Download - Մայրցամաքներ և օվկիանոսներ
![Page 1: Մայրցամաքներ և օվկիանոսներ](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062310/589a19a11a28ab2a678b5573/html5/thumbnails/1.jpg)
Մայրցամաքներ և օվկիանոսներ
, 4-1 , Սվետլանա Համբարձումյան դասարան Նոր Դպրոց
![Page 2: Մայրցամաքներ և օվկիանոսներ](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062310/589a19a11a28ab2a678b5573/html5/thumbnails/2.jpg)
Երկրագնդի մեծ մասը պատված է ջրով: Քարտեզի վրա ջրային տարածքը միշտ պատկերված է լինում կապույտ գույնով: Ջրային տարածքները կոչվում են օվկիանոսներ: Երկրագնդի վրա կա չորս օվկիանոս՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներ: Բացի այդ կան նաև ծովեր, լճեր, գետեր:
Օվկիանոսների ջրերը ողողում են վեց մայրցամաքների ափերը: Այդ մայրցամաքներն են՝ • Եվրասիա• Աֆրիկա• Հյուսիսային Ամերիկա• Հարավային Ամերիկա• Ավստրալիա • Անտարկտիդա:
![Page 3: Մայրցամաքներ և օվկիանոսներ](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062310/589a19a11a28ab2a678b5573/html5/thumbnails/3.jpg)
ԵՎՐԱՍԻԱԵրկրագնդի ամենամեծ
մայրցամաքը
• Եվրասիան միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են երկրագնդի բոլոր չորս օվկիանոսների ջրերը. հարավում՝ Հնդկական, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում՝ Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ։
• Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը՝ Հայաստանը:
• Եվրասիայում է ապրում երկրագնդի բնակչության ¾ մասը:
• Եվրասիան բաղկացած է Եվրոպա և Ասիա աշխարհամասերից:
![Page 4: Մայրցամաքներ և օվկիանոսներ](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062310/589a19a11a28ab2a678b5573/html5/thumbnails/4.jpg)
ԱՖՐԻԿԱ• Տարածքի մեծությամբ
Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է:
• Այս մայրցամաքը երկագնդի ամենատաք մայրցամաքն է:
• Աֆրիկայում է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան:
• Աֆրիկայում է գտնվում աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը:
![Page 5: Մայրցամաքներ և օվկիանոսներ](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062310/589a19a11a28ab2a678b5573/html5/thumbnails/5.jpg)
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
• Մեծությամբ երկրագնդի երրորդ և չոր-րորդ մայր-ցամաքներն են:
• Հարավային Ամերիկան երկրագնդի ամե-նաանձրևոտ մայրցամաքն է:
• Հարավային Ամերիկայում է գտնվում երկրագնդի ամենամեծ գետը՝ Ամազոնը:
![Page 6: Մայրցամաքներ և օվկիանոսներ](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062310/589a19a11a28ab2a678b5573/html5/thumbnails/6.jpg)
ԱՎՍՏՐԱԼԻԱ• Երկրագնդի ամենափոքր
մայրցամաքն է:
• Այն նաև ամենաչոր մայրցամաքներից է:
• Ավստրալիան հայտնի է նաև որպես կենգուրուի հայրենիք:
• Ավստրալիայի տարածքում ավելի քան 750 000 ուղտ կա։
![Page 7: Մայրցամաքներ և օվկիանոսներ](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062310/589a19a11a28ab2a678b5573/html5/thumbnails/7.jpg)
ԱՆՏԱՐԿՏԻԴԱ• Երկրագնդի
ամենահարավային և ամենացուրտ մայրցամաքն է:
• Անտարկտիդան մշտապես ծածկված է սառույցի հսկա շերտով:
• Անտարկտիդայում բնակչություն չկա: Ժամանակ առ ժամանակ այնտեղ լինում են հետազոտողներ:
• Անտարկտիդայում ապրում են 17 տեսակի պինգվիններ:
![Page 8: Մայրցամաքներ և օվկիանոսներ](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062310/589a19a11a28ab2a678b5573/html5/thumbnails/8.jpg)
ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐ• Երկրագնդի ամենամեծն ու ամենախորը Խաղաղ օվկիանոսն է:
• Ատլանտյան օվկիանոսը մեծությամբ երկրորդն է:
• Հնդկական օվկիանոսը ամենատաքն է:
• Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը երկրագնդի ամենափոքր օվկիանոսն է: Այն նաև ամենացուրտն է և միշտ ծածկված է սառույցով: