ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 ·...

123

Upload: others

Post on 06-Jul-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային
Page 2: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

2

ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` ՌԵԿՏՈՐ Հ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ազգանուն, Անուն Պաշտոն Պատասխա-

նատվությունը խմբում

Ղարիբյան Հայկանդուխտ

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկն., դոցենտ

I և II չափանիշների պատասխանատու

Բաղրամյան Եֆրասիմ Ուսումնական բաժնի պետ IV չափանիշի

պատասխանատու

Բրուտյան Վաչիկ Որակի ապահովման կենտրոնի պետ,

մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ VI և X չափանիշների պատասխանատու

Ներսեսյան Գրիգոր Բնական գիտությունների ամբիոնի վարիչ,

մանկ. գիտ. թեկնածու V չափանիշի անդամ

Հակոբյան Մուշեղ Ճգնաժամային կառավարման ամբիոնի վարիչ,

տնտ. գիտ. թեկն., դոցենտ III չափանիշի

պատասխանատու

Դավթյան Անահիտ Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

կառավարման ֆակուլտետի դեկանի ժ/պ VIII չափանիշի

պատասխանատու

Կրբեկյան Վահագն

Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ,

պատմ. գիտ. թեկն.

V չափանիշի պատասխանատու

Հովակիմյան Գևորգ Փրկարարական ֆակուլտետի դեկան,

փ/ծ գնդապետ IV չափանիշի անդամ

Զիրաքյան Կարեն Փրկարարական ամբիոնի վարիչ,

փ/ծ գնդապետ IX չափանիշի

պատասխանատու

Բաղրամյան Սապետ Գլխավոր հաշվապահ VII չափանիշի

պատասխանատու

Պետրոսյան Հայկ Ճգնաժամային կառավարման ամբիոնի

պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր III և V չափանիշների

անդամ

Խաչատրյան Գոռ Ճգնաժամային կառավարման ամբիոնի

դոցենտ, տնտեսագիտ. թեկն. IX չափանիշի անդամ

Բագիյան Վալերի Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. թեկն., փ/ծ գնդապետ

IX չափանիշի անդամ

Գյուրջյան Յուրի Քաղաքացիական պաշտպանություն ամբիոնի

դոցենտ, տնտ. գիտ. թեկն. I չափանիշի անդամ

Խաչատրյան Գայանե Ճգնաժամային կառավարման ամբիոնի

դոցենտ, տնտեսագիտ. թեկն. IX չափանիշի անդամ

Գասպարյան Տաթևիկ Ճգնաժամային կառավարման ամբիոնի

դասախոս III չափանիշի անդամ

Մանուկյան Երանուհի Ճգնաժամային կառավարման ամբիոնի

դոցենտ, փիլ. գիտ. թեկն. V չափանիշի անդամ

Մխիթարյան Լիաննա Կադրերի բաժնի պետի ժ/պ VIII չափանիշի անդամ

Page 3: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

3

Սարաֆյան Կարապետ Քաղաքացիական պաշտպանություն ամբիոնի

դասախոս II չափանիշի անդամ

Հովհաննիսյան Աստղիկ Բնական գիտությունների ամբիոնի դասախոս IX չափանիշի անդամ Թորգոմյան Գոհար Բնական գիտությունների ամբիոնի դասախոս V չափանիշի անդամ

Ղարիբյան Ռուզաննա Քաղաքացիական պաշտպանություն ամբիոնի

դասախոս IV չափանիշի անդամ

Պետրոսյան Հասմիկ Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետի ավագ մեթոդիստ

I չափանիշի անդամ

Կարապետյան Սիրան Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետի ավագ մեթոդիստ

II չափանիշի անդամ

Ենգիբարյան Աննա Բնական գիտությունների ամբիոնի դասախոս IV չափանիշի անդամ

Նորեկյան Վարսիկ Ճգնաժամային կառավարման ամբիոնի

մեթոդիստ III չափանիշի անդամ

Հունանյան Տաթևիկ Որակի ապահովման կենտրոնի մեթոդիստ X չափանիշի անդամ

Խաչատրյան Անդրանիկ Քաղաքացիական պաշտպանություն ամբիոնի

դասախոս X չափանիշի անդամ

Գևորգյան Անի Շենքերի շահագործման և գնումների

կարգավորման բաժնի գնումների գծով մասնագետ

VII չափանիշի անդամ

Մկրտչյան Լիաննա Քաղաքացիական պաշտպանություն ամբիոնի

մեթոդիստ III չափանիշի անդամ

Թանգյան Անահիտ Բնական գիտությունների ամբիոնի դասախոս X չափանիշի անդամ Գրիգորյան Լիլիթ Բնական գիտությունների ամբիոնի մեթոդիստ I չափանիշի անդամ Նազարյան Լիլիթ Բնական գիտությունների ամբիոնի դասախոս II չափանիշի անդամ

Կարապետյան Անուշ Ուսումնական բաժնի մեթոդիստ IV չափանիշի անդամ Հարությունյան Լուսինե մեթոդիստ IV չափանիշի անդամ

Գրիգորյան Մարիամ մեթոդիստ X չափանիշի անդամ

Կարապետյան Ծաղիկ Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

կառավարման ֆակուլտետի մեթոդիստ V չափանիշի անդամ

Ստեփանյան Կարեն ՈՒԽ նախագահ, բակալավրի III կուրսի ուսանող IV չափանիշի անդամ

Ասոյան Մարիամ Մագիստրատուրայի II կուրսի ուսանող IV չափանիշի անդամ

Սարուխանյան Մերի Մագիստրատուրայի II կուրսի ուսանող IV չափանիշի անդամ

Page 4: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

4

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ .................................................................................................... 5

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԵԶՐՈՒՅԹՆԵՐ ............................................................................................ 5

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՀ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ................................................... 5

I.ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ............................................................................. 8

II. ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ .................................................................. 14

III. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ................................................................ 28

IV. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ................................................................................................................ 43

V. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԸ ............................... 61

VI. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ....................................................................... 75

VII. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ................................................................... 83

VIII. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ............................................................ 96

IX. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ............................................................ 107

X. ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ............................................................... 113

Page 5: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

5

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ուսումնական հաստատության կառավարումը, կրթական ու հետազոտական գործու-նեությունը, հասարակությանը մատուցվող ծառայությունները պարբերաբար բարելավվում են և միտված են. որակի մշակույթի ձևավորմանը, կրթական այնպիսի միջավայրի ստեղծմանը, որը կնպաստի աշխատաշուկայի

հարափոփոխ պահանջներին համապատասխան ուսումնառողների գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձևավորմանը,

մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը և հասարակության առջև հաշվետվողականության ապահովմանը,

ազգային և միջազգային մակարդակներում ուսումնական հաստատության կողմից մատուցվող ծառայությունների համադրելիության և մրցունակության, ինչպես նաև թափանցիկության ապահովմանը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԵԶՐՈՒՅԹՆԵՐ

Չափանիշներ` հատուկ առանձնացված ձևակերպումներ են, որոնք վերստուգելի տերմիններով սահմանում են հաստատության գործունեության կամ իրականացվող կրթական ծրագրերի բնութագրերը:

Չափորոշիչներ` ձևակերպումներ են, որոնք սահմանում են յուրաքանչյուր չափանիշին համապատասխանելու չափը և անաչառ գնահատելու համար անհրաժեշտ պայմանները:

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՀ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսու-հետ՝ ՀՀ ԱԻՆ) ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) կրթական հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխան-ցումը և տարածումն է կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում, ինչպես նաև անվտանգության մշակույթի ձևավորումը:

Ակադեմիան հիմնադրվել է Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման տարի-ներին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, որպես կադրե-րի վերապատրաստման ինստիտուտ, այնուհետև վերանվանվել արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտ, որը միայն անվանափոխում չէր, այլ ըստ էության՝ ՀՀ նոր բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրում: ՀՀ կառավա-րության 2005 թվականի հունիսի 29-ի Nօ1055-Ն որոշման համաձայն այն վերանվանվեց «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմա-կերպություն:

1993թ.-ից սկսած իրականացվել են հանրապետության կառավարման մարմինների ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման առաջին դասընթացներ, ներդրվել ճառագայթային պաշտպանության դասընթացի ծավալուն ծրագիր և ռադիոհաղորդումների շարք, իրականացվել բնակչության զանգվածային ուսուցում ճառագայթային պաշտպանության

Page 6: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

6

հարցերով և սկսվել համագործակցություն Իտալիայի համալսարանների միջազգային կազմա-կերպության հետ: Այնուհետև ձևավորվել է միջազգային համագործակցություն Ռուսաստանի Դաշնության, Շվեդիայի և Գերմանիայի հետ: ՄԱԿ-ի հետ իրականացվել է առաջին համատեղ միջոցառումը, և կրթական համակարգում դրվել ուսուցման կազմակերպման սկիզբը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության հետազոտությունների ազգային ինստիտուտի (այսուհետև` INESC) հետ 1997թ.-ին կնքվել է բնակչության պաշտպանության ոլորտում համատեղ ուսուցման վերաբերյալ պայմանագիր, և համագործակցության ծրագիրը շարունակվել մինչև 2008 թ.-ը:

1998թ.-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների համապատասխան կառույցների հետ իրականացվել է առաջին համատեղ ուսուցումը, որը շարունակվում է մինչև այսօր:

2004թ-ին սկսվել է համատեղ ծրագրի իրականացում Ճապոնիայի միջազգային համա-գործակցության գործակալություն (JICA) կազմակերպության հետ, որն առ այսօր շարունակվում է ուսուցման և տեղեկատվության ոլորտում:

2010թ.-ին ՀՀ կառավարության կողմից Ակադեմիան, որպես տարածաշրջանային հեռավար ուսուցման կենտրոն ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդունվել է ի գիտություն:

Ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստա-տություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գի-տական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառու-թյան իրականացմանը` միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական մակարդակ-ներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան: Միաժա-մանակ, Ակադեմիան իրականացնում է նաև լրացուցիչ կրթական ծրագրեր` հանրապետության ղեկավար կազմի ու մասնագետների վերապատրաստում և որակավորման բարձրացում` քա-ղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանու-թյան բնագավառում:

Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտ-պանության ոլորտի զարգացման կարևոր պայման է այդ ոլորտում գիտելիքահենք համակար-գի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա ինտեգրվելու միջազգային համակարգերին: Այդ առումով, Ակադեմիայի համար կարևոր է եվրոպական բարձրագույն կրթական համակարգին ինտեգրվելը և Ակադեմիայի կառավարման գործընթացում այդ համակարգի ընթացակարգերի ներդրումը:

Ակադեմիան 1995 թվականից սկսած ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար երկրների բուհեր և միջազգային կազմակերպություններ, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական ու գիտա-կան բազմաթիվ ծրագրերում: Ներկայումս ունի համագործակցության շուրջ 10 պայմանագիր միջազգային գործընկեր համալսարանների և միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱԿ, Unicef, UNDP, JICA, «Արձագանք» Շվեյցարիա և այլն):

Ակադեմիան ունի համագործակցության պայմանագիր Վարշավայի հրդեհային ծառայության բարձրագույն ուսումնական հաստատության (ուսանողների ու դասախոսների փոխանակման հեռանկարների ուղղությամբ), Հարավային Կորեայի (աղետների ռիսկի նվազեցման ոլորտում որակյալ մասնագետների կայուն համակարգի ստեղծման, կադրերի փոխանակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարման և այլ

Page 7: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

7

ուղղություններով) և համագործակցության համաձայնագիր Բելոռուսի հակահրդեհային ակադեմիայի հետ:

Իր 25-ամյա գործունեության ընթացքում Ակադեմիան տվել է շուրջ 1530 շրջանավարտ, որոնց մեծ մասը հաջողությամբ աշխատում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա-րության տարբեր ստորաբաժանումներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում և այլն:

Իր ռազմավարական նպատակների իրականացման շրջանակներում Ակադեմիայի գործունեությունը միտված է տալու բարձրորակ կրթություն, աջակցելու տարածաշրջանի գիտական, մտավոր, կրթական, տնտեսական և մշակութային առաջընթացին, ստեղծելու տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայր, տրամադրելու բարձրորակ և արդյունավետ օժանդակ ծառայություններ:

Ակադեմիայի աշխատանքները միտված են կրթության բովանդակության արդիականաց-մանը, ուսումնական գործընթացի կատարելագործմանը, ուսուցման մեթոդների նորացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, կրթության որակի ապահովմանը, միջազգա-յին կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, գործ-ընկեր հաստատությունների հետ համագործակցության ամրապնդմանը և այդ նպատակով նաև կրթության որակի ապահովման համակարգի ստեղծմանն ու որակի մշակույթի ձևավոր-մանը։

Ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն, որի կազմում առկա են 4 ամբիոններ և 4 մասնագիտական ցիկլեր:

Ներկայումս Ակադեմիայում բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցմամբ չորս մասնագիտությունների գծով սովորում է շուրջ 260 ուսանող, իսկ հեռակա ուսուցմամբ բակա-լավրի կրթական ծրագրով՝ յոթ և մագիստրոսի կրթական ծրագրով երկու մասնագիտու-թյունների գծով՝ շուրջ 730 ուսանող:

Ակադեմիայի ուսանողների հետաքրքիր առօրյան (գիտակրթական, մշակութային, ժամանցային տարբեր միջոցառումներ և նախաձեռնություններ) ապահովում, նրանց հայրե-նասիրական ոգու բարձրացմանը նպաստում է ուսանողական ակտիվը:

Ակադեմիան ունի ժամանակակից տեխնիկական միջոցներով ապահովված գրադարան (նաև էլեկտրոնային գրականություն), համակարգչային ցանց ու ժամանակակից համակար-գիչներով հագեցած համակարգչային լսարաններ, ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղարկային համալիր և գործնական պարապմունք-ների վարժադաշտ:

2014թ-ից Ակադեմիայում շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատանքներն իրականացնում է արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետը, որի գործունեության հիմնական նպատակն է նպաստել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, շրջանավարտների և Ակադեմիայի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:

Page 8: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

8

ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

I.ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) բարձրա-գույն ուսումնական հաստատություն է, որի հիմնական առաքելությունը բարձրագույն մասնա-գիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստումը, քաղաքացիական պաշտ-պանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական և ուսումնառության իրականացումը, ինչպես նաև գիտական ու կիրառական հետազոտական աշխատանքների կատարումն է ՀՀ ԱԻՆ համակարգում գործող ստորաբաժանումների ոլորտների պահանջներին համապատաս-խան: ՉԱՓԱՆԻՇ: Մասնագիտական ուսումնական հաստատության (այսուհետ` ՄՈՒՀ) վարած քաղա-քականությունն ու ծավալած գործունեությունը համապատասխանում են հաստատության որդեգրած առաքելությանը, որը համահունչ է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակին (ՈԱՇ): ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. ՄՈՒՀ-ն ունի նպատակներն ու խնդիրներն արտացոլող հստակ ձևակերպված առաքելություն, որը համահունչ է ՈԱՇ-ին:

Հիմքեր՝

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը: Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի 2014-2019 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրակա-

նացման պլան ժամանակացույցը: Ակադեմիայի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման միջնա-

ժամկետ պլանները (2014-2016թթ., 2017-2019թթ): Ակադեմիայի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման

կարճաժամկետ պլանը: Վերլուծել և հիմնավորել, թե որքանո՞վ է հաստատության ռազմավարական ծրագիրը

համապատասխանում ՄՈւՀ-ի առաքելությանը, նպատակներին և խնդիրներին (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Համաձայն «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության առաջին հոդվածի՝ Ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագի-տական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը` բարձ-րագույն, միջին ու հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերով (Հավելված N 1.1):

Ակադեմիայի առաքելությամբ նախանշված է, որ այն ձգտում է լինել տարածաշրջանային, գիտական ու կրթության նորագույն ուղղությունների և հետազոտական մեթոդների արմա-տավորման ու տարածման օջախ, պատրաստել խոր գիտելիքներով օժտված և գործնական հմտություններ ունեցող բարձրորակ կադրեր:

Հետևելով իր առաքելությանը` Ակադեմիան պատրաստում է ՈԱՇ-ի համապատասխան նկարագրերին (6-րդ և 7-րդ մակարդակներին) համահունչ անհրաժեշտ գիտելիքներով ու կա-րողություններով օժտված մասնագետներ` բակալավրի և մագիստրոսի որակավորումներով:

Ակադեմիայի առաքելությունը և դրանից բխող նպատակներն ու խնդիրներն ամրագրված են (2014-2019թթ.) զարգացման ռազմավարական ծրագրում (այսուհետ` ՌԾ, հաստատվել է Ակադեմիայի գիտական խորհրդի կողմից 2014թ.) (Հավելված N 1.2), որը հստակ խնդիրների միջոցով սահմանում է դրանց հասնելու ուղիները: Ակադեմիայի զարգացման ռազմավարական պլանավորումը նախանշում է, թե ի՞նչ է ցանկանում անել բուհն իր առաքելությունը և հիմնա-

Page 9: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

9

կան նպատակները երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ կերպով իրականացնելու համար: Ապագա միջավայրն առավել նպաստավոր և կանխատեսելի դարձնելու նպատակով Ակադեմիան մշակել է առանձին գործողությունների ամբողջություն, որը պետք է ապահովի նրա առաջընթացը նախանշված ուղղություններով (Հավելված N 1.2):

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ՌԾ-ի հիմնական նպատակների իրականացման համար նախատեսված էր լուծել մի շարք խնդիրներ, որոնք նպատակաուղղված են բարձրորակ կրթության ապահովմանը, քաղաքացիական պաշտպանության ոլորտում գիտական հետազո-տությունների իրականացմանը, բնակչության ներգրավմանը և ծառայությունների զարգացմա-նը, որակյալ կադրային ներուժի կատարելագործմանը, որակյալ ենթակառուցվածքների ստեղծ-մանն ու բարելավմանը, որակյալ ծառայությունների տրամադրմանը, արտակարգ իրավիճակ-ներում բնակչության պաշտպանության գործընթացների կառավարման ուղղությամբ նորարա-րական գործընթացների խթանմանը, կառույցների ու կազմակերպությունների հետ համատեղ բնակչության պաշտպանության կառավարման միասնական համակարգի ստեղծմանն ու մաս-նագետների նպատակային պատրաստմանը, բնակչության լայն շերտերի համար լրացուցիչ կրթության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ուղղված աղետներին դիմակայելու հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը, ընդունելության բազմազանեցված մուտքի ընդլայնմանը և ֆինանսական կայունությանն ու կառավարման արդյունավետության բարձ-րացմանը (Հավելված N 1.2):

Ակադեմիան հետևում է իր գերակա նպատակներից բխող ծրագրի իրականացմանը, որովհետև այն մեծապես կնպաստի հաստատության վարկանիշի բարձրացմանը, մրցակցային դիրքին, կբավարարի արտաքին շահակիցների պահանջները: Ծրագրի հաջող ավարտի դեպ-քում ուսանողները կտիրապետեն մասնագիտական հարուստ գիտելիքների ու կարողություն-ների, պատրաստ կլինեն հետագա ուսումնառության և հետազոտական աշխատանքի համար:

Ռազմավարական ծրագրի նպատակներն ու խնդիրները տեղաբաշխված են ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանում (հաստատված է Ակադեմիայի գիտական խորհրդի` 13.03.2014թ. թիվ 1 արձանագրությամբ), որտեղ հստակ նշված են կոնկրետ քայլերը, ժամկետ-ները, պատասխանատուները և ռեսուրսները: Վերջինիս հիման վրա ստեղծվել են միջնա-ժամկետ և կարճաժամկետ պլան-ժամանակացույցներ:

Ակադեմիայի կողմից հաստատվել է ռազմավարական ծրագրի մշակման համար պա-տասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատանքների իրականաց-ման ժամանակացույցը:

Ինչպես Ակադեմիայի ՌԾ-ը, այնպես էլ պլան-ժամանակացույցները տրամադրվել են կառուցվածքային ստորաբաժանումներին, որոնք իրենց գործունեությունը պլանավորում և իրականացնում են՝ հիմք ընդունելով վերոնշյալ ժամանակացույցները:

Ստորաբաժանումները յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին կազմում են իրենց աշխատանքային պլանները, իսկ տարեվերջին` ներկայացնում իրենց գործունեության հաշվետ-վությունը` պլաններում ընդգրկված խնդիրների լուծման տեսանկյունից: Այս գործընթացն ապա-հովում է, որ Ակադեմիայում կայացված որոշումները լիովին համապատասխանեն առաքելու-թյանը, բխեն դրանից և ուղղված լինեն դրա իրականացմանը: ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈՒՀ-ի առաքելությունը, նպատակները և խնդիրներն արտացոլում են ներքին և արտաքին շահակիցների կարիքները:

Հիմքեր՝

Ակադեմիայի գիտական խորհրդի կազմը: ՀՀ ԿԳՆ կրթական գործունեության լիցենզիա Մ N0051, Բ N0062: Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության

գնահատման հարցում: Ակադեմիայում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ

ուսանողական հարցում: Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի

Page 10: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

10

ուսումնասիրության հարցաթերթ: Ակադեմիայի պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների

կարծիքի ուսումնասիրության հարցաթերթ: Ակադեմիայի կողմից կազմակերպված պրակտիկայի գնահատման ուսանողական

հարցաթերթ: Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի

բավարարվածության ուսումնասիրության հարցաթերթ: Ակադեմիայից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության հարցա-

թերթ: ՀՀ կառավարության «ՀՀ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատության

մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 90-Ն որոշումը: Վերլուծել, թե ինչպե՞ս է ՄՈՒՀ-ը վերհանում ներքին և արտաքին շահակիցների կարիք-

ները: Հիմնավորել մոտեցման արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ հա-մապատասխան հիմքերից):

Ակադեմիայում գործում են արտաքին (տարածքային կառավարման և տեղական ինքնա-կառավարման մարմինների պատասխանատու, գործատու, շրջանավարտ, ծնողներ) և ներքին (ուսանող, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմ) շահակիցների կարիքները բացա-հայտող մի շարք մեխանիզմներ` հարցումների անցկացում, հանդիպումների կազմակերպում, կարծիքների ուսումնասիրում և այլն: Դրանք հիմնականում ուղղված են կրթական կարիքների բացահայտմանը և մատուցվող կրթական ծառայություններից շահակիցների բավարարվածու-թյան ուսումնասիրություններին: Ակադեմիայի կառավարման բոլոր մարմիններում (Գիտական խորհուրդ (ԳԽ), Գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողով (ՈԿՀ), դեկանատ) ապահովված է ներքին և արտաքին շահակիցների մասնակցությունը: Այսպես` ԳԽ անդամների 26,8% -ը, իսկ ՈԿՀ անդամների՝ 55,7% արտաքին և ներքին շահա-կիցներ են: Վերջիններս տվյալ օղակների լիիրավ անդամներ են, իրավունք ունեն մասնակցել քննարկումներին, արտահայտել իրենց կարծիքը, ներկայացնել առաջարկներ, մասնակցել որո-շումների կայացմանը:

Ակադեմիայի ներքին և արտաքին շահակիցներն ընդգրկվել են նաև 2014-2019թթ. զար-գացման ՌԾ-ը մշակելու համար ձևավորված աշխատանքային խմբի կազմում (հրաման թիվ ՈԱ-7, 12.12.2013թ.): Ֆակուլտետում և կառուցվածքային ստորաբաժանումներում շահակիցները ՌԾ-ի մշակման և քննարկման փուլերում իրենց առաջարկությունները ներկայացրել են աշ-խատանքային խմբի քննարկմանը: ՌԾ-ն ներկայացվել ու հաստատվել է ԳԽ-ի ընդլայնված նիստում և տեղադրվել Ակադեմիայի էլեկտրոնային կայքում:

Ակադեմիայի ՌԾ-ի խնդիր 2.2-ը («Նախաձեռնել առկա կրթական ծրագրերի բովան-դակային և կառուցվածքային վերանայման և նոր ծրագրերի ներմուծման փուլային գործընթաց` աշխատուժի շուկայի արդի պահանջներին համահունչ») իրագործելու համար Ակադեմիան հետևում է ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներում աշխատաշուկայի պահանջարկին և պարբերաբար իրականացնում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով մասնագիտությունների ճշգրտում կամ նոր մասնագիտությունների ներառում (Հավելված N 1.3), (Հավելված N 1.4):

Կրթական ծրագրերն արդիականացնելու նպատակով 2015 թ-ից կատարվում են տարբեր կրթական ծրագրերի ուսումնասիրություններ Ակադեմիայի ներքին և արտաքին շահակիցների բավարարվածության վերաբերյալ:

2012 թ-ից սկսած` ՀՀ ԱԻՆ համակարգի ստորաբաժանումների հետ պարբերաբար անց-կացվում են հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են մասնագիտությունների ճշգրտմանը վերաբերող հարցեր (նաև անանուն հարցման միջոցով):

Ակադեմիայի ռեկտորը, ով ՀՀ ԱԻՆ փ/ծ գեներալ-մայոր է, ընդգրկված է ՀՀ ԱԻՆ համակարգի ստորաբաժանումների ծառայողների ատեստացիոն հանձնաժողովում և մշտա-պես մասնակցում է այդ հանձնաժողովի աշխատանքներին, որի ընթացքում պարզվում են նաև

Page 11: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

11

Ակադեմիայի շրջանավարտների տեսական ու գործնական պատրաստվածության վերաբերյալ խնդիրները: Այդ հանդիպումների շնորհիվ բացահայտվում են մեր շրջանավարտների որոշ թերություններ և առավելություններ, պրակտիկաների, կուրսային աշխատանքների ու մագիստ-րոսական թեզերի թեմաների ընտրության և իրականացման հարցում, հաշվի են առնվում ար-տաքին շահակիցների (գործատուների) առաջարկությունները, ապահովվում է նրանց անմիջա-կան մասնակցությունն այդ գործում:

2015 թ.-ից սկսած, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների անդամ-շահակիցների շրջանում նույնպես անցկացվում է հարցում` նրանց մոտ աշխատող մեր շրջանավարտների մասնագիտական որակների վերաբերյալ:

Ակադեմիայում մշտապես կազմակերպվում են ՀՀ ԱԻՆ բազմաթիվ միջոցառումներ (շտա-բային ուսումնավարժանքներ, գիտագործնական սեմինարներ, ոլորտին վերաբերող տարա-բնույթ ռազմավարություններ ու ծրագրեր մշակող աշխատանքային խմբերի հանդիպումներ, միջազգային սեմինարներ և այլն), որոնց ընթացքում տեղի է ունենում հանդիպումներ, որտեղ վեր են հանվում շրջանավարտներին ներկայացվող պահանջները:

Ակադեմիայի ռեկտորը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչներն ու ուսումնական խորհրդատուներն ունեն ընդունելության հստակ ժամանակացույցեր, որոնց շրջանակներում ներքին շահակիցները (պրոֆեսորադասա-խոսական կազմն ու ուսանողները) անկաշկանդ ներկայացնում են իրենց հուզող խնդիրները: Հանդիպումներ կարող են կազմակերպվել նաև ժամանակացույցերից դուրս:

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈՒՀ-ում գործում են առաքելության ու նպատակների իրականացման արդյունքների գնահատման և բարելավման հաստատված մեխանիզմներ և ընթացակարգեր:

Հիմքեր`

Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները (2012-2016թթ.):

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրականաց-ման պլան-ժամանակացույցը:

Ակադեմիայի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման միջնաժամ-կետ պլանները (2014-2016թթ., 2017-2019թթ):

Ակադեմիայի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման կարճա-ժամկետ պլանը:

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրակա-նացման ընթացքի վերաբերյալ զեկույցը:

Ակադեմիայի գործունեությունն ըստ ուսումնական տարիների հաշվետվություն (2015թ., 2016թ.):

Ռազմավարական ծրագրի իրականացման և որակի ապահովմանը նպաստող մեխա-նիզմների վերլուծություն (տրամադրել համապատասխան հիմքեր և կատարել հղումներ համա-պատասխան փաստաթղթերին): Վերլուծել, թե ինչքանով են որակի ապահովման մեխանիզմ-ները նպաստում շարունակական բարելավմանը:

Ակադեմիայում գործում են մի շարք մեխանիզմներ և ընթացակարգեր ռազմավարական նպատակների իրականացման առաջընթացը գնահատելու համար: Ակադեմիայի ՌԾ-ի իրակա-նացման ընթացքը գնահատելու նպատակով մշակվել է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանը» (Հավելված N 1.2):

Փաստաթղթում ներկայացված են յուրաքանչյուր ռազմավարական խնդրի իրագործման համար պլանավորված գործողությունները/միջոցառումները, իրականացման վերջնաժամկետ-ները, պատասխանատու մարմինները կամ անձինք և անհրաժեշտության դեպքում պահանջ-վող լրացուցիչ ռեսուրսները (Հավելված N 1.2):

Ակադեմիան իր առաքելության և ն պատակների իրականացման արդյունքները գնահա-տելու համար կիրառում է գնահատման առանցքային ցուցանիշները (ԳԱՑ-ը), ռեկտորի ու ստո-

Page 12: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

12

րաբաժանումների ղեկավարների տարեկան հաշվետվությունների կազմման և վերլուծության մեխանիզմները (Հավելված N 1.5):

ՌԾ-ի կատարման առաջընթացի վերահսկման և գնահատման նպատակով 2014 թ-ից սկսած, կազմվում և հրատարակվում է Ակադեմիայի գործունեության ԳԱՑ-ի լրակազմը, որը ռազմավարական պլանավորման գործընթացի տարբեր փուլերի և քայլերի արդյունքները չա-փելու և վերլուծելու գործիք է, և որում առանձնացված են 6 բնագավառ` «Ընդունելություն և համակազմ», «Ուսումնական գործընթաց», «Ռեսուրսներ և կառավարում», «Ենթակառուց-վածք», «Գիտություն և նորամուծություն», «Արտաքին կապեր և միջազգային համագործակ-ցություն»: Որպես չափիչ գործիք` ԳԱՑ-ը կոնկրետ է, պարզ և հաշվարկելի: Այն վեր է հանում ձեռքբերումները և թույլ կողմերը` նրա հետագա զարգացումն առավել արդյունավետ կազմակերպելու համար (Հավելված N 1.5):

Պլանավորման գործընթացն Ակադեմիայում իրականացվում է վերևից ներքև, այսինքն՝ նախ կազմվում է Ակադեմիայի ՌԾ-ը, ապա ՌԾ-ի իրականացման պլան-ժամանակացույցը, որի համապատասխան` ֆակուլտետի, կառուցվածքային ստորաբաժանումների, ամբիոնների աշ-խատանքային պլանները և պրոֆեսորադասախոսական կազմի անհատական աշխատան-քային պլանները: Իսկ Ակադեմիայի հաշվետվողականությունն իրականացվում է ներքևից վերև. օրինակ` պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացնում է իր հաշվետվությունն ամբիոնի նիստում, որի հիման վրա ամբիոնի վարիչը հաշվետվություն է ներկայացնում ֆակուլտետի խորհրդի նիստում, ամբիոնի վարիչների հաշվետվությունների հիման վրա ֆակուլտետի դեկանը հաշվետվություն է տալիս սկզբում ֆակուլտետի խորհրդի նիստում, այնուհետև Ակադեմիայի ԳԽ-ի նիստում, ռեկտորը Ակադեմիայի տարեկան գործունեությունը (http://www.mes.am/) ներկայացնում է Ակադեմիայի ԳԽ-ում, Ակադեմիայի խորհրդում և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաշվետվությունների տարեկան նիստում:

2016 թ.-ին հիմք ընդունելով Ակադեմիայի բոլոր ստորաբաժանումների կողմից ներկա-յացված հաշվետվությունները, կազմվել է ՌԾ-ի` 2014-2019թթ. իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցը, որը ներկայացվել է Ակադեմիայի գիտական խորհրդի` 2016 հունիսի 30-ի նիստում, տպագրվել և հրապարակվել է Ակադեմիայի կայքէջում (http://www.mes.am/):

ՌԾ-ի նպատակների ու խնդիրների համաձայն կազմված զեկույցը հնարավորություն է տալիս գնահատել Ակադեմիայում ռազմավարական նպատակների իրականացման ընթացքը, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները, պլանավորել բարեփոխումները: Մասնա-վորապես, հիշյալ զեկույցի միջոցով ճշգրտվել և կազմվել է 2016թ. գործունեության կարճաժամկետ պլան-ժամանակացույցը:

Վերոնշյալ գործիքները և մեխանիզմները հնարավորություն են տալիս կառավարել, վերահսկել ՌԾ-ի իրականացման ընթացքը, ամրագրել ձեռքբերումները, վեր հանել թերա-ցումները և պլանավորել բարեփոխումները: Ակադեմիայի համար ռազմավարական խնդիր է դառնում մի կողմից ուսուցման որակի բարելավումն առկա ռեսուրսների պայմաններում, իսկ մյուս կողմից` որակի որոշակի շեմի ապահովումը ռեսուրսների օպտիմալ պլանավորման, զարգացման և արդյունավետ օգտագործման միջոցներով, ինչպես նաև ժամանակակից կրթության պահանջներին համապատասխանող չափորոշիչներով:

Վերլուծել Չափանիշ 1-ով նկարագրվող տիրույթում հաստատության ուժեղ և թույլ կողմերը, արտաքին հնարավորությունները և վտանգները:

Չափանիշ 1-ի վերաբերյալ ներկայացնել SWOT վերլուծություն` վերջին 5 տարիների համար

ՉԱՓԱՆԻՇ I.ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ կողմեր (Weaknesses) 1. Ակադեմիան ունի հստակ ձևակերպված առաքելություն, որը

համահունչ է ՈԱՇ-ին: 1. Ի տարբերություն ՀՀ ԱԻՆ

համակարգի՝ այլ պետական և

Page 13: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

13

2. Ակադեմիայում առկա է ռազմավարական ծրագիրը: 3. Ակադեմիայում առկա են գործընթացները կանոնակարգող

փաստաթղթերը: 4. Ակադեմիայի կարգավիճակը շրջանավարտներին հնարավո-

րություն է ընձեռում առավել հեշտ աշխատանքի տեղավորվել, մեծամասամբ ՀՀ ԱԻՆ համակարգում:

5. ՀՀ ԱԻՆ համակարգի պահանջներին համապատասխան անհրաժեշտ մասնագիտությունների առկայություն:

6. Ակադեմիան միակ կրթօջախն է տարածաշրջանում, որի հիմնական խնդիրը ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների համար բակալավրի և մագիստրոսի որակավորումներով կադրերի պատրաստումն է, հետագայում լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը:

7. Ռազմավարական ծրագրի գնահատման և վերանայման գործ-ընթացում առկա է արտաքին և ներքին շահակիցների ներ-գրավվածությունը:

8. Ռազմավարական ծրագրի իրականացման հաշվետվողակա-նությունը և իրականացումը գնահատող մեխանիզմների և գործիքների առկայությունը:

մասնավոր կազմակերպություն-ներում Ակադեմիայում ստացած կրթության ոչ բավարար արժևո-րում (հաճախ գործատուները լավ ծանոթ չեն ակադեմիայի գործունեությանը):

2. Ակադեմիայի ռազմավարական նպատակների և խնդիրների ձևավորման և իրականացման մեջ արտաքին շահակիցների մի մասի անբավարար հետա-քրքրվածություն և մասնակ-ցություն:

Հնարավորություններ (Opportunities) Վտանգներ (Threats)

1. Ակադեմիայի գերակշռող դերը ՀՀ ԱԻՆ համակարգի ստորա-բաժանումները որակյալ մասնագետներով ապահովելու գործում:

2. Պետական համակարգի գործատուների հետ համագոր-ծակցության և կրթական գործընթացում նրանց ներգրավման հնարավորությունների ընդլայնում:

3. Ակադեմիան միջազգային չափորոշիչներին համապա-տասխան տարածաշրջանային ուսումնական հաստատություն դարձնելու հնարավորության առկայություն:

1. Օրենսդրական դաշտի հաճախակի փոփոխությունը և անկայունությունը:

2. Տարաբնույթ ճգնաժամերը, այդ թվում տնտեսական ճգնաժամը, դրամի արժեզրկումը և այլն:

3. Ժողովրդագրական բացասական միտումները:

4. Աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությունը:

Ներկայացնել թույլ կողմերի և վտանգների հաղթահարման պլանավորվող ուղիները:

Ակադեմիան օգտվելով ներքին ուժեղ կողմերից և արտաքին հնարավորություններից ու հաշվի առնելով արտաքին վտանգները, վարում է այնպիսի քաղաքականություն, որը նրան թույլ կտա պահպանել ուժեղ կողմերը և հնարավորինս նվազեցնել թույլ կողմերը:

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագրում նախատեսված են ռազմավարական նպատակների իրականացման/առաջընթացի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշներ, որոնք իրականացվում են կարճաժամկետ (մեկ տարվա) և երկարաժամկետ (հինգ տարվա) կտրվածքներով: Այդ կողմնորոշիչ ցուցանիշների ցանկերը հաջորդում են ռազմավարական ծրագրում ամրագրված բոլոր 9 ռազմավարական նպատակներին:

Ակադեմիայի զարգացման ռազմավարական ծրագրից հետևում է, որ Ակադեմիային շահակից է ՀՀ ԱԻՆ-ն իր բոլոր ստորաբաժանումներով:

Ակադեմիայի ՌԾ-ը բնավ զարգացման կոշտ ծրագիր չէ, և ենթակա է ընթացիկ շտկումների` չնախատեսված միջավայրային փոփոխություններին համահունչ: Վերջիններս կարող են ի հայտ բերել նոր հնարավորություններ, որոնց պետք է արձագանքել, կամ` նոր արտաքին մարտահրավերներ ու սպառնալիքներ, որոնց Ակադեմիան պետք է դիմակայի:

Ակադեմիան նախատեսում է վերանայել իր առաքելությունը՝ համապատասխանեցնելով որակի ապահովման համակարգի պահանջներին, ստեղծել նոր կապեր և ակտիվացնել գործող կապերը տարածաշրջանի արտաքին շահակիցների հետ, վերլուծել ռազմավարական ծրագրի իրագործման կարճաժամկետ պլան-ժամանակացույցի կատարողականը և բացթողումները տեղափոխել հաջորդ կար-ճաժամկետ ծրագիր, պարբերաբար կազմակերպել պրոֆեսորադասախոսական կազմի վերապատ-րաստումներ, արդիականացնել նյութատեխնիկական բազան, բարձրացնել հագեցվածությունը:

Page 14: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

14

II. ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ակադեմիան իր առջև խնդիր է դրել բարձրացնել ֆինանսական ռեսուրսների կառա-վարման և օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև բարձրացնել Ակադեմիայի կառավարման արդյունավետությունը` կատարելագործել Ակադեմիայի ֆինանսական կառա-վարումը ֆինանսական գործունեության նորմատիվային բազայի հետագա զարգացման, կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման և անձնակազմի պարբերական վերապատրաստման միջոցով: ՉԱՓԱՆԻՇ: ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը, վարչական կառույցները և դրանց գործառնումն արդյունավետ են և միտված են հաստատության առաքելության ու նպատակների իրականացմանը` պահպանելով կառավարման էթիկայի նորմերը: ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. Հաստատության կառավարման համակարգն ապահովում է սահմանված էթիկայի կանոններին համապատասխան որոշումներ կայացնելու կանոնակարգված գործընթաց և ունի կրթական ու այլ նպատակների իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ:

Հիմքեր՝

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը: Կառավարման մարմնների կանոնակարգերը և աշխատակարգերը: Ֆինանսական աուդիտի նշանակման կանոնակարգը և աուդիտի արդյունքները: Ակադեմիայի կառուցվածքը և գործունեության կանոնակարգերը: Կառավարման մարմինների ընտրության կարգերը: Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները (2012-

2016թթ.): Ակադեմիայի ներքին կարգապահական կանոններ: Ակադեմիայի աշխատակիցների աշխատանքի ընդունման, տեղափոխման, հեռաց-

ման, առաջխաղացման, խրախուսման ու տույժի կիրառման քաղաքականությունն ու ընթացակարգերը:

Ներկայացնել կազմակերպական կառուցվածքում ներգրավված մարմինների տեղաբաշխ-ման քարտեզը:

Վերլուծել կազմակերպական կառուցվածքի արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից): Ինչքանո՞վ է այն նպաստում հաստատության առաքելության արդյունավետ իրականացմանը և որքանո՞վ է այն հասանելի անձնակազմին:

Կառավարման համակարգի գործունեության որակի բարձրացումը, դրա թափանցիկու-թյան, հաշվետվողականության, հրապարակայնության և վերահսկելիության սկզբունքների արմատավորումը բերում է կառավարման հետագա ժողովրդավարացմանը, ինչպես նաև առանցքային դեր ունի հաստատության զարգացման գործում:

Ակադեմիայի կառավարման համակարգի իրավական հիմքում դրված են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» (որը որոշում է Ակադեմիայի որպես իրավաբա-նական անձի տեսակը պետական ոչ առևտրային կազմակերպություն, այսուհետև՝ ՊՈԱԿ) ՀՀ օրենքների դրույթները: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմինն Ակադեմիայի խորհուրդն է՝ կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը: Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` ՀՀ ԱԻՆ (այսուհետ` լիազորված պետական մարմին), ակադեմիայի ռեկտորը, ինչպես նաև կոլեգիալ կառավարման մարմինները` ակադեմիայի խորհուրդը, գիտական խորհուրդը համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (Հավելված N 1.1):

Ակադեմիայի ԳԽ-ը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, ուսումնական, գիտական

Page 15: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

15

և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող մարմին է և գործում է ռեկտորի նախագահությամբ: ԳԽ-ի կազմը հաստատում է ՀՀ ԱԻ նախարարը, իսկ ԳԽ-ը հաստատում է իր աշխատակարգը:

ԳԽ-ի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրու-թյամբ և ԳԽ կանոնակարգով (հաստատված Ակադեմիայի ԳԽ-ի կողմից N2, 05.05.2014) (Հավելված N 2.1):

ԳԽ-ի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, գիտական քար-տուղարը, ուսումնական բաժնի պետը, ամբիոնների վարիչները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Հանրապետության գիտության և կրթության բնագավառի առաջատար մասնագետներ ու շահակիցների ներկայացուցիչներ: ԳԽ անդամների թվի 25 %-ը կազմում են ուսանողները:

ԳԽ-ին կից գործում են մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ: Կարևորություն ներկայացնող յուրաքանչյուր հարց մինչև ԳԽ ներկայացնելը նախապես քննարկվում է համա-պատասխան հանձնաժողովում և միայն դրանից հետո ներառվում ԳԽ նիստերի օրակարգում:

Մշտական հանձնաժողովներն են՝ իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, որակի կառավարման, կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման և պարբերական վերանայման, մրցութային, էթիկայի:

Պարբերաբար ստեղծվում են նաև ԳԽ-ին կից ժամանակավոր հանձնաժողովներ՝ ոչ մաս-նագիտական առարկաների դասավանդման ծրագրեր կազմող հանձնաժողով, ստորաբաժա-նումներում հաստիքների օպտիմալացման և գործունեության արդյունավետության բարձրացման հանձնաժողով և այլն:

Ընթացիկ գործունեության ղեկավարումն իր իրավասության սահմաններում և կանոնադրու-թյանը համապատասխան իրականացնում է ռեկտորը, ով սահմանում է Ակադեմիայի կառուց-վածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները և հաստատում է աշխա-տողների թիվն ու հաստիքացուցակը, լիազորությունները, պաշտոնական պարտականություն-ները (Հավելված N 2.2):

Ակադեմիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Խորհրդի և ԳԽ-ի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր լիազորությունների սահմաննե-րում քննարկում է Ակադեմիայի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը (Հավելված N 2.3):

Ակադեմիայի ռեկտորատի իրավասությունները, գործունեության կազմակերպման, նիստե-րի նախապատրաստման և անցկացման ընթացակարգը սահմանվում են ռեկտորատի կանոնա-կարգով: Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ուսումնական բաժնի պետը, ամբիոնների վարիչները, գլխավոր հաշվապահը, դեկանները, ուսանողները և ռեկտորի առաջարկությամբ՝ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Ռեկ-տորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

Ակադեմիայի ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) ուսանողական ինքնակառավարման մար-մին է, և իր ներկայացուցիչներն ունի խորհրդում, գիտական խորհրդում, ռեկտորատում և ֆակուլտետի խորհրդում: ՈւԽ-ի լիազորությունները սահմանված են ինչպես Ակադեմիայի, այնպես էլ ՈՒԽ կանոնադրություններով: Այն Ակադեմիայի ուսանողներին միավորող, նրանց շահերը պաշտպանող և կրթական կարիքները վերհանող մարմին է (Հավելված N 2.4):

Ակադեմիայի պրոռեկտորներն իրականացնում են ակադեմիայի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարումը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են իրենց կանոնադրություններով և Ակադեմիայի կանոնադրությամբ:

Page 16: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

16

Ֆակուլտետն Ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է մասնա-գետների պատրաստումը մեկից ավելի հարակից մասնագիտությունների գծով: Ֆակուլտետի կառավարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, Ակադեմիայի կանոնադրությամբ և ֆակուլտետի կանոնադրությամբ (Հավելված N 2.5): Այն կազմված է ամբիոններից, լաբորատո-րիաներից, կաբինետներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից:

Ակադեմիայում գործում է բարձրագույն կրթություն իրականացնող մեկ՝ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետ:

Ակադեմիայի ամբիոնն ուսումնագիտական աշխատանքը կազմակերպող հիմնական կա-ռուցվածքային ստորաբաժանում է, որը միավորելով մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, կազմակերպում է որոշակի մասնագիտության (մասնագիտաց-ման) ուսուցումը և համապատասխան ուսումնամեթոդական ու հետազոտական գործընթացը: Այն գործում է Ակադեմիայի կանոնադրությանը, ֆակուլտետի կանոնադրությանը և ամբիոնի գործունեության կանոնակարգին համապատասխան (Հավելված N 2.6):

Ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետում գործում է 4 ամբիոն՝ բնական գիտությունների, ճգնաժամային կառավարման, քաղաքացիական պաշտպանության և փրկարարական:

Ակադեմիայի ուսումնամեթոդական գործընթացների, ինչպես նաև գիտահետազոտական, ֆինանսական և տնտեսական գործունեության վարչարարությունն ու կառավարումն իրակա-նացվում են բաժինների կողմից:

Ակադեմիայի կազմակերպական կառուցվածքը և փոփոխությունները սահմանվում են գիտական խորհրդի որոշմամբ` ռեկտորի կողմից:

Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ ուսումնական, հաշվապահա-կան, կադրերի, շենքերի շահագործման և գնումների կարգավորման, և մյուս բաժիններն ու ստորաբաժանումները, գրադարանը, ինչպես նաև, ռեկտորի անմիջական ենթակայության տակ գտնվող մի շարք այլ ստորաբաժանումներ (Հավելված N 2.2):

Ակադեմիայի կառավարման համակարգում ընդգրկված բոլոր աշխատողներն ապահով-ված են համապատասխան աշխատասենյակով և կահավորանքով, այդ թվում` ինտերնետին, էլեկտրոնային փոստին և լոկալ համակարգերին միացված համակարգիչներով:

Ակադեմիան ունի իր ՌԾ-ի առաքելությունն ու նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսները, որի պատկերը վերջին հինգ տարիներին ներկայացված է գնահատման առանցքային ցուցանիշներում (ԳԱՑ. Ցուցանիշ 3.1): Ըստ այդ տվյալների ուսա-նող/աշխատող հարաբերակցության ցուցանիշը 2016-2017 ուստարում 6,2 է (Հավելված N 1.5):

Վերջին երկու տարիներին պրոֆեսորադասախոսական կազմ/ուսումնաօժանդակ և վար-չական կազմ հարաբերակցությունը փոքր-ինչ նվազել է` պայմանավորված պրոֆեսորադասախո-սական և ուսումնաօժանդակ ու վարչական կազմի ավելացմամբ (ԳԱՑ. Ցուցանիշ 3.2.): Մշտապես նկատվում է պրոֆեսորադասախոսական կազմի աճ, պայմանավորված մասնագի-տական կրթաբլոկի դասընթացների առկայությամբ (ԳԱՑ. Ցուցանիշ 3.3.) (Հավելված N 1.5):

Ակադեմիայի ֆինանսական և նյութական ռեսուրսները ստեղծվում են վճարովի ուսուցման ծառայությունից, պետական բյուջեից և այլ աղբյուրներից եկող եկամուտներից: 2015թ. ընդհա-նուր եկամուտներն աճել են 42%-ով (ԳԱՑ. Ցուցանիշ 3.4.): Այս թիվը միտում ունի աճելու` պայ-մանավորված ուսումնական և մեկ ուսանողին ընկնող ծախսերի ընդհանուր ծավալով(Հավելված N 1.5):

2011թ.-ից սկսած մեկ ուսանողին ընկնող ծախսերի ծավալը աճել է (ԳԱՑ. Ցուցանիշ 3.5.): 24%-ով աճել է նաև տարեվերջից տեղափոխվող մնացորդը, որն ավելացնում է ֆինանսական կայունության ֆոնդը և կրճատում ռիսկային գործոնների առաջացումը (ԳԱՑ. Ցուցանիշ 3.6.):

Page 17: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

17

Ընդհանուր տարեկան եկամուտների մեջ արտաբյուջետային միջոցները կազմում են 48,7% (ԳԱՑ. Ցուցանիշ 3.7.): Յուրաքանչյուր տարվա ընդհանուր ծախսերի ավելացմանը զուգահեռ աճել են նաև ուսումնական ծախսերը. արդյունքում մեկ ուսանողին ընկնող ուսումնական ծախ-սերն ավելանում են, որոնք լսարանների, կաբինետների ու լաբորատորիաների, ուսանողական մասնաշենքերի, տեխնիկական հագեցվածության, հյուրանոցի վրա կատարված ծախսերն են` ավելացրած դասախոսների աշխատավարձերը (ԳԱՑ. Ցուցանիշ 3.8.) (Հավելված N 1.5):

Ընդհանուր տարեկան ծախսերում ուսումնաօժանդակ ծախսերի հաշվեկշիռը կազմում է 11%, որը պայմանավորված է նյութատեխնիկական և ուսումնաօժանդակ պայմանների բարելավ-մամբ (ԳԱՑ. Ցուցանիշ 3.9.) (Հավելված N 1.5):

Ակադեմիան իր ստորաբաժանումների ցանկում պարբերաբար կառուցվածքային փոփո-խություններ է կատարում՝ առաքելությունը և հիմնական ռազմավարական նպատակները տեսլականում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ավելացնելով լսարանները, կաբինետներն ու լաբորատորիաները:

Ակադեմիայում հետևողականորեն իրականացվում են աշխատակիցների աշխատանքի ընդունման, տեղափոխման, հեռացման, խրախուսման ու տույժի կիրառման քաղաքականու-թյունն ու ընթացակարգերը (Հավելված N 2.7):

Այսպիսով` Ակադեմիայի կառավարման համակարգն ապահովում է սահմանված էթիկայի կանոններին համապատասխան որոշումներ կայացնելու կանոնակարգված գործընթաց և ունի կրթական նպատակների իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ:

Չնայած Ակադեմիան կառավարման և վարչարարության ուղղությամբ ընդհանուր առմամբ հասել է որոշ ձեռքբերումների, սակայն կան գործընթացներ, որոնք կամ բացակայում են, կամ դեռևս անկատար են, օրինակ բացակայում է գործընթացների մշտադիտարկման քաղաքակա-նության և ընթացակարգերի հստակ մեխանիզմները:

Ակադեմիայում փաստաթղթաշրջանառության կազմակերպումը և փաստաթղթերի կառա-վարումը` ներքին ու արտաքին փաստաթղթերի շարժը, իրականացվում է գործավարության կանոնակարգին համապատասխան և 2011 թ.-ից ներ է դրվել փաստաթղթաշրջանառության (Mulberry), իսկ 2014 թ.-ից՝ կառավարման տեղեկատվական համակարգը, 2016թ.-ից՝ կադրային գործերի վարման ու տվյալների բազայի մշակման և Հոսթինգ (տեղակայման) Space 2 միասնա-կան ծրագրերը:

ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս դասախոսներին և ուսանողներին մասնակցել իրենց առնչվող որոշումների կայացմանը:

Հիմքեր՝ Դասախոսների և ուսանողների մասնակցությունն ապահովող կարգերը: Որոշում կայացնելու գործընթացներում ուսումնառողների և դասավանդողների

մասնակցությունը երաշխավորող քաղաքականությունը և ընթացակարգերը: Ներկայացնել որոշում կայացնելու գործընթացում դասավանդողների և ուսումնառողների

ներգրավվածության արդյունավետության վերլուծությունը:

Ակադեմիայի ՌԾ հիմնարար արժեքներից է համարվում նաև անդամների մասնակցությու-նը և որոշումների կայացման հարցում կոլեգիալությունը: Պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությունն իրեն առնչվող որոշումների կայացմանն ունի իրավական երաշխիքներ: «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ամրագրում է մասնակցության իրավունքը՝ աշխատողի իրավունքն ընտրելու և ընտրվելու պաշտոններում և կառավարման մարմիններում, ինչպես նաև աշխատողի իրավունքը մասնակցելու բուհի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը:

Ամբիոնի ողջ պրոֆեսորադասախոսական կազմն ամբիոնի անդամ է և վարիչի գլխավորու-թյամբ մասնակցում է ամբիոնի կրթական, գիտական հարցերի քննարկմանը (Հավելված N 2.6):

Ակադեմիայի բոլոր հիմնական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները

Page 18: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

18

ռեկտորատի անդամ են (Հավելված N 2.3): 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ

հոդվածն ամրագրում է ուսանողների մասնակցության իրավունքը բուհի կառավարմանը: Ակադեմիայում գործում է ուսանողական ինքնակառավարման կազմակերպություն` ուսանո-

ղական խորհուրդ (ՈւԽ) (Հավելված N 2.4) և ուսանողական գիտական ընկերություն (ՈւԳԸ), որոնց գործող կանոնադրություններն ընդունվել են 2014 թ.-ին:

Հիշյալ կառույցները միջոցառումների կազմակերպման համար Ակադեմիայի բյուջեում ունեն մասնաբաժին:

Պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները կառավարման գրեթե բոլոր մակար-դակներում անմիջականորեն մասնակցում են որոշումների ընդունման գործընթացին:

Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությունը կառավարման մար-միններում կանոնակարգված է, իսկ նրանց ընտրությունն այդ մարմիններում իրականացվում է համաձայն գործող ընթացակարգի՝ ներքևից վերև:

Ուսանողները մասնակցություն են ունենում որոշումների կայացման գործընթացին` մաս-նակցելով ուսումնական ծրագրերի քննարկումներին: Հարցումները և վերլուծական զեկույցները նպատակաուղղված լինելով կրթական գործընթացի բարելավմանը, նույնպես հանդիսանում են որոշում կայացնելու գործընթացում ուսանողների միջնորդավորված և արդյունավետ ձևաչափ:

Գիտական խորհրդի և ռեկտորատի նիստերում քննարկվող հարցերը և ընդունվող որոշումները ռեկտորի և գիտական քարտուղարի կողմից ստորագրվելուց հետո հասանելի են Ակադեմիայի բոլոր շահագրգիռ կողմերին:

Ակադեմիայի կառավարման մարմինների անդամների 25%-ը ուսանողներ են: Ակադեմիայի ԳԽ-ի 25 %-ը կազմում են ուսանողները (Ակադեմիայի կանոնադրության 18-րդ կետ, ԳԽ կանոնակարգի 5-րդ կետը, ինչպես նաև Ակադեմիայի ՈւԽ կանոնադրության 7-րդ կետը): Ուսանողները կառավարման կոլեգիալ մարմինների միջոցով մասնակցում են կառավարման բոլոր ընտրություններին: Նրանց նախաձեռնությամբ և առաջարկով քննարկվում են իրենց կարիքներին վերաբերող մի շարք հարցեր, ընդունվում համապատասխան որոշումներ:

Ուսանողները մասնակցում են նաև ուսումնական ծրագրերի քննարկումների որոշումների կայացման գործընթացին: Հարցումները և վերլուծական զեկույցները նպատակաուղղված լինելով կրթական գործընթացի բարելավմանը, նույնպես հանդիսանում են որոշում կայացնելու գործընթացում ուսանողների միջնորդավորված և արդյունավետ ձևաչափ:

Ուսանողներն իրավունք ունեն մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթ-ներին ու գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությու-նը, որն ամրագրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքով և Ակադեմիայի կանոնադրությամբ:

Ակադեմիան ունի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, մշակութային գործ-ընթացը կազմակերպող և համակարգող պրոռեկտոր, ովքեր կոչված են վեր հանելու և հոգալու ուսանողների ուսումնական կարիքները, օժանդակելու և լիարժեք դարձնելու նրանց մասնակ-ցությունը ոչ ուսումնական առօրյայի կազմակերպմանը:

Ակադեմիական կյանքին ուսանողների մասնակցությունն ակտիվացնելու նպատակով ռեկտորը և ղեկավարությունը պարբերաբար կազմակերպում են հանդիպումներ ուսանողների և նրանց խորհրդի հետ, լսում նրանց կարծիքները և առաջարկությունները, որոնք հաշվի են առնվում որոշումների կայացման ժամանակ:

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈՒՀ-ը մշակում և իրականացնում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում` իր առաքելությանն ու նպատակներին համապատասխան և ունի դրանց իրականացման և մշտադիտարկման հստակ մեխանիզմներ:

Հիմքեր` Գործողությունների կարճաժամկետ ծրագիրը և իրականացման հիմքերը: Գործողությունների միջնաժամկետ ծրագիրը և իրականացման հիմքերը: Գործողությունների երկարաժամկետ ծրագիրը և իրականացման հիմքերը:

Page 19: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

19

Վերլուծել պլանավորման և վերջիններիս իրականացման արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից): Ինչքանո՞վ է այն նպաստում հաստա-տության առաքելության արդյունավետ իրականացմանը:

Ակադեմիայում պլանավորումը որպես կառավարչական գործընթաց, ունի յուրահատուկ համակարգ և ձևեր, որոնք պայմանավորված են Ակադեմիայի բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության առաքելությամբ: Պլա-նավորումը նրա գործունեության մեջ դրսևորվում է երեք մակարդակով՝ երկարաժամկետ (ռազ-մավարական) պլան-ժամանակացույց, միջնաժամկետ և կարճաժամկետ (ընթացիկ կամ մեկամ-յա): Այդ մակարդակներից յուրաքանչյուրն ունի կենսագործման և մշտադիտարկման իր մեխա-նիզմները:

Որպես պլանավորման առաջին մակարդակ կամ երկարաժամկետ պլանավորում` Ակադեմիայում, իր առաքելությանն ու նպատակներին համապատասխան, մշակվել է հնգամյա ռազմավարական ծրագիր, որը հաստատվել է Ակադեմիայի խորհրդի կողմից, իսկ այդ ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանը պլանավորել է դրանց հասնելու ուղիներն ու միջոցները` կոնկրետ ժամկետներով:

Ռազմավարական երկարաժամկետ պլանավորման, իրականացման և մշտադիտարկման վերաբերյալ ներկայացված է չափանիշ 1-ում:

Ռազմավարական ծրագրի իրականացման և մշտադիտարկման համար հիմք են հանդի-սանում ՌԾ-ում ամրագրված առաջընթացի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշները հինգ տար-վա կտրվածքով, որոնք սահմանվում են յուրաքանչյուր նպատակի և խնդիրների իրականացման համար (Հավելված N 1.2): Միջնաժամկետ պլանավորումը նախատեսված է երկու կամ երեք օրացուցային տարվա կտրվածքով, որոնք սահմանվում են յուրաքանչյուր նպատակի և խնդիրների իրականացման համար:

Ակադեմիայի յուրաքանչյուր ստորաբաժանում, հիմք ընդունելով ՌԾ-ն, ուսումնական տարվա համար կազմում է աշխատանքային պլան, որի կատարողականը գնահատվում է հաշվետվությամբ, ելնելով ՌԾ-ի յուրաքանչյուր նպատակի և խնդիրների իրականացման համար աշխատանքային պլանում ամրագրված ակնկալվող արդյունքներից:

Կարճաժամկետ պլանավորումը նախատեսված է մեկ օրացուցային տարվա և/կամ ուսում-նական տարվա համար և ուղղված է Ակադեմիայի ուսումնագիտական գործընթացի օպերատիվ պլանավորմանը, որը դրսևորվում է առաջին հերթին կրթական գործընթացի պլանավորմամբ, որի իրականացման ձևը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի պլանավորումն է: Պլանավորման այս համակարգի իրավական հիմքը «Կրթության մասին» ՀՀ օրենքն է: Կրթական ծրագրերի ուսումնական պլանները մշակում է ֆակուլտետը (ամբիոնները), այնուհետև դրանք հատուկ ընթացակարգով ներկայացվում են ԳԽ հաստատմանը (Չափորոշիչ 2.զ): Ուսումնական պլանների հիման վրա կատարվում է պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքների և ուսումնական բեռնվածության տարեկան պլանավորում:

Ակադեմիայի կառավարման գործընթացում իրականացվող կարևորագույն գործառույթնե-րից է կանոնակարգումը ներակադեմիական ակտերի ընդունման միջոցով, որը սկսվել է 2014 թ. և շարունակվում է իրականացվող բարեփոխումներին զուգընթաց: Այդ գործառույթի համակարգ-ված և արդյունավետ իրականացման նպատակով գործում է Ակադեմիայի ԳԽ խմբագրական-հրատարակչական խորհրդի մշտական հանձնաժողովը: Դրանցում զգալի տեղ են գրավում ուսումնական գործընթացը կանոնակարգող ակտերը, որոնք ուսանողների համար հստակ ու կանխատեսելի են դարձնում ուսումնական գործընթացը: Միաժամանակ, ֆակուլտետի կողմից ուսումնական բաժին փաստաթղթերի ներկայացման համար, ժամանակացույցում ըստ ամիսների սահմանվում են որոշակի ժամկետներ:

ՌԾ-ի կատարողականը գնահատվում և իրականացման արդյունավետությունը ներկայաց-վում է Ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններում: Կառուց-

Page 20: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

20

վածքային բոլոր ստորաբաժանումները տալիս են ընթացիկ և տարեկան հաշվետվություններ՝ ըստ համապատասխան աստիճանակարգի: Ռեկտորը, տարեկան գործունեության ամբողջական կատարողականի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ ԱԻՆ (http://www.mes.am/): Հաշվետվությամբ կատարվում է աշխատանքային տարեկան գործունեության գնահատում, արձանագրվում են հիմնական ցուցանիշները և որոշվում են հետագա գործունեության առաջնահերթությունները:

ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. ՄՈՒՀ-ը կատարում է իր գործունեության վրա ազդող գործոնների ուսումնասիրություն և որոշումներ կայացնելիս հիմնվում է հավաստի տվյալների վրա:

Հիմքեր`

Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները (2012-2016թթ.):

ՄՈՒՀ-ի գործունեության վրա ազդող գործոնների ուսումնասիրության համար կիրառվող մեխանիզմները և գործիքները:

Պլանների գնահատման և վերանայման պաշտոնապես ընդունված քաղաքակա-նությունը:

Այլ հիմքեր և վերլուծություններ: Նշել վերջին երեք տարիներին հաստատության գործունեության վրա ազդող գործոնների

ուսումնասիրությունների արդյունքները և դրանց արտացոլումը ռազմավարական ծրագրում:

Ակադեմիայի կառավարման համակարգում որոշումների կայացումը կատարվում է կանխատեսման, պլանավորման, կազմակերպման, ընդհանուր ղեկավարության, վերահսկողու-թյան ու հաշվետվողականության կառավարչական գործառույթների իրականացմամբ, ինչը հնարավորություն է տալիս հավաքելու հավաստի տվյալներ և հաշվի առնելու ազդող գործոնները, որոնք հիմնավորում են կայացված որոշումները և, որպես արդյունք, հանգեցնում են դրանց կատարման արդյունավետությանը: Կառավարման գործընթացում կանխատեսումը ենթադրում է Ակադեմիայի գործունեության և զարգացման գործընթացում փոփոխությունների կանխատեսում՝ օգտագործելով արտաքին և ներքին գործոնների վերաբերյալ հավաքված հավաստի տվյալները, իսկ հարցումներից ստացված տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կատարվում են շտկումներ և փոփոխություններ:

Ակադեմիան իր գործունեությունն իրականացնելիս հենվում է դրան վերաբերող տեղե-կատվության հավաքագրման և վերլուծության վրա, առանց որոնց չի կարող ճիշտ գնահատել իր աշխատանքի արդյունավետությունը, պարզել բացթողումները և բարելավման ուղղությամբ կատարած փոփոխությունների արդյունքները (Հավելված N 1.5):

Ակադեմիայի գործունեության արդյունավետության ու կատարողականի գնահատումն իրականացվում է ԳԱՑ-ի սահմանված լրակազմի օգնությամբ և վեր հանվում Ակադեմիայի ձեռքբերումներն ու թույլ կողմերը՝ նրա հետագա զարգացումն առավել արդյունավետ կազմա-կերպելու նպատակով: ԳԱՑ-ի տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս պարզել Ակադեմիայի կառավարման և պլանավորման գործընթացների ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավելու կառավարման և պլանավորման գործընթացները (Հավելված N 1.5):

Ակադեմիայում ռազմավարական պլանավորումն ունի անորոշության տարրեր, քանի որ Ակադեմիայի գործունեության և կառավարման վրա ազդում են բազմաթիվ արտաքին գործոն-ներ (դրանք վերաբերում են հասարակության տնտեսական, սոցիալական, իրավական, մրցակ-ցային և այլ ոլորտներին): Ուստի Ակադեմիայի կառավարման գործընթացում կարևորվում են նրա վրա ազդող հիմնական գործոնների վերհանումը, դրանց վերլուծությունը և հետագայում դրանց հնարավոր ներգործության կանխատեսումը:

ԳԱՑ-երի առկայությունն ապահովում է ՌԾ նպատակների, խնդիրների և առանձին գործողությունների գործնականությունն ու Ակադեմիայի կապն իր արտաքին ու ներքին միջավայրերի կարևորագույն տարրերի հետ:

Գործունեության ԳԱՑ-ում հավաքագրվող և վերլուծվող տվյալները վերաբերում են Ակադե-

Page 21: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

21

միայի գործունեության 6 կարևորագույն ոլորտներին՝ ընդունելություն և համակազմ, ուսումնա-կան գործընթաց, ռեսուրսներ և կառավարում, ենթակառուցվածքներ, գիտություն և նորամու-ծություն, արտաքին կապեր և միջազգային համագործակցություն: ԳԱՑ-ում ներկայացված են վերոհիշյալ 6 ոլորտների վրա ազդող գործոնները, և հիմնվելով այս հավաստի փաստերի վրա, Ակադեմիան կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել տվյալ ոլորտներում իր ռազմա-վարությունը մշակելիս (Հավելված N 1.5):

Ուսուցման որակի վրա ազդող գործոնների բացահայտման նպատակով Ակադեմիայի շրջանավարտների և շահակիցների շրջաններում անցկացվում են հարցումներ` պարզում նրանց բավարարվածության մակարդակն ուսանողների ստացած գիտելիքներից ու կարողություններից: Իսկ ներքին գործոնների ուսումնասիրման համար անցկացվում են հարցումներ ուսանողների շրջանում` պարզում նրանց բավարարվածության մակարդակն ուսումնական ծրագրերից, պրո-ֆեսորադասախոսական կազմից, լսարանների, կաբինետների ու լաբորատորիաների վիճակից, գրադարանային սպասարկումից, աշխատանքային միջավայրից և գործող կանոնակարգերից ու կարգերից: Բացի այդ, ղեկավարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, պարզում կոնկրետ ժամանակահատվածում առկա խնդիրները, լսում նրանց կարծիքները և առաջարկությունները, որոնք հաշվի են առնվում իրա-վիճակային լուծումներ տալու տվյալ պահին առկա խնդիրներին:

Այսպիսով, նշված եղանակներով իրականացված հետազոտությունների վերլուծությունների հիման վրա էլ պլանավորվում են նոր բարեփոխումներ: Օրինակ` հաշվի առնելով, որ տարածա-շրջանում Ակադեմիան միակ կրթօջախն է, և պատրաստում է բարձրագույն կրթությամբ մասնա-գետներ մագիստրոսի ու բակալավրի կրթական ծրագրերով, մեծ աշխատանքներ են տարվում այն միջազգային չափորոշիչներին համապատասխան տարածաշրջանային ուսումնական հաս-տատություն դարձնելու նպատակով: Այդ խնդրի լուծման նպատակով Ակադեմիայի «Լուսա-կերտ» վարժահրապարակը, որն ունի հսկայական հնարավորություններ (փլատակների տակ մասնագիտական փրկարարական աշխատանքներ կատարելու, տարբեր բնական խոչընդոտներ հաղթահարելու մոդելներ, ծխապատ տարածք փրկարարական աշխատանքներ կատարելու համար, գնացքի վթարների, ավտոտրանսպորտային վթարների դեպքում փրկարարական աշխատանքներ կատարելու, օդային տարհանման, սպորտային հրապարակներ, պարանային աշխատանքների կատարման աշտարակներ և այլն) գործնական պարապմունքների և մասնա-գիտական դասընթացների համար, ծառայում է նաև միջազգային ու տեղական ուսումնավար ժանքներ անցկացնելու նպատակով:

Տեղեկատվության հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվել են էլեկտրոնային բազաներ և կառավարման տեղեկատվական համա-կարգեր: Մասնավորապես, Ակադեմիայի տարբեր ստորաբաժանումներում գործում են կադրերի հաշվառման և մշակման տեղեկատվական համակարգ, ուսանողների վարձավճարների հաշ-վառման համակարգ, շրջանավարտների տվյալների հաշվառման և մշակման տվյալների բազա, ուսանողների հաճախումների, քննական արդյունքների հաշվառման և մշակման բազա, հար-ցումների արդյունքների հաշվառման և մշակման համակարգ:

Ակադեմիայի գործունեության վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են. արտա-քին (ընդունելություն, ֆինանսական ներհոսք, անկանխատեսելի իրավիճակներ, աշխատաշու-կայի և հասարակական պահանջներ, օրենսդրական փոփոխություններ) և ներքին (փոփոխու-թյուններ պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմում, կաբինետների և լաբորատորիա-ների գործիքակազմի ապահովվածություն) միջավայրի գործոններն ուսումնասիրվում և վերլուծ-վում են ուսումնական բաժնում և ընդունվում որոշումներ` դրանք բարելավելու ուղղությամբ:

Արտաքին և ներքին միջավայրային փոփոխությունները մեծապես ազդում են Ակադեմիայի տարբեր ոլորտների գործունեության վրա և նման ազդող գործոնների ուսումնասիրությունն ու

Page 22: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

22

վերլուծությունը պարբերաբար իրականացվող շարունակական գործընթացներ են, որոնց վերջնարդյունքը երևում է կարճաժամկետ ծրագրերում: Վերոհիշյալներն արտացոլված են ստո-րաբաժանումների հաշվետվություններում, շահակիցների կարծիքների վերաբերյալ հարցաթեր-թիկների պատասխաններում Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավա-րարվածության վերաբերյալ հարցումներում, ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական և մանկավարժական որակների վերաբերյալ գնահատման հարցաթեր-թիկներում, ուսանողների ակադեմիական առաջադիմության վերաբերյալ հաշվետվություններում (ԳԱՑ. Ցուցանիշ 2.11) (Հավելված N 1.5), շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակից-ների կարծիքի ուսումնասիրության հարցման, պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության հարցման, ներքին աուդիտի, Ակադե-միայից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքներում:

Պետք է նշել, որ արտաքին և ներքին գործոնների ուսումնասիրությունն, ինչպես նաև վերոնշյալ հարցումներից մի քանիսը մինչև հիմա կամ չեն իրականացվել, կամ իրականացվել են ոչ կանոնավոր: Նկատի ունենալով Ակադեմիայի գործունեության վրա ազդող արտաքին և ներքին գործոնների ուսումնասիրման կարևորությունն, ինչպես ռազմավարական պլանավոր-ման, այնպես էլ կրթության որակի ապահովման գործընթացներում, նկարագրված հարցումներն անհրաժեշտ են անցկացնել կանոնավոր` ամենամյա պարբերականությամբ:

Որոշումների կայացման համար տվյալների հավաքագրման արդյունավետ միջոց են նաև վերահսկողությունը և հաշվետվողականությունը, որը դրսևորվում է կառավարման մարմինների գործառույթների իրականացման միջոցով: Կիրառվում են ընտրովի ստուգումներ և աուդիտներ` համապատասխան կառուցվածքային օղակների նկատմամբ: Ակադեմիայի գործունեության մեջ վերահսկողությունն իրականացվում է վերից վար (վերադասի կողմից ստորադասի գործունեու-թյան գնահատում և հիմնավորված որոշումների ընդունում), որը նույնպես ծառայում է անհրա-ժեշտ տվյալների հավաքագրմանը հիմնավորված որոշումներ ընդունելու համար:

Ստացված տեղեկատվության վերլուծությունը հիմք է հանդիսանում որոշումների ընդուն-ման և գործող կարգերի փոփոխության համար: Մասնավորապես, կատարվել են բովանդա-կային և կառուցվածքային փոփոխություններ մասնագիտությունների կրթական ծրագրերում, գնահատման համակարգում, պրակտիկաների անցկացման ծրագրերում, իսկ առկա նյութա-տեխնիկական բազայի առավել արդյունավետ օգտագործման նպատակով իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ե. Քաղաքականություն և ընթացակարգերի վարչարարությունն իրականացվում է որակի կառավարման սկզբունքով (պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում):

Հիմքեր՝ Ակադեմիայի որակի ապահովման քաղաքականությունը և ընթացակարգերը: Քաղաքականության և ընթացակարգերի իրականացման սկզբունքները: Քաղաքականության և ընթացակարգերի իրականացման մեխանիզմները: Այլ հիմքեր և վերլուծություններ:

Վերլուծել որակի ապահովմանը նպաստող մեխանիզմների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից): Նշել, թե ինչքանով են որակի ապահովման մեխանիզմները նպաստում շարունակական բարելավմանը:

Կանոնադրությունը հստակ ներկայացնում է Ակադեմիայի կառուցվածքը, կառավարման մարմինների կազմավորման և իրավասության հարցերը, կառուցվածքային ստորաբաժանում-ների կառավարման կարգը (Հավելված N 1.1): Ակադեմիան իր սկզբնավորման օրվանից սկսած անընդհատ փոփոխել և վերակառուցել է կառավարման համակարգը՝ այն համապատասխա-նեցնելով ընդհանուր հասարակական և պետական բարեփոխումներին ու դրանց ծրագրերին: Այդ մարմիններից յուրաքանչյուրն Ակադեմիայի կառավարման գործում ունի իրավասություն՝ սահմանված կանոնադրությամբ և իրենց աշխատակարգերով ու կանոնակարգերով: Կառավա-րումն առանձին ստորաբաժանումների մակարդակում դրսևորվում է որպես իրավահաջորդ

Page 23: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

23

գործընթացների ամբողջություն` հիմնախնդիրների վերհանում, բարելավող միջոցառումների մշակում, իրականացման համար որոշման ընդունում, որոշման կատարում, կատարման նկատ-մամբ վերահսկողություն և գնահատում: Նշված գործընթացների իրականացման համար ընդունվել են կառավարման մարմինների գործառույթներն ու աշխատակարգերը կարգավորող բազմաթիվ կանոնակարգեր, ընթացակարգեր և այլ իրավական ակտեր: Ներքին իրավական ակտերի իրագործումն ընթանում է որակի կառավարման «պլանավորում-իրականացում-գնահա-տում-բարելավում» (P-D-C-A) սկզբունքի համաձայն` համապատասխան ընթացակարգերի միջոցով: Ակադեմիայի գործունեության մեջ կարևոր դեր են խաղում կառավարման այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են վերահսկողությունը և դրա տարրերից մեկը` հաշվետվողակա-նությունը (Չափորոշիչ 2.ա): Ակադեմիայի կառավարումը, ակադեմիական քաղաքականությունն ու ընթացակարգերն իրականացվում են կառավարման ընդհանուր սկզբունքներին համապատասխան, որոնք կոչված են ապահովելու առավելագույն արդյունավետություն: Այդ սկզբունքներն են`

1. Կառավարման մարմինների գործառույթների ու լիազորությունների տարանջատումը: 2. Կառավարման համակարգում կոլեգիալության և միանձնյա կառավարման զուգակցումը: 3. Կառավարումն ընթանում է ինքնավարության և ինքնակառավարման սկզբունքներով: 4. Գործում են կառավարման որակի ապահովման մեխանիզմներ:

Այդպիսիք են վերադասների վերահսկողությունը ստորադասների նկատմամբ, հաշվետ-ությունների համակարգը, ուսանողական հարցումները: Որակի ապահովման մեխանիզմներ են նաև հիմնադիրի և պետական լիազորված մարմնի իրականացրած վերահսկողական գործա-ռույթները:

Որակի ապահովման քաղաքականությունն արդյունավետ է, քանի որ նկատված թերու-թյունների վերացման ուղղությամբ կատարվում են պլանավորված ու հետևողական գործընթաց-ներ, որոնք նպաստում են Ակադեմիայի առաքելության իրականացմանը` նրա ռազմավարական նպատակներին և խնդիրներին համապատասխան, որակի շարունակական բարելավմանը և հետագա զարգացմանը, բացահայտում հատուկ ուշադրության արժանի ոլորտները, դարձնում ներդաշնակ որակի ապահովման տարբեր ոլորտները և գործընթացները, բարձրացնում կառա-վարման որակն, ինչպես նաև կատարելագործում և եվրոպական չափանիշներին համահունչ արդիականացնում կառավարման որակի գործառույթներն ու ընթացակարգերը և դրանց առնչվող պաշտոնական փաստաթղթերը (Հավելված N 10.1): ՉԱՓՈՐՈՇԻՉ զ. ՄՈՒՀ- ում գործում են մասնագիտությունների կրթական ծրագրերի և այլ գործընթացների արդյունավետության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը և կիրառումը գնահատող մեխանիզմներ:

Հիմքեր՝ Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Մասնագիտությունների կրթական ծրագրերի գնահատման մեխանիզմները: Տեղեկատվության հավաքագրման համակարգը (Հարցաթերթերի ձևանմուշներ): Համապատասխան վերլուծություններ:

Վերլուծել ՄՈՒՀ- ում գործող մասնագիտությունների կրթական ծրագրերի և այլ գործըն-թացների գնահատման մեխանիզմների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբե-րումներ համապատասխան հիմքերից):

Ռազմավարական ամենակարևոր նպատակի` բարձրորակ կրթության ապահովման արդ-յունավետությունն առաջնահերթ երաշխավորվում է մասնագիտական կրթական ծրագրերի պատշաճ մակարդակով, այսինքն ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների համապատասխանությամբ առաքելության հետ, համադրելիությամբ պետական կրթական չա-փորոշիչների և ՈԱՇ-ի (ստանդարտների) հետ: Անընդհատ հետևելով երկրի և տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջներին, Ակադեմիայում բարձրորակ կրթության ապահովման նպա-տակով մշակվում և հաստատվում են համապատասխան կրթական ծրագրեր (Ակադեմիայի

Page 24: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

24

կրթական ծրագրերի հաստատման կարգ, հաստատված ԳԽ–ի 2014թ. հուլիսի 9-ի Nօ3 նիս-տում), այնուհետև իրագործվող կրթական ծրագրերի արդյունավետությունը գնահատելու նպա-տակով դրանք պարբերաբար ենթարկվում են մոնիթորինգի (մշտադիտարկման) (Ակադեմիայի կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի(մշտադիտարկման) և վերանայման ընթացակարգ, հաստատված ԳԽ–ի 2014թ. մայիսի 5-ի Nօ2 նիստում): Կրթական ծրագրերի վերլուծությունն ու գնահատումն իրականացվում է հարցումների միջոցով համապատասխան տեղեկատվության հավաքագրման հիման վրա (Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավա-րարվածության վերաբերյալ շրջանավարտների հարցման կանոնակարգ, Ակադեմիայում դասա-վանդման որակի և արդյունավետության վերաբերյալ սովորողների հարցման կանոնակարգ (հաստատված ԳԽ–ի 2014թ. մայիսի 5-ի Nօ2 նիստում), Ակադեմիայի շրջանավարտների վերա-բերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության հարցման կանոնակարգ, Ակադեմիայի պրակտիկայի կազմակերպման և անցկացման կանոնակարգ (հաստատված ԳԽ–ի 2015թ. դեկտեմբերի 3-ի Nօ5 նիստում) հետևյալ փուլերով. նախ մասնագիտական ամբիոն, այնուհետև ուսումնական բաժին` որտեղ ըստ Ակադեմիայի կրթական ծրագրերի մշակման ուղենիշների (Ակադեմիայի կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներ) ստուգվում են Ակադեմիաjում գործող բոլոր մասնագիտությունների կրթական ծրագրերը, դրանք ներկա-յացվում և քննարկվում ներքին ու արտաքին շահակիցների շրջանում, և վեր հանված (նշված) թերությունների շտկման ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ կառուցողական առաջարկ-ներ: Հատկանշական է, որ ինչպես արտաքին շահակիցների, այնպես էլ շրջանավարտների շրջանում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում անցկացվող հարցումների միջոցով գնա-հատվում են «կրթական վերջնարդյունքները», «կոմպետենցիաները», որպես շրջանավարտների կողմից ձեռք բերված գիտելիքների, հմտությունների և կարողությունների համախումբ: Նշված գործընթացները հնարավորություն են ընձեռում պարբերաբար արդիականացնել գործող կրթա-կան ծրագրերի բովանդակությունը և բարելավել կրթական որակը, համապատասխանեցնելով աշխատաշուկայի և սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, իսկ անհրաժեշտության դեպքում մշակել և ներդնել նոր պահանջված մասնագիտություն (կրթական ծրագրեր):

Այլ գործընթացների արդյունավետության գնահատման համար Ակադեմիայում գործում են մի շարք մեխանիզմներ` ձևավորված և հաստատված համապատասխան կանոնակարգերի միջոցով, մասնավորապես. դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ հարց-ման կանոնակարգ, Ակադեմիայի ներքին շահակիցների բավարարվածության վերաբերյալ հարցման կանոնակարգ (հաստատված ԳԽ-ի 30.06.2016թ. Nօ2 նիստում) և Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության վարկանիշային գնահատման կարգ (հաստատված ԳԽ–ի 05.05.2014թ. N2 նիստում):

Վերոնշյալների միջոցով հավաքագրվում, մշակվում և վեր է լուծվում մեծածավալ տեղե-կատվություն և արդյունքում հնարավորություն է ընձեռվում գնահատել հաջողությունները, բա-ցահայտել թերացումներն ու բացթողումները, մշակվում դրանք լուծելու գործողությունների պլան:

Ակադեմիայում գործում է ԳԽ-ին կից որակի կառավարման մշտական հնաձնաժողով (ԳԽ կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կանոնակարգ, հաստատված ԳԽ–ի 05.05.2014թ. N2 նիստում), որն իր լիազոր ներկայացուցիչների միջոցով կառուցվածքային ստորաբաժանումներում պարբերաբար կազմակերպում է որակի համակարգի լիարժեք բարե-լավման և որակի համակարգի լիարժեք ներդրման հետ կապված միջոցառումներ (հետազո-տություններ, մոնիթորինգ և այլն) և ներկայացնում որակի բնագավառում կատարված գործու-նեության վերաբերյալ հաշվետվություն: Դրա հիման վրա իրականացվում է ստորաբաժանում-ների (ֆակուլտետ, ամբիոն, լաբորատորիա, կաբինետ, ուսումնական բաժին, ռեկտորատ, կարիերայի կենտրոն և այլն) գործունեության վերլուծության բազմաքայլ գործընթաց:

Ուսումնական բաժնում հավաքվում, դասակարգվում (խմբավորվում) և վեր են լուծվում

Page 25: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

25

ներքին և արտաքին շահակիցների առաջարկները տարբեր հարցադրումների վերաբերյալ (Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների հարցման կանոնա-կարգ, Ակադեմիայի ներքին շահակիցների բավարարվածության վերաբերյալ հարցման կանո-նակարգ, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահի հաշվետվության մեջ ներկայացված առաջարկներն ու դիտողությունները և այլն,

1. ֆակուլտետում ըստ խմբերի, կուրսերի հավաքագրվում և վեր են լուծվում ուսանողների ընթացիկ, եզրափակիչ` կիսամյակային և տարեկան առաջադիմությունների քանակական և որակական արդյունքները և իրականացվում համեմատական վերլուծություններ,

2. ֆակուլտետում գործում է ուսանողների հաճախումների գրանցման և ամփոփման ծրագ-րային համակարգ, որի օգնությամբ ավտոմատ ձևավորվում է ուսանողների գիտելիքների գնահատման մասնակցությունների մասնաբաժնի միավորը,

3. ֆակուլտետում հավաքագրվում է քանակական և որակական տվյալներ շրջանավարտների վերաբերյալ: Ուսումնառության արդյունքների և կրթության արդյունավետության գնահատման հավաս-

տիության ու որակի բարձրացման նպատակով Ակադեմիայի ԳԽ-ի և ռեկտորատի նիստերում պարբերաբար քննարկվում և ընդունվում են որոշումներ, որոնք վերաբերում են ուսանողների ընթացիկ և եզրափակիչ գնահատման, ամփոփիչ ատեստավորման, պրակտիկաների արդյունա-վետ կազմակերպման, ՊԴԿ-ի փորձի փոխանակման մեխանիզմների և գործընթացների արդիականացմանն ու կատարելագործմանը և որոնք ներդրվում են ըստ ակադեմիայի ՌԾ-ի իրականացման հաստատված ժամանակացույցի (Ակադեմիայի ՌԾ-ի իրականացման ժամա-նակացույց-պլան):

Ակադեմիայում դեռևս լիարժեք ներդրված չէ եվրոպական պահանջները լրիվ բավարարող որակի ներքին ապահովման և գնահատման ամբողջական համակարգը, սակայն համապա-տասխան մեխանիզմներ մշակվում են, եղածները կատարելագործվում: Կրթական ծրագրերում և ուսուցման ձևերում դեռևս լիարժեք իրականացված չէ անցումն ամբողջությամբ կրեդիտային հենքով ճկուն ուսումնական ծրագրերի բակալավրի կրթական աստիճանին` ընտրովի դասըն-թացների հաշվեկշիռն ընդլայնված չէ, և ուսանողների ուսումնառությունն անհատական ծրագրերով կազմակերպելու պայմաններն ու մեխանիզմները բացակայում են: ՉԱՓՈՐՈՇԻՉ է. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների որակի մասին թարմացված, օբյեկտիվ և անկողմնակալ քանակական և որակական տեղեկատվության հրապարակումները գնահատող մեխանիզմներ:

Հիմքեր՝ Հրապարակային տեղեկատվության տարածման քաղաքականությունը և

ընթացակարգերը: Հրապարակումների մատչելիությունը և օբյեկտիվությունը գնահատող

մեխանիզմները: Վերլուծել ՄՈՒՀ- ի կողմից տրամադրված որակական և քանակական տեղեկատվության

հրապարակումների գնահատման մեխանիզմների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիան իր գործունեության ընթացքում կարևորել և պատշաճ ուշադրության է արժանացրել անընդհատ փոփոխվող և կատարելագործվող կրթության որակի հարցերը:

Ակադեմիայի ռազմավարական ծրագրի մնայուն արժեքների ցանկում հատուկ տեղ է հատկացված կրթության որակի ապահովմանը (Հավելված N 1.2):

Ուսուցման որակի նկատմամբ բարձր պահանջկոտությունը եղել և մնում է Ակադեմիայի գլխավոր նպատակը, ուստի կրթական ծրագրերի արդիականությունն առաջնահերթ կարևորու-թյուն ունեն Ակադեմիայի մասնագիտական բարձր վարկանիշի, նրա ներքին և արտաքին մրցունակության ապահովման համար: Այդ առումով, հատկապես, կարևորվում են այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ ուսուցման որակի ապահովման ներքին համակարգի ձևավո-

Page 26: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

26

րումն ու ներդրումը, առաջարկվող կրթական ծրագրերի (ուսումնական պլան, առարկայական ծրագիր) վերանայումն ու համապատասխանեցումը միջազգային արդի պահանջներին:

Ակադեմիայում կրթության որակի ապահովման և վերահսկման համար ստեղծված է հանձ-նաժողով (Ակադեմիայի ռեկտորի հրամանը որակի կառավարման հանձնաժողովի ձևավորման մասին, որի նպատակն է հավաքել, մշակել և վերլուծել Ակադեմիայում ընթացող որակի գնա-հատման և ապահովման բոլոր գործընթացների իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ և համապատասխան գործիքների ու մեխանիզմների միջոցով իրականացնել հանրու-թյանը օբյեկտիվ և լիարժեք տեղեկատվության տրամադրում: Կրթական բարեփոխումներով պայմանավորված` անհրաժեշտության դեպքում փոխվում կամ մշակվում են հանրությանը տրամադրվող տեղեկատվության ձևն ու բովանդակությունը: Բոլոր գործընթացների վերաբերյալ արտաքին տեղեկատվության մոնիթորինգի իրականացումը և դրա արդյունքում հավաքագրված տվյալները թույլ են տալիս բացահայտել այդ գործընթացներում առկա թերություններն ու բացթողումները:

Ակադեմիան կանոնավոր կերպով հրապարակում է տեղեկատվություն կրթական ծրագրե-րի և շնորհվող որակավորումների, դասավանդման, ուսումնառության և գնահատման համար կիրառվող ընթացակարգերի մասին և իր տեղեկատվությունն իրականացնում է հատուկ ձեռ-նարկների, բուկլետների, կայքերի, տարեկան հաշվետվությունների, պրոֆեսորադասախոսա-կան կազմի հրապարակումների և այլ փաստաթղթերի միջոցով (ՌԾ) (Հավելված N 1.2): 1. Ակադեմիան հրատարակում է. «Կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույց և դասընթացների տեղեկագիրք

բակալավրի կրթական ծրագրով ուսանողների համար. բուկլետներ կամ նոր ուսումնական տարվա ընդունելության քննությունների ցանկ՝ ըն-

դունելության մասնագիտությունների, քննությունների, տեղերի և վարձաչափերի մասին: 2. Ակադեմիայի գործունեությունն ու կազմակերպված միջոցառումները և հանդիպումները

պարբերաբար լուսաբանվում են ՀՀ ԱԻՆ (http://www.mes.am/) և Ակադեմիայի էլեկտրոնային կայքերում, ֆեյսբուքյան էջում, «911 Արտակարգ թերթ»-ում, ինչպես նաև «Ճգնաժամ հաղթա-հարողները» ուսանողական թերթում և այլն:

3. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրատարակվում են դասագրքեր, մենագրություններ, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ, հրապարակվում են հոդվածներ և թեզիսներ, որոնց քանակը տարեցտարի ավելանում է, այդ ցանկերը ներկայացված են Ակադեմիայի ամենամյա հաշվետվություններում: Տարբեր ստորաբաժա-նումներ ներկայացնում են տարեկան հաշվետվություններ, իսկ ռեկտորի հաշվետվությունը հրապարակվում է (Քաղվածք Ակադեմիայի ռեկտորի տարեկան հաշվետվությունից):

4. Ակադեմիայի մասին տեղեկատվություն և նկարագրություններ են տպագրվում ՀՀ ԱԻՆ էլեկտրոնային կայքում, Ակադեմիայի կայքում, «911, Արտակարգ թերթ»-ում, «Գործընթաց» թերթում, «Եթեր», «TV ալիք» շաբաթաթերթերում, «Ճգնաժամ հաղթահարողները» ուսանողա-կան թերթում, «Հայաստանի բուհերը» տեղեկատուում, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի հրատարակած «Հայաստանի դեղին էջեր» ժողովածուում և նրանց ինտերնետ-կայքում, բուկ-լետների տպագրման և ռադիոյով ու հեռուստատեսությամբ տրվող հայտարարությունների ու հաղորդաշարերի միջոցով, fasebook.com, Դպրություն, և այլն:

5. Գործում է Ակադեմիայի ինտերնետային կայքը http://www.mes.am/hy/quality-assurance/և ֆեյսբուքյան էջը (cmsa.academay), որոնք Ակադեմիայի գործունեության լուսաբանման, թա-փանցիկության ապահովման ամենամատչելի և ամենակարևոր միջոցներից են:

Վերլուծել Չափանիշ 2-ով նկարագրվող տիրույթում հաստատության ուժեղ և թույլ կողմե-րը, արտաքին հնարավորությունները և վտանգները:

Ներկայացնել թույլ կողմերի և վտանգների հաղթահարման պլանավորվող ուղիները:

Page 27: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

27

ՉԱՓԱՆԻՇ II. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ կողմեր (Weaknesses) 1. Ակադեմիայում առկա է ՌԾ-ին համապատասխան

երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամ-կետ պլան-ժամանակացույց:

2. Ակադեմիայի կառավարման մարմինների գործու-նեությունը հստակ ձևակերպված է կանոնակար-գերի և աշխատակարգերի համաձայն:

1. Վարչական կառույցների (մարդկային, ֆի-նանսական և նյութատեխնիկական) գործու-նեության արդյունավետության գնահատման հստակ մեխանիզմների բացակայություն

3. Առկա է վարչական կազմի արդյունավետ տեղա-բաշխում:

4. Առկա է կառավարման համակարգի և վարչարա-րության ենթակառուցվածքի գործունեությունը:

5. Որակի ապահովման կենտրոնի, որակի ապա-հովման քաղաքականության և ընթացակարգերի առկայություն:

6. Կառավարման մարմիններում (խորհուրդներում) շահակիցների կանոնակարգված մասնակցություն:

7. Ակադեմիայի խորհրդում, գիտական խորհրդում և ռեկտորատում ընդունված որոշումների թափանցի-կություն և հասանելիություն:

8. Փորձառու և բանիմաց աշխատակազմի, կրթու-թյան ոլորտի առաջատար մասնագետների առկա-յություն ու կայունություն:

9. Ակադեմիայում ներքին համակարգչային ցանցի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առ-կայություն:

2. Ակադեմիայի կառավարման մարմիններում ուսանողների ոչ բավարար ակտիվություն:

3. Կառուցվածքային որոշ ստորաբաժանումների կողմից ինքնավերլուծական աշխատանքի բացակայություն:

4. Այլ բուհերի հետ փորձի փոխանակման ոչ բավարար մակարդակ:

5. Որակի ապահովման նոր չափանիշների վե-րաբերյալ անբավարար տեղեկացվածություն:

6. Ուսանողների հարցումների փորձի բացակա-յության հետևանքով դրա անկատարություն:

7. Հետադարձ կապի ապահովման մեխանիզմների անկատարություն:

Հնարավորություններ (Opportunities) Վտանգներ (Threats)

1. Ակադեմիան տարածաշրջանում իր մասնագիտու-թյունների գծով մագիստրոսի և բակալավրի կրթա-կան ծրագրերով մասնագետներ պատրաստող միակ ուսումնական հաստատությունն է, և աշխատանքներ են տարվում այն միջազգային չափորոշիչներին հա-մապատասխան տարածաշրջանային ուսումնական հաստատություն դարձնելու նպատակով:

2. Կառավարման գործընթացներում միջազգային նա-խագծերին մասնակցություն, կապերի առկայություն և համագործակցություն նաև ուսումնական գործ-ընթացի արդյունավետության բարձրացման ուղղու-թյամբ ուղղորդելու նպատակով:

1. Կառավարչական և ՊԴԿ-ի արտերկրում վերապատրաստման քիչ հնարավորություն:

2. Կրթության ոլորտում օրենսդրական դաշտի հաճախակի փոփոխություն:

Ակադեմիայի զարգացման և առաջընթացի տեսանկյունից կարևորվում է ուսումնական գործըն-թացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը:

Ակադեմիայի արդյունավետ կառավարումը և վարչարարությունն ուսումնական, հետազոտական և այլ գործընթացների արդյունավետ կազմակերպման նախապայմանն է, որի ապահովման համար նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները. գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի շարունակական բարելավում, գործունեությունը գնահատող չափորոշիչների վերանայում և համապատասխանեցում ռազմավա-

րական ծրագրից բխող պահանջներին, հաջողությունների հասած այլ ՄՈՒՀ-երի փորձի ուսումնասիրությունը կառավարման ու

վարչարարության ոլորտում և դրանց կիրառումն ու վերլուծությունները (բենչմարքինգ):

Page 28: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

28

III. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Ակադեմիայի մասնագիտական կրթական ծրագրերը համահունչ են իր կողմից մշակած ՌԾ-ում ամրագրված առաքելությանը: Ակադեմիայում իրականացվում են ՀՀ ԱԻՆ համակար-գում գործող ստորաբաժանումների ոլորտների պահանջներին համապատասխան բարձրա-գույն մասնագիտական (բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ) կրթական ծրագրեր: Մասնագիտության կրթական ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում ամբիոններում ներ-գրավված փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի (ՊԴԿ), ոլորտի պատասխանատունե-րի, գիտությունների դոկտորների, թեկնածուների, ամբիոնների վարիչների, կրթության ոլորտի առաջատար մասնագետների հետազոտությունները: ՉԱՓԱՆԻՇ: ՄԿԾ-երը համապատասխանում են հաստատության առաքելությանը, կազմում են հաստատության պլանավորման բաղկացուցիչ մաս և նպաստում են շարժունությանը և միջազգայնացմանը:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. ՄՈւՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը համահունչ են առաքելությանը, համապատասխանում են պետական կրթական չափորոշիչներին, մանրա-մասն նկարագրված են` ըստ շնորհվող որակավորումների ակնկալվող ուսումնառության արդյունքների:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Որակավորումների ազգային շրջանակ: Ակադեմիայի որակի ապահովման հայեցակարգը: Ակադեմիայի որակի ապահովման քաղաքականությունը: Ակադեմիայի քաղաքականությունը մասնագիտության կրթական ծրագրերի

բարելավման, ուսումնական գործընթացների կազմակերպման և կառավարման առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) իրականացման բնագավառում:

Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ: Կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներ: Կրթական ծրագրերի հաստատման կարգ: Որակի ապահովման ձեռնարկ: Մասնագիտությունների կրթական ծրագրերի մասնագրերը:

Վերլուծել ՄԿԾ-ում նշված ուսումնառության ակնկալվող արդյունքների համահունչու-թյունը հաստատության առաքելության հետ և համադրելիությունը պետական կրթական չափորոշիչների և Որակավորումների ազգային շրջանակի հետ:

Ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտե-տում իրականացվում է բարձրագույն կրթություն 7 մասնագիտությունների գծով առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագիր և մագիստրոսի կրթական ծրագիր՝ հեռակա ուսուցմամբ 2 մասնագիտությունների գծով (Հավելված N 1.4):

ՀՀ ԱԻՆ համակարգի որոշ ստորաբաժանումների համար, Ակադեմիան իր կրթական ծրագրերով ապահովում է համապատասխան որակավորում ունեցող, գիտելիքներով ու ան-հրաժեշտ կարողություններով օժտված, մասնագիտական խնդիրներ լուծող և համալիր կոմպետենցիաների տիրապետող մրցունակ մասնագետներով և նպաստում քաղաքացիական պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կայացմանը, ծառայում արտակարգ իրավիճակնե-րից անվտանգության միջավայրի ձևավորմանը, դրանց խնդիրների լուծմանն ու բարելավ-մանը, իրականացնում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք գործընթացների կադրային ապահովում:

Ակադեմիայի գործող կրթական ծրագրերը կազմվել են, առաջնորդվելով 2014թ. հաս-տատված կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներով (Հավելված N 3.1) և կրթական ծրագրի մասնագրի հաստատված կառուցվածքով (Հավելված N 3.2): Հետևելով

Page 29: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

29

մասնագրի կառուցվածքի վրա դրված պահանջներին, կրթական ծրագրերը կազմվել են ապահովելով Ակադեմիայի առաքելության հիմնական տարրերի առկայությունը և յուրաքանչ-յուրում հստակ նշվել. ծրագրի շրջանավարտների գործունեության մասնագիտական ոլորտները և տիրույթները,

նրանց կողմից զբաղեցվող պաշտոնները, որոնց համախումբը գրեթե ծածկում է ՀՀ ԱԻՆ աշխատաշուկայի պահանջարկը,

շնորհվող որակավորումները՝ բակալավրի աստիճան կամ մագիստրոսի աստիճան, և ծրագրի ավարտին ձեռք բերվող կրթական վերջնարդյունքները,

դասավանդման և ուսումնառության մոտեցումները, որոնք ուսանողակենտրոն են, միտ-ված ներքին և արտաքին շահակիցների հեռանկարային պահանջմունքների բավարար-մանը,

կրթական ծրագրի առարկայական դասընթացների նկարագրերը, որոնք տալիս են յուրաքանչյուր դասընթացի նպատակը կրթական ծրագրի իրականացման շրջանակնե-րում, և դասընթացի ավարտին ուսանողի կողմից ձեռք բերվող կրթական արդյունքները,

իսկ ամենակարևորը՝ ըստ դասընթացների կրթական վերջնարդյունքների ձևավորման քարտեզը, ցույց է տալիս կրթական վերջնարդյունքների շաղկապվածությունը ծրագրի բաղկացուցիչ մաս հանդիսացող դասընթացների հետ։

Այսպիսով, որակի ապահովման կենտրոնի կողմից 2015-2016 ուստարում կատարած ուսումնասիրությունը փաստում է, որ վերոնշյալ բաժինների առկայությունն Ակադեմիայի կրթական ծրագրերում ապահովում է նրանցում նշված ուսումնառության ակնկալվող արդյունքների համահունչությունը հաստատության առաքելության հետ:

Ուսումնասիրվել են Ակադեմիայի 3 մասնագիտությունների կրթական ծրագրեր: Վերլու-ծության ժամանակ համադրվել են Ակադեմիայի առաքելության տարրերը, ՌԾ-ի համապատասխան խնդիրները (ՆՊԱՏԱԿ 2, խնդիրներ 2.1-2.5) և կրթական ծրագրով ստաց-վող ուսումնառության ակնկալվող արդյունքները (Հավելված N 1.2):

2006թ.-ից Ակադեմիան անցում է կատարել բակալավրի որակավորումով, իսկ 2007թ.-ից՝ մագիստրոսի որակավորումով երկաստիճան կրթական համակարգին և ուսումնառու-թյունն իրականացրել ուսումնական պլաններին համապատասխան, դասընթացների համար մշակված ընդհանուր տեսքի առարկայական ծրագրերով: 2014-2015 ուստարվանից սկսած, ըստ ՌԾ իրականացման ժամանակացույցի, Ակադեմիան կատարել է կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերանայում ըստ մասնագիտությունների՝ արդի ծրագ-րային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջարկին համահունչ (ՌԾ) (Հավելված 1.2):

2014թ.-ից Ակադեմիայի ուսումնական բաժնի խոհրդատվություններով և ըստ մասնա-գիտությունների ստեղծված կրթական ծրագրի կառուցվածքային ու բովանդակային վերա-նայման և մասնագիտության կրթական ծրագրի կազմման խմբերն ուսումնասիրել են Վարշա-վայի հրդեհային ծառայության բարձրագույն ուսումնական հաստատության պետական չափորոշիչները և այլ առաջատար բուհերի կրթական ծրագրերը: Ուսումնասիրությունների և Ակադեմիայի հապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերի հիման վրա կազմվել և ներդրվել են կրթության ժամանակակից պահանջներին, ՈԱՇ հետ համադրելի և Բոլոնիայի գործընթացի դրույթներին համապատասխան կոմպետենցիաներով ձևակերպված կրթական ծրագրեր:

Ակադեմիան շահակիցների շրջանում հարցումների միջոցով հավաքագրելով տվյալներ նոր մասնագիտությունների պահանջարկի վերաբերյալ և գնահատելով կոնկրետ մասնա-գիտության իրակականացման իր հնարավորություններն ու որակավորումների հետ կապված պետական որոշումները, յուրաքանչյուր ընթացիկ ուսումնական տարում պլանավորում և հաստատում է հաջորդ ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը

Page 30: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

30

(ՌԾ ՆՊԱՏԱԿ 2) (Հավելված N 1.2): Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ ԱԻՆ ստորաբաժա-

նումներում պահանջարկ կա կառավարման, կիրառական սեյսմոլոգիայի ոլորտի մասնագե-տի, աղետների ուղղությամբ հոգեբանի և այլն: Ակադեմիայում լուրջ աշխատանքներ են տարվել մասնագիտությունների կրթական ծրագրերի մշակման ուղղությամբ, որտեղ հաշվի են առնվել և ապահովվել ՈԱՇ-ի հետ կրթական ծրագրերի ուսումնառության արդյունքների համադրելիությունը (Հավելված N 3.3):

Բակալավրի և մագիստրոսի կրթական մակարդակին համապատասխան անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները և կարողությունները ձևավորող կոմպետենցիաները՝ ուսումնա-ռության ակնկալվող վերջնարդյունքները, ձևակերպելուց կրթական ծրագրեր մշակող աշխա-տանքային խմբերը հիմք են ընդունել ՈԱՇ պահանջները և կրթական ծրագրից Ակադեմիայի ակնկալիքները: Հետևաբար, Ակադեմիայի կրթական ծրագրերում ՈԱՇ-ում ներկայացված մասնագիտական, տեսական և գործնական խորը գիտելիքների ձևավորման հնարավորու-թյուններն ու վերջնարդյունքները, ուսանողի ձեռք բերվելիք կարողություններն ամրագրված են համապատասխան կոմպետենտություններում (Հավելված N 3.4) և ծրագրի ավարտին շրջանավարտների համար ապահովում են (Հավելված N 3.5). 1. կոնկրետ մասնագիտության հիմնական հասկացությունների, տեսությունների, մոտեցում-

ների, սկզբունքների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակնեում հնարավոր ճգնաժամերից անվտանգության վերլուծության մեթոդաբանության, ռիսկերի նվազեցման վերլուծական և քննադատական մեթոդների, տեղեկատվական ժամանակա-կից տեխնոլոգիաների, կազմակերպության տվյալների բազաների, այդ թվում նաև ռիսկե-րի քարտեզների, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի, մասնագիտական բնագավառին առանձնահատուկ փորձագիտական համակարգերի և կիրառական ծրագրերի փաթեթներից օգտվելու ուսուցման ժամանակակից մեթոդներին ու մոդելների վերաբերյալ գիտելիքների իմացություն,

2. կարևոր տվյալներ, ցուցանիշներ և տեղեկատվություն հավաքագրելու, խմբագրելու, վերլուծելու, մեկնաբանելու, համադրումներ կատարելու, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտում օպերատիվ որոշումների ընդունման, գործընթացների կառավարման, քարտեզների մշակման մեթոդաբանության, աղետների ռիսկերի նվազեցման հետազոտական աշխատանքների կազմակերպման, վիճակագրական տեղեկատվության ընդհանրացման և մասնագիտական ոլորտում ժամանակակից տեղեկատվական համապատասխան համակարգերը նպատակային կիրառելու հմտություններ,

3. մասնագիտական գրագետ զեկուցումներ, մասնագիտական տեղեկատվական նյութի վեր-լուծություն պատրաստելու, տրամաբանական բանավոր և գրավոր խոսք, մասնագիտա-կան էթիկայի նորմեր, թիմային աշխատանքի ժամանակ համագործակցելու և իր մասնագիտական գիտելիքները կիրառելու, առաջին բուժ. օգնության ցուցաբերելու և ինքնուրույն եզրահանգումներ կատարելու, մասնագիտական որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու կարողություններ:

Ակադեմիան իր կրթական ծրագրերի համար պարբերաբար իրականացնում է առաջա-վոր փորձի ուսումնասիրում և համեմատական վերլուծություն: Նա կարևորում է բենչմար-քինգի դերը ողջ ուսումնական գործընթացի մշտադիտարկման գործում, շահագրգռված է, և ունի բավարար պայմաններ ու նախադրյալներ արդյունավետ բենչմարքինգի իրականացման ու փորձի փոխանակման համար:

Ներկայացնել այն կազմակերպությունների ցանկը (նշելով երկիրը), որոնց օրինակով ՄՈՒՀ-ը կատարել է մասնագիտությունների կրթական ծրագրերի առաջավոր փորձի

Page 31: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

31

համեմատական վերլուծություն (բենչմարքինգ): Ակադեմիայի կրթական ծրագրերի ներդրման և դրանց հետագա բարեհաջող կայաց-

ման համար աշխատանքային խմբերը հիմք ընդունելով ներկայիս կրթական ոլորտում իրա-կանացվող բարեփոխումները, Վարշավայի հրդեհային ծառայության բարձրագույն ուսումնա-կան հաստատության հետ իրականացրել են ուսումնասիրություններ և համեմատական վերլուծություններ, ըստ՝ կրթական ծրագրի կառուցվածքի, կրթամասերի միջև կրեդիտների բաշխվածության, ծրագրի նպատակների և խնդիրների, ծրագրի ավարտին ձևավորվող կոմպետենցիաների, շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունների, առարկայացանկի և այլն:

Ներկայումս Ակադեմիայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի բոլոր մասնագիտություններն ապահովում են պահանջվող ամբողջ փաստաթղթային փաթեթը, պահպանում են նրանց բովանդակային բոլոր պահանջներն ու չափանիշները: ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈւՀ-ն ունի մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսումնառության ակնկալվող արդյունքներին համապատասխան դասավանդման և ուսումնառության մեթոդ-ների ընտրության քաղաքականություն, որը նպաստում է ուսանողակենտրոն ուսուցմանը:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Ակադեմիայում դասալսումների անցկացման կանոնակարգ: Ակադեմիայում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ

ուսանողական հարցման կանոնակարգ: Դասընթացի փաթեթների կազմման ուղեցույց: Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ

շրջանավարտների հարցման կանոնակարգ: Ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրերի մասնագրերը: Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի

ուսումնասիրման կանոնակարգ: Ակադեմիայի պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների

կարծիքի ուսումնասիրման կանոնակարգ: No Ուսումնառության արդյունքները Դասավանդման

մեթոդները Ուսումնառության

մեթոդները 1 - - -

ՄԿԾ-ով նախատեսված դասընթացների և ուսումնառության ակնկալվող արդյունքների (ՈւԱ) համա-պատասխանությունը (անհրաժեշտության դեպքում ավելացնել տողերը և սյուները) (Հավելված N 3.2): No Դասընթացի անվանում ՈւԱ1 ՈւԱ2 ՈւԱ3 ՈւԱ4 ՈւԱ5 ՈւԱ6 ՈւԱ7 ՈւԱ8 1 - - - - - - - - -

Վերլուծել ՄԿԾ-ում նշված դասավանդման և ուսումնառության մեթոդների արդ-յունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Դասավանդման և ուսումնառության մեթոդների արդիականացման գործընթացը կազմում է ակադեմիայի ռազմավարական պլանավորման կարևոր խնդիրներից մեկը (ՌԾ, Խնդիր 2.2) (Հավելված N 1.2):

Ակադեմիայի կրթական ծրագրերի ուսումնառության ակնկալվող արդյունքներին համա-պատասխան դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունավետության շարունակա-կան բարձրացումը, ինչպես նաև ուսուցմանը նպաստող քաղաքականություն վարելու անհրա-ժեշտությունն ամրագրված է Ակադեմիայի ՌԾ-ում (Հավելված N 1.2):

Կրթական ծրագրի կազմման ժամանակ Ակադեմիայի կրթական ծրագրերում ընտրվում են դասավանդման և ուսումնառության մեթոդները, ինչպես նաև ամրագրվում են կրթական վերջնարդյունքները: Դա նշանակում է, որ կրթական ծրագրերում թվարկված են դասավանդ-ման և ուսումնառության այն մեթոդները, որոնց միջոցով ծրագրի ավարտին ուսանողը ձեռք կբերի մասնագիտական գիտելիք և իմացություն, գործնական մասնագիտական և ընդհան-

Page 32: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

32

րական կարողություններ (Հավելված N 3.4): Դասախոսի և ուսանողների փոխկապակցված համատեղ գործունեության ձև են հա-

մարվում դասավանդման և ուսումնառության մեթոդները՝ համագործակցային ուսուցման, գործնական, տրամաբանական, ինտերակտիվ-կառուցողական, անհատական, խմբային ու ինքնուրույն աշխատանքի խթանման, որոնք ընտրված են կրթական ծրագրերում (Հավելված N3.4) և միտված են ապահովելու ուսումնառության վերջնարդյունքների ձևավորումը: Աշխա-տանքային խմբերը, ովքեր կազմել են կրթական ծրագրերը, մեթոդների ընտրության ժամանակ հաշվի են առել «Ակադեմիայի կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղե-նիշներում» տրված դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության մոտեցում-ները, դասական մեթոդների փորձը, ուսումնասիրել են Ակադեմիայում և այլ առաջատար բուհերում կիրառվող փորձված ժամանակակից մեթոդները: Կրթական ծրագրերի համար նրանք ընտրել են բարեփոխումներին համահունչ ուսանողների ժամանակակից պահանջների բավարարմանն ուղղորդված դասավանդման և ուսումնառության մեթոդներ:

ՄԿԾ-ներում որպես դասավանդման և ուսումնառության մեթոդներ ներկայացված են դասական ձևերից՝ դասախոսություններ, գործնական և սեմինար պարապմունքներ, լաբորա-տոր աշխատանքներ, որոնք գրեթե բոլորն իրենց մեջ ներառում են նյութի մատուցման համակարգչային ներկայացումների մեխանիզմը, գիտելիքի ամրագրման համար՝ ինքնուրույն աշխատանքներ, անհատական առաջադրանքներ, ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, զեկուցումներ և խմբային քննարկումներ, կառուցողական և համագործակցային կարողութ-յունների զարգացման համար՝ իրավիճակային խաղեր, բանավեճ, խմբային աշխատանքներ, ուսումնավարժանքներ, փաստաթղթերի հետ աշխատանք և այլն, որոնք միտված են «ուսանողակենտրոն կրթական մշակույթ ձևավորելուն (Հավելված N 3.4):

Ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն», «Փրկարարական գործ» և «Ճգնա-ժամային կառավարում» մասնագիտությունների կրթական ծրագրերի օրինակով ներկայաց-ված են ըստ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ընտրված դասավանդման ու ուսումնառության ամրագրված մեթոդները (Հավելված N 3.4), իսկ նույն մասնագիտություն-ների համար վերջնարդյունքները և ուսումնական մոդուլների և կրթական վերջնարդյունքների համապատասխանության քարտեզները ներկայացված են (Հավելված N 3.4)-ում:

