äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü...
TRANSCRIPT
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü
ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ.3 (180)
«Իմ շա΄տ սիրելի աշակերտներ, ես հզոր եմ, դուք կանգնած եք իմ թիկունքում, դուք ուժ եք, որ զգում եմ հիմա, դուք եք մեր հայրենիքն ու մեր ապագան։ Ուժեղները հաղթահարում են խոչընդոտները, ի մաստունները՝ ամբողջ ճանապարհը։ Ես ձեզ ուժ և իմաստություն եմ մաղթում»,– հրաժեշտի այս խոսքերով ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը բարի ճանապարհ և, նկատի ունեալով շրջանավարտներից շատերի՝ ՎՊՀ ուսանող դառնալու հեռանկարը, նաև բարի գալուստ մաղթեց ՎՊՀ վարժարանի շրջանավարտներին:
Մայիսի 25ին ՎՊՀ վարժարանի աշակերտների համար հայրենի տուն դարձած ուսումնական հաստատության զանգը հնչեց վերջին անգամ։ Բուհի բակում ուրախ տրամադրություն էր. շրջա նա վարտներն ու ուսուցիչներն այդ օրն առանձնահատուկ գեղեցիկ ու անխուսափելիորեն թախծոտ էին։ Ուսուցիչները վերջին անգամ էին վայելելու կյանքի շեմին կանգնած աշա կերտների ավարտական միջոցառման երաժշտական ու պա րային կատարումները։
Որքան թախիծ ու ապագայի հավատի շողեր կային շրջանավարտների՝ դեռ չբաժանված` արդեն կարոտով
ողողված աչքերում։ Ծնողական սիրով ու գորովանքով ժպտացող ուսուցիչները մայրաբար գրկեցին ու բարի ճանապարհ մաղթեցին իրենց զավակաշակերտներին՝ հավատալով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ուղին է կերտելու, և փայլուն է լինելու նրանց ապագան։
Շրջանավարտներն էլ իրենց հերթին խոստացան, որ բարձր են պահելու վարժարանի պատիվը. ուր էլ լինեն, որքան էլ կյանքը փոխի իրենց, որքան էլ հեռու լինեն, չեն մոռանա տուն բերող ճանապարհը։ Սիրելի վարժարանն ու ուսուցիչները դեռ լսելու են իրենց մասին, բայց` արդեն որպես կայացած անհատների։
Հնչեց վերջին զանգը, հնչեց երկար ու զրնգուն՝ տարածվելով հրապարակով մեկ, մտնելով վարժարան, լցվելով դասասենյակներ, որտեղ դեռ արձագանքում էր շրջանավարտների զրնգուն ծիծաղը։
«Մենք ավարտում ենք, բայց չենք հեռանում»։Նրանցից շատերն արդեն որոշել են` ուսումը
շարունակելու են սիրելի բուհում՝ ՎՊՀում։Սենեկա Կրտսերն ասել է. «Դյուրին չէ ճանապարհը
երկրից դեպի աստղերը»։Համոզված ենք՝ նրանք հասնելու են աստղերին։
Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ախ, նորից բարի ճամփա,Ախ, նորից մնաս բարով...
ԲԱՐԻ ՃԱՄՓԱ ԵՎ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Մայիսի 25ին կա յացավ ՎՊՀ գիտ խորհրդի հերթա կան նիս տը, որը վարում էր ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուր գեն Խաչատրյանը: Օրա կարգում ընդգրկված առաջին հարցը շարունակական (հա րատև) կրթության բարե լավման խնդիրների վե րա բերյալ էր: Զե կու յ ցով հանդես եկավ ուսում նական աշ խա տա նք նե րի գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Ս. Թու ման յանը: Նա ներկայացրեց շարունակական կրթու թյան խնդիրները և դրանց բարելավման համար ձեռնարկվելիք միջոցները: Նշեց, որ բուհը տալիս է շուկայական պահանջներին բավարարող մաս նագետներ, սակայն աշխատանքի ընդունելիս գոր ծատուն փորձաշրջան է սահմանում (բանկերում՝ 36 ամիս). 70 ժամ գործնական աշխատանքներից հետո անգամ ուսանողները գիտելիքների ձեռք բերման կարիք ունեն: Ս. Թումանյանն ուրախալի հա մարեց ուսանողների շրջանում նկատվող՝ մրցունակ լինելու և հետագայում աշխատանք ունենալու հա մար մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու ան հագուրդ ցանկության առկայությունը:
Օրակարգի երկրորդ հարցի` ֆակուլտետներում շրջա նավարտների հետ հետադարձ կապի ամ րապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների վերա բերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Ելույթ ունեցավ պատմաշխարհագրական ֆա կուլ տետի դեկան, տ. գ. թ., դոցենտ Ս. Ժա մ հար յանը: Նա փաստեց, որ 2013, 2014, 2015 թվա կան ների 43 շրջանավարտներից 19ը աշ խա տում են մասնագիտությամբ կամ հարակից մաս նա գի տու թյուններով (ԴԱՀԿ, անվտանգություն, Պաշտ պա նության նա խա րա րություն): Կեն սա բա նա քի մ իա կան ֆակուլտետի դեկան, կ. գ. դ. Զարուհի Վար դանյանը նշեց, որ ֆակուլտետի «Բաց դռների շաբաթ» միջոցառումների ցանկում առան ձին տեղ են զբաղեցնում «Հանդիպում շրջանավարտների հետ», «Մենք քայլում ենք ձեր արահետներով» մի ջո ցառումները: Ունեն ֆակուլտետի պատ մության ալ բոմ, որում հյուրերը գրում են իրենց կար ծիքները կազ մակերպված միջոցառումների մասին: Ֆա կուլ տետի շրջանավարտներն ընդգրկված են մ աս նագիտությունների կրթական ծրագրերի կազմ ման հանձնաժողովներում, հաճույքով մաս նակ ցում են կազ մակերպվող սեմինարներին, նույ նիսկ ներ կա յացնում են որոշ դասընթացների ան հրա ժեշտությունը կրթա կան ծրագրում: Նրանց ա ռա ջարկով «Կեն սա բանու թյուն» մասնագիտության կրթա կան ծրագրում ներառվել է «Խնդիրների լուծման մեթոդիկա» դաս ընթացը` հետագայում կիրառվելով շա րունակական կրթու թյան շրջանակներում: Նա առ կա խնդիր հա մարեց ֆակուլտետի լավագույն ուսա նողներից գոնե մեկին աշխատանքի տեղավորելու հնարավորություն չու նենալը, ինչի վերաբերյալ ՎՊՀ ռեկտոր Գ. Խա չա տրյա նը առաջարկեց բուհի վար ժարանի քիմիայի ուսու ցչի (տարիքը լրացող և թոշակի անցնող) փո խա րեն աշխատանքի ընդունել ֆա կուլտետի լավագույն ուսանող ներից մեկին:
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü
ÑáõÝÇë 14, 3 (180)
ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Ելույթներով հանդես եկան ֆի զի կա մա թե մա տի կական ֆակուլտետի դեկան, ֆմ. գ. թ., դոցենտ Հերմինե Գրի գորյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Ալբերտ Պողոսյանը: Բոլոր ֆա կուլտետ ների դեկանները առաջարկեցին հաճախակի դարձնել հան դիպումներն այն շրջանավարտների հետ, որոնք ուզում են կապ պահպանել բուհի հետ, ավելացնել շրջանավարտներին բուհ բերող մի ջո ցառումների քանակը, ամբիոններից ունենալ պա տասխա նատու ներ, որոնք կստեղծեն և կամրապնդեն կապը հա մապատասխան մաս նա գի տու թյունների շրջա նավարտ ների հետ: Նշեցին, որ մեծ է ՎՊՀ կա րիերայի կենտ րոնի դերը, կենտրոնի աշխատակիցնե րի կողմից տարվող աշխատանքների շնորհիվ նկա տ վում է դրական շարժ:
Օրակարգի երրորդ հարցը ուսանողների կարիքների վերհանման վերլուծությունն էր: Զեկույցով հան դես եկավ ՎՊՀ ուսխորհրդի նախագահ Արեն Հով հաննիսյանը: Նա ներկայացրեց ուսանողների առաջ քաշած կրթական խնդիրները, խոսեց մաս նագիտական գրականության բացակայության, գրա դա րանում առկա գրքերի հայերեն թարգմանությամբ տար բերակների չլինելու, Smart (խորհրդակ ցու թյուն ների համար նախատեսված հատուկ ստան դարտ ներով) լսարանների կահավորման անհրաժեշտու թյան, բուհում առկա քարտեզների հնամաշ լինելու վերաբերյալ: Ա. Հով հաննիսյանը, ներկայացնելով ու սա նողների առաջ քաշած իրատեսական կա րիքները/ծրագրերը, առաջարկեց վե րանայել հա մալսարանում գործող գնահատման համակարգը՝ բարձրացնելով օբյեկտիվության և ակադե միական ազնվության գործոնը, լսարաններում ա պա հովել խլացուցիչ սարքերի առկայությունը՝ ուսա նողների գի տելիքի պաշարի վերաբերյալ հնարա վո րինս պարզ պատկերացում կազմելու համար, հատ կաց նել մի ջոցներ` գրադարանում առկա մաս նագի տական գրա կանության հայերեն տար բե րակ ներ ձեռք բերելու կամ թարգմանելու համար:
Նիստի ժամանակ քննարկվեցին և հաստատվեցին ամբիոնի վարիչի ընդունման ընթացակարգը, ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային ընտրու թյան և պաշտոնների տեղակալման կա նո նա կարգը, ամբիոնի կանոնակարգը:
Նիստի վերջում կայացավ փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., դոցենտ Գագիկ Եթիմյանին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու հա մար փակ ընտրություն` 22 կողմ, 9 դեմ, 4 անվավեր:
ÑáõÝÇë 14, 3 (180)
Յուրաքանչյուր տարի հունիսի 1ին Ծաղկաձորում «Նինահար» պարային համույթի ղեկավար Արտյոմ Ռա ֆա յելյանի նախաձեռնությամբ կազ մա կերպվում է «Ծաղ կաձորյան ղողանջներ» պա րի փառատոն` նվիր ված երեխաների պաշտ պանության միջազգային օր վան: Փա ռատոնին մասնակցում են տարբեր ուսում նա կան հաստատություններից հրա վիրված պարային համույթներ: Վանա ձորի պետական համալսարանի «Ադե լաս» պարային համույթը (պա րուսույց` Հասմիկ Խաչատրյան), ինչպես նա խորդ տարիներին, այս տարի նույնպես մասնակցելու հրավեր էր ստացել:
Համույթը, որի ան դամները ՎՊՀ տարբեր ֆա կուլ տետ նե րի ուսանողներ են (մա ն կա վար ժու թյան, ֆի զի կա մա թեմա տի կա կան, բա նա սի րա կան ֆա կուլտետի տարբեր կուր սերի ուսանողներ), միջոցառման ժա մանակ հանդես է եկել եր կու պարային կա տարումներով և արժանացել «Պա րար վեստը լա վա գույնս ներ կայացնելու» անվանակարգի հաղթո ղի կոչմանը:
Հունիսի 5ին կայացավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի հեր թա կան նիստը, որը վարում էր ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրո ֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Օրակարգում ընդգրկված առաջին հարցը «Էրազմուս+»ի շրջա նակնե րում Ռումինիայի Յասի քաղաքի Ալեք սանդրու Իոան Կուզա համալսարանում կազ մա կերպված շարժունության փո խանակման ծրագ րի մասնակցության մասին էր: Հար ցի շուրջ ելույ թով հանդես եկան ՎՊՀ աշ խա տակից ներ Քրիս տի նե Ղազարյանը (շարունակական (հա րատև) կրթու թյան բաժնի ղեկավար), Լուսինե Էքմեք չ յանը (ու սումնամեթոդական վարչության ա կա դե միա կան կրեդիտների գրանցման և փո խանց ման հա մ ակար գող), Արուս Հովակիմյանը (կրթական բա րեփո խումների բաժնի մասնագետ): Նրանք նշեցին, որ այցի նպատակը փորձի փոխանակման միջոցով բուհերի միջև համագործակցության ամրապնդումն էր, ին չը իրենց հաջողվել է: Խոսվեց կրթական ծրագրերի նմանությունների ու տարբերությունների, ուսանողների տվյալների բազայի և կրթական տոնավաճառում ՎՊՀից մասնակիցների պատշաճ մակարդակով ներկա յանալու մասին: Ք. Ղազարյանը կարևորեց տեղի ուսա նողների՝ ՎՊՀում սովորելու ցանկություն հայտնելու հանգամանքը` համապատասխան լեզվով դասա վանդվելու դեպքում:
Օրակարգի երկրորդ հարցի` 201617 ուսումնական տարվա բակալավրի կրթա կան ծրագրով ամփոփիչ ատեստավորման (պե տա կան) արդյունքների ամփոփ ման վերաբերյալ ե լույ թով հանդես եկան ֆա կուլտետ ների դեկանները: Նրանք խոսեցին քննությունների և ավարտական աշ խա տանք ների վերաբերյալ:
Պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան, տ. գ. թ., դոց. Սամվել Ժամհարյանը նշեց, որ ֆա կուլտե տի 77 շրջանավատներից 40ը ստացել են գե րա
զանց, 23ը` լավ, 11ը` բավարար գնահատականներ, 3ը` անբավարար:
Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կ. գ. դ. Զարուհի Վարդանյանի հավաստմամբ` ուսանող ների աշխատանքները, ինչպես և նախորդ տարիներին, տպավորիչ էին, ինչի ապացույց է հանձնա ժո ղովի նախագահի` Ալեքսանդր Հակոբյանի, գո հունակությունը. նա նշել է, որ տարիներ առաջ նույն մաս նագիտության ուսանողի ավարտա կան աշ խատանքը (ֆիզիոլոգիայի թեմայով) հետագա յում ինքը օգ տագործել է իր աշխատանքում: Դեկանը փաստեց նաև, որ ֆակուլտետում անբավարար գնա հատական չի եղել:
Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանն իր ելույթում նշեց, որ ֆակուլտետի 91 ուսանողներից (81ը` այս տար վա շրջանավարտներ, 10ը` երկտարեցի) 89ը ավար տել են. տպավորիչ են եղել ավարտական աշ խա տանքները:
Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոց. Ալբերտ Պողոսյանը զեկուցեց, որ 77 ուսանողներից 43ը ստացել են գերազանցության դիպլոմ:
Իսկ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, ֆ.մ. գ. թ., դոց. Հերմինե Գրիգորյանը ասաց, որ 6 ավարտական աշխատանք ներկայացրած բոլոր ուսա նողներն էլ գերազանց են ստացել:
Այնուհետև ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ավարտական քննություններ չեն լինելու, ուսանողները մի այն ավարտաճառեր են պատրաստելու և պաշտպանե լու, ինչի կապակցությամբ հանձնարարեց մշակել հատուկ համակարգ` կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու համար: Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ
«ԱԴԵ ԼԱՍ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü
ÑáõÝÇë 14, 3 (180)
ՎՊՀում յուրաքանչյուր տարի Լոռու մարզի դպրոցա կանների համար անցկացվում են մրցույթներ և օլիմ պիադաներ, որոնց նպատակն է` աշակերտներին ու ղ ղոր դել մասնագիտության ընտրության հարցում, ամրա պնդել համալսարանի և մարզի դպրոցների հա մագործակցությունը:
Մայիսի 19ին ՎՊՀ դահլիճը լեփլեցուն էր, օրը հիշարժան էր տարածաշրջանի 912րդ դասարանի ա շա կերտների համար: Բուհն իր դռներն էր բացել հա մալսարանի կազմակերպած օլիմպիադաներում, կերպար վեստի, երաժշտության, ասմունքի, ֆրանսիական նո վելների թարգմանության մրցույթներում հաղթող աշակերտ ների առջև:
Աշակերտներին ոգևորելու և քաջալերելու համար կազմակերպվել էր միջոցառում, որն սկսվեց բուհի հիմնի հնչյունների ներքո:
Միջոցառման սկզբում բեմ հրավիրվեց ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը. նա շնորհավորեց մասնակիցներին, ողջունեց ուսման հանդեպ նրանց սերն ու ձգտումները, նշեց, որ նրանք են մեր վաղվա բժիշկները, մանկավարժները, նկարիչներն ու դա սա խոսները, նրանք են մեր փոխարինողները` շեշտելով տարածաշրջանի դպրոցների ուսուցիչների 70 տոկոսի ՎՊՀ շրջանավարտներ լինելու հանգամանքը: Մրցույթներում առաջին պատվավոր հորիզոնականներ գրաված աշակերտներին ռեկտորն անձամբ հանձնեց դիպլոմներ և նվերներ:
Մրցույթներին և օլիմպիադաներին մասնակցած 950 աշակերտներից 92ը արժանացան առաջին, երկրորդ և
երրորդ կարգի դիպլոմների, 89ը` շնորհակալագրերի:Մարտի ամսին Ե. Չարենցի ծննդյան 120ամյակին
նվիրված ասմունքի մրցույթին մասնակցած 35 դպրոցների 15 աշակերտներից 6ն արժանացան պատվոգրերի և նվերների, 15ը` շնորհակալագրերի:
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համատեքստում անց կացված ֆրանսիական նովելի թարգմանության մրցույ թին մասնակցած աշակերտներից (Վանաձոր, Գյում րի, Իջևան քաղաքների դպրոցականների) 4ն արժա նացան մրցանակային տեղերի:
Մարտապրիլ ամիսներին անցկացված մաթեմատիկա, ֆի զիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշ խարհագրություն, հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն լեզու, պատմություն, երաժշտություն, կերպարվեստ առարկաների օլիմ պիա դաներին մաս նակցած 748 աշակերտներից 76ն արժանացան առա ջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, 57ը` շնորհակալագրերի:
Մայիս ամսին անցկացված ռուսական պոեզիայի աս մունքի մրցույթին մասնակցած 47 աշակերտներից (Վա նաձոր, Գյումրի, Ստեփանավան քաղաքների և Վարդաբլուր, Լոռի Բերդ, Մեծ Պարնի, Ագարակ, Լեռնապատ, Գուգարք գյուղերի դպրոց) մրցանակների արժանացան 16 աշակերտներ:
Հարկ է նշել, որ բարձր արդյունքներ ցուցաբերած («Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Պատմություն», «Մաթեմատիկա» առարկաներից) 6 աշակերտներ (ստացել են 19,5 և 20 միավոր) ՎՊՀ ընդունվելու դեպքում հնարավորություն կստանան օգտվել ուսման վարձի զեղչերից:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄԳիտաժողովի փակման արարողության ժամանակ
ուսանողներին հանձնեցին մասնակցության հա վաստագրեր: Փակման արարողությունից հետո ՎՊՀ ուսանողները կազմակերպեցին էքսկուրսիա ԼՂՀ տե սարժան վայրերով. եղան Ստեփանակերտ ու Շուշի քաղաքներում. Ստեփանակերտում այցելեցին «Մենք ենք մեր լեռ ները» հուշահամալիր, Շուշիում` Սուրբ Ամենափրկիչ Ղազան չեցոց մայր տաճար և Կա նաչ ժամ եկեղեցի, եղան Հայաստանի հյուսիսային սահ մաններում, Խնձորեսկում, Մխի թար Սպարապետի գերեզմանին, Սուրբ Կիրակի եկե ղեցում, քայլեցին Խնձորեսկի ճոճվող կամրջով:
Շուշան ՆԵՐՍԻՍՅԱՆ«Հայոց լեզու և գրականություն»
մասնագիտություն, 2րդ կուրս
Մայիսի 5ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Շուշիի ազատագրման 25ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին արտերկրի ու Հայաստանի մի շարք բուհերի ուսանողներ, այդ թվում նաև Վանաձորի պե տա կան համալսարանի ուսանողները:
Մինչ լիագումար նիստի սկսվելը ներկաները ծա ղիկներ խոնարհեցին զոհված ուսանողազա տա մար տիկ նե րի հիշատակն անմահացնող հուշակոթողին: Նիստից հե տո աշխատանքները շարունակվեցին հա մա պատասխան բաժանմունքներում:
Վանաձորի պետական համալսարանից գի տա ժո ղովին մասնակցեցին 13 ուսանող:
ÑáõÝÇë 14, 3 (180)
«Պատանեկության տարիներին ձեռք բերած գի տելիք ները հույսի ծաղիկներ են, որոնք պտուղներ կտան»:
ԹելմանՎանաձորի պետական համալսարանի պատ մաշ
խարհագրական ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության ուսանողուհի Զարուհի Խաչատրյանը չի դադարում հավաքել իր հույսի ծաղիկները` ամեն օր ավելի ու ավելի ինքնազարգանալով ու հարստացնելով գիտելիքների պաշարը:
«Տարերքս հայոց լեզուն է»,– աչքերի փայլով ու ժպիտը դեմքին խոսում է անցած ուղու, տարբեր բնագավառներում նվաճումների, ապագա ծրագրերի ու երազանքների մասին: Սեփական եսը ներկայացնելիս խոսքը զուսպ է, ինքնագովությունից զուրկ, հա ջորդաբար ներկայացնում է պատվոգրերը: Գուցե պատճառը սովորություն դարձած հաղթանակներն են (մտածում եմ)… Իր մասին ավելի շատ լռում է, քան խոսում, այնինչ` լռությունն ավելի խոսուն է: Համոզված եմ, որ զրույցի ընթացքում դեռ շատ բացահայտումներ եմ
անելու, և հաստատվելու է նրա յուրահատուկ ուսանող ու լավ մարդ լինելու տեսակետս: Շտապելով ասեմ, որ չսխալվեցի:
Երգի ասպարեզում դեռ 6 տարեկանից հաղթանակներ ունեցած ու երաժշտությունն իր կյանքի անբաժան մաս համարող Զարուհին հիշում է` ինչպես մայրն առաջին անգամ ձեռքը բռնած տարավ երգի մրցույթի, որտեղ էլ եղավ իր առաջին հաղթանակը: Դաշնակահարուհի մայրը ոգեշնչման աղբյուր է դառնում դստեր համար. երկրորդ դասարանից Զարուհին սկսում է այցելել երաժշտական դպրոց ու 2012 թվականին գերազանց ավարտում դաշնամուրի բաժինը, իսկ 2011 թվականին ընդունվում է Գուգարաց թեմի «Սուրբ տիրամայր» երգչախումբ: Հպարտությամբ ու երախտիքով է պատմում երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար ու երգի ասպարեզում իր համար մեծ ուսուցչի` Սերգեյ Հարությունյանի մասին: Աչքերի անսահման խինդով ու մանկան ժպիտով ներկայացնում է մի ընտանիք դարձած երգչախմբի ըն կերներին. ասես տեղափոխվում է մի ուրիշ աշ խարհ` իր աշխարհ, որտեղ ամեն ինչ կատարյալ ու պայ ծառ է, որտեղ ինքն իր եսին առերեսվելուց միայն հպար տություն ու երջանկություն է զգում, որտեղ ինքը տանն է:
Երաժշտությունն իր ապրելակերպը համարող
Զարուհին հավաստիացնում է, որ հայոց լեզուն իր արյան մեջ է. նրա հանդեպ սերն ու իմացությունը գեներով են փոխանցվել` ժառանգել է տատից: Ըն դունվելով ՎՊՀ վարժարան` 2012 թվականի մասնակցում է «Հայոց լեզու» հանրապետական օլիմպիադային, 2013 թվականին` համահայկական օլիմպիադային. Երկուսում էլ արժանանում է առաջին մրցանակի:
«Հայրենասիրությունը արյանս մեջ է: Երբևէ չեն լինի եր կի րըս թողնելու, արտագաղթելու պատճառներ: Ապրելու եմ իմ հողի վրա` նույն սերն ու համոզմունքը փոխանցե լով հաջորդ սերունդներին»,– համառ ժպիտով հերքում է բոլոր եթեներս:
Վարժարանում սովորելու տարիներին համոզվում է, որ կյանքի գերխնդիրն է նոր սերունդնե րին օգտակար լինել գիտելիքներով: Հայրենասիրությունն ու իր ժողովրդի պատմության հանդեպ հետաքրքրու թյունը հանգիստ չեն տալիս Զարուհուն. 2015 թվա կա նին ըն դուն վում է պատմաշխարհագրական ֆա կուլտետի պատ մության բաժին: Ընտրած մաս նա գիտությունը մի
նա խադասությամբ է բնորոշում՝ «Հրաշք գիտություն է»:Ասես հասկանում է զարմացած ու հարցերով լի
հայացքս. ժպիտով բացում է փակագծերը:«Երաժշտությունն ու պատմությունը միշտ առնչել եմ
իրար հետ, և տարաբնույթ հակումներս պատահա կան չեն. հետագայում գիտական ուսումնասիրություն գրելու ծրագրեր ունեմ` «Եվրոպայի հեղափոխությունների ազդեցությունը արևմտյան կոմպոզիտորների աշ խատանքներում» թեմայով:
Զարուհին չի խուսափում կյանքի դժվա րու թյուններից: Կյանքը մշտապես պայքար է համարում, առանց որի ամեն ինչ անիմաստ ու ձանձրալի է: Իր կյանքի լավագույն ուսուցչից` մորից, սովորել է ներել, չչարանալ նախանձողների ու թիկունքից հարվածողների հան դեպ: Համոզված է` դրանով մարդիկ հաստա տում են, որ ճիշտ ուղու վրա է, ավելին` առջևում է:
Գերազանց սովորող ու կրթաթոշակ ստացող ուսանողուհին ՎՊՀն համարում է ոչ միայն կրթօջախ, այլև կյանքի այցեքարտ:
«Համալսարանն ինձ ոչ միայն գիտելիքների հարուստ պաշար, ընկերներ ու մասնագիտություն է տվել, այլև կյանքի դասեր. ՎՊՀն ինձ սովորեցնում է ապրել»:
Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎՊՀՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԿՐԹՕՋԱԽ Է, ԱՅԼԵՒ` ԿՅԱՆՔԻ ԱՅՑԵՔԱՐՏ
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü
ÑáõÝÇë 14, 3 (180)
2017 թվականի մայիսի 15ից մայիսի 19ը ՎՊՀ վարչական աշխատակիցներ Քրիստինե Ղազարյանը (շարունակական (հարատև) կրթության բաժնի ղեկա վար), Լուսինե Էքմեքչյանը (ուսումնամեթոդական վարչության ակադեմիական կրեդիտների գրանցման և փոխանցման համակարգող), Արուս Հովակիմյանը (կրթական բարեփոխումների բաժնի մասնագետ) «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակներում հյուրընկալվել են Ռումինիայի Յասի քաղաքի «Ալեքսանդրու Իոան Կուզա» համալսարանում: Ծրագիրը ներառում էր կրթական և մշակութային միջոցառումներ: Այցի նպատակը փորձի փոխանակման միջոցով բուհերի միջև համագործակցության ամրապնդումն էր: Շաբաթը մեկնարկել է մի շարք երկրներից ժամանած մասնակիցների և նրանց համալսարանների ներկայացմամբ: Հնգօրյա աշխատանքների ընթաց քում ՎՊՀ աշխատակիցները մասնակցել են մի շարք դասախոսությունների` «Էրազմուս ծրագրի 19 ամյա զարգացման ուղին «Ալեքսանդրու Իոան Կու զա» համալսարանում» (պրոֆ. Հենրի Լուչիան), «Եվրաինտեգրում» (դոկտոր Սինզիանա Բալտետեսկու Sînziana Baltetescu), «Միջմշակութային բախումներ և անհատական զարգացում» (դոկտ., պրոֆ. Ադրիանա Զայթ) թեմաներով: Կրթական տոնավա ճառի ընթացքում ՎՊՀ պատվիրակությունը ներկայաց րել է բուհը, ֆակուլտետները, համալսարանի կրթական հնարավորությունները՝ հատկապես օտարազգի ուսանողների համար: Կազմակերպվել է նաև հանդիպում
ծրագրի մասնակից համալսարանների` Յա սիում իրենց կրթությունը շարունակող ուսանողների հետ, այդ թվում նաև հայաստանցի:
Կապված աշխատանքային գործունեության ա ռանձ նահատկությունների հետ` խմբի անդամները ունե ցել են անհատական այցեր` համապատասխան բաժիններ: Ա. Հովակիմյանը մասնակցել է անգլերեն լեզվի դասավանդման դասընթացին, որի ընթացքում աշխատել է ուսանողների հետ: Մասնակցել է նաև մագիստրատուրայի ուսանողների թեզերի նա խապաշտ պանությանը նվիրված կոնֆերանսին:
Լ. Էքմեքչյանը այցելել է «Ալեքսանդրու Իոան Կուզա» համալսարանի ուսումնական հարցերով զբաղ վող բաժին, հանդիպել է բաժնի աշխատակիցների հետ, փորձի փոխանակման նպատակով ուսումնասիրել է ուսումնական գործընթացին վերաբերող փաս տա թղթեր, ծանոթացել դասախոսների վարկանիշի, ուսանողների գնահատման, կրեդիտների փոխանցման համակարգերին:
Ք. Ղազարյանին առանձնապես հետաքրքրել է «Ալեք սանդրու Իոան Կուզա» համալսարանում մեծահասակների կրթության կազմակերպման, համա պատասխան կրթական ծրագրերի ձևա վոր ման, շա հառուների հավաքագրման, հասուն կրթու թյան իրա կանացմանը վերաբերող փորձի ուսում նա սիրու մը: Այդ նպատակով նրան հյուրընկալել է նույն հա մալսարանի շարունակական կրթության ինս տի տուտի ղեկավար պրոֆեսոր Լաուրենտու Սոր տուն, ով երկու բուհերի համապատասխան ստո րա բա ժանումների միջև կապերի հաստատման ու հե տա գա ամրապնդման ուղղությամբ համագործակցության առաջարկ է ներկայացրել:
Վանաձորի պետական համալսարանի աշ խա տակիցների այցը ճանաչողական բնույթի էր: «Ալեքսանդրու Իոան Կուզա» համալսարանի պատասխանատու անձնակազմը ջանք չէր խնայել աշ խատանքայի այդ հինգ օրերը հագեցնել թե΄ ակադեմիական, թե΄ մշակութային միջոցառումներով:
Արուս ՀՈՎԱԿԻՄՅԱՆԿրթական բարեփոխումների մասնագետ
Մայիսի 19ին ռուսաց լեզվի ամբիոնը կազմակերպել էր խաղմրցույթ: Մասնակցում էին «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները: Սկզբում մասնակից թի մե րը ներկայացրին իրենց թիմի անվանումը, բացա տրեցին նշանակությունը` «Դիոպսիդ» (կանխազգացումը և տրամաբանությունը զարգացնող քար) և «Ֆենիքս» (կրակից վեր բարձրացող, կու յ րե րի տեսողությունը վերականգնող թռչուն): Ըստ մրցույ թի կանոնների` մասնակիցները ընտրում էին այ բուբենի կամայական տառ, որի տակ թաքնված էր հարցը, իսկ հաղթողի մրցանակը ստանալու էր մինչև 10 և ավելի միավորներ հավաքած թիմը: Հարցերը տրամաբանական և բազմակողմանի էին: Խաղմրցույթն ընթացավ երաժշտական ընդմիջումներով:
Մրցույթի ավարտին ռուսաց լեզվի ամբիոնը մաս
նակիցներին և հաղթողներին հանձնեց նվերներ և ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի կողմից տրված հավաստագրեր ու պատվոգրեր: Վիկտորինայի «Լավագույն մասնակից» մրցանակին արժանացավ Միլենա Պետրոսյանը, «Լավագույն թիմ» մրցանակին` «Ֆենիքս» թիմը, «Օրիգինալ անվանում» մրցանակին` «Դիոպսիդ» թիմը:
Մրցանակների հանձման արարողությունից հետո ելույթ ունեցավ խաղմրցույթի կազմակերպիչ, ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոցենտ Կարինե Առուստամյանը. նա շնորհավորեց մասնակիցներին և քաջալերեց մշտա պես համալրել գիտելիքների պաշարը, քանզի դա մնայուն հարստություն է:
Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՅՑ«ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱ»
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԽԱՂՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ÑáõÝÇë 14, 3 (180)
Մայիսի 9ը եռա տոն է հայերիս հա մար։ 1945 թվականի այս օրը Հայրենական մեծ պա տերազմում ԽՍՀՄ ժողովուրդները, այդ թվում և հայ, հաղթանակ տարան գերմանական ֆաշիստների դեմ։ Այս օրն է նշվում նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը (1992 թվականից ի վեր)։ 1992 թվականի մայիսի 9ին՝ առավոտյան, հայկական ջո կատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռ ներում» օպերացիան և ազատագրեցին հայի նպա տակների ու երազանքների մարմնավորում դարձած Շուշին։ Հերոսական այդ քայլով մեր մարտիկներն ա պա ցուցեցին, որ սեփական կյան քի ու արյան գնով ան գամ պատրաստ են պաշտպանել ու վերադարձնել մեզ պատկանելիքը՝ մեր Շու
