СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf ·...

8
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ Նյութերի ժողովածու YEREVAN STATE UNIVERSITY FACULTY OF ECONOMICS AND MANAGEMENT CURRENT ECONOMIC PROBLEMS 4 TH INTERNATIONAL CONFERENCE OF STUDENTS, POSTGRADUATES AND YOUNG SCIENTISTS Proceedings ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ ФАКУЛЬТЕТ ЭКОНОМИКИ И УПРАВЛЕНИЯ СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ 4-ая МЕЖДУНАРОДНАЯ НАУЧНАЯ КОНФЕРЕНЦИЯ СТУДЕНТОВ, АСПИРАНТОВ И МОЛОДЫХ УЧЕНЫХ труды конференции ԵՊՀ ԵԳՄ – YSU UYS – ОМУ ЕГУ ԵՐԵՎԱՆ – YEREVAN – ЕРЕВАН 2016

Upload: others

Post on 06-Sep-2019

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf · կան ռեսուրսներ (130-րդ տեղ)3: 2015 թ. զբոսաշրջության

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Նյութերի ժողովածու

YEREVAN STATE UNIVERSITY FACULTY OF ECONOMICS AND MANAGEMENT

CURRENT ECONOMIC PROBLEMS 4TH INTERNATIONAL CONFERENCE OF

STUDENTS, POSTGRADUATES AND YOUNG SCIENTISTS Proceedings

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ ФАКУЛЬТЕТ ЭКОНОМИКИ И УПРАВЛЕНИЯ

СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ 4-ая МЕЖДУНАРОДНАЯ НАУЧНАЯ КОНФЕРЕНЦИЯ СТУДЕНТОВ, АСПИРАНТОВ И МОЛОДЫХ УЧЕНЫХ

труды конференции

ԵՊՀ ԵԳՄ – YSU UYS – ОМУ ЕГУ ԵՐԵՎԱՆ – YEREVAN – ЕРЕВАН

2016

Page 2: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf · կան ռեսուրսներ (130-րդ տեղ)3: 2015 թ. զբոսաշրջության

2

Հրատարակվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Գիտական խորհրդի երաշխավորությամբ

Published by the recommendation of the Academic Council of the Faculty of Economics and Management of YSU

Рекомендовано к печати Ученым советом факультета Экономики и управления ЕГУ

Խմբագրական խորհուրդ տ.գ.դ., պրոֆ. Հ.Լ. Սարգսյան (նախագահ), ԳԱԱ թղթ. անդամ Գ.Ա. Ղարիբյան, տ.գ.դ., պրոֆ. Ա.Հ.Առաքելյան, տ.գ.դ., պրոֆ. Ս.Լ. Ղանթարջյան, տ.գ.դ., պրոֆ. Մ.Վ. Միքայելյան, տ.գ.դ., պրոֆ. Թ.Շ. Թորոսյան, տ.գ.դ. Հ.Գ. Մնացականյան, տ.գ.դ., պրոֆ. Վ.Բ. Բոստանջյան, տ.գ.թ. Բ.Ա. Ասատրյան, տ.գ.թ., դոց. Կ.Գ. Խաչատրյան

Editorial board

Doctor of Economics, Professor H.L. Sargsyan (Chairman), Corresponding Member of National Academy of Sciences of RA G.A. Gharibyan, Doctor of Technical Sciences, Professor A.H. Arakelyan, Doctor of Economics, Professor S.L. Khantarjyan, Doctor of Economics, Professor M.V. Mikayelyan, Doctor of Economics, Professor T.Sh. Torosyan, Doctor of Economics H.G. Mnatsakanyan, Doctor of Economics, Professor V.B. Bostanjyan, PhD in Economics B.A. Asatryan, PhD in Economics, Associate Prof. K.G. Khachatryan

