diario armenia - edición 4-4-2013 en armenio

4
Ե ՐԵՒԱՆ, «Նիուզ». Պռո շեանի գիւ - ղա պետ Հրաչ Մու րա դեան 2 Ապրի - լին ըս պաննուած է գիւ- ղա պետարանին մօտ: Դիա կի քննութենէն ի յայտ եկած է, որ ան գլուխէն՝ աջ ականջին մօտէն, հրազէնային մա հացու հարուած ըս- տացած էր: Գիւ ղա ցի- ները յայտնած են, որ լսած են երկու կրա կ ո - ցի ձայն, սա կայն տա - րածքի հետազօտման ժամա - նակ պար կուճ չէ յայտ նա բեր - ւած: ՀՅԴ Գերագոյն Մարմինի անդամ Արսէն Համ բարձու- մեան «Նիու զ»ի հետ ունեցած զրոյցին ըն թացքին յայտ նած է, որ սպան նուած գիւ ղապետը իբրեւ մ տա ւորական փառահեղ ուղի անցած, առա ջին օրէն մին չեւ վերջին օրը պայքարած անձ նաւորութիւն եղած է: «Նախ կի նում դէպքեր եղել են, տարբեր միջոցներով եւ մե- թոդներով ա հաբեկելու, այսին- քըն՝ սա հան գուցալու ծու մն էր», յայտնած է ան՝ առանց նշելու, թէ որո՛ւ կող մէ եղած են ահա- բե կում նե րը: Արսէն Համ բար- ձու մեան դի տել տուած է, որ իրա ւապահ մարմինները տե- ղեակ էին այդ մասին: Գիւղապետին սպանու թիւ - նը իր գործունէութեան հետ կա պելուն վերաբերող հար ցու- մին պատասխանելով՝ Համ- բար ձումեան յայտնած է. «Մեր երկրի իրողութիւնները հաշուի առնելով, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ էլ որ իր գոր- ծունէութիւնը չէր կարող կապ չունենալ»: Նշենք, որ դէպքին վայրը՝ գիւղապետարանին դիմաց հա- ւաքուած են նաեւ գիւղապետի մարտական ընկերները, ոստի- կաններ, գիւղացիներ: Բոլոր գիւ ղացիներն ալ դը- րա կան ար տա յայ տո ւած են իրենց գիւ ղապետին մա սին: Ի պատասխան այն հար ցումին, որ ար- դեօք Հրաչ Մու րա- դեան թշնամիներ ու- նէ՞ր, գիւղացիներէն մէկը նշած է, թէ այս դարուս ո՛վ թշնամի չունի այս աշխարհին վրայ եւ ան յիշած է Տեղական ինքնակա- ռա վարման մար մին- ներու ընտրութիւն նե- րուն Հրաչ Մուրադեա- նի եւ միւս թեկնածուին մրցակ - ցու թիւնը: Յիշեցնենք, որ նախորդ տար ուան Սեպտեմբեր 25ին՝ գիւղապետի ընտրութիւններէն 2 օր անց, «թերթ»ը յայտնած էր, որ Պռոշեանի գիւղապետ Հրաչ Մուրադեանի եւ պարտուած ՀՀԿ թեկնածու Արթուր Մու րա- դեանի կողմնակիցներուն մի- ջեւ ծեծկռտուք տեղի ունեցած է: Յիշեցնենք նաեւ, որ Հրաչ Մուրադեանը Պռոշեանի գիւ- ղա պետ ընտրուած էր 1516 ձայ նով: Անոր մրցակիցը՝ Ար- թուր Մուրադեան, ստացած էր 1214 ձայն: 67 ձայն ստացած էր Արմէնուհի Մելիքեանը: äáõ¿Ýáë ²Ûñ¿ë, ²ñųÝÃÇÝ - 81ñ¹ ï³ñÇ - ÂÇõ 13.483 - 4 ²åñÇÉ 2013 Այսօր` Ապրիլի 2ի առաւօտեան, աշխատավայրի դիմաց ահաբեկչութեան զոհ է դարձել Պռօշեան համայնքի ղեկա- վար Հրաչ Մուրադեանը: Տեղի է ունեցել կանխամտածուած ու ծրագրուած սպանութիւն: Ակնյայտ է նաեւ, որ, անկախ կատարողներից, ոճրագործութիւնը անպատժելիութեան եւ անհանդուրժողական մթնոլորտի հետեւանք է: Հրաչ Մուրադեանը հաւատաւոր դաշնակցական էր, Ար- ցախեան ազատամարտի առաջին օրերից մինչեւ աւարտը, մարտական փառայեղ ուղի էր անցել: Պարգեւատրուել էր Ար ցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի եւ Հայ - ր ենիքի պաշտպանութեան համար բազմաթիւ մետալներով: 2005ից երեք անգամ անընդմէջ ընտրուելով գիւղապետ` նա դրսեւորել էր իրեն որպէս օրինակելի ղեկավար, իրակա- նա ցրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռօշեանցիների բազ մաթիւ խնդիրների լուծմանը: Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնու - րոյն եւ ժողովրդի շահերով առաջնորդուող անհա տա կանօ- թիւն` Հրաչ Մուրադեանը վայելում էր համագիւղացիների սէրն ու համակրանքը: Դա յարուցում էր ոմանց ակնյայտ դժգո հութիւնը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտա- պէս փորձ է արուել լարուածութիւն ստեղծել: Բազմիցս դրսե ւորուած սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջոյ, հասցրեցին այս վախճանին: Ցաւով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշ խա ւոր- ւած չէ քաղաքացու անվտանգութիւնը, յանցաւոր գործե լա- կեր պը մեր կեանքի անբաժանելի մաս է կազմում: Հրաչ Մու- րադեանի կեանքը խլած դաւադիր գնդակը ուղղուած էր ոչ միայն ազնուագոյն հայի եւ համայնքի սրտացաւ ղեկավա- րի, այլեւ հայոց պետականութեան եւ նրա վարկի դէմ: Դա- տա պարտելով կատարուած ոճրագործութիւնը Հ.Յ.Դաշնակ- ցութիւնը պահանջում է յանցագործութեան արագ եւ լիար- ժէք բացայայտում` կատարողների եւ կազմակերպիչների նկատ մամբ խստագոյն պատժի կիրառում: Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ Սպաննուած Է Պռոշեանի գիւղապետ՝ դաշնակցական Հրաչ Մուրադեանը Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի Յայտարարութիւն 1 993ի գարնան սկիզբին հայկական ուժերը երեք ուղղու- թիւն նե րով յարձակեցան Վարդենիսի արեւելքին, Լաչի- նի մի ջանցք իհիւ սիսին ու Մարտակերտի արեւմուտքին սպառնացող դիր քերուն վրայ՝ Քարվաճառը: Միջանցքի վրայ մղուող մարտերը պայմանաւորուած էին Քար վա ճառով, որ կը վտանգէր նաեւ Մարտակերտի շրջանի՝ Փե տր ուարին սկսած ազատագրման գործողութեան հե- տագայ զար գա ցումը, կը սպառնար սակաւաբնակ Վարդե- նի սին եւ մանաւանդ եր կինքէն վտանգ կար յատկապէս Շա- հումեանի մէջ պայքարող մար տիկներուն ուղղաթիռային կա պի պահպանման համար: Մարտակերտ քաղաքը դեռ չէր ազատագրուած, Պուշկի բար ձունքներուն վրայ ծանր կռիւներ էին, եւ թշնամին չէր սպասեր, թէ հայկական ուժերը կը գրոհեն Քարվաճառը: Արեւմտեան կողմէ գործողութիւնը կը ղեկավարէին Գուր- գէն Դալիբալթաեան ու Հրաչ Անդրեսեանը, Մարտակերտի ճա կատէն՝ Աւոն, իսկ միջանցքի կող մէն՝ այսօր ՀՀ ԶՈՒ գըլ- խա ւոր շտապի պետ զօրավար-գնդապետ Եուրի Խա չա տու- րովը: 1993 Ապրիլի 2ին ազատագրուեցաւ Քարվաճառը: 1993 Ապրիլի 2ին ազատագրուեցաւ Քարվաճառը Ե ՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Նախորդ քանի մը օրե - րուն Հալէպի մէջ տեղի ունեցած են բուռն բախումներ Սուրիոյ կառավարական ուժե- րուն ու զինեալներու միջեւ, եւ անոնք մօտեցած են հայկական թաղամասերուն: Բերիոյ թեմի Ազգային Ա - ռաջ նորդարանի բան բեր Ժի- րայր Ռէյիսեան այս տեղե կու - թիւնը փոխանցած է «Արմէն - փրէ ս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին՝ աւելցնե լով, որ բա - խումները կեդրո նա ցած էին մաս նաւորապէս Շէյխ Մախ - սուտ թաղամասին մէջ, որ բա - ւական մօտ է հայկական թա - ղամասերուն: Շրջանը հիմ նա - կանօրէն քրտաբնակ է, հոն կ՛ապ րին նաեւ քիչ թիւով հա- յեր, որոնք անապահով կա ցու- թեան պատճառով փոխա դըր- ւած են այլ շրջաններ։ Հալէ պա - հայ շտապ օգնու թեան մարմի- նը կը փորձէ կա րելի եղածին չափ օգտակար ըլլալ անոնց: Ռէյիսեան նաեւ յայտնած է, որ այս օրերուն զինեալները փոր ձած են ներթափանցել հայ կական թաղամասեր, քանի մը ռումբեր պայթած են հայ կա - կան թաղամասերուն մէջ, իբ - րեւ հետեւանք քանի մը հայեր վիրաւորուած են։ Բարեբախ - տա բար, անոնց վէրքերը խոր եւ վտանգաւոր չեն, բայց եւ այն պէս վտանգ կայ, որ հայկա - կան թաղամասերը բախում նե - րու թատերաբեմ դառնան։ «Ս. Յ արութեան յաջորդող օրը՝ մե- ռե լոցին, մարդիկ սովո րա բար գերեզմանատուն կ՛եր թան, սա - կայն այս տարի այդ մէ կը կա- րե լի չեղաւ, որովհետեւ հայ կա- կան գերեզմանատան գտնը- ւած շրջանը բախում նե րու վայր է. հայերը մասնակից դարձան այս առիթով կայա ցած եկեղե- ցական արարո ղու թեան», նշած է Ռէյիսեան: Բա ցի ատկէ, Հալէպի մէջ ար դէն 4-5 օրէ ի վեր ելեկ տրա- կա նութիւն չկայ, որոշ թա ղա- մա սե րու մէջ աղբերը կուտակ - ւած են, եւ զանոնք հաւաքելու խնդիրներ կան: Մարդիկ կը փոր ձեն աղբերը վերցնել, որ- պէսզի հիւան դութիւններ չտա - րած ուի ն ։ Զինեալները փորձած են ներթափանցել Հալէպի հայկական թաղամասեր Հայաստան Սուրիա

Upload: diario-armenia

Post on 06-Mar-2016

226 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

Edición del 4-4-2013 en idioma armenio

TRANSCRIPT

Page 1: Diario ARMENIA - Edición 4-4-2013 en armenio

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».Պռո շեանի գիւ -ղա պետ Հրաչ

Մու րա դեան 2 Ապրի -լին ըս պաննուած է գիւ - ղա պետարանին մօտ:Դիա կի քննութենէն իյայտ եկած է, որ անգլուխէն՝ աջ ականջինմօտէն, հրազէնայինմա հացու հարուած ըս -տացած էր: Գիւ ղա ցի -ները յայտնած են, որլսած են երկու կրա կո -ցի ձայն, սա կայն տա -րածքի հետազօտման ժամա -նակ պար կուճ չէ յայտ նա բեր -ւած: ՀՅԴ Գերագոյն Մարմինիանդամ Արսէն Համ բարձու -մեան «Նիու զ»ի հետ ունեցածզրոյցին ըն թացքին յայտ նած է,որ սպան նուած գիւ ղապետըիբրեւ մ տա ւորական փառահեղուղի անցած, առա ջին օրէնմին չեւ վերջին օրը պայքարածանձ նաւորութիւն եղած է:

«Նախ կի նում դէպքեր եղելեն, տարբեր միջոցներով եւ մե -թոդներով ա հաբեկելու, այսին -քըն՝ սա հան գուցալու ծու մն էր»,յայտնած է ան՝ առանց նշելու,թէ որո՛ւ կող մէ եղած են ահա -բե կում նե րը: Արսէն Համ բար -ձու մեան դի տել տուած է, որ

իրա ւապահ մարմինները տե -ղեակ էին այդ մասին:

Գիւղապետին սպանու թիւ -նը իր գործունէութեան հետկա պելուն վերաբերող հար ցու -մին պատասխանելով՝ Համ -բար ձումեան յայտնած է. «Մերերկրի իրողութիւնները հաշուիառնելով, կարծում եմ, բոլորիհամար էլ պարզ էլ որ իր գոր -ծունէութիւնը չէր կարող կապչունենալ»:

Նշենք, որ դէպքին վայրը՝գիւղապետարանին դիմաց հա -ւաքուած են նաեւ գիւղապետիմարտական ընկերները, ոստի -կաններ, գիւղացիներ:

Բոլոր գիւ ղացիներն ալ դը -րա կան ար տա յայ տո ւած են

իրենց գիւ ղապետինմա սին:

Ի պատասխան այնհար ցումին, որ ար -դեօք Հրաչ Մու րա -դեան թշնամիներ ու -նէ՞ր, գիւղացիներէնմէկը նշած է, թէ այսդարուս ո՛վ թշնամիչունի այս աշխարհինվրայ եւ ան յիշած էՏեղական ինքնակա -ռա վարման մար մին -ներու ընտրութիւն նե -րուն Հրաչ Մուրադեա -

նի եւ միւս թեկնածուին մրցակ -ցու թիւնը:

Յիշեցնենք, որ նախորդտար ուան Սեպտեմբեր 25ին՝գիւղապետի ընտրութիւններէն2 օր անց, «թերթ»ը յայտնած էր,որ Պռոշեանի գիւղապետ ՀրաչՄուրադեանի եւ պարտուածՀՀԿ թեկնածու Արթուր Մու րա -դեանի կողմնակիցներուն մի -ջեւ ծեծկռտուք տեղի ունեցածէ:

Յիշեցնենք նաեւ, որ ՀրաչՄուրադեանը Պռոշեանի գիւ -ղա պետ ընտրուած էր 1516ձայ նով: Անոր մրցակիցը՝ Ար -թուր Մուրադեան, ստացած էր1214 ձայն: 67 ձայն ստացած էրԱրմէնուհի Մելիքեանը:

äáõ¿Ýáë ²Ûñ¿ë, ²ñųÝÃÇÝ - 81ñ¹ ï³ñÇ - ÂÇõ 13.483 - 4 ²åñÇÉ 2013

Այսօր` Ապրիլի 2ի առաւօտեան, աշխատավայրի դիմացահաբեկչութեան զոհ է դարձել Պռօշեան համայնքի ղեկա -վար Հրաչ Մուրադեանը: Տեղի է ունեցել կանխամտածուածու ծրագրուած սպանութիւն: Ակնյայտ է նաեւ, որ, անկախկատարողներից, ոճրագործութիւնը անպատժելիութեանեւ անհանդուրժողական մթնոլորտի հետեւանք է:

Հրաչ Մուրադեանը հաւատաւոր դաշնակցական էր, Ար -ցախեան ազատամարտի առաջին օրերից մինչեւ աւարտը,մարտական փառայեղ ուղի էր անցել: Պարգեւատրուել էրԱր ցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի եւ Հայ -ր ենիքի պաշտպանութեան համար բազմաթիւ մետալներով:2005ից երեք անգամ անընդմէջ ընտրուելով գիւղապետ` նադրսեւորել էր իրեն որպէս օրինակելի ղեկավար, իրակա -նա ցրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռօշեանցիներիբազ մաթիւ խնդիրների լուծմանը:

Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնու -րոյն եւ ժողովրդի շահերով առաջնորդուող անհա տա կանօ -թիւն` Հրաչ Մուրադեանը վայելում էր համագիւղացիներիսէրն ու համակրանքը: Դա յարուցում էր ոմանց ակնյայտդժգո հութիւնը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտա -պէս փորձ է արուել լարուածութիւն ստեղծել: Բազմիցսդրսե ւորուած սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջոյ,հասցրեցին այս վախճանին:

Ցաւով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշ խա ւոր -ւած չէ քաղաքացու անվտանգութիւնը, յանցաւոր գործե լա -կեր պը մեր կեանքի անբաժանելի մաս է կազմում: Հրաչ Մու -րադեանի կեանքը խլած դաւադիր գնդակը ուղղուած էրոչ միայն ազնուագոյն հայի եւ համայնքի սրտացաւ ղեկավա -րի, այլեւ հայոց պետականութեան եւ նրա վարկի դէմ: Դա -տա պարտելով կատարուած ոճրագործութիւնը Հ.Յ.Դաշնակ -ցութիւնը պահանջում է յանցագործութեան արագ եւ լիար -ժէք բացայայտում` կատարողների եւ կազմակերպիչներինկատ մամբ խստագոյն պատժի կիրառում:

Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Սպաննուած Է Պռոշեանիգիւղապետ՝ դաշնակցական

Հրաչ Մուրադեանը

Հ.Յ.Դ. ՀայաստանիԳերագոյն ՄարմնիՅայտարարութիւն

1993ի գարնան սկիզբին հայկական ուժերը երեք ուղղու -թիւն նե րով յարձակեցան Վարդենիսի արեւելքին, Լաչի -նի մի ջանցք ի հիւ սիսին ու Մարտակերտի արեւմուտքին

սպառնացող դիր քերուն վրայ՝ Քարվաճառը:Միջանցքի վրայ մղուող մարտերը պայմանաւորուած էին

Քար վա ճառով, որ կը վտանգէր նաեւ Մարտակերտի շրջանի՝Փե տր ուարին սկսած ազատագրման գործողութեան հե -տագայ զար գա ցումը, կը սպառնար սակաւաբնակ Վարդե -նի սին եւ մանաւանդ եր կինքէն վտանգ կար յատկապէս Շա -հումեանի մէջ պայքարող մար տիկներուն ուղղաթիռայինկա պի պահպանման համար:

Մարտակերտ քաղաքը դեռ չէր ազատագրուած, Պուշկիբար ձունքներուն վրայ ծանր կռիւներ էին, եւ թշնամին չէրսպասեր, թէ հայկական ուժերը կը գրոհեն Քարվաճառը:

Արեւմտեան կողմէ գործողութիւնը կը ղեկավարէին Գուր -գէն Դալիբալթաեան ու Հրաչ Անդրեսեանը, Մարտակերտիճա կատէն՝ Աւոն, իսկ միջանցքի կող մէն՝ այսօր ՀՀ ԶՈՒ գըլ -խա ւոր շտապի պետ զօրավար-գնդապետ Եուրի Խա չա տու -րովը:

1993 Ապրիլի 2ին ազատագրուեցաւ Քարվաճառը:

1993 Ապրիլի 2ինազատագրուեցաւ

Քարվաճառը

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».–Նախորդ քանի մը օրե -րուն Հալէպի մէջ տեղի

ունեցած են բուռն բախումներՍուրիոյ կառավարական ուժե -րուն ու զինեալներու միջեւ, եւանոնք մօտեցած են հայկականթաղամասերուն:

Բերիոյ թեմի Ազգային Ա -ռաջ նորդարանի բան բեր Ժի -րայր Ռէյիսեան այս տեղե կու -թիւնը փոխանցած է «Արմէն -փրէ ս»ին հետ ունեցած զրոյցինընթացքին՝ աւելցնե լով, որ բա -խումները կեդրո նա ցած էինմաս նաւորապէս Շէյխ Մախ -սուտ թաղամասին մէջ, որ բա -ւական մօտ է հայկական թա -ղամասերուն: Շրջանը հիմ նա -կանօրէն քրտաբնակ է, հոն

կ՛ապ րին նաեւ քիչ թիւով հա -յեր, որոնք անապահով կա ցու -թեան պատճառով փոխա դըր -ւած են այլ շրջաններ։ Հալէ պա -հայ շտապ օգնու թեան մարմի -նը կը փորձէ կա րելի եղածինչափ օգտակար ըլլալ անոնց:

Ռէյիսեան նաեւ յայտնած է,որ այս օրերուն զինեալներըփոր ձած են ներթափանցելհայ կական թաղամասեր, քանիմը ռումբեր պայթած են հայ կա -կան թաղամասերուն մէջ, իբ -րեւ հետեւանք քանի մը հայերվիրաւորուած են։ Բարեբախ -տա բար, անոնց վէրքերը խորեւ վտանգաւոր չեն, բայց եւայն պէս վտանգ կայ, որ հայկա -կան թաղամասերը բախում նե -րու թատերաբեմ դառնան։ «Ս.

Յ արութեան յաջորդող օրը՝ մե -ռե լոցին, մարդիկ սովո րա բարգերեզմանատուն կ՛եր թան, սա -կայն այս տարի այդ մէ կը կա -րե լի չեղաւ, որովհետեւ հայ կա -կան գերեզմանատան գտնը -ւած շրջանը բախում նե րու վայրէ. հայերը մասնակից դարձանայս առիթով կայա ցած եկեղե -ցական արարո ղու թեան», նշածէ Ռէյիսեան:

Բա ցի ատկէ, Հալէպի մէջար դէն 4-5 օրէ ի վեր ելեկ տրա -կա նութիւն չկայ, որոշ թա ղա -մա սե րու մէջ աղբերը կուտակ -ւած են, եւ զանոնք հաւաքելուխնդիրներ կան: Մարդիկ կըփոր ձեն աղբերը վերցնել, որ -պէսզի հիւան դութիւններ չտա - րած ուի ն։

Զինեալները փորձած են ներթափանցելՀալէպի հայկական թաղամասեր

Հայաստան

Սուրիա

Page 2: Diario ARMENIA - Edición 4-4-2013 en armenio

Պոլսոյ Պիլկի համա լսա -րանի ընկերաբա նու -թեան եւ կրթական աշ -

խատանքներու բաժանմունքըկազմակերպած է գիտաժողով«թուրքիոյ մէջ փոքրա մաս նու -թիւններու դպրոցները եւփոք րամասնութիւններուկրթա կան իրաւունքը. անհա -ւասարութեան եւ վերանալուդէմ հարիւրամեայ պայքար»թեմայով:

Այս մասին կը հաղորդէ«Ար մէնփրէս»ը վկայակոչելովbianet.org լրատուական կայ -քը:

Գիտաժողովի ընթացքինունեցած ելոյթին, անդրա դառ -նա լով թուրքիոյ մէջ փոքրա -մասնութիւններու դպրոց նե -րու խնդիրներուն եւ պահանջ -նե րուն, Փոքրամաս նութիւն -նե րու իրաւունքներու միջազ -գա յին խումբի (MRG) թուր -քիոյ գիծով համակարգողՆուր ճան Քայեան յայտարա -րած է, որ Օսմանեան պետու -թեան ժամանակաշրջանինփոք րամասնութիւններու 2596դպրոցներէն ներկայիս թուր -քիոյ մէջ ընդամէնը 22 դպրոցկը գործէ:

Ան ըսած է, որ թր քական«Պատմութեան հիմ նադրամի»

