ÎðÂàôÂÚ²Ü ²¼¶²ÚÆÜ ÆÜêîÆîàôîtert.nla.am/archive/nla...

Post on 06-Sep-2019

23 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ÐÐ ÎðÂàôÂÚ²Ü ºì ¶ÆîàôÂÚ²Ü Ü²Ê²ð²ðàôÂÚàôÜ

Ðð²î²ð²ÎÆ⪠ÎðÂàôÂÚ²Ü ²¼¶²ÚÆÜ ÆÜêîÆîàôî Ðñ³ï³ñ³ÏÙ³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñÁ

ѳٳϳñ·áÕ` Ü. ÔàõβêÚ²Ü

гٳñÇ å³ï³ë˳ݳïáõª ì. ê²ð¶êÚ²Ü

Ø»Ãá¹³Ï³Ý Ý³Ù³ÏÝ»ñÇ

ËÙµ³·ñÙ³Ý å³ï³ë˳ݳïáõª ¶. غÈÆøÚ²Ü

гٳϳñ·ã³ÛÇÝ ³ß˳ï³ÝùÝ»ñÁª

Ø. ä»ïñáëÛ³ÝÇ, ². ØÇñ½³ÃáõÝÛ³ÝÇ, ². ²Ûí³½Û³ÝÇ

êïáñ³·ñí³Í ¿ ïå³·ñáõÃÛ³Ý 03. 08. 2012 Ã.: ̳í³ÉÁª 4 Ù³ÙáõÉ: üáñÙ³ïª 70X1001/16: îå³ù³Ý³ÏÁª 2060: îå³·ñáõÃÛáõÝÁª ûýë»Ã: ¸åñáóÝ»ñÇÝ ³Ýí׳ñ ïñíáõÙ ¿ Ù»Ï ûñÇݳÏ, áñÁ å»ïù ¿ å³ñï³¹Çñ ·ñ³ÝóíÇ ¹åñá-ó³Ï³Ý ·ñ³¹³ñ³ÝáõÙ: ¶ÇÝÁª 840 ¹ñ³Ù: §ÎñÃáõÃÛ³Ý ³½·³ÛÇÝ ÇÝëïÇïáõï¦, ºñ¨³Ý, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 67, Ñ»é.` 57 49 10: ¶áñÍáõÝ»áõÃÛ³Ý ÃáõÛÉïíáõÃÛáõÝ` 002, ·ñ³ÝóÙ³Ý íϳ۳ϳݪ 01²-044424.

Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն

Բնագիտություն ………………………………………………………………………. 3 Ռուսաց լեզու ………………………………………………………………………….. 6

Անգլերեն ………………………………………………………………………………. 8

Ֆրանսերեն ........................................................................................... 13

Գերմաներեն .......................................................................................... 21

Տարրական դպրոց ………………………………………………….………………. 30

Երաժշտություն ……………………………………………………………………….. 39

Տեխնոլոգիա .......................................................................................... 42

Կերպարվեստ ........................................................................................ 48

Ֆիզիկական կուլտուրա .......................................................................... 50

Նախնական զինվորական պատրաստություն ......................................... 56

Մեթոդական ցուցումներ 2012-2013 թթ. ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ …………………………. 59

3

Ո ւ Ս Ո ւ Մ Ն Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Ր Կ Ա Ն Ե Ր Ի Դ Ա Ս Ա Վ Ա Ն Դ Ո Ւ Մ Ը

2 0 1 2 - 2 0 1 3 Ո ւ Ս Ո ւ Մ Ն Ա Կ Ա Ն Տ Ա Ր Ո ւ Մ

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ Ն Ե Ր

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2011-2012 ուսումնական տարում համաձայն հանրակրթական դպրոցի

ուսումնական պլանի` բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ուսումնասիր-վում է շաբաթական 2-ական ժամով:

Նոր ուսումնական տարում գործածության են երաշխավորված 2012 թ. ԿԳ նախարարության կողմից հաստատված հանրակրթական հիմնական դպրո-ցի 5-6-րդ դասարանների <<Բնագիտություն>> առարկայի բեռնաթափված, լրամշակված չափորոշիչն ու ծրագիրը:

Ստորև ներկայացնում ենք 5-6-րդ դասարանների ուսումնական ծրա-գրերում կատարված փոփոխությունները:

5-րդ դասարան

1. Թեմա 2: Հանված են <<Ատոմի կառուցվածքը>>, <<Միջուկ, էլեկտրոն,

միջուկի կազմությունը>> ենթաթեմաները: <<Քիմիական տարրերի նշանները>> և <<Քիմիական բանաձևեր>> ենթաթեմաները միավորվել և ուսումնասիրվում են մեկ ժամով:

2. Թեմա 3: Բովանդակային տեղաշարժերի պատճառով փոփոխություն-ներ է կրել <<Տիեզերք: Արեգակնային համակարգ>> թեման: 4-րդ դասարանի՝ <<Ես և շրջակա աշխարհը>> դասընթացից 5-րդ դասարանի <<Բնագիտու-թյան>> ծրագիր է տեղափոխվել <<Մասշտաբ, ազիմուտ, տեղանքի հատա-կագիծ>> ենթաթեման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասընթացի մի շարք բաժիններ չեն յուրացվում առանց քարտեզագրական որոշակի գիտելիք-ների, այդ իսկ պատճառով ենթաթեման պետք է ներառի հետևյալ բովանդակու-թյունը. <<Կողմնորոշում տեղանքում, մասշտաբ, տեղանքի հատակագիծ, գլո-բուս և քարտեզ, աշխարհագրական կոորդինատներ>>: Դրանք կուսումնասիր-վեն 4 ժամով: Գործող դասագրքում այս նյութերը թերի են տրված: Ուստի նպա-տակահարմար է, որ ուսուցիչները դրանք մշակեն և թելադրեն սովորողներին: Թեմա 3-ից հանվել է <<Առավել պայծառ աստղեր, աստղակերպեր>> ենթաթե-ման:

4

3. Թեմա 4: <<Քարոլորտ>> թեմայից հանվել են <<Երկրագնդի երկրա-շարժավտանգ շրջանները>>, <<Քարոլորտի սալերը>> ենթաթեմաները:

4. Թեմա 5: <<Ջրոլորտ>> թեմայից հանվել են <<Ճահիճների տիպերը>> ենթաթեման, ինչպես նաև <<Ցամաքային ջրերի կազմը>>, <<Գետերի բաշխվա-ծությունը>>,<<Լճային գոգավորությունների առաջացումը>> ձևակերպումները:

5. Թեմա 6: <<Մթնոլորտ>> թեմայից հանվել են <<Երկրի վրա ջերմության բարձրացման ժամանակակից միտումները>>, <<Տեղումների չափումը>> ենթա-թեմաները, <<քամիների վարդը>>, <<ցիկլոններ>>, <<անտիցիկլոններ>> <<օդի ջերմաստիճան, քամու առաջացումը, քամու ուժի օգտագործման հնարավորու-թյունները, եղանակաստեղծ տարրերը>> հասկացություններն ու ձևակերպումները:

6. Թեմա 7: <<Կենսոլորտը>> թեմայից հանվել են <<Կենդանիների կառուց-վածքային առանձնահատկությունները>>, <<Կենդանիների դերը կենսոլորտում>>, <<Բնատարածքային համալիր>> ենթաթեմաները:

7. Թեմա 8: <<Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը>> թեմայից հանվել են <<Երկրագնդի ջերմային հաշվեկշիռը>>, <<Լեռնային ապարների շրջա-պտույտը>> ենթաթեմաները և <<էներգիայի շրջապտույտը բնության մեջ>> հասկացությունը:

6-րդ դասարան

1. Թեմա 2-ից հանվել են <<Ուժաչափի աստիճանավորումը>>, <<Մակ-ընթացություն և տեղատվություն>> ենթաթեմաները:

2. Թեմա 3-ից հանվել են <<Աշխատանք և էներգիա>>, <<Գրավիտա-ցիոն ուժեր>> ենթաթեմաները:

3. Թեմա 4-ից հանվել են <<Ջերմային հավասարակշռություն>>, <<Էլեկ-տրական հոսանքի ազդեցությունները>> ենթաթեմաները:

4. Թեմա 5-ից հանվել են <<Օդատեսիլ>>, <<Լույսը և կենդանի օրգա-նիզմներ>>, <<Երաժշտական ձայներ: Աղմուկ>> ենթաթեմաները:

5. Թեմա 6-ից և 7-ից հանվել են <<Կենդանիների օրգանները և օրգան-ների համակարգերը>>, <<Կենդանիների սննդառությունը>>, <<Օրգանիզմների կենսագործունեության կարգավորումը>> ենթաթեմաները:

6. Թեմա 1-ում միավորվել են <<Հրդեհը և դրա հանգցնելը>>, <<Վառե-լանյութ>> ենթաթեմաները:

7. Թեմա 5-ում ավելացվել է <<Լսողության հիգիենան>> ենթաթեման: 8. Թեմա 6-ում ավելացվել է <<Բուսական բջիջների և հյուսվածքների

դիտումը մանրադիտակով>> գործնական աշխատանքը: 9. Թեմա 7-ում ավելացվել է <<Ջրի և հանքային նյութերի շարժումը ցո-

ղունով>> գործնական աշխատանքը: <<Բնագիտություն>> առարկան իր կրթական խնդիրներով, գործառույթ-

ներով, բովանդակության ընտրության սկզբունքներով էապես տարբերվում է հանրակրթական դպրոցում ուսումնասիրվող այլ բնագիտական առարկաներից:

5

<<Բնագիտություն>> առարկայի հիմնական նպատակն է սովորողներին տալ բնության մասին նախնական պատկերացումներ` չբաժանելով համապա-տասխան գիտելիքները առանձին նեղ առարկայական ոլորտների, սովորողների մեջ ձևավորելու բնության երևույթները բացատրելու պարզագույն կարողություն-ներ, նպաստելու նրանց տրամաբանական մտածողության զարգացմանը, ապահո-վելու բնագիտական առարկաների հետագա ուսուցման համար անհրաժեշտ հիմ-քերը:

Բնագիտության ուսուցչի գործունեության արդյունավետությունը մեծ չափով կախված է այն հանգամանքից, թե որքանով է նա տիրապետում առարկայի հիմ-քում ընկած սկզբունքներին և ինչ չափով է կարողանում դրանք կիրառել ուսում-նական գործընթացում:

Բնագիտության դասընթացը պահանջում է դասավանդման յուրահատուկ մոտեցում: Առարկայի նկատմամբ սովորողների մեջ հետաքրքրություն առաջաց-նելու նպատակով ուսուցիչն առավել շատ պետք է օգտվի դասավանդման ակտիվ մեթոդներից և նյութը մատուցի առավելագույնս թեթև և մատչելի:

Դասընթացում բավարար տեղ է հատկացված գործնական և լաբորատոր աշխատանքներին, որոնք ենթակա են պարտադիր կատարման: Որոշ աշխա-տանքներ աշակերտները կարող են կատարել նաև տանը` ինքնաշեն սարքերի օգնությամբ:

2012-2013 ուսումնական տարում ամբողջությամբ գործածության մեջ է մնում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների առաջադի-մության գնահատման նոր մեթոդաբանությունը: Սովորողների ուսումնառության արդյունքները միավորային գնահատմամբ պարզելու համար առաջարկվում են գնահատման հետևյալ տեսակները`

1. բանավոր հարցում, 2. գործնական աշխատանք, 3. թեմատիկ գրավոր հարցում, 4. կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, և հետևյալ քանակները` բանավոր հարցում` ոչ պակաս, քան 2, գործ-

նական աշխատանք` 1, թեմատիկ ամփոփիչ գրավոր աշխատանք` 1, կիսամ-յակային ամփոփիչ գրավոր աշխատանք` 1:

Կարինե Ավետիսյան.

Ալվարդ Կարապետյան Աշոտ Խաչատրյան

6

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ

<<Ռուսաց լեզու>> առարկայի դասավանդումը նոր` 2012-2013 ուսում-նական տարում հանրակրթական հիմնական դպրոցում իրականացվելու է ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2012 թ. հաստատված լրամշակված և բեռնաթափված չափորոշչով և ծրագրով: Առարկայի թեմատիկ պլանավորումն իրականացնելիս և առանձին դասերի պլանները կազմելիս ուսուցիչը պետք է առաջնորդվի լրա-մշակված չափորոշիչներով և ծրագրերով:

2-9-րդ և 10-11-րդ դասարանների համար 2008-2011 թթ. հրատարակված դասագրքերը համապատասխանում են չափորոշչային և ծրագրային պահանջ-ներին:

Նոր՝ 2012-2013 ուսումնական տարում ավագ դպրոցի հումանիտար հոսքի 12-րդ դասարանի համար դպրոց կմտնի ռուսաց լեզվի նոր դասագիրք`

Грдзелян Р., Тер-Аракелян Р., Русский язык, 12 класс “Манмар”, 2012. Այն դպրոցների համար, որտեղ ռուսաց լեզուն անցնում են խորացված,

երաշխավորվում են հետևյալ դասագրքերը. 2-րդ դասարան – Есаджанян Б., Баласанян Л., Букварь. Радуга 2. “Филин”,

2002, 2009. 3-րդ դասարան - Есаджанян Б., Баласанян Л., Русский язык. Радуга 3.

“Филин”, 2002, 2009. 4-րդ դասարան - Есаджанян Б., Баласанян Л., Тонапетян К., Русский язык.

Радуга 4. “Филин”, 2002, 2009. 5-րդ դասարան - Есаджанян Б., Баласанян Л., Язичян Г., Русский язык. 5

класс. “Филин”, 2002, 2009. 6-րդ դասարան - Баласанян Л., Тонапетян К., Язичян Г., Русский язык. 6

класс. “Филин”, 2002, 2009. 7-րդ դասարան - Баласанян Л., Тонапетян К., Язичян Г., Русский язык. 7

класс. “Филин”, 2009. 8-րդ դասարան - Баласанян Л., Тонапетян К., Язичян Г., Русский язык. 8

класс. “Филин”, 2009. 9-րդ դասարան - Баласанян Л., Тонапетян К., Язичян Г., Русский язык. 9

класс. “Филин”, 2009. Հայաստանի Հանրապետության այն դպրոցներում (դասարաններում), որ-

տեղ ուսուցումն իրականացվում է ռուսաց լեզվով, առաջնորդվում են ՀՀ և Ռու-սաստանի Դաշնության պետական չափորոշիչներով և ծրագրերով: Այս դասա-րանների սովորողները կարող են օգտվել Ռուսաստանի Դաշնությունում հրատա-րակված դասագրքերից, ուսումնաօժանդակ գրքերից, թելադրությունների և փո-

7

խադրությունների ձեռնարկներից, թեստային առաջադրանքներից, մեթոդական ձեռնարկներից:

Սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման նոր հայեցակարգի համաձայն դպրոցում ուսուցման և ստուգման նպատակով կիրառվում են համա-պատասխան թեստեր: 8-րդ և 9-րդ դասարանների համար <<Ռուսաց լեզվի թես-տեր և վարժություններ թեմատիկ աշխատանքների համար>> ժողովածուները (հեղ. Կ. Թամիրօղլյան, <<Զանգակ-97>>, 2010) կօգնեն ուսուցչին կազմակերպել այդ աշխատանքը:

Ուսուցչին օգնելու նպատակով նոր ուսումնական տարվա համար կազմված են 7-11-րդ դասարանների ռուսաց լեզվի թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքներ` առաջին և երկրորդ կիսամյակների համար, նաև 12-րդ դասարանի` առաջին կիսամյակի համար: Նոր ուսումնական տարվա համար կազմված են նաև 4-6-րդ դասարանների թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքների թեստերը: Կազմված են նաև 12-րդ դասարանի երկ-րորդ կիսամյակի համար նախատեսված թեստերը, որոնք տրվում են յուրա-քանչյուր թեմա ամփոփելուց հետո:

Ուսուցիչներին օգտակար կարող է լինել <<5-9-րդ դասարանների ռուսաց լեզվի թելադրությունների և փոխադրությունների ձեռնարկը>> (С. Лалаянц, Ж. Баг-дасарова, К. Тамироглян. Сборник текстов для письменных работ. Диктанты и из-ложения. 5-9 классы. “Зангак-97”, 2012.): Վերջինս ներառում է ծրագրին և սովորող-ների տարիքային առանձնահատկություններին համապատասխան տեքստեր, որոնք բացի թելադրության և փոխադրության նյութեր հանդիսանալուց կարող են կիրառվել նաև որպես տեղեկատվական աղբյուր տարբեր թեմաների վերաբերյալ:

Կազմվել է տարրական դասարանների համար բանաստեղծությունների, հանելուկների, հաշվելուկների ժողովածու (Ж. Багдасарова, С. Лалаянц, К. Тами-роглян. Будем с книгою дружить! Сборник стихов, загадок и считалок для занятий в начальных классах общеобразовательной школы и в дошкольных учебных заведениях. 2011): Ուսուցիչը կարող է դրանք օգտագործել քննարկումների, սո-վորողների հաղորդակցական կարողությունների, ունկնդրման հմտությունների զարգացման նպատակով:

Հարգելի´ ուսուցիչներ, նոր ուսումնական տարվան վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն դուք կարող եք ստանալ Կրթության ազգային ինստիտուտի www.aniedu.am կայքից: Խնդրում ենք ռուսաց լեզվի դասագրքերի, գնահատման նոր համակարգի վերաբերյալ ձեր կարծիքները և առաջարկները ուղարկել նույն կայքին:

8

ԱՆԳԼԵՐԵՆ

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 19.01.2011թ. հ. 30-Ա/Ք հրամանի բեռնա-թափվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված 3-9-րդ դասա-րանների 2007թ. ծրագրերը և չափորոշիչները: Ըստ բեռնաթափված ծրագրերի` դասարանից դասարան թեմաների տեղափոխություն չի կատարվել: Մի քանի դասարաններում վերաձևակերպվել կամ պարզեցվել են որոշ թեմաների վեր-նագրերը և ըստ անհրաժեշտության վերաբաշխվել թեմաներին հատկացված ժամաքանակները: Ելնելով սովորողների պատրաստվածության մակարդակից, հետաքրքրությունների շրջանակից, թեման յուրացնելու կարողությունից՝ իր թե-մատիկ պլանում ուսուցիչն իրավունք ունի ժամերի տեղափոխություն կատարել՝ չանտեսելով որևէ թեմայի կարևորությունը:

Դասագրքերում կան ուսումնական որոշ նյութեր, որոնց վերնագրերը բա-ռացի չեն արտահայտված, ինչպես ծրագրերում, բայց բովանդակությամբ հա-մապատասխանում են միմյանց: Կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ պարտադիր չէ դասագրքերում ներկայացված թեմաները ներկայացված լինեն ծրագրում տեղակայված թեմաների հաջորդականությամբ:

Ուսուցիչները լրացուցիչ նյութերի օգնությամբ կարող են դասագրքերում չներառված, բայց անհրաժեշտ թեմաներ ընդգրկել իրենց դասապրոցեսում: Առաջարկվում է նոր նյութեր փնտրել տարբեր աղբյուրներից /այլընտրանքային դասագրքեր, ձեռքի տակ եղած ուսումնական նյութեր, համացանց/: Նույն միջոց-ներով կարող է լրացնել նաև դասագրքերում չընդգրկված ծրագրային նյութերը:

3-րդ և 4-րդ դասարաններում ծրագրերի և դասագրքերի միջև տարբերու-թյուններ չկան: Ծրագրում ներկայացված և՛ թեմաները, և՛ քերականական նյու-թը համապատասխանում են միմյանց:

2012-2013 ուստարում հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում անգ-լերենի ուսուցումը կազմակերպվելու է Գ. Գասպարյանի <<English 3>>, <<Արևիկ>>, 2008 և Մ. Ապրեսյանի <<ABC 3>>, <<Մակմիլան–Արմենիա>>, 2008 դասագրքե-րով: Նշված դասագրքերն ունեն նաև մեթոդական ձեռնարկներ, իսկ Գ. Գաս-պարյանի <<English 3>> դասագիրքն ունի նաև աշխատանքային տետր:

