ՃԱՊՈՆԻԱ

Post on 02-Jan-2016

47 Views

Category:

Documents

2 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

ՃԱՊՈՆԻԱ. ՃԱՊՈՆԻԱ. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

ՃԱՊՈՆԻԱ

Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է: Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով: Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն: Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում` Յա պոն գո հիերոգլիֆներով:

ՃԱՊՈՆԻԱ

ՃԱՊՈՆԻԱԱշխարհագրական դիրք

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ` Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա: Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական տերություններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են:

ՃԱՊՈՆԻԱԱշխարհագրական դիրք

Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն: Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում` Յա պոն գո հիերոգլիֆներով:

, , Հենց այս վերջին ձևն էլ որոշ փոփոխությամբ տարածվել և ընդունվել է աշխարհի

, ` պետությունների այդ թվում նաև :Հայաստանի Հանրապետության կողմից

` Այսպիսով Ճապոնիա բառն ունի չինարեն « ծագում և նշանակում է Ծագող արեգակի

», երկիր ինչը խորհրդանշված է երկրի դրոշի:վրա

ՃԱՊՈՆԻԱ

ՃԱՊՈՆԻԱԲնություն և կլիմա

Ճապոնական կղզիների մեծ ձգվածությունն անդրադառնում է կլիմայի վրա: Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները` թայֆունները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը:

ՃԱՊՈՆԻԱԲնություն և կլիմաԳետերը հորդառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով: Խոշոր գետերն են` Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից` Բիվան:Երկրի տարածքի 2/3-ը անտառածածկ է: Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի: Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են: Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք: Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային պարկը, որտեղ գտնվում է սրբազան Ֆուձիյաման:

Ճապոնական կայսերական արքայատոհմը մեր օրերում թագավորող պաշտոնապես ամենահին արքայատոհմն է: Ըստ թ.սահմանադրության` բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ կայսրը` տեննոն, պարզապես պետության և ազգի միասնության խորհրդանիշն է: Իշխանության բարձրագույն մարմինը խորհրդարանն է, որը կազմված է երկու պալատից` ներկայացուցիչների պալատը, որի ընտրություններն արվում են չորս տարին մեկ, և խորհրդականների պալատը` վեց տարին մեկ ընտրություններով:

ՃԱՊՈՆԻԱՔաղաքական կարգը

• Տոկիո (8 444 531)• Յոկիոհամա (3 575 515)• Օսակա (2 640 097)• Նագոյա (2 214 958)• Սապպորո (1 875 862)• Կոբե (1 524 43)• Կիոտո (1 469 427)• Ֆուկուոկա (1 402 040)• Կավասակի (1 315 865)• Սայտամա (1 185 030)

ՃԱՊՈՆԻԱ10 խոշոր քաղաքները և դրանց բնակչությունը

ՏՈԿԻՈՏՈԿԻՈ

Յոկիոհամա

Յոկիոհամա

Օսակա – երկրի երրորդ խոշորագույնքաղաքը, ժամանակակից Ճապոնիայիխորհրդանիշը

Կիոտո

Ճապոնիայի հիմնական տեսարժան վայրերը են Ֆուդձիյամա լեռը, լճերը, տաք աղբյուրները, արևադարձային բուսականությամբ հրաբխային կղզիները: Այգում, շրջապատված լեռներով, սոճիներով և եղևնիներով, գտնվում է Ֆուդձի հինգ հայտնի լճերը: Հարավ – արեւելքում տեղակայված է Ֆուդձի լեռը և անտառածածկ Խանքոյե հրաբուխը, որը հայտնի է առողջարաններով իր տաք ազբյուրներով:

ՃԱՊՈՆԻԱՏեսարժան վայրեր

Ֆուդձիյամա

Ֆուդձիյամա

ԽաքոնէԽաքոնէ

ՃԱՊՈՆԻԱ Ավանդույթներ և խորհրդանիշները

ՍակուրաՍակուրա

ԲոնսայԲոնսայ

Իկեբանա — ծաղկեփնջեր կազմելու ճապոնական արվեստ: Սկիզբ է առնում Ճապոնիայում բուդդայականության տարածման ժամանակներից:Իկեբանան` ճապոնական ծաղկահարդարման արվեստը, աշխարհում մեծ մասսայականություն է վայելում: Այն բնությանն անմիջապես մերձենալու ունակությամբ կամուրջ է հանդիսանում մարդ-բնություն հաղորդակցման մեջ և այդքանով գրավել միլիոնավոր մարդկանց:

Կիմոնո – XIX դարի կեսերից համարվում է Ճապոնիայի ավանդական հագուստ

top related