i կիսամյակի հաշվետվություն

Post on 20-Dec-2014

1.466 Views

Category:

Education

6 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

www.ohan

TRANSCRIPT

ՙՕհանյան՚ կրթահամալիր

Կիսամյակային հաշվետվություն

Դասարան` I

մայրենի,մաթեմատիկա, ռուսաց լեզու,անգլերեն, պար, շախմատ, գեղագիտություն,գիտություն և ինժեներիա,ինֆորմատիկա,երգ - երաժշտություն,տեխնոլոգիա:

Ուսումնական ծրագիրն իր մեջ ներառում է`

Ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում`

համակցված դասը,բաց դասը,շնորհանդեսը,հեքիաթի ունկնդրումը,ուսուցողական Էքսկուրսիան,միջոցառումները:

Մայրենի

Նախաայբբենական շրջան

Այբբենական շրջան

Նախաայբբենական շրջան

Բանավոր խոսքի զարգացում Հնչյունային լսողության

զարգացում

Ակտիվ բառապաշարի հարստացում Լեզվական միավորների ուսուցում

Նախադասություն Բառ

Ուսումնական գործընթացի

նպատակները

Նախաայբբենական շրջան

Մենք պատմություններից դուրս գրեցինք նախադասություններ:Նախադասություններից էլ դուրս գրեցինք բառեր:Դուրս գրված բառերը վանկատեցինք ծափերի միջոցով:Սովորեցինք, թե ինչպես տարբերենք բաղաձայն և ձայնավոր հնչյունները:Թեմատիկ նկարների շուրջ հորինեցինք պատմություններ:

Ես Գիտունիկն եմ:Սիրով կներկայացնեմ այս կիսամյակի ընթացքում մեր կատարած աշխատանքները:

Հնչյունային լսողությունը և ուշադրությունը կենտրոնացնելու

կարողությունների զարգացում խաղերի միջոցով

Ոսուցիչը գնդակը նետում է աշակերտներից մեկին: Երեխան ասում է առաջադրվող հնչյունով սկսվող բառ, որոշում վանկերի և հնչյունների քանակը: Այնուհետև ուսուցիչը գնդակը նետում է ուրիշ աշակերտի, որն էլ պետք է ընկերոջ ասած բառի վերջնահնչյունով նոր բառ կազմի, որոշի վանկերի և հնչյունների քանակը: Եվ այսպես շարունակաբար:

* Մենք այս խաղը շատ սիրով ենք խաղացել:

*Մասնիկներ գրելիս նախապես կատարում էինք մատների և դաստակի շարժումներ:

*Եթե մեզ մոտ չէր ստացվում մասնիկներ գրել, ուսուցչի օգնությամբ գրում էինք գրատախտակին:

Այբբենական շրջան

Տառի և հնչյունի տարբերակում

Հնչյունային վերլուծություն

Տառերի ուսուցում

Տրամաբանության զարգացումհանելուկների միջոցով

Կետադրական

նշաններ

Հատուկ և

հասարակ անուններ

Ուսումնական գործընթացի

նպատակները

Բանավոր խոսքի զարգացում

Քերականական գիտելիքների ձեռքբերում

Այբբենական շրջան

ՙԱ՚ տառի ուսուցում:ՙԱ՚ տառի շնորհանդես:Հնչյունի և տառի տարբերակում:Այբուբենի հնչյուն-տառերի ուսուցում:Հանելուկների աշխարհում:ՙՆ՚ տառի ուսուցում (համակցված դաս):Կետադրական նշանների ուսուցում:Հեքիաթների ընթերցում:Հատուկ և հասարակ անունների տարբերակում:Դասանյութի հարցում քարտերի միջոցով:

Ահա ինչպիսի հագեցած ծրագիր ունեցանք այս շրջանում:

Հնչյունի և տառի ուսուցում

*Հնչյունը լսում և արտասանում ենք, տառը գրում և կարդում ենք, տեսնում և նկարում ենք:

*Ձեռագիր գրերը գրվում են ձեռքով, իսկ տպագիր գրերը` տպագրամեքենայով:

Ուսուցիչը մեզ բաժանեցկենդանիների ու հնչյուն- տառերի պատկերներով թղթեր և հանձնարարեց ներկել դրանք, գրել տառերը:

Յուրաքանչյուր տառի ուսուցում սկսվում էր հանելուկներով:

Ես սովորեցի…

Դասանյութի ընթերցում քարտերի միջոցով

Դասանյութը ուսուցչի կողմից ընթերցվում էր քարտերի միջոցով:Դա հնարավորություն էր տալիս մեզ տեսանելի պատկերացնել ընթերցվող նյութի բովանդակությունը և հասկանալ միտքը:

Մաթեմատիկա

Ուսումնական գործընթացի

նպատակները

Տարբերել գույները և անվանել դրանք

Համեմատել առարկայական խմբերը

Սովորել գումարում և հանում

Ձևավորել տարածական կողմնորոշում Անվանել երկրաչափական պատկերները

Սովորել գումարման տեղափոխման հատկությունը

Սովորել կարգային հաշվի կատարում

Կարողանալ համրել 10-ի սահմաններում ( ուղիղ և ետ,զույգերով և կենտերով)

Մաթեմատիկայի աշխարհում մեր շրջագայությունը սկսվեց թվերից և թվանշաններից: Մենք սովորեցինք նաև թվերի մասին բանաստեղծություններ:

11

Մեկը նման է սյունի,Ծիծաղելի տեսք ունի,Կանգնած է ցից,իսկ գլխինԵռանկյուն աձև գլխարկ ունի: 2 2

Ես և′ թիվ եմ,և ‘ կարապ,Ինձ չեք տեսնի դուք պարապ:

Սովորեցինք լուծել և կազմել մաթեմատիկական խնդիրներ: Ճանաչելով 1-9 թվերը` մենք կառուցեցինք նրանց տնակները: Այս աշխատանքի շնորհիվ կարողացանք հեշտ յուրացնել այդ թվերի կազմությունը:

2

1 1

3

1 1 1

2

1

1

2

Ռուսաց լեզուՈւսումնական գործընթացի նպատակները

Բառերի անվանում

Քերականական առաջադրանքներ

Հնչյունի տարբերակում և բառակազմություն

Արտասանություն

Հնչյունի և տառապատկերի համապատասխանություն

Տպագիր և ձեռագիր,մեծ և փոքր տառեր

Գույների անվանում

Տարվա եղանակների և ամիսների անվանում

Ռուսաց լեզվի դասաժամերին մենք սովորեցինք.

նկարազարդ բառարանի նկարներով բառեր անվանել,բառակապակցություններ,նախադասություններ կազմել ,տվյալ հնչյուն-տառին համապատասխան երկտող բանաստեղծություններ արտասանել,բառերը ճիշտ արտասանել,տրված հնչյունով բառեր կազմել,ուսումնասիրվող հնչյունը տառապատկերին համապատասխանեցնել,մեծատառ և փոքրատառ,ձեռագիր և տպագիր տառերը ճանաչել , տարվա եղանակներն ու ամիսները անվանել:

Անգլերեն

Ուսումնական գործընթացի նպատակները

Ակտիվ բառապաշարի զարգացում

Բանավոր խոսքի զարգացում օտար լեզվով

Դիդակտիկ նյութերի առկայությունՁայնասկավառ

ակԵրգ

Hello! I shall tell you what we have learnt during our English classes.

Մենք սովորեցինք.

