Վահան Տերյանի մասին

4
ՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎ ՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎ 7-2 ՎՎՎՎՎՎՎ

Upload: ann-isakhanyan

Post on 08-Feb-2017

83 views

Category:

Art & Photos

0 download

TRANSCRIPT

Page 1: Վահան Տերյանի մասին

Վահան Տերյանի մասին

Աննա Իսախանյան 7-2 դասարան

Page 2: Վահան Տերյանի մասին

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), փետրվարի 9 (հունվարի 28, 1885 - հունվարի 7, 1920, նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում: Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը:

Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:

Դեռեւս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու:

Page 3: Վահան Տերյանի մասին

1896 թ. մարտ ամսին Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում (այս մասին տեղեկանք կա): Հայտնի է նաեւ, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Արամ եղբոր հետ, մինչեւ Լազարան Ճեմարանից ստացված գրությունը: Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:

Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան ) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական եւ առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաեւ պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,-հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով: 1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ եւ ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»: 

Page 4: Վահան Տերյանի մասին

Համաձայն Լազարյան Ճեմարանի վարչության գրության` ստացված հունիսի 2-ին. «Հերթը հասնելու հետեւանքով պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձեզ, այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին ... քնննությունները հանձնելու...»:

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:

Աղբյուր՝ teryan.com և wikipedia.org