Download - Guide for Investors

Transcript
Page 1: Guide for Investors

1

Page 2: Guide for Investors

2

Առաջարկի ընդհանուր ծավալը`

7,000,000 (յոթ միլիոն) ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը`

2 (երկու տարի)

Տեղաբաշխման գինը`

10 (տասը) ԱՄՆ դոլար տեղաբաշխման առաջին օրը:

§ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ փակ բաժնետիրական ընկերությունն (հետագայում` ՏԵՂԱԲԱՇԽՈՂ) իրականացնում է արժեկտրոնային, չփոխարկելի, ոչ փաստաթղթային, 700,000 (յոթ հարյուր հազար) հատ 10 (տասը) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 4 արժեկտրոնային վճարմամբ և երկու տարի մարման ժամկետով §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխում` համաձայն §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ արտահերթ ընդհանուր ժողովի կողմից սույն թվականի նոյեմբերի 15-ին հաստատված §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ պարտատոմսերի թողարկման, շրջանառության, արժեկտրոնների վճարման, մարման կարգի ու պայմանների և հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից պարտատոմսերի հրապարակային առաջարկի պարտատոմսերի հրապարակային առաջարկի Ազդագիրը:

ԹՈՂԱՐԿՈՂ` §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂ` §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ

26 նոյեմբեր 2012 թ.

ՈՒՂԵՑՈՒՅՑարտարժույթով արտահայտված արժեկտրոնային

պարտատոմսերում ներդրողների համար

Page 3: Guide for Investors

3

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ՆԵՐԴՐՈՂԻՆ

Սույն ուղեցույցը պարտատոմսերի գնման առաջարկի կամ համանման գույքային հատուցմամբ գործարք կնքելու հրապարակային առաջարկ չէ: Այն հանդիսանում է լրացուցիչ տեղեկատվական նյութ ներդրողների համար և պետք է դիտարկվի ՀՀ ԿԲ կողմից գրանցված Թողարկողի պարտատոմսերի հրապարակային առաջարկի Ազդագրի հետ համախմբության մեջ, ցանկացած տարակարծության և մեկնաբանությունների պարագայում Ազդագրի տեքստը գերակայում է ուղեցույցի նկատմամբ:

Ինչպե՞ս ձեռք բերել թողարկված պարտատոմսերը

§ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊ Ընկերության պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է`

• 2012 թվականի դեկտեմբերի 6-ի ժամը 10:00-ից մինչև 2013 թվականի հունվարի 10-ի ժամը 16:00-ն ընկած ժամկետում պատշաճ ձևով լրացնեն և §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ ներկայացնեն/առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը,

• ունենան բացված արտարժութային բանկային հաշիվ որևէ առևտրային բանկում,

• պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը, կատարեն պարտատոմսերի ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի վճարում §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից բացված 1570043100071401 տարանցիկ հաշվեհամարին:

• ունենան բացված արժեթղթերի դեպո հաշիվ արժեթղթերի որևէ պահառուի մոտ:

Որքա՞ն արժեկտրոնային եկամուտ է վճարվելու և ե՞րբ

§ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊ Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի դիմաց վճարվելու է կիսամյակային արժեկտրոնային անվանական եկամուտ` պարտատոմսերի անվանական արժեքի 5.05% չափով: Պարտատոմսերի դիմաց նախատեսվող արժեկտրոնային եկամուտը հաշվարկվելու է ԱՄՆ դոլարով, սակայն ներդրողներին վճարվելու է ՀՀ դրամով, վճարման օրվան նախորդող աշխատանքային օրվա համար ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի նկատմամբ պաշտոնական փոխարժեքով:

Արժեկտրոնների հաշվարկման օր է համարվելու պարտատոմսերի տեղաբաշխումը սկսելու օրվան հաջորդող 6-րդ, 12-րդ, 18-րդ և 24-րդ ամիսների համապատասխան օրերը:

yառաջին արժեկտրոնի վճարում - 2013 թվականի հունիսի 6-ին y երկրորդ արժեկտրոնի վճարում - 2013 թվականի դեկտեմբերի 6-ին y երրորդ արժեկտրոնի վճարում - 2014 թվականի հունիսի 6-ին y չորրորդ և վերջին արժեկտրոնի վճարում-2014 թվականի դեկտեմբերի 6-ինԱրժեկտրոնները պարտատոմսերի սեփականատերերին և/կամ

անվանատերերին վճարվելու են արժեկտրոնների հաշվարկման օրերին:

Page 4: Guide for Investors

4

Որոնք են պարտատոմսերի ներդրումային առավելությունները

yառաջարկվող անվանական տոկոսային եկամուտը (10.1%) նկատելիորեն բարձր է այս պահին ՀՀ շուկայում առաջարկվող բանկային ավանդի միջին տոկոսադրույքներից

y ի տարբերություն բանկային ավանդի պարտատոմսերը համարվում են ավելի իրացվելի

y ներդրողներին հնարավորություն է տրվում անվանական տոկոսային եկամուտ (10.1%) ստանալ նույնիսկ 10 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրման պարագայում, միչդեռ նման գումարով բանկային ավանդ ձևակերպել ՀՀ-ում քիչ հնարավոր է

y ի տարբերություն բանկային ավանդի պարտատոմսերը ժամկետից շուտ վաճառելիս տոկոսային եկամտի վերահաշվարկ չի կատարվում

yԹողարկողը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է Գ+ վարկանիշ: Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման կարգի` Գ խմբի վարկանիշ ստացած առևտրային կազմակերպությունն ունի մեծ հնարավորություն ֆինանսական պարտավորությունները մարելու, սպասարկելու` վարկային ռիսկի ցածր մակարդակով: «+ե նշանը նշանակում է, որ առևտրային կազմակերպությունը տվյալ վարկանիշի սահմաններում ունի միջինի նկատմամբ համեմատաբար բարձր գնահատական: «Գ+ե վարկանիշ ունենալու դեպքում վարկային ռիսկի կշիռը ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար կազմում է 50% (վարկանիշ չունենալու դեպքում` 100%):

Ինչպե՞ս են մարվելու պարտատոմսերը

§ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊ Ընկերության կորպորատիվ պարտատոմսերը մարվելու են տեղաբաշխումը սկսելու օրվան հաջորդող 24-րդ (քսանչորսերորդ) ամսվա համապատասխան օրը` 2014 թվականի դեկտեմբերի 6-ին:

Պարտատոմսերի մարման գումարները պարտատոմսերի սեփականատերերին վճարելու են տեղաբաշխումը սկսելու օրվան հաջորդող 24-րդ (քսանչորսերորդ) ամսվա համապատասխան օրը` 2014 թվականի դեկտեմբերի 6-ին:

Պարտատոմսերի մարման գումարները վճարվելու են անկանխիկ ձևով` պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով, ընդ որում մարման գումարների փոխանցման (միջբանկային փոխանցումներ) հետ կապված միջնորդավճարները հոգալու է Թողարկողը, հետևաբար ներդրողները մարման գումարները ստանալու են առանց պահումների:

Պարտատոմսերի մարման դիմաց վճարումները կատարվելու են ԱՄՆ դոլարով:

Ի՞նչ քանակի պարտատոմս կարելի է ձեռք բերելՀամաձայն Թողարկողի կողմից սահմանված թողարկման պայմանների`

տեղաբաշխման ընթացքում մեկ ներդրողին կարող է վաճառվել առավելագույնը 500,000 (հինգ հարյուր հազար) հատ պարտատոմս և նվազագույնը 1 (մեկ) հատ պարտատոմս:

Page 5: Guide for Investors

5

Ինչպե՞ս լրացնել Ձեռքբերման հայտը

Եթե Ձեռքբերման հայտը լրացվում է իրավաբանական անձի անունից

§Իրավաբանական անձի անվանումը¦ դաշտում ներդրողը` իրավաբանական անձը, պետք է նշի իր լրիվ ֆիրմային անվանումը:

§Պետռեգիստրի գրանցման տվյալները¦ դաշտում ներդրողը պետք է նշի իր` պետռեգիստրի գրանցման տվյալները` գրանցման վկայականի սերիան, համարը, գրանցման ամսաթիվը:

§Գրանցման վայրը¦ դաշտում ներդրողը պետք է նշի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան տարածքային բաժնի անվանումը:

§ՀՎՀՀ¦ դաշտում ներդրողը` իրավաբանական անձը, պետք է նշի իր` հարկ վճարողի հաշվարկային համարը:

Եթե Ձեռքբերման հայտը լրացվում է ֆիզիկական անձի անունից

§Հայտ ներկայացնողի անվանումը¦ դաշտում պետք է նշվի ներկայացնողի անունը, ազգանունը` անձնագրում նշվածին համապատասխան:

§Անձը հաստատող փաստաթղթի համարը¦ դաշտում ներդրողը պետք է նշի իր անձնագրի սերիան և համարը:

§Անձը հաստատող փաստաթղթի տրման ամսաթիվը¦ դաշտում ներդրողը պետք է նշի իր անձնագրի տրման ամսաթիվը:

§Գրանցման վայրը¦ դաշտում ներդրողը պետք է նշի անձնագրում նշված գրանցման վայրը:

Ձեռքբերման հայտի մնացած բոլոր դաշտերը նույնն են թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց համար

§Ռեզիդենտությունը¦ դաշտում ներդրողը պետք է նշի իր կարգավիճակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ:

§Ձեռք բերվող պարտատոմսերի քանակը` հատ¦ դաշտում ներդրողը պետք է նշի Թողարկողի պարտատոմսերի այն քանակը, որը նա ցանկանում է ձեռք բերել Թողարկողից:

§Ձեռք բերվող պարտատոմսերի ձեռքբերման գինը¦ դաշտում ներդրողը նշում է մեկ պարտատոմսի գինը տվյալ օրվա դրությամբ: Տեղաբաշխման առաջին օրը 2012 թվականի դեկտեմբերի 6-ին պարտատոմսի գինը կազմելու է 10 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխման հետագա օրերի ընթացքում ձեռք բերվող պարտատոմսերի ձեռքբերման գինը տեղաբաշխման հերթական օրերի համար ներկայացված է Աղյուսակ 1-ում:

Page 6: Guide for Investors

6

§Ձեռք բերվող պարտատոմսերի ձեռքբերման դիմաց վճարվող ընդհանուր գումարը¦ դաշտում նշվում է §Ձեռք բերվող պարտատոմսերի ձեռքբերման գինը¦ դաշտում նշված գնի և §Ձեռք բերվող պարտատոմսերի քանակը` հատ¦ դաշտում նշված թվի արտադրյալը` ԱՄՆ դոլարով:

§Դրամական միջոցների փոխանցման/ մուտքագրման ամսաթիվը¦ դաշտում ներդրողը նշում է դրամական միջոցների փոխանցման ամսաթիվը, երբ նա փոխանցել է պարտատոմսերի տեղաբաշխման համար §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում բացված 1570043100071401 տարանցիկ հաշվեհամարին: Եթե դրամական միջոցները դեռ չեն փոխանցվել, այս դաշտը չի լրացվում:

§Բանկային հաշվի համարը¦ դաշտում ներդրողները պետք է նշեն ՀՀ որևէ բանկում բացված իրենց բանկային արտարժութային հաշվի համարը:

§Բանկի անվանումը¦ դաշտում ներդրողները պետք է նշեն ՀՀ այն բանկի լրիվ անվանումը, որտեղ բացված է իրենց բանկային արտարժութային հաշվի համարը:

§Արժեթղթերի հաշիվը հաշվառող անձի անունը¦ դաշտում ներդրողները պետք է նշեն իրենց արժեթղթերի հաշիվները վարող և սպասարկող ՀՀ որևէ պահառուի անվանումը:

§Արժեթղթերի հաշվի համարը¦ դաշտում ներդրողները պետք է նշեն ՀՀ որևէ պահառուի մոտ բացված իրենց արժեթղթերի դեպո հաշվի համարը:

Ինչպե՞ս որոշել պարտատոմսի գինը տվյալ օրվա դրությամբ մինչև մարումը տարեկան եկամտաբերության տրված մակարդակին համապատասխան

Եթե Դուք Ձեռքբերման հայտը ներկայացրել եք, օրինակ, տեղաբաշխման երրորդ օրը, ապա ներքոբերյալ Աղյուսակում գտնում եք երրորդ օրվա դրությամբ տրված (10.10%) եկամտաբերության մակարդակի պայմաններում հաշվարկված մեծությունը` 10.0131518 ԱՄՆ դոլար, որն էլ լրացնում եք §Ձեռք բերվող պարտատոմսերի ձեռքբերման գինը¦ դաշտում: Եթե Դուք ցանկանում եք գնել 100 հատ պարտատոմս, ապա §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում բացված 1570043100071401 տարանցիկ հաշվեհամարին պետք է փոխանցեք 100 X 10.0131518 = 1,001.31518056 ԱՄՆ դոլար:

ՕՐԻՆԱԿ` ...

1 6 Դեկտեմբեր, 2012 10.000000 11 20 Դեկտեմբեր, 2012 10.0395592 7 Դեկտեմբեր, 2012 10.005257 12 21 Դեկտեմբեր, 2012 10.0422083 10 Դեկտեմբեր, 2012 13 24 Դեկտեմբեր, 2012 10.0501624 11 Դեկտեմբեր, 2012 10.015786 14 25 Դեկտեմբեր, 2012 10.0528165 12 Դեկտեմբեր, 2012 10.018422 15 26 Դեկտեմբեր, 2012 10.0554716 13 Դեկտեմբեր, 2012 10.021059 16 27 Դեկտեմբեր, 2012 10.0581287 14 Դեկտեմբեր, 2012 10.023698 17 28 Դեկտեմբեր, 2012 10.0607868 17 Դեկտեմբեր, 2012 10.031623 18 8 Հունվար 2013 10.0901209 18 Դեկտեմբեր, 2012 10.034267 19 9 Հունվար 2013 10.09279510 19 Դեկտեմբեր, 2013 10.036912 20 10 Հունվար 2013 10.095471

10.013152

Օր ՕրԱմսաթիվ ԱմսաթիվՊարտատոմսիվաճառքի գինը

(ԱՄՆ դոլար)

Պարտատոմսիվաճառքի գինը

(ԱՄՆ դոլար)

Page 7: Guide for Investors

7

Ի՞նչ է նշանակում մինչև մարումը տարեկան եկամտաբերությունը

Միջազգային փորձում գոյություն ունեն պարտատոմսերի եկամտաբերության հաշվարկման տարբեր մոտեցումներ: Առավել տարածվածներից է հանդիսանում մինչև մարումը տարեկան եկամտաբերության ցուցանիշը (yield to maturity, YTM, доходность к погашению), որը հիմնվում է ֆինանսների տեսության մեջ հայտնի փողի ժամանակային արժեքի (time value of money, TVM) հասկացության վրա:

§Փողի ժամանակային արժեք¦ հասկացությունը պնդում է, որ 1 ՀՀ դրամն այսօր հավասար չէ 1 ՀՀ դրամին մեկ օր հետո, քանզի ներդրողը պետք է հաշվի առնի գումարը չօգտագործելու/պահելու պարագայում այն ավանդի կամ այլ կերպ ներդրման հետ կապված բաց թողնված/չստացված եկամտի հանգամանքը: Հետևաբար այսօրվա 1 ՀՀ դրամը հավասար է վաղվա այն գումարին, որը ներդրողը կստանար 1 ՀՀ դրամը մեկ օրով բանկում ավանդ կամ մեկօրյա այլ ներդրում կատարելու արդյունքում: Նույն տրամաբանությամբ, 1 ՀՀ դրամը վաղը հավասար չէ այսօրվա 1 ՀՀ դրամին, այլ այն հավասար է այն գումարին, որը մեկ օրով բանկում ավանդ կամ մեկ օրյա այլ ներդրում կատարելու արդյունքում ներդրողի գումարը կդարձներ 1 ՀՀ դրամ:

ՕՐԻՆԱԿ` Ենթադրենք, բանկում ավանդի տարեկան տոկոսադրույքը 10% է, հետևաբար մեկ օրում բանկային ավանդի վրա կուտակվում է (10/365)% եկամուտ, իսկ ի՞նչ գումար է հարկավոր այսօր որպես ավանդ դնել բանկում որպեսզի վաղը ունենանք 1 ՀՀ դրամ` այդ գումարը հավասար է 1 ՀՀ դրամը բաժանած (1+(10/365))-ի: Այս նույն տրամաբանությամբ էլ իրականացվում է պարտատոմսի գնի հաշվարկը որոշակի եկամտաբերության դեպքում, ապագայում սպասվող բոլոր դրամական հոսքերի մեծությունների ներկա արժեքների հանրագումարը հավասար է պարտատոմսի գնին, ընդ որում ընդունվում է, որ մինչև մարումը տարեկան եկամտաբերության տոկոսադրույքը օգտագործվում է ապագա դրամական մեծությունները ներկա արժեքի բերելու համար:

Ի՞նչ տրամաբանությամբ է իրականացվելու տեղաբաշխումը (պարտա—տոմսերի վաճառքը ներդրողներին)

Տեղաբաշխման կարգի համաձայն` Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է ըստ Պարտատոմսերի ձեռքբերման հայտերի և դրանց դիմաց կատարված վճարման ստացման հերթականության, այսինքն առաջնահերթություն ունի այն հայտը, որի դիմաց վճարումը Թողարկողման նպատակով §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում բացված 1570043100071401 տարանցիկ հաշվեհամարին ավելի վաղ է ստացվել:

Տեղաբաշխման կարգով պայմանավորված հնարավոր է Պարտատոմսերի ձեռք բերման որևէ հայտի և/կամ հայտերի մասնակի բավարարում:

Page 8: Guide for Investors

8

Ինչպե՞ս առաքել Ձեռքբերման հայտերը §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦

Ներդրողները, ովքեր ցանկություն կունենան ձեռք բերել տեղաբաշխվող պարտատոմսերը, պետք է Ձեռքբերման հայտը/հայտերը լրացնելով այն/դրանք պատշաճ կերպով առաքեն Տեղաբաշխողին` §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ:

Ձեռքբերման հայտը/հայտերը կհամարվի/կհամարվեն պատշաճ կերպով առաքված Տեղաբաշխողին, եթե այն/դրանք առաքվել է/են Տեղաբաշխողի հետ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով (կամ առձեռն՝ Տեղաբաշխողի գրասենյակ այցելելով) և ստացվել է §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ կողմից առաքման ստացման հաստատում:

Տեղաբաշխողի հետ կապի միջոցներն են`

• Փոստային առաքում` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ փողոց 9, §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦, Կորպորատիվ Ֆինանսների Բաժին, պարոն Արա Սարգսյանին

• Էլեկտրոնային առաքում` [email protected]:

• Առձեռն առաքում` նույնը, ինչ փոստային առաքման հասցեն է կամ ներկայանալով §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦-ի ցանկացած մասնաճյուղ.

Լրացված Ձեռքբերման հայտը/հայտերը էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեին առաքելիս ներդրողներին խորհուրդ է տրվում պարտադիր կերպով օգտագործել համակարգչային ծրագրի կողմից էլեկտրոնային հաղորդագրության առաքման և հասցեատիրոջ կողմից ստացման հաստատման տեղեկացման հնարավորությունները:

Լրացված Ձեռքբերման հայտը/հայտերը տպագիր տարբերակով, առձեռն §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ներկայացնելիս ներդրողները պետք է Ձեռքբերման հայտը/հայտերը ներկայացնեն §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦-ի մասնաճյուղերից որևէ մեկը:

Ինչպե՞ս բացել բանկային հաշիվ

Այն ներդրողները (թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձ, թե՛ ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ), ովքեր դեռևս չունեն բանկային հաշվեհամար և ցանկություն կհայտնեն §ԱՄԵՐԻԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում բացել բանկային հաշիվ, կարող են Ձեռքբերման հայտի պատշաճ ներկայացման/առաքման հետ մեկտեղ նաև դիմել §ԱՄԵՐԻԲԱՆԿ¦ Հաճախորդների սպասարկման բաժին հաշվի բացման համար:

Ֆիզիկական անձանց բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, իսկ ռեզիդենտ հանդիսանալու պարագայում նաև սոցիալական քարտ (վերջինիս բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան տեղեկանք)1:

1. Առավել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն կարող եք ստանալ` ծանոթանալով §ԱՄԵՐԻԲԱՆԿ¦ ՓԲԸ հաշիվների բացման, վարման և փակման գործող ընթացակարգում ներկայացված պայմաններին, որոնք տեղադրված են նաև «§ԱՄԵՐԻԲԱՆԿ¦ ՓԲԸինտերնետային կայքում (www.ameriabank.am):

Page 9: Guide for Investors

9

Ինչպե՞ս իրականացնել դրամական միջոցների փոխանցումը

Ձեռքբերման հայտի/հայտերի պատշաճ առաքումից հետո ներդրողները, համաձայն Թողարկողի կողմից հաստատված կարգի, պարտավոր են մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում բացված 1570043100071401 տարանցիկ հաշվեհամարին փոխանցել Ձեռքբերման հայտի §Ձեռք բերվող պարտատոմսերի ձեռքբերման դիմաց վճարված ընդհանուր գումարը¦ դաշտում նշված գումարը:

Հնարավոր միջնորդավճարները

Ներդրողները պետք է նկատի ունենան, որ այլ բանկերում ունեցած իրենց հաշվարկային հաշիվներից Ձեռքբերման հաշվին փոխանցում կատարելու ընթացքում իրենց միջոցներով պետք է հոգան նաև հնարավոր բանկային միջնորդավճարները:

Գումարի ճշգրտությունը

Պարտատոմսերի ձեռքբերման դիմաց կատարվող վճարումները պետք է իրականացվեն ԱՄՆ դոլարով:

Վճարում չկատարելը

Սահմանված ժամկետում (մինչև Ձեռքբերման հայտի ներկայացման օրվա ժամը 16:30) համապատասխան վճարում չիրականացնելու դեպքում ներդրողի կողմից ներկայացված Ձեռքբերման հայտը/հայտերը համարվելու է/են անվավեր և չեն մասնակցելու տեղաբաշխմանը:

Տեղաբաշխման նպատակով §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում բացված տարանցիկ հաշվեհամարը հետևյալն է` 1570043100071401:

Տարանցիկ հաշվեհամարը լիովին տարանջատված է Տեղաբաշխողի գործառնական հաշիվներից և չի հանդիսանում վերջինիս սեփականությունը: Այն նախատեսված է միայն Ձեռքբերման հայտ ներկայացրած ներդրողների դրամական միջոցների ժամանակավոր հաշվառման համար և բացառապես օգտագործվելու է տեղաբաշխման ընթացքում առաջարկվող պարտատոմսերի ձեռքբերման դիմաց կատարվող վճարումներ կատարելու նպատակով:

Ինչպե՞ս բացել արժեթղթերի դեպո հաշիվ

Ներդրողները պետք է նկատի ունենան, որ պարտատոմսերի ձեռք բերման և հաշվառման համար անհրաժեշտ է ունենալ արժեթղթերի անձնական դեպո հաշիվ §Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա¦ ԲԲԸ-ում կամ ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված որևէ այլ պահառուի մոտ:

Page 10: Guide for Investors

10

Այն ներդրողները (թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձ, ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ), ովքեր դեռևս չունեն ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայում կամ ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված որևէ պահառուի մոտ բացված արժեթղթերի դեպո հաշիվ և, ովքեր ցանկություն կհայտնեն §ԱՄԵՐԻԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում բացել արժեթղթերի դեպո հաշիվ, կարող են դիմել §ԱՄԵՐԻԲԱՆԿ¦-ի Հաճախորդների սպասարկման բաժին արժեթղթերի հաշվի բացման համար:

Ֆիզիկական անձանց արժեթղթերի հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, իսկ ռեզիդենտ հանդիսանալու պարագայում` նաև սոցիալական քարտ (վերջինիս բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան տեղեկանք):

Արժեթղթերի հաշվի բացումն անվճար է §ԱՄԵՐԻԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում:2

Ինչպե՞ս կարելի է տեղեկանալ ներկայացված հայտի բավարարման վերաբերյալ

Ներդրողները կտեղեկացվեն իրենց հայտերի բավարարման մասին մինչև հայտի ներկայացման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը:

Տեղաբաշխողը ներդրողին կտրամադրի համապատասխան տեղեկատվություն իր կողմից ձեռք բերված պարտատոմսերի դիմաց կատարված վճարման հաստատման, ձեռք բերված պարտատոմսերի քանակի և ձեռք բերվող պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի պատշաճ գրանցման վերաբերյալ:Հայտի մասնակի բավարարման դեպքում, եթե առկա է լինում ներդրողին հետ վերադարձման ենթակա գումար, ապա տեղաբաշխման ավարտից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում նշված գումարը Տեղաբաշխողի կողմից ենթակա է վերադարձման, ինչն իրականացվում է անկանխիկ եղանակով` ներդրողների համապատասխան բանկային հաշվին փոխանցմամբ:

Ի՞նչ հարկեր են վճարվելու արժեկտրոնային եկամտից

Եթե դուք ռեզիդենտ ֆիզիկական անձ եք.

Պարտատոմսերից ստացված արժեկտրոնային եկամուտների համար եկամտահարկը հաշվարկվում է 10 (տասը) տոկոս դրույքաչափով: Ռեզիդենտ ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս եկամտահարկը պահում (գանձում) է հարկային գործակալը, այսինքն` §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ-ն: Եկամտահարկի պահումը (գանձումը) իրականացվում է արժեկտրոնային տոկոսների յուրաքանչյուր վճարման դեպքում:

2. Առավել մանրամասն և ճշգրիտ տեղեկություններ կարող եք ստանալ` ծանոթանալով §ԱՄԵՐԻԲԱՆԿ¦ ՓԲԸ գործող պահառուական ծառայությունների մատուցման պայմաններին, որոնք տեղադրված են նաև §ԱՄԵՐԻԲԱՆԿ¦ ՓԲԸինտերնետային կայքում (www.ameriabank.am):

Page 11: Guide for Investors

11

Եթե դուք ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ եք.

Պարտատոմսերից ստացված արժեկտրոնային եկամուտների համար եկամտահարկը հաշվարկվում է 10 (տասը) տոկոս դրույքաչափով: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս եկամտահարկը նույնպես պահում (գանձում) է հարկային գործակալը, այսինքն՝ §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ-ն: Եկամտահարկի պահումը (գանձումը) իրականացվում է արժեկտրոնային տոկոսների յուրաքանչյուր վճարման դեպքում:

Եթե դուք ռեզիդենտ իրավաբանական անձ եք.

Ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը: Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և §Շահութահարկի մասին¦ ՀՀ Օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է: Համաձայն §Շահութահարկի մասին¦ ՀՀ Օրենքի՝ համախառն եկամտի թվին են դասվում փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում, պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները: Շահութահարկի գումարը ռեզիդենտ իրավաբանական անձանց համար հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ` 20 (քսան) տոկոս դրույքաչափով:

Եթե դուք ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ եք.

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար շահութահարկը հաշվարկվում է այլ դրույքաչափով: ՀՀ-ում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը՝ եկամտի վճարման աղբյուրի մոտ: ՀՀ-ում ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ §Շահութահարկի մասին¦ ՀՀ Օրենքով սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում են 10 (տասը) տոկոս դրույքաչափով: Աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը` այսինքն §ՍԱՍ-ԳՐՈՒՊ¦ ՍՊԸ-ն, ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից:

Կարևոր ծանուցում: Սույն բաժնում ներկայացված արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման մոտեցումները ՀՀ-ում կարող են փոփոխության ենթարկվել հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում: Հետևաբար, վերոնշյալ մոտեցումներն արտացոլում են միայն պարտատոմսերի ձեռքբերման պահին առկա հարկման սկզբունքները և չափը:

Page 12: Guide for Investors

12

Ի՞նչ կարող եմ անել պարտատոմսերը ձեռք բերելուց հետո

Ներդրողները ունեն հետևյալ հնարավորությունները`• չվաճառել պարտատոմսերը մինչև մարումը` 2014 թվականի

դեկտեմբերի 6-ը` այդ ընթացքում ստանալով չորս արժեկտրոնային վճարումներ և պարտատոմսերի անվանական արժեքը մարման ժամանակ,

• վաճառել ձեռք բերած պարտատոմսերի մի մասը կամ ամբողջը գնելու ցանկություն ունեցող բանկերին, ներդրումային կազմակերպություններին և այլ հետաքրքրված ներդրողներին ՀՀ ֆոնդային բորսայի միջոցով,

• գրավադրել պարտատոմսերը բանկերում, վարկային և այլ կազմակերպություններում3:

Ի՞նչ անել, եթե Ուղեցույցը չի պատասխանում իմ բոլոր հարցերին

§ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ն պարտատոմսերի տեղաբաշխման ամբողջ ժամանակամիջոցում տրամադրելու է անվճար խորհրդատվություն ներդրողներին պարտատոմսերի ձեռքբերման, շրջանառության և մարման վերաբերյալ: Ցանկացած անձ Տեղաբաշխողի` §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ի հետ կարող է կապ հաստատել, ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կապի միջոցներից որևէ մեկի միջոցով, կամ այցելելով §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ ցանկացած բանկային աշխատանքային օրվա ընթացքում Երևանի ժամանակով ժամը 09:30-ից մինչև 16:00-ը: Տեղաբաշխողի հետ հաղորդակցությունը կարելի է իրականացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

y ¶լխամասային գրասենյակ` y ՀՀ, ք. Երևան 0015, y Գրիգոր Լուսավորիչ փողոց 9 y Հեռ.` (374 10) 56 11 11 y Ֆաքս` (374 10) 51 31 33 y ¾լ. փոստ` [email protected] y Կայք-էջ` www.ameriabank.am y y Թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխող` §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ: y Պարտատոմսերի և տեղաբաշխման վերաբերյալ մանրամասն

տեղեկությունների համար կարող եք դիմել §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ:

www.ameriagroup.am

3 ըստ ՀՀ բանկերում, վարկային և այլ կազմակերպություններում գործող պայմանների և կանոնների:


Top Related