Չիչխանի

Post on 14-Jul-2015

52 Views

Category:

Documents

1 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Չիչխանի

Նկարագրություն

Մատղաշ ընձյուղներն արծաթագույն են, իսկ հետագայում դառնում են գորշ ժանգագույն:

Տերևները հերթադիր են, պարզ, երկար, նշտարաձև, ամբողջաեզր: Բույսը երկտուն է, ծաղիկները միասեռ, պարզ, շատ մանր, դեղին: Պտուղները մսալի են, հարթ, փայլուն,

նարնջագույն, Ճյուղերին կպած: Սերմերը ձվաձև են, հաճախ սև գույնի: Ծաղկում էապրիլ-մայիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին,

թփի վրա մնալով մինչև գարուն: Աճում է հիմնականում խոնավ տեղերում, գետափերին,

ճահճուտներում, հաճախ տալով անանցանելի բուսուտներ: Մեզ մոտ հիմնականումհանդիպում

է Աբովյանի, Իջևանի, Սևանի, Մեղրու, Գորիսի,Սիսիանի, Կիրովականի և այլշրջաններում: Չիչխանը ծաղկում և պտղակալում է ամեն տարի, միշտ էլ տալով առատբերք: Բավականաչափ ցրտադիմացկուն է, լուսասեր, կայուն՝ շոգերի նկատմամբ, իսկհողի նկատմամբ առանձնապես պահանջկոտ չէ: Բազմանում է սերմերով, վեգետատիվ

եղանակով և մերձարմատային շյուղերով: Արմատների վրա բազմանում են մեծքանակությամբ ազոտային բակտերիաներ: «Հիպպոս» անունը հունարեն նշանակում է

ձի, իսկ «ֆաոս»՝փայլ, ելնելով այն բանից, որ Հին Հունաստանում բույսով սնում և բուժումէին ձիերին, որի հետևանքով ձիու մազերը ստանում էին գեղեցիկ փայլ :

Քիմիական բաղադրությունը

Թարմ, հասուն պտուղները պարունակում են 83,6-86,4% ջուր, մինչև 9%

ճարպայուղ, 900մգ% С վիտամին, 11 մգ% А վիտամին, 0,28% В, վիտամին,

0,56մգ% В2 վիտամին, 0,79մգ% վիտամին, 14,3մգ% E վիտամին, ֆոլաթթու, խնձորաթթու, գինեթթու, շաքար, լինոլաթթվային, օլեինաթթվային ևպալմիտինաթթվային գլիցերիդներ: Սերմերի մեջ պարունակվում է մինչև12% յուղ, կարոտին, ստկոֆերոլ, տերևներում մինչև 10%դաբաղանյութեր, С

վիտամին, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ, քիմիական տարրերից՝ երկաթ,

բոր, մանգան: Կեղևում հայտնաբերվել է սերոտոնին և ալկալոիդհիպոֆեին:

top related