east invest arm

3
Ճանապարհ դեպի եվրոպական շուկա ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ > ՀԱՅԱՍՏԱՆ Եվրոպական միության հարևանների տնտեսական զարգացումը այդ երկրների և ԵՄ շահերից է բխում: Սակայն գործարար միջավայրն ու պրակտիկան ԵՄ-ում և արևելքում նրան հարևանող երկրներում նույնը չեն: ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը խթանում է ներդրումներն ու տնտեսական համագործակցությունը ԵՄ և Արևելյան գործընկության երկրների միջև, որոնք են Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: 2011- ին մեկնարկած այս եռամյա ծրագրում ներգրավված են ութսունչորս գործընկեր երկու տարածաշրջաններից: Ծրագրի թիրախում գործարարությանն աջակցող կազմակերպությունները և փոքր ու միջին ձեռնարկություններն են: ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնն իր լրագրողներից մեկին գործուղել է տեսնելու, թե այս օժանդակությամբ ինչ փոփոխություն է տեղի ունենում Հայաստանի ՏՏ ոլորտում: Տեքստը` Աղավնի Հարությունյանի Լուսանկարները` AFP©EU/ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոն ԵՐԵՎԱՆ – «Ես սովորաբար մտածում էի, որ չորսից վեց հոգանոց ՏՏ ընկերությունը չափազանց փոքր է Եվրոպայում լինելու համար: Բայց երբ շփվեցի իմ եվրոպական գործընկերների հետ, հասկացա, որ Եվրոպայում ՏՏ ընկերությունների չափերը գրեթե նույնն են, ինչ Հայաստանում: Նաև այն, որ մենք նույն խնդիրներն ունենք», ասում է «Ռելիսոֆթ» ՍՊԸ հիմնադիր Ալիսա Միրումյանը: Նրա ընկերությունը գործունեություն է ծավալում հայկական ՏՏ շուկայում ավելի քան հինգ տարի` թողարկելով երկրա-տեղեկատվական համակարգեր, տվյալների բազաներ և տարբեր տնտեսական գործունեության հատուկ ծրագրեր: Անցյալ տարի այս ընկերությունն ընտրվեց միանալու «Արևելյան ներդրումներ» ծրագրին, որը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է` նպաստելու և խթանելու տնտեսական համագործակցությունն ու ներդրումները ԵՄ և Արևելյան գործընկերների միջև: Եվրոպալատի առաջնորդությամբ «Արևելյան ներդրումներ»-ը համախմբում է 84 գործընկերներ ԵՄ-ից, Արևելյան գործընկերության երկրներից և Թուրքիայից: Ծրագրի թիրախում են գործարարության աջակցման կազմակերպություններն ու ՓՄՁ-ները. այն ԵՄ-ից և Արևելյան հարևաններից բիզնես կազմակերպություններին համախմբող «Արևելյան դաշինք» է կառուցում` միասին աշխատելու իրենց գործունեության վրա ուղղակիորեն ազդող կանոնակարգերի www.enpi-info.eu Այս թողարկումը չի ներկայացնում ԵՀ կամ ԵՄ այլ կառույցների պաշտոնական տեսանկյունը: ԵՀ որևէ կերպ որևէ պատասխանատվություն չի ստանձնում բովանդակության համար: ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն հոդված թիվ 90 Սա հոդվածների մի շարք է ԵՄ կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերի վերաբերյալ, որ պատրաստվել է տեղի լրագրողների և լուսանկարիչների կամ ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնի կողմից: © 2012 ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն

Upload: action-global-communications-ltd

Post on 31-Mar-2016

229 views

Category:

Documents


7 download

DESCRIPTION

East Invest Arm

TRANSCRIPT

Page 1: East Invest Arm

Ճանապարհ դեպի եվրոպական

շուկա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ > ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոպական միության հարևանների տնտեսական զարգացումը այդ երկրների և ԵՄ շահերից է բխում: Սակայն գործարար միջավայրն ու պրակտիկան ԵՄ-ում և արևելքում նրան հարևանող երկրներում նույնը չեն: ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը խթանում է ներդրումներն ու տնտեսական համագործակցությունը ԵՄ և Արևելյան գործընկության երկրների միջև, որոնք են Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: 2011-ին մեկնարկած այս եռամյա ծրագրում ներգրավված են ութսունչորս գործընկեր երկու տարածաշրջաններից: Ծրագրի թիրախում գործարարությանն աջակցող կազմակերպությունները և փոքր ու միջին ձեռնարկություններն են: ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնն իր լրագրողներից մեկին գործուղել է տեսնելու, թե այս օժանդակությամբ ինչ փոփոխություն է տեղի ունենում Հայաստանի ՏՏ ոլորտում: Տեքստը` Աղավնի Հարությունյանի Լուսանկարները` AFP©EU/ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոն

ԵՐԵՎԱՆ – «Ես սովորաբար մտածում էի, որ չորսից վեց հոգանոց ՏՏ ընկերությունը չափազանց փոքր է Եվրոպայում լինելու համար: Բայց երբ շփվեցի իմ եվրոպական գործընկերների հետ, հասկացա, որ Եվրոպայում ՏՏ ընկերությունների չափերը գրեթե նույնն են, ինչ Հայաստանում: Նաև այն, որ մենք նույն խնդիրներն ունենք», ասում է «Ռելիսոֆթ» ՍՊԸ հիմնադիր Ալիսա Միրումյանը: Նրա ընկերությունը գործունեություն է ծավալում հայկական ՏՏ շուկայում ավելի քան հինգ տարի` թողարկելով երկրա-տեղեկատվական համակարգեր, տվյալների բազաներ և տարբեր տնտեսական գործունեության հատուկ ծրագրեր: Անցյալ տարի այս ընկերությունն ընտրվեց միանալու «Արևելյան ներդրումներ» ծրագրին, որը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է` նպաստելու և խթանելու տնտեսական համագործակցությունն ու ներդրումները ԵՄ և Արևելյան գործընկերների միջև: Եվրոպալատի առաջնորդությամբ «Արևելյան ներդրումներ»-ը համախմբում է 84 գործընկերներ ԵՄ-ից, Արևելյան գործընկերության երկրներից և Թուրքիայից: Ծրագրի թիրախում են գործարարության աջակցման կազմակերպություններն ու ՓՄՁ-ները. այն ԵՄ-ից և Արևելյան հարևաններից բիզնես կազմակերպություններին համախմբող «Արևելյան դաշինք» է կառուցում` միասին աշխատելու իրենց գործունեության վրա ուղղակիորեն ազդող կանոնակարգերի

www.enpi-info.eu

Այս թողարկումը չի ներկայացնում ԵՀ կամ ԵՄ այլ կառույցների պաշտոնական տեսանկյունը: ԵՀ որևէ կերպ որևէ պատասխանատվություն չի ստանձնում բովանդակության համար:

ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն հոդված թիվ 90Սա հոդվածների մի շարք է ԵՄ կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերի վերաբերյալ, որ պատրաստվել է տեղի լրագրողների և լուսանկարիչների կամ ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնի կողմից:© 2012 ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն

Page 2: East Invest Arm

ուղղությամբ և մասնակցելու պետություն-մասնավոր հատված երկխոսությանը: Ծրագիրը խրախուսում է փորձառության, հաջողված փորձի փոխանակումը, ինչպես նաև կապերը ԵՄ և Արևելյան հարևանների ընկերությունների միջև՝ գործարար համագործակցության համաձայնագրեր ստեղծելու, ստանդարտները բարելավելու, առևտուրը, տեխնոլոգիաների փոխանցումն ու ներդրումները խթանելու նպատակով:ԵՄ-ի հետ համագործակցության առաջնահերթ ոլորտների սահմանման նպատակով ծրագրի սկզբում իրականացվել է ուսումնասիրություն: Սահմանվել են վեց ոլորտներ. ագրոբիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ և

հեռահաղորդակցություն (ՏՏ), տեքստիլ արդյունաբերություն, զբոսաշրջություն, կայուն շինարարություն և տրանսպորտ ու մատակարարում: Նաև ընդհանուր պատկեր ստանալու փորձ է արվել` ուսումնասիրելու և տեղեկատվություն ապահովելու Հայաստանում ներդրումների հնարավորությունների վերաբերյալ:

Դասընթացներից դեպի գործարար հանդիպումներ Անցյալ տարի «Ռելիսոֆթ» ընկերությունն ընտրված 40 կազմակերպություններից մեկն էր (200 դիմողներից), որ մասնակցեց եվրոպական փորձագետների անցկացրած հնգօրյա ուսումնական դասընթացին: Դասընթացը մասնակից կազմակերպություններին տարբեր թեմաներով արժեքավոր գիտելիքներ տվեց՝ ԵՄ ներմուծման համար հավաստագրմանն առնչվող խնդիրներից մինչև ֆինանսավորման հնարավորություններ: Հաջորդիվ, այդ 40-ից 20 կազմակերպություններ ընտրվեցին ԵՄ-ում անցկացվող ցուցահանդեսներին մասնակցելու համար որպես այցելու կամ մասնակից՝ կախված նրանց փորձից և հնարավորություններից: Արևելյան գործընկերության երկրների ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ միասին Միրումյանը ընտրվեց մասնակցելու Միլանի ՏՏ տոնավաճառին: Այստեղ նա հնարավորություն ունեցավ տեսնելու, թե ինչպես են հայկական ՓՄՁ-ները գործնականում կիրառում երևանյան դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները: Նա վերադարձավ իր բիզնեսի համար արժեքավոր գաղափարներով և կապերով: «Երևանում դասընթացները, ընդհանուր առմամբ, ապահովեցին տեսական գիտելիքներ», ասում է Ալիսա Միրումյանը: «Մենք կարևոր հարցերի պատասխաններ գտանք, սակայն դա սահմանափակված էր միանգամայն տեսական մակարդակով: Ճանաչողական այցը Միլան իրապես օգնեց բարելավելու մեր գիտելիքները, ինչպես նաև մեր գործնական պատկերացումները Եվրոպայում գործարարության վերաբերյալ: Այն մեզ նոր գաղափարներ տվեց և կապ հաստատեց հնարավոր գործընկերների հետ»:Վերադառնալով Միլանից` «Ռելիսոֆթ»-ը որոշեց իրագործել այս գաղափարներից մի քանիսը և տեղական արտադրողներին ՏՏ լուծումներ առաջարկեց՝ իրենց արտադրանքի վրա շտրիխ կոդերի անցկացման համար: «Շտրիխ կոդերով լուծումը հնարավորություն է տալիս սպառողին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ այն ապրանքի մասին, որով նա հետաքրքրված է», բացատրում է Ալիսա Միրումյանը: «Հայաստանում արտադրված մի շարք ապրանքներ արդեն ունեն շտրիխ կոդեր, բայց երբ ստուգեք դրանք, կբացահայտեք, որ դրանք պարունակում են պիտակի վրա արդեն իսկ հասանելի տեղեկատվությունը: Այնպես որ, դեռ շատ անելիք կա` մինչ եվրոպական ստանդարտները կիրառելի դառնան Հայաստանում: Բայց սա լավ սկիզբ է, և գործի կեսն արված է»:

Հավաստագրում, բիզնեսի ֆինանսավորում, միջազգային գործելաոճ «Արևելյան ներդրումներ»-ի համակարգողը Հայաստանում Առևտրաարդյունաբերական պալատն է, որ նաև ծրագիրն իրականացնող կոնսորցիումի գործընկերն է: Պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը ասում է, որ ՓՄՁ-ները հետամուտ են մտնելու եվրոպական շուկա, սակայն նրանցից ոչ բոլորն ունեն պատշաճ գիտելիք, հմտություն կամ մոտեցումներ: Հայկական ՓՄՁ-ները շատ աշխատատեղեր են ստեղծում երկրում, ասում է Ամիրյանը, բայց նրանք գործում են վատ ենթակառուցվածքով, ֆինանսավորման սահմանափակ մատչելիությամբ, ուսուցման փոքր հնարավորություններով

2Ճանապարհ դեպի եվրոպական շուկա

«Հայաստանում արտադրված մի շարք ապրանքներ արդեն ունեն շտրիխ կոդեր, բայց երբ ստուգեք դրանք, կբացահայտեք, որ դրանք պարունակում են պիտակի վրա արդեն իսկ հասանելի տեղեկատվությունը: Այնպես որ, դեռ շատ անելիք կա` մինչ եվրոպական ստանդարտները կիրառելի դառնան Հայաստանում…»:

«Ճանաչողական այցը Միլան իրապես օգնեց բարելավելու մեր գիտելիքները, ինչպես նաև մեր գործնական պատկերացումները Եվրոպայում գործարարության վերաբերյալ: Այն մեզ նոր գաղափարներ տվեց և կապ հաստատեց հնարավոր գործընկերների հետ»:

N Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի շենքերից մեկը Երևանում

N Մարդիկ` աշխատանքի ժամանակ ՏՏ ոլորտի «Ռելիսոֆթ» փոքր ընկերությունում, Երևան: Ընկերության տնօրեն Ալիսա Միրումյան, հագին դեղին շապիկ է

ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն – հոդված թիվ 90

Page 3: East Invest Arm

բնութագրվող թույլ ներդրումային միջավայրում: Շատ ՓՄՁ-ների համար սա բարդացնում է իրենց արտադրանքի արտահանումը և մուտքը ԵՄ շուկաներ: Նրանք չունեն պատշաճ պատկերացումներ այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են հավաստագրումը, մարկեթինգը, հնարավոր ներդրողների որոնումը կամ մաքսային ընթացակարգերը: Ահա այստեղ դասընթացները գալիս են օգնելու ընկերություններին` պարզաբանելու որոշ խնդիրներ և հստակ պատկերացում տալու գործարար համագործակցությունը եվրոպական ձեռնարկությունների հետ զարգացնելու առնչությամբ:

Վերադառնալով Երևան` Ալիսա Միրումյանը հետադարձ հայացք է գցում իր փորձին: Ծրագրի առաջարկած ուսումնական, նաև կապեր հաստատելու հնարավորությունները նրա ընկերությանն ունակ դարձրին սկսելու նոր գործակցություններ. «Մենք արդեն համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ համաձայնություն ունենք Արևելյան գործընկերության մյուս երկրների ՏՏ որոշ ընկերությունների հետ», ասում է նա և ավելացնում «Շատ լավ

գաղափարներ են ծնվում, երբ նույն հետաքրքրություններով մարդիկ համախմբվում են»:

Առավել ուժեղ բիզնես ներկայացուցչություն և ավելի լավ ծառայություններ ՓՄՁ-ներին2012թ.-ից Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը ներգրավված է նաև «Արևելյան ներդրումներ» ծրագրի «Թվինինգ» բաղադրիչի իրագործմանը՝ պալատին կից Արբիտրաժային դատարանի կարողությունների զարգացման նպատակով: Սա նույնպես օգնեց հայկական փորձագետներին Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի առևտրի պալատներ կազմակերպված այցերի ընթացքում ուսումնասիրելու միջազգային արժեքավոր փորձը` բացահայտելով համագործակցության ոլորտները և աշխատելով այնպիսի յուրահատուկ հարցերի շուրջը, որոնցից է ծագման հավաստագիրը: Ի հավելումն ՓՄՁ-ների համար դասընթացներ կազմակերպելուն և վինինգին մասնակցությանը` «Արևելյան ներդրումներ»-ի օժանդակությամբ Առևտրաարդյունաբերական պալատը 2013-ին համատեղ կազմակերպում է Ներդրումային համաժողով, որտեղ եվրոպական ներդրողներին կներկայացվեն ներդրումային ծրագրեր: Եվրոպական 30-50 ընկերությունների մասնակցություն է ակնկալվում համաժողովին. «հանդիպելու հոյակապ հնարավորություն», ասում է Ամիրյանը:

ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն – հոդված թիվ 903

«Շատ լավ գաղափարներ են ծնվում, երբ նույն հետաքրքրություններով մարդիկ համախմբվում են»:

www.enpi-info.eu

EU Neighbourhood Info Centre An ENPI project

Ճանապարհ դեպի եվրոպական շուկա

«Արևելյան ներդրումներ» – Օժանդակություն ՓՄՁ ոլորտինwww.east-invest.euՕժանդակում է տնտեսական զարգացումն ու խթանում տարածաշրջանային առևտուրը` նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը ՓՄՁ-ների և կապերի հաստատման շեշտադրմամբ:

N Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը` հարցազրույցի ժամանակ:

Մասնակից երկրներ. Հայաստան, Ադրբեջան,Բելոռուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա

Ժամկետը. 2010–2013

Բյուջեն. 7 միլիոն եվրո

Նպատակներ. Ծրագրի նպատակն է օժանդակել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և բարելավել գործարար միջավայրը` գերակա ոլորտներում կապեր հաստատելով արևելյան գործընկերների, նրանց և ԵՄ-ի միջև` մեխանիզմներ ստեղծելով խրախուսելու օտարերկրյա ուղղակի ներդրումները: «Արևելյան ներդրումներ»-ը օժանդակում է նաև Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) իրենց միջազգային գործընթացներում, բարելավում է փոխադարձ կապերի հաստատումը և խթանում առևտրի զարգացումը:

Ավելին իմանալու համար այցելեք`

Ծրագրի կայքը. www.east-invest.eu/en/about-east-invest

ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն - «Արևելյան ներդրումներ» ծրագիրwww.enpi-info.eu/maineast.php?id=315&id_type=10

ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնի թեմատիկ պորտալ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆwww.enpi-info.eu/themeeast.php?subject=44

ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող Տեղեկատվական և կոմունիկոցիոն նախագիծն է, որն արտացոլում է ԵՄ և Հարևանության երկրների գործընկերությունը: Նախագիծն իրականացվում է Action Global Communications-ի կողմից: