olimpik elen
TRANSCRIPT
ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԱՌԱԾՆԵՐ
ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԵՎ
ՄԻ ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՎԱԾՔԻՄ ՄԵԾ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
ԷԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Ծնվում է ու
մեծանում,
Հենց նույն օրն էլ`
մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է
հագնում:
Նա ծաղկում է կոկոմից
ու քաղում են նրան միշտ,
Որ բուրմունքը տարածվի
մադկանց օրը գեղեցկացնի
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն
չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից
պոկում,
Նորից է նա դառնում կլոր:
(ԳԵՏ)
Մի օձ
կա մեծ,
գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:
ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ
Սուտը սուտ ասողի տունն է քանդում: Լավ է կույր լինես աչքով, քան մտքով: Փոս փորողը ինքն է փոսն ընկնում: Ով աշխատի, նա կուտի: Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա: Ագռավի ճուտը իր մոր համար քաղցր է: Գայլի բնում մանր ոսկոր չի մնա: Գայլի հետ ախպերություն չի արվի: Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհը
քանդեց: Արա ուրիշի համար, սովորիր քեզ համար:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ
օ Ինչ որ ասես, էն կը լսես: Խենթի հետ խենթ չեն ըլլար: Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան: Դուն քուն, բախտդ արթուն: Բախտը մի անգամ է այցելում: Եկաւ ունքը սարքի՝ աչքն էլ քոռացրեց: Երգեր շատ գիտեմ, բայց երգել չգիտեմ: Եօթ անգամ չափիր, մէկ անգամ կտրիր: Երբ որ մեծնաս այս ամենը կը մոռնաս:
Լինում է չի լինում մի փոքրիկ դպրոց, այդ
դպրոցի երեխաները կարծում էին, թե իրենց դպրոցը
ամենամեծն է աշխարհում և մի օր որոշում են գնալ
աշխարհե աշխարհ` տեսնելու արդյոք այդպես է, թե
ոչ:
Ես էի, Հոդին էր, Լեդին էր, Մեդին էր,
Պատին էր:
Վեր կացանք ճամփա ընկանք: Գնացինք,
գնացինք շատ թե քիչ մեկ էլ տեսնենք երեք
դպրոց: Երկուսը թափանցիկ, մեկի տեղն էլ
իսկի չէր երևում: Հոդին ասեց ես կմոտենամ:
Լեդին ասեց.
--Ես կմոտենամ:
ՄԻ ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՎԱԾՔ
ԻՄ ՄԵԾ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
- Մեդին ուՊատին թե.
- -Մենք կմոտենանք…
- Ես ասեցի.
- -Դուք կանգնե’ք, ես կմոտենամ…
Խորը շունչ քաշեցի ու առաջ գնացի, մտա
այդ թափանցիկ դպրոցը: Ուշադիր նայեցի,
նայեցի` ոչինչ չտեսա, ոչ աշակերտներ կային, ոչ
ուսուցիչներ, ոչ աղմուկ, ոչ էլ չաղմուկ… Այդ
աներևույթ դպրոցում երգում էին ու պարում,
սովորում ու դաս գրում մի խումբ
թափանցիկիկներ:
Հանկարծ նրանք նկատեցին մեզ և
իսկույն թռան դեպի երկինք` Մարս կամ
Վեներա, կամ էլ մի այլ մոլորակ, որտեղ
ապրում են շատ փոքրիկ իշխաններ:
Մենք էլ թռանք նրանց ետևից:
Թռանք, թռանք հասանք փոքրիկ
իշխանների մոլորակ: Այնտեղ ամենուրեք
փոքրիկ իշխաններ էին լողում,
սավառնում, թռչկոտում, անհայտանում ու
հայտնվում…
Փոքրիկ իշանները մեզ իսկույն
նկատեցին և ընկերացան մեզ հետ: Նրանք
ասացին, որ իրենց մոլորակից կարողանում
են տեսնել մեր դպրոցը` մեզ էլ, ընկեր
Կարինեին էլ: Եվ մեր հետ միասին դաս են
սովորում…
Նրանք մեզ ցույց տվեցին մեր դպրոցը,
իսկապես, որ այն այնքան մեծ էր ու լավ էր
երևում իրենց փոքրիկ մոլորակից, ուղակի
անհավատալի էր: Մենք շատ սիրեցինք
փոքրիկ իշխաններին և հրավիրեցինք մեր
Մեծ ու գեղեցիկ դպրոցը: