daniel varujan
TRANSCRIPT
«Միակ նպատակս է հայրենիքիսօգտակար դառնալ. Ահագաղափարականը, որ զիս կ’ոգևորեև կըկանգնե. Արդ, միայն իրմովկ’ապրիմ, իրմով եմ հաղթական»
Դ. Վարուժան
Դանիել Վարուժանը ծնվել է1884թ.Ապրիլի 20-ինՍեբաստիայի գավառիԲրգնիկ գյուղում: Նրաանունը հայրը դրել է Դանիելմարգարեիպատվին:Դանիելը նաև նրամորական պապի անունն էր: Նրանց տոհմականազգանունը Չպուգքյանէր`չուպուքքյան բառից, որընշանակում է չիբուխ կրող:
Հայրը` Գրիգորը,մայրը`Թագուհին, դժվարությամբ հաց վաստակող պարզ ուհասարակ մարդիկ էին: Ընտանիքիապահովությունը հոգալու ակնկալիքովհայրը 1887-ին մեկնում է Կ.Պոլիս, դառնում իջևանատան ծառայող: 1896-ինմոր հետ հոր մոտ է մեկնում նաևԴանիելը, որը 1894-1895-ին արդենտառաճանաչ էր դարձել գյուղի դպրոցում: Մինչ նրանք հասնում են Կ.Պոլիս, հայկական ջարդերի օրերին հայրըամբաստանվում և ձերբակալվում է: Այսպահը բանաստեղծը նկարագրել է «Հորսբանտին մեջ» քերթվածում:
1896-ին հաճախում է Մխիթարյան դպրոցներիցմեկը(նախակրթարան), որտեղ սովորում է երկուտարի: 1898-ին ուսումը շարունակել էՔաղկեդոնի` Վենետիկի Մխիթարյանվարժարանում` որպես ձրիավարժ աշակերտ: Այնուհետև 1902-ից ուսումը շարունակում էՄխիթարյան միաբանության` Վենետիկում գտնվողՄուրատ- Ռափայելյան վարժարանում: Ուսումնասիրում է հայ և եվրոպականգրականությունը:1905-ին,ավարտելով վարժարանը, ցանկություն էհայտնում ուսումը շարունակել Ժնևի կամ Լոզանիհամալսարաններում:1905-1909թ. Վարուժանը դառնում է Գենտիհամալսարանի գրական և փիլիսոփայականբաժինների ազատ ուսանող, իսկ հաջորդ տարի` քաղաքական և հասարակական գիտություններիբաժնի ուսանող:
Վարուժանը շրջագայել է
Իտալիայի,Ֆրանսիայի,Բելգիայի,
Շվեյցարիայիքաղաքներում,այցելելթանգարաններ, ցուցահանդեսներ:
1909-ին Գենտի համալսարանը ավարտելուցհետո մեկնում է հայրենի գյուղ և աշխատում էՍեբաստիայի Արամյան Վարժարանում որպեսուսուցիչ:
1911-1912 ուստարում դասավանդում էԵվդոկիայի ազգային վարժարանում: ԱյնուհետևԿ.Պոլսում ստանձնում է Գրիգոր Լուսավորիչվարժարանի տնօրենի պաշտոնը:
1912-ին գրական ընկերների հետ(Հակոբ Սիրունի, Ահարոն Տատուրյան) Վարուժանը հիմնում է«Աստեղնատուն» գրական եղբայրությունը, որը, սակայն, նախատեսված չափով եռանդունգործունեություն չի ծավալում: Այդ նպատակով1913-ին արդեն միայն Սիրունու հետ հիմնում է«Նավասարդ»գրական, գեղարվեստական, գիտական միությունը:1914-ի թվագրությամբհրատարակում«Նավասարդ»տարեգրքի առաջին ևմիակ համարը:
Սեբաստիայում հայերենի ևֆրանսերենի դասեր է տալիսառևտրական ՄիրիճանԹաշճյանի աղջկան` Արաքսիին,մտերմանում նրահետ,սիրահարվում և, հաղթահարելով աղջկածնողների դիմադրությունը, 1910-ին ամուսնանում է նրահետ:
Բայց վրա հասավ արյունալիաղետը: Արտերը ներկվում էինարյունով: Բանաստեղծիխոսքերով ասած կյանքըմորթվում էր արտերի մեջ, միտքը՝գանգի մեջ: Այս ողբերգականօրերի զոհերից մեկը եղավՎարուժանը:Թուրքմարդասպանները աքսորիճանապարհին, Չանղըրի քաղաքիմոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին:
1914 թ-ին գրող, գրականագետ ՀակոբՍիրունու հետ Վարուժանըհրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստականտարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակականհանդեսի ստեղծմանը:
Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրաառաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքիհիմնական բովանդակությունը կյանքիտառապանքից ծնված վիշտն է և ամոքմանբաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկերազների հակադրության հոգեկան դրաման(«Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներունառջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» ևայլն):
Ես կերգեմ Գինին –Բագիններունծիծաղը և խորաններուն արյունը: Դարերու կյանքը կերգեմ, հանունհաճույքի և տառապանքի գեղեցկության: Փառք Սաբինային. Բագոս կը պսակվի:
«Ձոնը» վշտի և կարոտի, ծանրապրումների և զորեղ զգացումներիամբողջություն է: Բանաստեղծություննամփոփվում է խոր հավատով ուպայքարի ոգեշունչ խոսքերով.
Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի.– Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ– Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ– Եղեգնյա գրչով վրեժ երգեցի.Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.— Քեզի ընծա՜, իմ հայրենիք— Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր… — Քեզի ընծա՜, հին հայրենիք— Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր. Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Բանաստեղծը ծրագրել էր ստեղծելնաև «Գինիին երգը» շարքը, հայառասպելների ու ավանդություններինյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել«Սասնա ծռեր» ժողովրդականվիպերգը, որոնք, սակայն, ընդհատվեցին արյունալի աղետով.
Վերջին՝ «Հացին երգը» (1921 թ., հետմահու) ժողովածուի մեջբանաստեղծը գովերգել է գյուղականկյանքն ու բնությունը, աշխատանքիու հացի արարման խորհուրդը(«Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հունձք կը ժողվեմ», «Հասուն արտ» և այլն).
Հունձք կը ժողվեմ մանգաղով, – Լուսնակը յարս է– Ակոս-ակոս ման գալով:– Սիրածըս հարս է: – Արտըս ոսկու՛ն է... Նըման բոցերու. Ցորենն է բռընկեր՝ Առանց այրելու:
Անդի՛ն, անդի՛ն կը մորթենԿյանքն արտին մեջ և գաղափարը՝գանկին...
«Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակմը ինկավ կամ հերոս մը կոխեց»:
«Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մերգրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկանոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝համամարդկային»:
Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան մին է այնանձնավորություններ են, զորՄուրատ-Ռափայելյանվարժարանը կրնարհպարտանալ արտադրածըլլալուն: Վարուժանի պես դեմքմը անշուշտ ոևէ դպրոցիարդյունքը չէ, այլ է՛ն առաջ իրբնածին ձիրքերուն:
Ա. Չոպանյան
«Դանիել Վարուժան մեծագույն փառքերենմեկն է մեր քնարերգության, եթե ոչմեծագույնը»:
Հակոբ Օշական գրող
«Ես հիացած եմ հայ նորբանաստեղծներով ....Դանիել Վարուժանը .... ի՛նչ մեծբանաստեղծ է, հատկապես նրաիրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծություններըգլուխգործոցներ են...»:
Սեն Ժոն Պերս, ֆրանսիացի բանաստեղծ