lbp6680x/lbp6670dn eac reference guidegdlp01.c-wss.com/gds/3/0300019623/01/lbp6680x_lbp6670dn...•...
TRANSCRIPT
Տպիչ
Այս սարքը իրենից ներկայացնում է տպիչ՝ բազմակի գործառույթներով: *Գործառույթներ, որ կարող են տարբեր կերպ կիրառվել` կախված մեքենայից, որը դուք օգտագործում եք:
Այս փաստաթուղթը նկարագրում է սարքն անվտանգ օգտագործելու եղանակները և տրամադրում է կոնտակտային տվյալներ՝ խնդիրների դեպքում դիմելու համար:
USRM2-6156-00 Copyright CANON INC. 2015 ARM
2
Չափանիշների պիտակՍարքի հետևի կողմում դիտեք չափանիշների պիտակը: Պիտակի վրա ներկայացված է հետևյալ նկարագրությունը:• Արտադրման ամսաթիվը` ԱԱ.ՏՏՏՏ• Ծագման երկիրը` Առտադրված է` XXX• Էլեկտրական լարման աղբյուրը` xx Վ, xx Հց, xx Ա• EAC պատկերանշան
Եթե չեք կարող լուծել խնդիրըԵթե այս գլխում բերված տեղեկությունը չի օգնել խնդրի լուծմանը, դիմեք տեղական պաշտոնական Canon-ի ներկայացուցչին կամ Canon-ի օգնության կենտրոն:Canon-ին դիմելու ժամանակ ունեցեք հետևյալ տվյալները՝• Արտադրանքի անունը (LBP6680x/LBP6670dn)• Հերթական համար (հերթական համարը գտնելու
համար տես սարքավորման ետևի մասում գտնվող վարկանշման պիտակը)
• Գնման վայրը• Խնդրի բնույթը• Խնդիրը լուծելու համար ձեռնարկած քայլերը և
արդյունքները
Դիմեք մեզԱրտադրանքի հետ խնդիրների դեպքում դիմեք ստորև ներկայացված Canon-ի տեղական պաշտոնական ներկայացուցչին:
Հայաստանի Հանրապետություն (ներմուծող ևներկայացուցիչ)Կոնտակտային տվյալները ներկայացված են տուփի վրա: Պահեք այն ապահով տեղում:
ԲնութագրերըԲնութագրերը կարող են փոխվել՝ առանց զգուշացման:
Սարքաշարի տեխնիկական բնութագրերՏեսակը Սեղանի էջային տպիչ
Տպման համակարգ
Կիսահաղորդիչ լազեր + քսերոգրաֆիկ համակարգ
Ներկափոշու տկման համակարգ
Ըստ պահանջի շտկման համակարգ
Տարլուծումը 600 dpi
Տպելու արագություն (պարզ թուղթ (60-ից 90 գ/մ2), շարունակաբար A4 թղթի վրա տպելու դեպքում)
• 33 էջ/րոպե (Միակողմանի տպում)• 16,8 էջ/րոպե / 8,4 էջ/րոպե (Երկկողմանի
տպագրում)
Տպման արագությունը կարող է նվազել` կախված արտածման տարլուծման կարգավորումից և թղթի չափի, տեսակի, դիրքի կարգավորումներից և օրինակների քանակից:
Տաքանալու անակահատված (միացնելու պահից մինչև տպիչի պատրաստ լինելու ժամանակը)
28 վայրկյանից ոչ ավել
Կարող է տատանվել` կախված օգտագործման պայմաններից, ինչպես օրինակ` լրացուցիչ պիտույքներից և տեղադրման միջավայրից:
Վերականգնման անակահատված (քնելակերպից մինչև տպիչի պատրաստ լինելու ժամանակը)
• 10 վայրկյան կամ ավելի քիչ, երբ տպիչը Քնելու ռեժիմ 1-ում է (Խորը քնի ռեժիմ)* * Սա կանխադրված կարգավորումն է: Մանրամասների համար տես սարքավորման հետ տրամադրված CD-ROM –ում գրված "e-Manual" (HTML ձեռնարկ):
Կարող է տատանվել` կախված արտածման միջավայրից:
Առաջին տպման ժամանակը (երբ իրականացնում է միակոմղանի տպում A4 չափի թղթի վրա և արտածում է երեսնիվայր)
7 վայրկյան
Կարող է տատանվել` կախված արտածման միջավայրից:
Թղթի չափս • Դարակ 1/ Դարակ 2 (լրացուցիչ) – Ստանդարտ չափսեր` A4, B5, A5, A6, իրավական, նամակ, գործադիր և 16K – Հարմարեցվող թղթի չափսեր*1`Լայնությունը` 105,0-ից մինչև 215,9 մմ, երկարությունը` 148,0-ից մինչև 355,6 մմ
Եթե օգտագործում եք UFR II տպիչի հիշասարք, կարող եք բեռնել 148,0-ից 215,9 մմ լայնքով և 148,0-ից 215,9 մմ երկարության թուղթ՝ հորիզոնական դիրքով:
• Բազմանպատակ դարակ – Ստանդարտ չափսեր` A4, B5, A5, A6, իրավական, նամակ, գործադիր, հայտարարություն, 16K, ինդեքս քարտ, ծրար DL, ծրար Հ. 10, ծրար, ծրար ISO-C5, ծրար ISO-B5 և ծրար Monarch – Հարմարեցվող թղթի չափսեր*1`Լայնությունը` 76,2-ից մինչև 215,9 մմ, երկարությունը` 127,0-ից մինչև 355,6 մմ
Եթե օգտագործում եք UFR II տպիչի հիշասարք, կարող եք բեռնել 127,0-ից 215,9 մմ լայնքով և 127,0-ից 215,9 մմ երկարության թուղթ՝ հորիզոնական դիրքով:
*1 Լայնությունը չպետք է երկարությունից (բարձրությունից) մեծ լինի:
3
Հսկիչի տեխնիկական բնութագրերըCPU 528 ՄՀց + 264 ՄՀց
Հիշուղությունը (RAM)
• LBP6680x – 768 ՄԲ
• LBP6670dn – 512 ՄԲ
Խնամորդ միջերես
• LBP6680x – USB միջերես` Գերարագ USB (1) USB (1 առջևի և 1 հետևի) – Ցանցի միջերես` Համօգտագործվող 10BASE-T/ 100BASE-TX/1000BASE-T (RJ-45) Ամբողջական դուպլեքս/Կես դուպլեքս
• LBP6670dn – USB միջերես` Գերարագ USB (1) USB (1) – Ցանցի միջերես` Համօգտագործվող 10BASE-T/100BASE-TX/1000BASE-T (RJ-45) Ամբողջական դուպլեքս/Կես դուպլեքս
Օգտագործողի միջերես
• LCD ցուցադրիչ` – 132 x 65 կետ F-STN հեղուկ բյուրեղյա ցուցադրիչ
• LED ցուցիչ` – 8
• Կառավարման ստեղն` – 12 (LBP6680x) / 10 (LBP6670dn)
ROM բնիկ 1
SD քարտի բնիկ (միայն LBP6680x)
1
Ծրագրաշարի տեխնիկական բնութագրեր
Ներկառուցված վերահսկման հրաման
• LBP6680x – PCL5e, PCL6, PostScript 3 emulation և UFR II
• LBP6670dn – PCL5e, PCL6 և UFR II
Ներկառուցված տառատեսակներ
• LBP6680x – PCL` 93 սանդղելի տառատեսակ, 10 կետապատկերային տառատեսակ – PS` 136 ստանդարտ տառատեսակ
• LBP6670dn – PCL` 45 սանդղելի տառատեսակ, 10 կետապատկերային տառատեսակ – PS (տարբերակ)` 136 ստանդարտ տառատեսակ
Տպելու տարածք • PCL5e/PCL6` Տվյալները չեն կարող տպվել 4,2 մմ-անոց լուսանցքի մեջ (10 մմ լուսանցք ծրարների համար) թղթի բոլոր կողմերի վրա:
• UFR II/PS (կարող եք ընտրել PS-ը LBP6670dn-ի համար:)` Տվյալները չեն կարող տպվել 5 մմ-անոց լուսանցքի մեջ (10 մմ ծրարների համար) թղթի բոլոր կողմերի վրա:
Մանրամասների համար տես սարքավորման հետ տրամադրված CD-ROM –ում գրված "e-Manual" (HTML ձեռնարկ):
Թղթի րողունակություն
• Դարակ 1-ին` Մոտ. 250 թերթ• Դարակ 2-րդ (լրացուցիչ)` Մոտ. 500 թերթ• Ունիվերսալ սկուտեղ` Մոտ. 50 թերթ
Երկկողմանի տպագրում
A4, իրավական, նամակ
Թղթի արտածում Երեսնիվայր/երեսնիվեր
Արտածման րողունակություն
Արտածման սկուտեղ` Մոտ. 150 թերթԵնթաարտածման սկուտեղ` 1 թերթ
Աղմուկ (ըստ ISO 7779-ի չափված, յտարարագրված աղմուկի արձակումը՝ ISO 9296-ին մապատասխան)
• LwAd (հայտարարված ամպլիտուդով կշռված հզորության մակարդակը (1 Բ = 10 դԲ)) – Քնեցման ռեժիմում. Անլսելի * – Աշխատելու ընթացքում` 7,06 Բ կամ ավելի քիչ
• LpAm (հայտարարված ամլիտուդով կշռված ձայնի ճնշման մակարդակը (կողքը կանգնած մարդու համար)) – Քնեցման ռեժիմում. Անլսելի * – Աշխատելու ընթացքում` 54,2 դԲ
* Ցույց է տալիս, որ յուրաքանչյուր կողքի դիրքի ձայնի ճնշումը ցածր է ֆոնային աղմուկի մակարդակի ISO 7779 բացարձակ չափանիշից:
Գործարկումըմիջակայքը(Միայն տպիչը)
• Շահագործման միջավայր – Ջերմաստիճան` 10-ից 30°C (50-ից 86°F) – Խոնավություն` 20-ից 80% RH (առանց կոնդենսացման)
կտրաէներգիայի սնուցման ցուցիչներ
220-ից 240 Վլտ (±10%), 50/60 Հց (±2 Հց)
կտրաէներգիայի ծախս (20°C (68°F) ջերմաստիճանի պայմաններում)
• Առավելագույնը՝ 1,140 Վտ կամ ավելի քիչ• Միջինը շահագործման ընթացքում` Մոտ. 560 Վտ• Միջինը նիրհի ռեժիմի ընթացքում` Մոտ. 14 Վտ• Միջինը Քնի ռեժիմի ընթացքում (Քնի
ռեժիմ 1). Մոտ. 1 Վտ*• Երբ հոսանքի հիմնական սնուցման կոճակը
ԱՆՋԱՏՎԱԾ Է. 0,02 Վտ կամ ավելի քիչ
* Սա կանխադրված կարգավորումն է: Մանրամասների համար տես սարքավորման հետ տրամադրված CD-ROM –ում գրված "e-Manual" (HTML ձեռնարկ):
