ymca vanadzor newsletter april armenian

4
Ապրիլի 9-ին TenSing խումբը կազմակերպել էր "TS աստղերը" փառատոնը, որը կամավորներից բաղկացած 8 փոքր խմբերի միջև մրցակցություն էր: Դա նաև TenSing խմբի հաշվետու համերգն էր ` ցույց տալու, թե ինչ են մասնակիցները սովորել` մասնակցելով Վանաձոր ԵՄՔԸ-ի TenSing խմբին: Մասնակից խմբերն էին` Տորնադո, Պեպսի սերունդ, Պենտալգին, Պինգ պոնգ, դրական - Ակունա Մոնտանա, ԲոցՄեն, Դխկլըդմբը, և Տիցտակ: Նրանք ներկայացնում էին երգ, դրամա և պար: Յուրաքանչյուր խումբ իր եռանդն էր ներդրել փառատոնում լավագույնը լինելու համար: Կար նաև ժյուրի, որի խնդիրն էր ընտրել լավագույն երգ, լավագույն դրաման, լավագույն պար և լավագույն թիմ անվանակարգերի հաղթողներին: Ժյուրիի անդամներն էին` Վանաձոր ԵՄՔԸ- ի գործադիր տնօրեն` Արեգնազան Մարտիրոսյանը, Հայաստանի ԵՄՔԱ ազգային միության գործադիր տնօրեն` Արմեն Բեժանյանը, TenSing խմբի նախկին անդամներ` Արինա Սարգսյանը և Մարինե Սարգսյանը և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի երգ- երաժշտության ամբիոնի դասախոս` Գայանե Աղայանը: Փառատոնին ներկա էին կամավորների ընտանիքների անդամները և հյուրեր` Արմեն Այվազյանը` TenSing խմբի նախկին անդամ և Արտաշես Սարգսյանը` TenSing խմբի ամենակրտսեր մասնակիցը, ովքեր հանդիսատեսին ներկայացան դուդուկի հայկական երաժշտության կատարմամբ: Դուդուկը Հայկական ավանդական փողային գործիքն է: Ժյուրիի արդյունքներն էին. Լավագույն պար - Պեպսի սերունդ Լավագույն երգը - Դխկլըդմբը Լավագույն դրամա - Դրական - Ակունա Մոնտանա Լավագույն թիմը - Ողջ TenSing խումբը Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով փառատոնին իրենց ակտիվ մասնակցության համար: Որից հետո մոտ 35-40 մասնակիցները և հյուրերը մասնակցեցին կազմակերպված խնջույքին: Pepsi generation—լավագույն պար TENSING §²ëïÕ»ñ¦ ÷³é³ïáÝ TenSing խումբլավագույն թիմ Մենք ունենք նաև մեկ այլ ձևավորման և մաքրման նախագիծ, և մեզ պետք է կամավորների աջակցությունը: Շենքի այն մասը, որը նայում է սրճարանին, ծայրահեղ կարիք ունի "դեմքի բարձրացման": Մենք կցանկանայինք, որպեսզի այն մաքուր լինի, դառնա ավելի գրավիչ և գեղեցիկ: Արդյո՞ք որևէ մեկը կարող է նվիրաբերել դրսի աթոռներ, որպեսզի տարեցները կարողանան նստել և նարդի խաղան դրսում տաք օրերին, խոշոր ծաղկի կաթսանե՞ր, իսկ ի՞նչ եք կարծում նկարելու մասին: Որևէ մեկը նկարի՞չ է և կարո՞ղ է անել որմնանկար: Ներկայացրեք Ձեր առաջարկը, կամ զրույցեք Ռոբերտի կամ Քեթլինի հետ, և մենք հաշվի կառնենք ձեր նախագծման գաղափարները: Հայցում ենք Ձեր աջակցությունը: Շրջակա միջավայրի օր Վանաձոր ԵՄՔԸ-ում...Արամիան Ճամբարում Շաբաթ օրը, ապրիլի 18-ին Վանաձոր ԵՄՔԸ-ի 25 կամավորներ մեկնեցին Արամիան ճամբարը մաքրելու աղբից, որոնք մնացել են անցյալ տարվա ճամբարային գործնեությունից: Շաբաթ էր, ցուրտ և անձրևոտ օր, բայց այն "չխոնավանացրեց" կամավորների հոգիները: Թեև դա դժվար աշխատանք էր, բայց ոչ ոք չէր բողոքում ...և այդ է պատճառը, որ Վանաձոր ԵՄՔԸ-ի կամավորները այդքան մեծաքանակ են: Անկախ նրանից, թե ինչ են անում՝ երգում, պարում, սովորում, բոլորն էլ պատրաստ են աշխատել միասին և անել ամեն ինչ: Վանաձեր ԵՄՔԸ-ի շենքը Վանաձոր ԵՄՔԸ-ն կազմակերպում է ֆորում `միջազգային կրթաթոշակների և կամավորական ծառայության հնարավորությունների մասին: Մայիս 28 Հոդվածներ Համարձակության ուշագրավ պատմություն Էջ 2 Հայոց ցեղասպանություն Էջ 3 “Երեխաների խնամք” Էջ 3 Հարցազրույց կամավորների հետ Էջ 4 Գալիք իրադարձություններ Ապրիլ, 2011 ԼրատուՎանաձոր ԵՄՔԸ

Upload: robert-zalinyan

Post on 23-Feb-2016

239 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

YMCA Vanadzor Newsletter April Armenian 2011

TRANSCRIPT

Page 1: YMCA Vanadzor Newsletter April Armenian

Ապրիլի 9-ին TenSing խումբը

կազմակերպել էր "TS աստղերը"

փառատոնը, որը կամավորներից

բաղկացած 8 փոքր խմբերի միջև

մրցակցություն էր: Դա նաև TenSing խմբի

հաշվետու համերգն էր ` ցույց տալու, թե ինչ

են մասնակիցները սովորել` մասնակցելով

Վանաձոր ԵՄՔԸ-ի TenSing խմբին:

Մասնակից խմբերն էին` Տորնադո, Պեպսի

սերունդ, Պենտալգին, Պինգ պոնգ, դրական -

Ակունա Մոնտանա, ԲոցՄեն, Դխկլըդմբը, և

Տիցտակ: Նրանք ներկայացնում էին երգ,

դրամա և պար: Յուրաքանչյուր խումբ իր

եռանդն էր ներդրել փառատոնում

լավագույնը լինելու համար:

Կար նաև ժյուրի, որի խնդիրն էր ընտրել

լավագույն երգ, լավագույն դրաման,

լավագույն պար և լավագույն թիմ

անվանակարգերի հաղթողներին: Ժյուրիի

անդամներն էին` Վանաձոր ԵՄՔԸ- ի

գործադիր տնօրեն` Արեգնազան

Մարտիրոսյանը, Հայաստանի ԵՄՔԱ

ազգային միության գործադիր տնօրեն`

Արմեն Բեժանյանը, TenSing խմբի նախկին

անդամներ` Արինա Սարգսյանը և Մարինե

Սարգսյանը և Վանաձորի պետական

‌‌մանկավարժական ինստիտուտի երգ-

երաժշտության ‌‌ամբիոնի դասախոս`

Գայանե Աղայանը:

Փառատոնին ներկա էին կամավորների

ընտանիքների անդամները և հյուրեր`

Արմեն Այվազյանը` TenSing խմբի նախկին

անդամ և Արտաշես Սարգսյանը` TenSing

խմբի ամենակրտսեր մասնակիցը, ովքեր

հանդիսատեսին ներկայացան դուդուկի

հայկական երաժշտության կատարմամբ:

Դուդուկը Հայկական ավանդական փողային

գործիքն է:

Ժյուրիի արդյունքներն էին.

Լավագույն պար - Պեպսի սերունդ

Լավագույն երգը - Դխկլըդմբը

Լավագույն դրամա - Դրական - Ակունա

Մոնտանա

Լավագույն թիմը - Ողջ TenSing խումբը

Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին

հավաստագրերով փառատոնին իրենց

ակտիվ մասնակցության համար: Որից

հետո մոտ 35-40 մասնակիցները և հյուրերը

մասնակցեցին կազմակերպված խնջույքին:

Pepsi generation—լավագույն պար

TENSING §²ëïÕ»ñ¦ ÷³é³ïáÝ

TenSing խումբ—լավագույն թիմ

Մենք ունենք նաև մեկ այլ

ձևավորման և մաքրման նախագիծ, և

մեզ պետք է կամավորների

աջակցությունը: Շենքի այն մասը,

որը նայում է սրճարանին, ծայրահեղ

կարիք ունի "դեմքի բարձրացման":

Մենք կցանկանայինք, որպեսզի այն

մաքուր լինի, դառնա ավելի գրավիչ և

գեղեցիկ: Արդյո՞ք որևէ մեկը կարող է

նվիրաբերել դրսի աթոռներ, որպեսզի

տարեցները կարողանան նստել և

նարդի խաղան դրսում տաք օրերին,

խոշոր ծաղկի կաթսանե՞ր, իսկ ի՞նչ

եք կարծում նկարելու մասին: Որևէ

մեկը նկարի՞չ է և կարո՞ղ է անել

որմնանկար: Ներկայացրեք Ձեր

առաջարկը, կամ զրույցեք Ռոբերտի

կամ Քեթլինի հետ, և մենք հաշվի

կառնենք ձեր նախագծման

գաղափարները: Հայցում ենք Ձեր

աջակցությունը:

Շրջակա միջավայրի օր Վանաձոր ԵՄՔԸ-ում...Արամիան Ճամբարում

Շաբաթ օրը, ապրիլի 18-ին Վանաձոր

ԵՄՔԸ-ի 25 կամավորներ մեկնեցին

Արամիան ճամբարը մաքրելու աղբից,

որոնք մնացել են անցյալ տարվա

ճամբարային գործնեությունից:

Շաբաթ էր, ցուրտ և անձրևոտ օր, բայց

այն "չխոնավանացրեց"

կամավորների հոգիները: Թեև դա

դժվար աշխատանք էր, բայց ոչ ոք չէր

բողոքում ...և այդ է պատճառը, որ

Վանաձոր ԵՄՔԸ-ի կամավորները

այդքան մեծաքանակ են: Անկախ

նրանից, թե ինչ են անում՝ երգում,

պարում, սովորում, բոլորն էլ

պատրաստ են աշխատել միասին և

անել ամեն ինչ:

Վանաձեր ԵՄՔԸ-ի շենքը

Վանաձոր ԵՄՔԸ-ն

կազմակերպում է ֆորում

`միջազգային

կրթաթոշակների և

կամավորական

ծառայության

հնարավորությունների

մասին:

Մայիս

28

Հոդվածներ

Համարձակության

ուշագրավ պատմություն

Էջ 2

Հայոց

ցեղասպանություն

Էջ 3

“Երեխաների խնամք” Էջ 3

Հարցազրույց

կամավորների հետ

Էջ 4

Գալիք իրադարձություններ

Ապրիլ, 2011

Լրատու—Վանաձոր ԵՄՔԸ

Page 2: YMCA Vanadzor Newsletter April Armenian

Էջ 2 Հզոր երեխաներ, Հզոր ընտանիքներ, Հզոր համայնքներ

Ավանդաբար Զատիկը հանդիսանում է

քրիստոնեական աշխարհի ամենասիրելի և

առավել ակնկալվող տոնը: Բոլորն էլ ողջունում

են միմյանց այդ օրը "Քրիստոս հայրավ ի

մեռելոց" "Օրհնյալ է հարությունը Քրիստոսի"

խոսքերով: Պասուց ծոմապահության

ընթացքում Զատիկից 40 օրառաջ, հայ

ընտանիքները դնում են ոսպի կամ այլ ընդեղենի

սերմեր բամբակյա բարակ շերտով պատված սկուտեղի վրա և պահում

այն տանը լուսավոր տեղ մինչև Զատկի օրը, երբ ծիլերը հայտնվում են:

Այս կանաչ ծիլերը, որոնք խորհրդանշում են գարունը և բնության

զարթոնքը, հանդիսանում է այն "խոտը", որտեղ մարդիկ դնում են

ներկված ձվերը Զատկի սեղանը զարդարելու համար: Մինչև օրս հայերը

պահպանում են այդ գեղեցիկ

բիբլիական առասպելը, որը

վերաբերում է կարմիր

հավկիթներին և քաղցրհացին:

"Երբ Քրիստոսը խաչվեց, մայրը

վերցրեց մի ձու և հաց, որոնք

փաթաթված էին շալով: Երբ մայրը

տեսնում է իր Որդուն խաչված և

նրա թևերը արյունահոսում են, նա

ծնկի է իջնում‌‌‌ու լաց լինում: Մոր

արցունքներն ու որդու արյունը

հոսում են շալի մեջ և գունավորում

ձուն և հացը: Ապա, Մայրը դնում է

շալը իր գլխին": Այդ օրվանից

սկսած մարդիկ սկսեցին

գունազարդել ձվերը կարմիր

գույնով Զատիկի օրը, իսկ

կանայք սկսեցին կրել շալ, երբ

այցելում են եկեղեցի:

Զատիկի տոնը Հայաստանում

Ղազար Արամիանը` Բաղդասարի և Մարթայի միակ որդին, ծնվել է 1908թ.-ի նոյեմբերի 15-ին Պոլիսում:

Բաղդասարը գնացել էր Ադանա` Կիլիկիա, աշխատանք փնտրելու: 1909թ.-ի Զատիկին` երկուշաբթի օրը, երբ Ադանայում գյուղի երեխաները

պատրաստվում էին Սուրբ հաղորդություն ստանալու ծեսին, թուրք զինվորները եկեղեցու շուրջը բենզին լցրեցին և այրեցին շինությունը:

Բաղդասարը և ողջ միաբանությունը այրվեցին այնտեղ: Այսպիսով փոքրիկ Ղազարը երբեք չտեսավ հորը, մի փաստ, որը հետապնդեց նրան իր

հասուն կյանքի ողջ ընթացքում:

Միևնույն ժամանակ քրդերը ներխուժեցին Պոլիս, թալանեցին տները և սկսեցին բոլոր հայկական ընտանիքների աքսորը: Ղազարի պապիկին

դաժանորեն ծեծել էին, իսկ նրա քեռին լուրջ վնասվածքներ էր ստացել: Միայն մայրն էր մնացել նրան պաշտպան: Զինվորները տկար, թուլացած

հայերին թողնում էին մեռնելու անապատներում: Չնայած ծեծից, կախաղաններից ու սովից մահացած հայերի դիակներով շրջապատված լինելու

սարսափին, Ղազարին հաջողվեց գոյատևել: Գոյությունը պաշտպանելու համար առանց ուտելիքի ու ջրի Ղազարը թաքնվում էր

գերեզմանատանը: Իր կյանքի վերջին տարիներին նա հաճախ մեծ հուզմունքով վեր էր հիշում այն

լքվածությունը և վախը, որը նա զգացել էր, երբ կուչ էր եկել մենակ` ուտելով միայն խոտ և հատապտուղներ:

Ղազարը ապաստան է գտնում Խարբերդի մանկատանը, որտեղ սննդակարգը մեկ կտոր հաց էր մեկ օրվա

համար: Նույնիսկ այդքանի համար Ղազարը անչափ շնորհակալ էր:

Հուսալքված որոշելով Ամերիկա մեկնել` Ղազարը ապօրինի ազգանուն ընդունեց, որպեսզի անձնագիր ստանա:

Նրան հաջողվեց Ամերիկա մեկնող մի նավ նստել: Ինչևիցէ, նրա կեղծ ինքնությունը պարզվեց և նրան թույլ

չտվեցին ափ իջնել: Ի վերջո նրան Նանսենյան անձնագիր շնորհվեց, որը նշանակում էր “մարդ առանց երկրի”:

1926թ.-ի սեպտեմբերի 13-ին Ղազարը` 17 ամյա վախվորած մի տղա, որի գրպանում ընդամենը 48 ցենտ էր և մի

դանակ ժամանեց Էլիս կղզի: Այդուհանդերձ Ղազարը երախտապարտ էր այն երկրին, որը նրան ազատություն և

Ամերիկյան երազանքին հետամուտ լինելու հնարավորություն տվեց: “Աստված օրհնի Ամերիկան”

արտահայտությունը անպակաս էր նրա շուրթերից: 4 անհանգիստ օրեր Ղազարը անցկացրեց Էլիս կղզում, մինչ

նա սպասում էր իր հոր զարմիկ Ղուկաս Արամյանի ժամանմանը: Ղուկասը Ղազարին բերեց Փրովիդենսի

Ուոլինգ Սթրիթ: 1930թ.-ի օգոստոսի 17-ին Ղազարն ամուսնացավ Նվարդ Պոլոնյանի հետ: Ղազարը սկսեց

սայլակով քաղցրավենիք առաքել մոտակա “Մայր” և “Հայր” նպարեղենի խանութներ, երբ կորցրեց շաբաթական

5 դոլար վճարվող աշխատանքը զարդեղենի գործարանում: Այսպես Ղազարը և Նվարդը 137 Դուգլաս

Ավենիույում հիմնադրեցին իրենց ծխախոտի և քաղցրեղենի ընկերությունը: Նվարդի աջակցությամբ Ղազարը

վարեց այս գործը 53 տարի:

Ղազարը երբեք չի կորցրել բարկությունը իր երիտասարդության սարսափների հանդեպ: Նա ուզում էր,

որ քաղաքակիրթ աշխարհն իմանա, որ հայերը տառապել են անասելի դաժանություններից, կորցրել են իրենց

հայրենի հողը և նրանց ընտանիքները մաս-մաս են արվել: Նա ցանկանում էր ցույց տալ, որ հայերը չէին կորցրել

իրենց քաջությունը, իրենց ժառանգությունը, գոյատևելու իրենց կամքը:

1993 թ.-ի հունիսին Ղազար Արամիանը կրկին այցելեց Էլիս կղզին` իր դողացող մատներով շոշափելով իր անունը` փորագրված այն

հուշարձանի վրա, որը նշում էր այն մարդկանց անունները, որոնք ապաստան են փնտրել այս ափերին: Հաջորդ օրը նա սրտի կաթված ստացավ և

մահացավ 1993թ.-ի հունիսի 21-ին: Նրա վերջին բառերից էր հետևյալ արտահայտությունը` “Աստված օրհնի Ամերիկան”:

Ղազարը լքեց իր 63 ամյա կնոջը` Նվարդին, իրենց աղջիկներին` Նյու-Յորքում ապրող Սյուին, Փրովիդենսում` Մարթային,

Թենսիլվանիայում ապրող Մարգոին և նրա ամուսնուն` Թոմաս Ռեգանին և նրանց երկու երեխաներին` Ջոսելինին և Փոլին:

Նրա կինը` Նվարդը, որոշեց իրականացնել Ղազարի երազանքը` օգնել Հայաստանի երեխաներին: Նրա մեծ ցանկությունն էր զերծ պահել

երեխաներին իր մանկության սարսափներից: Միջազգային YMCA –ի հետ կապ հաստատելով Ղազարի ընտանիքը Մանկական Կենտրոն հիմնեց

Հայաստանում, Վանաձորում, այն երեխաների համար ովքեր տառապել են երկրաշարժերից և պատերազմից:

Մեծ պատվով Վանաձոր YMCA –ի կառույցը այժմ կրում է կոտորածից մազապուրծ հայերի անունը և կոչվում ` Ղազար և Նվարդ Արամիանների

անվան Զվարթարան կենտրոն:

ՂԱԶԱՐ ԵՎ ՆՎԱՐԴ ԱՐԱՄիԱՆՆԵՐ

Ղազար և Նվարդ Արամիաններ

Page 3: YMCA Vanadzor Newsletter April Armenian

Ղազար և Նվարդ Արամիանների անվան Երեխաների

Էջ 3 Հզոր երեխաներ, Հզոր ընտանիքներ, Հզոր համայնքներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ամեն տարիապրիլի 24-ին հայերը ամբողջ աշխարհից հանդիսավորությամբ

իրենց հարգանքի տուրք են տալիս 1915թ.-ի ցեղասպանության ավելի քան

մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին: Հայաստանում հազարավոր մարդիկ

միանում են տարեկան երթին դեպի Ծիծեռնակաբերդ` հարգանք

մատուցելու նրանց, ովքեր զոհվեցին այդ հսկայական փորձին, որն ուղված էր

վերացնելու հայ ժողովրդին և բռնի հեռացնելու իրենց պապենական հողերից:

Վանաձորում կազմակերպվել էր երթ դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի`

հարգելու հայոց ցեղասպանության օրը:

հանգստի համար:

Վանաձոր ԵՄՔԸ- ի փիլիսոփայությունը

աջակցում է համամարդկային քրիստոնեական

արժեքներին` հարգանքը, հոգատարություն,

ազնվություն և պատասխանատվություն, տարբեր

ծրագրերի շրջանակներում հարստացնում է

կյանքը և նպաստում ուժեղ,

երեխաների, ընտանիքների և համայնքների

ստեղծմանը:

Արամիան ճամբարը գտնվում է Փամբակ գյուղի

լեռնային շրջանի բլրի կատարին, այն

շրջապատված է խիտ եղևնու ծառերով: 2008 թ.ին

ճամբարի հին շենքը քանդվել է և կառուցվել է մի

նոր շենք նույն վայրում, որի պաշտոնական

բացումը տեղի ունեցավ 2010 թ-ի օգոստոսին:

Արամիան Ընտանիքը Ամերիկայում նվիրաբերել

է բոլոր միջոցները նոր ճամբարի համար:

Վանաձոր ԵՄՔԸ-ն երախտապարտ է նրանց առատաձեռն աջակցության և ոգու համար: Մեր

նոր շենքում մենք ի վիճակի ենք ապահովել գերազանց հարմարություններ գործարար

հանդիպումների, սեմինարների, երիտասարդական խմբերի, ընտանեկան հավաքների կամ

Արամիան Ճամբար

Վանաձորի

ԵՄՔԸ-ի

“Երեխաների

խնամք”-ը

ամբողջական

ծրագիր է, որն

ապահովում է կրթական

հնարավորություններ 2-6 տարեկան

երեխաների համար սիրալիր հոգատար

միջավայրում: Ծրագրի նպատակն է

ապահովել երեխաների համար

համապատասխան գործունեություններ

և հնարավորություն է տալիս նրանց

աճելու ուժեղ, խելացի և վստահ:

Վանաձոր ԵՄՔԸ-ի ուսուցիչները

որակյալ մասնագետներ են, որոնք

տրամադրում են ջերմ և նպաստավոր

միջավայր յուրաքանչյուր երեխայի

համար:

Երեխաների խնամքի ծրագրի

նպատակները

* Տրամադրում է ճկուն, զարգացնող,

համապատասխան և հաջողված

կրթակարգը, որը լրացնվում է տանը և

դպրոցին` խրախուսելով ֆիզիկական,

սոցիալական, էմոցիոնալ և մտավոր աճ,

և երեխաների խմբում դրական

զգացմունքների ինքնակառավարման

արժողությամբ

* Տրամադրում է ջերմ, անվտանգ

միջավայր, որը նախագծված է

խրախուսելու որոշումներ կայացնելուն,

խնդիրների լուծմանը, անհատական

արտահայտությանը, և ազատության

սահմաններում երեխաները կարող են

հարգել միմյանց.

* Տրամադրում է իրավասու և հոգատար,

պրոֆեսիոնալ անձնակազմ, ովքեր

հասկանում են երեխաների կարիքները

* Տրամադրում է հաճախակի բաց

հաղորդակցություն ծնողների հետ, որը

տրամադրում է աջակցություն և

խրախուսում է նրանց ներգրավումը

Շատ ընտանիքներ

մասնակցել են Զատկի

տոնակատարությանը, որը

տեղի ունեցավ Վանաձոր

ԵՄՔԸ-ում ապրիլի 23-ին:

Երեխաները և նրանց ընտանիքները

մասնակցել են երգերի, Զատկի ձվերի

զվարճանքների, քաղցրավենիքի և ծիծաղի

հանդեսին:

Page 4: YMCA Vanadzor Newsletter April Armenian

Աբովյան փ.

Սայաթ Նովայի Զբոսայգի

Վանաձոր, Հայաստան

twitter.com/YMCA_Vanadzor http://www.vanadzorymca.wordpress.com/ www.facebook.com/pages/vanadzor-ymca/119797428085332

Üñ³Ýó ѳٳñ, áíù»ñ ó³ÝϳÝáõÙ »Ý ëï³Ý³É ÏñóÃáß³ÏÝ»ñÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñ, ËݹñáõÙ »Ýù ·Ý³É ¹»åÇ Facebook-Ç ³Ûë

ÇÝï»ñÝ»ï³ÛÇÝ ¿çÁ: : http://www.facebook.com/IREXARMENIA.

Մայիսի 28-ին Վանաձոր ԵՄՔԸ-ն կազմակերպում է ֆորում `միջազգային կրթաթոշակների և կամավորական ծառայության

հնարավորությունների մասին: Խնդրում ենք զանգահարել գրասենյան գրանցվելու համար: Միջոցառումն անվճար է և հասանելի բոլորին:

կինո դիտման և անգլերենի ակումբի անդամ եմ:

Ինչ է ԵՄՔԸ-ն ձեր համար: (Ինչպիսի ծրագրեր է

իրականացնում Վանաձոր ԵՄՔԸ-ն և ինչ

կազմակերպությունների հետ է այն համագործակցում:)

Մարինկա Մանուկյան: ԵՄՔԸ-ն իմ երկրորդ տունն է: Ինձ

շատ է դուր դալիս այստեղ: Ես շատ ընկերներ ունեմ

այստեղ: ԵՄՔԸ-ն մի հիանալի վայր է ինձ համար, որտեղ

շփվում եմ իմ ընկերների հետ, Վանաձոր ԵՄՔԸ-ն ունի

շատ աջակցող և հոգատար թիմ: ԵՄՔԸ-ն իրականացնում

է և տեղական և միջազգային ծրագրեր: Վանաձոր ԵՄՔԸ-

ն համագործակցում է տեղական ԵՄՔԸ-ների և

Նորվեգիայի ԵՄՔԸ- ի հետ: Ես գիտեմ, որ Վանաձորում

ԵՄՔԸ-ն հիմադրել են Արամիան ընտանիքը, ում շատ

շնորհակալ եմ: ԵՄՔԸ-ն իրականացնում է նաև փորձի

փոխանակման և ճամբարային ծրագրեր:

Լիլիթ Պետրոսյան: Ինձ համար ԵՄՔԸ-ն նույնպես

երկրորդ տունն է և սրանք լոկ բառեր չեն: Ամեն ինչ

անում եմ, որ ամեն օր գամ ԵՄՔԸ և կազմակերպեմ իմ

ազատ ժամանակը այստեղ: Սա նման է ադրենալինի,

թվում է, թե ինչ-որ բան պակասում է, երբ չեմ գալիս

այստեղ:

Ինչպես է ԵՄՔԸ-ն փոխել ձեր կյանքը: Կարող եք բերել մի

օրինակ:

Մարինկան Մանուկյան: ԵՄՔԸ-ում ես շատ ընկերներ եմ

ձեռք բերել: Այստեղ ես զարգացրել եմ իմ անգլերենը`

հաղորդակցվելով համագարծակից երկրների և

փոխանակման ծրագրերի կամավորների և հյուրերի հետ:

Ես սովերել եմ թիմային աշխատանք, ինչպես

հաղորդակցվել թիմի մյուս անդամների հետ: 2010 թ.-ի

հունիսին ընտրվել եմ լավագույն կամավոր` ԵՄՔԸ-ի

ադմինիստրատիվ աշխատանքներին և Երեխաների

խնամք կենտրոնի աշխատանքներին օգնելու և իմ

պատրաստակամության համար:

Լիլիթ Պետրոսյան: ԵՄՔԸ- ն ինձ օգնել է ազատվել

բարդույթներից: Մինչև ԵՄՔԸ գալը ես ամաչկոտ էի,

Երբ և ինչպես սկսեցիք կամավորություն անել ԵՄՔԸ-

ում և ինչ ակումբներում եք ներգրավված:

Մարինկա Մանուկյան: Ես ԵՄՔԸ եմ եկել 4 տարի

առաջ: Մեր բակում երգում էի և հանկարծ Tensing

առաջնորդ Արինա Սարգսյանը նկատեց ինձ և

պատմեց ԵՄՔԸ-ի և Tensing-ի մասին: Այդ օրվանից ես

ներգրավված եմ Tensing խմբում և ինձ շատ է դուր

գալիս այստեղ: Որպես կամավոր ես օգնում եմ

Երեխաների խնամք կենտրոնի ուսուցիչներին և

օգնում եմ ադմինիստրատիվ աշխատանքներին:

Լիլիթ Պետրոսյան: 6 ամիս է ինչ կամավոր եմ ԵՄՔԸ-

ում: Մի անգամ մայրս զրուցում էր մեր հարևան

Արեգնազան Մարտիրոսյանի հետ, (Վանաձոր ԵՄՔԸ-

ի գործադիր տնօրենի) մայրս հարցրեց, թե որտեղ

կարող եմ ներգրավվել, որպիսի կարողանամ

կազմակերպեմ իմ ազատ ժամանակը: Արեգնազանն

առաջարկեց Վանաձոր ԵՄՔԸ-ի, Tensing և

երիտասարդական խմբերի մասին: Ես որոշեցի գալ և

տեսնել այն: Ես Tensing խմբի անդամ եմ,

կամավորություն եմ Երեխաների խնամք կենտրոնում

և օգնում եմ ադմինիստրատիվ աշխատանքներում`

պատասխանում հեռախոսազանգերի: Բացի այդ նաև

վախում էի պարել կամ շփվել հատկապես

տղաների հետ, բայց հիմա ես ձեռբազատվել եմ

այդ բարդույթներից: Ես հիմա ավելի շփվող եմ

դառել և այժմ ունեմ ավելի շատ տղա ընկերներ

քան մինչև այստեղ գալս: Ես սիրում եմ

Վանաձոր ԵՄՔԸ-ն, այս հենց իմ տեղն է:

Եթե դուք հետաքրքրված եք դառնալ կամավոր Վանաձոր ԵՄՔԸ-ում, խնդրում

ենք զանգահարել գրասենյակ: Լրացուցիչ

տեղեկությունների համար զանգահարեք

0322 44471 / 0322 22712

Հարցազրույց ԵՄՔԸ կամավորներ` Լիլիթ Պետրոսյանի և Մարինկա Մանուկյանի հետ

Լիլիթ Պետրոսյան

Մարինկա Մանուկյան