գրիգոր գուրզադյան

11

Upload: gayane-karagyozyan

Post on 12-Jul-2015

69 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: գրիգոր գուրզադյան
Page 2: գրիգոր գուրզադյան

Գրիգոր ԳուրզադյանԵրբ 1922-ի հոկտեմբերի 15-ին Բաղդադում բնակվողԳուրզադյանների ընտանիքում ծնվեց Արամի եւՄարիամի Գրիգոր անվանակոչված առաջնեկը, ոչ ոքչէր կարող մտովի ուրվագծել այն ուղին, որով նաշարունակելու էր իր հետագա կյանքը: Նրա կյանքիհամար առաջին բախտորոշ փոփոխությունը տեղիունեցավ ծննդից ընդամենը երկու տարի անց, երբԳուրզադյանների ընտանիքն Իրաքից տեղափոխվեցՀայաստան եւ հաստատվեց հայրենիքում, որտեղ էլձեւավորվեց ապագա գիտնականը գիտության,

մարդկանց ու հասարակության հանդեպ իրվերաբերմունքով, հետաքրքրությունների իր լայնշրջանակով:

Page 3: գրիգոր գուրզադյան

Գրիգոր Գուրզադյանի առաջին մասնագիտական կրթություննինժեներական էր: Քանի որ 30-ականներին հանրապետությունումինժեներների մեծ պահանջարկ կար, նա 1944-ին ավարտեցԵրեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ինստիտուտնավարտելու տարին, մյուս կողմից, գրեթե համընկավ ՀայաստանիԳիտությունների ակադեմիան ստեղծելու տարեթվի հետ(1943), երբ այստեղ մեծ արժեք էին ստանում նաեւ հիմնարարհետազոտությունները: Նորաստեղծ ակադեմիայիփոխպրեզիդենտ էր ընտրվել Լենինգրադից Հայաստանտեղափոխված արդեն հայտնի աստղաֆիզիկոս ՎիկտորՀամբարձումյանը, որը նպատակ ուներ պայմաններ ստեղծելհանրապետությունում ֆիզիկա-մաթեմատիկականգիտությունների մակարդակը բարձրացնելու համար: Նա նաեւտաղանդավոր երիտասարդներ էր փնտրում, որոնք կարող էինվերաորակավորվել եւ զբաղվել աստղաֆիզիկականհետազոտություններով: Թերեւս դա երկրորդ լուրջ եւ անսպասելիփոփոխությունն էր Գրիգոր Գուրզադյանի կյանքում, երբ նաորոշեց ասպիրանտուրա ընդունվել Վիկտոր Համբարձումյանիղեկավարությամբ:

Page 4: գրիգոր գուրզադյան

Ուստի, երբ 1946 թ. ստեղծվեց ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը,

Գրիգոր Գուրզադյանն արդեն ամբողջապես նվիրվել էրաստղաֆիզիկային եւ դարձավ այդ կենտրոնի հիմնադիրաշխատակիցներից մեկը: Նրա գիտական հետազոտությունների առաջինբնագավառը դարձավ մոլորակաձեւ միգամածություններիուսումնասիրությունը: Գիտական աշխատանքի իմաստով դաբավականին հետաքրքիր բնագավառ էր, քանի որ միգամածություններիայդ դասը գազային միջավայրում ճառագայթման տեղափոխման, ինչպեսնաեւ դրա հետեւանքով այդ միջավայրի դինամիկային վերաբերողխնդիրների ուսումնասիրությունների լայն տիրույթ էր բացում: Այդտարիների սեփական հետազոտությունների եւ այլ հեղինակների հայտնիտվյալների ու տեսական ընդհանրացումների հիման վրա տարիներ անցնա հրատարակեց «Մոլորակաձեւ միգամածությունների դինամիկան»

(1954) եւ «Մոլորակաձեւ միգամածություններ» (1962, 1970)

մենագրությունները, որոնք բավականին արագ դարձան աստղագետներիտարբեր սերունդների կողմից փնտրվող տեղեկատուներ: Այսբնագավառում ստացած արդյունքներն էլ հենց հիմք դարձանդոկտորական ատենախոսության համար, որ նա 1955 թ. պաշտպանեցԼենինգրադի համալսարանում: Այդ տարիներին էր նա կանխատեսելնաեւ մոլորակաձեւ միգամածություններում մագնիսական դաշտիառկայությունը, ինչը դիտումների միջոցով հայտնաբերվել է միայնվերջերսՙ 2005-ին:

Page 5: գրիգոր գուրզադյան

1960-ական թվականներին աստղաֆիզիկոս-գիտնականին զուգահեռնրա մեջ կրկին գլուխ բարձրացրին նաեւ ինժեներականհակումները, եւ նա սկսեց ակտիվորեն զբաղվելարտամթնոլորտային դիտումների համար նախատեսվածաստղադիտարանների ստեղծմամբ, որոնք հրթիռներով պետք էհանվեին մթնոլորտի խիտ շերտերից դուրս եւ թույլ տային դիտելտիեզերական օբյեկտների ճառագայթումը կարճալիք տիրույթում:

Հետազոտությունների այդ շարքի առաջինօբյեկտը, բնականաբար, Արեգակն էր, քանի որ սեփականճառագայթումով օժտված մյուս մարմինների թվում այնամենամերձավորն էր եւ, այդ իսկ պատճառով, կարճալիքտիրույթում առավել դյուրին գրանցվողը: Այդ դիտումների շնորհիվնոր տվյալներ ստացվեցին Արեգակի ուլտրամանուշակագույն եւռենտգենյան ճառագայթման վերաբերյալ, ըստ որում խոսքըվերաբերում էր ոչ միայն հանգիստ Արեգակին, այլ նաեւ կարճալիքբռնկումներին: Հետազոտությունների այս ոլորտըհանրապետությունում զարգացնելու նպատակով ԳրիգորԳուրզադյանի ղեկավարությամբ նախ ստեղծվեց Բյուրականիաստղադիտարանի մասնաճյուղ, ապա դրա հիման վրաՙ Գառնուտիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որն ավելի ուշվերակազմավորվեց Տիեզերական հետազոտությունների Գառնուինստիտուտի:

Page 6: գրիգոր գուրզադյան

Տիեզերագնացության արագ զարգացմանը զուգընթաց երկուգերտերություններՙ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը սկսեցին լուրջուշադրություն դարձնել նաեւ երկրաշուրջ ուղեծրումաստղադիտարաններ ստեղծելու խնդրին: Ի տարբերությունհրթիռային դիտումների, ուղեծրային աստղադիտարաններըկարող էին տեւական դիտումներ իրականացնել եւ դրաշնորհիվ շատ ավելի ծավալուն ու որակյալ աստղագիտականինֆորմացիա ընձեռել: Խորհրդային հաջողված նախագծիհեղինակ դարձավ 1965 թվականից արդեն ԳԱԱ թղթակից-

անդամ Գրիգոր Գուրզադյանը, որի ղեկավարածկոնստրուկտորային բյուրոյի ստեղծած «Օրիոն 1» եւ «Օրիոն2» ուղեծրային աստղադիտակները այդ ասպարեզիառաջնեկներից էին: Դրանցից առաջինը տեղակայված էր«Սալյուտ» ուղեծրային կայանի վրա, եւ թույլ տվեց ստանալպայծառ աստղերի կարճալիք սպեկտրներ, որոնց վերաբերյալհեղինակավոր միջազգային գիտական հանդեսներումտպագրված առաջին իսկ գիտական հաղորդումները լայնուշադրության արժանացան: Դրան հաջորդած «Օրիոն 2»

աստղադիտակը տեղակայվեց «Սոյուզ 13» տիեզերանավում,

որն արձակվեց 1973 թ.:

Page 7: գրիգոր գուրզադյան

Երկրորդ «Օրիոնի» դիտողականհնարավորություններն անհամեմատ ավելի մեծէին. այն թույլ էր տալիս ստանալ մինչեւ 13-րդաստղային մեծության (աչքով տեսանելիամենաթույլ աստղերից ավելի քան 600 անգամավելի թույլ) հազարավոր աստղերի կարճալիքսպեկտրները: Ստացվեցին նաեւ մոլորակաձեւմիգամածությունների սպեկտրներ նույնտիրույթում: Հետաքրքիր է, որ այդ դիտումներիշնորհիվ հնարավոր եղավ քանակականտվյալներ ստանալ ջրածնի ռեզոնանսայինԼայման-ալֆա գծում երկֆոտոն ճառագայթմանվերաբերյալ, ինչը հաստատում էր մոլորակաձեւմիգամածությունների անընդհատ սպեկտրիառաջացման այդ կարեւոր մեխանիզմիառկայությունը:

Page 8: գրիգոր գուրզադյան

Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս (1996 թվականից) ԳրիգորԳուրզադյանը, որ այսօր տոնում է իր ծննդյան 85-րդտարելիցը, գիտության մեջ շարունակում է մնալ որպեսգիտությանն ամբողջապես նվիրված եռանդուն ու բեղմնավորգիտնականի կերպար: Նրա աստղագետ ուսանողները մինչեւօրս հիշում են «Տեսական աստղաֆիզիկա» եւ «Երկնայինմեխանիկա» դասընթացների նրա կարդացածդասախոսությունները, որոնք ոչ միայն ինֆորմատիվ էին, այլնաեւ զարմանալիորեն հրապուրիչՙ չնայածգրատախտակաչափ բանաձեւերի առատությանը: Մեկտասնյակի հասնող նրա գիտական մենագրությունները, որոնքնվիրված են ժամանակակից տիեզերագիտության տարբերբնագավառներիՙ մոլորակաձեւ միգամածություններիֆիզիկայից մինչեւ բռնկվող աստղերի ու աստղայինգունոլորտների ֆիզիկա, տիեզերական դինամիկայից մինչեւմիջմոլորակային թռիչքների տեսություն, նույնպես աչքի ենընկնում մատուցվող նյութի տեղեկատվականբազմազանությամբ ու գրավիչ լեզվով:

Page 9: գրիգոր գուրզադյան

Որպես տեղեկատու աղբյուրներդրանք մասնագետներին ծառայել ենու շարունակում են ծառայել ոչմիայն նախկին Խորհրդայինմիության ռուսալեզու տարածքում,

այլ նաեւ արտասահմանի այլերկրներում, քանի որ դրանց մեծմասը թարգմանվել եւհրատարակվել է նաեւ անգլերեն:

Page 10: գրիգոր գուրզադյան

Լայն հասարակությանը ակադեմիկոս Գուրզադյանը լավհայտնի է նաեւ իր բազմաթիվ էսսեներով, որոնքնվիրված են ինչպես գիտությանը, այնպես էլ արվեստին:

Նրա «Տիեզերքն ափի մեջ» էսսեների ժողովածուն վաղուցարդեն դարձել է գիտության եւ գիտական գաղափարներիու հայտնագործությունների պատմությամբհետաքրքրվող ընթերցողի սիրելի գրքերից մեկը: Գրելովգիտնական Գրիգոր Գուրզադյանի մասին, չի կարելիչհիշել նրա հետաքրքրությունների եւս մեկ տիրույթըՙգեղանկարչությունը, որով նույնպես նա զբաղվում էնույնքան նվիրվածությամբ, որքանաստղագիտությամբ, որտեղ նա գույների լեզվով էարտահայտում այն ամենն, ինչ անհնար է արտահայտելբանաձեւերի, գրաֆիկների ու բառերի միջոցով:

Page 11: գրիգոր գուրզադյան

Շնորհավորելով ակադեմիկոս ԳրիգորԳուրզադյանին ծննդյան 85-ամյակիկապակցությամբ, ցանկանում ենք նրաներիտասարդական եռանդ ու ավյուն,

որպեսզի նա կարողանա ավարտունտեսքի հասցնել իր բազմաթիվ, այդ թվումՙնաեւ այսօր ծնվող գաղափարներն ունախագծերը: