ամանորը տարբեր երկրներում

Post on 07-Jan-2017

355 Views

Category:

Presentations & Public Speaking

3 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Ամանորը տարբեր

երկրներում

New Year in different countries

Անգլիա England

Անգլիայի բնակիչները կեսգիշերին`

ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

On the stroke of midnight English people open

the back doors to let the old year out and open the front door to let

the New Year in. Before going to bed children put plates for Santa Claus’s gifts and grass for Santa Claus’s donkey

in the shoe.

England

Ֆրանսիա France

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն

այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

In France Santa Claus is Pere Noel, who visits on New Year’s eve and leaves the presents in children’s shoes.

Ավստրիա Austria

Ավստրիայում համոզված են, որ երջանիկ

լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր:

In Austria people are sure that they must eat a slice of pig’s head if they want to be happy.

Գերմանիա Germany

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը

ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Germany has a special tradition. When the

clock strikes twelve, people of different ages climb on chairs, tables, and armchairs and with happy exclamations and with the last strike of the clock they jump New Year.

Germany

Իտալիա Italy

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի

մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

In Italy everybody knows about New Year’s interesting tradition: during the last minutes of the old year they throw out old things. It is considered that if we throw out old things, New Year will give an opportunity to get new things.

Italy

Իսպանիա Spain

Իսպանիայում Նոր տարվա գիշերը,

ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

In Spain on New Year’s eve with the strikes of the clock you must manage to eat 12 grapes.

Spain

Կոլումբիա Colombia

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու

անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

In Colombia New Year turns into a bright and unusual carnival. On December 31st holiday parade takes place. Santa Claus is called Papa Pasquale in Colombia and also in all the countries of Latin America.

Colombia

Բրազիլիա Brazil

Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են

նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

In Brazil New year is celebrated as brightly as in Colombia. Rio de Janeiro’s all residents gather in the famous Copacabana beach. In that country New Year’s main acting person is the fertility goddess Yemanja.

Brazil

Չինաստան China

Չինաստանում Նոր տարին լապտերների

տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

In China New Year is a Holiday of lights. It is celebrated on the fifteenth day of the Lunar Calendar.

China

Հնդկաստան India

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8

ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգում` հուլիսին կամ օգոստոսին:

In India there are eight dates for celebrating New Year, because different cultures intersect in that country. In southern India New Year is celebrated in March, in the north it is celebrated in April, in Kerala province it is celebrated in July or in August.

India

Դավիթ Պետրոսյան 5.2 դասարան David Petrosyan 5.2 classroom

top related