Եթե նույնիսկ տպիչն ԱՆՋԱՏՎԱԾ Է, փոքր-ինչ էլեկտրաէներգիա դեռևս ծախսվում է, քանի դեռ հոսանքի խրոցը զետեղված է հոսանքի սնուցման աղբյուրի մեջ: Էներգիայի ծախսը լիովին դադարեցնելու համար անջատեք հոսանքի խրոցը հոսանքի սնուցման աղբյուրից:
Սպառվող մասեր • Canon Cartridge 719• Canon Cartridge 719 H
Մանրամասների համար տես սարքավորման հետ տրամադրված CD-ROM –ում գրված "e-Manual" (HTML ձեռնարկ):
Քաշը • Տպիչ սարքը և ներառված մասերը – Տպիչը (չհաշված ներկափոշու քարտրիջները և թմբուկի քարտրիջը)` Մոտ. 11,6 կգ – Ներկափոշու քարտրիջը` Մոտ. 0,8 կգ
• Ծախսվող նյութեր և լրացուցիչ պիտույքներ – Ներկափոշու քարտրիջը (Canon Cartridge 719)` Մոտ. 0,8 կգ – Ներկափոշու քարտրիջը (Canon Cartridge 719 H)` Մոտ. 1,0 կգ – Թուղթը մատակարարող սարք PF-44 (ներառյալ թղթի դարակը)` Մոտ. 4,1 կգ
4
• Լրացուցիչ պիտույքները տեղադրելիս կամ հեռացնելիս համոզվեք, որ ԱՆՋԱՏԵԼ եք տպիչը, հանել եք հոսանքի խրոցը, և հետո անջատեք միջերեսի բոլոր մալուխները և հոսանքի լարը տպիչից: Հակառակ դեպքում հոսանքի լարը կամ միջերեսի մալուխները կարող են վնասվել` հանգեցնելով հրդեհի կամ էլեկտրահարման:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ• Մի տեղադրեք տպիչը անկայուն տեղում, օրինակ`
անկայուն հարթակի կամ թեք հատակի վրա, կամ չափազանց տատանման ենթակա տեղերում, քանի որ դրա հետևանքով տպիչը կարող է ընկնել կամ շրջվել, ինչը կարող է հանգեցնել անձնական վնասվածքի:
• Օդափոխանակման անցքերը տրամադրված են տպիչի ներսում աշխատող մասերի պատշաճ օդափոխանակման համար: Երբեք մի դրեք տպիչը փափուկ մակերեսի, օրինակ` մահճակալի, բազմոցի կամ գորգի վրա: Անցքերի ալգելափակումը կարող է առաջացնել տպիչի գերտաքացման` հանգեցնելով հրդեհի:
• Մի տեղադրեք տպիչը հետևյալ տեղերում, քանի որ դա կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
– Կեղտոտ կամ փոշոտ վայրերում – Ծխի կամ գոլորշու ենթարկվող վայրում, օրինակ` գազօջախի կամ խոնավացուցչի մոտ
– Անձրևի կամ ձյան ենթակա տեղում – Ջրի ծորակի կամ ջրի մոտ գտնվող տեղում – Անմիջական արևի ճառագայթների ենթարկվող տեղ – Բարձր ջերմաստիճանով վայրերում – Բաց կրակի կողքին
• Տպիչը տեղադրելիս զգուշորեն իջեցրեք տպիչը տեղադրման հատված այնպես, որ ձեր ձեռքերը չսեղմվեն տպիչի և հատակի կամ տպիչի և այլ սարքավորումների միջև, քանի որ դա կարող հանգեցնել անձնական վնասվածքի:
• Միջերեսի մալուխը միացնելիս միացրեք այն ճշտորեն` հետևելով այս էլեկտրոնային ձեռնարկի ցուցումներին: Պատշաճ կերպով չմիացնելու դեպքում դա կարող է հանգեցնել անսարքության կամ էլեկտրահարման:
• Զգույշ վերաբերվեք հիմնական կառավահանի կամ ROM-ի հետ: Հիմնական կառավահանին կամ սուր մասերին, ինչպես օրինակ՝ ROM-ի սուր եզրերը, դիպչելիս կարող եք վնասվել:
• Տպիչը տեղափոխելիս հետևեք Էլ-ձեռնարկի ցուցումներին` այն ճիշտ բռնելու համար: Սա չպահպանելը կարող է պատճառ հանդիսանալ, որ դուք գցեք տպիչը` հանգեցնելով անձնական վնասվածքի:
• Մանրամասների համար տես սարքավորման հետ տրամադրված CD-ROM –ում գրված "e-Manual" (HTML ձեռնարկ):
ԿԱՐԵՎՈՐ ԷԾովի մակարդակից 3,000 մետր կամ ավելի բարձր բարձրությունների վրաԿոշտ սկավառակով սարքերը կարող է պատշաճ կերպով չաշխատել, եթե օգտագործվեն ծովի մակարդակից 3,000և ավելի մետր բարձրության վրա:
Ցանցի միջերես • Աջակցող հաղորդակարգ – TCP/IP (Շրջանակի տեսակ` Ethernet ցանց II) – AppleTalk – NetWare (միայն LBP6680x) – SMB (տարբերակ) (միայն LBP6680x)
• Տպման կիրառում – LPD – RAW – IPP/IPPS – FTP – WSD
Անվտանգության կարևոր հրահանգներԿարդացեք այս "Կարևոր անվտանգության ցուցումները" ամբողջությամբ մինչ տպիչի շահագործումը:Քանի որ այս ցուցումները նպատակ ունեն կանխել օգտագործողի կամ այլ անձանց վնասվածքները կամ գույքի խաթարումը, միշտ ուշադրություն դարձրեք այս ցուցումներին:Ինչպես նաև, մի կատարեք ձեռնարկում նշվածներից բացի որևէ այլ գործողություն, քանի որ դա կարող է հանգեցնել անսպասելի պատահարների կամ վնասվածքների: Այս սարքավորման ոչ ճիշտ շահագործումը կամ օգտագործումը կարող է հանգեցնել անձնական վնասվածքի և/կամ հիմնանորոգում պահանջող խաթարման, որը կարող է ապահովագրված չլինել ձեր Սահմանափակ երաշխիքով:
ՏեղադրումԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Մի տեղադրեք տպիչը ալկոհոլի, ներկի նոսրացուցչի կամ այլ դյուրավառ նյութերի մոտ: Եթե դյուրավառ նյութերը շփման մեջ մտնեն տպիչի ներսի էլեկտրական մասերին, դա կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
• Մի դրեք հետևյալ առարկաները տպիչի վրա: – Վզնոցներ կամ այլ մետաղյա իրեր – Բաժակներ, մրգամաններ, ծաղկամաններ և ջրով կամ հեղուկներով լցված այլ տարաներ
Եթե այս առարկաները դիպչեն տպիչի ներսի բարձր լարում ունեցող հատվածին, դա կարող է հանգեցնել էլեկտրահարման:
Եթե այս նյութերը թափվեն կամ լցվեն տպիչի ներսը, անմիջապես ԱՆՋԱՏԵՔ հոսանքի անջատիչը (1) և միջերեսի մալուխները, եթե դրանք միացված են (2): Այնուհետև հանեք հոսանքի խրոցը էներգիայի սնուցման աղբյուրից (3) և կապվեք Canon-ի` ձեր տեղային լիազորված վաճառողի հետ:
(1)
(1) (2) (2)
(3)
5
ՄշակումԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Մի քանդեք կամ ձևափոխեք տպիչը: Այս տպիչի ներսում կան բարձր ջերմաստիճանի և բարձր լարման բաղադրիչներ, որոնք կարող են հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
• Էլեկտրական սարքավումները կարող են վտանգավոր լինել եթե պատշաճ կերպով չօգտագործվեն: Թույլ մի տվեք երեխաներին ձեռք տալ հոսանքի լարին, մալուխներին, ներքին սարքերին և էլեկտրական մասերին:
• Եթե տպիչը արտասովոր ձայն հանի կամ ծուխ, տաքություն կամ անսովոր հոտ արձակի, անմիջապես ԱՆՋԱՏԵՔ հոսանքի անջատիչը և միջերեսի մալուխները, եթե դրանք միացված են: Այնուհետև անջատեք հոսանքի խրոցը էներգիայի սնուցման աղբյուրից և կապվեք Canon-ի` ձեր տեղային լիազորված վաճառողի հետ: Շարունակական օգտագործումը կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
• Մի օգտագործեք դյուրավառ ցողացրիչներ տպիչի մոտ: Եթե դյուրավառ նյութերը շփման մեջ մտնեն տպիչի ներսի էլեկտրական մասերին, դա կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
• Միշտ ԱՆՋԱՏԵՔ անջատիչ կոճակը և միջերեսի մալուխները տպիչը տեղափոխելուց առաջ: Սա չպահպանելու դեպքում մալուխներն ու լարերը կարող են վնասվել` հանգեցնելով հրդեհի կամ էլեկտրահարման:
• Համոզվեք, որ հոսանքի խրոցը կամ հոսանքի միացուցիչը ամբողջությամբ զետեղված են տպիչը տեղափոխելուց հետո: Սա չկատարելը կարող է առաջացնել գերտաքացում և հրդեհ:
• Չդնեք թղթի սեղմիչներ, ամրակներ կամ այլ մետաղյա առարկաներ տպիչի ներսում: Ինչպես նաև, չթափեք ջուր, հեղուկներ կամ այլ դյուրավառ նյութեր (ալկոհոլ, բենզոլ, ներկի նոսրացուցիչ և նմանատիպ այլ բաներ): Եթե այս առարկաները դիպչեն տպիչի ներսի բարձր լարում ունեցող հատվածին, դա կարող է հանգեցնել էլեկտրահարման: Եթե այս նյութերն ընկնեն կամ թափվեն տպիչի ներսում, անմիջապես ԱՆՋԱՏԵՔ հոսանքի անջատիչը և միջերեսի մալուխները, եթե դրանց միացված են: Այնուհետև անջատեք հոսանքի խրոցը էներգիայի սնուցման աղբյուրից և կապվեք Canon-ի` ձեր տեղային լիազորված վաճառողի հետ:
• USB մալուխը միացնելիս կամ անջատելիս, հոսանքի խրոցը էներգիայի սնուցման աղբյուրին միացված լինելու դեպքում, չկպչեք կապակցիչի մետաղական մասին, քանի որ դա կարող է հանգեցնել էլեկտրահարման:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ• Մի դրեք ծանր իրեր տպիչի վրա: Իրերը կամ
տպիչը կարող են ընկնել` հանգեցնելով անձնական վնասվածքի:
• Զգույշ վերաբերվեք հիմնական կառավահանի կամ ROM-ի հետ: Հիմնական կառավահանին կամ սուր մասերին, ինչպես օրինակ՝ ROM-ի սուր եզրերը, դիպչելիս կարող եք վնասվել:
• ԱՆՋԱՏԵՔ հոսանքի անջատիչը , երբ տպիչը երկար ժամանակ չի օգտագործվելու, օրինակ գիշերը: ԱՆՋԱՏԵՔ տպիչը և հոսանքի խրոցը, եթե տպիչը չի երկարատև ժամանակահատվածում չի օգտագործվելու, օրինակ` մի քանի օր:
• Բացել և փակել կափարիչը կամ զետեղել ու հանել դարակները զգուշորեն և ուշադիր կերպով: Զգույշ եղեք, որպեսզի չվնասեք ձեր մատները:
ՍնուցումըԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Չվնասեք կամ չձևափոխեք հոսանքի լարը: Ինչպես նաև չդնեք ծանր առարկաներ հոսանքի լարի վրա կամ չձգեք կամ չափից շատ չծալեք այն, քանի որ դա կարող է առաջացնել էլեկտրական վնաս` հանգեցնելով հրդեհի կամ էլեկտրահարման:
• Հոսանքի լարը հեռու պահեք ջեռուցման բոլոր աղբյուրներից: Սա չպահպանելը կարող է բերել նրան, որ լարի մեկուսիչը հալվի` հանգեցնելով հրդեհի կամ էլեկտրահարման:
• Հոսանքի լարը չպետք է շատ ձգված լինի, քանի որ դա կարող է բերել թույլ միացման և առաջացնել գերտաքացում, ինչը կարող է հանգեցնել հրդեհի:
• Հոսանքի լարը կարող է վնասվել, եթե դրա վրա կանգնեք, ամրացնեք ամրակներով կամ ծանր առարկաներ դնեք վրան: Վնասված հոսանքի լարի շարունակական օգտագործումը կարող է բերել պատահարի, օրինակ` հրդեհի կամ էլեկտրահարման:
• Պետք չէ միացնել կամ անջատել հասանքի լարը խոնավ ձեռքերով, քանի որ դա կարող է առաջացնել էկեկտրական շոկ:
• Մի միացրեք հոսանքի լարը բազմախրոց հոսանքի ճյուղավորիչի, քանի որ այն կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
• Պետք չէ կապել հոսանքի լարը, քանի որ դա կարող է առաջացնել հրդեհ կամ էլեկտրական շոկ:
• Զետեղեք հոսանքի խրոցն ամբողղջությամբ էներգիայի սնուցման աղբյուրի մեջ: Հակառակ դեպքում կարող է լինել հրդեհ կամ էլեկտրական շոկ:
• Եթե չափից ավելի ճնշում կիրառվի հոսանքի լարի միացման հատվածի վրա, դա կարող է վնասել հոսանքի լարը, և սարքավորման ներսի այլ լարեր կարող են անջատվել: Դա կարող է հանգեցնել հրդեհի: Խուսափեք հետևյալ իրավիճակներից`
– Հաճախակի միացնել և անջատել հոսանքի լարը: – Հոսանքի լարի վրայով սայթաքել: – Հոսանքի լարը ծալվել է միացման հատվածի մոտ և շարունակական ճնշում է կիրառվում հոսանքի աղբյուրի կամ կապակցման հատվածի նկատմամբ:
– Հոսանքի կապակցիչի նկատմամբ հարված կիրառել:• Օգտագործեք միայն տրամադրված հոսանքի լարերը,
քանի որ դա կարող է առաջացնել հրդեհ կամ էլեկտրական շոկ:
• Որպես ընդհանուր կանոն` մի օգտագործեք երկարացման լարեր: Երկարացման լարի օգտագործումը կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ• Մի օգտագործեք այլ լարման հոսանքի աղբյուր,
բացի այստեղ թվարկվածից, քանի որ դա կարող է հանգեցնել էլեկտրահարման:
• Միշտ ամուր բռնեք հոսանքի խրոցը հոսանքի խրոցն անջատելիս: Մի ձգեք հոսանքի լարը, քանի որ հիմնական հաղորդալարը կարող է բացվել կամ լարի մեկուսիչը կարող է վնասվել` առաջացնելով էլեկտրականության արտահոսք, ինչը կհանգեցնի հրդեհի կամ էեկտրահարման:
• Բավարար տարածք թողեք հոսանքի խրոցի շրջակայքում, որպեսզի հնարավոր լինի այն հեշտությամբ անջատել: Եթե հոսանքի խրոցի շուրջ առարկաներ դրվեն, դուք հնարավոր է չկարողանաք անջատել այն արտակարգ իրադրություններում:
6
– Եթե լազերային ճառագայթը դուրս գա և դիպչի ձեր աչքերին, արտանետումը կարող է վնաս հասցնել ձեր աչքերին:
Շահագործում և անսարքությունների հետազոտում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ• Տպիչը մաքրելիս ԱՆՋԱՏԵՔ տպիչը և համակարգիչը,
հանեք բոլոր միջերեսի մալուխները և հետո անջատեք հոսանքի խրոցը: Հակառակ դեպքում կարող է լինել հրդեհ կամ էլեկտրական շոկ:
• Պարբերաբար անջատեք հոսանքի խրոցը էներգիայի սնուցման աղբյուրից և մաքրեք հոսանքի խրոցի երկաթյա գլխիկների հիմքի շրջակա հատվածը և էներգիայի սնուցման աղբյուրը չոր շորով` փոշին և մուրը մաքրելու համար: Խոնավ, փոշոտ և ծխոտ տեղերում հոսանքի խրոցի շուրջ փոշի կարող է նստել և խոնավանալ, ինչը կարող է առաջացնել կարճ միացում` հանգեցնելով հրդեհի:
• Տպիչը մաքրել ջրով կամ ջրով բացած այլ թույլ ախտահանիչով թրջած, լավ քամած շորով: Մի օգտագործեք ալկոհոլ, բենզոլ, ներկի նոսրացուցիչ կամ այլ դյուրավառ նյութեր: Եթե դյուրավառ նյութերը շփման մեջ մտնեն տպիչի ներսի էլեկտրական մասերին, դա կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
• Տպիչի ներսում որոշ հատվածներ ենթակա են բարձր լարման: Խցանված թուղթը հանելիս կամ տպիչի ներսը ստուգելիս ուշադիր եղեք, որպեսզի վզնոցները, թևնոցները կամ այլ մետաղյա իրերը չդիպչեն տպիչի ներս հատվածին, քանի որ դա կարող է հանգեցնել այրվածքների կամ էլեկտրահարման:
• Պետք չէ գցել օգտագործված քարտրիջները բաց կրակի մեջ: Սա կարող է պատճառ հանդիսանալ, որ քարտրիջի ներսի ներկափոշին վառվի` հանգեցնելով այրվածքների կամ հրդեհի:
• Եթե հանկարծակի թափել կամ շաղ եք տվել ներկափոշին, զգուշորեն հավաքեք ներկափոշու մասնիկները կամ մաքրեք դրանք փափուկ, խոնավ շորով այնպես, որ կանխեք դրանց ներս շնչելը: Թափված ներկափոշին հավաքելիս երբեք չօգտագործեք այնպիսի փոշելուլ, որը չունի փոշու պոռթկման դեմ պաշտպանիչներ: Դա կարող է առաջացնել փոշեկուլի անսարքություն կամ հանգեցնել փոշու պոռթկման` ստատիկ պարպման հետևանքով:
• Տպիչը մաքրելուց հետո համոզվեք, որ հոսանքի խրոցը կամ հոսանքի միացուցիչը ամբողջությամբ զետեղված են: Սա չկատարելը կարող է առաջացնել գերտաքացում և հրդեհ:
• Պահեք ձեռքերը և հագուստները արտածման տարածքի գլանից հեռու: Նույնիսկ եթե տպիչը չի տպում, գլանը կարող է հանկարծակի պտտվել և բռնել ձեր ձեռքը կամ հագուստը` հանգեցնելով անձնական վնասվածքի:
• Փոխադրման լծակը դեպի ձեզ թեքելիս ետ չքաշեք ձեր ձեռքերը փոխադրման լծակից, մինչև այն հետ չգնա իր սկզբնական դիրքին: Փոխադրման լծակը կարող է հետ ընկնել իր սկզբնական դիրքին, և դա կարող է հանգեցնել անձնական վնասվածքի:
• Արտածման ճեղքը տաք է տպելու ընթացքում և տպելուց անմիջապես հետո: Ձեռք մի տվեք արտածման ճեղքի շրջակայքին, քանի որ դա կարող է հանգեցնել այրվածքների:
• Տպված թուղթը կարող է տաք լինել անմիջապես դուրս բերվելուց հետո: Զգույշ եղեք թուղթը հանելիս և հանված թուղթը հավասարեցնելիս, հատկապես շարունակական տպման դեպքում: Հակառակ դեպքում կարող եք այրվածք ստանալ:
• Տպիչում օգտագործվող լազերային ճառագայթը կարող է վնասակար լինի մարդու օրգանիզմի համար: Լազերային ճառագայթը փակված է կափարիչով լազերային տեսածրիչ սարքում, այնպես որ չկա որևէ վտանգ, որ այդ լազերային ճառագայթը դուրս կգա տպիչի նորմալ աշխատելու ընթացքում: Կարդացեք անվտանգության հետևյալ նշումներն ու ցուցումները:
– Երբեք մի բացեք այս ձեռնարկում նշվածներից բացի այլ կափարիչներ:
– Մի հանեք լազերային տեսածրիչ սարքի կափարիչին փակցված զգուշացման պիտակը:
7
• Ներկափոշու պարկուճը հանելիս զգույշ եղեք, որպեսզի ներկափոշին չթափվի և չլցվի ձեր աչքերը կամ բերանը: Եթե տոներն ընկել է ձեր աչքերի կամ բերանի մեջ։ անմիջապես լվացեք այն սառը ջրով և դիմեք բժշկի:
• Մի փորձեք քանդել ներկափոշու քարտրիջը: Ներկափոշին կարող է թափվել և լցվել ձեր աչքերը կամ բերանը: Եթե տոներն ընկել է ձեր աչքերի կամ բերանի մեջ։ անմիջապես լվացեք այն սառը ջրով և դիմեք բժշկի:
• Եթե ներկափոշին հոսում է ներկափոշու քարտրիջից, զգույշ եղեք, որպեսզի չշնչեք փոշին կամ թույլ չտաք, որ այն դիպչի ձեր մաշկին: Եթե ներկափոշին դիպչում է մաշկին, օճառով լվացեք: Եթե մաշկը գրգռվի կամ ներկափոշի շնչեք, անմիջապես խորհրդակցեք բժշկի հետ:
Սպառվող մասերԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Պետք չէ գցել օգտագործված քարտրիջները բաց կրակի մեջ: Դա կարող է պատճառ հանդիսանա, որ ներկափոշին վառվի` հանգեցնելով այրվածքների կամ հրդեհի:
• Մի պահեք ներկափոշու քարտրիջը կամ թուղթը բաց կրակի հավանականություն ունեցող տեղում: Դա կարող է նպաստել, որ ներկափոշին կամ թուղթը վառվեն` հանգեցնելով այրվածքների կամ հրդեհի:
• Ներկափոշու քարտրիջը դեն նետելիս տեղադրեք այն տոպրակի մեջ` թափվելուց խուսափելու համար, և հետո դեն նետեք այն` տեղում ընդունված կարգավորումներին համապատասխան:
• Եթե հանկարծակի թափել կամ շաղ եք տվել ներկափոշին, զգուշորեն հավաքեք ներկափոշու մասնիկները կամ մաքրեք դրանք փափուկ, խոնավ շորով այնպես, որ կանխեք դրանց ներս շնչելը: Թափված ներկափոշին հավաքելիս երբեք չօգտագործեք այնպիսի փոշելուլ, որը չունի փոշու պոռթկման դեմ պաշտպանիչներ: Դա կարող է առաջացնել փոշեկուլի անսարքություն կամ հանգեցնել փոշու պոռթկման` ստատիկ պարպման հետևանքով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ• Հեռու պահեք ներկափոշու քարտրիջը և այլ
օգտագործվող նյութերը երեխաներից: Եթե ներկափոշի կամ այլ մասեր եք կուլ տվել, անմիջապես դիմեք բժշկի:
• Մի փորձեք քանդել ներկափոշու քարտրիջը: Ներկափոշին կարող է թափվել և լցվել ձեր աչքերը կամ բերանը: Եթե տոներն ընկել է ձեր աչքերի կամ բերանի մեջ։ անմիջապես լվացեք այն սառը ջրով և դիմեք բժշկի:
• Եթե ներկափոշին հոսում է ներկափոշու քարտրիջից, զգույշ եղեք, որպեսզի չշնչեք փոշին կամ թույլ չտաք, որ այն դիպչի ձեր մաշկին: Եթե ներկափոշին դիպչում է մաշկին, օճառով լվացեք: Եթե մաշկը գրգռվի կամ ներկափոշի շնչեք, անմիջապես խորհրդակցեք բժշկի հետ:
• Եթե կնքված ժապավենը ուժգնորեն քաշվի կամ ավարտվի հատման կետում, ներկափոշին կարող է դուրս թափվել: Եթե ներկափոշին լցվի աչքերի կամ բերանի մեջ, անմիջապես լվանցեք սառը ջրով և անհապաղ դիմեք բժշկի:
ԱյլԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տպիչը առաջացնում է ցածր աստիճանի մագնիսական դաշտ: Եթե ձեզ վրա տեղադրված է կարդիոստիմուլյատոր և անկանոն բաներ եք նկատում,հեռացեք տպիչից և անմիջապես դիմեք բժշկի:
• Պարբերաբար ստուգեք հոսանքի լարը և խրոցը: Հետևյալ պայմանները կարող են հանգեցնել հրդեհի, հետևաբար կապվեք Canօn-ի` ձեր տեղային լիազորված վաճառողի կամ Canon-ի թեժ գծի հետ:
– Հոսանքի խրոցի վրա կան այրման նշաններ: – Հոսանքի խրոցի սայրը ձևափոխված կամ կոտրված է:
– Հոսանքը ԱՆՋԱՏՎԱԾ կամ ՄԻԱՑՎԱԾ է հոսանքի լարը ծալելիս:
– Հոսանքի լարի արտաքին շերտը վնասված, ճեղքված կամ փոս ընկած է:
– Հոսանքի լարի մի մասը տաքանում է:• Պարբերաբար ստուգեք, որ հոսանքի լարը, խրոցը և
կապակցիչը հետևյալ կերպով չգործածվեն: Դա կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
– Հոսանքի կապակցիչը թուլացած է: – Հոսանքի խրոցը թուլացած է: – Ճնշում է կիրառվում հոսանքի լարի նկատմամբ` ծանր առարկայով կամ այն ամրակներով ամրացնելով:
– Հոսանքի լարը կապված է տրցակում: – Հոսանքի լարի մի մասը միջանցքում է: – Հոսանքի լարը դրված է ջեռուցող սարքի դիմաց:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ• Երբեք չփորձել վերանորոգել այս տպիչը, բացի այս
ձեռնարկում բացատրված դեպքերից: Տպիչի ներսում չկան օգտագործողին պիտանի մասեր: Կարգավորեք միայն այն կառավարման վահանակները, որոնք ընդգրկված են այս շահագործման ցուցումներում: Ոչ ճիշտ կարգավորումը կարող է հանգեցնել անձնական վնասվածքի և/կամ հիմնանորոգում պահանջող խափանման, որը կարող է ներառված չլինել ձեր սահմանափակ երաշխիքի պայմաններում:
• Տպիչի սևեռող սարքը և դրա շրջակայքը տաքանում են օգտագործման ընթացքում: Խցանված թուղթը հանելիս կամ տպիչի ներսը ստուգելիս ձեռք մի տվեք սևեռող սարքին և դրա շրջակայքին, քանի որ դա կարող է հանգեցնել այրվածքների:
• Խցանված թուղթը հանելիս կամ տպիչի ներսը ստուգելիս չենթարկվեք սևեռող սարքից և դրա շրջակայքից արձակվող ջերմության ազդեցության երկարատև ժամանակահատվածի ընթացքում: Դա կարող է հանգեցնել ցածր ջերմաստիճանի այրվածքների, նույնիսկ եթե դուք ձեռք չեք տվել սևեռող սարքին և դրա շրջապատին անմիջականորեն, քանի որ դա կարող է հանգեցնել այրվածքների:
• Եթե թուղթը խցանվել է, խցանված թուղթը հանեք այնպես, որ թղթի որևէ կտոր չմնա տպիչի ներսում` ըստ էկրանին ցուցադրված գրության: Ինչպես նաև, ձեռքերը ուժեղ կերպով մի դրեք էկրանից ուղղորդվող մասերից բացի այլ մասերի վրա: Սա չպահպանելը կարող է հանգեցնել այրվածքների կամ վնասվածքների:
• Խցանված թուղթը հանելիս կամ ներկափոշու քարտրիջը փոխելիս զգույշ եղեք, որ ներկափոշի չթափվի ձեր ձեռքերին և հագուստին, քանի որ դրանից ձեր ձեռքերն ու հագուստը կկեղտոտվեն: Եթե ներկափոշի թափվի ձեր ձեռքերին կամ հագուստին, անմիջապես լվացեք դրանք սառը ջրով: Տաք ջրով լվանալը կարծրացնում է նորկափոշին` անհնար դարձնելով հետքերի մաքրումը:
• Խցանված թուղթը հանելի ուշադիր եղեք, որ թղթի վրայի ներկափոշին չթափվի: Ներկափոշին կարող է լցվել ձեր աչքերը կամ բերանը: Եթե տոներն ընկել է ձեր աչքերի կամ բերանի մեջ։ անմիջապես լվացեք այն սառը ջրով և դիմեք բժշկի:
• Թուղթ դնելիս կամ խցանված թուղթը հանելիս ուշադիր եղեք` չկտրեք ձեռքերը թղթի ծայրերով:
8
Սարքի նախապատրաստումԼրացուցիչ մանրամասների համար տես այս սարքավորման հետ տրամադրված «Quick Setup Guide» կամ «e-Manual (User Manual CD-ROM)»:
Սարքավորման տեղադրման կամ սարքավարի և ծրագրաշարի տեղադրման վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար տես սարքավորման հետ տրամադրված "Quick Setup Guide" կամ "e-Manual (User Manual CD-ROM)":
Ձախ կողմը
Մինչև այստեղ
ԿեռիկԿեռիկ
(1)
9
Թղթի ծամումի վերացումԵթե ցուցադրվում է հետևյալ էկրանը, ապա սարքի մեջ թուղթ է խցանվել: Հետևեք էկրանին ներկայացված գործողություններին` ծամված փաստաթուղթը կամ թերթը հեռացնելու համար: Այս ձեռնարկում նշված են միայն այն տարածքները, որտեղ տեղի է ունենում թղթի ծամումը: Մանրամասների համար տես սարքավորման հետ տրամադրված CD-ROM –ում գրված "e-Manual" (HTML ձեռնարկ):
Առջևի տեսք
Բազմանպատակ դարակ
Թղթի դարակ
Առջևի կափարիչի ներքնամաս
Երկկողմանի գլխիկ
Արտածման տարածքի ներքնամաս
Երկկողմանի գլխիկ
Замята бумага.После появл. симв. прав. клав. нажмитеправ. клав. дляперех.к сл.шагу.