4-րդ դասարանում ուսուցումը կազմակերպվելու է Գ. Գասպարյանի <<English 4>>, <<Արևիկ>>, 2009 և Մ. Ապրեսյանի <<English 4>>, <<Մակմիլան-Արմենիա>>, 2009 դասագրքերով:

Խորհուրդ է տրվում երրորդ դասարանում անգլերենի ուսուցումը կազմա-կերպել նախայբբենական շրջանի բանավոր մի շարք թեմաների ուսուցմամբ: Դրա նպատակն է ձևավորել աշակերտների տարրական հաղորդակցական կա-րողությունները, ինչի համար ծրագրով նախատեսվում է 10-12 ժամ: Նշված ժա-մերը, ըստ անհրաժեշտության, կարող են ավելացվել ուսուցչի կողմից: Ուսուցման այս փուլում ներմուծվում են հաղորդակցական ամենատարրական խոսքային նմուշներ, փոքրածավալ բառապաշար, ինչպես նաև տառեր (յուրաքանչյուր դասին`

9

3 տառ, միայն բանավոր ուսուցմամբ)` նախաայբբենական շրջանում նախատես-վող թեմաների դասավանդումն ապահովելու համար: Այդ շրջանում աշակերտնե-րին կարելի է սովորեցնել կարճ ոտանավորներ, խաղեր, երգեր, զանազան խոսքա-յին նմուշներ` հաղորդակցական հմտությունները ձևավորելու նպատակով: Այս առումով ուսուցչին կարող է օգտակար լինել Մ. Մարգարյան և ուրիշներ “English A” ձեռնարկը, որն իր մեջ պարունակում է նյութեր` աշակերտներին ուսուցանելու հա-մար, մեթոդական ցուցումներ և լրացուցիչ բառապաշարի համար բառարան:

5-րդ դասարանում ուսուցումը կազմակերպվում է Գ. Գասպարյանի English 5, <<Մակ.Արմենիա>>, 2008 և Լ. Գրիգորյանի <<English 5>>, <<Անտարես>>, 2008 դասագրքերով, Լ. Գրիգորյանի <<English 5>> դասագիրքն ունի նաև CD,

6-րդ դասարանում` Գ. Գասպարյանի <<English 6>>, <<Մակ.Արմենիա>>, 2009 և Լ. Գրիգորյանի <<English 6>>, <<Անտարես>>, 2009 դասագրքերով,

7-րդ դասարանում` Գ. Գասպարյանի <<English 7>>, <<Մակ. Արմենիա>>, 2008 և Լ. Գրիգորյանի <<English 7>>, <<Անտարես>>, 2008 դասագրքերով,

8-րդ դասարանում` Գ. Գասպարյանի <<English 8>>, <<Մակ. Արմենիա>>, 2009 և Լ. Գրիգորյանի <<English 8>>, <<Մակ.Արմենիա>>, 2009 դասագրքերով,

9-րդ դասարանում` Գ. Գասպարյանի <<English 9>>, Մակ. Արմենիա>>, 2010 և Լ. Գրիգորյանի <<English 9>>, <<Անտարես>>, 2010 դասագրքերով:

Ստորև ներկայացնում ենք 5-9-րդ դասարանների ծրագրերի և գործող դա-սագրքերի համեմատությունը:

5-րդ դասարան

Ծրագիր Դասագիրք Մեթոդական

օգնություն Ներկայացված է <<Ճա-նապարհորդություն>> թեման

Բացակայում է թեման Թեման կարելի է լրաց-նել դասագրքում ներկա-յացված <<Իմ նախասի-րությունները և հետա-քրքրությունները>> թե-մայի ուսումնասիրման շրջանակներում

Ծրագրով նախատեսված են այլընտրանքային և անջատական հարցերի տեսակները

Շարահյուսություն բաժ-նում բացակայում են հարցերի այլընտրանքա-յին և անջատական տե-սակները

Նշված նյութը պետք է ուսումնասիրել իրադրա-յին, գործնական-հան-պատրաստից երկխոսու-թյունների միջոցով

10

6-րդ դասարան

Ծրագիր Դասագիրք Մեթոդական օգնություն

Ներկայացված է. <<Դպրոցը և իմ հասա-կակիցները>> թեման

Բացակայում է թեման Թեման կարելի է լրաց-նել դասագրքում ներկա-յացված <<Ես և իմ շրջապատը>> թեմայի շրջանակներում

Ծրագրով նախատեսված է. <<Հայաստան` աշխար-հագրական համառոտ տեղեկություններ, մայրա-քաղաք>> թեման

Դասագրքում բացակա-յում են նշված թեմա-ները

Նշված թեմային անդ-րադառնալիս ուսուցիչը պետք է առաջնորդվի դասագրքում տեղ գտած լեզվակիր երկրին վերա-բերող փաստարկներով` զուգահեռներ անցկաց-նելով դրանց և Հա-յաստանի վերաբերյալ նյութերի միջև:

7-րդ դասարան

Ծրագիր Դասագիրք Մեթոդական

օգնություն Ծրագրով նախատեսված է ներկա վաղակատար ժամանակը

Դասագրքում առանձնա-կի անդրադարձ չկա տվյալ թեմային

Ուսուցիչը նյութն ուսում-նասիրելու համար պետք է օգտվի այլ ուսումնաօ-ժանդակ քերականական ձեռնարկներից: Նման վարժություններ ներկա-յացված են նաև 6-րդ դա-սարանի դասագրքում

Ներկա անորոշ ժամանա-կը to leave, to start, to sail, to arrive, to land, to take off, to begin բայերով, երբ խոսքը տրանսպորտի մի-ջոցների չվացուցակների, մասսայական հանդիսու-

Դասագրքում առանձնա-կի անդրադարձ չկա թե-մային

Ուսուցիչը նյութն ուսում-նասիրելու համար պետք է օգտվի այլ ուսումնա-օժանդակ քերականա-կան ձեռնարկներից

11

թյունների ծրագրերի, նախօրոք կազմած գոր-ծողությունների ժամա-նակացույցերի մասին է

8-րդ դասարան

Ծրագիր Դասագիրք Մեթոդական

օգնություն Իմ սիրելի զբաղմունքը և հետաքրքրություննե-րը Համակարգիչ, հավաքա-ծուներ Տեխնիկական առաջըն-թացը մեր կյանքոմ Շփում, հաղորդակցում Ինտերնետը մեր կյան-քում Հեռուստատեսություն, ռադիո Բնապահպանություն Հոգատար վերաբեր-մունք բնության նկատ-մամբ Մարզասրահ. Մարզա-կան մրցումներ, օլիմ-պիական խաղեր

Դասագրքում առանձնա-կի անդրադարձ չկա նշված թեմաներին

Օտար լեզվի դասը պլա-նավորելիս ուսուցիչը պետք է դասերի մի մասն անցկացնի համա-կարգչով: Նշված մյուս թեմաների ուսումնասիրման նպա-տակով ուսուցիչը պետք է անդրադառնա թեմա-ներին` օգտվելով այլ աղբյուրներից, ինչպես նաև` ստեղծելով սեփա-կան ուսումնական նյու-թեր

Դերանուն None, all, both, either դե-րանունները

Դասագրքում ներառված չէ

Ուսուցիչը այլ ուսումնա-օժանդակ նյութերից օգտվելով կարող է ներ-կայացնել քերականա-կան նյութը

Բայ Ներկա վաղակատար ժամանակը,

Դասագրքում առանձնա-կի անդրադարձ չկա նշված քերականական նյութերին

Նշված նյութն ուսում-նասիրվել է նախորդ դա-սարաններում, տվյալ դեպքում այն պետք է ու-սումնասիրել իրադրային, գործնական հանպատ-

12

րաստից երկխոսություն-ների միջոցով

9-րդ դասարան

Ծրագիր Դասագիրք Մեթոդական

օգնություն Շփում, հաղորդակցու-թյուն Շրջակա միջավայրը և երկիրը Հայաստան Առողջ ապրելակերպ

Դասագրքում առանձ-նակի անդրադարձ չկա նշված թեմաներին

Նշված բոլոր թեմաներին անդրադառնալու համար ուսուցիչը պետք է առաջ-նորդվի դասագրքում տեղ գտած լեզվակիր երկրին վերաբերող փաստարկ-ներով` զուգահեռներ անցկացնելով Հայաստա-նի վերաբերյալ նյութերով

Նախատեսված է. Թիվ -Միայն հոգնակի թվով գործածվող գոյականներ, -People, police գոյական-ները, Staff, group, crew, com-mittee, family, team հա-վաքական գոյականները

Դասագրքում առանձ-նակի անդրադարձ չկա նշված թեմաներին

Դասագրքում կան բազ-մաթիվ այլ վարժություն-ներ, որոնց միջոցով ու-սուցիչը կարող է անդ-րադառնալ թեմային և խորացնել այն

Ածական To become, to grow, to get, to turn, to make + adjective կապակցությունները

Դասագրքում բացակա-յում է տվյալ քերակա-նական նյութը

Դասագրքում կան բազ-մաթիվ քերականական վարժություններ, որոնց միջոցով ուսուցիչը կա-րող է անդրադառնալ նշված նյութին

Հարգելի´ ուսուցիչներ, խորհուրդ ենք տալիս տարրական դպրոցում օգ-

տագործել <<Մանմար>> հրատարակչության կողմից հրատարակած պաստառ-ները: Դրանք են` “Me and My Environment”, “Wordbuilding” և “Simple Present and Present Continuous Tenses”: Պաստառները կօգնեն զարգացնել սովորողնե-րի հաղորդակցական կարողությունները, կնպաստեն բառապաշարի զարգաց-մանը և քերականական նյութի ընկալմանն ու ամրապնդմանը:

13

Առաջարկվում է 3-րդ դասարանում թեմատիկ գրավոր աշխատանք անց-կացնել միայն 2-րդ կիսամյակում: Առաջին կիսամյակի համար նախատեսված են մարզողական-ուսուցողական գրավոր աշխատանքներ աշխատանքային տետ-րերում: 4-րդ և 5-րդ դասարաններում գրավոր աշխատանքները տրվում են հենց առաջին կիսամյակից` 2 թեմատիկ և 1 կիսամյակային:

Ուսուցչին օգնելու նպատակով նոր ուսումնական տարվա համար կազմված են 4-6-րդ դասարանների թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշ-խատանքների թեստերը: Կազմված են նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար նախատեսված թեստերը, որոնք տրվում են յուրաքանչյուր թեմա ամփո-փելուց հետո:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ 4-11-րդ դասարաններում, որպես գրավոր աշխատանք, բացի թեստային առաջադրանքներից կարող են նաև տրվել թելադրություններ, փոխադրություններ և շարադրություններ: Այդ նպատակով կազմված է <<4-11-րդ դասարանների անգլերենի թելադրությունների և փոխա-դրությունների ձեռնարկը>>:

Նոր ուսումնական տարում հրատարակված կլինի անգլերենի քրեստոմա-տիա` նախատեսված ինչպես ուսուցիչների, այնպես էլ 8-12-րդ դասարանների սովորողների համար: Այստեղ ներառված են թե՛ ծրագրային և թե՛ արտածրա-գրային անգլախոս երկրների հեղինակների կենսագրական տվյալները և նրանց առավել հայտնի ստեղծագործությունները` բնագիր և ադապտացված տարբերակներով: Քրեստոմատիան կարող է կիրառվել արտադասարանական ընթերցանության, քննարկումների ժամանակ: Դա կնպաստի հաղորդակցական կարողությունների և հմտությունների զարգացմանը:

Հարգելի´ ուսուցիչներ, նոր ուսումնական տարվան վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Կրթության ազգային ինստիտուտի www.aniedu.am կայքից:

ՖՐԱՆՍԵՐԵՆ

ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2012-2013 ուստարում հանրակրթական

դպրոցում գործածության են երաշխավորվել ֆրանսերենի հետևյալ դասա-գրքերը.

3-րդ դասարան- Bon voyage -1, Կ. Ամիրյան , <<Մակ.-Արմենիա>>, 2008: 4-րդ դասարան- Bon voyage -2 , Կ.Ամիրյան, <<Մակ.-Արմենիա>>, 2009: 5-րդ դասարան- Français 5, Ա. Կուլիգինա, <<Անտարես>>, 2008: 6-րդ դասարան- Français 6, Ա. Կուլիգինա, <<Անտարես>>, 2008: 7-րդ դասարան- Français 7, Ե.Սելիվանովա, Ե. Բերեգովսկայա <<Անտա-

րես>>, 2008: 8-րդ դասարան- Français 8, Ե. Սելիվանովա, Ե. Բերեգովսկայա, <<Ան-

տարես>>, 2009:

14

9-րդ դասարան- Français 9, Ն. Սելիվանովա, Ե. Բերեգովսկայա, <<Ան-տարես>>, 2010:

10-րդ դասարան- Français 10, Վ. Ստեփանյան և ուրիշներ, <<Մանմար>>, 2010:

11-րդ դասարան–Français 11, Վ. Ստեփանյան և ուրիշներ, <<Մանմար>>, 2010:

12-րդ դասարան-Français 12, Վ. Ստեփանյան և ուրիշներ, <<Մանմար>>, 2011:

2007 թվականին ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված 3-9-րդ դասարանների ֆրանսերենի ծրագիրը բեռնաթափվել է, սակայն դասարանից-դասարան թեմաների տեղափոխություն չի կատարվել:

Լրամշակված ծրագրով աշխատելիս ուսուցիչն առանց լրացուցիչ նյութերի կդժվարանա հետաքրքիր ու մատչելի դարձնել մատուցվող ուսումնական նյութը: Դա նշանակում է, որ նա մշտապես տարբեր աղբյուրներից /գործածությունից դուրս եկած դասագրքեր, ձեռքի տակ եղած ֆրանսիական հրատարակության գրքեր, համացանց/պետք է փնտրի նոր նյութեր: Նույն միջոցներով կարող են լրացվել նաև դասագրքերում չընդգրկված ծրագրային նյութերը:

Ուսուցչին օգնելու նպատակով շատ մանրակրկիտ կատարել ենք ծրագրի և դասագրքի համեմատություն և աղյուսակի տեսքով նշել դասագրքի այն էջերը, որտեղ կարելի է գտնել թե´ վերնագրով, թե´ բովանդակությամբ ծրագրին համա-պատասխանող նյութ, և այն էջերը, որոնցում զետեղված նյութերի վերնագրերը չեն համապատասխանում ծրագրի թեմաների վերնագրերին, բայց բովանդակությամբ մոտ են դրանց և կարող են օգտագործվել դասապրոցեսում: Նշել ենք նաև, թե ինչ աղբյուրից կարելի է գտնել դասագրքում բացակայող ծրագրային նյութը: Մենք հիմնականում նշել ենք գործածությունից դուրս եկած, բայց ուսուցիչներին լավ ծանոթ <<Pile ou Face>> դասագիրքը: Նկատի ենք ունեցել, որ դասագիրքը կարելի է գտնել դպրոցական գրադարանում: Սակայն խորհուրդ ենք տալիս ուսուցիչներին չսահմանափակվել միայն հիշյալ լրացուցիչ աղբյուրով և ջանալ գտնել ավելի նոր ու հետաքրքիր նյութեր:

Առաջարկում ենք նաև մի քանի տեքստեր, որոնք պարզեցնելուց հետո կարելի է օգտագործել տարբեր դասարաններում: Կարելի է օգտվել նաև հե-տևյալ գրականությունից.

1. Զ. Ավետիսյան, Ս. Մելիքյան, <<Արտադասարանական ընթերցանու-թյան նյութեր 5-9-րդ դասարանների համար>>.

2. Grammaire progressive du Français, niveaux debutant, intermediaire. 3. <<Recueil, Exercices et tests>>, 3-8-րդ դասարանների համար: 3-րդ և 4-րդ դասարանների դասագրքերը համապատասխանում են գոր-

ծող պետական ծրագրին: Ստորև ներկայացնում ենք 5-9-րդ դասարանների դա-սագրքերի և պետական ծրագրերի համեմատության արդյունքները:

15

5-րդ դասարան Ծրագիր Դասագրքում բացակայող թեմաների

վերաբերյալ լրացուցիչ նյութեր 5. Ընտանի և վայրի կենդանիներ 5 ժամ Կենդանաբանական այգի

Կարելի է օգտվել 1.Pile ou Face, 5 classe, N 5, Unite 1, Pile -pages 46-48, Face- pages 114- 2. Pile ou Face, 5 classe, N 6, Unite 2, Pile -page 59, Face- page 127-129 3. K. Amirian Bon voyage 2, Pages 146, 147,148, 154, 155

6.Տարվա եղանակներ 7 ժամԱրձակուրդներ

Կարելի է օգտվել 1. Pile ou Face, 5 classe, N 2, Unite 1, Pile -page 16-17, Face- pages- 77-79 2. K. Amirian Bon voyage 2, Pages 18-25, 29. 31, 33

9.Մանկական թերթեր, ամսագրեր 7 ժամ Պատմվածքներ, պատմություններ

9. Revues et journaux pour enfants

Հոդի չօգտագործման դեպքերը բայական արտահայտություններում (avoir faim, avoir froid, avoir mal...)

Կարելի է օգտվել Français 6 Précis grammatical, page 164

6-րդ դասարան

Ծրագիր Դասագրքում բացակայող թեմաների

վերաբերյալ լրացուցիչ նյութեր 6. Հայաստան 6 ժամ Աշխարհագրական համառոտ տեղե-կություններ, մայրաքաղաք Տոներ. Նոր տարի և Սուրբ ծնունդ

-Unité 10,Bonjour, Paris! Pages 155-159.

Հոդ (Article) հոդի չօգտագործման դեպքեր (շարու-նակություն) Անորոշ և մասնական հոդերի փոխա-րինումը de նախդիրով (շարունակու-թյուն)

-l’article partitif; défini, indéfini. Նայել Précis grammatical բաժինը -l’article et la préposition de. Unité 3. Նայել Précis grammatical բաժինը

16

Գոյական (Nom) հատուկ և հասարակ գոյականներ (3- 5-րդ դասարանների ուսումնական նյութի կրկնողություն և շարունակություն)

Նայել Précis grammatical բաժինը

գոյականի սեռը (genre du nom: masculin, féminin)

Նայել Précis grammatical բաժինը

գոյականի իգական սեռի կազմության հատուկ դեպքեր

Նայել Précis grammatical բաժինը

գոյականի թիվը (nombre du nom: singulier, pluriel) հոգնակի թվի կազմության առանձնա-հատկությունները

Նայել Précis grammatical բաժինը

Թվական (Adjectifs numéraux) 5-րդ դասարանի ուսումնական նյութի կրկնողություն Դասական թվականների կազմության առանձնահատկությունները (neuf- neuvième, cinq- cinquième…)

Նայել Précis grammatical բաժինը

Ցուցական դերանուններ (pronoms démonstratifs: celui, celle.... պարզ ձևեր) Հարցական դերանուններ (pronoms interrogatifs: qui, que.... պարզ ձևեր )

Նայել Précis grammatical բաժինը

1-ին խմբի բայերի խոնարհման հետ կապված ուղղագրական առանձնա-հատկությունները (manger, placer, appeler, jeter…)

Նայել Français 5 Précis grammatical pages 140-141

Մակբայ (Adverbe) 5-րդ դասարանների ուսումնական նյութի կրկնողություն

Նայել Précis grammatical բաժինը

7-րդ դասարան

Ծրագիր Դասագրքում բացակայող թեմաների

վերաբերյալ լրացուցիչ նյութեր 4. Շփում, հաղորդակցություն 4 ժամ Հեռախոս, հեռախոսային խոսակցու-թյան ընդունված կանոններ

Pile ou Face, Pile 4, Unité 4, Pile pages 42-43, Face pages 111-112

17

5. Բնապահպանություն 5 ժամՄեր երկիրը մեր տունն է

Pile ou Face, Pile 6, Unité 1, Pile, pages 56-58, Face, pages 124-126

6. Հայաստան 6 ժամՊատմական հուշարձաններ Իմ բնակավայրը, քաղաքը, գյուղը

Կարելի է օգտվել Français 6, 155, 156

8. Այցելություն բժշկին, առողջութ-յուն, հիվանդություններ, դեղատուն 5 ժամ

Pile ou Face, Pile 5, Unité 1, Pile pages 46-48, Face pages 114-116

10. Տրանսպորտ, երթևեկության կանոններ և նշաններ 5 ժամ

Կարելի է օգտվել Français 4 pages 67, 68,69 Français 8 pages 80-87,134

Հոդ (Article) Հոդի չօգտագործման դեպքերը Անորոշ և մասնական հոդերի փոխա-րինումը de նախդրով (կրկնողություն)

Կարելի է օգտվել Français 6 Précis grammatical, pages 164-165

Գոյական (Nom) Գոյականի սեռը (genre du nom: masculin, féminin) Գոյականի իգական սեռի կազմությու-նը հոդի փոփոխմամբ, վերջավորու-թյան փոփոխմամբ

Կարելի է օգտվել Français 6, Précis grammatical, pages 161-163

Գոյականի թիվը (nombre du nom: singulier, pluriel) Գոյականի հոգնակի թվի կազմության առանձնահատկությունները

Français 5, Précis grammatical, pages 131-133

-Որակական ածականների հոգնակի թվի կազմության առանձնահատկու-թյունները

Կարելի է օգտվել Français 6, Précis grammatical, pages 168

Համեմատության աստիճաններում հատուկ ձև ունեցող որակական ածա-կաններ

Կարելի է օգտվել Français 6, Précis grammatical, pages 169

Որակական ածականների տեղը նա-խադասության մեջ

Կարելի է օգտվել Français 9, Précis grammatical, page 155

Դերանուն (Pronom) Խնդիր անձնական դերանուններ (կրկնողություն)

Կարելի է օգտվել Français 6 Précis grammatical, pages 165-166

18

Ստացական դերանուններ (pronoms possessifs: le mien, le tien, le sien, la mienne, la tienne, la sienne…) Ցուցական դերանուններ (pronoms démonstratifs: celui-ci, celui-là, celle-ci, celle-là …)

Կարելի է օգտվել Français 6 Précis grammatical, pages 165-167

Ամենագործածական համադասական շաղկապներ (conjonctions de coordination: mais, ou, ni… կրկնողու-թյուն)

Կարելի է օգտվել Français 5 Précis grammaticale, page 144

8-րդ դասարան

Ծրագիր Դասագրքում բացակայող թեմաների վերաբերյալ լրացուցիչ նյութեր

6. Հայաստան 6 ժամ Պատմական տվյալներ Պատմական նշանավոր դեպքեր ու դեմքեր

Կարելի է օգտվել Français 6 155, 156

Հոդ (Article) Կրկնողություն Հոդի չօգտագործման դեպքեր բայա-կան (avoir raison, avoir peur, faire peur, prendre part) և մակբայական (à peine, avec plaisir....) արտահայ-տություններում

Կարելի է օգտվել Français 6 Précis grammatical, pages 164-165

Գոյական (Nom) Գոյականների իգական սեռի կազմու-թյունը (հատուկ դեպքեր) Գոյականների հոգնակի թվի կազմու-թյունը (հատուկ դեպքեր) Բարդ բառերի հոգնակի թվի կազմու-թյունը (madame- mesdames……, )

Կարելի է օգտվել Français 6 Précis grammatical, pages 161-163

Ածական (Adjectif)Որակական ածականների համեմա-տության աստիճանները (degrés de comparaison des adjectifs qualificatifs) (կրկնողություն)

Կարելի է օգտվելPrécis grammatical, pages 151,152,153

19

9-րդ դասարան

Ծրագիր Դասագրքում բացակայող թեմաների վերաբերյալ լրացուցիչ

նյութեր Գոյական (Nom) Գոյականի տեսակները. հատուկ (noms propres) և հասարակ (noms communs), շնչավոր (noms d’êtres) և անշունչ (noms de choses) - գոյականների իգական սեռի կազմությունը Գոյականներ, որոնք չունեն իգական սեռ (auteur, professeur…) Բարդ բառերի հոգնակի թվի կազմությունը (un chou- fleur – des choux- fleurs, une perce- neige - des perce- neige….) (կրկնողություն և շարունակություն)

Կարելի է օգտվել Français 9, Précis grammatical, pages 156,157,157,158,159,160,161

Ածական (Adjectif) Որակական ածականների գործածությու-նը որպես մակբայ Դերանվանական ածականներ

Կարելի է օգտվել Français 9, Précis grammatical, page 156

Բայ (Verbe) Պայմանական եղանակի ներկա ժամանակ (conditionnel prռsent)

Կարելի է օգտվել Français 9 Précis grammatical, page 165

Մակբայ (Adverbe) Մակբայների համեմատության աստիճան-ները (degrés de comparaison des adverbes) Մակբայների տեղը նախադասության մեջ (place des adverbes)

Կարելի է օգտվել Français 9 Précis grammatical, page 162

Ձայնարկություն (Interjection) Ամենագործածական ձայնարկություններ (Bah!, Ah!, Oh!, Bon!...)

Կարելի է օգտվել Français 9, Précis grammatical, page 165

Ծրագրի բեռնաթափումը չի նշանակում չափորոշչային պահանջների նվա-զեցում: Ծրագրի բեռնաթափումը միտված է չափորոշչային պահանջներին առավել համահունչ արդյունքների ձեռքբերմանը:

Խոսքային գործունեության բոլոր տեսակներին վերաբերող պահանջները դասարանից դասարան տարբերվում են լեզվական նյութի բարդացմամբ /թե´ քա-նակական, թե´ որակական առումով/:

20

Երրորդ դասարանում խորհուրդ է տրվում նախաայբբենական շրջանին հատկացնել 12 ժամ: Նախաայբբենական շրջանում ներմուծվում են պատրաստի խոսքային նմուշներ, քերականական կառույցներ` առանց դրանց մասին բացա-տրություններ տալու: Այս շրջանում շատ աշխատանք պետք է տանել հնչյունների ճիշտ արտասանության ուղղությամբ` կատարելով հնչյունների, բառերի անսխալ արտաբերմանը նպաստող վարժություններ: Փոքրիկ բանաստեղծությունները, եր-գերը, խաղերը նույնպես կարող են օգնել անհրաժեշտ բառապաշարի ներմուծ-մանն ու ամրապնդմանը: Դրանք լավագույն միջոց են ցածր տարիքի երեխաների մեջ լեզվի նկատմամբ հետաքրքրություն և սեր առաջացնելու, ինչպես նաև դասա-պրոցեսի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Ֆրանսերենի պետական չափորոշչում նախաայբբենական շրջանի համար նշված են առավել կարևոր հաղորդակցական թեմաները, խոսքային նմուշներն ու քերականական ձևերը:

Չորրորդ դասարանի դասագիրքը շարունակում և զարգացնում է նախորդ դասարանի ուսումնական նյութը: Քերականական նյութը և բառապաշարը պետք է ծառայեն նախորդ փուլում ձևավորված հաղորդակցական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Դասավանդման ընթացքում պետք է ուշադրության կենտրոնում պահել չափորոշչային և ծրագրային պահանջները, դասագրքերի ուսումնական նյութը ծա-ռայեցնել այդ պահանջների կատարումն ապահովելու համար:

Միջին դպրոցի դասագրքերով աշխատելիս պետք է մշտապես ձեռքի տակ ունենալ պետական բեռնաթափված ծրագիրը, համեմատել և համալրել դասագրքի ուսումնական նյութը լրացուցիչ հետաքրքիր տեղեկատվությամբ` սովորողների հե-տաքրքրությունը խթանելու և դասի արդյունավետությունը բարձրացնելու նպա-տակով: Դրա համար պետք է նախապես պլանավորել դասը` նշելով դասի կոնկ-րետ նպատակները, ընթացքը և ակնկալվող արդյունքները:

Ավագ դպրոցի բոլոր հոսքերի համար ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորվել են ֆրանսերենի նույն դասագրքերը: Տարբեր հոսքերում շաբաթա-կան ժամաքանակների, չափորոշչային և ծրագրային պահանջների տարբերու-թյամբ պայմանավորված` տարբեր են նաև դասագրքերի ուսումնական նյութի պլանավորման և մատուցման ձևերն ու ծավալները:

Գրավոր աշխատանքների վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ նկա-տառումները.

1. Երրորդ դասարանում, որպես ուսուցման առաջին տարի, խորհուրդ չի տրվում առաջին կիսամյակում անցկացնել ստուգողական աշխատանքներ: Առա-ջին կիսամյակում խորհուրդ է տրվում անցկացնել ընթացիկ տառային, բառային թելադրություններ, նպատակային արտագրություններ: Երկրորդ կիսամյակում կա-րելի է անցկացնել 2-3 նախադասությամբ թելադրություններ, թեմատիկ շարադրու-թյուններ, թեմատիկ փոքրածավալ թեստեր և այլն:

21

2. Միջին և ավագ դպրոցներում սովորողները պետք է ծանոթ լինեն գրա-վոր խոսքի տարբեր տեսակներին, կարողանան գրել թելադրություն, փոխա-դրություն, շարադրություն, թեստ, նամակ, ինքնակենսագրություն (CV), լրացնել ձևաթղթեր և այլն:

Քերականությունը և բառապաշարը բոլոր դասարաններում պետք է ուսու-ցանել համապատասխան համատեքստում` ուսումնական նյութից բխող հաղոր-դակցական խնդրի լուծման համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 25-ի N 537–Ն հրամանով հաստատված <<Հանրակրթական հիմնական ընդհանուր պե-տական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատու-թյունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների>> ընդհանրական պարզաբանումներում ասվում է. <<Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս հիմնական օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին՝ սկսած 5-րդ դա-սարանից, նախարարության կողմից երաշխավորված ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկա-յության դեպքում>>:

Երրորդ օտար լեզուն դասավանդվելու է երկրորդ օտար լեզվի գործող ծրագրերի և դասագրքերի շրջանակում, գրեթե նույն թեմատիկայով և նույն չա-փորոշչային պահանջներով՝ զարգացնել սովորողների հաղորդակցական կարողու-թյունները: Սա նշանակում է, որ նրանց պետք է զինել այնպիսի գիտելիքներով և այդ գիտելիքները գործնականում կիրառելու այնպիսի կարողություններով, որ օտարալեզու շրջապատում տարբեր իրադրություններում կարողանան շփվել և հաղորդակցվել:

Հարգելի´ գործընկերներ, նոր ուսումնական տարվան վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն դուք կարող եք ստանալ` այցելելով Կրթության ազգային ինս-տիտուտի www.aniedu.am կայք:

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

2012-2013 ուստարում ՀՀ ԿԳ նախարարության կողմից հանրակրթական դպրոցում գործածության են երաշխավորված գերմաներենի հետևյալ դասա-գրքերը.

1. Մ. Աստվածատրյան, 3-րդ դասարան, <<Մակմիլան-Արմենիա>>, 2008: 2. Մ. Աստվածատրյան, 4-րդ դասարան, <<Մակմիլան-Արմենիա>>, 2009: 3. Կ. Հովհաննիսյան, 5-րդ դասարան, <<Զանգակ-97>>: 4. Կ. Հովհաննիսյան, 6-րդ դասարան, <<Զանգակ-97>>, 2009: 5. Ի. Բիմ - Գերմաներեն, 7-րդ դասարան, <<Անտարես>>, 2008: 6. Ի. Բիմ - Գերմաներեն, 8-րդ դասարան, <<Անտարես>>, 2009: 7. Ի. Բիմ - Գերմաներեն, 9-րդ դասարան, <<Փյունիկ-Մակմիլան>>, 2010:

22

8. Գերմաներեն, 10-րդ դասարանի <<Զանգակ>>, 2010: 9. Գերմաներեն, 11-րդ դասարան, <<Զանգակ>>, 2010: 10. Գերմաներեն, 12- րդ դասարան, <<Զանգակ>>, 2011: Ավագ դպրոցի բոլոր հոսքերի համար ՀՀ ԿԳ նախարարության կողմից

երաշխավորվել են նույն դասագրքերը: Տարբեր հոսքերում շաբաթական ժամա-քանակների տարբերությամբ պայմանավորված` տարբեր են նաև դասագրքերի ուսումնական նյութի պլանավորման և մատուցման ձևերն ու ծավալները:

Խորհուրդ է տրվում 3-րդ դասարանում 12 ժամ հատկացնել նախաայբ-բենական շրջանին: Նախաայբբենական շրջանում ներմուծվում են պատրաստի խոսքային նմուշներ, քերականական կառույցներ` առանց դրանց մասին բացա-տրություններ տալու: Այս շրջանում շատ աշխատանք պետք է տանել հնչյուննե-րի ճիշտ արտասանության ուղղությամբ` կատարելով հնչյունների, բառերի ան-սխալ արտաբերմանը նպաստող վարժություններ: Փոքրիկ բանաստեղծություն-ները, երգերը, խաղերը նույնպես կարող են օգնել անհրաժեշտ բառապաշարի ներմուծմանն ու ամրապնդմանը: Դրանք լավագույն միջոց են ցածր տարիքի երեխաների մոտ լեզվի նկատմամբ հետաքրքրություն և սեր առաջացնելու հա-մար: Նախաայբբենական շրջանում խորհուրդ չի տրվում տառուսուցման հետ կապված որևէ աշխատանք կատարել:

Առաջարկվում է 3-րդ դասարանում թեմատիկ մեկ գրավոր աշխա-տանք անցկացնել միայն 2-րդ կիսամյակում, իսկ կիսամյակի վերջում` կիս-ամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք: Առաջին կիսամյակի համար նա-խատեսված են մարզողական-ուսուցողական գրավոր աշխատանքներ աշխա-տանքային տետրերում: 4-րդ և 5-րդ դասարաններում գրավոր աշխատանքները տրվում են հենց առաջին կիսամյակից:

2007 թվականին ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված 3-9-րդ դասարանների ծրագրերը և չափորոշիչները բեռնաթափվել են համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 19.01.2011թ. հ. 30-Ա/Ք հրամանի:

Լրամշակված ծրագրերի և գործող դասագրքերի համեմատությունը ցույց է տալիս, որ դասագրքերը հիմնականում ընդգրկում են ծրագրային նյութը: Դա-սագրքերում կան ուսումնական որոշ նյութեր, որոնց վերնագրերը բառացի չեն արտահայտված ինչպես ծրագրում, բայց բովանդակությամբ համապատասխա-նում են: Կարևոր է նշել նաև այն, որ դասագրքերում ներկայացված թեմաների հա-ջորդականության համապատասխանությունը ծրագրի հաջորդականությանը պար-տադիր չէ:

3-րդ, 4-րդ և 5-րդ, 6-րդ դասարանների դասագրքերի և ծրագրերի միջև տարբերություններ չկան: Ծրագրում ներկայացված և´ թեմաները, և´ քերականա-կան նյութը համապատասխանում են միմյանց: Նույնը չի կարելի ասել Ի. Լ. Բիմի հեղինակությամբ 7-9-րդ դասարանների դասագրքերի մասին: Երեք դասարաննե-րի դասագրքերում ընդգրկված թեմաները, լեզվական նյութը և բառապաշարը մա-

23

սամբ է համապատասխանում առարկայի ծրագրային պահանջներին և բովան-դակային միջուկին:

Այդ բացը լրացնելու համար առաջարկվում է նոր նյութեր փնտրել գործա-ծությունից դուրս եկած 7-10-րդ դասարանի /1997-2001/ դասագրքերում:

Ուսուցչին խորհուրդ է տրվում, որպես գեղարվեստական գրականության հատվածներ, օգտվել ադապտացված հեքիաթներից, գերմանախոս ժողովուրդնե-րի լեգենդներից, ասքերից, ինչպես նաև դասագրքերում առկա, բայց ծրագրով չնախատեսված թեմաների յուրացման նպատակով դասագրքերում տեղ գտած /7-9-րդ դասարաններ / տեքստերից:

Ներկայացնում ենք 7-9-րդ դասարանների ծրագրերի և գործող դասագրքե-րի համեմատությունը:

7-րդ դասարան

Ծրագիր Դասագիրք Մեթոդական օգնություն

Նախասիրություններ 5 ժամ Հեռուստատեսային հաղոր-դումներ Համակարգիչ, E-Mail

Դասագրքում թեման բացակայում է:

Դասագրքում բավակա-նին շատ նյութեր կան ա-մառային արձակուրդների մասին: Խորհուրդ է տըր-վում որոշակի բառապա-շարի ներմուծումից հետո աշակերտներին հանձնա-րարել պատմել /կամ գրել/ իր կողմից ամենասպաս-ված հեռուստատեսային հաղորդման, սիրած հա-մակարգչային խաղի մա-սին, ապա էլեկտրոնային նամակ գրել արտասահ-մանում ապրող իրենց ըն-կերոջը կամ հարազա-տին` պատմելով իր այդ նախասիրությունների մասին:

Առօրյա կյանք, դպրոց 5 ժամ Գրադարանում Այցելություն թանգարան

Դասագրքում թեման բացակայում է:

Թեման ուսումնասիրվել է նախորդ դասարաննե-րում, տվյալ դեպքում այն պետք է ուսումնասիրել իրադրային, գործնական հանպատրաստից երկ-

24

խոսությունների միջոցով: Դասը կարելի է անցկաց-նել դպրոցական գրադա-րանում

Շփում, հաղորդակցություն 4 ժամ Հեռախոս, հեռախոսային խոսակցության ընդունված կանոններ

Դասագրքում թեման բացակայում է

Կարելի է օգտվել 1999թ. գերմաներենի 6-րդ դա-սարանի դասագրքից, էջ 44-55.

Այցելություն բժշկին, առող-ջություն, հիվանդություններ, Դեղատուն 5 ժամ

Դասագրքում թեման բացակայում է

Խորհուրդ է տրվում օգ-տվել այլ դասագրքերում առկա տեքստերից և խոսքային վարժություն-ներից: /Օր.1999թ. 6-րդ դասարանի դասագրքից, էջ 111/

Հայաստան 6 ժամ Իմ բնակավայրը, քաղաքը, գյուղը

Ընդգրկված են հետ-ևյալ ենթաթեմաները և բառապաշարը, բայց ոչ Հայաստանի մասին: Իմ հայրենիքը, -էջ 15-18 -Էջ 33-34 1 ժամ -էջ 44-46 1 ժամ Գյուղում, էջ 80-98,

Նշված նյութն ուսումնա-սիրվել է նախորդ դասա-րաններում, տվյալ դեպ-քում այն պետք է ուսում-նասիրել իրադրային, գործնական հանպատ-րաստից երկխոսություն-ների միջոցով, կապելով թեման կոնկրետ իրենց բնակավայրի հետ

Երկիրը, որի լեզուն սովո-րում եմ 6 ժամ Նշանավոր դեմքեր. հայտնի գրողներ, երգահաններ

-Գերմանախոս երկրներ, էջ 10-13 1 ժամ, էջ 18-19, 1 ժամ -Գերմանիայի քա-ղաքները, էջ 38-44

Ուսուցիչը կարող է օգտա-գործել աշխարհագրա-կան տեղանունները, այդ վայրերի հետ կապված նշանավոր մարդկանց

Գեղարվեստական գրակա-նության ադապտացված հատվածներ 5 ժամ

Դասագրքում բացա-կայում է:

Ուսուցիչը այս բացը կա-րող է լրացնել, համապա-տասխանեցնելով դրանց բարդությունն ու ծավալը իր աշակերտների գիտե-լիքներին և կարողու-թյուններին

25

Տեքստեր՝ ունկնդրելու և խոսելու համար պարզեցված (ադապտաց-ված) հատվածներ գեղարվես-տական երկերից, հեքիաթնե-րից ձայնագրություններ և տե-սաֆ իլմեր հատվածներ գիտահանրա-մատչելի գրականությունից

Դասագրքի բացը կարելի է լրացնել <<Գերմանե-րենի թելադրությունների և փոխադրությունների ժողովածուի>> տեքստե-րով

Թվական (die Zahlwörter) Թվականների կազմությունը, բարդ թվականներ, քանակական (Kardinalzahlen) և դասական (Ordnungszahlen) թվականներ։ (Կրկնություն)

Դասական թվականների կազմությունը հայտնի է աշակերտներին, հարկա-վոր է ուշադրությունն ուղ-ղել թվականի` որպես որոշիչ կիրառման և հո-լովման վրա:

Ածականների հոլովումը - alle, beide, keine Դերանունների հետ գործած-վող ածականների հոլովումը Ածականների ուժեղ հոլովու-մը (առանց ուղեկցող բառերի) junger Mann, junge Frau, kleines Kind junge Männer (Frauen, Kinder)

Դասագրքում առանձ-նակի անդրադարձ չկա թեմային

Տեքստերում և վարժու-թյուններում բազմիցս առնչվում ենք այս քերա-կանական երևույթներին: Կարելի է ուշադրությունը հրավիրել, բացատրել, ապա կիրառել բանավոր խոսքում, բայց մյուս կող-մից էլ կարելի է ակտի-վացնել որպես կայուն լեզ-վական միավորներ

Հարաբերական դերանուն-ներ wer, was

Համեմատություն անց-կացնել իրենց հայտնի հարցական դերանուննե-րի հետ, բացատրել հա-րաբերական դերանուն-ների կիրառությունը որ-պես շաղկապ

26

Gegenűber, entgegen նոր նյութ Սեռական հոլով պահանջող նախդիր wegen,während, trotz

Քերականական հա-տուկ վարժություններ դասագրքում չեն ընդգրկվել:

Կարելի է նյութն ակտի-վացնել ինչպես բանա-վոր, այնպես էլ գրավոր վարժությունների միջո-ցով: Ցանկալի է օգտվել այլ աղբյուրներից

Gegenűber, entgegen նոր նյութ Սեռական հոլով պահանջող նախդիր wegen,während, trotz

Բացակայում է թեման:

Ուսուցիչը նյութն ուսում-նասիրելու համար պետք է օգտվի այլ ուսումնա-օժանդակ քերականա-կան ձեռնարկներից

8-րդ դասարան

Շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ, որից 13 ժամ հատկացվում է կրկնությանը, քննարկումներին, թեմատիկ և գրավոր աշխատանքների նախա-պատրաստմանը:

Ծրագիր Դասագիրք Մեթոդական օգնություն

Մարդկային հարաբերու-թյուններ 6 ժամ Իմ բարեկամներն ու ազգա-կանները

Ենթաթեման բացա-կայում է դասագրքում:

Դասի մուտքի կազմա-կերպման, ջերմացնող վարժությունների կա-տարման ժամանակ են-թաթեմայի վերաբերյալ կարելի է ներմուծել և ակ-տիվացնել լրացուցիչ բա-ռապաշար:

Իմ սիրելի զբաղմունքը և հետաքրքրությունները 4 ժամ Համակարգիչ Հավաքածուներ և այլն

Թեման բացակայում է դասագրքում:

Թեմայի վերաբերյալ բազմաթիվ նյութեր կա-րելի է գտնել <<Juma>> ամսագրի տարբեր հա-մարներում, ինչպես նաև գերմաներենի 9-րդ դա-սարանի 2001թ. դասա-գրքում / էջ 55-71 /:

Աշխատանք, մասնագի-տություն 6 ժամ

Դասագրքում թեմա-յին առնչվող մի նյութ չկա:

2001 թ. գերմաներենի 10-րդ դասարանի դասա-գրքում /էջ21-38/ 7 դասի համար նյութ է պարու-

27

նակում: Թեմայի վերա-բերյալ բազմաթիվ նյութեր կարելի է գտնել <<Juma>> ամսագրի տարբեր հա-մարներում

Շփում, հաղորդակցություն 4 ժամ Ինտերնետը մեր կյանքում Հեռուստատեսություն, ռադիո

Դասագրքում թեմա-յին առնչվող նյութ չկա:

Թեման կարելի է ուսու-ցանել հարցախույզ անց-կացնելու ձևով. հավաքել կարծիքները, /գրի առնել/ ապա Վենի դիագրամի օգնությամբ ամփոփել դրանք:

Բնապահպանություն 5 ժամ Հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ

Գերմաներենի 9-րդ դա-սարանի 2001թ. Դասա-գրքում /էջ 103-120/ շատ հետաքրքիր տեքստերի միջոցով կարելի է կազ-մակերպել թեմայի ուսու-ցումը:

Հայաստան 6 ժամՊատմական տվյալներ Պատմական նշանավոր դեպքեր ու դեմքեր

Գլուխ 2, 1 ժամ, էջ 77 Դասագրքի բացը կարե-լի է լրացնել հատկապես գերմանահայկական կապերին նվիրված նյու-թերով:

Երկիրը, որի լեզուն սովո-րում եմ 6 ժամ Սովորույթներ, ավանդույթ-ներ, ազգային տոներ

Գլուխ 4, 1 ժամ, էջ 153 - 154

Կարելի է հանձնարարել` պատրաստել և ներկա-յացնել ռեֆերատի ձևով: Համացանցում այս թե-մայով նյութերն առատ են:

Մարզաշխարհ 5 ժամ Մարզական մրցումներ, օլիմպիական խաղեր

Թեման բացակայում է դասագրքում:

Օգտվել գերմաներենի 9-րդ դասարանի /2001թ./ դասագրքից /էջ 27-39 /, ինչպես նաև գերմանա-լեզու թերթերից, ամսա-գրերից և համացանցից:

Գեղարվեստական գրակա-նության ադապտացված հատվածներ 6 ժամ

Ուսուցիչներն ունեն բազ-մաթիվ նման նյութեր, ինչպես նաև երգեր,

28

ոտանավորներ, հեքիաթ-ներ ու պատմվածքներ:

9-րդ դասարան

Ծրագիր Դասագիրք Մեթոդական

օգնություն Անհատականություն, սեփական ոճ 6 ժամ Հանգիստ, ժամանց և ժամանակի ճիշտ օգտագործում Շրջակա միջավայրը և երկիրը 5 ժամ Պահպանել շրջապատը, բնությունը. անտառը, ջրի պաշարները, Տիեզերքը և երկիրը Հայաստան 7 ժամ Նշանավոր դեմքեր. գրող-ներ, երաժիշտներ, գիտնա-կաններ և այլն Ազգային խոհանոց (հայկա-կան, գերմանական և այլն) Առողջ ապրելակերպ` 5 ժամԱռողջ մարմին, առողջ ոգի Լրագրեր, լուրեր, թերթի հոդվածներ 5 ժամԳեղարվեստական գրակա-նությունից ադապտացված հատվածներ

Կարելի է օգտագոր-ծել դասագրքի 2-րդ գլխի տեքստերը: Թեման բացակայում է դասագրքում: Թեման բացակայում է դասագրքում:

Այս երկու թեմաները ար-ծարծվում են միջին դըպ-րոցի բոլոր դասարան-ների դասագրքերում Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ինքն ընտրել իր դասարանին հետաքրքը-րող ճանաչողական նյու-թը և դրա հիման վրա պլանավորել թեմաների ուսուցումը Ուսուցիչը կարող է ուսու-ցողական նյութեր գտնել տվյալ նշանավոր մարդու մասին ինչպես այլ գրքե-րից, այնպես էլ համա-ցանցից Համացանցից կարելի է ընտրել բազմաթիվ նյու-թեր Թեման կարելի է ուսու-ցանել բանավեճի ձևով Նյութերի ընտրությունը թողնվում է ուսուցչին

Նոր նյութ Ածականի հոլովումը անորոշ հոդի, ցուցական

Անորոշ հոդից հետո ա-ծականի հոլովումն ու-սուցանվել է նախորդ դասարաններում, այժմ

29

դերանունների և ժխտական դերանունների հետ Die Deklination der Adjektive mit dem unbestimten Artikel und mit dem Possessivpronomen mein, dein, sein և kein

կարելի է կրկնել և ակ-տիվացնել տարբեր տեքստերում և վարժու-թյուններում հանդիպող ստացական դերանուն-ներից հետո ածականի հոլովումը

Bruchzahlen Դասագրքում թեման ընդգրկված չէ:

Ուսուցիչը կարող է օգտ-վել այլ գրքերից

- Բարդ բայեր (Wortbildung) Նույն նախածանցները` կախված իմաստից բաժան-վող և չբաժանվող, շեշտված և անշեշտ, օրինակ` durch-, űber, -um-, unter-, wieder

Նյութը կարելի է ակտի-վացնել խոսքային տար-բեր տիպի վարժությու-նների կատարումով: Դասագրքում քերակա-նական այս երևույթը տարբեր տիպի տեքս-տերում և վարժություն-ներում կարելի է հանդի-պել

Փոխակարգում das Lernen, das Grűne u.a.

Նյութի յուրացումը կա-րելի է ակտիվացնել խոսքային տարբեր տիպի վարժությունների կատարումով

Անուշ Խաչիկյան

Ժանետա Բաղդասարովա Սուսաննա Լալայանց

Կարինե Պողոսյան Հասմիկ Օհանյան

Զեմֆիրա Ավետիսյան Տատյանա Միքայելյան

Սաթենիկ Հայթյան

30

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՄԱՅՐԵՆԻ

Նոր ուսումնական տարվա նախաշեմին տարրական դասարանների ու-սուցիչներին սպասում են մի շարք նորույթներ` առարկայական ծրագրերի, մե-թոդական ուղեցույցների, ուսումնաօժանդակ նյութերի և գնահատման համա-կարգի վերաբերյալ:

2012- 2013 ուստարում ՀՀ հանրակրթական դպրոցի տարրական դասա-րաններում <<Մայրենի>> առարկայի ուսուցումը կիրականացվի ՀՀ ԿԳ նախա-րարության կողմից երաշխավորված նախորդ տարվա դասագրքերով` բացա-ռությամբ չորրորդ դասարանի դասագրքերի. այս տարի կշրջանառվեն դրանց լրամշակված հրատարակությունները:

/1. Կ. Թորոսյան և ուր., <<Մայրենի-4>> դասագիրք, <<Մանմար>>, 2. Դ. Գյուրջինյան և ուր., <<Մայրենի-4>>, <<Էդիթ Պրինտ>>/։ Ի կատարումն ՀՀ կրթության և գիտության նախարարի` 19.01.2011 թվա-

կանի N 30-Ա/Ք <<Հանրակրթական առարկաների վերանայման, լրամշակման և (կամ) բեռնաթափման ենթակա չափորոշիչների և ծրագրերի ցանկը և ժամա-նակացույցը հաստատելու մասին>> հրամանի` ԿԱԻ մասնագետների կողմից ստեղծված հանձնախումբն իրականացրել է տարրական դպրոցի <<Մայրենի>> առարկայի չափորոշիչների և ծրագրերի վերանայման ու բեռնաթափման աշ-խատանքներ:

Չափորոշչի ու ծրագրերի վերանայման (բեռնաթափման) հիմքում ընկած են <<Մայրենի>> ուսումնական առարկայի դասավանդման հետևյալ դրույթները.

1. Մայրենիի համակցված դասընթացը պետք է նպաստի ոչ այնքան լեզ-վաքերականական գիտելիքների հաղորդմանը, որքան դրանք գործնական մի-ջոց ծառայեցնելուն` լեզվամտածողության ձևավորման, գրագետ խոսք կառուցե-լու կարողությունների ձևավորմանը: Ուստի մայրենիի դասավանդման նպա-տակներից կարևորագույնը աշակերտների ընթերցողական կարողությունների զարգացումն է և գեղարվեստական տեքստի լիարժեք ընկալման համար պայ-մանների ապահովումը:

2. Լեզվական նյութը պետք է ուսուցանել ըստ մատչելիության, կապակց-ված խոսք կառուցելուն նպաստող դերի` հաշվի առնելով լեզվի գործնական ուղղվածությունը և հաղորդակցական կարողությունների զարգացման պահանջ-ները: Դրանցից ելնելով` բեռնաթափման աշխատանքների ժամանակ չափորո-շիչներում և ծրագրերում կարևորվել են լեզվական այն երևույթներն ու հասկա-ցությունները, որոնք ունեն գործնական նշանակություն և նպաստում են ճիշտ խոսք կառուցելու, մայրենի լեզվով ազատ հաղորդակցվելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև խթան են ստեղծագործական ունակությունների զարգացման համար:

Հետևությունն այս է. չափազանց կարևոր է մայրենիի ժամերը բեռնաթա-փել քերականական գիտելիքատվությունից և ուշադրությունը սևեռել տեքստի

31

վրա կատարվող աշխատանքին: Լեզվական և գրական գիտելիքները տրվում են նվազագույն չափով՝ առանց գիտական եզրույթներով և սահմանումներով ծանրա-բեռնելու, իսկ ուսուցումը կատարվում է հիմնականում գործնական եղանակով։

Բեռնաթափման և լրամշակման արդյունքում, համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. օգոստոսի 29-ի N 1 000-Ա/Ք հրամանի, հաստատ-վել են հանրակրթական հիմնական դպրոցի Մայրենի առարկայական չա-փորոշիչներն ու ծրագրերը: Այս ուսումնական տարվանից գործածության մեջ են դրվում տարրական դպրոցի <<Մայրենի>> առարկայի բոլոր դասարանների լրա-մշակված չափորոշիչներն ու ծրագրերը, որոնց ուսուցիչը կարող է տեղեկանալ ԿԱԻ www.aniedu.am կայքում:

Չափորոշչում և ծրագրերում կատարված փոփոխությունների մասին ներ-կայացնենք առավել կոնկրետ:

Ծրագրի` <<Կարդալու հմտություններ>> և <<Կարդացածի ընկալում, աշ-խատանք տեքստի շուրջ>> բաղադրիչներում հստակեցվել և մանրամասնվել են կարդալու որակական հատկանիշների պահանջները, <<Գործունեության տեսակ-ներ>> սյունակում տրվել են ավելի կոնկրետ ուղղորդումներ:

Ծրագրի` <<Հասկացողություն տեքստի մասին>> բաղադրիչը միավորվել է <<Կապակցված խոսք>> բաղադրիչին` վերանվանվելով <<Խոսք և հաղորդակ-ցում>>: Միավորման հետևանքով որոշ պահանջներ թեթևացվել են` շեշտադրելով աշակերտների հաղորդակցական կարողությունները:

Ծրագրի` <<Գրականագիտական տարրական գիտելիքներ>> բաղադրիչը վերանվանվել է <<Գրական տարրական գիտելիքներ>>:

Հայոց լեզվի ծրագրում լեզվաբանության բաժինների անվանումները (<<Հնչյունաբանություն>>, <<Բառագիտությու>>, <<Ձևաբանություն>>, <<Շարա-հյուսություն>>) որպես գլխաբառ- ենթավերնագիր չեն ներկայացվում` այդ բա-ժիններից ուսուցանվող գիտելիքներին առավել գործնական ուղղվածություն տալու նպատակադրումով:

Չափորոշչից և ծրագրից հանվել են տարրական դպրոցին ոչ մատչելի այնպիսի հասկացություններ և եզրույթներ, ինչպիսիք են`

• մենիմաստ և բազմիմաստ բառեր, • նախածանց, վերջածանց, • քանակական և դասական թվականներ, • շաղկապ, ձայնարկություն, • դատողական տեքստ: Ի դեպ, առաջին հայացքից թեթև միջամտություն թվացող այս մոտեցումը

կնպաստի դասավանդման գործընթացը զերծ պահել քերականական ուղղվա-ծությունից:

Ինչ վերաբերում է վերոնշյալ փոփոխությունների և գործող դասագրքերի համապատասխանությանը, ապա հարկ է փաստել. տարրական դպրոցի ծրա-գրերը ներկայացված են հետևյալ բաժանումներով՝ ընթերցանություն (իր տար-բեր բաղադրիչներով), լեզվական և գրական տարրական գիտելիքներ, կա-

32

պակցված խոսքի ուսուցում և առարկայական ինտեգրում, ծրագրի այս են-թաբաժիններին առանձին ժամեր հատկացված չեն, քանի որ սրանց պահանջ-ներն իրականացվում են ուսումնական ողջ գործընթացում՝ առանձին տեքստերի շուրջ տարվող աշխատանքների համատեքստում: Ուսուցիչների համար այս պա-հանջների կատարումն ավելի դյուրին դարձնելու նպատակով ստեղծված է <<Մայ-րենի>> վերնագրով մեթոդական ձեռնարկ (<<Զանգակ-97>> հրատ., 2011թ.), որտեղ ներկայացված են մայրենիի դասերի արդյունավետ ուսուցմանը միտված մեթոդական ցուցումներ և 2-4-րդ դասարանների թեմատիկ պլանավորումներ:

Ձեռնարկի թեմատիկ պլանավորումների բաժնում տրվում են ոչ միայն ուսուցանվող նյութին հատկացված ժամաքանակները, այլև՝ նպատակներն ու ուսումնառության ընթացքում ակնկալվող արդյունքները:

Դասավանդման գործնական ուղղվածությունն ապահովելու նպատակով լեզվական նյութի ուսուցումն ուղղախոսական, ուղղագրական, քերականական գի-տելիքներ հաղորդելու ոչ արդյունավետ միտումից անհրաժեշտ է անցում կատարել խոսքային գործունեության իրականացմանը, այսինքն` զարգացնել բազմապիսի խոսքային իրադրություններում սովորողների հաղորդակցական կարողություննե-րը, զանազան թեմաների շուրջ ինքնուրույն բանավոր ու գրավոր խոսք կառուցելու հմտությունները, իրենց մտքերը, գիտելիքները, հույզերն ու զգացումները ազա-տորեն և լեզվաքերականական ճիշտ ձևավորումով արտահայտելու ունակություն-ները։ Այս առումով դասագրքերում էական փոփոխություններ կատարելու ան-հրաժեշտություն չի առաջացել, պարզապես փոխվել են մայրենիի դասավանդման նպատակների շեշտադրումները: Ուստի հարկ է, որ ուսուցիչներն իրենց աշխա-տաոճում իրականացնեն համապատասխան փոփոխություններ:

Տարրական դպրոցում հայոց լեզվի և ընթերցանության միասնացված ուսու-ցումն ընձեռում է լայն հնարավորություններ՝ նյութի յուրացումը գերազանցապես գործնական ճանապարհով ապահովելու համար։ Քերականության ուսուցումը պետք է հանգեցվի ոչ թե քերականական կանոններն ու սահմանումներն անգիր անելուն, այլ քերականական ձևերը խոսքում ճիշտ և տեղին կիրառելուն։ Այդ նպատակադրումով էլ առաջին դասարանի ծրագրային նյութից հանվել է <<Անձ և իր, առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր, դրանց առաջադրվող հարցերի իմացություն>> թեման (այն տեղափոխվել է երկրորդ դասարան), թեև առաջին դասարանի մայրենիի դասագրքում այդ փոփոխությունն առայժմ արտացոլված չէ: Իսկ չորրորդ դասարանի բարեփոխված ծրագրում ներառվել է <<բարդ նախադասություն>> հասկացությունը:

Լեզվական տարբեր իրողություններ ուսումնասիրելու նյութ է ծառայում տեքստը, որի մեջ դրսևորվում և փոխադարձ կապերի ու կախվածությունների մեջ երևում են լեզվական տարբեր մակարդակների միավորները, դրանց բնորոշ լեզվաքերականական առանձնահատկություններն ու օրինաչափությունները։ Կար-ծում ենք՝ ուսուցիչը գործնականում կարող է տեքստերի շուրջ տարվող աշխա-տանքների շարքում տեղ տալ նաև բարդ նախադասությունների կառուցվածքային

33

տարբերությանը՝ հենվելով պարզ նախադասությունների վերաբերյալ աշակերտ-ների գիտելիքների վրա:

Լեզվի գործնական ուսուցման նպատակադրումը պահանջ է ներկայացնում ուսուցման բովանդակության մեջ առանձնահատուկ տեղ տալու բառին ու նրա իմաստին, ճիշտ բառօգտագործմանը, բառերի իմաստային և քերականական կա-պակցելիությանը, բառերի փոխաբերական կիրառությանը, նախադասությունների կառուցման մեջ բառերի և բառաձևերի դերին։ Սա նպաստելու է ինչպես կապակց-ված խոսք կազմելու հմտությունների ձևավորմանը, բառապաշարի հարստացմա-նը, այնպես էլ սովորողների ճանաչողական կարողությունների, աշխարհընկալ-ման, տրամաբանական մտածողության զարգացմանը և իմացական դաշտի ընդլայնմանը։

Բարեփոխված ծրագրերում հատկապես մեծ ուշադրություն է դարձվում հաղորդակցական կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Կա-րևոր պահանջ է լեզվագործածության ուսուցումը հաղորդակցման տարբեր պայ-մաններում։ Այստեղ առաջնահերթ նշանակություն ունեն ուսումնական գործու-նեության այն ձևերը, որոնք պետք է հնարավորություն տան զարգացնելու սովո-րողի խոսքային կարողությունները՝ կախված կոնկրետ իրադրությունից, խոսո-ղի նպատակից, ունկնդիրների (լսարանի) առանձնահատկություններից և այլ հանգամանքներից։ Թեև այս պահանջներն առանձին առաջադրանքների տես-քով արտացոլված են գործող դասագրքերում, սակայն ուսուցիչներին առավել օգնելու նպատակով 2011թ, հրատարակվեց և դպրոցներին անվճար տրամա-դրվեց Կ. Թորոսյանի, Գ. Թերզյանի, Հ. Խաչատրյանի <<Խոսք և հաղորդակ-ցություն>> մեթոդական ձեռնարկը, որը կօգտագործվի ծրագրի՝ <<Խոսք և հա-ղորդակցում>> ենթաբաժնի վերոհիշյալ պահանջներն իրականացնելու նպա-տակով:

Աշակերտների գործնական աշխատանքը մայրենիից մի ոլորտ է, որտեղ շաղկապվում են գիտելիքն ու կարողությունը, տեսությունն ու պրակտիկան: Նոր ուսումնական տարում ուսուցիչների մեթոդական գրադարանը կհարստանա մի շատ անհրաժեշտ ձեռնարկով՝ <<Գործնական աշխատանքները մայրենիից>>: Ձեռնարկի նպատակն է՝ օգնել տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին՝ կազմակերպելու աշակերտների ուսումնահետազոտական գոր-ծունեությունը, սովորեցնել նրանց մտածել, առանձնացնել գլխավորը երկրոր-դականից, կատարել ինքնուրույն մտահանգումներ: Ձեռնարկում ընդգրկված են մեթոդական երաշխավորություններ՝ տարրական դասարանների <<Մայրենի>> առարկայից գնահատման համակարգի բաղադրիչներից մեկի՝ գործնական աշ-խատանքների բովանդակության, դրանց կիրառման մեթոդների վերաբերյալ: Տրված են նաև մեկնաբանություններ՝ աշակերտների գործնական, հետա-զոտական, նախագծային աշխատանքների տեսակների ընդհանրությունների և առանձնահատկությունների մասին:

2012 թ. հրատարակվեցին <<Ուսուցանող գրավոր աշխատանքները տարրական դասարաններում>> ձեռնարկները I-II, III-IV դասարանների հա-

34

մար, որոնցում տրված են տարրական դասարաններում գործածվող գրավոր աշխատանքների բոլոր տեսակները (արտագրություն, թելադրություն, փոխա-դրություն, շարադրություն), ինչպես նաև դրանց ճիշտ կիրառման վերաբերյալ մեթոդական երաշխավորություններ:

2012-2013 ուստարում ընթացիկ գնահատման միավորային բաղադրիչի և դրա ենթատեսակների հետ կապված փոփոխություններ չեն նախատեսվում:

Շարունակվում է ուսուցանող գնահատում բաղադրիչի ներդրման գործըն-թացը: Հարկ ենք համարում հիշեցնել ուսուցանող գնահատման էությունը՝ նպա-տակ ունենալով ուսուցչությանը զերծ պահել աշակերտների ամենօրյա պատաս-խանները նիշով գնահատելու արատավոր պրակտիկայից:

Ուսուցանող գնահատումը սովորողի կրթական առաջընթացի նպատա-կով դասավանդման և ուսումնառության ընթացքի որակական աշխատանքն է: Ընթացիկ գնահատման նոր համակարգում առանձնակի շեշտադրվում է աշա-կերտի հետ կատարվելիք կանոնակարգված ուսուցողական աշխատանքը, որն անվանում են ուսուցանող գնահատում: Այդ աշխատանքն ունի զուտ ուսուցանող բնույթ և կիրառվում է միավորային գնահատումների միջև ընկած ժամանակա-հատվածներում: Այստեղ աշակերտի ձեռքբերումները համեմատվում են կրթա-կան պահանջների և նրա նախկին ձեռքբերումների հետ միայն և չեն համե-մատվում մյուս աշակերտների ձեռքբերումների հետ: Այս դեպքում ուսուցիչը, ինչպես նաև աշակերտը, պարզում են կատարված աշխատանքում տեղ գտած թերություններն ու սխալները և նշում դրանց վերացման ուղիները: Այդ աշխա-տանքի հիմնական նպատակն է` արվածի արժևորման, հետադարձ կապով վերլուծման և քննարկումների միջոցով նպաստել աշակերտի կրթական առաջ-ընթացին: Հասկանալի է, որ նման մոտեցման պարագայում աշակերտի աշ-խատանքի որևէ թվանշանային գնահատում չի ծառայի առաջադրված նպա-տակին:

Ուսուցանող գնահատումը հնարավորություն է տալիս ուսուցչին պարզելու ուսումնական գործընթացում յուրաքանչյուր աշակերտի, խմբի, դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, խոչընդոտները, բացթողումները, և իրա-վիճակի վերլուծությունից հետո մշակել գործողությունների հետագա քայլերը` յուրաքանչյուր սովորողի, խմբի կամ դասարանի ընթացիկ առաջադիմությունը բարելավելու նպատակով:

Գնահատման այս ձևի կարևոր առանձնահատկությունը հետադարձ կա-պի առկայությունն է: Հետադարձ կապը մեկնաբանությունների, վերլուծություն-ների միջոցով պետք է հանգեցնի դասավանդման ընթացքում ծագած թերու-թյունները շտկող գործողությունների: Այդ դեպքում սովորողը համեմատվում է հիմնականում ինքն իր հետ` պարզելով իր առաջընթացը:

Սովորողներն ուսուցչի, ինքնագնահատման ու փոխադարձ գնահատում-ների միջոցով պարզում են տվյալ ուսումնական նյութի յուրաքանչյուր քայլի յուրացման աստիճանը և իրենցից յուրաքանչյուրի առաջադիմության իրական պատկերը:

35

<<Մայրենի>> առարկայից ուսուցանող գնահատում իրականացնելու նպատա-կով` կարելի է օգտագործել աշխատանքների հետևյալ տեսակներն ու ձևերը.

• բանավոր հարցում • գրավոր աշխատանք • գործնական աշխատանք • տնային աշխատանք • խմբային կամ համագործակցային աշխատանք • ինքնագնահատում • փոխադարձ գնահատում • սովորողի ուսումնական թղթապանակ Կարևորելով ուսուցչի տեղեկացված լինելու իրավունքը, մասնագիտական

դաշտում առաջընթաց ապրելու, մանկավարժական նորույթներով նրանց զինե-լու ժամանակի պահանջը` առաջարկում ենք ակտիվացնել համագործակցությու-նը ԿԱԻ համացանցային կայք-էջի հետ: Ուսուցչին տրված է իր խոսքը լսելի դարձ-նելու, իրեն հուզող հարցերի մասին բարձրաձայնելու, ճշգրտված ու հստակ տե-ղեկույթ ստանալու լայն հնարավորություն: ԿԱԻ-ին ակնկալում է ուսուցիչների ակ-տիվությունն ու համագործակցությունը՝ իրենց հետաքրքրող հարցերի, լավագույն փորձի և մանկավարժական ոլորտի բազմաբնույթ խնդիրների կապակցությամբ հեռահար շփման հնարավորությունների օգտագործումը համացանցային կայքի /www.aniedu.am/ միջոցով:

Երեխայի առողջության ամրապնդման և պահպանման խնդիրներին ան-դրադառնալով` հարկ ենք համարում մատնանշել դպրոցական ռիսկի այն գոր-ծոնները /մանկավարժական սթրես, ուսումնական գործընթացի արհեստական արագացում, կրտսեր դպրոցականների հոգեբանամանկավարժական առանձնա-հատկությունների անհամապատասխանություն ուսուցման մեթոդիկաներին ու տեխնոլոգիաներին, ուսուցման գործընթացի ոչ ճիշտ կազմակերպում, տնային հանձնարարություններով գերբեռնում և այլն/, որոնք բացասաբար են անդրադառ-նում երեխայի ֆիզիկական զարգացման ու առողջական վիճակի վրա: ԿԱԻ նա-խադպրոցական և տարրական կրթության բաժինը նոր ուսումնական տարում, նախատեսում է կազմակերպել գիտագործնական համաժողով` <<Առողջապահ-պան դպրոց>> թեմայով: Անհրաժեշտ տեղեկատվություն կարող եք ստանալ ԿԱԻ համացանցային կայք-էջից:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

2012- 2013 ուստարում ՀՀ հանրակրթական դպրոցների տարրական դա-

սարաններում <<Մաթեմատիկա>> առարկայի ուսուցումն 1-ին, 2-րդ, 3-րդ դա-սարաններում կիրականացվի ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորված նախորդ տար-վա դասագրքերով` բացառությամբ չորրորդ դասարանի դասագրքերի. այս տա-րի կշրջանառվեն դրանց 2012 թ. լրամշակված հրատարակությունները`

36

1. Վ. Հովհաննիսյան և ուր., Մաթեմատիկա-4, <<Արևիկ>>, 2. Ս. Մկրտչյան և ուր., Մաթեմատիկա-4, <<Զանգակ-97>>։ Գիտենք, որ <<Մաթեմատիկա>> առարկայի չափորոշչային և ծրագրային

կարևոր պահանջներից է աշակերտների տրամաբանական, ստեղծագործական մտածողությունը զարգացնելը, նրանց գիտելիքներին գործնականություն հա-ղորդելը, դրանք առօրյա կյանքի, երեխայի կենսափորձի հետ կապելը:

Ուսուցիչներին այս հարցերի կապակցությամբ օժանդակելու նպատակով` ստեղծվել են <<Մաթեմատիկայից գործնական աշխատանքներ>> (հեղ. Գ. Բեդիր-յան, Մ. Մանուկյան, 2012, <<Աստղիկ Գրատուն>>) և <<Հետաքրքրաշարժ առա-ջադրանքներ>> (հեղ. Ս. Սարգսյան, 2012, <<Արևիկ>> հրատ.) ձեռնարկները:

Ձեռնարկներում զետեղված հետաքրքրաշարժ և գործնական առաջա-դրանքները մաթեմատիկայի դասավանդումն առավել հետաքրքիր ու գործնա-կան կդարձնեն:

2012-2013 ուստարում ընթացիկ գնահատման համակարգում չեն նախա-տեսվում գնահատման միավորային բաղադրիչի և նրա ենթատեսակների հետ կապված փոփոխություններ:

Շարունակվում է Ուսուցանող գնահատում բաղադրիչի ներդրման գործ-ընթացը` կարևորելով այդ նպատակով ուսումնառության ընթացքում կիրառվող որակական այն աշխատանքները, որոնք նպաստում են արդյունավետ դասա-վանդմանն ու սովորողի կրթական առաջընթացին:

Ուսուցանող գնահատման նպատակով իրականացվում են` Բանավոր հարցում. անհատական բանավոր հարցում, անհատական

քարտ-առաջադրանքներ, աշակերտներին ուղղված հարցեր, խաղային տեխնո-լոգիաներ, խմբային և համագործակցային աշխատանքներ. արդյունքներն ար-տահայտվում են ոչ թե միավորներով, այլ բառային նկարագրություններով և արժևորումներով:

Գրավոր աշխատանք. կարելի է օգտագործել հայտորոշիչ (դիագնոստիկ) թեստեր (հարցարաններ):

Գործնական աշխատանք. կիրառելի են գործնական աշխատանքների նույն տեսակները, որոնք կիրառվում էին միավորային գնահատման դեպքում, սակայն դրանք միավորներով չեն գնահատվում. ուսուցչի կամ աշակերտների կողմից տրվում են բառային մեկնաբանություններ: Գնահատում և արժևորում է կատարված աշխատանքը, նշվում են աշխատանքում տեղ գտած թերություն-ներն ու դրանց վերացման ուղիները:

Տնային աշխատանք. ուսումը խթանելու արժեքավոր միջոց է: Տնային աշխատանքներ հանձնարարելիս ուսուցչի խնդիրն է` հաշվի առնել դրանց ծա-վալն ու բարդության մակարդակը` արհեստականորեն չծանրաբեռնելով աշա-կերտներին:

Սովորողների ծանրաբեռնվածությունը կանխելու նպատակով` խորհուրդ է տրվում կիրառել տարբերակված մոտեցում:

37

Տնային աշխատանքներ հանձնարարվում են II–IV դասարաններում: Դրանք հաճախակի պետք է ստուգվեն` պարզելու համար, թե աշակերտներից յուրաքանչյուրն ինչպե՞ս է կատարում տնային հանձնարարությունները, ի՞նչ հաջողություններ ունի, ո՞ր հարցերում է դժվարանում:

Տնային աշխատանքի կատարման շուրջ կազմակերպվող քննարկումներն ու վերլուծությունները կօգնեն զարգացնելու մաթեմատիկական խոսքը, հնարա-վորություն կտան աշակերտին լավ յուրացնելու ուսումնական նյութը և հետագա-յում ինքնուրույն վերացնելու նկատված թերություններն ու բացթողումները:

Վերը նշված տեսակներից զատ` ուսուցիչն ազատ է ընտրելու ուսուցման նպատակով իրականացվող գործունեության այլ ձևեր ու միջոցներ` դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու նպատակով:

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

Արդեն չորրորդ տարին է, որ հանրակրթական դպրոցներում ներդրվել է

նոր առարկա` <<Ես և շրջակա աշխարհը>>: Ակադեմիական գիտելիքների տես-անկյունից` այն ներածական է և երեխաներին նախապատրաստում է հետա-գայում դպրոցական թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական առարկաներից ավելի լուրջ գիտելիքների յուրացմանը:

<<Ես և շրջակա աշխարհը>> առարկան ունի մեկ այլ կարևոր առաքելու-թյուն` սոցիալական հմտությունների խթանում, վարքագծի ձևավորում և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման դաստիարակություն:

Ինչպես այլ առարկաների, <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի հա-մար ևս ստեղծվել են այլընտրանքային 2 դասագրքեր, որոնք գործածության մեջ կլինեն նաև այս ուսումնական տարում:

Դասագրքերին կից ստեղծվել են ուսուցչի ձեռնարկներ, որոնք ուղղորդում են ուսուցչին, մանրամասնում դասի կազմակերպման գործընթացը, օգնում, որ ուսումնական նյութն ավելի արդյունավետ մատուցվի:

2012-13 ուստարում գործածության են հաստատվել առարկայի բեռ-նաթափված և լրամշակված չափորոշիչներն ու ծրագրերը:

2-րդ դասարանում <<Ես և դպրոցը>> թեմայից հանվել է <<Իրավունք-ներն ու պարտականությունները դպրոցում>> հատվածը: <<Իմ տունը, իմ բակը, իմ փողոցը>> թեմայից հանվել է <<Դերերը և փոխկախվածությունը համայնքում>> հատվածը: <<Քաղաք և գյուղ>> թեմայից հանվել են <<…երբ է հիմնադրվել>>, <<…կարևոր ձեռնարկությունները>>, <<Մեր մարզը, երկիրը>> հատվածները՝ թե-մայի ուսումնասիրման համար նախատեսելով 1 ժամ՝ 2 ժամի փոխարեն: <<Բնու-թյունն իմ շուրջ>> թեմայից հանվել են <<Բույսերը և մարդը>>, <<Սեզոնային փոփոխություններ>>, <<Պահպանության կարիք ունեցող բույսեր և կենդանիներ>> հատվածները: Թեմային 13 ժամի փոխարեն հատկացվել է 12 ժամ:

3-րդ դասարանում <<Ես և իմ շրջապատի մարդիկ>> թեմայից հանվել է <<Ինչպիսին կուզենայի տեսնել իմ համայնքը>>, իսկ <<Ինչպես եմ կազմակերպում

38

իմ կյանքը>> թեմայից՝ <<Հեռահար և մոտակա նպատակներ>> հատվածները: <<Տարվա եղանակներ>> թեմայից կրճատվել են <<Ամիսներ>>, <<Անտառի, մար-գագետնի, այգու, ջրային ավազանների բույսերն ու կենդանիները>>, <<Ինչով են կենդանիները տարբերվում բույսերից>> հատվածները: <<Մեր առողջությունը>> թեմայի ուսումնասիրման համար 11 ժամի փոխարեն նախատեսվել է 10 ժամ:

4-րդ դասարանում <<Բնություն>> թեմայից հանվել է <<Քաղցրահամ ջրի պաշարները>> հատվածը, իսկ <<Օգտակար հանածոները, դրանց խնայողաբար օգտագործումը և պահպանումը>> հատվածը տեղափոխվել է <<Բնությունը և մար-դը>> թեմա: <<Բնություն>> թեմային տրամադրվել է 12 ժամ՝ 14 ժամի փոխարեն: <<Մեր հայրենիքը>> թեմայից հանվել է <<Մարզական նվաճումներ. անցյալ և ներկա>> հատվածը, իսկ թեմայի ուսումնասիրմանը հատկացվել է 11 ժամ՝ 12-ի փո-խարեն: <<Ճանապարհորդություններ և աշխարհագրական հայտնագործություն-ներ>> թեմայից հանվել են <<Տեղանքի հետազոտում, քարտեզագրում>>, <<…ազ-դեցությունը եվրոպական քաղաքակրթության վրա>> հատվածները, իսկ 5-րդ դասարանի բնագիտության դասընթաց է տեղափոխվել <<Մասշտաբ, տեղանքի հատակագիծ, աշխարհագրական քարտեզ, գլոբուս>> հատվածը: <<Ես և հա-սարակությունը>> թեմայից հանվել են <<Ժողովրդավար հասարակություն>>, <<Հավանական և նախընտրելի ապագա>>, <<Կարծրացած ընկալումներ, տե-սակետներ>> հատվածները: Նախկինում թեմային հատկացված 8 ժամի փո-խարեն այժմ տրվել է 7 ժամ:

Արդյունքում բոլոր դասարաններում առաջացել են պահուստային ժամեր (2-րդ դասարան՝ 3 ժամ, 3-րդ դասարան՝ 3 ժամ, 4-րդ դասարան՝ 8 ժամ), որոնք նախատեսվում են թեմատիկ, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք-ների, որոշ թեմաների համակարգման, գործնական աշխատանքների համար:

Կարինե Թորոսյան Մարինե Մանուկյան

Սոնա Սարգսյան Լուսինե Ալեքսանյան

Նաիրա Տողանյան

39

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ 2012-2013 ուսումնական տարում «Երաժշտություն» առարկան հանրա-

կրթական դպրոցում դասավանդվելու է 1-7-րդ դասարաններում: 1-ին դասարա-նում հատկացված է շաբաթական 2 ժամ, 2-7-րդ դասարաններում` 1–ական ժամ: 6-7-րդ դասարաններում դասավանդվելու է միայն մեկ կիսամյակ (17 ժամ):

Այս ուսումնական տարում գործածության մեջ է մտել 6-րդ դասարանի նոր դասագիրքը (հեղինակներ` Յ. Յուզբաշյան, Ա. Փահլևանյան): Դասագրքի բովանդակությունը ներառում է «Երաժշտական կերպար» (10 ժամ) և «Երաժըշ-տական կերպարի զարգացում» (7 ժամ) թեմաները, որտեղ ներկայացված են երաժշտական նոր ժանրերը, դրանց ձևը, կառուցվածքը, առկա երաժշտական կերպարներն ու զարգացումը:

7-րդ դասարանի դասագիրքը լույս կտեսնի 2013թ.: Հետևաբար դասա-վանդող ուսուցիչները պետք է առաջնորդվեն առարկայի ծրագրով: Կարելի է օգտվել նաև ուսումնական նյութերի ձայնագրություններից (CD), թեմատիկ պլա-նավորումից և աշխատանքային տետրերից: 7-րդ դասարանի ծրագիրն ընդ-գրկում է 2 թեմա` «Դասական և հանրամատչելի երաժշտություն» (9 ժամ) և «Դասական, ջազային և հանրամատչելի երաժշտության փոխներթափանցումը» (8 ժամ): Այս թեմաները սովորողներին ծանոթացնում են դասական, հոգևոր, ջազային և ժամանակակից երաժշտությանը:

Սովորողները պետք է իմանան, որ ժամանակակից փոփ-երաժշտություն ասելով հասկանում ենք մեր օրերում ստեղծված հանրամատչելի, թեթև երաժըշտո-ւթյունը: Սակայն «ժամանակակից երաժշտություն» ասելով հասկանում ենք նաև մեր օրերում ստեղծված, ակադեմիական ուղղությանը հարող կոմպոզիտորական ստեղծագործություններ, որոնք շարունակում և զարգացնում են դասական երաժշտության ավանդույթները ժամանակակից երաժշտամտածողության շրջա-նակներում: Իսկ ավանդական իմաստով այն երաժշտությունն է, որն ստեղծվել է տարբեր ժամանակներում և արտահայտում է համամարդկային լուրջ մտքեր, առաջավոր ու խոր գաղափարներ, որոնք հասկանալի են ու հարազատ բոլոր ժա-մանակների համար: Այդպիսիք են` Ի. Բախի, Վ. Մոցարտի, Լ. Բեթհովենի, Մ. Գլինկայի, Պ. Չայկովսկու, Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի և այլոց ստեղծագործությունները: Սովորողները պետք է գի-տակցեն, որ հաճախ երաժշտության այս տեսակները միևնույն ստեղծագործության մեջ այնքան միաձուլված են միմյանց, և դժվար է որոշել` որ տեսակին դրանք դասել:

Նման միաձուլվածություն հանդիպում ենք երաժշտության գրեթե բոլոր ժան-րերում: Այս դասարանում սովորողներն ավելի խոր գիտելիքներ են ստանում հայ հոգևոր երաժշտության մասին, ծանոթանում են ջազին` որպես ժամանակակից երաժշտական արվեստի կարևոր տեսակի, որը հարուստ է տարբեր ուղղություն-ներով և համաշխարհային երաժշտական արվեստին տվել է դասական դարձած

40

բազմաթիվ նմուշներ: Ներկայացվում է նաև ջազի ազդեցությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա:

Ծրագրի թեմաները շարունակում և լրացնում են միմյանց, հնչող ստեղծա-գործությունների, երգերի, պարերի հետ միասին լուծում են մանկավարժական և կրթադաստիարակչական որոշակի խնդիրներ` զարգացնում աշակերտների երա-ժըշտական մտածողությունը, կարողությունները, հմտություններն ու արժեքային համակարգը: Այստեղ, ի տարբերություն մյուս դասարանների, ավելի հանգա-մանալից է ուսումնասիրվում կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործությունը: Ունկնդրման համար ընտրված են մեծակտավ ստեղծագործություններ, որոնց վերլուծությունը պահանջում է խոր և հիմնավոր գիտելիքներ:

Թեմաները սկսվում ընդհանուր կրթական խնդիրների մեկնաբանությամբ: Դրանցից բխում են նաև տվյալ թեմայի խնդիրները, իսկ վերջում տրվում են այն չափորոշչային պահանջները, որոնք պետք է բավարարի սովորողը թեմայի յուրացումից հետո:

Ուսուցչին առաջարկում ենք դասավանդման ընթացքում օգտվել համա-գործակցային ուսուցման մեթոդներից, հնարներից: Դասը վարել երկխոսություն-ների ձևով, կազմակերպել խմբային աշխատանքներ, քննարկումներ, միջին դասա-րաններում հանձնարարել ինքնուրույն հետազոտական աշխատանքներ, կարևորել միջառարկայական կապերը` ապահովելու համար սովորողների ակտիվ և ստեղ-ծագործական մասնակցությունը ուսումնական գործընթացին:

«Երաժշտություն» առարկայի նոր չափորոշիչը և ծրագրերը լրամշակվել և ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատվել են 2012 թ. հունվարին, իսկ «Երաժըշ-տություն» առարկայի դասագրքերը (2-5-րդ դասարաններ) հրատարակվել են 2008-2011թթ.: Նոր չափորոշչին և ծրագրին համապատասխան հրատարակվել է միայն 6-րդ դասարանի դասագիրքը:

Այս իրավիճակում նոր չափորոշչի, ծրագրերի և դասագրքերի միջև ա-ռաջացել են որոշակի անհամապատասխանութուններ: Մասնավորապես նոր ծրագրով`

- 3-րդ դասարանում «Երգայնություն, պարայնություն, քայլերգայնություն» թեման պարզեցվել է,

- «Ռոնդո» և «Վարիացիա» թեմաները 3-րդ դասարանից տեղափոխել են 6-րդ դասարան,

- 4-րդ դասարանից հանված է «Ձեռքի նշաններով» երգեցողությունը, - տարրական դասարաններից հանված են բոլոր բարդ երգերը, - 5-րդ դասարանի «Երաժշտությունը թատրոնում և կինոյում» թեմայի մեջ

ավելացվել է Տ. Մանսուրյանի կինոերաժշտությունը, - 5-6-րդ դասարաններից հանվել է «Սինկոպա» թեման, Ավելացվել են նոր երգեր` • «Ամեն, հայր սուրբ»` հատված Մ. Եկմալյանի «Պատարագից», • Հատվածներ «Պատարագից», մշ.` Մ. Եկմալյանի,

41

• Հատվածներ «Պատարագից», մշ.` Կոմիտասի, • «Իմ չինարի յարը», մշ.` Կոմիտասի, • «Շողեր ջան» (երկձայն), մշ.` Կոմիտասի, • «Շախով – շուխով», հայ ժող. երգ, • «Ջան Երևան», երաժշտ.` Ա. Այվազյանի, խոսք` Հ. Ղուկասյանի, • «Հայաստան», երաժշտ.` Ա. Այվազյանի, խոսք` Ա. Գրաշու, • «Մենք թոռներն ենք Մաշտոցի», երաժշտ.` Ռ. Պետրոսյանի, խոսք` Ն.

Միքայելյանի, • «Հիմն հայոց գրին», երաժշտ.` Ա. Լուսինյանի, խոսք` Լ. Սարգսյանի, • «Ուրախ առավոտ» (երկձայն), երաժշտ.` Ա Լուսինյանի, խոսք` Ն. Մի-

քայելյանի: Ուսուցիչները 2012-13 թթ. թեմատիկ պլանավորումը կազմելիս պետք է

առաջնորդվեն նոր հաստատված ծրագրով, և չպետք է ուսումնասիրվեն ծրա-գրից հանված թեմաները` անկախ այն համգամանքից, որ դրանք ընդգրկված են դասագրքերում:

Գնահատման գործընթացն իրականացվելու է 2012-2013 ուսումնական տարում` ՀՀ հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգի կիրառ-ման վերաբերյալ մեթոդական ցուցումների հիման վրա: Ըստ այդմ, <<Երաժշտու-թյուն>> առարկայից կիսամյակային գնահատականը ձևավորվում է բանավոր հարցման և գործնական աշխատանքների գնահատականների հիման վրա: 2-7-րդ դասարաններում մեկ կիսամյակում նվազագույնը կարող է կատարվել 1 բանավոր և 5 գործնական հարցում:

Ուսուցիչները «Երաժշտություն» առարկայի դասավանդման վերաբերյալ մե-թոդական օգնություն կարող են ստանալ` հետևելով «Նախաշավիղ» և «Հայա-գիտությունը դպրոցում» ամսագրերում տպագրված հոդվածներին:

Սիրելի´ ուսուցիչներ, մաղթում ենք ձեզ հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Խնդրում ենք` ներկայացնել ձեր առաջարկները և դիտողություն-ները առարկայի չափորոշչի, ծրագրի, դասագրքերի վերաբերյալ: Առաջարկնե-րը կարող եք ուղարկել ԿԱԻ–ի էլեկտրոնային հասցեով` www.aniedu.am:

Կարինե Ղազարյան Գայանե Թադևոսյան

42

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

2012 - 2013 ուսումնական տարում <<Տեխնոլոգիա>> առարկան պետք է դասավանդել 1-7-րդ դասարանների 2007թ. չափորոշչի, ծրագրի վերանայված ու բեռնաթափված և 2012թ. հաստատված չափորոշչի ու ծրագրի հիման վրա:

Տարրական դպրոցում` <<Տեխնոլոգիա>> առարկայի դասավանդման հա-մար ծրագիրը նախատեսում է առաջին և երկրորդ դասարաններում շաբաթա-կան 2-ական ժամ, իսկ երրորդ և չորրորդ դասարաններում` մեկական ժամ /ըստ ուսումնական պլանի/: Ծրագիրը ուսուցման 4 տարիների համար նախա-տեսում է 60+64+34+34 ժամաքանակ:

Ստորև ներկայացնում ենք 2012թ. հաստատված ծրագրով նախատեսված փոփոխությունները:

1-ին դասարան

<<Ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճեցում>> և <<Տեխնիկայի տար-րեր>> բաժինները ամբողջությամբ տեղափոխվել են 2-րդ դասարան:

Փոփոխությունների արդյունքում ազատված 12 ժամը ուսուցչի հայեցողու-թյամբ կարող է տրամադրվել կրկնություններին և այլ թեմատիկ աշխատանք-ներին:

2-րդ դասարան

<<Ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճեցում>> բաժինը ամբողջու-թյամբ տեղափոխվել է 3-րդ դասարան: 2-րդ դասարանում հարկ է ուսումնա-սիրել առաջին դասարանի գործող դասագրքի համանուն բաժինը:

<<Տեխնիկայի տարրեր>> բաժինն ամբողջությամբ տեղափոխվել է 3-րդ դասարան: 2-րդ դասարանում պետք է ուսումնասիրել առաջին դասարանի գոր-ծող դասագրքի համանուն բաժինը:

3-րդ դասարան

3-րդ դասարանում <<Ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճեցում>> բա-

ժինը պետք է ուսումնասիրել 2-րդ դասարանի գործող դասագրքի համանուն բաժնից:

<<Տեխնիկայի տարրեր>> բաժինն ամբողջությամբ տեղափոխվել է 4-րդ դասարան: 3-րդ դասարանում պետք է ուսումնասիրել 2-րդ դասարանի գործող դասագրքի համանուն բաժինը:

43

4-րդ դասարան

<<Գրաֆիկա>> բաժինն ամբողջությամբ տեղափոխվել է 5-րդ դասարան: <<Տեխնիկայի տարրեր>> բաժինն ամբողջությամբ տեղափոխվել է 5-րդ

դասարան: 4-րդ դասարանում անհրաժեշտ է ուսումնասիրել 3-րդ դասարանի գործող դասագրքի համանուն բաժինը:

Փոփոխությունների արդյունքում ազատված 8 ժամը ուսուցչի հայեցողու-թյամբ կարող է տրամադրվել կրկնությունների և այլ թեմատիկ աշխատանքնե-րի կատարմանը:

<<Տեխնոլոգիա>> առարկայի տարրական դասարանի ծրագիրը 1-4-րդ

դասարաններում նախատեսում է հետևյալ ուսումնական բաժինները համապա-տասխան ժամաքանակով:

Միջին դպրոցում ուսումնական պլանով 5-րդ և 6-րդ դասարաններում

նախատեսված է 1-ական դասաժամ, իսկ 7-րդ դասարանում` 2 դասաժամ: Երկուական ժամերը նպատակահարմար է անցկացնել միասնական դասերի ձևով` պարտադիր կերպով պահպանելով դասամիջոցը: Միջին դպրոցում ա-ռարկայի պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի` տղաների և աղջիկների` անկախ աշակերտների թվից /տե´ս Հանրակրթական ուսումնա-

Բաժնի անվանումը

Ժամերի քանակը՝ ըստ դասարանների

I II III IV ընդ. 1. 2.

3.

4.

5. 6. 7. 8. 9.

Ներածական պարապմունք Աշխատանք` թղթով և ստվարա-թղթով Աշխատանք` մանածագործական նյութերով Աշխատանք` բնական և արհեստա-կան նյութերով Ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճը և խնամքը Տեխնիկայի տարրեր Կենցաղ Նախագիծ Ընտրովի դասեր

2 22 8

12

----

---- 4 --- 12

---- 22 8

16 6 6 6

---- ----

--- 8 5 7 4 5 5 --- ----

---- 8 4

----

--- 6 4 4 8

2 60

25

35

10

17 19 4 20

Ընդամենը 60 64 34 34 192

44

կան հաստատությունների 2012-2013թթ. ուսումնական պլանի պարզաբանման 3 կետը/, յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առար-կայական ծրագրերով: Տղաների և աղջիկների համար տարբերակված ծրագրե-րը նպատակաուղղված են սովորողներին ապահովելու այնպիսի գիտելիքներով ու հմտություններով, որոնք կնպաստեն մասնագիտական կողմնորոշմանը և հե-տագայում հիմք կծառայեն արհեստագործական թեքումով դասարաններում ուսումը շարունակելու համար:

5-րդ դասարան

<<Գրաֆիկա>> բաժինն ամբողջությամբ տեղափոխվել է 6-րդ դասարան: 5-րդ դասարանում´ ուսումնասիրել 4-րդ դասարանի գործող դասագրքի հա-մանուն բաժինը:

<<Էլեկտրատեխնիկա>> բաժնի <<Էլեկտրաչափիչ սարքեր>> թեման ամ-բողջությամբ տեղափոխվել է 6-րդ դասարան: 5-րդ դասարանում պետք է ուսումնասիրել 4-րդ դասարանի գործող դասագրքի համանուն բաժնի և 5-րդ դասարանի նյութի միավորված, վերանայված և խմբագրված տարբերակը:

5-րդ դասարանի գործող դասագրքում ծրագրով նախատեսված <<Զոդում>> թեման ընդգրկված չէ: Թեման ուսումնասիրելիս կարելի է օգտվել <<Տեխնոլո-գիա>>, Գործնական աշխատանքներ, 5-7-րդ դասարաններ /Ա. Հարությունյան, Ս. Հովսեփյան, Ժ. Ավետիսյան/, <<Աստղիկ գրատուն>>, Եր., 2011թ. ուսուցչի ձեռ-նարկից:

6-րդ դասարան

<<Գրաֆիկա>> բաժնի զգալի մասը բեռնաթափվել է: Բաժնից հանվել է աքսիոնոմետրիային վերաբերող ամբողջ նյութը, էլեկտրական և կինեմատիկ սխեմաների, գրաֆիկների և դիագրամների ուսումնասիրումը: Ուսումնասիրվում է 5-րդ դասարանից տեղափոխված համանուն բաժինը, որտեղ նույնպես կա-տարվել են պարզեցումներ: Երկրաչափական մարմինների աքսիոնոմետրիկ պրո-յեկցիաների կառուցումը տեղափոխվել է 7-րդ դասարան:

<<Ռադիոէլեկտրոնիկա>> բաժինն ամբողջությամբ տեղափոխվել է 7-րդ դասարան: Ուսումնասիրվում է 5-րդ դասարանից տեղափոխված <<Էլեկտրատեխ-նիկա>> բաժինը, որը զգալի չափով բեռնաթափվել է և պարզեցվել: Ուսումնա-սիրվում են միայն էլեկտրական էներգիայի ստացումն ու կիրառման բնագավառ-ները, էլեկտրաչափիչ սարքերը և անվտանգության տեխնիկայի կանոնները:

7-րդ դասարան

<<Գրաֆիկա>> բաժինը վերանայվել և բեռնաթափվել է: Բաժնից հանվել են

հարթությունների կատարման կարգին վերաբերող ամբողջ նյութը, կտրվածքները, տեսքերի որոշման կարգը, հավաքական գծագրերի և կոնստրուկտորական փաս-

45

տաթղթերի ուսումնասիրումը: Բաժնի մնացած նյութի հետ ուսումնասիրվում է 6-րդ դասարանից տեղափոխված աքսիոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցումը:

<<Թվային էլեկտրոնիկա>> բաժինն ամբողջությամբ հանվել է ծրագրից: 7-րդ դասարանում պետք է ուսումնասիրել 6-րդ դասարանի գործող դասագրքի <<Ռադիոէլեկտրոնիկա>> բաժինը:

<<Տնտեսավարման և ձեռնարկչության տարրեր>> բաժնից ամբողջու-թյամբ հանվել է արտադրությանը, արտադրական ծախսերին և ձեռներեցու-թյանը վերաբերող նյութը:

Աղջիկների տարբերակ

5-րդ դասարան

<<Հագուստի պատրաստման տեխնոլոգիա>> բաժնի <<Նյութագիտու-

թյան տարրեր>> ենթաբաժնում սովորողներն ուսումնասիրում էին <<Բնական և քիմիական ծագում ունեցող մանրաթելերը>> թեման: Այս բաժնում կատարվել է բեռնաթափում: Նոր ծրագրով սովորողները պետք է ուսումնասիրեն միայն <<Բնական ծագում ունեցող մանրաթելերը>> թեման: Իսկ <<Քիմիական ծա-գում ունեցող մանրաթելերը>> թեմայի ուսումնասիրությունը պետք է կատարել 6-րդ դասարանում:

<<Նյութերի գեղարվեստական մշակում>> բաժնում <<Հենքով գոբելեն և նրա պատրաստման տեխնոլոգիան>> փոխարինվել է <<Փափուկ խաղալիք-ներ>> արվեստի տեսակով:

6-րդ դասարան

<<Նյութերի գեղարվեստական մշակում>> բաժնի <<Մաքրամե>> դեկո-

րատիվ կիրառական արվեստի տեսակը փոխարինվել է <<Ասեղնագործու-թյուն>> արվեստի տեսակով` տեղափոխված 7-րդ դասարանից: <<Ասեղնագոր-ծություն>> թեմայից հանված է <<Ասեղնագործության մեքենայացումն ու ավտո-մատացումը>> ենթաթեման:

7-րդ դասարան

<<Խոհարարություն>> բաժնի <<Թխվածքների պատրաստում և ձևավո-րում>> ենթաբաժինը բեռնաթափվել է: Հատկացված 4 ժամից 2 ժամը տրվելու է <<Մրգերի ձևավորում>> թեմայի ուսումնասիրմանը:

<<Նյութերի գեղարվեստական մշակում>> բաժնի <<Ասեղնագործություն>> դեկորատիվ կիրառական արվեստի տեսակը փոխարինվել է <<Կարպետագործու-թյուն>> արվեստի տեսակով:

46

Ծրագիրը 5-7-րդ դասարաններում նախատեսում է հետևյալ ուսումնական բաժինները` համապատասխան ժամաքանակով:

Մոդուլ 1 /տղաների տարբերակ/

Բաժնի անվանումը

Ժամերի քանակը՝ ըստ դասարանների 5 6 7 ընդ.

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11.

13. 14. 15.

Ներածական պարապմունք Գրաֆիկա Փայտամշակման տեխնոլոգիա Մետաղամշակման տեխնոլոգիա Նյութերի գեղարվեստական մշակում Փայտանյութի գեղարվեստական մշակում Մետաղների գեղարվեստական մշակում Մեքենագիտության տարրեր Էլեկտրոտեխնիկա Ռադիոէլեկտրոնիկա Տնտեսավարման և ձեռնարկչության տարրեր Դիզայն Մասնագիտական կողմնորոշում Նախագիծ

1 6 6 8 6 --- --- 4 3

--------

------- ---

----6 7 8

--- 6 --- 4 3

--------

--- --- ----

---- 10 10 14

---- ---- 12 ---- --- 4 6 4 2 6

1 22 23 30 6 6 12 8 6 4 6 4 2 6

Ընդամենը՝ 34 34 68 136

47

Մոդուլ 2 /աղջիկների տարբերակ/

Ժաննա Ավետիսյան Կարինե Պապիկյան Սահակ Հովսեփյան

Աշոտ Հարությունյան

Բաժնի անվանումը

Ժամերի քանակը՝ ըստ դասարանների 5 6 7 ընդ.

1. 2. 3.

4. 5. 6.

7. 8.

9. 10. 11. 12.

Ներածական պարապմունք Գրաֆիկա Խոհարարություն Հագուստի պատրաստման տեխնոլոգիա Նյութերի գեղարվեստական մշակում Մեքենագիտության տարրեր Էլեկտրոտեխնիկա Ռադիոէլեկտրոնիկա Տնտեսավարման և ձեռնարկչության տարրեր Դիզայն Մասնագիտական կողմնորոշում Նախագիծ

1 6 6 8 6 4 3 ---

--- ---- ---

-- 6 7 8 6 4 3 ---

--- ---- ---

--- 10 10

14 12 ---

--- 4 6 4 2 6

1 22 23

30 24 8 6 4 6 4 2 6

Ընդամենը՝ 34 34 68 136

48

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ Սիրելի՛ ուսուցիչներ: Իր յուրահատկության և բովանդակության, ինչպես նաև ուսումնական բո-

լոր առարկաների հետ փոխադարձ կապ ստեղծելու բացառիկ հնարավորության շնորհիվ <<Կերպարվեստ>> առարկան կոչված է խթանելու սովորողների մտա-վոր և հոգևոր ներուժի բացահայտումը, զարգացումը և հարստացումը, ընդհա-նուր աշխարհայացքի ձևավորումը:

Այսօր առանձնահատուկ կարևորվում է գեղագիտական դաստիարակու-թյան և գեղարվեստական կրթության դերը: Կերպարվեստի դասավանդումը հիմնվում է հետևալ սկզբունքների վրա.

• Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության անհրաժեշտություն` բոլոր սովորողների համար,

• Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության լավագույն ավանդույթների պահպանում և արդիականացում,

• Կերպարվեստի դասավանդում իրատեսական հիմքի վրա, • Դիդակտիկայի սկզբունքների կիրառում, • Յուրաքանչյուր աշակերտի համար մատչելիության ապահովում, • Սովորողների ակտիվ և ազատ ստեղծագործական գործունեության

խրախուսում, • Առարկայի դասավանդման ընթացքում <<գիտելիքի ձեռքբերում-գործ-

նական կիրառում-արժեքային համակարգի ձևավորում>> շղթայի անքակտե-լիության ապահովում:

Հանրակրթական դպրոցում <<Կերպարվեստ>> առարկայի ծրագրերը կառուցված են սովորողների բնական զարգացման ուղիների օգտագործման հնարավորության, ինչպես նաև անհատի ձևավորման գործում գեղարվեստա-կան գործունեության դերի հաշվառմամբ:

Ծրագրերում առարկայի բովանդակային գծերը ներկայացվում են միաս-նաբար և փոխկապակցված ձևով, ամբողջական թեմաների միջոցով: Թեմա-ներից յուրաքանչյուրի համար նախատեսված են կրթական որոշակի խնդիրներ, սովորողներից ակնկալվող չափորոշչային գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ, համապատասխան բովանդակություն և հատկացվող ժամաքա-նակ: Կարևոր է նկատի ունենալ, որ սովորողների գեղարվեստական հմտու-թյունների զարգացումն ու արժեքային համակարգի ձևավորումը բոլոր թեմա-ների ուսուցմանն ուղեկցող խնդիր է:

<<Կերպարվեստ>> առարկայի դասավանդումը հանրակրթական դպրո-ցում իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2012 թվականի փետրվարի 2-ին հաստատված 12-ամյա հանրակրթական դպրո-ցի 1-7-րդ դասարանների համար նախատեսված ծրագրով:

49

Կերպարվեստի ուսուցումը, որպես առանձին առարկա, իրականացվում է հանրակրթական դպրոցի առաջին (տարրական) և երկրորդ (միջին) աստիճան-ներում:

2012-2013 ուստարում 1-4-րդ դասարաններում ՀՀ ԿԳ նախարարության կողմից գործածության են երաշխավորվել հետևյալ դասագրքերը և աշխատան-քային տետրը.

1-ին դասարան - Լ. Ներսիսյան, Ե. Գյուլմիսարյան, Կերպարվեստ -1, աշխա-տանքային տետր, <<Զանգակ-97>>, 2009:

2-րդ դասարան - Լ. Ներսիսյան, Ս. Ներսիսյան, Կերպարվեստ-2, <<Զան-գակ-97>>, 2008:

3-րդ դասարան - Լ. Ներսիսյան, Ս. Ներսիսյան, Կերպարվեստ-3, <<Զան-գակ-97>>, 2008:

4-րդ դասարան - Լ. Ներսիսյան, Ս. Ներսիսյան, Կերպարվեստ-4, <<Զան-գակ-97>>, 2009:

Դասագրքերի ներկայացված փաթեթի հետ գործում է նաև ուսուցչի ձեռնար-կը:

5 - 7-րդ դասարաններում առարկայի դասավանդումն առայժմ կազմակերպ-վելու է առանց դասագրքերի` նախորդ տարիներին կիրառվող թեմատիկ պլանա-վորման հիման վրա:

6-րդ և 7-րդ դասարաններում առարկայի ուսուցմանը հատկացվում է 17–ա-կան ժամ: Այն իրականացվում է մեկ կիսամյակի ընթացքում: Ուսումնական տար-վա ավարտին ձևավորվող կիսամյակային գնահատականը միաժամանակ սո-վորողի տարեկան գնահատականն է:

Կրթության ազգային ինստիտուտի կողմից նոր ուսումնական տարում ևս նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ: Դրանց նպատակը ուսու-ցիչներին կերպարվեստի դասավանդման նոր մեթոդներին ու տեխնոլոգիաներին, դասագրքերով և աշխատանքային տետրով աշխատելու առանձնահատկություն-ներին հաղորդակից դարձնելն է, նրանց մանկավարժական և հոգեբանական պատրաստվածության կատարելագործումը:

Սիրելի՛ ուսուցիչներ, ողջ ուսումնական տարվա ընթացքում իրականացվելու են <<Կերպարվեստ>> առարկայի չափորոշչի, ծրագրի, ինչպես նաև դասագրքերի ու աշխատանքային տետրի մշտադիտարկում և փորձաքննություն: Ձեր կողմից ակնկալվող կարծիքները և դիտողությունները կնպաստեն առարկայի ուսումնա-մեթոդական փաթեթի կատարելագործմանը:

Մարիամ Պետրոսյան

50

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ Համաձայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-

2013 ուսումնական տարվա ուսպլանի` <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկային 1-ին և 4-11-րդ դասարաններում հատկացված է շաբաթական 3-ական ժամ, 2-րդ և 3-րդ դասարաններում` 2, իսկ 12-րդ դասարանում 1,5 ժամ:

Այս ուսումնական տարում 1-9-րդ դասարանները առաջնորդվում են 2012թ. լրամշակված, բեռնաթափված <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի չափորոշ-չով և ծրագրով, իսկ 10- 12-րդ դասարանները` 2009թ. <<ֆիզիկական կուլտուրա>> առարկայի ավագ դպրոցի չափորոշչով և ծրագրերով:

<<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի <<Ընտրովի ուսումնական նյու-թեր>> բաժնից (2-4 դասարաններ) դուրս է եկել <<Շախմատ>> բաժինը:

Տարրական դասարանների համար երաշխավորված են <<Ֆիզիկական կուլտուրա>> 2-րդ դասարանի (2009թ.), 3-րդ դասարանի (2010թ.), 4-րդ դասա-րանի (2011թ.) դասագրքերը և <<Ֆիզիկական կուլտուրա 1-4-րդ դասարաններ>> (2008թ.) ուսուցչի ձեռնարկը:

Հիմնական և ավագ դպրոցի համար երաշխավորված են <<Գիտելիքների հիմունքներ բաժնի ուսուցումը 1-12-րդ դասարաններում>> (2011թ.) և <<Ֆիզիկա-կան կուլտուրա առարկայի ուսումնական նյութի պլանավորումը 1-9-րդ դասարան-ներում>> (2011թ.) մեթոդական ձեռնարկները և 5 պաստառներ:

Առարկայի ուսումնական նյութն ըստ ծրագրի բաժանվում է 2 մասի` բա-զային և ընտրովի:

Բազային ուսումնական նյութերը պարտադիր կերպով անցնում են բոլոր հանրակրթական դպրոցներում:

Ընտրովի ուսումնական նյութերը (դահուկային պատրաստություն, լող, ըմբշամարտ, ուժային պատրաստություն) կարող են իրականացնել այն դպրոց-ները, որոնք ունեն համապատասխան հնարավորություններ (մարզահրապարակ, մարզասրահ, մարզագույք և այլն): Այն դպրոցները, որոնք չունեն ընտրովի ու-սումնական նյութի իրականացման հնարավորություն, այդ ժամաքանակը տրամա-դրվում է բազային բաղադրիչին և բաշխում ուսուցչի հայեցողությամբ:

8-11-րդ դասարաններում դասավանդվում է <<Առողջ ապրելակերպ>> դաս-ընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դա-սաժամ: Այդ դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է <<Ֆիզ-կուլտուրա>> առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին: Հետևաբար 8-11-րդ դասարանների ծրագրով նախատեսված ուսումնա-կան նյութերը պետք է թեմատիկ վերաբաշխման ենթարկել` պահպանելով տվյալ դասարանների համար հաստատված ծրագրային ամբողջ ծավալը: <<Առողջ

51

ապրելակերպ>> դասընթացը դասավանդվում է 2013թ. Հունվար - փետրվար ամիսներին:

Ծրագրի ուսումնական նյութը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել չափորոշչահեն կրթության կազմա-կերպմանը, այսինքն` ֆիզիկական կուլտուրայի ուսումնական նյութը պլանավորելիս և դասերը կազմակերպելիս անպայման նկատառել չափորոշչային պահանջները: Պլանավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դպրոցի մարզաբազաների հնարավորությունները, բնակլիմայական պայմանները և աշակերտների ֆիզիկա-կան պատրաստվածությունը:

Ծրագրային նյութն ամբողջ ուսումնական տարվա վրա պետք է բաշխել այն հաշվով, որ նախատեսված վարժություններն ամբողջովին ուսուցանվեն այդ ժամանակահատվածում:

Աթլետիկական վարժությունների ուսումնական նյութը հիմնականում ուսուցանվում է աշնանը և գարնան վերջում, երբ բնակլիմայական պայմանները հնարավորություն են ընձեռում դասերն անցկացնել բացօթյա, ընդ որում, դրանք հիմնականում ուսուցանվում են աշնանը, իսկ գարնանը կրկնվում և ամրապնդվում են:

Մարմնամարզական վարժություների ուսումնական նյութը հիմնականում նախատեսվում է իրականացնել աշնան և ձմռան ամիսներին, իսկ շարային և ընդ-հանուր զարգացնող վարժություններն անցկացվում են ամբողջ տարվա ընթաց-քում:

Մարզախաղեր բաժնի (բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ) ուսումնական նյութը նույնպես կարելի է բաշխել ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:

Ֆուտբոլ մարզախաղը 5-12-րդ դասարաններում անցկացվում է ուսում-նական տարվա ընթացքում` շաբաթական 1 ժամ ժամաքանակով, իսկ տարրական դասարաններում` զվարճալի ֆուտբոլի /խաղերի/ տեսքով:

Դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսումնական աշխատանքների կազմա-կերպման համար ընդունված է ունենալ պլանավորման հետևյալ փաստաթղթերը.

• Ժամացանց • Ուսումնական նյութի տարեկան պլանավորում /պլան-գրաֆիկ/, • Թեմատիկ պլանավորում` ըստ կիսամյակների, • Դասի պլանավորում: Տարեկան պլան-գրաֆիկում, ըստ առանձին բաժինների, նշվում են ուսում-

նական նյութի բաշխումը և հատկացված ժամերը: Ըստ կիսամյակների կազմվում է թեմատիկ պլանավորում, որտեղ նախատեսվում են շարժողական գործողություն-ների ուսուցում, ամրապնդում և ստուգում:

52

Ուսուցման գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է դասի ճիշտ պլանավորումից: Ֆիզիկական կուլտուրայի դասը կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանրական սխեմայով.

• ներգրավիչ մաս, • հիմնական մաս, • եզրափակիչ մաս: Դասի այդ մասերից յուրաքանչյուրն ունի իր նպատակը, խնդիրները և

իրականացման միջոցները: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչը, ելնելով թեմատիկ պլանավորումից,

պետք է նախատեսի դասի հիմնական խնդիրները, կանխատեսվող արդյունքները, նախապատրաստի անցկացման տեղն ու անհրաժեշտ մարզագույքը և ընտրի դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ ու ձևեր:

Դասի արդյունավետության բարձրացման կարևոր պայմաններից են նաև դասաժամանակի ճիշտ բաշխումը, դասի կառուցվածքի պահպանումը, վարժու-թյունների չափավորումը և ուսուցչի մեթոդամանկավարժական վարպետությունը:

<<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի ծրագրային ուսումնական` մարմ-նամարզական, աթլետիկական վարժությունների, շարժախաղերի, մարզախաղերի և ընտրովի ուսումնական նյութի բաժինների ուսուցումն իրականացվում է գործ-նական` խոսքային և զննական մեթոդներով համակցված: Ուսուցման գործըն-թացում օգտագործվում են ճակատային կամ ֆրոնտալ, հոսքային, խմբային, հեր-թափոխային, անհատական և շրջանաձև մեթոդներ:

Ծրագրով նախատեսված տեսական <<Գիտելիքների հիմունքներ>> բաժնի թեմաների ուսուցման ընթացքում ցանկալի է օգտագործել նաև համագործակցա-յին ուսուցման մեթոդները:

<<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի գնահատման ժամանակ անհրա-ժեշտ է հաշվի առնել երեխաների ֆիզիկական զարգացման առանձնահատկու-թյունները, անհատականությունը, ինչպես նաև սովորողի որևէ բժշկական խմբում ընդգրկվածությունը:

Գնահատումն իրականացվում է ընթացիկ և ամփոփիչ գնահատականներով` 10 միավորային սանդղակով: Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունք-ների միավորային գնահատումը կատարվում է ստուգման հետևյալ տեսակներով.

1. բանավոր հարցում, 2. գործնական աշխատանք: Բանավոր հարցման գնահատումը կատարվում է մեկ կիսամյակում յուրա-

քանչյուր երեխայի համար առնվազն 2 անգամ: Գործնական աշխատանքի ժամանակ գնահատվում են ուսումնական ծրա-

գրով նախատեսված տարբեր բաժինների` մարմնամարզական, աթլետիկական վարժությունների շարժախաղերի, մարզախաղերի, գործնական կատարումնե-

53

րը: Գործնական աշխատանքները մեկ կիսամյակում գնահատվում են առնվազն 12 անգամ:

Դասամատյանում գնահատականները գրանցել հետևյալ կերպ. 1. բանավոր հարցման գնահատումը` սյունակով, 2. գործնական աշխատանքի գնահատումը` ցրված կամ սյունակով: 12 –րդ դասարանում 1–ին կիսամյակի գնահատականը դառնում է տարե-

կան գնահատական, 2-րդ կիսամյակում գնահատում չի կատարվում. տրվում են կրկնություններ քննությանը նախապատրաստվելու նպատակով:

Գնահատման նոր համակարգում կարևոր է նաև գնահատման երկրորդ ձևը` ուսուցանող գնահատումը, որի արդյունքներն օգտագործվում են որպես սովորողների ուսումնառության որակի բարելավման միջոց: Ուսուցանող գնա-հատումը հնարավորություն է տալիս ուսուցչին` պարզելու ուսուցման գործընթա-ցում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, դժվարությունները և իրավիճա-կի վերլուծությունից հետո առաջադիմությունը բարելավելու նպատակով մշակել հետագա քայլերը: Ուսուցանող գնահատում կատարվում է առանց միավորների. միայն նշվում են սովորողի առաջընթացը բնութագրող մեկնաբանություններ և վերլուծությունները: Այս ուսումնական տարում ուսուցանող գնահատման համար առաջարկում ենք.

1. բանավոր հարցում, 2. գործնական աշխատանք: Սովորողների կիսամյակային գնահատականը ձևավորվում է միավորային

գնահատման համար նախատեսված բանավոր հարցումների և գործնական աշ-խատանքների գնահատականների հիման վրա:

ՀՀ ԿԳ նախարարի 01.02.2012 թվականի 84 -Ա/ք հրամանով լրամշակվել են <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի 9-րդ և 12-րդ ավարտական դասա-րանների քննությունների նորմատիվային պահանջները և կիրառվել 2011-2012 ուստարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ընթաց-քում:

Կից ներկայացնում ենք ավարտական դասարանների քննությունների նորմատիվային պահանջները:

54

ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ` ավարտական դասարանում <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի քննության նորմատիվային

պահանջները

N Վարժություններ Սեռը

Գնահատական 10 9 8 7 6 5 4

1. Վազք 30 մետր /վրկ./

տղա 4,8 և ցածր

4,9-5,0 5,1-5,2 5,3-5,4 5,5-5,6 5,7-5,8 5,9-6,0

աղջ. 5,5 և ցածր

5,8-5,6 5,9-6,1 6,2-6,4 6,5-6,7 6,8-7,0 7,1-7,3

2. Հեռացատկ տեղից /սմ/

տղա 220 և ավելի

219-215 214-210 209-205 204-200 199-195 194-190

աղջ. 180 և ավելի

179-175 174-170 169-165 164-160 159-155 154-150

3. Վազք 1000 մետր /րոպե/

տղա 3,50 և ցածր

3,51-3,55 3,56-4,00 4,01-4,05 4,06-4,10 4,11-4,15 4,16-4,20

Վազք 500 մետր /րոպե/

աղջ. 2,00 2,01-2,05 2,06-2,10 2,11-2,15 2,16-2,20 2,21-2,25 2,26-2,30

4. Ձգումներ կախ դրու-թյունից /անգամ/

տղա 10 և ավելի

9-8 7 6 5 4 3

Ձեռքերի ծալում և ուղ-ղում հենում պառկած մարզանստարանին դրությունից /անգամ/

աղջ. 16 և ավելի

15-14 13-12 11-10 9-8 7-6 5-4

55

ՀՀ հանրակրթական ավագ դպրոցների 12-րդ` ավարտական դասարանում <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի քննության

նորմատիվային պահանջները

N Վարժություններ Սեռը Գնահատական 10 9 8 7 6 5 4

1. Վազք 30 մետր /վրկ./

տղա 4,4

4,5-4,6 4,7-4,8 4,9-5,0 5,1-5,2 5,3-5,4 5,5-5,6

աղջ. 5,1

5,2-5,3 5,4-5,5 5,6-5,7 5,8-5,9 6,0-6,1 6,2-6,3

2. Հեռացատկ տեղից /սմ/

տղա 240 և ավելի

239-235 234-230 229-225 224-220 219-215 214-210

աղջ. 190 և ավելի

189-185 184-180 179-175 174-170 169-165 164-160

3. Վազք 1000 մետր /րոպե/

տղա 3,40 և ցածր

3,41-3,45 3,46-3,50 3,51-3,55 3,56-4,00 4,01-4,05 4,06-4,10

Վազք 500 մետր /րոպե/

աղջ. 1,50

1,51-1,55 1,56-2,00 2,01-2,05 2,06-2,10 2,11-2,15 2,16-2,20

4. Ձգումներ կախ դրությունից

/անգամ/

տղա 14 և ավելի

13 12 11 10-9 8-7 6-5

Ձեռքերի ծալում և ուղղում, հենում

պառկած մարզանստարանին

դրությունից /անգամ/

աղջ.

20 և ավելի

19-18 17-16 15-14 13-12 11-10 9-8

Հովհաննես Գաբրիելյան Հասմիկ Մինասյան

56

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ /ՆԶՊ/ Համաձայն <<Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-

2013 թթ. ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի>>` ՆԶՊ առար-կան ուսումնասիրվում է հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում շաբաթական 1-ական ժամ /տարեկան 34 ժամ/ ծանրաբեռնվածությամբ:

2012-2013 ուսումնական տարում գործածության են երաշխավորված հե-տևյալ դասագրքերը. • 8-րդ դասարանում` Ռազմագիտություն-8, Վ. Օհանյան և ուրիշներ, <<Աստղիկ գրատուն>>, 2008թ, • 9-րդ դասարանում` Ռազմագիտություն-9, Վ. Օհանյան և ուրիշներ, <<Աստղիկ գրատուն>>, 2009թ., • 10-րդ դասարանում` Ռազմագիտություն-10, Վ. Օհանյան և ուրիշներ, <<Աստղիկ գրատուն>>, 2010թ., • 11-րդ դասարանում` Ռազմագիտություն-11, Վ. Օհանյան և ուրիշներ, <<Աստղիկ գրատուն>>, 2010թ.:

Դասավանդումն արդյունավետ անցկացնելու համար առաջարկում ենք օգտ-վել <<Նախնական զինվորական պատրաստություն>>, 8-րդ, 9-րդ և 10-րդ , 11-րդ դասարանների ուսուցչի ձեռնարկներից /հեղ. Վ. Օհանյան և ուրիշներ, <<Աստղիկ գրատուն>>, 2008թ. և 2010թ: Ձեռնարկները կօգնեն զինղեկին` կողմնորոշվելու մե-թոդների ընտրության, դասերի պլանավորման և անցկացման հարցերում: Օգ-տակար կարող են լինել 2002 և 2007 թվականներին հրատարակված ուսումնական պաստառները:

Այս ուսումնական տարում գործածության են երաշխավորված հիմնական դպրոցի լրամշակված և բեռնաթափված նոր չափորոշիչն ու ծրագիրը: Ծրագրի բեռնաթափման և պարզեցման արդյունքում 8-րդ և 9-րդ դասարաններում ազատ-վել է 6-ական ժամ, որոնք պետք է անցկացվեն գործնական պարապմունքների ձևով` զորամասերում կամ հենակետային դպրոցներում:

Ստորև ներկայացվում են համապատասխան փոփոխությունները:

8-րդ դասարան

1. <<Մարտավարության հիմունքներ>> բաժնում 1-ին թեմայից հանվել են <<Համազորային մարտի հիմնական սկզբունքները>> և <<Մարտական ապահով-ման տեսակները>> ենթաթեմաները:

2. <<Կրակային պատրաստություն>> բաժնի 1-ին թեմայից հանվել է <<Կրակային պատրաստությունը որպես մարտական պատրաստության առար-կա>> ենթավերնագիրը:

57

3. <<Համազորային կանոնադրություններ>> բաժնում կատարվել է հե-տևյալ պարզեցումը. 3-րդ թեմայից հանվել է <<Պատասխանատվությունը չկա-տարելու դեպքում>> ենթավերնագիրը:

4. Միջազգային մարդասիրական իրավունքում 1-ին և 2-րդ թեմաները միացվել են, հանվել է <<Ընդհանուր դրույթներ>>-ը:

5. <<Անվտանգ կենսագործունեություն>> բաժնում 1-ին և 2-րդ պարապ-մունքները միացվել են: Բնակչության պաշտպանության պետական միասնա-կան համակարգի ենթաթեմայում թողնվել է միայն կառուցվածքի վերաբերյալ հար-ցը:

6. <<Առաջին բուժօգնություն>> բաժնում 1-ին թեման պարզեցվել է. <<ԱԲՕ հիմունքները, նպատակը, խնդիրները, ԱԲՕ ցուցաբերողի պարտականություննե-րը>>:

9-րդ դասարան

1. <<Էջեր` հայ ռազմարվեստի պատմության>> բաժնում 5-րդ և 6-րդ թե-մաները միացվել և խմբագրվել են. <<Հայկական բանակը հին, միջին և նոր դարաշրջանում: Հաղթական ճակատամարտեր>>:

2. 7-րդ թեման խմբագրվել է. <<ՀՀ բանակը 1918 – 20 թթ.: Մայիսյան հերոսամարտեր: Բանակի կառուցվածքը, խնդիրները և սպառազինությունը>>

3. Հանվել է թեմա 8-ը. <<Հայ զորավարները, նրանց դերը Հայաստանի 1-ին հանրապետության և ՀՀ բանակի ստեղծման գործում>>:

4. <<Մարտավարության հիմունքներ>> բաժնի 6-րդ թեման պարզեցվել է. հանվել է <<ՀՄՄ – ով զինված մոտոհրաձգային ջոկի հակատանկային սպառա-զինությունը>> ենթավերնագիրը:

5. <<Կրակային պատրաստություն>> բաժնում թեմա 3-ը պարզեցվել է. <<Ինքնաձիգի մասերի և մեխանիզմների աշխատանքը>> ենթավերնագիրը փո-խարինվել է <<Ինքնաձիգի մասերի և մեխանիզմների նշանակությունը>> ձևա-կերպումով:

6. 2-րդ պարապմունքը դարձել է <<Ավտոմատ և մենահատ հրաձգության կատարումը: Ավտոմատի մաքրումը, յուղումը և պահպանումը>>:

7. Թեմա 5-ը` <<ՄՀՋ-ի սպառազինությունը>> հանվել է. թեման համընկնում է <<Մարտավարություն>> բաժնի 6-րդ թեմային:

8. <<Համազորային կանոնադրություններ>> բաժնում հանվել է թեմա 6-ը` <<Վաշտի զինծառայողների տեղավորումը: Օրվա կարգացուցակ>>:

9. <<Ռազմական տեղագրություն>> բաժնում պարզեցվել է թեմա 2-ը: Հան-վել են <<Ռելիեֆի պատկերումը քարտեզի վրա և տեղագրական նշաններ>> ենթավերնագրերը:

10. Միջազգային մարդասիրական իրավունքի 2-րդ թեման պարզեցվել է. <<Բժշկական հաստատությունների և բուժանձնակազմի պաշտպանության իրա-

58

կանացումը>> խմբագրվել է` <<Բժշկական հաստատությունների և բուժանձնա-կազմի պաշտպանության նպատակը և պայմանները>> ձևակերպմամբ:

11. <<Առաջին բուժօգնություն>> բաժնում հանվել են <<Շնչառական հա-մակարգի սուր բորբոքային հիվանդություններ (մակկոկորդի սուր բորբոքում, կրուպ, բրոնխիալ ասթմա)>>, <<Տերմինալ սահմանային վիճակներ>>, <<Կեն-սաբանական իրական մահ>> ենթավերնագրերը:

Շաբաթական, տարեկան և թեմատիկ պլանները կազմելիս զինղեկը պետք է առաջնորդվի նշված փոփոխություններով և լրացումներով:

<<Առաջին բուժօգնություն>> բաժինը ՆԶՊ առարկայի բաժիններից է. սկսած 2012-2013 ուստարվանից դասամատյանում այն պետք է լրացնել նույն էջում:

Գնահատում Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքների միավորային

գնահատումը կատարվում է 10 միավորային սանդղակով, ստուգման հետևյալ տեսակներով`

• բանավոր հարցում, • գործնական աշխատանք:

Մեկ կիսամյակում յուրաքանչյուր աշակերտ բանավոր հարցումից գնա-հատվում է առնվազն 1 անգամ, գործնական աշխատանքներից` առնվազն 3: Ծրագրով նախատեսված տարեվերջյան ամփոփիչ պարապմունքը կարելի է անցկացնել բանավոր հարցման ձևով կամ անհրաժեշտության դեպքում` գրավոր: Սովորողների գործնական կարողությունների ստուգման և գնահատման ժամա-նակ անհրաժեշտ է միաժամանակ հաշվի առնել նրանց տեսական գիտելիքների զարգացման մակարդակը: Դրանց տարանջատումը ցանկալի չէ:

Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում Կրթության ազգային ինստիտու-տում և նրա մասնաճյուղերում զինղեկը կարող է ստանալ մասնագիտական խորհրդատվություն: Խորհուրդ ենք տալիս օգտվել նաև ԿԱԻ ինտերնետային կայ-քից, որտեղ տեղակայված են առարկայի դասավանդման համար անհրաժեշտ նյութեր:

Վահագն Առաքելյան

59

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

2012-2013 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում

գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ Ընթացիկ գնահատման համակարգը բաղկացած է երկու հիմնական

ձևերից` միավորային գնահատում և ուսուցանող գնահատում:

Միավորային գնահատում Ըստ ուսումնական առարկայի` միավորային գնահատումն իրականաց-

վում է հետևյալ հիմնական տեսակներով. • բանավոր հարցում, • գործնական աշխատանք, • թեմատիկ աշխատանք, • կիսամյակային ամփոփիչ աշխատանք,

ինչպես նաև <<Կարճ ժամանակի համար նախատեսվող>> հարցարանը (թեստը)` որպես թեմատիկ աշխատանք և <<Տնային աշխատանքը` որպես բա-նավոր հարցում>> ոչ պարտադիր տեսակները:

Ըստ ուսումնական առարկաների` միավորային գնահատումն իրականաց-վում է հետևյալ ձևով.

Բոլոր առարկաներից մեկ կիսամյակում բանավոր հարցման քանակը պետք է լինի առնվազն շաբաթական ժամաքանակին հավասար, բացառությամբ լե-զուների, <<Հասարակագիտություն>> առարկայի 7-8-րդ դասարանների, <<Հայրե-նագիտություն>>, <<Համաշխարհային պատմություն>>, <<Հայոց եկեղեցու պատ-մություն>> և ՆԶՊ առարկաների, որոնց քանակը պետք է լինի շաբաթական ժա-մաքանակի առնվազն կրկնակին, II-IV դասարանների <<Մայրենի>> առարկայից բանավոր հարցման քանակը` կիսամյակում առնվազն 8 անգամ, <<Ֆիզկուլ-տուրա>> առարկայից` բոլոր դասարաններում առնվազն 2 անգամ:

Բոլոր առարկաներից կիսամյակային ամփոփիչ աշխատանքն անցկացվում է կիսամյակում մեկ անգամ` բացառությամբ <<Երաժշտություն>>, <<Ֆիզկուլտու-րա>>, <<Կերպարվեստ>>, <<Տեխնոլոգիա>>, <<ՆԶՊ և անվտանգ կենսագործու-նեություն>>, <<Շախմատ>> առարկաների, <<Օտար լեզու>> առարկայի 3-րդ դասարանի առաջին կիսամյակի և <<Ռուսաց լեզու>> առարկայի 2-րդ դասարանի առաջին կիսամյակի, որոնք չունեն կիսամյակային ամփոփիչ աշխատանք:

Դպրոցի տնօրինությունը, ուսուցչի պահանջով, կարող է տվյալ ուսումնական առարկայի համար դասամատյանում հատկացնել առանձին էջ` <<Գործնական աշխատանք>> բաղադրիչի գրանցումների համար:

Ստորև բերված աղյուսակում ներկայացված են հանրակրթական հիմնա-կան ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում

60

գործնական և թեմատիկ գրավոր աշխատանքների միավորային գնահատման նվազագույն քանակներն ըստ ուսումնական առարկաների` մեկ կիսամյակում: Դպրոցական պարտադիր ժամերի բաշխումից կախված` ներկայացված քանակ-ները կարող են ենթարկվել փոփոխության:

Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում միավորային գնահատման կիրառման

նվազագույն քանակներն ըստ ուսումնական առարկաների

№ Ուսումնական առարկա Դասարան Գործնական աշխատանք

Գ

Թեմատիկ գրավոր

աշխատանք Թ

1. Մայրենի

2-4 1 4 5 1 7 6 1 6

2. Հայոց լեզու

7 1 3 8-9 1 2

10-12 - 2 3.

Գրականություն 7 1 2

8-9 1 3

4. Հայ գրականություն 10-12 - 3 5.

Ռուսաց լեզու

2 (II կիս-ամյակ*)

- 1

3, 10-12 - 2 4-9 - 3

6. Օտար լեզու

3 (II կիս-ամյակ*)

- 1

4-12 - 2 7.

Մաթեմատիկա 2-4 1 4 5-6 1 5

8. Երաժշտություն 2-7** 5 - 9. Կերպարվեստ 2-7** 5 - 10. Ես և շրջակա աշխարհը 2-4 1 1 11. Հայրենագիտություն 5 1 1 12. Բնագիտություն 5-6 1 1 13. Աշխարհագրություն 6-8, 10-12 1 1

61

14. Հայաստանի աշխարհագրություն

9 1 1

15. Հայոց պատմություն 6-12 1 1 16. Համաշխարհային

պատմություն 6-12 1 1

17. Հայոց եկեղեցու պատմություն

5-11 1 1

18. Հասարակագիտություն 8-12 1 1 19.

Հանրահաշիվ 7-9 - 3

10-12 - 2 և 1 կարճ 20.

Երկրաչափություն 7-9 1 2

10-12 1 1 և 1 կարճ 21.

Ինֆորմատիկա

6-9 2 1 (կարճ ժամանակի

համար) 10-12 2 2 (կարճ

ժամանակի համար)

22. Ֆիզիկա

7-9 2 1 10-12 2 2

23. Քիմիա 7-12 2 1 24. Կենսաբանություն 7-12 2 1 25.

Տեխնոլոգիա 2 և 7 6 - 3-6 3 -

26. ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն

8-11 3 -

27. Ֆիզկուլտուրա

2, 3, 12 8 - 4-11 12 -

28. Շախմատ 2, 3 - 2 *<<Օտար լեզու>> 3-րդ դասարանի առաջին կիսամյակում և <<Ռուսաց

լեզու>> 2-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատման են-թակա է միայն <<բանավոր հարցում>> բաղադրիչը: Կիսամյակային գնահա-տականը որոշվում է միայն բանավոր հարցումից ունեցած գնահատականների գումարը դրանց քանակին բաժանելով:

**6-7-րդ դասարաններում <<Կերպարվեստ>> և <<Երաժշտություն>> առարկաներից մեկը, հաստատության ընտրությամբ, դասավանդվում է առա-ջին, մյուսը` երկրորդ կիսամյակում:

62

Ավագ դպրոցի բոլոր հոսքերում մաթեմատիկայի և լեզուների թեմատիկ աշխատանքների նվազագույն քանակը պետք է հավասար լինի առարկայի շա-բաթական ժամաքանակին, իսկ մյուս առարկաների, ինչպես նաև երաշխավոր-վող լրացուցիչ առարկաների դեպքում` ժամաքանակի կեսին: Եթե վերջինս ամ-բողջ թիվ չէ, ապա վերցվում է դրան անմիջապես հաջորդող ամբողջ թիվը:

Կիսամյակային ու տարեկան գնահատականների ձևավորումը

Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից, բացա-

ռությամբ շաբաթական մինչև 1,5 ժամ ունեցող ուսումնական առարկաների, ձևա-վորվում է հետևյալ կերպ.

1. հաշվվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից` բացառությամբ կիսամյակային աշխատանքից, աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը և այն մոտարկվում է ամբողջ թվով,

2. հաշվվում է ստացված միջին թվաբանականի և կիսամյակային աշխա-տանքից ստացած գնահատականի միջին թվաբանականը, և այն մոտարկվում է ամբողջ թվով:

Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը: Շաբաթական մինչև 1,5 ժամ ունեցող ուսումնական առարկաների դեպքում

կիսամյակային գնահատականը ձևավորվում է միավորային գնահատման բոլոր տեսակներից ստացված գնահատականների միջին թվաբանականով:

Ստորև ներկայացվում է աշակերտի կիսամյակային գնահատականի ձևա-վորման մի օրինակ:

Դիցուք` աշակերտը <<Երկրաչափություն>> առարկայից մեկ կիսամյակում ըստ գնահատվող բաղադրիչների` ստացել է hետևյալ գնահատականները.

Բանավոր հարցում /Բ/ - 5; 4; 7; 6; 8 Գործնական աշխատանք /Գ/ - 5; 6 Թեմատիկ գրավոր աշխատանք /Թ/ - 6; 8 Կիսամյակային ամփոփիչ աշխատանք /Կ/ - 7 1. Ուսուցչի նշանակած միավորային գնահատականների միջին թվաբա-

նականը` բացառությամբ կիսամյակային ամփոփիչ աշխատանքի գնահատականի, կլինի.

(5+4+7+6+8+5+6+6+8)/9=55/9≈6.1≈6: 2. Ստացված միջին թվաբանականի և կիսամյակային ամփոփիչ աշխա-

տանքից ստացած միավորի միջին թվաբանականը կլինի. (6+7)/2=6.5≈7: Այսպիսով, աշակերտի կիսամյակային գնահատականը (ԿԳ) 7 է:

63

Կիսամյակային գնահատականի ձևավորումը, դպրոցի տնօրինության և ուսուցչի ցանկությամբ, կարելի է իրականացնել առավել ամբողջական` գործա-կիցների կիրառմամբ:

Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյա-կային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է թվերի մոտարկման կանոնով:

Օրինակ` եթե մի կիսամյակային գնահատականը <<6>> է, իսկ մյուսը` <<7>>, ապա տարեկան գնահատականը կլինի՝ (6+7):2=6,5≈7:

Ստուգման երեք տեսակներից (բանավոր հարցում, գործնական աշխա-տանք, թեմատիկ աշխատանք) ստացված թվանշանների միջին թվաբանականը մատյանում գրանցվում է <<Աշակերտների առաջադիմության հաշվառման ամ-փոփագիր>> էջի համապատասխան սյան մեջ:

Ստուգման որևէ տեսակից բացակայելու դեպքում

տվյալ աշխատանքի հետագա հանձնումը

Թեմատիկ, գործնական կամ կիսամյակային ամփոփիչ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփո-փումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար անկյու-նագծով կիսվում է համապատասխան վանդակը, վերևի մասում գրվում <<բ>> տառը, իսկ ներքևի մասում գրանցվում է հետագա հանձնումից ստացված թվա-նշանը: Հանձնման գործընթացը կարգավորում է դասավանդող ուսուցիչը: Սովո-րողի` լրացուցիչ հանձնումից ստացած գնահատականը, օրինակ` <<7>>-ը, գրանցվում է դասամատյանում հետևյալ ձևով՝ : Այնուամենայնիվ, եթե մինչև կիսամյակի ամփոփումը սովորողը չի հանձնում աշխատանքը, ապա այդ աշխա-տանքին տրվում է <<1>> միավոր՝ գրանցելով այն համապատասխան վանդա-կում:

Հանրակրթության պետական չափորոշիչը թույլ է տալիս` բացի 10 միավո-րային սանդղակից, կիրառել նաև գնահատման այլ սանդղակներ: Այդպիսի դեպ-քերում ստացված միավորը 10 միավորային սանդղակի համարժեք միավորով

արտահայտելն իրականացվում է հետևյալ բանաձևով` 10snm

= ⋅ , որտեղ s-ը այլ

սանդղակով սովորողի ստացած միավորն է, m-ը նույն սանդղակի առավելագույն միավորը, իսկ n-ը կլինի 10 միավորային սանդղակով սովորողի ստացած միավորը: Եթե n-ը ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով:

Օրինակ` սովորողը 20 միավորային գնահատման սանդղակով ստացել է 15 միավոր: Համաձայն նշված բանաձևի՝

բ 7

64

, , իսկ 15 10 7,5 820

n = ⋅ = ≈ :

Այսպիսով, սովորողի ստացած միավորի համարժեքը 10-միավորային սանդղակով կլինի 8 միավոր:

Ուսուցանող գնահատում

2012-2013 ուսումնական տարում ուսուցանող գնահատման գաղափարա-

բանությանը, կիրառվող ձևերին ու տեսակներին ուսուցիչները կծանոթանան վերապատրաստման դասընթացներում, ինչպես նաև կարող են այցելել ԿԱԻ-ի կայք էջը` aniedu.am և ծանոթանալ <<Գրադարան>> բաժնում տեղակայված <<Ընթացիկ գնահատման նոր համակարգը` որպես կրթության որակի բարե-լավման խթան>> ձեռնարկի բովանդակությանը: 2012-2013 ուսումնական տա-րում կիրառման են երաշխավորվում ուսուցանող գնահատման հետևյալ տե-սակները՝ բանավոր հարցում, հայտորոշիչ թեստ, տնային աշխատանք:

Դրանց կիրառման քանակը թողնվում է ուսուցչի հայեցողությանը:

Ս. Մակյան ՀՀԿԳՆ հանրակրթության վարչության

նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման

և վերլուծության բաժնի պետ

Օ. Միքայելյան ԿԱԻ-ի գնահատման համակարգերի

ներդրման բաժնի վարիչ

top related