անորոշ և որոշյալ առումը

Post on 24-Dec-2014

732 Views

Category:

Documents

5 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

 

TRANSCRIPT

ԱՆՈՐՈՇ ԵՒ ՈՐՈՇՅԱԼ ԱՌՈՒՄ

1. Անորոշ գոյականներն արտահայտում են ընդհանրապես առարկա։

Անորոշությունը դրսևորվում է.

“Մի” բառի միջոցով. մի մարդ, մի օր, մի տարի։

Առանց որևէ հատուկ վերջավորության՝դատարկ փողոց, մարդ չի երևում :

2. Որոշյալ գոյականներն արտահայտում են խոսողին կամ խոսակցին ծանոթ` որոշակի առարկաներ։Որոշյալությունը դրսևորվում է.ա. ը կամ ն որոշիչ հոդով։ Ը-ն ավելանում է բաղաձայնով վերջացող բառերին, ն-ն` ձայնավորով վերջացողներին (գիրքը, սեղանը, դասարանը), բայց` կատուն, տարինբ. ս և դ հոդերով։

Այս հոդերը միասնաբար արտահայտում են իմ, քո դերանունների և որոշիչ հոդի իմաստը՝ գիրքս – իմ գիրքը կարծիքդ – քո կարծիքը Ո՞ր դեպքում է գոյականը գործածվում որոշյալ

ա. Երբ նրա արտահայտած առարկան խոսողին կամ լսողին ծանոթ է։ Պաղպաղակը համեղ ուտելիք Է։

Այս հոդերը միասնաբար արտահայտում են իմ, քո դերանունների և որոշիչ հոդի իմաստը՝ գիրքս – իմ գիրքը կարծիքդ – քո կարծիքը Ո՞ր դեպքում է գոյականը գործածվում որոշյալ

ա. Երբ նրա արտահայտած առարկան խոսողին կամ լսողին ծանոթ է։ Պաղպաղակը համեղ ուտելիք Է։

գ. Երբ որպես լրացում ունենում է. -Դերանունների իմ, քո, նրա, սրա, դրա սեռական հոլովաձևերը. իմ գիրքը, քո գույնը, դրա տեսքը -այս, այդ, այն ցուցական դերանունները. այս քաղաքը, այն մարդը -Բոլոր, ամբողջ, ողջ բառերը Ողջ գյուղը կանգնեց պարսպի պես։ Հովհ. Թումանյան -Գերադրական աստիճանի ածական. ամենագեղեցիկ աղջիկը

Գոյականի թիվը Գոյականն ունի երկու թիվ` եզակի և հոգնակի։ Եզակի թիվը գոյականի սովորական, ուղիղ ձևն է և արտահայտում է մեկ առարկա։ Հոգնակի թիվը արտահայտում է մեկից ավելի միատեսակ առարկաներ։ Գոյականներ միայն եզակի թվով – անհոգնական ա. հատուկ անունները. օրինակ` Արաքս, Շուշի, Մխիթար

բ. չափվող-կշռվող նյութեր անվանող բառերը. օրինակ` խմոր, մածուն, օղի, մթերք

գ. վերացական գոյականները. օրինակ` թախիծ, ուրախություն, սեր, արհամարանք

դ. –ություն, -եղեն, -ելիք ածանցներ ունեցող բառերը. օրինակ` քաղցրավենիք, ուսանողություն

ե. զանազան խաղերի և զբաղմունքների անունները. օրինակ` շախմատ, լող, վազք, առևտուր

զ. գիտությունների և ուսմունքների անունները. օրինակ` ֆիզիկա, քիմիա, կապիտալիզմ, ռոմանտիզմ Գոյականներ միայն հոգնակի թվով – անեզական Առանց եզակիի հանդես են գալիս միայն մի քանի աշխարհագրական անուններ. Ալպեր Կարպատներ Հիմալայներ Անդեր Ֆիլիպիններ Նիդեռլանդներ Հոգնակին կազմվում է –եր, -ներ վերջավորություններով։ -Եր ավելանում է միավանկ, -ներ` բազմավանկ բառերին։ միավանկ սար-եր քար-եր ձոր-եր բազմավանկ քաղաք-ներ աթոռ-ներ անուն-ներ փողոց-ներ Շեղումներ կանոնից

ա. –եր վերջավորություն ստանում են նաև՝ -գաղտնավանկով (ը) վերջացող երկվանկ գոյականները. կայս(ը)ր – կայսրեր վագ(ը)ր – վագրեր աստ(ը)ղ – աստղեր արկ(ը)ղ – արկղեր -այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ գոյական է. լրագիր – լրագրեր դասագիրք – դասագրքեր

բ. մի շարք միավանկ բառեր գրաբարում վերջացել են ն-ով, որը հետագայում վերացել է։ Այդ հնչյունը հոգնակիում վերականգնվում է.

նուռ(ն), նռներձուկ(ն), ձկներծունկ(ն), ծնկներթոռ(ն), թոռներև այլնգ. հոգնակիի այլ ձևեր`մարդ – մարդիկկին – կանայք

ԵՍ ՕԳՏՎԵՑԻ ՎԻՔԻՊԵԴԻԱ ԱԶԱՏ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ

ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ` ԱՆՈՒՇԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԻՋԻՆ-ԴՊՐՈՑ 7-3 ԴԱՍ.

top related