kompost. 1-in dasaran

11
ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷ «ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷ» ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ 1-ԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ` ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ

Upload: tomamari

Post on 24-Dec-2014

423 views

Category:

Education


3 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Kompost. 1-in dasaran

Էկոլոգիական նախագիծը իրականացնում են

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի

Հիմանական դպրոցի 1-ին դասարանի սովորողները

Դասվար` Թամարա Մարիմյան

Page 2: Kompost. 1-in dasaran

Կոմպոստը օրգանական պարարտանյութ է , որն առաջանում է միկրոօրգանիզմների ազդեցության տակ օրգանական թափոնների քայքայման արդյունքում:Կոմպոստացման արդյունքում օրգանական նյութերում ավելանում է բույսերի համար մատչելի սննդատարերի (ազոտ,ֆոսֆոր,կալիում) քանակը:

ԻՆՉ Է ԿՈՄՊՈՍՏԸ

Page 3: Kompost. 1-in dasaran

•Կոմպոստն արմատային շերտում ստեղծում է բույսերի համար մատչելի սննդի տևական պաշար:•Նպաստում է հողի կենդանացմանը և արագացնում է հողի ինքնապարարտացման գործընթացը:•Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը վնասատուների և հիվանդությունների նկատմամբ:•Պարգևում է լիարժեք, համեղ և լավ պահպանվող մթերքներ:

ԿՈՄՊՈՍՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Page 4: Kompost. 1-in dasaran

Նվազեցնում ենք աղբի- թափոնների քանակը և բարելավում շրջակա

միջավայրը:

ԿՈՄՊՈՍՏԱՑՄԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Page 5: Kompost. 1-in dasaran

ԻՆՉՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Կոմպոստի մեկ խմբաքանակ ստանալու համար պահանջվում է 3-9 ամիս` կախված վերցրած նյութերի խառնուրդից, կույտը խառնելու հաճախականությունից, կույտի բարձրությունից և խոնավության աստիճանից: Աշխատանքը սկսվել է 30.09.13թ.

Page 6: Kompost. 1-in dasaran

Կոմպոստացնել կարելի է• ձվի կճեպներ• ծառերի և թփերի հատած, փոքր շիվեր• փայտի թեփ, .• չոր տերևներ• հում բանջարեղենի, մրգերի մնացորդներ• սուրճի հատիկներ, • ծաղիկների մնացորդներ• կանաչ խոտի կտորտանքներ• կանաչ տերևներ• գոմաղբ, թռչնաղբ• անձեռոցիկ, մաքուր թուղթ` առանց թանաքի• բնափայտի մոխիր

Page 7: Kompost. 1-in dasaran

• մսի կամ ձկան մնացորդներ, ոսկորներ• կաթնամթերք• ճարպ, բուսական յուղ կամ յուղտ սննդամթերք• սալաթի համեմունքներ,սոուս• հիվանդ բույսեր• սերմերով մոլախոտեր• տնային կենդանիների լեշ, մորթի,արտաթորանք• մշտադալար բույսերի կտորտոնքներ• քիմիական նյութերով մշակված փայտի կամ այլ նյութերի թափոններ

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿՈՄՊՈՍՏԱՆԵԼ

Page 8: Kompost. 1-in dasaran

Բակում կոմպոստացման համար ընտրված տարածքը պետք է ընտրել բարձր և չոր տեղում և ոչ երբեք ցածր վայրում ,ուր հավաքվում են անձրևաջրերը: Տերևաթափի ժամանակ, ծառերի տերևները խառնել խոտի կտորտանքներին,մրգերի ու բանջարեղենի մնացորդների հետ:

ՏԱՐԱԾՔԸ

Page 9: Kompost. 1-in dasaran

Կույտի ներսում ապահովել 40% խոնավություն: Ջուրը ավելացնել հենց սկզբից: Ստուգել խոնավությունը: Վերցնել մի բուռ կոմպոստ և սեղմել ,եթե նյութը դիպչում է ափին ,ուրեմն խոնավ է , հակառակ դեպքում ` ջրել: Կույտը պետք է խառնել շաբաթը մեկ անգամ,իսկ ձմռանը հանգստանում է:

Page 10: Kompost. 1-in dasaran

Իսկ արդյունքում ակնկալում ենք ստանալ

այսպիսի օրգանական նյութերով հարուստ հող:

Page 11: Kompost. 1-in dasaran

Համարենք, որ էկոլոգիական մի

շատ կարևոր խնդիր լուծված է