Մխիթար Սեբաստացու մասին
TRANSCRIPT
![Page 1: Մխիթար Սեբաստացու մասին](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062905/5870e8741a28abcf288b632b/html5/thumbnails/1.jpg)
Մխիթար Սեբաստացու մասին
![Page 2: Մխիթար Սեբաստացու մասին](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062905/5870e8741a28abcf288b632b/html5/thumbnails/2.jpg)
Վայրեր, տեղանուններ, որտեղ եղել է Մ.Սեբաստացին
Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի,Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ վարդապետ։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ 1715թ. Միաբանությունը տեղափոխվում է Վենետիսկ: Այնտեղ էլ հիմնում դպրոց: Նրան կոչել են երկրոդ Մեսրոպ, երկրորդ լուսավորիչ ազգիս և այլ անուններով:
![Page 3: Մխիթար Սեբաստացու մասին](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062905/5870e8741a28abcf288b632b/html5/thumbnails/3.jpg)
Սա այն քարտեզն է, որտեղով անցել է Մխիթար Սեբաստացին
![Page 4: Մխիթար Սեբաստացու մասին](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062905/5870e8741a28abcf288b632b/html5/thumbnails/4.jpg)
Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում, որտեղ 15 տարեկան հասակում ձեռնադրվել է սարկավագ: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։
![Page 5: Մխիթար Սեբաստացու մասին](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062905/5870e8741a28abcf288b632b/html5/thumbnails/5.jpg)
Մխիթար Սեբասռացին ստեղծել է առաջին բառարանը: Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են այսօր։
![Page 6: Մխիթար Սեբաստացու մասին](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062905/5870e8741a28abcf288b632b/html5/thumbnails/6.jpg)
Նյութի հեղինակ Աննա Իսախանյան