СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ...

8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.5 (15) Общественные науки (Теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 01-Aug-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ... մոտ: Եվրոպայից վերադարձած

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.5 (15)

Общественные науки (Теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ... մոտ: Եվրոպայից վերադարձած

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (15)

Հասարակական գիտություններ

(Աստվածաբանություն, արևելագիտություն, պատմություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ... մոտ: Եվրոպայից վերադարձած

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

պ.գ.դ., պրոֆ. Է. Մինասյան պ.գ.դ., պրոֆ. Ա. Ստեփանյան պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան պ.գ.թ., դոց. Հ. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան պ.գ.թ. Գ. Հարությունյան

Редакционная коллегия:

д.и.н., проф. Э. Минасян д.и.н., проф. А. Степанян к.и.н., проф. П. Ованисян к.и.н., доц. О. Григорян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. В. Восканян к.и.н. Г. Арутюнян

Editorial Board

DSc, Prof. E. Minasyan DSc, Prof. A. Stepanyan PhD, Prof. P. Hovhannisyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD G. Harutyunyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ... մոտ: Եվրոպայից վերադարձած

21

Գևորգ Սահակյան ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ,

Թյուրքագիտության ամբիոն, ասպիրանտ Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻ «ՋԵՎԴԵԹ ԲԵՅԸ ԵՎ ՈՐԴԻՆԵՐԸ» ՎԵՊԸ՝ ՈՐՊԵՍ ՆԱԽԱՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԻ ՕՐԻՆԱԿ

Նոբելյան մրցանակի դափնեկիր (2006 թ.) թուրք գրող Օրհան Փամուքն (ծնվ. 1952 թ.) իր

բազմաթիվ հարցազրույցներում, ինչպես նաև ինքնակենսագրական գրքում` «Ստամբուլ. քաղաքը և հիշողությունները», նշում է, որ մինչև 1974 թ. սովորել է ճարտարապետություն, զբաղվել նկարչու-թյամբ, սակայն դրանից հետո թողել է ամեն ինչ և սկսել գրել: 1979 թ. պատրաստ է լինում նրա առա-ջին վեպը` «Խավար և լույս» վերնագրով, որը հենց նույն տարում արժանանում է «Միլլիյեթ» թերթի սահմանած գրական մրցանակին: Այդ գիրքը, սակայն, հրատարակվում է միայն 1982 թ.` «Ջևդեթ բեյը և որդիները» վերնագրով: Գրականագետները և հենց ինքը` հեղինակը միակարծիք են, որ դա դասա-կան ընտանեկան վեպ է` «bildungsroman», և Փամուքը որպես օրինակ է վերցրել Թոմաս Մանի «Բուդեն-

բրոկներ» վեպը1: Ինքը` Փամուքն էլ խոստովանում է, որ այդ ժամանակ տարված է եղել Թոմաս Մանով

և փորձել է կիրառել նրա մեթոդները, ոճը և լեզուն: Գրականագետների շրջանում կարծիք կա նաև, որ այս վեպն առավելապես ռեալիստական է:

Օրինակ` ըստ թուրք գրականագետ Ն. Էսենի, գրքում առկա է ռեալիստական վեպերին հատուկ «ամեն ինչ իմացող պատմողը»

2 այսինքն` հեղինակը, որը Փամուքի այլ վեպերում իր տեղը երբեմն զիջելու է

դեպքերի ուղղությունն ինքնուրույն թելադրող հերոսին կամ հերոսներին: Մեր կարծիքով, սակայն, Օրհան Փամուքի առաջին վեպը գտնվում է ռեալիզմի և պոստմոդեռնիզմի սահմանագծում: Ճիշտ է՝ վեպում գերակշռում են ռեալիստական շեշտադրումները, սակայն արդեն իսկ ակնհայտ են նաև պոստ-մոդեռնիզիմի որոշակի տարրեր: Այդ վեպը չէր էլ կարող լիովին համարվել ռեալիստական, քանի որ հենց հեղինակը՝ Օրհան Փամուքն արդեն այդ ժամանակ իր գեղագիտական հայացքներով դեմ էր ար-տահայտվում ռեալիստական, «անատոլիական վեպին» և դրա սկզբունքներին: Վեպում մեջբերումներ են արված ժամանակի թերթերից, և որոշ մասնագետներ սա համարում են ռեալիստական ուղղության ընդգծում, սակայն ձևավորվող հետմոդեռնիզմի սկզբունքներում հենց այսպես է դրսևորվում միջտեքս-տայնությունը: Նման մեջբերումները դարձել են որոշակի ոճ, որը նաև օգնում է կառուցել իրականի և ֆիկցիայի համադրումը կամ հակադրությունը, նպաստում այդ երկու ընկալումների սահմաններն էլ ավելի անորոշ դարձնելուն ու ընթերցողի ընկալմանը հանձնելուն:

«Ջևդեթ բեյը և որդիները» վեպի ժամանակային սահմանները 1905-1970 թթ. Թուրքիան է. ան-գամ ժամանակային այս ընտրությունն իր մեջ սահմանագծային շեշտադրում է պարունակում՝ Օսման-յան կայսրության անկում և Թուրքիայի Հանրապետության ձևավորման տարիներ: Վեպում ներկայաց-վում են այդ շրջանում Թուրքիայի հասարակական, քաղաքական, մշակութային զարգացումները, և մեկ ընտանիքն ուղղակի հիմք է՝ ցույց տալու այդ երևույթների ավելի ընդհանրական զարգացման հա-մայնապատկերը:

Վեպը բաղկացած է երեք մասից, որոնք խորագրված են հետևյալ կերպ` «Առաջաբան», «Մաս երկ-րորդ» և «Վերջաբան»: Առաջին մասի համար ընտրված խորագիրը կարծես համապատասխանում է նաև ընդհանուր տրամաբանությանը, քանի որ այդ հատվածում նկարագրվում է թուրք սկսնակ առևտրական Ջևդեթի մեկ օրը, և այդ օրվա ընթացքում ներկայացվում են այն հիմնական առաջնա-հերթությունները, նպատակները, որոնք իր առջև դնում է երիտասարդ գործարարը: Այդ նպատակները մեծ մասամբ կենցաղային են և կապված են բարեկեցիկ ընտանիք ստեղծելու հետ: Այստեղ ուշագրավ է առաջին հերթին Օսմանյան կայսրությունում մուսուլման-քրիստոնյա հարաբերությունների մի ուղղ-վածություն. հայտնի է, որ կայսրությունում առևտրով, արհեստներով և գործարարությամբ առավելա-պես զբաղվել են ոչ մուսուլմանները` հայերը, հույները, հրեաները, իսկ թուրքերն ընդգրկված էին պաշ-տոնեության համակարգում և ռազմական ոլորտում: Հասարակության մեջ կար անգամ ընկալում, որ

1 Esen N., Modern Türk Edebiyatı Üzerine Okumalar, İstanbul, 2012, s. 216.

2 Նույն տեղում:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ... մոտ: Եվրոպայից վերադարձած

22

մուսուլմանին այդքան էլ սազական չէ զբաղվել գործարարությամբ: Սակայն դրա փոխարեն ոչ մուսուլ-մանների մոտ կար ձևավորված միջին և բարձր առևտրային խավ, որն անհամեմատ ավելի ապահով-ված էր, քան մուսուլմանները: Եվ ահա Ջևդեթը նպատակ է դնում, կոտրելով որոշ կարծրատիպեր, մտնել գործարարության ոլորտ և, լինելով մուսուլման, դառնալ ապահովված այդ խավի անդամ ու դրանով նաև իր ապագա ընտանիքը նույնպես դարձնել այդպիսին

1: Հեղինակը բավական մանրամասն

է պատկերում մուսուլման և ոչ մուսուլման գործարարների փոխադարձ ընկալման լուռ գործընթացը. «Հույն և հրեա վաճառականները ճանապարհում էին իրենց շարքերը խցկված մուսուլմանին հե-տաքրքրասեր հայացքներով»

2: 30-ն անց Ջևդեթը, որոշակի հաջողությունների հասնելով առևտրի

ոլորտում, սկսում է պլանավորել իր ապագա կյանքը, որտեղ կարևոր են գրեթե բոլոր դետալները. նա որոշում է տուն գնել Ստամբուլի արդեն էլիտար համարվող թաղամասում` Նիշանթաշըում, ամուսնա-նալ բարձր խավի` փաշայի աղջկա հետ

3:

Ջևդեթի եղբայրը` Նուսրեթը լիովին տարբերվում է նրանից և, իր հերթին, դառնում է վեպի սյուժետային «չհարմարվողների» գծի հիմնադիր, ով նաև տարատեսակ հոգեբանական ճգնաժամերի մեջ է: Այս կերպարում և նրա մոտ եղած խնդիրների խորքային առանցքում Արևելք-Արևմուտք կամ Թուրքիա-Եվրոպա բախումն է: Նուսրեթը եղել է Եվրոպայում, Փարիզում, ծանոթ է եվրոպական գրա-կանությանը, արվեստին, ֆրանսիական հեղափոխությանը և դրա գաղափարական կողմին ու հարում է այդ ժամանակ գործունեություն ծավալող երիտթուրքերին: Փամուքի վեպում հպանցիկ հանդիպում ենք նաև հայ կերպարի, ընդ որում՝ առավելապես դրական գունավորմամբ. դա հիվանդ Նուսրեթի հետ ապրող ընկերուհին է` դերասանուհի Մարի Չուխաջյանը

4:

Վեպի երկրորդ մասի գործողություններն սկսվում են արդեն 1936 թ. և հենց սկզբից նոր հերոսնե-րի խոսակցության թեման կրկին եվրոպականացումն է, սակայն էլ ավելի շեշտված երանգներով: Ինչ-պես նշվեց, վեպի առաջին և երկրորդ մասերի միջև կա մոտ 30 տարվա ժամանակային վակուում և ըն-թերցողն արդեն տեսնում է 60-ն անց Ջևդեթին, ով իր նպատակներին հասել է, ստեղծել մեծ բարեկե-ցիկ ընտանիք, գնել տուն, ամառանոց, զարգացրել ձեռնարկությունը: Ջևդեթ բեյը ներքին մենախոսու-թյունների միջոցով ներկայացնում է իր կյանքը և տեղի ունեցած դեպքերն ասես հենց այն պահից, երբ վերջացել են առաջին հատվածի նկարագրությունները: Այսպես. «Այս տունը ես գնեցի 1905-ին, ամուս-նացա: Այդ ժամանակ էլ հենց սուլթանի դեմ մահափորձ տեղի ունեցավ: Հետո իշխանության եկան երիտթուրքերը և վերականգնեցին սահմանադրությունը: Հետո ես գնեցի կողքի այգին: Պատերազմի ժամանակ հարստացա շաքարավազի ներմուծման միջոցով և այդ փողերով այստեղ ամեն ինչ կարգի բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ծաղկել»

5: Ջևդեթի մենախոսության մեջ պատմական դեպքերը և

իր անձնական խնդիրները դրված են նույն հարթության վրա. ասես հեղինակը դրանով փորձում է ցույց տալ, որ դրանք կերպարի համար ունեն հավասար կարևորություն և երբեմն կենցաղայինն անգամ ավելի կարևոր է: Ասենք՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումն ու ածխի վառարանի ձեռքբե-րումը ներկայացվում են նույն հարթության վրա: Ջևդեթն ունի իր ապրածից գոհ մարդու կերպար, փա-շայի աղջիկ կին` Նիգյան հանըմը, երկու որդի` Օսմանը, Ռեֆիքը, և դուստր` Այշեն:

Ռեֆիքը Ջևդեթ բեյի որդին է՝ բարեկեցիկ ընտանիքից, ով նաև ամուսնացել է և սպասում է իր առաջնեկին: Նա իր ավագ եղբոր հետ աշխատում է հոր ձեռնարկությունում: Թվում է՝ ամեն ինչ կա երջանիկ լինելու համար, սակայն նրա մոտ հետզհետե ի հայտ են գալիս ճգնաժամային երևույթներ, որոնք վերածվում են խորքային ճգնաժամի: Նմանատիպ երևույթներ են սկսվում նաև նրա ընկերների մոտ: Եվրոպայից վերադարձած նրա ընկերը` Օմերը, լինելով ինժեներ-շինարար, ձգտում է լավ ու մեծ ծրագիր իրականացնել և մեծ գումարներ աշխատել՝ դառնալով «նվաճող»: Մյուս ընկերը` Մուհիթթինը նույնպես ինժեներ է, սակայն նաև բանաստեղծություններ է գրում: Ընկերների մեջ նա ամենածայրա-հեղականն է, ամենաշատ կարդացածը և նրանցից ավելի շուտ է ընկել ճգնաժամի մեջ: Արդեն ուսանո-ղական տարիներին նա ընկերներին խոստացել է, որ եթե 30 տարեկանում լավ պոետ չդառնա, ապա ինքնասպան է լինելու: Ընկերները հաճախ հավաքվում են Ռեֆիքի տանը և տարվում ինտելեկտուալ զրույցներով, համաշխարհային գրականության քննարկմամբ: Այդ վեճերը նաև ճգնաժամից դուրս գալու, փնտրտուքի ուղիներ գտնելու վերաբերյալ վեճեր են:

Միջտեքստայնության կիրառման համատեքստում հեղինակը բավական տեղ է տալիս ժամանակի թերթերից մեջբերումներին և հատկապես ուշադրություն է դարձվում քաղաքական ու հասարակական

1 Թուրքական նոր ձևավորվող բուրժուազիայի և նրա հարստացման մեթոդների մասին մանրամասն տե՛ս Жевелева А., Об ис-

токах турецкого частного предпринимательства (по автобиографическим материалам С. Сабанджи), Вестник Санкт-Петербург-ского университета, 2009, серия 13, выпуск 2, էջ 35-42: 2 Pamuk O., Cevdet Bey ve Oğulları, İstanbul, 2012, s. 14.

3 Նույն տեղում, էջ 10:

4 Նույն տեղում, էջ 12:

5 Նույն տեղում, էջ 123-124:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ... մոտ: Եվրոպայից վերադարձած

23

կարևորության խնդիրներին: Օրինակ` պարբերաբար անդրադարձ է կատարվում Ալեքսանդրեթի սան-ջաքի` Հաթայի խնդրին, որը 1939 թ. բռնակցվեց Թուրքիային: Մասնավորապես` Մուհիթթինը սրճա-րանում նստած կարդում է հարևան սեղանին նստած մարդու ձեռքի թերթում որոշ վերնագրեր. «Հա-թայն այլևս չի կարող մնալ սիրիական գերության մեջ... Երեկ նախագահ Աթաթուրքը...»

1:

Սակայն Ջևդեթ բեյի մահից հետո նրա ընտանիքում ավանդական կարգը շատ արագ սկսում է ճեղքեր տալ: Կրկին պահպանվում է կերպարների երկու պայմանական խումբ. Ջևդեթի մտածելակեր-պը և աշխարհայացքը պահպանում է նրա ավագ որդին` Օսմանը, իսկ Ռեֆիքի մոտ անմիջապես խո-րանում է ճգնաժամը, և նա հետզհետե էլ ավելի է ընկնում անորոշության մեջ: Սակայն Ռեֆիքը չի կա-րողանում հասկանալ, թե իրեն ինչ է պետք և իրականում ինքն ինչ է փնտրում: Բավական շատ հանդի-պող ներքին մենախոսությունների ընթացքում նա նշում է. «Ես հասկանում եմ, որ պետք է ինչ-որ բան անել, բայց չեմ կարողանում հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ: Ինչո՞վ կարելի է արդյոք զբաղվել...»

2: Ռե-

ֆիքն ի վերջո վիճում է կնոջ հետ, ով նրան ընդհանրապես չի հասկանում, և հայտարարում, որ հեռա-նում է տնից՝ դրանով փախչելով իր ընտանիքից, կենցաղից, ինքն իրենից: Ռուսաստանցի թուրքագետ-գրականագետ Ա. Սուլեյմանովան ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Փամուքի մոտ քաոսի սկսվելու որոշակի խորհրդանիշ է տնից փախչելը

3: Այսինքն, տունը հանգստության, ընտանիքի

միասնության, իր անձի հետ հաշտ լինելու խորհրդանիշ է, իսկ, փախչելով այդտեղից, հերոսի մոտ սկսվում է քաոս:

«Ջևդեթ բեյը և որդիները» վեպում մեծ տեղ է տրված ընտանեկան տոների, միջոցառումների նկա-րագրմանը, ինչը նույնպես ընտանեկան վեպի կարևոր և պարտադիր տարրերից է: Սակայն այդ ամենը ևս ազդում է հերոսների և կոնկրետ Ռեֆիքի հոգեկանի վրա, և նա ձգտում է հեռանալ իրականությու-նից: Թուրք գրականագետ Գ. Այթաչն առանձնացնում է ընտանեկան վեպի մեկ այլ առանձնահատկու-թյուն ևս` տնային պարագաների, կահավորանքի նկարագրումը և կարևորումը, որը նույնպես հանդի-պում է այս վեպում

4:

Ձանրույթը և դրա հիման վրա զարգացող անտարբերությունն ու ճգնաժամը խորանում են վեպի մեկ այլ կերպարի մոտ ևս: Ռեֆիքի ընկեր Օմերը, թվում է թե հասնում է իր նպատակներին. Կամա-խում թունելի շինարարությունից հետո նա մեծ գումարներ է վաստակել և արդեն ամեն ինչ պատրաստ է պատգամավորի աղջկա հետ ամուսնության համար, սակայն նա անհասկանալի պատճառով սկսում է հետաձգել ամուսնությունը, ընկնել անտարբերությամբ պատված ընկճախտի մեջ: Օմերի մոտ էլ այդ ամենը բացատրություն չունի, նրան տանջող հիմնական հարցը հետևյալն է. «Ինչո՞վ կարելի է ըզբաղ-վել, ի՞նչ կարելի է անել»

5: Ներքին մենախոսությունների շղթայում նա սկսում է վախենալ իր սեփական

մտքերից. «Ես գիտեմ, թե ես ինչ չեմ ուզում դառնալ, սակայն չգիտեմ, թե ինչ եմ ուզում դառնալ»6:

Վեպի մի հատվածում Փամուքը ստեղծում է քաոսային մի պատկեր, երբ բոլոր կերպարներն ընկ-նում են ճգնաժամի մեջ. ոչ միայն Ռեֆիքը, Օմերը, Մուհիիթինը, այլև ոչ հիմնական կերպարները ևս պատկերվում են այդ վիճակում: Սա մի տեսակ քաոտիկ աշխարհի նկարագրության փորձ է: Այս վե-պում Փամուքը բավական հաճախ կիրառում է նաև պոլիֆոնիայի մեթոդը, որը պոստմոդեռնիզմի հա-մար գրեթե ընդունված սկզբունք է: Ներքին մենախոսությունների ժամանակ տարբեր կերպարներ սկսում են բազմաձայն քննակել իրավիճակը՝ ամեն մեկն իր ներսում, և գրողն անընդհատ հակադրում է բարձրաձայն և լուռ ասված մտքերը

7:

Ուշագրավ է, որ Փամուքի առաջին վեպում որոշ ակնարկներ, դիպվածային նկարագրություններ կան Թուրքիայում քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի, դեմ իրականցված պետական հալա-ծանքների վերաբերյալ: Այսպես, մի հավաքի ժամանակ թենիսի ակումբի նախագահն Օսմանի և Ռե-ֆիքի հետ խոսելիս նշում է, որ իրենց ակումբի գլխին կախված սպառնալիք կա, քանի որ «նոր նահան-գապետը որոշել է քանդել ներկայիս շենքը և փոխարենը տալ մի փոքրիկ հողակտոր «Սուրբ Հակոբ» լքված քրիստոնեական գերեզմանատանը, որը գտնվում է մոտակայքում»

8: Չնայած, որ այստեղ չի

նշվում այդ գերեզմանատան հայկական պատկանելության մասին, սակայն միայն անունն արդեն հստակ է դարձնում խնդիրը և հայկական ու քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ թուրքական կառավարության վերաբերմունքը: Ավելին, շարունակելով այդ նույն թեման, Փամուքը մանրամասնում է, որ զրույցին ներկա կանանցից մեկը նկատում է, թե չի կարելի թենիս խաղալ գերեզմանատանը,

1 Pamuk O., s.190.

2 Նույն տեղում, էջ 262:

3 Сулейманова А., Постмодернизм в современной турецкой литературе; Постмодернизм в литературах Азии и Африки. Очерки,

Санкт-Петербург, 2010. с. 239. 4 Aytaç G., Çağdaş Türk Romanları Üzerine İncelemeler, Ankara, 2012, s. 294.

5 Pamuk O., s. 507.

6 Նույն տեղում, էջ 514:

7 Նույն տեղում, էջ 521-522:

8 Pamuk O., s. 536.

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ... մոտ: Եվրոպայից վերադարձած

24

ինչին ներկաները պատասխանում են, թե այն հատվածում, որը նախատեսվում է տալ ակումբին գե-րեզմաններ չկան, այլ «միայն հին եկեղեցու ավերակներ»

1:

Վեպի երրորդ մասում, որը վերնագրված է «Վերջաբան», դեպքերը տեղի են ունենում մոտ 30 տարի անց՝ 1970 թ.: Հեղինակը կրկին ակնարկներով կամ հերոսների մտորումների, ներքին մենախո-սությունների միջոցով տալիս է անցած տասնամյակներում կերպարների հետ տեղի ունեցած կարևոր իրադարձությունների նկարագրությունները: Մասնավորապես` երրորդ մասի դեպքերը հիմնականում տեղի են ունենում Ռեֆիքի որդու՝ նկարիչ Ահմեթի կերպարի շուրջ: Հենց սկզբից նշվում է, որ դեպքերից հինգ տարի առաջ, այսինքն՝ 1965 թ. մահացել է Ռեֆիքը, ով վաղուց սնանկացել էր, կորցրել ամեն ինչ ու կյանքի վերջին տարիներն ապրել մոր հարկաբաժնում՝ փոքրիկ սենյակում: Նրա կինը՝ Փերիհանը վաղուց լքել է նրան և ամուսնացել մեկ ուրիշի հետ:

Ջևդեթ բեյի ընտանիքն արդեն ապրում է բազմաբնակարան նոր շենքում, որը կառուցել են նախ-կին առանձնատան տեղում: Ռեֆիքի որդի Ահմեթն ապրում է այդ շենքի ձեղնահարկում, որը միակ բան է, ինչ թողել էր նրան իր հայրը: Դեռևս ողջ է Ջևդեթ բեյի կինը` Նիգյան հանըմը, ով ծերունական հի-վանդությամբ է տառապում և արդեն գտնվում է մահվան շեմին: Այս հատվածում նկարագրվում են քաղաքական և հասարակական իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում 1960-1970-ականն թթ. Թուրքիայում և հատկապես առանձնացնում ձախակողմյան ու ուսանողական ակտիվ շարժումնե-րը: Կրկին տեղ է տրվում թերթերից մեջբերումներին՝ որպես միջտեքստայնության օրինակ: Դրանցում գերիշխում են զինվորականների վերջնագրերը և մոտալուտ ռազմական միջամտության մասին բացա-հայտ ակնարկները: Ահմեթը բոլորի հետ սկսում է խոսել հեղաշրջման հնարավորությունից և այդ միջո-ցով հեղինակը պատկերում է տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ հասարակական ընկալումները: Հպանցիկ ներկայացվում է նաև Օսմանի որդի Ջեմիլը, ով Ջևդեթ բեյի գծի շարունակողն է. նա ամուս-նացել է, ունի երեխաներ, զբաղվում է իրենց ձեռնարկության կառավարմամբ և ընդհանրապես չի հե-տաքրքրվում ո՛չ քաղաքականությամբ, ո՛չ արվեստով և այլ խնդիրներով:

Գիրքն ավարտվում է Նիգյան հանըմի մահվամբ, և մի փոքրիկ դետալ կրկին խորհրդանշում է ժամանակի ավարտը: Տատի սենյակից դուրս գալիս Ահմեթն ինչ-որ տարօրինակ բան է զգում և, մի պահ կանգնելով, արձանագրում է, որ 20-րդ դարի սկզբին գնած իրենց տան հայտնի ժամացույցը կանգ է առել: Սա խորհրդանշում է նաև Ջևդեթ բեյի և նրա մտածելակերպի կրող Նիգյան հանըմի ժամանակաշրջանի ավարտը: Ահմեթը մի պահ երկմտում է՝ արդյո՞ք պետք է կարգի բերել ժամացույցը, սակայն հետո եզրակացնում է. «Թող վազի ժամանակը»

2:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Օրհան Փամուքի առաջին վեպը մի կողմից ընտանեկան վեպի ժանրի տարրերը հստակ պարունակող ստեղծագործություն է, մյուս կողմից, սակայն, այն դժվար է բնութագրել լոկ ռեալիստական: Մենք ավելի հակված ենք կարծել, որ սա այն դեպքերից է, երբ ռեա-լիստական և ուշ մոդեռնիստական կամ նախապոստմոդեռնիստական մեթոդները միահյուսվել են: Ընդ որում, պոստմոդեռնիստական կողմը հստակ արտահայտված է միջտեքստայնության, հերոսների ճըգ-նաժամի, փնտրտուքի և այլ տարրերում: Երիտասարդ ու սկսնակ գրողի համար հիշյալ ստեղծագոր-ծությունը կարելի է համարել հաջողված ու միևնույն ժամանակ այդ շրջանի Թուրքիայի հասարակա-կան-քաղաքական իրադարձությունների բավական դիպուկ արտացոլման հարթակ:

Ամփոփելով` կարող ենք նշել, որ Օրհան Փամուքի «Ջևդեթ բեյը և որդիները» վեպը նախ գրողին բերեց որոշակի ճանաչում Թուրքիայի սահմաններում և երկրորդ հիմքեր ստեղծեց դեպի պոստմոդեռ-նիստական ուղղություն հակվելու համար: Վեպում առկա տարատեսակ հնարանքները, կերպարների պատկերման մեթոդները թույլ են տալիս այն բնութագրել որպես նախապոստմոդեռնիզմ:

Գևորգ Սահակյան

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻ «ՋԵՎԴԵԹ ԲԵՅԸ ԵՎ ՈՐԴԻՆԵՐԸ» ՎԵՊԸ՝ ՈՐՊԵՍ ՆԱԽԱՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԻ ՕՐԻՆԱԿ

Բանալի բառեր՝ Օրհան Փամուք, Ջևդեթ բեյը և որդիները, պոստմոդեռնիզմ, ռեալիզմ, Ստամբուլ

Հոդվածն անդրադառնում է աշխարհահռչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի առաջին վեպին՝ «Ջևդեթ բեյը և որդիները»: Դա մի ծավալուն պատում է ստամբուլաբնակ հարուստ ընտանիքի երեք սե-րունդների մասին, որոնք անցում են կատարում դեպի նոր կենսակերպ, նոր արժեքներ և առաջնահերթություններ: Իր բնույթով այն կարելի է համեմատել Թոմաս Մանի «Բուդենբրոկների» հետ: Վեպի գործողություններն ընդգըր-կում են բավական մեծ պատմական ժամանակահատված՝ երիտթուրքերից մինչև 1971 թ. ռազմական միջամը-տության նախաշեմը: Ստեղծագործության մեջ թուրքական ընտանիքակենտրոն հասարակության անցումն անձ-նակենտրոնության պատկերված է ուրույն մի ոճով, որ միավորում է ռեալիզմի ու պոստմոդեռնիզմի հիմնական գծերը:

1 Pamuk O., s. 538.

2 Նույն տեղում, էջ 733:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 21-25.pdf · բերեցի: Իմ ձեռնարկությունն սկսեց ... մոտ: Եվրոպայից վերադարձած

25

Геворг Саакян

РОМАН ОРХАНА ПАМУКА «ДЖЕВДЕТ-БЕЙ И СЫНОВЬЯ» КАК ПРИМЕР ПРЕПОСТМОДЕРНИЗМА

Ключевые слова: Орхан Памук, Джевдет-бей и сыновья, постмодернизм, реализм, Стамбул

В статье рассмотрен первый роман всемирно известного турецкого писателя, нобелевского лауреата Орхана Памука - «Джевдет-бей и сыновья». Это большая семейная сага, которую можно сравнить с «Будденбро-ками» Томаса Манна. В ней повествуется о жизни трех поколений состоятельной стамбульской семьи, пережи-вающей процесс перехода к новому образу жизни, к новым ценностям и приоритетам. Действие романа охваты-вает обширный исторический период: со времени младотурков до кануна военного вмешательства 1971 года. Трансформация турецкой семейно-ориентированной среды в иной, более индивидуально-ориентированный образ жизни изображена в своеобразном стиле, в котором переплелись основные черты реализма и постмодернизма.

Gevorg Sahakyan

THE NOVEL "CEVDET BEY AND HIS SONS" BY ORHAN PAMUK AS AN EXAMPLE OF PRE-POSTMODERNISM

Keywords: Orhan Pamuk, Cevdet Bey and His Sons, postmodernism, realism, Istanbul

The article explores the first novel of famous Turkish writer and a Nobel Prize laureate Orhan Pamuk, titled “Cevdet Bey and His Sons”. It is a big family saga about the three generations of a wealthy family from Istanbul, undergoing a transition to a new lifestyle, values and priorities, which can be compared with “Buddenbrooks” of Thomas Mann. The storyline of the novel covers vast historical period from the times of Young Turks until the eve of the military coup of 1971. The transformation of the Turkish family-oriented environment into another more individual-oriented form is presented in a unique manner, where the main features of realism and postmodernism are intertwined.