hovhannes

40
Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ

Upload: tatev-melkonyan

Post on 09-Jul-2015

185 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Hovhannes

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ

Page 2: Hovhannes

Կանաչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր,

Արի՜, քեզ հետ բե՛ր

Արևի շողեր.

Page 3: Hovhannes

Բեր անուշահոտ

Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վըտակ,

Երկինք կապուտակ,

Խատուտիկ հավքեր,

Page 4: Hovhannes

Զրընգան երգեր,

Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր։

Page 5: Hovhannes

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,

Կեղևը կապույտ։

Թռչունի մտածմունքը

Page 6: Hovhannes
Page 7: Hovhannes

Նըրանից հետո աչքըս բաց արի

Մի փոքրիկ բընում,

Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում:

Page 8: Hovhannes
Page 9: Hovhannes

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես–դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած՝

Մեր բունը վըրեն։

Page 10: Hovhannes
Page 11: Hovhannes

• Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,

• Ամեն տեղ գընում,

• Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած–

• Էլ չեմ հասկանում։

Page 12: Hovhannes
Page 13: Hovhannes

Գրիչ Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ, Ինձ էլ սիրես գոնե մի քիչ: Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին

Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես

Սև ագռավի ճանկերի պես:

Page 14: Hovhannes
Page 15: Hovhannes

Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել: Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ:

Գրիչը լուռ լըսում, լըսում,

Ճըռճըռում է ու խազմըզում,

Բայց այս անգամ արդեն, կարծես,

Փոքրիկ ծըտի ճանկերի պես:

Page 16: Hovhannes
Page 17: Hovhannes
Page 18: Hovhannes

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս.

Մարդու հանգիստ չի տալիս:

Ղսօր ուրախ օր կանի,

Վաղը անձրև ու քամի.

Մարտ

Page 19: Hovhannes
Page 20: Hovhannes

Առավոտը պայծառ օդ,

Կեսօրը մութ ու ամպոտ:

Մին հագնում է սպիտակ,

Մին կանաչին է տալիս.

Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս:

Page 21: Hovhannes
Page 22: Hovhannes

— Ո՞ւր գնացին ծաղիկները:

— Սո՛ւս, քնած են հողի տակ,

Տաք ծածկըված ողջ ձմեռը

Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Ծաղիկներ

Page 23: Hovhannes
Page 24: Hovhannes

Կըգա գարնան արևն էլ ետ

Իր շողերով կենդանի,

Ձմրան սաստիկ ցրտերի հետ

Ձյան-ծածկոցը կըտանի:

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».

Ու հենց նրանք իմանան,

Դուրս կըհանեն գլխիկները,

Աչիկները կըբանան:

Page 25: Hovhannes
Page 26: Hovhannes

Էս էն է

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Page 27: Hovhannes

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 28: Hovhannes

• Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

• որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 29: Hovhannes
Page 30: Hovhannes

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 31: Hovhannes

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 32: Hovhannes

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր, որ հարու է տվել էն շանը, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 33: Hovhannes

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 34: Hovhannes

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 35: Hovhannes

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,

որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,

որ հարու է տվել էն շանը,

որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 36: Hovhannes
Page 37: Hovhannes

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,

որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,

որ հարու է տվել էն շանը,

որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 38: Hovhannes
Page 39: Hovhannes

Էս էլ էն վարպետ Օհանը,

որ մորթել է էն աքլորին,

որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,

որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,

որ հարու է տվել էն շանը,

որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 40: Hovhannes