artashes ev satenik

7
ԱԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱ

Upload: aslanian-zhora

Post on 15-Apr-2017

306 views

Category:

Business


5 download

TRANSCRIPT

ԱՐՏԱՇԵՍ ԵՒ ՍԱԹԵՆԻ

 Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել եին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսն դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին

Հայոց զորքերն Ալանների որդուն բռնելով տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնթրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝Տո՜ւր պատանուն,Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունԱյլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքիցԿամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահենԵվ հավերժ թշնամությունԵրկու քաջ ազգերի մեջ հաստատեն

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգըԵվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանըԵվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետըԵվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,Գցեց մեջքը ալանաց օրիորդիԵվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝Արագ հասցնելով նրան իր բանակը։

Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.Ոսկի անձրև էր տեղում

Արտաշեսի փեսայության պահին,Մարգարիտ էր տեղում

Սաթենիկի հարսնության պահին։