Редакционная коллегия

д.э.н., проф. Г.Л. Саргсян (председатель), член кор. НАН РА Г.А. Гарибян, д.т.н., проф. А.А. Аракелян, д.э.н., проф. С.Л. Кантарджян, д.э.н., проф. М.В. Микаелян, д.э.н., проф. Т.Ш. Торосян, д.э.н. А.Г. Мнацаканян, д.э.н., проф. В.Б. Бостанджян, д.э.н., к.э.н. Б.А. Асатрян, к.э.н., доц. К.Г. Хачатрян

Տ 776 Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր: Միջազգային

4-րդ գիտաժողովի նյութեր – Եր.: ԵՊՀ ԵԳՄ, 2016 - 288 էջ:

Ժողովածուում ներառված են ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի նյութերը:

The collection includes proceedings of the international scientific conference of students, postgraduates and young scientists “Current economic problems”.

В сборнике включены труды международной научной конференции студен-тов, аспирантов и молодых ученых “Современные проблемы экономики”.

ՀՏԴ 330:06 ԳՄԴ 65

ISBN 978-9939-1-0345-7

© ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում, 2016

Ðî¸ 330:06 ¶Ø¸ 65 î 776

Page 3: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf · կան ռեսուրսներ (130-րդ տեղ)3: 2015 թ. զբոսաշրջության

39

ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ

Գայանե Թովմասյան ՀՊՏՀ, Կառավարման ֆակուլտետ, Հակաճգնաժամային և

զբոսաշրջության կառավարման ամբիոն, դասախոս, տ.գ.թ. Էլ. փոստ՝ [email protected]

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենաարագ զար-գացող ճյուղերից մեկն է: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմա-կերպության տվյալների` միջազգային զբոսաշրջիկների թիվը 2014 թ. ամբողջ աշխարհում հասել է 1133 մլն-ի (նախորդ տարվա համեմատ աճել է 4.3%-ով): Զբոսաշրջիկների 53%-ը ճամփորդել են հանգստի, ժամանցի և ռեկրեացիոն, 27%-ը` հարազատներին այցելության, կրոնական և բուժման, 14%-ը` գործնական, 6%-ը` այլ նպատակներով

1: Ըստ Ճամփորդու-

թյունների և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի` 2014 թ. զբո-սաշրջության ոլորտը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 9.8%-ը կամ 7.5 տրլն դոլար` ապահովելով 276 մլն աշխատատեղ

2: Ըստ ՀՀ Ազգային վիճա-

կագրական ծառայության տվյալների` 2014 թ. ՀՀ է ժամանել 1.203.746 զբոսաշրջիկ (2013 թ. համեմատ ցուցանիշն աճել է 11.3%-ով): 2014 թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությու-նից մեկնել է 1.198.060 մարդ

3:

Գծ. 1. Հայաստան ժամանող և Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը 2006-2014 թթ.

4

2014 թ. ՀՀ ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 859.703 մարդ՝ 2013 թ. 669.540 մարդու փոխարեն

5: Ըստ Ճանապարհորդության և զբո-

սաշրջության համաշխարհային խորհրդի իրականացրած վերլուծության արդյունքների` ՀՀ-ում զբոսաշրջության համախառն ներդրումը ՀՆԱ-ում

1 UNWTO Tourism Highlights, 2015 Edition, pp. 4-5, http://unwto.org/.

2 WTTC Travel & Tourism Economic Impact 2015 World, p. 1, http://www.wttc.org/.

3 «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014 թ. հունվար-դեկտեմ-

բերին», էջ 122, http://armstat.am/file/article/sv_12_14a_421.pdf: 4 Տվյալները հիմնված են ԱՎԾ-ի` 2007-2015 թթ. Հայաստանի Հանրապետության սոցիալ-

տնտեսական վիճակի վերաբերյալ կատարված հրապարակումների վրա, www.armstat.am: 5 «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2015 թ. հունվարին»,

http://armstat.am/file/article/sv_01_15a_422.pdf:

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014

Ժամանողներ 382240 510287 558443 575281 683979 757935 843330 1081985 1203746

Մեկնողներ 337064 467574 515547 526193 640032 714953 806555 1080022 1198060

0

200000

400000

600000

800000

1000000

1200000

1400000

Page 4: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf · կան ռեսուրսներ (130-րդ տեղ)3: 2015 թ. զբոսաշրջության

