Դիպլոմային աշխատանք

15
ԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ ԵԵԵԵԵԵ «ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ» ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ` ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ, ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ Ե ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ -ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ – ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ – Ե. ԵԵԵԵԵԵԵԵԵ Ե. ԵԵԵԵԵ 2014

Upload: ermin

Post on 07-Jan-2016

117 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

Դիպլոմային աշխատանք. Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ Հեղինակներ ` Ռոբերտ Հարությունյան, Անդրանիկ Տերյան և Սարգիս Ալեքսանյան Թեմա - Առողջ սննդի կազմակերպումը ուսումնական հաստատություններում Մասնագիտությունը – խոհարարություն Ղեկավար – Զ. Ավետիսյան Ք. Երևան 2014. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Page 1: Դիպլոմային աշխատանք

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ

Հեղինակներ` Ռոբերտ Հարությունյան, Անդրանիկ Տերյան և Սարգիս Ալեքսանյան

Թեմա -Առողջ սննդի կազմակերպումը ուսումնական հաստատություններում

Մասնագիտությունը – խոհարարություն Ղեկավար – Զ. Ավետիսյան Ք. Երևան 2014

Page 2: Դիպլոմային աշխատանք

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն էջ 3 Ճիշտ համադրելու արվեստ էջ 4-8

Առողջ սնունդն ու արտասահմանյան փորձը էջ 9-10

Առողջ սնունդ երեխաների համար էջ 11 Հաշվարկներ պարտեզի սննդի համար էջ 12

Պարտեզը Եվրոպայում էջ 13 Եզրակացություն էջ 14

Գրականության ցանկ էջ 15

Page 3: Դիպլոմային աշխատանք

Առողջ սնունդ ասելով սխալ է պատկերացնել միայն այսօրվա մեր սննդակարգն ու դրա տարատեսակ բաղադրիչները:

Առողջ սնունդը մեր առողջ ապագան ապահովող հիմնական բաղադրիչ մասն է կազմում:Առողջ սնունդն առողջ ապագայի

հիմանական բաղադրիչն է: Ոմանց համար առողջ սնունդը տարատեսակ դիետաներն են,

իսկ ոմանց համար էլ համատարած բնույթ կրող զանազան մեթոդները: Ինչևէ, փորձենք ինքներս դիտարկել և քննարկել տերմինի հասկացությունն ինչպես մեր երկրում, այնպես էլ

դրա սահամաններից դուրս:

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ - ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

3

Page 4: Դիպլոմային աշխատանք

ՃԻՇՏ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

Սնունդն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների և հյուսվածքների կառուցման ու

վերականգնման համար: Սննդամթերքի սննդային, կենսաբանական, էներգիական արժեքները, ինչպես

նաև համային հատկությունները պայմանավորված են հիմնական բաղադրամասերի՝ սպիտակուցների,

ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային նյութերի և համ ու հոտ տվող այլ նյութերի (օրգանական

թթուներ, աղանյութեր, եթերայուղեր, սպիրտներ) պարունակությամբ:

Սպիտակուցը ծանոթ է սովորական հավի ձվից: Պանիրն ու կաթնաշոռը նույնպես գրեթե զուտ սպիտակուցներ

են: Սպիտակուցով առատ են միսն ու ձուկը: 

4

Page 5: Դիպլոմային աշխատանք

Ճարպերը լինում են կենդանական (կարագ, խոզի ճարպ, տավարի ճարպ) և բուսական (ձեթեր) ծագման: 

Ածխաջրեր են օսլան ու շաքարները: Շատ ածխաջրեր կան զանազան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգերի, հատապտուղների, բանջարեղենի մեջ: Օրգանիզմում

ճեղքվելով (օքսիդանալով)` ճարպերն ու ածխաջրերը փոխարկվում են ածխաթթվական գազի ու ջրի: Այդ ընթացքում անջատվում է մեր օրգանների և մկանների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ընդ որում՝ ճարպերի

օքսիդացումից անջատվում է 2 անգամ ավելի շատ էներգիա, քան նույն քանակությամբ ածխաջրերից: Որքան շատ են աշխատում օրգաններն ու

մկանները, այնքան շատ ճարպեր և հատկապես ածխաջրեր են մեզ անհրաժեշտ: Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում, հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի ոչ մի օրգան ու բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց նատրիումի,

կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի: Վիտամիններ պարունակում են բանջարեղենը, մրգերը, կաթը, միսն ու այլ

մթերքներ: Նրանք ապահովում են օրգանիզմի բջիջների բնականոն աշխատանքը:

5

Page 6: Դիպլոմային աշխատանք

Մարդու Օրգանիզմի բոլոր պրոցեսները հիմնականում կախված է նրանից, թե ինչ է ուտում մարդը ծնված օրվանից և այդ թվում՝ օրվա ռեժիմից: Ցանկացած կենդանի օրգանիզմ կենսագործունեության պրոցեսում ծախսում է նրա բաղադրության մեջ մտնող նյութերը: Այդ նյութերի զգալի մասը օրգանիզմում <<այրվում>> է, որի արդյունքում անջատվում է էներգիայի զգալի մաս:

Այդ էներգիան օրգանիզմը օգտագործում է մարմնի հաստատուն ջերմաստիճանը պահպանելու, օրգանների շնչառական ապառատի, արյան շրջանառության օրգանների նյարդային համակարգի ևայլն: Նորմալ գործունեությունը պահպանելու և հատկապես ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Սնունդը համարվում է կյանքի ամենաառաջին պայման: Զարմանալի չէ, որ բոլոր ունիվերսալ գիտահետազոտական կոնցեպցիաները ունեին կարևոր և անհրաժեշտ սննդի մաս: Գիտության պատմությունից հայտնի է սննդի երկու տեսակի ուսմունք: Առաջինը ստեղծվեց անտիկ ժամանակաշրջանում, երկրորդը՝ դասական ուսմունքը հավասարակշրված սննդի մասին է, վերջնական ձևավորվեց 19դարի վերջում, 20-րդ դարի սկզբին: Սննդի անտիկ ուսմունքը կապված է Արիստոտելի և Գալելեյի անվանումների հետ և հանդիսանում է կենդանականի օրգանիզմի պատկերացումների մասը:

6

Page 7: Դիպլոմային աշխատանք

Համաձայն այդ ուսմունքի օրգանիզմի ամբողջ կառուցվածքը տեղի է ունենում արյան հաշվին: Լյարդում այդ արյունը մաքրվում է, որից հետո այն օգտագործվում է բոլոր օրգանների և հյուսվածքների սնուցման համար: Այս պատկերացումների հիման վրա ստեղծվեցին բազմաթիվ բուժական դիետաներ, որոնք պետք է ապահովեին սննդի ավելի թեթև վերածումը արյան և վերջինիս լավ հատկությունները: Սննդային նյութեր են համարվում այնպիսի միավորներ, կամ առանձին էլեմենտներ, որոնք անհրաժեշտ են սպիտակուցի, ճարպի, ածխաջրի  համար, որոնք համարվում են էներգիայի աղբյուր:

ՍՆՈՒՆԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿԻ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ,  ԱԾԽԱՋՐԵՐ,  ՃԱՐՊԵՐ, Միներալներ, վիտամիններ և ջուր:

7

Page 8: Դիպլոմային աշխատանք

Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրից։ Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում։

Կենդանի բջջին ջուրն անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ ֆունկցիոնալ վիճակի պահպանման համար։

Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերը։ Ինչպես նշել է Չերկինսկին "Ջրի նյութերի նոսրացման հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների հիմնական նախադրյալը":

Ջուրը ունիվերսալ լուծիչ է, հանդիսանում է քիմիական ռեակցիաների միջավայր։ Ներմուծվելով օրգանիզմ, ջուրը մեծացնում է նյութերի միջմոլեկուլյար հեռավորությունները, նվազեցնում է մոլեկուլների և իոնների միջև փոխադարձ ձգողական ուժը, որի հետևանքով դրանք ունակ են դառնում մասնակցելու նյութափոխանակության պրոցեսում։ Միայն ջրային միջավայրում է, որ կենսաբանական սուբստրատը կարող է դրսևորել կյանքի հատկանիշներ։

8

Page 9: Դիպլոմային աշխատանք

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ

Ինչո՞ւ են հիմա այդքան տարածված ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Ի դեպ, այս երևույթը նկատվում է և՛ զարգացած եվրոպական երկրներում, և՛ մեզ մոտ:   Գիտնականները շատ պարզ ձևով են սա բացատրում` մոտավորապես 25 տարեկանից սկսած` նյութափոխանակության ինտենսիվությունը

սկսում է նվազել, իսկ օրգանիզմի աճը դադարում է: Դրա հետ մեկտեղ, սովորության համաձայն, շարունակում ենք ուտել այնքան, որքան ուտում էինք: Համապատասխանաբար, օրգանիզմ մուտք

գործած սննդանյութերը անհրաժեշտ ձևով մշակման չեն ենթարկվում, ինչն էլ գիրացման ռիսկի գործոն է:   Եթե հասուն մարդը նվազեցնի իր սննդակարգը 30%-ով՝ առանց այն փոխելու, ապա նրա կյանքի

տևողությունը կերկարի մի քանի տարով: Բացի այդ` կնվազեն սրտանոթային հիվանդությունները, էնդոկրին խանգարումները և այլ՝ տարեց մարդկանց բնորոշ խանգարումները: 

Ծխող և խմող ֆրանսիացիների առողջությանը ամենից շատ նախանձում են ամերիկացիները, որոնք իրենց տանջահար են անում տարբեր տեսակի դիետաներով, բայց, միևնույն է, տառապում են

գիրությունից: Այս ամենի պատճառն այն է, որ Ամերիկայում սնունդն ուտում են մեծ չափաբաժիններով, իսկ ֆրանսիացիներն ուտում են ամեն ինչ, բայց` քիչ-քիչ: Ամեն օր ճաշին կարմիր գինի, մի փոքր պանիր,

կրուասան...Ո՞վ չէր ցանկանա այդպես սնվել: Ի դեպ, հացը, պանիրն ու գինին եղել են երկարակեցությամբ աչքի ընկնող աբխազական հովիվների մշտական սնունդը:   Աշխարհում երկարակեցությամբ հայտնի ճապոնացիների ամենօրյա սննդակարգը էապես տարբերվում է

ֆրանսիացիների սննդակարգից: Այն լիովին համապատասխանում է ցածր կալորիականությամբ դիետայի պահանջներին, քանի որ հիմնականում ներառում է բրինձ և ծովամթերք: Օրինակ` Օկինավայի բնակչի (կյանքի միջին տևողությունը` կանայք` 78 տարի, տղամարդիկ`86 տարի) ամենօրյա սնունդն իր կալորիականությամբ զիջում է անգամ ամենափոքր համբուրգերին, միևնույն ժամանակ, այն ավելի շատ

օգտակար նյութեր է պարունակում: 

9

Page 10: Դիպլոմային աշխատանք

Երկար ապրելու և առողջ լինելու համար շատ կարևոր է ճիշտ սնունդը: Ապացուցված է, որ անառողջ սնունդը կարող է դեպրեսիա առաջացնել, այնպես որ` հետևեք ձեր սննդին: Առողջ սննդամթերքը, ամբողջական հացահատիկները կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը, էներգիա հաղորդել ողջ օրվա համար:   Եկեք` «ճիշտ սննդակարգը մեծ դեր է խաղում օրգանիզմի առողջության պահպանման համար» խոսքերն ինքներս մեզ և մյուսներին ասելուց և անմիջապես խանութ կամ շուկա գնալուց առաջ մտածենք, թե ինչ ենք ուտում: Հիշե՛ք, այն ամենով, ինչ ուտում ենք, ձևավորվում է մեր մարմինը: Ընտրեք այն սնունդը, որն իր մեջ «կյանք է կրում»: Մտածե՛ք, մի՞թե շոկոլադե սալիկներն ու չիպսերը կենսական էներգիա են պարունակում... 

10

Page 11: Դիպլոմային աշխատանք

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ֆաստ-ֆուդով սնվող երեխաներին դժվար կլինի գտնել առողջ սնունդ, ասվում է Յելի Սննդամթերքի կենտրոնի նոր հետազոտությունում:

Fast Food FACTS 2013 նոր հետազոտությունն անմիջականորեն ուսումնասիրում է մանկական սնունդը եւ  թե ինչպե՞ս է այն մատուցվում երեխաներին:

Հետազոտության համար բժիշկներն ընտրեցին հատուկ մանկական ճաշացանկով 18 ռեստորան մոտավորապես 5427 հնարավոր ճաշատեսակներով: Վերջին երեք տարիների ընթացքում նրանք որոշ դրական փոփոխություններ գտան: Այդ ռեստորաններից երեք քառորդը ճաշացանկում  երեխաների համար առողջ ըմպելիքներ ավելացրեցին, եւ գոնե մեկ առողջ ճաշատեսակ ( բացի Taco Bell ռեստորանից) հատուկ երեխաների համար: McDonalds-ն , որպես Happy Meals (Երջանիկ ճաշատեսակներ) ավելացրեց կես չափաբաժին կարտոֆիլ ֆրի՝ խնձորի հավելումով:

Բայց այս  ճաշատեսակներից շատերը միեւնույնն է առողջ չէին: Առողջ մանկական սննդի տոկոսը նույնն էր ինչ 2010 թվականին եւ կազմում էր ընդամենը 1%:  Մանկական համակցված ճաշատեսակներից միայն 33%-ն էր համապատասխանում դպրոցականների համար սննդային խորհուրդներին, եւ միայն 15` նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Տասը ճաշատեսակներից վեցը Arby`s Kraft մակարոնի եւ խնձորի կտորներով պանրի համակցություններն էին եւ ըմպելիքներ, ներառյալ շշալցված ջուր, սառը թեյ, 100% հյութ եւ  ճարպազերծված կաթ: Կային նաեւ հավի նագեթսներ Burger King-ից խնձորի կտորներով քաղցր ու թթու սոուսներով եւ  ՝Nestea ու Gold Peak ոչ քացր թեյեր, ինչպես նաեւ բանջարեղենային ճաատեսակներ ՝խնձորի կտորներով մսով բրդուճներ, (սպիտակ հացով, առանց պանրի ) եւ 100 տոկոսանոց  հյութ: 11

Page 12: Դիպլոմային աշխատանք

ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՊԱՐՏԵԶԻ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ

Առողջ սնունդ ասելով բնականաբար հասկանում ենք պարտեզի սնունդ: Դասընթացների ընթացքում բացի

առողջ սնունդ պատրաստելուց,նաև սովորել ենք օգտվել մենյուից,հաշվել և պատրաստել գրամներով,ըստ

երեխաների թվի:

12

Page 13: Դիպլոմային աշխատանք

ՊԱՐՏԵԶԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ Հարկ ենք համարում ներկայացնել Եվրոպական փորձը մանկական սննդի

ասպարեզում, և հատկապես, պատմել մի փոքր այն մասին, թե ինչով են սնվում երեխաները Եվրոպայի մանկապարտեզներում:

« Детские сады в европейских странах » հոդվածում դիտարկեցինք չափազանց ուշագրավ մի հոդված այն մասին, որ Եվրոպայում ծնողներն

ամբողջութամբ վստահում են մանկապարտեզին, պատրաստելով նունատիպ կերակուրներ տանը իրենց երեխաների համար: Հոդվածում պատմվում էր այն մասին, որ 16 ամյա երիտասադին, որի անունը ցավոք սրտի չէր հիշատակվում,

հաջողվել է ստեղծել մանկական սննդի իդեալական համակարգ, աոավելագույնս հաշվարկելով վիտամինների, ճարպերի և ածխաջրերի հարկավոր քանակությունը երեխայի օրգանիզմում. Այժմ, պարտեզները

մեծամասամբ օգտվում են երիտասարդի ստեղծած համակարգից մանկական սնունդը ճիշտ համակարգելու համար:

13

Page 14: Դիպլոմային աշխատանք

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Երեխաները մեր վաղվա ապագան

են: Ապահովելով առողջ սնունդ մեր և մեր փոքրիկների համար, մենք ոչ միայն դաստիարակում ենք առողջ

ապագա, այլև սովորեցնում ենք այդ ապագան ստեղծելու բոլոր

միջոցները:

14

Page 15: Դիպլոմային աշխատանք

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

«Кулинария» ամսագիր «Наши детки » русский журнал «Детские сады в Европейских

странах» Եվրոպական հրատարակություն 2014

Fast Food FACTS 2013 նոր հետազոտություն

«Голод и изобилие. История питания в Европе » по автору Массимо Монтанари 15