Հարկ է նշել, որ 2014թ.-ից ուսումնառության արդյունքներին համապատասխան ընտրված դասավանդման և ուսումնառության մեթոդներն ավելի մանրամասն, ընդգրկուն, նաև ըստ յուրաքանչյուր թեմայի, ներկայացվում են կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս հանդիսացող դասընթացների փաթեթներում: Ակադեմիայում գործում են դասավանդման և ուսումնառության մեթոդների արդյունավետության ուղղակի և անուղղակի գնահատման մի շարք մեխանիզմներ:

Դրանցից են. 1. Ակադեմիայում 2015թ.-ից իրականացվող դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական կիսամյակային հարցումները, որոնց արդյունքների մշակումները ցույց են տվել, որ ուսանողները բարձր են գնահատում դասախոսների կողմից նյութի մատուց-ման հասկանալի և մատչելի մեթոդների կիրառումը (4,5-4,65), նյութի յուրացմանը օժանդա-կելու և ինքնուրույն աշխատանքների միջոցով ամրապնդելու դասախոսների ջանքերը (4,42-4,68), ուսանողների վերլուծական և քննադատական մտածողությունը զարգացնելու միտում-ները (4,28-4,67): Տեղին է նշել, որ միջին գնահատականը էապես բարելավվել է (4,5- 4,6): 2. Ակադեմիայում 2015թ.-ից անցկացվող ստացած կրթությունից շրջանավարտների բավա-րարվածության վերաբերյալ ամենամյա հարցումները: Եթե շրջանավարտները բավարարված են ուսումնառությունից, ուրեմն կիրառվող մեթոդները եղել են նպատակային, ուսանողի ձեռք-բերումներին ուղղորդված, հետևաբար արդյունավետ: Այդ հարցումների արդյունքների ամփո-

Page 33: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

33

փումը երկու ուսումնական տարիների համար վկայում է, որ մեր շրջանավարտները բավա-րարված են իրենց ստացած տեսական գիտելիքներից (միջին գնահատականը՝ 4,33-4,61), ձեռք բերած մասնագիտական կարողություններից՝ (միջին գնահատականը՝ 4,48-4,61), ինչ-պես նաև իրենց ձեռքբերած գործնական հմտություններից (միջին գնահատականը՝ 4,57- 4,89): 3. 2015 թ. իրականացվող ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահա-կիցների կարծիքի ուսումնասիրության հարցումը: Այդ հարցման արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, թեպետ նկատվում է բարելավման միտում. Մասնագիտական պատրաստ-վածությունը՝ 4,42-4,61, տեսական գիտելիքների իմացությունը՝ 4,15-4,59, գործնական հմտությունները՝ 4,33-4,72: Այս արդյունքները փաստում են, որ ուսումնառության գործըն-թացում առկա են որոշ թերացումների կամ այդ գործընթացի ոչ արդյունավետ իրականացում: 4. 2015թ. իրականացվող ակադեմիայի պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության հարցումը: Հարցման մասնակիցները ակադե-միայի պրակտիկանտ-ուսանողների տեսական գիտելիքների իմացությունը, գործնական հմտությունները, որոշումների ընդունման ունակությունները, դասավանդման ժամանակակից մեթոդներ կիրառելու կարողությունները, մասնագիտական խոսքը հիմնականում գնահատել են 5 և 4 բարձր գնահատականներով (բոլոր առաջարկված հարցերի միջին գնահատականը կազմել է 4,51-4,82, որը բավականին լավ ցուցանիշ է, ինչը վկայում է դասավանդման և ուսումնառության մեթոդների արդիականացման և դրանց արդյունավետության բարձրացման մասին): Արտաքին շահակիցները մեր պրակտիկանտների դասավանդման ժամանակակից մեթոդներ կիրառելու կարողությունները գնահատել են միջինը 4,62 միավորով, իսկ դասա-վանդման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաները հաջողությամբ կիրառելու կարողությունները՝ միջինը 4,57 միավորով: 5. Ակադեմիայում պարբերաբար իրականացվող բաց և ցուցադրական դասերը, պլանավոր-ված և չպլանավորված դասալսումները, փոխադարձ դասալսումները: Դրանք նպաստում են ՊԴԿ-ի մանկավարժական վարպետության աճին, դասախոսներին տրամադրում են անհրա-ժեշտ մասնագիտական և մեթոդական օգնություն, ապահովում կրթական վերջնարդյունք-ներին դասավանդման մեթոդների համապատասխանությունը, տարածում դասավանդման լավագույն փորձը, բարձրացնում ուսանող-դասախոս համագործակցության մակարդակը, նպաստում ուսանողակենտրոն միջավայրի ձևավորմանը: Ուսումնասիրելով և վերլուծելով ՊԴԿ-ի կողմից կիրառվող դասավանդման մեթոդները և դասընթացների վարման բովանդա-կային ու նյութատեխնիկական ապահովվվածության վիճակը, գնահատվում ու վեր են հան-վում դասախոսների մասնագիտական և մեթոդական կարիքները, կազմվում են անհրաժեշտ վերապատրաստումների թեմաները, օգնում են դասախոսների միջև մասնագիտական և մե-թոդական փորձի փոխանակմանը, դասավանդման լավագույն փորձի տարածմանը:

Հարցումների և դասալսումների տվյալներն ամփոփվում են, վերլուծվում և քննարկվում ամբիոններում, իսկ արդյունքների հիման վրա իրականացվում է ստորաբաժանման հետագա գործունեության պլանավորում, կազմակերպվում են լավագույն փորձի փոխանակմանը միտ-ված դասալսումներ, վերապատրաստումներ, խրախուսվում են լավ ձեռքբերումները:

2014թ-ից Ակադեմիայում իրականցվում է «Կրեդիտային համակարգով ՊԴԿ-ի որակա-վորման բարձրացման»՝ «Լսարանային ցուցադրությունների պատրաստման», «Անգլերեն լեզվի», (PowerPoint) վերապատրաստման ծրագիր:

Ուսումնասիրությունները և դասալսումները ցույց են տալիս, որ Ակադեմիայի ՊԴԿ-ի մեծ մասը դասընթացները վարում են տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և տեխնիկական համապատասխան միջոցների ու համակարգերի կիրառմամբ:

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈւՀ-ն ունի ուսանողների գնահատման քաղաքականություն՝ ըստ ուսումնառության արդյունքների, և ապահովում է ակադեմիական ազնվությունը:

Page 34: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

34

Հիմքեր`

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Ակադեմիայի կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական

գործընթացի կազմակերպման կարգ (Բակալավրի պատրաստման կրթական ծրագիր):

Ակադեմիայի կրեդիտային համակարգով հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ (Բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագիր):

Ակադեմիայում մագիստրոսական թեզի, ավարտական և կուրսային աշխա-տանքների (նախագծերի), ստուգողական և լաբորատոր աշխատանքների, ռեֆերատի կատարման մեթոդական ցուցումներ:

Ակադեմիայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ավարտական աշխատանքների գրախոսման կարգ:

Ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի ուսանողների գիտելիքների գնահատման կանոնակարգ:

Ակադեմիայի ուսումնական խորհրդատուների գործունեության կանոնակարգ: Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ

շրջանավարտների հարցման կանոնակարգ: Ակադեմիայի ուսանողների գնահատման գործընթացի վերաբերյալ հարցման

կանոնակարգ: Ակադեմիայի ակադեմիական ազնվության կանոնակարգ: Ակադեմիայի քննությունների և ստուգարքների գնահատման և բողոքարկման

ուսանողների գիտելիքների գնահատման բողոքարկման ընթացակարգ:

Հավատարմագրման դիմում-հայտում ամրագրված 3 ՄԿԾ-ների համար ներկայացնել ուսումնառության արդյունքները և համապատասխան գնահատման մեթոդները No Ուսումնառության արդյունք (Հավելված N 3.4): Գնահատման մեթոդ

1 2

Վերլուծել ՄԿԾ-ում նշված ուսանողների գնահատման և գրագողության դեմ պայքարի նախատեսված մոտեցումների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայում 2015թ.-ից գործում է ստացած և ցուցաբերած գիտելիքների ստուգման և գնահատման հստակ քաղաքականություն, որն արտահայտված է Ակադեմիայի կրեդիտային համակարգով առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի պատրաստման կրթական ծրագրով ուսանողների գնահատման կարգերում (Հավելված N 3.6), (Հավելված N 3.7), կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման լրամշակված կարգում, բակալավ-րի կրթական ծրագրով կուրսային աշխատանքի կատարման և գնահատման կարգում, մագիստրոսի կրթական ծրագրով ավարտական աշխատանքների գրախոսման կարգում, Ակադեմիայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգում:

Կրթական ծրագրեր կազմող աշխատանքային խմբերը գնահատման մեթոդների ընտ-րության ժամանակ հաշվի են առել «Ակադեմիայի կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներում» տրված գնահատման մեթոդների ընտրության մոտեցումները, դասական մեթոդների փորձը, փորձառու մասնագետների առաջարկությունները, ուսումնասիրել են այլ առաջատար բուհերի գնահատման ձևերն ու մեթոդները, տարբեր հեղինակների կողմից առաջակվող գնահատման ժամանակակից մոտեցումները (Հավելված N 3.1): Ուսանողների գնահատման համար ընտրվել են ուսումնառության արդյունքների գնահատման այնպիսի մեթոդներ, որ հնարավոր լինի գնահատել ուսանողի յուրաքանչյուր ձեռքբերում, բացահայտել և գնահատել նրա մասնագիտական հմտություններն ու կարողությունները, տրված են նաև ընտրության հնարավորությունները: Խմբերում կատարվել է նաև ընտրված մեթոդների հա-

Page 35: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

35

մադրում և վերլուծություն այլ առաջատար բուհերում կիրառվող մեթոդների հետ: Ակադեմիայի կրթական ծրագրերում գնահատման մեթոդներն ընտրվում են կրթական

ծրագրի կազմման ժամանակ, ներառված են ծրագրի կառուցվածքի մեջ և ամրագրված են կրթական վերջնարդյունքներին: Այսինքն, թվարկված են գնահատման այն մեթոդները, որոնց միջոցով գնահատվում են ուսանողների գիտելիքները և իմացությունը, գործնական մասնագի-տական և ընդհանրական կարողությունները (Հավելված N 3.4):

Ակադեմիայում կրեդիտային համակարգում ուսումնառության արդյունքների և գիտե-լիքների գնահատման համար կիրառվում է գնահատականների 20 միավորանոց սանդղակը (Հավելված N 3.8):

Այդ վերլուծությունները ցույց են տվել, որ գրեթե բոլոր բուհերում կիրառվում են գնահատման նույն մոտեցումները, օրինակ.

1. գիտելիքների և իմացության գնահատման համար հիմնականում կիրառվում են սեմինար պարապմունքներ, գործնական և անհատական առաջադրանքներ, բանավոր հարցումներ, միջանկյալ գրավոր և բանավոր քննություններ, միջանկյալ ստուգումներ, եզրափակիչ բանավոր քննություններ, կուրսային աշխատանքների ու մագիստրոսական թեզի պաշտպանություն և այլն,

2. հմտությունների գնահատման համար կիրառվում են գործնական, ստուգողական աշ-խատանքներ, թեստավորում, միջանկյալ գրավոր և բանավոր քննություններ, միջանկյալ ստուգումներ, եզրափակիչ բանավոր քննություններ, կուրսային աշխատանքների պաշտ-պանություն և այլն,

3. կարողությունների գնահատման համար կիրառվում են գործնական առաջադրանքներ, զեկուցումներ, ռեֆերատներ, իրավիճակային խաղեր, խմբային աշխատանքներ, քար-տեզների ընթերցում, պրակտիկաներ, կուրսային աշխատանքների պաշտպանություն և այլն:

Հավելված N 3.4-ում ներկայացված են Ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանու-թյուն», «Փրկարարական գործ» և «Ճգնաժամային կառավարում» երեք մասնագիտություն-ների կրթական ծրագրերում բերված ուսումնառության ակնկալվող արդյունքները և դրանց համապատասխանության գնահատման մեթոդները: Ակադեմիայում դեռևս կիրառվում են ուսումնամեթոդական համալիրները (ծրագրերը), սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում (նախատեսվում է 2017-2018 ուստա-րում ամբողջովին ներդնել): Դասընթացների փաթեթներում կներառվեն ամբողջ դասընթացի գնահատման մեթոդների ավելի նպատակային և ընդգրկուն ցանկը, ինչպես նաև առանձին թեմաներից ձևավորվող կոմպետենցիաները, գնահատման չափանիշները, գործիքները և ընթացակարգերը: Ըստ ուսումնառության արդյունքների գնահատման մեթոդների ճիշտ ընտրություն կատարելու համար դասախոսներին տրամադրվել է ուսումնական բաժնի կողմից մշակված «Ուսանողների գիտելիքների հսկման և գնահատման 20 միավորանոց համակար-գի» կանոնակարգ-ընթացակարգը (Հավելված N 3.8):

Գնահատման տարբեր ձևերը և ուսանողի ու ՊԴԿ-ի համագործակցությունն այդ գործ-ընթացում աջակցում են ուսանողակենտրոն միջավայրի ձևավորմանը, նվազեցնում հակասա-կան իրավիճակների քանակը, ուսանողին սովորեցնում արդարացի գնահատել իր ձեռքբե-րումները, դիտողությունների, սխալների նկատմամբ լինել համբերատար և իրեն դրսևորել համապատասխան ձևով:

Երկաստիճան կրթական համակարգին անցման ընթացքում անհրաժեշտություն առա-ջացավ վերանայելու ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ձևերը՝ ներդրվեց ընթացիկ գրավոր քննությունների համակարգը։ Գրավոր ընթացիկ քննությունների ներդրումը նոր քայլ էր գնահատման անաչառությունն ապահովելու համար։

Page 36: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

36

Ուսանողների միջանկյալ (ընթացիկ երկու քննությունների) գնահատման համար 2014-2015 ուսումնական տարվանից ընտրվեց թեստային գնահատման (8-ական հարց, յուրա-քանչյուրը 0.5 միավոր) մեխանիզմը, որը նպատակ ունի ուսանողին զերծ պահել դասախոսի սուբյեկտիվ մոտեցումից և ազատ դրսևորել իր գիտելիքները: Այս տարիների ընթացքում եղան բազմաթիվ քննարկումներ, առաջարկություններ՝ կապված քննությունների անցկացման ձևերի, ինչպես նաև գնահատման անաչառության հետ, որոնք ամրագրվեցին գործող գնա-հատման կարգում։ Թեստերով գնահատման վերաբերյալ ուսանողների և ՊԴԿ-ի բանավոր կարծիքները` արտահայտված ամբիոնների, ուսանողական խորհրդի նիստերում բացահայ-տեցին թեստերի մի շարք բացասական կողմերը, մասնավորապես` պատահական նշումով միավոր վաստակելու հնարավորությունը, ոչ պատշաճ կազմված թեստերը և այլն: Դրա արդ-յունքում ֆակուլտետի նիստում (արձ. թիվ 2, 29.10.2015թ.) առաջարկվեց թեստային առաջադրանքները ներկայացնել նոր ձևաչափով, քանի որ այս գործընթացը ուղղված է հատկապես արդյունավետ ու որակյալ ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու վար-մանը, որակավորման բարձրացմանն ու կատարելագործմանը: Այս մոտեցումը ենթադրում է ուսանողից ակնկալել հերթական թեմայի լիարժեք իմացություն:

Ուսումնական բաժինն ուսումնասիրելով այլ առաջատար բուհերի գնահատման համակարգերը ՊԴԿ-ի և ուսանողների քննարկմանն է ներկայացրել ըստ ուսումնառության արդյունքների գնահատման նախագծեր: Դրանք ներկայացնում են, թե ինչպես գործնական, լաբորատոր, սեմինար դասընթացներից, ինքնուրույն աշխատանքներից և տարբեր մեթոդ-ներով բացահայտվող ուսանողի ձեռքբերումները ներառել գնահատման միավորների մեջ: Նոր կրթական չափորոշիչներին համապատասխան ուսանողի մոտ պետք է ձևավորվեն որոշակի գիտելիքներ, ձեռք բերվեն գիտելիքների կիրառման որոշակի հմտություններ և իրեն դրսևորելու կարողություններ, հետևաբար գնահատման համակարգը պետք է բացահայտի ուսանողի վերջնարդյունքներն ըստ նշված 3 բաղադրամասերի:

Առաջարկված նախագծերը ՊԴԿ-ն օգտագործում է դասընթացների փաթեթներում: Իրենց դասընթացի յուրահատկություններից ելնելով նրանք փաթեթում ներկայացնում են ուսանողների գնահատման իրենց մոտեցումները և դրանց հիմնավորումները: 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանից հետո դասախոսների և ուսանող-ների շրջանում` հարցման միջոցով ուսումնասիրություն է կատարվել ակադեմիայի ուսանողնե-րի գնահատման վերաբերյալ, որի նպատակն էր պարզել, թե որքանով է գործող համակարգը թույլ տալիս բացահայտել ուսանողի գիտելիքները, հմտությունները և կարողությունները, որ-քանով է այն հնարավորություն տալիս օբյեկտիվ և թափանցիկ գնահատել ուսանողի ձեռքբե-րումները, և ինչը չի բացահայտվում գնահատման այս համակարգում: Այնուհետև տեղեկատ-վության հավաքագրման ու մշակման միջոցով վերանայել, բարելավել ուսանողների գնահատ-ման չափանիշները, մեթոդները, գնահատման օբյեկտիվության հնարավորությունները և իրականացնել հարցումների արդյունքների համեմատական վերլուծություն:

Գնահատման չափանիշների վերաբերյալ 2016թ.-ի հարցմանը մասնակցած դասախոս-ների 48,4%-ը և ուսանողների 62,2%-ը գտնում է, որ եզրափակիչ բանավոր քննության համար հատկացված 10-ը միավորն օգնում է դասախոսին լիարժեք կողմնորոշվել ուսանողի ցուցա-բերած գիտելիքների գնահատման ժամանակ, իսկ ուսանողին` վաստակել իր ցուցաբերած գիտելիքներին համապատասխան միավոր (միջին միավորը՝ 4,61 և 4,58): Սակայն նրանք գտնում են, որ եզրափակիչ բանավոր քննության ժամանակ նույնպես ըստ արժանվույն չեն բացահայտվում ու գնահատվում ուսանողների հմտությունները (4,27 և 4,42) և առավել ևս կարողությունները (4,00 և 4,42):

Համեմատելով ուսանողների գնահատման վերաբերյալ ուսումնական տարիների հարցումների արդյունքները հարցմանը մասնակցած ուսանողների 85%-ից ավելին գտնում է,

Page 37: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

37

որ եզրափակիչ բանավոր քննությունների ժամանակ իրենց ձեռքբերումների գնահատման ասպարեզում նկատվում է առաջընթաց:

Հարցման արդյունքում պարզվել է, որ ՊԴԿ և ուսանողները հիմնականում ընդունելի են համարում գնահատման գործող կարգը, սակայն գտնում են, որ այն որոշակի լրամշակում-ների և փոփոխությունների կարիք ունի: Հաշվի առնելով այս հարցման, ընթացիկ քննար-կումների արդյունքները, ինչպես նաև նախորդ տարիների փորձը Ակադեմիայում ընդունվեց գնահատման 20 միավորանոց սանդղակը, քննությունների արդյունքների բողոքարկման ընթացակարգերը, քննությունների վերահանձնման ընթացակարգը և ժամանակացույցը, ինչ-պես նաև ամփոփիչ ատեստավորման կարգն ու գնահատման չափանիշները: Այն սահմանում է նաև ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործո-նային համակարգ: Ուսանողների գնահատման համակարգն որակի ապահովման եվրոպա-կան չափորոշիչների և ուղենիշների պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը ներառված է Ակադեմիայի ՌԾ-ում (Հավելված N 1.2):

Ակադեմիայում գործում է բանավոր և գրավոր քննության, ամփոփիչ ատեստավորման արդյունքի բողոքարկման կարգ: Ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման, բողոքարկման ընթացակարգերը փակցվում են ֆակուլտետի տեղեկատվական ցուցատախ-տակների վրա: Կարգի ցուցադրումն ուսանողին օգնում է ճիշտ ներկայացնել իր բողոքը և լինել տեղեկացված ու պաշտպանված:

Ակադեմիայում գործում է «Ակադեմիական ազնվության» կանոնակարգը: Ակադեմիան իր ակադեմիական արժանահավատությունն ապահովելու նպատակով

շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումներն իրականացնում է համապատասխան հանձնաժողովների միջոցով, ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է, այն պահվում արդյունք-ների հրապարակումից հետո առնվազն մեկ ամիս, որը թույլ է տալիս պարբերաբար, ինչպես նաև բողոքարկման կամ ահազանգի դեպքում ստուգել իրողությունը:

Քննական արդյունքների հասանելիության և թափանցիկության ապահովման համար ընթացիկ քննությունների ձևաթղթերը, տետրերը ստուգվում են լսարաններում, իսկ հրապարակայնության ապահովման համար քննաշրջանի արդյունքները փակցվում են ֆակուլտետի տեղեկատվական ցուցատախտակների վրա: ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. ՄՈւՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը բովանդակային առու-մով համահունչ են նմանատիպ այլ ճանաչված մասնագիտությունների կրթական ծրագրերին և նպաստում են ուսանողների ու դասավանդողների շարժունությանը, միջազգայնացմանը:

Հիմքեր՝

ԲՈՒՀ-ում սովորողների ակադեմիական շարժունության կարգ (ՀՀ կառավա-րության 25.08.2011թ. N 1240-Ն որոշում): Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ: Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր

չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավորության որոշում (16.01.2001 թ): Ներկայացնել այն ուսումնական հաստատությունների ցանկը (նշելով երկիրը և

ուսանողների թվաքանակն ըստ տարիների), որոնց հետ հաստատությունն ունի ուսանողների փոխանակումն ու շարժունությունն ապահովող գործող համաձայնագրեր:

Ուսանողների ներհոսք No Երկիր, հաստատություն 2012 2013 2014 2015 2016 1. - - - - - -

Ուսանողների արտահոսք No Երկիր, հաստատություն 2012 2013 2014 2015 2016 1. - - - - - -

Ակադեմիան այլ երկրների և ուսումնական հաստատությունների ուսանողների փոխա-նակումն ու շարժունությունն ապահովող գործող համաձայնագրեր չունի:

Page 38: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

38

Ներկայացնել այն ուսումնական հաստատությունների ցանկը (նշելով երկիրը և դասա-վանդողների թվաքանակն ըստ տարիների), որոնց հետ հաստատությունն ունի դասավանդող անձնակազմի փոխանակումն ու շարժունությունը ապահովող գործող համաձայնագրեր:

Դասավանդողների ներհոսք No Երկիր, հաստատություն 2012 2013 2014 2015 2016 1. - - - - - -

Դասավանդողների արտահոսք No Երկիր, հաստատություն 2012 2013 2014 2015 2016 1. - - - - - -

Ակադեմիան այլ երկրների և ուսումնական հաստատությունների դասավանդող կազմի փոխանակումն ու շարժունությունն ապահովող գործող համաձայնագրեր չունի:

Վերլուծել և հիմնավորել մասնագիտության կրթական ծրագրերի բովանդակային հուսալիությունը, ՄՈՒՀ-ի և այլ հաստատութունների համապատասխան մասնագիտական ծրագրերի հետ համադրելիությունը, ինչպես նաև այդ մոտեցումների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից): Ինչքանո՞վ է այն նպաստում ուսումնառողների ու դասավանդողների շարժունությանը:

Ակադեմիան 2014-2015 ուսումնական տարվանից սկսած իրականացնում է Բոլոնիայի գործընթացի դրույթներին համապատասխան կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված նոր առարկայական ծրագրերի մշակման և ուսումնառության կրթական վերջնարդյունքների ձևա-վորմանը միտված կրթական ծրագրերի ներդրման գործընթացը, համաձայն ՌԾ-ի իրակա-նացման ժամանակացույց պլանի (ՌԾ, ՆՊԱՏԱԿ 2) (Հավելված N 1.2):

Ակադեմիան իրականացնում է իր մասնագիտությունների կրթական ծրագրերի և այլ բուհերի կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականություն: Կրթա-կան ծրագրեր կազմող աշխատանքային խմբերը, մասնագիտական ամբիոնները, ուսումնա-կան բաժինն ուսումնասիրել են ՀՀ և արտերկրի առաջատար բուհերի համապատասխան կրթական ծրագրերը, իրականացրել համեմատական վերլուծություն: Այս վերլուծությունների արդյունքները վկայում են Ակադեմիայի կրթական ծրագրերի բովանդակային հուսալիության մասին, և քանի որ համադրելի են ՀՀ և եվրոպական առաջատար բուհերի համապատասխան կրթական ծրագրերի հետ գրեթե բոլոր տեսանկյուններից, հետևաբար կարելի է ասել, որ դրանք կապահովեն ինչպես ուսանողների, այնպես էլ ՊԴԿ-ի շարժունությունը: Օրինակ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության մասին, Ակադեմիայի կողմից ուսումնասիրվել է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալ-սարան, «Կառավարում (ըստ ոլորտի)» և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությունների կրթական ծրագրերը, որոնք համադրելի են իրենց կառուցվածքով, կրթամասերով, կրթամասերում կրեդիտների թվով, դասընթացներով և դրանց հատկացված կրեդիտներով: Շարժունության կամ տեղափոխման դեպքում ուսանողների հավաքած կրեդիտների թիվն ըստ կիսամյակների չպետք է գերազանցի 20-ը: Դիտարկելով ներկայացված հաստատությունների ուսումնական պլանները երևում է, որ ուսանողը մեկ բուհից մյուս բուհ կարող է տեղափոխվել միայն մինչև 2-րդ կուրսի 1-ին կիսամյակը:

Ակադեմիան դեռևս չունի համաձայնագրեր այլ ուսումնական հաստատությունների հետ միջազգային համատեղ կրթական ծրագրեր ուսանողների և ՊԴԿ-ի փոխանակումն ու շարժու-նությունն ապահովելու ուղղությամբ, սակայն տարվում են անհրաժեշտ աշխատանքներ այդ գործունեությունն ակտիվացնելու նպատակով:

Ինչպես Ակադեմիայի ներսում, այնպես էլ Հանրապետության տարածքում շարժունութ-յունը կարգավորվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքով, միջբուհական շարժունությունը

Page 39: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

39

կարգավորող կարգով, բուհերի կանոնադրություններով, ՀՀ այլ օրենքներով, օրենսդրական ակտերով:

Ակադեմիայում ներդրված ուսումնառության կրեդիտային ECTS համակարգը և համա-եվրոպական ձևաչափի դիպլոմի հավելվածը ամբողջությամբ համատեղելի է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի հետ, որը և կապահովի նաև մեր ուսանողների շարժունությունը միջազգային կրթական համաձայնագրերի առկայության դեպքում, նաև հիմք կհանդիսանա փորձի փոխանակման նպատակով տարբեր բուհերի միջև փոոխհամագործակցության, ուսանողների փոխադարձ ուսումնառության համար: Այդ նպա-տակով Ակադեմիայում կարևորվում և ապահովվում է համապատասխան ուսանողակենտրոն ուսումնառություն և մասնագիտությունների կրթական ծրագրերի ներդրում: Այդ կրթական ծրագրերը ուսանողին հնարավորություն կտան իր վաստակած կրեդիտներով և ստացած ընթացիկ ուսումնառությամբ ուսումը շարունակել այլ ազգային կամ միջազգային բուհերում՝ բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական հարակից ոլորտներում, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` առանց նախապայմանների, ցանկացած մասնագիտությամբ (Հավելված N 3.6), (Հավելված N 3.7):

Մասնագիտության կրթական ծրագրի տարանջատումը տեսական, գործնական և այլ բաղադրիչների իրականացվում է առարկայական ծրագրերի պլանավորմանը համապատաս-խան` դրանց համար հստակ նախատեսված ժամաքանակով, որը համապատասխանում է «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավորության որոշմանը, որն իր արտահայտումն է գտնում մաս-նագիտության ուսումնական պլանում: Յուրաքանչյուր առարկայի դասավանդումն իրակա-նացվում է ըստ համապատասխան մասնագիտության կրթական ծրագրի ուսումնական նկարագրերի նախապես պլանավորված ժամանակացույցով, և իր մեջ ներառում է տեսական գիտելիքների ձեռքբերման, գործնական հմտությունների ու կարողությունների ամրագրման մասեր (կայք, Ուսումնական դասընթացի փաթեթ):

Կրթական ծրագրեր կազմող աշխատանքային խմբերում կատարվել է ծրագրում ուսումնառողի և շրջանավարտի կրթությունը շարունակելու և կարիերայի զարգացման հնարավորությունների նախատեսման համեմատական վերլուծություն տարբեր բուհերի կրթական ծրագրերի հետ: Արդյունքները ցույց են տվել, որ ըստ ներկայացված առաջարկների Ակադեմիայի կրթական ծրագրերն ապահովում են տվյալ մասնագիտության համար միջազգային և ազգային հնարավոր տիրույթները:

Ակադեմիան ուսումնասիրել է իր շրջանավարտների հետագա աշխատանքային գործունեությունը շահակիցների շրջանում անցկացվող հարցման միջոցով (անց է կացվել 2015թ. և 2016թ.): Համապատասխան բաժինը նպատակ ունի պարզելու Ակադեմիայի շրջա-նավարտների, այդ թվում իրենց մասնագիտությամբ աշխատող շրջանավարտների քանակը (վերջին 3 տարիների համար): Ըստ այդ հարցման 2016թ.-ի դեկտեմբերի դրությամբ 85 շրջանավարտ աշխատում է իր մասնագիտությամբ ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումնե-րում, 35 շրջանավարտ՝ Ակադեմիայում, իսկ շուրջ 50 շրջանավարտ՝ հանրապետության այլ ուժային կառույցներում:

Այնուամենայնիվ պետք է նշել, որ հարցմանը մասնակցած շահակիցների շուրջ 95 % իր շրջապատին խորհուրդ կտա ընդունվել Ակադեմիա, այսինքն նրանք որպես շահակիցներ հիմնականում բավարված են Ակադեմիայում իրականացվող մասնագիտական կրթությունից, հետևաբար նաև՝ մեր կրթական ծրագրերի բովանդակային հուսալիությունից:

Կրթության որակի շարունակական բարելավման համար Ակադեմիան կարևորում է տեղական ու արտերկրի, մասնավորապես Եվրոպայի, առաջատար բուհերի առաջավոր փոր-ձը, նրանց նվաճումները գիտության, կրթության և ուսանողների նկատմամբ համակարգային

Page 40: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

40

վերաբերմունքը և այլն: Նշված արժեքների և որակների ձեռք բերման համար անհրաժեշտ է վարել նպատակային քաղաքականություն և իրականացնել համապատասխան գործընթաց:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ե. ՄՈւՀ-ում առկա է մասնագիտության կրթական ծրագրերի մշտա-դիտարկման, արդյունավետության գնահատման, բարելավման քաղաքականություն:

Հիմքեր՝

Ակադեմիայի որակի ապահովման ձեռնարկ: Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածու-

թյան վերաբերյալ ուսանողական հարցման կանոնակարգ: Ակադեմիայում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ

ուսանողական հարցման կանոնակարգ: Ակադեմիայի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգ: Կրթական ծրագրերի հաստատման կարգ:

Վերլուծել ՄԿԾ-ի մշտադիտարկման, գնահատման և վերանայման մեխանիզմները և դրանց արդյունավետությունը:

Ակադեմիան հավատարիմ մնալով իր առաքելությանը, համահունչ պետական կրթական քաղաքականությանը, առաջնորդվելով կրթության որակի բարձրացման և բարելավման արդի պահանջներով վարում է ընտրված մասնագիտությունների կրթական ծրագրերի գնահատ-ման, վերանայման հստակ քաղաքականություն (Հավելված N 3.5):

Ակադեմիայում մինչև 2014-2015 ուստարին բոլոր մասնագիտություններով կրթությունն իրականցվել է ուսումնական պլանների և նրանցում ներառված դասընթացների ծրագրերով:

Ըստ ամբիոններում անցկացված ՊԴԿ-ի բանավոր հարցումների արդյունքների կարելի է նշել, որ առարկայական ծրագրերը դասախոսների կողմից վերանայվել են նախորդ ուսումնական տարվա կրթական գործընթացի արդյունքներով, համաձայն ՀՀ կրթական համակարգի փոփոխությունների և բարեփոխումների պահանջների, աշխատաշուկայի պահանջների փոփոխության, գիտության ժամանակակից նվաճումների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, փոխադարձ դասալսումների շնորհիվ փորձի փոխանակման արդյունքում նոր մեթոդների ձեռք բերման և այլն:

Ակադեմիայում 2014-2015 ուստարվանից գործում են կրթական վերջնարդյունքներով ձևակերպված կրթական ծրագրեր, որոնց որակի ապահովման, մշտադիտարկման և հետագա բարելավման նպատակով մշակվել և ներդրվել է կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգը:

Ակադեմիայի որակի ապահովման ձեռնարկում ներառված է կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման (մոնիթորինգի) և կրթական ծրագրերի վերանայման ընթացա-կարգը (Հավելված N3.5):

Ակադեմիայում գործում է նաև կրթական ծրագրերի հաստատման կարգը (Հավելված N3.3):

Վերոնշյալ ընթացակարգը հաստատվել է Ակադեմիայի գիտական խորհրդի կողմից, որի համաձայն բոլոր կրթական ծրագրերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն մշտադիտարկման և պարբերական վերանայման: Պարբերական վերանայումը նպատակ ունի գնահատել ծրագրի արդիականությունը և համապատասխանությունը հասարակության պահանջներին և իրականացվում է Ակադեմիայի մակարդակում (Հավելված N 3.5):

Մշտադիտարկման նպատակն է գնահատել ծրագրերի մատուցման որակն ու ակադե-միական ստանդարտները ծրագրի իրականացման ընթացքում և նախաձեռնել բարելավմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ:

Մշտադիտարկման (մոնիթորինգի) խնդիրն է` պատշաճ ուսումնասիրել և գնահատել կրթական ծրագիրը, ձեռքբերված ուսումնական վերջնարդյունքները, կիրառած դասավանդ-ման ու ուսուցման մեթոդաբանությունը և դրա արդյունավետությունը, գնահատման համա-կարգը, անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը, վեր հանել կրթական ծրագրի ուժեղ և թույլ

Page 41: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

41

կողմերը և մշակել համապատասխան միջոցառումների ծրագիր կրթական ծրագրի հետագա զարգացման համար:

Վերոնշյալ նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար վերանայման գործընթացը ենթադրում է հետևյալ շրջափուլը (Հավելված N 3.5).

1. Ինքնագնահատման գործընթացների նախագծում, ժամանակացույցի սահմանում: 2. Ինքնագնահատում: 3. Ինքնագնահատման արդյունքների հիման վրա գործողությունների ծրագրի մշակում: 4. Ինքնագնահատման արդյունքների և գործողությունների ծրագրի քննարկում Ակադեմի-

այի ղեկավար և համակարգող լիազոր մարմինների հետ: 5. Գործողությունների ծրագրի իրագործում: 6. Ծրագրի իրագործման արդյունքների ուսումնասիրություն: 7. Հետագա բարելավում: 8. Արտաքին գնահատում:

Մշտադիտարկումն ընդգրկում է Ակադեմիայի բոլոր կրթական ծրագրերը և դրանց դասընթացները: Որպես մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկման և գնա-հատման գործիք` կիրառվել են ուսանողների հարցումները: Անցկացվել են փորձնական հարցումներ, որոնց միջոցով գնահատվել են ՊԴԿ-ի դասավանդման մեթոդները: Դրանցում ընդգրկված հարցերը վերաբերել են դասավանդվող առարկաների բնույթին, բովանդակու-թյանը, դասավանդման մեթոդներին, գիտելիքների ստուգման և գնահատման ձևերին, դասախոսի մասնագիտական որակներին, միաժամանակ տրված են ուսանողների ուսումնա-կան կարիքները վերհանելու և ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրաց-նող առաջարկություններ անելու հնարավորություն: Նախատեսվում է այսուհետև իրականաց-վող հարցումների արդյունքները հրապարակել և տրամադրել դասախոսներին: Այն թույլ կտա դասախոսին կատարել անհրաժեշտ շտկումներ՝ վերանայել դասընթացի ծրագիրը և դասա-վանդման մեթոդները: Ծրագրերի գնահատման մեկ այլ արդյունավետ տարբերակ է շահա-կիցների՝ ապագա գործատուների շրջանում հարցումները, որոնք նույնպես կիրականացվեն:

Ծրագրերի կանոնավոր մոնիթորինգի նպատակն է գնահատել ծրագրերի մատուցման որակը և համապատասխանությունը սահմանված նպատակներին ու կրթական չափորոշչի պահանջներին։ Նրա խնդիրն է գնահատել ծրագրի և նրա բաղկացուցիչ մասերի սահմանած կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակը, դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման գործընթացների արդյունավետությունը, բացահայտել և վեր հանել ծրագրի թերություններն ու իրականացման դժվարությունները, կատարել նախորդ տարվա կատարողականի վերլուծություն և այլն (Հավելված N 3.5):

Մշտադիտարկման լավ մեխանիզմ է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներում արտաքին շահակիցների ընդգրկումը: Ձևաթղթերում հանձնաժողովի նախագահը նշում է իր կարծիքը շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների մա-կարդակի վերաբերյալ, թեզի թեմաների, դրանց համապատասխանության և շրջանավարտ-ների կողմից աշխատանքների ներկայացման հմտությունների վերաբերյալ և առաջարկու-թյուններ` շրջանավարտների կողմից դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ (Հավելված N 3.5):

2015թ.-ից սկսած, որպես մշտադիտարկման և կրթական ծրագրերի արդյունավետու-թյան գնահատման մեխանիզմներ Ակադեմիայում հաջողությամբ ներդրված են արտաքին և ներքին շահակիցների շրջանում իրականացվող հարցումները: Ակադեմիայի շրջանավարտ-ների և պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքների, ուսանողների և շրջանավարտների ուսումնառությունից բավարարվածության վերաբերյալ կարծիքների հավաքագրման և համապատասխան հարցերի արդյունքների վերլուծության

Page 42: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

42

միջոցով պարզաբանվում են կրթական ծրագրի արդյունավետությունը, նրա պահանջվածու-թյունը և աշխատաշուկայի պահանջարկին բավարարելը:

Աշխատավայրերում բավարարված են ակադեմիայի շրջանավարտների և պրակտի-կանտ-ուսանողների մասնագիտական պատրաստվածությունից և պրակտիկ հմտություննե-րից:

Կրթական ծրագրերի պարբերական վերանայման նպատակն իրականացման լրիվ շրջափուլի արդյունքներով նրա արդիականության գնահատումն է և մատուցման որակի ապահովումը: Ակադեմիայի որակի ապահովման ներքին գործընթացները պետք է նպաստեն և խրախուսեն բոլոր աստիճաններում կրթական ծրագրերի արդյունավետության և որակի բարձրացմանը, ապահովեն դրանց համապատասխանությունը տվյալ կրթական ծրագրի առաքելությանը:

Նկարագրել վերջին 5 տարիների ընթացքում մասնագիտության կրթական ծրագրի վերանայման շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները և դրանց հիման վրա իրականացրած բարելավումները:

Հաշվի առնելով այն, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը շրջանառության մեջ են մտել 2014թ.-ի սեպտեմբերից, դեռևս նրանց ամբողջական գնահատում չի իրականացվել, սակայն առկա են ընթացիկ գնանատման և մշտադիտարկման արդյունքներ, որոնք ամրագրված են ամբիոնների և ֆակուլտետի խորհուրդների նիստերի արձանագրություններում:

Վերջին տարիների ընթացքում կրթական ծրագրերի վերանայման շրջանակներում իրա-կանացված տարբեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերանայվել են ուսումնական պլանները, ուսանողների ձեռքբերումների ստուգման և գնահատման ձևերն ու չափանիշները, դասընթացին հատկացված ժամաքանակներն ու հատկացված կրեդիտները, դասընթացների թեմատիկան և այլն:

Վերլուծել Չափանիշ 3-ով նկարագրվող տիրույթում հաստատության ուժեղ և թույլ կողմերը, արտաքին հնարավորությունները և վտանգները: ՉԱՓԱՆԻՇ III. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ կողմեր (Weaknesses)

1. Ակադեմիայի մասնագիտական կրթական ծրագրերը համահունչ են առաքելությանը և Ակադեմիան միակն է ՀՀ-ում ու տարածաշրջանում:

2. Ակադեմիայում առկա է համապատասխան կանոնա-կարգային և ընթացակարգային հենք, որի հիմնական նպատակն է ապահովել կրթական ծրագրերի որակը և դրանց շարունակական բարելավումը լրամշակման և իրականացման փուլերում:

3. Ակադեմիայի մասնագիտական կրթական ծրագրերի բովանդակային համապատասխանություն առաքելութ-յանը, ուսումնառության ակնկալվող արդյունքների հա-մապատասխանություն գործող ՈԱՇ-ի համապատաս-խան մակարդակներին:

4. Ամբիոնների կազմում ներգրավված են ՀՀ ԱԻՆ համա-կարգից մեծ թվով փորձ ունեցող մասնագետներ:

5. Մասնագիտական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի առկայություն:

6. Մասնագիտական կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նյութատեխ-նիկական բազայի լիարժեք համապատասխանություն ժամանակակից պահանջներին:

1. Կրթական ծրագրերի մշակման գործ-ընթացին պրոֆեսորադասախոսական կազմի իրազեկվածության ցածր մա-կարդակ:

2. Մասնագիտական կրթական ծրագրերի մշակման և վերանայման գործընթաց-ներում արտաքին շահակիցների թույլ ներգրավվածություն:

3. Ակադեմիայում բացակայում է կրթա-կան մասնագիտական ծրագրերի մշտա-դիտարկման (մոնիթորինգի) փորձը:

4.Ակադեմիայում կրթական վերջնարդ-յունքների հստակ սահմանման և գնա-հատման բավարար փորձի բացակայու-թյուն:

5. Հեռակա ուսուցման համակարգում ու-սանողների համար առցանց ուսուցման հնարավորության բացակայություն:

6. Գործող կրթական ծրագրերի որոշակի անհամապատասխանություն փրկարարական ծառայության համա-կարգի արագընթաց փոփոխություննե-

Page 43: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

43

IV. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Ակադեմիայի ՌԾ-ի առաքելության կարևորագույն բաղադրիչը միտված է Ակադեմիայում ձևավորելու ուսանողակենտրոն միջավայր և որակյալ կրթական ծառայությունների մատուց-ման համար ստեղծելու պայմաններ, որոնք հնարավորություն կտան ուսանողին առավելա-գույնս իրագործել իր ուսումնական նպատակը` ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչու-թյան պաշտպանության բնագավառում:

Ակադեմիայի գործունեության գերակա նպատակը կրթական ծառայությունների այնպիսի մատուցումն է, որը հանգեցնում է ուսանողների բավարարվածություն կրթության որակից, ինչն իր հերթին ենթադրում է ուսանողների կրթական կարիքների վերհանում, կրթական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի շարունակական բարձրացում:

7. Ակադեմիայի կրթական ծրագրերի և առարկայական նկարագրերի մշակման, արդիականացման և միջազ-գային չափանիշներին ու ձևաչափին համապատաս-խանեցման տեմպը:

8. Միջբուհական պայմանագրերով Ակադեմիայի միջազ-գային կապերի ընդլայնումը և գործընկեր բուհերի ավելացումը:

9. Ակադեմիայում դասավանդման և ուսումնառության ժա-մանակակից մեթոդների կիրառման պայմանների, հնա-րավորությունների և որոշակի փորձի առկայություն:

րից բխող պահանջներին: 7. Ակադեմիայի մասնագիտական կրթա-

կան ծրագրերի համար առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) իրականացման ընթա-ցակարգի ոչ բավարար փորձ:

8.էլեկտրոնային ուսումնամեթոդական նյութերի(սլայդ-դասախոսություններ և այլն) ոչ բավարար առկայություն:

Հնարավորություններ (Opportunities) Վտանգներ (Threats) 1. ՀՀ-ում Բոլոնիայի գործընթացների զարգացմանը

նպաստող պայմանների առկայություն: 2. Ուսումնական գործընթացի կազմակերպում

ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությամբ:

1. Ուսանողների կողմից բացասական ընկալում, կապված ուսանողակենտրոն ուսումնառության գործընթացի հետ:

2. Ակադեմիայում աշխատաշուկայի և կրթական ծառայությունների մշտադիտարկման համակարգի բացակայություն:

Ներկայացնել թույլ կողմերի և վտանգների հաղթահարման պլանավորվող ուղիները: Ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում առաջնային խնդիր է աշխատուժի շուկայի

պահանջարկի կանոնակարգված մշտադիտարկումը և Ակադեմիայի մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանեցումը: Որպեսզի նշված կրթական ծրագրերը հնարավոր լինի բարձր մակարդակով իրականացնել, անհրաժեշտ է ունենալ ՊԴԿի իրազեկվածության բարձր մակարդակ կրթական ծրագրերի մշակման գործընթացում և անհրաժեշտ նյութատեխնիկական բազա:

Որպես իր առաքելության կարևորագույն մաս` Ակադեմիան միտված է դառնալու ուսանողա-կենտրոն միջավայր, ստեղծելու պայմաններ այնպիսի որակյալ կրթական ծառայությունների մատուցման համար, որոնք հնարավորություն կտան ուսանողին առավելագույնս իրագործելու իր ուսումնական նպատակը` ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, բավարարվեն նրա ներկա և հեռանկարային պահանջմունքները:

Ակադեմիայի գործունեության գերակա նպատակը կրթական ծառայությունների որակից ուսանողների բավարարվածությունն է, որը ենթադրում է ուսանողների կրթական կարիքների վերհանում, կրթական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովվածու-թյան մակարդակի շարունակական բարձրացում:

Page 44: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

44

ՉԱՓՈՐՈՇԻՉ. ՄՈՒՀ-ն ուսանողներին տրամադրում է համապատասխան աջակցություն՝ կրթական միջավայրի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Ակադեմիայի վարած քաղաքականությունն ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության ուղղությամբ ամրագրված է ՌԾ-ում (Նպատակ 1. «Արագ փոփոխվող միջավայրում Ակադեմիայի սովորողների կազմի ընդլայնում»), Ակադեմիայի կանոնադրության մեջ («II. Ակադեմիայի հիմնական խնդիրներն ու իրավասությունները», 6ա) (Հավելված N 1.2):

ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականացման հստակ մեխանիզմներ:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ.-ի զարգացման ռազմավարական ծրագիրը: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը: Ակադեմիայի որակի ապահովման քաղաքականությունը: Ակադեմիայի ուսումնական բաժնի կանոնադրությունը: Ակադեմիայի գործունեության 2012-2016թթ.հաշվետվություն (ԳԱՑ): Ակադեմիայի դիմորդի ուղեցույց 2016: ՀՀ կառավարության 2016թ. 15 ապրիլի N 382-Ն որոշումը ՀՀ բարձրագույն

ուսումնական հաստատությունների` 2016-2017 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին:

Ակադեմիայում բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ընդունելության կանոնակարգ և ընթացակարգ:

Ակադեմիայում մագիստրատուրոսի կրթական ծրագրով ընդունելության և ուսուցման կազմակերպման կանոնակարգ:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջա-դիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսուցումը շարունակելու կարգ:

ՀՀ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների ակա-դեմիական շարժունության կարգ:

ՀՀ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ:

«Ակադեմիայի լավագույն կուրս մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կանոնակարգ:

«Ակադեմիայի լավագույն ուսանող մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կանոնակարգ:

Ակադեմիայի առկա ուսուցման վճարովի հիմունքով սովորողների ուսման վճարի փոխհատուցման կանոնակարգ:

Ակադեմիայում ստացած կրթությունի բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների հարցման կանոնակարգ:

Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության կանոնակարգ:

Ուսումնական հաստատությունում ուսանողների թիվը՝ըստ կրթական ծրագրերի և ուսուցման ձևերի: Nօ Ուսանողների թիվը Ուսուցման ձևը 2012 2013 2014 2015 2016

1. Բակալավրի կրթական ծրագիր առկա 230 221 191 225 272 հեռակա 720 715 690 776 623

2. Մագիստրոսի կրթական ծրագիր առկա 8 11 14 0 0 հեռակա 27 22 30 67 86

3. Հետազոտողի կրթական ծրագիր առկա - - - - - հեռակա - - - - -

Ուսումնառողների շարժունությունը Ուսումնառողների շարժը վերջին 5 տարվա կտրվածքով Ուսանողների արտահոսք

No Հաստատություն/երկիր 2012 2013 2014 2015 2016

Page 45: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

45

1. - - - - - - Ուսանողների ներհոսք

N Հաստատություն/երկիր 2012 2013 2014 2015 2016 1. ԵՊՀ, ՀՊՃՀ, ԵՊՃՇՀ, ՀԱԱՀ, ԵՊԲՀ, ՌԻ 2 5 3 2 2 No Հեռացումներ և վերականգնումներ 2012 2013 2014 2015 2016 1. Ուսանողների թիվ 985 969 925 1068 981 2. Դուրս մնացած ուսանողների տոկոսը/թիվը 4,1/40 4,3/42 1,3/12 14/149 12,2/120 3. Վերականգնված ուսանողների տոկոսը/թիվը 5,9/58 3,6/35 0,2/2 11,6/124 10,2/100

Վերլուծել հաստատությունում գործող ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականացման մեխանիզմների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Դիմորդների հավաքագրման գործընթացի արդյունավետ հայտնի մեխանիզմներ են համարվում բուկլետները, «911 արտակարգ թերթ» շաբաթաթերթը, «Հայաստանի բուհերը» տեղեկատու դիմորդների համար http://www.education.am, ռադիոն, հեռուստատեսությունը, Ակադեմիայի կայքը http://www.mes.am/hy/quality-assurance/ ֆեյսբուքյան էջը՝ /cmsa.academy և այլ զանգվածային լրատվական միջոցներ՝ թերթերը, ինտերնետային կայքերը, համացանցային mamul.am, youtube.com, fasebook.com, Դպրություն և այլն:

Ակադեմիան կիրառում է ուսանողների հավաքագրման նոր մեխանիզմներ, որոնցից են՝ «Ակադեմիա 911» ուսանողական ստեղծագործական համույթի մշակութային մասնագիտական ներկայացումների ցուցադրումը (որոնք նպաստում են քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտում բնակչության անվտանգության մշակույթի ձևավորմանը և համարվում բնակչության ուսուցման նոր մեթոդաբանություն) ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ Տավուշի ու Վայոց ձորի մարզերի թվով 19 սահմանամերձ համայնքների և Ստեփանավան քաղաքի դպրոցներում, միաժամանակ տրվում են նաև բուկլետներ, պաստառներ, հուշաթերթիկ-ներ, ձեռնարկների փաթեթներ և այլն:

Քանի որ Ակադեմիայի դիմորդների շուրջ 30%-ը կազմում են Երևանի դպրոցների շրջա-նավարտներ (ԳԱՑ (2012-2016), ՑՈՒՑԱՆԻՇ 1.3), մնացածը համապատասխանաբար Հանրապե-տության 10 մարզերից (ամենաքիչ դիմորդները Տավուշի մարզից են), ուստի դիմորդների հավաքագրման և մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքները կատարվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում (Հավելված N 1.5):

Հանդիպումների շնորհիվ՝ դիմորդները, անմիջական շփման պայմաններում, մասնակցելով քննարկումներին, ստանում են իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված ընդունելության կարգի, Ակադեմիայում իրականացվող կրթական ծրագրերի, ուսման վարձերի զեղչման, առկա համակարգում անվճար տեղերի, ուսումնառության պայմանների, Ակադեմիայի գրադարանի, պաշտոնական էլկայքի և այլնի հետ: Հանդիպումների ժամանակ դիմորդներին տրամադրվել են «Դիմորդի ուղեցույց», գովազդային բուկլետներ և այլն: Ներկայումս փոփոխութ-յան է ենթարկվում Ակադեմիայի մասին 2012թ. պատրաստած տեսաֆիլմը: Ակադեմիայի կայք-էջում դեռևս 2011թ.-ից տեղադրվում է դիմորդներին վերաբերող համապատասխան արդիական տեղեկույթ` մասնագիտությունների ցանկի, ընդունելության կարգի, պահանջվող փաստա-թղթերի, ընդունելության քննությունների, տեղերի, ուսման վարձաչափերի և այլնի վերաբերյալ:

Դիմորդների հավաքագրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատա-կով, Ակադեմիայի գործունեությունը պարբերաբար լուսաբանվել է տարբեր հեռուստաընկերու-թյուններով և լրատվական կայքերով (Մանրամասն ներկայացված է 8-րդ չափանիշում):

Դիմորդների հավաքագրման գործընթացին նպաստող մեխանիզմներից են Ակադեմիայի վարած մատչելի վարձավճարի, ուսման վճարի փոխհատուցման քաղաքականությունը: Բակա-լավրի կրթական ծրագրի մասնագիտությունների համար ընդունելության մրցութային քննություն-ներից մեկական առարկաներ փոխարինվել են ոչ մրցութային (երկու աստղանիշով):

ՄՄՈւՀ-երի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ուսուցման (բարձ-

Page 46: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

46

րագույն կրթություն ստանալը) շարունակությունն Ակադեմիայում իրականացվում է ՀՀ Կառա-վարության 2002թ. մայիսի 20-ի No589 որոշմամբ ընդունված «ՄՄՈւՀ-ի բարձր առաջադիմու-թյուն ցուցաբերած շրջանավարտների՝ համապատասխան ԲՈՒՀ-ում ուսուցումը շարունակելու» կարգի համաձայն:

2014թ. Ակադեմիան ուսանողների ընտրության գործընթացի կազմակերպման նպատակով, ըստ ՀՀ ԿԳՆ-ի 2007թ. մարտի 9-ի N 137 Ա-Ք հրամանի, պայմանագիր է կնքել Աբովյանի պետա-կան էներգետիկական քոլեջի հետ, որը հնարավորություն է տալիս բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին ընդունվել Ակադեմիա, հանձնել առարկայական տարբերու-թյունները և շարունակել ուսումը համապատասխան մասնագիտությամբ: Միայն 2016-2017 ուստարում Ակադեմիայում իրենց կրթությունն են շարունակել Աբովյանի պետական էներգետի-կական քոլեջի և Ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի 16 շրջանավարտ:

Հավաքագրման և ընտրության արդյունավետությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով` Ակադեմիան համագործակցում է հիշյալ քոլեջի հետ. ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և վերամշակման աշխատանքներում, ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ցույց է տալիս համապատասխան մեթոդական և մասնագիտական օգնություն` Ակադեմիայի գրադարանի ռեսուրսների հասանելիություն, քոլեջի պետական որակավորման հանձնաժողովների կազմում Ակադեմիայի համապատասխան մասնագետների ընդգրկվածություն և այլն:

ՀՀ կառավարության որոշման (ապրիլի 28-ի Nօ610-Ն) համաձայն 2011թ. սկսած Ակադե-միային հատկացվել է 60 տեղ (որից 5-ը նպատակային` Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյանը) ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար): Ակադեմիան 2011թ.-ից իրականացնում է ան-վճար ուսուցում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման երկու մասնագիտությունների գծով՝ Փրկարարական գործ և Հրդեհային պաշտպանություն:

ՀՀ ԱԻ նախարարի հրամանի համաձայն ստեղծվում է ընդունելության քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման հանձնաժողով, ինչպես նաև ընդունելության քննու-թյան առարկայական հանձնաժողովի կազմը:

Ակադեմիայի ընդունող հանձնաժողովը բակալավրի կրթական ծրագրով դիմորդի դիմում-հայտի լրացման ժամանակ դիմորդին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն: Դիմորդը կարող է մասնակցել երկու անվճար և մինչև երեք վճարովի մասնագիտությունների մրցույթին: Դիմորդներն իրենց նախընտրած մասնագիտությունները նշում են համապատասխան դիմում-հայտում և մասնակցում ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստ-ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առանց տարկետման իրավունքի տեղերի մրցույթին:

Բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման համակարգ դիմորդների ընդունելությունն իրականացվում է «Ակադեմիայում բակալավրի կրթական ծրագրով առկա և

Page 47: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

47

հեռակա ուսուցման ընդունելության կանոնակարգի» համաձայն: Մրցույթներն իրականացվում են ըստ մասնագիտությունների: Մագիստրոսի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակար-գում ընդունելությունն իրականացվում է միայն վճարովի ուսուցման համակարգում, մրցութային հիմունքներով՝ հարցազրույցի արդյունքով, բակալավրի կրթական ծրագրի առաջադիմության միջին որակավորման գնահատականի հիման վրա:

Վերհանել հեռացումների և վերականգնումների պատճառները և տրամադրել տվյալ խնդիրների լուծման տարբերակները (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ուսանողների ակադեմիական շարժունությունը (տեղափոխությունները) իրականացվում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 25-ի № 1240-Ն որոշմամբ հաստատված «Բուհ-ում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի համաձայն:

Ուսանողների ազատումն ու վերականգնումն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի No 1242-Ն հրամանով հաստատված «ՀՀ բուհ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի համաձայն: 2012-2016 թթ. Ակադեմիայի առկա և հեռա-կա ուսուցման ազատված և վերականգնված ուսանողների թվերը տոկոսներով ներկայացված է՝

Ուսումնական բաժնի կողմից ազատման պատճառների ուսումնասիրությունները թույլ են տվել վեր հանել հետևյալ հիմնական պատճառները՝ ազգային բանակ զորակոչումը, ֆինան-սական խնդիրները, ընտանեկան սոցիալապես անապահովվածությունը, ուսման վարձի չվճա-րելը, անբավարար առաջադիմությունը, աշխատանքը ուսման հետ չհամատեղելը, ներքին կարգապահական կանոնների խախտումը (բացակայությունները և այլն):

Ակադեմիայում իրականացվում է ուսանողների բացակայությունների ամենօրյա գրանցում և հաշվառում, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվ և արագ արձագանքել և ձեռնարկել միջոցներ, իսկ անհարգելի բացակայությունների պատճառով տրվում են նկատողություններ և կատարվում ազատումներ:

Page 48: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

48

Ակադեմիայում գործում է առկա ուսուցման վճարովի հիմունքով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման կարգը, որը սահմանում է Ակադեմիայի առկա ուսուցման վճարովի հիմունքով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման տարակարգերը` չափը և կարգը: Համաձայն կարգի հավակնում են այն ուսանողները, ովքեր գտնվում են սոցիալական ծանր պայմաններում, երկկողմանի ծնողազուրկ, միակողմանի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկի ամուսին կամ երեխա, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ ուսանող և այլն (Հավելված N 4.1):

Ակադեմիան 2015-2016 ուսումնական տարում իր միջոցների հաշվին ուսման վճարի ուսա-նողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է կիրառել առկա ուսուցման 29 ուսանողի նկատմամբ, որը կազմում է առկա ուսուցման ընդհանուր ուսանողների թվի մոտ 13%-ը:

Ուսանողների շարժի վերլուծությունը ցույց է տվել, որ վերջին 5 տարիներին Ակադեմիայում գրանցվել է միայն ուսանողների արտահոսք, որը հիմնականում պայմանավորված է ընտանեկան ու սոցիալական խնդիրներով, բնակավայրի փոփոխմամբ և այլն:

Վերջին 5 տարիներին Ակադեմիայի վերականգնված ուսանողների տոկոսն անկայուն է: Ուսանողները հիմնականում վերականգնվում են հեռակա ուսուցման համակարգում:

Հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին դասերին և քննաշրջանին մասնակցու-թյան մասին տեղեկատվությունը հաղորդվում է գրավոր ծանուցումների միջոցով:

2016-2017 ուստարում հեռակա ուսուցման համակարգի հաշվեկշիռն ընդհանուր համա-

կազմում կազմում է 74 % (ԳԱՑ, ՑՈՒՑԱՆԻՇ 1.13): Դա պայմանավորված է հեռակա ուսուցման համակարգում նոր մասնագիտության ավելացման, ուսանողների՝ հիմնականում հեռակա ուսուց-ման համակարգում վերականգնման, երկրորդ մասնագիտության ձեռքբերման և այլնի հետ:

Ակադեմիայում ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականաց-ման մեխանիզմների արդյունավետության գնահատման համար հիմք են հանդիսանում գնահատման առանցքային ցուցանիշները (ԳԱՑ, ՑՈՒՑԱՆԻՇ 1.1) (Հավելված N 1.5), «Ակադե-միայի վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության» և «Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատման» հարցումները:

2014-2016թթ. հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների գերակշիռ մասը (91,9% - 93,2%) պատասխանել են, որ խորհուրդ կտան իրենց մերձավորներին կամ ընկերներին դիմել Ակադեմիա:

Page 49: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

49

:

ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների կրթական կարիքների վերհանման քաղաքականություն և ընթացակարգեր:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի որակի ապահովման քաղաքականությունը: Ակադեմիայի ուսանողական խորհրդի կանոնադրությունը: Վերհանված կարիքները փաստող հիմքերը և վերջին 2 տարիների

վերլուծությունները: Ակադեմիայում որակյալ բարձրագույն կրթության ապահովման նպատակով

գնահատման և հարցման կանոնակարգեր: Վերլուծել ուսանողների կարիքների վերհանման ՄՈՒՀ-ի քաղաքականության և ընթա-

ցակարգերի իրականացման մեխանիզմների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջ-բերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի առաքելության իրականացման կարևոր նախապայման է ուսանողակենտրոն միջավայրի ապահովումը, որի հիմքում ուսանողների կարիքների վերհանումն ու դրանց բավարարումն է:

Ակադեմիայի վարած քաղաքականությունն ուսանողների կրթական կարիքների վերհան-ման ուղղությամբ ամրագրված են ՌԾ-ի («Ակադեմիայի ֆինանսական կայունության և ռեսուրս-ների արդյունավետ կառավարման ապահովում» 6-րդ նպատակում և Ակադեմիայի որակի ապա-հովման քաղաքականության մեջ) (Հավելված N 1.2): Ակադեմիայում ուսանողների կրթական կարիքների վերհանման համար գործում են մի շարք մեխանիզմներ: Ուսանողներն ընդգրկված են Ակադեմիայի ԳԽ-ի կազմում (25%), որի շնորհիվ լսելի են դարձնում ուսանողների ձայնը: Մասնավորապես, ԳԽ-ի նիստում (No 5, 03.12.2015թ.) ներկայացվել է գրադարանում էլեկտրոնա-յին մասնագիտական գրականության համալրման, դասախոսությունների էլեկտրոնային տարբե-րակների առկայության հարցերը: Ներկայումս գրադարանում առկա են, և շարունակաբար հա-մալրվում են դասախոսությունների և մասնագիտական գրականության էլեկտրոնային տարբե-րակները:

Ուսանողական կառույցների ներկայացուցիչները և կուրսերի ավագները պարբերաբար հանդիպում են Ակադեմիայի ռեկտորի հետ` քննարկելու իրենց խնդիրներն ու առաջարկները:

Ուսանողների կրթական կարիքների վերհանումն ՈՒԽ-ի գործունեության հիմնական ուղ-ղություններից և նպատակներից է («ՈՒԽ կանոնադրություն»): Ուսանողները ՈՒԽ-ին հիմնակա-նում դիմում են բանավոր, վերհանված խնդիրները հնարավորության սահմաններում լուծվում են անմիջապես, հակառակ դեպքում` քննարկվում ՈՒԽ ընդլայնված նիստերում, ներկայացվում ֆա-կուլտետի խորհրդի և Ակադեմիայի ԳԽ-ի նիստերում: Մասնավորապես, ուսանողների առաջար-կով առանձին առարկաների համար փոխվել են թեստերի կառուցվածքն ու բովանդակությունը, գնահատման կարգը (ֆակուլտետի խորհրդի արձանագրություն No2, 29.10.2015թ.): Ուսանող-ներն իրենց հուզող հարցերով կարող են դիմել նաև Ակադեմիայի բոլոր ստորաբաժանումներին (Չափորոշիչ 4.դ):

Ուսումնական խորհրդատուների ինստիտուտը («Ակադեմիայում ուսումնական խորհրդա-տուների գործունեության կանոնակարգ», 3-րդ և 5-րդ կետեր) ուսանողների կրթական կարիք-

Page 50: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

50

ների արդյունավետ, օպերատիվ վերհանման հնարավորություններից է: Ուսանողների կրթական կարիքները վեր են հանվում Ակադեմիայում իրականացվող հար-

ցումների միջոցով՝ Ակադեմիայից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության, Ակադեմիայի կողմից կազմակերպված պրակտիկայի գնահատման, Ակադեմիայում ուսանողների գնահատման վերաբերյալ, դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ, Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության, Ակադեմիայի շրաջանավարտների և պրակտիկանտ - ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության:

Հարցումներն սկսվել են իրականացվել 2014թ.-ից: Հարցաթերթերի առաջարկություններ բաժնում ուսանողները ներկայացնում են առաջարկություններ, որոնք հիմնականում վերաբերում են մասնագիտական առարկաների, գործնական և սեմինար պարապմունքների ժամաքանակնե-րի ավելացմանը, գնահատման համակարգերին, մասնագիտական գրականության ավելացմանը, լաբորատորիաների սարքավորումներով հարստացմանը, մարզադահլիճի հեռավորությանը և այլն: Հարցումների արդյունքները քննարկվում են Որակի ապահովման կենտրոնում և ուղղորդվում համապատասխան բաժիններ:

Ակադեմիայում տեղադրված է «Արագ արձագանքման արկղ», որն ուսանողներին հնարա-վորություն է տալիս ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները:

Ուսանողների կրթական կարիքների մեխանիզմների արդյունավետության գնահատման համար, 2014թ.-ից սկսած որակի ապահովման կենտրոնը կատարում է տարբեր մեխանիզմներով վերհանվածմասին տեղեկատվության հավաքագրում, ամփոփում, վերլուծություն:

Կատարված վերլուծության արդյունքում, Ակադեմիայում գործող մեխանիզմներից արդյու-նավետ է համարվում իրականացվող հարցումները և պակաս արդյունավետ՝ արագ արձագանք-ման արկղը: Ըստ Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածու-թյան գնահատման հարցման վերջին երկու տարիների արդյունքների՝ ուսանողները բավարար-ված են իրենց կրթական կարիքների վերհանումից և լուծումներից:

Ակադեմիայում, ընդհանուր առմամբ, կարիքների վերհանման գործընթացի արդյունավե-տությունն ապահովվում է վերհանման մեխանիզմների բազմազանությամբ և խնդիրներին արագ արձագանքմամբ:

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈՒՀ-ը ստեղծում է լրացուցիչ պարապմունքների կազմակերպման և խորհրդատվություն տրամադրելու հնարավորություններ` ուսանողների արդյունավետ ուսումնառությանը նպաստելու համար:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայում ուսումնական խորհրդատուների գործունեության կանոնակարգ: Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ: Լրացուցիչ խորհրդատվական պարապմունքների բարելավման մեխանիզմները

և ծրագրերը: Պատասխանել հետևյալ հարցին: %

Page 51: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

51

Ուսանողների ո՞ր տոկոսն է տեղեկացված խորհրդատվական ծառայությունների մասին:

Ուսանողների ո՞ր տոկոսն է ընդգրկված լրացուցիչ խորհրդատվական պարապ-մունքներում:

Ուսանողների ո՞ր տոկոսն է բավարարված խորհրդատվական ծառայություններից:

95,3

30,5

88,3 Հետևյալ հարցերին պատասխանել այո կամ ոչ: ԱՅՈ ՈՉ

Արդյոք ուսումնառողներին հատկացվու՞մ են խորհրդատուներ: Այո -

Եթե ոչ, արդյոք դա նախատեսվու՞մ է: - -

Վերլուծել լրացուցիչ խորհրդատվական պարապմունքների և ակադեմիական օժանդակու-թյուն ու ուղղորդում տրամադրելու համար գործընթացի կազմակերպման արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի քաղաքականությունը լրացուցիչ պարապմունքների կազմակերպման և խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ ամրագրված է ՌԾ-ում (ՆՊԱՏԱԿ 2, ՆՊԱՏԱԿ 5) և Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում (կետ 13. Ուսումնական խորհրդատուների ծառայությունը) (Հավելված N 1.2):

Ուսումնական խորհրդատուների (կուրսղեկ) ծառայությունն Ակադեմիայում գործում էր նախքան կրեդիտային համակարգին անցնելը: Յուրաքանչյուր կուրսի համար կուրսղեկ էր ընտրվում հիմնական մասնագիտական առարկաներ դասավանդող դասախոսներից մեկը: Կուրսղեկն ուսումնական գործընթացին վերաբերող հարցերի շուրջ իրակացնում էր խմբային և անհատական խորհրդատվություններ, ներկայացնում ուսանողների ուսումնական շահերը, կազ-մակերպում ռեֆլեքսիաներ։

Ըստ կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի, յու-րաքանչյուր մասնագիտության ուսանողներին կցվում է հիմնական մասնագիտական առարկա դասավանդող դասախոսներից մեկը` որպես ուսումնական խորհրդատու: Ուսումնական խորհըր-դատուի գործունեությունը կանոնակարգելու համար մշակվել է «Ակադեմիայում ուսումնական խորհրդատուի գործունեության կանոնակարգ»-ը:

Խորհրդատուներն աշխատում են ըստ հաստատված տարեկան աշխատանքային պլանի և յուրաքանչյուր կիսամյակի վերջում ներկայացնում են հաշվետվություն ֆակուլտետի խորհրդին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների մասին:

Խորհրդատուն ներկայացնում է ուսանողների ուսումնական շահերը, ուսումնական գործըն-

թացի հետ կապված տարաբնույթ հարցերի շուրջ նրանց համար պարբերաբար կազմակերպում խմբային և անհատական խորհրդատվություններ։ Խորհրդատուն ուսանողներին ծանոթացնում է կրեդիտային համակարգով ուսումնառության ձևին, նրանց իրավունքներին և պարտականութ-յուններին, Ակադեմիայի ներքին կանոնակարգերին, օգնում է ուսանողին ընտրելու իր ուսումնա-կան ծրագրի համար որոշակի կամընտրական մասնագիտական դասընթացներ:

Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների

Page 52: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

52

վերլուծությունը ցույց է տվել, որ ուսանողները բարձր են գնահատել խորհրդատուի աշխատանքը և բավարարվածությունը խորհրդատվական ծառայություններից:

Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատ-ման հարցման արդյունքների համաձայն, ուսանողները խորհրդատուի աշխատանքներից բավա-րարվածությունը 1-ից 5 սանդղակով 2016թ.-ին գնահատել են 4.2, 2015թ.-ին՝ 4.0 միավոր:

Բացի խորհրդատվական ծառայությունից` ամբիոններն ըստ հաստատված ժամանակացույ-

ցերի կազմակերպում են լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն՝ տվյալ կիսամյակում ամբիոնի կողմից դասավանդվող առարկաների գծով և հատկապես ամփոփիչ ատեստավորման քննությունների համար: Նախքան կրեդիտային համակարգին անցնելը լրացուցիչ պարապմունք-ները նախատեսվում էին միայն քննությունների նախաշեմին, իսկ 2015թ.-ից իրականացվում են կիսամյակի ընթացքում: Պարապմունքներին մասնակցում են այն ուսանողները, ովքեր դասա-վանդվող առարկաներից ունեն լրացուցիչ խորհրդատվության անհրաժեշտություն` կապված տվյալ թեման չյուրացնելու, տվյալ դասից բացակայելու հետ և այլն:

ՈՒսանողների բավարարվածության ուսանողական հարցման 2016թ. արդյունքների համա-ձայն՝ ընդգրկված եք արդյո՞ք Ակադեմիայում լրացուցիչ խորհրդատվական պարապմունքներում հարցաշարին առկա ուսուցման ուսանողների միայն 32,8%-ը, հեռակա ուսուցման՝ 17,2%-ը և միասին՝ 27,9%-ն է դրական պատասխան տվել:

Խորհրդատվական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը նպաստում են նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ներգրավվածությունը (ակադեմիապես թույլ համակուրսեցիների հետ աշխատանքը քննաշրջանին պատրաստվելիս), «Լավագույն կուրս», «Լավագույն ուսանող» անվանակարգերի առկայությունը, խորհրդատու-ամբիոն-դեկանատ արդյունավետ փոխհամագործակցությունը (ուսանողների բացակայությունների հաշվառման էլ. համակարգ, «Supervision YSU» ավտոմատացված էլ. համակարգ), ինչպես նաև խորհրդատուի կողմից ուսանող-Ակադեմիա-ծնող կապի արդյունավետ իրականացումը:

Page 53: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

53

ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. ՄՈՒՀ-ում սահմանված է ուսանողներին օժանդակություն և ուղղորդում տրամադրելու նպատակով վարչական աշխատակազմին դիմելու հստակ կանոնակարգ և ժամանակացույց:

Հիմքեր՝ Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Ուսումնառողներին` վարչական կազմի կողմից հավելյալ օժանդակման և

ուղղորդման կանոնակարգը: Պատասխանել հետևյալ հարցերին: %

Ուսանողների ո՞ր տոկոսն է տեղեկացված իրեն վերաբերող վարչական ծառայությունների մասին:

Ուսանողների ո՞ր տոկոսն է օգտվում այդ ծառայություններից: Ուսանողների ո՞ր տոկոսն է բավարարված այդ ծառայություններից:

85,5 77,8 95,0

Վերլուծել լրացուցիչ վարչական օժանդակություն ու ուղղորդում տրամադրելու համար գործընթացի կազմակերպման արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի վարած քաղաքականությունն ուսանողներին լրացուցիչ վարչական օժանդա-կություն ու ուղղորդում տրամադրելու ուղղությամբ ամրագրված են ՌԾ-ում (ՆՊԱՏԱԿ 7) (Հավելված N 1.2):

Մինչև այժմ, Ակադեմիայում ուսանողներին օժանդակություն և ուղղորդում տրամադրելու նպատակով վարչական կազմը կատարում է ուսանողների ընդունելություն՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Գործընթացը կանոնակարգելու նպատակով այժմ. Ակադեմիայում մշակվում է վարչական կազմին դիմելու կանոնակարգ:

Վարչական կազմին ուսանողները դիմում են ուսումնական խորհրդատուի, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության միջոցով:

Հրատապ հարցերի դեպքում ընդունելության ժամերից դուրս ևս ուսանողները կարող են դիմել ամբիոնի վարիչին, դեկանին, ուսումնական բաժնի պետին, պրոռեկտորին, ռեկտորին և այլն:

Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների վերջին երկու տարիների արդյունքները (առավելագույն գնահատականը 5 միավոր) ցույց են տալիս, որ ուսանողները բավարարված են դեկանի և դեկանատների տրամադրած օժանդակու-թյունից և ուղղորդումից:

Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների վերջին երկու տարիների արդյունքները (առավելագույն գնահատականը 5 միավոր) ցույց են տալիս, որ ուսանողները բավարարված են դեկանի և դեկանատների տրամադրած օժանդակու-թյունից և ուղղորդումից:

ՈՒսանողները հաշվապահություն դիմում են հիմնականում ուսման վարձի փոխանցման,

մնացորդի, սոց. փաթեթի ուսման վճարից օգտվելու հարցերով:

Page 54: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

54

ՈՒսանողների օժանդակության և ուղղորդման գործում կարևոր են նաև վարչական այլ աշխատակազմերի աջակցությունը: Յուրաքանչյուր բաժին իր իրավասության շրջանակներում օժանդակում է ուսանողին, կամ ուղղորդում համապատասխան ծառայությանը:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ե.ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների կարիերային նպաստող ծառայություններ:

Հիմքեր՝

Ակադեմիայի կանոնադրություն: Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Ուսումնառողների կարիերային նպաստող ծառայությունների կանոնակարգերը: Այդ գործընթացներն իրականացնող ենթակառուցվածքը և դրա գործառույթները: Ակադեմիայի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կանոնադրություն: Ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության կանոնադրությունը: ՀՀ ԱԻ նախարարի 2012թ. փետրվարի 2-ի Ակադեմիայի շրջանավարտներին

աշխատանքով ապահովելու մասին թիվ 19-Ա հրամանը: Պատասխանել հետևյալ հարցերին: %

Ուսանողների ո՞ր տոկոսն է տեղեկացված կարիերային նպաստող ծառայությունների մասին:

Ուսանողների ո՞ր տոկոսն է օգտվում այդ ծառայություններից:

50,5

45,7

88,2 Ուսանողների ո՞ր տոկոսն է բավարարված վերոնշյալ ծառայություններից: Վերլուծել ուսանողների կարիերային նպաստող ծառայությունների արդյունավետությունը

(կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի քաղաքականությունն ուսանողների կարիերային նպաստող աշխատանքների ուղղությամբ ամրագրված է ՌԾ-ում (ՆՊԱՏԱԿ 1, Խնդիր 1.2), (ՆՊԱՏԱԿ 9) և Ակադեմիայի կանոնադրության մեջ («VI. Ակադեմիայի կոլեկտիվը) (Հավելված N 1.2):

Ակադեմիայում որպես ուսանողների կարիերային նպաստող ծառայություն է համարվում Ակադեմիայի շրջանավարտների և առաջխաղացման (կարիերա) կենտրոնը (Հավելված N 4.2): Հիշյալ կենտրոնի գործունեությունը համակարգում է դեկանատը:

Ակադեմիայի հիմնական նպատակներից մեկն էլ աշխատաշուկայում իր շրջանավարտների մրցունակությունն ու աշխատանքով ապահովելն է: Վառ ապացույցն է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թ.-ի հրամանը, որի համաձայն Ակադեմիայի շրջանավարտ-ները տեղավորվում են աշխատանքի ՀՀ ԱԻՆ համակարգի տարբեր ստորաբաժանումներում: Ակադեմիան պարբերաբար գերազանց և լավ առաջադիմությամբ ավարտած շրջանավարտների ցուցակն ըստ բնակավայրի ուղարկում է ՀՀ ԱԻՆ կադրերի վարչություն:

Տեղին է նշել, որ 2012-2016թթ. ընթացքում 35 շրջանավարտ աշխատում է Ակադեմիայում, շուրջ 85 շրջանավարտ՝ ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, հեռակա ուսուցման 323 ու-սանող աշխատում է հանրապետության ուժային կառույցներում, որից 210 ուսանող՝ ՀՀ ԱԻՆ-ում, 68-ը՝ ՀՀ ՊՆ-ում, 33-ը՝ ՀՀ ոստիկանությունում, 9-ը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ում:

Շրջանավարտների մի հատված էլ աշխատում են պետական և ոչ պետական ձեռնարկու-

Page 55: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

55

թյուններում ու կազմակերպություններում: Ուսանողների կարիերային նպաստում է նաև ՈՒԳԸ գործունեությունը: Նրանք մասնակցե-

լով կազմակերպված գիտաժողովներին, սեմինարներին և միջազգային գիտահանրամատչելի ու գիտական զեկուցումներին, ավելի են խորացնում իրենց մասնագիտական գիտելիքները, ձեռք բերում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ, որոնք հետագայում նպաս-տում են ուսանողների գիտական գործունեության ձևավորմանը:

ՀՀ ԱԻՆ-ի ստորաբաժանումների մասնագետների մասնակցությունն Ակադեմիայի ամփո-փիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերում հնարավորություն է տալիս ուսանողներին գերազանց դրսևորվելու դեպքում արժանանալ նրանց ուշադրությանը և աշխատանքի անցնել համապատասխան ստորաբաժանումում:

2016թ. իրականացված ուսանողների բավարարվածության ուսանողական հարցման արդ-

յունքների համաձայն, ուսանողներն Ակադեմիայում իրականացված կարիերային նպաստող աշխատանքներից բավարարվածությունն առավելագույն 5 միավորից գնահատել են 4,6:

Այսպիսով, անհրաժեշտ է, որ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համակարգի Ակադեմիայում իրականացվող աշխատանքները, մշտապես հետևի ՀՀ ԱԻՆ համակարգի (նաև այլ աշխատաշուկայի) պահանջներին և ապահովի համապատասխան տեղեկատվություն:

ՉԱՓՈՐՈՇԻՉ զ. ՄՈՒՀ-ը աջակցում է ուսանողներին` ներգրավվելու հաստատության գիտահետազոտական աշխատանքներում:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: ՄՈՒՀ-ի համար գերակա գիտահետազոտական աշխատանքներում ուսումնա

ռողների մասնակցության ապահովման քաղաքականությունը և ընթացակարգը: Ակադեմիայի 2017-2022 թթ. գիտահետազոտական գործունեության զարգացման

հայեցակարգը: Մագիստրոսական թեզերին ներկայացվող պահանջները մեթոդական ուղեցույցը: Ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության կանոնադրությունը:

Ակադեմիայի համար գերակա խնդիր է գիտահետազոտական աշխատանքներում ուսում-նառողների մասնակցության ապահովումը, որն արտացոլված է ՌԾ-ում (ՆՊԱՏԱԿ 2, Խնդիր 2.2) (Հավելված N 1.2):

ՄՈՒՀ-ի համար գերակա գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված ուսանողների թիվը՝ ըստ կրթական ծրագրերի. No Ուսումնառողներ 2012 2013 2014 2015 2016 1. Բակալավրի կրթական ծրագիր - - - - - 2. Մագիստրոսի կրթական ծրագիր - - 1 2 3. Հետազոտողի կրթական ծրագիր - - - - -

Ուսումնառողների մասնակցությամբ իրականացվող ծրագրերի ցանկը և դրանցում ներգրավված ուսանողների թիվն ըստ տարիների. No Գիտհետազոտական ծրագիր 2012 2013 2014 2015 2016 1. - - - - - -

Ուսումնառողների հեղինակությամբ և/կամ համահեղինակությամբ տպագրված

Page 56: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

56

աշխատանքների թիվը. No Տպագրված աշխատանք 2012 2013 2014 2015 2016 1. Գիտական հոդված - - 1 - -

Վերլուծել հաստատության գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապա-տասխան հիմքերից):

Ակադեմիայի ՌԾ-ով նախատեսված է զարգացնել միջազգային ծրագրերում Ակադեմիայի մասնակցության ընդլայնման նախադրյալները և եվրոպական հետազոտական տարածքում ստեղծել անհրաժեշտ պայմաններ ակտիվ ներգրավման համար (Հավելված N 1.2):

Ուսանողները մասնակցում են ՀՀ ԱԻՆ-ի կողմից իրականացվող ուսումնավարժանքներին և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին: Ակադե-միան օժանդակում է նաև գործատուների անմիջական մասնակցությանն կրթական ծրագրերում։

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը նույնպես նախատեսում են ուսանողների ներգրավում տարբեր հետազոտական աշխատանքներում՝ մասնավորապես ռեֆերատների, կուրսային աշխատանքների և մագիստրոսական թեզերի կատարում: ՈՒսանողների հիմնական հետազոտական աշխատանքը նրանց մագիստրոսական թեզի պատրաստման գործընթացն է, որն ավարտվում է մագիստրոսական թեզի պաշտպանությամբ և պարտադիր է մագիստրոսի կրթական ծրագրով բոլոր ուսանողների համար: Նրանց համար ստեղծվում են բոլոր նպաստա-վոր պայմանները թեզի պատրաստման և պաշտպանության համար: Ուսումնական պլանների համաձայն կազմակերպվում է ուսանողների հետազոտական պրակտիկան, հաշվի առնելով մագիստրոսական թեզի թեմաները: Այս գործընթացը նպատակ ունի օգնելու ուսանողին պրակ-տիկայի վայրում մագիստրոսական թեզի համար ձեռք բերել անհրաժեշտ նյութեր, որոշ հե-տազոտությունների հաշվետվություններ, անհրաժեշտ գրականություն և այլն:

Ակադեմիան մշակվել է մագիստրոսական թեզի կատարման մեթոդական ցուցումներ, որը բովանդակում է մագիստրոսական թեզին ներկայացվող կարևորագույն պահանջները` աշխա-տանքի բովանդակությունը, ուսանողի տեսական գիտելիքների խորությունը, նրա կողմից հետազոտություններ, եզրակացություններ և առաջարկություններ անելու կարողությունը և այլն: Ներկայացված են նաև մագիստրոսական թեզի շարադրման և ձևավորման տեխնիկական պահանջները, պաշտպանության և գնահատման ընթացակարգերը:

Ուսանողները մագիստրոսական թեզերը նախապատրաստելու ընթացքում ակադեմիական օժանդակություն ստանալու նպատակով պարբերաբար հանդիպումներ են ունենում իրենց թեզերի ղեկավարների ու խորհրդատուների հետ: Թեզերի գրախոսման կարգում ներկայացված է գրախոսության ընթացակարգը, գնահատման չափանիշները և այլն:

2014-2015 թթ. կազմակերպվել է միջբուհական երկու ուսանողական գիտաժողով, որոնց ըն-թացքում ներկայացվել է 25 զեկուցում և Ակադեմիայի նախաձեռնությամբ տպագրվել են ուսանո-ղական գիտաժողովին ներկայացված լավագույն հոդվածները: Նման նախաձեռնությունները խթանում են ուսանողների գիտական մտքի և կարողությունների զարգացմանը, նպաստում ուսա-նողների հետազոտական ներուժի աճին և զարգացմանը։ Ակադեմիան փորձեր է անում համա-գործակցել այլ բուհերում կազմակերպվող գիտաժողովներին ևս. 2014թ. 1 զեկուցում ԵՊՀ-ի հան-րապետական ուսանողական գիտաժողովում, 2014թ. 2 զեկուցում և 2015 թ. 6 զեկուցում Վ. Սար-գսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտական գիտաժողովներում: Ակադեմիան ա-ջակցում է ուսանողների՝ միջբուհական գիտաժողովների մասնակցելուն, սակայն դեռևս անբա-վարար է ՈՒԳԸ գործունեությունը, հատկապես գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ:

Հայաստանի ՈԱՇ-ի պահանջներին համապատասխան բարձրագույն կրթության բակալավ-րի (առաջին աստիճան) կրթական ծրագիրը կազմված է հիմնական, մասնագիտացված և կամ-ընտրական դասընթացներից և չի նախատեսում գիտական հետազոտական աշխատանքների իրականացում: Նման աշխատանքներ նախատեսված են մագիստրոսի (երկրորդ աստիճան)

Page 57: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

57

կրթական ծրագրում: Ակադեմիան հիմնականում իրականացնում է բակալավրի կրթական ծրա-գիր, որն անցումային սահման է հանդիսանում մագիստրոսի կրթական ծրագիր ընդունվելու հա-մար: Սակայն, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանողներն իրականացնում են հետազոտական աշխատանքներ` անհատական կամ ղեկավարների հետ համատեղ. գիտական զեկուցումներ են կարդում գիտաժողովներում, տպագրում են գիտական հոդվածներ:

Հաշվի առնելով ուսանողների տպագրված աշխատանքների և գիտաժողովների մասնակ-ցության նվազ քանակը, 2016 թ. հոկտեմբերի 7-ին Ակադեմիայում կազմակերպվել է «Ինչպես կատարել գիտահետազոտական աշխատանք» թեմայով սեմինար:

Ակադեմիան մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնում է 2007 թ.-ից` միայն «Ճգնաժամային կառավարում», իսկ 2010 թ.-ից՝ «Փրկարարական գործ» մասնագիտությամբ: Կրթական ծրագրով նախատեսված է գիտահետազոտական աշխատանքների, պրակտիկաների իրականացում և մագիստրոսական թեզի կատարում: Ըստ մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման կարգի յուրաքանչյուր ուսանողի առաջին կուրսից կցվում է ղեկավար, որը ներկայացնում է տարբեր գիտական ուղղություններ: Ուսանողն ընտրում է կոնկրետ թեմա, և ստանալով հանձնարարություն, աշխատում է ողջ ուսումնառության ընթացքում, որի արդյունքում պատրաստվում է մագիստրոսական թեզը:

ՉԱՓՈՐՈՇԻՉ է. ՄՈՒՀ-ում գործում է ուսանողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու մարմին:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Ուսումնառողների իրավունքներն արտացոլող փաստաթուղթը: Ակադեմիայի ուսանողական խորհրդի կանոնադրություն: Ակադեմիայի ուսանողների գիտելիքների գնահատման բողոքարկման ընթացակարգ: Ակադեմիայի ուսանողների դիմումների, բողոքների և առաջարկությունների

քննարկման վերաբերյալ կանոնակարգ: Ակադեմիայի «Օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պաշտ-

պանման» հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մասին կանոնակարգ: Վերջին երկու տարիների ընթացքում ուսանողների բողոքների և այդ

խնդիրների լուծման վիճակագրական տվյալները և համապատասխան հիմքերը: Պատասխանել հետևյալ հարցերին.

%

Ուսանողների որ տոկոսն է տեղեկացված համապատասխան ծառայությունների վերաբերյալ:

Ուսանողների ո՞ր տոկոսն է օգտվում համապատասխան ծառայությունից: Ուսումնառողների ո՞ր տոկոսն է բավարարված վերոնշյալ գործընթացից:

83,5 43,6 79,8

Վերլուծել ՄՈՒՀ-ում գործող ուսումնառողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու մարմնի աշխատանքների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբե-րումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի քաղաքականությունն ուսանողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ամրագրված է ՌԾ-ում (ՆՊԱՏԱԿ 4, Խնդիր 4.2 կետ) (Հավելված N 1.2):

Ակադեմիայի ուսանողների իրավունքներն ու պարտականություններն ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ («Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 49, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 17, 3-րդ կետ, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենք), ՀՀ կառավարության որոշումներով (Ակադեմիայի կանոնադրություն, Ակադեմիայի կանոնագիրք), 03.12.15թ. գիտական խորհրդի նիստում հաստատված Ակադեմիայի ներքին կարգապահական կանոններում և այլն:

Ուսանողներն իրենց իրավունքներին և պարտականություններին տեղեկանում են ՈւԽ-ից, ԳԽ օրինականության օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պահպան-ման հանձնաժողովից, կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցից և դասընթաց-ների տեղեկագրքից, Ակադեմիայի էլ. կայքից, հայտարարությունների տախտակից և այլն:

Ըստ Ակադեմիայի ուսանողների գիտելիքների գնահատման բողոքարկման ընթացակարգի

Page 58: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

58

ուսանողները կարող են բողոքարկել գիտելիքների ստուգման ցանկացած բաղադրիչից և ձևից ստացած գնահատականների, կուրսային աշխատանքի, ամփոփիչ ատեստավորման, բանավոր և գրավոր քննությունների արդյունքները:

Ամփոփիչ ատեստավորման կամ թեզի գնահատականն ուսանողը կարող է գրավոր բողո-քարկել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահին` արդյունքները հրապարակե-լուց հետո մեկ ժամվա ընթացքում, ով բողոքի քննարկումը կազմակերպում է նույն օրը: Գրավոր բողոքի քննարկմանը մասնակցում են Ակադեմիայի վարչակազմի՝ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատակիցը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, որոնց թեկնածու-թյունը նախապես հաստատվում է ռեկտորի կողմից: Շրջանավարտի ներկայությամբ, հանձնաժո-ղովը լսում է պատասխանի ձայնագրությունը, ապա բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ կայացվում է որոշում գնահատականի բարձրաց-ման կամ անփոփոխ թողնելու մասին:

Եթե գիտելիքների ստուգման և գնահատման գործընթացն իրականացվել է բանավոր, ապա ուսանողն, առանց քննասենյակից դուրս գալու, քննությունն անցկացնող դասախոսին խնդրում է հրավիրել տվյալ ամբիոնի վարիչին և անձամբ բողոքարկման դիմում է ներկայացնում նրա անունով: Գրավոր քննությունների արդյունքները փակցվում են ֆակուլտետում, ուսանող-ները բողոք ունենալու դեպքում, մեկ ժամվա ընթացքում ներկայացնում են բողոքարկման դիմում, տվյալ ամբիոնի վարիչի անունով, ով ձևավորում է բողոքարկման հանձնաժողով և կազմակեր-պում գրավոր աշխատանքի քննարկումը: Պետք է փաստել, որ առ այսօր քննությունների արդյունքների վերաբերյալ բողոք-դիմումներ չեն ստացվել:

Ուսանողների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցներից է ուսա-նողական խորհուրդը՝ ուսանողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մար-մին, որում ընդգրկված են ուսանողների մոտ 4,5 %-ը: Ուսանողական խորհրդի անդամները իրա-զեկում են ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, կառավարման մարմիններում ներկայացնում, արտահայտում և պաշտպանում նրանց շահերն ու իրավունքները, մասնակցում Ակադեմիայում ներքին կարգապահության պահպանմանը, կազմակերպում ուսանո-ղական և երիտասարդական տոների անցկացում, աջակցում ուսանողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը:

2015թ. Ակադեմիայից ուսանողների բավարավածության ուսանողական հարցման արդյուն-քում ուսանողական խորհրդի աշխատանքից բավարարվածությունը 5 միավորից գնահատվել է 3,95:

Ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանության իրավական գործընթացը համա-կարգելու նպատակով 2016 թ. հունիսի 30-ին գիտական խորհրդի որոշմամբ Ակադեմիայում ստեղծվել է օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պահպանման հանձնաժողով: Հանձնաժողովը կզբաղվի ուսանողների կողմից ներկայացվող բողոք դիմումների խնդիրների լուծմամբ:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ը. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների կրթական, խորհրդատվական և այլ մատուցվող ծառայությունների գնահատման և որակի ապահովման մեխանիզմներ:

Page 59: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

59

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Ակադեմիայում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանո-

ղական հարցման կանոնակարգ: Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանա-

վարտների հարցման կանոնակարգ: Ակադեմիայից ներքին շահակիցների բավարարվածության հարցման կանոնակարգ: Ակադեմիայից շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի

ուսումնասիրության կանոնակարգ: Ակադեմիայի կողմից կազմակերպված պրակտիկայի գնահատման կանոնակարգ: Ակադեմիայի կանոնադրություն: Ակադեմիայի որակի ապահովման հայեցակարգ: Ակադեմիայի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական

հանձնաժողովի կանոնակարգ: Ակադեմիայի քաղաքականությունը կրթության որակի բնագավառում:

Վերլուծել ՄՈՒՀ-ում գործող ուսանողների կրթական, խորհրդատվական և այլ օժանդակող ծառայությունների գնահատման և դրանց որակի ապահովման մեխանիզմների արդյունավե-տությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի քաղաքականությունն ուսանողների կրթական, խորհրդատվական և այլ մատուցվող ծառայությունների գնահատման և որակի ապահովման մեխանիզմների ուղղությամբ ամրագրված է ՌԾ-ում (ՆՊԱՏԱԿ 2, Խնդիր 2.4), (ՆՊԱՏԱԿ 6, Խնդիր 6.2), Ակադեմիայի կանոնադրության մեջ («II. Ակադեմիայի հիմնական խնդիրներն ու իրավասությունը) և կրթության որակի ներքին ապահովման հայեցակարգի մեջ (Հավելված N 1.2):

Ուսանողների կրթական, խորհրդատվական և այլ օժանդակ ծառայությունների գնահատու-մը և որակի ապահովումն Ակադեմիայում իրականացվում են Ակադեմիայում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման, Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների հարցման, Ակադեմիայի կողմից կազմակերպված պրակտիկայի գնահատման, Ակադեմիայից ներքին շահակիցների բավարարվածության հարցման, Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության հարցումների միջոցով:

Հարցման արդյունքները մշակվում և վերլուծվում են համապատասխան բաժնում, քննարկ-վում համապատասխան կառուցվածքային միավորներում և տեղադրվում Ակադեմիայի պաշտո-նական էլ. կայքի էջում:

Հարցումների արդյունավետությունն ապահովելու նպատակով նույն ոլորտին վերաբերող հարցեր են ներառված տարբեր հարցաշարերում, որոնք հնարավորություն են տալիս ստուգել ստացված տեղեկատվության օբյեկտիվությունը: Օրինակ, խորհրդատվական ծառայություններից բավարարվածության վերաբերյալ հարցեր են ներառված Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների և Ակադեմիայում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական, Ակադեմիայից ներքին շահակիցների բավա-րարվածության հարցման մեջ: Հարցումների շարունակական բարելավումն ապահովելու նպատակով հարցաթերթերը պարբերաբար վերանայվում են:

Ակադեմիայի ներքին շահակիցների բավարարվածության հարցման կանոնակարգ Շրջանավարտների զբաղվածության մակարդակը վերջին հինգ տարվա համար (թվով)

Զբաղվածություն/ուսման շարունակություն 2012 2013 2014 2015 2016 1 Ավարտելուց անմիջապես հետո 165 190 199 195 202 2 Նախքան ավարտելը 42 57 61 66 72 3 Մասնագիտությամբ 55 68 72 81 85 4 Ոչ-մասնագիտությամբ 110 122 127 114 117 5 Ավարտելուց հետո ուսումը շարունակող ուսանողների % 9 10 10 12 5

6 Ավարտելուց 2-5 տարի հետո զբաղվածության մակարդակը 58 56 52 59 54

Page 60: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

60

7 Գործազուրկ շրջանավարտների % 42 44 48 41 46

8 Ավարտելուց 5 տարի հետո զբաղվածության մակարդակը 78 80 82 87 90

Վերլուծել Չափանիշ 4-ով նկարագրվող տիրույթում հաստատության ուժեղ և թույլ կողմերը, արտաքին հնարավորությունները և վտանգները:

ՉԱՓԱՆԻՇ IV. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ կողմեր (Weaknesses) 1. Ուսանողներին վերաբերող գործընթացները կանո-

նակարգող փաստաթղթերի առկայություն: 2. Որակի ապահովման կենտրոնի առկայություն: 3. Գործնական կարողություններով օժտված ՊԴԿ: 4. Մասնագիտական վարժահրապարակներ, կաբինետ-

ներ, ուսուցման տեխնիկական միջոցներ, հատուկ տեխնիկական սարքավորումներ ու միջոցներ և այլն:

5. Ուսանողների մասնակցությունն ուսումնավար-ժանքներին և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:

6. ՀՀ ԱԻՆ համակարգում աշխատատեղով ապահովում: 7. ՀՀ ԱԻՆ համակարգի տարբեր ստորաբաժանումնե-

րում պրակտիկաների անցկացում: 8. Գործնական աշխատանքների կատարում Լուսա-

կերտ ուսումնական վարժահրապարակում: 9. Երկու մասնագիտությունների գծով անվճար տեղերի

առկայություն: 10. Մասնագիտությունների պարբերաբար վերանայում: 11. Հեռակա ուսուցման համակարգի առկայություն: 12. Կրեդիտային համակարգով ուսումնառության ուղե-

ցույցերի և դասընթացների տեղեկագրքերի առկա-յություն:

13. Բազմագործոն գնահատման համակարգի առկայու-թյուն:

14. Ուսանողների կրթական կարիքների վերհանման մեխանիզմների բազմազանություն:

15. Ակադեմիայի պաշտոնական էլ. կայքի առկայություն: 16. Հարցումների արդյունքների վերլուծությունների և

վիճակագրական տվյալների հավաքագրման և ամփոփման մեխանիզմների առկայություն:

17. Օրինականության պահպանման և իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կանոնակարգի և աշխատանքային պլանի առկայություն:

18. Ուսանողների տվյալների և առաջադիմության էլեկտրոնային համակարգի առկայություն:

1. Հետբուհական կրթության շարունակական ապահովման բացակայություն:

2. Քաղաքացիական պաշտպանության և բնակ-չության պաշտպանության ոլորտում գիտական և հետազոտական աշխատանքներ կատարող հաստատությունների բացակայություն:

3. Հեռակա ուսուցման համակարգի ուսանողների ոչ լիարժեք ներգրավվածություն Ակադեմիայի կառավարման, գործունեության գնահատման և որակի ապահովման գործընթացներում:

4. Դիմորդների պատրաստվածության ցածր մակարդակ:

5. Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի բացակայության հետևանքով շրջանավարտ-Ակադեմիա հետադարձ թույլ կապ:

6. Ուսանողներին մատուցվող կրթական, խորհրդատվական և այլ օժանդակ ծառայութ-յունների մշտադիտարկման և գնահատման համակարգի անկատարություն:

7. Ուսանողների կողմից տարբեր խնդիրներով վարչական կազմին դիմելու ընթացակար-գերի անկատարություն:

8. Բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի պրակտիկայի անբավարար կազմակերպում:

9. Գիտահետազոտական աշխատանքների բացակայություն:

10. Օտարերկրյա ուսանողների բացակայություն: 11. ՈՒԽ և ՈՒԳԸ անբավարար գործունեություն: 12. Ֆինանսական և նյութական ռեսուրսներ: 13. Օրինականության պահպանման և

իրավունքների պաշտպանության հանձնա-ժողովի մասին իրազեկվածության մակար-դակի ոչ լիարժեքություն:

Հնարավորություններ (Opportunities) Վտանգներ (Threats) 1. Տեղական և արտասահմանյան կրթական

նմանատիպ բուհերի հետ համագործակցության հնարավորություններ:

2. Համագործակցություն այլ ՄՈՒՀ-ի հետ և փորձի փոխանակում:

3. Ակադեմիայի ուսանողական կառույցների համագոր-ծակցություն այլ ՄՈՒՀ-ի ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի հետ:

4. Տարածաշրջանում նմանատիպ ՄՈՒՀ-ի բացակայու-թյուն:

1. Դիմորդների թվաքանակի նվազում՝ կապված, արտագաղթի, ժողովրդագրության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ցածր մակարդակի հետ:

2. ՀՀ-ում գնաճի բարձր մակարդակ: 3. Ուսման նկատմամբ պակաս շահագրգռվա-

ծություն: 4. Աշխատաշուկայում մասնագիտությունների

պահանջարկի անկանխատեսելի փոփոխու-թյունները և գործազրկության բարձր մակարդակը:

Page 61: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

61

Անհրաժեշտ է. 1. Ներդնել դիմորդների ընդունելության կառավարչական, կազմակերպչական և կառուցվածքային

արդյունավետ համակարգ: 2. Ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ դիմորդների և ուսանողների կազմի պահպանման համար`

ժողովրդագրական բացասական միտումների և միջավայրային այլ գործոնների ազդեցության գնահատմամբ:

3. Զարգացնել լրացուցիչ և շարունակական կրթության համակարգը՝ աշխատանքի շուկային համահունչ:

4. Ամրապնդել կապն Ակադեմիայի շրջանավարտների հետ, ստեղծել շրջանավարտների տվյալների տեղեկատվական և հաղորդակցության համակարգ: Ընդլայնել շրջանավարտների՝ Ակադեմիայի և միմյանց հետ առցանց և անմիջական շփման հնարավորությունները (Հավելված N 1.2):

V. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԸ

Ակադեմիան իր առջև նպատակ է դրել մասնագիտությունների բակալավրի և մագիստ-րոսի կրթական ծրագրերն արդյունավետ իրականացնելու նպատակով ներգրավել փորձառու, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ, բարձր որակավորում ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարա-վորություններ և ժամանակակից ու բարենպաստ աշխատանքային միջավայր:

Դասախոսություններով հանդես են գալիս փորձառու մասնագետներ, բարձր որակավո-րում ունեցող դասախոսներ՝ ոլորտի պատասխանատուներ, գիտությունների դոկտորներ, թեկ-նածուներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ և այլն:

ՉԱՓԱՆԻՇ: ՄՈՒՀ-ի առաքելությանը հասնելու և ՄԿԾ-ների նպատակներն իրականաց-նելու համար հաստատությունն ապահովված է անհրաժեշտ մասնագիտական որակներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմով:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորումներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի ընտրության քաղաքականություն և ընթացակարգեր:

Հիմքեր՝

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը: Ակադեմիայի կանոնագիրքը: ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի Ակադեմիայի ՊԴԿ-ին ներկայաց-

վող պահանջները սահմանելու մասին թիվ 183-Ն որոշումը: Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները: Աշխատանքային պայմանագրի նմուշ: Ակադեմիայում պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման, ընտրության

և մասնագիտական զարգացման քաղաքականություն և ընթացակարգեր: Ակադեմիայի պայմանագրային, համատեղության և ժամավճարային կարգով

աշխատանքի ընդունելու կարգ: Ակադեմիայի ամբոնների վարիչների ընտրության կարգը: Ակադեմիայի ֆակուլտետի դեկանի ընտրության կարգը: Ակադեմիայի գործավարության կանոնակարգը: Ակադեմիայի վարչական կազմի գործառույթները: Ակադեմիայի ուսումնաօժանդակ կազմի պարտականությունները և

իրավունքները: Ակադեմիայում հիմնական, համատեղությամբ և ժամավճարային հիմունքով

դասավանդող պրոֆեսորասախոսական կազմը: Ակադեմիայի երիտասարդ դասախոսների խրախուսման կանոնակարգը:

Վերլուծել ՄՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի մասնա-գիտական որակների համապատասխանությունը ՄՈՒՀ-ի առաքելությանը և կրթական ծրագրի նպատակներին:

Page 62: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

62

Ակադեմիայի առաքելության մեջ ամրագրված է, որ Ակադեմիայի գործունեության գերակա նպատակներից են ՀՀ ԱԻՆ համակարգում գործող ստորաբաժանումների ոլորտների պահանջնե-րին համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստումը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչու-թյան պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական և ուսումնառության իրականացումը, հետբուհական կրթական ծրագրերի և շարունակական կրթու-թյան իրականացումը, գիտական և կիրառական հետազոտական աշխատանքների կատարումը (Հավելված 1.2):

Վերոնշյալ նպատակներին հասնելու համար Ակադեմիայում իրականացվում են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` «Ճգնաժամային կառավարում», «Կառավարում», «Քաղաքա-ցիական պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն», «Հրդեհա-յին անվտանգություն», «Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում», «Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում», «Կիրառական սեյսմո-լոգիա» համապատասխան մասնագիտություններով:

Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի մասնագիտական որակները համապատասխանում են նրա առաքելությանը և կրթական ծրագրի նպատակներին, իսկ մասնագիտական որակներին ներկայացվող հիմնական պահանջները ձևակերպված են բակալավրի և մագիստրոսի տվյալ մասնագիտության կրթական ծրագրերին համապատաս-խանող կրթական չափորոշիչներում, որոնք բխում են ՀՀ ՈԱՇ-ի պահանջներից` վեցերորդ (բակալավրի) և յոթորդ՝ (մագիստրոսի) մակարդակների շրջանավարտին բնորոշ գիտելիքների, հմտությունների և կարողությունների ծավալով:

Կրթական ծրագրերն իրականացնելու, դասավանդման բարձր որակն ապահովելու նպա-տակով, Ակադեմիան ապահովված է գիտամանկավարժական կադրերով: Համատեղությամբ և ժամավճարային հիմունքներով հրավիրվում են ՀՀ ԱԻՆ համակարգի համապատասխան մասնագետներ, կրթության և տնտեսության տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, գիտությունների դոկտորներ, գիտությունների թեկնածուներ, որոնք, որպես կանոն ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն, հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ, համապատասխան գործունեության ոլորտում ունեն աշխատանքային փորձ (Հավելված N 5.1):

Ակադեմիայի ՊԴԿ-ի ձևավորման քաղաքականությունը և ընթացակարգերը հիմնվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտա-կան կրթության մասին» ՀՀ օրենքների դրույթների և ՀՀ կառավարության «Հայաստանի փրկա-րար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման կանոնագիրքը հաստատելու մասին» և «Ակադեմիայի ՊԴԿ-ին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշումների վրա:

Ակադեմիայի ՊԴԿ բաղկացած է երկու ենթահամակարգից՝ փրկարարական ծառայության ծառայողներից և քաղաքացիական կազմից: Փրկարարական ծառայության ծառայողների համար սահմանվում են պահանջներ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համա-պատասխան ու ՀՀ կառավարության «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ՊԴԿ-ին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» և ՀՀ կառավա-րության «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման կանոնագիրքը հաստատելու մասին» (Հավելված N 5.2), որոշումներով:

Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը (ՊԴԿ) (2016-2017 ուսումնական տարի)

Հ/Հ

Ամբիոնը

ՊԴԿ ըստ պաշտոնների ՊԴԿ ըստ գիտական

աստիճանի

% պրո-ֆեսոր

դո-ցենտ

ասիս-տենտ

դասա-խոս/ հայ-ցորդ

ընդա-մենը

Page 63: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

63

Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետ

1. Բնական գիտությունների - 11 - 11 22

ֆմգթ տեխգթ

քգթ

բգթ այլ 24,7

3 3 1 1 3 2. Ճգնաժամային

կառավարում

2 18 1 4/2 27 մգդ սգդ տգթ

պգթ այլ 30,3

1 1 9 3 6 3. Քաղաքացիական

պաշտպանություն 4 4 - 11 19 տեխգ

դ տեխգթ կգ

թ ե-

հգթ հգթ 21,3

4 1 1 1 1 4. Փրկարարական

գործ - 7 1 11/2 21 մգթ տեխգթ փ/ծ գնդապետ

23,6 1 1 5

ԸՆԴԱՄԵՆԸ 6 40 2 37/4 89

Ակադեմիայի կրթական ծրագրերը պրոֆեսորադասախոսական համապատասխան կազմով ապահովելու համար նախատեսված են նաև աշխատանքային պայմանագրերի տարբեր ձևեր` հիմնական, ներքին և արտաքին համատեղություն: Գործում են նաև ժամավճարային աշխատա-ձևը, ինչը թույլ է տալիս երաշխավորելու կրթական ծրագրերի ապահովվածությունը նեղ մասնա-գիտացում և գործնական հմտություններ ունեցող փորձառու մասնագետներով:

Ներկայումս Ակադեմիան ունի հիմնական և ներքին ու արտաքին համատեղությամբ աշխա-տող 89 դասախոս (այդ թվում` գիտությունների 6 դոկտոր -պրոֆեսոր, գիտությունների 41 թեկնա-ծու (ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի Ակադեմիայի ՊԴԿ-ին ներկայացվող պա-հանջները սահմանելու մասին թիվ 183-Ն որոշումը Հավելված N 5.3), 37 դասախոս, 2 ասիս-տենտ և 4 հայցորդ: Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմում շրջանավարտների թիվը 35 է: Շրջանավարտներին աշխատանքի ընդունելու նման քաղաքա-կանությունը խթանում է մեր բուհի ուսանողների բարձր առաջադիմությանը:

Վերլուծել ՄՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի աշխատանքի ընդունման և հեռացման քաղաքականության և ընթացակարգերի արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայում աշխատանքի ընդունումը, այլ աշխատանքի փոխադրումը, աշխատանքից ազատումն իրականացվում է ՀՀ Աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմա-նագրերի համապատասխան: Պրոֆեսորադասախոսական պաշտոնների տեղակալումն իրակա-նացվում է մրցութային ընտրության միջոցով, որը սահմանվում է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավա-րության «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ՊԴԿ-ին ներկա-յացվող պահանջները սահմանելու մասին» և «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման կանոնագիրքը հաստատելու մասին» (Հավելված N 5.2), որոշում-ներով, Ակադեմիայի կանոնադրության (Հավելված N 1.1) և «Պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման, ընտրության և մասնագիտական զարգացման» քաղաքականության ու ընթացակարգերով և ներքին իրավական այլ ակտերով:

Ակադեմիայի ՊԴԿ-ը համարելու նպատակով աշխատանքի են հրավիրվում ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Աշխատանքի ընդունված դասախոսների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի տարբեր ձևերը` հիմնական, ներքին և արտաքին համատե-ղությամբ, ժամավճարային հնարավորություն են տալիս Ակադեմիան համալրել որակյալ կադրերով: Ակադեմիայում գործում են նաև փորձաշրջանով աշխատանքի ընդունելու սկզբունքը, որը հնարավորություն է տալիս գործատուին 6-12 ամիսների ընթացքում պարզելու աշխատակցի մասնագիտական կոմպետեցիաները և նոր միայն կնքել աշխատանքային պայմանագիր` որոշակի կամ անորոշ ժամկետով: Ակադեմիայում աշխատանքի ընդունման և ազատման գործող

Page 64: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

64

ընթացակարգերի շնորհիվ 25-ամյա գործունեության ընթացքում, դատական կարգով չի լուծվել կամ վերականգնվել աշխատանքային և ոչ մի պայմանագիր:

Ուսումնական գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով Ակադեմիայում առ-կա է ուսումնաօժանդակ կազմի հաստիքների ձևավորման նորմատիվային բազա: Ակադեմիայի ուսումնաօժանդակ համակազմի հաստիքների ձևավորման նորմերում սահմանված են համա-պատասխան տարակարգերը, թվաքանակը, պահանջները և աշխատանքային պարտականու-թյունները: Այս փաստաթուղթը հնարավորություն են տալիս ուսումնաօժանդակ կազմին հստակո-րեն պատկերացնել իր աշխատանքային պարտականությունները և գործառույթները:

Ակադեմիայի ղեկավարությունը պարբերաբար, գնահատում է իր պրոֆեսորադասախո-սական և ուսումնաօժանդակ աշխատակազմի մասնագիտական որակներն ու աշխատանքները, կազմակերպում վերապատրաստման դասընթացներ, կիրառում աշխատակիցների առաջխաղա-ցումը և կայունությունն ապահովելու նպատակով խրախուսման քաղաքականություն, որոնց մասին կներկայացնենք մյուս չափորոշիչներում:

ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈՒՀ-ի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար սահմանված են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող հստակ պահանջներ:

Հիմքեր՝

Մասնագիտության կրթական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող պահանջները:

Մասնագիտական որակներին ներկայացվող պահանջների վերանայման քաղաքականությունը:

Վերանայման վերլուծությունները և արդյունքների արտացոլումը նոր քաղաքականության մեջ:

Հիմնավորել պրոֆեսորադասախոսական կազմի կոմպետենցիաների համապատասխանու-թյունը մասնագիտության կրթական ծրագրերի սահմաններում շնորհվող որակավորումներին:

Ակադեմիայում գործող բոլոր մասնագիտությունների գծով ՊԴԿ-ի մասնագիտական որակ-ներին ներկայացվող հիմնական պահանջները ձևակերպված են հետևյալ փաստաթղթերում՝ Ակադեմիայի պայմանագրային, համատեղության և ժամավճարային կարգով աշխատանքի ըն-դունելու կարգ (Հավելված N 5.1), ՀՀ կառավարության Ակադեմիայի պրոֆեսորադասախո-սական կազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին թիվ 183-Ն որոշումը Ակադեմիայում պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման, ընտրության և մասնա-գիտական զարգացման քաղաքականություն և ընթացակարգեր: Ներկայումս իրականացվող կրթական ծրագրերը սպասարկում են դասընթացների դասավանդման համապատասխան բազային կրթություն ունեցող, հետազոտական և ուսումնամեթոդական գործունեությամբ զբաղվող դասախոսներ, գիտական աստիճան ունեցող փորձառու և առաջատար մասնագետներ:

Ակադեմիայում աշխատող գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են ՊԴԿ-ի 51, 7%-ը, իսկ հիմնական հաստիքով դասախոսները՝ 59, 6%-ը:

Ակադեմիայի ՊԴԿ-ի ձևավորման կանոնակարգում ներառված են դասախոսական կազմի տարակարգերի մասին ընդհանուր դրույթներ, ՊԴԿ պաշտոնների տեղակալման և առաջքաշման չափանիշները, ՊԴԿ-ի ձևավորման կարգը և ՊԴԿ իրավունքներն ու պարտականությունները (հաստատվել է 2014թ. փետրվարի 10-ին ԳԽ-ի կողմից): Ըստ կանոնակարգի` Ակադեմիայում գոր-ծում են ՊԴԿ պաշտոնների հետևյալ տարակարգերը` դասախոս, ասիստենտ, դոցենտ պրոֆեսոր:

Տեղին է նշել, որ ըստ տարակարգերի դասախոսական կազմի ընտրության, պաշտոնների տեղակալման և առաջընթացի ապահովման փորձի հետ մեկտեղ Ակադեմիայում դեռևս չկան դասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող կոնկրետ պահանջներ ըստ կրթական ծրագրերի։ Ելնելով վերոնշյալ կարգի ընդհանուր դրույթներից, նախատեսվում է ամբիոնների կողմից մշակվեն իրենց կոնկրետ կրթական ծրագրերը սպասարկող դասախոսների մասնագիտական գիտելիքներին և կարողություններին ներկայացվող հստակ պահանջներ, հաշվի առնելով տվյալ ծրագրի կրթական վերջնարդյունքները։ Կրթական ծրագրերը համապատասխան

Page 65: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

65

որակավորում ունեցող դասախոսական կազմով ապահովում են Ակադեմիայի համապատասխան ամբիոնները։

Ակադեմիայում կիրառվում են հստակ մշակված չափանիշներ և ընթացակարգեր` կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան կադրային-ռեսուրսային ապահովվածության, դա-սախոսական կազմի մասնագիտական կարողություններն ու մանկավարժական հմտությունները (կոմպետենցիաներ) գնահատելու համար, որը երևում է նաև ամփոփիչ ատեստավորման նախա-գահի հաշվետվությունից, որտեղ նշվում է, որ Ակադեմիայի դասախոսներն իրենց դասավանդման մեթոդներով ու մասնագիտական կարողություններով հաջողությամբ իրականացնում են կրթա-կան ծրագրերի նպատակները:

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈՒՀ-ը սահմանել է հստակ քաղաքականություն և ընթացակարգեր դասախոսական կազմի պարբերաբար գնահատման համար:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Դասավանդողների աշխատանքային անհատական զարգացման պլան: Դասախոսների տարեկան գործունեության հաշվետվություններ: Դասախոսի գիտամանկավարժական գործունեության գնահատման վարկանիշային

թերթիկ: Ակադեմիայի ամբիոններում դասալսումների անցկացման և քննարկման

կազմակերպման կարգ: Դասավանդման որակի և արդյունավետության որակի ու արդյունավետության

վերաբերյալ ուսանողական հարցման կանոնակարգ: Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ

շրջանավարտների հարցման կանոնակարգ: Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի

ուսումնասիրության հարցման կանոնակարգ: Վերլուծել և հիմնավորել պրոֆեսորադասախոսական կազմի պարբերաբար գնահատման

քաղաքականության և ընթացակարգերի արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

ՌԾ-ին (ՆՊԱՏԱԿ 4. Որակյալ կադրային ներուժի, արդյունավետ կառավարման ապահովում և աշխատանքային միջավայրի բարելավում` նրանց տրամադրելով հնարավորություններ կատարելագործելու Ակադեմիայի կառավարման համակարգը և բարձրացնելու դրա արդյունա-վետությունն ու որակը) համապատասխան Ակադեմիան իր առջև խնդիր է դրել համալրել որակյալ կադրերով: Այս խնդիրն իրագործելու նպատակով իրականացվում է դասախոսական կազմի բազ-մաչափ գնահատում` ըստ մասնագիտական պատրաստության, մանկավարժական վարպետու-թյան, անձային որակների, տարիքային կազմի և այլն (Հավելված N 1.2):

Ակադեմիայում գործում են ՊԴԿ-ի գնահատման մի շարք մեխանիզմներ. Անհատական գնահատման եղանակ. 2014 թ. սկսած Ակադեմիայում դասախոսը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին

ամբիոն է ներկայացնում անհատական զարգացման պլանը, որտեղ նշվում են իր կողմից իրակա-նացվելիք աշխատանքները՝ ըստ գրականության ուսումնասիրություններ, գիտական, գիտաման-կավարժական և գիտամեթոդական հետազոտություններ, մասնագիտական աճի ապահովում, վերապատրաստում, որակավորման բարձրացում և այլն, իսկ ուսումնական տարվա ավարտին ներկայացնում է համապատասխան հաշվետվություն, որոնք քննարկվում են ամբիոնի նիստում և դասախոսը ներկայացնում է, թե աշխատանքային պլանի որ կետերն է իրականացրել, որոնք` ոչ և ինչու: Այնուհետև առանձնացնում է իր կողմից պլանավորված, սակայն չիրականացված աշխատանքները` նոր պլաններում ներառելու համար: Հաշվետվության նման ձևը նպաստում է դասախոսների մասնագիտական, գիտական, գիտամանկավարժական գործունեությանը:

2014թ. սկսած Ակադեմիայի բոլոր ամբիոններում լրացվում է նաև դասախոսի գիտաման-կավարժական գործունեության գնահատման վարկանիշային թերթիկը:

Page 66: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

66

Ակադեմիայի ՊԴԿ-ի գնահատման մեխանիզմներից է նաև ամբիոնների վարիչների և դե-կանի կողմից իրականացվող դասալսումները: Ամբիոններում յուրաքանչյուր կիսամյակի սկզբում հաստատված ժամանակացույցերի համաձայն անց են կացվում դասալսումներ (Ամբիոններում դասալսումների անցկացման և քննարկման կազմակերպման կարգ N2, 05.05.2014):

2017-2018 ուստարում Ակադեմիայում կներդրվի ՊԴԿ-ի դասընթացների փաթեթների կազմման ինքնագնահատման մեխանիզմը:

Կոլեկտիվ գնահատման եղանակ Ակադեմիայի ՊԴԿ-ի մասնագիտական կոմպետեցիաների, դասավանդման որակի և արդ-

յունավետության գնահատման մեխանիզմներից է փոխադարձ դասալսումը: Վերջինս ևս անց է կացվում ամբիոնի կողմից հաստատված ժամանակացույցով:

Փոխադարձ դասալսումները նպաստում են դասավանդողների միջև մասնագիտական և մեթոդական փորձի փոխանակմանը:

Ակադեմիայում ՊԴԿ պարբերաբար կազմակերպում է նաև բաց և ցուցադրական դասեր, որոնք իրականացվում են դասավանդման նոր մեթոդներ և մանկավարժական հնարքներ փոր-ձարկելու, ավելի փորձառու մասնագետների և գործընկերների կարծիքը, խորհուրդները և երաշխավորությունը ստանալու, դասավանդման փորձի ուսումնասիրման և ընդհանրացման նպատակով:

ՊԴԿ-ի կատարած աշխատանքները գնահատվում են նաև ուսումնական բաժնի կողմից առարկայական ծրագրերի կատարողականի, դասամատյանների լրացումների և ուսանողների դասախոսությունների տետրերի ստուգման միջոցով: Արդյունքները զեկուցվում են ռեկտորատի նիստերում:

Ակադեմիայում գործում են ՊԴԿ-ի դասավանդման որակի և արդյունավետության գնա-հատման մի շարք այլ մեխանիզմներ: Դեռևս 2015թ. յուրաքանչյուր կիսամյակ ռեկտորատի որոշ-մամբ անց է կացվում «Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցում», որի միջոցով պարզվում և ուսումնասիրվում է ուսանողների կարծիքը դասախոսների դասավանդման մեթոդների, դասախոսին հատուկ որակի, մասնագիտական կարողությունների ու պատրաստվածության աստիճանի վերաբերյալ: Հարցաթերթը հնարավորություն է տալիս ուսա-նողներին գրավոր ներկայացնել նաև իրենց առաջարկությունները:

Ուսանողական հարցման արդյունքում ստացված գնահատականների ու դասավանդման բարելավման միջոցառումների ծրագրի կատարողականի արդյունքներն օգտագործվում են դասա-խոսական կազմի տարեկան հաշվետվությունների ընդունման, գործունեության գնահատման, պաշտոնում ընտրվելու կամ առաջխաղացման, աշխատանքային պայմանագրի երկարացման, նյութական խրախուսման և այլ գործընթացներում:2014-2016թթ. ընթացքում անցկացված հարց-ման արդյունքները ցույց են տալիս, որ Ակադեմիայի ուսանողները ընդհանուր առմամբ գոհ են իրենց դասախոսների դասավանդման որակներից:

2015-2016 ուստարվա դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանող-ների հարցումներին մասնակցել է Ակադեմիայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրե-րում ընդգրկված ուսանողների (շուրջ 410 ուսանող) 42%-ը: Գնահատվել է 103 դասընթացներում պարապող դասախոսների դասավանդման որակը: Չորս բալանոց համակարգում հարցման միջին գնահատականը Ակադեմիայի մասշտաբով կազմել է 3,61 (հարցման արդյունքները մանրամասն ներկայացվում են հարցումների վերաբերյալ տարեկան հաշվետվությունում):

ՊԴԿ-ի վերաբերյալ ուսանողների կարծիքի ուսումնասիրության մեկ այլ մեխանիզմ է հանդի-սանում «Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտ-ների հարցման կանոնակարգին» կից մշակված հարցաշարը: Հարցաշարն ընդհանուր առմամբ միտված է պարզելու շրջանավարտների բավարարվածությունն Ակադեմիայում ստացած կրթությունից, որտեղ մի շարք հարցերի միջոցով պարզաբանվում է նաև շրջանավարտների բավարարվածությունն Ակադեմիայի ՊԴԿ-ից: Հարցման արդյունքների վերլուծությունը ևս ցույց է

Page 67: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

67

տալիս, որ Ակադեմիայի ուսանողները հիմնականում (2014-2015 ուստարի` 92,7 %, 2015-2016 ուստարի` 94,2%) գոհ են իրենց դասավանդողների մասնագիտական պատրաստվածության աստիճանից և որակներից:

Ակադեմիայի մի շարք դասախոսների կողմից կիրառվում են ուսանողական հարցումները, որի նպատակն է պարզել ուսանողների բավարարվածությունը դասընթացի բովանդակությունից, իրենց դասավանդման մեթոդներից ու որակից: Ուսանողների կարծիքները օգտագործվում է առարկայական ծրագրերը վերնայելու, կազմելու և դասավանդման մեթոդների ընտրության ժամանակ:

ՊԴԿ-ի մասնագիտական կոմպետեցիաների, դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ անուղղակի տեղեկություններ ենք ստանում նաև «Ակադեմիայի պրակտիկանտ ուսա-նողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության» և «Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության» հարցա-թերթերը: Երբ արտաքին շահակիցները գնահատում են ուսանողների կամ շրջանավարտների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, մասնագիտական և ընդհանուր պատ-րաստվածությունը, դա որոշ չափով ներկայացնում է նաև մեր դասախոսների աշխատանքները: Չէ՞ որ ուսանողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացման գործում մեծ է նաև դասախոսի դերը: Ակադեմիայի պրակտիկանտ-ուսանողների տեսական գիտելիքնե-րից, գործնական հմտությունների, մասնագիտական և ընդհանուր պատրաստվածությունից բավարարված են 66,67%-ով, իսկ շրջանավարտներից` 77,78 %-ով:

Ակադեմիայի ՊԴԿ-ի մասնագիտական կարողությունների մասին անուղղակի տեղեկություն-ներ են ստանում նաև «Ակադեմիայի կողմից կազմակերպված պրակտիկայի գնահատման» հարցումից: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ պրակտիկանտ-ուսանողները 96 %-ով գոհ են իրենց ձեռք բերած գիտելիքներից և մեթոդներից:

Ակադեմիայի ՊԴԿ-ի գնահատման մեխանիզմներից է նաև այն, որ ուսանողները պարբերաբար հանդիպումներ են ունենում Ակադեմիայի ղեկավարություն հետ:

ՈԱԿ-ի կողմից «Ակադեմիայի բավարարվածության» ուսումնասիրության համար անցկաց-վող հարցմանը մասնակցած շուրջ 400 ուսանողից թվով 45 ուսանող պատասխանելով հարցաշա-րի` որպես Ակադեմիայի ուժեղ կողմ հարցին, ներկայացրել են ՊԴԿ-ն, գործնական պարապ-մունքները, ուսումնավարժանքները, ՀՀ ԱԻՆ-ում կազմակերվող պրակտիկաները և այլն:

Քանի որ Ակադեմիայում ուսանողների հարցումների անցկացման փորձը նոր է, ուստի և հարցումների արդյունքների վերլուծությունն առայժմ չի կարող հանդիսանալ բարելավող միջոցառումների իրականացման ճշգրիտ պատկեր և նպաստել ՊԴԿ-ի աշխատանքի որակի ու արդյունավետության բարձրացմանը: Հարցման միջոցով ստացված անհատական տվյալները պետք է արդյունավետ կերպով կիրառվեն դասախոսների մասնագիտական և մանկավարժական հմտությունների զարգացման գործընթացում, սակայն պետք է նշել, որ նմանատիպ հարցումների արդյունքները դասախոսների կողմից հաճախ միանշանակ չեն ընդունվում և նրանց կողմից պատճառաբանվում է որպես ուսանողների սուբյեկտիվ մոտեցում:

ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. Պարբերաբար իրականացվող ներքին և արտաքին գնահատումների արդյունքում բացահայտված կարիքներին համապատասխան` ՄՈՒՀ-ն իրականացնում է դասավանդողների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Պահանջվող որակավորումներին համապատասխան դասավանդողների

կոմպետենցիաների շրջանակի ընդլայնումն ապահովող մեթոդները և հիմքերը: Դասավանդողների կատարելագործման միջոցառումների պլանները՝ ըստ

մեթոդական, մասնագիտական և բարփոխումների ուղղվածությունների: Դասավանդողների կատարելագործման թեմաները:

Վերլուծել և հիմնավորել պրոֆեսորադասախոսական կազմի կատարելագործման գործըն-թացների արդիականությունը վերջին 3 տարիների համար (կատարել համառոտ մեջբերումներ

Page 68: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

68

համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի որակյալ կադրային ներուժի ձևավորման կարևորագույն սկզբունքն է բարձրո-րակ ՊԴԿ-ի ներգրավումը և նրան շարունակական կատարելագործման հնարավորությունների, ժամանակակից ու բարենպաստ աշխատանքային միջավայրի տրամադրումը (ՌԾ, ՆՊԱՏԱԿ 4) (Հավելված N 1.2):

Ակադեմիայի ՊԴԿ-ը ոչ միայն պահպանում է իր մասնագիտական որակավորման մակար-դակը, այլ նաև բարձրացնում է կրթական ծրագրերի նորացվող բովանդակությանն ու կրթական տեխնոլոգիաների ու մեթոդների զարգացմանը համահունչ:

Անհրաժեշտ է ընդլայնել դասախոսների վերապատրաստման հնարավորությունները արտ-երկրում: Փրկարարական ֆակուլտետի ՊԴԿ-ի վերապատրաստումն իրականացվում է Բրազիլիա-յի, Գերմանիայի Դաշնության, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի համապատասխան կառույցներում:

Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով Ակադեմիայի երկու աշխատակից վերջին երեք տարիներին մասնակցել են ՀՀ որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից կազմակերպած «Կրթության որակ և համապատաս-խանություն» երկրորդ ծրագրի վերապատրաստման դասընթացներին, ստացել հավաստագիր և կրթության որակի ապահովման գործընթացների աջակցի վկայագիր:

Դասախոսների կրեդիտային համակարգով որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի շնորհիվ նրանք բարելավում են իրենց մասնագիտական կարողությունները, ձեռք բերում ակադեմիական միջավայրում անգլերենով հաղորդակցվելու բավարար հմտություն, տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաներին և կարողանում դրանք կիրառել ուսումնական գործըն-թացում, տիրապետում են դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներին:

Անհրաժեշտ կրեդիտները հավաքելու նպատակով Ակադեմիայում պարբերաբար իրակա-նացվում են վերապատրաստման դասընթացներ: 2014-16թթ. վերապատրաստման ծրագրով կա-տարված աշխատանքների ամփոփման արդյունքում Ակադեմիան ունի հետևյալ ձեռքբերումները.

Կրթա-մաս Մոդուլի անունը Վերապատրաստման դասընթացի անունը

Վերապատրաս-տումն անցած դասախոսների

թիվը

Ա Մասնագիտական պատրաստություն

Մասնագիտության արդի հիմնախնդիրներ և այլ մասնագիտական դասընթացներ 6

Ա

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Լսարանային ցուցադրությունների պատրաստում (Power Point) 22

Համակարգչային գրագիտություն (Կիրառական ծրագրեր՝ Word, Excel, Pover Point, InternetExplorer) 18

Անգլերենն ակադեմիական միջավայրում 16

Ա Մանկավարժական- պատրաստություն

Դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ 52

Կրթական ծրագրերի մշակման հիմունքներ 71

Ա Որակավորման բարձ-

րացման այլ ձևեր (վերա-պատրաստում և այլն)

Վերապատրաստումներ 14

Բ Հրատարակումներ

Գիտական հոդված 90 Ուսումնամեթոդական աշխատանք 28

Ուսումնական ձեռնարկ 19 Մենագրություն 1

Բ Զեկուցում միջազգային համաժողովներում Զեկուցում 25

Page 69: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

69

Քանի որ Ակադեմիայում մեծ ուշադրություն է դարձվում նաև ինքնակրթությանը և մասնա-գիտական որակավորման բարձրացմանը, ուստի կազմակերպվող վերապատրաստման դասըն-թացներից զատ դասախոսները մասնակցում են նաև տարբեր բուհերում, ուսումնական և գիտա-կան հաստատություններում ու կազմակերպություններում կազմակերպվող վերապատրաստման տարբեր դասընթացներին, մասնակցում միջբուհական ու միջազգային տարաբնույթ գիտաժողով-ների ու համաժողովների: Ակադեմիայի ՊԴԿ-ի մասնագիտական որակավորման բաձրացման նպատակով փրկարարական ամբիոնից 2 դասախոս ՀԱՊՀ-ի հայցորդ են, իսկ ճգնաժամային կառավարման ամբիոնի մեկ դասախոս՝ ՀՀՊԿ ակադեմիայի և մեկը ՀԱԱՀ-ի հայցորդ:

Նշենք, որ Ակադեմիայի կողմից իրականացվող վերապատրաստումների, դասախոսական կազմի կատարելագործմանն ուղղված ծրագրերից գոհ են նաև դասախոսները: 2016թ. Ակադեմիայում պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի շրջանում անց է կացվել Ակադեմիայից բավարարվածության ուսումնասիրության հարցում, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ դասախոսները հիմնականում (73,6%-ով) բավարարված են իրենց մասնագիտական գործունեության նպաստող միջոցառումներից:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ե. ՄՈՒՀ-ը երաշխավորում է մասնագիտությունների կրթական ծրագրերի համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմով ապահովվածության կայունությունը:

Հիմքեր՝

Ակադեմիայի կանոնագիրքը: Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները (2012-

2016թթ.): Հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի ցանկը (նշելով որակավորումները,

գիտական աստիճանները և/կամ կոչումները): Հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի կայունությունն ապահովող

քաղաքականությունը և ընթացակարգերը: Ակադեմիայից ներքին շահակիցների բավարարվածության ուսումնասիրության

կանոնակարգ: Համատեղությամբ աշխատող դասավանդողների ցանկը (նշելով որակավորումները,

գիտական աստիճանները և/կամ կոչումները): Վերլուծել և հիմնավորել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կարողու-

թյունների արդիականությունը վերջին 3 տարիների համար (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայում պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմի վերա-բերյալ վիճակագրական տվյալները ներկայացվում են ամենամյա հաշվետվություններում:

Ելնելով Ակադեմիայի առաքելության և կրթական ծրագրերի խնդիրներն ու նպատակները իրագործելու անհրաժեշտությունից համալրվում է ՊԴԿ-ը, իսկ այդ կազմի բազմագործոն գնա-հատման մեխանիզմներն ու կատարելագործման ծրագրերը հնարավորություն են տալիս Ակադեմիան համալրել ներքին և արտաքին շահակիցների կրթական կարիքները բավարարող բարձրորակ կադրերով: Պետք է նշել, որ Ակադեմիան դեռևս չունի հիմնական ՊԴԿ-ի կայունու-թյունն ապահովող հստակ մշակված քաղաքականություն, սակայն այդ ուղղությամբ իրականաց-նում է որոշակի քայլեր: Ըստ ՊԴԿ-ի պաշտոնների տեղակալման կանոնակարգի տեղի է ունենում պաշտոնների փոփոխություններ և դրան համապատասխան պարբերաբար բարձրացվում է աշխատավարձը (ԳԱՑ. Ցուցանիշ 3.11) (Հավելված N 1.5):

Նման քաղաքականությունը նպաստում է ինչպես Ակադեմիայի ՊԴԿ-ի կայունության ապահովմանը, այնպես էլ` խթանում է մասնագիտական առաջխաղացմանը: Տեղին է նշել, որ Ակադեմիայի 25-ամյա գործունեության ընթացքում ոչ մի անգամ աշխատավարձերի վճարման ուշացում չի գրանցվել:

Ակադեմիայում կրթական ծրագրերի կադրային ապահովվածության կայունությունը երաշխա-վորող ընթացակարգներից է նաև «Ակադեմիայում ուսումնական աշխատանքի կատարման վրա

Page 70: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

70

ծախսվող ժամանակի պլանավորման և հաշվառման նորմերը» (հաստատվել է ՀՀ կառավարու-թյան 2006 թ. ապրիլի 27-ի Nօ606-Ն որոշմամբ) (Հավելված N 5.2)։ Այս փաստաթղթում դասախոսի գիտամանկավարժական գործունեության տարբեր ձևերի համար սահմանված են ժամային որոշակի նորմեր, որոնց հիման վրա ձևավորվում է տվյալ տարակարգի դասախոսի մեկ ուսումնական տարվա անհատական բեռնվածությունը։ Ըստ հաստատված նորմերի օրինակ, դոցենտի անհատական ծանրաբեռնվածությունը կազմում է միջին հաշվով 700-720 ժամ, որը համեմատած շատ բուհերի հետ ավելի փոքր է: ՊԴԿ-ի կայունությունն ապահովող մյուս մեխանիզմը մենթորության քաղաքականություն է, երբ առավել փորձառու դասախոսները աջակցում են սկսնակ դասավանդողներին:

Ակադեմիայի բարձրորակ մասնագետների կայունություն ապահովելու նպատակով պարբե-րաբար բարելավում են նրանց աշխատանքային միջավայրը, աշխատանքի համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ծառայությունները: Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի բավարարվածությունն Ակադեմիայի ռեսուրսներից, մատուցած ծառայությունների ուսումնասի-րելու համար անց են կացվել հարցումներ, որոնց արդյունքների հիման վրա նախատեսվում են իրականացնել բարելավման համապատասխան միջոցառումներ:

ՊԴԿ-ի որոշ ներկայացուցիչներ ընդգրկված են Ակադեմիայի կառավարման տարբեր օղակներում` խորհրդում, գիտական խորհրդում, որակի կառավարման մշտական հանձնաժողո-վում, ֆակուլտետի խորհրդում և հնարավորություն ունեն իրենց հուզող հարցերը ներկայացնել և ստանալ համապատասխան լուծումներ: Բացի այդ, ամբիոնի նիստերում ևս դասախոսները ազատորեն բարձրացնում են իրենց հարցերն ու խնդիրները:

ՉԱՓՈՐՈՇԻՉ զ. ՄՈՒՀ-ում գործում են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական առաջընթացի ապահովման քաղաքականություն ու ընթացակարգեր:

Հիմքեր՝

ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի Ակադեմիայի ՊԴԿ-ին ներկայաց-վող պահանջները սահմանելու մասին թիվ 183-Ն որոշումը:

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման, ընտրության և

մասնագիտական զարգացման քաղաքականություն և ընթացակարգեր: Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգ: Ակադեմիայի ներքին կարգապահական կանոններ: Քաղվածք Ակադեմիայի գիտական խորհրդի 2010թ. սեպտեմբերի 24-ի Ճգնաժա-

մային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթոդական հոդված-ների ժողովածուի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 6 արձանագրությունից:

Վերլուծել ՄՈՒՀ-ում գործող պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական առաջ-ընթացի ապահովման քաղաքականության ու ընթացակարգերի արդյունավետությունը վերջին 3 տարիների համար (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՊԴԿ-ի մասնագիտական կա-րողությունների և հմտությունների զարգացմանն ու բարձրացմանը, մասնագիտական առաջըն-թացին: Մասնագիտական առաջընթացի ապահովման նպատակով Ակադեմիան իրականացնում է մի շարք գործընթացներ: Համապատասխան պաշտոնների` պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս կարող են հավակնել փրկարարական այն ծառայողները, որոնց գիտամանկավար-ժական գործունեությունը համապատասխանում է Ակադեմիայի կողմից ներկայացված պահանջ-ներին, որը հաստատված է ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության ՊԴԿ-ին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 183-Ն որոշմամբ (Հավելված N 5.3):

Ակադեմիայի ՊԴԿ-ի ձևավորման կարգը խթանում է, որ դասախոսները բարձրացնեն իրենց մասնագիտական որակներն ու կարողությունները և ունենան համապատասխան առաջխա-ղացում, որի համար ստանում են նաև համապատասխան աշխատավարձ: Օրինակ, 2016թ.

Page 71: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

71

Ակադեմիայում փոփոխության է ենթարկվել 7 աշխատակցի հաստիք: Ակադեմիայում գործում են մի շարք մեխանիզմներ ՊԴԿ-ի մասնագիտական առաջընթացի

ապահովման, ինչպես նաև երիտասարդ դասախոսներին աջակցելու նպատակով: Նրանք մշտա-պես գտնվում են համեմատաբար փորձառու դասախոսների ուշադրության ներքո, ովքեր իրենց խորհուրդներով ու փորձով օգնում են երիտասարդ, սկսնակ դասավանդողներին: Երիտասարդ դասավանդողները փորձ ձեռք բերելու նպատակով հաճախ մասնակցում են փորձառու դասա-խոսների դասերին, կամ իրենց դասերին հրավիրում են փորձառու դասախոսներին, որը նույնպես նպաստում է սկսնակ դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Ակադեմիայում ՊԴԿ-ին աջակցելու, նրանց մասնագիտական կարողությունները զարգաց-նելու, աջակցմանը նպաստելու, նախատեսված գործառույթները բարեխիղճ կատարելու համար գործում է խրախուսման քաղաքականություն (Ակադեմիայի ներքին կարգապահական կանոններ, հաստատված ԳԽ 03.12.2015թ. նիստում), համաձայն որի աշխատանքային պարտականություն-ների օրինակելի կատարման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, շարունակական անբասիր աշխատանքի, աշխատանքում նորամուծությունների և այլ ձեռքբերումների, գիտա-հետազոտական և հասարակական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Ակադեմիայի ռեկտորի կողմից խրախուսվում է հետևյալ կարգով՝ շնորհակալության հայտարարում, միանվագ դրամական պարգևատրում, պատվոգրի հանձնում, հուշանվերով պարգևատրում, կարգապահական տույժի հանում, լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում (Հավելված N 2.7): Ակադեմիայի աշխատողին խրախուսելու նպատակով կարող է միջնորդություն ներկայացվել վերադաս մարմիններին` մեդալով, պատվոգրով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու համար:

2012-2016թթ. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմի միանվագ պարգևատրումների ցանկ

Աշխատակիցներ/Տարեթվեր 2012 2013 2014 2015 2016 Պրոֆեսորադասախոսկան կազմ 18 45 25 21 38 Վարչական կազմ 18 23 13 12 14 Ուսումնաօժանդակ կազմ 13 15 15 15 13 Ինժեներատեխնիկական կազմ 1 2 2 2 2

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 50 85 55 50 67 Ակադեմիայի աշխատակիցների, այդ թվում պրոֆեսորադասախոսական կազմին արհմիու-

թյան միջոցներից պարբերաբար տրվում են դրամական օգնություններ: 2012-2016թթ Պարգևներ ունեցող աշխատակիցներ/Տարեթվեր 2012 2013 2014 2015 2016

Ընդա-մենը

ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալ 1 1 2 ՀՀ ՏԿԱԻՆ Պատվավոր աշխատակից» մեդալ 1 1 Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա, «Տիգրան Մեծ

մեդալ 1 1

«5-րդ բրիգադ» հուշամեդալ 1 1 «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ 1 1 «ԵԿՄ 20 ՏԱՐԻ» հոբելյանական մեդալ 1 1 2 «Հայրենիքի պաշտպանության համար» Ղարաբաղյան վետերաննեի

միության մեդալ 2 1 3

«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ 1 1 1 3 «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալ 2 2 Անբասիր ծառայության համար» մեդալ 1 1 Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանակարգի մեդալ 2 2 Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանակարգի մեդալ 1 1 1 3 «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանակարգի մեդալ 1 1 «Անբասիր ծառայության 20 տարի» մեդալ 1 1 «Անվեհեր փրկարար» մեդալ 1 1 3 5 «Նելսոն Ստեփանյան» մեդալ 1 1 ՀՀ ԱԻՆ «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս 1 1 «Փրկարար միջազգային կարգ» կրծքանշան 3 2 5

Page 72: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

72

«Առաջին կարգի փրկարար» կրծքանշան 1 1 «Փրկարարական 3 կարգ» կրծքանշան 3 3 «Ծովակալ Իսակով» մեդալ 1 1 2 ՀՀ գլխավոր դատախազի հուշանվեր 1 1 ՀՀ վարչապետի շնորհակալագիր 1 1 ՀՀ նախագահի հրամանագիր շնորհվել է փ/ծ գեներալ-մայորի կոչում 1 1 Պատվոգիր ՀՀ ԱԻ նախարարի կողմից 3 2 2 7 Պատվոգիր ԼՂՀ ԿԱ ՓԾ տնօրենի կողմից 1 1 Պատվոգիր ՀՀ ՊՆ կողմից 1 1 1 3 Պատվոգիր ՀՀ ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի կողմից 1 1 2 Պատվոգիր ՀՀ Կրթության և գիտության նախարարի կողմից 1 1 Շնորհակալագիր ՀՀ ԱԻ նախարարի կողմից 2 1 1 4 Շնորհակալագիր ՀՀ ՊՆ կողմից 1 1 ՀՀ ՏԿԱԻ նախարարի կողմից «Լավագույն մասնագետ» դիպլոմ 1

ԸՆԴԱՄԵՆԸ` 5 13 16 16 15 65

Մասնագիտական առաջընթացի ապահովման առումով կարևոր միջոց է հանդիսանում նաև Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որը հնարավորություն է տալիս Ակադեմիայի ՊԴԿ-ին անվճար տպագրել իրենց գիտական ու մեթոդական հոդվածները:

Ակադեմիայի դասախոսները խրախուսվում են նաև գիտական գործունեության համար` մենագրությունները, ուսումնամեթոդական ձեռնարկները տպագրվում են անվճար:

ՉԱՓՈՐՈՇԻՉ է. ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմ ռազմավարական նպատակների իրականացման համար:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիր: Ակադեմիայի ուսումնաօժանդակ կազմի պարտականությունները և

իրավունքները: Վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմի կայունության ապահովման

քաղաքականությունը և ընթացակարգերը: Ակադեմիայի ֆակուլտետի դեկանի ընտրության կարգը: Ակադեմիայի ամբիոնների վարիչների ընտրության կարգը: Ֆակուլտետի խորհրդի և դեկանի հաշվետվությունը: Ամբիոնների վարիչների հաշվետվությունները: Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական

հարցման կանոնակարգը: Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ

շրջանավարտների հարցման կանոնակարգը: Ակադեմիայից ներքին շահակիցների բավարարվածության ուսումնասիրության

հարցման կանոնակարգ: Վերլուծել ՄՈՒՀ-ի վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմի արդյունավետությունը

վերջին 3 տարիների համար (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից): Ակադեմիայի վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմի հաստիքացուցակի ձևավո-

րումը, աշխատողների պարտականությունների սահմանումն ըստ պաշտոնների, ընտրությունը, առաջխաղացումը և ատեստավորումը կարգավորվում են Ակադեմիայի կանոնադրությամբ, առանձին ստորաբաժանումների կանոնադրություններով, պաշտոնների անձնագրերով և լիազոր մարմնի մասնակցությամբ։ Վարչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար գործում են հետևյալ ստորաբաժանումները` ռեկտորատ, ուսումնական բաժին, հաշվապահություն, որակի ապահովման կենտրոն, ֆակուլտետ՝ առկա և հեռակա ուսուցման բաժիններով:

Ակադեմիայի վարչական և ուսումնաօժանդակ կազմի աշխատանքները նպատակաուղղ-ված են ՌԾ-ի իրականացմանը (Հավելված N 1.2), որտեղ հստակ երևում է, թե Ակադեմիայի ստորաբաժանումներից յուրաքանչյուրը ռազմավարական նպատակներին հասնելու նպատակով ինչ խնդիրների համար է պատասխանատու: Հավելվածում բերված աղյուսակը միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ Ակադեմիայի բոլոր ստորաբաժանումներն իրենց աշխատանքներն իրականացնում են ունենալով մեկ գերնպատակ` այն է հաջողությամբ հասնել ռազմավարական

Page 73: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

73

նպատակների իրագործմանը: Ակադեմիան ներկայումս ունի 43 վարչական և 35 ուսումնաօժանդակ աշխատող: Ակադեմիայում վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմի որակն ապահովվում է մի

շարք մեխանիզմներով, որոնցից են նրանց աշխատանքների պլանավորումը, կատարված աշխա-տանքների հաշվետվությունը, կատարած աշխատանքների արդյունավետության գնահատումը, ատեստավորումը և վերապատրաստումը:

Ակադեմիայի վարչական և ուսումնաօժանդակ կազմի աշխատանքների արդյունավետու-թյունը պարզվում է մի շարք մեխանիզմներով: Մասնավորապես` դասավանդման որակի և արդյունավետության գնահատման ուսանողական հարցման միջոցով բացահայտվում է նաև ուսանողների բավարարվածությունը ֆակուլտետի դեկանի, դեկանի տեղակալների և դեկանատի աշխատակիցների աշխատանքներից: Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ ուսանող-ները հիմնականում գոհ են դեկանից, դեկանի տեղակալներից և մեթոդիստներից:

Ակադեմիայից ներքին շահակիցների` ուսանողների ու պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի բավարարվածություն ուսումնասիրության հարցման միջոցով ևս բացահայտվում է ուսանողների և դասախոսների բավարարվածությունն Ակադեմիայի վարչական կազմի աշխատանքներից: Այս հարցումը ևս ցույց է տալիս, որ ուսանողները (91, 6 %-ով) գոհ են Ակադեմիայի վարչական և ուսումնաօժանդակ կազմի աշխատանքներից, իսկ դասախոսները վարչական կազմի աշխատանքներից գոհ են 85, 3%-ով:

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի բավարարվածության ուսումնա-սիրության հարցման միջոցով պարզաբանվում են նաև ուսումնաօժանդակ կազմի աշխատանք-ներին խոչընդոտող հանգամանքերը, որոնց վերացման համար ձեռնարկվում են համապատաս-խան քայլեր` բարելավվում են Ակադեմիայի ռեսուրսներն ու ծառայությունները:

Ակադեմիայում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների հարցման միջոցով ևս պարզվում է վարչական ու ուսումնաօժանդակ աշխատակիցների աշխատանքներից բավարարվածությունը և հարցման արդյունքները ևս ցույց են տալիս, որ Ակադեմիայի շրջանավարտները գոհ են ինչպես Ակադեմիայի (2015-16 ուստարի 96, 4%, 2014-2015՝ 92, 3), այնպես էլ ֆակուլտետի ղեկավարությունից (2015-16` 94, 3%, 2014-2015` 90):

Ակադեմիայի ուսումնաօժանդակ կազմի մասնագիտական որակները բարձրացնելու համար ևս գործում է վերապատրաստման կարգը: Վարչական և ուսումնաօժանդակ աշխատակիցների մասնագիտական որակները բարձրացվում են վերապատրաստման մի շարք դասընթացներով՝ համակարգչային գրագիտություն, կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպում, հետազոտական աշխատանքների կազմակերպում և այլն:

Վերլուծել Չափանիշ 5-ով նկարագրվող տիրույթում հաստատության ուժեղ և թույլ կողմերը, արտաքին հնարավորությունները և վտանգները:

ՉԱՓԱՆԻՇ V. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԸ SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ կողմեր (Weaknesses) 1. Ակադեմիայի առաքելությանը և կրթական ծրագրերի

նպատակներին համապատասխան պրոֆեսորադասախո-սական և ուսումնաօժանդակ կազմի առկայություն:

2. Տարածաշրջանում նմանատիպ միակ ԲՈՒՀ լինելու փաստը: 3. ՊԴ և ուսումնաօժանդակ կազմերի ինչպես մասնագիտական

ու մանկավարժական, այնպես էլ գիտահետազոտական գործունեություն, և նրանց աշխատանքային փորձն ու հմտություններն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտում հանրապետական և միջազգային գիտաժողով-ներին մասնակցություն:

4. Ակադեմիայում պրոֆեսորադասախոսական և ուսումնա-

1. Ժամավճարային հիմունքով ՊԴԿ-ի մեծ թվաքանակը:

2. Ակադեմիայում արդյունավետ չեն գործում ուսումնական գործընթացում երիտասարդ ՊԴԿ-ի ներգրավմանը խթանող մեխանիզմները:

3. ՊԴԿ-ի մոտ բացակայում է կրթական վերջնարդյունքների հստակ սահմանման և գնահատման փորձը:

4. Դասալսումների իրականացման և արդ-յունքների ամփոփման անկատարությունը:

5. Տարբերակված աշխատավարձի

Page 74: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

74

օժանդակ կազմի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի առկայություն:

5. Գործնական կարողություններով օժտված ՊԴԿ: 6. Դասախոսություններով հանդես են գալիս ոլորտի պատաս-

խանատուներ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, ամբիոնների վարիչներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ:

7. Դասախոսական կազմի պարբերաբար գնահատման մեխանիզմների առկայություն:

8. ՊԴԿ-ի մասնագիտական առաջընթացի ապահովման քաղաքականության առկայություն:

9. ՊԴԿ-ում միջին և երիտասարդ տարիքի աշխատակիցների գերակշռություն:

10. Ակադեմիայի կազմի կայունության ապահովման քաղաքականության առկայություն:

11. Աշխատակիցների խրախուսման մեխանիզմների առկա-յություն:

12. Դասավանդման որակի գնահատման մեխանիզմների առկայություն:

13. Դասավանդման ժամանակակից մեթոդներին անհրաժեշտ միջոցների առկայություն:

14. Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտի ուղղվածություն:

15. Աշխատանքային բարձր կարգապահություն:

մեխանիզմի անկատարությունը: 6. Պետության կողմից ֆինանսավորվող գի-

տական հետազոտություններում Ակադե-միայի ՊԴԿ-ի ներգրավվածության բացա-կայությունը:

7. Ուսանողական հարցումների արդ-յունքների ոչ լիարժեք կիրառումը:

8. Վարչական և ուսումնաօժանդակ կազմի ատեստավորման մասնագիտական չափանիշների և կատարելագործման մեխանիզմների անկատարությունը:

Հնարավորություններ (Opportunities) Վտանգներ (Threats) 1. Գիտական ներուժի կայուն զարգացում: 2. Օտարերկրյա համապատասխան ուղղվածության ՄՈՒՀ-

երի հետ համագործակցություն: 3. Պրոֆեսորադասախոսական կազմի համալրման

գործընթացի բարելավման հնարավորություն: 4. Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական և

մանկավարժական որակների կատարելագործման համակարգի զարգացման հնարավորություն:

1. Ակադեմիայում բացակայում են վարչա-կան և ուսումնաօժանդակ կազմի ատես-տավորման մասնագիտական չափանիշ-ները և կատարելագործման մեխանիզմ-ները:

2. Որոշ մասնագիտական դասընթացների հիմնական դասախոսների պակաս, որը բերում է կախվածություն համատեղող-ներից:

3. Ակադեմիայի և արտասահմանյան նմա-նատիպ հաստատությունների դասա-վանդողների միջև փոխադարձ համագոր-ծակցության բացակայություն:

4. Կրթական ծրագրերին ներկայացվող պահանջների անընդհատ փոփոխություն:

5. Ակադեմիայի հնարավոր մրցակցությունը տարածաշրջանի այլ ՄՈՒՀ-երի հետ:

6. Տարածաշրջանում սոցիալական վիճակի վատացումը:

7. Արտաքին շահակիցների անտարբերու-թյունը:

Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է. Մշակել և իրականացնել կադրերի վերապատրաստման շարունակական համալիր բարեփոխումներ,

ինչպես նաև ներդնել ատեստավորման արդյունավետ ընթացակարգ: Մշակել և ներդնել աշխատանքի գնահատման նոր համակարգ` խիստ կարևորելով կատարված

աշխատանքի որակական ցուցանիշները: Իրականացնել դասախոսների որակավորման բարձրացման և մասնագիտական

Page 75: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

75

վերապատրաստման գործընթաց` նոր կրթական տեխնոլոգիաների, կրթական բարեփոխումների, մեթոդների և կրթության որակի բարձրացման վերաբերյալ դասընթացների միջոցով:

Ապահովել դասախոսների կարողությունների գնահատման թափանցիկ մեխանիզմներ և չափանիշներ, գիտության ու կրթության բնագավառի որակյալ կադրային ներուժի և երիտասարդ կադրերի թվաքանակի կայուն աճ:

Բարելավել դասալսումների կազմակերպման և արդյունքների ամփոփման գործընթացները: Հաճախակի կազմակեպել փորձառու դասախոսների բաց դասեր: Բարելավել տարբերակված աշխատավարձի մեխանիզմը: Բարելավել հարցումների արդյունքների վերլուծությունը և կիրառման մեխանիզմները:

VI. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ակադեմիայի հետաքրքրություններն ու հավակնությունները հետազոտական ոլորտում ամրագրված են ՌԾ-ում, համաձայն որի Ակադեմիան իր գործունեությունը նպատակաուղղում է առաջադրված խնդրի լուծմանը՝ ստեղծել նախադրյալներ և նպաստող մեխանիզմներ հետազոտությունների ծավալի աճի ու հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության ընդլայնման համար:

Հետազոտական աշխատանքների արդյունքները մասնագիտական լայն հասարակու-թյանն են ներկայացվում առանձին հոդվածների, գիտական ժողովածուների, ձեռնարկների ու տեղեկույթի տարածման այլ միջոցներով, ներկայացվում ներբուհական, միջազգային գիտահետազոտական միջոցառումներում՝ գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. ՄՈՒՀ-ում առկա է հետազոտական ոլորտում իր հետաքրքրությունները և հավակնություններն արտահայտող ռազմավարություն:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ամբիոնի գործունեության կանոնակարգը: Ակադեմիայի 2017-2022 թթ. գիտահետազոտական գործունեության

զարգացման հայեցակարգը: «Մագիստրոսական թեզերին ներկայացվող պահանջները» մեթոդական

ուղեցույցը: Վերլուծել ՄՈՒՀ-ում առկա հետազոտական ոլորտում հետաքրքրությունների և հավակ-

նությունների ռազմավարության արդյունավետությունը վերջին 3 տարիների համար և արդիականությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Մասնագիտական ամբիոններում հետազոտական աշխատանքները կազմակերպվում են ըստ ՌԾ-ի, արտահայտվում ամբիոնների աշխատանքային պլաններում և կարգավորվում «Ամբիոնի գործունեության կանոնակարգ»-ով (Հավելված N 2.6): Կարևորելով նաև ուսանող-ների կողմից կատարվող հետազոտական աշխատանքները՝ ՊԴԿ-ի կողմից ղեկավարվող աշ-խատանքները կազմակերպվում և իրականացվում են «Մագիստրոսական թեզերին ներկայաց-վող պահանջները» մեթոդական ուղեցույցով, «Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ավարտական աշխատանքների գրախոսման կարգ»-ի համաձայն:

2014-2016թթ. ընթացքում Ակադեմիայի դասախոսական կազմի հետազոտական աշխա-տանքներում ավելացել են հրատարակված հոդվածների, մենագրությունների, ուսումնական ու ուսումնամեթոդական ձեռնարկների քանակը:

Հետազոտական աշխատանքներում կարևորվում են նաև տարածաշրջանի խնդիրները, հատկապես քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և ուսուցման ուղղությամբ: 2017թ. հունվարին Ակադեմիայում կազմակերպվեց Ակադեմիայի հիմնադրման 25 ամյակին նվիրված միջազգային գիտաժողով,

Page 76: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

76

որտեղ զեկույցների գերակշռող մասը նվիրված էր տարածաշրջանի հիմնախնդիրներին, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բնագավա-ռում բնակչության պաշտպանությանն ու ուսուցմանը:

Պրոֆեսորադասախոսական կազմի գիտահետազոտական աշխատանքների հրատարակություններն ըստ տարիների

N Հրատարակություն 2014 2015 2016 Ընդամենը 1 Հոդված 50 49 60 159

2 Ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկ 14 10 38 62

3 Միջազգային զեկուցումներ 7 11 15 33 4 Մենագրություն 1 1

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 71 70 114 255

Մասնագիտական առանձնահատկությունից ելնելով՝ տարածաշրջանի թեմատիկ ուսումնասիրություններ կատարվում են նաև մագիստրոսական թեզերի ձևաչափով: Օրինակ՝ վերջին երեք տարիների կտրվածքով «Ճգնաժամային կառավարման» և «Փրկարարական գործ» ամբիոնների դասախոսների կողմից ղեկավարված 95 մագիստրոսական թեզերից (առկա և հեռակա) 92-ը նվիրված են եղել տարածաշրջանի վերոհիշյալ հիմնախնդիրներին: Տեղին է նշել, որ Ակադեմիայի հիշյալ ամբիոնների 3 հայցորդ դասախոսների (Ակադեմիայի նախկին շրջանավարտներ) կողմից հետազոտվող թեզերի թեմաները նույնպես վերաբերում են տարածաշրջանի հիմնախնդիրներին:

Գիտահետազոտական աշխատանքների հրատարակություններն ըստ ամբիոնների

N

Ամբիոն

2014 2015 2016 Ընդամենը

հոդվ

ած

ուսո

ւմնա

գիտ

.

Հոդ

ված

ուսո

ւմնա

գիտ

.

հոդվ

ած

ուսո

ւմնա

գիտ

.

հոդվ

ած

ուսո

ւմնա

գիտ

.

1 Բնական գիտություններ 9 2 11 1 13 4 33 7

2 Ճգնաժամային կառավարում 30 3 24 2 28 4 82 9

3 Քաղաքացիական պաշտպանություն 9 5 12 3 14 12 35 20 4 Փրկարարական գործ 2 4 2 4 5 18 9 26

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 50 14 49 10 60 38 159 62 * Ուսումնագիտական հրապարակումները, դրանք հրատարակված դասագրքերը, մենագրությունները,

ուսումնամեթոդականները և ուսումնական ձեռնարկներն են: ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈՒՀ-ն ունի երկարաժամկետ ռազմավարություն և միջնաժամկետ ու

կարճաժամկետ ծրագրեր, որոնք արտահայտում են հետազոտության ոլորտում ՄՈՒՀ-ի հետաքրքրությունները և հավակնությունները:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի 2017-2022 թթ. գիտահետազոտական գործունեության

զարգացման հայեցակարգը: Հետազոտությունների մեթոդաբանությունն ու հրապարակումներին ներկա-

յացվող պահանջները: Միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր: Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթո-

դական հոդվածների ժողովածուի կանոնադրությունը: Վերլուծել ՄՈՒՀ-ում առկա հետազոտական ոլորտում հետաքրքրությունների և

հավակնությունների միջնաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերի իրականացման արդյունավե-տությունը վերջին 3 տարիների համար և արդիականությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Page 77: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

77

Հետազոտական գործունեությունը և նրա կապն ուսումնառության հետ եղել և մնում է Ակա-դեմիայի ՌԾ-ում ամրագրված առաջնահերթությունները (Հավելված 1.2):

ՌԾ-ի 8-րդ նպատակն ամբողջությամբ վերաբերում է Ակադեմիայի գիտական ներուժի կայուն զարգացմանն ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը, համաձայն որի ձևակերպված է ռազմավարական երեք խնդիրներով՝ 1. Ստեղծել հիմքեր որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համահունչ Ակադե-

միայում բարձրագույն կրթության 3-րդ աստիճան` ասպիրանտուրա հիմնելու ուղղությամբ: 2. Ներգրավել գիտական հետազոտություններում դասախոսական կազմին: 3. Ձգտել Ակադեմիայի միջազգային գիտական համագործակցությանը, ինտեգրմանը եվրոպա-

կան հետազոտական տարածքում: Ակադեմիայում հաստատվել է «2017-2022 թթ. գիտահետազոտական գործունեության

զարգացման հայեցակարգը և «Ուսումնական և գիտահետազոտական գործունեության մշտա-դիտարկում փաստաթղթերը:

Ակադեմիայի միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերում կարևորում են հետազոտա-կան աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող պայմանների ստեղծումը և հետազոտական աշխատանքների համակարգումը (համակարգվում են Ակադեմիայի գիտ-քարտուղարի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից): Դրան են ուղղված Ակադեմիայի կողմից պայմանագրերի, համաձայնագրերի կնքումը, միջբուհական գիտաժողով-ների կազմակերպումը կամ դրանց իրականացումը Ակադեմիայում, «Ճգնաժամային կառավա-րում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի հրատարակումը և այլն:

Գրադարանը տարեցտարի համալրվում է մասնագիտական անհրաժեշտ գրականութ-յամբ, որոնց մեծ մասի հեղինակներն Ակադեմիայի ՊԴԿ է (ԳԱՑ ցուցանիշ 4.4, 4.5): ՊԴԿ-ն ունի ՀՀ ազգային գրադարանից (Պայմանագիր N 01/06, 19.01.2017), Ակադեմիայի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Համագործակցության պայմանա-գիր, 27.09.2016), գիտահետազոտական լաբորատորիաներից ու գրադարանից օգտվելու և հրատարակվող պարբերականներում իրենց հոդվածները տպագրելու հնարավորություն:

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտությունների իրականացումը և իր զարագացումը` հստակ քաղաքականության և ընթացակարգերի միջոցով:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի ակադեմիական ազնվության կանոնակարգ: Հետազոտության և զարգացման համար հատկացված բյուջեն` արտահայտված

տոկոսներով (վերջին 3 տարվա համար): Բյուջեի բաշխման քաղաքականությունը և ընթացակարգերը: Երիտասարդ աշխատակազմի հետազոտական գործունեությունը խրախուսելու

քաղաքականությունն ու ընթացակարգերը: Պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության վարկանիշային գնահատ-

ման կարգ: Վերլուծել ՄՈՒՀ-ում հետազոտությունների զարգացմանն ու նորարարություններին

նպաստող քաղաքականության ու ընթացակարգերի արդյունավետությունը և արդիա-կանությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայում հետազոտական աշխատանքների կատարմանը և նորարարությանը նպաստող քաղաքականությունն ու ընթացակարգերը բխում են Ակադեմիայի կանոնադրու-թյունից և ամրագրված են կանոնակարգերում ու ծրագրային փաստաթղթերում (ՌԾ, ՆՊԱՏԱԿ 8) (Հավելված N 1.2): Դրանք միտված են ստեղծելու և զարգացնելու Ակադեմիայի հետազոտական ուղղությունները: ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ԲՈՀ-ի կող-մից սահմանված կանոնակարգերը ևս նպաստում են Ակադեմիայի հետազոտական աշխա-

Page 78: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

78

տանքների ակտիվացմանը՝ կարևորելով դասախոսների հետազոտական աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները գիտական կոչումներ շնորհելիս (դոցենտ, պրոֆեսոր և այլն):

Գիտական ներուժի արդյունավետությունը բարձրացնելու և հետազոտությունների ոլոր-տում ծավալի աճ ապահովելու նպատակով՝ Ակադեմիան ձգտում է բարելավել հետազոտական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ տարածքային և նյութատեխնիկական պայմանները, զարգացնել և արդիականացնել Ակադեմիայի ուսումնական բազան աշխատա-կիցներին և ուսանողությանը տրամադրելով գիտակրթական ռեսուրսներ: Ռազմավարական խնդրի իրականացման կարևոր ձեռքբերումներից է 2010թ. հիմնված «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որն ընդգրկված լինելով ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակ»-ում, ապահովում է Ակադեմիայի, ինչպես նաև ՀՀ այլ բուհերի ՊԴԿ-ի կողմից իրականացված գիտական ու գիտամեթոդական աշխատանքների հրապարա-կայնությունը, նպաստում տարածաշրջանում գիտական մտքի զարգացմանը:

2010-2016թթ. ընթացքում «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուում տպագրվել է 194 հոդված, որի մոտ 72%-ը՝ Ակադեմիայի ՊԴԿ-ի կողմից, որի հրատարակման ծախսերը հոգում է միայն Ակադեմիան:

Հեղինակ 2012 2013 2014 2015 2016 Քանակ % Քանակ % Քանակ % Քանակ % Քանակ %

Ակադեմիայի դասախոսներ 19 65,5 32 91,4 19 76 15 60 19 65,5 ՀՀ այլ բուհերից դասախոսներ 8 27,6 2 5,7 5 20 8 32 7 24,2 Այլ հեղինակներ 2 6,9 1 2,9 1 4 2 8 3 10,4

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 29 35 25 25 29

Հետազոտական աշխատանքներում ակադեմիական ազնվությունը երաշխավորելու և գրագողությունը կանխարգելելու համար հրապարակման նախապատրաստված նյութերը՝ գիտական հոդվածներ, գիտաժողովներում ներկայացվող զեկույցներ, թեզիսներ և այլն, քննարկվում են համապատասխան ամբիոններում: Մենագրությունները, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկները երաշխավորվում են հրատարակության գիտական խորհուրդի կողմից: Անհրաժեշտության դեպքում դրանք գրախոսվում են նաև Ակադեմիայի համապատասխան ամբիոններում, հանրապետության մասնագիտական կառույցների և այլ հետազոտական հաստատությունների հեղինակավոր մասնագետների կողմից: «Ճգնաժամա-յին կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողո-վածուի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են 16 գիտական ճանաչում և վաստակ ունեցող գիտնականներ, ժողովածուում տպագրվում են միայն երաշխավորված և գրախոսված հոդվածներ, որը հնարավորինս բացառում է գրագողությունն ու նպաստում ակադեմիական ազնվությանն ու օբյեկտիվությանը:

Հետազոտական աշխատանքների ակտիվացմանն օժանդակում են այնպիսի միջոցա-ռումներ, ինչպիսիք են հետազոտական աշխատանքների ընդգրկումը դասախոսների որակա-վորման բարձրացման կրթագիտական ծրագրի կառուցվածքում: «Պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության վարկանիշային գնահատման կարգ»-ի համաձայն՝ հրատարակած մենագրության, հոդվածների, թեզերի, գիտական կոնֆերանսներին ունեցած մասնակցության, գիտական կոնֆերանսների ժողովածուներում զեկույցների թեզիսների հրատարակման, դոկտորական կամ թեկնածուական ատենախոսության պաշտպանության, թեկնածուական մինիմումների հանձնման համար դասախոսները ստանում են սահմանված միավորներ (առավելագույնը 20):

2012-2016թթ. ընթացքում ՊԴԿ որպես խրախուսում ստացել է պարգևավճար ընդհանուր

Page 79: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

79

12.705.000 (տասներկու միլիոն յոթհարյուհինգ հազար) ՀՀ դրամի չափով՝ գիտական և կրթական արդյունավետ գործունեության համար:

Դրամական խրախուսում ստացած դասախոսների թվի և դրամական չափի ամփոփում (2012-2016թթ.)

N Ֆակուլտետ/ ամբիոն

2012 2013 2014 2015 2016

Ընդ

հանո

ւր դ

րամ.

Չա

փը

/հա

զար/

Խրա

խու

սում

ստ

ացա

ծներ

ի թ

իվը

Դրա

մակա

ն չա

փը

հազա

ր/

Խրա

խու

սում

ստ

ացա

ծներ

ի թ

իվը

Դրա

մակա

ն չա

փը

հազա

ր/

Խրա

խու

սում

ստ

ացա

ծներ

ի թ

իվը

Դրա

մակա

ն չա

փը

/հա

զար/

Խրա

խու

սում

ստ

ացա

ծներ

ի թ

իվը

Դրա

մակա

ն չա

փը

/հա

զար/

Խրա

խու

սում

ստ

ացա

ծներ

ի թ

իվը

Դրա

մակա

ն չա

փը

/հա

զար/

1 Բնական գիտություններ 10 375 15 1145 16 1665 8 740 9 620 4545

2 Ճգնաժամային կառավարում

5 150 12 925 13 1155 5 510 6 310 3050

3 Քաղաքացիական պաշտպանություն

Ամբիոնը չի եղել

6 470 11 1005 4 360 11 605 2440

4 Փրկարարական գործ 3 70 12 980 6 700 4 460 12 460 2670 ԸՆԴՀԱՆՈՒՐ 23 595 45 3520 46 4525 21 2070 38 1995 12705

Ակադեմիան կարևորում է երիտասարդ դասավանդողների գիտական գործունեությունը: 2016թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Ակադեմիայի համատեղությամբ աշխատող 1 երիտասարդ դասախոս (մինչև 28 տարեկան) և արժանացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի:

Ակադեմիայում ուսանողների համար գիտահետազոտական աշխատանքների կատարման հիմնական սկզբունքներին ծանոթացնելու նպատակով կազմակերպվում են սեմինարներ: Տրամադրվում են մեթոդականներ, որտեղ ներկայացված են գիտական աշխատանք կատարելու, ինչպես նաև ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ և մագիստրոսական թեզեր գրելու համար անհրաժեշտ հիմնական տեղեկատվությունը:

Ակադեմիայի բյուջեն ձևավորվում, հաստատվում և բաշխվում է ըստ Ակադեմիայի հաշ-վապահության կանոնադրության (հաստատված է Ակադեմիայի գիտխորհրդի 2016թ. դեկտեմ-բերի 12-ի թիվ 5 նիստում) և ՀՀ ԱԻՆ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման մեթոդական ուղեցույցի: Դրանում գիտահետազոտական աշխատանքների իրակա-նացման ֆինանսավորման համար հատուկ հոդված սահմանված չէ, սակայն Ակադեմիան այդ ուղղությամբ որոշակի ծախսեր է կատարում հատկացնելով որոշակի գումարներ գիտա-ժողովների, կրթական բարեփոխումների, նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման և այլնի համար:

Գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսված ֆինանսներ

Նպատակը 2014 2015 2016

գումարը % գումարը % գումարը % Կրթական բարեփոխումներ 600,0 0,31% 600,0 0,3% 600,0 0.32% Մասնագիտական կրթ. և որակի ապահովում

- - - - 150,0 0.1%

Լաբորատոր սարքավորումների ձեռքբերում

315,0 0.16% - - 934,1 0.1%

Գիտաժողովներ, կոնֆերանսներ - - - - 850,0 0,1

ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. ՄՈՒՀ-ը կարևորում է հետազոտական գործունեության միջազգայնացումը:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի 2017-2022 թթ. գիտահետազոտական գործունեության

զարգացման հայեցակարգը: Միջազգային հետազոտական նախաձեռնություններում ուսումնառողների և

դասավանդողների ներգրավվածությունը խրախուսող կանոնակարգերը: Միջազգային (ԱՊՀ և օտարերկրյա) գրախոսվող ամսագրերում

հրապարակումների ցանկը վերջին 3 տարվա համար

Page 80: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

80

Վերլուծել ՄՈՒՀ-ի հետազոտական գործունեության միջազգայնացման քաղաքակա-նության արդյունավետությունը և վերջին հինգ տարիների նվաճումները (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի ՌԾ-ի խնդիրներից է՝ խթանել հետազոտական աշխատանքների միջազ-գայնացման գործընթացները և ապահովել Ակադեմիայի ինտեգրումը եվրոպական հետազո-տական տարածքին (Հավելված N 1.2):

Միջավայրային գործոնների առկա զարգացումների պայմաններում, խիստ կարևորվում է Ակադեմիայի գիտակիրառական առաքելությամբ ենթադրվող դերի մեծացումն ու մասնակցու-թյան ընդլայնումն երկրում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակնե-րում բնակչության պաշտպանության ոլորտի զարգացման ծրագրերում, որոնք պահանջում են անհրաժեշտ նոր մոտեցումների ձևավորում, կիրառական հետազոտությունների իրականա-ցում:

Ակադեմիան մեծ կարևորություն է հատկացնում նաև իր առաքելության շրջանակներում միջազգային գիտակրթական համագործակցությանը: Այդ մասին վկայում են Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուում պարբերաբար տպագրվող օտարերկրյա հեղինակների գիտական աշխատությունները:

Ակադեմիայի մի շարք աշխատակիցներ մասնակցել և մասնակցում են միջազգային գիտաժողովների, աշխատաժովների կամ հետազոտական աշխատանքների: Փրկարարական ամբիոնի և Գերմանական կարմիր խաչի փորձագետների կողմից համատեղ մշակվել է ծրագ-րային փաթեթ` 911 ծառայության և ճգնաժամային կառավարման կենտրոնների մասնագետ-ների համար, ինչը հանդիսանում է օպերատիվ կառավարման հիմնական գործընթացի ուսուցման փաթեթ (CIM): Այն կազմված է թվով 4 մոդուլներից, որոնց դասավանդման համար ձևավորվել են երեք խաղարկման լսարաններ՝ իրավիճակային սենյակ, որտեղից տրվում են ազդականչերը, օպերատիվ կառավարման սենյակ, որտեղ ընդունվում են օպերատիվ որոշում-ներ և արդյունքների քննարկման սենյակ, որտեղ վերլուծվում են ընդունված օպերատիվ որոշումները: Վերոգրյալը նպաստում է ճգնաժամային կառավարման ոլորտում ուսանողների գործնական և տեսական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը: Նշված հանգամանքը նպաստում է Ակադեմիայի հետազոտական աշխատանքների որակական և քանակական ցուցանիշների կատարելագործմանը և արդյունքների միջազգայնացմանը:

Հետազոտությունների միջազգայնացմանը նպաստող կարևոր գործոններից է նաև մի-ջազգային գիտաժողովների կազմակերպումը:

Արտասահմանյան երկրների գիտական ամսագրերում Ակադեմիայի ՊԴԿ-ի հրատարակած գիտական աշխատանքների թիվը փոքր է, պատճառներից մեկը նրանց ֆինանսական ցածր ապահովվածությունն է: ՊԴԿ-ի գիտական գործունեությանը նպաստելու և լեզվական խոչընդոտը հաղթահարելու համար Ակադեմիան դասախոսական կազմի համար կազմակերպում է օտար լեզվի անվճար ուսուցում և օժանդակում միջազգային համագործակցությունների արդյունքում ձեռքբերած գրականությամբ:

ԱՊՀ երկրներում գրախոսվող մասնագիտական ամսագրերում հրապարակումների ցանկ N Ամսագիրը (երկիրը) 2014 2015 2016

1. ,,Чрезвычайные ситуации: теория, практика, инновации материалы Международная научно-практическая конференция’’ (Гомель) 4

2. ,,Социология и право”, научный журнал, г. Санк-Петербург, (Россия) 1

3. ,,Сборник научных трудов в честь десятилетнего юбилея

профессиональной научно-педагогической деятельности кафедры социологии’’ СПбГЭУ, г. Санк-Петербург, (Россия)

2

4. Журнал издательство СГУ “Право и образование”, (Россия) 2

5. ИЦРОН ,,Сборник. научных трудов по итогам международной научно-практической конференции, г. Санк-Петербург, (Россия)

1

Page 81: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

81

6. Евразийский союз ученых. XXI международная научно-практическая конференция “Современные концепции научных исследований”. 1

7. Современные наукоемкие технологии, Пенза, (Россия) 3 8. Журнал ,,Образование личности’’, РИНЦ, Самара, (Россия) 2

Ընդամենը` 3 6 7

Չափորոշիչ ե. ՄՈՒՀ-ում գործում են հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մեխանիզմներ:

Հիմքեր՝ Ակադեմիայի 2017-2022 թթ. գիտահետազոտական գործունեության զարգացման հայեցակարգը:

Պատասխանել հետևյալ հարցերին: % Ուսումնառողների ո՞ր տոկոսն է բավարարված վերոնշյալ գործընթացներից: 77,0% Դասավանդողների ո՞ր տոկոսն է բավարարված վերոնշյալ գործընթացներից: 65,5% Գործատուների ո՞ր տոկոսն է բավարարված վերոնշյալ գործընթացներից: 55,6%

Ակադեմիայում ներկայումս իրականացվում է հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մշտադիտարկում:

Վերլուծել ՄՈՒՀ-ում գործող հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մեխանիզմների արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիան լինելով տարածաշրջանում միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանու-թյան, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում բարձրա-գույն մասնագիտական մակարդակներում համապատասխան մրցունակ կադրերի պատրաստ-մանը, կարևորում է ուսումնական գործընթացների փոխկապակցումը հետազոտական գործու-նեությանը (ՌԾ, ՆՊԱՏԱԿ 8) (Հավելված N 1.2): Խնդիր է դրել գիտական և հետազոտական աշխատանքներում ներգրավել նաև Ակադեմիայում ուսումնառող մագիստրոսի կրթական ծրագրով ուսանողներին և մշակել ասպիրանտական ծրագիր՝ նպատակաուղղելով դրանք նորագույն հետազոտական և կրթական տեխնոլոգիաներին տիրապետող և բնակչության պաշտպանության ոլորտին անհրաժեշտ մասնագիտական կարողություններով ու հմտութ-յուններով օժտված շրջանավարտների թողարկմանը, սահմանելով հստակ ցուցանիշներ:

Ակադեմիայում դասավանդվող առարկաների բաշխումը կատարվում է հաշվի առնելով դասավանդողների մասնագիտությունը, նրանց հմտություններն ու կարողությունները, փորձա-րարական հետազոտական նյութ պարունակող կուրսային աշխատանքները և մագիստրո-սական թեզերն առաջադրվում են համաձայն ամբիոնների և դասավանդողների գիտական ուղղվածության: Առաջնորդվելով գիտություն և կրթություն ինտեգրման սկզբունքներով՝ Ակա-դեմիայի ՊԴԿ-ն իր գիտական աշխատանքների արդյունքները ներառում է մասնագիտական կրթական ծրագրերում, ըստ նպատակահարմարության կատարում առարկայական դասըն-թացների կրթական ծրագրերի բովանդակային փոփոխություններ: Ամբիոնների կողմից կատարվող հետազոտական աշխատանքները մեծապես նպաստում են ինչպես ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ժամանակի նորարական փոփոխություններին պատշաճ արձագանքելու կարողությունների մեծացման ու տարածա-շրջանի հիմնախնդիրներին ուղղված առաջարկությունների մշակմանը: Դասավանդողներն ուսանողներին իրենց կատարած հետազոտական արդյունքներին հաղորդակից են դարձնում դասավանդվող առարկաների, ինքնուրույն, կուրսային աշխատանքների և մագիստրոսական թեզերի համար հանձնարարվող գրականությամբ ինչպես նաև թեմատիկ դասախոսու-թյունների միջոցով: Ուսանողների գիտելիքների յուրացման և հետազոտական հմտությունների կիրառման ուղիներից է նաև ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող գիտաժողովների, սեմինարների մասնակցությունը: 2014-2016թթ.

Page 82: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

82

ժամանակահատվածում Ակադեմիայի ուսանողների կողմից կարդացվել են 34 ուսումնագիտա-կան զեկույցներ: Դրանց պատրաստումը կատարվել է ամբիոնների խորհրդատվությամբ և աջակցությամբ: Ուսանողների լավագույն հետազոտական աշխատանքները տպագրվում են Ակադեմիայի գիտական ժողովածուում:

Չափանիշ 6-ի վերաբերյալ ներկայացնել SWOT վերլուծություն 5 տարիների համար: ՉԱՓԱՆԻՇ VI. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ կողմեր (Weaknesses)

1. Ակադեմիան տարածաշրջանում հանդիսանում է առաջատար հետազոտական կենտրոն քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում: 2. Ռազմավարական ծրագրում հետազոտություններին և

զարգացմանը վերաբերող նպատակի առկայություն: 3. Փորձառու մասնագետների մասնակցությունը

կրթական գործընթացին, բարձր որակավորում ունեցող դասախոսների (ոլորտի պատասխանատուներ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, ամբիոնների վարիչներ, կրթության ոլորտի առաջա-տար մասնագետներ) մասնակցություն կրթական գործընթացին:

4. Ակադեմիայի կողմից հրատարակվող գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի առկայություն, որն ընդգրկում է երեք բաժին, որոնք ամբողջությամբ ընդգրկում են քաղաքացիական պաշտ-պանության և արտակարգ իրավիճակներում բնակչու-թյան պաշտպանության հետազոտական գործունեության բոլոր հիմնական ոլորտները:

5. Ակադեմիայի աշխատակիցների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, աշխատաժովներին և հետազոտական աշխատանքներին:

1. Ակադեմիան չունի գիտահետազոտական գործունեության բավարար փորձ:

2. Առկա են դժվարություններ բարձր որա-կավորման կադրերին Ակադեմիայի աշ-խատանքներում ներգրավելու հարցում:

3. Հետազոտական աշխատանքներում ուսա-նողների թույլ ներգրավվածություն:

4. Բարձր վարկանիշով հանդեսներում տպագրված աշխատանքների քիչ քանակը:

5. Գիտական և հետազոտական աշխատան-քների խրախուսման ոչ բավարար մեխանիզմներ:

6. Տարածաշրջանում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավի-ճակներում բնակչության պաշտպա-նության ոլորտում գիտահետազոտական հաստատությունների բացակայություն:

Հնարավորություններ (Opportunities) Վտանգներ (Threats)

1. Բարձրակարգ մասնագիտական կադրերի պահան-ջարկ, տեղական, արտասահմանյան կրթական և գիտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնում:

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում: 3. Մասնակցություն հանրապետական, միջազգային և

տարածաշրջանային հետազոտական ծրագրերում:

1.Նմանատիպ ուսումնական հաստատություն բացակայություն:

2. Դեռևս ցածր է ՊԴԿ-ի հետազոտական գործունեությունը խթանող մեխանիզմների արդյունավետությունը, նրանց մեծ մասն ընդգրկված չէ հետազոտական աշխա-տանքներում: Այդ նպատակով առկա հնարավորությունները կուղղվեն ՊԴԿ-ում երիտասարդների թվի համամասնության ավելացմամբ:

3. ՀՀ գիտահետազոտական կազմակեր-պությունների համագործակցության բացակայություն:

4. Պետության կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային հետազոտական թեմաների բացակայություն:

5. Ակադեմիայի բյուջեում գիտությանը վերաբերող առանձին հոդվածի բացակայություն:

Page 83: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

83

Ելնելով Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և որակի ապահովման քաղաքականության պահանջներից անհրաժեշտ է իրականացնել որոշակի աշխատանքներ Ակադեմիա-յի բարձր որակավորմամբ աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելու, նոր աշխատակիցներ ներ-գրավելու և ներքին մյուս շահեկիցների մտավոր ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

Ակադեմիայի գիտական կյանքի ակտիվացման համար նախատեսվում է. աջակցել և ավելացնել Ակադեմիայի աշխատակիցների և ուսումնառողների հանրապետական և

միջազգային գիտաժողովների մասնակցությունը, ակտիվացնել հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը, կազմակերպել հանրապետական և միջազգային գիտաժողովներ, համաձայն Ակադեմիայի գերակա

գիտական՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությունների:

VII. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Ակադեմիայի խնդիրներից է համարում ֆինանսական, նյութատեխնիկական՝ շենքային և գույքային բաղադրիչների ապահովվածության, ուսումնական գործընթացում նորարարական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման, ուսումնական միջավայրի պահպանման և արդյունավետ կառավարման ու բարելավման մեխանիզմների կատարելա-գործումը` սահմանված առաքելության և նպատակների արդյունավետ իրականացման համար: ՉԱՓԱՆԻՇ: ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ` ուսումնական միջավայրի ստեղծման, արդյունավետ կառավարման, նրա բարելավման մեխանիզմների կատարելագործման և սահմանված առաքելության ու նպատակների արդյունավետ իրականացման համար:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. ՄՈՒՀ-ում առկա է մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական միջավայր:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները (2012-

2016թթ.): Հաստատության մասնաշենքերը և դրանց օգտագործման նպատակները: Լսարանները, լաբորատորիաները, ուսումնական կաբինետները,

համակարգչային սրահները և դրանց օգտագործման նպատակները: Գրադարանների, պաշտոնական ինտերնետային կայքերի և գրականության

հասանելի այլ աղբյուրները: Ռեսուրսներով ապահովվածության վերլուծությունը: Գործընթացների բարելավմանն ուղղված միջոցառումները և մեխանիզմները:

Պատասխանել հետևյալ հարցերին: % Արդյո՞ք ուսումնառողները բավարարված են ռեսուրսների ապահովվածությունից: Այո/80,1 Արդյո՞ք դասավանդողները բավարարված են ռեսուրսների ապահովվածությունից: Այո/91,0

Վերլուծել ուսումնական ռեսուրսների համապատասխանությունը հաստատության որակավորումների շրջանակի հետ:

Ակադեմիայի 2014-2019 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նպատակներից է որակյալ ենթակառուցվածքների ստեղծումը (ՌԾ, Խնդիր 5.2) (Հավելված N 1.2):

2016 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ակադեմիայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորում են շուրջ 1040 ուսանող, որոնց դասընթացներն կազմակերպվում են 3 մասնաշենքերի 41 լսարաններում և 11 կաբինետ-ներում ու լաբորատորիաներում, երկհերթ, և լիովին բավարարում են լիցենզավորման պա-հանջներին, որոնք ներկայացվում է ՀՀ ԿԳ նախարարության կողմից (ԳԱՑ, ցուցանիշ 4.1, 4.2,

Page 84: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

84

4.3) (Հավելված N 1.5), այսինքն ուսանողների կրթական կարիքներն ապահովելու և հագեցած կրթական միջավայր ստեղծելու նպատակով Ակադեմիան ունի բավարար քանակությամբ ուսումնական մասնաշենքեր և գործնական պարապմունքների ուսումնական բազա` Լուսա-կերտի վարժահրապարակը:

Պետք է նշել, որ Ակադեմիայում ՊԴԿ-ի մեծ մասը դասընթացները վարում են տեղեկատ-վական և տեխնիկական համապատասխան միջոցների և համակարգերի կիրառմամբ, իսկ ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած լսարաններում անցկացվող մեծ թվով դասախոսություններն ու կազմակերպվող հանդիպումները ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա ավելացնելու վերջիններիս քանա-կը և անշարժ միացմամբ տեղակայել լսարաններում:

Կրթական ծրագրերի զարգացման և նոր մասնագիտությունների պահանջներին համա-պատասխան Ակադեմիայում շարունակաբար ստեղծվում են նոր ուսումնական կաբինետներ և կահավորվում լսարաններ:

Յուրաքանչյուր տարի Ակադեմիայի բյուջեից զգալի գումարներ են հատկացվում մասնա-շենքերի, ուսումնական ու գործնական բազաների, վարժահրապարակի և այլ շինությունների վերանորոգման ու արդիականացման աշխատանքների համար, որի արդյունքում վերոնշյալ կառույցները հնարավորինս կահավորված և տեխնիկապես հագեցված են: Ակադեմիայում գոր-ծում են ուսումնական 8 կաբինետ ու լաբորատորիա, համակարգչային 3 սրահ, ինտերակտիվ ուսուցման 1 կաբինետ: Ի նշան ընկերության և համերաշխության համակարգչային սրահներից մեկը, որը հագեցած է էլեկտրոնային արդիական սարքավորումներով (smart-գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ), կահավորվել է Իտալիայի հետ համագործակցության արդյունքում և անվանվել «Իրավիճակային սենյակ», ինչը հնարավորություն է տալիս կատարել իրավիճա-կային վերլուծություններ, զարգացնել ուսանողների խմբային մտածողությունը և համագործակ-ցությունը:

2014թ.-ին Ակադեմիայում ՀՀ ԱԻՆ-ի, Ակադեմիայի, աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության, ՄԱԶԾ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալու-թյան հետ համատեղ բացվեց ինտերակտիվ ուսուցման կաբինետը, որը ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղային համալիր է: Հիշյալ համալիրում ուսանողները ստանում են գործնական գիտելիքներ ու հմտություններ տարբեր ոլորտների արագ արձագանքման ծառայությունների կարգավար-օպերատորների գործընթաց-ներից, միմյանց հետ հաղորդակցվելով skayp/և ոչ միայն/ ծրագրի միջոցով:

Ակադեմիան ունի ուսանողների ու դասախոսների փոխանակման համագործակցության պայմանագիր Վարշավայի հրդեհային ծառայության բարձրագույն ուսումնական հաստատու-թյան, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում որակյալ մասնագետների կայուն համակարգի ստեղծման, կադրերի փոխանակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների կա-տարման և այլ ուղղություններով Հարավային Կորեայի և համագործակցության համաձայ-նագիր Բելոռուսի հակահրդեհային ակադեմիայի հետ:

ՀՀ ԱԻ նախարարության, Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասում կենսաանվտանգության ու կենսաապահովման կարողու-թյունների ուժեղացման ծրագրի և Ակադեմիայի կողմից 2016թ. հունվարին Ակադեմիայում ստեղծվեց ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ 2 կաբինետ՝ կենսաբանաքիմիա-կան ու քաղաքացիական պաշտպանության (հագեցվածությունը շուրջ 20հազար եվրո արժո-ղությամբ) և առաջին բուժ. օգնության: Բացի նշյալ կաբինետները, Ակադեմիան ունի նաև հրշեջփրկարարական սարք-սարքավորումների և հրշեջփրկարարական, ալպինիստական հանդերձանքի կաբինետ, որոնց կահավորումն իրականացվել է Շվեյցարիայի միջազգային

Page 85: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

85

զարգացման ու համագործակցության գործակալության (SDCA) «Տարածքային արագ արձա-գանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում, որը կազմում է շուրջ 230 հազար եվրո:

2016 թ. սեպտեմբերից Ակադեմիան ունի համագործակցության պայմանագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ: 2014 թ. սկսած Ակադեմիան համագործակցության պայմանագրեր ունի նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների հետ:

Ուսումնական միջավայրի բարելավումը մշտապես իրականացվող գործընթաց է, և հանդիսանում է Ակադեմիայի ռազմավարական նպատակներին տանող կարևոր առաջնա-հերթություն (ՌԾ, Խնդիր 1.1): Ակադեմիայում պարբերաբար գնահատվում են լսարանային ֆոնդի և ուսումնագիտական լաբորատոր բազայի վիճակը, հաշվի են առնվում ֆակուլտետի դեկանի և ամբիոնների վարիչների առաջարկները, ըստ այդմ` ստեղծվում, տեխնիկապես հագեցվում են լսարանները, համակարգչային սրահները: Կրթական և հետազոտական ծրագրերի կարիքներին համապատասխան Ակադեմիայի լսարանային ֆոնդի, ուսումնագիտա-կան լաբորատոր բազայի առկա վիճակի գնահատմանը, դրանց փուլային արդիականացմանը, նոր կաբինետների ու լաբորատորիաների ստեղծմանը և ուսումնական ու գործնական տարածքների առավել արդյունավետ օգտագործմանը զուգընթաց՝ Ակադեմիայի վարչակազմը խնդիր է դրել մինչև 2017-2018 ուստարվա ավարտը Լուսակերտ վարժահրապարակում ստեղծել մասնագիտացված ջրավազան, սպորտային հրապարակներ, ծխապատ տարածք տարբեր վարժանքների ու փրկարարական աշխատանքների կատարման համար, ապահովե-լով ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման համար անհրաժեշտ սարքավորում-ներով, որը բխում է Ակադեմիայի ՌԾ-ից (ՌԾ. Խնդիր 5.1) (Հավելված N 1.2):

Ակադեմիայի գլխավոր մասնաշենքում առկա են՝ գրադարան, մարզադահլիճ, դահլիճներ (հագեցված տեխնիկական միջոցներով` գիտաժողովների, տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման համար), լսարաններ, կաբինետներ, բուֆետ, բուժկետ և այլն:

Ակադեմիայի կարևորագույն ռազմավարական ուղղություններից է գրադարանի զարգա-ցումը, որը հագեցած է անհրաժեշտ մասնագիտական գրականությամբ: Գրադարանային ֆոն-դում առկա գրականությունը մասնագիտական առումով համապատասխանում է Ակադեմիայի ուսումնական, գիտական ծրագրերի արդի պահանջներին, և մասնագիտական գրականության մեծ մասի հեղինակները Ակադեմիայի ՊԴԿ է: Համագործակցության պայմանագրերի համաձայն Ակադեմիայի ուսանողները հնարավորություն ունեն օգտվելու ՀՀ ազգային գրադարանի և ՀԱՊՀ-ի գրադարանի հարուստ գրադարանային ֆոնդից (www.seua.am):

ՀՀ ԱԻՆ և Ակադեմիայի կայքէջերում տեղադրված են Ակադեմիայի կողմից հրատարակ-ված տարբեր հրապարակումներ (մեթոդական ձեռնարկներ, տեղակատվական բուկլետներ և այլ նյութեր), հաճախ օգտագործվող մասնագիտական գրականություն, ինչպես նաև այլ մասնագիտական գրականություն:

Ակադեմիայի ռազմավարական նպատակներից է զարգացնել Ակադեմիայի Էլեկտրոնային գրադարանը և համալրել նոր մասնագիտական գրականությամբ (ՌԾ, Խնդիր 7.1) (Հավելված N1.2): Գրադարանի գրքերի ընդհանուր թիվը 2116 է, այդ թվում՝ դասագիրք-70, մասնագիտա-կան գիրք՝-1990, ծրագրային գեղարվեստական՝-56, ուսումնամեթոդական՝-75, ուսումնաօժան-դակ՝ ատլաս՝-7, քարտեզ՝-46, բազմաթիվ մասնագիտական ամսագրեր և այլն (Հավելված N1.5):

2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գրադարան կատարված հաճախումների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1430 և ավելի, ովքեր օգտվել են նաև համակարգիչներից և գերարագ ինտերնետից: Տարածքում հասանելի է նաև անվճար WiFi:

Գրադարանում քիչ քանակով առկա գրականության թվայնացման շնորհիվ էլեկտրոնային պաշարների ֆոնդը պարբերաբար ավելացվում է: Առկա է շուրջ 150 անուն էլեկտրոնային

Page 86: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

86

գրականության հավաքածու` սկավառակադարան, որը գրադարանային պաշարների մաս է կազմում և ունի էլեկտրոնային ունիվերսալ քարտադարան:

Կարմիր խաչ, UNDP, UNEP, ISDR, UNICEF, ENPARD, UNISDR,OCHA, Save the children միջազգային կազմակերպությունները Ակադեմիայի գրադարանին նվիրել են մեծ թվով գրքեր:

Վերլուծել ՄՈՒՀ-ում առկա մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական միջավայրի արդյունավետությունը նշելով շահակիցների բավարարվածության աստիճանը: Հիմնավորել մոտեցումը և արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիան իրականացնում է դասավանդման նյութերի և ռեսուրսների արդիականաց-ման քաղաքականություն և համապատասխան ընթացակարգերի շնորհիվ կարևորում է մաս-նագիտական և համակարգչային լաբորատորիաների, գրադարանի, ամբիոնների ու այլ ենթակառույցների արդյունավետ և նպատակային օգտագործումը, որոնց արդիականացման և լիարժեք օգտագործման համար հատկացվում են անհրաժեշտ նյութական ռեսուրսներ, իսկ նրանց շարունակական բարելավման համար անհրաժեշտ կլինեն նոր ֆինանսական հնարա-վորություններ (ՌԾ իրականացման ժամանակացույց-պլան, Նպատակ 6.1) (Հավելված N1.2): Ակադեմիայում ստացած կրթությունից ուսանողների, շրջանավարտների և դասավանդողների բավարարվածության վերաբերյալ հարցումները հանդիսանում են որակի ապահովման ներքին համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հարցումների ընթացքում գնահատվում են նաև ուսումնական միջավայրը՝ ուսումնական տարածքները, ռեսուրսները և օժանդակ ծառայությունները: Օրինակ՝ 2015-2016 ուսումնական տարվա Ակադեմիայի շրջանավարտների՝ բուհի ուսումնառության ռեսուրսներից և օժանդակ ծառայություններից բավարարվածության վերաբերյալ հարցման արդյունքները ներկայացված են ստորև:

4.5

4.37

4.39

3.9

3.974.1

3.6 3.7 3.8 3.9 4 4.1 4.2 4.3 4.4 4.5

Լաբորատորիաների սարքավորումների հագեցվածություն

Համակարգչային սրահի մատչելիությունից և կահավորումից

Գրադարանի աշխատակազմից և սպասարկումից

Կարիերայի կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը

Հաճախ եք oգտվում գրադարանից և ընթերցասրահից

Սննդի և հանգստի պայմաններից

Ռեսուրսներից ուսանողների բավարարվածության արդյունքները (2015-2016 ուսումնական տարի)

Ինչպես երևում է ներկայացված տվյալներից 2015թ.-ին ուսանողները 5 միավորանոց

համակարգում առավել բարձր են գնահատել լաբորատորիաների հագեցվածությունը (4,5), գրադարանի աշխատանքը (միջին գնահատականը՝ 4,39), ինչպես նաև համակարգչային սրահների ու համացանցի մատչելիությունը, կահավորումը (4,4): Ներքին շահակիցների կողմից Ակադեմիայի լաբորատորիաների հագեցվածության վիճակին, սննդի և հանգստի պայմաններին (4,1), ընթերցասրահի հարմարավետությանը (3,97) և անվտանգության ապահովման համակարգին նույնպես տրված է համեմատաբար բարձր գնահատական: Ստորև ներկայացված են պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ կազմերի և առկա ու հեռակա ուսուցման համակարգերի ուսանողների բավարարվածության հարցման արդյունք-ները ռեսուրսներից և ծառայություններից:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Ակադեմիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: 2016-2017 ուստարում նշված ուղղությամբ նյութական զգալի ռեսուրսներ են հատկացվել, ինչի արդյունքում այսօր Ակադեմիայի համակարգչային ցանցն իր ծավալներով, տեխնիկական հագեցվածությամբ և որակական բնութագրերով լիովին համապատասխանում է

Page 87: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

87

ներքին շահակիցների պահանջներին:

Ակադեմիան բավականին միջոցներ է ներդրել միասնական տեղեկատվական միջավայր ստեղծելու համար՝ ինտերնետային կապ, համակարգչային ներքին ցանց, SuperVision YSU էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, Հոսթինգ (տեղակայման) Space 2 ծառայություն, ինչը հնարավոր է դարձնում ստորաբաժանումների միջև տեղեկատվության արագ փոխանակությունը և նվազեցնում փաստաթղթաշրջանառությունը: 2016թ. հունիսի 1-ից ներդրվել է կադրային գործերի վարման և տվյալների բազայի մշակման միասնական ծրագիր, որն ամրացնում է ՀՀ ԱԻՆ և ստորաբաժանումների կապը, նպաստում տվյալների փո-խանցման, ստացման, վերլուծության դյուրինացմանը: Ակադեմիայի ներքին ցանցին միացված են շուրջ 105 համակարգիչ: Ստորաբաժանումները, ուսումնաօժանդակ ու ՊԴԿ-ն ունեն էլեկտրոնային հասցեներ և օգտվում են էլեկտրոնային փոստի ծառայություններից: ՊԴԿ-ի զգալի մասն ուսանողների հետ շփումն իրականացնում է նաև էլեկտրոնային կապի միջոցով:

Ակադեմիան Լուսակերտ վարժահրապարակի տարածքում կառուցել է հյուրանոցային համալիր, որտեղ գիշերում են դասախոսներն ու ուսանողները, ուսումնավարժանքներ և միջազգային ուսումնավարժանքներ կազմակերպելիս:

Ուսումնական միջավայրի գնահատումը տրվում է նաև ամբիոնների և ֆակուլտետի նիս-տերի ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու առկա կարիքները և իրականացնել բարելավման գործընթացներ։ ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈՒՀ-ը, իր առաքելությունն և նպատակներն իրականացնելու համար, հատկացնում է համապատասխան ֆինանսական ռեսուրսներ` անհրաժեշտ միջոցներով և սարքավորումներով ապահովելու ու գործարկելու համար:

Ուսանողների բավարարվածությունը ռեսուրսներից և ծառայություններից (2015-2016 ուս. տարի)

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի բավարարվածությունը ռեսուրսներից և ծառայություններից (2015-2016 ուս. տարի)

Page 88: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

88

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները

(2012-2016թթ.): Բյուջեի բաշխումը` ըստ մուտքերի և ծախսերի: Բյուջեի բաշխումը՝ ըստ ՄՈՒՀ-ի առաքելության հիմնական ուղղությունների

(դասավանդում և ուսումնառություն, հետազոտություն և զարգացում, ծառայություն հասարակությանը):

Բյուջեի բաշխումը՝ ըստ ռազմավարական ուղղությունների: Ուսումնական գործունեությունից ստացվող մուտքերի բաշխումը` պետական

ֆինանսավորում, ուսման վճարներ, վերապատրաստումներ և այլն (արտահայտված տոկոսներով):

Հետազոտական աշխատանքների, դասավանդման և ուսումնառության, մասնագիտական զարգացման, գրադարանների թարմացման և հարստացման, սարքավորումների, գույքի ձեռքբերման համար նախատեսված հատկացումները (արտահայտված տոկոսներով):

Վերլուծել բյուջեի բաշխման արդյունավետությունը: Արդյո՞ք ուսումնական գործընթացին վերաբերող ծախսերի բաշխումը համապատասխանում է հաստատության ռազմավարական նպատակներին: Հիմնավորել մոտեցումը և արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբե-րումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի 2014-2019թթ. ՌԾ-ում ներկայացվում են ֆինանսական կայունության և ռեսուրսների արդյունավետ կառավարման ապահովման հիմնախնդիրները (ՌԾ, Խնդիր 6.2): Ակադեմիայում ֆինանսական հոսքերի կառավարումը և վերահսկողությունն իրականացնելու նպատակով կազմվում է բյուջետային մուտքերի և ելքերի տարեկան նախահաշիվ, իսկ ֆինանսական տարվա ավարտից հետո փաստացի տվյալների վերլուծությունների հիման վրա ներկայացվում է տարեկան բյուջեի կատարողականը (Հավելված N 1.2):

Ակադեմիայում առկա է ֆինանսական ռեսուրսների բաշխման հստակ սահմանված գործընթաց: Ֆինանսական միջոցների բաշխումն իրականացվում է ըստ ստացման ուղղու-թյունների: Ուսման վճարներն ուղղվում են Ակադեմիայի աշխատակիցների, ուսման գործընթա-ցում ներգրավված ՊԴԿ-ի և ժամավճարային հիմունքներով աշխատող դասախոսների աշխա-տավարձի վճարմանը, շենքերի վերանորոգմանը, ուսումնական նյութերի և գրականության տպագրմանը և ձեռքբերմանը, գույքի, գրասենյակային ապրանքների ձեռքբերմանը, կոմունալ վճարներին և այլն (ՌԾ, Խնդիր 6.3) (Հավելված N 1.2):

Վերջին տարիների ֆինանսական հոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեց-տարի աճել են ինչպես Ակադեմիայի եկամուտները, որը հիմնականում պայմանավորված է ուսանողների թվի և պետական ֆինանսավորման չափաբաժնի ավելացմամբ, այնպես էլ ծախսերը, ինչը բացատրվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների, ձեռք բերվող ռեսուրսների և ուսումնական միջավայրի շարունակական բարելավման հետ կապված ծախսերի ավելացմամբ (ԳԱՑ, ՑՈՒՑԱՆԻՇ 3.7) (Հավելված N 1.5): Ներկայացված տվյալներից երևում է, որ չնայած վճարովի ուսուցման համակարգից ստացվող եկամուտները 2012թ. համեմատ 2015թ. նվազել են 9%-ով, սակայն ընդհանուր եկամուտները աճել են 74 %-ով, իսկ Ակադեմիայի եկամուտները կախված են նաև ուսման վճարներից, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր մուտքերում կազմում է շուրջ 37%: Հետևաբար, Ակադեմիան եկամուտների բազմա-զանեցման կարիք ունի, ինչը և համարվում է Ակադեմիայի ռազմավարական խնդիրներից:

Ակադեմիայի կարևորագույն ռազմավարական նպատակներից է բարձրորակ կրթության ապահովումը, որի իրականացմանն է ուղղվում ֆինանսական միջոցների շուրջ 25%-ը (ԳԱՑ, ՑՈՒՑԱՆԻՇ 3.7, ՑՈՒՑԱՆԻՇ 3.8) (Հավելված N 1.5):

Վերլուծությունից երևում է, որ 2012թ. համեմատ 2015թ-ին ուսանողների թվի 9%- ի նվազման պայմաններում 48%-ով աճել են ուսումնական և ուսումնաօժանդակ ծախսերը և 11 %-ով՝ մեկ ուսանողին ընկնող տեսակարար ուսումնական և ուսումնաօժանդակ ծախսերը:

Page 89: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

89

Ուսումնական և ուսումնաօժանդակ ծախսերի հաշվեկշիռն ընդհանուր տարեկան ծախսերի մեջ 2012 թ. համեմատ, ինչպես երևում է, որոշ չափով աճել է, ինչը վկայում է այն մասին, որ Ակադեմիան ավելացնում է իր ռազմավարական մյուս նպատակներին հասնելուն ուղղված ֆինանսական միջոցները (ԳԱՑ, ՑՈՒՑԱՆԻՇ 3.8, ՑՈՒՑԱՆԻՇ 3.9) (Հավելված N 1.5):

2015 թ. Ակադեմիայի բյուջեի հիմնական եկամտային հոդվածներն ունեն հետևյալ բաշխվածությունը. ուսման վարձավճարները կազմում են բյուջեի մուտքային մասի շուրջ 45 %-ը, պետական ֆինանսավորումը` 40 %-ը, այլ եկամուտները` 15 % -ը:

Ինչպես երևում է ԳԱՑ-ում ներկայացված տվյալներից` վերջին հինգ տարիների ընթացքում Ակադեմիայի եկամուտները վճարովի ուսուցման համակարգից աճել է 1%-ով, իսկ պետական բյուջեից` մոտ 80%-ով, այլ եկամուտներից՝ 5 %-ով(ԳԱՑ. Ցուցանիշ 3.4) (Հավելված N 1.5):

Յուրաքանչյուր տարվա ընդհանուր ծախսերի ավելացմանը զուգահեռ աճել են նաև

ուսումնական ծախսերը. արդյունքում մեկ ուսանողի հաշվին ընկնող ուսումնական ծախսերն ավելացել են:

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈՒՀ-ում գործում է մասնագիտությունների կրթական ծրագրերի նպատակների իրականացումն ու շարունակականությունն ապահովող և երաշխավորող ֆինանսական միջոցների բաշխման քաղաքականություն:

Հիմքեր`

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը: Ակադեմիայի ֆինանսական միջոցների հաշվապահական հաշվառում: Ֆինանսական աուդիտի նշանակման կանոնակարգը և աուդիտի արդյունքները: Ակադեմիայի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերի ուղղությունները: Ակադեմիայի հաշվապահության կանոնադրությունը: Ակադեմիայի շենքերի շահագործման և գնումների կարգավորման բաժնի

կանոնակարգը: Ֆինանսական միջոցներին համապատասխան հաստատության գործունեության

պլանավորման, կառավարման և մշտադիտարկման քաղաքականությունը: Պետական, մասնավոր և միջազգային կազմակերպություններից ստացվող

ֆինանսական և նյութական միջոցների օգտագործման ընթացակարգը: Վերլուծել ՄՈՒՀ-ում գործող մասնագիտությունների կրթական ծրագրերի նպատակների

իրականացումը ու շարունակականությունը ապահովող և երաշխավորող ֆինանսական միջոց-ների բաշխման քաղաքականության արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը և արդյու-նավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայում ֆինանսական միջոցները բաշխվում են հետևյալ հաջորդականությամբ. բյուջեի նախագիծը կազմվում է ռեկտորի, պրոռեկտորների և գլխավոր հաշվապահի կողմից հիմքում ունենալով հաշվապահության կողմից հաշվարկված եկամուտները, կատարվելիք ընդհանուր ծախսերը (աշխատավարձ, սոցիալական վճարներ, պետական հարկեր, կոմունալ

40%45%

15% ՊետականֆինանսավորումՈւսմանվարձավճարներԱյլ եկամուտներ

Ակադեմիայի եկամուտներն ըստ աղբյուրների 2015թ. Ակադեմիայի եկամուտներն ըստ աղբյուրների 2014թ.

39%

47%

14% ՊետականֆինանսավորումՈւսմանվարձավճարներԱյլ եկամուտներ

42%

15%13%

29%

1%

Ուսումնական ՎարչականՈւսումնաօժանդակՀարկերԱյլ ծախսեր

Ակադեմիայի 2015 թ. ծախսերն ըստ ռազմավարական ուղղությունների

Page 90: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

90

վճարումներ և այլն) և ստորաբաժանումների կարիքներից բխող հայտերը: Բյուջեի նախագիծը քննարկվում է գիտական խորհրդի նիստում և հավանության արժանանալու դեպքում ներկայացվում Ակադեմիայի խորհրդին, այնուհետև ՀՀ ԱԻՆ հաստատման: Ակադեմիայի բյուջետային և արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի նախահաշիվները հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Յուրաքանչյուր հաշվետու տարվա սկզբին լիազոր մարմին է ներկայացվում գնումների պլանը, որի համաձայն կատարվում են գնումները:

Ակադեմիայի բնականոն գործունեության և առաջընթացի կարևորագույն երաշխիքը նրա ֆինանսական կայունությունն է, որը կհաջողվի պահպանել, եթե պետական բյուջետային ֆինանսավորմանը զուգընթաց ապահովվի արտաբյուջետային եկամուտների կայուն աճ:

Մյուս կողմից, Ակադեմիայի զարգացման նոր ծրագրերի ֆինանսական ապահովումը պահանջում է ներդաշնակեցնել ռեսուրսների բաշխումը ռազմավարական ծրագրի խնդիրնե-րին և առաջնային ուղղություններին: Ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից առաջնահերթ խնդիրներն են նաև ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու ռեսուրսա-խնայողության քաղաքականության հետևողական իրականացումը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին ֆակուլտետն Ակադեմիայի ղեկավարու-թյանն է ներկայացնում հաջորդ ուստարվա ամբիոնային ուսումնական ծանրաբեռնվածություն-ները, որոնց հիման վրա էլ կատարվում է դասախոսների հաստիքների ձևավորումը և աշխատանքի վարձատրությունը: Ռեսուրսների բաշխման մեխանիզմներից է առանձին ստորաբաժանումների հայտերի հիման վրա Ակադեմիայի շենքերի շահագործման և գնումների կարգավորման բաժնի, կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումը, որը ստեղծվել է 2016թ.:

Ակադեմիան հետևում է բյուջեի կատարմանը և յուրաքանչյուր տարեվերջին գիտական խորհրդի նիստում քննարկվում են բյուջեի կատարողականը, որոշվում կատարվելիք անհրա-ժեշտ փոփոխությունները, պլանավորվում հաջորդ տարվա եկամուտները և ծախսերը:

Ակադեմիայի ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական գործունեու-թյան վերաբերյալ ամեն տարի տրվում են անկախ աուդիտորական եզրակացություններ: ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից իրականացված աուդիտի հաշվետվության եզրակացության մեջ նշվում է, որ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը հիմնականում ղեկավարվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպու-թյունների մասին» ՀՀ օրենքով և Ակադեմիայի կանոնադրությամբ ու համախմբված ֆինանսական վիճակը 28.12.2015թ.-ի դրությամբ, համաձայն ֆինանսական հաշվետվություն-ների միջազգային ստանդարտների, համախմբված ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս է ճշմարիտ և իրական պատկեր (Հավելված N 1.1):

Թեև Ակադեմիայի միջոցները կառավարվում են հնարավորինս արդյունավետ, այդու-հանդերձ, դրանց կառավարման և օգտագործման արդյունավետության բարձրացումը, լինելով Ակադեմիայի ռազմավարական ընթացիկ գերակայություն, գտնվում է Ակադեմիայի ռեկտորի ուշադրության կենտրոնում: ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. ՄՈՒՀ-ի ռեսուրսային բազան հնարավորություն է ընձեռում մասնագիտու-թյունների կրթական ծրագրերի և ռազմավարական պլանի իրականացման համար, ինչը նպաստում է որակի շարունակական բարելավմանը և կայունությանը:

Հիմքեր՝

Ռեսուրսների ժամանակին բաշխելու մեխանիզմները, գործընթացները և ընթացակարգերը:

Ուսուցման գործընթացների որակի ապահովման համար դասավանդողների և ուսումնառողների կարիքների բավարարման մեխանիզմները:

Վերլուծել որակի շարունակական բարելավումն ու կայունությունը ապահովելու նպատա-կով ՄՈՒՀ-ի ռեսուրսային բազայի արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը և արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Page 91: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

91

Ակադեմիայի ռազմավարական նպատակների իրականացման գործընթացում կարևոր-վում է տեխնիկական միջոցների և էլեկտրոնային ռեսուրսների զարգացման գործընթացի ապահովումը և շարունակական բարելավումը: Ակադեմիայի 2014-2019թթ. ՌԾ-ում ներկա-յացվում են տեղեկատվական ռեսուրսների զարգացման հիմնախնդիրները (Հավելված N 1.2):

Ակադեմիայում կրթական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների պլանավորումը կատարվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջի համաձայն:

Գործող կրթական ծրագրերի ռեսուրսային ապահովվածության գնահատման մեխանիզմ է հանդիսանում նաև կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգը, որի համար մշակվել է համապատասխան կարգ («Ակադեմիայի կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերանայման կարգ»), ըստ որի նախատեսվում է մեկամյա պարբերակա-նությամբ գնահատել ծրագրի ռեսուրսային ապահովվածությունը, որի հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ռեսուրսների ձեռքբերման հայտերը հասցեագրվում են Ակադեմիայի շենքերի շահագործման և գնումների կարգավորման բաժնին:

Ռեսուրսների ձեռքբերումն իրականացվում է կենտրոնացված ձևով՝ բոլոր կրթական ծրագրերի համար համատեղ, իսկ դրանց բաշխումը՝ ըստ առանձին ծրագրերի ռեսուրսային կարիքների:

Ռեսուրսների պլանավորման և ձեռքբերման տեսանկյունից կարևորագույն գործոններ են հանդիսանում աշխատաշուկայի պահանջներից ելնելով մասնագիտությունների կրթական ծրագրերի փոփոխությունները և նրանցում ուսանողների թվաքանակը: Քանի որ ընդունելու-թյունը կազմակերպվում է ըստ պլանավորված և ՀՀ ԿԳՆ-ի կողմից հատկացված լիցենզավոր-ման տեղերի թվերի, ուստի ռեսուրսների կարիքների կտրուկ ավելացումներ կամ նվազեցում-ներ, որպես կանոն, տեղի չեն ունենում: Այդուհանդերձ, ուսանողների թվի որոշակի ավելաց-ման դեպքում Ակադեմիան կկարողանա համապատասխան քանակի ռեսուրսներ ապահովել, օրինակ՝ լրացուցիչ ծանրաբեռնել ՊԴԿ-ին կամ նոր դասախոսներ ընդունել աշխատանքի և այլն:

Ակադեմիայի զարգացման և առաջընթացի տեսանկյունից կարևորվում է ուսումնական գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը: Այդ նպատակով 2014-16թթ. ընթացքում ձեռք են բերվել սարքեր և սարքավորումներ, այդ թվում՝ համակարգիչ-ներ, դյուրակիր համակարգիչներ, որակյալ տպիչ սարքեր, պատճենահանող սարքեր, պրոյեկ-տորներ, կենսաբանական, փրկարարական, առաջին բուժօգնության և այլն (Հավելված 1.5):

2014թ. Ակադեմիայի ուսումնական մասնաշենքի 5-րդ հարկը, տեխնիկապես վերազինվել է, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին մասնակից դարձնել ՀՀ ԱԻՆ գործակար-գավարական խորհրդակցություններին (այն ուսանողների մոտ ձևավորում է օպերատիվ կառավարման գործնական հմտություններ) և հարկ եղած դեպքում, իրականացնել հեռավար գիտաուսումնական սեմինարներ: ՉԱՓՈՐՈՇԻՉ ե. ՄՈՒՀ-ում առկա է տեղեկատվությունը և փաստաթղթավորման գործընթացները կառավարելու հստակ քաղաքականություն և ընթացակարգ:

Հիմքեր՝

Տեղեկատվության և փաստաթղթաշրջանառության կառավարման կանոնակար-գերը:

Տեղեկատվության և փաստաթղթաշրջանառության կառավարման մեխանիզմ-ները և /կամ համակարգը:

Գործընթացի վերանայման արդյունքները վերջին 5 տարիների համար Գործընթացների բարելավմանն ուղղված միջոցառումները:

Վելուծել ՄՈՒՀ-ում գործող տեղեկատվության և փաստաթղթաշրջանառության գործըն-թացների կառավարման քաղաքականության և ընթացակարգերի արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը և արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համա-պատասխան հիմքերից):

Տեղեկատվության և փաստաթղթաշրջանառության կառավարման բարելավումը Ակադե-

Page 92: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

92

միայի ռազմավարական խնդիրներից է և ներքին ու արտաքին փաստաթղթերի շարժը, իրա-կանացվում է գործավարության կարգին համապատասխան:

Ակադեմիայում 2011թ. ներ է դրվել փաստաթղթերի էլեկտրոնային (Mulberry) համա-կարգը, որն ապահովում է փաստաթղթաշրջանառության և 2016թ. հունիսի 1-ից՝ կադրային գործերի վարման ու տվյալների բազայի մշակման միասնական ծրագրերը, որոնք նպաստում են կարճ ժամանակում տվյալների փոխանցման և ստացման ուղիղ կապ ՀՀ ԱԻՆ-ի հետ, 2013թ. ներակադեմիական տվյալների փոխանակման ցանցային կապ է ապահովված Ակադե-միայի ստորաբաժանումների միջև, որի արդյունքում արագացել է վերոնշյալ օղակների միջև կապը, 2014թ.՝ ներ է դրվել կառավարման SuperVision, YSU տեղեկատվական համակարգը և Հոսթինգ (տեղակայման) Space 2 ծառայությունը, որոնք միասնական կենտրոնացված տեղե-կատվական համակարգ են տվյալների մեկ ընդհանուր բազայով:

Ակադեմիան համալրվել ու շարունակում է համալրվել նորագույն տեխնոլոգիաներով և տեխնիկական միջոցներով որակյալ կրթական միջավայր ստեղծելու անհրաժեշտության գիտակցումով, ներդնելով կառավարման բազմաֆունկցիոնալ ցանցային համակարգը, որի միջոցով իրականցվում է ուսումնական պլանների, ամբիոնների և դասախոսների բեռնվածու-թյան ավտոմատ բաշխում, ուսանողների ուսումնական տվյալների հավաքագրում, մշակում և առաջադիմության վերահսկում, դիպլոմի համաեվրոպական նմուշի հավելվածի պատրաստում:

Նորմատիվ բոլոր փաստաթղթերը ևս հաստատվելուց հետո հրապարակվում են կայք էջում: Կայքում առանձին բաժնով տեղադրվում են նաև ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդված-ների ժողովածուները, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկները և այլն:

Ակտիվ գործում է ուսանող-դասախոս էլեկտրոնային շփումը, հատկապես հեռակա ուսուց-ման ուսանողներին էլեկտրոնային փոստով ուղարկվում են ինքնուրույն աշխատանքի և ռեֆե-րատների հանձնարարություններ, ուսումնական լրացուցիչ նյութեր, գրականություն և այլն:

Ակադեմիայի բոլոր ստորաբաժանումները, ամբիոնները, ուսումնական բաժինը համա-լրված են համակարգիչներով, և նրանց 95%-ը միացված է Ակադեմիայի համակարգչային ցանցին, որոնց տրամադրվում է ինտերնետ (արագագործությունը՝ 35 Մբիթ/վրկ):

Ակադեմիայում փաստաթղթաշրջանառությունը կատարվում է միասնական ներքին ցան-ցով որին միացված են շուրջ 90 համակարգիչ, 15 նոթ-բուք, և կանոնակարգվում է Ակադե-միայի շենքերի շահագործման և գնումների կարգավորման բաժնի կողմից: Ակադեմիայում գործավարության կազմակերպումն ու իրականացումը կարգավորում են փաստաթղթերի ընդունման, գրանցման և ներքին փաստաթղթաշրջանառության ընթացակարգերը, պարզա-բանում ԳԽ-ի քննարկմանը ներկայացվող նախագծերի, ռեկտորի հրամանների ու այլ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ու դրանց շարժի, ելից փաստաթղթերի շարժի ու առաքման, կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառության, փաստաթղթերի էլեկտրոնային պահպանման ու արխիվացման հետ կապված հարցերը:

Ակադեմիայում 2014 թ.-ից ընդլայնվել է տեղեկատվական ռեսուրսների օգտագործման տեխնոլոգիական գործիքամիջոցների կազմը և ծրագրավորողների ուժերով ստեղծվել, տար-բեր ստորաբաժանումներում ներդրվել և կիրառվում են համապատասխան տեղեկատվական համակարգեր ու բազաներ. ուսանողների հաշվառման համակարգը՝ ուսումնական բաժնում, ուսանողների հաճախումների, դասացուցակի կառուցման և քննաշրջանների ամփոփման

համակարգը՝ ֆակուլտետի դեկանատում, կադրերի հաշվառման և մշակման համակարգը՝ Կադրերի բաժնում, ուսանողների վարձավճարների հաշվառման համակարգը՝ Հաշվապահությունում, շրջանավարտների տվյալների հաշվառման և մշակման համակարգը՝ շրջանավարտների

Page 93: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

93

և կարիերայի կենտրոնում: Պետք է նշել, որ Ակադեմիայում դեռևս ստեղծված չէ կառավարման միասնական

տեղեկատվական համակարգ: Տեղեկատվության տարածման և հասարակական պատասխանատվության նպատակով

2014թ.-ից հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուn, որի հիմնական գործառույթն է Ակադեմիայի գործունեության, կառուցվածքային և առանձնացված ստորաբա-ժանումների, ռեկտորի և այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարա-կության իրազեկումը ֆեյսբուքի (/cmsa.academy), Ակադեմիայի պաշտոնական կայքի (http://www.mes.am/hy/quality-assurance/), ինչպես նաև «911, Արտակարգ թերթի» միջոցով:

Ակադեմիայում առկա են ուսումնական գործընթացը ժամանակակից պահանջներին համապատասխան և արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Առկա տեխնիկական միջոցները հնարավորություն են ստեղծում առավել արդյունավետ և նպատակային օգտագործելու համացանցը, ուսումնական տեխնիկական միջոցները, առկա ենթակառուցվածքները` ի նպաստ Ակադեմիայի ներքին շահեկիցների՝ ուսանողների և ՊԴԿ-ի: Ուսումնառության մեթոդաբանության արդյունավետությունն ու դասավանդման արդիակա-նացումն ապահովելու նպատակով լսարաններում տեղադրվում են պրոյեկտորներ և շարժական համակարգիչներ, իսկ որոշ լսարաններում արդեն իսկ մշտապես տեղադրված են այդ սարքավորումները:

ՉԱՓՈՐՈՇԻՉ զ. ՄՈՒՀ-ը ստեղծում է ապահով և անվտանգ միջավայր առողջապահական և անվտանգության պահպանմանն ուղղված ծառայությունների միջոցով` հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին:

Հիմքեր`

Ակադեմիայի արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը: Ակադեմիայի շենքերի շահագործման և գնումների կարգավորման բաժնի

կանոնակարգ: Առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված ծառայությունների

ենթակառուցվածքները: Առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված ծառայություններն

ապահովող անձնակազմը և դրա անդամների աշխատանքային նկարագրերը: Մատուցվող ծառայությունների արդյունավետությունը արտահայտող այլ

հիմքեր և վերլուծություններ: Վերլուծել առողջության և անվտանգության պահպանման ծառայությունների արդյունա-

վետությունը, հիմնվելով շահեկիցների արձագանքների վրա:

Ակադեմիայի մասնաշենքերն ապահովված են անվտանգության և հակահրդեհային ազ-դանշանային համակարգով, մասնաշենքերն ու հարակից տարածքը հսկվում են տեսախցիկ-ների համակարգով (անվտանգության տեսախցիկներ, որոնց տեսանյութերը գրանցվում և ավտոմատ պահպանվում են 24 օր տևողությամբ), որը նպաստում է ներքին շահեկիցների անվտանգության ապահովմանը և կարող է անուղղակիորեն ազդեցություն ունենալ անվտանգության պահպանման ընդհանուր միջավայրի վրա:

Առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված ծառայությունների գործու-նեությունը գտնվում է ակադեմիայի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում և հիշյալ ծառայություններից ուսանողների բավարարվածությունը պարզելու նպատակով պարբե-րաբար իրականացվում են հարցումներ, այնուհետև գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տարին մեկ անգամ, ներքին շահակիցների մասնակցությամբ, քննարկվում ու վերլուծության են ենթարկվում իրականացված աշխատանքները, պարզելով խանգարող հանգամանքները:

Հարցումների ընթացքում և՛ ուսանողների, և՛ ՊԴԿ-ի շրջանում դրական արձագանքներ են գտել լսարանների կահավորումը, անվտանգության և բուժկետի պայմանները:

ՀՀ ԱԻՆ արհեստակցական կազմակերպությունը գործում է նաև Ակադեմիայում, որը

Page 94: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

94

կազմակերպում է իր անդամների հանգստի, առողջարանային բուժման, անդամների երեխա-ների հանգստի և այլ միջոցառումներ, իսկ առողջական խնդիրներ ունեցող աշխատակիցներին և սոցիալապես անապահով աշխատողներին ցուցաբերվում դրամական օգնություն:

Նախկինում Ակադեմիայի մասնաշենքերը հարմարեցված չեն եղել դժվարությամբ տեղաշարժվող մարդկանց համար, իսկ այժմ՝ Ակադեմիայի գլխավոր մասնաշենքի միայն հինգերորդ հարկը հարմարեցված է հատուկ կարիք ունեցող ունկնդիրների համար (հար-մարեցված է մուտքը թեքահարթակի միջոցով, լսարանների դռները, լիֆտը և սան. հանգույցը):

Ակադեմիայի բոլոր մասնաշենքերում ծխելը խստիվ արգելվում է: Վերլուծել ՄՈՒՀ-ի միջավայրի ապահովության, առողջության և անվտանգության պահ-

պանմանն ուղղված ծառայությունների արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը և արդ-յունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայում առողջապահական ոլորտի կարևոր ծառայություն է իրականացնում բուժ-կետը, որը տեղակայված է գլխավոր մասնաշենքում (բուժկետի տեղաբաշխումը կատարված է հաշվի առնելով տվյալ մասնաշենքից օգտվող ուսանողների, վարչական և ՊԴԿ-ի, վերապատրաստվողների թվաքանակի մեծությունը):

Բուժկետի աշխատանքային ժամերն են 900-1715-ը` յուրաքանչյուր աշխատանքային օր: Բուժկետն ապահովված է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով և որոշ սարքավորումներով, որը դեռևս վերազինման կարիք ունի, որտեղ աշխատում է մեկ բուժաշ-խատող, ով իր պարտականությունների շրջանակում հարկ եղած դեպքում տեղում ցուցաբերում է առաջին բուժօգնություն, իսկ առանձին դեպքերում ուսանողներին կամ աշխատակիցներին ուղեկցում է քաղաքային պոլիկլինիկա կամ հիվանդանոց` հետագա բուժսպասարկման համար:

Ակադեմիայի ուսանողների և աշխատակիցների առողջության պահպանման, մարմնա-կրթության գործում զգալի ներդրում ունի «Փրկարարական» ամբիոնը:

Ակադեմիայի ուսանողների և աշխատակիցների հանգստի և առողջության պահպանման ու վերականգնման գործընթացին աջակցում է նաև ՀՀ ԱԻՆ արհեստակցական կազմակեր-պությունը: Ակադեմիայի աշխատակիցների երեխաները օգտվում են ՀՀ ԱԻՆ Դիլիջանի ամա-ռային ճամբարի հնարավորություններից, իսկ ուսանողների հանգիստը կազմակերպվում է Ծաղկաձորում, անվճար հիմունքներով` ՀՀ ԱԻՆ միջոցների հաշվին:

Արտակարգ իրավիճակներում ուսանողների և աշխատակիցների քաղաքացիական պաշտպանությունն իրականացնում է Ակադեմիայի քաղաքացիական պաշտպանության ամբիոնը` մասնաշենքերում գործող քաղպաշտպանության տարհանման հանձնաժողովների, մասնաշենքերի պարետների և ֆակուլտետի դեկանի միջոցով: Բոլոր մասնաշենքերում առկա են արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման պլաններ: Մասնաշենքերն ունեն անհրաժեշտ թվով մուտքեր` ուսանողների տարհանումն արդյունավետ իրականացնելու համար և առկա են հարմարեցված թաքստոցներ: Գլխավոր մասնաշենքում տեղադրված է հակա-հրդեհային վահանակ` անհրաժեշտ սարքավորումներով և հիմնական հոսող ջրին միացված ճկուն խողովակաշար` հրդեհի ժամանակ արագ օգտագործման համար: Մասնաշենքերը միմյանցից հեռու են և յուրաքանչյուր մասնաշենք զինված է անհրաժեշտ սարքերով:

Ակադեմիայի անվտանգության համակարգը գործում է 2008թ.-ից և շուրջօրյա հերթապահության ռեժիմով իրականացնում Ակադեմիայի մասնաշենքերի և հյուրանոցային համալիրի գույքի պահպանության, ուսանողների և աշխատակիցների անվտանգության ապահովման գործառույթ:

Շենքերի շահագործման և գնումների կարգավորման բաժնի կողմից իրականցվում է մասնաշենքերի սանմաքրման աշխատանքները: Սանմաքրողների թիվը հասնում է 10-ի, տե-ղաբաշխված ըստ մասնաշենքերի, որոնք զուգահեռաբար օգնում են պարետներին` միջանցք-ներում իրականացնելով ցերեկային հերթապահություն:

Page 95: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

95

ՉԱՓՈՐՈՇԻՉ է. ՄՈՒՀ- ում գործում են ուսանողներին և դասավանդողներին տրամադրվող ռեսուրսների կիրառելիության, հասանելիության և արդյունավետության գնահատման մեխանիզմներ:

Հիմքեր` Կրթական գործընթացների իրականացման արդյունքների վերլուծությունը (նշելով արդյունավետությունը):

Վերլուծել ուսանողներին և դասավանդողներին տրամադրվող ռեսուրսների կիրառե-լիության, հասանելիության և արդյունավետության գնահատման գործող մեխանիզմների և ծառայությունների արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը և արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայում ուսանողներին տրամադրվող ռեսուրսների և ծառայությունների օգտակա-րության, հասանելիության և արդյունավետության գնահատման մեխանիզմներն են դասավան-դողների, շրջանավարտների և ուսանողների ռեսուրսներից բավարարվածության վերաբերյալ անցկացվող հարցումները, կազմակերպվող քննարկումներն ու հանդիպումները:

Շրջանավարտների բավարարվածության հարցաթերթում առկա է ռեսուրսների ու ծառա-յությունների օգտակարությունը, հասանելիությունն ու արդյունավետությունը գնահատող հար-ցերի մի ամբողջ շարք, ինչպես նաև կարծիքների և առաջարկությունների առանձին բաժին: Ինչպես երևում է ինքնավելուծության 7.ա չափորոշչում ներկայացված նկարից, հարցվող շրջանավարտներն ընդհանուր առմամբ գոհ են տրամադրվող ռեսուրսներից:

Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումները նույնպես ունեն ուսումնառության ռեսուրսների և օժանդակ ծառայությունների գնահատման տարրեր, քանի որ հարցաթերթերում առկա է ուսանողների կարծիքների և առաջարկների բաժինը, որտեղ նրանք, ի թիվս այլ հարցերի, իրենց կարծիքն են հայտնում տրամադրվող ռեսուրսների և ծառայությունների վերաբերյալ: Ուսանողական հարցումները ցույց են տալիս, որ մատուցվող ռեսուրսների և ծառայությունների բարելավմանն ուղղված միջոցառումները հաճախ հիմնվում են դասավանդողների և ուսանողների կողմից այս մեխանիզմով ստացվող տեղեկատվության հիման վրա:

Ուսանողները հնարավորություն ունեն տրամադրվող ռեսուրսների վերաբերյալ իրենց հուզող հարցերը բարձրացնել և ստանալ պատասխաններ նաև դեկանատի նիստերի ժամա-նակ: Բացի այդ` համապատասխան արկղերի միջոցով կարող են հարցեր և առաջարկություն-ներ ուղղել Ակադեմիայի ղեկավարությանը:

Չափանիշ 7-ի համար ներկայացնել վերջին 5 տարվա SWOT վերլուծություն: ՉԱՓԱՆԻՇ VII. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ կողմեր (Weaknesses)

1. Ուսումնական գործընթացը պատշաճ կերպով կազմա-կերպելու համար Ակադեմիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որոնք ապահովված են արդիական ինտերնետային կապով և անվճար WiFi-ով:

2. Ակադեմիայում համակարգչային ներքին ցանցի և ավտո-մատացված էլեկտրոնային համակարգերի առկայություն:

3. Ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած լսարանների և կաբինետների առկայություն:

4. Ակադեմիայում հարմարավետ բուֆետի առկայություն: 5. Ակադեմիայի ուսումնական տարածքների պարբերաբար

վերանորոգում, կահավորում և վերազինում: 6. Ակադեմիայի անհրաժեշտ ֆինանսական միջոցների և

դրանց բաշխման ու վերահսկման գործուն մեխանիզմների և բնականոն գործունեության ապահովում:

7. Ակադեմիայում բազմատեսակ տրանսպորտային միջոցների առկայություն:

8. Ուսանողների առողջ ապրելակերպն ապահովելու նպա-

1. Ակադեմիայի գլխավոր մասնաշենքի միայն հինգերորդ հարկն է հարմարեցված հատուկ կարիք ունեցողների համար (հարմարեցված է մուտքը, լսարանների դռները, լիֆտը և սան. հանգույցը):

2. Ամբողջությամբ ներդրված չէ վարչա-կան փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը:

3. Ակադեմիան ունի ֆինանսական աղբ-յուրների բազմազանեցման կարիք:

4. Ակադեմիայի գրադարանային հնարա-վորությունները լիարժեք չէ (բացակա-յում է ընթերցասրահը): Բավարար չէ մասնագիտական և ուսումնական գրականությունը:

5. Բավարար չէ հայերեն լեզվով մասնա-

Page 96: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

96

տակով բոլոր մասնագիտությունների գծով պարտադիր ֆիզիկական դաստիարակության, իսկ երկու մասնագի-տության (փրկարարական գործ, հրդեհային պաշտպա-նություն) գծով՝ նաև մասնագիտական ֆիզդաստիա-րակության պարապմունքների իրականացում:

գիտական գրականությամբ լիարժեք ապահովվածությունը:

6. Ուսանողների կողմից վարձավճարի ոչ կանոնավոր վճարումներ:

Հնարավորություններ (Opportunities) Վտանգներ (Threats)

1. Միջազգային կառույցների հետ փոխշահավետ համագործակցություն:

2. Ֆինանսական միջոցների ներհոսքի ավելացում: 3. Տարածաշրջանում լրացուցիչ կրթական ծառայությունների

մատուցում:

1. Ոչ լիարժեք պայմաններ սահմանա-փակ և հատուկ կարիքավորների կրթության համար:

2. Տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի վատացում:

3. Ֆինանսական մուտքերի նվազման միտում:

Ակադեմիայի առաքելությունն իրականացնելու և նպատակներին հասնելու համար որոշիչ դեր են խաղում ռեսուրսները և ենթակառույցները, իսկ կրթական գործընթացների հաջող ընթացքն ու ավարտն անմիջականորեն կախված են մարդկային և նյութական գործոններից:

Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը և ֆինանսական ներհոսքի մեծացումը շարունակում են մնալ կարևորագույն ռազմավարական խնդիրներ, որոնք Ակադեմիային ստիպում են դառնալ ավելի նախաձեռնող և ձեռներեց արտաքին միջավայրի հետ փոխհարաբերություններում:

Ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից առաջնահերթ խնդիրներն են նաև ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու ռեսուրսախնայողության քաղաքականության հետևողա-կան իրականացումը:

Ակադեմիայում առկա խնդիրների բարեհաջող լուծման համար առաջարկվում են հետևյալ քայլերը. 1. Զարգացնել գրադարանի էլեկտրոնային ֆոնդը՝ համալրելով այն մասնագիտական և ուսումնական

ժամանակակից գրականությամբ, ապահովել արտաքին տեղեկատվական ռեսուրսների մատչելիու-թյունն ուսանողների և աշխատողների համար:

2. Ստեղծել համապատասխան ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցված տեղեկատվա-կան կենտրոն, որտեղ կկազմակերպվեն տեսագիտաժողովներ, հեռավար աշխատանքային քննարկումներ, որը կապահովի թե՛ տեղեկատվության ստացման, համակարգման և վերլուծման, թե՛ պետական կառավարման մարմիններին ու քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման ժամանակակից պահանջները:

3. Ուժեղացնել համակարգչային զինվածությունը, առավել ընդլայնել UCOM կապի հնարավորություննե-րը, որը կնպաստի ուսանողների ուսումնառության արդյունավետության բարձրացմանը: Ակադեմիայի ենթակառուցվածքների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է.

ձեռնարկել միջոցներ՝ ֆինանսական միջոցների ներհոսքի ավելացման ուղղությամբ, պարբերաբար թարմացնել մասնագիտական գրականությունը, վերակառուցել և վերազինել Լուսակերտ վարժահրապարակը միջազգային չափանիշներին

համապատասխան, հնարավորինս հարմարեցնել շենքային պայմանները` ակադեմիական միջավայրի պահանջներին:

VIII. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Իր գործունեությամբ Ակադեմիան հակված է ապահովելու հասարակության հետ կապերի զարգացումը և հանրային ծրագրերում Ակադեմիայի առավելագույնս ներգրավումը, աջակցելու տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթական, գիտական, մեթոդական և անվտանգության ուղղությամբ մշակութային առաջընթացին` նպաստելով Ակադեմիայի ու նրա գործունեության ճանաչմանն ու արտաքին օժանդակությանը, մատուցելու խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում

Page 97: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

97

ՉԱՓԱՆԻՇ: ՄՈՒՀ-ն իր տրամադրած կրթության, իրականացրած հետազոտության և օգտագործած ռեսուրսների համար հաշվետու է պետությանը և հասարակությանը:

Ակադեմիան միտված է ապահովելու իր կողմից իրականացվող կրթական գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը, որն Ակադեմիայի նպատակներից մեկն է, իր գործունեության մասին ամենամյա հաշվետվության հրապարակումը և դրան ծանոթանալու մատչելիությունը:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. ՄՈՒՀ-ն ունի հաշվետվողականության սահմանված կարգ: Հիմքեր՝ Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք: Ակադեմիայի կանոնադրություն: Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգեր: Ակադեմիայի ֆակուլտետի կանոնադրություն: Ակադեմիայի գիտական խորհրդի կանոնակարգ: Ռեկտորի կատարողականի վերաբերյալ տարեկան հաշվետվություն: Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներ (2012-

2016թթ.): Վերլուծել, թե որքանո՞վ է ՄՈՒՀ-ի հաշվետվողականությունը նպաստում կառավարման

բարելավմանը: Հիմնավորել մոտեցումը և արդյունավետությունը (կատարել համառոտ մեջ-բերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի հաշվետվողականության գործընթացը կանոնակարգվում է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքնե-րով, ՀՀ կառավարության մի շարք որոշումներով և Ակադեմիայի կանոնադրությամբ:

Ակադեմիայի պետական քաղաքականության սկզբունքներից է համարվում կրթական գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում (Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենք, հոդված 4/4), իսկ նպատակներից է հաշվետվողականությունը՝ «Կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը» (ՌԾ) (Հավելված N 1.2):

Իր գործունեության մասին ամենամյա հաշվետվության, օրենքով նախատեսված դեպքում նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացության հրապարակումը, այդ հաշվետվություններին ծանոթանալու մատչելիության ապահովումն Ակադեմիայի պարտակա-նություններից է:

Ակադեմիայում գործում է աստիճանակարգային հաշվետվողականության սկզբունքը, որը սահմանված է ըստ ստորաբաժանումների կանոնադրությունների և կանոնակարգերի: Այն սկսում է ՊԴԿ-ի, այնուհետև ամբիոնի վարիչի և դեկանի կողմից ներկայացվող հաշվետվու-թյուններից: Տարեկան աշխատանքային պլանի համաձայն` ամբիոնի վարիչն ամբիոնում իրա-կանացված ուսումնագիտական աշխատանքների և հրատարակությունների մասին հաշվետ-վություն է ներկայացնում ամբիոնին, որը հնարավորություն է տալիս գնահատելու ամբիոնի գործունեության արդյունավետությունը, վերհանելու թերությունները, քայլեր ձեռնարկելու դրանք վերացնելու ուղղությամբ:

Ֆակուլտետի խորհրդի տարեկան աշխատանքային պլանի կատարողականի վերաբերյալ դեկանը հաշվետվություն է ներկայացնում Ակադեմիայի ԳԽ-ին (Հավելված N 2.1), (Հավելված N 2.5): Այս հաշվետվությունը նպաստում է ֆակուլտետի ձեռքբերումների և բացթողումների վերհանմանը, վերջիններիս պատճառների բացահայտմանը, աշխատանքային պլանների վերանայմանը և դրանց բարելավմանը:

Վերջիններիս հիման վրա ռեկտորն Ակադեմիայի տարեկան գործունեության վերաբերյալ

Page 98: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

98

հաշվետվություն է ներկայացնում ԳԽ նիստում, քննարկելուց և երաշխավորելուց հետո՝ ներ-կայացնում Ակադեմիայի խորհրդի հաստատմանը, այնուհետև՝ նաև ՀՀ արտակարգ իրավի-ճակների նախարարության հաշվետու նիստին (Հավելված N 1.1), (Հավելված N 2.1):

Ռեկտորը հաշվետվությունը ներկայացնում է ըստ Ակադեմիայի 2014-2019թթ. ՌԾ պլան ժամանակացույցով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքի, ֆինանսա-կան տարվա եկամուտների և ծախսերի կատարողականի (Հավելված N 1.2):

Ակադեմիայի գործունեության արդյունավետությունը և կատարողականը գնահատելու, ձեռքբերումները և թույլ կողմերը վերհանելու նպատակով, յուրաքանչյուր տարի հրատարակ-վում է գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) վերաբերյալ տեղեկատվությունը (Հավելված N 1.5:

Հաշվետվողականության հիշյալ համակարգը նպաստում է Ակադեմիայի կառավարման բարելավմանը. գնահատվում է կատարված աշխատանքների արդյունավետությունը, վեր են հանվում ձեռքբերումներն ու բացթողումները` դրանց պատճառները բացահայտելու և հետագա գործունեությունը բարելավելու նպատակով:

ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈՒՀ-ն ապահովում է ընթացակարգերի, գործընթացների թափանցիկությունը և հասանելիությունը հասարակությանը:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդա-

կան հոդվածների ժողովածու: Ակադեմիայի հանրային կապերի հայեցակարգը: «Հայաստանի բուհերը» տեղեկատու դիմորդների համար: Ակադեմիայի բուկլետի օրինակ (հայերեն և անգլերեն): Ակադեմիայի ինտերնետային կայքէջ (http://www.mes.am/hy/quality-assurance/): «911 արտակարգ թերթ» շաբաթաթերթ: «Գործընթաց» և այլ թերթեր:

Վերլուծել հասարակությանը հաշվետվողականությունն ապահովող մեխանիզմների արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համա-պատասխան հիմքերից):

Ակադեմիայի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, կանոնակարգային և ըն-թացակարգային փաստաթղթերը, նորությունները և հայտարարությունները հասարակության լայն շրջանակներին, այդ թվում ներքին շահակիցներին հասցնելու նպատակով օգտագործում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը՝ http://www.mes.am/(քանի որ Ակադեմիան համարվում է ՀՀ ԱԻՆ ուժային կառույցի անքակտելի մաս, ուստի Ակադեմիայի կայք էջը ներառված է ՀՀ ԱԻՆ կայքում և առանձնահատուկ բաժանումներ չկան), Ակադեմիայի պաշտոնական կայքը՝ http://www.mes.am/hy/quality-assurance/), ֆեյսբուքյան էջը՝ /cmsa.academy, «911 արտակարգ թերթ» շաբաթաթերթը և այլ զանգվածային լրատվական միջոցները, ինչպես նաև «Հայաս-տանի բուհերը» տեղեկատու դիմորդների համար www.education.am, թերթերը, համա-ցանցային mamul.am, youtube.com, fasebook.com, Դպրություն, Գործարար շղթա էջերը և այլն:

Ակադեմիայի զարգացման ռազմավարական ուղղություններից է հանրային կապերի ոլորտը և արտացոլված է ԳԽ-ի կողմից 2014 թ. մարտի 13-ին ընդունված ՌԾ-ի համապա-տասխան դրույթներում: Մասնավորապես, որպես ռազմավարական խնդիր սահմանված է հասարակայնության հետ կապերի հետագա զարգացումը և հանրային ծրագրերում Ակադեմիայի առավելագույնս ներգրավումը (Հավելված N 1.2):

Հանրային կապերի ոլորտում Ակադեմիայի քաղաքականության նպատատակն է հստակեցնել Ակադեմիայի հանրային կապերին վերաբերող սկզբունքային մոտեցումները, սահմանել աշխատանքային գերակա ուղղությունները, հանրային կապերի աշխատանքներին մասնակից ստորաբաժանումների շրջանակը, հանրային կապերի ոլորտում իրականացվող

Page 99: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

99

աշխատանքների տեսլականը (Հավելված N 8.1): Ռեկտորի, կառուցվածքային ստորաբաժանումների, հասարակական միավորումների

(արհբյուրո, ուսանողական գիտական ընկերություն, ուսանողական խորհուրդ և այլն), այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակությունն իրազեկվում է Ակադեմիայի պաշտոնական կայքի «911 արտակարգ թերթ» շաբաթաթերթի, սոցիալական ցանցերի միջոցով, որոնք էլ ապահովում են ընթացակարգերի, գործընթացների թափանցիկու-թյունը և հասանելիությունը:

Ակադեմիայի ընդհանուր և ընթացիկ կառավարման գործընթացների հասանելիությունն ապահովելու նպատակով կայքէջի (http://www.mes.am/hy/quality-assurance/ համապատասխան բաժիններում պարբերաբար տեղադրվում են ԳԽ-ի որոշումներն ու նիստերի արձանագրու-թյունները, բոլոր կանոնադրությունները, կանոնակարգերը և կարգերը, հայեցակարգերը, այլ նորմատիվ փաստաթղթեր, նիստերի արձանագրությունները և այլն:

Ուսումնական գործընթացների թափանցիկության ապահովման նպատակով կայքում տեղադրվում են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի տեղեկագրքերը, մասնա-գիտությունների ուսումնական պլանները, կրեդիտային համակարգով ուսումնառության ուղե-ցույց և դասընթացների տեղեկագրքերը, դասացուցակն ու քննաշրջանի ժամանակացույցները, ուսանողների առաջադիմության ամփոփները, ամբիոնների աշխատանքային պլանները, խորհրդատվական ծառայությունների, ամբիոնների նիստերի և փոխադարձ դասալսումների ժամանակացույցները, ՊԴԿ-ի ներկայացուցիչների գիտամեթոդական աշխատանքների ցու-ցակը, գիտամեթոդական ձեռնարկները, ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնա-ժողովները, տարբեր իրադարձություններ, հայտարարություններ ու նորություններ, իրակա-նացված միջոցառումները, միջազգային համագործակցության և այլ գործունեությունների վերաբերյալ նյութեր և այլն:

Պրոֆեսորադասախոսական կազմի գիտական աշխատանքների և ձեռքբերումների մասին տեղեկացնելու, տարածաշրջանում ու ՀՀ-ում գիտական մտքի զարգացմանը նպաս-տելու նպատակով կայքում տեղադրվում են «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների բոլոր ժողովածուներն ու «911 արտակարգ թերթ» շաբաթաթերթը http://www.mes.am/hy/quality-assurance/):

Ուսանողների կողմից իրականացվող միջոցառումները, գիտաժողովները, մրցույթներն ու տարաբնույթ մշակութային միջոցառումները, հանդիպումները, ինչպես նաև ստեղծագործու-թյունները լուսաբանվում են «Ճգնաժամ հաղթահարողները» ուսանողական թերթի, Ակադե-միայի էլեկտրոնային կայքի, համացանցային mamul.am, youtube.com, fasebook.com, Դպրու-թյուն և այլ միջոցներով:

Ակադեմիայի ամբիոնները և որակի ապահովման կենտրոնը պրոֆեսորադասախոսա-կան կազմի հետ աշխատում են անհատական էլեկտրոնային փոստով:

Page 100: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

100

Ակադեմիայի գործընթացների հրապարակայնության և թափանցիկության ապահովման գլխավոր միջոցի՝ էլ. կայքի վերաբերյալ 2015թ. անցկացվել են ուսանողների, պրոֆեսորադա-սախոսական և ուսումնաօժանդակ կազմի, շրջանավարտների բավարարվածության հարցում-ներ, որոնց միջոցով պարզվել է հարցման մասնակիցների կարծիքը կայքի կառուցվածքից, տեղեկատվության ստացման հարմարավետությունից, լիարժեքությունից, նորությունների լուսաբանումից, կայքի ընդհանուր գրավչությունից:

Ներկայացված դիագրամները ցույց են տալիս, որ հարցման մասնակիցները բավարար-ված են հատկապես կայքի կառուցվածքից, նրա միջոցով տեղեկատվության ստացումից, նորությունների լուսաբանումից http://www.mes.am/hy/quality-assurance/):

Ակադեմիայի հասարակական վարկանիշը բարձրացնելու, նրա մասին գովազդն ընդլայ-նելու և ակտիվացնելու նպատակով տպագրվել և դպրոցներին, գործատուներին ու շահագրգիռ այլ կազմակերպություններին պարբերաբար տրամադրվել են «911 արտակարգ թերթ»-ը, բուկլետներ, որտեղ զետեղված են Ակադեմիայի վերաբերյալ հիմնական տեղեկություններ:

Ակադեմիան պարբերաբար ապահովում է գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, անվճար տրամադրելով բուկլետներ, «911 արտակարգ թերթ»-ը, ձեռնարկներ:

Ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեկան չորս անգամ, տարբեր հեռուստա-ալիքներով կազմակերպվում են հեռուստահաղորդումներ՝ նվիրված մարտի 1-ին (Քաղաքա-ցիական պաշտպանության միջազգային օր), սեպտեմբերի 4-ին՝ (ՀՀ ԱԻՆ աշխատակցի օր), հոկտեմբերի 13-ին (Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օր) և դեկտեմբերի 7-ին (երկրաշարժի հիշատակման օր):

Թվով 16 հասարակական կազմակերպությունների հետ Ակադեմիայի կողմից տարվել են աշխատանքներ քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության պաշտպանու-թյան ուսուցման կազմակերպման ուղղությամբ և տրամադրվել Ակադեմիայում մշակված գրականություն:

Ակադեմիայի կողմից պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ թվով 36 գյուղերի դպրոցներում:

Ակադեմիայի ուսանողների ներկայացմամբ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառում-ներ և խաղացվել Հիշում եմ և պահանջում ուսանողական ներկայացումը Երևանի 6 դպրոցներում և Ստեփանավան քաղաքի թատրոնի և թանգարանի շենքերում, Աղետիկը՝ Խնկո ապոր անվան գրադարանում և այլն:

Ակադեմիայի մասին տեղեկատվություն է հրապարակվում նաև սոցիալական կայքերում, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի հրատարակած «Հայաստանի դեղին էջեր» ժողովա-ծուում և տարբեր կայքերում` «Երիտասարդական online պարբերական»-ում, “DASARAN.AM” կայքում, Դպրություն և այլն:

Page 101: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

101

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈՒՀ-ում գործում են հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի կայուն մեխանիզմներ:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի հանրային կապերի հայեցակարգը: Ակադեմիայի Facebook սոցիալական ցանցում գործող էջը: Crisis

Management State Academy: Ակադեմիայի շրջանավարտների, արտաքին շահակիցների կարծիքների

ուսումնասիրության հարցումների արդյունքները` տարածաշրջանում Ակադեմիայի հեղինակության և այլնի վերաբերյալ:

Վերլուծել ՄՈՒՀ-ում գործող հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի կայուն մեխանիզմների արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ակադեմիան ներառված է ՀՀ ԱԻՆ-ում, որտեղ առկա են «Լրատվության» և «Լրատվամիջոցների մոնիթորինգի և վերլուծության» բաժինները, հենց այդ բաժիններն էլ ապահովում են Ակադեմիայի ունեցած հետադարձ կապը հասարա-կության հետ, ինչպես նաև համակարգում այդ հարաբերությունները և Ակադեմիայի աշխա-տանքները դարձնում ավելի բաց ու թափանցիկ: Ակադեմիան ունի նաև «911 Արտակարգ թերթի» խմբագրություն, որի միջոցով նույնպես լուսաբանվում է Ակադեմիայի գործունեու-թյունը և թերթն ուղարկվում է հանրապետության բոլոր մարզերին և համայնքներին:

Որպես հասարակայնության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի ապահովման արդյունավետ միջոց կիրառվում է նաև համացանցը:

Համաձայն Ակադեմիայի ՌԾ 9-րդ նպատակի` կայուն զարգացման և դրական վարկա-նիշի ձևավորման ու պահպանման գրավականների շարքում կարևոր տեղ է հատկացված արտաքին կապերի ձևավորմանը, հասարակության, պետական և տեղական ինքնակառա-վարման մարմինների, կազմակերպությունների հետ գործընկերային արդյունավետ կապերի ստեղծմանը (Հավելված N1.2): Հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետա-դարձ կապի ապահովման արդյունավետ միջոցներ են նաև հարցումները, արտաքին շահա-կիցների ներգրավումը ԳԽ կազմում, Ակադեմիայի կայքի հարց ու պատասխան բաժինը, տա-րատեսակ միջոցառումների կազմակերպումը կամ մասնակցություն դրանց, մշտական այցելու-թյունները տարածաշրջանի մարզեր, համայնքներ, ուսումնական կազմակերպություններ և այլն: Հարցումները հնարավորություն են տալիս պարզելու արտաքին և ներքին շահակիցների կարծիքն Ակադեմիայի վերաբերյալ, վերհանելու Ակադեմիայի ուժեղ ու թույլ կողմերը և նպաստում նրա գործունեության հետագա բարելավմանը:

Արտաքին շահակիցների կարծիքների ուսումնասիրության հարցումների արդյունքները` տարածաշրջանում Ակադեմիայի հեղինակության վերաբերյալ վերջին երեք տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեց տարի փոքր չափով, սակայն աճել է Ակադեմիայի հեղինակությունը տարածաշրջանում: Արտաքին շահակիցների՝ ՀՀ ԱԻՆ հետ գործակցային հարաբերություններ զարգացնելու, Ակադեմիայի ծրագրերում, կառավարման համակարգում

Page 102: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

102

նրանց ներգրավելու նպատակով իրականացվում են տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, դրանք լուսաբանվում և ներկայացվում են հանրությանը: Հանդիպումների ընթացքում կարևոր-վում են արտաքին շահակիցների դերը և ներդրումն Ակադեմիայի գործունեության տարբեր ոլորտներում` կրթական ծրագրերի համատեղ իրականացում, նեղ մասնագիտական դասընթացների վարում, պրակտիկաների արդյունավետ անցկացում ՀՀ ԱԻՆ ստորաբաժա-նումներում, շրջանավարտների աշխատանքի տեղավորում և այլն: Վերջին հինգ տարիների ընթացքում Ակադեմիայի շուրջ 85 շրջանավարտ աշխատում է ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբա-ժանումներում, 35 շրջանավարտ Ակադեմիայում, իսկ հեռակա ուսուցման 323 ուսանող աշխատում է հանրապետության ուժային կառույցներում. 210 ուսանող՝ ՀՀ ԱԻՆ-ում, 68-ը՝ ՀՀ ՊՆ-ում, 33-ը՝ ՀՀ ոստիկանությունում, 9-ը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ում:

2015թ. և մինչև այժմ ՀՀ ԱԻՆ կայք էջում (ինչպես արդեն նշվել է Ակադեմիան չի առանձնանում և առանձին «Հաճախակի տրվող հարցեր» բաժին չունի) http://www.mes.am/ տեղադրվել է Ակադեմիային վերաբերող 6 էջ հայտարարություն, 30 նորություն, 1 միջազգային գիտաժողով, 2 ուսանողական գիտաժողով, 101 նկար և այլն facebook.com/cmsa.academy): Տեղին է նշել, որ կան որոշակի փաստաթղթերի շարք, որոնք միայն ներքին շրջանառության համար են և կայքում չեն դրվում լայն շրջանակի քննարկումների համար, քանի որ Ակադեմիան հանդիսանում է ՀՀ ԱԻՆ ուժային կառույցի կառուցվածքի մի մաս:

Հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի մեխանիզմ-ներից են նաև 2015 թ. նորացված «Facebook սոցիալական ցանցում գործող խումբը facebook.com/cmsa.academy), 2016թ. դեկտեմբերի տվյալներով՝ 3162 հետևորդ), որի ադմի-նիստրատորների թվում են Ակադեմիայի ուսանողները, աշխատակիցները, շրջանավարտներ, ՀՀ ԱԻՆ համակարգի ներկայացուցիչներ, մամուլի պատասախանատուն և հասարակայնու-թյան այլ անդամներ: Ֆեյսբուքյան էջում հրապարակվում են Ակադեմիայի գործունեության, միջազգային կապերի, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ուսանողներին առնչվող և հետաքրքրող ինֆորմացիոն նյութեր, նկարներ և այլն: Ֆեյսբուքյան էջը բաղկացած է «Գլխավոր (Home), «Մեր մասին(About), «Նկարներ (Photos), «Արձագանքներ (Reviews), «Հավանումներ(Likes), «Հրապարակումներ (Posts), շրջանավարտների և կարիերայի կենտ-րոնի էջ (www.facebook.cmsa.academy/shrjanavart, «Էջերի կառավարում (Manage Tabs) բաժին-ներից: «Նկարներ բաժինն էլ իր հերթին բաղկացած է Վարժադաշտ, Ավարտական, Ուսուցողական, Միջազգային կապեր, Մամուլ 911, Վերապատրաստումներ և այլ ենթաբաժիններ: Ակադեմիայի ֆեյսբուքյան էջը «Արձագանքներ բաժնում արժանացել է հետևորդների մեծամասնության առավելագույն՝ «5 աստղ գնահատականի:

Հասարակության հետ հետադարձ կապի վառ օրինակ է Եվրո Միության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) կողմից ստացված շնորհակալական գրությունը, որտեղ ասվում է.- «Հարգելի պարոն Մաթևոսյան, հուսով ենք, որ Ակադեմիայի և ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համագործակցությունը շարունակական կլինի, և մենք կկարողանանք կյանքի կոչել քաղաքացիական պաշտպանության կարևորագույն խնդիրների լուծմանը ՔՀԿ-ների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու վերաբերյալ մեր նախնական պայմանավորվածու-թյունները: Համոզված ենք, որ հենց այսպիսի միջոցառումներն են նպաստում, որ քաղաքա-ցիական հասարակության հետաքրքրությունն աճի, և Հայաստանի Հանրապետության յուրա-քանչյուր քաղաքացու՝ քաղպաշտպանության առաքելությանը մասնակից դառնալու ցանկու-թյունն իրական գործ դառնա»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համաֆինանսավորվող «Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային և համայնքային ջանքերի խթանում» ընթացիկ տարածաշրջանային ԱՌՆ ծրագրի շրջանակում

Page 103: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

103

Տաջիկստանի պատվիրակության ճանաչողական այցի նպատակը Տաջիկստանի կառա-վարական և ոչ կառավարական համապատասխան հաստատությունների ներկայացուցիչ-ներին Հայաստանում սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ասպարեզում հաջող փորձի փոխանակումն է, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով աղետների ռիսկի նվազեցման կրթության հաջողված աշխատաեղանակների տարածման միջոցով և գործընկերների մաս-նակցությունը միջազգային աշխատաժողովին:

Հաջորդը շնորհակալագիր է Սեյվ դը չիլդրեն Հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրին Ակադեմիայի աջակցության և համագործակցության համար:

Ներկայումս առաջնահերթ խնդիր է դրված հանրային կապերի գործընթացի համակարգ-ված ամբողջացումը` այդ ուղղությանը հատկացնելով մարդկային և նյութատեխնիկական անհրաժեշտ և բավարար ռեսուրսներ, ինչպես նաև մշակել հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի կայուն մեխանիզմներ:

ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. ՄՈՒՀ-ում գործում են հասարակությանը գիտելիքի (արժեքների) փոխանցման մեխանիզմներ:

Հիմքեր`

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը: Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի 2012-2013 ուստարվա գործունեության հաշվետվություն: Ակադեմիայի 2013-2014 ուստարվա գործունեության հաշվետվություն: Ակադեմիայի 2014-2015 ուստարվա գործունեության հաշվետվություն: Ակադեմիայի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվություն: Ակադեմիայի 2016-2017 ուստարվա գործունեության հաշվետվություն: Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի

ուսումնասիրության հարցման արդյունքները: Վերլուծել հաստատության կողմից լրացուցիչ կրթական և խորհրդատվական

ծառայությունների իրականացման արդյունավետությունը և արդիականությունը: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Հասարակության շրջանում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավի-ճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդա-կան, անվտանգության մշակույթի ձևավորման մակարդակի բարձրացումը ամրագրված է որպես Ակադեմիայի հիմնական խնդիրներից մեկը (Հավելված N 1.1, I/1): Ակադեմիայի ՌԾ-ում սահմանված են մի շարք խնդիրներ, որոնց նպատակն է մշտապես կատարելագործել կրթական տեխնոլոգիաներն ու գործիքները, պահպանել և զարգացնել արտակարգ իրավի-ճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտը, աջակցել հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և անվտանգության մշակույթի ձևավորման առաջընթացին (ՌԾ, Նպատակ 7) (Հավելված N 1.2):

Ակադեմիան կրթական ծառայություն իրականացնելիս հաշվի է առնում մասնագետների պահանջարկը ՀՀ ԱԻՆ համակարգում և տարածաշրջանում: Դրանով են պայմանավորված մասնագիտությունների հետ կապված փոփոխությունները («Կառավարում (ռիսկերի նվազե-ցում)» «Կիրառական սեյսմոլոգիա», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում»):

Ակադեմիայի հիմնական խնդիրներից է քաղաքացիական պաշտպանության, արտա-կարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, ծառայությունների մատուցումը (Կանոնադրություն, I/1): Ակա-դեմիան պարբերաբար աշխատանքներ է իրականացնում հանրակրթական դպրոցների աշա-կերտների և դիմորդների հետ՝ մատուցելով խորհրդատվական ծառայություններ, ինչպես նրանց մասնագիտական կողմնորոշման բնագավառում, այնպես էլ քաղաքացիական պաշտ-պանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում հարցերի ու անվտանգության մշակույթի ձևավորման ուղղությամբ (Չափորոշիչ 4ա)։

Page 104: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

104

ՀՀ տարածաշրջանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական և ան-վտանգության մշակույթի ձևավորման ուղղությամբ Ակադեմիան մեծ ներդրում ունի հասարա-կական կյանքի կազմակերպման գործում: Այդ մասին են վկայում տարբեր գիտաժողովներին մասնակցության և վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Ակադեմիայում 2013-2017թթ. անցկացվել են մեկ հոբելյանական՝ նվիրված Ակադեմիայի ստեղծման 25-ամյակին միջազգային և 2 ուսանողական միջբուհական հանրապետական գիտաժողովներ: Ակադեմիայի ստեղծման 25-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողո-վին մասնակցել են Լեհաստանի Հանրապետության, ՌԴ-ի (Սանկտ Պետերբուրգ), ԵՊՀ-ի, ՀԱՊՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ-ի, ՀԱԱՀ-ի, ԵՊԼՀ-ի, ԳՊՄՀ-ի, ՖԿՀՊԻ-ի, ինչպես Ակադեմիայի ՊԴԿ-ը, ՀՀ ԱԻՆ նախարարության ստորաբաժանումների մասնագետներ, այնպես էլ հանրապետու-թյան տարբեր կազմակերպություններից գիտաշխատողներ, գիտնականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական գերատեսչությունների, քաղաքացիական և հասարակական կա-ռույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, շրջանավարտներ և այլն (Հավելված N 1.1):

Ուսանողական միջբուհական հանրապետական գիտաժողովներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Արցախի 13 բուհերից 56 մասնակից:

Ակադեմիան էական ավանդ է ներդնում ՀՀ ԱԻՆ համակարգի և այլ ոլորտների աշխա-տակիցների համար պարբերական վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացներում, մշակելով և իրականացնելով վերապատրաստման ծրագրեր, շեշտը դնելով կրթական բարեփոխումների զարգացման փուլում մրցունակ, բարձրորակ մասնագետների պատրաստման խնդիրների նկատմամբ ցուցաբերվող նոր մոտեցումների վրա և ապահովելով դրանց զարգացման գործընթացը: Ակադեմիան իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագրեր ՀՀ ԱԻՆ համակարգի հրշեջ-փրկարարների և օպերատիվ կառավարման ծառայա-կիցների մասնագիտական վերապատրաստման համար, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպու-թյունների աշխատակիցների և բնակչության լայն շերտերի համար՝ ուղղված աղետներին դիմակայելու հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը:

Ակադեմիայում 2013թ. և 2014թ. հոկտեմբեր ամսին, աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ԱԻՆ մարզադահլիճում կազմակերպվել է բազկա-մարտի միջբուհական մրցույթ:

Ամեն տարի սեպտեմբերի 21-ին Հանրապետության Անկախության օրը կազմակերպվել են արշավներ և մեծ թվով ուսանողներ բարձրացել դեպի Թեղենիս, Արագած, Հատիս, Արա լեռ և այլն: 2012-2016թթ. Ակադեմիայի կողմից կազմակերպվել են տոներին և հիշատակի օրերին (Փրկարարի, Քաղաքացիական պաշտպանության, Աղետների ռիսկերի նվազեցման, Դեկտեմբերի 7-ին, Կանանց, Մայրության և գեղեցկության, Եղեռնի զոհերի հիշատակին, Շուշիի ազատագրմանը, Բանակին նվիրված Հաղթանակի և խաղաղության օրվան, Ակադե-միայի կազմավորման 25-ամյակին) նվիրված միջոցառումներ, անվտանգությանն ուղղված մշակութային ներկայացումներ և այլն (մանրամասն՝ Ակադեմիայի 2012-2013, 2013-2014, 2014-2015 2015-2016 ուստարիների գործունեության հաշվետվությունները):

2014թ. սկսած Ակադեմիայում իրականացվում են դասընթացներ «Անգլերեն լեզու», «Մանկավարժական նոր տեխնոլոգիաներ», «Մանկավարժություն» և «Համակարգչային գրա-գիտություն» առարկաների ուղղությամբ, որին մասնակցում են Ակադեմիայի ՊԴԿ-ը, իսկ ուսա-նողների համար կազմակերպվում են դասընթացներ «Անգլերեն լեզու» և «Համակարգչային գրագիտություն» առարկաների ուղղությամբ, 2010թ. սկսած Ակադեմիայում հրատարակվում է Ճգնաժամային կառավարում և տեխնո-

Page 105: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

105

լոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուն: Ներկայացնել քաղաքացի դաստիարակելու գործում հաստատության ունեցած դերն ու

կատարած ներդրումները: Նշել հիմնական ձեռքբերումներն ու խոչընդոտները:

Ակադեմիան ունի առաքելություն` պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնա-գետ ՀՀ ԱԻՆ համակարգում գործող ստորաբաժանումների ոլորտների պահանջներին համա-պատասխան, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակ-չության պաշտպանության բնագավառում (Հավելված N 1.1, I/1):

Ուսանողների հետ տարվող աշխատանքները մեծապես նպաստում են պատասխանատու քաղաքացի պատրաստելու առաքելությանը (Չափանիշ I, չափորոշիչ ա), և ներկայումս Ակադե-միայի շրջանավարտները ՀՀ ԱԻՆ և ՀՀ հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունեն կարևոր դերակատարություն:

Ուսումնառության տարիների ընթացքում ուսանողների մեջ գիտելիքների հետ սերմանվել են ազնիվ հայրենասիրություն ու մարդասիրություն, բարեկիրթ վարվեցողություն, դժվարու-թյունները հաղթահարելու կամք ու լավատեսություն, տոկունություն, փրկարարին վայել պահվածք, բարություն, թիմային աշխատանք կատարելու հմտություն, սահմանամերձ գոտու վաղվա պաշտպանին` թշնամուն հերոսաբար դիմադրելու զորություն, խաղաղասեր զինվորին` ներողամտություն, հանդուրժողություն, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, սկզբունքայնու-թյուն: Մեր ուսանողների` պատասխանատու քաղաքացի լինելու մասին են վկայում Հայկական Ազգային բանակից ստացված բազմաթիվ դրական արձագանքները (մեդալներ, գովասա-նական նամակներ, շնորհակալագրեր և այլն):

Ակադեմիայում ուսումնական ողջ գործընթացի կազմակերպումն ու կառավարումը, կրթական ծրագրերի չափորոշիչները, ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, ուսումնառության և դասավանդման մեթոդները, ուսանողների գնահատման համակարգերը, նյութատեխնիկական հարուստ ռեսուրսների ստեղծումն ունեն մեկ նպատակ` ուսանողի հաջո-ղությունը, նրա կարիքների բավարարումը, անձի բազմակողմանի զարգացումը, քննադատա-կան մտածողության, հետազոտական և ստեղծագործ աշխատանքի ունակությունների զարգա-ցումը, արտահայտվելու, հարցադրումներ անելու ազատությունը, արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակության ամրապնդումը:

Ըստ այդմ` մեր շրջանավարտներից շատերն այսօր ՀՀ ԱԻՆ համակարգի և այլ ուժային կառույցների սպաներ են և հասարակական կյանքի տարբեր ոլորտների բարձրակարգ աշխատողներ՝ մանկավարժներ, դասախոսներ և այլն:

Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսում-նասիրության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ մեր շրջանավարտներն աչքի են ընկնում աշխատանքային պատասխանատվությամբ, թիմային աշխատանք կատարելու հմտու-թյուններով:

Page 106: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

106

Չափանիշ 8 -ի վերաբերյալ ներկայացնել վերջին 5 տարվա SWOT վերլուծությունը: ՉԱՓԱՆԻՇ VIII. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՈՒժեղ կողմեր Թույլ կողմեր

1. Ակադեմիայի գործունեության թափանցիկությունն առավելագույնս ապահովելու նպատակով առկա է էլ. կայք և ֆեյսբուք` մատչելի և մշտապես թարմացվող տեկեկատվությամբ:

2. Հասարակության առջև հաշվետվողականության սահմանված մե-խանիզմների առկայություն, հաշվետվությունների, ընթացակար-գային փաստաթղթերի հասանելիություն և թափանցիկություն:

3. Ակադեմիայի էական դերը ՀՀ պետական կառավարման և ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատակիցների վերապատրաստման, որակավոր-ման բարձրացման գործընթացներում և քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական ուսումնառության իրականացում:

4. «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի ընդգրկվածությունը ՀՀ ԲՈՀ-ի սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:

5. Ակադեմիան ներառված լինելով ՀՀ ԱԻՆ-ում, որտեղ առկա են «Լրատվության» և «Լրատվամիջոցների մոնիթորինգի և վերլուծության» բաժինները, որոնք էլ ապահովում են Ակադեմիայի ունեցած հետադարձ կապը հասարակության հետ, համակարգում են այդ հարաբերությունները և ավելի բաց ու թափանցիկ դարձնում Ակադեմիայի աշխատանքները:

6. Ակադեմիայում առկա է «911 Արտակարգ թերթի» խմբագրություն, որը լուսաբանում է Ակադեմիայի գործունեությունը, իսկ թերթն ուղարկվում է հանրապետության բոլոր մարզեր և համայնքներ:

1. Ակադեմիայի մասին հասարա-կական կարծիքի ուսումնա-սիրման մեխանիզմների ան-կատարություն:

2. Ակադեմիայում լիարժեք չի իրականացվում հանրության հետ աշխատանքների հետա-դարձ կապի գնահատման մեխանիզմների անկատարություն:

Հնարավորություններ Վտանգներ

1. Հասարակության հետ կապերի ամրապնդում ու շահակիցների հետ համագործակցության ընդլայնում և զարգացում:

2. Տեղեկատվության տարածման և հետադարձ կապի ձևերի բազմազանեցում` սոցիալական ցանցերի, էլեկտրոնային ժամանա-կակից ռեսուրսների ավելի ինտենսիվ օգտագործմամբ:

3. Ակադեմիայի կողմից հասարակությանը տրամադրվող ծառայությունների շրջանակի ընդլայնում:

1.Էլեկտրոնային ժամանակակից ռե-սուրսների զարգացմանը զուգըն-թաց նոր ռեսուրսների ներգրավ-ման համար անհրաժեշտ ֆինան-սական միջոցների անբավարարու-թյան միտումների առկայություն, ինչը կապված է ֆինանսական մուտքերի նվազման հետ:

Ակադեմիայի առաջնային խնդիրներ են. Ակադեմիայի դրական իմիջի պահպանման ու ամրապնդման նպատակով զարգացնել

լրատվական, գովազդային միջոցները, նպաստել հասարակական վարկանիշի և տեսանելիության բարձրացմանը:

Բարելավել Ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման աշխատանքները:

Ակադեմիան հնարավոր վտանգներից խուսափելու և հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով նախատեսում է` մշակել և ներդրել հետադարձ կապի նոր մեխանիզմներ, բարելավել հասարակայնության հետ կապերի և մամուլի աշխատանքներին անհրաժեշտ

ռեսուրսները, մշակել և տարածել գովազդային նյութեր:

Page 107: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

107

IX. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

Ակադեմիայի արտաքին կապերի և միջազգայնացման ռազմավարության ուղղությունները սահմանված են Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագրում (Հավելված N 1.2): Ակադեմիան կարևորում է միջբուհական և միջազգային կապերի զարգա-ցումը և քայլեր է ձեռնարկել Ակադեմիայի միջազգայնացման զարգացման ուղղությամբ:

Ակադեմիայի միջազգայնացման ու արտաքին կապերի զարգացմանը նպաստում են 2007-2008 թթ.-ին երկաստիճան կրթական համակարգին (բակալավրի կրթական ծրագիր, մագիստրոսի կրթական ծրագիր) անցնելը և 2005 թ-ին ՀՀ կողմից ստորագրված Բոլոնիայի հռչակագիրը: Ակադեմիայի ՌԾ-ում հիմք ընդունելով Բոլոնիայի գործընթացի հիմնարար արժեքները` ուսումնառողի հաջողությունը, անձի բազմակողմանի զարգացումը և մատչելի կրթությունը, ուսումնական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը, ինչպես նաև ուսումնառության արդյունքի գնահատման չափանիշները, աստիճանաբար համապատաս-խանեցվում է եվրոպական առաջավոր փորձին:

ՉԱՓԱՆԻՇ: Արտաքին կապերի միջոցով ՄՈՒՀ-ը խրախուսում է փորձի փոխանակումը և զարգացումը` նպաստելով հաստատության միջազգայնացմանը:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. Փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող միջավայր ստեղծելու նպատակով ՄՈՒՀ-ում գործում է արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն ու ընթացակարգեր:

Հիմքեր` Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Օտարերկրյա գործընկեր հաստատությունների հետ համագործակցության

պայմանագրեր և հուշագրեր: Վերլուծել փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող

քաղաքականության ու ընթացակարգերի արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիան համագործակցության պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր է կնքել շուրջ 10 օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ (Հարավային Կորեա, Ճապոնիա, Շվեյցարիա, Գերմանիայի Դաշնություն, Բրազիլիա, Լեհաս-տան, Ռուսաստանի Դաշնություն, Բելոռուս, Ղրղզստան, ՀԱՊԿ, ՄԱԿ-ի Unicef, UNDP, Գերմա-նական կարմիր խաչ և այլն):

Միջազգային ասպարեզում Ակադեմիայի ծավալած գործունեության արդյունավետության և բարձր վարկանիշի դրսևորում է Ակադեմիայի և Վարշավայի հրդեհային ծառայության բարձրա-գույն հաստատության միջև հետագա համագործակցությունն ուսանողների ու դասախոսների փոխանակման հեռանկարների ուղղությամբ, իսկ Հարավային Կորեայի հետ ձեռք է բերվել հա-մագործակցություն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում որակյալ մասնագետների կայուն հա-մակարգի ստեղծման, կադրերի փոխանակման, համատեղ գիտահետազոտական աշխատանք-ների կատարման, համատեղ մեթադաբանության մշակման, համատեղ դասընթացների ու գիտաժողովների իրականացման, տեղեկատվության փոխանակման և այլ ուղղություններով:

Ակադեմիայի ՊԴԿ-ի մասնագետներից ընդգրկված են ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման Աֆրիկա-Եվրոպական թիմում` որպես մարդասիրական հարցերով փորձագետ, ՄԱԿ-ի աղետների ազդարարման և համակարգման համակարգի (GDACS) 2015թ. նախագահող փորձագետ, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա և Խաղաղօվկիանոսյան աղետների փորձագիտական խմբի փորձագետ, Հայկական ՔՈՓԹ հրամանատար, Եվրոխորհրդի տեղական ինքնակառավարման մակարդակում ճգնաժամային կառավարման փորձագետ, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկրների աղետների ռիսկի նվազեցման փորձագետ, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կրթական թիմի ղեկավար և այլն:

Ներկայումս Ակադեմիայում մշակվում են կանոնակարգող փաստաթղթային և տեղեկատ-

Page 108: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

108

վական փաթեթների օտարալեզու տարբերակները, որը տեղ կգտնի նաև պաշտոնական կայքէջում:

ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. ՄՈՒՀ-ի արտաքին կապերի և միջազգայնացման ապահովման ենթակառուցվածքը երաշխավորում է կանոնակարգված գործընթաց:

Հիմքեր՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը: Վերլուծել ՄՈՒՀ-ի արտաքին կապերի և միջազգայնացման ապահովման ենթակա-

ռուցվածքի աշխատանքների արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Քանի որ Ակադեմիան հանդիսանում է ՀՀ ԱԻՆ ուժային կառույցի ենթահամակարգ, որտեղ գործում է միջազգային ընթացակարգերի կենտրոնացված կառավարման համակարգ, ուստի բուհ-ը չունի առանձին արտաքին կապերի ու միջազգայնացման քաղաքականություն և ընթացակարգեր: Այդ գործառույթը վերապահված է ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչությանը, և հիշյալ վարչությունը զբաղվում է նաև Ակադեմիայի արտաքին կապերի ու միջազգայնացման հարցերով և օտարերկրյա մասնագետների, պատվիրակությունների հրավերների անհրաժեշտ փաստաթղթերի ու վիզաների ձևակերպմամբ, նրանց ընդունելության կազմակերպմամբ, Ակադե-միայի համապատասխան ստորաբաժանումների երաշխավորությամբ միջազգային գիտա-կրթական պայմանագրերի կողմ հանդիսացող հաստատությունների և գիտական կենտրոնների հետ պաշտոնական փատաթղթերի փոխանակմամբ ու նամակագրության վարմամբ:

Ակադեմիայի արտաքին կապերի ընդլայնումը, արտերկրյա համալսարանների և կրթական, գիտական այլ կառույցների հետ բանակցությունների վարումը, պայմանագրերի կնքումը վերապահվում են Ակադեմիայի ռեկտորին (Հավելված N 1.1):

Վերջին տարիների ձեռքբերումներից կարելի է համարել. փրկարարական ամբիոնի միջազգային համագործակցությունը օտարերկրյա տարբեր

հաստատությունների ու միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև 2015թ.-ին կազմի ընդգրկումը «INSARAG»-ին (Շվեյցարիայի միջազգային զարգացման ու համագործակ-ցության գործակալության (SDCA) «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում):

Անձնակազմի մասնակցությունը մի շարք միջազգային միջոցառումների Լեհաստանում, Ուկրաինայում («Ուկրաինա 2015 միջազգային դաշտային վարժանք, որտեղ ուսանողները, որպես տուժածներ, մասնակցել են երկու հրամանատարաշտաբային ուսումնավարժություն-ների) և Հայաստանի Հանրապետությունում:

Փորձի փոխանակման, առաջավոր փորձի ներդրման առումով կարևոր է նաև Ակադեմիայի այլ ստորաբաժանումների հետ տարվող աշխատանքը և աշխատակիցների գործուղումները: Արտերկրում նրանք մասնակցում են տարբեր ձևաչափերի գիտական և կրթական միջոցա-ռումների, միջազգային ուսումնավարժանքների, որոնց ավարտից հետո իրենց ձեռք բերած փորձն ու հմտությունները ներկայացնում են հաշվետվության, համապատասխան նյութերի ներկայացման և այլ միջոցներով:

Անհրաժեշտ է արտասահմանյան գործուղումներից ստացած մասնագիտական ձեռքբերում-ների քննարկումները և դրանց մասին տեղեկատվության տարածումը դարձնել առավել կանոնա-կարգված և տանել աշխատանք գործուղումների ժամանակ ձեռք բերված արտասահմանյան փորձի ուսումնասիրման արդյունքներն Ակադեմիայում ստեղծագործաբար ներդրման ուղղու-թյամբ:

Այսպիսով, իրականացված համատեղ ուսուցման ծրագրերը հնարավորություն են տվել ու-սումնասիրել ուսուցման միջազգային փորձը և Ակադեմիայում ուսուցման ծրագրերը համապա-տասխանեցնել եվրոմիության երկրների ուսուցման ծրագրերի չափանիշներին: Այդ ուսումնասի-րությունները շարունակական են և ուսումնական ծրագրերը պետք է մշտապես կատարելագործ-վեն:

Page 109: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

109

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. ՄՈՒՀ-ն արդյունավետորեն համագործակցում է տեղական և միջազգային հաստատությունների և կառույցների հետ:

Հիմքեր՝ Արտաքին կապերի և միջազգայնացմանը վերաբերող բոլոր համաձայնագրերը: Արտաքին կապերը և միջազգայնացումը արտացոլող այլ հիմքերը:

Ներկայացնել վերջին 3 տարիներին արտաքին կապերի և միջազգայնացման գործընթաց-ներում հաստատության հիմնական նվաճումները, համաձայնագրերի չգործելու պատճառները: Վերլուծել ՄՈՒՀ-ի համագործակցության արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը (կատա-րել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիան միջազգային համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր ունի աշխարհի շուրջ 10 երկրների հաստատությունների ու միջազգային կազմակերպությունների հետ, որոնց շարքում են՝ Իտալիայի համալսարանների միջազգային համագործակցության կազմա-կերպությունը (1995-2010թթ.), Գերմանիայի Դաշնության պետական փրկարարական ծառայու-թյունը (THW, 1996թ.), Շվեդիայի թագավորության փրկարարական ծառայությունը (Շովդա քաղաքի քոլեջ, 1996թ.), Ֆրանսիայի ներքին գործերի նախարարարության քաղաքացիական պաշտպանության ուսումնասիրությունների ազգային ինստիտուտը (INESC, 1996թ. առ այսօր 2008թ.), Վարշավայի հրդեհային ծառայության բարձրագույն հաստատությունը և այլն:

Ակադեմիայի մասնագետներն ուսուցում են անցել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Անգլիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Կորեայի, Բրազիլիայի, Սլովենիայի, Էստոնիայի և այլ երկրների համապատասխան կառույցներում: Տարբեր կառույցների հետ իրականցվող միջազգային սեմինարների զգալի մասն իրականացվում են Ակադեմիայում, որոնցում ակտիվ մասնակցություն են ունենում Ակադեմիայի աշխատակիցները: Դասախոսները բազմաթիվ զեկուցումներով հանդես են եկել Ֆրանսիայում, Ճապոնիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Բելգիայում, Շվեդիայում, Հունգարիայում, Չինաս-տանում, Իտալիայում, Էստոնիայում, Եգիպտոսում, Վրաստանում, Հայաստանում և այլ երկրնե-րում կազմակերպված սեմինարներում ու գիտաժողովներում և մասնակցել մի շարք միջազգային ուսումնավարժանքների` որպես գործնական միջոցառումների ղեկավարներ, անվտանգության պատասխանատուներ և արդյունքների հետազոտողներ:

Բացի այդ, Ակադեմիայում ևս կազմակերպվում են գիտաժողովներ, որոնց մասնակցում են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսներ: Ընդհանուր առմամբ, ինչպես երևում է, վերջին 5 տարիների ընթացքում Ակադեմիայում զգալիորեն աճել է միջազգային և տարծաշրջա-նային կազմակերպությունների, ինչպես նաև հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի հետ համագործակցությունների քանակը:

Վերջին տարիներին Ակադեմիան շեշտը դրել է միջազգային համագործակցության մեխա-նիզմները համապատասխան կերպով օգտագործելու վրա՝ բարձրագույն կրթության ոլորտում զարգացումներին համընթաց քայլելու նպատակով: Այդ առումով, առաջընթաց կարելի է համա-րել, որ հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում Ակադեմիայի տարբեր ստորաբաժա-նումների աշխատակիցները փորձի փոխանակման նպատակով պարբերաբար գործուղվել են գործընկեր հաստատություններ, և հակառակը՝ գործընկեր հաստատություններից մասնագետներ են հրավիրվել Ակադեմիա՝ փորձի փոխանակման և աշխատակիցների վերապատրաստման նպատակով: Ակադեմիայի միջազգայնացման, փորձի փոխանակման և առաջավոր փորձի ներդրման առումով մեծապես կարևորվում են նաև Ակադեմիայի վարչական և ՊԴԿ-ի փոխայցելությունները: 2014 թ.-ին կազմակերպվել է 12 գործուղում, 2015 թ.-ին՝ 15, իսկ 2016 թ.-ին՝ 13 գործուղում (Ճապոնիա, Կորեա, Լեհաստանի Սլովակիայի, Մոլդովայի, Բելոռուսի, Վրաստանի Հանրապետություն, ՌԴ և այլն):

Սակայն պետք է նշել, որ այս ուղղությամբ դեռ անելիքներ շատ կան:

Page 110: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

110

2014թ. Ակադեմիայում հիմնվել է ինտերակտիվ ուսուցման ժամանակակից տեխնիկական

միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղային համալիր, ՀՀ ԱԻՆ-ի, Ակադեմիայի, աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության, ՄԱԶԾ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համատեղ ջանքերով:

ՀՀ ԱԻ նախարարության, Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասում կենսաանվտանգության ու կենսաապահովման կարողությունների ուժեղացման ծրագրի և Ակադեմիայի կողմից 2016թ.-ին Ակադեմիայում ստեղծվեց ժամանակա-կից տեխնիկական հագեցվածությամբ 2 կաբինետ՝ կենսաբանաքիմիական ու քաղաքացիական պաշտպանության և առաջին բուժ. օգնության, իսկ Շվեյցարիայի միջազգային զարգացման ու համագործակցության գործակալության (SDCA) «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում՝ հրշեջփրկարարական սարք-սարքավորումների և հրշեջ-փրկարարական, ալպինիստական հանդերձանքի կաբինետ:

Միջազգային ասպարեզում Ակադեմիայի ծավալած գործունեության արդյունավետության և բարձր վարկանիշի դրսևորում է Ակադեմիայի և Վարշավայի հրդեհային ծառայության բարձրա-գույն հաստատության միջև (2014 թ.), ինչպես նաև Հարավային Կորեայի (2014 թ.) հետ ձեռք է բերվել հետագա համագործակցություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսա-րանի հետ (2016 թ.) համագործակցության պայմանագիր:

Հաջորդ պայմանագիրը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի հետ սկսած 2014 թվականից: Պայմանագրի համաձայն, քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի II կուրսից՝ վճարովի ուսուցման համակարգում: Բացի այդ, Ակադեմիան համագործակցում է քոլեջի հետ՝ ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և վերամշակման աշխատանքներում, տալիս է համապա-տասխան մեթոդական և մասնագիտական օգնություն՝ ուսումնական գործընթացն ավելի արդյու-նավետ կազմակերպելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, ինչպես երևում է, վերջին 3 տարիների ընթացքում Ակադեմիայում զգալիորեն աճել է միջազգային ու տարածաշրջանային երկրների հետ համագործակցությունների քանակը: Սա փաստում է այն մասին, որ Ակադեմիայում միջազգայնացման գործընթացը բավականին ակտիվ է ընթանում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական ու այլ արտասահմանյան հարթակներում:

Պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ, մասնավորապես ռիսկերի կառավարման (UNDP և Unicef), միջազգային փրկարարական ուժերի ձևավորման (Լեհաստան), հրշեջ-փրկարարական (Շվեյցարական զարգացման գրասենյակ), փրկարարական հմտությունների զարգացման (Ճապոնիայի ՄՀԳ), աղետակայուն քաղաքների ձևավորման և սողանքների գնահատման (Հարավային Կորեայի համաշխարհային ինստիտուտ) ոլորտներում, «Բնապահպանական արտակարգ իրավիճակներ և էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիքի (FEAT) ինտեգրումը Հայաստանում» և այլն:

2012 2013 2014 2015 2016

Գործուղումներիքանակը

0

5

10

15

Գործուղումների քանակը

Արտերկրում գործուղումներն ըստ տարեթվերի

Page 111: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

111

Ակադեմիայի համար առաջատար հաստատությունների հետ փորձի փոխանակումը, ինչպես նաև միջազգային խորհրդակցություններին մասնակցությունը կարևոր տեղ են զբաղեցնում միջազգայնացման ոլորտում, արդյունավետության բարձրացման գործընթացներում:

ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. ՄՈՒՀ-ն ապահովում է ներքին շահակիցների օտար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ` միջազգայնացման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հիմքեր՝

Աշխատակազմի համար նախատեսված լրացուցիչ դասընթացների ծրագրերը ցանկը և ժամանակացույցը:

Ուսանողների համար նախատեսված լրացուցիչ դասընթացների ծրագրերը ցանկը և ժամանակացույցը:

Օտար լեզուներով տեղեկատվական նյութերը: ՀՀ Նախագահի 2009թ. մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրության հավելվածի

գերակա խնդիրների ու միջոցառումների ցանկ: Օտար լեզուներին տիրապետող դասավանդողների, վարչական աշխատողների թիվը և

տոկոսը վերջին 3 տարիների համար:

N Աշխատա-կիցներ

2013-2014 2014-2015 2015-2016

Քա-նակ

Ռուսերեն (%)

Քա-նակ

Անգ-լերեն

(%)

Քա-նակ

Ռուսերեն (%)

Քա-նակ

Անգ-լերեն

(%)

Քա-նակ

Ռուսերեն (%)

Քա-նակ

Անգլե-րեն (%)

1. Դասավանդող 67 79 12 14 70 81 13 15 73 82 14 16

2. Վարչական աշխատող 15 53 1 3 18 53 3 4 24 55 2 4

Օտար լեզուներին տիրապետող ուսանողների թիվը և տոկոսը վերջին 3 տարիների համար:

N Ուսանողներ

2013-2014 2014-2015 2015-2016

Քա- նակ

Ռու-սերեն

(%)

Քա- նակ

Անգ-լերեն

(%)

Քա-նակ

Ռուսերեն (%)

Քա-նակ

Անգ-լե-րեն (%)

Քա-նակ

Ռուսերեն (%)

Քա-նակ

Անգլե-րեն (%)

1. Բակալավր 529 60 511 58 597 63 569 60 551 65 534 63

2. Մագիստրոս 28 64 27 62 44 66 42 62 60 70 56 65 Ներկայացնել և վերլուծել վերոնշյալ գործընթացներում հաստատության վերջին 3 տարվա

նվաճումները: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

2014-2016 ուստարիների օտար լեզուների իմացության մակարդակն Ակադեմիայի պրոֆե-սորադասախոսական ու վարչական կազմի համար վերլուծվել է անձնական թերթիկներում նշված տվյալների հիման վրա: Վերլուծության արդյունքում ակնհայտ երևում է, որ համապա-տասխանաբար դասավանդողների միջինը 81%-ը, վարչական աշխատակազմի՝ 54%-ը ազատ տիրապետում են ռուսերենին, դասավանդողների 15%-ը, վարչական աշխատակազմի՝ մոտ 4%-ը ազատ տիրապետում են անգլերենին, 8%-ը տիրապետում են ֆրանսերենին, 5%-ը՝ գերմաներենին: Դասավանդողների մեջ կան իսպաներեն, իտալերեն, արաբերեն, քրդերեն և վրացերեն լեզուներին տիրապետող դասախոսներ:

Ներկայումս Ակադեմիայի վարչական, ՊԴԿ-ի և ուսանողների համար անվճար հիմունք-ներով անցկացվում են անգլերենի դասընթացներ: Որակի ապահովման կենտրոնի կողմից իրա-կանացվում է ուսանողների հիմնական կրթական ծրագրերից դուրս ուսուցանում և բարձրագույն կրթություն ունեցող այլ մասնագետների վերապատրաստում, ըստ համապատասխան ժամա-նակացույցի: Հիշյալ վերապատրաստումների արդյունքում Ակադեմիայի պրոֆեսորադասախոսա-կան ու վարչական կազմը բարձրացրել է անգլերեն լեզվի կիրառելու ունակությունը:

Page 112: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

112

Միաժամանակ, 2014-2016 թթ.-ին Ակադեմիայի անգլերեն լեզվի 3 դասախոսներ մասնակ-ցել են Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից զարգացման ծրագրով կազմակերպած «Ուժային կառույցներում անգլերեն լեզվի մանկավարժների ուսուցման» սեմինարներին և նրանց շնորհվել են հավաստագրեր:

Ակադեմիայում բեչմարքինգ իրականացվում է հայաստանյան բուհերի հետ (ԵՊՀ, ՀԱՊՀ, ՖԿՀՊԻ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներ և այլն):

Վերլուծել Չափանիշ 9-ով նկարագրվող տիրույթում հաստատության ուժեղ և թույլ կողմերը, արտաքին հնարավորությունները և վտանգները:

ՉԱՓԱՆԻՇ IX. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՈՒժեղ կողմեր Թույլ կողմեր 1. Ակադեմիայի միջազգային համագործակցության պայմանագ-

րերը և համաձայնագրերն աշխարհի մի շարք երկրների, հաստատությունների ու միջազգային կազմակերպությունների հետ:

2. Բազմաթիվ վերապատրաստման դասընթացների, սեմինար-ների, գիտաժողովների, քննարկումների կազմակերպումը և նմանատիպ ծրագրերում միջազգային փորձագետների ներգրավվածությունը:

3. Աճել է Ակադեմիայից տարբեր ծրագրերի շրջանակներում գործուղվող ՊԴԿ-ի թիվը:

4. Միջազգային փորձի ուսումնասիրությունը և Ակադեմիայի ստորաբաժանումների հետ տարվող աշխատանքը:

5. Ակադեմիայի աշխատակիցների արտերկրյա գործուղումները, փորձի փոխանակումն ու միջազգային փորձի ուսումնա-սիրումը, տեղայնացումը:

6. Կրթության ոլորտում անվտանգության մշակույթի ձևավոր-մանն ուղղված կրթական ծրագրերի իրականացման փորձի միջազգայնացումը:

7. Բնակչության պատրաստվածության բարձրացման ոլորտում Ակադեմիայի փորձի միջազգայնացումը:

. 8. Պաշտոնական էլկայքի առկայությունը ՀՀԱԻՆ կառուցվածքում:

1. Թույլ է Ակադեմիայի կողմից տեղական գործընկեր բուհերի և այլ կառույցների հետ համագործակցու-թյունը, որը կարող է օգտագործվել վերջիններիս գործընկերների հետ ևս փոխշահավետ կապերի հաստատման համար:

2. Դեռևս լիարժեք չի կազմակերպվում Ակադեմիայի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ամբողջական ներգրավվածությունը անգլերեն լեզվի դասընթացներում։

3. Ակադեմիայի կայք էջում օտարալեզու տեղեկույթի բացակայությունը:

4. Բնակչության շրջանում անվտանգության մշակույթի ցածր մակարդակի առկայությունը:

Հնարավորություններ Վտանգներ 1. ՀՀ կառավարության որոշմամբ Ակադեմիան տեխնիկապես

կվերազինվի միջազգային չափանիշներին համապատասխան և կդառնա Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի համար տարածաշրջանային կենտրոն, ինչպես նաև հնարավորու-թյուն կունենա իրականացնելու միջազգային բազմաբնույթ վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, գիտա-ժողովներ, քննարկումներ, միջազգային ուսումնավարժանք և նմանատիպ ծրագրերում կապահովի միջազգային փորձա-գետների ներգրավվածություն:

2. Ակադեմիան դեռևս չունի օտար լեզուների իմացությամբ անհրաժեշտ քանակությամբ մասնագետներ, ովքեր կիրականացնեն օտարերկրյա ուսանողների ուսուցումը:

1. Ուսանողների թվի նվազումը: 2. Տարածաշրջանում ռազմաքաղաքա-

կան լարվածության մեծացումը:

Ակադեմիայի ՌԾ-ին համապատասխան նախատեսվում է անդամակցությունը (մասնակցությունը միջազգային կազմակերպություններին և կոնսորցիումներին, միջազգային նախագծերի և այլ ծրագրերի շրջանակներում ներկայացուցիչների շարժը, գործուղումներ) դեպի արտասահմանյան նմանատիպ հաս-տատություններ, արտերկրում Ակադեմիայի ուսանողների կառավարչական և հետազոտական պրակտի-կաների կազմակերպումը և ՊԴԿ-ի ու ուսանողների համագործակցությունը դարձնել գործող և պայմանագրերի դրույթներն ուղղել դեպի Ակադեմիայի կրթական գործընթացներ:

Page 113: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

113

X. ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ակադեմիայում որակի ապահովման քաղաքականության հիմքերը դրվել են Ակադեմիայի զարգացման ռազմավարական ծրագրով: Ծրագրում ներկայացվում են կրթության որակի բարձրացմանը նպատակաուղղված հիմնախնդիրները: Դրանք նախատեսում են մշակել որակի գնահատման և ապահովման համակարգի հայեցակարգն ու կազմակերպման սխեման, որակի ներքին ապահովման համակարգի շրջանակներում նախապատրաստել և իրականացնել Ակա-դեմիայի կրթական ծրագրերի և դրանք իրականացնող ստորաբաժանումների գործունեության ինքնավերլուծություն, որակի ներքին գնահատման արդյունքների հիման վրա պլանավորել և իրականացնել ուսուցման որակի բարձրացման միջոցառումներ, ապահովել նպաստավոր պայ-մաններ և խթանող մեխանիզմներ' դասավանդման և ուսումնառության որակի ու արդյունա-վետության շարունակական բարձրացման համար, ինչպես նաև նախապատրաստել Ակադե-միան կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործըն-թացներին, ապահովել նաև ուսուցման որակի գնահատման և կրթական ծրագրերի հավա-տարմագրման գործընթացների թափանցիկությունը և արդյունքների հրապարակայնությունը:

ՉԱՓԱՆԻՇ: ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման ներքին համակարգ, որը նպաստում է հաստատության բոլոր գործընթացների շարունակական բարելավմանը և որակի մշակույթի ձևավորմանը:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ա. ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման քաղաքականություն ու ընթացակարգեր:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Որակի ապահովման հայեցակարգը: Որակի ապահովման քաղաքականությունը: Որակի ապահովման ձեռնարկը:

Ներկայացնել և վերլուծել ՄՈՒՀ-ի որակի ապահովման ներքին համակարգի քաղաքա-կանության և ընթացակարգերի արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը և արդյունա-վետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայի հնգամյա ռազմավարական ծրագիրը սահմանել է այն հիմնական ուղղու-թյունները, որոնց հետևելու է Ակադեմիան երկարաժամկետ հեռանկարում՝ իր առաքելությունը և հիմնական ռազմավարական նպատակներն իրականացնելու համար' տրամադրելով որակյալ ծառայություններ (Հավելված 1.2):

Ակադեմիայի կրթության որակի ապահովման հայեցակարգն ու քաղաքականությունը ընդունվել է 2014թ. (Հավելված 10.1 և Հավելված 10.2):

Սահմանելով կրթության որակի բնագավառում քաղաքականությունը` Ակադեմիան առաջ-նորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ «Կրթության մասին» օրենքով, Ակադեմիայի կանոնադ-րությունով, Ակադեմիայի որակի ապահովման հայեցակարգի, ինչպես նաև Բոլոնիայի հռչա-կագրին անդամակցված երկրներին ուղղված Բեռլինի և Բերգենի կոմյունիկեներով, որտեղ կոչ է արվում ստեղծել ներդաշնակություն եվրոպական երկրների բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգերում: Այն համահունչ է ՀՀ կրթական քաղաքականության գլխավոր խնդրին` ապահովել կրթության բարձր որակ` հիմքում պահպանելով նրա հիմնարարությունն ու համապատասխանությունն անհատի, հասարակության և պետության այժմեական և հեռանկա-րային պահանջներին: Կրթության որակի բնագավառում Ակադեմիայի գործունեության նպա-տակն է ապահովել բարձր մրցունակություն կրթական ծառայությունների շուկայում, զարգացնել Ակադեմիայի ներուժը կրթական և գիտական գործունեության ավանդական բնագավառներում:

Ռազմավարական նպատակներին հասնելու համար առաջարկվում են ռեսուրսների արդ-յունավետ օգտագործում, որակի կառավարման մշակույթի ձևավորում և կրթության որակի շա-րունակական բարձրացման կայուն հիմքի ստեղծում, ինչպես նաև արդյունավետ կառավարման համակարգի և զարգացումների համար բարենպաստ միջավայրի ստեղծում, որոնք կնպաստեն Ակադեմիայում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու կառավարմանը (Հավելված N 1.2): Արտահայտելով որակի կառավարման սկզբունքների ընդունումն իր կողմից, առաջնորդ-վելով որակի ապահովման Եվրոպական չափորոշիչներով և ուղենիշներով (ESG) և ISO 9000-

Page 114: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

114

2000 չափորոշիչներով (ԵՉՈՒ)` Ակադեմիայի ղեկավարությունը գիտակցում է, որ որակի ապա-հովման համակարգի մշակումը, ներդրումը և մշտական կատարելագործումը առաջնահերթ խնդիրներն են մոտակա ժամանակահատվածի համար: Այն կապահովի Ակադեմիայի մրցունա-կությունը և կայունությունը կրթական ծառայությունների շուկայում, գիտական և նորարարական գործունեությունը, ֆինանսական ցուցանիշների աճը, հետևաբար նաև աշխատակիցների և շահակից կողմերի բավարարվածությունն ու վստահությունը ապագայի նկատմամբ:

Ակադեմիայի ղեկավարությունն ապահովում է սույն քաղաքականության արդյունավետ իրականացումը, որը ներառում է կառավարման բոլոր աստիճանները: Ակադեմիայի ինչպես ղեկավարությունը, այնպես էլ աշխատակիցները գիտակցում են, որ իրենց աշխատանքի որակից, արտաքին և ներքին շահակիցների բավարարվածությունից է կախված հաստատության բարօրությունը և նրա աշխատակիցների բարեկեցությունը: Ակադեմիայում ԵՉՈՒ պահանջներին համահունչ որակի ներքին համակարգը սկսվել է ներդրվել 2014թ., սակայն ՈԱ առանձին մեխանիզմներ և ընթացակարգեր մինչ այդ էլ գործել են, ինչպես, օրինակ` գործունեության պլա-նավորումները և համապատասխան հաշվետվողականությունը, դասալսումները (Ակադեմիայի հիմնադրման օրվանից) և այլն: Մինչ այդ, բացակայում էին ԵՉՈՒ-ի պահանջներին համապա-տասխան ՈԱ մի շարք կարևոր մեխանիզմներ և ընթացակարգեր, իսկ եղածներն ինտեգրված չէին ՈԱ մեկ ընդհանուր համակարգում: Այդ նպատակով՝ Ակադեմիան հետևողական աշխատանք է տանում ԵՉՈՒ պահանջներին համահունչ ՈԱ համակարգ ստեղծելու համար:

Այժմ Ակադեմիայում գործում են ՈԱ մի շարք մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք նպատակաուղղված են մասնագիտության կրթական ծրագրերի, պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ ու վարչական կազմի, ուսանողների գնահատման համակարգի և ուսումնա-ռության ռեսուրսների որակի շարունակական բարելավմանը: Դրանք են. 1. Կրթական ծրագրերի արտոնումը, ներքին փորձաքննությունը և պաշտոնական հաս-

տատումը, որոնց միջոցով ապահովվում է Ակադեմիայի նոր ստեղծվող կրթական ծրագրերի գնահատման գործընթացը:

2. Ակադեմիայի բոլոր գործընթացների և ստորաբաժանումների աշխատանքների տարեկան պլանավորումները և ամենամյա հաշվետվությունները, որոնց միջոցով ապահովվում է Ակադեմիայի բոլոր գործընթացների թափանցիկությունը, վեր են հանվում թերություններն ու բացթողումները և մշակվում բարելավման ծրագրեր:

3. Ակադեմիայի կրթական ծրագրերի տարեկան մշտադիտարկումը և պարբերական վերանա-յումը, որոնց նպատակն է գնահատել ծրագրերի մատուցման որակը և համապատաս-խանությունը սահմանված նպատակներին, ինչպես նաև ծրագրի արդիականությունն ու շարունակական բարելավումը: Այս գործընթացների արդյունքը ծրագրի որակի բարելավ-մանն ուղղված միջոցառումների պլանի կազմումն ու իրականացումն է:

4. Դասալսումները, որոնց արդյունքները միտված են ուսումնառության գործընթացի կատարելագործմանը, դասավանդման որակի բարելավմանը:

5. Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրերը (2015 թ-ից), որոնք նպատակաուղղված են դասախոսական կազմի մասնագիտական և մանկավար-ժական հմտությունների բարելավմանը:

6. Արտաքին շահակիցների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպում-քննարկումները, որոնց ընթացքում քննարկվում են մասնագիտությունների ճշգրտման հարցեր, բացահայտ-վում Ակադեմիայի շրջանավարտների տեսական և գործնական պատրաստվածության վե-րաբերյալ խնդիրները: Արդյունքներն օգտագործվում են մասնագիտության կրթական ծրագ-րերի վերանայման, նոր մասնագիտությունների բացման, նպատակային պրակտիկաների կազմակերպման, կուրսային աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաների հաստատման և այլ գործընթացներում (2015թ.-ից):

7. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներում արտաքին շահակիցների մասնակցու-թյունը ու նրանց շրջանում անցկացվող հարցումները, որոնց արդյունքներն օգտագործվում են կրթական ծրագրերի վերանայման գործընթացում (2014թ.-ից):

Page 115: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

115

8. Ակադեմիայից ուսանողների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի բավարարվածության ուսումնասիրության հարցումները, որոնց միջոցով ուսանողները և աշխատակիները գնահատում են իրենց բավարարվածությունը Ակադեմիայի ռեսուրսներից ու ծառայություններից, ստորաբաժանումների աշխատանքներից, հանդես գալիս Ակադե-միայի գործունեության բարելավման առաջարկություններով: Արդյունքներն օգտագործվում են համապատասխան ոլորտների շարունակական բարելավման նպատակով:

9. Դասավանդման արդյունավետության և որակի վերաբերյալ ուսանողական հարցումները (2014թ.-ից), որոնց օգնությամբ գնահատվում են ՊԴԿ-ի մասնագիտական և մանկավար-ժական որակները, ինչպես նաև առանձին դասընթացների և ուսումնական մոդուլների մատուցման որակը: Այս հարցման միջոցով ուսանողները գնահատում են նաև իրենց ֆա-կուլտետի դեկանի, դեկանի տեղակալի, դեկանատի մեթոդիստների, ուսումնական խոր-հրդատուների աշխատանքները: Արդյունքներն օգտագործվում են բարելավող միջոցառում-ների մշակման և իրականացման համար, ինչպես նաև հիմնական ՊԴԿ-ի վերընտրության, առաջքաշման և պարգևատրման գործընթացներում:

10. Ակադեմիայի ուսանողների գնահատման վերաբերյալ ՊԴԿ-ի և ուսանողների շրջանում անց կացվող հարցումները:

11. Ակադեմիայի կողմից կազմակերպվող պրակտիկաների կազմակերպման արդյունավե-տության գնահատման հարցումները (2015թ.-ից):

12. Ակադեմիայի շրջանավարտների և պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների շրջանում անց կացվող հարցումները, որոնց միջոցով պարզաբանվում են արտաքին շահակիցների կարծիքը Ակադեմիայի շրջանավարտների և պրակտիկանտ- ուսանողների մասնագիտական կոմպետեցիաների, ընդհանրական կարողությունների, թողարկող մասնագիտությունների պահանջվածության, նոր մասնագիտությունների առա-ջարկությունների, աշխատաշուկայում Ակադեմիայի շրջանավարտների վերաբերյալ: Արդ-յունքներն օգտագործվում են մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման, նոր մասնագիտությունների բացման և այլ գործընթացներում:

13. Ակադեմիայում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցում-ները (2015 թ.-ից), որոնց միջոցով գնահատվում է կրթական ծրագրերի բովանդակությունից և ուսուցման մեթոդներից, ուսումնառության ռեսուրսներից և օժանդակ ուսանողական ծառայություններից, ուսումնական գործընթացի կազմակերպումից և ընդհանուր կրթական միջավայրից բավարարվածության մակարդակը: Արդյունքներն օգտագործվում են համապա-տասխան ոլորտների շարունակական բարելավման նպատակով:

Կրթական ծրագրերի մշտադիտարկման գործընթացներում նախատեսված է օգտագործել ուսանողների և շրջանավարտների հարցումների արդյունքները, իսկ պարբերական վերանայ-ման գործընթացներում` ծրագրի շրջանավարտների հարցումների և շրջանավարտներից շահա-կիցների բավարարվածության հարցումների արդյունքները: Ծրագրերի պարբերական վերանայ-ման ընթացակարգերում կարող են ներգրավվել նաև արտաքին փորձագետներ:

Ակադեմիայի կողմից իրականացված ինքնավերլուծության արդյունքները հնարավորություն կտան գնահատելու Ակադեմիայում արձանագրված առաջընթացն ու հաջողությունները, բացա-հայտելու թերացումներն ու բացթողումները, մշակելու դրանք վերացնելու գործընթացները: Միաժամանակ, ինքնավերլուծությունը նպատակաուղղված է Ակադեմիայի ինքնազարգացման և կատարելագործման գործընթացի խթանմանը:

Որակի ապահովման վերոնշյալ բոլոր մեխանիզմներն ու ընթացակարգերը պաշտոնապես հաստատված են ակադեմիայի գիտական խորհրդի կողմից, հրատարակվել և տրամադրվել են ակադեմիայի բոլոր ուսումնական և վարչական ստորաբաժանումներին և արտաքին շահակից-ներին և լայն հանրությանը հասանելի դարձնելու նպատակով տեղադրվել են նաև Ակադեմիայի պաշտոնական փաստաթղթերի կայքէջում (http://www.mes.am/hy/quality-assurance/

Page 116: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

116

ՉԱՓՈՐՈՇԻՉ բ. Որակի ներքին ապահովման գործընթացների կառավարման նպատակով ՄՈՒՀ-ը տրամադրում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ:

Հիմքեր`

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը: Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի որակի ապահովման հայեցակարգը: Ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի կանոնադրությունը:

Վերլուծել որակի ներքին ապահովման գործընթացների կառավարման համար տրամադրվող ժամանակային, մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

2013թ.-ից սկսած Ակադեմիայում գործում է որակի ապահովման կենտրոնը համապատաս-խան աշխատակիցներով: Որակի ապահովման կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին, ինչպես նաև Ակադեմիայի կանոնադրությանը (Հավելված N 1.1) և կենտրոնի կանոնադրությանը համապա-տասխան, որը հաստատվել է Ակադեմիայի ԳԽ-ի կողմից (Հավելված N 10.3):

ՈԱ կենտրոնն ինքնակառավարվող մարմին է և իր որոշումներն ընդունում է ԳԽ-ի հաստա-տած կանոնադրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում: Կենտրոնը կազմում է քննարկվող հարցերի շրջանակը` հիմք ընդունելով Ակադեմիայի որակի ապահովման հաս-տատված քաղաքականության հիմնադրույթները: Նրա որոշումները և գործողությունները վար-չական և կառավարման մարմինների կողմից չեն ուղղորդվում և կարգավորվում:

Բացի հաստիքային աշխատակիցներից որակի ապահովման կենտրոնում ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունն իրականացնելու նպատակով, ռեկտորի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են Ակադեմիայի տարբեր ստորա-բաժանումների աշխատակիցներ ու ուսանողներ: Աշխատանքային խումբը գործում է հասարա-կական հիմունքներով:

Ակադեմիան հատկացնում է համապատասխան մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսներ ներքին և արտաքին շահակիցների շրջանում տարաբնույթ հարցումների նախապատ-րաստման, անցկացման, արդյունքների մշակման ու ամփոփման աշխատանքների համար:

ՈԱ կենտրոնի աշխատակիցներն Ակադեմիայի որակի ներքին ապահովման գործըն-թացներն արդյունավետ իրականացնելու նպատակով գործուղվում են ՈԱԱԿ կազմակերպած տարբեր վերապատրաստումներին մասնակցելու համար: Ակադեմիայի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ՈԱԱԿ-ի կազմակերպած վերապատրաստումներին:

ՉԱՓՈՐՈՇԻՉ գ. Ներքին և արտաքին շահակիցները ներգրավված են որակի ապահովման գործընթացներում:

Հիմքեր՝ Ակադեմիայի որակի ապահովման հայեցակարգը: Ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի կանոնադրությունը: Որակի ապահովման քաղաքականությունը:

Ներկայացնել որակի ներքին ապահովման գործընթացներում ներքին և արտաքին շահակիցների ներգրավվածության աստիճանը և վերլուծել արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Որակի ապահովման հիշյալ գործընթացներում ներգրավված են ինչպես ներքին (պրոֆե-սորադասախոսական և վարչական կազմ, ուսանողներ), այնպես էլ արտաքին շահակիցներ (ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՆ, Ակադեմիայի շրջանավարտներ և այլն):

Ակադեմիայի ԳԽ-ում, ֆակուլտետի խորհրդում, ԳԽ-ին կից որակի կառավարման հանձ-նաժողովում, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներում, ինչպես նաև Ակադեմիայի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման գործընթացներն իրականացնող աշ-խատանքային խմբում ներգրավված են ներքին և արտաքին շահակիցները, իսկ ուսանողներն ակտիվորեն մասնակցում են Ակադեմիայի կողմից իրականացվող տարաբնույթ հարցումների` ինչպես հարցաշարերի մշակման, այնպես էլ հարցումների անցկացման գործընթացին:

Page 117: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

117

ՈԱ կենտրոնի աշխատանքներին աջակցելու համար ձևավորվել է ուսանողական խումբ: Պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ հիմնական շահակիցների հետ: Ակադեմիայի գործող մասնագիտությունների, նոր մասնագիտությունների բացման, կրթա-

կան ծրագրերի մշտադիտարկման, ՊԴԿ-ի դասավանդման որակի և արդյունավետության գնա-հատման, դասախոսների ընտրության, աշխատանքի ընդունման, ազատման, ՊԴԿ-ի առաջքաշ-ման, ուսանողների աշխատակիցների Ակադեմիայից բավարարվածության գործընթացներում մեծապես օգտագործվում են արտաքին և ներքին շահակիցների շրջանում անց կացվող հարցումների արդյունքները:

Այսպիսով հետևում է, որ Ակադեմիայի ներքին և արտաքին շահակիցները ներգրավված են բուհի բոլոր գործընթացներում:

ՉԱՓՈՐՈՇԻՉ դ. Որակի ներքին ապահովման համակարգը պարբերաբար վերանայվում է:

Հիմքեր՝ Որակի ներքին ապահովման համակարգի վերանայման քաղաքականությունը և

ընթացակարգերը: Ակադեմիայի որակի ապահովման ձեռնարկը:

Վերլուծել որակի ներքին ապահովման համակարգի պարբերաբար վերանայման մեխա-նիզմների արդյունավետությունը: Հիմնավորել մոտեցումը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիան կարևորում է որակի ներքին ապահովման համակարգի պարբերաբար վերա-նայումը, սակայն քանի որ համակարգը ներդրման փուլում է` վերանայման հստակ մեխանիզմներ դեռևս մշակված չեն: ՈԱ կենտրոնն ըստ իր աշխատանքային պլան-ժամանակացույցի նախա-տեսում է մշակել վերանայման համապատասխան մեխանիզմներն ու ընթացակարգերը:

Ներկայացնել այն կազմակերպությունների ցանկը (նշելով երկիրը), որոնց օրինակով ՄՈՒՀ-ը կատարել է որակի ապահովման գործընթացների քաղաքականության և ընթացա-կարգերի բենչմարքինգ (առաջավոր փորձի համեմատական վերլուծություն):

Ներկայացնենք այն կազմակերպությունների ցանկը, որոնց օրինակով ՄՈՒՀ-ը կատարել է որակի ապահովման գործընթացների քաղաքականության և ընթացակարգերի բենչմարքինգ. Վարշավայի հրդեհային ծառայության բարձրագույն ուսումնական հաստատություն: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական համալսարան, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:

Ակադեմիայում տարվում են բենչմարքինգի հնարավորությունների ընդլայնման աշխա-տանքներ, որակի ներքին ապահովման համակարգի ձևավորմանը զուգընթաց:

ՉԱՓՈՐՈՇԻՉ ե. Որակի ապահովման ներքին համակարգն ապահովում է բավարար հիմքեր որակի ապահովման արտաքին գնահատման գործընթացների համար:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: «Որակի ապահովման ներքին համակարգ (Բարձրագույն կրթության որակի

ապահովման համակարգի ձևավորման շրջանակը և գործունեության հիմնական սկզբունքները)» մեթոդական ցուցումները:

Տարեկան ինքնավերլուծությունները և հաշվետվություններն ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների:

Հիմնավորել տրամադրված հիմքերի հավաստիությունը և մոտեցման արդյունա-վետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիայում ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունն իրականացնելու նպատակով օգտվել ենք Ակադեմիայի ԳԽ կողմից հաստատված փաստաթղթային փաթեթից, որակի ներքին ապահովման գնահատման մեխանիզմներից ստացված տվյալների վերլու-ծությունից: Ինքնավերլուծության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու նպա-տակով մշակվել և տպագրվել է «Որակի ապահովման ներքին համակարգ (Բարձրագույն կրթու-

Page 118: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

118

թյան որակի ապահովման համակարգի ձևավորման շրջանակը և գործունեության հիմնական սկզբունքները)» մեթոդական ցուցումները (Հավելված N 10.4):

Մեթոդական ցուցումները նախատեսված են Ակադեմիայի ուսումնական ստորաբաժանում-ների ղեկավարների, աշխատակիցների, ՊԴԿ-ի և ուսանողների համար: Ներկայացված են բարձրագույն ուսումնական հաստատության ինքնավերլուծության նպատակներն ու խնդիրները, ինքնավերլուծության գործընթացի կազմակերպման սկզբունքները, ընթացակարգերը, ինքնա-վերլուծությունն իրականացնելու համար օգտակար գործիքները և հիմնական փուլերը, ինչպես նաև ինքնավերլուծության զեկույցի պատրաստման վերաբերյալ մոտեցումները:

Ինքնավերլուծության ձևաչափի պահանջներին համապատասխան` աշխատանքային խըմ-բերի կողմից կատարվել է անհրաժեշտ փաստաթղթերի ու տվյալների հավաքագրում: Դրանց հի-ման վրա, համապատասխան գործիքների ու կառուցակարգերի միջոցով, կատարվել է Ակա-դեմիայի գործունեության բոլոր ոլորտների ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում:

Ակադեմիայի 2014-2019թթ. ՌԾ-ի 2-րդ Նպատակի 2.5-րդ խնդրում ամրագրված է՝ նախապատրաստել Ակադեմիան կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին` բարձրագույն կրթության որակի արտաքին արժևորման պետական միասնական չափանիշների պահանջներին համապատասխան (Հավելված N 1.2):

Մասնագիտական կրթության որակի խնդիրների բացահայտման և մատուցվող ծառայու-թյուններից բավարարվածության մակարդակը գնահատելու նպատակով իրականացվել են հարցումներ մասնագիտական կրթության որակի ապահովման բաղադրատարրերի վերաբերյալ, բացահայտելով առանձին բաղադրատարրերի նկատմամբ աշխատակիցների և ուսանողների վե-րաբերմունքը: Որպես կրթության որակի համակարգի կարևորագույն բաղադրատարրեր դի-տարկվել մասնագիտական կրթական ծրագրերը, դասընթացները, դասավանդման և ուսումնա-ռության որակը, կրթական միջավայրի որակը, ուսանողների գնահատման գործընթացը և այլն:

ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի Nօ959-Ն որոշմամբ հաստատվել են ՀՀ մասնագի-տական կրթության հավատարմագրման չափանիշները ու չափորոշիչները, որոնք ակադեմիայի համար ուղեցույց են հավատարմագրման և որակի ներքին ապահովման գործընթացներում:

ՉԱՓՈՐՈՇԻՉ զ. Որակի ապահովման ներքին համակարգն ապահովում է ՄՈՒՀ-ի գործունեության թափանցիկությունը` տրամադրելով ՄՈՒՀ-ի գործընթացների որակի մասին տեղեկատվություն` ներքին և արտաքին շահակիցների համար:

Հիմքեր՝

Ակադեմիայի 2014-2019թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներ (2012-

2016թթ.): Շահակիցների տեղեկացվածությունն ապահովող մեխանիզմները և

համապատասխան փաստաթղթերը: Շահակիցների տեղեկացվածության աստիճանի գնահատման/վերլուծության

արդյունքները մակարդակը: Վերլուծել ՄՈՒՀ-ի գործունեության թափանցիկությունը ապահովող մեխանիզմների

արդյունավետությունը (կատարել համառոտ մեջբերումներ համապատասխան հիմքերից):

Ակադեմիան իր ՌԾ-ում հաշվի է առել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից սահմանված ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների/չափորոշիչների պահանջները, հիմք ընդունելով կրթության որակի նկատմամբ պետական միասնական քաղաքականությունը: Վերոնշյալը ներկայացված է ՌԾ-ում և համաձայն 2.1 խնդրի՝ «Ներդնել որակի գնահատման և ապահովման ներքին համակարգ` բարձրագույն կրթության որակի ներքին արժևորման եվրոպական ESG պահանջներին համապատասխան», Ակադեմիան սահմանում է «Ապահովել որակի ներքին գնահատման չափանիշների և ինքնագնա-հատման գործընթացի ու համապատասխան զեկույցի թափանցիկությունը և հրապարակայնու-թյունը ակադեմիայի ներքին և արտաքին շահակիցների համար, ուսանողների մասնակցությունը և հետադարձ կապը որակի գնահատման գործընթացներում» (Հավելված N 1.2):

Page 119: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

119

Ինչպես արդեն նշել ենք Ակադեմիայի ռազմավարական այս խնդիրն իրականացնելու համար ձևավորվել է ակադեմիայի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունն իրականացնող խումբ ինքնագնահատումն իրականացնող աշխատանքային խումբ, որի աշխատանքներն ինստիտուցիոնալ ինքնագնահատման գործընթացը եզրափակվելու են համա-պատասխան վերլուծական զեկույցների պատրաստմամբ:

ՈԱ արտաքին գործընթացներին էապես կարող է նպաստել նաև Ակադեմիայում գործող «վարից-վեր» հաշվետվողականության համակարգը, որը Ակադեմիայի գործունեության վերա-բերյալ ռեկտորի ամենամյա հաշվետվությունն է:

Ներքին և արտաքին շահակիցների համար Ակադեմիայի գործունեության թափանցիկու-թյունն ապահովելու նպատակով կարևոր է նրանց տեղեկացվածությունն ապահովող համակար-գերի առկայությունը, որի հետևանքով գործադրված են ներքին տեղեկատվության մի շարք մեխանիզմներ, որոնցից են. 1. Ակադեմիայի գործունեության արդյունքների վերաբերյալ ամենամյա հաշվետվությունը ՀՀ

ԱԻՆ, որտեղ ամփոփվում են Ակադեմիայի անցնող ուստարում ուսումնական, գիտա-հետազոտական ու վարչական կառույցների գործունեության հիմնական արդյունքները:

2. Ակադեմիայի ռեկտորի ամենամյա զեկույցը Ակադեմիայի խորհրդին, որտեղ ամփոփվում են նախորդ ուսումնական տարվա գործունեության արդյունքները` ըստ ՌԾ-ի կատարողականի:

3. Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններն Ակադեմիայի ղեկավարությանը:

4. Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների լրակազմը, որը պարբերաբար հրատարակվում է, և նպատակ ունի քանակական ցուցանիշների օգնությամբ ներկայացնել Ակադեմիայի գործունեության արդյունքները (Հավելված N 1.5):

5. Ներքին և արտաքին շահակիցների շրջանում իրականացվող տարաբնույթ հարցումների արդյունքների ամենամյա հաշվետվությունները, որոնք ներկայացվում են Ակադեմիայի գիտական խորհրդի քննարկմանը:

6. Ուսանողների առաջադիմության և շարժի, ինչպես նաև ուսումնական այլ գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունն ապահովող «Supervision» ավտոնատացված էլ. համակարգը, որը մատչելի է դարձնում ուսումնական գործընթացին առնչվող տվյալների մեծածավալ բազան: Ուսանողների առաջադիմության ամփոփները ևս տեղադրվում են կայք էջում:

7. Կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցը և դասընթացների տեղեկագիրքը, որը 2014 թ.-ից ամեն տարի հրատարակվում և հասանելի է դարձվում ուսանողներին, ներքին ու արտաքին այլ շահակիցներին՝ տպագրված, էլեկտրոնային և առցանց տարբերակներով: Այն ամբողջական տեղեկատվություն է տրամադրում Ակադեմիայում ուսման կազմակերպման, կրթական ծրագրերի ու առանձին դասընթացների վերաբերյալ:

8. Ակադեմիայի կայքէջում տեղադրվող տեղեկատվությունը, որն առնչվում է ներքին գործընթացներին և կանոնակարգային դաշտին, հնարավորություն է տալիս ուսանողներին, ապագա դիմորդներին և այլ արտաքին շահակիցներին՝ ծանոթանալու Ակադեմիայի և նրա տրամադրած կրթական և գիտական ծառայությունների հետ: Կայքէջն ապահովում է նաև հետադարձ կապի (հարց ու պատասխանի) հնարավորություն:

9. Ուսանողական համակազմի վերաբերյալ քանակական և որակական տվյալների և ուսանողների առաջադիմության ցուցանիշների կանոնավոր հավաքագրումը, վերլուծությունը և հրապարակումը:

10. Ֆակուլտետների ուսումնական և գիտահետազոտական գործունեության գնահատման նպատակով պարբերաբար իրականացվող ներքին ստուգումների արդյունքները, որոնք քննարկվում են Ակադեմիայի ԳԽ-ում և տրվում են համապատասխան հանձնարարա-կաններ`բարելավող գործողությունների իրականացման համար:

Հարկ է նշել, որ Ակադեմիան դեռևս չունի միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգ` տվյալների մեկ ընդհանուր բազայով և այն հանդիսանում է ռազմավարական խնդիր, ինչն արտացոլված է ակադեմիայի ՌԾ-ում (Հավելված 1.2):

Page 120: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

120

Չափանիշ 10-ի վերաբերյալ ներկայացնել վերջին 3 տարվա SWOT վերլուծություն: ՉԱՓԱՆԻՇ X. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Ակադեմիայի ՌԾ-ի գործողությունների շարքը` նպատակ ունենալով բարձ-րացնելու ուսումնառության արդյունքների և ուսուցման արդյունավետության գնահատման որակն ու հա-վաստիությունը, պարբերաբար կատարելագործելով ուսանողների ընթացիկ և ամփոփիչ ատեստավոր-ման ընթացը, քանի որ ինչպես պետական և կրթության ոլորտի կառավարման մարմինները, այնպես էլ հասարակությունը մեծ ուշադրություն են դարձնում մասնագիտական կրթության որակի ապահովմանը:

Նկատի ունենալով վերոնշյալը, նախատեսվում է բարելավման ուղիներ Ակադեմիայի ինքնավերլուծության արդյունքների հիման վրա. վերանայել որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացները և մշակել որակի ներքին

ապահովման համակարգի վերանայման քաղաքականություն, նախատեսել արտասահմանյան նմանատիպ բուհերի հետ բենչմարքինգի իրականացում, ձևավորել արտաքին շահակիցների հետ կայուն հետադարձ կապի մեխանիզմներ, վերանայել և բարելավել որակի ապահովման մեխանիզմները և ընթացակարգերը:

Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ կողմեր (Weaknesses) 1. Ակադեմիան ունի որակի ապահովման հստակ ձևակերպված

ռազմավարություն, որակի ապահովման հայեցակարգ և քաղաքանություն, հստակ նպատակ, հանգամանորեն մշակված խնդիրներով և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներով, որոնք հետևողականորեն իրականացվում են:

2. Որակի ապահովման գործընթացներում ներգրավված են ինչպես ներքին (պրոֆեսորադասախոսական և վարչական կազմ, ուսանողներ), այնպես էլ արտաքին շահակիցներ (ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, Ակադեմիայի շրջանավարտներ):

3. Որակի ապահովման կենտրոնի առկայություն: 4. Որակի ապահովման ձեռնարկի առկայություն: 5. Ակադեմիայում գործող «ներքևից վերև» հաշվետվողականու-

թյունը Ակադեմիայի գնահատման գործընթացներում արտա-քին և ներքին շահակիցների ներգրավվածությունն ապահովելու միջոցառումների համակարգ է, որը հնարավորություն է ըն-ձեռում վերհանել Ակադեմիայի ուժեղ և թույլ կողմերը իրակա-նացնելով իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ

1. Որակի ապահովման գործընթացների քաղաքականության և ընթացակարգերի բենչմարքինգի անկատարություն:

2. Որակի ապահովման գործընթացների կառավարման համար տրամադրվող ժամանա-կային, մարդկային, նյութական ռեսուրսների ոչ լիարժեք առկայություն:

3. Որակի ապահովման վերլուծության և գնահատման գործիքակազմի անկատարություն:

4. Որակի ապահովման առանձին բաղադրիչների մշտադիտարկման (մոնիթորինգի) և գնահատ-ման փորձի պակաս:

Հնարավորություններ (Opportunities) Վտանգներ (Threats)

1. Ակադեմիայի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների լրակազմի առկայությունը կնպաստի գոր-ծունեության առավել նպատակաուղղված և արդյունավետ կազմակերպմանը:

2. Ակադեմիայի և որակի ապահովման ազգային կենտրոնի սերտ համագործակցություն:

3. Ակադեմիայում որակի ապահովման գործընթացներն արդյու-նավետ կերպով իրականացնելու նպատակով նախատեսվում է պարբերաբար իրականացնել վարչական և ՊԴԿ-ի վերապատրաստումներ:

4. Առաջավոր ԲՈՒՀ-երի որակի ապահովման կենտրոնի հետ համագործակցություն:

5. Որակի ներքին ապահովման համակարգի վերանայման հնա-րավորություն:

6. Ակադեմիայում որակի ներքին ապահովման համակարգի ձևավորմանը զուգընթաց բենչմարքինգի հնարավորություն-ների ընդլայնում:

1. Ակադեմիայում որակի ներքին ապահովման մշակույթը դեռևս լիովին չի ձևավորվել, ինչը պայմանավորված է որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավ-վածության ցածր մակարդակով և որակի ապահովման համակարգը գտնվում է կայացման փուլում:

2. Որակի ապահովման կենտրոնի կազմի մասնագիտական փորձի պակաս:

3. Նեղ մասնագիտական հարցերով հանրա-պետությունում սակավաթիվ կադրերի առկա-յություն:

4. Հանրապետությունում քաղաքացիական պաշտ-պանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում գիտա-հետազոտական և հետազոտական աշխա-տանքներ կատարող հաստատությունների բա-ցակայություն:

Page 121: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

121

ՑԱՆԿ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ

Հ/

Հ ՀԱՎԵԼՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

1. Հավելված N 1.1. ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Ճգնաժամային

կառավարման պետական ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու

մասին» N 1055-Ն որոշում

2. Հավելված N 1.2. Ակադեմիայի 2014-2019 թթ. զարգացման ռազմավարական ծրագիր

3. Հավելված N 1.3. ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության

բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների

ցանկը սահմանելու մասին» N 90-Ն որոշում

4. Հավելված N 1.4. ՀՀ ԿԳՆկրթական գործունեության լիցենզիա Մ N 0051, Բ N 0062, տրված

01.09.2016թ.

5. Հավելված N 1.5. Ակադեմիայի 2012-2016 թ. գործունեության հաշվետվություն (ԳԱՑ)

6. Հավելված N 2.1. Ակադեմիայի գիտական խորհրդի կանոնակարգ

7. Հավելված N 2.2. Ակադեմիայի կառուցվածքը

8. Հավելված N 2.3. Ակադեմիայի ռեկտորատի կանոնակարգ

9. Հավելված N 2.4. Ակադեմիայի ուսանողական խորհրդի կանոնադրություն

10. Հավելված N 2.5. Ակադեմիայի ֆակուլտետի կանոնադրությունը

11. Հավելված N 2.6. Ամբիոնի գործունեության կանոնակարգը

12. Հավելված N 2.7. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ներքին

կարգապահական կանոններ:

13. Հավելված N 3.1. Կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներ

14. Հավելված N 3.2. Մասնագիտության կրթական ծրագրի կառուցվածքը

15. Հավելված N 3.3. Կրթական ծրագրերի հաստատման կարգ

16. Հավելված N 3.4. Ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրերի մասնագրեր.

Ճգնաժամային կառավարում, Քաղաքացիական պաշտպանություն,

Փրկարարական գործ մասնագիտությունների համար

17. Հավելված N 3.5. Ակադեմիայի որակի ապահովման ձեռնարկ

18. Հավելված N 3.6. Ակադեմիայի կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական

գործընթացի կազմակերպման կարգ (Բակալավրի պատրաստման

կրթական ծրագիր)

19. Հավելված N 3.7. Ակադեմիայի կրեդիտային համակարգով հեռակա ուսուցմամբ

ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ (Բակալավրի և

մագիստրոսի պատրաստման կրթական ծրագիր)

Page 122: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

122

20. Հավելված N 3.8. Ուսանողների գիտելիքների հսկման և գնահատման 20 միավորանոց

համակարգի կանոնակարգ-ընթացակարգ

21. Հավելված N 4.1. Ակադեմիայի առկա ուսուցման վճարովի հիմունքով ուսանողների ուսման

վճարի փոխհատուցման կանոնակարգ

22. Հավելված N 4.2. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի

շրջանավարտների և առաջխաղացման (կարիերա) կենտրոնի

գործունեության կանոնակարգ

23. Հավելված N 5.1. Ակադեմիայի պայմանագրային, համատեղության և ժամավճարային

կարգով աշխատանքի ընդունելու կարգ

24. Հավելված N 5.2. ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 27-ի N606-Ն որոշմամբ

հաստատված ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի

կանոնագիրք

25. Հավելված N 5.3. ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի թիվ 183-Ն որոշումը

Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող

պահանջները սահմանելու մասին

26. Հավելված N 8.1. Ակադեմիայի հանրային կապերի հայեցակարգ

27. Հավելված N 10.1. Ակադեմիայի որակի ապահովման հայեցակարգ

28. Հավելված N 10.2. Ակադեմիայի որակի ապահովման քաղաքականություն

29. Հավելված N 10.3. Ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի կանոնադրություն

30. Հավելված N 10.4. Որակի ապահովման ներքին համակարգի «Բարձրագույն կրթության

որակի ապահովման համակարգի ձևավորման շրջանակը և

գործունեության հիմնական սկզբունքները» մեթոդական ցուցումներ

Page 123: ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ... · 2017-04-21 · Դավթյան Անահիտ . Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք ՀԱՎԵԼՎԱԾ 2.2. ՀՀ ԱԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ

Միջազգ. կապերի և համագործակ-ցության բաժին

Գիտադաստիարակչական բաժին

Շրջանավարտների և կարիերայի բաժին

Շենքերի շահագործման և

ն մնե ի կ վ մ ն ժին

Նախատեսվող

Գոյություն ունեցող

Գրադարան

«911 Արտակարգ թերթ»

շաբաթաթերթի խմբագրություն

Մեթոդական

Ակադեմիայի խորհուրդ

Արտ

ակա

րգ

իրա

վիճա

կներ

ի

Հա

սարա

կակա

ն

գիտ

ութ

յուն

ների

Ասպիտանտուրա

(ադյունկտուրա),

Ռ ե կ տ ո ր

Պրոռեկտոր Ֆակուլտետներ

Արտակարգ իրավիճակների

և ճգնաժամային կառավարման

Ղեկավար կազմի

որակավորման

բարձրացման

Փրկարարա-

կան

Փրկ

արա

րակա

ն

Ցիկլեր

Հա

կահր

դեհա

յի

Առա

ջին

օգնո

ւթ.

ֆիզ

. կու

լտու

րայի

Գիտական խորհուրդ

Մասնագիտական խորհուրդ

Կադրերի բաժին

Հաշվապահություն

Որակի ապահովման կենտրոն

Ուսումնական բաժին

Ֆակուլտետի

խորհուրդ

Ֆակուլտետի

խորհուրդ

Ֆակուլտետի

խորհուրդ

Փրկարա-րական ամբիոն

Լաբորատորիաներ և կաբինետներ

Փրկ

արա

րակա

ն վա

րժա

դաշտ

եր

(Լու

սակե

րտ,

ք. Ս

իսիա

ն, ք

.Ստ

եփա

նա-

վան)

Խա

ղարկ

ման

Վիր

տու

ալ

ուսո

ւցմա

ն

Առա

ջին

բուժ

. օգ

նութ

յան

Հրշ

եջ

փրկ

արա

րակա

ն

Առկա

0413

01.0

1.6,

0413

01.0

2.6,

0716

01.0

2.6,

1032

01.0

1.6,

1032

01.0

2.6,

1032

01.0

3.6,

Հեռակա

Բա

կալա

վրի

կրթ

ակա

ն ծր

ագի

ր

Միջ

ին

մասն

ագի

տա

կան

. կ

կնծ

ի

ܳ

Ëݳ

ϳÝ(

³ñÑ

.)

մասն

ագի

տա

կան

Բա

կալա

վրի

կրթ

ակա

ն ծր

ագի

ր

س

·Çëï

ñոսի

կրթ

ակա

ն ծր

ագի

ր

1032

.02.

5,

1032

.03.

05,

041

301.

18.7

, 05

4101

.02.

7,

1032

01.0

4.,

0413

01.0

1.6,

0413

01.0

2.6,

0716

01.0

2.6,

1032

01.0

1.6,

1032

01.0

3.6,

1032

01.0

4.6,

Ամբիոններ

Բնա

կան

գիտ

ութ

յուն

ների

Ճգն

աժա

մայի

ն

կառա

վարմ

ան

Հա

յոց

և օտ

ար

լեզո

ւներ

ի

«Լուսակերտ» վարժահրապարակ

Քա

ղաքա

ցիա

կան

պա

շտպ

անո

ւթյա

ն

Պրոռեկտոր ուսումնական աշխատանք-

ների գծով Մշակույթի

կենտրոն

Մեթոդական

խորհուրդ

Կեն

սաբա

նակա

ն

Քա

ղ.

պա

շտպ

անո

ւթյա

ն