անվանել բառեր,արտաբերել երկխոսություններ,երգերի միջոցով լսել բառերի արտասանություն,կազմել հարցեր,դերանուններ:

Ձայնասկավառակով լսեցինք բառերի արտասանություն և սովորեցինք ճիշտ արտաբերել:

Խաղերի միջոցով ամրապնդեցինք մեր սովորած բառերը:

Պար

Ուսումնական գործընթացի նպատակները

Ոտքերի և ձեռքերի դասական դիրքերՈղջունում պարային շարժումներով

Պարային շարքի ձևավորում

Հայկական պարի շարժումներ

Վալսի շարժումների ուսուցում

Պարային եզրույթներ

Պարային թռիչքներ

Մենք արդեն գիտենք վալսի և հայկական պարի շարժումներ:

ՇախմատՈւսումնական գործընթացի նպատակները

Այժմ փորձում ենք խաղալ այս հետաքրքիր խաղը: Խաղում ենք սկզբնային խաղեր:Արդեն կարողանում ենք ինքնուրույն որոշել ճիշտ քայլերը:

Գեղագիտություն

Այս առարկայի շրջանակներում կատարվող աշխատանքները նպաստում են նկարչական հմտությունների, ստեղծագործական հմտությունների և երևակայության զարգացմանը: Երկրաչափական պատկերների միջոցով հեշտ են ընկալվում շրջապատի պատկերները, ամրապնդվում են ՙմեծ-փոքր՚, ՙբարձր-ցածր՚, ՙլայն-նեղ՚ հասկացությունները: Կառուցողական և գունային ռիթմի ընկալումը թույլ է տալիս ստեղծել զարդանախշեր :

Մենք սկսեցինք հեշտ ընկալել շրջապատի առարկաները և դրանք պատկերել թղթերի վրա: Պատկերեցինք ՙԱշունը մեր քաղաքում՚ քաղաքային բնապատկերը:

Ինֆորմատիկա

Իսկ այս դասաժամին արդեն o պատկերեցինք «Բարև դպրոց» , «Ես և իմ ընկերները»,«Հայաստանը ես եմ» և այլ թեմաներով նկարներ,o ուսումնասիրեցինք Paint գրաֆիկական խմբագրիչը,o տեղադրեցինք տարբեր գրաֆիկական օբյեկտներ,o գունավորեցինք,oստեղծեցինք զանազան պատկերներ (տնակ ,հրթիռ , ռոբոտ) :  

Երգ-երաժշտություն

Ծանոթացանք երգերի տեսակներին: Ունկնդրեցինք դասական երաժշտություն: Ըմբռնեցինք ՙռիթմ՚, ՙչափ՚, ՙլսողություն՚ հասկացությունները:Սովորեցինք ու երգեցինք աշնանային, ամանորյա և տառերի մասին երգեր:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Մենք զարմացանք,երբ իմացանք,որ թափոններից անգամ կարելի է գեղեցիկ իրեր պատրաստել:Ոգևորված անցանք գործի: Պոլիէթիլենային տոպրակներիցթելեր ստացանք,կարծրախեժից պատրաստված շշերից՝ ծաղիկներ, թիթեռ, ծաղկաման,փետուրներ և այլն:Աշնանային երփներանգ տերևներից, գունավոր թղթերից ,բնական և արհեստական նյութերից էլ ստեղծեցինք գեղեցիկ խճանկարներ:

Գիտություն և ինժեներիա

Շնորհիվ այս դասաժամի` մենք մեզ փոքրիկ գիտնականներ զգացինք: Պատկերացում կազմեցինք նյութի կառուցվածքի (ատոմ,

մոլեկուլ), նյութի ագրեգատային վիճակների ( պինդ, հեղուկ, գազ) մասին:Ծանոթացանք

դիֆուզիայի երևույթին՝ տաք ու սառը նյութերում , շրջապատի վրա երկրի

ձգողականության ուժի ազդեցությանը:Սովորեցինք կշռել ծանր ու թեթև առարկաները

և դրանց խտությունները համեմատել ջրի խտության հետ:

Համակցված դաս

Շնորհանդես

Որքա˜ն բերկրալից պահեր ապրեցինք…

Էքսկուրսիաներ

Ես հակիրճ ներկայացրեցի առաջին կիսամյակում մեր կատարած աշխատանքները:

Երկրորդ կիսամյակում մեզ շատ անելիքներ են սպասվում:

Կհանդիպենք տարեվերջին:

Հարգանքներով` Գիտունիկ

top related