äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++vph-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու...

8
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՆՈՅԵՄԲԵՐ 17, 2017 թ. 5 (182) Նոյեմբերի 1-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարե- կացի եկեղեցում տեղի ունեցավ ծովանկարիչ Հով- հաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիր- ված ցուցահանդես, որը նախաձեռնել էր ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետի արվեստի ամբիոնը: Ներկայացված էին ՎՊՀ ուսանողների և շրջանավարտ- ների 54 լավագույն գործեր: Բացի նկարչական աշխա- տանքներից` ներկայացված էին կավագործական աշ- խատանքներ, հարթաքանդակներ, կարպետներ, գորգեր, բատիկա: Բացման խոսքով հանդես եկավ ՎՊՀ արվեստի ամ- բիոնի վարիչ, դոցենտ Հայկուհի Հակոբյանը. «Շնոր- հավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակ- ցությամբ: Ցուցահանդեսին սիրով մասնակցել են և΄ ներկայիս մեր ուսանողները, և΄ ավելի քան քսան տա- րիների մեր շրջանավարտները: Արձագանքողները շատ էին, աշխատանքներից ընտրվել են լավագույնները, ինչը ներկայացված է ձեր դատին: Շնորհակալ եմ մեր դասա- խոսներին, քանի որ այստեղ արտացոլված է նրանց քսան տարիների աշխատանքը»: ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկ- տոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը շնորհավորեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ուսանող- ներին, հատկապես շրջանավարտներին, ովքեր արձա- գանքել են և իրենց մասնակցությունը բերել ցուցահան- դեսին: «Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական օրվա առթիվ` հռչակավոր, անգերազանցելի ծովանկարչի 200-ամյակը նշելու: Դուք ձեր շնորհը բերեցիք ձեր ստեղծագործություններով, որի համար շնորհակալություն Վանաձորի պետական հա- մալսարանին` նախաձեռնության համար: Համալսարանի արվեստի ամբիոնը օրինակելի գործունեություն է ծա- վալում արվեստի շրջանակներում` դնելով իր նպաստը` երգչախմբերի կատարումներով, լուրջ մասնագետների ներդրմամբ: Դասախոսական կոլեկտիվի կողմից մեծ եռանդ ու մեծ ջանք է դրվել, և այսօր արդեն համալսարանն ունի կայացած շրջանավարտներ»,– իր խոսքում նշեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը: Ողջույնի խոսքերից հետո երաժշտական կատա- րումներով հանդես եկան մանկավարժության ֆակուլ- տետի արվեստի ամբիոնի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Հովասափյանը, երկրորդ կուրսի ուսանողուհիներ Էլեն Հարությունյանը, Անահիտ Ստեփանյանը և Գեղե- ցիկ Բարսեղյանը: Հանդես եկան նաև շրջանավարտներ Գոհար Հովհաննիսյանը և Իրմա Գասպարյանը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ներ- կաները շրջեցին սրահում և դիտեցին ուսանողների գոր- ծերը: Ելենա ՍԱՔԱՆՅԱՆ «Սոցիալական մանկավարժություն», 4-րդ կուրս (հեռակա) ՀԱՆՃԱՐԵՂ ԾՈՎԱՆԿԱՐՉԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Upload: others

Post on 17-Feb-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++VPH-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ՆՈՅԵՄԲԵՐ 17, 2017 թ.5 (182)

Նոյեմբերի 1-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նա րե-կացի եկեղեցում տեղի ունեցավ ծովանկարիչ Հով-հաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիր-ված ցուցահանդես, որը նախաձեռնել էր ՎՊՀ ման կավարժության ֆակուլտետի արվեստի ամ բիո նը: Ներկայացված էին ՎՊՀ ուսանողների և շրջա նա վարտ-ների 54 լավագույն գործեր: Բացի նկարչական աշ խա-տանքներից` ներկայացված էին կավագործական աշ-խա տանքներ, հարթաքանդակներ, կարպետներ, գորգեր, բատիկա:

Բացման խոսքով հանդես եկավ ՎՊՀ արվեստի ամ-բիոնի վարիչ, դոցենտ Հայկուհի Հակոբյանը. «Շնոր-հավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կա պակ-ցու թյամբ: Ցուցահանդեսին սիրով մասնակցել են և΄ ներ կայիս մեր ուսանողները, և΄ ավելի քան քսան տա-րի նե րի մեր շրջանավարտները: Արձագանքողները շատ էին, աշխատանքներից ընտրվել են լավագույնները, ին չը ներկայացված է ձեր դատին: Շնորհակալ եմ մեր դա սա-խոս ներին, քանի որ այստեղ արտացոլված է նրանց քսան տա րիների աշխատանքը»:

ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկ-տոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը շնորհավորեց մաս նակիցներին և շնորհակալություն հայտնեց ուսա նող -ներին, հատկապես շրջանավարտներին, ովքեր ար ձա-գանքել են և իրենց մասնակցությունը բերել ցու ցա հան-դեսին:

«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական օրվա առթիվ` հռչակավոր,

անգերազանցելի ծովանկարչի 200-ամյակը նշելու: Դուք ձեր շնորհը բերեցիք ձեր ստեղծագործություններով, որի համար շնորհակալություն Վանաձորի պետական հա-մալ սարանին` նախաձեռնության համար: Համալսարանի արվեստի ամբիոնը օրինակելի գործունեություն է ծա-վա լում արվեստի շրջանակներում` դնելով իր նպաստը` երգ չախմբերի կատարումներով, լուրջ մասնագետների ներդրմամբ: Դասախոսական կոլեկտիվի կողմից մեծ եռանդ ու մեծ ջանք է դրվել, և այսօր արդեն համալսարանն ունի կայացած շրջանավարտներ»,– իր խոսքում նշեց Վա նաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը:

Ողջույնի խոսքերից հետո երաժշտական կա տա-րումներով հանդես եկան մանկավարժության ֆա կուլ-տե տի արվեստի ամբիոնի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Հովասափյանը, երկրորդ կուրսի ուսանողուհի ներ Էլեն Հարությունյանը, Անահիտ Ստեփանյանը և Գեղե-ցիկ Բարսեղյանը: Հանդես եկան նաև շրջանավարտներ Գոհար Հովհաննիսյանը և Իրմա Գասպարյանը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ներ-կա ները շրջեցին սրահում և դիտեցին ուսանողների գոր-ծերը:

Ելենա ՍԱՔԱՆՅԱՆ«Սոցիալական մանկավարժություն», 4-րդ կուրս (հեռակա)

ՀԱՆՃԱՐԵՂ ԾՈՎԱՆԿԱՐՉԻՀԵՏՔԵՐՈՎ

Page 2: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++VPH-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

նոյեմբեր 17, 5 (182)

ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Վանաձորի պե տա-կան համալսարանի ռեկտորատի նիստը: Բուհի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի` արձակուրդում գտնվե լու պատ-ճառով նիստը վարեց ուսումնական աշ խա տանք նե րի գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Սուսաննա Թու ման յանը:

Օրակարգի առաջին հարցը 2016-17 թթ. ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ամփոփիչ ատես տավորման արդյունքների ամփոփման վե րա բեր-յալ էր: Հարցի շուրջ զեկույցով հանդես եկան ֆա կուլ տետ-ների դեկանները:

Պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան, տ. գ. թ., դոցենտ Ս. Ժամհարյանը նշեց, որ «Պատմություն» մաս -նագիտության ամփոփիչ ատեստավորման քննու թյուն-ներին մասնակցել են 13 ուսանողներ, անբավարար գնա-հա տականներ չեն եղել, 1 երկտարեցի չի ստացել դրական գնահատական: «Աշխարհագրություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննությանը մասնակցել են 10 ուսանողներ, 1 երկտարեցի ուսանող: Դեկանը նշեց, որ բոլոր մասնագիտություններից քննությանը ամենալավ պատրաստված ուսանողները «Աշխարհագրություն» մաս նագիտության ուսանողներն են եղել, «Սոցիալ-մշա-կութային գործունեություն» մասնագիտության 12 ուսա-նողներից (որոնք նույնպես պատրաստված են եղել քննությանը) 7 ուսանողուհիներ գերազանց են պա տաս-խա նել հարցատոմսերին, 2-ն` արժանացել են գե րա-զան ցության դիպլոմի, «Կառավարում» մաս նա գի տու-թյան 23 ուսանողներից 5-ը ստացել են անբավարար, գե րազանց գնահատական չի եղել, 3 ուսանողներ ստա-ցել են լավ: «Իրավագիտություն» մասնագիտության ամ փոփիչ ատեստավորման քննությանը մասնակցած 25 ուսանողներից 10-ն ստացել են անբավարար գնա-հատական (8 երկտարեցի ուսանողներից 2-ը` ան բա-վա րար), 2 ուսանողներ արժանացել են գերազանց (2-ն ար ժանացել են գերազանցության դիպլոմի), 3-ը` լավ գնա հատականների:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կ. գ. դ. Զարուհի Վարդանյանը զեկուցեց ֆակուլտետում ամփո-փիչ ատես տավորման քննությունների արդյունքները, հա մա ձայն որի` ֆակուլտետի առաջադիմությունը 85.33% է, «Կենսաբանություն» մասնագիտությունից եղել են 3, «Ֆիզդաստիարակություն» մասնագիտությունից` 4 ան բա-վարար գնահատականներ: Դեկանը ներկայացրեց քննու-թյուն ների հանձնաժողովների նախագահների կարծիքը: Նշեց, որ «Կենսաբանություն» մասնագիտության քննու-թյան հանձնաժողովի նախագահն առաջարկել է թեթևաց-նել հարցատոմսերը:

Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրո-ֆե սոր Թերեզա Շահվերդյանը նշեց, որ քննությունների ժա մանակ ուսանողներն ամենալավ պատասխանել են «Հայոց լեզու» առարկայի հարցերին, «Մաթեմատիկա» առարկայի հարցերից հրաժարվել են 9 ուսանողներ, 13 ուսանողներ հրաժարվել են «Մանկավարժություն» առարկայի հարցերից: Թ. Շահվերդյանը փաստեց` «Ման-կա վարժություն և հոգեբանություն» մասնագիտության ուսանողների վատ պատրաստված լինելու հետևան-քով անբավարար գնահատական են ստացել 4 ուսա-նող ներ: Անհամեմատ մեծ է եղել «Սոցիալական ման-կա վարժություն» մասնագիտության ուսանողների բարձր գնահատականների թիվը` 17 ուսանողներից 8-ը ստացել է գերազանց, 5-ը` լավ, 3-ը` բավարար, ան-բա վարար գնահատական ստացել է 1 ուսանող: «Ման-կա վարժություն և սոցիոլոգիա» մասնագիտության քննու թյանը մասնակցող 12 ուսանողներից 5-ը ստացել

է գերազանց, 4-ը` լավ: Թ. Շահվերդյանը նշեց, որ 3 երկտարեցիները բավականին պատրաստված են եղել, ինչը գովելի համարեց:

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Ա. Պողոսյանը զեկուցեց, որ քննություններին մասնակցել են 40 ուսանողներ, երկտարեցի ուսանողներ չեն եղել, գերազանցության դիպլոմ ստացողներ չեն եղել: «Հայոց լեզու» մասնագիտությունից քննություն են հանձնել 20 ուսանողներ, որոնցից 15 ստացել են բավարար, 5-ը` լավ գնահատականներ: «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողներից 5-ը ստացել են բավարար, 3-ը` լավ, 2-ը` գերազանց, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողներից 5-ը` բավարար, 3-ը` լավ, 2-ը` գերազանց. անբավարար գնահատական չկա:

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, ֆ.-մ. գ. թ., դոցենտ Հ. Գրիգորյանը նշեց, որ ֆակուլտե տում անբավարար և գերազանց գնահատական ստացողներ, գերազանցության դիպլոմի հավակնող ուսանողներ չեն եղել: Քննական հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել «Մաթեմատիկա» մաս նա-գիտության ուսանողների պատասխաններից: Դե կա նը նշեց, որ «Ռուսաց լեզու և գրականություն» մաս նա գի-տության ուսանողների պատրաստվածությունը թույլ է եղել:

Օրակարգի երկրորդ հարցի` 2017-18 թթ. ուսում-նա կան տարվա առկա ուսուցման համակարգի 1-ին կի սամյակի ընթացիկ քննությունների արդյունքների ամ փոփման վերաբերյալ զեկուցեցին բոլոր ֆա կուլ-տետ ների դեկանները: Համաձայն զեկուցողների ներ-կա յացրած տվյալների` ֆիզիկամաթեմատիկական ֆա-կուլ տետում քննություն են հանձնել 163 ուսանողներ. ֆա կուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմել է 90.4%: Կիսամյակը 100%-ով փակել են «Ֆիզիկա» մաս նագիտության 1-ին և 2-րդ, «Մաթեմատիկա» մասնագիտության մագիստրատուրա 2-րդ, «Ինֆորմատիկա» մասնագիտության 1-ին, նույն մաս նա-գի տության 2-րդ (քննությանը չներկայացողների թիվը քիչ է) կուրսերի ուսանողները:

Բանասիրական ֆակուլտետի բակալավրիատի 1-3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի 244 ուսանող քննու -թյուն է հանձնել 41 առարկայից, քննությունների ընդ հա-նուր քանակը եղել է 646: 290 ուսանողներ գնահատվել են գերազանց, 236-ը` լավ, 98-ը` բավարար, 13-ը` ան-բա վարար, 9 ուսանողներ չեն ներկայացել քննության: Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմել է 96.5%:

Մանկավարժության ֆակուլտետում արվեստի ամ-բիոնի բոլոր ուսանողների գնահատականների ան-վերապահորեն գերազանց լինելը դեկանի հավաստմամբ մտահոգվելու առիթ է տալիս. ոչ օբյեկտիվ գնահատման համակարգ է կիրառվում:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի ընդհանուր ա ռա ջադիմությունը եղել է 97.9 %: 30 առարկա է հանձնվել, որից 26-ի դեպքում գրանցվել է 100% առաջադիմություն: 4 ուսանողներ չեն ներկայացել քննության, 1 ուսանող դրական գնահատական չի ստացել:

Պատմաշխարհագրական ֆակուլտետի 41 քննու թյուն-ներին մասնակցել են 242 ուսանողներ: «Կառավարում և սերվիս» մասնագիտության բոլոր կուրսերում և «Սո-ցիալական աշխատանք» մասնագիտության 4-րդ կուրսում գրանցվել է 100 % առաջադիմություն:

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

Page 3: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++VPH-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական

նոյեմբեր 17, 5 (182)

2017 թ. հոկտեբերի 6-ը Վանաձորի պե տա կան համալսարանի համար հիշարժան էր. այդ օրը լրա ցավ բուհի վարժարանի հիմնադրման 20 տա րին: 1977 թ. Վանաձորի պետական ման կա վար ժա կան ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ ստեղծ վեց Վանաձորի պետա-կան մանկավարժական ինս տի տուտի «Հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ը, որի աշ խատանքներում ներ գրավ-վել էին ՎՊՀ առաջատար դա սախոսներ Գուրգեն Խաչատրյանը, Թերեզա Շահ վերդ յանը, Ալբերտ Պողոս յա-նը և այլք: 20 տարի շա րու նակ վարժարանի անձնակազմն իր սերն ու եռանդն է ներդրել սաներին կրթելու և դաս-տիա րակելու գործում, ին չի մասին է վկայում շրջա նա-վարտ սաների 98-99%-ի` ՀՀ առաջատար բուհերում կրթու թյունը շարունակելու փաս տը:

Վարժարանի հիմնադրման 20-ամյակը բուհում տոն-վեց մեծ շուքով: Կազմակերպված միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, բուհի ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

ՎՊՀ ռեկտորի շնորհավորանքից ու բա րե մաղ թանք նե-րից հետո իր խոսքը ներկաներին հղեց բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

«Ես շնորհավորում եմ ձեզ: Այն 20 տարվա հետքերը, որով անցնում եք դուք, մեծ դեր կունենան ձեր կյանքում: Իրա պես հետք են թողնում այն մարդիկ, ովքեր նկարագիր ու պատկեր ունեն, ասելիք ունեն: Անհետ կորչում են նրանք, ովքեր գալիս են` չգիտակցելով` ուր են եկել, և գնում են` չիմանալով` ուր. մաղթում եմ ձեզ քայլելիս մշտա պես հետք թողնել»:

Վար ժարանի անձնակազմին անձնվեր աշխատանքի

համար շնորհակալագրով պարգևատրեց Լոռու մարզ-պետ Ա. Նալբանդյանը: Վարժարանի տնօրեն Ս. Աղա-ջանյանին բուհը պարգևատրեց Հ. Թումանյանի ստեղ-ծագործությունների ընտրանիով` Թումանյանի ոսկե դի մապատկերով:

«Կար ժամանակ, երբ վարժարանին նայում էին որպես խորթ զավակի, սակայն պարոն Խաչատրյանի ռեկտոր նշանակվելուց հետո վերաբերմունքը փոխվեց: Մեր բոլոր գրությունների տակ ռեկտորը մակագրում էր` շտապ կատարել, ինչի շնորհիվ նաև վարժարանը ոտքի կանգնեց, ծաղկեց ու բարգավաճեց,– ՎՊՀ ռեկ տոր Գ. Խաչատրյանին իր շնորհակալությունը հայտնեց Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանը:– Վարժարանի անձնակազմը ոչ միայն ուշադրության կենտրոնում է պահում իր սա-ների կրթությունը, այլև հայրենասիրական ոգով է դաս-տիարակում նրանց: Մեր սաները գիտության բնա գա-վա ռում հասել են նվաճումների, մենք հպարտանում և ուրախանում ենք նրանց ձեռքբերումներով, սակայն մեր վարժարանի պարծանքը կմնա Զորիկ Գևորգյանը, ով 2014 թ. իր կյանքի գնով հետ մղեց թշնամու գրոհը: Այսօր մեր վարժարանը պատվով է կրում նրա անունը»:

Ս. Աղաջանյանը հպարտությամբ ներկայացրեց դահ լի-ճում նստած վարժարանի սան Կարեն Հարությունյանին, ով ապրիլյան պատերազմի ժամանակ աչքի է ընկել իր հերոսությամբ: Կարենը ոտքի կանգնեց. դահլիճը նրա նման զավակ ունենալու հպարտությամբ ծափ ող ջույն-ներով իր շնորհակալությունը հայտնեց հերոսին:

Այնուհետև բուհի սաներն իրենց երգ ու պարով տո-նեցին սիրելի վարժարանի հոբելյանը:

20 ՏԱՐՎԱ ՀԵՏՔԵՐՈՎ

Նոյեմբերի 9-ին ՎՊՀ-ում տեղի ունեցան բուհի փի լի-սոփայության և քաղաքագիտության ամբիոնի կազ մա-կեր պած ՈՒԳԸ ընթերցումներ:

Փիլիսոփայության և քաղաքագիտության ամ բիո նի վարիչ, պ. գ. դ., դոցենտ Գագիկ Եթիմյանի նա խա գա-հու թյամբ լիագումար նիստի բացումը եղավ «Հանրային կա ռավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ալեսյա Ավդալյանի ելույթով` «Ժա մանակակից երիտասարդական ենթամշակույթներ» թե մայով: Ելույթից հետո թեմայի շուրջ հնչեցին հարցեր, տե ղի ունեցան քննարկումներ:

Լիագումար նիստից հետո 23 մասնակիցները ըն թեր-ցումները շարունակեցին քաղաքագիտության (նա խա գա-հող ներ` փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիո-նի ասիստենտ, պ. գ. թ. Ա. Կոխլիկյան, փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ն. Ստեփան յան),

իրավագիտության (նախագահողներ` փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոսներ Դ. Հա-կոբյան և Ա. Հարությունյան), մշակութաբանության և փի-լիսոփայության (նախագահողներ` փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, փ. գ. թ. Ս. Հով հան-նիսյան, փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիո-նի դոցենտ, փ. գ. թ. Ա. Գրիգորյան) բաժանմունքներում:

Ելույթների թեմաները բազմազան և բազմաբնույթ էին` «Գործարար կնոջ իմիջը», «ՆԱՏՕ-ի ձևավորումը, նպատակները, գործառույթները», «Վախեր, ֆոբիաներ», «Թրաֆիքինգի մեկնաբանումը միջազգային իրավական նորմերով», «Միջազգային պայմանագրերի կնքման և կատարման կարգը» և այլն։

Նախագահող Գ. Եթիմյանը բոլոր մասնակիցներին հանձ նեց մասնակցության հավաստագրեր, իսկ լա վա-գույններին` պատվոգրեր:

ՈՒԳԸ գիտաժողով

Page 4: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++VPH-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

նոյեմբեր 17, 5 (182)

Սանկտ Պետերբուրգի Ա. Գերցենի անվան պե տա-կան համալսարանի «Физика в школе, в вузе» գիտական հանդեսի խմբագ րա կազմի անդամ, Վանաձորի պետա-կան համալսարանի հո գաբարձուների խորհրդի անդամ, դասախոս, ման կա վարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծա տուր յանն ընդգրկվել է «Cross-Cultural Stud-ies Education and Sciense» միջազգային ամսագրի խմբագրակազմում:

Ամսագիրն ունի 2 տարվա պատմություն: Կարճ ժա-մա նակահատվածում մեծ տարածում և ճանաչում է գտել աշխար հի հայտնի տարբեր հրատարակությունների կող-մից, ընդգրկվել է WorldCat էլեկտրոնային գրադարա նում, որին ան դամագրված են շուրջ 2 երկիլիոն քարտապան-ներ և մի շարք հայտնի բուհեր:

Խմբագրակազմի անդամները տարբեր ազգերի ներ -կայացուցիչներ են` Ռուսաստանից, Վրաստանից, Սլո -վակիայից, Թուրքիայից, Հարավային Աֆրիկայից, Ի տա-լիայից, Չինաստանից Ճապոնիայից ևն:

Ա. Ծատուրյանի հետ զրույցում տեղեկացանք, որ մա ն-կա վարժության մեջ կիրառվող ինովացիաների վերաբեր-յալ կազ մակերպվող տոնավաճառներին մասնակցելու ժա մանակ ձևավորվել է միջազգային համախոհների մի խումբ, որոնք տարբեր թեմաներով ակտիվ մաս նակ-ցություն են ցուցաբերում: Մյուս համախոհների խումբը զբաղվում է տարաբնույթ սոցիալական հարցերով, կազմակերպում է գիտաժողովներ, որոնք յուրաքանչյուր տարի տեղի են ունենում տարբեր երկրներում (2014 թ.` Ճապոնիայում, 2015 թ.` Թուրքիայում, վերջին 2 տա րի-ներին` Բաթումիում, հաջորդը նախատեսվում է Ֆին-լանդիայում): Գիտաժողովները հնարավորություն են տա-լիս ոչ միայն մասնակցել, այլև նոր գաղափարներ առաջ

քաշել և ծանոթանալ տարբեր երկրների կրթական հա-մակարգերին` լայնացնելով գիտական շփման շրջա նակ-ները:

Գիտաժողովներին ակտիվ մասնակցության և մաս-նագետների կարծիքների հիման վրա էլ ընտրվում է «Cross-Cultural Studies Education and Sciense» մի ջազ-գային ամսագրի խմբագրակազմի անդամ: Տասնյակ և ավելի թեկնածուներից ՎՊՀ նախկին դասախոս (ներ-կայումս դասախոսում է Հայկական պետական ման-կա վարժական համալսարանում), բանասիրական գի-տու թյունների դոկտոր Սվետլանա Մինասյանի կողմից առա ջադրվում է Ա. Ծատուրյանի թեկնածությունը և միա-ձայն հաստատվում:

Ամսագրում Ա. Ծատուրյանի տպագրած առաջին հոդ-վածը (2016 թ.) եղել է միգրացիոն գործընթացների մո-դելավորման վերաբերյալ, լայն տարածում է ունեցել` արժանանալով դրական արձագանքի: Ա. Ծատուրյանի խոսքով` նախատեսվող 2-րդ հոդվածը տպագրվելու է հաջորդ համարում, վերաբերում է դիդակտիկայում նոր ուղղղությանը` առաջընթաց ուսուցմանը:

Ա. Ծատուրյանը տեղեկացրեց նաև, որ 2018 թ. մարտ ամսին կայանալիք գիտաժողովին նախատեսվում է ներկայացնել ՎՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկա-կան գիտությունների թեկնածու, դոցենտ Սմբատ Փար-սադանյանի և խմբագրակազմի անդամ Սվետլանա Մի-նասյանի հետ համատեղ պատրաստված հոդվածը` սոցիալական էնթրոպիայի (վերջինս մակրոհամակարգե-րը բնութագրող զուտ ֆիզիկական հասկացություն է, որը միգրացիայի կազմակերպման և սոցիալական լար վա-ծության մեղմացման հնարավորություն է տալիս) վե րա-բերյալ:

ՎՊՀ դասախոսը`«Cross-Cultural Studies Education and Sciense» ամսագրի խմբագրակազմում

«Ես շատ ուրախ եմ, որ դուք մեծ ոգևորվածությամբ նշում եք սոցիալական մանկավարժի օրը: Սա նշանակում է, որ դուք ճիշտ եք ընտրել ձեր մասնագիտությունը. համոզված եմ, որ 4 տարի հետո դուք կդառնաք կայացած մասնագետներ, հասարակության մեջ կզբաղեցնեք այն կարևոր տեղը, որը հատկացված է ձեզ համար, և որի համար եկել եք մեր համալսարան: Շնորհավորում եմ բոլորիդ: Ուրախ եմ և իմ ուրախությունը կիսում եմ ձեզ հետ»,– այսպես շնորհավորեց ներկաներին ՎՊՀ ման-կավարժության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը:

Վանաձորի պետական համալսարանում նշվեց սո-ցիալական մանկավարժի օրը: Միջոցառումը կազ մա կեր-պել էր մանկավարժության ամբիոնի դասախոս, մ. գ. թ., դոցենտ Սեդա Բեժանյանը:

ՎՊՀ-ում սոցիալական մանկավարժի օրը տոնվում է 2010 թվականից: 19-րդ դարի վերջին ծնունդ առած և 20-րդ դարի ընթացքում ձևավորված, երեխաների ու դեռահասների վերադաստիարակության ման կա վար-ժու թյունը նույն սոցիալական մանկավարժությունն է, որի գիտական ճյուղի իրական հիմնադիրն է հանդիսանում գեր մանացի գիտնական, փիլիսոփա Պաուլ Նատորպը, որը սոցիալական մանկավարժության հիմնական խնդի-րը համարում է մարդու դաստիարակությունը հա սա րա-կության մեջ` հանուն հասարակության:

Սոցիալական մանկավարժի երդման հանդիսավոր արարողությունից հետո շնորհավորանքի խոսքով հան-դես եկան նաև մանկավարժության ֆակուլտետի ուսա-նո ղական խորհրդի նորընտիր նախագահ Արփինե Բադալյանը և ֆակուլտետի ուսանողները:

Շնորհավո΄ր տոնդ, սոցիալական մանկավարժ

Page 5: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++VPH-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական

նոյեմբեր 17, 5 (182)

ԵՍ ԵԿԵԼ ԵՄ

Ես մանկացած հույսերովԱյսօր քո դուռն եմ եկելԵվ եկել եմ,որ հոգուդ Կենդանություն պարգևեմ:Հիշողությունս մեռել է.Վաղուց եմ նրան թաղել:Ես եկել եմ հույսերով`Կիսաարթուն արթնացած:Ես եկել եմ, որ հոգուդԿենդանացնեմ իմ սիրով,Զրկանքս գգվանք դարձնեմ,Դառնությունդ` քաղցրություն:Ես եկել եմ հույսերով,Եթերային հավատովԵկել եմ, որ քո հոգին Նորից ձուլեմ իմ հոգուն:Որպես փերի եմ եկել`Երազանքներ կատարող,Եկել եմ, որ քո հոգինՕծեմ ես լույսի ցողով,Որպեսզի դու ազատվես Խավարից քեզ կեղեքող:Ես եկել եմ, որ քո մեջՎերագտնեմ իմ աստծուն:

***Ես մոռացա քեզ մոռանալ,Քո թախիծին անտիրակալտեր չդառնալ:Ես մոռացա քո աչքերի օվկիաններումչխորանալ,Չէ՞ որ պարզ էր` կխորտակվեմ,Լողալն ի՞նչ է, որ չգիտեմ:Ես մոռացա քեզ մոռանալԵվ չձուլվել երազներում,Որոնց մեջ միշտ քեզ եմ փնտրում:Եվ ինչպե՞ս էի ես մոռացելՔեզ մոռանալ մոռացումների փափուկ գրկում,Ինչպե՞ս չէի ես կամենումՆորից ապրե՜լ, վերածնվե΄լ`քեզ թողնելով հեռուներումԵվ չհիշել ճամփաները քեզ մոտ բերող,քեզ չհիշելՈւ խառնել քո գոյությունը վայրագ քամու պտույտներին,Ինչպե՞ս չէի ես կամենում,Այդ բիրտ քամու պտույտներում պարել անվերջ`Ծիծաղածուփ, ծփծփան ծովի ալիքի պես ալեծփանԵվ պտույտ տալ անսանձ քամու թևից բռնած:Ես մոռացա ապրել նորից`Մոռանալով մոռանալ քեզ,Եվ խզբզել քո կերպարը հոգուս անթիվ էջերի մեջ:Քեզ պահելով իմ աչքերում` Տանում եմ քեզ այնտեղ, որտեղ ես եմ գնում`Մոռանալով իմ ետևում ամբողջ աշխարհ`Քեզ պահելով իմ աշխարհում:

***Ուժեղ եղի΄ր,Թույլ տո΄ւր կողքիդ ինձ թո՜ւյլ զգալ,Թույլ տո΄ւր տկար թուլությունըԻնձ գերիշխի:Ուժեղ եղի`ր,Էլ չեմ ուզում զեփյուռներին անվերջ սնել,Որ իմ կողքին հողմեր դառնանԵվ պաշտպանեն թույլ լինելու զորությունից;Էլ չեմ ուզում նոր ճամփաներ անվերջ պեղել,Այլ ուզում եմ քեզ հետևել ոտաբոբիկ`Իմանալով, որ տատասկի, փշի անգամ չեմ հանդիպի.Չէ՞ որ կողքիս դու կաս, իմ սե՜ր,Ուժեղ եղի΄ր,Որ քո կողքին թույլ լինելս ինձ զարդարի:Խոչընդոտի, հանդիպելիս` կողքիս լինեսԵվ չիմանամ, թե ի՜նչ է այդ` Նորին փոքրություն խոչընդոտը,Որ մեծացնում են մարդիկ այդպեսՍովոր լվից միշտ ուղտ սարքել:Ուժեղ եղի΄ր,Թույլ տուր զգալ թույլ լինելսԵվ չիմանալ, թե ինչ է դա,Էությունս թո΄ղ այն լինիՈւ…մի` բացիր դու գաղտնիքը,Այն երեսիս մի` շպրտիր,Ուզում եմ ես այդ փաստը զգալԵվ գիտակցել,Որ ուժեղ ես,Իսկ ես կողքիդ անչափ փխրուն`Քեզնով ուժեղ:

«Հայոց լեզու և գրականություն», 5-րդ կուրս (հեռակա)

ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏԵՎԱ

Page 6: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++VPH-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

նոյեմբեր 17, 5 (182)

