Download - Արտազատական համակարգ
Արտազատական Համակարգ
Պատրաստեց՝ Հրաչ Եղիազարյանը
Արտազատության և արտաթորության օրգաններ
Արտազատության• Մարդու
արտազատության հիմնական օրգաններն են արտաքին շնչառության համակարգը, աղեստամոքսային ուղին, երիկամները։
Արտաթորության• Արտաթորության
հիմնական օրգաններն են երիկամները միզային ուղիները։ Երիկամները գործում են որպես արտազատական զտիչ։
Արտազատության և արտաթորության պրոցես
• Օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում հյուսվածքներում առաջանում են քայքայման արգասիքներ։ Երիկամներում արյունը մաքրվում է ոչ պիտանի նյութերից և երիկամային երակներով կրկին վերադառնում արյունահոսք։ Ոչ պիտանի նյութերը երիկամներում ֆիլտրվում են մեզի տեսքով և անցնում միզապարկ։ Միզապարկի պատերը սեղմվում են և դուրս հրում մեզը։ Այսինքն մաքրված արյունը երիկամներից ծորում է դեպի ստորին սիներակ, իսկ հեռացմանը ենթակա նյութերը միզապարկ։
Երիկամի կառուցվածքը
• Երիկամում տարբերում են արտաքին, կեղեվային և ներքին շերտերը։ Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է՝ երիկամային մարմնիկը։ Յուրաքանչյուր երիկամում պարունակվում են շուրջ մեկ միլիոն նեֆրոններ։Նրանցում տեղի է ունենում արյան պլազմայի ֆիլտրումը։ Նեֆրոնը կազմված է երկշերտ պատիճից, որից սկսվում է գալարուն խողովակը։