digipatum nare

10
Դիջիպատում Այս տարի ինձ համար շատ հետաքրքիր սկսվեց: Մենք շատ ուրախ օրեր անցկացրեցինք ընկեր Աշխենի և ընկեր Արմինեի հետ: Ուզում եմ առաջինը նշել մեր կատարած ուսումնական ճամփորդության մասին դեպի Մեղրաձոր: Այդ օրը ես ինձ շատ լավ էի զգում, որովհետև իմ մայրիկն էլ էր եկել մեզ հետ ճամփորդության: Երբ հոգնած եկանք տուն, այնքան ոգևորված էինք, որ միանգամից նեթբուքս վերցրեցի, կանչեցի մայիրիկիս և միասին սկսեցինք պատրաստել մի տեսաֆիլմ այդ ճամփորդության մասին:

Upload: armine1978

Post on 12-Jul-2015

99 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: Digipatum nare

Դիջիպատում

• Այս տարի ինձ համար շատ հետաքրքիր սկսվեց: Մենքշատ ուրախ օրեր անցկացրեցինք ընկեր Աշխենի ևընկեր Արմինեի հետ: Ուզում եմ առաջինը նշել մերկատարած ուսումնական ճամփորդության մասինդեպի Մեղրաձոր: Այդ օրը ես ինձ շատ լավ էի զգում, որովհետև իմ մայրիկն էլ էր եկել մեզ հետճամփորդության: Երբ հոգնած եկանք տուն, այնքանոգևորված էինք, որ միանգամից նեթբուքս վերցրեցի, կանչեցի մայիրիկիս և միասին սկսեցինք պատրաստելմի տեսաֆիլմ այդ ճամփորդության մասին:

Page 2: Digipatum nare

Հաջորդ շատ հետաքրքիր վայրը, որ գնացինք` աստղացուցարանն էր: Մինչև այնտեղ գնալը, մենք ընկերԱշխենի և ընկեր Արմինեի հետ շատ հետաքրքիր բաներիմացանք աստղերի, արեգակի, լուսնի մասին: Օրինակ եսգիտեմ որ աշխարհում առաջին անգամ տիեզերանավովթռիչք կատարեց Յուրի Գագարինը, կամ էլ գիտեմ, որլուսինը մեզ ամենամոտ երկնային մարմինն է, որ այն օդչունի և այդ պատճառով էլ այնտեղ կյանք չկա:

Page 3: Digipatum nare

Հաջորդ հետաքրքիր բանը եղավ էն, որ պատրաստվում էինքթթու դնել դպրոցում: Ինձ համարամենահետաքրիր պահըթթվի համար գնումներ կատարելն էր: Ընկեր Արմինեն այդժամանակ հանդիսանում էր իմ մայրիկը: Երբ գնումներըկատարեցինք ու եկանք դպրոց, սկսեցինք դպրոցիխոհանոցում թթու դնել: Այդ օրը ես ինձ մի տեսակ մեծզգացի, որովհետև առաջին անգամ դանակ վերցրեցի ձեռքս ևփորձեցի ինքս կտրատեմ վարունգը, կաղամբը և գազարը:

Page 4: Digipatum nare

Վա՜յ, հիմաամենա -ամենա հետքրքիր պահին հասա: Կռահեցի՞ք: Ասեմ. ձմեռային ճամբարը, որտեղ մենք շատհետաքրքիր օրեր անցկացրեցինք: Պատրաստվում էինքԱմանորին: Մենք ներկայացնում էինք Ֆրանսիան: Ճամբարիընթացքում շատ հետքարքրքիր բաներ իմացանք Ֆրանսիայիմասին: Ընկեր Արմինեի և ընկեր Աշխենի հետպատրաստեցինք Սուրբ ծննդյան թղթե հրեշտակներ ևզարդարեցինք մեր դասարանը գունավոր լույսերով ևփուչիկներով:

Page 5: Digipatum nare

Մի օր դպրոցից ուրախ վազելով մտատուն, վերցրեցի տեսախցիկը ումայրիկիս պահանջեցի, որ ինձ նկարահանի տոնածառ զարդարելուց ևտեղադրի մեր դպրոցի կայքում: Չնայած մայրիկս շատ հոգնած էր, բայցիմ պահանջը սիրով կատարեց: Մենք միասին մի փոքրիկ տեսաֆիլմպատրաստեցինք: Ճամբարի վերջում ամանորյա մեծ ծես եղավ, որտեղմենք ֆրանսիական վալս պարեցինք: Իմ մայրիկը այդ օրը ինձ շատգեղեցիկ էր հագցրել: Այդ օրը ես երկու շատ կարևոր բան հասկացա. Առաջինը, որ ես իսկական սեբաստացի եմ և երկրորդը որ ես աշխարհիամենալավ մայրիկն ունեմ: Այս տարվա մասին այսքանը: Երևի էլի շատ հետաքրքիր բաներ բացթողեցի, բայց հուսով եմ, որ իմ դասընկերները կլրացնեն իրենցպատումների մեջ:

Page 6: Digipatum nare
Page 7: Digipatum nare
Page 8: Digipatum nare
Page 9: Digipatum nare
Page 10: Digipatum nare