ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2...

21

Upload: others

Post on 27-May-2020

14 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել
Page 2: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

2

Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել է ՀաՄաՏեղ ծրագրի

շրջանականերում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի ժողովրդի

աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Նյութի

բովանդակությունը և դրանում արտահայտված տեսակետները միմիայն

հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ

կառավարության տեսակետները:

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի

նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և

տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:

Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և

հզորացնում է քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և

մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ)

կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի

(ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի,

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների

կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ

Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

ՀաՄաՏեղ ծրագրի՝ ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող բաղադրիչը նպատակ

ունի՝ Նպաստել Լոռու մարզի երիտասարդների գիտելիքների ու կարողությունների

զարգացմանը Տեղական ինքնակառավարման և ավանդական ու նոր մեդիայի

ոլորտներում:

Page 3: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

3

Հետազոտությունը իրականացվել է Վանաձոր համայնքում ՀաՄաՏեղ ծրագրի

շրջանակներում ՀԿ Կենտրոնի կողմից: Կարիքի գնահատման գործնական

հմտությունների զարգացման նպատակով հետազոտության իրականացման ողջ

ընթացքում ներգրավված են եղել Վանաձոր Ինֆոտուն և ՀաՄաՏեղ ծրագրերի

մասնակից երիտասարդները:

Հետազոտության նպատակն է պարզել Վանաձոր համայնքի հիմնախնդիրները,

բնակչության մոտեցումը լուծում պահանջող հիմնախնդիրների

առաջնահերթություններին, ինչպես նաև` չափել ՏԻՄ-ի նկատմամբ վստահությունը:

Հետազոտությունն իրականացվել է 16 տարեկանից բարձր բնակչության շրջանում,

հարցաթերթի հիման վրա՝ դեմ առ դեմ հարցման , ինչպես նաև առցանց

հարցաթերթիկների միջոցով:

Գլխավոր համակցությունը շերտավորվել է ըստ սեռատարիքային, բնակության

վայրի և կրթական մակարդակի հատկանիշների:

Կիրառվել է համամասնական, պատահական ընտրանքի մոդել: Ընտրանքի

փաստացի ծավալը կազմել է 208 ռեսպոնդենտ:

Տարածական առումով ընտրանքը ներառել է Վանաձորի բոլոր

թաղամասերը: Ամենամեծ թվով հարցվողները եղել են Կենտրոն (40%), Տարոն (16%) և

Ջունգլիներ (12%) թաղամասերից:

Ռեսպոնդենտների գերակշիռ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են (63%):

208 հարցվածների մեջ տոկոսային հարաբերությամբ մեծ տեղ են զբաղեցնում 16-25տ

երիտասարդները և 56-ից բարձր տարիքի անձինք՝ համապատասխանաբար կազմելով

ընդհանուրի 25-ական տոկոսը:

Ստանալով վերջնական պատկերը՝ հասկանում ենք, որ գործ ունենք կրթական

բավականին բարձր մակարդակ ունեցող հասարակության հետ: Այսպես՝ հարցվողների

30%-ը ունի միջին մասնագիտական, 48%-ը՝ բարձրագույն կրթություն:

Page 4: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

4

Հանրային կարծիքի սույն հետազոտությունը ցույց է տալիս, որ ռեսպոնդենտների

գերակշիռ մասը դժգոհ են ՏԻՄ-ի կողմից տարվող աշխատանքներից, հատկապես՝

ճանապարհների և քաղաքային այգիների բարեկարգման, թափառող կենդանիների

խնդրի, ինչպես նաև՝ երիտասարդների ազատ ժամանակի կազմակերպման հարցերի

շուրջ:

Այսպես՝ հարցվածների 81%-ը(168 հոգի) «անբավարար» է գնահատել

Վանաձորում ճանապարհների բարեկարգման աշխատանքները, 56%-ը(116 հոգի)

«անբավարար» են գնահատել քաղաքային այգիների վիճակը, 51%-ը(106 հոգի) գոհ չեն

թափառող կենդանիների հետ տարվող աշխատանքներից՝ գնահատելով այն

«անբավարար», և հարցման մասնակիցների 70%-ը(145 հոգի) մտահոգվում են

երիտասարդների ազատ ժամանակի կազմակերման խնդիրներով՝ տալով վերջինիս

կրկին «անբավարար» գնահատականը:

Հարցվողները հիմնականում «բավարար» են գնահատել Վանաձորում

փողոցային լուսավորության և քաղաքային տրանսպորտի սպասարկման

աշխատանքները՝ գնահատելով համապատասխանաբար 49% և 41% «բավարար» :

Հետաքրքիր պատկեր է աղբահանության աշխատանքների հետ կապված

ստացված պատկերը, քանի որ «բավարար» և «անբավարար» գնահատած

ռեսպոնդենտների թիվը գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 43% և 41%:

Ինչ վերաբերում է 16-25 տարեկան ռեսպոնդենտներին, ապա վերջիններիս

մտահոգության առարկան հատկապես ճանապարհների բարեկարգումն(33%) ու

22%

30%

48%

Գրաֆիկ 1. Կրթությունը

1. միջնակարգ

2. միջին մասնագիտական

3. բարձրագույն

Page 5: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

5

Երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպումն է(21%), այս շարքում են նաև

Աղբահանության(13%) և Քաղաքային այգիների(11%) խնդիրները(Տե՛ս Գր. 2):

Գրաֆիկ 2. Հարցվողների կողմից նշված համայնքային խնդիրների լուծմանն

ուղղված միջոցառումների իրականացման գնահատումը

Փորձելով բացահայտել «անբավարար» գնահատված ենթակառուցվածքներից

առաջնահերթ լուծում պահանջողները՝ կարևոր ենք համարում նշել, որ հարցվածների

գերակշիռ մասը առաջ է քաշում ճանապարհների բարեկարգման հարցը

(Ռեսպոնդենտների 29%-ը այն համարում է առաջնահերթ լուծման հիմնախնդիր):

Հաջորդիվ նշվել են Երիտասարդների ազատ ժամանակի կազմակերպման(15%) և

աղբահանության (14%), քաղաքային այգիների բարեկարգման(11%) և թափառող

0

20

40

60

80

100

120

140

160

180

2 1 0 39

0 1

28

919

56

21

7

46

91

28

56

102

63

36

8587

168

116

46

106

145

54

0 2

17

19

20 22

Գերազանց Լավ Բավարար Անբավարար Դժվարանում եմ պատասխանել

Page 6: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

6

կենդանիների խնդրի(11%), փողոցների լուսավորության և հանրային տրանսպորտի

սպասարկման(6%) հիմնախնդիրները(Տե՛ս Գր. 3):

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 29%-ը ՏԻՄ-ի՝ իր

լիազորությունների շրջանակում գտնվող խնդիրների լուծման ոչ պատշաճ

իրականացման պատճառը համարում են ֆինանսների ոչ արդյունավետ

պլանավորումն ու կառավարում, 21%-ը գտնում են, որ ՏԻՄ-ն անտարբեր է համայնքային

խնդիրներին, 17%-ն էլ իբրև պատճառ առաջ են քաշում համայնքի՝ բավարար գումար

չունենալու փաստը: Ռեսպոնդենտների 12%-ը նշում է ՏԻՄ ներկայացուցիչների՝

կառավարման բավարար գիտելիքներ և հմտություններ չունենալը, 12%-ը՝ ՏԻՄ-ի

կոռումպացված լինելու հանգամանքը:

14%

29%

11%8%

11%

15%

6%

2%

1%1%

2%

Գրաֆիկ 3. Անբավարար գնահատվածենթակառուցվածքներիցառաջնահերթ լուծում

պահանջողները Աղբահանություն

Ճանապարհների բարեկարգում

Քաղաքային այգիների

բարեկարգումՓողոցների լուսավորություն

թափառող կենդանիների խնդիր

Երիտասարդների ազատ

ժամանակի կազմակերպումՀանրային տրանսպորտի

սպասարկումԱշխատատեղ, գործազրկությունՋրամատակարարում

Բոլորը

Այլ

Page 7: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

7

Վերոնշյալ խնդիրներին արձագանքելու համար ՏԻՄ-ի վրա ազդելու մեխանիզմների

շուրջ պատկերացումները հարցվողների մոտ հիմնականում բազմաշերտ են: Այսպես,

նրանց 38%-ը որպես այդպիսին համարում է վերահսկողությունը, 24%-ը՝ ավագանու

նիստերին մասնակցությունը, 22%-ը՝ կլոր-սեղան քննարկումները, 17%-ը՝ խաղաղ

ցույցերը, 14%-ը ստորագրահավաքները, իսկ 13%-ը նամակները:

Ստանալով ՏԻՄ-ի վրա ազդելու բավականին լուրջ գործիքակազմի

նախապատվություն՝ փորձել ենք հասկանալ նաև կապը, թե այս կամ այն գործիքը

նախընտրող քաղաքացին որքանով է անձամբ հակված կիրառելու վերջինս: Այսպես՝

այն ռեսպոնդենտները, որոնք նախընտրելի տարբերակ նշել էին ավագանու նիստերին

0 10 20 30 40 50 60 70

Համայնքը չունի բավարար գումար

ՏԻՄ ներկայացուցիչները չունեն կառավարման

բավարար գիտելիքներ և հմտություններ

Ֆինասններըարդյունավետ չեն պլանավորվում

և կառավարվում

ՏԻՄ-ը անտարբեր է համայնքայինխնդիրներին

ՏԻՄ-ը կոռումպացված է

Ավագանին թույլ է, ինքնուրույն որոշումներ չիկայացնում

Դժվարանում եմ պատասխանել

Բոլորը

Այլ

Հարցվողների թիվը

Գրաֆիկ 4. Ըստ հարցվողի՝ ինչու ՏԻՄ-ը չիիրականացնում իր լիազորությունների շրջանակում

գտնվող խնդիրների լուծումը

Page 8: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

8

մասնակցությունը, 78%-ը երբեք ՏԻՄ-ին որևէ հարցով չի դիմել, նույն կերպ նաև

նամակների միջոցով և կլոր-սեղան քննարկումների միջոցով ազդել ցանկացողների

համապատասխանաբար 78% և 94%-ը չեն մասնակցել կամ դիմել երբևէ որևէ խնդրի

լուծման համար:

Ըստ բնակչության հետազոտության տվյալների՝ մի փոքր այլ պատկեր ենք ստանում

կապված այն հարցի շուրջ, թե ում են նրանք վստահում համայնքային խնդիրների

լուծման գործում:

Ինչպես երևում է դիագրամում, ռեսպոնդենտների մեծամասնությունը իրենց հույսերը

չեն կապում որևէ ֆորմալ կառույցի հետ. հարցվածների 39%-ը առավելապես վստահում

է ակտիվ խմբերին: Համեմատաբար բարձր վստահություն են վայելում նաև

հասարակական կազմակերպությունները՝ ստանալով 25% ռեսպոնդենտների

նախապատվությունը: Այնուհետև ցանկը շարունակում են համատիրությունները՝ 16%,

և իրավաբանները՝ 10%: Հարցվողների մյուս պատասխանները ներկայացված են

ստորև՝ գրաֆիկ 6-ում:

Հատկանշական է, որ հարցվողի տարիքի նվազմանը զուգահեռ աճում է

վստահությունը ակտիվ խմբերի և հասարակական կազմակերպությունների նկատմաբ,

50

26

28

36

46

78

19

8

7

5

0 10 20 30 40 50 60 70 80 90

Ավագանու նիստերին մասնակցելու միջոցով

Նամակների միջոցով

Ստորագրահավաքների միջոցով

Խաղաղ ցույցերի միջոցով

Կլոր-սեղան քննարկումների միջոցով

Վերահսկողության միջոցով

Ոչ մի կերպ

Դժվարանում եմ պատասխանել

Կառավարման համակարգի փոփոխությամբ

Այլ

Գրաֆիկ 5. Հարցվողների կարծիքը՝ ինչ մեխանիզմներովէ հնարավոր ազդել ՏԻՄ-ի վրա՝ վերոնշյալ խնդիրներին

արձագանքելու համար

Page 9: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

9

25-35 տարեկան ռեսպոնդենտների 33%-ն է վստահում ՀԿ-ներին, իսկ 16-25

տարեկանների 27 %-ը վստահում է ՀԿ-ներին, իսկ 60%-ը՝ ակտիվ խմբերին: Սա խոսում է

այն մասին, որ երիտասարդ սերունդը ավելի շատ հակված է հավատալ ինքն իրեն և

հույսն էլ կապել հասարակական ակտիվության ու նախաձեռնողականության հետ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թեև անբավարար գնահատելով

համայնքի մի շարք հիմնախնդիրների լուծումը՝ հարցվածների բավականին ստվար

զանգվածը նախընտրում է մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում. ռեսպոնդենտների

39%-ը ցանկություն չունի ներգրավվելու որևէ խնդրի լուծմանն ուղղված

միջոցառումներում: Մյուս 61%-ը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այս

կամ այն խնրի լուծմանը, ընդ որում` առավել մեծ թվով ռեսպոնենտներ ցանկացել են

օժանդակել երիտասարդների ազատ ժամանակի կազմակերպման, աղբահանության և

ճանապարհների բարեկարգման աշխատանքներին: Ռեսպոնդենտների 12%-ը

պատրաստ են եղել ներգրավվելու բոլոր անհրաժեշտ աշխատանքներում:

Կցանկանայինք ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ

վերուծության ենթարկելով ոչ մի աշխատանքի մասնակցել չցանկացող

25%

39%

16%

10%

3%

3% 2% 2%

Գրաֆիկ 6. Ում են վստահում համայնքայինխնդիրների լուծման գործում՝ վերոնշյալ

մեխանիզմները կիրառելիս Հասարակական

կազմակերպություն

Ակտիվ խմբեր

Համատիրություններ

Իրավաբաններ

Ժողովրդին

Ոչ մեկին

Դժ. պատ.

Այլ

Page 10: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

10

ռեսպոնդենտների հարցաթերթիկները՝ ստացվում է հետաքրքիր պատկեր, քանի որ,

նրանց 27%-ը համայնքային խնդիրների պատճառ համարում է ՏԻՄ-ի

անտարբերությունը համայնքային խմդիրների նկատմամբ և բողոքում է այդ

հանգամանքից: Իսկ 43%-ն էլ կարծում է, որ ֆինանսները արդյունավետ չեն բաշխվում,

բայց և ցանկություն չունի որևէ կերպ միջամտելու գործընթացին:

Խնդիր ունենալով բացահայտել, թե բնակչությունը կոնկրետ ինչ միջոցներով է

պատկերացնում և պատրաստակամ օժանդակելու այս կամ այն հիմնախնդրի լուծմանը`

արդյունքներն ամփոփելով ստացանք հետևյալ պատկերը` ռեսպոնդենտների 45 %-ը «ոչ

մի կերպ» չի ցանկանում օժանդակել գործընթացին, մյուս 55 %-ի

պատրաստակամութությունը բաշխվում է հետևյալ կերպ` 11 %-ը ցանկություն ունեն

օժանդակելու ֆիզիկական ուժով և ակտիվ մասնակցությամբ, ևս 10 %-ը ` իրենց

գիտելիքներով, թարմ գաղափարներով, մտավոր ներուժով, 6 %-ը `կազմակերպչական

աշխատանքներին մասնակցությամբ, 4 %-ն էլ ֆինանսական աջակցություն ցույց տալով:

39%

12%4%

9%

9%

14%

7%

6%

Գրաֆիկ 7. Որխնդիրների լուծմանն ուղղվածմիջոցառումներում հարցվողները

կցանկանային ներգրավված լինելՈչ մեկին

Բոլորին

Ի վիճակի չեմ

Աղբահանություն

Ճանապարհների բարեկարգում

Երիտասարդների ազատ

ժամանակի կազմակերպում

Քաղաքային այգիների, բակերիբարեկարգում

Այլ

Page 11: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

11

Հետաքրքիր է, որ ֆիզիկական օգնություն առաջարկող ռեսպոնդենտները

հիմնականում 46 և ավելի տարիքի քաղաքացիներ են, իսկ խորհուրդներով օժանդակել

ցանկացողները՝ բավականին երիտասարդներ: Գտնվում էին նաև հումորի զգացումով

ռեսպոնդենտներ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել կենաց ասելով կամ

«գործն անողների գլխին կանգնելով», որ չգողանան:

Բավականին թույլ է արտահայտված բնակչության և ՏԻՄ-ի երկխոսությունը, այսպես`

հարցվածների ճնշող մեծամասնությունը`72%, երբեք որևէ հարցով չի դիմել ՏԻՄ-ին, ընդ

որում՝ ամենաթույլը այդ կապն արտահայտված է 16-25 տարեկանների մոտ,

վերջիններիս 77%-ը երբևէ որևէ հարցով չի դիմել ՏԻՄ-ին : Իսկ այն 27%

11

93

23

9

12

2

4

21

4

8

3

8

5

5

0 20 40 60 80 100

Ամեն կերպ

Ոչ մի կերպ

Ֆիզիկական օգնություն ակտիվ մասնակցություն

ցույց տալով

Շաբաթօրյակներին մասնակցելով

Կազմակերպչական աշխատանքներին

մասնակցելով

Ճանապարհների բարեկարգմանը մասնակցելով

Վերահսկողություն իրականացնելով

Գիտելիքով, Թարմ գաղափարներով, խորհուրդներով

Երիտասարդական նախաձեռնողական խմբեր

ստեղծելով, անդամակցելով

Ֆինանսական օժանդակությամբ

Ավագանու նիստերին մասնակցությամբ

Ցույցերի, ստորագրահավաքների, ակցիաներիմասնակցությամբ

Չգիտեմ

Այլ

Գրաֆիկ 8. Ինչպես կցանկանային օժանդակել

վերոնշյալաշխատանքների իրականացմանը

Page 12: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

12

ռեսպոնդենտները, որոնք դիմել էին ՏԻՄ-ին, այն հարցին, թե որքանով է բավարարվել

իրենց հարցը, միայն 18%-ն են նշել, որ հարցին տրվել է լիակատար լուծում, իսկ 36%-ի

հարցը բոլորովին լուծում չի ստացել: Փորձել ենք պարզել, թե այն քաղաքացիները,

որոնք դիմել են ՏԻՄ-ին և նրանց հարցին տրվել է լիակատար կամ գոնե մասնակի

լուծում, ինչ կերպ են պատկերացնում ՏԻՄ-ի նկատմամբ ազդեցության գործիքների

կիրառությունը՝ համայնքային խնդիրների լուծման նպատակով: Այսպես՝ նրանց շուրջ

40%-ը որպես արդյունավետ մեխանիզմ համարում է վերահսկողությունը:

27%

72%

1%

Գրաֆիկ 9. Երբևէ որևէ հարցով դիմել ենՏԻՄ-ին թե ոչ

1) Այո

2) Ոչ

3) Չեմ հիշում

18%

29%36%

17%

Գրաֆիկ 10. Որևէ հարցով ՏԻՄ-ին դիմածռեսպոնդենտի հարցի բավարարումը

1) Լիովին

2) Մասամբ

3) Բոլորովին

4) ԴԺվարանում եմպատասխանել

Page 13: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

13

ՏԻՄ-ի նկատմամբ անվստահության մակարդակը բավականին բարձր է:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ շատ հաճախ քաղաքացիները չեն

դիմում ՏԻՄ-ին՝ վստահ չլինելով, որ իրենց այս կամ այն խնդիրր կլուծվի

(ռեսպոնդենտների 53%-ը վերոնշյալ պատասխանն է տվել ՏԻՄ-ին որևէ հարցով չդիմելու

պատճառների մասին հարցին), սակայն միևնույն ժամանակ վերջիններիս 30%-ը

համարում են, որ ՏԻՄ-ի վրա ազդեցություն ունենալու լավագույն ձևը ավագանու

նիստերին մասնակցելն է, այլ ոչ օրինակ խաղաղ ցույցերը կամ վերահսկողությունը:

Հարցվողների 40%-ն էլ նշել է, թե չի եղել որևէ հարց, որի համար կդիմեր ՏԻՄ-ին, ևս 6%-ը

չի իմացել, որ կարող է դիմել: Վերջին 2 թվերը խոսում են ՏԻՄ- բնակչություն թույլ

արտահայտված երկխոսության և ՏԻՄ-ի լիազորությունների վերաբերյալ բնակիչների

ցածր իրազեկության մասին: Այսպես՝ 40% ռեսպոնդենտներ, որոնք անբավարար են

գնահատել ՏԻՄ-ին վերապահված համայնքային խնդիրների գերակշիռ մասի պատշաճ

իրականացումը, նշում են, որ որևէ հարց չեն ունեցել դիմելու համար ՏԻՄ-ին: Սա

վկայում է համայնքային համախմբման ցածր մակարդակի և համայնքի խնդիրը

անձնական խնդիր չհամարելու փաստի մասին:

53%

6%

40%

1%

Գրաֆիկ 11. ՏԻՄ-ին որևէ հարցով չդիմելուպատճառները

1) Վստահ չեմ եղել, որ այնկլուծվի

2) Չեմ իմացել, որ կարող եմդիմել

3) Չի եղել որևէ հարց, որդիմեմ

4) Չեմ ցանկացել

Page 14: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

14

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսպիսով՝ ստացված արդյունքների ամփոփման և համադրման արդյունքում կարելի է

հանգել հետևյալ հիմնական եզրահանգումներին.

Վանաձորի բնակչության շրջանում ընդհանուր դժգոհության մթնոլորտ է

տիրում ՏԻՄ գործառույթնորի պատշաճ իրականացման հարցի շուրջ: Հատկապես

ուշադրության են արժանի և առաջնահերթ լուծում են պահանջում ճանապարհների և

քաղաքային այգիների բարեկարգման, թափառող կենդանիների խնդրի և

երիտասարդների ազատ ժամանակի կազմակերպման հարցերը:

Առկա խնդիրները բնակչության գերակշիռ մասը պայմանավորում են

համայնքի ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ պլանավորման և կառավարման,

ՏԻՄ-ի՝ համայնքային խնդիրների նկատմամբ անտարբերության և համայնքի՝ բավարար

գումար չունենալու փաստի հետ:

Որպես ՏԻՄ-ի վրա համայնքային խնդիրներին արձագանքելու համար

ազդեցության մեխանիզմ ՝ բնակչության գերակշիռ մասը պատկերացնում են

վերահսկողությունը, ավագանու նիստերին մասնակցությունը, կլոր-սեղան

քննարկումները և խաղաղ ցույցերը՝ վստահելով այդ փոփոխությունները համայնքային

ակտիվ խմբերին, հասարակական կազմակերպություններին: Սակայն պրակտիկայում

նրանց գերակշիռ մասը չի կիրառում այս մեխանիզմներից ոչ մեկը:

Բնակչության շրջանում համեմատաբար բարձր վստահություն են

վայելում հասարակական կազմակերպությունները, բայց առավելապես բնակիչները

հակված են հավատալու ակտիվ խմբերին: Այս մոտեցումը հատկապես ցայտուն է

արտահայտված երիտասարդների մոտ:

ՏԻՄ գործառույթների շրջանակներում տարվող աշխատանքների մասին

բնակչության տեղեկացվածության, վստահության և ընդհանուր ընկալման մակարդակը

զգալիորեն բարելավման կարիք ունի: Շատերը լինելով դժգոհ ՏԻՄ-ի

գործողություններից կամ դրանց բացակայությունից՝ իրականում չունեն ինտենսիվ

Page 15: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

15

արտահայտված պատրաստակամություն՝ մասնակցելու տարվող աշխատանքներին:

Տեսականորեն գիտակցվող պահանջատիրությունը գործնականում չի արտահայտվում

վերահսկողական որևէ մեխանիզմի կիրառմամբ կամ առաջարկությամբ հադես գալով:

Հավատի և փոխադարձ երկխոսության ցածր մակարդակը հանգեցնում են բնակչության

և ՏԻՄ-ի միջև վակուումի ստեղծման:

Page 16: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

16

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ անհրաժեշտ է ընդլայնել բնակիչների հետ երկխոսության

համայնքային իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը, և հիմնվելով

ստացված արդյունքների վրա՝ մշակել հասարակության հետ հաղորդակցման նոր

ռազմավարություն: Մասնավորապես առաջարկվում է՝

❖ Ընդլայնել իրականացվող գործառույթների, նպատակների, ընթացիկ

ձեռքբերումների ու բացթողումների, բարեփոխումների շուրջ տեղեկատվությունը և դրա

տարածման կապուղիների բազմազանությունն ու ինտենսիվ կիրառությունը՝

նպաստելով ՏԻՄ-քաղաքացիներ վստահության մթնոլորտի ձևավորմանը:

❖ Պարբերաբար իրականացնել անկախ հետազոտություններ և վերլուծություներ՝

պարզելու հանրային կարծիքի փոփոխությունները և ժողովրդի մոտեցումները

համայնքի համար այս կամ այն առանցքային խնդրի նկատմամբ: Իրականացնել

մասնակցային կարիքի գնահատում, որի արդյունքներն օգտագործել ռազմավարական

պլանավորման մեջ:

❖ Մշակել մոնիթորինգի և հանրային մասնակցության նոր մոտեցումներ:

❖ Մշակել ՏԻՄ գործառույթնորի և աշխատանքների վերաբերյալ նկարագրողական,

բացատրական, վերլուծական և հանրության համար մատչելի բազմապիսի նյութեր,

հոլովակներ, ձեռնարկներ և ապահովել դրանց տարածումը:

❖ Պարբերաբար կազմակերպել հանրությանը տրամադրվող հաշվետվություններ

հանրային լսումներ, բաց քննարկումներ և շփումներ հասարակության տարբեր

շահագրգիռ կողմերի հետ:

❖ Բաց հայտարարությունների միջոցով հանրությանը ներգրավել ընթացիկ

աշխատանքներում, օգտագործել բնակչության առաջարկած ռեսուրսները:

❖ Որդեգրել գաղափարահենք գործելաոճ և ռազմավարական մտածողություն:

Page 17: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

17

Հավելված 1

Հարցաթերթիկ

Հարգելի՛ Վանաձոր քաղաքի բնակիչ,

ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Վանաձոր Ինֆոտան ակտիվ երիտասարդների կողմից անց է

կացվում հարցում՝ պարզելու համար Վանաձոր համայնքի հիմնախնդիրները, լուծում պահանջող

հիմնախնդիրների առաջնահերթությունները և Ձեր մոտեցումը հիմնախնդիրների լուծմանը:

Հարցումը իրականացվում է անանուն:

Ամիս, ամսաթիվ _________________

Հարցազրուցավարի անուն, ազգանուն _______________________________________

Համայնք ____________________________________

Թաղամաս __________________________________

1. Գնահատե՛ք, խնդրեմ, ստորև նշված համայնքային խնդիրների լուծմանն ուղղված

միջոցառումների իրականացումը՝ յուրաքանչյուրի համար նշելով «գերազանց», «լավ», «բավարար»,

«անբավարար» տարբերակներից մեկը:

Խնդիր գերազանց լավ բավարար անբավարար ԴԺ. ՊԱՏ.

1.աղբահանություն

2.ճանապարհների բարեկարգում

3. քաղաքային այգիների բարեկարգում

4. փողոցների լուսավորություն

5. թափառող կենդանիների խնդիր

6.երիտասարդների ազատ ժամանակի

կազմակերպում

7. հանրային տրանսպորտի սպասարկում

8. այլ (նշեք)

2. Ձեր իսկ կողմից «անբավարար» գնահատված ենթակառուցվածքներից հատկապես որո՞նք ունեն

առաջնային լուծման կարիք, նշեք առավելագույնը 3-ը, (ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԻՇԵՑՆԵԼ

«անբավարար» ԳՆԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ, ՆՇԵԼ ՆԱԽՈՐԴ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈԴԵՐԸ):

1) _____________________________________________________________________________________

2) _____________________________________________________________________________________

3) _____________________________________________________________________________________

3. Ըստ Ձեզ՝ ինչու ՏԻՄ-ը չի իրականացնում իր լիազորությունների շրջանակում գտնվող խնդիրների

լուծումը / ՀՆԱՐԱՎՈՐ Է 1 ՊԱՏԱՍԽԱՆ, ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ /

1) Համայնքը չունի բավարար գումար

2) ՏԻՄ ներկայացուցիչները չունեն կառավարման բավարար գիտելիքներ և հմտություններ

3) Ֆինասնները արդյունավետ չեն պլանավորվում և կառավարվում

4) ՏԻՄ-ը անտարբեր է համայնքային խնդիրներին

5) ՏԻՄ-ը կոռումպացված է

6) Այլ ______________________________________________________________________________

Page 18: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

18

4. Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր ազդել ՏԻՄ-ի վրա՝ վերոնշյալ խնդիրներին արձագանքելու

համար (ՀՆԱՐԱՎՈՐ Է 2 ՊԱՏԱՍԽԱՆ, ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ):

1) Ավագանու նիստերին մասնակցելու միջոցով

2) Նամակների միջոցով

3) Ստորագրահավաքների միջոցով

4) Խաղաղ ցույցերի միջոցով

5) Կլոր-սեխան քննարկումների միջոցով

6) Վերահսկողության միջոցով

7) Այլ __________________________________________________________________________________

5. Ում կվստահեք համայնքային խնդիրների լուծման գործում վերոնշյալ մեխանիզմները կիրառելիս

(ՀՆԱՐԱՎՈՐ Է 1 ՊԱՏԱՍԽԱՆ, ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ): :

1) Հասարակական կազմակերպություն

2) Ակտիվ խմբեր

3) Համատիրություններ

4) Իրավաբաններ

5) Այլ

_______________________________________________________________________________________

6. Դուք անձամբ ո՞ր խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում կցանկանայիք ներգրավված

լինել:

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

________________

7. Ինչպե՞ս կցանկանայիք մասնակցել այդ աշխատանքներին:

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

________________

8. Երբևէ որևէ հարցով դիմել եք ՏԻՄ-ին:

1) Այո 2) Ոչ 3) Չեմ հիշում

9. Եթե այո, որքանով է բավարարվել ձեր հարցը

1) Լիովին 2) Մասամբ 3) Բոլորովին 4) ԴԺ.Պատ

10. Եթե ոչ, ինչու չեք դիմել

1) Վստահ չեմ եղել, որ այն կլուծվի

2) Չեմ իմացել, որ կարող եմ դիմել

3) Չի եղել որևէ հարց, որ դիմեմ

4) Այլ

_____________________________________________________________________________________

Page 19: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

19

Հարցվողի սեռը (ՉՀԱՐՑՆԵԼ) 1.Արական 2.Իգական

Հարցվողի տարիքը

1. 16-25 տ. 2. 26-35 տ. 3. 36-45 տ. 4. 46-55 տ. 5. 56 և ավելի

Կրթությունը՝

1. միջնակարգ 2. միջին մասնագիտական 3. բարձրագույն

Շնորհակալություն

Page 20: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

20

Հետազոտության և զեկույցի պատրաստման աշխատանքներում ներգրավված են եղել՝

Արփինե Հակոբյան («ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ նախագահ, սոցիոլոգ)

Հերմինե Գասպարյան («ՀաՄաՏեղ» ծրագրի ղեկավար)

Քրիստինե Հովսեփյան (ներգրավված է եղել հետազոտության վերլուծական

աշխատանքներում)

Վահե Խաչիկյան («Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի համակարգող, համակարգել է

հետազոտության կազմակերպչական աշխատանքները)

Արամ Քարաջայան (ներգրավված է եղել զեկույցի ձևավորման աշխատանքներում)

Հարցազրուցավարներ

Թաթուլ Ղազարյան

Լիլիթ Գասպարյան

Սերգեյ Անանյան

Վազգեն Եդոյան

Մերի Ղազարյան

Նունե Ալավերդյան

Օֆելյա Սահակյան

Անահիտ Թումանյան

Դայանա Ամիրխանյան

Էդուարդա Մարկոսյան

Էմմա Ղամբարյան

Էլիզա Հարությունյան

Page 21: ՀաՄաՏեղngoc.am/wp-content/uploads/2017/06/Վանաձոր-համայնքի... · 2 Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել

21

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի մասին

«ՀԿ Կենտրոն»-ն իր գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի

հայկական համագումարի ծրագիր:

2005թ.-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման

կազմակերպություն` «ՀԿ Կենտրոնը» շարունակում է կատարել իր հանձնառությունը:

Այսօր «ՀԿ Կենտրոնը» ներկայանում է հանրությանը որպես քաղաքացիական

հասարակության կառույցների գործունեությանն առնչվող գիտելիքի,

տեղեկատվության, փորձի և այլ կարողությունների շտեմարան:

Բարի կամքի հիմքով մասնակցությունն ու պատասխանատվությունը՝ հանուն

անհատի և ընդհանուր բարօրության ՀԿ Կենտրոնի տեսլականի ոգին ու շունչն են:

Կազմակերպության առաքելությունն է՝

Սատարել քաղաղացու մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում՝

կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով։

Խնդիրներն են՝

• Խթանել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի

մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

• Աջակցել սոցիալական գործընկերություն հաստատմանը:

• Խթանել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացները:

• Աջակցել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի

կարողությունների զարգացմանը:

ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ

ք. Վանաձոր, Խորենացի 6/1

0322 43315. 091 743315

[email protected], [email protected]

www.ngoc.am