n 3 e letter may june 2011 arm

11
Համարում ներկայացված են մայիս - հունիս ամիսներին տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, կենտրոնների կողմից իրականացված առավել աչքի ընկնող միջոցառումները: Խմելու ջրի և ջրամատակարարման խնդիրների քննարկում Օրհուս կենտրոններում էջ 2 Ծառատունկը Հայաստանի մարզերում էջ 3 Ո՞վ է ձախողել Օրհուսի կոնվենցիան Հայաստանում էջ 4 Հրազդանցիները թույլ չեն տա իրենց քաղաքն հանքավայր դարձնել էջ 5 Միջազգային Օրեր էջ 6-7 Կլիմայի փոփոխության հետեւանքներին դիմագրավել համայնքային մակարդակով, Կիմայի փոփոխությունը` 21-րդ դարի գլխավոր աղետ էջ 8 Լուսանկարչական ցուցահանդես, Անապատացումը լուրջ վտանգ է երկրագնդի համար էջ 9 Հասարակական լսում. Նոր թափոնակուտակիչի կառուցման նախագծի վերաբերյալ, Սևանա լճի մակարդակի բարձրացման համեմատական դինամիկան էջ 10 Գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներ, Ջրի աղտոտվածությունը էջ 11 ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ

Upload: asliza28

Post on 29-Nov-2014

132 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

Համարում ներկայացված են մայիս - հունիս ամիսներին տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, կենտրոնների կողմից իրականացված առավել աչքի ընկնող միջոցառումները:

TRANSCRIPT

Page 1: N 3 E Letter May June 2011 Arm

Համարում ներկայացված են մայիս - հունիս

ամիսներին տեղի ունեցած կարևոր

իրադարձությունները, կենտրոնների կողմից

իրականացված առավել աչքի ընկնող

միջոցառումները:

Խմելու ջրի և ջրամատակարարման խնդիրների քննարկում

Օրհուս կենտրոններում – էջ 2

Ծառատունկը Հայաստանի մարզերում – էջ 3

Ո՞վ է ձախողել Օրհուսի կոնվենցիան Հայաստանում – էջ 4

Հրազդանցիները թույլ չեն տա իրենց քաղաքն հանքավայր դարձնել – էջ 5

Միջազգային Օրեր – էջ 6-7

Կլիմայի փոփոխության հետեւանքներին դիմագրավել համայնքային մակարդակով,

Կիմայի փոփոխությունը` 21-րդ դարի գլխավոր աղետ – էջ 8

Լուսանկարչական ցուցահանդես,

Անապատացումը լուրջ վտանգ է երկրագնդի համար – էջ 9

Հասարակական լսում. Նոր թափոնակուտակիչի կառուցման նախագծի վերաբերյալ,

Սևանա լճի մակարդակի բարձրացման համեմատական դինամիկան – էջ 10

Գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներ, Ջրի աղտոտվածությունը – էջ 11

ԱՅՍ

ՀԱՄԱՐՈՒՄ

Page 2: N 3 E Letter May June 2011 Arm

2

«´ÜàôÂÚàôÜÀ ØƲΠ¶ÆðøÜ ¾, àðÆ Úàôð²ø²ÜâÚàôð ¾æÀ

ÈÆ ¾ Êàð Æزêîàì» - ¶Úàº

Համայնքներում ազգաբնակչության առողջու-թյան և կենսաապահովման խնդիրները գտնը-վում են Օրհուս կենտրոնների ուշադրության ներքո: Տարվա ընթացքում մի քանի կենտ-րոններում կազմակերպվեցին հանրային քննակումներ` նվիրված խմելու ջրի և ջրա-մատակարարման որակին: Ձեռք բերված արդյունքները տարբեր են, սակայն էական է հանրության մասնակցության ապահովման գործընթացի կազմակերպումը:

ծություն և քննարկումը հրավիրվել է բնակչու-

թյան պահանջով: Գավառի հիգիենիկ հակա-

համաճարակային տեսչության պետը նշեց, որ

մատակարարվող ջրի որակը բավարար է,

համաճարակներ չեն արձանագրվել: Ոլորտի

պատասխանատուները նշեցին վերջին տարի-

ներին մարզի համայնքներում նորացված

ջրամատակարարման և կոյուղացման համա-

կարգերի ներդրումների մասին: Նշվեց, որ

շարունակվելու է ոլորտի բարելավումը, նո-

րացման աշխատանքները և ձգտելու են հաս-

նել ջրամատակարարման ժամաքանակների

ավելացմանը: Կարևորվեց սպառողների իրա-

վունքների պաշտպանությունը: Քննարկման

արդյունքում կազմվեց ոլորտի բարելավմանը

միտված առաջարկություններ` ուղղված «Հայ-

ջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին, Հանրային ծառայու-

թյունները կարգավորող հանձնաժողովին և

ՏԻՄ-երին:

Ալավերդի Նկատի ունենալով բնակիչների հետաքըր-

քըրվածությունն ու դժգոհությունները` կապ-

ված Ալավերդի քաղաքի ջրամատակարարման

ու ջրահեռացման հարցերի հետ, Ալավերդու

Օրհուս կենտրոնում անցկացվեց հասարակա-

կան քննարկում «Ալավերդի քաղաքի ջրա-

մատակարարման եւ ջրահեռացման խնդիր-

ներ» թեմայով: Մասնակցում էին ջրամատա-

կարար ընկերության ներկայացուցիչները,

ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, ավագանու

անդամներ, ՀԿ-ներ, «ACP» ընկերության, ԶԼՄ

ներկայացուցիչներ, փորձագետների խորհրդի

անդամներ: Ոլորտի պատասխանատուները

փաստեցին քաղաքի ջրամբարների եւ խողո-

վակների վատթարագույն վիճակի հետևան-

քով խմելու ջրի 90% կորստի մասին:

Բարձրացված հարցերի մի մասին տրվեցին

սպառիչ պատասխաններ, սակայն 1960-ական-

ներին կառուցված և այժմ արդեն շահագործ-

ման համար ոչ պիտանի խողովակների եւ

ջրամատակարարման ամբողջ ցանցի անմխի-

թար վիճակին վերաբերող հարցը մնաց ամե-

նացավոտը: Հարց առաջացավ նաեւ բազմա-

բընակարան շենքերում ջրամատակարարման

ժամանակ բարձր ճնշման պատճառով առա-

ջացող խնդիրների վերաբերյալ: Ջրմուղի ներ-

կայացուցիչը պարզաբանեց, որ ելնելով քա-

ղաքի բարդ ռելիեֆից, բոլոր բաժանորդներին

նորմալ ջրամատակարարման համար տրվում

է բարձր ճնշում, որը հնարավոր է կարգավորել

միայն հատուկ սարքերի ձեռք բերման

միջոցով: Քաղաքում չի գործում նաեւ ջրի

մաքրման կայանը: Հարցերին պարզաբանում

եւ հնարավոր լուծումներ տալու համար Օր-

հուս կենտրոնը գրություններ է պատրաստել

«Հայջրմուղկոյուղի» ընկերությանն ուղղված :

Նման համագործակցությունը վկայում է, որ ՏԻՄ-երի ու համապատասխան կառույցների, քաղաքացիների ու Օրհուս կենտրոնի համա-տեղ նախաձեռնությունները և երկխոսության կայացումը հանգեցնում են շոշափելի արդ-յունքների:

ընկերությունը հրաժարվում է ջրահեռացման

աշխատանքներն իրականացնելուց, պատճա-

ռաբանելով, թե ջրահեռացման ցանցի հետ ոչ

մի առնչություն չունի: Որոշ համայնքներում

ընկերությունը չի գանձում ջրահեռացման

սպասարկման 28 դրամ վճարը: Սակայն

Զովունի և Եղվարդ համայնքներում էլ, քըն-

նարկման մասնակիցների կարծիքով, ջրահե-

ռացման իր պարտավորությունները պատշաճ

չի կատարում սպասարկող ընկերությունը:

Միջոցառման մասնակիցներին հուզող խըն-

դիրներ մնացին անպատասխան: Օրհուս

կենտրոնը «Երևան ջուր» ընկերությանն

ուղղված գրություն է պատրաստել` հարցե-

րին պարզաբանում տալու խնդրանքով:

Գորիս Գորիսի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ

քննարկում նվիրված Սյունիքի մարզի ջրա-

մատակարարման ու ջրահեռացման հիմնա-

խընդիրներին: Մասնակցում էին Սյունիքի

մարզպետը, "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխա-

վոր տնօրենը, համայնքների ղեկավարներ,

մարզային աանիտարահիգիենիկ կայանի

տնօրենը, մարզպետարանի և այլ կառույց-

ների, ԶԼՄ-ների, ՀԿ-երի ներկայացուցիչներ:

Քննարկվեցին համայնքներում ջրամատակա-

րարման և ջրահեռացման խնդիրներ և լուծ-

ման հետագա քայլերը: Սանիտարահիգիենիկ

կայանի տնօրենի կողմից ընդգծվեցին ոլորտի

բացթողումները: Մարզպետը նշեց, որ ան-

հրաժեշտ է ցուցաբերել գործնական մոտե-

ցումներ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր

տնօրենը նշեց, որ Ագարակ ու Մեղրի

համայնքներում իրականացվել են ոլորտին

առնչվող աշխատանքներ և մի շարք համայնք-

ներում ևս իրագործվել են ջրամատակա-

րարման որակի բարձրացմանն ուղղված քայ-

լեր: Նա հավաստիացրեց, որ միջոցառմանը

մասնակից մարդկանց կողմից հնչեցված

հարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ

կգործադրվեն ջանքեր:

Գավառ Գավառի Օրհուս կենտրոնը և Սախարովի

անվան մարդու իրավունքների պաշտպա-

նության հայկական կենտրոնի Գեղարքու-

նիքի մասնաճյուղի հետ համատեղ կազմա-

կերպեցին քննարկում Գեղարքունիքի մարզի

ջրամատակարարման և ոլորտում տեղի ունե-

ցող բարեփոխումների թեմայով: Քննարկ-

վեցին մարզի համայնքների խմելու ջրի

մատակարարման հետ կապված խնդիրներ:

Քննարկմանը մասնակցում էին «Հայջրմուղ-

կոյուղի» ՓԲԸ ներկայացուցիչներ, ՀՀ Հանրա-

յին ծառայությունները կարգավորող հանձնա-

ժողովի ներկայացուցիչը, մարզպետարանի և

այլ կառույցների, ՀԿ և ԶԼՄ ներկայացու-

ցիչներ: Օրհուս կենտրոնի համակարգողը

նշեց, որ ջրամատակարարման ոլորտում

բարելավում նկատվել է, սակայն դեռևս մնում

են ջրի որակի, ջրամատակարարման ժամա-

յին գրաֆիկների, մատակարար-սպառող հա-

րաբերություններում առկա որոշակի լարվա-

Դիլիջան Դիլիջանի մի խումբ բնակիչների խնդրանքով,

Օրհուս կենտրոնում կազմակերպվել էր հան-

րային քննարկում համայնքի ղեկավարության,

ջրամատակարար կառույցի` ավագանու ան-

դամների ու բնակիչների մասնակցությամբ:

Նպատակն էր` պարզել մի թաղամասի բնա-

կիչների դժգոհությունը մատակարարվող ջրի

որակի մասին ու վարձավճարների բարձրաց-

ման հարցերը, գտնել սակագնի նվազեցման

տարբերակներ: Բնակիչները վրդովված էին,

որ թաղամասի բնակիչների համար հաշ-

վարկը կատարվել է բակային ծորակի հաշ-

վարկով, այսինքն` 1 բնակչին 1.5 խոր. մ. և

հաշվարկը կատարվում է կառավարության

հաստատված սակագնով` 1 խոր.մ արժե

179.78 դրամ: Աբոնենտը պետք է տեղադրի

ջրաչափ, և քանի որ դա բացակայում է, ուստի

հաշվարկը կատարվում է 1 անձին 6 խ.մ

հաշվարկով` 1070 դրամ: Քննարկման արդ-

յունքում որոշվել է գալ համաձայնության:

Համայնքի ղեկավարը խոստացել է խնդրով

զբաղվել, և նրա միջնորդությունը բավա-

րարվել է` մեկ շնչի հաշվով 179.78 դրամ` 1.5

խոր.մ-ի դիմաց:

Եղվարդ Եղվարդին և շրջակա համայնքներին ջուր է

մատակարարում «Երևան ջուր» ընկերու-

թյունը: Ջրամատակարարումը վատ է իրակա-

նացվում: Կառավարության որոշմամբ բնակչ-

ին օրվա ընթացքում ջուր պետք է մատակա-

րարվի նվազագույնը 4 ժամ: Առկա խնդիրները

Եղվարդի Օրհուս կենտրոնում հասարակա-

կան քննարկմանը ներկայացվեցին, որին մաս-

նակցում էին ՏԻՄ-երի, «Երևան ջուր» ՓԲԸ,

հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Եղվարդ քաղաք վարկյանում մտնող 100 լ

ջրից բնա-կիչներին է հասնում 10 տոկոսը:

Ոլորտի ներկայացուցիչը պատճառաբանեց 40-

70 տար-վա վաղեմության խողովակաշարերի

քայքայ-ված լինելը: Խնդիր է ջրահեռացումը , և

Խմելու ջրի և ջրամատակարարման խնդիրների քննարկում Օրհուս կենտրոններում

Ն. Պողոսյան, Գորիս

Page 3: N 3 E Letter May June 2011 Arm

3

ծառատունկ ծառատունկ ծառատունկ

նական տեղեկատվու-

թյան հասարակական

Օրհուս կենտրոնի միջ-

նորդությամբ: Հայաս-

տան ծառատունկ ծրա-

գըրի «Էյ-թի-փի» բարե-

գործական հիմնադ-

րամը տնկիները տրա-

մադրել է` պայմանով,

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 2,

Մադինայի, Լիճքի, Դդմաշենի, Վերին Գետաշենի թիվ 1 եւ

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցներում

աշակերտներն ու ուսուցիչները ապրիլի 20-ից

ծառատունկ են սկսել: Հացենի, արոսենի, խնձորենի եւ այլ

ծառատեսակների շուրջ 710 տնկիները դպրոցներին

տրամադրել էր Հայաստան ծառատունկ ծրագրի «Էյ-թի-

փի» բարեգործական հիմնադրամը Գավառի բնապահպա-

Մայիսի 2-ին Իջեւանի Օրհուս կենտրոնը նախաձեռնել էր

ծառատունկ Իջեւան-Նոյեմբերյան միջպետական

ճանապարհի 10-րդ կիլոմետրում, նոսրացող ծառուղին

վերականգնելու, ինչպես նաեւ մեծացնելու համար:

Տեղեկացնենք, որ Ակնաղբյուր գյուղի այգեգործներից ոմանք

անփութորեն վնասել են տարածքի հսկայական ծառերը:

Ծառուղին գոյություն ունի արդեն մի քանի տասնյակ տարի:

Այն գեղեցիկներից մեկն է Հայաստանում եւ հատկապես

ամռան շոգին ճանապարհը փրկում է արեւի ուղիղ

ճառագայթներից: Եթե իրենց գոյության նախորդ

տարիներին հաստաբուն ծառերը ոչ մեկին չեն խանգարել,

ապա այս տարվա գյուղատնտեսական աշխատանքների

ժամանակ ակնաղբյուրցիներից ոմանք վառելով չոր խոտերն

ու մոշենու թփերը, մոխրացրել են նաեւ մի քանի

ընկուզենիներ: Արդյունքում մի քանի ծառ չորացել են եւ

ենթարկվել հատման: Մոտ երկու կիլոմետր երկարությամբ

ճանապարհահատվածի երկայնքով Օրհուս կենտրոնի,

Իջեւանի անտառտնտեսության աշխատա-

կիցների, ԵՊՀ ԻՄ ՈւԽ եւ ՈւԳԸ, «Գալիք»

կրթարանի ուսանողների, Խաշթառակ եւ

Ակնաղբյուր համայնքի բնակիչների մաս-

նակցությամբ տնկվեց 300 ընկուզենի:

Ծրագրին աջակցել էին Տավուշի մարզ-

պետարանի բնապահպանության վարչու-

թյունը եւ Իջեւանի քաղաքապետարանը:

Ցավոք սրտի, նույն այգեգործները, ովքեր

տարածքի բնակիչների հետ համապատասխան բացատրա-

կան աշխատանքներ տանելու համար: Իջեւանի Օրհուս

կենտրոնը պատրաստվում է ձեռնարկել քայլեր` այդ ամե-

նաթողությունը կանխելու համար:

ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

որ դպրոցները պետք է ունենան ցան-

կապատ, ոռոգման ջուր եւ պահակ`

ծառերը պահ-պանելու եւ խնամելու

նպատակով: Տնկիներն ունեն 1-1,5

մետր երկարու-թյուն եւ կենսունակ են

հետագա աճի, զարգացման համար:

Դեկորատիվ եւ պտղատու ծառատե-

սակների տնկիները դպրոցներին

հատկացվել էին մեկ ամիս առաջ:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով

ծառատունկը ձգձգվել է մինչեւ ապրիլի երրորդ

տասնօրյակ: Ծառատունկին մասնակցեցին նաև

Գավառի Օրհուս կենտրոնի աշխատակիցները:

Հայաստան ծառատունկ ծրագրի «Էյ-թի-փի»

բարեգործական հիմնադրամի և Գավառի Օրհուս

կենտրոնի համագործակցությունը կշարունակվի,

ծառատունկ կարվի նաև աշնանը, ու էլի կընտրվեն

այնպիսի հաստատություններ, ովքեր պատրաստ են

ապահովել վերոնշյալ պայմանները և կարող են

պահպանել ծառերը:

վնաս են հասցրել ծառու-

ղուն, ծառատունկին չեն

մասնակցել, դրանով ցույց

տալով, որ անտարբեր են

իրենց իսկ հարուցած

խնդրի նկատմամբ: Մո-

տակա օրերին կենտրոնը

հրավիրելու է քննարկում`

միջնորդ հանդիսանալով

Հազարամյակի մարտահրավերներ կազմակերպությունը մայր ջրանցքների վերականգնման աշխատանքների

իրականացման ժամանակ պարտադրված ծառահատումներ է իրականացրել այն տարածքներում, որտեղ ծառերը

խոչընդոտել են ջրանցքների կառուցման աշխատանքներին՝ պարտավորվելով դրանց փոխարեն տնկել

նորերը: Համաձայն Բնապահպանական կառավարման պլանների՝ կազմակերպությունը մայր ջրանցքների վերականգ-

նըման աշխատանքների իրականացման կապալառու ՍԱԴԵ ֆրանսիական կազմակեր-

պության հետ պայմանավորվածության համաձայն, մասնակից մնացած բոլոր կապալառու

կազմակերպությունների հետ համատեղ ծառատունկեր է իրականացրել բոլոր այն հա-

մայնքնրում, որտեղ նախապես ծառեր են հատվել: Ակացիայի, բարդու, ընկուզենու, հացենու,

թխկու և սամշիթ տեսակի թփերի 450 տնկիրներ են տնկվել Նորամարգ /Արմավիրի մարզ/,

Հացիկ /Շիրակի մարզ/, Բյուրական /Արագածոտնի մարզ/ և Եղվարդ /Կոտայքի մարզ/

համայնքներում: Եղվարդում ծառատունկն իրականացվեց Եղվարդի քաղաքապետարանի

աջակցությամբ և Օրհուս կենտրոնի կամավորների ու դպրոցականների ակտիվ

մասնակցությամբ: Հայրենական պատերազմի մասնակիցների հուշարձանի պուրակում

տնկվեցին շուրջ 200 տնկիներ:

Մ. Չաքրյան, Եղվարդ

Գ. Ազբալյան, Իջևան

Լ. Ասոյան, Գավառ

Page 4: N 3 E Letter May June 2011 Arm

4

թյունների, նաեւ կազմել միջոցառումների ծրագիր, որոշել ժամանակացույց եւ

պաշտոնական կատարողներին:

Բայց, փաստորեն, առայսօր չի կատարվել ոչ ՍԴ, ոչ էլ` վարչապետի որոշումները: Իսկ

տիկին Իսկոյանը չի կատարում տեղեկատվական «խողովակի»` միջնորդի դերը ՀՀ

կառավարության եւ Օրհուսի կոնվենցիայի հանձնաժողովի միջեւ: Ստացվում է, որ նրա

համար տասնյակ աշխատանքային գործուղումները ծառայում են զուտ անձնական

շահին, դառնում աշխարհ պտտելու, հայաստանյան իրականությունից մի քիչ

հանգստանալու հնարավորություն:

Որ Հայաստանը ձախողում է իր պարտավորությունները, բազմիցս նամակով

տեղեկացրել է նաեւ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը:

Ո՞վ է ձախողել Օրհուսի կոնվենցիան Հայաստանում

Մայիսի 20-ին Երեւանում լսվեց եւ քննարկվեց ՀՀ կառավարության հաշվետվությունը Օրհուսի

կոնվենցիայի իրականացման վերաբերյալ, որը լրատվամիջոցների կողմից մակերեսորեն

լուսաբանվեց: Սովորաբար լրագրողներս սիրում ենք վերցնել մեկ կարեւոր նախադասություն և

այն տեղեկատվության տեսքով, առանց մանրամասների հասցնել հասարակությանը: Բայց

մանրամասներն օգնում են` ավելի հստակ պատկերացում կազմել խնդիրների մասին: Եւ այսպես,

ինչ գնահատականներ տրվեցին այդ օրը` Օրհուսի Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նկատեց, որ Կոնվենցիան

ենթադրում է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որով

երաշխավորվում է մարդու էկոլոգիական իրավունքների իրացումը: Իսկ ահա տարբեր էր

Բնապահպանության նախարարության ներկայացուցչի` Օրհուսի կոնվենցիայի ազգային

համակարգող Աիդա Իսկոյանի ելույթը, որը մասնակիցներից ոմանք «դասախոսություն» անվա-

նեցին: Իսկոյանի խոսքում չկար որեւէ միտք ՀՀ կառավարության սխալների մասին, որոնց

հետեւանքով մեր երկրում, ինչպես սունկն անձրեւից հետո, անթույլատրելի նորմերով

գործող տասնյակ հանքերն աճում են, բնապահպանական խնդիրները` ձնակույտի մեթոդով

շատանում, եւ ՀՀ-ն միջազգային ասպարեզում կորցնում է իր հեղինակությունը: Ա.

Իսկոյանը պատասխանելով «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանի հարցին`

«Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ձախողման համար Ձեզ պատասխանատու

համարու՞մ եք», հակադարձեց, որ Հայաստանում Կոնվենցիան չի ձախողվել: Օրհուսի կայքը

տեղեկացնում է, որ Կոնվենցիային միացած 44 երկրներից միայն վեցի աշխատանքներն են

բացասական գնահատվել, իսկ Հայաստանի վերաբերյալ կա երկու որոշում առ այն, որ նա

ձախողել է կոնվենցիայի իրականացումը, խախտել է գլխավոր դրույթները` տեղեկատվության մատչելիությունը, հանրության

մասնակցությունը որոշումների գործընթացին եւ արդարադատության մատչելիությունը: ՀՀ-ն այժմ մոնիթորինգի տակ է

առնվել:

2000թ. դեկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը, մասնակցությամբ նաեւ բնապահպանության նախարարի

խորհրդական Ա. Իսկոյանի, հաստատել է, որ «1998թ. հունիսի 25-ին Օրհուսում ստորագրած կոնվենցիայում ամրագրված

պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»:

Կա նաեւ ՀՀ վարչապետի 2006թ. հոկտեմբերի 16-ի 774-Ա որոշումը ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա

միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին

հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից բխող ՀՀ

ստանձնած պարտավորությունների մասին: Հետեւյալով կառավարության ղեկավարը կարգադրել է` ի թիվս այլ գործողու-

Բայց ոչինչ չի փոխվել: Հիմքեր կան ենթադրելու, որ Աիդա Իսկոյանը նույնիսկ այդ նամակագրության մասին չի հայտնել ոչ

բնապահպանության, ոչ մեկ այլ նախարարի, ոչ էլ ՀՀ վարչապետին: Ամբողջ նամակագրությունը, որտեղ երեւում է

հայաստանյան պատվիրակի խայտառակ անտարբերությունը, տեղադրված է Օրհուսի կայքում

(http://unece.org/env/pp/compliance/Compliance%20Committee/CCimplDocsArmeniaMoP3.htm):

Ամփոփենք: Աիդա Իսկոյանը կառավարությանն ու հանրությանը չի հասցրել Կոնվենցիայի շրջանակներում տարվող

աշխատանքների մասին: Ի դեպ, կողմ-պետություններին աջակցելու նպատակով Կոնվենցիայի քարտուղարությանը կից

վերջին 10 տարիներին ստեղծվել են միջազգային 5 աշխատանքային խմբեր, որոնք քննարկել են ընթացակարգեր`

օրենսդրական փոփոխություններ ազգային օրենսդրությունում ներառելու համար: Հավատանք, որ կառավարությունն

անտեղյակ էր, քանի-որ հանրությունն էլ էր անտեղյակ, եւ հուսանք, որ այս ամենի մասին տեղեկանալուց հետո բարձրացված

հարցերն անհետեւանք չի թողվի:

Գ. Ազբալյան, Իջևան

Page 5: N 3 E Letter May June 2011 Arm

5

մեծ խնդրի դեմ պայքարին` որոշում կայացրեց

մայիս ամսին կազմակերպել ակցիա ՀՀ–ում

Չինաստանի դեսպանատան առջև: Չկարողանա-

լով կապ հաստատել չինական «Fortune Oil»

ընկերության հետ`խումբը նամակ էր պատրաստել,

որը պարունակում էր հանրության մտահոգու-

թյունը` կապված հանքի առաջիկա շահագործման

հետ: Կից ներկայացված էր նաև «Հակոբյան» բնա-

պահպանական կենտրոնի կողմից ներկայացված

անկախ փորձագիտական եզրակացությունը:

Սակայն մայիսի 26–ին ՀՀ–ում Չինաստանի

դեսպանատան առջև նախապես հայտարարված

րության ներկայացուցիչների կողմից Հրազդան կա-

տարած այցի ժամանակ Չինաստանի դեսպանը որևէ

ձևով չի տեղեկացվել այդ մասին: Չխրախուսելով

ակցիայի գաղափարը` դեսպանը պատ-

րաստակամություն հայտնեց համագործակցել խմբի

հետ քաղաքակիրթ ճանապարհով: Նա խոստացավ

նաև, ելնելով բարկամական հարաբե-

րություններից` գտնել ընկերության կոնտակտները

և նամակը կփոխանցել նրանց: Արդյո՞ք Հոնգկոնգը

Չինաստանի կազմի մեջ չէ, և ընկերությունը հոն-

գկոնգյան անվանելը միթե նույնը չէ, ինչ չինական

անվանելը: Ըստ տեղեկությունների` 1997 թ–ից

երկաթահանքի հետ կապված խնդիրներն ու

վտանգները, որոնք կառաջանան հանքի շահագործ-

ման պարագայում: Երկխոսության ժամանակ, ըստ

դեսպանի խոսքերի, պարզվեց, որ «Fortune Oil» ըն-

կերությունը Չինաստանի ժողովրդական հանրապե-

գալիք սերունդներին» ՀԿ–ն,

Կոտայքի ՇՊԱԿ–ը, «Հրազդան»

հեռուստաընկերությունը և Հրազ-

դանի «Օրհուս» կենտրոնը,

հետևողական լինելով քաղաքի

գլխին կախված էկոլոգիական

տության հետ որևէ առնչություն չու-

նի. այն հոնգկոնգյան ընկերություն է:

Հակառակ պարագայում անգամ ինքը

իրավասու չէ միջամտելու բիզնեսի

ոլորտին:

Նույնիսկ ապրիլ ամսին նշված ընկե-

ակցիան տեղի չունեցավ: Մեկ

շաբաթ անընդմեջ պտտվող լու-

րերն ու հայտարարությունները`

կապված ակցիայի հետ, հան-

գեցրեց համարժեք արձագանքի

ՀՀ կառավարության և Չինաս-

տանի դեսպանատան կողմից:

Հոնգկոնգը Չինաստանի իրավասու-

թյան տակ է անցել և դարձել այդ

երկրի հատուկ վարչական տարածք:

Իրականում, այո, Հոնգկոնգը

Չինաստանի վարչական շրջանն է

համարվում, սակայն այնտեղ մինչ

օրս կապիտալիստական համակարգ

Նախաձեռնող խումբը երկխոսության առաջարկ

ստա-նալով Չինաստանի դեսպանի կողմից` մա-

յիսի 25-ին հանդիպեց դեսպանին: ՀՀ–ում Չի-

նաստանի դեսպան Թիան Չանգչունի հետ կայա-

ցած հանդիպման ժամանակ խումբը ներկայացրեց

է գործում, իսկ Չինաստանում` սոցիալիստական:

Եվ ըստ դեսպանատան աշխատակցի խոսքերի

Չինաստանի կառավարությունը չի խառնվում

Հոնգկոնգի առևտրային գործունեությանը, նրանք

այդ հարցում ինքնուրույն են:

Հրազդանցիները թույլ չեն տա իրենց քաղաքն

հանքավայր դարձնել

Մարտի 31–ին Հրազդանի երկաթահանքի

շահագործման դեմ կայացած բողոքի ակցիայից

հետո ձևավորված «նախաձեռնող խումբ», որի

կազմի մեջ մտնում են «Երեխաների

աջակցության հիմնադրամ» ՀԿ – ն, «Անտառները

Ա.Մնացականյան, Հրազդան

Page 6: N 3 E Letter May June 2011 Arm

6

Կենսաբազմազանության միջազգային օր

Թռչունների միջազգային օրը Օրհուս կենտրոններում

1992թ. մայիսի 22-ին Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան, որի

նպատակներն են հանդիսանում կենսաբանական բազմազանության պահպանումը և դրա բաղադրամասերի կայուն

օգտագործումը: 2000թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿի Գլխավոր Ասամբլեան մայիսի 22-ը` Կենսաբազմազանության

Կոնվենցիայի ընդունման օրը, հայտարարեց կենսաբազմազանության Միջազգային օր: Օրվա խորհուրդը նշելու և

հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրների շուրջ

սևեռելու նպատակով աշխարհի բազմաթիվ երկրներում այս օրը անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ:

Իհարկե` Հայաստանի Օրհուս կենտրոնների կողմից ևս արդեն ավանդույթ դարձած մի շարք այլ էկոլոգիական տոներին

նվիրված միջոցառումների շարքում նշվում է նաև Կենսաբազմազանության միջազգային օրը: Քանի որ 2011թ. ՄԱԿ-ի

կողմից հայտարարվել է «Անտառների միջազգային տարի», այս տարվա կենսաբազմազանության միջազգային օրվա

կապակցությամբ իրականացվող բոլոր միջոցառումները նվիրված են անտառների պահպանությանը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Մայիսի 22-ին Երևանի և Հրազդանի Օրհուս կենտրոնները «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Կյանքի գույներ» ՀԿ – ների հետ

համատեղ և Հրազդանի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպեցին բնապահպանական ակցիա Հրազդանի անտառտնտեսությանը

պատկանող, Հրազդան – Աղավնաձոր ճանապարհի հատվածում տեղադրված ազատամարտիկ Զ. Դանիելյանի հուշարձանին հարող

անտառային տարածքում, որը գտնվում է Մարմարիկ գետի ափին և հասարակության մեծ զանգվածների համար համարվում է հանգստի վայր:

Միջոցառման ընթացքում Հայաստանի անտառների, կենսաբազմազանության և դրանց առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ

կազմակերպիչների կողմից իրազեկվեցին մոտ 50 երիտասարդ: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին խմբերի` նշված տարածքում

մաքրման աշխատանքներ անցկացնելու համար: Տարածքից հավաքվեց շուրջ 120 պարկ կենցաղային աղբ, որը տարիների ընթացքում

կուտակվել էր անտառային գոտում: Երիտասարդները ջանք չխնայեցին բնության հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը ցուցաբերելու

գործում: Հրազդանի քաղաքապետարանի աջակցությամբ տարածքում տեղադրվեց աղբաման, և հետագայում կազմակերպվելու է

աղբահանություն: Տարածքում փակցվեցին նաև անտառը մաքուր պահելու կոչ պարունակող տեղեկատվական պաստառներ:

Օրվա խորհուրդը նշվեց նաև Դիլիջանի և Արարատի Օրհուս կենտրոններում: Նշված կենտրոնների կողմից կազմակերպված

սեմինարներներին մասնակցեցին աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ՏԻՄ-երի, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների

ներկայացուցիչներ, բնակիչներ: Մասնակիցները տեղեկացան Երկիր մոլորակի կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների մասին,

ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանության առանձնահատկություններին: Վերջիններս պատրաստակամություն հայտնեցին

անմիջական մասնակցություն ունենալ կենսաբազմազանության պահապանության գործում:

Ս. Այվազյան, Երևան

Էկոհամակարգերում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ

ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների ու կենդա-

նատեսակների, ինչպես և բնակատեղիի հետ գտնվում է կայուն և

օրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում

է բոլոր տեսակի էկոհամակարգերի գոյությունը, դրանց

էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը

մեր մոլորակի վրա: Թռչունները, հանդիսանալով էկոհամակար-

գերի կարևոր բաղադրիչ, ունեն կարևորագույն միջավայրաստեղծ և

էկոլոգիական նշանակություն: Սակայն մարդու տնտեսական

էր մասնակիցներին տալ տեղեկատվություն ՀՀ թռչնաշ-

խարհի էկոլոգիական ու գեղագիտական դերի, նրանց

նշանակության, պահպանության անհրաժեշտության և

թռչունների պաշտպանության գործում մեզանից յուրա-

քանչյուրի դերի մասին: Յուրաքանչյուր կենտրոն յուրովի է

նշել օրվա խորհուրդը:

