СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը...

8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.5 (15) Общественные науки (Теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 27-May-2020

16 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.5 (15)

Общественные науки (Теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (15)

Հասարակական գիտություններ

(Աստվածաբանություն, արևելագիտություն, պատմություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

պ.գ.դ., պրոֆ. Է. Մինասյան պ.գ.դ., պրոֆ. Ա. Ստեփանյան պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան պ.գ.թ., դոց. Հ. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան պ.գ.թ. Գ. Հարությունյան

Редакционная коллегия:

д.и.н., проф. Э. Минасян д.и.н., проф. А. Степанян к.и.н., проф. П. Ованисян к.и.н., доц. О. Григорян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. В. Восканян к.и.н. Г. Арутюнян

Editorial Board

DSc, Prof. E. Minasyan DSc, Prof. A. Stepanyan PhD, Prof. P. Hovhannisyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD G. Harutyunyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական

100

Ելենա Շահինյան ԳՊՄԻ, Պատմաբանասիրական ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ պ.գ.թ., դոց. Ս. Պետրոսյան Էլ. փոստ՝ [email protected]

ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

301 թ. Հայաստանում պետականորեն ընդունվում է քրիստոնեությունը: Քրիստոնեության ընդու-

նումը Հայաստանում ուներ թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական պատճառներ: Հայաս-տանն այդպիսով փորձում էր պահպանել իր անկախությունը Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, ինչպես նաև ներքաղաքական առումով կասեցնել նախարարների կենտրոնա-խույս ձգտումներն ու նպաստել երկրի միավորմանը: Սակայն այդ նոր ուսմունքը շատ ընդհանրություն-ներ ուներ նաև մեր ժողովրդի հոգևոր ընկալումների հետ, որոնք ձևավորվել էին դարերով:

Իր հավատքի անկոտրում հետևորդ համարվող ազգը չէր կարող այդքան արագ և դյուրին կրոնա-փոխ լինել, դեն նետել դարավոր, եթե ոչ հազարամյակների իր կրոնական համոզմունքները և հլու-հնա-զանդ ընդունել իրեն պարտադրված այլ կրոն։

Հայ հին կրոնի ընդերքում գոյություն ունեցած մի շարք առանձնահատկություններ վկայում են, որ հայ հավատալիքներում բավականին ակտիվ են եղել այն պաշտամունքային տարրերը, որոնք մերձեց-րել են նրան միաստվածությանը։ Դրանք դիտվում են որպես ավելի հին, սկզբնական ընկալումներ, որոնց հետագայում գումարվել են որոշակի պոլիթեիստական շերտավորումներ։

«Ինչպես բոլոր հեթանոսները, այնպես էլ հին հայերը շատ բաների էին հավատում, իսկ քրիստոն-յաները՝ այլևայլ բաների, բայց երկուսն էլ չէին ընդունի դրանք, եթե ներքին ճանաչողություն կամ մղում չունենային»

Մեր երկրի դիրքը, ազգային ու հին պատմությունները վկայում են, որ աստվածապաշտությունը պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, և դրա հաստատումն է կրոնի անունն ու իմաստը: Վանա ծովի հարավարևելյան կողմից շատ հեռու չէ Հայկա բերդ անվանված կիսավերը և XX դարի սկզբներին դեռ բնակիչներ ունեցող Աստվածաշեն գյուղը: Աղթամարի եկեղեցու դիվանատան մեջ մի ձեռագիր մատյանում գրված է, թե «ազդեցութեամբն Աստուծոյ շինեցին [Հայկեանք] զմեծ բլուրն՝ անա-ռիկ բերդ ի յահե թշնամեաց… Եվ յետ նորա (Հայկին) ի զարմիցն՝ մնացին ի բերդն Աստուածաշինայ»: Երկու անգամ հիշված բերդը նույնն է՝ հիմա Հայկի անունով կոչվածը, որի անունով նա և յուրայինները գյուղն անվանեցին Աստվածաշեն: Քրիստոնեական դարերում այսպիսի անուն չէր կարող դրվել, և սա Աստված անվան հնագույն պահպանված հիշատակարան է

2։ Թե ինչպիսի պատկերացում ունեին հին

հայերն իրենց Աստված կոչած գերագույն էակի վերաբերյալ, դժվար է ասել, որովհետև դրա վերաբեր-յալ հեթանոսական հայ գրվածք կամ հիշատակ հայտնի չէ: Բայց «կոնդակն ավելացնում է, թե երկնքից Հայկին երազով էին ցույց տրվում աղեղն ու նետը, ինչը և շինել է նա ու դրանցով հալածել թշնամուն: Դարձյալ Աստծո ներշնչանքով է կառուցել անառիկ բերդը և արժանավայել երախտագիտությամբ կամ պարտականությամբ իր Աստծու անունով է կոչում իր ձեռակերտը»

Քրիստոնեությունը Հայաստանում վերամշակեց և վերաիմաստավորեց հեթանոսական պատկե-րացումները, ծեսերն ու տոները, ինչի վկայությունն են առ այսօր պահպանված «Վարդավառ», «Ծաղ-կազարդ», «Տեառն ընդ առաջ» և այլ տոները:

Հայկական լեռնաշխարհում տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված երեք պետական դի-ցարանները (հայասական, ուրարտական և հայ հեթանոսական) դրսևորում են որոշակի ժառանգական առնչություններ միմյանց հետ՝ կապված հատկապես գլխավոր աստվածությունների պաշտամունքի հետ

4։ Թե՛ Հայասայի, թե՛ ավելի ուշ ձևավորված Ուրարտուի և հայ հեթանոսական դիցարանների

գլխավոր աստվածությունները բազմաֆունկցիոնալ բնույթ ունեն. նրանք օժտված են բերքատվու-թյան, ռազմի, անդրաշխարհի ու մեռնող-հարություն առնող, արևի աստծո գործառույթներով: Իհարկե,

1 Ալիշան Ղ., Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը, Երևան, 2002, էջ 11:

2 Նույն տեղում, էջ 13,18:

3 Նույն տեղում, էջ 19:

4 Պետրոսյան Ա., Հայկական դիցարանի ակունքները, Պատմա-բանասիրական հանդես, 2004, էջ 206:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական

101

որոշ դեպքերում այդ հատկանիշներից մեկնումեկը ցայտուն չէ, սակայն պտղաբերության գործառույթն ընդհանուր է բոլորի համար, իսկ նրանց հաջորդող աստվածությունները մարմնավորում են գլխավոր աստծո ասպեկտներից որևէ մեկը՝ կայծակնային, արևային, պտղաբերության հատկանիշները: Վերջին-ներս երեք պանթեոններում էլ հաջորդում են գլխավոր աստվածային զույգին՝ Հայասայում [d]U.GUR-ին և dIŠTAR-ին, Ուրարտուում՝ Խալդիին և Վարուբանիին, հայկականում՝ Արամազդին և Անահիտին: Նրանց ընդհանրությունը նաև այն է, որ այդ պանթեոններում հատկապես շեշտվում է գլխավոր աստծո գերակա դերը, բացի այդ, գլխավոր աստվածություններն իրենց բազմաֆունկցիոնալությամբ շատ են մոտենում միաստվածությանը, որը բնորոշ էր քրիստոնեությանը:

Նախկին գերագույն աստվածությունները, վերաիմաստավորվելով, շարունակեցին ապրել Հայր Աստծո, Քրիստոսի և Աստվածածնի պաշտամունքներում. Արամազդը՝ Հայր Աստծո, Միհրը՝ Քրիստոսի, Մայր Աստվածուհին (Անահիտը)՝ Աստվածածնի: Հեթանոսական որոշ աստվածություններ վերածվեցին քրիստոնեական սրբերի՝ Արա Գեղեցիկը՝ Սուրբ Սարգսի, Վիշապասպան հերոս Վահագնը՝ Սուրբ Գևորգի և այլն: Ավելին, անգամ հայոց հոգևոր քրիստոնեական բանաստեղծությունը հնագույն կրոնա-կան ավանդույթների շարունակությունն էր: Ահա ինչպես է բնութագրում այն հայ անվանի հայագետ Լեոն. «…այն ամբողջապես ապրում է լույսի սրբությամբ ու մաքրությամբ. հարյուրավոր սքանչելի հյուսվածքներ է կերտում լույսի զանազան դիրքերից, երկնային լուսատուներից և ամենից շատ, իհարկե, արևից: Այսպիսի բան պարսկական բանաստեղծության մեջ չենք նկատում: Եվ այս հոյակապ լուսապաշտությունը քրիստոնեական Հայաստանը ժառանգել է, անշուշտ, հեթանոսականից»

1:

Հայտնի է, որ քրիստոնեական գաղափարախոսության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել հին աշխարհի մեռնող և հարություն առնող, պտղաբերության աստվածությունների պաշտա-մունքը: Հայասական և ուրարտական գլխավոր աստվածություններին՝ dU.GUR-Արային և Խալդիին բնորոշ էին այդ հատկանիշները, իսկ հայ հեթանոսական դիցարանում մեռնող-հարություն առնող աստծո գործառույթների կրողն էր դարձել Միհր արևային աստվածությունը: Միհրի տոնը հայերը նշել են Արեգ ամսին: Միհր-Միթրայի պաշտամունքը շատ է հիշեցնում քրիստոնեությունը: Միհրի ծնունդը հեթանոսները նշում էին դեկտեմբերի 25-ին, իսկ Քրիստոսի ծնունդը՝ հունվարի 6-ին, սակայն հետագայում, 3-րդ դարի վերջին և 4-րդի սկզբին արևմտյան եկեղեցին սկսեց նշել այն դեկտեմբերի 25-ին։ Սրա պատճառներից մեկն էլ այն էր, որ քրիստոնյաները (օրինակ՝ Հռոմում) նույնպես մասնակցում էին Միհրին նվիրված տոնախմբություններին, ինչն էլ դրդեց արևմտյան եկեղեցական իշխանություն-ներին Քրիստոսի ծննդյան օրը հունվարի 6-ից տեղափոխել դեկտեմբերի 25-ին

2 (ի տարբերություն Հայ

առաքելական եկեղեցու, որն այն նշում է հունվարի 6-ին): Մերձավոր Արևելքում ամենաազդեցիկ և իրանական աշխարհում լայն տարածում գտած կրոնը

զրադաշտականությունն էր։ Բոլոր հեթանոսական կրոնների տիեզերաստեղծության հիմքում դրված է ծնելիության գործոնը։ Ի տարբերություն սրա, հայկական մինչքրիստոնեական կրոնական պատկերա-ցումներում, ինչպես նաև զրադաշտականում, առաջ է մղվում արարչության փաստը. Արամազդը որակ-վում է որպես «երկնի ու երկրի արարիչ»:

3 Զրադաշտականությունը և հեթանոսությունն աչքի էին ընկ-

նում աստվածների անունների մասնակի համընկմամբ: Այսպես, Արամազդ, Անահիտ, Միհր անուններն ակնհայտորեն ձայնակցում են զրադաշտական Ահուրա-Մազդա, Արդվիսուրա-Անահիտա և Միթր-Միհր աստվածների անուններին։ Ծագումնաբանական առումով, ինչպես Ահուրա-Մազդան, այնպես էլ Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական Արդվիսուրա-Անահի-տան և Միթրն Ահուրա-Մազդայի զավակներն են, այնպես էլ հայկական Անահիտն ու Միհրը՝ Արամազ-դի։ Գործառութային առումով Ահուրա-Մազդան և Արամազդը երկուսն էլ ամպրոպային աստվածներ են (Զևսի համարժեք), Արդվիսուրա-Անահիտան և Անահիտը՝ պտղաբերության դիցուհիներ, զրադաշ-տական Միթրն արեգակնային աստված է, հայկական Միհրը՝ երկնային լույսի և արևի աստված։ Սա-կայն խոսքը ոչ թե կրոնական կոնցեպտների նույնականության մասին է, այլ մեկի և մյուսի ներքո գոյու-թյուն ունեցող բազմաթիվ տարրերի նմանության։

Վերոշարադրյալ ընդհանրությունները հաճախ հիմք են հանդիսացել պնդումների, թե հայ հեթա-նոսությունն իր ամբողջականության մեջ պարթևականից կամ պարսկականից ընդօրինակումների և փոխառությունների արգասիք է

4։ Ըստ Լեոյի, «դարերի ընթացքում հայերը փոխառություններ անում

էին, այն էլ խոշոր չափերով, պարսկական այս զրադաշտականությունից»5։ Կողք կողքի գտնվող հո-

գևոր-մշակութային համակարգերը, որքան էլ ուրույն, չեն կարող լինել միմյանցից մեկուսացված և այս

1 Լեո, Երկերի ժողովածու, հ. 1, Երևան, 1966, էջ 386:

2 Ֆրեզեր Ջ., Ոսկե ճյուղը, Երևան, 1989, էջ 426:

3 Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1977, էջ 45:

4 Պապայան Ռ., Հայաստանում քրիստոնեության ընդունման հոգևոր նախադրյալները, «21-րդ ԴԱՐ», № 1 (7), 2005, էջ 6:

5 Լեո, էջ 378:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական

102

կամ այն չափով չթողնել իրենց ազդեցությունը միմյանց վրա։ Բնական է, որ հայ հեթանոսությունն էլ, մերձարևելյան այս արեալում ձևավորված կրոն լինելով, իր մեջ պիտի ամփոփած լիներ բազում տարրեր, որոնք ընդհանուր էին տարածաշրջանի համար։ Սակայն եթե զրադաշտականությունն ու այլ կրոններն արևին պաշտել են իբրև ոգեղենացված, բայց կոսմիկական մարմին, հայերը պաշտել են այն իբրև հենց հոգևոր եղելություն, հոգեղեն լույս, «արեգակն արդար», և հենց այսպիսի ընկալումով, այս «կարգավիճակով» էր, որ արևը միևնույն ժամանակ համարվեց հենց հայ էթնոսի հոգևոր սկզբնաղ-բյուր, ու հայերն անվանեցին իրենց «արևորդիներ»։ Սա գրեթե քրիստոնեական իմաստավորում է, որով «Արեգակն արդար» որակվող Աստծուն հասցեագրված դիմելաձևը համարժեքն է դառնում «Հայր մեր»-ի։ Մեր Անահիտը, կապված լինելով ջրին և լուսնին, այնուհանդերձ ո՛չ ջուր էր, ո՛չ լուսին, այլ պտղաբերության և մայրության խորհրդանիշ՝ այդ հասկացությունների գերազանցապես հոգևոր շեր-տի գերակայությամբ։ Այս իմաստային շերտի առաջնահերթության բերումով է հայոց դիցուհու անվան-ման մեջ կարևորվել այն, ինչը հարևան կրոնում անցել է երկրորդ պլան՝ վերածվելով «Անահիտա» մակդիրի

1։ Հայերի մոտ կրակի պաշտամունքն առավելապես տեղական, մասնավոր տարածքների

պաշտամունք էր, քան ընդհանուր, որի կենտրոնն ու սկիզբը հարկ է փնտրել հրաբխաբեր գավառների ու լեռների մեջ: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ հայերի մեջ կրակի պաշտամունքը շատ ավելի հին է, քան զրադաշտական կրոնը։ Եվ իրարից տարբեր սկզբունքով ու իմացմունքով են դարձել կրակա-պաշտ քանանացիներն ու սեմական ազգերը, տարբեր՝ պարսիկներն ու մարերը, ինչպես նաև ավելի նրբամիտ ազգերը՝ հույներն ու հռոմեացիները

Եթե դիտենք մարդկության հնագույն շրջանի կրոնական պատմությունը` որպես ընթացք միաստ-վածությունից դեպի բազմաստվածություն, և եթե համաձայնենք, որ կռապաշտությունն ավելի ուշ շերտավորումների արգասիք է, ապա պիտի նշենք, որ հայկական կրոնում ավելի են պահպանվել հենց այս՝ նախնական միաստվածության տարրերը՝ այն նույն պատճառով, որով հերքվում է հայերի բռնի քրիստոնեացումը: Այս հիմքով է Ղազար Փարպեցին համարել, որ քրիստոնեության ընդունումով մենք վերստին ճանաչեցինք «զհայրենի և զբնիկ օրէնս մեր»

3։ Ղազար Փարպեցու այս մտքի արդի մեկնաբա-

նություններից մեկում նշված է, որ «պատմիչն այստեղ նկատի ունի քրիստոնեական ճշմարիտ աստվա-ծապաշտության ազգային հնագույն վկայությունները, որոնց արմատները հասնում են մինչև Ք.ա. 4-3-րդ հազարամյակները»

Հայ Արշակունի արքայատոհմում Տիրի պաշտամունքն ինչ-որ այլափոխումից հետո շարունակել է գոյատևել նաև հետագայում: Հայ Արշակունի քրիստոնյա արքաների և արքայազունների Տրդատ, Տիրան (Տիրան) և Տիրիթ (Տիրիթ) անունները դրա լավագույն վկայություններն են: Այս տեսանկյունից ուշագրավ է նաև հետևյալ հանգամանքը: Տրդատ Երրորդը մկրտվելիս ստացել էր Յովհաննէս անունը՝ ի հիշատակ Հովհաննես Մկրտչի՝ Կարապետի: Իսկ հայտնի է, որ ժողովրդական քրիստոնեության մեջ Սուրբ Կարապետին էին վերագրում Տիր աստծուն բնորոշ և հոգևոր ոլորտին վերաբերող այնպիսի գծեր, ինչպիսիք էին արվեստները հովանավորելը, երաժշտական ունակությամբ օժտելը և բանասիրա-կան ձիրք շնորհելը: Բացառված չէ, որ Տիր աստծու պաշտամունքային ոլորտին վերաբերող լույս-արե-գակնային գծերն էլ Տրդատ Երրորդը ներմուծած լիներ իր նոր աստծու՝ Քրիստոսի պաշտամունքի մեջ և դրանով իսկ իր անձնական-դինաստիական շահերին տված լիներ գաղափարախոսական նոր հիմ-նավորում (հմմտ. Տիր/տրընդեզ և Քրիստոս/տեառնընդառաջ)

Ինչ վերաբերում է, օրինակ, հայ պատմիչներից Ագաթանգեղոսի և այլոց մոտ պահպանված քրիստոնեության ընդունման իրադարձությունների նկարագրություններին, ապա, ըստ Հ. Հակոբյանի և Ս. Պետրոսյանի՝ պատմագրության մեջ 4-րդ դարի սկզբի դեպքերին վերագրվում է շատ ավելի բռնի և դրամատիկ բնույթ, քան եղել է իրականում

6։ Հեթանոսական սրբավայրերը Հայաստանում ավերվել

էին նախքան քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը, իսկ դրանք ավերողները եղել են զրադաշ-տական մոգերը (ոչ թե Գրիգոր Լուսավորիչը և նրա հետևորդները)

7։ Ագաթանգեղոսը նշում է, որ մեծ

չափի ավերածություններ եղել են Տարոնում՝ Արածանիի (Եփրատի) ափին գտնվող Աշտիշատի սրբա-տեղիում։ Ուշագրավ է, որ միակ դեպքը, երբ Ագաթանգեղոսը նշում է մարդկային զոհեր («Այդ տեղում գտնվող քրմությանը ծառայող մարդկանցից շատերը զոհվեցին»), վերաբերում է հենց այս սրբատեղի-

1 Պապայան Ռ., էջ 10:

2 Ալիշան Ղ., էջ 30, 31:

3 Ղազարայ Փարպեցւոյ, Պատմութիւն Հայոց եւ Թուղթն առ Վահան Մամիկոնեան, Տփխիս, 1904, էջ 161։

4 Դանիելյան Է., Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգևոր ակունքները և պատմական նշանակութ-

յունը, Երևան, 1996, էջ 17։ 5 Պետրոսյան Ս., էջ 36:

6 Հակոբյան Հ., Մեհյանների կործանման և Հայոց դարձի պատմության որոշ մանրամասներ, Հայոց սրբերը և սրբավայրեր,

Երևան, 2001, էջ 145; Ս.Պետրոսյան, Գրիգոր Լուսավորչին չարչարողը, Պատմա-բանասիրական հանդես, 2001, էջ 33: 7 Դանիելյան Է., էջ 15:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական

103

ին1։ Փաստորեն, կարելի է ասել, որ քրիստոնեության ընդունման գործընթացում հիմնական պայքարն

ընթացել է հեթանոս քրմերի և նոր ուսմունքի կրողների միջև, իսկ ժողովուրդը լայն զանգվածային մասնակցություն չի ցուցաբերել այդ պայքարին:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հեթանոսությունից քրիստոնեության անցումը հին ավան-դույթների և կրոնամշակութային արժեքների նորովի իմաստավորում էր, և մեր ողջ մշակույթը, ձևա-վորված հազարամյակներ առաջ, վերաիմաստավորվելով քրիստոնեության մեջ, հարատևում է առ այսօր՝ պահպանելով հնուց ի վեր ավանդված բնապաշտական գաղափարները: Ուստի, քրիստոնեու-թյան ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն պիտի որակվի իբրև վերադարձ սկզբնական միաստվածությանը, որը թեպետ կորսված էր և աղավաղված, բայց, այնուհանդերձ, լիովին չէր ջնջվել հայ ժողովրդի թե՛ պատմական, թե՛ գենետիկ հիշողությունից և հայտնվեց նրան որակապես նորաց-ված վիճակում՝ քրիստոնեության վարդապետության միջոցով։ Եվ այս հանգամանքը՝ վերադարձի, սկզբնականը վերագտնելու իմաստը, հաստատվեց հայոց լեզվում, ուր 301 թ. իրադարձությունը՝ քրիս-տոնեության ընդունումը որպես պետական կրոն, արտահայտվում է «հայոց դարձ» բառակապակցու-թյամբ։ Եվ ինչպես նշում է Ագաթանգեղոսը՝ քրիստոնեության ընդունումով հայերը «դարձյալ հավատի մեջ սրտանց հաստատվեցին»:

Ելենա Շահինյան

ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բանալի բառեր՝ քրիստոնեություն, միաստվածություն, հեթանոսություն, աստվածապաշտություն, զրադաշտականություն, արևի պաշտամունք, հեթանոսական դիցարան, նախահայրերի հավատք,

զրադաշտական մոգեր, Հայասայի դիցարան, ուրարտական դիցարան, հայոց դարձ, հոգևոր ավանդույթներ

Հոդվածի նպատակն է ցույց տալ քրիստոնեության մեջ՝ հեթանոսությունից փոխանցված և նորովի իմաստավորված հին ավանդույթները, բնապաշտական գաղափարները և կրոնամշակութային արժեքները:

Հիմնական խնդիրն է հեթանոսական գաղափարախոսությունից քրիստոնեական գաղափարախոսությանն անցման՝ մինչ այժմ ընդունված բռնի եղանակի ոչ հավաստի լինելու, ինչպես նաև քրիստոնեության՝ հայի համար ոչ թե խորթ կրոն, այլ ազգային արժեք լինելու հանգամանքի փաստումը:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ քրիստոնեության ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն պիտի որակվի իբրև վերադարձ սկզբնական միաստվածությանը, որը թեպետ կորսված էր և աղավաղված, բայց այդուհանդերձ լիովին չէր ջնջվել հայ ժողովրդի թե՛ պատմական, թե՛ գենետիկ հիշողությունից և հայտնվեց նրան որակապես նորացված վիճակում՝ քրիստոնեական վարդապետության միջոցով:

Елена Шагинян

КОМПОНЕНТЫ ЯЗЫЧЕСКОЙ ИДЕОЛОГИИ В ХРИСТИАНСТВЕ

Ключевые слова: христианство, монотеизм, язычество, благочестие, зороастризм, поклонение солнцу, языческий пантеон, вера предков, зороастрийские маги,

пантеон Хайаси, урартский пантеон, «преобразование армян», духовные традиции

Цель статьи - показать перенесенные из язычества и по-новому осмысленные в христианстве старые традиции, идеи поклонения природе и религиозно-культурные ценности.

Основная задача нашего исследования - аргументировать недостоверность принятого до сих пор мнения по насильственному способу перехода от языческой идеологии к христианской, а также того обстоятельства, что христианство для армянина - не национальная ценность, а чуждая религия.

После проведенных исследований можно сделать вывод, что принятие в Армении христианства как государственной религии должно быть оценено как возвращение к начальному монотеизму, который хотя и был утерян и искажен, однако не был полностью стерт как из исторической, так и генетической памяти армянского народа, и явился ему в качественно измененном виде через христианское учение.

1 Ագաթանգեղոս, էջ 131:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 100-104.pdf · Արամազդը հանդես են գալիս որպես հայր-աստվածներ, ինչպես զրադաշտական

104

Yelena Shahinyan

SEPARATE IDEOLOGICAL COMPONENTS OF PAGANISM IN CHRISTIANITY

Keywords: Christianity, monotheism, paganism, godliness, zoroastrianism, the sun worship, the pagan pantheon, the forefathers faith, the Zoroastrian magi, the pantheon of Hayasa,

the Urartian pantheon, «conversion armenien», the spiritual traditions The purpose of the article is to indicate old traditions, pantheistic ideas, religious and cultural values which have

been transferred from Paganism and gained new meaning in Christianity. The thing is that the forcible manner of transition from Pagan ideology into Christian, which has been accepted till

now, is unreliable, and it is evident that Christianity has not been a foreign religion, but a national value. Thus, the adoption of Christianity in Armenia as a state religion should be considered as a return to the initial

monotheism, which has been forgotten and distorted, but however it has not been totally erased from both historical and genetic memory of Armenian nation. So, it appeared in a renewed form, which is through Christian doctrine.