աջակցութեամբ փոքրամաս -նութիւններու դպրոցներուհետ կապուած ուսումնա սի -րու թիւններ կատարած են,որու արդիւնքներու հիմանվրայ կազմուած զեկոյցը պի -տի հրապարակուի յառա ջի -կայ մէկ ամսուան ընթացքին:

«թուրքիոյ մէջ ներկայիսընդ ամէնը 16 հայկական, 5յունական եւ մէկ հրեականդպրոց կը գործէ: թէեւ փոք -րա մասնութիւններու դպրոց -ները մասնաւոր եւ օտար նե -րուն պատկանող չեն, սակայնանոնք իրենց կարգավիճակիվերաբերեալ օրէնսդրութիւնչունին եւ կը յիշատակուին մի -այն իրենց անուններով: Ըլ լա -լով թուրքիոյ Հանրապետու -թեան քաղաքացիներ՝ այդմար դիկ սեփական երկրինմէջ որպէս «պատանդ» կ’ապ -րին», ըսած է ան:

Այդ դպրոցներուն մէջպար տադիր է ազգութեամբթուրք փոխ տնօրէնի պաշտօ -նը, իսկ դպրոցի տնօրինու թիւ -նը զրկուած է ուսուցիչներու

ընտրութենէն: Այստեղ հիմ նա կան խըն -

դիր ներն են՝ կար գա վիճակը,ուսումնական ծրա գիրները,խտրականու թիւնը:

թուրք փոխ տնօրէնի առ -կայութիւնը կ’ընկալուի որպէսլրտեսում, թրքերէնի ուսու - ցիչները կ’ընտրուին նախա -րա րո ւթեան կողմէ, ինչ որմնա ցածներուն մօտ անհաւա -սա րութեան եւ անվստահու -թեան զգացում կը յառաջա -ցնէ:

Դպրոցներու դասա գիրքե -րէն կը բացակային փոքրա -մասնութիւններու մշակոյթիեւ պատմութեան վերաբերեալտեղեկութիւններ, եւ հայերունու յոյներուն ուղղուած ռասիս -տական եւ խտրական արտա -յայտութիւններ կան: Այդ դըպ -րոց ներու հիմնական պա -հանջներն են ուսումնականճիշդ ծրագիրներ, կարգա վի -ճակի վերաբերեալ օրէնսդ րա -կան փաթեթ, ուսուցիչներու եւդասագիրքերու պակասի լը -րա ցում:

Աշխարհի լաւագոյն 20տ ն տ ե ս ա գ է տ ն ե ր ո ւցան կին վրայ գտնուող

պոլ սահայ Տարօն Աճեմօղլունթրքական Milliyet-ին տը -ւած հարցազրոյցին ըսածէ, թէ թուր քիոյ 2023 թուա -կանի տես լականը իրա -կան չէ, քանի որ թուրք գոր -ծարարներուն հա մար դըժ -ւար է գործունէութիւն ծա -ւալել երկրի մը մէջ, որ ի -րա ւունքի երկիր չէ:

թուրքիոյ մէջ ստացածհեր թական մրցանակըվեր ցնելու համար Պոլիսժամանած Տա րօն Աճեմօղ -լուն, որ կ’ապրի ԱՄՆի մէջեւ կը դասաւանդէ Մասա չու -սէթսի տեխ նոլոգիա կան հա -մա լսարանը, պատաս խա նածէ Milliyet-ի հարցերուն:

Լրագրողի այն հարցին, թէորքանո՞վ իրական են թրքա -կան իշխանութիւններու յայ -տա րարած 2023ի ծրագիրները,Տարօն Աճեմօղլուն պատաս -խա նած է, թէ անհնար է, որ ա -նոնք իրականանան: «Տնտե սու -թիւնը կը մեծնայ, սակայն մար -դիկ աղքատ են: Աշխարհի ա -մէն վայրի մէջ աղքատութիւնեւ անհաւասարութիւն կայ, սա -կայն թուրքիոյ մէջ վիճակը այլէ: Այդ կապուած է նախկին հա -մակարգերուն հետ», նշած էԱճե մօղլուն:

Անդրադառնալով ֆի նան -սա-բանկային հա մա կարգին,հայ տնտեսա գէ տը նշած է, թէայդ տեղ թուր քիոյ գոր ծը աւելի

դժուար է, քա նի որ այն դեռ ի -րա ւուն քի պետու թիւն չէ: «Դա -տական մարմին նե րը շատ վատվիճա կի մէջ են: Եթէ գոր ծա րարէք, ոչ մէկ պա րա գա յի չէք կըր -նար դիմել դա տա րան: Երբթուրքիոյ մէջ չէ ստեղ ծուածմարդոց հաւասա րութիւնը ա -պահովող կ'առոյց ներ եւ քա -ղա քական համա կար գը չէ նո -րացուած, անոնք չեն կար գա -ւորուիր», նշած է Տա րօն Աճե -մօղլուն:

Այն հարցին, որ եթէ թուր -քիան անցնի նախագահականհամակարգի, իրավիճակը ո՞րուղղութեամբ կը փոխուի, Աճե -մօղլուն պատասխանած է. «իհարկէ, բացասական ուղղու -

թեամբ: Եթէ իրաւունքի պետու -թիւն էք, նախագահական հա -մա կարգը վատ չէ: Իրաւունքըպէտք է միշտ քաղաքա կանու -

թենէն առաջ ըլլայ: թուր -քիոյ մէջ առկայ խնդիր նե -րու պա րա գային նախա գա -հական հա մա կարգի ան -ցում կատարուի, աւելի կըյետաձգուի անցումը դէպիիրաւական պետութիւն»:

Նշենք, որ Տարօն Աճե -մօղ լուն ծնած է 1967ին, Պոլ -սոյ մէջ: 1986ին աւարտած էԳալաթա սա րայի աւագ դըպ -րոցը: Այնու հետ, աւարտածէ Լոնտոնի «Եորք» համա -լսարանը եւ դոկ տո րականը

պաշտպանած է Լոնտոնի Տըն -տեսագիտութեան դպրոցին մէջ:1993ին համա լրած է Մասա չու -սէթսի տեխ նո լոգիական ինս -տի տիւտի մաս նա գէտներուշար քը` 2000ին ստանալովփրո ֆէսորի կոչում:

Տարօն Աճեմօղլուն, IDEAS/RePec տնտեսագիտական վեր -լուծական կազմակերպութեանկողմէ հրապարակուած տուեալ -ներու համաձայն, աշխարհիվրայ ամենաշատ վկայակոչ -ւող 20 տնտեսագէտներու շար -քին է` զբաղեցնելով 8րդ տեղը,մինչ Նոպելեան մրցանակիդափնեկիր փրոֆ. Փոլ Կրուգ -ման այդ ցուցակի 13րդ տեղըկը գրաւէ:

II ARMENIA ÐÇÝ·ß³µÃÇ, 4 ²åñÇÉ 2013

Âáõñùdz

յայտնի հայ տնտեսագէտ Տարօն Աճեմօղլունի հարցազրոյցը

Ռազմավարական հետազօտութեանց միջազգային հիմ նար -կը՝ The International Institute for Strategic Studies, IISS, որուկեդ րոնը կը գտնուի Լոնտոն, հրապարակած է «Ռազմա -

կան հաւասա րակշռութիւն» խորագրով իր տարեկան տեղե կա գի -րը, ուր անդրադարձ կ՚ըլլայ նաեւ Հայաստանի եւ Ազէրպայճանիբա նակներուն ներուժին ու կարողութիւններուն:

Տեղեկագրին մէջ կը նշուի, որ հարաւային Կովկասի այս երկուեր կիրները ամէն տարի նիւթական զգալի միջոցներ կը յատկացնենռազ մական ոլորտին:

Կ՚ըսուի սակայն, թէ մինչ Հայաստան տարե կան շուրջ 400 միլիոնտոլար կը յատկացնէ այդ ոլորտին (2012ին՝ 394 միլիոն), անդինԱզէրպայճան անհամեմատելիօրէն աւելի մեծ գումարներ կը տրա -մադրէ. միայն 2012ին՝ Պաքուի ռազմական ծախ սերը գնա հատ -ւած են 1 միլիառ 770 միլիոն տոլար:

Կը նշուի նաեւ, որ Պաքու 2012ին՝ նախորդ տարուան բաղ դատ -մամբ 90 միլիոն տոլար աւելցուցած է ռազմական իր պիւտճէն:

Ուսումնասիրելով Հայաստանի եւ Ազէրպայճանի բանակներումարտունակութեան աստիճանը, բրիտանացի փորձագէտներըպարզած են, որ Հայաստանի զինեալ ուժերը աւելի մարտունակեն: «Հայաստանի զինեալ ուժերը բաւական հմուտ են եւ յստակ գի -տեն իրենց առջեւ դրուած նպատակներն ու առաջադրանքները:Ատոր զուգահեռ՝ Հայաստանի բանակին մէջ հետզհետէ կը մեծնայպայ մանագրով ծառայող զինուորականներու թիւը (արհեստա -վարժ ները), թէեւ կը պահպանուի նաեւ պարտադիր զօրակոչը»,կ՚ըս ուի փաստաթուղթին մէջ:

Կը նշուի սակայն, թէ Հայաստան իր զինանոցը նորոգելու եւար դիականացնելու գծով լուրջ միջոցներու դիմելով հանդերձ՝ հայ -կական բանակը դեռ շատ հեռու է նորագոյն թէքնոլոժիով օժ տուածըլլալէ: Եւ այս երեւոյթը՝ տեղեկագիրը զարմանալիօրէն կ՚առընչէոչ թէ նիւթական միջոցներու սահմանափակ բնոյթին, այլ կաշառա -կե րութեան եւ Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեանգանձը ոչ արդիւնաւէտ ղեկավարելու երեւոյթներուն:

Գալով Ազէրպայճանին, IISS-ի փորձագէտները կը նշեն, թէ այդերկրին ռազմական պիւտճէին քանի մը անգամ գերազանցելըհայաստանեանը՝ ազէրպայճանական բանակը աւելի մարտունակչի դարձներ: «Նաւթի վաճառքին ապահոված գումարներուն շնոր -հիւ՝ Ազէրպայճան կրցած է զգալի քանակով սպառազինութեանտի րանալ, սակայն անոր զինեալ ուժերը օդային տարածքին մէջչեն յաջողիր առաւելութիւն ձեռք ձգելու: Դարձեալ նաւթին շնորհիւ՝Ազէրպայճան կրցած է գնել С-300 տեսակի նորագոյն հրթիռայինհա մակարգեր, սակայն տակաւին յստակ չէ, թէ ատիկա մարտու -նա կութեան բարձրացման տեսանկիւնէն ի՞նչ պիտի ապահովէՊա քուին», հարց կը տրուի տեղեկագրին մէջ:

«ՆՈՐ ՅԱՌԱջ»

Հայկական բանակը աւելիմարտունակ է, քան

ազէրպայճանականը

г۳ëï³Ý

Մնացած է ընդամէնը 16 հայկական դպրոց

Av. Callao 1162 - Buenos Aires [email protected] www.hotelwilton.com.ar

«թուրքիան իրաւունքիպետութիւն չէ»

Page 3: Diario ARMENIA - Edición 4-4-2013 en armenio

Մարտ 27ին լրա ցաւմահ ուան 90ա մեակըհայ ժողովուր դի յեղա -

փոխական հերոսա պա տումինեզակի դէմքերէն Ար մէն Գա -րոյի։

Պանք Օթոմանի գրաւմանյան դուգն գործողութեամբ հըռ -չակ ուեցաւ անունը Արմէն Գա -րո յի, որ Բաբգէն Սիւնիի կող -քին եւ մանաւանդ անոր նա հա -տակութենէն ետք, Հրաչ թի -րիա քեանի հետ միասնաբար,ղեկավարեց Օսմանեան Կայս -րութեան ելեւմտական ողնա -շարը հարուածելու հայ յեղա -փո խական շարժման շռնդալիցգրոհը։

Արմէն Գարօ միեւնոյն վըճ -ռա կանութեամբ եւ յանդ գ նու -թեամբ շարունակեց իր անձ -նու րաց նուիրաբերումը Հայ -կական Ազատամարտին։ Դաշ -նակցութեան ցուցական-մար -տա կան գործունէութեան հետնոյնացուց իր անունը։ Անվեհերկանգնեցաւ յառաջապահ դիր -քե րու վրայ՝ թրքական պետու -թեան հետ առճակատման բո -լոր վճռորոշ պահերուն։ Հայ ժո -ղովուրդի անբռնաբարելի իրա -ւունքներուն պաշտպան կանգ -նե ցաւ եւ երկաթեայ կամքով ուբա զուկով գործեց նաեւ Ցարա -կան Կայսրութեան հետ առ ճա -կատման հանգրուաններուն,երբ առանց հայու Հայաստանմը ստեղծելու ռուս մեծապե -տա կան քաղաքականութեանդէմ Հայ Յեղափոխական Դաշ -նա կցութիւնը յեղափոխականպայքարի դաշտ նետուեցաւԿով կասեան միջավայրի մէջ։

Արմէն Գարօ եղաւ դրօշա -կիրներէն մէկը Հայ Կամաւո -րա կան Շարժման, որ ԱռաջինԱշխարհամարտի բռնկմանօրե րուն կեանքի կոչուեցաւ եւ,օրհասական այդ արհաւիրքիժամանակաշրջանին, հերո սա -կան մարտնչումներու գնովՀա յաստանն ու հայութիւնըփրկեց ամբողջական կործա -նու մէ։ Հայաստանի անկա խու -թեան նուաճումին եւ արդի ժա -մանակներու հայոց պետակա -նու թեան կերտումին մէջ իր ու -րոյն տեղը ունեցաւ Արմէն Գա -րօ, որ իր հեղինակութեամբ եւվայելած վարկով՝ նորաստեղծՀայաստանի Հանրապե տու -թեան դեսպան նշանակուեցաւՄ. Նահանգներու մօտ։ Ոչ մի -այն մեծապէս սատարեց ի նը -պաստ արիւնաքամ Հայաս տա -նին ռազմաքաղաքական եւտնտեսական օժանդակութիւնապահովելու գործին, այլեւ՝դես պանական իր առա քե լու -թեան ընթացքին նաեւ նախա -ձեռ նեց ու կազմակերպեց Հ.Յ.Դ.9րդ Ընդհանուր Ժողովին որո -շած Հայկական Նեմեսիսինիրա գործումը։

Հայոց Արի Արանց փաղան -գին եզակի այս դէմքն էր, որիննիսուն տարի առաջ, Մարտ27ի այս օրը, Ժընեւի մէջ, յան -կար ծակի փակեց իր աչքերը 51

տա րեկանին։ Բաբախելէ դադ -րե ցաւ սիրտը Արմէն Գարոյի,որուն անունը մեծատառ ու յա -ւերժ քանդակուած պիտի մնայհայ ժողովուրդի հերոսականծնունդներու փառահեղ յու շա -մատեանին մէջ։

Կենսագիրներու վկայու -թեամբ, կենսուրախ այս մեծհա յուն սիրտը անբուժելիօրէնհիւանդացաւ 1915ին, երբ թըր -քա կան կառավարութիւնը իգործ դրաւ հայ ժողովուրդը բը -նաջնջելու ցեղասպանական իրահաւոր ծրագիրը։ Մեծ Եղեռնիօրերուն Արմէն Գարօ կը գըտ -նուէր թիֆլիս եւ, իր անզօ րու -թեան մէջ կատաղած՝ վիրաւորառիւծի նման, հիւանդագինտա րաւ սահմանի միւս կողմէնհասնող թրքական ոճրագոր -ծութեան արիւնալի լուրերը…Եւ յուշերու մէջ արձանա գըր -ւած է, որ Սասնոյ վերապրողհայութեան գաղթական բազ -մու թիւնները դէպի Արարա -տեան Դաշտ առաջնորդող իրսրտակից ընկերոջ Ռուբէնինդիմաւորելով՝ Արմէն Գարօ իրապրած մեծ ցաւը խտացուցածէր հետեւեալ ջղագար դիտո -ղութեան մէջ.-

