Download - քիմիական տարրերը մարդու օրգանիզմում
*Քիմիական տարրերը մարդու օրգանիզմում
* Շատ գիտնականներ կարծում են, որ կենդանի օրգանիզմում կան ոչ միայն բոլորքիմիական տարրերը, այլ նաև նրանցից յուրաքանչյուրը կատարում է որոշակի կենսաբանական գործառույթ: Լիարժեք հաստատված է մոտ 30 քիմիական տարրերի դերը, առանց որի մարմինը չի կարող գոյություն ունենալ: Այս տարրերը կոչվում են կենսական անհրաժեշտ:
* Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը: Մարդու օրգանիզմում անօրգանական նյութերում պարտադիր կա 22 քիմիական տարր՝ Ca, P, O, Na, Mg, S, B, Cl, K, V, Mn, Fe, Co, Ni, Cu, Zn, Mo, Cr, Si, I, F, Se:
* Եթե տարրի զանգվածային բաժինը օրգանիզմում գերազանցում է 2.10%, ապա այն պետք է դիտարկել որպես միկրոտարր: Միկրոտարրերի բաժինը օրգանիզմում կազմում է 10-3 – 10-5%: Եթե տարրի պարունակությունը ցածր է 10-5%, այն համարվում է գերմիկրոտարր(ultramicroelements):
*Ջրի դերը մարդու կյանքում
Բոլորս ամեն առավոտյան լվացվում ենք /չնայած… ոչ բոլորը/, խմում ենք ջուր, օգտագործում են ուտելիք պատրաստելիս, վերջապես մենք` մարդիկ, «ջրից ենք»…
Օվկիանոսների սառցե շերտից ներքև թափանցում է արևի լույսի ընդամենը 2%-ը: Հետաքրքիր է, որ ջուրը անդրադարձնում է լույսի 5%-ը, իսկ ձյունը` 85%:
* Մարդու օրգանիզմի համար վնասակար նյութերը մարմնից դուրս են գալիս ջրի միջոցով: Բացի այդ ջուրը կատարում է հոդերի, մկանների
մեխանիկական շարժումների ապահովիչի դերը:
* Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես անգույն է:
Երկագնդի ջրի միայն 3%-ն է խմելու: Ընդ որում` այդ պաշարների մեծ մասը գոյություն ունի սառցաբեկորների տեսքով:
* Ամեն օր մարդու օրգանիզմ է թափանցում է 1.5-2.5լ ջուր /խմելիս, ուտելիքի միջոցով և այլն/:
Առանց սննդի մարդը կարող է ապրել երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Ջուրը կարող է գտնվել 135 վիճակներում, իսկ սառույցը` մինչև 200:
*Ջուրը միակ նյութն է բնության մեջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում /հեղուկ, պինդ և գազային/:
* Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է /հյութեր, բենզին և այլն/ ջրի տարբեր կոնցենտրացիայի լուծույթներ են: Ընդհանրապես ջրի մեջ պարունակվում են պարբերական համակարգի գրեթե բոլոր քիմիական տարրերը: Ջուրը ամենահզոր լուծիչն է բնության մեջ:
Ջուրը էլեկտրոլիտ է: Ջրի շնորհիվ մարդու օրգանիզմում էներգիան փոխանցվում է տարբեր օրգաններ:
Դեպրեսիան և հոգնածությունը օրգանիզմում ջրի անբավարար քանակության արդյունք են: Մի քանի բաժակ ջուրը կարող է օգնել կարգավորել իրավիճակը:
* Ջրի այն քանակությունը, որ գոյություն ուներ մի քանի հազար տարի առաջ, մինչև հիմա է գոյություն ունի Երկագնդի վրա: Ուղղակի ջուրն այն յուրահատուկ նյութն է, որ կարող է ինքնամաքրվել` մի ֆիզիկական վիճակից մյուսին անցնելով /օրինակ` սառույցի հալվելու կամ ջրի գոլորշիանալու միջոցով/:
Ողջ աշխարհում միայն Նեղոս գետն է սկիզբ առնում հասարակածային գոտում և հոսում դեպի բարեխառն կլիմայի գոտի: Անհասկանալի պատճառով մնացած բոլոր գետերը հոսում են հակառակ ուղղությամբ:
* Ջրում յոդի անբավարարությունը լուրջ խնդիր է Հայաստանում, որը, լինելով լեռնային երկիր, հեռու օվկիանոսներից ու ծովերից, գտնվում է յոդի անբավարարության զարգացման ռիսկի գոտում:
Մարդու օրգանիզմում յոդի անբավարարությունն առաջ է բերում վահանաձև գեղձի հորմոնային խախտումներ, քանի որ յոդը համարվում է օրգանիզմի նորմալ գործունեությունն ապահովող անհրաժեշտ քիմիական տարրերից մեկը: