բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը

Post on 21-Feb-2017

80 Views

Category:

Business

12 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ԲՋՋԱԹԱՂԱՆԹ, ՆԵՐԲՋՋԱՅԻՆ, ԹԱՂԱԹՆԵՐ

ԲՋՋԱԹԱՂԱՆԹ,ՆԵՐԲՋՋԱՅԻՆ,ԹԱՂԱՆԹՆԵՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Բջջաթաղանթ  բջջի ներքին բաղադրությունը

բաժանում է արտաքին միջավայրից պահպանելով նրա ամբողջականությունը, կարգավորելով նյութափոխանակությունը բջջի և արտաքին միջավայրի միջև, ներքին թաղանթը բջիջը բաժանում է մասնագիտացված օրգանոիդների, որտեղ պահպանվում են միջավայրի համապատասխան պայմանները։ Բջջապատը, որը լավ արտահայտված է բուսական բջիջներում, ծածկում է բջջաթաղանթը։ Բջջաթաղանթն իրենից ներկայացնում է լիպիդների երկու շերտ, որոնց մեծ մասը հանդիսանում են ֆոսֆոլիպիդներ։

Լիպիդների մոլեկուլն ունի հիդրոֆիլ (գլխիկ) և հիդրոֆոբ (պոչիկ) բաղադրամասեր։ Թաղանթի ձևավորման ժամանակ մոլեկուլի հիդրոֆոբ մասը ուղղվում է դեպի բջջի ներսը, իսկ հիդրոֆիլ մասը՝ դեպի դուրսը։ Մեմբրանը տարբեր օրգանիզմների բջիջների մոտ նման կազմություն ունի։ Բացառություն են կազմում արխեաները, որոնց մեմբրանը կազմված է գլիցերինից և տերպենոիդ սպիրտներից։ Մեմբրանի հաստությունը կազմում է 7-8 նմ։ Մեմբրանի կազմության մեջ մտնում են նաև տարբեր սպիտակուցներ՝ ինտեգրալ, կիսաինտեգրալ, և ոչ ինտեգրալ։ Դրանք համապատասխանաբար նշանակում են ներսից պատող, թե ներսից, թե դրսից պատող և դրսից պատող։ Մի քանի սպիտակուցներ հաղորդակցության միջոց են հանդիսանում արտաքին միջավայրի և բջջի ցիտոպլազմայի հետ։ Ինտեգրալ սպիտակուցներից մի քանիսը իրականացնում են իոնային պոմպի, նյութերի տեղափուխման և ընկալչական ֆունկցիա։

ՊԼԱԶՄԱՆ ԹԱՂԱՆԹԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Բջջաթաղանթը կազմված է արտաքին շերտից, կամ բջջապատից, և դրա տակ գտնվող պլազմային թաղանթից, կամ պլազմալեմից։ Պլազման թաղանթից կառուցվածքը լինում է սպիտակուցները, պոլիսախարիդները և ջուրը, լիպիդներն ու պոլիսախարիդները, սպիտակուցներն ու լիպիդները, սպիտակուցներն ու նուկլեինաթթուները։Մասնիկները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանում անցնել ֆոսֆոլիպիդային երկթաղանթով, կարող են մեմբրանով անցնել հատուկ տրանսպորտային (փոխադրական) սպիտակուցներով, սպիտակուցային անցուղիներով կամ էնդոցիտոզի ճանապարհով։

Պասիվ փոխադրման ժամանակ նյութերը անցնում են պլազմատիկ թաղանթով դիֆուզիայի ճանապարհով, առանց էներգիայի ծախսի։ Այդ մոլեկուլը կարող է ունենալ անցուղի, որը հատուկ է միայն նրան։ Ակտիվ փոխադրումը պահանջում է էներգիայի մեծ ծախս, քանի որ այն տեղի է ունենում կոնցենտրացիաների գրադենտի հակառակ ուղղությամբ։ Մեմբրանում գտնվում են հատուկ սպիտակուցային պոմպեր, որոնց թվում է ԱԵՖ-ազան, որոնք ներզատում են բջիջ կալիումի իոնները և արտազատում են արտաքին միջավայր նատրիումի իոնները։

Բայց դրանք կարող են տեսնել Պլազմային թաղանթի կառուցվածքը

top related