![Page 1: եվս մեկ հետաքրքիր և ուսումնական ճամփորդություն](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022062400/588556761a28ab47268b547b/html5/thumbnails/1.jpg)
… ԵՎՍ ՄԵԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒ
Սրբուհի Մաշինյան
![Page 2: եվս մեկ հետաքրքիր և ուսումնական ճամփորդություն](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022062400/588556761a28ab47268b547b/html5/thumbnails/2.jpg)
ԱՌԱՋԻՆ ՕՐ Հունիսի 3-ին ժամը 9:00 մենք՝
սեբաստացիներս պատրաստվեցինք ճամփորդել դեպի Վայոց Ձորի մարզի Հեր-հեր գյուղ: Ճանապարհին մենք կանգ առանք Արփա գետի մոտ: Երեխանների մեծ մասը մտան գետ և մի լավ ջրոցի խաղացին բայց ես չմտա գետը, որովհետև առաջինը՝ համարձակություն չունեցա և երկրորդ՝ հավես չունեի շոր փոխելու)): Հանգստանալուց հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը, և երբ պետք էր անցնեինք սահմանի մոտով երեխանների մեծ մասը սկսեց վախենալ և ես նույնպես: Գնացինք-գնացինք և վերջապես հասանք Հերհեր գյուղ, որտեղ մեզ մի շատ հետաքրքիր բան պատմեցին, թե ինչպես է առաջացել Վայոց Ձոր անունը :
![Page 3: եվս մեկ հետաքրքիր և ուսումնական ճամփորդություն](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022062400/588556761a28ab47268b547b/html5/thumbnails/3.jpg)
ՎԱՅՈՑ-ՁՈՐ ԱՆՈՒՆԸՎայոց-ձոր անունը առաջացել է Հերհեր գյուղի օգնությամբ: Գյուղի մոտ կար մի մեծ հանգած հրաբուխ, որը երբ ժայթքեց՝բոլոր մարդիկ փախչելով գոռում էին վա՜յ ձորը, վա՜յ ձորը և հենց այդպես էլ առաջացավ Վայոց Ձոր անունը:
![Page 4: եվս մեկ հետաքրքիր և ուսումնական ճամփորդություն](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022062400/588556761a28ab47268b547b/html5/thumbnails/4.jpg)
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ Դպրոցի երեխանների հետ ծանոթանալուց հետո մենք
ճանապարհ ընկանք դեպի Չիքի վանք: Բարձրանալու ժամանակ ես իմացա, որ եթե հենց այնտեղ մատաղ անես և արյունը խառնես հողի հետ ու քսես վիրավոր մասը՝ այն կբուժի վիրավոր մասը: Բարձրացանք և հասանք մի փոքրիկ վանքի, որը շատ փոքր դահլիճ ուներ և էլ ոչ մի սենյակ: Իջնելուց հետո մենք գնացինք Գագիկի բերդ: Շատ դժվար էր բարձրանալը, բայց շատ հետաքրքիր և զվարճալի: Բարձրացանք և տեսանք նորից մի փոքր բերդ, որվհետև երկրաշարժի պատճառով ավերվել էր: Իջանք և տեսանք, որ ընկեր Անահիտը և դասատունները պատրաստել են բրնձով փլավ, որը շատ աղի էր, բայց ինձ դուր եկավ))): Այս ճամփորդություններից հետո մենք հաքվեցինք Հեր-հերի եկեղեցու մոտ, որպեսզի ամեն մեկս գնաք մի գյուղացու տուն և գիշերենք:
![Page 5: եվս մեկ հետաքրքիր և ուսումնական ճամփորդություն](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022062400/588556761a28ab47268b547b/html5/thumbnails/5.jpg)
ԵՐԿՐՈՐԴ ՕՐ Երկրորդ օրը, երբ որ սկսեց, մենք մի քիչ
տխրեցինք, որովհետև պետք էր վերադառնայինք Երևան: Գնացինք և նորից կանգ առանք Արփա գետի մոտ և այնտեղ մնացինք մոտ մեկ ժամ, իսկ հետո վերադարձանք Երևան:
Ահա և այսպիսի հետաքրքիր և ուրախ հիշողություններով լի ճամփորդություն դեպ Վայոց Ձոր:
![Page 6: եվս մեկ հետաքրքիր և ուսումնական ճամփորդություն](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022062400/588556761a28ab47268b547b/html5/thumbnails/6.jpg)
ՎԵՐՋ