himnakan dp., erjshtytyun

3
Թամարա Մարիմյան Դասվար-դաստիարակների վերապատրաստում կրթահամալիրում - Մասնագիտական փորձառություն ՄՍԿՀ ի Հիմնական դպրոցում Թեմա. Երաժշտությունը կրտսեր դպրոցում և նախակրթարանում Փորձառության երրորդ օրն էր, որը անց կացրեցինք Հիմնական դպրոցում: Կառուցվածքային առումով` ուսումնական պրոցեսում փոփոխություններ չկային. Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով: Մասնակցությունը երգի դասերին սկսեցինք նախակրթարանից(2-5 տարեկաններ): Եկան բոլոր խմբերը` կազմակերպված շրջան կազմեցին: Տիկին Մարինեն մի գեղեցիկ ակտիվ երաժշտություն նվագեց, որի ներքո փոքրիկները սկսեցին իրենց խաղիկները: Խաղացին ՙԵկե՜ ք ծեծենք սոխ ու սխտոր՚, ՙԶմփիկ, զմփիկ, զարինա՚, ՙՋաղացս մանի, մանի՚ և այլն: ՙՋրաղաց՚ խաղի ժամանակ երեխաները բաժանվեցին երկու խմբի. մեծերի խումբը ալրաղացն էր, իսկ փոքրիկներինը՝ ցորենը, նրանք եկան ու լցվեցին ՙալրաղացի՚ շրջանի մեջ, շրջանը փակվեց և ՙցերենները՚ թռվռալով աղվում էին, իսկ շրջանը պտտվում էր նրանց շուրջ: Այս խաղը ուներ ուսուցողական նշանակություն. փոքրիկները գործնականում պատկերացրին, թե ինչպես է ընթանում ցորենը աղալու գործընթացը: Խաղալուն զուգահեռ նրանք ձայնային նմանակումներ էին անում: Կրկնեցին իրենց իմացած խաղերգերը: Երկրորդ դասը 2-րդ դասարանցիների մոտ էր: Երեխաները շատ լավ յուրացրել էին Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված բոլոր երգերը: Ուղղորդվելով տիկին Մարինեի ձեռքի շարժումով, երեխաները գեղեցիկ կատարեցին ՙԱ~խ ,ինչ լավ է սարի վրա՚ , ՙԾիտիկի օրորը՚, և այլն: ՙՔուրիկ Զիզի՚ երաժշտական խաղը սովորողները կատարեցին շատ արտիստիկ, ցուցադրելով ինչպես խաղային, այնպես էլ աշխատանքային պահեր: Քանի որ կատարված խաղերգի մեջ կային հաց թխելու գործողություններ, երեխաները դիտեցին հատուկ այդ խաղերգի առիթով պատրաստված տեսանյութ, որն ուղեկցվում էր ՙՀաց կթխեմ, գարի ա՚ հայկական ժողովրդական երգով, և որը պատրաստել էր տիկին Մարինեն: Դիտեցին նաև տեսանյութ՝ ՙԲոստան իմ դրեր՚, որի ուղեկցող երգը նույնպես նախատեսված էր ունկնդրման համար:

Upload: tomamari

Post on 12-Jul-2015

52 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Himnakan dp., erjshtytyun

Թամարա Մարիմյան

Դասվար-դաստիարակների վերապատրաստում կրթահամալիրում

- Մասնագիտական փորձառություն ՄՍԿՀ ի Հիմնական դպրոցում

Թեմա. Երաժշտությունը կրտսեր դպրոցում և նախակրթարանում

Փորձառության երրորդ օրն էր, որը անց կացրեցինք Հիմնական դպրոցում: Կառուցվածքային առումով`

ուսումնական պրոցեսում փոփոխություններ չկային. Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով:

Մասնակցությունը երգի դասերին սկսեցինք նախակրթարանից(2-5 տարեկաններ):

Եկան բոլոր խմբերը` կազմակերպված շրջան կազմեցին: Տիկին Մարինեն մի գեղեցիկ ակտիվ երաժշտություն

նվագեց, որի ներքո փոքրիկները սկսեցին իրենց խաղիկները: Խաղացին ՙԵկե՜ ք ծեծենք սոխ ու սխտոր՚, ՙԶմփիկ,

զմփիկ, զարինա՚, ՙՋաղացս մանի, մանի՚ և այլն:

ՙՋրաղաց՚ խաղի ժամանակ երեխաները բաժանվեցին երկու խմբի. մեծերի խումբը ալրաղացն էր, իսկ

փոքրիկներինը՝ ցորենը, նրանք եկան ու լցվեցին ՙալրաղացի՚ շրջանի մեջ, շրջանը փակվեց և ՙցերենները՚

թռվռալով աղվում էին, իսկ շրջանը պտտվում էր նրանց շուրջ: Այս խաղը ուներ ուսուցողական նշանակություն.

փոքրիկները գործնականում պատկերացրին, թե ինչպես է ընթանում ցորենը աղալու գործընթացը: Խաղալուն

զուգահեռ նրանք ձայնային նմանակումներ էին անում: Կրկնեցին իրենց իմացած խաղերգերը:

Երկրորդ դասը 2-րդ դասարանցիների մոտ էր: Երեխաները շատ լավ յուրացրել էին Թումանյանի

բանաստեղծությունների հիման վրա գրված բոլոր երգերը: Ուղղորդվելով տիկին Մարինեի ձեռքի շարժումով,

երեխաները գեղեցիկ կատարեցին ՙԱ~խ ,ինչ լավ է սարի վրա՚ , ՙԾիտիկի օրորը՚, և այլն:

ՙՔուրիկ Զիզի՚ երաժշտական խաղը սովորողները կատարեցին շատ արտիստիկ, ցուցադրելով ինչպես խաղային,

այնպես էլ աշխատանքային պահեր: Քանի որ կատարված խաղերգի մեջ կային հաց թխելու գործողություններ,

երեխաները դիտեցին հատուկ այդ խաղերգի առիթով պատրաստված տեսանյութ, որն ուղեկցվում էր ՙՀաց կթխեմ,

գարի ա՚ հայկական ժողովրդական երգով, և որը պատրաստել էր տիկին Մարինեն: Դիտեցին նաև տեսանյութ՝

ՙԲոստան իմ դրեր՚, որի ուղեկցող երգը նույնպես նախատեսված էր ունկնդրման համար:

Page 2: Himnakan dp., erjshtytyun

Երգի երրորդ դասը առաջին դասարանում էր. Սովորողները նստեցին դաշնամուրի շուրջ: Երգում

էին ՙԾիտիկի օրոր՚, ՙԿռունկներ՚ , և այլ թումանյանական երգեր: Կատարեցին ՙՊարող ոտքեր՚ հետաքրքիր խաղ-

վարժությունը, ինչպես նաև ռիթմիկ ծափ-խաղ:

Այսպիսի վարժությունները զարգացնում են երեխայի մոտ ռիթմի զգացողությունը, երաժշտության տեմպն

ընկալելու ընդունակություն, ինչու չէ` նաև` հող են նախապատրաստում պարային շարժումների համար: Սրանք

այնպիսի վարժություններ են, որոնք պետք է անընդմեջ կրկնել: Դասի ավարտին երեխաները ունկնդրեցին

Հովհաննես Թումանյանի ՙԿռունկներ՚ քառյակով Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողների կողմից ստեղծած

փոքրիկ երգը: Նրանց կատարած իմպրովիզը փոքրերին շատ դուր եկավ:

Երգի չորրորդ դասը 5-րդ դասարանում էր: Տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով ` դասն ավելի

բարդ կառուցվածք ուներ:

Նախքան նոր նյութին անցնելը, Տիկին Մարինեն առաջարկում էր համապատասխան երգի բառերի շուրջ

մտորումներ անել՝ ով ինչպես է ընկալում ժողովրդական խոսքը(այս դեպքում երգի բառերը): Հնչեցին տարբեր

կարծիքներ: Այսպես երեխաների մոտ ձևավորվում է երգի բառերի իմաստը ճիշտ հասկանալու, ժողովրդի

ստեղծած բանահյուսական խոսքն ընկալելու ընդունակություն: Իսկ ազգային նմուշներն ունկնդրելով, նաև՝

կատարելով, ձևավորվում է երաժշտական ճաշակը:

Կրկնեցին թումանյանական օրերին նվիրված երգերը, ապա սահուն անցում կատարեցին նոր երգի` ՙԱլագյազ՚-ի

ուսուցմանը: Նախ տիկին Մարինեն նվագեց երգի երաժշտությունը, ապա կատարեց երգը: Անընդմեջ ուսուցման

սկզբունքով սովորեցին երգի առաջին տունը: Երեխաները արտահայտեցին իրենց կարծիքը երգի վերաբերյալ` այն

նրանց դուր էր եկել: Այս ամենը աննպատակ չէր. տիկին Մարինեն մինչ այդ նրանց բացատրել էր , թե ինչու են

երգերը լավ ստացվում, - երբ որ հոգով ես երգում, զգում ես երաժշտությունը: Դասը ավարտվեց ուրախ

տրամադրությամբ. շրջան կազմեցինք և շնորհավորեցինք օրվա հոբելյարին` Լիլիթին:

Page 3: Himnakan dp., erjshtytyun