Download - Hin egptosi arvest@
![Page 1: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/1.jpg)
Հին Եգիպտոսի արվեստը
![Page 2: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/2.jpg)
Եգիպտացիների համար ամենակարևորը անդրշիրիմյան երջանիկ կյանքի համար մարմինը և ոգին պահպանելն էր: Հին եգիպտացիների պատկերացումների համաձայն` մարդը մահից հետո պետք է հայտնվեր «Օսիրիսի դատաստանին»: Դատի ժամանակ իրենց ճիշտ պահելու համար եգիպտացիները կենդան ժամանակ կարդում էին «Մահվան գիրքը»:
![Page 3: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/3.jpg)
Պահպանված հին պատկերները օգնում են պատկերացում կազմել Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին: Այդ պատկերները պահպանվել են սարկոֆագների, հին շենքերի ռելիֆների վրա: Հին Եգիպտոսի շատ ստեղծագործություններին բնորոշ էին պարզ, հստակ գծերը, առավելագույնս ընդհանրացված ծավալները, ուրվանկարների արտահայտչականությունը: Հին եգիպտացիների համար պատկերը սրբազան նշանակություն ուներ:
![Page 4: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/4.jpg)
![Page 5: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/5.jpg)
•Եգիպտացիների աստվածների պանթեոնը շատ մեծ է` մոտավորապես 2000 աստված: Հին Եգիպտոսում հատկապես պաշտելի էին կենդանիների կերպարները: Եգիպտական շատ աստվածներ կենդանադեմ էին. մահացածների հովանավոր Անուբիսը ուներ շնագայլի գլուխ, իմաստության և գրի աստված Տոտը` պավիանի (շնագլուխ կապիկ), պատերազմի աստված Սեխմեթը` առյուծի գլուխ:
![Page 6: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/6.jpg)
ՏոտԱնուբիս Սեխմեթ
![Page 7: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/7.jpg)
Հին Եգիպտոսը ամենազարգացած քաղաքակրթություններից մեկն է, որը կանգնած է մարդկության արվեստի ակունքում:
•Եգիպտոսի կերպարվեստը ունեցել է զարգացման մի քանի փուլ: Հատկապես ծաղկման է հասել Հին, Միջին և Նոր թագավորությունների ժամանակ: Եգիպտոսի արվեստի հիմնական սկզբունքները սկսել են ձևավորվել և դինաստիաների ժամանակաշրջանւոմ:
![Page 8: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/8.jpg)
Պահպանված հին պատկերները օգնում են պատկերացում կազմել Եգիպտոսի
պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին: Այդ
պատկերները պահպանվել են սարկոֆագների, հին շենքերի ռելիֆների
վրա: Հին Եգիպտոսի շատ ստեղծագործություններին բնորոշ էին պարզ,
հստակ գծերը, առավելագույնս ընդհանրացված ծավալները,
ուրվանկարների արտահայտչականությունը: Հին եգիպտացիների համար պատկերը
սրբազան նշանակություն ուներ:
![Page 9: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/9.jpg)
•Պիետրոգրաֆիան, այսինքն` պատկերային գիրը, գրչության և արվեստի նախնական հիմքն է: Հետագայում, երբ հայտնվեց հիերոգլիֆային գիրը, պատկերը և գիրը նախկինի նման կազմում էին ամուր գեղարվետսական սինթեզ` պայմանավորված ընդհանուր նպատակով` խորհրդանշաներով ամրացնել և պահպանել կյանքի ուժը: Այդ նպատակը պայմանավորված էր եգիպտացիների աշխարհայացքով և արվեստի նրանց ընկալմամբ, որը պետք է տար անմահություն:
![Page 10: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/10.jpg)
Եգիպտոսի կերպարվեստի յուրահատկությունը կայանում էր հին եգիպտացիների մահից հետո ապրելու հավատով և այդ երկրի բնության առանձնահատկություններով: Այս սրտորեն կապված էր կրոնի հետ, որը աստվածացնում էր բնության ուժերը և փարավոնի իշխանությունը: Դժվար է հասկանալ նրա կերպարային կառուցվածքը` չունենալով որևէ պատկերացում եգիպտացիների կրոնի մասին:
![Page 11: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/11.jpg)
•Եգիպտացիների աստվածների պանթեոնը շատ մեծ է` մոտավորապես 2000 աստված: Պահպանվել է այս աստվածությունների մեծ քանակությամբ պատկերներ:Հին Եգիպտոսում հատկապես պաշտելի էին կենդանիների կերպարները: Եգիպտական շատ աստվածներ կենդանադեմ էին. մահացածների հովանավոր Անուբիսը ուներ շնագայլի գլուխ, իմաստության և գրի աստված Տոտը` պավիանի (շնագլուխ կապիկ), պատերազմի աստված Սեխմեթը` առյուծի գլուխ:
![Page 12: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/12.jpg)
•Աստվածներից համեմատաբար կատարյալը ներկայացված էր արևի տեսքով: Արևին պատկերում էին կամ բազմաթիվ թև-ճառագայթներով շրջանի տեսքով, կամ թևավոր շրջան, կամ էլ ցլի կամ արծվի տեսքով: Շրջանը, որը հաճախ հիշեցնում է արևի սկավառակը, հաճախ է հանդիպում հին եգիպտական զարդանախշում:
![Page 13: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/13.jpg)
Հին թագավորության ժամանակաշրջանում պաշտում էին արևի աստված Ռաին: Ռան գլխավոր աստվածություն էր, բոլոր աստավածների հովանավորը և փարավոնի հայրը: Համաձայն հին առասպելների` Ռան ծնվել է լոտոս ծաղկից աշխարհի արարման ժամանակ: Եգիպտացիները համարում էին, որ ցերեկը նա մակույկով լողում է երկնային Նեղոսով, լուսավորելով երկիրը, իսկ երեկոյան իջնում է տարտարոս, որտեղ պայքարում է խավարի ուժերի դեմ, ճեղքելով ստորգետնյա Նեղոսի ջրերը, իսկ առավոտյան բարձրանում է երկինք:
![Page 14: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/14.jpg)
Ռա
![Page 15: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/15.jpg)
Եգիպտոսի արվեստը հասկանալու համար հատկապես կարևոր է Օսիրիսի մասին առասպելը:
Պտղաբերության աստված Օսիրիսը սպանվել է իր եղբոր` խավարի և չարության աստված Սեթի կողմից: Օսիրիսի որդին` Գոռը, Սեթին կանչեց մենամարտի և հաղթեց նրան: Դրանից հետո Գոռը վերակենդանացրեց Օսիրիսին, ով արդեն չվերադարձավ երկիր, այլ դարձավ մահացածների թագավոր ստորգետնյա թագավորությունում, իսկ երիրի վրա` ողջերի թագավորությունում, թագավոր դարձավ Գոռը:Օսիրիսին պատկերում են նստած կամ կանգնած` շրջապատված ծառերով կամ խաղողի վազերով: Նրա մարիմինը ներկում էին կանաչ գույնով: Համարվում էր, որ բուսական աշխարհի նման, Օսիրիսը ամեն տարի մահանում է և նորից վերածնվում:
![Page 16: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/16.jpg)
Օսիրիս
![Page 17: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/17.jpg)
Իսիսդան պտղաբերության, ջրի, ծովագնացության, քամու, կանացիության, ամուսնական հավատարմության աստվածուհին է, Օսիրիսի կինը, Գոռի` մայրը: Իսիդային պատկերում են կնոջ տեսքով, կովի կոտոշներով:
![Page 18: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/18.jpg)
Եգիպտացիների համար ամենակարևորը անդրշիրիմյան երջանիկ կյանքի համար մարմինը և ոգին պահպանելն էր:Այդ պատճառով մահացածի մարմինը զմռսում էին (մումիաֆիկացնում): Մարմնի զմռսումը վստահվում էր մասնագետների: Մումիաները հմայիլները և գանձերի հետ փաթաթվում էին կտավատի կտորներով և ցողում անուշ բուրմունքներով: Հասարակ մարդկանց մարմինները զմռսում էին մի քանի օրում, իսկ փարավաններին` մեկ ամսից ավել: Զմռսման ժամանակ անպայման հեռացնում էին բոլոր օրգանները, բացի սրտից, և դնում հատուկ պատրաստված անոթի` կանոպի մեջ:Փարավոնի մումիան տեղադրում էին սարկոֆագի մեջ, որի վրա փորագրվում էր նրա անունը և կախարդական խոսքեր, որտեղ խնդրում էր իր սրտից «Օսիրիսի դատաստան»-ի ժամանակ իր դեմ վկայություն չտալ:Համաձայն պաշտամունքային պատկերացումների` մարդը օժտված էր մի քանի հոգիներով, որոնց թվում էր «Կա»-ն` կենսական ուժի խորհրդանիշը, «Բա»-ն էության արտացոլումն է, «Ախ»-ը` հոգին: «Բա»-ն օժտված էր մարմնից առանձնանալու ունակությամբ: Մումիային հագցնում էին թղման դիմակ, որը պետք է նման լիներ մահացածին, որպեսզի «Բա»-ն հեշտությամբ գտներ իր տեղը: Նմանատիպ դիմակները, ինչպես նաև փարավոնների դիմաքանդակները սկզբնավորեցին հին եգիպտական արվեստի կարևոր ձեռքբերումներից մեկը` դիմանկարչությունը
![Page 19: Hin egptosi arvest@](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081507/589af3c01a28ab3e288b54af/html5/thumbnails/19.jpg)
Փարավոնները երբեք ցույց չէին տալիս իրենց մազերը: Նրանք պետք է կրեին հատուկ գլխարկներ, որոնք կոչվում են նեմես: Թե ինչպիսի տեսք ունեին այդ նեմեսները, մենք գիտենք շնորհիվ Թութանհամոնի ոսկե դիմակի: Որպեսզի ճանճերը չանհանգստացնեին Պեպի II փարավոնին, նրա կողքին միշտ մեղրով ծածկված ստրուկներ էին կանգնում, որպեսզի «շեղեն» ճանճերին:
Այս նույն փարավոնը ռեկորդսմեն է բոլոր փարավոնների շարքում. նա վեց անգամ փարավոն է եղել և վերջացրել է իր ղեկավարությունը 94 տարեկանում: