presentation1

8
ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ Մ

Upload: anushiknikoghosyan

Post on 24-Dec-2014

338 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Presentation1

Մուշեղ Գալշոյա

ն

Page 2: Presentation1

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՄուշեղ Գալշոյանը (1933 – 1980) ծնվել է ու

մեծացել Հայաստանի  Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Page 3: Presentation1

Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։

Page 4: Presentation1

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն»ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ 

Page 5: Presentation1
Page 6: Presentation1

Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ 

Page 7: Presentation1

Նյութը Պատրաստեց`

Անուշիկ Նիկողոսյանը

7-3 դաս.

Page 8: Presentation1

ՎԵՐՋ