շին։ 25 տարի առաջ այս օրը մեր քաջ զինվորները մտան Շուշի. Ղազանչեցոց եկե ղեցու ավերված գմբե թին ծածանվեց հայոց եռա գույնը: Մայիսի 9ը նաև Շուշիի ազատագրության տոնն է:
Մայիսի 10ին ՎՊՀ մեծ դա հլիճում տեղի ու նե ցավ ՎՊՀ մշակույթի կենտ րոնի կող մից կազ մակերպված մի ջո ցա ռում՝
նվիր ված մա յիս յան հաղ թա նակ ներին։ Մի ջո ցառ մանը ներ կա էին ազա տա մարտիկ
հյու րեր՝ ԵԿՄ ԼՄ նա խա գահ, գնդա պետ Կամո Հով հան նիսյանը, ԵԿՄ անդամ Ռազ միկ Մա
դար յանը, Պաշտ պա նա մար զա տեխ նիկայի հա սա րակական կազ մա կեր պ ության Վա նաձորի խորհրդի
նախագահ Խաչիկ Բալայանը։Դահլիճը շնչում էր հայրենասիրական ո գով ու
ջեր մությամբ։ Ներկաների արյան մեջ հի շո ղու թյուններ արթնացնող երաժշտական ու պա րային կատա րումները հպարտության ու եր ջանկության ար ցունքներով զար դարեցին շա տերի աչքերը։ Ուսանող ներն ըն թեր ցեցին Հայ րենական մեծ, Ար ցախ յան և Ապ րիլյան պա տե րազմներից զինվորնե րի գրած նամակ ները։ Դահլիճում լռություն էր... սարսուռ ազ դող լռու թյուն... հաշտեցնող ու հիշեցնող՝ ստիպելով յու րաքանչյու րին վերապրել իր պատմությունը:
«Հաղթանակի օր» երգի հնչյունների ներքո ուսանող ներն ու աշա կերտները հրաժեշտ տվեցին ներ կաներին։
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ազա տամարտիկ Խաչիկ Բալայանը։
Մայիսի 29ից հունիսի 2ը ՎՊՀում հյուրընկալվել էր Իսպանիայի Գրանադայի հա մալսարանի դասախոս, պրոֆեսոր, գրա կանագետ Մաուրիսիո Ագիլերա Լին դեն: Ամե րիկյան գրականության հե տա զո տող մասնագետ, պրոֆեսոր Մ. Լին դեն, հետաքրքրված լինելով ամերիկացի մե ծանուն գրող, հա յազգի Վիլյամ Սարոյանի ստեղ ծագործություններով, իրականացրեց Հա յաստան, կամ ինչպես ինքն է նշում` «հայ րենիք» այցելելու իր վաղեմի երազանքը:
Մայիսի 30ին և 31ին ՎՊՀ ուսանողների և գրականության մասնագետների համար նա անցկացրեց սեմինարքննարկում ներ` նվիրված Վ. Սարոյանի ստեղ ծագործություններին:
Մ. Լինդեն ներ կա յացրեց Սարոյանի մի քանի կարճ պատմվածքների («Ոսկի», «Ծերունին», «Խնձորի ծառը», «Արմենակ» և այլն) պատմական և հոգեբանական վերլու ծու թյունը: Նա նշեց, որ տպավորված է հայ կական մշակույթով: Գրականագետը խոստացավ, որ
այսու հետ Գրանադայի համալսարանի և ՎՊՀի միջև համագործակցությունն առավել կսերտանա:
Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐՈՒԻՍԻՈ ԱԳԻԼԵՐԱ ԼԻՆԴԵՆ՝ ՎՊՀՈՒՄ
ՄԱՅԻՍՅԱՆՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü
ÑáõÝÇë 14, 3 (180)
§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727
2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36
¾É. ÷áëïª [email protected]
ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`
§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ
îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ
ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü
ä³ï³ë˳ݳïáõ` ²ÝÇ Ê²â²îðÚ²Ü
гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ
1. Պետոյան Ս. Հ., Թուրքերը թուրքերի մասին, Հատոր 1, Երևան, 2011, 294 էջ:
2. Պողոսյան Ստ., Թուրքերը թուրքերի մասին, Հատոր 2, Երևան, 2011, 552 էջ:
3. Թուրքերը թուրքերի մասին, Հատոր 3, Կազմ. և խմբ՝. Ռ. Մել քոնյան, Երևան, 2011,
4. 308 էջ:5. Марукян А., Армянский вопрос и политика России (1915
1917 гг.), Ереван, 2003,6. 482 с.7. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան,
1993, 704 էջ:8. Հայերի դատը Փարիզում, հրապարակումը՝ Գրիգոր Ջա
նի բեկյանի, Երևան, 2010,9. 320 էջ:10. Амирханян М., Геноцид в Западной Армении и русская
поэзия, Ереван, 2012, 158 с.11. Հայասպանութիւնը և Ամերիկեան քոնկրէսը, Պէյրութ,
1978, 297 էջ:12. Ավետիսյան ժ., Երեմիա Քյոմուրճյանի պատմագրական
աշխատությունները որպես աղբյուր Օսմանյան կայսրության եւ Արեւմտահայության պատմության (17րդ դարի 3րդ քառորդ), Երեւան, 2016, 182 էջ:
13. Ասպետ Յ. Մ. Տօնապետեան, Էջեր հայ դրամագիտութեան պատմութենէն, Պէյրութ, 2006, 116 էջ:
14. Օգնայեան Ս., Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտ նի Բանակի,ԱՍԱԼԱ, Երևան, 2014, 152 էջ:
15. Սյվազյան Հ. Ս., Աղվանից աշխարհի պատմություն (հնագույն շրջանիցVIII դարը ներառյալ), Երևան, 2010, 294 էջ:
16. Ս. Սարդարյան, Հայաստանի ժայռապատկերները քարի դարից մինչև բրոնզի դար, Երևան, 2010, 244 էջ:
17. Гильберт М., Первая мировая война, Москва, 2016, 768 с.
18. Зайончковский А. М., Первая мировая война, Москва, 2015, 544 с.
19. Данилов А. А., Краткий исторический словарь, Москва, 2014, 256 с.
20. Чураков Д. О., СССР при Брежневе. Правда великой эпохи, Москва, 2014, 320 с.
21. Климов Г. А., История Европы. Ось времени, Тверь, 2008, 240 с. Петр Столыпин о России, Составили: К. И. Могилевский, К. А. Соловьев, Москва, 2010, 336 с.
22. Петр Столыпин о России, Составили: К. И. Могилевский, К. А. Соловьев, Москва, 2010, 336 с.
23. Хрущев, Брежнев, Горбачев. Догнать и перегнать. Мифы великой державы, Москва, 2016, 160с.
24. Հալաջյան Ա., Կիլիկիայի հայկական բերդաքաղաքները, Երևան, 2006, 80 էջ:
25. Паркер П. Дж., «Великолепный век» Сулеймана и Хюрремсултан:. Роман, Москва, 2014, 382 с.
26. Նորբերտ Զ., Գերմանական կայսրությունը և Հայկական հարցը (18781914), Երևան, 2008, 240 էջ:
27. Սիմոնյան Հ., Հայերի զանգվածային կոտորածները Կի լիկիայում, Երևան, 2009, 436 էջ:
28. Стариков Н., Ликвидация России. Кто помог красным победить в Гражданском войне, Питер, 2016, 384 с.
29. Гейсер Л., История реформации. Том 1. Реформация в Германии, Москва, 2015, 312 с.
30. Грейгъ О., Тайна за 107 печатями, или Наша разведка против масонов, Москва, 2014, 352 с.
31. История России (в таблицах и схемах), Москва, 2004, 208 с.
32. Гогун А., Между Гитлером и Сталиным. Украинские повстанцы, Москва, 2014, 448 с.
33. Абрамов А. С., Правда и вымыслы о Кремлевском некрополе и Мавзолее, Москва, 2014, 288 с.
34. Բաղդասարյան Յու., ԽՍՀՄի կործանումը, Երևան, 2016, 148 էջ:
35. Мечников Л. И., Цивилизация и великие исторические реки, Москва, 2013, 320 с.
36. Бонапарт Н., Египетский поход, СанктПетербург, 2012, 432 с.,
37. Первая мировая. Неизвестные страницы, Составитель: В. А. Золотарев, Москва, 2014, 507 с.
38. Հակոբյան Ա., Հայաստանի Հանրապետության պար բերական մամուլի պատմություն (19181920թթ.), Երևան, 2005, 64 էջ:
39. Захаров В. А., Карс и Карский договор 1921 года в истории Армении, Москва, 2010, 109 с.
40. Պալեան Յ., Սփիւռքը՝ ազգային հիմնահարց, Փարիզ 2000, 130 էջ:
41. Даль М., Оккультные тайны Кремля, Ростов, 2012, 235 с.42. Սարգսյան Վ., Բասկեր և հայեր. Փաստաթղթեր և նյութեր.
(իսպաներեն եզվով) Հատոր 2, Երևան, 2007, 253 էջ:43. Խոսրոևա Ա. Ռ., Ասորիների ցեղասպանությունն Օս ման
յան Թուրքիայում և հարակից թյուրքաբնակ վայրերում (XIX դարի վերջ – XX դարի առաջին քառորդ), Երևան, 2004թ. 114 էջ:
44. Натали Ш., Пантюркизм от Анкары до Баку и турецкая ориентация. Критика армянской политической мысли, Пятигорск, 2013, 208 с.
45. Эсбридж Т., Крестовые походы. Войны Средневековья за Святую землю, Москва, 2016, 733 с.
46. Захаров В. А., История Мальтийского ордена, Москва, 2012, 416 с.
47. Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994, 378 էջ:
48. Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյան, Հայոց Եկեղեցին, Երևան, 2016, 303 էջ:
49. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Երևան, 2009, 272 էջ:
50. Кривопусков В. В., Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР, Москва, 2007, 384 с.
51. Բարխուդարյան Վ. Բ., Մոսկվայի և Պետերբուրգի հայկա կան գաղութների պատմություն (XVIII դ. կես – XX դ. սկիզբ), Երևան, 2010, 420 էջ:
52. Սահակյան Տ., Հայաստանի դեմ 1920թ. ռուսթուրքադրբե ջանական զինված ագրեսիայի սնուցող ար մատները, Երևան, 2016, 586 էջ:
53. Սարուխանյան Ն., Խորհրդահայ պատմագիտությունը 19201930ական թվականներին, Երևան, 2016, 232 էջ:
54. Թովմասեան Պ. Մ., Աբբասեան Խալիֆայութեան պատմու թեան վերջին պատմաշրջանը եւ հայութիւնը (9911258). (Հայկական ծագումով Աբբասեան խալիֆաները), Երևան, 2006թ.
55. Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, Հատոր 1, Երևան, 2005թ, 604 էջ:
56. Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, Հա տոր 2, Երևան, 2014, 708 էջ:
57. Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, Հատոր 3, Երևան, 2015, 628 էջ: