СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 75-78.pdf · 2016-09-13 · 77...

7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.2 (12) Общественные науки (Армянская филология) Social Sciences (Armenian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 27-May-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 75-78.pdf · 2016-09-13 · 77 ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.2 (12)

Общественные науки (Армянская филология)

Social Sciences (Armenian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 75-78.pdf · 2016-09-13 · 77 ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.2 (12)

Հասարակական գիտություններ

(Հայ բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 75-78.pdf · 2016-09-13 · 77 ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ա. Աբաջյան

բ.գ.դ., պրոֆ. Յու. Ավետիսյան

բ.գ.դ., դոց. Ն. Հարությունյան

բ.գ.թ., դոց. Վ. Պետրոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Տեր-Մինասյան

բ.գ.թ., դոց. Ն. Պողոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Ղազարյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. А. Абаджян

д.ф.н., проф. Ю. Аветисян

д.ф.н., доц. Н. Арутюнян

к.ф.н., доц. В. Петросян

к.ф.н., доц. А. Тер-Минасян

к.ф.н., доц. Н. Погосян

к.ф.н., доц. А. Казарян

Editorial Board

DSc, Prof. A. Abajyan

DSc, Prof. Y. Avetisyan

DSc, Associate Prof. N. Harutyunyan

PhD, Associate Prof. V. Petrosyan

PhD, Associate Prof. A. Ter-Minasyan

PhD, Associate Prof. N. Poghosyan

PhD, Associate Prof. A. Ghazaryan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+37460) 710194,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 75-78.pdf · 2016-09-13 · 77 ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս

75

Մարիանա Բոցինյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ,

բակալավրիատի ուսանող Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ն. Պողոսյան Էլ. փոստ՝ [email protected]

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԽՈՍՎԱԾՔԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԲԱՌԱՊԱՇԱՐԱՅԻՆ ՈՐՈՇ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Հայոց լեզվի հնագույն տարածքային տարբերակներից է Արարատյան բարբառը, որն ունի հնչյու-

նական, քերականական և բառային ֆոնդի հստակ համակարգ: Արարատյան բարբառին է պատկա-նում Աշտարակի խոսվածքը, որով ներկայումս խոսում են հիմնականում Արագածոտնի մարզի մարզ-կենտրոն Աշտարակ քաղաքում: Քաղաքն ունի մոտ 21 000 բնակիչ: Աշտարակի խոսվածքի կրողները հիմնականում տեղացիներն են, կան նաև քիչ թվով տեղափոխվածներ Պարսկաստանից, Սիրիայից, Ղարաբաղից, Մարտունիից: Քաղաքի բնակչությունը լեզվական տեսակետից համասեռ է: Մենք խոս-վածքի կրողներից քաղել և մեր քննության մեջ ենք ներառել լեզվական որոշ առանձնահատկություն-ներ, որոնք բնորոշում են խոսվածքի ներկա լեզվավիճակը։ Լեզվական փաստերի գրանցման հիմնա-կան աղբյուրը տեղեկատու անձինք են՝ տվյալ խոսվածքի կրողները: Հարցմանը ենթարկվել են 26 հոգի՝ 18-76 տարեկան:

Ինչպես գիտենք, գրաբարի համեմատ կրած հնչյունական փոփոխություններն Արարատ Ղարիբ-յանը

1 դասակարգում է 4 հիմնական խմբերի՝ առաջին տեղաշարժ, երկրորդ տեղաշարժ, տեղաշարժ-

տեղափոխություն, անտեղաշարժ կամ գրաբարատիպ։ Բաղաձայնական համակարգի երկրորդ տեղա-շարժն առկա է Արատյան բարբառում, որն ունի քառաստիճան բաղաձայնական համակարգ.

բանալի>բ՛անալի Ապարան>հԱբարան

դաս>դ՛աս վատ>վադ ձոր>ձ՛որ հանկարծ>հանգարձ ջուր-ջ՛ուր խիղճ>խիղջ գիրք>գ՛իրք ակ>

հագ

Աշտարակի խոսվածքում առկա է ձայնեղների շնչեղ ձայնեղացման երևույթը: Այս խոսվածքին բնորոշ է նաև խուլերի ձայնեղացումը (օր.՝ ապացուցանել-աբացուցել, դիպչել(իմ)-դիբեմ և այլն), որը գործում է միայն բառամիջի և բառավերջի դիրքերում: Բառասկզբի դիրքում խուլերը մնում են անփո-փոխ: Նշենք նաև, որ կան մի քանի բառեր (օրինակ՝ պարապել, ապուշ, ապագա, պապ, տատ և այլն), որոնք այս կանոնից դուրս են մնում: Հնարավոր է, որ գրական արևելահայերենի ազդեցությունն այն-քան է մեծանում, որ բաղաձայնների համակարգային փոփոխությունն աստիճանաբար դուրս է մղվում խոսվածքից:

Աշտարակի խոսվածքին բնորոշ է նաև այն, որ ձայնեղները վերածվում են խուլ կամ շնչեղ խուլ հնչյունների, որը, սակայն, առավելապես բնորոշ է բաղաձայնական համակարգի տեղաշարժ-տեղափո-խությանը պատկանող բարբառներին.

խուբլի>խուփլի2

մարդ>մարթ հունձք>հունցք առաջին>

հառաչի

Բագրատ>Բաքրադ:

Եթե հիմք ընդունենք այն, որ համակարգային փոփոխությունը տվյալ դիրքում տվյալ փոփոխու-թյան տարածումն է բոլոր բառերի վրա, ապա Աշտարակ քաղաքի խոսվածքը մասնակիորեն պետք է համարենք երրորդ տեղաշարժի քառաստիճան բաղաձայնական համակարգի ենթախմբին պատկանող միավոր:

Աշտարակի խոսվածքն առանձնանում է նաև հնչյունական, բառապաշարային հատկանիշներով։ Նրանում առկա են հնչյունափոխված, իմաստափոխված շերտեր՝ բարբառային նորակազմությունների և փոխառյալ բառերի հիման վրա: Մենք դիտարկել ենք նշյալ խոսվածքի հնչյունական համակարգում

1 Տե՛ս Ղարիբյան Ար., Հայ բարբառագիտություն, Երևան, 1953, էջ 58:

2 Աշտարակի խոսվածքում այս բառն ունի փոքր իմաստը, հնչվում է և՛ բ-ով, և՛ փ-ով, սակայն ավելի գործածական է փ-ով ձևը:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 75-78.pdf · 2016-09-13 · 77 ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս

76

և բառապաշարում 25 տարիների ընթացքում առաջացած որոշ փոփոխությունները՝ համեմատության համար հիմք դարձնելով Ռ. Մարկոսյանի «Արարատյան բարբառ»

1 աշխատությունը: Առավելապես

անդրադարձել ենք Ռ. Մարկոսյանի առաջադրած այն կանոններին, որոնք ենթարկվել են փոփոխու-թյան կամ առաջացել են վերջին շրջանում:

Այժմ Աշտարակի շրջանում Արարատյան բարբառով խոսում են հետևյալ գյուղերը՝ Փարպին, որի բնակիչների լեզուն համարվում է ամենամաքուր խոսվածքներից մեկը, Օշականը, Աշտարակը, Մուղ-նին, Սաղմոսավանը, Կոշը, Նաիրիի շրջանին անցած Եղվարդը և Դովրին, որոնք ունեն ավելի քան 40 հազար բնակչություն

2:

Արարատյան բարբառի խոսվածքների հնչյունական համակարգը քննելիս Ռ. Մարկոսյանն անդ-րադարձել է նաև Աշտարակի խոսվածքի ձայնավորական, բաղաձայնական համակարգերին, որոնք անփոփոխ են մնացել:

Ինչ վերաբերում է շեշտին, ապա Ռ. Մարկոսյանը գրում է, որ Լոռու, Աշտարակի, Էջմիածնի, Վայոց Ձորի, Սպիտակի, Աբովյանի շրջանի, Դաշբաշի խոսվածքներում, այսինքն՝ բարբառի տեղակայման գերակշիռ մասում, Աստապատի ենթաբարբառում շեշտը վերջընթեր ձայնավորի վրա է

3: Սակայն առ-

հասարակ ասել, թե Աշտարակի խոսվածքում շեշտը վերջընթեր ձայնավորի վրա է ընկնում, ճիշտ չի լինի, քանի որ սա վերաբերում է մասնավորապես Փարպի գյուղի խոսվածքին. բուն Աշտարակի խոս-վածքում շեշտն ընկնում է վերջին վանկի ձայնավորի վրա:

Հաջորդիվ անդրադառնանք հնչյունական փոփոխություններին՝ առաջինը ներկայացնելով դիրքա-յին կամ շեշտի ազդեցությամբ կատարված հնչյունափոխության որոշ տեղաշարժեր:

Ռ. Մարկոսյանը գրում է, որ ու հնչյունը բառասկզբում և բառավերջում մնացել է անփոփոխ4, սա-

կայն մենք նկատել ենք, որ հոգնակիի կազմության ժամանակ ու-ն դառնում է վ հիմնականում բառա-վերջի դիրքում, օրինակ՝ առուներ-

հառվընէր, մեղուներ-մէղվընէր, կատուներ-կադվընէր և այլն:

Ըստ Ռ. Մարկոսյանի հայտնած տվյալների5՝ Աշտարակի և Օշականի խոսվածքներում գ, կ, ք բա-

ղաձայնների քմայնացումն այնքան է ուժեղացել, որ դրանք վերածվել են ջ՛, ճ, չ շչականների, օր.՝ ք>ճ՝ աչք-

հաշճէր (hայտնի է նրանց արտահայտությունը փոքր աչքերի վերաբերյալ՝ բըզօվ ծակած

հաշճէր),

գ>ջ՛՝ գինի-ջ՛ինի, ք>չ՝ քերեղան-չէրէղան (աման), քոյր-չիր, գ>չ՝ հոգի-ֆոչի, կ>ճ՝ կեր>ճեր: Այս երևույթն այժմ այնքան էլ հարազատ չէ Աշտարակի խոսվածքին. այն պահպանվել է որոշ բառերում և բառակա-պակցություններում, սակայն միտված է դուրս մղվելու խոսվածքակիր հանրության բառապաշարից, հատկապես՝ 18-45 տարեկան անձանց: Փոխարենն այն լայնորեն կիրառվում է, օրինակ, Եղվարդի խոսվածքում:

Հավելենք փոխազդեցական հնչյունափոխության այնպիսի օրինակներ, որոնք նշված չեն Մարկոս-յանի գրքում.

1) հնչյունի անկում, օրինակ՝ ջրաղաց-ջաղաց, ետին-եդի, ներքևի-ներքի, վերևի-վիրի և այլն, 2) առաջընթաց առնմանում, օրինակ՝ տրորել-տըվորել, խաղող-հավող և այլն: Սրանք թերևս հնչյունական համակարգի այն փոփոխություններն են, որոնք ի հայտ են եկել

վերջին 25 տարիների ընթացքում: Արարատյան բարբառում՝ այդ թվում Աշտարակի խոսվածքում, ձայ-նավորների, բաղաձայնների, երկբարբառների կրած մնացյալ փոփոխությունները մանրամասն քննված են Ռ. Մարկոսյանի «Արարատյան բարբառ» գրքում և Աշտարակի խոսվածքում նույնպես փո-փոխության չեն ենթարկվել:

Նշված գրքում հեղինակը փաստում է, որ Լոռու, Աշտարակի, Վայոց Ձորի, Աբովյանի շրջանի մի քանի խոսվածքներ, ինչպես նաև Ջավախքի, Դաշբաշի խոսվածքներն ունեն նաև -իլ խոնարհում:

6 Աշ-

տարակի խոսվածքին վերագրվող այս կանոնն այլևս ճիշտ համարվել չի կարող, քանի որ –իլ խոնար-հումն այնքան բնորոշ չէ այս խոսվածքին, որքան, օրինակ, Լոռիի (օրինակ՝ բերիլ տեմ, ասիլ տեմ և այլն) կամ մեկ այլ խոսվածքին: Հնարավոր է, որ այս խոնարհման բայեր կան Աշտարակի տարածքի որոշ խոսվածքներում, բայց ոչ Աշտարակ քաղաքի խոսվածքում:

Ուշագրավ է մեկ այլ փաստ ևս. գրաբարյան լինել(իմ) բայը բուն հրամայականում հարադիր կազ-մություններում հանդես է գալիս ինչպես էղի(ր), էղեք, այնպես էլ՝ իլ, իլեք ձևով՝ մա՛րդ էղի(ր)//մա՛րդ իլ, մա՛րդ էղեք//մա՛րդ իլեք, խելո՛ք էղի(ր)//խելոք իլ, խելո՛ք էղեք//խելոք իլեք, բա՛նդ էղի(ր)(սպասի՛ր)//բա՛նդ իլ, բա՛նդ էղեք//բա՛նդ իլեք և այլն: Կարծում ենք՝ այս իլ-ը լինել(իմ) բայի հնչյունափոխված ձևն է: Ըստ երևույթին՝ լինել(իմ)-ի լին-ն ընկել է, ել-ի ե-ն հնչյունափոխվել է ի-ի, որի հիմքում գրաբարյան լինիմ ձևի

1 Տե՛ս Մարկոսյան Ռ., Արարատյան բարբառ, Երևան, 1989, էջ 56:

2 Տե՛ս նույն տեղում, էջ 36:

3 Տե՛ս նույն տեղում, էջ 56:

4 Տե՛ս նույն տեղում, էջ 62:

5 Տե՛ս նույն տեղում, էջ 68:

6 Տե՛ս նույն տեղում, էջ 50:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 75-78.pdf · 2016-09-13 · 77 ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս

77

ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս իլ-ն առաջացած լինի բոլորովին այլ արմատի ազդեցությամբ կամ հնչյունափոխմամբ:

Այսպիսով՝ Աշտարակի խոսվածքը տարբերվում է հարևան մյուս խոսվածքներից լեզվական մի շարք իրողություններով: Նմանություններ կան Օշականի և Աշտարակի խոսվածքների միջև, հատկա-պես՝ բառապաշարային, սակայն դրանով այս երկուսը դարձյալ չեն նույնանում: Աշտարակի խոսվածքն առանձնանում է իր յուրահատկություններով:

Քննությունը ցույց տվեց, որ Աշտարակի խոսվածքը և Ղարաբաղի բարբառն ունեն բառապաշա-րային ակնհայտ նմանություն: Սա թերևս այն պատճառով է, որ Աշտարակում քիչ չեն Ղարաբաղից տե-ղափոխվածները, և նրանց բարբառային ազդեցությունը նկատվում է խոսվածքի բառապաշարի վրա:

Հաջորդիվ քննենք Աշտարակի խոսվածքի բառապաշարային շերտերը՝ առաջին հերթին անդրա-դառնալով իմաստափոխված բառերին: Ներկայացնենք մի շարք օրինակներ՝ համեմատելով Հայոց լեզվի բարբառային բառարանի և այլ բառարանների տվյալների հետ:

Ստորև կներկայացնենք վերաիմաստավորված և իմաստի ընդլայնում ունեցող բառեր.

հԱՓ-Ուղիղ, կանաչապատ տարածք (այլ բարբառներում՝ 1.Եզր, եզերք: 2.Ձեռքի ափ: 3.Խմորի

տաշտի եզրը) (իմաստի ընդլայնում), ԲԱԴՈՑ-Մեծ քարերից հավաքված աստիճաններ (այլ բարբառներում՝ 1.Տան ներսի պատին

կից թարեքաման, կիսապատ, որի վրա ամանեղեն են շարում: 2.Դարակ, պատի մեջ խորշ՝ զանազան բաներ պահելու համար) (վերաիմաստավորում),

ԴՈՒԳՄԱ-Խաղողի նորածիլ բողբոջներ (Ար, Ղզխ, Գնձ.՝ կոճակ) (վերաիմաստավորում), ԸՏԻ-Այդտեղ (ՂՐԲ., ՇՄԽ.՝ այդպես, այդպիսի) (վերաիմաստավորում), ԼԱՄԲԱՐ ՏԱԼ-Ջրի հոսքը կանգնեցնելը (Այլ բարբառներում՝ ԼԱՄԲԱՐ՝ շղթայախարիսխ)

(վերաիմաստավորում), ԿԸՂՊԸՎԷԼ-ՈՒտել (Այլ բարբառներում ՝ փակվել) (վերաիմաստավորում), ԿՈՐԹԻՆ-Ծիտրոն (այլ բարբառներում՝ շրթնածաղիկների ընտանիքին պատկանող բույս,

ուրց) (վերաիմաստավորում), ՃՈՒԼԸ-Չտես (Ղրբ., Ղզխ.,Խրբ.,Բլ. ՃՈՒԼ՝ Ցնցոտի, լաթ) (վերաիմաստավորում), ՄԸԽԼՈԻ-Լոլիկով ձվածեղ: (Արարատյան մի շարք խոսվածքներում (Կարին՝ ՄԽԼՈՒ, Լոռի՝

ՄԽԼԱՎ, Ակն՝ ՄԽԼԱ) նշանակում է ձվածեղի մի տեսակ, որ եփելու ժամանակ ձվերը չեն հարում) (վերաիմաստավորում),

ՄԸՌ- Խաղողի հիվանդություն (այլ բարբառներում՝ Ցեց) (վերաիմաստավորում), ՊՈՐԸՆՋԱՆ//ԿՈՐԸՆՋԱՆ-Լոլիկ (այլ բարբառներում՝ սմբուկ) (վերաիմաստավորում): Ներկայացնենք նաև մի քանի բառեր՝ պարսկա-թուրքական ծագմամբ, որոնք մինչ այժմ էլ

գործածվում են Աշտարակի խոսվածքում.

հԱԲԻՋԱՐԴԱՆ-Երեք լիտրանոց մետաղյա գավ<

ԱՄՕՂԼԻ-Հորեղբոր տղան,

ԲԱԴՐԼԱՄԻՇ//ԳՅԱԲՐԼԱՄԻՇ-Վթարվել,

ԴՈՆՈՒԳ1-Գինու տակառի գլխամաս,

ԴՈՇԼՈՒԽ2-Երեխայի արտահագուստ,

ԶԱԽԿԻ-Մանրադրամով խաղ,

ԹԱՐԱԶԸՎԻ ԳԱԼ-1.նորմալանալ: 2.Խելքի՝ ուշքի գալ: (թուրք.՝ ԹԱՐԱԶ-նորմալ, բնականոն),

ՂԱՅՍԱՐ-Ցուրտ, սարնամանիք,

ՂՈՎԹ-Ագահ, անկուշտ,

ՅԱԼԱՆԹՐԱԽԻ3- Իմիջիայլոց,

ՋԸԼՈՒՌ-ՈՒռենու ճյուղ,

ՕՂՐԱՇ-անպիտան մարդ (թուրք.՝ վատ, չար): Վերջում անդրադառնանաք, ըստ մեզ, ամենակարևորին: Այստեղ ներկայացնում ենք Աշտարակի

խոսվածքի որոշ բառեր, որոնք ստեղծել և գործածում են աշտարակցիները: Դրանց հանդիպում ենք բառապաշարային ընդհանրություն ունեցող շրջաններում՝ Օշական, Փարպի և այլ գյուղերի խոսվածք-ներում ևս: Բառերը համեմատել ենք Հայոց լեզվի բարբառային բառարանի, Հր. Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան»-ի, Սահակ վարդապետ Ամատունու «Հայոց բառ ու բանը» բառարանի հետ.

1 Այս բառը թուրքերենում ունի ձանձրալի, հիմար իմաստը:

2 Լուխ-ը թուրքական ածանց է:

3 Յալան՝ թուրք.՝ սուտ:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 75-78.pdf · 2016-09-13 · 77 ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս

78

ԱԳԸ ՏԱԼ-1.Տեսնել 2.Ուսումնասիրել,

ԸԼԷՎԱԶԻ-ՉԸԼԷՎԱԶԻ-Մանկական խաղ,

հԸՆԴԱՐ ՄՆԻ-Այդքան,

հԸՍՔԱՆ ՄՆԻ-Այսքան,

ԹԱՓՉԱՔ- Ոտքը բահի վրա՝ հողը փորելը,

ԼԱԲԼԱԲՈՒՋ-Հասած ծիրանի գետնին ընկնելը,

ԼՈՒՍԻՆԸ ՋՈԼԱ ՏՎԷԼ-Կիսալուսին է,

ԽԱՉԱՆԴԱԶ-Գոգաթիակ,

ԾԸՌՆՈ-Վիզը ծուռ,

ԾՈՒԿՈՒԼ-Փոքրամարմին,

ՄԷԿՍԷԼՕՐԸ-Անցած 3-րդ օրը,

ՊԻԿՈՒԼ - 3 լիտրանոց տարա,

ՕՏՈՑ-Փայտը սրածայր դարձնող գործիք:

Մարիանա Բոցինյան

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԽՈՍՎԱԾՔԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԲԱՌԱՊԱՇԱՐԱՅԻՆ ՈՐՈՇ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Բանալի բառեր՝ Աշտարակի խոսվածք, բառապաշարային տեղաշարժեր, նորագյուտ բառեր, իմաստափոխված բառեր

Ներկա հոդվածում քննել և ներկայացրել ենք Արարատյան բարբառի մեջ մտնող Աշտարակի խոսվածքի

հնչյունական և բառապաշարային մի քանի առանձնահատկություններ։ Քննելով Աշտարակի խոսվածքը՝ մենք հայտնաբերել ենք բառարաններում չվկայված մոտ երկու տասնյակ բառեր, և այդ շարքն անընդհատ կարելի է համալրել, որովհետև կատարված հարցումները ցույց տվեցին, որ երիտասարդների լեզուն ավելի մոտ է գրական արևելահայերենին, նրանք հեռանում են իրենց խոսվածքից. շատ բառերի բացատրություններ անհայտ են նրանց համար, մինչդեռ ավագ սերնդի խոսքում դեռևս հնարավոր է լսել զուտ բարբառային բառեր, որոնք այլ աղբյուրներում կամ խոսվածքներում չեն հանդիպում:

Мариана Боцинян

СДВИГИ В ЛЕКСИКЕ И ФОНЕТИКЕ НАРЕЧИЯ ГОРОДА АШТАРАКА

Ключевые слова: аштаракский диалект, определенные сдвиги, новые слова, заимствованные слова

В данной статье представлены некоторые фонетические и лексические особенности наречия Аштарака Араратского диалекта.

Изучая аштаракское наречие, мы обнаружили около 20 слов, незафиксированных в словарях. И их число постоянно увеличивается. Проведенный нами статистический опрос показал, что речь молодых Людей становится все ближе к восточно-армянскому литературному лексикону. А в речи старшего поколения можно встретить диалектные слова, которые не встречаются в других источниках или в других диалектах.

Mariana Botsinyan

SOME PHONETIC AND VOCABULARY DEVELOPMENTS IN THE DIALECT OF ASHTARAK TOWN

Keywords: Ashtarak dialect, vocabulary developments, new words, borrowed words, change of meaning of words

In this article, several phonetic and vocabulary features of the subdialect of Ashtarak, belonging to the Araratian

dialect, were investigated and presented. Studying the subdialect of Ashtarak, we found out that there are more than 20 words, which are not in the dictionaries. We can continually enlarge this list of words, because our surveys have shown that the youth’s lexicon is closer to literary eastern Armenian. The explanations of many dialectal words, which are not met in other sources or in speeches, are unknown for young people, meanwhile we can hear them in the older generation’s speech.