ղափամա

Post on 21-Jan-2015

842 Views

Category:

Documents

4 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

 

TRANSCRIPT

ԷԼԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Անհրաժեշտ մթերքներ

1 միջին չափսի դդում

1 բաժակ բրինձ

1 բաժակ չրեր

1 բաժակ ընկուզեղեն

2 ճաշի գդալ յուղ

3 հատ խնձոր

Մեղր

Պատրաստման եղանակը

Դդումը լվանալ, վերևի մասից կտրել, գդալի օգնությամբ հեռացնել փափուկ մասն ու սերմերը և նորից լվանալ: Փափուկ մասն առանձնացնել սերմերից, մանր կտրատել, ավելացնել թերեփ բրինձ, լվացած չամիչ, կորիզահան արված ալուչա, ձողաձև կտրած խնձոր, շաքար, ծեծած դարչին և լավ խառնել: Պատրաստի խճողակով լցոնել դդումը, այնուհետև ամուր փակել դդումը կտրված մասով, դնել յուղ քսած տապակի մեջ և եփել ջեռոցում: Լցոնած դդումը մատուցել կտորներով կտրած և վրան յուղ լցրած:

Պարունակություն

Մեկ դդումի համար (1.5 կգ.) վերցնել 70 գ. բրինձ, 70 գ. կարագ, 70 գ. ալուչա, 25 գ. շաքար, 30 գ. չամիչ, 200 գ. խնձոր, 1 գ. ծեծած դարչին, աղն ըստ ճաշակի:

top related