student scientific society · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ...

13

Upload: others

Post on 16-Oct-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

1

Page 2: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY

____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

1.1 (27)

Естественные и физико-математические науки (География и геология, информатика и прикладная математика,

биология, химия, фармацевтика, физика и радиофизика)

Natural and Physical-Mathematical Sciences (Geography and Geology, Informatics and Applied Mathematics,

Biology, Chemistry, Pharmacy, Physics and Radiophysics)

ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2019

Page 3: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

ԺՈՂՈՎԱԾՈՒ

1.1 (27)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (աշխարհագրություն և երկրաբանություն, ինֆորմատիկա և կիրառական

մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ֆարմացիա, ֆիզիկա և ռադիոֆիզիկա)

ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2019

Page 4: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия: ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան կ.գ.դ., պրոֆ. Լ. Նավասարդյան ֆ.մ.գ.դ., պրոֆ. Ռ. Ալավերդյան ֆ.բ.գ.դ., դոց. Ա. Բալաբեկյան ֆ.մ.գ.դ., դոց. Ե. Մամասախլիսով ֆ.մ.գ.դ., դոց. Տ. Հակոբյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Գ. Ալեքսանյան ե.գ.թ., դոց. Մ. Գրիգորյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան տ.գ.թ., դոց. Հ. Հարոյան ֆ.մ.գ.թ., դոց. Ս. Մխիթարյան ք.գ.թ., դոց. Ի. Ալեքսանյան ք.գ.թ., դոց. Ա. Մարտիրյան ֆ.մ.գ.թ., ասիստ. Ա. Մանասելյան ֆ.մ.գ.թ., ասիստ. Ա. Վարդանյան ֆ.մ.գ.թ. Մ. Ալեքսանյան ֆ.մ.գ.թ. Տ. Աբրահամյան

д.г.н., проф. Т. Варданян д.б.н., проф. Л. Навасардян д.ф.м.н., проф. Р. Алавердян д.ф.м.н., доц. А. Балабекян д.ф.м.н., доц. Е. Мамасахлисов д.ф.м.н., доц. Т. Акобян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Г. Алексанян к.г.н., доц. М. Григорян к.б.н., доц. О. Паносян к.т.н., доц. О. Ароян к.ф.м.н., доц. С. Мхитарян к.х.н., доц. И. Алексанян к.х.н., доц. А. Мартирян к.ф.м.н., ассист. А. Манаселян к.ф.м.н., ассист. А. Варданян к.ф.м.н. М. Алексанян к.ф.м.н. Т. Абраамян

Editorial Board DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. L. Navasardyan DSc, Prof. R. Alaverdyan DSc, Associate Prof. A. Balabekyan DSc, Associate Prof. Y. Mamasakhlisov DSc, Associate Prof. T. Hakobyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. G. Aleksanyan PhD, Associate Prof. M. Grigoryan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. H. Haroyan PhD, Associate Prof. S. Mkhitaryan PhD, Associate Prof. I. Aleksanyan PhD, Associate Prof. A. Martiryan PhD, Assistant Prof. A. Manaselyan PhD, Assistant Prof. A. Vardanyan PhD M. Aleksanyan PhD T. Abrahamyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected] Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ՈՒԳԸ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94, Էլ. փոստ՝ [email protected] ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Page 5: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

98

Սարգսյան Սարգիս ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

բակալավրիատի ուսանող Գիտական ղեկավար՝ ա.գ.թ., դոց. Գ. Ալեքսանյան

Էլ. հասցե՝ [email protected]

ՍԱՆԱՏՈՐ-ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Համաշխարհային տնտեսության կառուցվածքում արդյունաբերության դերի

զգալի աճը 20-րդ դարի կեսին հանգեցրեց էկոլոգիական մի շարք հիմնախնդիրների, որոնց զգալի մասն առավել սուր է արտահայտված «մարդածին աղտոտման խնդիրների խտացման միջուկներում»՝ քաղաքներում։ Միևնույն ժամանակ ուրբանի-զացման բուռն գործընթացը նպաստում է կյանքի առավել ակտիվ ռիթմով և առողջական բարձր ռիսկայնության պայմաններում իր գործունեությունը ծավալող քաղաքային բնակչության քանակական աճին։ Այս ամենի արդյունքում շարունա-կաբար աճում է սանատոր-առողջարանային ծառայությունների պահանջարկը, որն, ինչպես հայտնի է, «ծառայությունների հատուկ խումբ է՝ ուղղված այցելուների կազդուրման, առողջության վերականգնման ու հիվանդությունների կանխարգելման պայմանների ապահովմանը» [4]: Այդպիսի ծառայությունների մատուցման հիմքում մշտապես եղել է բնակլիմայական բարենպաստ պայմանների տարբեր համադրութ-յունների օգտագործումը, որոնցով աչքի է ընկնում նաև Հայաստանի Հանրապե-տության տարածքը։ Ընդունված է նման համադրություններ ունեցող տարածքները, որտեղ առկա են նաև այդ ռեսուրսների շահագործման համար բավարար ենթակա-ռուցվածքներ, որակել կուրորտներ [6]: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հանգստի նպատակով կուրորտներ են այցելում ոչ միայն հիվանդ, այլև առողջ մարդիկ, ինչը զգալի եկամուտ է ապահովում տնտեսվարող սուբյեկտների և տեղա-կան համայնքների համար՝ սանատոր-առողջարանային ծառայությունների մատու-ցումը դարձնելով զբոսաշրջային գրավիչ դեստինացիաների սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալ։

Աշխարհագրական դիրքով և բնակլիմայական պայմաններով պայմանավոր-ված՝ կուրորտները կարող են տարբեր մասնագիտացում ունենալ։ Առողջարանների կողմից օգտագործվող բնական գործոնի վրա առանձնացնում են կուրորտների հետևյալ տեսակները [7]՝

կլիմայական առողջարաններ, որոնց շարքում յուրահատուկ տեղ են զբա-ղեցնում լեռնային ենթատիպի կլիմայական առողջարանները,

բալնեոլոգիական (հանքաջրաբուժական) առողջարաններ, ցեխաբուժական առողջարաններ,

Page 6: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

99

խառը (պարունակում են բուժական մի քանի գործոն):

Հայտնի է, որ այս առումով, Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմանները թույլ են տալիս զարգացնել յուրաքանչյուրը։ Մեր տարածքում հնուց ի վեր փորձեր են կատարվել օգտագործելու բնության բազմազանությունն ու ռեսուրս-ները՝ առողջության վերականգնման և պահպանման նպատակով: Հնագույն հետ-քերը հայտնաբերվել են Գառնիում և թվագրվում են 3-րդ դարով։ Սակայն սանատոր-առողջարանային գործի բուռն վերելքը պայմանավորված է Հայաստանի պատ-մության խորհրդային ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումներով։ Այդ ժամանակաշրջանում հիմնված առողջարանները հսկայական ֆինանսական աջակ-ցություն էին ստանում պետությունից՝ որպես առողջ ապրելակերպի քարոզման միջոց։ Ամբողջ ԽՍՀՄ-ում ձևավորվում էին առողջարանային քաղաքներ ու գոտիներ, ինչպես Արզնին ու Ջերմուկը, Կիսլովոդսկը, Բորժոմին, Եսենտուկին և այլն [8]։ Նմանատիպ կարևորության տարածք էր նաև Դիլիջանը։ Գտնվելով Հայաստանի ամենաանտառապատ մարզում՝ Տավուշում, Դիլիջանի տարածքը նույնպես ունի առողջարանային ծառայությունների մատուցման հարուստ ավանդույթներ։ Այսպի-սով, աշխատանքի նպատակն է վերհանել Դիլիջանի՝ որպես կուրորտային տարածքի սանատոր-առողջարանային ծառայությունների զարգացման նախադրյալները և հեռանկարները։

Դեռևս ԽՍՀՄ տարիներին Հայաստանում կատարված հետազոտությունների հիման վրա երկրում առանձնացրել են կուրորտային 10 գոտիներ՝ իրենց բուժիչ գործոններով [2]`

1. Արզնի հանքաջրաբուժական կուրորտ. հարմարավետ, լանդշաֆտակլիմայա-կան պայմաններ և սառը, բուժիչ հանքային ջրեր,

2. Բջնի-Արզական-Աղվերան բալնեոկլիմայական կուրորտ. մեղմ, բարենպաստ կլիմա, անտառային հարուստ ծածկ, ֆիզիկա-քիմիական, գազային տարբեր բաղադ-րությամբ հանքային բազմաթիվ աղբյուրներ,

3. Դիլիջանի լեռնակլիմայական, հանքաջրաբուժական կուրորտ. Լեռնանտա-ռային բարենպաստ կլիմայական պայմաններ և սառը, կարբոնատային բուժիչ հան-քային ջրեր,

4. Լոռու կուրորտային գոտի. լեռնաանտառային բարենպաստ կլիմա, հանքային ջրերի աղբյուրներ, բուժիչ տորֆի հանքաշերտեր,

5. Ծաղկաձորի լեռնակլիմայական կուրորտ. լեռնաանտառային բարենպաստ կլիմա, անտառածածկի և լեռնային մարգագետինների առկայություն, թեթև իոններով օդի հագեցվածություն և թթվածնի պարունակության բարձր աստիճան,

6. Հանքավան-Մարմարիկ հանքաջրաբուժական կուրորտ. բարձրլեռնային գոտու լանդշաֆտակլիմայական բարենպաստ պայմաններ՝ թթվածնով հարուստ, մաքուր օդ, ինչպես նաև ջերմային, կարբոնատային հանքային ջրեր,

Page 7: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

100

7. Ջերմուկի կլիմայաբալնեոլոգիական կուրորտ. չափազանց ջերմային, կարբո-նատային հանքային ջրեր և բարձր լեռնային, անտառային կլիմա,

8. Սյունիքի լեռնակլիմայական կուրորտ. բարենպաստ կլիմա, հանքային ջրերի աղբյուրներ,

9. Ստեփանավան-Գյուլագարակ լեռնակլիմայական, հանքաջրաբուժական կու-րորտ. չափավոր սառը, անտառային կլիմա, հարուստ բուսականություն, մաքուր օդ, կարբոնատային հանքային ջրեր,

10. Սևանա լճի ավազանի բալնեոկլիմայական կուրորտային գոտի. բարենպաստ լանդշաֆտակլիմայական պայմաններ, հանքային ջրերի աղբյուրներ, բուժիչ տորֆի հանքաշերտեր:

Պետք է նշել, որ հանքային ջրերի կազմով (Նկար 1) Հայաստանի կուրորտները համադրելի են եվրոպական հանրահայտ մի շարք կուրորտների հետ, ինչպիսիք են Կարլովի Վարին, Ժելեզնավոդսկը և Մաշուկը (Ջերմուկ հանքային ջուր), Բորժոմին և Վիշին (Ֆրանսիա), Դիլիջան հանքային ջուր և այլն։

Ինչպես երևում է վերը նշվածից, Դիլիջանն ունի մեկից ավելի բուժական գործոն և նրա սանատոր-առողջարանային հզորությունը կարող է պատկանել խառը տիպի, ինչը լրացուցիչ գրավչություն և ներուժ է հաղորդում կուրորտային տարածքին։ Միևնույն ժամանակ, առավելություն է նաև այն, որ այստեղ առկա է հանքային ջրի հսկայական պաշար, իսկ, ինչպես հայտնի է, Եվրոպայում առողջարանային ծառա-յություններն ի սկզբանե զարգացել են հենց հիդրոթերապիայի ու լոգանքային ծառայությունների շնորհիվ։ Այս շեշտադրումը հաստատվում է նաև փաստով, որ երրորդ հանրապետության տարիներին իշխանությունները տևական ժամանակ որպես առողջարանային կուրորտ իրենց ուշադրությունը սևեռել էին Ջերմուկի վրա, որի հիմնական առավելությունը դարձյալ հանքային ջուրն է։ Ամուլսարի հանքային գոտու շահագործման վերջին զարգացումների ներքո զգալիորեն մեծանում է Դիլիջանի՝ որպես առողջարանային ծառայություններ մատուցող առաջատար կուրորտային տարածքի հեռանկարը։

ՀՀ-ում առողջարաններն անցնում են որակավորման բավական բարդ գործընթաց՝ պայմանավորված ազգաբնակչության առողջության պահպանման և վերականգնման պատասխանատու առաքելությունը ստանձնելու հանգամանքով։ Նախ դրանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լիցեն-զավորման և թույլտվությունների գործակալության կողմից հինգ տարի ժամկետով որակավորվում են որպես հյուրանոցային տնտեսություններ [9], քանի որ «Զբո-սաշրջության և զբոսաշրջային գործունեության» մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ–ում որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն սուբյեկտները, որոնք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, սանիտարահիգենիկ, հակահրդեհային նվազագույն պահանջ-