40

2014 թ. կազմել է 578.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 12.7%-ը): Զբոսաշրջության մեջ զբաղվածների թիվը 2014 թ. կազմել է 133.7 հզ մարդ (ընդհանուր զբաղ-վածների 11.3%-ը)

1: Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` 2014 թ. ՀՀ-ում եղել է 268

հյուրանոցային տնտեսության օբյեկտ (դրանք ներառում են հյուրանոցնե-րը, հյուրանոցային հանգրվանները, առողջարանները, հանգստյան տները և այլն): Դրանց միաժամանակյա տարողությունը կազմել է 14.395 տեղ

2:

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի կոմից հրապարակած «2015 թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցի»՝ Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 89-րդ տեղը` 3.42 գործակցով (2013 թ. զբաղեցրել է 79-րդ տեղը): Նշենք, որ զբոսաշրջության մրցունակության համաթիվը բաղկացած է 4 ենթահամաթվերից, որոնք հաշվարկվում են 14 հենասյուների գնահատականների հիման վրա: Ենթահամաթվերն են՝ զբո-սաշրջությանն աջակցող միջավայր (57-րդ տեղ), զբոսաշրջության քաղա-քականություն և աջակցող պայմաններ (95-րդ տեղ), զբոսաշրջության են-թակառուցվածքներ (84-րդ տեղ), զբոսաշրջության մշակութային և բնա-կան ռեսուրսներ (130-րդ տեղ)

3: 2015 թ. զբոսաշրջության ոլորտի ամե-

նամրցունակ երկրներ համարվել են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմա-նիան: Վրաստանը զեկույցում զբաղեցրել է 71-րդ, Ադրբեջանը՝ 84-րդ, Ռու-սաստանը՝ 45-րդ տեղը: Զեկույցում ասված է, որ չնայած Հայաստանի դիր-քի անկմանը՝ առկա են որոշակի դրական զարգացումներ զբոսաշրջության մրցունակության բնագավառում, մասնավորապես՝ սպասարկման ենթա-կառուցվածքի ցուցանիշներով` հյուրանոցների տեղերի քանակ և վիզա քարտեր ընդունող բանկոմատների թիվ: Բարելավվել են նաև զբոսաշրջու-թյան տվյալների համապարփակության, գնողունակության համարժեքու-թյան և վառելիքային գների մակարդակի ցուցանիշները: Մարտահրավեր-ների թվում նշվում են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ընդհա-նուր վիճակի ու պահպանման ցածր մակարդակը, զբոսաշրջության առաջ-մղմանն ուղղված մարքեթինգային ջանքերի ցածր արդյունավետությունը, ավիատոմսերի բարձր հարկերը և օդանավակայանի վճարները, անձնա-կազմի վերապատրաստման ցածր աստիճանը և որակյալ աշխատուժի պակասը

4:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում զբոսաշրջիկների հիմ-նական նպատակը եղել է ռեկրեացիոն հանգիստը: Ռեկրեացիոն գործունե-ությունը ազատ ժամանակ անձի գործունեությունն է` ուղղված ֆիզիկա-կան ուժերի վերականգնմանը, բազմակողմանի զարգացմանը

5: Ըստ նպա-

1 WTTC Travel & Tourism Economic Impact 2015 Armenia, pp. 12, http://www.wttc.org.

2 Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2014, էջ 191, www.armstat.am:

3 The Travel & Tourism Competitiveness Report 2015, World Economic Forum, Geneva, 2015,

pp. 78-79: 4 Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 89-րդն է 141 երկրների շարքում,

http://civilnet.am/2015/05/07/travel-tourism-competitiveness-report-2015-armenia/#.VkR7n9yLSUk: 5 Безруков Ю., Рекреационные ресурсы и курортология, учебное пособие, Симферополь,

1998, с. 5.

Page 5: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf · կան ռեսուրսներ (130-րդ տեղ)3: 2015 թ. զբոսաշրջության

41

տակի՝ առանձնացնում են ռեկրեացիայի հետևյալ տեսակները` բուժիչ-կու-րորտային (օգտագործվում են հետևյալ ռեկրեացիոն ռեսուրսները` կլիմա-յաբուժական, բալնեոլոգիական, ցեխաբուժական), վերականգնողական և սպորտային (սպորտ, լող, դահուկային սպորտ, ջրային սպորտ, որս, ձկնոր-սություն, լեռնագնացություն և այլն), ճանաչողական (բնական, պատմա-մշակութային)

1:

Ռեկրեացիոն ռեսուրսները բնական և պատմամշակութային համալիր-ներն ու դրանց տարրերն են, որոնք նպաստում են մարդու ֆիզիկական և հոգևոր ուժերի, նրա առողջության և աշխատունակության վերականգն-մանը և զարգացմանը: Ռեկրեացիոն ռեսուրսների հիմնական տեսակներն են՝ լանդշաֆտային, կլիմայական, ջրային, բուսական, կենդանական աշ-խարհի, լողափային, բալնեոլոգիական, բուժիչ ցեխերի, ճանաչողական (էքսկուրսիոն և պատմամշակութային)

2:

Կառավարման խորհրդատվության ոլորտում համաշխարհային առա-ջատար McKinsey & Co. ընկերությունը «Հայաստան 2020» ծրագրի նա-խաձեռնությամբ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ խորը ուսումնասիրություն է կատարել և առանձնացրել Հայաստանի հիմնական զբոսաշրջային ակտիվները` դրանք գնահատելով ըստ առևտրականացման հնարավորության և միջազգային ներուժի:

Գծ. 2. ՀՀ զբոսաշրջային ակտիվները3

Գծապատկերից երևում է, որ Հայաստանն իր հիմնական զբոսաշրջա-յին ակտիվների հիման վրա ունի ռեկրեացիոն զբոսաշրջության զարգաց-ման զգալի ներուժ: Ընդ որում, առավել հնարավորություններ կան պատ-մամշակութային, կրոնական, առողջարանային, բնության և հանգստի ռե-սուրսների գծով:

1 Мироненко Н., Твердохлебов И., Рекреационная география, Изд-во Московского ун-та,

Mосква, 1981, с. 24-26. 2 Безруков Ю., с. 37, 41-44.

3 Հայաստան 2020 – Հայաստանի տուրիզմի ոլորտը. աճի հնարավորություններ և անհրա-

ժեշտ միջոցառումներ, Երևան, 2005, էջ 63:

Page 6: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf · կան ռեսուրսներ (130-րդ տեղ)3: 2015 թ. զբոսաշրջության

42

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014 թ. դրությամբ ՀՀ անտառածածկ հողերը կազմել են 289.5 հազար հա, ջրային հողերը` 25.9 հազար հա, պետական արգելոցների և ազգային պարկերի քանակը եղել է 7, իսկ պետական արգելավայրերի քանակը` 27

1: 2014 թ.

դրությամբ ՀՀ-ում եղել է 105 թանգարան (ներառյալ մասնաճյուղերը), 28 մասնագիտացված թատրոն, 868 գրադարան

2: Հայաստանը հարուստ է

պատմամշակութային հուշարձաններով, եկեղեցիներով և վանքերով: Ընդ որում, պետք է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության» ցանկում ներառված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդի վանական համալիրը և Ազատի վերին հովիտը, Էջմիածնի եկե-ղեցիները և Մայր Տաճարը, Զվարթնոցի հնագիտական տաճարը: Թեկնա-ծու ցուցակում են Դվինի ավերակները, Երերույքի տաճարի ավերակները, Տաթևի վանական համալիրը, Տաթևի անապատը, Որոտանի հովիտը, Նորավանքի վանական համալիրը և Ամաղու հովիտը

3:

Ռեկրեացիայի բուժիչ-կուրորտային տեսակի զարգացման համար առ-կա է ռեսուրսային զգալի բազա: ՀՀ առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ը Հայաստանում առանձնացրել է 10 կուրորտային գո-տիներ, որոնք ունեն առողջարանային-վերականգնողական զբոսաշրջու-թյան զարգացման համար անհրաժեշտ բոլոր բնական բուժիչ ռեսուրսնե-րը` հանքային ջրեր, բուժիչ ցեխեր և տորֆեր, կլիմայաբուժության կազմա-կերպման համար բարենպաստ կլիմայական պայմաններ: Այդ կուրորտա-յին գոտիներն են` Արզնի, Դիլիջան, Հանքավան-Մարմարիկ, Բջնի-Արզա-կան-Աղվերան, Ծաղկաձոր, Ստեփանավան-Գյուլագարակ, Սյունիք, Լոռի, Սևան, Ջերմուկ

4: Ըստ մասնագետների՝ մեր երկրի ընդերքից օրական

հնարավոր է դուրս բերել 22 հզ խ/մ կամ 22 մլն լիտր հանքային ջուր, սա-կայն հաշվարկները ցույց են տալիս, որ օգտագործվում է հանքային ջրի պաշարների միայն 2%-ը: Նշենք նաև, որ Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 200-ից ավելի հանքային ջրի աղբյուր, սակայն օգտագործ-ման իրավունք են ստացել դրանցից միայն 25-ը

5:

Ռեկրեացիոն ներուժի գնահատման համար օգտագործվում են հե-տևյալ եղանակները՝ բժշկական-կենսաբանական, հոգեբանական-էսթետի-կական, տեխնիկական

6: Բնական կուրորտային ռեսուրսների ռեկրեացիոն

օգտագործման արդյունքը առողջարարական-վերականգնողական արդ-յունքն է, որի պարագայում բարձրանում է մարդկանց աշխատունակու-

1 Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2015, էջ 203-207, հասանելի է՝

http://armstat.am/file/doc/99493638.pdf 2 Նույն տեղում, էջ 139-142, հասանելի է` http://armstat.am/file/doc/99493613.pdf:

3 Properties inscribed on the World Heritage List, http://whc.unesco.org/en/statesparties/am.

4 Атлас-климат и природные лечебно-оздоровительные ресурсы Армении, Под гл. ред.

Арутюняна Б., Ереван, 2010, с. 124–133. 5 Հանքային ջրի մոտ 2%-ն է արդյունավետ օգտագործվում, մնացածը հոսում-գնում է

http://www.tert.am/am/news/2011/09/07/jermuk/: 6 Безруков Ю., с. 46-52.

Page 7: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf · կան ռեսուրսներ (130-րդ տեղ)3: 2015 թ. զբոսաշրջության

43

թյունը, նվազում է հիվանդացության ցուցանիշը, և այլն, այսինքն՝ սոցիա-լական արդյունքը վերածվում է տնտեսականի այլ ոլորտներում (աշխատու-նակության բարձրացումը մեծացնում է աշխատանքի արտադրողականու-թյունը, նվազեցնում հիվանդությունների թիվը, առողջապահության ծախ-սերը, և այլն): Հաշվի առնելով նաև McKinsey-ի ընկերության կողմից ՀՀ զբոսաշրջային ակտիվների վերաբերյալ կատարված վերլուծությունը` կա-րող ենք ասել, որ ՀՀ-ն ունի բոլոր հնարավորությունները` ՀՀ-ում ռեկրեա-ցիոն զբոսաշրջությունը զարգացնելու համար (քանի որ ՀՀ կուրորտներն ունեն բժշկական-կենսաբանական, հոգեբանական-էսթետիկական, աշ-խարհագրական, էկոլոգիական բարձր արժեքներ, առկա է պատմամշա-կութային հարուստ ժառանգություն):

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ՀՀ աշխարհագրական դիրքը, լանդշաֆտի առանձնահատկությունները, բարենպաստ կլիմայաբուժական պայմանները, հանքային ջրերի, բնական և պատմամշակութային հուշար-ձանների առկայությունը հիմք են ծառայում ՀՀ-ում ռեկրեացիոն զբոսա-շրջության զարգացման համար: Ուստի, ՀՀ-ում այս ոլորտի զարգացման նպատակով անհրաժեշտ է.

Առանձին զբոսաշրջային, կուրորտային գոտիների զարգացման ծրագրեր մշակելիս և իրագործելիս, զբոսաշրջային երթուղիներ սահմանելիս հաշվի առնել յուրաքանչյուր վայրի պատմամշակութային, կուրորտային ռեսուրսնե-րը և հիմնվել դրանց ներուժի վրա:

Իրականացնել մարքեթինգային միջոցառումներ՝ ՀՀ ռեկրեացիոն զբոսա-շրջային արդյունքը միջազգային զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու համար,

Քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման և զբոսաշրջային ենթա-կառուցվածքների զարգացման ուղղությամբ,

Ոլորտի գիտական կադրերի պատրաստում, աշխատուժի վերապատրաս-տում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան,

Բարելավել ոլորտի վիճակագրական հաշվառումը, Բարելավել զբոսաշրջային ծառայությունների գին-որակ ցուցանիշները, և

այլն:

Գայանե Թովմասյան

ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ

Բանալի բառեր՝ զբոսաշրջություն, ռեկրեացիա, կուրորտային ռեսուրս, հյուրանոցային տնտեսության օբյեկտ, մրցունակություն

Ռեկրեացիան ենթադրում է բուժիչ-վերականգնողական հանգիստ՝ զուգակց-ված ճանաչողական (բնական և պատմամշակութային) գործառույթով: Դրա տե-սակներն են՝ բուժիչ-կուրորտային, վերականգնողական և սպորտային, ճանաչո-ղական: Հոդվածում քննարկվում է զբոսաշրջության ոլորտի առկա վիճակը ՀՀ-ում, զբոսաշրջության մրցունակության համաթիվը և առկա խնդիրները: Վերլուծվել են ռեկրեացիոն զբոսաշրջության էությունը, զարգացման հիմնական նախադրյալները, ռեսուրսային հնարավորությունները (կուրորտային, պատմամշակութային և այլն) և ռեկրեացիոն ներուժի գնահատումը Հայաստանում: Կատարվել են առաջարկներ՝ ՀՀ-ում ռեկրեացիոն զբոսաշրջության զարգացման նպատակով:

Page 8: СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ЭКОНОМИКИ. jam. himn. 4-rd git. pp. 39-44.pdf · կան ռեսուրսներ (130-րդ տեղ)3: 2015 թ. զբոսաշրջության

44

Gayane Tovmasyan

RECREATIONAL TOURISM IN THE RA

Keywords: tourism, recreation, spa-resort resource, hotel facilities, competitiveness

Recreation is considered to be spa-resort, rehabilitative rest, combined with cognitive (natural, cultural) function. The types of recreation are: spa-resort, sports-rehabilitative and cognitive. The article discusses the current state of tourism sphere, the tourism competitiveness index and the existing problems in the RA. The nature of recreational tourism, main bases of its development, resource possibilities (resort, historic-cultural, etc.) and the estimation of recreational potential in the RA are analyzed. Some recommendations are made for recreational tourism development in the RA.

Гаяне Товмасян

РЕКРЕАЦИОННЫЙ ТУРИЗМ В АРМЕНИИ

Ключевые слова: туризм, рекреация, курортный ресурс, объект гостиничного хозяйства, конкурентоспособность

Рекреация подразумевает лечебно-оздоровительный отдых, в сочетании с

когнитивной (природного и культурного) функцией. Типы рекреации: лечебно-курортный, оздоровительный и спортивный, познавательный. В статье рассматри-ваются текущее состояние сферы туризма в РА, индекс конкурентоспособности туризма и существующие проблемы. Проанализированы сущность рекреационного туризма, основные предпосылки развития, ресурсные возможности (курортные, историко-культурные и т.д.) и оценка рекреационного потенциала в РА. Сделаны ряд предложений для развития рекреационного туризма в РА.