СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և...

8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.1 (11) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 27-May-2020

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ)

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.1 (11)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ)

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.1 (11)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական

գիտություններ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ)

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան ա.գ.դ., պրոֆ. Մ. Թորոսյան ե.գ.դ., պրոֆ. Ռ. Մինասյան ֆ.մ.գ.դ., դոց. Ս. Մելքոնյան ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան ա.գ.թ., դոց. Ա. Պոտոսյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Տ. Սարգսյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Մակարյան ֆ.մ.գ.թ., դոց. Ռ. Մարգարյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան տ.գ.թ. Ս. Քելյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Հ. Սիմոնյան

д.г.н., проф. Т. Варданян д.г.н., проф. М. Торосян д.г.н., проф. Р. Минасян д.ф.м.н., доц. С. Мелконян к.г.н., доц. Н. Арутюнян к.г.н., доц. А. Потосян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Т. Саргсян к.б.н., доц. О. Паносян к.ф.м.н., доц. А. Макарян к.ф.м.н., доц. Р. Маргарян к.г.н. Г. Алексанян к.т.н. С. Келян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. А. Симонян

Editorial Board

DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. M. Torosyan DSc, Prof. R. Minasyan DSc, Associate Prof. S. Melkonyan PhD, Associate Prof. N. Harutyunyan PhD, Associate Prof. A. Potosyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. T. Sargsyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. A. Makaryan PhD, Associate Prof. R. Margaryan PhD G. Aleksanyan PhD S. Kelyan PhD M. Hayrapetyan PhD H. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ)

48

Էմմա Սուքիասյան ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության

ֆակուլտետ, մագիստրանտ Գիտ. ղեկավար` ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Սևանա լճի հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության համար վաղուց դարձել է առաջնային քննարկման հարց, ինչն արդիական է դարձնում ուսումնասիրվող թեման: Մեր կողմից փորձ է արվել վեր հանել Սևանա լճի արդի էկոլոգիական վիճակին վերաբերող հարցերի այն լայն շրջանակը, ինչը բազմակողմանի և ամբողջական պատկերացում կտա հիմնախնդրի մասին:

Բարձր լեռնային Սևանա լիճը համարվում է աշխարհի եզակի ջրային ավազաններից մեկը: Մինչև լճի մակարդակի արհեստական իջեցումը` Սևանա լիճը հայտնի էր ջրի անհավանական մաքրությամբ, բարձր որակով և թափանցիկությամբ: Եթե մինչև մակարդակի իջեցումն այն տիպիկ օլիգոտրոֆ լիճ էր, ապա ներկայումս, կապված մակարդակի իջեցման հետ, այն վերածվել է մեզոտրոֆ լճի (կտրուկ ավելացել է ջրիմուռների քանակը): Սևանա լճի մակարդակի արհեստական իջեցումն ուղեկցվեց ջեր-մային, ջրակենսաբանական, ջրաքիմիական ռեժիմների փոփոխությամբ: Ներկայումս նկատվում է ջրի ավելի արագ տաքացում՝ գարնանը և ամռանը, և ավելի արագ սառեցում՝ աշնանը: Ջերմային ռեժիմի էական մեծ փոփոխություններ, կապված լճի ծավալի կրճատման հետ, տեղի ունեցան խորքային շեր-տերում: Լճի մակարդակի իջեցման հետ կապված Մեծ Սևանում ջերմային ռեժիմի փոփոխություններն ավելի նշանակալի են, քան Փոքր Սևանում: Կարող ենք ասել, որ նախկինում գոյություն ունեցող խոր-քային սառը ջրերով հագեցած Սևանա լիճը վերափոխվել է ոչ խորը, տաքացող լճի, որտեղ մակերևու-թային բարձր ջերմաստիճանները հասնում են մինչև լճի հատակը և մեծ նշանակություն ունեն լճի կեն-սական պրոցեսների համար [4]:

Լճի մակարդակի իջեցման հետևանքով խախտվել է լճի ջրակենսաբանական ռեժիմը, և լիճն ան-ցում է կատարել նոր էկոլոգիական վիճակի: Ֆիտոպլանկտոնային համակցությունում տեղի են ունեցել ինչպես կառուցվածքային, այնպես էլ ֆունկցիոնալ փոփոխություններ: Առավելագույն զարգացման են հասել դիատոմային, կանաչ և կապտականաչ ջրիմուռները, որոնց շարքում առկա են նաև տոքսիկ տե-սակներ: Ֆիտոպլանկտոնի կենսազանգվածի բաղադրության ավելացումը բնութագրում է լճի էվտրո-ֆիկացման պրոցեսը: Մակարդակի իջեցման կարևոր կենսաբանական հետևանք է լճում, այսպես կոչ-ված, «գունավոր ջրերի» առաջացումը, ինչը պայմանավորված է այդ ջրիմուռների զանգվածային աճով: «Գունավորման» զարգացման հնարավորությունները լճում տեղի ունեցան այն ժամանակ, երբ Մեծ Սևանի հատակի մեծ մասն սկսեց ինտենսիվորեն տաքանալ, ինչի հետևանքով օրգանական նյութերի քայքայման պրոցեսները հատակում արագացան և դիտվեց թթվածնային պակաս: Լճի հատակային և միջին շերտերում՝ անաէրոբ պայմաններում, սկսել են առաջանալ ջրային օրգանիզմների համար թու-նավոր ամոնիակ և ծծմբաջրածին, որոնք նպաստում են լճի ճահճացմանը և արագացնում լճի ծերա-ցումը [3]: Լճի էվտրոֆիկացիայի հետևանքով կտրուկ աճեց նաև լճի աղտոտվածությունը: Զգալի չա-փով մեծացավ նաև օրգանական նյութերի հոսքը դեպի լճի հատակային մաս:

Լճի ջրթողի հետ կապված տեղի ունեցան խորը փոփոխություններ լճի ինչպես ջրակենսաբանա-կան, այնպես էլ ջրաքիմիական ռեժիմում: Ակնհայտ դարձավ բոլոր փոփոխությունների ուղղվածությու-նը դեպի լճի էվտրոֆիկացում: Ջրում ավելացան կենսածին տարրերի պարունակությունը: Փոփոխվեց աղային կազմը: Թթվածնի կենսաբանական պահանջարկի (ԹԿՊ5) արժեքը մոտեցավ ՍԹԿ-ի, նիտրիտ-ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ) ու նավթամթերքների պա-րունակությունը մոտեցավ սահմանային մեծությանը: Մինչև մակարդակի իջեցումը Սևանն առանձնա-նում էր ջրի մեջ շուրջտարյա կենսածին տարրերի բացակայությամբ, բացի ֆոսֆորից՝ 0,3 մգ/լ [4]: Խո-սելով ջրաքիմիական ռեժիմի մասին, չենք կարող չանդրադառնալ նաև թթվածնային ռեժիմին և դրա փոփոխություններին՝ կապված Սևանա լճի մակարդակի իջեցման հետ: Մինչև լճի մակարդակի իջեցու-մը Մեծ Սևանի հատակային ջրերում թթվածնի քանակը 7-8 մգ/լ-ից պակաս չի եղել: Մակարդակի իջեցման սկզբնական շրջանում՝ մինչև 1950 թթ. վերջը, Սևանի ջրերում թթվածնային ռեժիմի էական փոփոխություններ չեն նկատվել: Փոխարենը նկատվել է թթվածնի պարունակության որոշակի անկա-յունություն, ինչպես նաև քանակի ոչ մեծ ժամանակավոր իջեցումներ, որոնք կապված էին մերձափնյա շրջանների տղմային գրունտների լվացման հետ: Սևանա լճի թթվածնային ռեժիմի էական վատթարա-

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ)

49

ցում նկատվել է 1960 թ. և արտահայտվում է խորքային շերտերի թթվածնի քանակի աճող պակասով: Ամռանը ստորին շերտերում թթվածնի պարունակությունը կազմում էր 1-2 մգ/լ, ինչը բացարձակ ան-բավարար է լճի օքսիդացման պրոցեսների համար և մահացու ձկան համար: Լճի առանձին հատված-ներում թթվածինն ընդհանրապես բացակայում է: Սևանի ստորին շերտերում թթվածնի պարունակու-թյան այդպիսի կտրուկ անկումը կապված է լճի ջրի ծավալի կրճատման, ինչպես նաև արդյունաբերու-թյան, կոմունալ-կենցաղի և գյուղատնտեսության կողմից Սևանի հոսքաջրերով աղտոտման հետ: Սևա-նա լճի ջրի քիմիական կազմի հիմնական առանձնահատկությունը հանքայնացման մեծության որո-շակի նվազումն է: Այն 60 տարիների ընթացքում մակարդակի իջեցման պատճառով դանդաղ նվազել է՝ 718 մգ/լ-ից (1930 թ.) իջել է 660մգ/լ (1990) [1]:

Հաշվի առնելով քննարկվող հարցի արդիականությունը` մեր կողմից նպատակ է դրվել վերլուծել լճի էկոլոգիական վիճակի փոփոխությունները վերջին մի քանի տարվա ընթացքում: Բնապահպանու-թյան նախարարության Հայէկոմոնիթորինգի կենտրոնի 2007-2013 թթ. տեղեկանքների տվյալների հի-ման վրա մեր կողմից կազմվել են համապատասխան գրաֆիկներ (նկ. 1, 2, 3, 4), որոնց վերլուծու-թյունը ցույց է տվել, որ 2007-2013 թթ. Սևանա լճի 17 դիտակետից վերցրած փորձանմուշներում մի շարք տարրերի պարունակությունը ջրում գերազանցել է սահմանային թույլատրելի նորման:

Նկար 1. Մի քանի քիմիական տարրերի ՍԹԿ-ների գերազանցման դինամիկան 2007-2013 թթ. (թերակղզուց 3.5 կմ դեպի արևելք` N 115 դիտակետ)

Դինամիկան, ինչպես երևում է վերը պատկերված նկարից, Սևանա լճի 17 դիտակետերից 2007 թ. վերցված փորձանմուշներում մագնեզիում իոնի սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 1.2-1.4 անգամ: Որոշված մյուս ցուցանիշները դիտվել են նորմաների սահմաններում [2]:

Նկար 2. Մի քանի քիմիական տարրերի ՍԹԿ-ների գերազանցման դինամիկան 2007-2013 թթ. (թերակղզում տեղակայված դիտակետից 70

0 ազիմուտով` N 116 դիտակետ)

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ)

50

Սևանա լճի 17 դիտակետերից 2008 թ. վերցված 26 փորձանմուշում որոշված ցուցանիշներից մի-ջին տարեկան կոնցենտրացիաները սահմանային թույլատրելի նորմաները գերազանցել են. Մագնե-զիումինը՝ 1.4-1.9, նատրիումինը՝ 1.1-1.5, վանադիումինը՝ 5.0-6.0, սելենինը՝ 2.0, բրոմինը՝ 1.9-2.3, լճի որոշ հատվածներում՝ քրոմինը՝ 2.0-6.0, պղնձինը՝ 2.0 անգամ: Որոշված մյուս ցուցանիշների պարունա-կությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում [2]:

Նկար 3. Մի քանի քիմիական տարրերի ՍԹԿ-ների գերազանցման դինամիկան 2007-2013 թթ. (Ձկնագետի գետաբերանի շրջանի մակերևույթին տեղակայված՝ N 117 դիտակետ)

Սևանա լճի 17 մակերևութային և 9 խորքային դիտակետերից 2009 թ. վերցված փորձանմուշնե-րում որոշված ցուցանիշներից միջին տարեկան կոնցենտրացիաները սահմանային թույլատրելի նոր-մաները գերազանցել են. մագնեզիումինը՝ 1.1-1.4, վանադիումինը՝ 5.0-7.0, քրոմինը՝ 2.0-3.0, բրոմինը՝ 1.8-2.1, սելենինը՝ 3.0-4.0, լճի որոշ հատվածներում նաև պղնձինը՝ 2.0-3.0 անգամ: Որոշված մյուս ցու-ցանիշների պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում [2]:

Համաձայն ստացված տվյալների` 2010 թ. ընթացքում Սևանա լճի թթվածնային ռեժիմը եղել է բավարար՝ լճի բնական կենսագործունեության համար՝ բոլոր դիտակետերում դիտվելով թույլատրելի նորմայի սահմաններում: 2010 թ. Սևանա լճից վերցված փորձանմուշներում մագնեզիումի միջին տա-րեկան կոնցենտրացիան թույլատրելի նորման գերազանցել է 1.2-1.3, վանադիումինը՝ 5.0, բրոմինը՝ 2.3-2.7, սելենինը և քրոմինը՝ 2.0 անգամ:

Լճի ջրաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ մասերում առանձին ամիսնե-րին 1.1-1.3 անգամ գերազանցվել են նաև ԹԿՊ5 -ը և թթվածնի քիմիական պահանջարկը (ԹՔՊ), ինչ-պես նաև 2.0-3.0 անգամ՝ պղնձի սահմանային թույլատրելի նորմաները: Ընդհանուր առմամբ Սևանա լճում ոչ էականորեն բարձրացել է նաև ֆոսֆորի պարունակությունը՝ մնալով սահմանային թույլատրե-լի նորմայի սահմաններում: Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են թույլատ-րելի նորմաների սահմաններում [2]:

Համաձայն ստացված տվյալների՝ 2011 թ. ընթացքում Սևանա լճի թթվածնային ռեժիմը եղել է բավարար՝ լճի բնական կենսագործունեության համար՝ բոլոր դիտակետերում դիտվելով թույլատրելի նորմաների սահմաններում: Նշված ժամանակահատվածում լճում 1.1 անգամ ձկնատնտեսական սահ-մանային թույլատրելի նորման գերազանցել է մագնեզիումի միջին տարեկան կոնցենտրացիան: Սևա-նա լճից 2011 թ. վերցված փորձանմուշներում վանադիումի միջին տարեկան կոնցենտրացիան թույ-լատրելի նորման գերազանցել է 5.0, բրոմինը՝ 1.9-2.0, սելենինը և քրոմինը՝ 2.0 անգամ:

Լճի ջրաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ մասերում առանձին ամիս-ներին (հատկապես՝ փետրվար, մարտ, ապրիլ) 1.1-1.5 անգամ գերազանցվել են նաև ԹԿՊ5, օգոստո-սին՝ 1.1-1.9 անգամ ԹՔՊ-ի և 2.0-3.0 պղնձի սահմանային թույլատրելի նորման: Որոշված մյուս ցուցա-նիշների պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում [2]:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ)

51

Նկար 4. Մի քանի քիմիական տարրերի ՍԹԿ-ների գերազանցման դինամիկան 2007-2013 թթ. (գ. Արտանիշից 2 կմ 135

0 ազիմուտով, 20 մ խորքից՝ N 119 դիտակետ)

Սևանա լճի 53 դիտակետերից 2012 թ. ընթացքում վերցվել է 163 փորձանմուշ: Համաձայն ստացված տվյալների՝ Սևանա լճի թթվածնային ռեժիմը եղել է բավարար՝ լճի բնական կենսագործու-նեության համար՝ բոլոր դիտակետերում դիտվելով թույլատրելի նորմայի սահմանում:

Ըստ ձկնատնտեսական նորմաներով գնահատման՝ սահմանային թույլատրելի նորման 1.1-1.2 անգամ գերազանցել է մագնեզիումի միջին տարեկան կոնցենտրացիան:

Սևանա լճից 2012 թ. վերցված փորձանմուշներում վանադիումի միջին տարեկան կոնցենտրա-ցիան թույլատրելի նորման գերազանցել է 6.2-6.4, սելենինը՝ 2.1-2.6 անգամ: Լճի ջրաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մեծ Սևանում 2,1 անգամ գերազանցվել է նաև պղնձի սահ-մանային թույլատրելի նորման: Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են թույ-լատրելի նորմաների սահմաններում:

2012 թ. տեղեկանքում տրված է միայն Փոքր ու Մեծ Սևանների ընդհանրական նկարագիրը: Ըստ բազմամյա մոնիթորինգային դիտարկումների՝ գրեթե բոլոր դիտակետերում լճի ջրի որակն էական փո-փոխություններ չի կրել: Քանի որ 2012 թ. դիտակետերի թիվը մեծ է եղել, այդ իսկ պատճառով տեղե-կանքում դրանք առանձին-առանձին տրված չեն: Այդ է պատճառը, որ գրաֆիկում 2012 թ. Տվյալները բացակայում են [2]:

Սևանա լճի հիդրոքիմիական ուսումնասիրությունների համար 2013թ. լճից վերցվել են 167 փոր-ձանմուշներ: Նմուշները վերցվել են և՛ լճի մակերևույթից, և՛ լճի տարբեր խորության կտրվածքներից: Համաձայն ստացված տվյալների` Սևանա լճի թթվածնային ռեժիմն եղել է բավարար՝ լճի բնական կեն-սագործունեության համար՝ դիտվելով թույլատրելի նորմի սահմանում: Սևանա լճից վերցված փորձա-նմուշներում, ըստ ձկնատնտեսական նորմաներով գնահատման, սահմանային թույլատրելի նորմաները գերազանցել են մագնեզիումի, վանադիումի, քրոմի և սելենի միջին տարեկան կոնցենտրացիաները: Մագնեզիումի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1.1-1.2 անգամ, վանադիումինը` 5.0-5.7 անգամ: Հիմք ընդունելով լճի ջրի քիմիական որակի բազմամ-յա ուսումնասիրությունների տվյալները` վանադիումի և մագնեզիումի այսպիսի քանակությունը լճի բնական առանձնահատկությունն է և չի համարվում աղտոտվածություն [2]:

Սևանա լճի առանձին մասերում դիտվել է նաև քրոմի և սելենի միջին տարեկան կոնցենտրացիա-ների գերազանցում սահմանային թույլատրելի նորմաներից: Քրոմը սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1.8 անգամ, սելենը` 2.5 անգամ: Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում [2]:

Ամփոփելով վերը շարադրվածը՝ հանգել ենք հետևյալ եզրակացություններին. 1. նախկինում գոյություն ունեցող խորքային սառը ջրերով հագեցած Սևանա լիճը վերափոխվել է

ոչ խորը, տաքացվող լճի, որտեղ բարձր մակերևութային ջերմաստիճանները հասնում են մինչև լճի հա-տակը և մեծ նշանակություն ունեն լճի կենսական պրոցեսների համար,

2. «գունավորման» զարգացման հնարավորությունները լճում տեղի ունեցան այն ժամանակ, երբ Մեծ Սևանի հատակի մեծ մասն սկսեց ինտենսիվորեն տաքանալ, ինչի հետևանքով օրգանական նյու-թերի քայքայման պրոցեսները հատակում արագացան և դիտվեց թթվածնային պակաս,

3. լճի ջրթողի հետ կապված տեղի ունեցան խորը փոփոխություններ լճի ինչպես ջրակենսաբանա-կան, այնպես էլ ջրաքիմիական ռեժիմում: Ակնհայտ դարձավ բոլոր փոփոխությունների ուղղվածու-թյունը դեպի լճի էվտրոֆիկացում,

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 48-52.pdf · ների և նիտրատների, մի շարք մետաղների (երկաթ, մագնեզիում, պղինձ)

52

4. լճի ջրաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2010 թ. լճի որոշ մասերում առանձին ամիսներին՝ ԹԿՊ5-ի և թթվածնի քիմիական պահանջարկի (ԹՔՊ) արժեքները 1.1-1.3 անգամ գերազանցել են ՍԹԿ-ն,

5. Լճի ջրաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2010 և 2012 թթ. պղնձի սահ-մանային թույլատրելի նորման գերազանցվել է համապատասխանաբար 2.0-3.0 անգամ (2010 թ.), իսկ Մեծ Սևանում 2.1 անգամ (2012 թ.):

Գրականություն

1. Վարդանյան Թ., Սևանա լճի ջրի հանքացման և իոնական կազմի մի քանի հարցերի մասին: ԵՊՀ գիտական տեղեկագիր, N1 (172), Երևան 1990, էջ 140-145:

2. Տեղեկանք ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիթորինգի արդյունքների մասին: ՀՀ Բնա-պահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն, Երևան, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014:

3. Мусаелян С., Водные ресурсы Армянской ССР, Ереван, 1989, 208 с. 4. Мусаелян С., Экология и экономика озера Севан и его бассейна, Ереван, 1993, 164 с.

Էմմա Սուքիասյան

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Բանալի բառեր՝ մակարդակի իջեցում, աղտոտվածություն, սահմանային թույլատրելի նորմա, էկոհամակարգի դինամիկա, անթրոպոգեն ծանրաբեռնվածություն, լճի էվտրոֆիկացում, գունավոր ջրեր

Հոդվածը վերաբերում է Սևանա լճի էկոլոգիական վիճակի դինամիկային: Հոդվածում վերլուծվել են լճի ջրի

քիմիական մի քանի գլխավոր էլեմենտների (վանադիում, մագնեզիումի իոն, բրոմ, սելեն, քրոմ) փոփոխություն-ների դինամիկան, և տրվել են դրանց ՍԹԿ-ի, ԹԿՊ5-ի արժեքները: Արդյունքում՝ ստացվել է, որ դրանց արժեքներն առանձին դեպքերում գերազանցել են 5-7 անգամ (մագնեզիումի իոն, վանադիում):

Эмма Сукиасян

ДИНАМИКА ЭКОЛОГИЧЕСКОГО СОСТОЯНИЯ ОЗЕРА СЕВАН

Ключевые слова: снижение уровня, загрязнение, предельно допустимая норма, динамика экосистемы, антропогенная нагрузка, эвтрофикация озера, цветные воды

В статье представлено исследование экологического состояния озера Севан, проанализирована динамика

изменений некоторых важнейших химических элементов (ванадий, магний, бром, селен, хлор) воды озера и представлены ПДК и БПК5 значения. В результате исследования выяснилось, что в отдельных случаях их значения превышены в 5-7 раз (магний, ванадий).

Emma Sukiasyan

THE DYNAMICS OF THE ECOLOGICAL CONDITION OF LAKE SEVAN

Keywords: level decrease, pollution, limited permissible concentration, the dynamics of ecosystem, anthropogenic load, eutrophication of the lake, colored waters

The article refers to the ecological condition of the lake dynamics. The dynamics of changes in main chemical

elements of Lake Sevan such as Vanadium, Magnesium, Bromine, Selenium, Chromium have been discussed, and bio-chemical oxygen demand BOD5 and Maximum allowable concentration MAC values have been calculated. As a result, it is observed that in some cases their values have been exceeded for 5-7 times (magnesium ion, vanadium).