Page 8: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

101

ները [3]։ Սակայն առողջարանի կարգավիճակ ստանալու համար լիցենզիա տրա-մադրում է առողջապահության նախարարությունը՝ համաձայն 2001 թ. ՀՀ կառավարության ընդունած Լիցենզավորման մասին օրենքի և 2002 թ․ հունիսի 29-ի N 867 որոշմամբ ընդունված՝ ՀՀ-ում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի։ Այսպիսով, կարգավիճակի ստացման միասնական և պարզեցված գործընթացի ներդրումը կարող է նոր հեռանկարներ բացել ոլորտի զարգացման համար:

2018 թ. հունվարի 1-ի դրությամբ Դիլիջանում առողջարանային ծառայություններ մատուցելու լիցենզիա ունեն Դիլիջան առողջարանային համալիրը, «Իմպուլս» և «Լեռնային Հայաստան» առողջարանները: Ընդ որում, միայն ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Լեռնային Հայաստան» առողջարանն է մատուցում բուժական ծառայությունների լայն սպեկտր՝ հետազոտություններից մինչև ցեխաբուժական, մերսման, ֆիզիոթերապևթիկ և այլ ծառայություններ։ «Դիլիջան» առողջարանը մատուցում է միայն սպա ծառայություններ, իսկ «Իմպուլսը»՝ միայն հանգստի ծառայություններ՝ առանց բուժական որևէ պրոցեդուրայի:

Դիլիջանի տարածքում ԽՍՀՄ տարիներին գործող առողջարաններում բուժման հիմնական ցուցումներն էին` շնչառական օրգանների տուբերկուլյոզ, արտաթոքային տուբերկուլյոզ, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ [1]: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնական խնդիրներից է մնում զբոսաշրջային ցածր սեզոնին առողջարանների թերբեռնվածությունը, ինչը նույնպես խոչընդոտում է առողջարա-նային գործունեության ընդլայնմանը, քանի որ առաջանում է որակավորված անձնա-կազմի հարկադիր պարապուրդի և արտահոսքի խնդիր: Թերբեռնվածության օբյեկ-տիվ պատճառներից է այն, որ կլիմայաբուժություն կազմակերպելու համար եղանա-կային պայմանները բարենպաստ են միայն տարվա տաք կեսին: Հետևաբար, տուրիզմի ընդհանուր զարգացումը և միջազգային համագործակցության խորացումը կարող է նոր հեռանկարներ բացել Դիլիջանի սանատոր-առողջարանային ծառա-յությունների զարգացման համար:

Որպես սանատոր-առողջարանային ծառայությունների զարգացման նա-խադրյալ պակաս կարևոր չէ նաև, որ Դիլիջան քաղաքի տարածքի ճարտարապետա-հատակագծային կազմակերպման հիմքում և զարգացման պլանում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները [11]՝

Զարգացնել քաղաքի զբոսաշրջության զարգացման, մասնավորապես՝ բուժական տուրիզմի ներուժը, ստեղծել քեմփինգների համար հնարավորություններ:

Նախատեսվում է գործող աղբավայրի կոնսերվացում և կենցաղային կոշտ թափոնների տեղափոխում աղբավերամշակման գործարան` 1 հա տարածքի վրա (պետք է կառուցվի համայնքից 10-12 կմ հեռավորության վրա):

Page 9: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

102

Առաջիկայում նախատեսվում է քաղաքում միայն փոքր հզորությունների էկոլոգիապես մաքուր արտադրությունների տեղակայում՝ զգալի քանակության արդյունաբերական թափոններ չառաջանալու համար:

Պարզ լճի և կից տարածքների սանիտարական մաքրում, ճահճացման կանխարգելում` հատուկ ծրագրի մշակման և իրականացման հիման վրա:

Ձեռնարկել միջոցառումներ տարածքը տարանցիկ ավտոտրանսպորտից բեռնաթափելու համար, ճանապարհային ցանցի բարելավման ու կանաչ պաշտպա-նիչ շերտով ապահովելու ողղությամբ:

Իրականացնել աղմուկից պաշտպանվելու միջոցառումներ: Ստեղծել 200 մ շառավղով սանիտարապաշտպանիչ գոտի հեռուստաաշ-

տարակի էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության մեղման համար՝ հաշ-վի առնելով դրա վերակառուցումը և հաղորդիչների հզորության հետագա մեծա-ցումը:

Անհրաժեշտ է ապահովել մակերևութային հավաքված ջրերի տարեկան ելքի շուրջ 70 %-ի մաքրում:

Ավելացնել կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը շուրջ 131, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը՝ 40 հա-ով: Բնակչության ապահով-վածությունը հասցնել 21-24 քմ/մարդու, ինչը զգալի կերպով գերազանցում է 12 քմ/մարդ կուրորտային քաղաքների համար գոյություն ունեցող նորմատիվային ցու-ցանիշը:

Խախտված, դեգրադացված կանաչ տարածքներում իրականացնել մեծածա-վալ վերականգնողական անհրաժեշտ միջոցառումներ:

Նկար 1. ՀՀ հանքային ջրերի բաշխումն ու հանքային կազմը [5]

Page 10: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

103

Դիլիջանի կուրորտային տարածքը, գտնվելով Դիլիջան ազգային պարկի տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր-ծելու ազգային պարկի ռեկրեացիոն հարուստ ամբողջ ռեսուրսը (Նկար 2): Դիլիջան ազգային պարկի տարածքի ռեկրեացիոն ռեսուրսները ներկայացված են Կովկասյան տիպի մեզոֆիլ անտառներով, կլիմայաբուժության, հանքաջրաբուժության, տորֆա և ցեխաբուժության բարենպաստ պայմաններով, պատմամշակութային, հնագիտական և բնական բազմաթիվ հուշարձաններով, որոնց շարքում կան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ:

Այստեղ լանդշաֆտային պայմանները (առատ բուսածածկով մեղմաթեք լանջեր, փոքրիկ հեղեղատներ) անփոխարինելի են բուժական ֆիզկուլտուրայի բոլոր մեթոդ-ների, բուժական չափավոր քայլքի կիրառման համար, որի ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացնում (տուրիստական երթուղիների միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորում, քարտեզագրում, տեղեկատ-վական միջոցառումներ, տեղեկատվական կենտրոնի բացում և այլն) տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունները: Դիլիջանի առավելություն-ներից մեկն էլ Հայաստանի հյուսիսային գոտում գտնվելն է՝ Հայաստանը Վրաս-տանին կապող միջպետական ճանապարհի վրա, ինչպես նաև խոշոր ձեռնարկա-տերերի ուշադրությունը, որն իր արդյունքները տալիս է առնվազն քաղաք այցելող զբոսաշրջիկների քանակական աճի տեսանկյունից:

Նկար 2. Դիլիջան ազգային պարկի տարածքում բնական և մշակութային հուշարձանների բաշխումը [10]

Page 11: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

104

Հաշվի առնելով Դիլիջանի աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայ-մանները և հսկայական կենսաբազմազանությունը՝ այս կուրորտային տարածքը զգալի ներուժ ունի զարգանալու կլաստերային տարբերակով՝ ներառելով զբո-սաշրջության արդի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ ագրոտուրիզմը, էկոտու-րիզմը, ճանաչողական տուրիզմը, ինչպես նաև ագրոպարենային համալիրները, տրանսպորտային ցանցերը և այլն:

Դիլիջանի սանատոր-առողջարանային ծառայությունների հեռանկարային զար-գացման ևս մեկ դրական գործոն է վերջին տարիներին քաղաքը ֆինանսական և կրթական կենտրոն դարձնելու միտումը, քանի որ սա նույնպես տեղավորվում է բնապահպանական տեսանկյունից անվտանգ կուրորտային տարածքի կլաստերային զարգացման մոդելի շրջանակներում: Այսպիսի զարգացումները ներուժ ունեն լուծելու ոչ միայն Դիլիջանի, այլև կուրորտային մյուս տարածքների գլխավոր խնդիրը՝ բիզնես ակտիվության և ֆինանսական հոսքերի սակավության հարցը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

[1] Դոլուխանովա Ն. Ի., Հայկական ՍՍՀ կուրորտային հարստությունները, Երևան 1963, էջ 25: [2] Թովմասյան Գ., Առողջարանային վերականգնողական զբոսաշրջության կառավարման համակարգը և զարգացման հայեցակարգային հիմքերը ՀՀ-ում, Երևան 2013 (3), ՀՊՏՀ-ի Բանբեր, էջ 91-2: [3] Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենքը, Երևան, 2003: [4] Սարգսյան Տ., Սահակյան Ի., Ծառայությունների ոլորտի բացատրական համառոտ բառարան, Երևան 2016, ԵՊՀ հրատարակչություն, էջ 123: [5] Атлас: Климат и природные лечебно-оздоровительные ресурсы Армении Ереван 2010, с. 105. [6] Ветитнев А. М., Войнова Я. А., Организация санитарно-курортной деятельности: Москва 2014, Учеб. Пособие, ОАО Первая Образцовая типография, с. 8. [7] Ветитнев А. М., Журавлёва Л. Б., Курортное дело: Москва, 2007, Учеб. пособие, КНОРУС, с. 12. [8] Առողջարանային բիզնեսի առանձնահատկությունները, URL: https://news.am/arm/news/114666.html (Հղումը կատարվել է՝ 31.08.2018) [9] Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի կազմա-կերպում, URL: http://www.mineconomy.am/hy/306 (Հղումը կատարվել է՝ 02.09.2018) [10] «Դիլիջան» ազգային պարկի քարտեզ, URL: http://www.mnp.am/images/files/nyuter/2010/13%20Tourism%20Dilijan%20Arm.jpg (Հղումը կատարվել է` 01.09.2018):

Page 12: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

105

[11] Գործողությունների ծրագիր Դիլիջան քաղաքի և շրջակայքի տարածքային մշակութային համակարգերի, Երևան, Դիլիջան, 2013, URL: http://www.urbanlab.am/files/wareshelf/1/1497862361081.pdf (Հղումը կատարվել է՝ 01.09.2018)

Սարգսյան Սարգիս

ՍԱՆԱՏՈՐ-ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Բանալի բառեր` սանատոր-առողջարանային ծառայություն, Դիլիջան քաղաք, ռեկրեացիոն ռեսուրսներ, կլաստերային զարգացում:

Աշխատանքում քննարկվել են Հայաստանի կուրորտային տարածքների սանա-

տոր-առողջարանային ծառայությունների զարգացման հնարավորությունները Դիլի-ջան քաղաքի օրինակով: Վերլուծվել են սանատոր-առողջարանային գործունեության ծավալման նախադրյալները և զարգացման խոչընդոտները: Գնահատվել են Դիլի-ջանի կուրորտային տարածքի կլաստերային զարգացման հնարավորությունները՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով և բնակլիմայական պայմանների առանձնահատկություններով:

Саргсян Саркис

ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ САНАТОРНО-КУРОРТНЫХ УСЛУГ В АРМЕНИИ НА

ПРИМЕРЕ ГОРОДА ДИЛИЖАН Ключевые слова: санаторно-курортные услуги, город Дилижан, рекреационные

ресурсы, кластерное развитие. В работе обсуждены возможности развития санаторно-курортных услуг курор-

тных зон Армении на примере города Дилижан. Проанализированы предпосылки и препятствия развитию санаторно-курортной деятельности. На основе географичес-кого положения и природно-климатических особенностей были оценены перспективы кластерного развития курортной зоны Дилижана.

Page 13: STUDENT SCIENTIFIC SOCIETY · տարածքում, զբոսաշրջային յուրահատուկ դեստինացիա է, որն ունակ է օգտագոր- ծելու ազգային

  

106

Sargsyan Sargis

PROSPECTS OF DEVELOPMENT OF RESORT SERVICES IN ARMENIA ON THE EXAMPLE OF DILIJAN

Key words: resort services, Dilijan, recreation resources, cluster development.

The prospects for the development of resort services in resort zones of Armenia on the example of Dilijan have been discussed. Prerequisites and obstacles to the development of resort services have been analyzed. Based on the geographical position and peculiarities of natural conditions, the prospects of cluster development for the resort zone of Dilijan have been estimated.