«Ինչո՞ւ դուն ողջ մնացիր»…Արմէն Գարօ ի՛նք կը պատ -

մէ «Հայրենիք» ամսագրի առա -ջին համարով (1922ի թիւ 1) լոյստեսած իր յուշերուն մէջ, որ՝

«1916ի Յունուարին մեզ հա -մար պարզուեցան Մեծ Ոճիրինչափն ու մանրամաս նութիւն -նե րը։ Քաշուեցայ Գանձակ, իմքենեկալ Յովսէփ Բէգ-ՄելիքԲէգ լարեանի մօտ, մինակու -թեան մէջ ջղերս բժշկելու հա -մար։ Իրենցմէ խնդրեցի ինձհան գիստ թողուլ, ոչ մէկ հիւրընդունիլ ինձ համար։

«Օրերով սենեակէս դուրսչէի գար. կը ծխէի անվերջ եւ կըքալէի անդադար սենեակիսմէջ, եւ երբ յոգնած կը փորձէիքիչ մը քնել, սոսկալի երազ նե -րէս վեր կը ցատկէի անկողնէս։Դիակներու անվերջ կոյտերկ’ե րեւային աչքերուս, եւ այդկոյտերուն մէջէն կը նշմարէիիմ պաշտելի մայրիկիս գեղե -ցիկ աչքերը, քոյրերս ու եղբայր -ներս իրենց սիրունիկ փոքրիկ -նե րով, եւ բոլոր աչքերն ալ դէ -պի ինձ դարձած։ Արցունք նե -րէն խեղդուելով վեր կ’ելնէի ուկը փորձէի կարդալով լուսա -ցնել գիշերը»…

Այդպէս ալ, մինչեւ 1923իՄարտ 27ի իր վերջին ու մահա -ցու սրտի կաթուածը, ԱրմէնԳարօ երբեք չկրցաւ հաշտուիլսեփական ժողովուրդին դէմթրքական պետութեան գոր ծա -դրած ցեղասպանութեան, այլեւհայրենի բնօրրանի հայաթափ -ման դառն եւ դաժանագոյնիրա կանութեան հետ։

Հայաստանն ու հայութիւնըզգետնած ազգային աղէտինծանրագոյն տարողութեամբ եւնշանակութեամբ միայն կրնայիր բացատրութիւնը գտնել Ար -

մէն Գարոյի սրտին այսօրինակհիւանդացումը, որմէ չկրցաւբուժուիլ Հայկական Յեղա փո -խութեան Յանդուգն Ասպետը.մինչեւ իսկ Հայասպանութեանպատասխանատուները ար -դա րահատոյց մահապատիժիեն թարկած Նեմեսիսի գոր ծո -ղու թեան ղեկավարման մէջ իրունեցած վճռական դերակա -տա րութիւնը բաւարար բալա -սան չեղաւ Գարոյի մեծ Ցաւըմեղմացնելու համար։

«թէեւ,- ինչպէս որ իր անժա -մանակ վախճանէն ամիսներառաջ գրուած իր յուշերուն մէջխոստովանած է Գարօ,- հոգուսխորքին մէջ համոզուած էի, որայսքան անարդարութիւն ան -պա տիժ չէր մնալու, որ թափ -ւած արիւնը ի զուր պիտիչանց նի եւ որ պատմութիւնը օրմը իր վրէժը պիտի լուծէ ռու -սական եւ թրքական կայս րու -թիւններէն»։

Արմէն Գարոյի անձնապէսապրած խորագոյն այս մղձա -ւանջը վարակեց ամբողջ սե -րուն դը հայ ժողովուրդի խա -չելութեան եւ յարութեան ծան -րա կշիռ այդ ժամանակաշրջա -նին։ Մտաբերեցէք դատավա -րու թիւնը Սողոմոն թեհլի րեա -նի, յիշեցէք անոր տուած վկա -յութիւնը եւ պիտի անդրա դառ -նաք, որ հայասպան թալէաթիարդարահատոյց ահաբեկիչըիր կարգին հալածուած էրմիեւ նոյն մղձաւանջէն։

Արմէն Գարոյի ոգեկոչմանայս օրը, հետեւաբար, անխու -սափելիօրէն լուսարձակներըկը կեդրոնացնէ Հայաստանի ուհայութեան եղերական ճակա -տագրին վրայ՝ առանձնաբարշեշտելով ասպետական գործնու նկարագիրը Հայ Յեղափո -խա կանի եւ ԴաշնակցականՈւխտաւորի այս առինքնողդէմ քին։

Իրաւամբ նոր ժամանակ նե -րու Հայ Ասպետի մարմնա ցու -մը եղաւ Արմէն Գարօ եւ Խրի -մեան Հայրիկ, վստահաբար, իմտի ունէր Գարոյի օրինակովյանդուգն եւ ուխտաւոր հայյեղափոխականները, երբ Դաշ -նակցութեան ծաւալած ազգա -յին-ազատագրական շարժումըկ’անուանէր «Հայկական նորԱսպետութիւն» եւ անոր շուրջբոլորուելու յորդորը կ’ուղղէրիր ժողովուրդի զաւակներուն։

Արմէն Գարօ անունը ի՛նքընտրած էր՝ յեղափոխական իրգործունէութեան առաջին իսկքայլերէն։ Աւազանի անունըԳարեգին Փաստրմաճեան էր,ծնած էր 1872ին Կարին, մեծա -տուն ընտանիքի մը յարկինտակ։ Իր խռովայոյզ կեանքիըն թացքին, ան հպարտու -թեամբ քալեց աշխարհի մեծ ուփոքր բոլոր քաղաքներուն մէջ՝մեծ հօր Խաչատուր Էֆենտիիեւ հօր Յարութիւն Փաս տըր -մաճեանի արժանաւոր շառա -ւիղը ըլլալու ինքնագիտակ ցու -թեամբ ու ինքնա վստա հու -

թեամբ։Կարնոյ հռչակաւոր «Սանա -

սարեան» վարժարանի առա -ջին շրջանաւարտներէն էր։1891ին, ուսումը շարունակելունպատակով, մեկնեցաւ Ֆրան -սա՝ հետեւելու համար ՆանսիիՀամալսարանի երկրագոր ծա -կան գիտութեանց։ Տակաւինու սանող, 1895ին, քանի մը ըն -կերներով անցաւ Ժընեւ, ուրՔրիստափորի եւ Ռոստոմիծա նօթանալով՝ անդա մագըր -ւե ցաւ Դաշնակցութեան։ Ու -սումը կիսատ թողած՝ կազ մա -կերպական յանձնարարու -թեամբ մեկնեցաւ Եգիպտոս,ուր յեղափոխական գործինզէնք ու նուիրեալ ապահովելուաշխատանք տանելէ ետք, ան -ցաւ Պոլիս եւ 1896ի Օգոստո -սին, Բաբգէն Սիւնիի հետ, ծրա -գրեցին ու իրականացուցինՊանք Օթոմանի գործողու թիւ -նը։

Դրամատան պարպումէն եւիր զինակիցներուն հետ Ֆրան -սա տեղափոխութենէն ետք,Ար մէն Գարօ դժուարութիւն ու -նեցաւ ամբողջացնելու իր կի ս -աւարտ ուսումը, որովհետեւֆրանսական կառավարութիւ -նը իբրեւ ահաբեկիչի «անբաղ -ձա լի տարր» հռչակած էր հայյեղափոխականները եւ անոնցարտաքսումը հրահանգած։Գա րօ անցաւ Ժընեւ եւ Ժընեւիհա մալսարանին մէջ շարու նա -կեց իր ուսումը։

1898ին, Հ.Յ.Դ. Երկրորդ Ընդ -հանուր Ժողովին, Գարօ ընտ -րուեցաւ Դաշնակցութեան Ա -րեւ մտեան Բիւրոյի անդամ եւեռուն գործունէութիւն ծաւալեցԵւրոպայի հայ ուսանո ղու -թեան յեղափոխական կազմա -կերպումին, ինչպէս նաեւ եւրո -պա ցի ազատախոհ շրջա նակ -նե րու մօտ ի նպաստ Հայկա -կան Հարցին համակրանքիշրջանակ ստեղծելու ուղղու -թեամբ։

1900ին աւարտեց Ժընեւիհա մալսարանը՝ Քիմիագիտու -թեան Տոքթորի տիտղոսով եւ1901ին հաստատուեցաւ թիֆ -լիս, ուր հիմնեց սեփականտար րալուծարանը եւ ամբող -ջու թեամբ նուիրուեցաւ հան -րա յին-հասարակական գոր -ծու նէութեան։

1903ին, Հայոց եկեղեցա -պատ կան կալուածներու ցա -րա կան բռնագրաւման ոտնձը -

գու թեանց դէմ Կովկասա հա յու -թեան բողոքի եւ ծառացմանհա մաժողովրդային շարժմանկազմակերպիչներէն եղաւ։

1905ին, Հայ-թաթարականընդհարումներու դժուարինժա մանակաշրջանին, ԱրմէնԳարօ դարձեալ յառաջապահդիրքերու վրայ էր՝ հայութեանինքնապաշտպանութիւնըկազ մակերպելու եւ կռիւներըղեկավարելու գործով։

1908ին, Օսմանեան Սահ -մա նադրութեան հռչակումէնետք, Դաշնակցութիւնը խոր -հրդա րանական իր ցուցակինվրայ, Կարնոյ շրջանէն, առա -ջա դրեց Արմէն Գարոյի թեկնա -ծութիւնը եւ երէկի ահաբեկիչըընտրուեցաւ Օսմանեան Խոր -հրդարանի պատգամաւոր։ Ար -մէն Գարօ շատ լաւ կը ճանչ -նար թրքական մոլեռան դու թիւ -նը, որպէսզի հաւատք չ’ընծա -յեր իթթիհատական ազա տա -խոհական նշանաբաններուն։Ռու բէնի հետ միասին՝ հայու -թիւ նը զինելու եւ, սեւ ու մութօր ուան նախատեսութեամբ,ինքնապաշտպանութեան մերկռուանները ամրապնդելու ու -ղեգիծին դրօշակիրներէն դար -ձաւ Գարօ։

1914ի աշնան, իթթիհատա -կան ներէն լրիւ հիասթափուած՝Արմէն Գարօ վերադարձաւթիֆ լիս, ուր տենդագին նուիր -ւե ցաւ Հայ ԿամաւորականՇարժ ման կազմակերպումին։Դրոյի կողքին՝ մասնակցեցաւթրքական զօրքերու դէմ հե րո -սական գործողութիւններուն։Ահա՛ այդ շրջանին էր, որ յաղ -թական մուտք գործելով Վանեւ դիմաւորելով Մուշի ու Սա -սունի հայ գաղթական բազմու -թիւնները, Արմէն Գարօ ստա -ցաւ սրտի ծանրագոյն խոցը եւհիւանդացաւ իր կեանքին դա -ժա նագոյն Ցաւով։

Հայաստանի անկախու թեաննուաճումով եւ Հայաս տանիՀանրապետութեան հիմ նա -դրու մով՝ Արմէն Գարօ ընտ րը -ւե ցաւ Հայաստանի Խորհուրդի,ապա՝ Հայաստանի Խորհրդա -րա նի պատգամաւոր, իր եռան -դըն ու հեղինակութիւնը միա -ժամանակ ի սպաս դնելովԴաշ նակցական կազմա կեր -պու թեան ուժեղացումին, հե -

IIIÐÇÝ·ß³µÃÇ, 4 ²åñÇÉ 2013 ARMENIA

ä³ïٳϳÝ

ՆԱԶԱՐԷթ ՊԷՐՊԷՐԵԱՆ

Արմէն Գարօ (Գարեգին Փաստրմաճեան, 1872-1923)Հայկական Ասպետութեան անկոտրում Կամքը

(Þ³ñ.Á ¿ç IV)

Page 4: Diario ARMENIA - Edición 4-4-2013 en armenio

Նեմեսիս» գործո ղու -թեան ականաւորհերոսներէն, վրի -

ժա ռու Արշաւիր Շի րա -կեան, իր յուշերը ամ փո -փած է «Կտակն էր Նա հա -տակ նե րուն» գիրքին մէջ:

Այո՝ Նեմեսիս գործո -ղու թիւ նը կտակն էր նա -հա տակ նե րուն:

Նեմեսիսի հերոսներըմեր ժո ղովուրդի աւելիքան 1.500.000 անմեղ նա -հատակ նե րու կտակը ի -րա գործեցին, խի զա խա -բար եւ հպարտօրէն:

1915 թ.ը մեր ժողո վուր -դի հա զարամեակներուպատմու թեան ընթացքին,ամենա տը խուր եւ ամե -նա սահմռկեցուցիչ էջն է:

Մենք ազգովին՝ թէ պե -տա կան եւ թէ կազմա կեր -պու թիւն ներու մակարդա -կով կը պայ քա րինք ՀայոցՑեղասպանու թիւնը ճանչ -նալ տալու ցեղաս պան թուր -քիային. եւ ամէնուր՝ թէ հայ րե -նի քի եւ թէ սփիւռքի մէջ արժա -նա ւոր ձեւով, յար գան քի տուրքկը մատուցենք մեր բիւր բիւրա -ւոր նահա տակ նե րուն եւ կորու -

սեալ հայրե նի քի յիշա տա կին:1915 թ.ի Մեծ Եղեռնի յիշա -

տա կին նուիրուած կանգ նե ցու -ցած ենք արժանավայել յուշա -կո թողներ, որոնք ամէնուրեքխօ սուն վկաներ են մեր արդարդատին եւ պայքարին:

Այստեղ կ՚ուզեմ արձանա -գրել եւ բարձրացնել շատ կա -րե ւոր եւ անհրաժեշտ հարց մը,յանձնելով զայն մեր երկրի եւժողովուրդի որոշում կայացնողպետական եւ քաղաքականգոր ծիչներու ուշադրութեան:

Ինչպէս վերը նշեցի որ 1915թ.ի էջը, մեր ժողովուրդի ամե -նա տխուր էջն է, որու նմանը չէեղած համայն մարդկութեանպատմութեան մէջ. սակայն այդմութ էջին որպէս պատասխան,ունինք փառաւոր եւ փայլուն էջմը՝ որ դժբախտաբար լիարժէքչէ գնահատուած համազգայինմակարդակով:

Կարծեմ դժուար չէ կռահելթէ որ էջին մասին է խօսքը:

Այ՛ո, այն՝ «Նեմեսիս» գործո -ղու թեան, հպարտանքի փայ -լուն էջն է, ուր բարձր պահուե -ցաւ հայու արժանապատ ւու -թիւնը, ուր աշխարհ հասկցաւոր հայը ոչ միայն ջարդուելուեն թակայ ժողովուրդ է այլ ար -ժանապատուօրէն ապրե լու եւարարելու ժողովուրդ:

Հիմա՝… այս փայլուն էջին՝Նե մեսիս գործողութեան մա -սին, մեր ժողովուրդի բոլորհատ ուածները միասին հաշ -ւած, քանի՞ տոկոսն է որ լիար -ժէք տեղեակ է կամ կը գիտակ -

ցի ու կը գնահատէ Նեմեսիսը,ինչպէս 1915թ.ի Մեծ Եղեռնը:

Ազգովին արժեւորելու զայն,եւ մեր արդար դատի հետա -պնդման համար,անհրաժեշտէ Նեմեսիսը դարձնել վառ օրի -նակ, եւ որու համար կ՚ա ռա -ջարկեմ ի գործ դնել հետեւեալառաջարկութիւնները…

-Հայրենիքի մէջ թէ սփիւռքի՝Մեծ Եղեռնի յուշակոթողներուկողքին կամ մերձակայքին տե -ղադրել Նեմեսիս գործողու -թեան նուիրուած յուշակո թող -ներ, ուր ամէն հայ այցելելովայնտեղ միայն յուզմունքի եւտխրութեան պահեր չապրի,այլ ներշնչուի հպարտանքի եւպահանջատիրութեան զգա -ցում ներով:

- Հայրենիքի մէջ թէ սփիւռ -քի՝ դպրոցներէն ներս լիարժէքձեւով դասաւանդել Նեմեսիսը,ինչ պէս Ապրիլ 24ը:

- Հայրենի պետութեան կա -ռա վարութեան հրամանովվրի ժառու մարտիկներուն, յետմահու շնորհել ՀայաստանիՀան րապետութեան բարձրա -գոյն կոչման «Հայրենիք» շքա -նշանը, որպէս ՀայաստանիՀան րապետութեան ԱԶԳԱՅԻՆՀԵՐՈՍՆԵՐ :

Այդ գործողութեան վսեմու -թիւնն ու անհրաժեշտութիւնըազգովին գիտակցելու համար,անհրաժեշտ քայլեր են անոնք:

Առաջնորդուինք Նեմեսի -սով. այդ՝ ԿՏԱԿՆ Է ՆԱՀԱ ՏԱԿ -ՆԵ ՐՈՒՆ:

ՎԱՐԱՆԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ

տա գայ վտանգներուն պատ -րաստ գտնուելու հաստա տա -կա մութեամբ։

1920ին, կառավարութեանորոշումով, Արմէն Գարօ մեկ -նե ցաւ Փարիզ, իբրեւ Հայոց Ազ -գային Պատուիրակութեանան դամ։ Մասնակցեցաւ ՍեւրիԴաշնագրի եւ խորհրդա յին նե -րու հետ Դաշնակցութեան վա -րած Ռիկայի բանակցու թիւն -նե րուն։ Այնուհետեւ անցաւ

Ուա շինկթըն՝ իբրեւ Մ. Նա -հանգ ներու մօտ ՀայաստանիՀանրապետութեան դեսպան։

Դեռ յիսուն տարեկան չէրեղած Արմէն Գարօ, բայց սիր -տը այլեւս յոգնած էր՝ ան պա -տիժ մնացած հայ ժողովուրդիՑեղասպանութեան ծանրագոյնբեռը կրելով։ Դիւանա գիտա -կան զգայուն պաշտօնի վրայգտնուելով հանդերձ՝ իր վերջինուժերը հաւաքեց եւ լարեց՝ իխնդիր Երեւանի մէջ 1919ինգու մարուած Հ.Յ.Դ. 9րդ Ընդհա -

նուր Ժողովի Իթթիհատականցե ղասպան պարագլուխներըմահապատիժի ենթարկելու ո -րոշումին, «Նեմեսիս» անուան -ւած գործողութեան իրակա նա -ցումին։

Հայկական Յեղափոխու -թեան Յանդուգն Ասպետը հա -սաւ իր նպատակին։ 1921էն1923, Պոլսոյ, եւրոպական մայ -րա քաղաքներու եւ Անդրկով -կասի մէջ, իրարու ետեւէ, ան -կենդան գետին փռուեցան հայժողովուրդի դէմ պետականօ -րէն գործադրուած Ցեղաս պա -նու թեան պատասխանատու -նե րը։

Արմէն Գարոյի սիրտը չբուժ -ւե ցաւ սակայն։

Կորուստն ու Ցաւը անտա -նելիօրէն ծանր էին։

Եւ 1923ի Մարտ 27ին, երբ Ժը -նեւի մէջ կը մասնակցէր Ռու -սաստանի նուիրուած մի ջազ -գային խորհրդաժողովի մը, վերջ -նականապէս բաբախելէ դադ -րե ցաւ Յանդուգն Ասպե տիներկիւղ չճանչցող ու սե փա կանմահը արհամարհող, բայց հայժողովուրդի նահա տա կութեանի տես անվերջ տա ռապող ուհիւծող մեծ սիր տը։

Արմէն Գարօ...(Þ³ñ. ¿ç III-Ç)

IV ARMENIA ÐÇÝ·ß³µÃÇ, 4 ²åñÇÉ 2013

ä³ïٳϳݶñ³Ï³Ý

Կտակն է Նահատակներուն Մալխասի «Զարթօնք»ըանգլերէնի կը թարգմանուի

ԿԼԵՆՏԷՅԼ.- «Սար դարա -պատ» գրախանութիտնօ րէն Վարուժան

Ուր ֆա լեան կը տեղեկացնէ, թէամբողջ սերունդներ ազգային,հայրե նա սիրական ու յեղա -փոխական ո գի ով դաստիա -րակած Մալխասի «Զարթօնք»վիպական հատոր նե րը շուտովթարգմանաբար պիտի ներ կա -յացուին անգլիախօս հա սա -րակութեան:

«Զարթօնք»ի թարգմա նու -թիւ նը կը կատարէ ՍիմոնՊէօճէ քեա նը, իսկ խմբա գրու -մը՝ թա թուլ Փափազեան-Սո -նեն ցը:

Ուրֆալեան կը տեղեկացնէ նաեւ, որ «Զարթօնք»ի երկու հա -տոր ներու թարգմանութիւնը եւ խմբագրումը աւարտած է եւ շուտովա նոնք տրամադրելի պիտի ըլլան ընթերցողներուն: Երրորդ եւչոր րորդ հատորներու թարգմանութիւնը եւս աւարտած է. կը մնայա նոնց խմբագրումը, որ արդէն իսկ ընթացքի մէջ է:

Առցանցային տեղեկագրութենէ մը այս մասին իմանալով՝ Մոս -կուա բնակող հայորդի մը՝ Էդուարդ Ամիրխանեան, ուզած է տեսնելառաջին հատորի թարգմանուած ու խմբագրուած տարբերակը:Աչքէ անցընելով աշխատութիւնը՝ Ամիրխանեան խանդավառուածու հինգ հազար տոլարի նուիրատուութեամբ ուզած է մասնակցիլայս յոյժ կարեւոր ու օգտակար նախաձեռնութեան:

Ամիրխանեան նաեւ յանձն առած է յաւելեալ միջոցներ ապա -հո վել՝ այս աշխատանքը իր աւարտին հասցնելու նպատակով:

ÎÇñ³ÏÇ, 7 ²åñÇÉ 2013ÇÝ, Û³õ³ñï êáõñµ ä³ ï³ ñ³ ·Ç,Ñá ·» ѳݷëï»³Ý å³ßïûÝ åÇ ïÇ Ï³ ï³ñáõÇ êáõñµ¶ñÇ ·áñ Èáõë³õáñÇã سÛñ î³×³ñÇÝ Ù¿ç, Ù»ñ ëÇ ñ» ÉǪ

àÕµ. ²ÜÆ ÐȾäÜÆøº²Ü-ÇÙ³Ñáõ³Ý ù³é³ëáõÝùÇÝ ³éÇÃáí£ Ü»ñϳÛë ÏÁ ͳÝáõó³Ý»Ýù Ç ·ÇïáõÃÇõÝ Ù»ñ ³½·³Ï³Ý -Ý» ñáõÝ »õ µ³ñ»Ï³ÙÝ»ñáõÝ£

سñdzݳ »õ èÇù³ñïû êáõùdz뻳ݻõ ÁÝï³ÝÇù

Ð᷻ѳݷÇëï

Մալխաս