miutyun tert

12
Տրվմ է անվճար “Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է” www.miutyun.armenia.ge [email protected] ՄԻԹՅՆ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ ԿԱՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ Վրացական կրթական համա- կարգում հերթական վերափոխումներն են: Իհարկե, վերափոխումներ ասելով, այստեղ հասկանում են հայկական դպրոցների փակումը կամ Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասաժամերի կրճատումը: Վերափոխումների մեկ այլ կետով էլ նախա- տեսվում է երկլեզու կրթական համակարգի ներդրում, ինչը ենթադրում է միևնույն առարկան մեկ դասաժամի ընթացքում երկու լեզվով` հայերեն և վրացերեն դասավանդում: Դրա հնարավորության հարցը քննարկելն առայժմ վաղ է: Մինչ այդ` մեկ այլ փաստի մասին: Սամցխե Ջավախքի տարածաշրջանի հայկական դպրոցներում մայրենիի դասաժամերի կրճատման մասին լուրերից հետո հայ լրագրողները սկսեցին հետաքրքրվել խնդրով: Արդյունքում, տեղի կրթական ռեսուրս-կենտրոնից շտապեցին փարատել մտահոգությունը. մայրենիի դա- սաժամերը չեն կրճատվի, բայց վրացերենի դասաժամերը` կավելանան: Իսկ Թբիլիսիում վերափոխիչների “ձեռքերը” հասան նպատակին: Ավելի վաղ կատարված փոփոխությունների արդյունքում, Վրաստանի հանրային կրթու- թյան օջախները անցան, այսպես կոչված, “վաուչերային” համակարգի: Դպրոցներում աշակերտների թիվը պետք է լիներ այնքան, որ պետական ֆինանսավորումը բավարարեր դպրոցի բոլոր կարիքները հոգալու համար: Հայկական դպրոցների պարագայում, բնականաբար, այդ համա-կարգն արդյունք չտվեց: Գաղտնիք չէ, որ թբիլիսահայ ընտանիքների զգալի մասը նախընտրում է, որ իր երեխաները կրթություն ստանան ռուսալեզու դպրոցներում: Արդյունքում, աշակերտների անբավարար թվի պատ- ճառաբանությամբ հաջորդ ուսումնական տարվանից Թբիլիսիում կգործի միայն մեկ` թիվ 104 հայկական դպրոցը: Եվ այսպես. նախնական տեղե- կություններով, թիվ 110 հայկական դպրոցը միացվելու է վրացական թիվ 103 դպրոցին, թիվ 95-ը` վրացական թիվ 81-ին: Թիվ 109 հայկական դպրոցը վրացական թիվ 146 դպրոցին միացվել էր դեռևս երկու տարի առաջ, և այստեղ գործող հայկական բաժինն այս տարի այլևս չի գործի: Խնդրի շուրջ պաշտոնական պարզաբանումներ ստանալ առայժմ չի հաջողվում. հարցը վերջնականապես որոշված չէ: Վրաց իշխանություններին, սակայն, հայկական դպրոցների ոդիսականը, կարծես, չի հուզում. պետությունը որդեգրել է վերա- փոխումների ծրագիր և պետք է իրականացնի: Իսկ որ նույն այդ պետությունը բազմաթիվ միջազգային պարտավորություններ ունի` կապված ազգային փոքրամասնությունների իրավունքների (այս դեպքում` մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարա- վորության) պաշտպանության հետ, այստեղ գերադասում են չհիշել: Միևնույն է, Արևմուտքը կհաստատի վերոնշյալ բոլոր վերափոխումների անհրաժեշտությունը, իսկ դրանց հաջող ավարտից հետո որպես օրինակ կներկայացնի տարածաշրջանի պետություններին: №3, Հուլիս,2010 ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՎԻՃԵԼԻ՞... ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԱԼԲԱՆԴՈՎԸ ՐԱՆՄ Է ՏԵՍ` ԷՋ 2 ՀԱՅԱՊԱՀՊԱՆ “ԱԼԻՔ”-Ը` 80 ՏԱՐԵԿԱՆ ՏԵՍ` ԷՋ 7 ՍՐԲԱՎԱ՞ՅՐ, ԹԵ՞... Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՏԵՍ` ԷՋ 3 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՏԵՍ` ԷՋ 5 ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ՀԱՋՈՂԹՅՆՆԵՐԸ ՏԵՍ` ԷՋ 10 ՔԼԻՆԹՈՆԸ՝ ԵՐԵՎԱՆՄ. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼԵՑ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻ՞Ն, ԹԵ՞ ՊԵՏՔԱՐՏՂԱՐԸ ՏԵՍ` ԷՋ 2 ՕՐԻՆԱԿԱՆ ԹՐՔԱԿԱՆԱՑՄ. ՀԱՅ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԽՃԱՊԻ ՄԵՋ Է ՏԵՍ` ԷՋ 8 ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ ԱՊԱՑՑՄ Է ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՏԵՍ` ԷՋ 5 ՓՈԽՀԱՏՑՄԱՆ ՀԱՅՑ ԹՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐԹՅԱՆ ԴԵՄ ՏԵՍ` ԷՋ 4 Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց

Upload: karen-elchian

Post on 20-Feb-2016

232 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

Newspaper of Armenian Community of Georgia July 2010

TRANSCRIPT

Տրվում է անվճար

“ Ո վ հ ա յ ժ ո ղ ո վ ո ւ ր դ , ք ո մ ի ա կ փ ր կ ո ւ թ յ ո ւ ն ը ք ո հ ա վ ա ք ա կ ա ն ո ւ ժ ի մ ե ջ է ”

www.miutyun.armenia.ge [email protected]

ՄԻՈՒԹՅՈՒՆՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ ԿԱՄ ՎՐԱՑԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ Վրացական կրթական համա-

կարգում հերթական վերափոխումներն են: Իհարկե, վերափոխումներ ասելով, այստեղ հասկանում են հայկական դպրոցների փակումը կամ Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասաժամերի կրճատումը: Վերափոխումների մեկ այլ կետով էլ նախա-տեսվում է երկլեզու կրթական համակարգի ներդրում, ինչը ենթադրում է միևնույն առարկան մեկ դասաժամի ընթացքում երկու լեզվով` հայերեն և վրացերեն դասավանդում:

Դրա հնարավորության հարցը քննարկելն առայժմ վաղ է: Մինչ այդ` մեկ այլ փաստի մասին: Սամցխե Ջավախքի տարածաշրջանի հայկական դպրոցներում մայրենիի դասաժամերի կրճատման մասին լուրերից հետո հայ լրագրողները սկսեցին հետաքրքրվել խնդրով: Արդյունքում, տեղի կրթական ռեսուրս-կենտրոնից շտապեցին փարատել մտահոգությունը. մայրենիի դա-սաժամերը չեն կրճատվի, բայց վրացերենի դասաժամերը` կավելանան:

Իսկ Թբիլիսիում վերափոխիչների “ձեռքերը” հասան նպատակին: Ավելի վաղ կատարված փոփոխությունների արդյունքում, Վրաստանի հանրային կրթու-թյան օջախները անցան, այսպես կոչված, “վաուչերային” համակարգի: Դպրոցներում աշակերտների թիվը պետք է լիներ այնքան, որ պետական ֆինանսավորումը բավարարեր դպրոցի բոլոր կարիքները հոգալու համար: Հայկական դպրոցների պարագայում, բնականաբար, այդ համա-կարգն արդյունք չտվեց: Գաղտնիք չէ, որ թբիլիսահայ ընտանիքների զգալի մասը նախընտրում է, որ իր երեխաները կրթություն ստանան ռուսալեզու դպրոցներում: Արդյունքում, աշակերտների անբավարար թվի պատ-ճառաբանությամբ հաջորդ ուսումնական տարվանից Թբիլիսիում կգործի միայն մեկ` թիվ 104 հայկական դպրոցը:

Եվ այսպես. նախնական տեղե-կություններով, թիվ 110 հայկական դպրոցը միացվելու է վրացական թիվ 103 դպրոցին, թիվ 95-ը` վրացական թիվ 81-ին: Թիվ 109 հայկական դպրոցը վրացական թիվ 146 դպրոցին միացվել էր դեռևս երկու տարի առաջ, և այստեղ գործող հայկական բաժինն այս տարի այլևս չի գործի: Խնդրի շուրջ պաշտոնական պարզաբանումներ ստանալ առայժմ չի հաջողվում. հարցը վերջնականապես որոշված չէ:

Վրաց իշխանություններին, սակայն, հայկական դպրոցների ոդիսականը, կարծես, չի հուզում. պետությունը որդեգրել է վերա-փոխումների ծրագիր և պետք է իրականացնի: Իսկ որ նույն այդ պետությունը բազմաթիվ միջազգային պարտավորություններ ունի` կապված ազգային փոքրամասնությունների իրավունքների (այս դեպքում` մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարա-վորության) պաշտպանության հետ, այստեղ գերադասում են չհիշել: Միևնույն է, Արևմուտքը կհաստատի վերոնշյալ բոլոր վերափոխումների անհրաժեշտությունը, իսկ դրանց հաջող ավարտից հետո որպես օրինակ կներկայացնի տարածաշրջանի պետություններին:

№3, Հուլիս,2010

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՎԻՃԵԼԻ՞...

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԱԼԲԱՆԴՈՎԸ

ՈՒՐԱՆՈՒՄ Է

ՏԵՍ` ԷՋ 2

ՀԱՅԱՊԱՀՊԱՆ “ԱԼԻՔ”-Ը`

80 ՏԱՐԵԿԱՆ

ՏԵՍ` ԷՋ 7

ՍՐԲԱՎԱ՞ՅՐ, ԹԵ՞...

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՂԹԱՄԱՐԻ

ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՏԵՍ` ԷՋ 3

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ

ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ

ՌԵԺԻՄԸ

ՏԵՍ` ԷՋ 5

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՏԵՍ` ԷՋ 10

ՔԼԻՆԹՈՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ.

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼԵՑ

ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻ՞Ն, ԹԵ՞

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ

ՏԵՍ` ԷՋ 2

ՕՐԻՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆԱՑՈՒՄ.

ՀԱՅ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԽՈՒՃԱՊԻ

ՄԵՋ Է

ՏԵՍ` ԷՋ 8

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ԻՐ ՀԱՅ

ԼԻՆԵԼԸ

ՏԵՍ` ԷՋ 5

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՅՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՏԵՍ` ԷՋ 4

Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց

2 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է ուժի, նաև` ուժի սպառ-նալիքի կիրառումը: Մեկնաբանելով Լեռնա-յին Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձա-կումը` հատարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Ցավում ենք վերջին միջադեպի հետևանքով գրանցված զոհերի համար: Դա 1994թ. զինադադարի կոպիտ խախտում էր, նաև հակասում էր երկու կողմերի միջև հաստատված սկզբունքներին: Մենք կող-մերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրա-ռումից կամ ուժի սպառնալիքից: Չենք ցանկանում տեսնել նոր վիրավորներ կամ զոհեր»,- Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ, ՀՀ արտգործնախարար Էդ-վարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քլինթոնը:

Նա փաստեց, որ թե' Բաքվին, թե' Երևանին Վաշինգտոնն անհանգստություն է հայտնել, որ առաջին հերթին Արցախի բնակ-չության, բայց և Հայաստանի ու Ադրբեջանի շահերից է բխում` միասնական ուժերով անել հնարավորը` հասնելու խնդրի ընդունելի

վերջնական լուծման:«Սանկտ-Պետերբուրգի հանդիպու-

մից հետո ես հայտարարել էի, որ ևս մի կարևոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում. կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն հի-ման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր: Այս գործընթացի կարևոր խթան էր վերջին հայտարարությունը, որն արվեց եռանա-խագահող երկրների նախագահներ Օբա-մայի, Մեդվեդևի և Սարկոզիի կողմից` Մեծ Ութնյակի գագաթնաժողովի ժամանակ: Մենք պետք է շարունակենք ջանքերը` այս բոլոր պայմանավորվածություններին համահունչ»,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը։

Անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական արձանագրություններին ու հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացին: Քլինթոնի պատաս-խանը նման էր ամերիկյան մյուս բոլոր բանաձևումներին. «ԱՄՆ-ը ողջունեց հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրու-թյունները, ինչն իսկապես քաջ գործողություն էր երկու կողմերի համար էլ: Մենք հավատում ենք` հայ-թուրքական այդ քայլերը կնպաստեն հարաբերությունների նորմալացմանը: Սա-կայն գիտենք` դեռ կան խոչընդոտներ: Ես ուրախ էի, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց` անկախ այն խնդիրներից, որ Հայաստանը տեսնում է թուրքական կող-մից, Երևանը պատրաստ է շարունակել գործըն-թացը: Մենք իսկապես ողջունում ենք ձեր նախագահի այս որոշումը»:

Ասելիքը Պետքարտուղարը եզրա-փակեց անցնող տարվա հայկական դիվանագիտության համար ընդունված ֆուտբոլային բառապաշարով` «այս պահին

գնդակը հակառակորդի դաշտում է»:Քլինթոնի` Երևան այցից սպասե-

լիքների շուրջ հայտարարությամբ էր հանդես եկել Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: “Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը հնարավորություն է ընձեռում` վերականգնել ամերիկյան ձախողված քաղաքականությունը Հայաս-անի և տարածաշրջանի նկատ-մամբ»,-մասնավորապես ասել է հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը` անդրադառնա-լով նաև Հայոց Ցեղասպանության հուշա-համալիր այցելելու անհրաժեշտությանը: “Եթե Քլինթոնը, զգուշանալով Թուրքիայի հնարավոր արձագանքից, հրաժարվի այցելել Հայոց Ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ապա այդ քայլը հաստատելու է Օբամայի վարչակազմի` Ցեղասպանության մերժողականության քաղաքականությունը»,- ասել է Հաչիկյանը:

Իսկ Քլինթոնի այցելությունը Ծիծեռ-նակաբերդ կարելի է համարել չկայացած: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտո-նական հաղորդագրությունում ասված է. “Պետքարտուղարը մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որոնք իրենց կյանքը կորցրեցին 1915թ”:

Ըստ ընդունված արարողակարգի, Ցեղասպանության հուշահամալիր այցե-լող պաշտոնյաները ծաղկեպսակ են դնում Ծիծեռնակաբերդում, այնուհետ հանդիսա-վոր կերպով ուղղում ժապավենը: Մինդեռ Տիկին Քլինթոնը չի մոտեցել ծաղկեպսակին: Բացի այդ, նա չի այցելել Ցեղասպանության թանգարան և ոչ էլ տնկել է ավանդական եղևնին, ինչն անում են գրեթե բոլոր

բարձրաստիճան այցելուները: Սակայն եթե այցը մասնավոր էր, զարմանալի է, որ ծաղկեպսակի վրա գրված էր` “ԱՄՆ պետ-քարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից”:

Փաստորեն, ամերիկյան դիվանագիտության հերթական քայլի արդյունքում ԱՄՆ նախա-գահ Օբամայի վարչակազմը, մեղմ ասած, չցանկացավ բացահայտ կերպով նեղացնել ո’չ Հայաստանին, և ո’չ էլ Թուրքիային:

Ավելացնենք, որ ԱՄՆ պետքարտու-ղարի այցը Երևան Կենտրոնական Եվրոպա և Հարավային Կովկաս շրջանակում էր` ընդգրկելով Կիևը (Ուկրաինա), Կրակովը (Լեհաստան), Բաքուն (Ադրբեջան), Թբիլիսին (Վրաստան) : Ընդ որում, Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ Հիլարի Քլինթոնը գիշերեց և տոնեց ԱՄՆ ազգային տոնը` անկախության օրը:

ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՔԼԻՆԹՈՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆՈՒՄ

Թբիլիսիի և Վրաստանի շրջանների, այսպես կոչված, “վիճելի եկեղեցիները” վրացական են և ոչ թե հայկական: Նման հայտարարությամբ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը: Նրա խոսքով, վրաց գիտնականների վերջին բացահայտումները հաստատեցին այդ “փաստը”: “Վրաստանը չի կարող պատմա-կան հուշարձանները փոխանցել ֆիզիկական անձի, ինչպիսի կարգավիճակում է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմը: Դրանք ժառանգելու իրավունք ունի միայն իրավաբանական անձը”,- մանրամասնել է Ա.Նալբանդովը: Նա նաև կարծում է, որ եկեղեցիների վերադարձի մասին վիրահայ համայնքի պահանջները անհիմն են:

PanARMENIAN.Net-ի փոխանց-մամբ, Նալբանդովն ասել է նաև, որ Հայաս-տանի և Վրաստանի հարաբերությունները կարող էին լինել առավել արդյունավետ, եթե Հայաստանը միջազգային կազմակերպու-

թյուններում “կողմ” քվեարկեր Վրաստանի ներկայացրած բանաձևերին: Իսկ հարցին, թե ինչու Վրաստանի չի վարվում նույնպես, ինչում մեղադրում է Հայաստանին, վրաց պաշտոնյան պատասխանել է, թե յուրա-քանչյուր երկիր առաջնորդվում է սեփական շահերով:

Ըստ նրա, բազմաթիվ հարցերում Թբիլիսին ընդառաջում է Երևանին, որպես օրինակ բերելով “Վերին Լարս”-ի անցակետի բացումը: Իսկ տարանցման համար Վրաս-տանի ստացած եկամուտների մասին Նալ-բանդովը գերադասում է լռել:

Փաստորեն, Ալեքսանդր Նալբան-դովի “տրամաբանությամբ”, Վրաստանն իրավունք ունի առաջնորդվել սեփական շահով և դրանց մասին պահանջ ներկայացնել մեկ այլ անկախ, ինքնիշխան պետության, այս դեպքում` Հայաստանին, իսկ Հայաստանը` ոչ:

Այս դեպքում կարելի է միայն հիշել հայտնի արտահայտությունը` “Ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը”: Միայն այս դեպքում կստացվի այսպես. “Ավելի հայատյաց, քան վրացիները”: Ազգությամբ հայ Ալեքսանդր Նալբանդովը վիրահայ համայնքի “անհիմն” պահանջների և հայկա-կան հոգևոր հուշարձանների` իրական տերերին վերադարձի մասին հարցերը քննարկելիս կարող էր գոնե հիշել իր ծագման մասին: Իսկ սեփական ժողովրդի ու եկեղեցու պատմությունը բավարար կրթու-թյուն և գիտելիք ստացած պաշտոնյան, վստահաբար, լավ գիտի:

Ինչևէ, հավելենք, որ Նալբանդովի հայտարարություններին արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «Հայ

Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմն իր համայնքի հոգևոր պահանջների լիարժեք բավարարման համար իսկապես այսօր պահանջում է իրեն վերադարձնել Թբիլիսիում և Վրաստանի այլ վայրերում գտնվող 6 եկեղեցիներ, որոնց պատմական հայկական ծագումը վրացական կողմը վիճարկում է»,- հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

Մայր աթոռին անհասկանալի է, թե պատմաբան-գիտնականների ինչպիսի խումբ է ներգրավված եղել ուսումնա-սիրությունների կատարման մեջ և պատ-մական ինչպիսի փաստեր են հիմք ընդու-նել` «այդ անհեթեթ եզրակացությանը հանգելու համար»: «Այս առնչությամբ

պիտի ցանկանայինք պարզաբանել, որ Հայաստանի և Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունների միջոցով իրականացված հաղորդակցության ըն-թացքում 2008-ին Վրաստանի կողմից առաջարկ է եղել ձևավորել համատեղ հանձնախումբ` վրացիների կողմից, այսպես կոչված, «վիճելի» որակված եկեղեցիների պատկանելությունը ճշտելու նպատակով: Մայր Աթոռի մոտեցումը հստակ է. հանձնախումբը կարող է ձևավորվել, եթե վրացական կողմը յուրաքանչյուր եկեղեցու վրացական պատկանելության օգտին ներկա-յացնի պատմական փաստեր` ընդդեմ Մայր Աթոռի ներկայացրածի»,- ասել է Վահրամ քահանա Մելիքյանը` հավաստիացնելով, որ առ այսօր ոչ ՀՀ ԱԳՆ-ին, ոչ էլ Մայր Աթոռին որևէ փաստ չի ներկայացվել. «Չի ներկայացվել, որովհետև այդպիսի փաստեր գոյություն չունեն»:

Վիրահայոց թեմի` իրավաբանական անձի կարգավիճակ չունենալու կապակ-ցությամբ էլ Վահրամ քահանան ընդգծում է, որ նախ օրենքով հաստատվում է, որ պատմական հուշարձանները Վրաստա-նում չեն կարող տրվել Վիրահայոց թեմին` իրավաբանական անձի կարգա-վիճակի բացակայության համար, սակայն տարիներ շարունակ ձգձվում է Վրաս-տանում պատմականորեն գործող ավան-դական եկեղեցիներին և կրոնական կազ-մակերպություններին` ներառյալ Հայ Առաքելական Եկեղեցուն իրավական համա-պատասխան կարգավիճակ շնորհելու հարցը:

ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՎԻՃԵԼԻ՞...

Հուլիսին “Վրաստանի Հայ Համայնք”-ի գրասենյակում կայացավ հանդի-պում Սահմանադրական ուսանողական հանձնախմբի հետ: Վերջինը վիրահայ համայնքի անդամներին ներկայացրեց Վրաստանի Սահմանադրության փոփոխու-թյունների նախագիծը: Նշենք, որ նշված հանձնախումբը ստեղծվել է 2009 թվակա-նին, Վրաստանի Սահմանադրական պետա-կան հանձնախմբի ղեկավարի նախաձեռ-նությամբ:

“Վրաստանի Հայ ուսանողների միության” նախագահ Արմեն Աղաջանովը ողջունում է նման հանդիպման նախաձեռ-նության փաստը: “Այս Հանձնախմբի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր

է, և հույս ունեմ, որ հետագայում այն կզար-գանա”,- նշում է Ա.Աղաջանովը:

Սահմանադրական ուսանողական հանձնախմբի ղեկավար Թոռնիկե Չեիշվիլին նույնպես կարևորում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ-ների հետ Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների քննարկումը` հույս հայտնելով, որ համագործակցությունը հե-տագայում ևս կշարունակվի:

Ինչ վերաբերում է կատար-ված աշխատանքին. Չեիշվիլին ներկա-յացրեց իրենց կողմից առաջարկ-վող փոփոխությունները: Խոսքը, մասնավորապես, երկպալատ խորհրդա-րանի, վարչապետի դերի բարձրացման,

դատական իշխանության համակարգի վերափոխումների, պետբյուջեի հաստատ-ման գործընթացի փոփոխության մասին է:

“Քննարկված փոփոխություններից ամենից շատ իմ ուշադրությունը գրավեց երկպալատ խորհրդարանի մասին կետը: Այդ պարագայում, հնարավոր է, ազգային փոքրամասնությունները ներկայացված չլինեն Վերին պալատում, այդպիսով` կնվազի, եթե չասենք` կվերանա երկրի օրենսդիր իշխանության վրա նրանց ազդե-ցության հնարավորությունը”,- կարծում է մասնագիտությամբ իրավաբան, “Վրաստանի Հայկական համագործակցության կենտ-րոն”-ի անդամ Գևորգ Յաղությանը:

Առաջարկվող փոփոխությունների

ներկայացման ավարտից հետո Հանձնա-խմբի անդամները պատասխանեին հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին: Սահմանադրության նախագծում Վրաստանի ֆեդերատիվ կամ ունիտար պետական կառուցվածքի մասին հարցը, սակայն, հստակ պատասխան չստացավ: Դա թույլ է տալիս ենթադրել, թե կատարվելիք սահմանադրական փոփոխությունները զուտ իշխանության վերաբաշխման խնդիր են լուծում: Դա իր հերթին նշանակում է, որ երկրի գլխավոր խնդիրը մնում է չլուծված, ինչը սպառնում է շղթայական ռեակցիայի կամ “բումերանգի էֆեկտի” վտանգով:

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

Քննարկվում են Վրաստանի Սահմանադրության փոփոխությունները

3 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

Աֆղանստանում հայկական մա-տուռ է բացվել: Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը աֆղանական Կունդուզ նահանգում կառուցել են հայ խա-ղաղապահները, որն էլ օրհնել է ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արարողությունը տեղի է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության` հուլիսի 24-26-ը

Աֆղանստան աշխատան-քային այցի շրջանակում: Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամ-

յանը զորախմբին է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնու-թյունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթա-տեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարա-գաները:

ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ Գարեգին 2-րդը չի մեկնի

ԱղթամարՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն

Հայոց Կաթողիկոսը չի մեկնի Թուրքիա և չի մասնակցի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի արարողությանը։ Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նրա խոսքով, պատարագի արարողությանը կմասնակցեն երկու բարձրաստիճան եկեղեցականներ։ Վահրամ քահանան, սակայն, չի հստակեցրել նրանց անունները և մեկնման օրը՝ նշելով, որ համապատասխան տեղեկատվությունը կտարածվի առաջիկայում։

Նշենք, որ 2007-ին վերանորոգված և որպես թանգարան գործող Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցին, Վանի նահանգապետի և Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ, այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական կողմի հավաստում է նաև, որ եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի։

Նյութը` “Ասպարեզ” պարբերականի

Հայկական եկեղեցի Բուդյոնովսկում

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ, Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը հունիսի 30-ին օրհնեց Բուդյոնովսկ քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին:

Ռուսական այս քաղաքը ստեղծվել է հայերի կողմից, 1799 թ., և այն ժամանակ կոչվում էր Սուրբ Խաչ: Բուդյոնովսկում ժամանակին գործում էր հայկական երեք եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին հողին էին հավասարեցվել: Կանգուն էր մնացել միայն Սուրբ Խաչ մատուռը:

Իսկ 5 տարի առաջ տեղի հայ համայնքի նվիրատվությունների հաշվին կատարվեց Սբ. Համբարձման եկեղեցու հիմնարկեքը:

Նշենք նաև, որ ներկայում Բուդյոնովսկում ավելի քան 12 հազար հայ է ապրում:

Կրասնոդարում հայերի գերեզմաններ են քանդում

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Կրասնոդարի շրջանի Նովոռոսիյսկ քաղաքի առնվազն 2 գերեզմանատներում ավերվել են հիմնականում ազգությամբ հայերի գերեզմանների տապանաքարեր: Ընդհանուր առմամբ, ավերվել է շուրջ 50 տապանաքար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանում հայկական “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, Նովոռոսիյսկում հայկական մշակույթի “Լույս” կենտրոնի աշխատակազմը ցնցված է վանդալիզմի նման դրսևորումից և ներկայում քաղաքային իշխանությունների ու իրավապահ մարմինների հետ համատեղ միջոցառումներ է ձեռնարկում` վանդալներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սա Կրասնոդարում հայերի գերեզմանների ավերման առաջին դեպքը չէ: 2002 թվականի ապրիլի 17-ի գիշերը Կրասնոդարում հայկական շիրիմների ավերումից հետո` երևույթը շարունակական բնույթ է կրում:

Նորակառույց հայկական մատուռ Աֆղանստանում

ՍՐԲԱՎԱ՞ՅՐ, ԹԵ՞…

Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կփոխի իր` բացառապես թանգարանային կարգավիճակը և կդառնա նաև սրբատեղի։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Աղթամարի Սուրբ Խաչը կբացվի քրիստոնյա հավատացյալների համար որպես աղոթատեղի։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետը:

Տարեկան մեկ անգամ՝ Վարագա խաչի տոնի շրջանում, Աղթամարում կկատարվի եկեղեցական արարողություն՝ ժամերգություն կամ պատարագ: Սա նշանակում է, որ եկեղեցին պետք է օրհնվի, գմբեթին պետք է վերականգնվի խաչը:

Մինչ այդ, թուրքական լրատվամիջոցներին Վանի նահանգապետ Մունիր Կարալօղլուն ասել է, որ ակնկալում են Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը սեպտեմբերին նախատեսված արարողությանը` ընդգծելով, որ եկեղեցու բացումից հետո Աղթամարը շատերի համար կդառնա ուխտագնացության վայր:

«Սա Թուրքիայի իշխանությունների կողմից արված հերթական ժեստն է՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին»,- կարծում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը:

Թուրքիայի կառավարությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման գործընթացը սկսեց 2005 թվականի մայիսից։ Աշխատանքները, որոնց արժեքը, ըստ մամուլի տեղեկությունների, կազմել է շուրջ 1.7 միլիոն դոլար, ավարտվեցին 2006-ի հոկտեմբերին։ Եկեղեցին վերաբացվեց 2007 թվականի մարտի 29-ին, սակայն հայկական հոգևոր տաճարի վրա խաչ չտեղադրվեց և մինչև հիմա այն գործում է որպես թանգարան։

Հասմիկ Սմբատյան“Ազատություն”

P.S. Բարի կամքի դրսևորո՞ւմ, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ` աշխարհին ներկայացվող ջա՞նք, թե՞ պարզապես հաջողություն ակնկալող բիզնես-ծրագիր: Տասնամյակների, ո՜չ, դարերի պատմական փորձը յուրաքանչյուր հայի կստիպի տարակուսել և քննարկել թուրքական իշխանության այս “Ժեստը”: Ամեն դեպքում, վերանորոգումից հետո հայկական հիասքանչ այս տաճարը, հենց թուրքական աղբյուրների հավաստմամբ, գրավում է մեծաթիվ զբոսաշրջիկների: Իսկ խաչի տեղադրումից և հոգևոր տաճար դառնալուց հետո Վան կայցելեն առավել մեծ թվով մարդիկ: Սխալված չենք լինի, եթե ասենք մեծ մասամբ` հայեր: Կգնանք ՄԵՐ պապենական երկիր, կմտնենք թուրք պահապաններով շրջապատված ՄԵՐ եկեղեցի, մոմ կվառենք, խունկ կծխենք ՄԵՐ կորսված ու որբացած Հայրենիքի` Արևմտյան Հայաստանի մասին հիշողությունների համար…

“ՄԻՈՒԹՅՈՒՆ”

Լ Ր Ա Հ Ո Ս

“Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմա-մշակութային հուշարձանների` տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 1972թ. ընդունած համաշխարհային մշակութային արժեքների պահպանման կոնվենցիայի վրա, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների և քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում և հարակից շրջաններում դարերով հայերի ստեղծած պատմամշակութային ժառանգությունը շարունակում է ենթարկվել վերացման սպառնալիքին, դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քրիստոնեական-հայկական արժեքների` եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, պատմա-մշակութային հուշարձանների և այլ սրբությունների վտանգմանը, որտեղ էլ նրանք տեղակայված լինեն”:

Սա մեջբերում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ երևանյան նիստի արդյունքում ընդունված բանաձևից: Իսկ համաժողովին մասնակցել է 16 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նրանց ուղղված ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել փաստը, որ Վեհաժողովը որոշում է ընդունել իր տարեկան նիստը գումարել այստեղ` քրիստոնեական դավանանքի և քրիստոնեական արժեքների հնագույն կենտրոններից մեկում: “Հայ ժողովուրդը, իր քրիստոնեական պատմության ամբողջ ընթացքում առաջնորդվել է կարևոր մի պատգամով` խաղաղությունն է մարդկանց համախմբող, դեպի համագործակցություն և բարեկեցություն առաջնորդող գլխավոր գործոնը, առանց որի անիրականանալի են մարդկային բոլոր ձգտումները”,- ասված է ՀՀ Նախագահի ուղերձում:

Համաժողովի մասնակիցներին իր Հայրապետական օրհնությունն է բերել Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Վեհափառն անդրադարձել է հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին, մասնավորապես, Վրաստանի հայոց թեմին իրավաբանական պատշաճ կարգավիճակ տրամադրելու և հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդիրներին, հույն և հայ պատրիարքությունների միջև Երուսաղեմում պարբերաբար ծագող անհասկացողություններին։

«Մեզ հավասարապես հուզող խնդիրներից է նաև կրոնական և

ազգային փոքրամասնությունների, ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանությունը, որոնք տարբեր կերպով արտահայտված են Սերբիայի, Կիպրոսի և այլ հարցերում Համաժողովի պաշտոնական փաստաթղթերում: Հիշյալ դիրքորոշման հետ է կապված այն իրողությունը, որ 1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Լեռնային Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովն առաջինն

էր, որ Աթենքի կոն‎ֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանման մասին խոսել է նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունում քրիստոնեական հուշարձանները գտնվում են պետական հոգածության ներքո, նույնը չի կարելի ասել մեր մյուս հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի մասին: Ողբերգական է, որ այդ երկրներում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները, չնայած Հայաստանից և միջազգային կառույցների ամբիոններից հնչող մշտական ահազանգերին: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային եղեռն»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա նաև ընդգծել է, որ առավել ցավալի է, երբ հայկական պատմամշակութային կոթողներ են ոչնչացվում հավատակից երկրներում:

Նյութը` Tert.am կայքի

4 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Սիրիայում վերջերս հրատարակվել է հալեպահայ մտավորական Ավո Գաթրճյանի «Հայոց Ցեղասպանության ազդեցությունը երգ-երաժշտության վրա» խորագրով գիրքը: 619 էջից բաղկացած այս հատորում Ավո Գաթրճյանն ուսումնասիրել և ներկայացրել է զանազան լեզուներով երգեր, որոնցում արտացոլվում է մեր ժողովուրդի մեծ վիշտը:

Երգը հիշողություն ունի. այն իր ներսում պահում է պատմական իրադարձությունները, խնդությունն ու վիշտը: Ինչ չես ասի խոսքով, մարդու հոգուց բխում է երաժշտության միջոցով ու հաճախ ավելի ազդեցիկ է: Հալեպահայ մտավորականին հետաքրքրել է այս երևույթը` հատկապես Հայոց Ցեղասպանության շրջանը, և այնքան, որ ուսումնասիրել է ավելի քան 200 երգ ու երաժշտություն` Եղեռնին նախորդող ժամանակահատվածից մինչև Հայկական Սփյուռքի կազմավորումը:

Երգերը տարբեր լեզուներով են. հայերեն, օսմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, արաբերեն: Առանձ-նացրել է նաև 50 դասական ու 150 այլ

ժանրերի երաժշտական հատվածներ, ֆիլմերի երաժշտություններ, խորհրդակցել է ավելի քան 100 երաժշտագետի, մտավորականների հետ: Ու ստեղծվել է «Հայոց Ցեղասպանության ազդեցությունը երգ-երաժշտության վրա» գիրքը:

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացել է գրքի շնորհանդես-գինեձոնը: Հեղինակը հատորը ձոնում է մեկուկես միլիոն հայ նահատակներին, ցեղասպանությունից մի կերպ փրկվածներին, կրոնափոխ հայերին, Հայ Դատի պայքարի ճամփին ընկած ուխտյալներին, Դեր-Զորի, Րագգայի և Եփրատի արաբ եղբայրներին, որոնք ձեռք մեկնեցին հայ աղետյալներին:

Հայ Առաքելական Եկեղեցու Բերայի Թեմի Առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգսյանը Ավո Գաթրճյանի հսկայածավալ աշխատանքը բնութագրում է որպես Հայոց Ցեղասպանության Ճանաչմանը ծառայող քարոզչական աշխատանք: Հեղինակն իր կողմից երախտիք է հայտնում մաքուր ձեռքերին և ուղեղներին, որոնք մարդկային խղճով պայքարում են` հանուն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, և վերջապես երաժիշտ-արվեստագետներին, որոնք իրենց ստեղծագործություններով դատապարտել ու շարունակում են դատա-պարտել Հայոց ցեղասպանությունը:

ՄԱՐԻԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՀալեպ

Եղեռնը` երգերի հիշողություն դարձած

Առաջին անգամ Հայոց ցեղաս-պանության զոհերի ժառանգների կողմից դատական հայց է ներկայացվել ընդդեմ թուր-քական կառավարության, որը պահանջում է փոխհատուցում: ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր` Կենտրոնական և Գյուղատնտեսական բանկերի` պահանջելով միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց:

Հայցը նախաձեռնել են լոսանջե-լեսաբնակ Կարպիս Դավույանը և նյույորքա-բնակ Հրայր Թուրաբյանը: Ըստ Associated Press լրատվական գործակալության, Փաստաբանները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ ուղղակի դատական հայց է ներկայացվում ընդդեմ թուրքական կառա-վարության:

Բայց նախադեպ, պարզվում է, կա...

Ժամանակին Թուրքիան փոխհատուցել է, բայց ԱՄՆ կառավարությունը հայերին գումար չի տվել:

Լոզանի միջազգային պայմանագիրը կնքվել է 1923 թ., որին ԱՄՆ-ն դեմ էր: Այդ պատճառով էլ նույն թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները և Թուրքիան կնքել են հատուկ միջազգային պայմանագիր`

ամերիկյան հպատակների պարտք ու պահանջի վերաբերյալ: Փոխհատուցման շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները շարունակվել են մինչև 1937թ.: Արդյունքում որոշվել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի հպատակներին իբրև փոխհատուցում պետք է վճարի 899 հազար դոլար, որից 590 հազարը` որպես մայր գումար, մնացածը` տոկոսներ: Քանի որ գումարի չափն այն ժամանակվա համար բավական մեծ էր, Թուրքիան այն մարել է` յուրաքանչյուր տարի 100 հազար դոլար վճարելով:

“Ցուցակի մեջ եղել է 104 հայի ազգանուն: Սակայն նրանցից ոչ մեկը չի ստացել իրեն հասանելիք գումարը: Այսինքն` ստացել են հայի ազգանուն չունեցող ԱՄՆ այլ քաղաքացիներ: Միացյալ Նահանգներն այդ ժամանակ, չգիտենք` ինչ պատճառներով, գտել է, որ այդքան էլ հիմնավորված չեն 104 հայի պահանջները”,- ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա նշում է, որ մեր փաստաբաններն այսօր կարող են առաջ քաշել 1930-ականների պայմանավորվածությունները և հայցն ուղղելով ԱՄՆ կառավարության դեմ` փորձեն պարզել, թե ինչու են հայերը դուրս մնացել փոխհատուցման ցուցակից:

Լոզանի պայմանագրով նախատես-ված էր, որ Օսմանյան կայսրության նախկին հպատակները պայմանագրի վավերացումից հետո` երկու տարվա ընթացքում, եթե վերադառնան Թուրքիա, կարող են պահանջ ներկայացնել նաև իրենց ունեցվածքի

վերաբերյալ:“Այսօր թուրքերն ասում են. ով եկել

է` վերադարձրել ենք, ով` ոչ, սահմանն անցել է: Եթե մենք կարողանանք ապացուցել, որ Լոզանից հետո նույնպես փոխհատուցման գործընթաց է տեղի ունեցել, և Թուրքիան երկու տարվա ընթացքում չի կարողացել ապահովել հայ հպատակների կյանքի անվտանգությունը, որի պատճառով մարդիկ չեն կարողացել վերադառնալ, կարծում եմ` կլինի մեր հաղթական ուղու սկիզբը”,- վստահ է Արտակ Շաքարյանը:

ԱՐԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆ“ՀԵՏՔ”

Թուրքերին անհանգստացնում են Հայոց Ցեղասպանության

մասին օրինագծերըՖրանսիայի խորհրդարանում

ընդունված, սակայն Սենատի օրակարգում առայժմ չներառված Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն հետապնդելի համարող օրինագիծը դարձյալ հայտնվել է քննար-կումների կիզակետում: Թուրքական «Հյու-րիեթ» թերթն անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ Հայոց ցեղասպանության հերքումը հանցանք համարող օրինագծերը Սենատում երեքն են, որոնք հեղինակել են սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները:

Նշենք, որ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ 2006-ի հոկտեմբերին Հայոց ցեղասպանության հերքումը հանցանք համարող օրենքի նախագիծը ընդունվել էր Խորհրդարանի ստորին պալատում: Այժմ սպասվում է, որ այդ օրինագիծը 2011 թվականի Սենատի ընտրությունների նախաշեմին որոշ սենատորների կողմից այդ հարցն օրակարգ կբերվի:

Օրինագծի համաձայն Հայոց ցեղասպանությունը հերքել հանդգնողը պետք է տուգանվի 45.000 եվրոյով և մինչև 5 տարի ազատազրկվի: Վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներ` թուրքա-կան պարբերականը նաև նշում է, որ այդ օրինագծի` Սենատի օրակարգում ընդգրկվելու հավանականությունը շատ մեծ է. առաջիկա աշնանը Սենատի ընտրու-թյուններն են, իսկ հայ ընտրողների թիվը 500 հազար է: Թուրքերի թիվը ևս 500 հազար է, բայց նրանցից միայն 60 հազարն ընտրելու իրավունք ունեն: Հետևաբար, ըստ փորձագետների, ֆրանսիայի քաղաքական գործիչները հակված են լինելու անսալ հայկական Սփյուռքին:

Լ Ր Ա Հ Ո Ս

Դինքի սպանությունը լուսաբանած լրագրողը վախենում է իր անվտանգության համար

Մամուլի միջազգային ինստի-տուտի (IPI) կողմից «Աշխարհի մամուլի ազատության հերոս» մրցանակը ստացած Milliyet-ի լրագրող Նեդիմ Շեները հայտա-րարել է, որ իր համար պատիվ է նման մրցա-նակ ստանալ, սակայն նշել, որ Թուրքիայում իրեն անվտանգ չի զգում։

Հրանտ Դինքի սպանության վերա-բերյալ գրքի և բազմաթիվ հրապարակում-ների հեղինակ Նեդիմ Շեները հայտնել է, որ վախենում է իր անվտանգության հա-մար։ «Թուրքիայում քեզ անվտանգ չես զգում։ Մամուլի ազատությունը շատ վատ վիճակում է։ Եթե Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ նյութեր գրես, կարող ես սպանվել։ Դա շատ վտանգավոր իրավիճակ է»,- նշել է Նեդիմ Շեները։ Մամուլի միջազգային ինստիտուտի Թուրքիայի ազգային կոմիտեի քարտուղար Յարդանուր Աթադանը նշել է, որ Դինքի սպանության գործում նման հետաքննություն իրականացման համար Շեներն իսկական հերոս է։

Նշենք, որ Նեդիմ Շեները Թուր-քիայից 3-րդ լրագրողն է` Աբդի Իփեքչիից և Հրանտ Դինքից բացի, ով ստացել է նման մրցանակ։ 2009-ի փետրվարին հրատարակվել էր Շեների «Դինքի սպանու-թյունը և հետախուզության ստերը» գիրքը, որից հետո մի խումբ ոստիկանապետեր Շեների նկատմամբ դատական հայցեր ներկայացրեցին։ Նեդիմ Շեների համար մեղադրող կողմը պահանջել էր 32 տարվա ազատազրկում, սակայն դատավարությունը գտնվում էր միջազգային հասարակական կառույցների ուշադրության կենտրոնում, և Շեներն արդարացվեց։

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՏՈՒՑԵԼ

Թուրքիայում արգելվեց հերթա-կան բեմը, որտեղ խոսվում էր Հայոց Ցեղասպանության մասին: Այս երկրի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի` հունիսի 21-ին կայացրած որոշմամբ, փակվել է երկրում մեծ ճանաչում ունեցող հեռուստածրագրերից մեկը` “TekeTek”-ը: Դա թուրքական Haber-turk հեռուստաընկերությամբ հեռարձակվող բացառիկ ծրագիր էր, որի շրջանակում պարբերաբար անդրադարձ էր կատարվում

Հայոց Ցեղասպանությանը, հայկական ու թուրքական կողմերին հնարավորություն էր տրվում ներկայացնել իրենց պնդումները:

Այդպիսին էր նաև այս տարվա մարտի 9-ին հեռարձակված հաղորդումը, որն էլ ծրագրի փակման պատճառ դարձավ: Երկու հյուրերից մեկը պոլսահայ ականավոր լեզվաբան, գրող-հրապարակախոս Սևան Նիշանյանն էր, մյուսը` թուրքական պատ-մական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն:

“Հաղորդման ընթացքում Սևան Նիշանյանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած տեսակետներն “անցել են քննադատության բոլոր սահման-ները”, ինչպես նաև պարունակում են “վիրավորական տարրեր”. սա Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցի` հեռուստածրագրի փակումը հիմ-նավորող մեկնաբանությունն է:

Հաղորդման ընթացքում սուր բանա-վեճ է եղել Նիշանյանի ու Հալաչօղլուի միջև: Երբ վերջինը փորձել է հերթական անգամ ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, Նիշանյանը նրա առջև դրել է Ցեղասպանության փաստը հաստատող մի շարք փաստաթղթեր:

Ավելի ուշ թուրքական լրատվամի-ջոցներին տված հարցազրույցում Սևան

Նիշանյանը պարզաբանել էր, թե որոշել է մասնակցել հաղորդմանը, քանի որ ժամանակն էր, որպեսզի “ինչ-որ մեկը հանդես գար ընդդեմ ստերի”: Շատերը Նիշանյանին քննադատում էին նաև հաղորդման ժամանակ ագրեսիվ լինելու համար: Վերջինն այնքան էլ չի հերքում այդ փաստը. “Ամենամեծ սխալս այն էր, որ շատ էի բարկացել: Բայց Հալաչօղլուն ստում էր, իսկ հաղորդման հեղինակ Ֆաթիհ Ալթայլն անընդհատ ընդմիջում էր ինձ: Այլևս անհնար էր հանդուրժել”:

Պոլսահայ մտավորականը հաստա-տել է, որ հաղորդման ավարտից հետո իրեն սպառնացել են, բայց ինքն անտեսում է այդ սպառնալիքները և չի վախենում, որ կարող է արժանանալ հայկական “Ակոս” թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ճակատագրին: “Սպառնալիքները կյանքիս մի մասն են, ու ես լավ գիտեմ` դրանք որտեղից են գալիս”,- ասում է Նիշանյանը:

Ավելացնենք նաև, որ հարցա-զրույցին զուգահեռ, “TekeTek”-ը եթեր է հեռարձակել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայա-ցուցիչների պալատի Արտաքին հարաբե-րությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին տեսանյութ:

ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Թուրքիան կոտրեց Ցեղասպանության թեման բարձրաձայնող խոսափողը

5 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

Ադրբեջանցի զինվորի դիակը չեն պահանջումՀՀ պաշտպանության նախարարությունն

առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հուլիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` ի պատասխան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարության, որով նա Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու համար:

“Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված և տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից”,- հիշեցնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:

“Տիգրանակերտն առաջին հերթին մշակութային շարժում է և Արցախում մշակութային քաղաքականության նոր մոդելի ձևավորման մեկնակետը»,- ասում է Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Հունիսի 15-ից Արցախում վերսկսվել են Տիգրանակերտի տարածքում կատարվող պեղումներն ու արդեն հայտնաբերվել են ուշագրավ իրեր:

Տիգրանակերտի տարածքում իրականացվող պեղումների ժամանակ Արցախի հնագիտական արշավախմբի ամենավերջին գտածոն կարաս է` ավելի քան 600 լիտր տարողությամբ: Հնագետները հայտնաբերվել են մի քանի այլ ուշագրավ իրեր ևս. նետասլաք, պղնձե զարդեր ու դրամներ: Հաջողությամբ են ավարտվել նաև անտիկ դամբարանադաշտի փնտրտուքները:

«Ամրացված թաղամասում, որ

ստեղծվել է Տիգրանի օրոք, ընթանում է հյուսիսային պարսպապատի բացումը: Արդեն 20 մետր առաջացել ենք: 2-րդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացում են ժայռափոր համալիրները և 3-րդ հիմնական տեղամասը բազիլիկ եկեղեցու պեղումներն են»,- Տիգրանակերտ այցելած լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Նոր գտածոներն ու վերջին երեք տարիներին հայտնաբերած իրերը, համապատասխան մշակումից հետո, տեղ են գտնում Տիգրանակերտի հնագիտական թանգարանում: Այն բացվել է շուրջ մեկ ամիս առաջ` Արցախի աշխարհիկ և հոգևոր ներկայացուցիչների մասնակցությամբ: Արշավախմբի ղեկավարի խոսքով, Տիգրանակերտը միայն հնագիտական հուշարձան չէ: «Տիգրանակերտը հասանելի է 20 կմ-ից և մենք պետք է պեղումներն այնպես անենք, հարթակներն այնպես մաքրենք, որ այդ հզոր պարիսպները տեսանելի լինեն ադրբեջանական դիրքերից»,- վստահեցնում է Համլետ Պետրոսյանը:

Քաղաքի պեղումների, ամրոցի վերականգնման, թանգարանի ստեղծման համար ֆինանսական միջոցներ տրամադրել է ԼՂՀ կառավարությունը: Համլետ Պետրոսյանի խոսքով, հնագիտական այս հետազոտությունը մեզանում գիտական նշանակություն ունի, մինչդեռ հարևան պետությունում դա քաղաքական նշանակություն ունի։

«Ադրբեջանի ակադեմիան 2 որո-շում է ընդունել Տիգրանակերտի մասին,

որը տեղադրված է նաև նրանց ազգային անվտանգության կայքում: Այնտեղ հատուկ նշվում է, որ դա Տիգրանակերտը չէ, որ հայ հետազոտողները ստում են, որ ադրբեջանցի հետազոտողները ժամանակին հավաստել են. այնտեղ աղվանական-ադրբեջանական հնություններից բացի այլ հնություններ լինել չեն կարող, որ հայերն այնտեղ հայտնվել են 19-րդ դարում»,- ադրբեջանական ապատեղեկատվության մասին ասում է հայ հնագետը:

Հիշեցնենք, որ պատմական Տիգրանակերտը դարձյալ հայկական շունչ ու ոգի է ստացել 1993-ի հուլիսին: Ազատագրված այս տարածքում արդեն 2005-ին հայ հնագետները սենսացիոն հայտնագործություն արեցին` պեղելով ու ժամանակի գերությունից ազատելով Տիգրան Մեծի` մեր թվականությունից առաջ 1-ին դարում կառուցած մայրաքաղաք Տիգրանակերտը:

ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Ադրբեջանը շարունակում է գնդակոծել ղարաբաղյան դիրքերը

Հուլիսի 8-ի գիշերը և ցերեկը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտու մի շարք հատվածներում արձա-նագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպա-նության նախարարության մամուլի ծառա-յության տեղեկացմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զեն-քերից և դիպուկահար հրացաններից գնդա-կոծել է Հորադիզ, Քյուրդլար, Մեհդիլի, Չախրլը, Կորգան, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Կուրապատկինո, Յուսուֆջանլու, Մարզիլի, Շխլար, Բաշ-Քարվենդ, Լևոնարխ, Ջրաբերդ, Չայլու, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարա-բաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջա-պահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Նյութը` NEWS.am կայքի

Հայ զինվորը դեռևս գիտակցության չի եկել

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած զինծառայող Անդրանիկ Արզումանյանը դեռևս դուրս չի եկել կոմայից, և նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը՝ հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել զինծառայողի կյանքի համար:

Նշենք, որ գանգուղեղային ծանր վնասվածք ստացած զինծառայողի մոտ մի քանի օր առաջ բժշիկները ձեռքի շարժում էին նկատել, ինչը սակայն, ըստ Միքայելյանի, առողջական դրական տեղաշարժի մասին չի խոսում. ձեռքի շարժումը ոչ գիտակցված է եղել՝ վեգետատիվ: Միքայել Միքայելյանը նշեց նաև, որ դեպքեր են եղել, երբ նման վնասվածքներ ստացածների կյանքը փրկել հաջողվել է, սակայն նրանց ուղեղը, որպես օրգան, փրկել չի հաջողվել: «Եղել են նաև դեպքեր, երբ մոտ 6-7 ամիս կոմայի մեջ է եղել մարդը, որից հետո վերականգնում է սկսվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատված: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` ադրբեջանցի դիվերսանտները հետ էին քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվեց չորս զոհ և չորս վիրավոր:

Լ Ր Ա Հ Ո Ս

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ

«Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկման ենթակա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ինչին համաձայնել են նաև եռանախագահները` նշելով, որ դա միայն ժամանակի հարց է:

Ալմաթայում ԵԱՀԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ տարածաշրջան այցելություններն ավելի հաճախակի են դառնում: Հուլիսի 2-ին նրանք ԼՂՀ-ում էին` անձամբ փոխանցելու իրենց երկրների նախագահների կամքը`

արագացնել աշխատանքը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմ-նարար սկզբունքների ուղղությամբ: «Նախագահներ Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին հանձնարարել են մեր երկրների արտգործնախարարներին և մեզ` համանախագահներիս, շարունակել ակտիվ աշխատել և կարճ ժամանակում հաղթահարել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը”,- ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակ-յանն ի պատասխան ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը հակամարտության խաղաղ կարգավորման ամենամեծ խոչընդոտն են: Ադրբեջանի դիրքորոշումն ավելի կարծրանում է, որովհետև հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը համապատասխան գնահատականի չեն արժանանում միջազգային հանրության կողմից: Համանախագահները մտա-հոգ են զինադադարի խախտման, հատկա-պես` վերջին դեպքի առնչությամբ` հաս-տատելով, որ այն կարող է խանգարել հակա-մարտության խաղաղ կարգավորմանը: “Հայաստանի պաշտպանության նախա-րարի հետ հանդիպմանը քննարկելու ենք ապագայում նման միջադեպերը բացա-ռելու ճանապարհները”,- վստահեցրել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Արցախում, սակայն, եվրոպա-կան կառույցների և միջնորդ երկրների ներկա-

յացուցիչների այցերից մեծ ակնկալիքներ չունեն: 1988-ից պաշտոնական տարբեր մակարդակներով հայտարարություններ են հնչում, որոնք էական փոփոխություններ չեն բերում: ԼՂՀ վարչապետը վստահ է. որևէ պարտադրանք լինել չի կարող: “Կա մի ճշմարտություն, որի հետ պետք է հաշվի նստել: Դա Ղարաբաղի ժողովրդի կարծիքն է: Ցանկացած բանակցություն, բարձրաստիճան պաշտոնյաների այցելություն, նախարարների հանդիպումներ ոչ մի դրական տեղաշարժ չի բերելու, եթե Արցախի ժողովրդի ցանկությունը հաշվի չի առնված”,- ընդգծում է ԼՂՀ Վարչապետ Արա Հարությունյանը:

Հունիսի 18-ի գիշերը տեղի ունեցած միջադեպը վարչապետը որակում է որպես սադրանք: Իրական սպառնալիք չկա: “Դա հերթական սադրանքն է և մեզ համար հերթական ոչ ցանկալի միջադեպը: Բայց մեր բանակը պատրաստ է ցանկացած գործողության: Եվ դա մեզ համար ամենա-ոգևորիչն է”,- վստահեցնում է արցախցի պաշտոնյան:

Բանակցային գործընթացին Արցա-խի մասնակցության անհրաժեշտության մասին տեսակետը հնչեցվել է նաև Մինսկի խմբի միջնորդների երևանյան հանդիպումների ընթացքում: Այստեղ եռա-նախագահներին ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԲԱՑԱՌԵԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Խաղաղության փոխարեն` խաղաղություն

Հայ-ադրբեջանական հակա-մարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է հակամարտության կողմերի ջանքերով։ Դա արդեն մեծ ձեռքբերում է, որը ցույց է տալիս, որ հակամարտության կողմերն ի վիճակի են առանց արտաքին միջամտության խաղաղություն պահպանել։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նրա խոսքով, խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլինի լրջորեն քննարկել հակամարտության կարգավորման վերջին փուլում, երբ մնացած հիմնական

հարցերի առնչությամբ համաձայնություն ձեռք բերված կլինի։ «Մենք խորապես համոզված ենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա։ Պետք է նաև գիտակցել, որ խոսք անգամ չի կարող լինել Ղարաբաղի 1988թ. կարգավիճակին վերադառնալու մասին թե՜ կարգավիճակի և թե՜ տարածքների հարցում»,- հայտարարել է Բակո Սահակյանը:

Նա նաև ընդգծել է, որ «խաղաղություն` տարածքների փոխարեն» սկզբունքը ոչ միայն անընդունելի է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Փոխզիջումները պետք է լինեն համարժեք: Խաղաղության փոխարեն կարելի է առաջարկել միայն խաղաղություն:

Մինչ այդ, սակայն, ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական

դիրքերի ուղղությամբ: Հուլիսի 30-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կորգան, Կարաչուկ, Քարվենդ, Մարզիլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Սեյսուլան, և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքա-պահների հենակետերը: ԼՂՀ պաշտ-պանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պա-տասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

6 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

Հուլիսի 16-21-ը Ախալքալաքի մշակույթի տանն անցկացվեց ժողովրդական և աշուղական երգի ու պարի երկրորդ փառատոնը: Առաջին փուլին մասնակցում էին շուրջ 84 երգի ու պարի խմբեր Ախալքալաքից և Ջավախքի տարբեր գյուղերից: Ի դեպ, անցած տարվա համեմատ, նրանց թիվն աճել էր: Շուրջ 7 ժամ տևած առաջին փուլի արդյունքում եզրափակիչ անցան 32 երգի ու պարի խմբեր:

“Ջավախքի գարուն” ժողովրդական երգի ու պարի փառատոնին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր կարողանում են կատարել ժողովրդական և աշուղական երգեր ու պարեր: Տարիքային սահամանափակում չկա: Փառատոնի ամենափոքր մասնակիցը` 5, իսկ ամենատարեցը` 64 տարեկան էր:

Փառատոնի կազմակերպիչ Ալիք Քսպոյանը “Ջավախքի գարուն” փառատոնը

Ջավախքում կայացած է համարում: “Գլխավոր նպատակն է, որպեսզի ամբողջ Ջավախքը մասնակցի ու ազգովի կատարենք ժողովրդական և աշուղական երգ ու պար: Այս տարի փառատոնի մասնակիցերի որակն ավելի բարձր է, այսինքն` աստիճանաբար քանակը նաև որակ է ապահովում”,- ասում է Ալիք Քսպոյանը:

7 անդամից բաղկացած ժյուրին արդեն հուլիսի 21-ին դատում էր եզրափակչի մասնակիցներին: 32 խումբ պայքարում էր մրցանակային` 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար:

Պարի մրցույթում “Գրան պրի”-ի արժանացավ Խուլգումո գյուղի խումբը: Առաջին տեղը գրավեց Խանդո գյուղը, երկրորդը` Դիլիսկան, իսկ երրորդ տեղը կիսեցին Ալաստան և Բավրա գյուղերի պարի խմբերը:

Երգի մրցույթում առաջին տեղը գրավեց` Վարոս Վարոսյանը, երկրորդ տեղը` Ախալքալաքի վրացական դպրոցի խումբը:

Փառատոնի ավարտին Ախալքա-լաքի քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ բոլոր մասնակիցները մշակույթի տան բեմում շուրջպար բռնեցին “Փառք քեզ, Ջավախք” երգի ներքո:

Կազմակերպիչների հավաստմամբ, “Ջավախքի գարուն” փառատոնն ավան-դական բնույթ կկրի ու կանցկացվի յուրա-քանչյուր տարի հունիս-հուլիս ամիսներին, “երբ Ջավախքում իսկական գարուն է”:

ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ“ՀԵՏՔ”

Անցկացվեց «Ջավախքի գարուն» երգի ու պարի 2-րդ փառատոնըՋավախքցի բանաստեղծուհուն

արգելել են Աստվածաշունչ տանել

Շուրջ մեկ ամիս առաջ ջավախքցի բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին Հայաստանից վերադարձել է տուն` իր հետ տանելով մանկական Աստվածաշունչ, Հին ու Նոր կտակարաններ և աղոթագրքեր: Սակայն վրացի սահմանապահները նրան թույլ չեն տվել դրանք Ջավախք անցկացնել: Բանաստեղծուհին ստիպված գրքերը հետ է ուղարկել Աշոցք:

Սիլվա Սիփանուհին ցույց է տվել Վրաստանի գրողների միությանը, Հայ գրողների միությանն անդամակցելու վկայականները, խնդրել է, որ թույլ տան անցկացնել գրքերը, բայց` ապարդյուն: Ջավախքահայ մտավորականը վրդովված է և մտադիր է բողոքել: «Այս ի՞նչ սպիտակ եղեռն է: Գիրքը չեն թողնում, որ բերես, բա հայ երեխան ի՞նչ կարդա»,- «Հետք»-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեց գրողը:

Նշենք, որ ներկայում տպագրման է պատրաստվում Սիլվա Սիփանուհու նոր գիրքը` 300 օրինակով: Նա մտահոգվում է, թե ինչպես է դրանք հասցնելու Ջավախք:

Քրիստինե Աղալարյան“ՀԵՏՔ”

Թբիլիսիի հայ պատանիները ակտիվ ամառային հանգիստ են անցկացնում: Վիրահայ պատանեկան միության (ՎՊՄ) հերթական արշավը դեպի Գլդանիի անտառներն էին: Ավելի քան 50 հոգի մի քանի ջոկատներով բնության գրկում երգեցին ազգային-հայրենասիրական երգեր, մասնակցեցին մարզական տարբեր

մրցույթների: Մարմինը կոփելուն զուգահեռ չափազանց կարևոր է հոգևոր սնունդը: Պատանիները զանազան քննարկումներ անցկացրեցին Վրաստանի հայ համայնքին վերաբերող հարցերի, խնդիրների շուրջ:

Նման արշավների նպատակը, կազմակերպիչների խոսքով, պատանիներին ազգային առողջ ոգով դաստիարակելն է,

ընկերական ջերմ միջավայրի ստեղծումը, նրանց ֆիզիկական զարգացմանը նպաստելը, և, բնականաբար, հայ պատանուն ևս մեկ անմոռանալի օր նվիրելը:

Ինչպես Գարեհին Նժդեհն էր ասում` “Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդությանը: Այդ իմաստով ՎՊՄ անդամները հույս և վստահություն են ներշնչում վիրահայ համայնքի կազմակերպված և ապահով ապագայի ստեղծման գործում:

Նշենք, որ ՎՊՄ-ն “Վրաստանի Հայ համայնք” (ՎՀՀ) հասարակական կազմակերպության կառույցներից է, որը գործում է 2009 թվականից և ընդգրկում է Թբիլիսիի հայ դպրոցականների: Միության դռները բաց են թիֆլիսահայ յուրաքանչյուր պատանու առջև:

Հիշեցնենք նաև, որ կազմակերպության նախաձեռնած նախորդ միջոցառումներից էին արշավ դեպի Կոջորի, այցելություն Մայր Հայրենիք, մարզական զանազան միջոցառումներ, այդ թվում` մարաթոն` նվիրված Հայաստանի մարմնամարզիկների օրվան:

ԱՐՄԵՆ ՅՈՆՋԱԼՅԱՆ

Այն պահից, ինչ ռուսաստանյան զորքերի վերջին շարասյունն Ախալքալաքից հեռացավ դեպի Հայաստան, Վրաստանի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց աշխատանքի տեղավորել ռազմակայանի հազարավոր քաղաքացիական աշխատողներին: Ընդհանուր գործազրկության և սոցիալական լարվածության ֆոնին իշխանությունները մարդկանց խոստացան, որ նրանք աշխատանք կունենան արդեն ազգային բանակի զորամասի տարածքում:

Խնդրին անդրադարձել է գերմանական “Deutsche Welle”-ն` նշելով, որ վրացական իշխանությունները չկատարեցին իրենց խոստումը: «Մեզ խոստացան, որ կմթերեն մեր արտադրած կարտոֆիլը և այլ գյուղամթերք վրացի զինվորականների համար, սակայն մենք այդպես էլ չտեսանք նրանց: Մեր մասին պարզապես մոռացան»,- ասում է Ախալքալաքի բնակիչ Հակոբ Խանոյանը:

Ըստ նրա, շատ դժվար է նաև ռուսաստանյան ռազմակայանում նախկինում աշխատած մարդկանց կենսաթոշակների ու սոցիալական նպաստների հարցը: Ասում են` «եթե աշխատել են օկուպանտների հետ, ուրեմն` թող նրանցից էլ պահանջեն իրենց կենսաթոշակները»: Նրանց միակ հույսը Ռուսաստանում, Հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում աշխատող հարազատներն են:

Հակոբ Խանոյանի հետ համամիտ էին Ախալքալաքի կենտրոնում հայկական եկեղեցու մոտ հավաքված բոլոր տղամարդիկ, սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ անվանել իրեն: Ըստ քաղաքացիների, հակառակ դեպքում կարող են բարդություններ առաջանալ տարածաշրջանի պետական մարմիններում աշխատող նրանց հարազատների համար:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը Deutsche Welle-ի թղթակցի հետ հեռախոսազրուցում հայտարարեց, որ Ջավախքում առկա նման խնդիրներ կան նաև Վրաստանի մյուս

շրջաններում: Սակայն, ինչպես ասում են Ախալքալաքի բնակիչները, Վրաստանի մյուս քաղաքացիները խնդիրներ չունեն ազգային դպրոցում մայրենի լեզվի և պատմության ուսումնասիրության հարցում: Վրաստանի այլ շրջաններում չկա նաև հանրությանն ինտեգրվելու խնդիր: Իսկ Ախալքալաքի շրջանի հայերը, այն է` տեղաբնակների 90 տոկոսը, գործնականում չեն տիրապետում պետական` վրացերեն լեզվին:

Ախալքալաքցիներն ասում

են, որ Վրաստանի իշխանությունները միտումնավոր չեն լուծում տարածաշրջանի բազում խնդիրները: Քաղաքի բնակիչները որպես օրինակ բերում են ծնունդով ջավախահայ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրինակը: Հայ օրենսդրին, որը հրապարակավ խոսում է Վրաստանի հայաբնակ շրջանի խնդիրների մասին, ուղղակի արգելեցին մուտքը

Վրաստան:Վերոնշյալից բացի, Deutsche Welle-ն

նշում է նաև, որ այնուամենայնիվ, դրական փոփոխությունները տարածաշրջանում առկա են: Այստեղ, վերջապես, ձեռնամուխ են եղել բաձրորակ ճանապարհների կառուցմանը, որոնք անցյալ տարի ուղղակի, կարելի է ասել չկային: Հայկական եկեղեցին, որի բակում տեղի ունեցավ խոսակցությունը քաղաքացիների հետ, վերանորոգվում է: Իսկ ավանդական կաշառակերությունն այստեղ,

ինչպես նաև ողջ Վրաստանի տարածքում, ասում են, արդեն չկա: Որպես օրինակ մարդիկ սիրում են պատմել հյուրերին այն մասին, որ այժմ վարորդական իրավունք կարելի է ստանալ ընդամենը 10-15 րոպեում` չծախսելով ավելորդ միջոցներ:

Նյութը` “Deutsche Welle”-ի

Վիրահայ պատանիներն ակտիվ հանգիստ են անցկացնում

Լ Ր Ա Հ Ո Ս

Ջավախահայերի աշխատատեղերի հարցը չի′ լուծվել

Վիրահայ համայնքը նշեց Քրիստոսի Պայծառակերպության

տոնը կամ Վարդավառը

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակը, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

“Աշակերտների առջև Քրիստոս պայծառակերպվեց. նրա դեմքը փայլեց` ինչպես արեգակը, նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին Նրա հետ»,- ասում է Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը` հավելելով, որ խորհուրդը աստվածտեսությունն է:

Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատիկից 98 օր հետո: Այն նշվում է երեք օրով` նախատոնակ, բուն Պատարագ, որի ժամանակ օրհնվում են աշխարհի 4 կողմերն ու ընթերցվում Եղիշե վարդապետի թուղթը` նվիրված Վարդավառի տոնին և մեռելոց:

Հեթանոսական շրջանում այս տոնը նվիրված էր սիրո և ջրի աստվածուհի Աստղիկին, որը վարդեր ցողելով` սեր էր պարգևում մարդկանց: Վարդավառի տոնը կապվում է նաև Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ: Քրիստոնեության ընդունումից հետո այն որոշ փոփոխություններ է կրել:

Տեր Կյուրեղ քահանա Տալյանի խոսքով, ըստ Գրիգոր Տաթևացու մեկնաբանության, տոնը կոչվում է նաև Վարդավառ, որովհետև Քրիստոսին նմանեցրել են վարդի կոկոնի հետ։ Իսկ ջուր ցանելու սովորությունը մնացել է հեթանոս ժողովրդից, որովհետև նրանք պահպանել են ջրհեղեղի հիշողությունը։ «Ջուրը երկրի վրայից պակասելու, իջնելու և կյանքը երկրի վրա վերականգվելու ուրախության նշանն է Վարդավառը»,- ասում է Տեր Կյուրեղը։ Նրա խոսքով, քրիստոնյաներն այս տոնը պետք է նշեն նախորդող շաբաթը պահք պահելով, պատարագների մասնակցելով և ընթերցանություններ լսելով:

7 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

ԱՄՆ-ի Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանը սաների համար Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով իրագործում է Հայրենիք այցի ամենամյա ծրագիր: Նախաավարտական դասարանների շուրջ 50 աշակերտներ երկու շաբաթ շրջում ու ծանոթանում են Հայաստանի, Արցախի տեսարժան վայրերին, լինում են ոչ միայն թանգարաններում, այլ այցելում են նաև մանկատներ, զորամասեր:

Երբ Հուրին երգեց Արցախի զորամասում, իր հասակակից զինվոր տղաների աչքերը փայլեցին: Հայրենիքի սահմանների պաշտպանների ոգևորությունը փոխանցվեց նաև Հուրիին: Եվ մինչ այդ վերամբարձ “հայրենասիրություն” բառը քիչ-քիչ դարձավ իրական ու հասկանալի: “Հասկացա, որ այդ հողերը մերն են, իրավունք ունենք այդտեղ ապրելու, քայլելու, դպրոց գնալու…”,- պատմում է Հուրի Մինոյանը:

Իսկ Նանոր Պոզոյանին զարմացրել է լայնածավալ տարածքների ամայությունը: Ասում

է` “Երազս է, որ սփյուռքահայերը գան այստեղ և ապրեն”: Հայրենիք վերադառնալու մասին Նանորի շրջապատում շատ են խոսում: Հասկանում է, որ դժվար է տեղափոխվել և ամեն ինչ սկսել նորից: Բայց վստահ է. երբ ուրիշներն էլ գան ու զգան` ինչ

ինքը զգաց, կցանկանան մնալ:Այնտեղ, ուր իրենք են ապրում,

շատերը չգիտեն` հայն ով է: Վարժարանի սաներն ասում են. երբ նրանց բացատրում են` իրենց հպարտ ու ինքնատիպ են զգում: Մինչդեռ ուսուցչուհին մտահոգվում է. բազմամշակույթ երկրում պատանին հաճախ արժեքային անհաստատություն է ունենում: “Մեր փափագն է, որ հայրենի իշխանությունները ևս ձեռնարկեն նման այցելություններ: Սփյուռքում երիտասարդը պետք է զգա, որ Հայրենիքի ուշադրության առանցքում է”,- ասում է Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանի ուսուցչուհի Սոնա Մատարյանը և ավելացնում. հայապահպանությունը Սփյուռքում ամենօրյա աշխատանք պահանջող խնդիր է: Եվ վարժարանն ու ծնողներն ամեն ինչ անում են` հաջողության հասնելու համար:

Սփյուռքահայ ուսուցիչները վերապատրաստվում են

Հուլիսի 12-ին Հայաստանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման հերթական ծրագիրը: Այս տարի ծրագրին մասնակցում է 83 ուսուցիչ 16 երկրից. Ռուսաստանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Սիրիայից, Կանադայից, Թուրքիայից և այլն: Ամենաշատ հայտերը գրանցվել են Սիրիայից` 29 ուսուցիչ: Ընդ որում, ինչպես նախորդ, այս տարի նույնպես արձանագրվել է վերապատրաստվել ցանկացող մանկավարժների թվի աճ:

Ծրագրի մեկնարկի պաշտո-նական արարողության ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն ամեն ինչ անում է` Հայաստան-Սփյուռք կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու համար: Նախարարը նաև հայտնել է, որ ներկայում իրագործման փուլում է մի ծրագիր, որը թույլ կտա համացանցում (ինտերնետ) ունենալ Այբբենարան և Ընթերցարան: «Համացանցը հնարավորություն կտա Սփյուռքում աշխատող ուսուցիչներին չսպասել Հայրենիքից ուղարկված գրքերին, ինչն ավելի ռացիոնալ աշխատելու հնարավորություն կտա»,- ընդգծում է նախարարը:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սփյուռքահայ ուսուցիչների վերապատ-րաստման ծրագիրն իրականացվում է 2000 թվականից: Դասընթացներին զուգահեռ, ծրագիրը ներառում է նաև սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական և ուսուցողական այցեր հայկական պատմամշակութային օջախներ` Հայոց Ցեղասպանության, Էրեբունի, Պատմության և այլ թանգարաններ, հայ գրողների տուն-թանգարաններ, Մատենադարան, Խոր Վիրապ և այլն:

Աղբյուր` Panorama.am

Հայաստանի Առաջին Հանրա-պետության անկումից և Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո սփյուռքահայ գաղթօջախներում հայա-պահպանության խնդիրն առավել քան հրատապ դարձավ: Խնդիրը հատկապես լուրջ էր իրանահայ համայնքում, քանի որ կոմունիստական գաղափարախոսություն տարածելը 1930-ականներին դարձել էր գերխնդիր: “Ալիք” օրաթերթը ստեղծվել է պատմական հենց այդ իրավիճակում` 1931 թվականին:

Սա մի ժամանակաշրջան էր, երբ 500-ամյա պատմության ընթաց-քում արմատավորված ազգային գաղափա-րախոսություն ունեցող իրանահայության մեջ կոմունիստական խոսք տարածելը

դարձել էր գերխնդիր: Որ այս ամենը ձուլման նախապայմաններ էր ստեղծում, հասկանում էին շատերը, և պարբերականի ստեղծումը դարձել էր օրախնդիր:

“Ալիք”-ի խմբագիր Դերենիկ Մելիքյանի խոսքով, նախապես այն շաբաթաթերթ էր, այնուհետև լույս էր տեսնում շաբաթը երկու անգամ, հետո արդեն, 1940 թվականին, դարձավ օրաթերթ:

Պարբերականն աստիճանաբար դարձավ իրանահայ համայնքի փաստացի ու ճշմարտախոս վկայագիրը: Ազգային գաղափարները կարմիր թելի նման անցնում են բոլոր հոդվածների միջով: Քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձությունների հիմքում ազգայինը պահպանելը ամենակարևորն է: Արդեն 8 տասնամյակ, անցնելով լավ ու վատ ժամանակներ, “Ալիք”-ը շարունակում է մնալ իրանահայ համայնքի միակ օրաթերթը:

Կարինե Դավթյանն արդեն 12 տարի ապրում է “Ալիք”-ի վերելքներով ու դժվարություններով: Ամենամեծ պարտա-կանությունն ու ամենաուրախալի լուրը նրա համար թերթի արծարծած խնդիրների լուծումն է: Կարևոր է նաև Հայրենիքից եկած ցանկացած տեղեկատվություն: “Մեր աշխատանքը բազմաբովանդակ է: Արտա-ցոլում ենք թե’ իրանահայ հասարակական կյանքը, լինում ենք դեպքի վայրում, թե’ մեզ համար կարևոր են Հայաստան-Իրան հարաբերությունները”,- ասում է Կարինե Դավթյանը:

80-ամյա գոյության ընթացքում

“Ալիքը” փակվել է միայն 1979 թվականին, Իսլամական հեղափոխության ժամա-նակ: Հայաստանում Խորհրդային երկա-թե վարագույրի փլուզումից հետո պարբե-րականի կիզակետը դարձավ ղարաբաղյան հիմնահարցը: Իսկ այսօր “Ալիք”-ը 35.000 տպաքանակով տարածվելով տարբեր երկրներում` բարձրաձայնում է Հայ դատի խնդիրները: Դժվարությունների մասին խմբագրությունում շատ չեն խոսում, չնայած դրանք կան` տեխնիկականից մինչև ազգային խտրականության: Թեև, հանուն արդարության պետք է հաստատել, որ իրանական իշխանությունների կողմից հայկական լրատվամիջոցի դեմ լուրջ ճնշում գրեթե չի եղել:

“Պետությունը միշտ մանրակրկիտ վերահսկողություն է իրականացնում, սա ավելի բացահայտ դարձավ, երբ Հայաստանն անկախացավ, քանի որ կար մտահոգություն, որ “Ալիք”-ը կդառնա ազատ Հայաստանի խոսափողն Իրանում”,- վկայում է Կարինե Դավթյանը: Իսկ Թեհրանի կենտրոնում գտնվող շենքում նաև “Ալիք”-ի տպագրատունն է: Տարբեր սրահները, գրադարանը վկայում են, որ սա իրանահայերի համար կարևոր կենտրոններից է:

Իսկ “Ալիք”-ն այսօր էլ զարգացման փուլում է: Նախատեսվում է ավելացնել թերթի ծավալը, մինչ այդ, տպագիր տարբերակին ավելացել է նաև էլեկտրոնայինը:

ԱՆՈՄԵ ՄԵՀՐԱԲՅԱՆԹեհրանից

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ “ԱԼԻՔ”-Ը

Հալեպում արդեն մեկ սերունդ մանկապարտեզում դաստիարակվում է հայերեն նոր դասագրքերով: Հները 40 տարվա վաղեմություն ունեին և Հալեպի թեմական խորհուրդը, Հայաստանից հրավիրված մասնագետի օժանդակությամբ, հրատարակել է դասագրքերի նոր համալիր:

Մանուկներից շատերը երբ գալիս են մանկապարտեզ, դեռևս խոսել էլ չեն կարողանում: Եվ վանկ առ վանկ, միտք առ միտք իրենցն են դարձնում պապերի հեքիաթների հերոսներին, նիստուկացը, տոները, շուտասելուկները: Եվ զարմանալիորեն դժվարին թվացող ուսուցումը դառնում է հաճելի:

Գեղանկարիչ Հրազդան Թոքմա-ջյանի հավաստմամբ, փորձել են նկարա-զարդման մեջ օգտագործել հայկական տարրրեր. եթե ամրոց է` հայկական ամրոց է: Արել են ամեն ինչ` նաև կողմնակի կերպով նպաստելու հայեցի դաստիարակությանը:

Այս ամենին հասնելու համար պետք էր դեմ գնալ արմատավորված սովորույթին: Հալեպի ուսումնական խորհրդից ու մանկավարժության դոկտոր, պրոֆեսոր Ջյուլիետա Գյուլամիրյանից դա ավելի քան 4 տարի խլեց: Երբ նրան Հայաստանից Բերիո Հայոց թեմը հրավիրեց Հալեպ` ուսուցիչներին վերապատրաստելու, մանկավարժը հասկացավ, որ ջանքն անօգուտ է: 40 տարվա վաղեմության, գործածությունից դուրս եկած դասագրքերով երեխային գրավել հնարավոր չէ:

Ու պրոֆեսորը կանգնեց հայ

մանկավարժության կնքահայր Խաչատուր Աբովյանի նույն խնդրի առջև. “Ինչով էրեխին քո լեզուն սիրել տաս”: Նոր գաղափարները անխուսափելիորեն բախվեցին ծնողների կարծրատիպերին:

“Ձևավորված էր կարծրատիպ, որը դժվար էր փոխել: Առաջին 3 տարիներին իմ խնդիրն էր` ծանոթացնել աշխարհում գոյություն ունեցող արդյունավետ

մեթոդներին: Աստիճանաբար եկան համոզ-ման, որ պետք է ստեղծել ուսումնական համալիր, որ երեխային գրավի”,- ասում է Հայաստանի Մանկավարժական Պետական Համալսարանի պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը:

Պրոֆեսորը նկատել է. սփյուռքահայ երեխան դեռ օրորոցից կարծես կապված է հայրենի մշակույթին: Բայց անգամ այդ

Գալիս են Հայրենիքը ճանաչելու, հեռանում` կարոտով

Սովորում են հայերեն մտածել մանկապարտեզից

դեպքում անհրաժեշտ է զվարճանքի միջոցով սովորեցնել գրել, կարդալ, հաշվել, կապակցված միտք արտահայտել և ամենակարևորը` մտածել հայերեն:

3 տարեկանից սկսած` կազմում են ուսումնական 3 խմբեր` “Բողբոջ”, “Կոկոն”, “Ծաղիկ”: Համապատասխանաբար բաշխվում է նաև ուսումնական նյութը: Ու երեխան նախակրթարան մտնում է` հայերեն գրին ու խոսքին տիրապետելով: Մանկապարտեզի նոր դասագրքերով մեկ սերունդ արդեն ավարտել է ուսումը: Դասագրքերի համալիրը համարվել է հաջողված, ուղարկվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ ու Եգիպտոս: Այս տարբերակը ծառայում է Սփյուռքի արևմտահայ ճյուղին: Իսկ արևելահայ ճյուղի համար նման աշխատանք կատարվել է Իրանում:

ՄԱՐԻԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՀալեպ

8 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

Ազնավուրը կրկին նվաճեց Միլանն ու Վենետիկը

Իտալիայի հյուսիսի երաժշտական գլխավոր իրադարձությունն այս հանգստյան օրերին ֆրանսահայ անզուգական շանսոնիե Շառլ Ազնավուրի համերգներն էին Միլանում ու Վենետիկում: 86-ամյա երգիչը հանդես է եկել բաց երկնքի տակ` Միլանի Դոմի տաճարի առջև և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում:

Համերգը նվիրված էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին «Մեծ Միլան» նոր մրցանակի հանձնմանը: Մշակութային ձեռնարկման ամբողջ հասույթն ուղղվելու է տաճարի վերակառուցմանը: Ակնկալիքներին հակառակ, Սիլվիո Բեռլուսկոնին հանդես չի եկել զուգերգով Շառլ Ազնավուրի հետ:

Վենետիկում, սակայն, համերգն այնքան էլ հարթ չի ընթացել. բարձր խոնավության և շոգի պատճառով բարձրախոսները չեն աշխատել: Ազնավուրն իրեն չի կորցրել. «Դե ինչ, պահենք մեզ ինչպես հեռուստատեսությունում և կրկնենք ելույթը»: 2 ժամ շարունակ երգիչն առանց հոգնելու շարժվել է Սան Մարկո հրապարակում տեղադրված բեմում ու կատարել իր հիթերը: Ազնավուրի դուստրը հոր հետ կատարել է հայտնի «Ինչ տխուր է Վենետիկը» երգը: Երեկոն, որի տոմսերի արժեքը կազմել է 200 եվրո և ավելին, և որոնք վաճառվել են համերգից դեռևս մեկ ամիս առաջ, ավարտվել է օվացիայով պատվավոր հյուրի պատվին:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

Հայկական երգերը բռնում են գաղթի ճամփա՞ն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 2012 թվականին Երևանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք:

ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանի տեղեկացմամբ, Հայաստանի կողմից ծրագրին մասնակցելու փաթեթը ներկայացվել էր կես տարի առաջ: «Փաթե-թը մշակելիս փորձել էինք կատարել ներկայացված բոլոր պահանջները, այդ պատճառով հավակնություն ունեինք, որ Երևանն է հռչակվելու գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երկար փուլային ընտրություն-ներից հետո, ի վերջո, ընտրվել է Երևանը»,- նշում է նախարարը:

Հատկանշական է, որ 2012թ. լրանում է Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված հայերեն տպագիր առաջին գրքի` «Ուրբաթագրքի» 500-ամյակը, որը Հայաստանում նշվելու է մեծ շուքով: Միջոցառումները պատշաճ անցկացնելու համար, Հայաստանի նախագահի հանձնա-րարությամբ, ստեղծվել է պետական հանձ-

նաժողով: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքով, սա նաև առիթ էր, որպեսզի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչման հայտ ներկայացնի:

Ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հրատարակիչների, Գրավաճառների ու Գրադարանավարների միջազգային կազմակերպություններն ընտրում են այն քաղաքը,

որը հռչակվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ըստ Գագիկ Բեգլարյանի, ընտրությունը կատարվում է քաղաքապետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: «Ընտրության համար հիմք են ծառայում առաջարկված միջոցառումների ծրագրի որակը, բազմազանությունը, մի շարք այլ գործոններ»,- հավելում է Երևանի քաղաքապետը:

Գրքի համաշխարհային մայրա-քաղաքի տիտղոսը մինչև հիմա կրել են 11 քաղաքներ, այդ թվում` Մադրիդը (2001), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Ամստերդամը (2008), Բեյրութը և այլ, իսկ 11-րդը Բուենոս Այրեսն է` 2011թ.: Երևանն այս պատվաբեր տիտղոսը կրելու է 2012-ի ապրիլի 23-ից մինչև 2013-ի ապրիլի 22-ը:

Հավելենք, որ ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է որպես գրքի և հեղինակային իրավունքների միջազ-գային օր:

Նյութը` Panorama.am կայքի

Ավարտվեց «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառա-տոնը: Փառատոնի ընթացքում ներկա-յացվել է մոտ 120 ֆիլմ, որոնցից 45-ը միջազգային 3 ծրագրում` միջազգա-յին խաղարկային, միջազգային վավերագրա-կան, հայկական համայնապատկեր: Դրանք Դատել է միջազգային 5 ժյուրի:

Եվ այսպես.Միջազգային խաղարկային ֆիլմերի

մրցույթային ծրագրում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին, «Արծաթե ծիրան» մրցանակը` Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին:

Միջազգային վավերագրական ֆիլ-մերի մրցույթային ծրագրում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է Պավել Կոստոմարովին`

«Երկուսով» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան» մրցանակը`Վադիմ Յենդրեյկոյին` «Հինգ փղերով կինը» ֆիլմի համար:

Հայկական համայնապատկեր ֆիլ-մերի մրցութային ծրագրում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին, «Արծաթե ծիրան» մրցանակը` Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» ֆիլմին, հատուկ հիշատակում` Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմին:

FPRESCI-ի կամ Կինոքննադատ-ների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակը ստացել է Յասմինա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը, ԷԿՈՒՄԵՆԻԿ կամ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ անկախ ժյուրիի մրցանակը հանձնվել է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար:

Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվել է Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվել է նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր հուլիսի 11-ին: Այս տարի կինոփառատոնի ծրագիրը բավականին հագեցած էր: Բացի մրցութային ծրագրերից, փառատոնի

ընթացքում անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ` հարգանքի տուրք է մատուց-վել` տոնելով հայ կինոյի նվիրյալների ռեժի-սոր Հենրիկ Մալյանի 85 և օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակները, սփյուռքահայ ռեժիսորներ Անրի Վեռնոյի 90 և Ատոմ Էգոյան 50-ամյա հոբելյանները, փառատոնի 7 օրերի ընթացքում տեղի է ունեցել ջազ համերգ` հայկական ջազային խմբերի մասնակցությամբ, անցկացվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը և այն:

Փառատոնը Հայաստան էր բերել այնպիսի անվանի դերասանների, ռեժիսորների, ինչպիսիք են իտալացի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն, լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ֆրանսահայ կինոգործիչ, պրոդյուսեր Ալեն Թերզյանը և այլք:

Փառատոնի փակմանը ներկայացվել է Սերժ Ավետիքյանի «Շների կզղի» կամ «Շների պատմություն» ֆիլմը, որն այս տարի Կաննի 63-րդ կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

Հիշեցնենք, որ առաջին անգամ կինո-փառատոնն անցկացվել է 2004 թվականին:

“Խիստ գաղտնի”. այս խորագրով ու համառ հետևողականությամբ “Հայհեղինակ” ընկերությունը ծրագիր է իրագործում միջազգային Universal Studio ընկերության թուրքական ներկայացուցչության հետ: Նախաձեռնությունը, ասում է, թուրքական կողմինն է: Գործունեության դաշտը` պոպ երաժշտությունը:

Հատկապես այն հեղինակները, որոնց երգերն արդեն ծանոթ են ու տարած-ված, ստանում են “Հայհեղինակ” ընկերության առաջարկը. թուրքական կողմը պատրաստ է 2000 դոլարով գնել այդ երգերը, թարգմանել թուրքերեն ու թուրք կատարողների մա-տուցմամբ թողարկել ձայնասկավառակ: Հավասարումը մի քանի անհայտով է. նախ` ինչու կենտրոնը նոր երգ չի պատվիրում, այլ պահանջում է արդեն ճանաչված երգերը, երկրորդ` ինչու չի երաշխավորում, որ սկավառակի վրա կնշվի հայ հեղինակի անուն-ազգանունը, երրորդ` ինչու տեքստը չի թարգմանվում հայերեն բնօրինակին համապատասխան, չորրորդ` ինչու հայ և թուրք հեղինակ-կատարողները միմյանց չեն հանդիպում ու չեն պայմանավորվում, այլ ամեն ինչ արվում է միջնորդ ընկերու-թյունների միջոցով, վերջապես` ինչու է հայ-թուրքական մշակութային համագոր-ծակցության հերթական այս նմուշը պարուր-ված գաղտնիության այդքան հաստ քողով:

Երգահան Ռիչարդ Մադլենյանի խոսքով, այս մոտեցումը լուրջ չէ. ինչպես կարող են համագործակցել երգիչն ու երգահանը և նրանց մոտ հանդիպում տեղի չունենա: Եվ ավելացնում. “Եթե այսպես է դրած պայմանը, բնականաբար, ես ինքս համաձայն չեմ լինի”:

Ռիչարդ Մադլենյանը առաջարկ

առայժմ չի ստացել: Փորձում է նախաձեռնու-թյան մեջ տեսնել դրականը` գուցե հանդի-պեն թուրքերի հետ, համոզեն երգել Հայոց Ցեղասպանության մասին: Սակայն կաս-կածներն ավելի շատ են. Հայաստանը շուկա չէ, որպեսզի գան, մի կիլոգրամ խնձորի պես գնեն երգերն ու տարածեն թուրքերեն: Առանց այդ էլ հայ ժողովրդական երգերը թուրքական հեռուստաալիքներով արդեն հնչում են իբրև թուրքական:

Մարինա Թագակչյանը “Հայհեղի-նակ” ընկերության առաջարկը ստացել է: Միայն թե տարակուսել է. “Յունիվերսալ ստուդիո”-ն գրասենյակ ունի նաև Ռուսաստա-նում, ինչո՞ւ է առաջարկը գալիս Թուրքիայից: “Այստեղ կա մի մեծ խնդիր. խոսքն այն տարածաշրջանի մասին է, որի հետ մենք հակամարտության մեջ ենք: Կարծում եմ` Թուրքիան մի գերխնդիր է հետապնդում. մեր մշակութային ժառանգությունը, որը շատ լավն է, պարզապես զավթել”,- վստահ է երիտասարդ երգահանը:

Մանե Հակոբյանը ևս այս առա-ջարկը ստացել է: Միայն թե չի շտապում պատասխանել. երգերի ապագա ճակատա-գիրը պարզ չէ: Իսկ 2000 դոլարով երգ կարելի է վաճառել նաև Հայաստանում: Վաչե Ավեյանը խոսում է ոչ թե բիզնեսի, այլ բարոյականության լեզվով. երգերն ինքը գրել է տվյալ հեղինակի համար, ինչո՞ւ նոր երգ չեն պատվիրում: Սպասում է՝ գան, խոսեն, հասկանա. “Եթե իրենց համար հաճելի է դրանք լսել, խնդրեմ, թող լսեն, բայց երբեք չմոռանան, թե այդ երգը որտեղից է եկել, չէ՞ որ մեր հայկական արմատների վրա են կառուցվում այդ երգերը”:

“Ինչու”-ների պատասխանը “Հայհե-ղինակ” ընկերությունն ունի, միայն թե դեռևս

չի ասում: Առայժմ միայն կցկտուր հայտնում է, որ որոշ հեղինակներ, այդ թվում` Արամ Ավագյանը, պայմաններին համաձայնել են:

Հասարակական ու մշակութային

ոլորտներում հայ-թուրքական համագործակ-ցությունը աշխարհին տարփողող Թուրքիան այս պարագայում էլ, թերևս, փորձում է օգտակարը դարձնել նաև շահավետ: Երգահանները մտահոգություն ունեն, որ սա հայկական ամեն ինչ թուրքականացնելու` այդ երկրի վարած քաղաքականության հերթական դրսևորումն է: Այստեղ մտահոգիչ է հատկապես այն, որ եթե նախկինում հայկականը յուրացվում էր գաղտնաբար, այժմ` ըստ էության հանցագործության համար ապահովվում է իրավաբանական հիմք` յուրացումը ձևակերպվում է փաստա-թղթերով:

ԱՆՆԱ ԲԱԼՅԱՆ

ԵՐԵՎԱՆԸ` ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՈՎՔԵ՞Ր ԱՐԺԱՆԱՑԱՆ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆՆԵՐԻ

Լ Ր Ա Հ Ո Ս

Կայացավ «Սերգեյ Փարաջանովի երկխոսության ժամանակագրություն»

գրքի շնորհանդեսը

Երևանում` Փարաջանովի տուն-թանգարանում, կայացել է թբիլիսյան հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի` «Սերգեյ Փարաջանովի երկխոսության ժամանակագրություն» գրքի շնորհանդեսը: Աշխատության 500 էջերում ներկայացված են մեծ ռեժիսորի հետ բարեկամության ու աշխատանքի 12 տարիների ընթացքում Յուրի Մեչիտովի կողմից կատարված 2096 լուսանկարներ: «Գրքում ներկայացված են Փարաջանովի ամենատարբեր լուսանկարներ. երբ նա ուրախանում է և բարկանում, ու հատկապես ̀երբ ստեղծագործում է, իսկ նա ստեղծագործում էր ամեն րոպե»,- ասել է Յուրի Մեչիտովը:

Գրքի` «Տոն մարդ» խորագրով նախաբանը գրել է հայտնի ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Այս տարի գրքի շնորհանդեսը կայացել է նաև Մոսկվայում, ինչպես նաև Լոնդոնում` Փարաջանովին նվիրված փառատոնի ժամանակ: Կատալոգը կազմվել է ժամանակագրական կարգով` Մեչիտովի ու Փարաջանովի ընկերության սկզբից մինչև ռեժիսորի թաղումը:

«Մի անգամ ես գրեցի, որ Փարաջանովը գոհ կլիներ իր թաղման լուսանկարներից, որից հետո ես սկսեցի տպել լուսանկարները և դրանցից մեկում տեսա հենց Փարաջանովին` նստած ծառի ճյուղին և սեփական թաղմանը հետևելիս: Ես ինքս էլ չեմ հավատում միստիկային, բայց փաստը մնում է փաստ: Իսկ հավատալ դրան, թե ոչ` ամեն մեկի գործն է»,- ասել է Յուրի Մեչիտովը:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

9 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

Հովհաննես Թումանյան

1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։

— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։

— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը։

Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։

— Ո՞րտեղից կուգաս։

— Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ…

— Ա-ի տեր Սարգի՞սը…

— Այո՛, Հայրիկ։

— Է՞…

— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին, մնացի այսպես…

— Է՜, հիմի…

— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…

Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։

Երկուսն էլ լուռ էին։

— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։

— Ամենքը միասին քսան, Հայրիկ։

— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…

Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։

— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։

— Հայրիկինը։

— Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։

Ասավ ու գլուխը խոնարհեց։

Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…

Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն…

Նրա առջև խոնարհած էր Հայոց Հայրիկը…

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ

Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, ով իրենց ժամանակակիցների աչքում առանձնանում է, դառնում խորհրդա-նիշ: Նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատ-վանունով, փառաբանել որպես գաղափարի և ազատության ջահակրի: Հայոց Հայրիկի նվիրական իղձն էր` հարազատ ժողովրդին տեսնել միասնական ու միակամ: Ազգի ուժերի համախմբման հայրենաշեն գործը կատարում էր նաև կաթողիկոսական պաշտոնագրերով. 1905թ. մարտի 10-ի կոնդակով, օրինակ, ազգահավաքման, հայրենադարձության կոչ էր անում եվրոպաբնակ հայերին:

Պոլսի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում Խրիմյանների 4-րդ սերունդն է ապրում: 2008-ին Հայաստան հրավիրե-ցին Խրիմյան երեք եղբայրներին, ովքեր հանդիպեցին Հայոց Վեհափառին, զրուցե-ցին` փորձելով որոշ հիշողություններ, փաս-տաթղթեր ու լուսանկարներ ի մի բերել ու ստեղծել Խրիմյանների տոհմածառը: Այսօր արդեն, 105 տարի անց, Հայրենիքում է Խրիմյան Հայրիկի եղբոր ծոռնուհին` Մելիսը: Մեծ պապի մասին շատ բան չգիտի, բայց այցելել է նրա անունը կրող դպրոց, հիմա էլ Մայր Աթոռի բակում է` Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրմի մոտ:

Պոլսում ծնված Մելիսը Հայաստանի մասին շատ բան չգիտի, բայց երազում է ուսուցչուհի դառնալ, սովորել հայ մշակույթը: Եվ օտար հողում հայերենի ուսուցչուհի դառ-նալու երազանքը նրան տարավ հայկական նախակրթարան, ապա` դպրոց: Հիմա Ստամբուլի Այդըն համալսարանի ուսանող է: Ասում է` պատմության դասին թուրքական դասագրքերում 1915 թվականը գլխիվայր շրջված է, ուստի հայ աշակերտների և թուրք ուսուցչի միջև ընդհարումից խուսափելու համար այդ թեման միշտ շրջանցվում է:

“Հորաքույրս հայասեր է, որովհետև իմ մեծ մայրը (տատիկը) հորաքրոջս փոքր ժամանակ պատմել է Հայոց ցեղասպանության

մասին, ասել է` հայերեն պետք է խոսես, հայկական մշակույթը պետք է պահես: Որովհետև մենք այսպես ապրեցինք, ուստի հորաքույրս միշտ հայերեն է խոսում, երգում, մեզ էլ ասում է` այդպես արեք”,- պատմում է Մելիս Խրիմյանը:

Եկեղեցի գնում է ոչ միայն տոներին ու կիրակնօրյա պատարագներին: “Երբ սրտնեղում եմ, դարձյալ այնտեղ եմ”,- անկեղ-ծանում է 19-ամյա Մելիսը:

“Մարդիկ հավասար կը ծնին, անհավասար կապրին և հավասար կը մեռնին”,- մարդկային անհավասար կյանքի, աղաղակող անարդարությունների մասին գրում էր Խրիմյան Հայրիկը, ով 1892թ. միաձայն ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս:

Ուշագրավ մի դրվագ, որ վերաբերում է Խրիմյան Հայրիկի կաթողիկոսության շրջա-նին և ժամանակին պատմել է մեծ երգահան Կոմիտասը: Գերմանացի մի հնագետ այցե-լում է Հայաստան: Երբ նրան Էջմիածնում

ներկայացնում են Հայրիկին, վերջինը դիմում է թարգմանչին. “Ասե’ք, թանկագին հնություն ունեմ, կարո՞ղ է ենթադրել՝ քանի տարվա է: “5-րդ դարի”,- փորձում է գուշակել հնագետը: “Ավելի հին”,- հուշում է Կաթողիկոսը: “Քրիստոսի ժամանակվա”: “Ավելի հին”: Հնագետի աչքերը վառվում են հետաքրքրությունից ու աստիճանաբար փոխվում ոգևորության: “Տեսնեմ, Վեհափա’ռ, ի՞նչ թանկագին հնություն է”: “Իմ ազգն է,- պատասխանում է Խրիմյան Հայրիկը,- իմ թշվառ ազգը”:

“Ազգանվան “յան”-ը միշտ չէ, որ օգնում է”,- ասում է Մելիսը: Բայց հայրը` Պերճ Խրիմյանը, պատրաստվում է առաջիկայում Հայաստան գալ` երկքաղաքացիություն ստանալու նպատակով: Այսօր արդեն Հայաստանը թանկ է նաև Մելիսի համար:

Խոստովանում է. “Երևանը շատ հավանեցի, որովհետև ամենևին չէի պատկե-րացնում: Գալով` տեսա, որ շատ զարգացած է, և շվարեցի: Ինձ համար շատ անսովոր է. հեռուստացույցը միացնում եմ` հայերեն եմ լսում, ոստիկանները հայ են, ամեն մարդ հայ է, խոսում են, պատասխան ես լսում, որևէ մեկը չի հարցնում` ի՞նչ լեզվով ես խոսում, դա շատ լավ բան է: Խաչեր, մոմեր, խունկ եմ առել. ընտանիքս է խնդրել: Մայրիկիս էլ լավաշի գրտնակ պիտի տանեմ… մայրս լավաշ շատ է սիրում”:

Հայերեն կարդում ու գրում է Մելիսը: Եվ հուզվում է, երբ լսում է հայերեն բանաստեղծություն կամ երգ` չնայած որոշ բառեր հաճախ անհասկանալի են իր համար:

ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Մելիս Խրիմյանը գրկեց հայերենը և զգաց…

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՄՑԽԵԹԻ ՏԱՃԱՐԸՎրաց ճարտարապետության

առավել նշանակալի հուշարձաններից մեկը` Սվետիցխովելին, 11-րդ դարի շինու-թյուն է (կառուցումն ավարտվել է 1029 թ.): Հետագա դարերում պարբերաբար իրա-կանացված նորոգումների շնորհիվ այն մեզ է հասել կանգուն վիճակում: Բազմաթիվ նորոգումների շարքում կարևոր և ծավալուն աշխատանքներ են ձեռնարկվել 1899 թ., որին խիստ էական ու որոշիչ էր հատկապես հայերի դերը: Նրանց անշահախնդիր և հիրա-վի եղբայրաիկան օգնությունը տրամադրվեց առատորեն և առանց որևէ ակնկալության:

Մինչդեռ, օրինակ, վրաց իշխան Մուխրանսկիները համաձայնել էին նորո-գումներին նյութապես աջակցել միայն այն պայմանով, որ հետագայում եկեղեցում ամ-փոփվեին իրենց տոհմի հանգուցյալները: Ահա թե խնդրի առիթով ինչ է գրել ժամանակի մամուլը:

“ՆՈՐ ԴԱՐ” պարբերականի էջերում կարդում ենք. “Ինտելիգենտ վրա-ցիները, կարծես խոր քնից զարթնելով, սկսեցին մտածել Մցխեթի տաճարի վերա-նորոգութեան մասին: Մի վրացի, գործը որքան կարելի է շուտ գլուխ բերելու համար առաջարկեց, որ Ռուսիայի բոլոր ուղղա-փառ եկեղեցիները նպաստեն գործին` յուրաքանչիւրը մի ռուբլի ուղարկելով: Առաջարկողը այս, ըստ ինքեան, մանր և ոչ

գործնական առաջարկութիւնից սպասում էր 20 հազար ռուբլի, որ անհրաժեշտ էր, նրա ասելով, սկզբնական ծախսերի համար: Մի ուրիշը` իշխան Մուխրանսկին, գործի հաջողութեան համար կարևոր էր համարում նախ որոշել այն խնդիրը, թե մեռնող Մուխ-րանսկիները պիտի թաղվեն Մցխեթի տաճա-րում, թե` ոչ, պաշտպանելով այն տեսակետը, որ Մուխրանսկիները իրավունք ունին թաղ-վելու տաճարում: Մեզ` հայերիս համար, անհասկանալի է այս պահանջը, քանի որ մեր եկեղեցին, իբրև օրենք, թույլ չի տալիս թաղել մեռնողի մարմինը եկեղեցու մեջ: Վրացին և հայն ինչքան էլ որ միմեանցից նեղանան, միմեանց հետ վիճեն, մեկ հոր զավակ են, դրանց վեճը եղբայրական, դրացու վեճ կարող է լինել միայն: Հայը, որ հեռու Հնդկաստանում, Բիրմանիայում եկեղեցիներ է կանգնեցրել, հիվանդանոցներ, անկելանոցներ շինել, հայը, որ Լեհաստանում, Ավստրիայում և ամենուրեք, ուր գնացել է, եկեղեցիներ և այլ բարենպատակ հաստատություններ է հիմնել ու ամեն տեղ երկրի բնակիչներին օգնել և իբրև կուլտուրական օգտավետ տարր, նպաստել է երկրի ու պետութեան զարգացման, նույն հայը կօգնե անցեալով, պատմությունով և հազար կապերով իրեն կապված վրացի ագզին անցեալից մնացած սուրբ տաճարի վերանորոգութեան գործը գլուխ բերելու”:

Գործի ընթացքը կարևոր խթան ստացավ քաղաքագլուխ Գևորգ Եվանգուլ-յանի հորդորների շնորհիվ. “Ինչպես հայտնի է, Թիֆլիսի քաղաքագլուխ պ. Գ.Եվանգուլեանը Վրաստանի Էքզարխ սրբազան Ֆլավիանի խնդրանքով դիմել էր Թիֆլիսի հասարակութեան նշանավոր ներկայացուցիչներին` խնդրելով, որ մասնակցեն Մցխեթի վրաց տաճարի վերանորոգութեան համար բացված հանգանակութեանը…” (“Նոր դար”, 1899, N77):

Քաղաքագլխի կոչին արձագանքած նվիրատուն էր Ալ.Մանթաշյանը (1000 ռուբլի), նույն օրը նաև` Մ.Արամյանցը (500 ռուբլի) և Գ.Առաֆելյանը (300 ռուբլի): Այդ գումարները քաղաքային վարչությունը ստացավ 1899 թ. մայիսի 1-ին: Այնուհետև` 300 ռուբլի նվիրաբերեց Կ.Զուբալովը (Զուբալյան) և 50-

ական ռուբլի` Կ.Ալիխանովը (Ալիխանյան) և Մ.Դոլուխանովը (Դոլուխանյան): Նաև մայիսի 10-ին Ե.Ի.Փուղինովը (Փուղինյան)` 100 ռուբլի և Ա.Ղուկասովը (Ղուկասյան)` 50 ռուբլի: Մայիսի 12-ին նվիրատվությամբ հանդես եկան Պ.Շադինովը` 100 ռուբլի ու Ի.Տիգրանովը` 25 ռուբլի: Մայիսի 15-ին 25 ռուբլի նվիրաբերեց Ն.Ենիկոլոպյանը, մայիսի 19-ին 600 ռուբլի նվիրաբերեց Ա.Թաիրյանը, իսկ Ա.Անանովը (Անանյան)` 100 ռուբլի: Հունիսի 11-ին քաղաքային վարչությունը Մցխեթի տաճարի վերանորոգման համար նվիրատվություններ ստացավ նաև Ն.Արղության-Երկայնաբազուկից (Դոլգորու-կով)` 50 ռուբլի և Գ.Միրզոևից (Միրզոյան)` 100 ռուբլի:

Վրաց եկեղեցու նորոգության գոր-ծին նյութական միջոցներ տրամադրած հայ նվիրատուների շարքը երկար կարելի է շարունակել, բայց եղածն էլ բավական է` ցույց տալու համար, թե ինչպես ընդհանրական և անշահախնդիր էր հայ ունևոր դասի աջակցությունը դրացի ժողովրդին:

Երևույթ, որը դրսևորվեց նաև վրաց մայր եկեղեցու` Սիոնի նորոգման ժամանակ և համանման բազմաթիվ այլ առիթներով:

Այս օրերից անցել է մեկ դարից ավելի: Փոխվել են ժամանակները, փոխվել է իրավիճակը: Տասնամյակների անխնամ կացությունն այսօր նորոգման կարոտ վիճա-կի է հասցրել Վրաստանում գտնվող Հայոց բազմաթիվ եկեղեցիները:

Եվ ահա այսօր, երևի համակված բարոյական պարտքի հատուցման զգացու-մով, վրացիները մեկը մյուսի հետևից “նո-րոգում” են դրա կարիքն ունեցող Հայոց եկեղեցիները:

Ամեն հայկականը քանդելով, քերե-լով, ջնջելով, անհետացնելով “նորոգում” են և գործի ավարտը խորհրդանշում` այլա-փոխված եկեղեցին վրաց եկեղեցու ծեսով վերաօծելով:

Այսպիսին է բարոյական պարտքի հատուցման վրացական ըմբռնումը, որն իրականություն է և որն անկարող ենք անտեսել:

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆRAA Երևանյան գրասենյակի տնօրեն

10 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

«Երկրաշարժի տարին էր, ծանր ժամանակներ էին, մարդիկ չէին տոնում ոչ մի առիթ: Համատարած սուգ էր համատարած, երբ ապագա ամուսնուս ծնողները Թբիլիսիից եկան մեր տուն»,- հիշում է Հավլաբարի բնակչուհի Նաիրան:

Նաիրա Մխչյանը մեծացել է Դիլիջանում: Ամուսնանալով վիրահայ երիտասարդի հետ` 1989 թվականին տեղափոխվել է Թբիլիսի: «Սկեսրայրս այնքան էլ լավ չէր խոսում գրական հայերենով, բայց փորձում էր քաղաքակիթ խոսել: Եկել էին հարսանեկան արարողության մանրամասների շուրջ պայմանավորվելու, երբ ասաց. «Կարող ենք մենք մեր դաշնամուրներով գալ»: Մայրս շփոթվեց. «Մեր տանը մի դաշնամուր կա, ի՞նչ կարիք կա մի քանի հատ էլ Թբիլիսիից բերել”,- պատմում է Նաիրան: Հետո արդեն պարզվեց, որ խոսքը երաժիշտների մասին է:

«Յուրահատուկ բնավորություն ուներ սկեսրայրս. ընկերասեր, ասող-խոսող, կապ չուներ` ինչ տրամադրություն ուներ, եթե տուն հյուր էր գալիս, դիմավորում էր հավուր պատշաճի»,- ասում է Նաիրան և ավելացնում. «Կանչում էր կնոջը, թե` “Ժենյա ջան, հյուր ունենք, մի տես` ինչ ես անում”: Եվ հյուրասեր տանտիկինը խոհանոցում իրար էր անցնում: Երբեմն էլ ամուսինն օգնության էր հասնում, հատկապես եթե “չանախ” պիտի պատրաստեին:

Այդ ժամանակ Մխչյանների ըն-տանիքը բաղկացած էր յոթ անդամից: Ապրում էին Հավլաբարի, այսպես կոչված, “իտալական բակերից” մեկում,

որը այդ ժամանակ ամբողջությամբ հայաբնակ էր: “Երբ տեղափոխվեցի Թբիլիսի, չէի զգում, որ Վրաստանում եմ: Շուրջ բոլորս խոսում էին հայերեն, անգամ Հավլաբարում ապրող վրացիներն էին տիրապետում հայերենին: Բայց տարիների հետ ամեն ինչ փոխվեց»,- ասում է հավլաբարցի տանտիկինը:

Իտալական այդ փոքրիկ բակում, ուր երիտասարդ հարսները հավաքվում էին մի անկյունում` ծառերի տակ՝ թաքնվելով ամռան շոգից, իսկ տարեց տղամարդիկ նարդի էին խաղում աղբյուրի մոտ, մինչև ուշ երեկո ձգվող

խնջույքներն անպակաս էին:Նաիրան ասում է` Գուր-

գեն հայրիկը` սկեսրայրը, սիրում էր խոհանոցը. հատկապես նախապատ-րաստական աշխատանքները` գնումներ կատարելուց մինչև համեմունքներով պատրաստելը, ինքն էր անում: «Սեղանը դնում էր բակում, բանջարեղենն ու միսը պատրաստում, նստում էր իր աթոռին ու քթի տակ որևէ երգ դնդնալով` սկսում էր պատրաստել չանախը»,- հիշում է Նաիրան:

Նախ կտրատում էր գառան միսն ու ոչխարի դմակը՝ դնելով առանձին

ամաններում, հետո կտրատում էր ռեհանը, համեմը, սամիթը, կանաչ կծու պղպեղը, սոխն ու սխտորը, համեմում աղով և խառնում իրար: Մեծ կաթսայի մեջ նախ դնում էր մի շերտ կտրատած գառան միս: Սմբուկի (բադրիջան) միայն պոչերն էր կտրում, ապա երկար ճեղք էր անում, լցոնում կտրատած կանաչիով և վրան դնում ոչխարի դմակի մի բարակ շերտ: Պատրաստ սմբուկները մի շերտով դնում էր կաթսայի մեջ, այն ծածկում երկու կես արած կարտոֆիլով, իսկ ամենավերջում հերթը լոլիկինն էր (առանց կտրելու): Հետո մի քիչ ջուր էր ավելացնում և կաթսան դնում վառարանին:

Արդեն երեկոյան բոլոր հարևանները հավաքվում էին մի սեղանի շուրջ և միասին վայելում Գուրգեն հայրիկի պատրաստած համեղ կերակուրը: «Ամեն մեկն իր տանից մի բան էր բերում. մեկը` գինի, մյուսը` հաց... և մինչև ուշ գիշեր միասին նստում էինք բակում»,- պատմում է Նաիրա Մխչյանը:

Տարիների հետ բակը կամաց-կամաց դատարկվեց: Տարեց սերնդի ներկայացուցիչներից շատերն արդեն չկան, բայց “չանախ” պատրաստելու և հարևաններով այն վայելելու բարի ավանդույթն այստեղ բակում դեռևս պահպանվում է:

Զրուցեց` ԱՆՆԱ ՔԱՐԱՄՅԱՆԸ

Պատրաստման եղանակըԹավան լավ տաքացնել,

բադրիջանները տապակել առանց յուղի: Պատրաստ բադրիջանները մի փոքր հովացնել, կեղևը մաքրել, մանր կտրատել, ավելացնել ծեծած սխտոր ու լավ խառնել: Բուսական յուղին ավելացնել մի փոքր քացախ, ավելացնել աղ, պղպեղ, լցնել աղցանի վրա ու զգուշությամբ խառնել: Մատուցելիս բադրիջանների շուրջ շարել կտրատած լոլիկ, իսկ վրան լցնել մանր կտրատած մաղադանոս:

Պարունակություն100 գրամ բադրիջան, 60 գրամ լոլիկ,

սխտոր` ըստ ճաշակի, 20 գրամ բուսական յուղ, քացախ, աղ, պղպեղ, մաղադանոս:

ԲԱԴՐԻՋԱՆՈՎ ԱՂՑԱՆ

“ՉԱՆԱԽ” ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԱՅՆ ՄԻԱՍԻՆ ՎԱՅԵԼԵԼՆ Է

ԱՄԱՌԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ Պատրաստման եղանակըԿիտրոնը քամել, դնել սառնարան`

ամենավերջում կոկտելին ավելացնելու համար: Առանձին բաժակների մեջ դնել մեկ կտոր տիրամիսու և մի քանի հատիկ մորի կամ ելակ, ավելացնել մեկ գդալ պաղպաղակ: Այնուհետև նույն հերթականությամբ անել երկրորդ շարքը, հետո յուրաքանչյուր բաժակի մեջ լցնել 30 գրամ սպիտակ գինի և ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Կոկտեյլը զարդարել անանուխի տերևներով:

ՊարունակությունՍպիտակ գինի - 120-150 գրամ,

վանիլային պաղպաղակ – 400 գրամ, տիրամիսու - 8 կտոր, մորի - 150 գրամ, կիտրոն - 1 հատ, անանուխի տերևներ:

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը կտրատել և առատ ջրով խաշել: Ավելացնել կորկոտ, պղպեղի մածուկ և համեմունքներ: Սոխը մանրացնել, տապակել յուղով և լցնել ապուրի վրա: Կրակն անջատելուց առաջ խառնել թթվասերն ու մանրացված կանաչին:

Պարունակություն2 դդմիկ, 2 կարտոֆիլ, 2 գազար,

2 պղպեղ, 2 սոխ, 15 կանաչ լոբի, 1 բ. խոշոր կորկոտ, 2 ճաշի գդալ պղպեղի մածուկ, 2 ճաշի գդալ յուղ կամ ձեթ, 500 գրամ թթվասեր, կանաչի, քիմիոն, աղ:

ԱՊՈՒՐ “ԹԱՐԽԱՆԱ”

ՂԱՓԱՄԱ Պատրաստման եղանակըԴդումի գլուխը կտրել այնպես, որ

հնարավոր լինի օգտագործել որպես ծածկ: Չորացրած միրգն ու ընկուզեկեղը մանրացնել և տաքացնել յուղի մեջ: Ավելացնել բրինձ, համեմել և լցոնել դդումը մինչև կեսը: Ջուրը լցնել այնքան, որ բրինձը ծածկվի: Այնուհետև դդումը ծածկել իր իսկ կափարիչով և դանդաղ կրակով եփել ջեռոցում` մինչև ջուրը ներծծվի և բրինձն ու դդումը եփված լինեն:

Պարունակություն1 միջին չափի դդում, 1 բաժակ

բրինձ, 1 բաժակ չորացրած մրգեր, 1 բաժակ ընկուզեղեն, 2 ճաշի գդալ յուղ, դարչին, բահար (արևելյան համեմունք), աղ` ըստ ճաշակի:

ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐՈՎ ՏՈԼՄԱ Պատրաստման եղանակը

Ոչխարի փափուկ միսը կտրատել ոչ մեծ կտորներով, անցկացնել մսաղացով: Մանրացրած մսին ավելացնել բրինձ, մանր կտրատած սոխ, համեմ, դաղձ, ուրց, խնկածաղիկ, աղ, պղպեղ. ստացված խճողակը լավ խառնել: Թարմ խաղողի տերևները 2-3 րոպե դնել եռացրած ջրի մեջ (բայց` չեռացնել): Վերցնել տերևը, վրան դնել խճողակ և ծրարի նման փաթաթել: Կաթսայի տակ դնել փափուկ մասից անջատված մանրացրած ոսկորները և խաղողի տերևներ: Վերևում շարքով

դնել պատրաստված տոլմաները, մի քիչ արգանակ կամ ջուր լցնել և ծածկել շրջված ափսեով: Տոլման եփել թույլ կրակի վրա: Մատուցել շոգեխաշման ընթացքում առաջացած հյութը վրան լցրած: Ծեծած սխտորով մածունը կամ շաքարով դարչինը մատուցել առանձին:

Պարունակություն100 գր ոչխարի մսի համար

վերցնել 80 գր խաղողի տերև, 30 գր բրինձ, 20 գր գլուխ սոխ, 50 գր մածուն, 2 գր սխտոր կամ 1 գր դարչին, 10 գր շաքար: Աղ, պղպեղ, ուրց, դաղձ, համեմ, ռեհան, խնկածաղիկ` ըստ ճաշակի:

Բ Ա Ր Ի Ա Խ Ո Ր Ժ Ա Կ

Սիրելի ընթերցողներ, եթե Ձեր ճաշացանկում կան հետա-քըրքիր կերակրատեսակներ և ցանկանում եք Ձեր խոհարա-րական գաղտնիքնրը կիսել մեզ հետ, կարող եք զանգահարել խմբագրություն կամ գրել մեր էլեկտրոնային փոստին:

Էջը պատրաստեց` ԱՆՆԱ ՔԱՐԱՄՅԱՆԸ

11 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№3, Հուլիս,2010

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Կինբաումում գտնվող մարզումային ճամբար̀ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ հանդիպելու նպատակով: Այս մասին հայտնում է

«Boxingscene»-ն: Հարյուրավոր ատլետներ, այդ թվում`

օլիմպիական և աշխարհի չեմպիոններ, Բեռլինից 20 կմ հեռավորությամբ գտնվող այս բազան օգտագործում են նախապատրաստական ծրագրերի իրականացման նպատակով:

«Ես Անգելա Մերկելին ձեռնոցներ նվիրեցի: Նա խոստացավ, որ դրանք կպահպանի իր գրասենյակում: Հույս ունեմ` այդ ձեռնոցները նրան հաջողություն կբերեն քաղաքական գործունեության մեջ: Կանցլերի հետ հանդիպելը մեծ պատիվ է: Մենք զրուցեցինք շատ հետաքրքիր հարցերի շուրջ»,- հանդիպումն այսպես է մեկնաբանել Արթուր Աբրահամը:

Նյութը` Panorama.am կայքի

Սերխիո Մարգարյանը` Պերուի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Պերուի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ուրուգվայահայ մարզիչ Սերխիո Մարգարյանը: Ֆեդերացիան Մարգարյանի առջև խնդիր է դրել հավաքականին նախապատրաստել 2011 թվականի Ամերիկայի Գավաթին և 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Նշենք, որ Սերխիո Մարգարյանը 1983 թվականից զբաղվում է մարզչական կարիերայով: Մարզել է Պարագվայի հավաքականը, «Պանատինայակոս», «Լիբերտադ», «Ունիվերսիտադ դե Չիլի» ակումբները և այլ թիմեր:

Բուդապեշտում (Հունգարիա) հուլիսի 21-ին ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից սպասելիքները գերազանցեց Արթուր Ալեքսանյանը (84 կգ, Գյումրի): Նա հաջորդաբար տպավորիչ հաղթանակներ տարավ ավստրիացի Քևին Ֆրանկի (12:0), շվեդ Յոհան Տոբիաս Կվարնմարկի` (8:2), ռուսաստանցի Մահմուդ Բաշիևի (երեք մրցակեսում` 8:1, 0:1, 2:0), ուկրաինացի Ժան Բելենյուկի (3:0) նկատմամբ, իսկ եզրափակչում ժամանակից շուտ հաշիվները մաքրեց հարավկորեացի Սե Յոլ Լինի նկատմամբ և գրավեց առաջին տեղը` պարգևատրվելով չեմպիոնի ոսկե մեդալով:

“Նորընծա չեմպիոնն անցյալի նշանավոր վարպետ, Գյումրիի

մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանի որդին է, աչքի է ընկնում աշխատասիրությամբ և համեստությամբ”,- տեղեկացնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մամուլի ծառայությունը:

Այսպիսով, ՀՀ վաստակավոր մար-զիչ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Հայրենիք վերադարձավ մեկական ոսկե և բրոնզե մեդալով: Իսկ հուլիսի 23-ին Բուդապեշտի մարզա-պալատի մրցագորգերը տրամադրվեցին աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից ազատ ոճի ըմբիշներին: Հայաս-տանի հինգ մարզիկներին միջոցառմանը նախապատրաստել է և մրցավայր է ուղեկցել Ավետիք Վարդանյանը:

Նյութը` Panorama.am կայքի

Արթուր Աբրահամ. «Կանցլերին հանդիպելը մեծ պատիվ է»

FIFA-ի աղյուսակում Հայաստանը բարձրացել է 4 աստիճանով

Երևանում ավարտվեց սամբոյի պատանեկան միջազգային մրցաշարը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերա-ցիան (FIFA) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյու-սակը: Աշխարհի նորընծա չեմպիոն

Իսպանիան 1833 վարկանիշով բարձրացել է առաջին տեղ: Փոխչեմպիոն Հոլանդիան երկրորդն է: Նախկին առաջատար Բրազիլիան նահանջել է երրորդ հորիզոնական:

Տասը տեղով բարձրացել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից Ուրուգվայի հավաքականը և այժմ 6-րդն է: Սակայն ամենամեծ առաջընթացն ունեցել է Նոր Զելանդիան, որը Հարավային Աֆրիկայում պարտություն չկրեց` խաղալով երեք “ոչ ոքի” արդյունքով և բարձրացել է 24 կետ: Նոր Զելանդիան 54-րդն է:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել չկարողացած Իտալիան դուրս է մնացել տասնյակից և 11-րդն է: 12 աստիճանով իջել է Ֆրանսիան և ընդամենը 21-րդն է:

Հայաստանի ազգային հավաքա-կանը բարձրացել է 4 աստիճանով և այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը:

Հուլիսի 18-ին «Միկա» մարզահամալիրում ավարտվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի պատանեկան միջազգային հուշամրցաշարը: Այն նախաձեռնել և կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը: Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից ու Ռուսաստանից:

Առաջին մրցանակակիրների

շարքում մեծ թիվ են կազմում հայազգի մարզիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից:

Ընդհանուր առմամբ, Հայաստանից պատանի մարզիկ-մարզուհիները նվաճել են 7 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ, Արցախից` 1 արծաթե, Ռուսաստանից` 5 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե, Վրաստանից` 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Նշենք, որ բացման հանդիսավոր արարողությանն ու առաջին օրվա եզրափակիչ գոտեմարտերի ընթացքին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մրցաշարի ավարտին մրցանակակիրներին տրվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր, մրցանակների են արժանացել նաև լավագույն մրցավարներն ու հաղթողների մարզիչները: Հարկ է նկատել, որ մրցաշարը պատանի հայ մարզիկների համար կարևոր փորձություն էր` հոկտեմբերին Թբիլիսիում նախանշված աշխարհի պատանեկան առաջնությունից առաջ:

Նյութը` NEWS.am կայքի

Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Շախմատի մրցաշարը կանցնի ոչ թե Բաքվում, այլ`

Կազանում

Տիգրան Նալբանդյանը` Դորտմունդի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը հաղթանակ տարավ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացված բաց մրցաշարում, որին մասնակցում էին 92 շախմատիստներ: Նալբանդյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր` նույնքան, որքան միջազգային վարպետներ Հենրիխսը (Գերմանիա) և Զայցևը (Ռուսաստան), բայց նրանց գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող բաց մրցաշարում 5 տուրից հետո ունի 4,5 միավոր: Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Բարսովից (Ուզբեկստան):

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Իսպանիայի Բալագուեր քաղաքում անցկացվող բաց մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և մեկ միավորով հետ է մնում առաջատար, գրոսմայստեր Վոկատուրոյից (Իտալիա): Հրանտ Մելքումյանն ունի 5 միավոր:

Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը և Սերգեյ Կասպարովը Պարդուբիցեում անցկացվող բաց մրցաշարի գլխավոր մրցաշարում 4 հնարավորից վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք երեք առաջատարներից ետ են մնում կեսական միավորով: Մրցաշարին մասնակցում են 310 շախմատիստներ, հայտնում է armchess.am կայքէջը:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

Ջորկաևը ցանկանում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի (1998) և Եվրոպայի (2000) չեմպիոն, հայկական ծագում ունեցող Յուրի Ջորկաևը FRANCEFOOTBALL.fr կայքին պատմել է իր հետագա ծրագրերի մասին:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեմ չէր լինի գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: “Ես պատրաստ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ցանկացած առաջարկի, սակայն պաշտոնական շփումներ կամ առաջարկություններ ֆեդերացիայից չեմ ստացել: Եթե ինձ առաջարկեին մարզել Հայաստանի հավաքականը, ապա ես կմտածեի այդ մասին, դա շատ հետաքրքիր աշխատանք կլիներ”,- ասել է Ջորկաևը:

Հոդվածում ասվում է, որ Ջորկաևի համար դյուրին չի լինի Հայաստանում, քանի որ Հայաստանի առաջնության մակարդակը ցածր է և թիմերը չեն կարողանում հաղթահարել եվրոպական մրցաշարերի որակավորման փուլերը:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

Խոակին Պողոսյանը 4-ամյա պայմանագիր է կնքել ավստրիական

«Ռեդ բուլ» ակումբի հետՈւրուգվահայ ֆուտբոլիստ

Խոակին Պողոսյանը պայմանագիր է կնքել ավստրիական «Ռեդ բուլ» ակումբի հետ: Նախկինում նա հանդես էր գալիս արգենտինական «Նյոուելլս օլդ բոյս» ակումբում, որտեղ 34 խաղում 17 գնդակ է խփել:

Պայմանագիրն ավստրիական ակումբի հետ կտևի 4 տարի, և Խ.Պողոսյանը հանդես կգա 43 համարի մարզաշապիկով: Ֆուտբոլիստի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին` «Ռեդ բուլ» (Զալցբուրգ) - «Ուկոեր» (Ինսբրուք) հանդիպման ժամանակ: Պողոսյանը կխաղա նաև Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում, Նիկոսիայի «Օմօնիայի» դեմ:

Նշենք, որ Խոակին Պողոսյանին վերջերս առաջարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրել և հրավիրել` Ֆուտբոլի Ազգային հավաքականում խաղալու: Ուրուգվահայ ֆուտբոլիստն առայժմ ո’չ մերժել, ո’չ էլ ընդունել է հրավերը:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

ԷՋԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ~ ԱՐԹՈՒՐ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Շախմատի 2011թ. աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարը կանցնի ոչ թե Բաքվում, այլ` Կազանում: Այս մասին հայտարարվել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում, որը կայացել է Նորվեգիայի Տրոմսե քաղաքում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք “ՄԻՈՒԹՅԱՆ” նախորդ համարում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախապես հայտարարել էր, որ չի պատրաստվում Բաքու մեկնել, որտեղ պետք է տեղի ունենային աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցության ուղեգրերի համար խաղերը:

Իր հերթին ՌԴ շախմատի ֆեդերացիան, իր դիտորդական խորհրդի նախագահ, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչի անունից դիմել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին` խնդրելով փոփոխություն կատարել աշխարհի առաջնության խաղարկության կանոններում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

Հաշվի առնելով նախկին պայմանավորվածություններն Ադրբեջանի հետ, որոշվել է պահպանել այդ երկրի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի մասնակցությունը, sport-express.ru-ին է հաղորդել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

PanARMENIAN.Net-ի փոխանց-մամբ, Մամեդյարովից և Արոնյանից բացի, հավակնորդների ութնյակում են` Վեսելին Տոպոլավը` Բուլղարիայից, Մագնուս Կարլսենը` Նորվեգիայից, Վլադիմիր Կրամնիկը` ՌԴ-ից, Թեմուր Ռաջաբովը` Ադրբեջանից, Բորիս Գելֆանդը` Իսրայելից ու Գատա Կամսկին` ԱՄՆ-ից:

Քանի որ աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը հրաժարվում է խաղալ Ռուսաստանում, Իլյումժինովն ասել է, որ նամակ կհղի նրան, որտեղ կխնդրի շտապողական որոշումներ չկայացնել: Եթե Տոպալովը, այնուամենայնիվ, հրաժարվի մեկնել Կազան, նրա տեղը կզբաղեցնի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը երրորդն է ՖԻԴԵ-ի “Գրան-պրի”-ի ամփոփիչ արձանագրությունում:

Միություն12

№3, Հուլիս, 2010

“Վրաստանի Հայ Համայնք” ՀԿ “ՄԻՈՒԹՅՈՒՆ” պաշտոնաթերթ, Խմբագրական խորհուրդ, տպաքանակը` 1500

Հասցեն` Լ.Ասաթիանի 52, հեռ.` + 995 (8) 32 99 58 33, Էլ. փոստ` [email protected]

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇ

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

Զանգահարել` 99 58 33 կամ 895 29 62 65 հեռախոսահամարներով

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 8(95) 910 975

ՓՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

Дизайнер свадебных торжеств

Ася предлагает

шоколадный торт858 65-75-25855 23-50-20

75-95-36

свечи

бокалы для

колец

подушки

свадебные корзинытаросики

а также аксесуары для крестин

и других домашних торжеств

сувениры,картины,коньак “ARARAT”грузинские винаадрес:Тбилиси, Мейданул.Самгебро 5

Тел: 899197825, 899330258Магазин работает без выходных с 11:00 до 12:00

Магазин-салон “САЙАТ-НОВА”

Торговый Центр “МЕГАЛАИН”

Магазин №34 “ОЦНЕБА” Тел: 356138возможен заказ товаров через каталоги

Սեպտեմբերի 15-ից “Վրաստանի Հայ Համայնք”-ի գրասենյակում մեկնարկում է հայոց լեզվի եռամսյա

ուսուցման հերթական ծրագիրը: Մանրամասների համար զանգահարել ՎՀՀ

կենտրոն` 99 58 33 հեռախոսահամարով, կամ ծրագրի համակարգող Արմեն Աղաջանովին` 898 80 76 16

С 15 сентября в офисе “Общины Армян Грузии” начинаются трех месячные курсы Армянского языка.

По вопросам и для регистрации желающие могут обращаться в центр “Общины Армян Грузии” по адресу

ул.Л.Асатиани 52, либо по телефонам:99-58-33 Община Армян Грузии

898 80-76-16 Армен Агаджанов (коопдинатор курсов)

“ՄԻՈՒԹՅՈՒՆ” թերթում

Դուք կարող եք տեղադրել

հայտարարություններ, ծննդյան և

այլ տոների շնորհավորանքներ,

մահախոսականներ

У Вас Праздник?Закажите у нас !

печеные и торты на любой вкус

Тел: 457954Моб: 855 79 83 45 -АшотУл.Богдана Хмельницкого 157