Վանաձորի պետական համալսարանի կեն սա բա-նաքիմիական ֆա կուլ տե-տի «Ֆիզ կուլ տուրա» մաս-նա գիտության 3-րդ կուր սի ուսա նող Արսեն Ղա զար յա-նը 2011 թ. սամբո մար զա-ձևում մաս նակ ցեց աշ խար-հի գա վա թի մրցում ներին և նվաճեց բրոն զե մեդալ:

Տարիների համառ պայ- քարի ու քրտնաջան աշ -խա տանքի շնորհիվ մար -զա կան ասպարեզում նվա ճում ների հասած Ար-սե նին ըն կերները բնու թա-

գրում են երկու բառով` անսահման բարի:Պատմում են` եղել են դեպքեր, երբ արել է անհնարինը`

իր օգնության կարիքն ունեցողներին ձեռք մեկնելու հա-մար:

Լուռ լսում է ու առարկում. «Չափազանցում են. դա բա-րություն չէ, դա մարդկայնություն է: Ինչպե՞ս կարող եմ ձեռքերս ծալած նստել»:

Կյանքի լավագույն հիշողությունները կապում է մանկության հետ: Կարոտով ու աչքերի փայլով է պատ-մում մանկության տարիների չարաճճիությունների մա-սին. «Մանկությունս անցել է Տաշիր գյուղում: Շարժուն ու չարաճճի լինելով հանդերձ` սիրում էի շփվել մե ծա հա-սակների հետ»:

Հիշում է` ինչպես մի առավոտ առանց ծնողների իմա-ցության նստեց գյուղի ընկերներից մեկի մեքենան ու գնաց գետ` լողալու: Վերադարձավ շատ ուշ: Պա տիժը չու-շացավ, բայց և չկանխեց հետագա չա րա ճճիու թյուն ները:

Չնայած անօգուտ պատիժների շարանին` որդուն ան սահման սիրով ու գորովանքով պարուրած ծնողները ոչինչ չեն խնայում Արսենի ինքնազարգացման համար.

տանում են տաբեր խմբակներ` լողից մինչև խոտի հոկեյ: Երախտիքով ու հպարտությամբ է շեշտում. «Ծնողներս ինձ հնարավորություն են ընձեռել կայանալու, կյանքում իմ ճիշտ տեղը գտնելու հարցում, ինչի համար անչափ շնորհակալ եմ… Մայրս դեմ էր մարզական ուղին բռնելուս համար, ցանկանում էր` կրթություն ստանամ, կայանամ գիտության ասպարեզում»:

Հայրը իր մեծ ներդրումն է ունենում որդու մաս նա-գիտության ընտրության հարցում:

2003 թվականին` 8 տարեկան հասակում Արսենը սկսում է հաճախել սամբոյի պարապմունքների: Առաջին ձեռքբերումը 2004 թվականին է լինում. մասնակցում է Վանաձոր քաղաքի սամբոյի առաջնությանը, գրա-վում երրորդ տեղը: Նպատակ ունենալով դառնալ օլիմ-պիական խաղերի չեմպիոն` սկսում է հմտանալ նաև ձյու դո մարզաձևում (սամբո մարզաձևն օլիմպիական մար զաձևերում չկար):

Նվաճումները չեն ուշանում նաև այս մարզաձևում. 2014 թվականին մասնակցում է Եվրոպայի երիտասարդ-ների առաջնությանը և գրավում 3-րդ տեղը, իսկ 2015 թվականին համաշխարհային ունիվերսիադայում նվա-ճում է 1-ին հորիզոնականը:

Նույն թվականին «Ֆակուլտետի լավագույն ուսա-նող» հանրապետական մրցույթում ներկայացնում է Վա-նաձորի պետական համալսարանը, ճանաչվում հաղ թող` Կրթության և գիտության նախարարի կող մից ար ժա-նանալով պատվոգրի և դրամական պարգևա տրման:

2016-2017 թթ. սամբո մարզաձևի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Արսենը 5 տարի շարունակ հանդիսացել է Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիկ, (2016 թվականին արժանացել է «ՎՊՀ լավագույն մարզիկ» կոչմանը):

Արսենի համար այս ամենը երկար ճանապարհի սկիզբն է միայն: Նպատակները շատ են (նախընտրում է չբացել փակագծերը), եռանդն` անսահման, ուղին` անվերջանալի…

Հոկտեմբերի 23-24-ին Երևան քաղաքում տեղի են ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հիմնահարցե-րի նախարարության կազմակերպած հանրապետական ուսանողական մարզական խաղերը` հնգամարտ մար զա-ձևում: Մրցումներին մասնակցել են 9 բուհերի 130 մաս-նակիցներ:

Աղջիկների մրցաշարում 1-ին տեղը նվաճել է Մա-րիաննա Բաղյանը (ՎՊՀ պատմաշխարհագրական

Հայաստանի Հանրապետությանլավագույն մարզիկը

ֆա կուլտետի «Սոցիալական աշխատանք» մաս նա-գիտության 2-րդ կուրսի ուսանողուհի), 3-րդ տեղը` Աննա Քարհանյանը (ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտե-տի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտու-թյան 5-րդ կուրսի ուսանողուհի), տղաների մրցաշարում 3-րդ տեղը գրավել է Կարեն Պապիկյանը (ՎՊՀ կեն սա-բանաքիմիական ֆակուլտետի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող):

ՎՊՀՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ`

ՀՆԳԱՄԱՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ

Page 7: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++VPH-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական

նոյեմբեր 17, 5 (182)

Վանաձորի պետական համալսարանի ման կա-վար ժության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Արփինե Բադալ-յանի հետ այցելեցին բուհի գրադարան: Ուսանողները ծա-նո թ ացան գրադարանի աշխատանքներին, հանդիպում ունեցան գրադարանի տնօրեն, պ. գ. թ., դոցենտ Արթուր Մելիքյանի հետ: Ա. Մելիքյանն ուսանողների հետ զրույցում ներ կայացրեց գիրք պատվիրելու կարգը, գրադարանի աշ-խատանքներում կատարված բարեփոխումները, որոնք թեև բարդացրել են աշխատակազմի աշխատանքը, սա-կայն հօգուտ ուսանողի են: Նա ներկաներին տրամադրեց ինտերնետային գրադարանից օգտվելու ուղեցույցներ, ծանոթացրեց եզակի արժեք ներկայացնող գրքերին,

ԱՅՑ ՎՊՀ ԳՐԱԴԱՐԱՆ

Նոյեմբերի 11-ին ՎՊՀ մանկավարժության ֆա կուլ-տե տի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և մ. գ. թ., դոցենտ Սեդա Բեժանյանի ուղեկցությամբ ման-կա վարժության ֆակուլտետի ուսանողներն այցելեցին Վանաձորի տարեցների տուն: Ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով, հյուրասիրեցին տարեցներին:

Մոռացած հոգս ու վիշտ, թախիծ ու հիվանդություն` տարեցները միացել էին երաժշտական ու պարային կատարումներին. ուսանողների տրամադրությունը վա-րակել էր նաև նրանց:

Տարեցներին ողջույնի խոսք ասաց մանկավարժու-թյան ֆա կուլտետի ուսխորհրդի նախագահ Արփինե Բա-դալ յանը. «Սիրելի΄ տատիկ-պապիկներ, այսօր մենք` ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետի ուսանողներս, մեր այցելությամբ ցանկանում ենք փոքր-ինչ տո նա կան դարձնել ձեր օրը: Եվ կոչ ենք անում բոլոր երի տա սարդ-ներին` մեծերի նկատմամբ լինել ուշադիր, ցու ցա բերել

այդ թվում` գրադարանի ամենահին գրքին` Հայկազյան բառարանին (1797 թ.): Տնօրենն այնուհետև ուսանողներին հորդորեց խնամքով վերաբերվել գրքերին և, ինչպես արել են նախորդ սերունդները, գրքերը գրադարան վերադարձնել անվնաս ու ամբողջական: Նշվեց, որ գրքի կորստի դեպքում թեև սահմանված է տուգանք` գրքի արժեքի տասնապատիկի չափով, սակայն դրանից գրադարանը չի շահում. կորցնում է անփոխարինելի արժեք ունեցող ևս մի գիրք:

«Մենք ունենք մի առաքելություն` հնարավորինս շատ և լավագույնս ծառայել ձեզ, և ակնկալում ենք ձեր հարգալից ու բարյացակամ վերաբերմունքն աշխատակիցների հանդեպ»,– ասաց տնօրենը:

Այցելություն տարեցներին

Հոկտեմբերի 25-ին ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆա-կուլտետը հյուր ըն կալեց Ավստրիայի Վիեննա քաղաքի ներառական գի տու թյունների բարձրագույն դպրոցի դա-սախոս, բժիշկ- բջ ջա բան, կենսաբանաքիմիական ֆա կուլ-տետի նախ կին շրջանավարտ Հայկ Մելքոնյանին: Հան-դիպման նպա տակը երկուսն էր` ուսանողներին ծա նոթացնել ժա մանակակից «Բջջային կենսաբանու-թյուն» մաս նա գի տու թյան նվաճումներին, հեռանկարնե-րին և տե ղե կացնել ռիս կային իրավիճակներին, ինչպես նաև հե տա զոտվել` դրանք կանխարգելման նպատակով: Հ. Մել քոնյանը նշեց, որ «Կենսաբանություն» մաս նա գի-

տության ուսանողները կարող են կրթու թյու նը շա րու նակել` մեկ տարի ուսա նելով «Բջջա բա-նություն» գիտությունը և դառ նալ բջջաբաններ: Նա ներկայացրեց ախ տաբանության ուղ ղու-թյուն հանդիսացող «Ախ տաբջջաբանություն» գիտությունը, որն ուսում նասիրում է արգանդի բջջա յին կա ռուց վածքը և առաջացող հի վան-դու թյունները, դրանց կանխարգելումն ու բուժումը: Նշեց, որ բջջաբանությունն ուսում-նա սիրում ու կան խում է կյանքի համար վտանգ ներկայացնող` ՀՀ-ում տարածված հի-վան դու թյունների շար քում 2-րդ տեղը զբա-ղեցնող ար գանդի վզիկի քաղցկեղ հի վան-

դությունը (առա ջի նը կրծքագեղձի քաղց կեղն է): Քաղցկե ղի առաջացման պատճառը պապիլոմա տեսակի վիրուսն է, որն օրգանիզմ ներթափանցելուց միայն 10-20 տարի անց է վերածվում քաղցկեղի: Փաստեց, որ բոլորն իրենց կյանքում առնվազն մեկ անգամ վա րակվում են պա պի-լոմա տեսակի վիրուսով: Բժիշկ-բջջա բանը ներկաներին հոր դորեց հետազոտվել ու կանխել քաղցկեղը: Նա Խիստ կարևորեց բջջային մակարդակով հի վանդությունների հայտնաբերման ու կանխարգելման հնա րավորությունը հիվանդության զարգացման վաղ փու լերում:

հարգալից վերաբերմունք և երբեք չմոռանալ նրանց, քանզի այն ներկան, որ մենք ունենք, նրանց տքնաջան ու բազմաչարչար անցյալի արդյունքն է»:

«Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության4-րդ կուրսի ուսանողներ

ԲԺԻՇԿ-ԲՋՋԱԲԱՆԸ` ՎՊՀ ԿԵՆՍԱԲԱՆԱՔԻՄԻԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Page 8: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü++VPH-5(182)-17.11.2017.pdf«Ուրախ եմ ողջունելու մեր հարկի տակ, հատկապես այսպիսի խորհրդանշական

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

նոյեմբեր 17, 5 (182)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ` ²ÝÇ Ê²â²îðÚ²Ü

Èñ³·ñáÕ`²ëïÕÇÏ Ð²ðàôÂÚàôÜÚ²Ü

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

1. Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, Հատոր 4, Երևան, 2016, 572 էջ:

2. Սև գիրք: Նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին, Երևան, 2011, 720 էջ:

3. Басовская Н. И., Эхо истории на «Эхо Москвы».Человек в зеркале истории. Честолюбцы. Завоеватели. Подвижники, Москва, 2012, 288 с.

4. Басовская Н. И., Эхо истории на «Эхо Москвы».Человек в зеркале истории. Отравители. Безумцы. Короли, Москва, 2012, 320с.

5. Басовская Н. И., Эхо истории на «Эхо Москвы».Человек в зеркале истории, Герои. Тираны. Мыслители, Москва, 2012, 474 с.

6. Ասատրյան Լ., Իրավունքի աղբյուրները: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2016թ, 128 էջ:

7. Ղազինյան Բ. Վ., Իրավագիտություն (Ուսումնամեթոդա-կան ձեռնարկ), Երևան, 2012, 55 էջ:

8. Ասլանյան Ա., Հայաստանի պետության և իրավունքի պատմություն: Ուսումնական ձեռնարկ բուհերի համար, Երևան, 2009, 340 էջ:

9. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Ընդհանուր մաս, Երևան, 2012, 544 էջ:

10. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Հատուկ մաս, Երևան, 2012, 1040 էջ:

11. Հովհաննիսյան Լ., Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգը և տեսությունները: Դաս ըն-թացի դասախոսություններ, Երևան, 2016, 136 էջ:

12. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք: Պաշտոնական տեղեկագիր, Երևան, 2015, 162 էջ:

13. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք: Պաշտոնական տեղեկագիր, Երևան 2017, 306 էջ:

14. Ապիյան Ն. Ա. և ուրիշ., Պետության և իրավունքի տե սու-թյան հիմնահարցեր: Ուս. ձեռնարկ, Երևան, 2001թ, 394 էջ:

15. Հայաստանի Հանրապետության քրեական դատա վա րու-թյուն: Մաս 1., Գիտ. խմբ. Ա. Ղամբարյան, Երևան, 2017, 632 էջ:

16. Հայաստանի Հանրապետության քրեական դա տա վա-րություն (մինչդատական վարույթ): Մաս 2, Գիտ. խմբ. Ա. Ղամ բարյան, Երևան, 2017, 608 էջ:

17. Энтин Л. М., Право и иституты Европейского Союза. Современный этап эволюции. Учебное пособие, Моск-ва, 2016, 288 с.

18. Марченко М. Н., Дерябина Е. М., Основы права. Учеб-ник, Москва, 2014, 336 с.

19. Правоведение. Учебник. Под ред. А. В. Малько, Москва, 2008, 400 с.

20. Чистяков Н. М., Теория государства и права. Учебное пособие, Москва, 2014, 288 с.

21. Актуальные проблемы правовой теории государства. Под ред. В. П. Малахова, А. И. Клименко, Москва, 2015, 183 с.

22. Право международных организаций. Учебник и прак-тикум для бакалавриата и магистратуры. Под ред. А. Х. Аба шидзе, Москва, 2016, 505 с.

23. Հելմութ Թ., Հոգեվերլուծական թերապիա. Մաս 1. Հիմ նա-րար դրույթներ, Երևան, 2012, 556 էջ:

24. Հելմութ Թ., Հոգեվերլուծական թերապիա. Մաս 2. Կլի նի-կա կան հետազոտություններ, Երևան, 2012, 744 էջ:

25. Նալչաջյան Ա. Ա., Հոգեբանության հիմունքներ: Գիրք 2, Երևան, 2016, 544 էջ:

26. Ալեքսանյան Ա., Միջանձնային հաղորդակցման իրա կա-նացումը կրթական գործընթացում, Երևան, 2015, 264 էջ:

27. Ամիրյան Հ., Ինքնակերտման արվեստը: Առավել կարևոր գիտելիքների և կարողությունների մասին: Ինք նազարգացման հոգեբանական ձեռնարկ. Գիրք 1, Երևան, 2015, 320 էջ:

28. Միքայելյան Մ. Ա., Բռնության և զոհի հոգեբանություն: Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2016, 164 էջ:

29. Կոբելյան Ա. Թ., Կոնֆլիկտի հոգեբանություն: Դա սա-խոսությունների նյութեր, Երևան, 2016, 90 էջ:

30. Բեջանյան Ա., Հոգեբանական խորհրդատվության հի-մունք ներ: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2016, 133 էջ:

31. Նալչաջյան Ա., Ազգային ինքնություն: էթնոհոգեբանու-թյան և էթնոքաղաքագիտության դիրքերից, Երևան, 2016, 46 էջ:

32. Ասիրյան Է. Վ., Քաղաքական իմիջի հոգեբանական հիմ-քերը: Մենագրություն, Երևան, 2016, 232 էջ:

33. Հարությունյան Ն. Ա., Ընտանեկան հոգեբանական խորհրդատ վություն: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2016, 184 էջ:

34. Выготский Л., Психология искусства, 448 с., Санкт-Петербург, 2017г.

35. Абрахам К., Психологические типы людей и их характеристики, Москва, 2015, 304 с.

36. Этнопсихология. Учебное пособие в схемах. Учебное пособие для студентов вузов, Москва, 2014, 119 с.

37. Зуб А. Т., Психология управления. Учебник и практикум для академического бакалавриата, Москва, 2014, 372 с.

38. Гуревич П. С., Психология личности, Москва, 2015, 479 с. 39. Романова Е. С., Психодиагностика. Учебное пособие,

Москва, 2015, 336 с.40. Խաչատրեան Պ.,Հայ հին գրականութեան մա տե նա գի-

տու թիւն, Երեւան, 2016, 640 էջ:41. Պըլտեան Գ., Կրակէ շրջանակը Դանիէլ Վարուժանի

շուրջ, Երևան, 2014, 367 էջ:42. Եղիազարյան Ա., «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան,

Երևան, 2013, 328 էջ: 43. Հակոբյան Պ. Հ., Հայագիտական ուսումնասիրություններ,

Երևան, 2003, 492 էջ:44. Ժան Կլոդ Կարիեր., Հույս չունենաք, թե կազատվեք

գրքից, Երևան, 2015, 320 էջ: 45. Քալանթարյան Ժ., Դիտանկյուն. Գրականագիտական

հոդ վածներ, Երևան, 2015, 308 էջ: 46. Գրիգորյան Հ., Բաց դռների օր: Մհերի քարայրում: Հոդ-

վածների ժողովածու, Երևան, 2008, 248 էջ: 47. Դռնոյան Հ., Արևմտաեվրոպական միջնադարյան (XI-

XIIIդդ.) հերոսավեպերի տիպաբանական հիմնական հատկանիշները, Երևան, 2016, 280 էջ:

48. Համբարձումյան Հ., Առասպելաստեղծ աշխարհայացք և ստեղծագործական մեթոդ: Դասախոսություն, Երևան, 2013, 64 էջ:

49. Բեքմեզյան Ա., Տողամիջյան ընթերցումներ: Ուսում նա սի-րու թյուններ և հոդվածներ, Երևան, 2016, 336 էջ:

50. Սարինյան Մ., Միֆոլոգիզմը 20-րդ դարի 60-80-ական թթ. հայ արձակում, Երևան, 2012, 192 էջ:

51. Латынина А. Н., Коментарии. Заметки о современной литературе, Москва, 2009, 704 с.