Download - մանե համբարումյան ամանոր
![Page 1: մանե համբարումյան ամանոր](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062308/55c8c378bb61ebd21c8b45d0/html5/thumbnails/1.jpg)
ԻՆՉՊԵՍ ԵՎ ԵՐԲ ԵՆ ՆՇՈՒՄ ԱՄԱՆՈՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ
![Page 2: մանե համբարումյան ամանոր](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062308/55c8c378bb61ebd21c8b45d0/html5/thumbnails/2.jpg)
Ինչպես են նշում ամանորը Իռլադիայում
Ռուսաստանի ժողովուրդներից չուկչաները Նոր Տարին նշում են դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, քանի որ այդ օրվանից օրերն սկսում են երկարել: Տոնն սկսվում է ծիսական խարույկ վառելով, որը կատարվում է հատուկ սուրբ` "հրեղեն" տախտակի օգնությամբ: Այս խարույկի շուրջը չուկչաները կազմակերպում են երգ ու պար: Ծեսի պարտադիր տարրն է զոհաբերությունը: Այս հյուսիսային ժողովուրդը կաշվե բաժակների մեջ լցնում է ճարպ եւ յուղ` դրանով ձգտելով բարիացնել չար ոգիներին: Այդ գիշեր վատ բաների մասին չի կարելի մտածել, Ամանորը հարկավոր է դիմավորել միայն լավ բարեմաղթանքներով:
Իռլանդիայում նոր տարվա նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ու ցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրան կընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնեն պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակ ընտիր գինի` չմոռանալով ասել. «Թող խաղաղություն լինի այս տանը և ամբողջ աշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնը դիմավորում է իր տանը: 12-ն անց կեսին իռլանդացիները դուրս են գալիս քաղաքի կենտրոնական լուսավորված ու տոնական զարդարված հրապարակը:
![Page 3: մանե համբարումյան ամանոր](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062308/55c8c378bb61ebd21c8b45d0/html5/thumbnails/3.jpg)
Ինչպես են նշում ամանորը Ճապոնիայյում։
Ծագող արևի երկրում` Ճապոնիայում, քաղաքների և գյուղերի բոլոր բնակիչները փետրվարի 1-ին դուրս են գալիս փողոց` դիմավորելու արևածագը: Երբ արևի առաջին ճառագայթները լուսավորում են երկիրը, ճապոնացիները շնորհավորում են միմյանց նոր տարվա առթիվ և նվերներ փոխանակում: Իսկ երեկոն հաճելի է անցկացնել ընտանիքում: Եվ որպեսզի չար ոգիներին տուն չթողնեն, նրանք տան շեմին կախում են ծղոտի պսակներ: Նրանք կարծում են, որ դա իրենց երջանկություն է բերում: Նրանք նաև սովորություն ունեն ծիծաղել նոր տարվա գալստյան պահին:
![Page 4: մանե համբարումյան ամանոր](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062308/55c8c378bb61ebd21c8b45d0/html5/thumbnails/4.jpg)
Ինչպես են նշում ամանորը Իրանում։
Իրանում նոր տարին դիմավորում են մարտի 21-ին: Այնտեղ մարդիկ նոր տարուց մի քանի շաբաթ առաջ փոքրիկ ծաղկամաններում ցորեն են ցանում: Նոր տարվա ժամանակ արդեն սերմերը ծլած են լինում, ինչը խորհրդանշում է գարնան և նոր տարվա գալուստը:
![Page 5: մանե համբարումյան ամանոր](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062308/55c8c378bb61ebd21c8b45d0/html5/thumbnails/5.jpg)
Ինչպես են նշում ամանորը Հնդկաստնում։
Նոր տարին դիմավորելու շատ գեղեցիկ ծեսեր կան Հնդկաստանում: Այնտեղ մարդիկ զարդարում են իրենց վարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով: Հնդիկները նվերներ ընծայելու իրենց կանոններն ունեն: Օրինակ` երեխաների համար նվերները դրվում են հատուկ սկուտեղի վրա: Առավոտյան փակում են երեխայի աչքերը և մոտեցնում նրան այդ սկուտեղին:
![Page 6: մանե համբարումյան ամանոր](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062308/55c8c378bb61ebd21c8b45d0/html5/thumbnails/6.jpg)
Ինչպես են նշում ամանորը Ֆրանսիայում։
Ֆրանսիական Ձմեռ պապը` Պեր Նոելը, գալիս է ամանորյա գիշերը և նվերներ թողնում երեխաների կոշիկներում: Նրան, ում բաժին է հասնում բակլան` եփած ամանորյա կարկանդակում, ստանում է «բակլայի թագավոր» տիտղոսը, և տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին: Տոնածառի մոտ դրվում են սանտոններ` փայտե կամ կավե արձանիկներ: Ըստ ավանդության` լավ գինեգործ-տանտերն անպայման պետք է բաժակով չրխկացնի գինու տակառին, շնորհավորի դրա տոնը և խմի ապագա բերքի համար:
![Page 7: մանե համբարումյան ամանոր](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062308/55c8c378bb61ebd21c8b45d0/html5/thumbnails/7.jpg)
Շնորհակալություն
Մանե Համբարձումյան
Մայր դպրոց