Ապարանի Օրհուս կենտրոնում կրթօջախների սաների և

ուսուցիչների համար կազմակերպված սեմինարը անդրա-

դարցավ տարածաշրջանում հանդիպող լեռնային տափաս-

գործունեության հետևանքով վերջին 300 տարիների ընթացքում Երկիր

մոլորակից անհետացել է թռչունների 150 տեսակ, այժմ ոչնչացման վտանգի

տակ է գտնվում թռչունների յուրաքանչյուր 10-րդ տեսակը: Պատճառները`

բնական լանդշաֆտների փոփոխությունն է, մարդածին լանդշաֆտների

ընդարձակումը, Ճահիճների չորացումը, գետերի ու լճերի ծանծաղումը,

բնական միջավայրի աղտոտումը քիմիական նյութերով, ինչպես նաև

թռչունների չկարգավորվող որսը:

Այս բոլոր խնդիրներն հաշվի

առնելով Ապարանի, Դիլիջանի,

Եղվարդի և Արարատի Օրհուս

կենտրոններում կազմա կերպվեցին

օրվա խորհրդին նվիրված սեմի-

նար-միջոցառումներ: Կազմակերպ-

ված սեմինարներների նպատակն

տանների, հիմնականում բաց տարածքներին բնորոշ, 67 տեսակի

թռչուններին, Կարմիր գրքում ներառված մի շարք թռչուններին և թե

ինչպես է դրանց թիվը զգալիորեն կրճատվել մարդկային անհետևո-

ղական վերաբերմունքի շնորհիվ:

Դիլիջանի Օրհուս կենտրոնը և «Թռչնասերների կենտրոն» ՀԿ համատեղ,

մայիսի 10-ին կազմակերպեցին Հայաստանի թռչնաշխարի և սպառնա-

լիքների վերաբերյալ սեմինար, որի

ընթացքում անդրադարձ կա-

տարեցին հանքաարդյունաբերու-

թյան, անտառահատման խնդիրնե-

րին, որոնք հանգեցնում են կենսա-

բազմազանության կրճատմանը:

Եղվարդի Օրհուս կենտրոնը քա-

ղաքի թիվ 2 դպրոցում բաց դաս

անցկացրեց օրվան նվիրված: Ծանոթացվեց սպիտակ արագիլի, սև մանգաղաթևի, գյուղական ծիծեռնակի և այլ թռչունների բնակեցման ու պահպանման

խնդիրներին: Առաջարկվել է մասնակցել «Իմ գարունը» խորագրով նկարչական մրցույթին` թռչնադիտարկման միջոցով:

Արարատի Օրհուս կենտրոնի աշխատակիցները այցելել են Արմաշի արհեստական ձկնաբուծական լճեր, որոնք ընդգրկում են մինչև 100 հա տարածք:

Բնական ճահիճները և տաք արտեզյան ջրերը Արմաշը դարձրել են թռչունների դրախտավայր: Կանաչ տարածքների կրճատումը, որսագողությունը

նպաստում են դրանց նվազեցմանը: Դիլի լճի չորացումից հետո 110-ից ավելի տեսակներ անհետացման եզրին են: Այս լճերը Կովկասի հարուստ

կենսաբազմազանությամբ հայտնի տարածքներ են և կան 220 թռչնատեսակներ: Այն հանգրվան է այլ երկրներից միգրացիա կատարող թռչունների

համար: Հայաստանում կա 351 տեսակ թռչուն, այն դեպքում, երբ Եվրոպայում դրանց թիվը 550 տեսակ է: Իր թռչնաաշխարհով Հայաստանը յուրատեսակ

է` պայմանավորված բնակլիմայական բավարար պայմաններով: Ուստի պետք է ամեն ինչ անենք այնդ հարստությունը պահպանելու համար:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Ա.Ալիխանյան, Դիլիջան

Page 7: N 3 E Letter May June 2011 Arm

7

Որպես ավանդույթ` Եղվարդում հունիսի մեկին ամեն տարի

կազմակերպվում էր կավճանկարչություն: Այս տարի Եղվարդի Օրհուս կենտրոնի և

«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ նախաձեռնությամբ և

քաղաքապետարանի և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի

տեղակալ Խ. Ասրյանի աջակցությամբ հունիսի մեկը նշվեց առավել բազմերանգ ու

բազմընդգրկուն ծրագրով: «Առողջ փոքրիկ» վերնագրով և «Առողջ միջավայր, առողջ

ապրելակերպ» կարգախոսով մարմնամարզություն ու սպորտային խաղեր

անցկացվեցին մինչև 5 տարեկան երեխաների համար, սպորտլանդիա՝ 6-12 տարե-

Առողջ փոքրիկ

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հունիսի 5-ը հայտարարվել է Շրջակա միջավայրի

համաշխարհային օր: Ամեն տարի այդ օրը Հայաստանի Օրհուս կենտրոնները կարեւոր միջոցոռումներով

են նշում: Այս անգամ Քանաքեռ - Զեյթուն համայնքում World Vision կազմակերպության

նախաձեռնությամբ և եւ համայնքի թաղապետի աջակցությամբ առաջին անգամ նշվեց Շրջակա

միջավայրի միջազգային օրը: Միջոցառմանը միացան և իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին

«Թռչնասերների կենտրոն», «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ները, Երևանի Օրհուս կենտրոնը,

համայնքի մի շարք դպրոցներ և արվեստի խմբակներ: Միջոցառման շրջանակներում նախ կատարվեցին

Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու մաքրման աշխատանքներ, այնուհետև Պարույր Սևակի այգում

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` Օրհուս կենտրոնների աչքերով

կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին միջոցառմանը մասնակից դպրոցահասակ

երեխաների կողմից կատարված լուսանկարները, որոնցում արտացոլված էին Երևան քաղաքի և

հանրապետության բնապահպանական հիմնախնդիրները:

Տոնի կապակցությամբ Գավառի Օրհուս կենտրոնը Գեղարքունիքի մարզում հայտարարել էր

շաբաթօրյակ: Կենտրոնը դարձավ շաբաթօրյակի առաջին նախաձեռնողն ու աջակցողը Գավառի

Դաշտոյան փողոցի 1-ին նրբանցքում: Շաբաթօրյակի արդյունքում աղբից, մոլախոտերից

մաքրվեցին առուները, բակերը և ճանապարհը, կազմակերպվեց աղբահեռացում:

Գորիսի Օրհուս կենտրոնիև «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի համատեղ

նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային միջոցառում` նվիրված շրջակա միջավայրի

համաշխարհային օրվան: Գորիսի Օրհուս կենտրոնի կողմից ներկայացվեց Շրջակա միջավայրի միջազգային օրվա խորհուրդը, ընդունման

նպատակն ու պատմությունը, Հայաստանի Հանրապետության կողմից շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված վավերացված

համաձայնագրերի /կոնվենցիաների/, բնապահպանական, բնառեսուրսային, բնապահպանական նորմեր պարունակող օրենքների, նորմեր

երաշխիքների, մեխանիզմների մասին հակիրճ տեղեկատվություն:

Նույն օրը Դիլիջանի Օրհուս կենտրոնում կայացավ տեղեկատվական սեմինար: Համակարգչային շնորհանդեսների միջոցով ներկայացվեցին

մոլորակի առավել սուր էկոլոգիական խնդիրները, նպաստող գործոնները և հաղթահարման հնարավոր ուղիները: Նշվեց, որ ներկա

դարաշրջանում էկոլոգիական հավասարակշռության խաթարումը մարդածին բնույթ է կրում. Ջերմոցային գազերի արտանանետում, բնական

ռեսուրսների անխնա սպառում, անտառահատումներ, բնական տեսակների անհետացման վտանգ և այլն:

Իր հերթին Վանաձորի Օրհուս կենտրոնը արձագանքելով «Թռիչք» հասարակական կազմակերպության հրավերին, անցկացրեց հանդիպում-

դասընթաց մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում մասնակիցներին ցուցադրվեց և ներկայացվեց Շրջակա միջավայրի

համաշխարհային օրվա ստեղծման և պատմության մասին պատմող շնորհանդես: Մասնակիցները տեղեկացան Լոռու մարզի, Վանաձոր

քաղաքի շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հիմնախնդիրներին: Կազմակերպվեց քննարկում «Ինչպես կարող ենք խնայել

էլեկտրաէներգիան, չաղտոտել և բարելավել շրջակա միջավայրը» թեմայով:

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օր է հռչակվել

1925 թվականին՝ երեխաների պաշտպանության համար Ժնևում հրավիրված

համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. ՄԱԿ-ը, հավանություն տալով

երեխաների պաշտպանության օր տոնելու Կանանց ժողովրդավարական

միջազգային դաշինիքի որոշմանը, երեխաների կյանքի և առողջության

պաշտպանության հարցը իր գերակա ուղղություններից մեկը հայտարարեց:

Որպես երեխաների պաշտպանության միջազգային օր` հունիսի 1-ն առաջին

անգամ նշվել է 1950 թ.: Այսօր այս տոնը նշում են գրեթե ամենուր:

կանների շրջանում, պարեր, գեղանկարչություն, դիզայներական աշխատանքների ու օրիգամիների պատրաստման

հմտությունների ուսուցանում` երեխաների ու նրանց ծնողների համար: Միջոցառումների շարքն իրենց կենդանի

կատարումներով համեմեցին Եղվարդի արվեստի դպրոցի սաները: Երիտասարդ կամավորները հունիսի 1-ը

Եղվարդում վերածեցին իսկական տոնախմբության:

Գ. Աղբալյան, Իջևան

Մ. Չաքրյան, Եղվարդ

Page 8: N 3 E Letter May June 2011 Arm

8

ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ, ֆեր-

մերներ: Կլիմայի փոփոխությունը համարվում է

ոչ միայն բնապահպանական, այլև զարգացման

հիմնախնդիր, որը կարող է ազդել մարդկության

գործունեության վրա բոլոր առումներով:

Մինչդեռ Հայաստանը որպես լեռնային և խոցելի

էկոհամակարգերով երկիր, կլիմայի փոփոխու-

թյան հետեւանքներին դիմագրավելու համար

սահմանափակ ֆինանսական, տեխնոլոգիական

և մարդկային ներուժ ունի: «Կլիմայի փոփո-

խության մասին» ՄԱԿ-ի շրջանակային համա-

ձայնագրի ազգային համակարգող Ա. Գաբրի-

ելյանն ընդգծեց, որ Կլիմայի փոփոխության

Հայաստանի երկրորդ ազգային հաղորդա-

գըրությունն անդրադառնում է ոչ միայն

բարձրացված բոլոր խնդիրներին, այլև դրանց

լուծման հիմնավոր ուղիներ առաջարկում:

Հայաստանը չունի ջերմոցային գազերի արտա-

նետումների նվազեցման քանակական պարտա-

վորություններ, բայց որպես կոնվենցիայի կողմ

երկիրն աջակցում է համապատասխան մի-

ջոցառումներին: Հայաստանում արդեն կան ԱՊՀ

երկրների մասշտաբով մեծ ու հաջողված ծրա-

գրեր, Նուբարաշենի աղբավայրից կենսագազի

կորզմամբ ջերմոցային գազերի կրճատման,

Լուսակերտի կենսագազի կորզման գործարանի,

Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավե-

տության բարձրացման և այլ ծրագրեր,

մշակվում են նորերը: Կլիմայի փոփոխությանը

դիմակայելու համար անչափ կարևոր է

հարմարվողականության մեխանիզմների

կիրառումը, ինչի համար նախ անհրաժեշտ է

գնահատել համայնքների խոցելիությունն ու

հարմարվելու կարողությունները:

Կիմայի փոփոխությունը` 21-րդ դարի գլխավոր աղետ

Հունիսի 14-16-ին GIZ (Գերմանիայի զարգացման համագործակցություն)

կազմակերպության «Տարածաշրջանային էկոլոգիական քաղաքականությունը

Հարավային Կովկասում» (2009-2011թթ.) ծրագրի շրջանակներում ՀՀ

բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի(UNDP) և ԵԱՀԿ

Երևանի գրասենյակի համագործակցությամբ Երեւանում տեղի ունեցավ սեմինար-

դասընթաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների եւ Օրհուս

կենտրոնների համակարգողների համար: Դասընթացը նպատակ ուներ ուսուցանել, թե

ինչպես կարելի է համայնքներում իրականացնել կլիմայի փոփոխության

հետեւանքները մեղմող հարմարվողական գործողություններ:

Այսպիսով, սեմինարին ներգրավված լինելով, Օրհուս կենտրոնների համակարգողները

զարգացրին իրենց փորձառությունը շրջաններում տեղի առանձնահատկություններին

համապատասխան հարմարվողականության գործողություններ իրականացնելու

առումով: Դասընթացը վարում էին «adelphi» կազմակերպության փորձագետներ Ջուլիա

Ռոյեն եւ Սիբիլե Կաբիշը:

Սեմինարի ընթացքում ուսուցանվեցին համայնքային գործողությունների 7 մոդուլներ, որոնք մանրամասն շարադրված են

կազմակերպիչների հրատարակած «Կլիմայի փոփոխության հարմարվողականության մեթոդական ձեռնարկ-1»-ում:

Մասնակիցները խմբային քննարկումների միջոցով երեք օրերի ընթացքում մոդուլների օգնությամբ կազմեցին պայմանական

«Լարում» անունը ստացած համայնքի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության» գործողությունների ծրագիրը:

Սեմինար-դասընթացում ստացած գիտելիքների կարեւորությունը նշեցին իրենք` Հայաստանի Օրհուս կենտրոնների

համակարգողները, շեշտելով, որ դրանք շատ կարեւոր են հետագա գործունեության համար, քանի որ Հայաստանի առանձին

ռեգիոններում կլիմայի փոփոխության հետեւանքով բարձրանում էբնակչության և կենսաբազմազանության խոցելիությունը:

Կլիմայի փոփոխության հետեւանքներին դիմագրավել

համայնքային մակարդակով

Գ. Ազբալյան, Իջևան

Առկա են հիմնավոր գիտական վկայություններ

այն մասին, որ կլիմայի փոփոխությունը մարդու

գործունեության արդյունք է և պայմանավորված է

ջերմոցային գազերի արտանետմամբ: Այժմ դա ոչ

միայն իրողություն է, այլև սպառնում է վերածվել

ավելի վտանգավոր և կործանարար երևույթի,

ավելի արագ, քան կանխատեսվում էր մինչև

վերջերս: Կլիմայական փոփոխությունների

հետևանքով խոցելի են դառնում էկոհամա-

կարգերը, անտառները, հողերը, խմելու ջրի պա-

շարները, մարդու առողջությունը, գյուղատնտե-

սությունը, կենսաբազմազանությունը: Երկրներն

ահռելի ֆինանսական վնասներ են կրում դրա

հետևանքով: Կանխատեսումների համաձայն`

ապագայում ջերմաստիճանի աճի արդյունքում

տեղի կունենա կենսաբազմազանության նվա-

զում, սառցադաշտերի հալոցք, կսպառվեն

էներգակիրների պաշարները: Մեր երկիրը ևս

զուրկ չի մնում գլոբալ այս երևույթի բացասական

դրսևորումներից: ՀՀ-ում առաջիկա հար-

յուրամյակում կանխատեսվում է 2 աստիճանով

օդի միջին ջերմաստիճանի աճ և տեղումների

10%-ով կրճատում: Կարևորելով այս ամենի

մասին հասարակության իրազեկվածությունը,

Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտ-

րոնի հետ համագործակցության շրջանակներում,

Հայաստանի Օրհուս կենտրոններում տեղի

ունեցան միջոցառումներ` նվիրված կլիմայի

փոփոխությանը դիմակայելու մեխանիզմներին:

Հանրությանը ներկայացվեց Կլիմայի փոփո-

խության Հայաստանի երկրորդ ազգային հաղոր-

դագրությունը, որը մշակվել է ՄԱԿ-ի Զարգաց-

ման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական

ֆոնդի (ԳԷՖ) աջակցությամբ` ՀՀ բնա-

պահպանության նախարարության հա-

մակարգմամբ: Օրհուս կենտրոններում

տեղի ունեցած սեմինար- քննարկում-

ներին մասնակցեցին ՄԱԶԾ-ի, ՀՀ Բնա-

պահպանության, Գյուղատնտեսության

նախարարությունների, ՀՀ ԱԻՆ Հայ-

պետհիդրոմետ և փրկարար ծառայու-

թյունների ներկայացու ցիչներ, ազգային

փորձագետներ, մարզպետարանների ու

ՏԻՄ-երի, անտառտնտեսությունների,

Մ. Չաքրյան, Եղվարդ

Page 9: N 3 E Letter May June 2011 Arm

9

թյունում իրականացվում է «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային

ծրագիր»: Այսօր անապատացումը գլոբալ խնդիր է ավելի քան 100 երկրների համար: Իսկ անապատացման

նման տեմպերի դեպքում 2020 թվականին ամբողջ աշխարհում 135 միլիոն մարդ կանգնած կլինի իր

բնակավայրը հարկադիր փոխելու խնդրի առաջֈ Անապատացման հիմնական պատճառները կարելի է

բնութագրել որպես կլիմայի փոփոխության և մարդու անտնտեսվար և չմտածված գործունեության արդյունքֈ

Դրանք են՝ հողերի և բնական պաշարների գերշահագործումը, շրջակա միջավայրի անբավարար

պահպանությունը, մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները, անիրազեկությունը և սխալ

որոշումների ընդունումը, պատերազմները և արտակարգ իրավիճակները, մարդկանց ստիպողական

տեղափոխությունները և վերաբնակեցումը և այլնֈ Երկրագնդի մակերեսի մոտ 40%-ը չորային հողեր են,

որտեղ ապրում են երկրագնդի բնակչության մեկ հինգերորդ մասը: Մեր Հանրապետությունը նույնպես

համարվում է չորային շրջան և ենթարկվում է անապատացման տարբեր երևույթների, քանի որ արդեն կան բնական նախապայ մաններ: Հայաստանի

ողջ տարածքի գրեթե 82%-ը ենթակա է տարբեր աստիճանի անապատացմանֈ Հայ բնապահպանները արդեն մի քանի տարի շարունակ լրջորեն

ահազանգում են Հայաստանի անապատացման մասին: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է 10 տոկոս,

չնայած բնապահպանական կազմակերպությունները, հիմք ընդունելով իրենց հետազոտությունները, պնդում են, որ դրանք ընդամենը 8 տոկոս են

կազմում, մինչդեռ 20-րդ դարի սկզբին անտառածածկ տարածքները կազմում էին Հայաստանի տարածքի 25 տոկոսը: Եվս 20 տարի անապատացման

շարունակման դեպքում` Հայաստանում անտառները համարյա կվերանան: Բնական գործոնին գումարվում է նաև մարդկային գործոնն ու այն, որ

երկիրը գտնվում է տնտեսության անցումային փուլում, ստացվում է այն` ինչ ունենք, անապատացման դեմ պայքարը զուտ բնապահպանական հարց

չէ, այլ ներառում է նաև սոցիալական ու տնտեսական խնդիրներ:

Լուսանկարչական ցուցահանդես

էին քաղաքի երեք դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ծնող-

ներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր` քաղաքի բնակիչներին

ներկայացնել մեր համայնքի բնապահպանական խնդիրները,

դրանց առաջացման պատճառները, լուծման ուղիները:

Լուսանկարների միջոցով երեխաները փորձեցին ցույց տալ

առողջ, անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրենց

իրավունքը և այն պահպանելու բոլորի պարտականություններ:

Դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ նախնական

պայմանավորվածության համաձայն` յուրաքանչյուր դպրոց

ցուցահանդեսին պետք է ներկայացներ 20 լուսանկար, որոնցից

տասը վերաբերում էին մեր քաղաքի բնապահպանական

խնդիրներին: Լուսանկարներից յուրաքանչյուրը պետք է

ներկայացվեր համապատասխան մեկնաբանությամբ և խնդրի

լուծման ուղիների իրենց պատկերացմամբ: Ցուցահանդեսի

նախապատրաստական աշխատանքներին տրված էր երկու

շաբաթ, որի ընթացքում խորհրդատվություն, նյութեր ստանալու

նպատակով աշխատանքային խմբերը մշտական կապի մեջ են

գետի, քաղաքի աղբյուրների աղտոտվածության և ջրամա-

քըրման կայանի վերականգնման անհրաժեշտության հարցերին:

Լուսանկարներով ներկայացվեց նաև աղբի ու չորացած տե-

րևների, պլաստիկ շշերի, օգտագործված անվադողերի այրման

վտանգավորության և նույնիսկ` թափառող շների խնդիրը:

Երեխաները չմոռացան պարզաբանել նաև ավտոլվացակա-

յաններում օգտագործվող լվացող նյութերի բնապահպանական

հետևանքները և ֆիլտրող սարքերի տեղադրման անհրա-

ժեշտությունը: Մեկնաբանվեց սննդամթերքում պարունակվող

ԳՄՕ-ների խնդիրը, բնակչության կողմից լայնորեն օգտագործ-

վող աերոզոլերի`/դեզոդորանտների/ որպես օզոնային շերտի

քայքայմանը նպաստող նյութերի վտանգը: Մասնակիցների

ուշադրությունը հրավիրվեց նաև ալպայն մարգագետիններում

հրդեհների հետևանքների խնդրին: Օրվա միջոցառումը բնական

միջավայրի հանդեպ հոգատարություն ցուցաբերելու և հասա-

րակության ուշադրությունը կրկին անգամ բնապահպանական

հիմնախնդիրներին սևեռելու առիթ հանդիսացան:

Մայիսի 20-ին Ապարանի

Օրհուս կենտրոնի նախա-

ձեռնությամբ արվեստի

դպրոցի ցուցասրահում

կազմակերպվել էր լուսա-

նըկարչական ցուցահան-

դես «Մեր համայնքը երե-

խաների աչքերով» խորա-

գըրով, որին մասնակցում

եղել Օրհուս կենտրոնի

հետ:

Ցուսահանդեսին ներկա-

յացված խնդիրերը բազմա-

թիվ էին ու բազմաբնույթ:

Դրանք վերաբերում էին

քաղաքի անբավարար կա-

նաչապատման, աղբահա-

նության, գոմաղբի, Քասաղ

Ն. Մանուկյան, Ապարան

Անապատացումը լուրջ վտանգ է երկրագնդի համար

Գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում, կարևորելով միջազգային կառույցների ջանքերի միավորումը, 1992թ. Ռիո-դե-

Ժանեյրոյում կայացած մի շարք պետությունների մասնակցությամբ Գագաթնաժողովի ժամանակ որոշում ընդունվեց ՄԱԿ-ի գլխավորությամբ

հաստատել առավել կարևոր ժամանակակից խնդիրների վերաբերյալ երեք Կոնվենցիաներ` Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի

կոնվենցիա, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա, Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան այն

երկրներում, որտեղ լուրջ երաշտ է և անապատացում, հատկապես Աֆրիկայում: Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ. հունիսի

17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կոնվենցիայի նպատակն է միավորել պետական և հասարակական կազմակերպությունների

ջանքերը միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակի վրա անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի

հետևանքները նվազեցնելու գործընթացում: Հողը անփոխարինելի բնական ռեսուրս է. նրա խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր

երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը: Կոնվենցիայի լիիրավ անդամներ են աշխարհի ավելի քան 190 երկրներ, այդ թվում

Հայաստանի Հանրապետությունը, որը Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է 1994 թվականից, բացի այդ հանրապետու-

Հ. Հովհաննիսյան, Արարատ

Page 10: N 3 E Letter May June 2011 Arm

10

Հունիսի 21-ին Ալավերդու քաղաքապե-

տարանում տեղի ունեցավ հասարակա-

կան լսում` Ալավերդի համայնքի վարչա-

կան տարածքում կոշտ կենցաղային աղբի

համար նախատեսված նոր թափոնավայրի

նախագծի վերաբերյալ, որը կազմակերպել

էին Ալավերդու քաղաքապետարանը եւ

Ալավերդու Օրհուս կենտրոնը` որպես

աջակցող կազմակերպություն:

Հասարակական լսմանը մասնակցում էին

նախագիծը կազմող «Գոռտեխպրոյեկտ»

ՍՊԸ ներկայացուցիչները, ՀՀ Բնապահ-

պանության «Բնապահպանական փորձա-

քըննություն» ՊՈԱԿ-ի փորձագետը, Ալա-

վերդու ՏԻՄ և ավագանու նարկայացու-

ցիչներ, հարակից համայնքների ղեկավար-

ներ եւ ներկայացուցիչներ, Ալավերդու Օր-

հուս կենտրոնի համակարգողը, ՀԿ-ներ,

ԶԼՄ ներկայացուցիչները, երիտասարդներ,

շահագրգիռ քաղաքացիներ: Ալավերդու

քաղաքապետը մանրամասնորեն ներկա-

յացրեց մինչեւ նախագիծի կազմումը այդ

ուղղությամբ կատարված աշխատանքների

մասին, կատարված հետազոտությունների

արդյունքների մասին, նախագծի բնույթի,

կառուցման անհրաժեշտության ու ֆինան-

սական խնդիրների մասին, քաղաքաշինու-

թյան եւ հողօգտագործման բաժնի պետը

ներկայացրեց աղբավայրի կառուցման նա-

խագիծը` դիրքը, կառույցները, պահպա-

նումը, բնապահպանական միջոցա-

ռումները, տեխնոլոգիաները, նախագծի

հետ կապված այլ հարցեր: «Գոռտեխ-

պրոեկտ» ՍՊԸ ներկայացուցիչը ծանո-

թացրեց եւ պարզաբանումներ տվեց

նախագծի ինժեներական ու շինարա-

րական աշխատանքների մասին:

Մասնակիցները կարևորեցին աղբավայրի

դերն ու նշանակությունը ոչ միայն Ալա-

վերդի քաղաքի, այլ նաեւ տարածաշրջանի

համար: Առաջարկվեց Հաղպատ համայն-

քին հատկացվող հաջորդ տարվա բնա-

վճարից որոշակի գումար անպայման

տրամադրել Ալավերդու աղբավայրի կա-

ռուցման համար` հետագայում համատեղ

օգտագործման պայմանով: Նախագիծն

արժանացավ հավանության, քանի որ

աղբավայրը համարվում ե կարեւոր եւ ան-

հրաժեշտ, այն լուծում է մի շարք բնապահ-

պանական, սոցիալական եւ տնտեսական

խնդիրներ, աղբավայրը համապատասխա-

նում է ժամանակակից պահանջներին եւ

դրանով լինելու է առաջինը ոչ միայն մար-

Զում, այլեւ ամբողջ հանրապետությունում:

Ըստ նախագծի` պահպանված են բոլոր

սանիտարահիգիենիկ նորմերն ու պա-

հանջները, միայն անհրաժեշտություն կա

մշտական ջրի ապահովման: Արդյունքում

քննարկման մասնակիցները եկան ընդհա-

նուր եզրահանգման եւ որոշեցին հավա-

նություն տալ նախագծի իրականացմանը,

հաշվի առնելով` սոցիալական խնդիրների

լուծում` նոր աշխատատեղերի ստեղծ-

մամբ, բնապահպանական խնդիրների

լուծում` Դեբեդ գետի աղտոտման կան-

խում, աղբի տեսակավորում` հետագայում

վերամշակելու ակնկալիքով, քաղաքի

մաքրության ու սանիտարահիգիենիկ վի-

ճակի ապահովում, թափոնների կառա-

վարման անհրաժեշտությունն ու պատշաճ

վերահսկողությունը, շրջակա միջավայրի

նկատմամբ էկոլոգիական մշակույթի

ձեւավորումը, աղբավայրի կառուցման

համար դոնոր կազմակերպությունների

ներգրավումը, աղբավայրի բարեկարգ ու

մշտական պահպանությունը:

Հասարակական լսում.

Նոր թափոնակուտակիչի կառուցման նախագծի վերաբերյալ

Ա. Էվոյան, Ալավերդի

Սևանա լճի մակարդակի բարձրացման համեմատական դինամիկան

2011 թվականի հունիսի 20-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900, 49 մետր

բարձրության վրա: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևու-

թաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տված տեղեկատվության` նախորդ

տարվա նույն օրվա համեմատ Սեւանա լիճը բարձրացել է 28սմ-ով, իսկ այս տարվա

հունվարի համեմատ` 58սմ-ով: 2009 թվականի հունիսի 20-ին Սեւանա լիճը ծովի

մակարդակից գտնվել է 1899, 40 մետր բարձրության վրա, ինչը նշանակում է, որ վերջին

երկու տարվա ընթացքում Սեւանի մակարդակը բարձրացել է 1,09 մետրով:

Համաձայն ՀՀ Կառավարության 2011թ. մայիսի 20-ի N 655-Ա որոշման` ոռոգման նպա- տակներով սկսվել են Սևանա լճից ջրբացթողումները, որի այս

տարվա չափաքանակը կազմում է 170մլն մ3 ջուր, ինչը 1.1մլն մ3-ով

ավել է 2010թ.-ից, և 28մլն մ3-ով 2009թ.-ի ընթացքում կատարված

ջրբացթողումներից: Ինչպես Գավառի Օրհուս կենտրոնին տեղե-

կացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռե-

սուրսների կառավարման գործակալության պետ Ա. Ներսիսյանը`

հունիսի 20-ից մինչև 30-ը նախատեսված է Սևանա լճից բաց

թողնել 12մլն մ3 ջուր: Այսօրվա դրությամբ արդեն բաց է թողնվել

մոտ 10մլն մ3: Հունիսի 28-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակար-

Լ. Ասոյան, Գավառ

դակից գտնվել է 1900, 48մ բարձրության վրա, որը 24սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա, և 18սմ-ով բարձր այս

տարվա մայիսի 28-ի նիշից: Համաձայն ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմի կողմից

հաստատված ժամանակացույցի` նախատեսված է հուլիս ամսին Սևանա լճից բաց թողնել 20մլն մ3 ջուր:

Page 11: N 3 E Letter May June 2011 Arm

11

Բացի սինթետիկ աղտոտումից` խմելու ջուրը նաև հանգրվան է համարվում կենսաբանական թափոնների

համար կոյուղու, կենդանիների արտաթորանքի, կենցաղային աղբի, պարարտանյութով հարուստ

անձրևաջրերի համար: Այս սնուցիչները թափվում են ծովեր գետային համակարգերի միջոցով` օվկիանոսի

առափնյա գոտիներում և հետևաբար ջրային կյանքում երբեմն առաջացնելով թթվածնի կորուստ` դրանով

իսկ ակնհայտ դարձնելով ցամաքի և ծովի միջև կապը: Նույնիսկ ցամաքի վրա աղբը նետելուց հետո այն

հայտնվում է օվկիանոսի խորքում խմելու ջրի համակարգի միջոցով:

Զարգացած աշխարհում արդյունաբերության և գյուղատնտեսական աշխատանքների մեջ կանոնակարգ է

ստեղծվել` սահմանափակելու համար գործարանների կողմից աղտոտիչների արտանետումը լճեր,

վտակներ և գետեր: Տեխնոլոգիան նաև մեզ առաջարկել է հարցի լուծման թանկարժեք ուղի ֆիլտրացիայի և

մաքրման կայանների տեսքով, որն ավելի ապահով է դարձնում մեր խմելու ջրի սպառումը: Որոշ քաղաքներ

նույնիսկ խթանում են «կանաչ» ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպիսիք են` կանաչ տանիքներն ու

անձրևային այգիները` որպես միջոց բնական ճանապարհով աղտոտիչները ֆիլտրելու համար: Բայց մենք

կարող ենք տեսնել այլ պատկեր զարգացող աշխարհի որոշ մասերում, որտեղ քաղաքականապես,

տնտեսապես և տեխնիկապես ավելի քիչ են ենթակառուցվածքները, որոնք առնչվում են խմելու ջրի

աղտոտման կանխարգելմանը:

Այլ փաստեր

Զարգացած երկրներում արդյունաբերական թափոնների 70 տոկոսը առանց վերամշակվելու

դատարկվում են ջրերի մեջ` աղտոտելով օգտագործման ենթակա ջրային համակարգը:

Միջին հաշվով 99 միլիոն ֆունտ (45 միլիոն կգ) պարարտանյութեր և թունաքիմիկատներ են

օգտագործվում ամեն տարի:

Փորթլենդը, Օրեգոնը ունեն ավելի շատ «կանաչ տանիքներ» և «կանաչ փողոցներ», որոնք կանխում են

կոյուղու հոսքը Վիլամետ գետ, իսկ ԱՄՆ-ի քաղաքներից ավելի շատ Չիկագոն և Իլլինոյսն են, որ այժմ

ունեն ավելի քան 517,000 ակր (209,222 հեկտար) կանաչապատ տանիքներ, որոնք օգնում են բռնելու

փոթորիկային ջրերը և զովացնում քաղաքային միջավայրը:

http://environment.nationalgeographic.com/environment/freshwater/pollution/

¶Éáµ³É µÝ³å³Ñå³Ý³Ï³Ý ÑÇÙݳËݹÇñÝ»ñ

гñó»ñÇ Ï³Ù ³é³ç³ñÏáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ³Ù³ñ ¹ÇÙ»É`

Ñ»é: +374 264 6 15 11

ý³ùë: +374 264 2 34 29

µçç: +374 91 76 46 41, Email: [email protected]

http://www.aarhus.am

Ջրի աղտոտվածություն

Պարզենք, թե ինչ կա ջրի մեջ

Չինական պարարտանյութի գործարանի

թափոններն իրենց տեղն են գտնում Դեղին ծովում

Լուսանկարը Գրեգ Ջիրարդի

Ինչպես ցույց են տալիս տեխնոլոգիաները, գիտնականներն ի

վիճակի են հայտնաբերել ավելի շատ աղտոտիչներ և ավելի

փոքր քանակությամբ խտացված նյութեր Երկիր Մոլորակի

խմելու ջրի պաշարների մեջ: Իրենց մեջ պարունակելով

աղտոտիչներ, պեստիցիդներ և նավթ` մեր մոլորակի լճերը,

գետերը, վտակները և ստորերկրյա ջրերը հաճախ նմանվում

են քիմիական կոկտեյլի: