richness through diversity newsletter

6
Համար 5 Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով Ծրագրի մասին Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները: Ծրագրի խնդիրներն են` - Զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում: - Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները: - Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական Ներդրումային Հիմնադրամի աջակցությամբ: - Հզորացնել Ուկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար: Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում կընտրվեն 20 թիրախ համայնքներ, կձևավորվեն համայնքային ակտիվ խմբեր, կիրականացվի կարողությունների զարգացման դասընթացներ և կնախագծվեն մշակութային զարգացման ծրագրեր: Ծրագրի ընթացքում իրականացվել են դասընթացներ հետևյալ թեմաներով` 1. Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում 2. Միջմշակութային կառավարում 3. Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում 4. Առաջնորդություն և համագործակցության հաստատում 5. Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային կառավարման մեջ 6. Ծրագրի կառավարում 7. Կամավորության արդյունավետ կառավարում 8. Ծրագրի արդյունավետության գնահատում Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագիրը իրականացվում է “ԳՈՒՐՏ” ռեսուրս կենտրոնի կողմից. ՀԿ Կենտրոնի և ՔԶՀՀ-ի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ”:

Upload: nune-grigoryan

Post on 06-Apr-2016

218 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

''Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով'' ծրագրի լրատվական ամսաթերթի հերթական համարը:

TRANSCRIPT

Page 1: Richness through diversity newsletter

Համար 5

Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և

խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար.

հարստություն բազմազանության միջոցով

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել

ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը`

հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման

մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և

մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Ծրագրի խնդիրներն են`

- Զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական

հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների

ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային

փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում:

- Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն

ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները:

- Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել

նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն

տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է

Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական Ներդրումային Հիմնադրամի

աջակցությամբ:

- Հզորացնել Ուկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու

երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և

մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար:

Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում կընտրվեն

20 թիրախ համայնքներ, կձևավորվեն համայնքային ակտիվ

խմբեր, կիրականացվի կարողությունների զարգացման դասընթացներ և

կնախագծվեն մշակութային զարգացման ծրագրեր:

Ծրագրի ընթացքում իրականացվել են դասընթացներ հետևյալ թեմաներով`

1. Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում

2. Միջմշակութային կառավարում

3. Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում

4. Առաջնորդություն և համագործակցության հաստատում

5. Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային

կառավարման մեջ

6. Ծրագրի կառավարում

7. Կամավորության արդյունավետ կառավարում

8. Ծրագրի արդյունավետության գնահատում

“Հավասար

հնարավորություններ ազգային

փոքրամասնությունների և խոցելի խմբերի

մշակութային իրավունքների

իրագործման համար. հարստություն

բազմազանության միջոցով” ծրագիրը իրականացվում է “ԳՈՒՐՏ” ռեսուրս

կենտրոնի կողմից. ՀԿ Կենտրոնի և ՔԶՀՀ-ի

հետ համագործակցությամբ և

ԵՄ ֆինանսական աջակցությամբ”:

Page 2: Richness through diversity newsletter

«Հարստություն Բազմազանության միջոցով» ծրագիրը արդեն երրորդ տարին մշակությաին

երկխոսության, մշակութային արժեքների պահպանման, փորձի փոխանակման և համագործակցության

հարթակ է հանդիսանում ծրագրի 10 թիրախ համայնքների համար: Ընդգրկելով ՏԻՄ, ՔՀԶ և մշակութային

ներկայացուցիչների, ծրագիրը յուրաքանչյուր միջոցառմամբ և հանիդպման միջոցով նոր

հնարավորություն է ստեղծում ծանոթությունների, քննարկումների, նոր գաղափարների համար:

Եվս մեկ այսպիսի հնարավորություն էր Ազատան համայնքում կազմակերպված փորձի փոխանակման և

դրամաշնորհային ծրագրերի ամփոփիչ միջոցառումը: Այն

կայացավ ազատան համայնքի Մշակությի տան մեծ

դահլիճում: Միջոցառումը նախաձեռնել էին

Քաղաքացիական Զարգացման և Համագործակցության

Հիմնադրամը և ՀԿ Կենտրոն Քաղաքացիական

Հասարակության Զարգացման Կազմակերպությունը:

Միջոցառումը բաղկացած էր երկու հատվածից՝ Ազատան համայնքի “Ակտիվ մշակութային կյանք

Ազատան համայնքում ազգերի փոհամագործակցության միջոցով” դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ

միջոցառում և փորձի փոխանակում մյուս թիրախ համայնքների ծրագրային բաղադիչների

ներկայացումներով:

Միջոցառումը սկսվեց Ազատանի համայնքի ղեկավար՝ Վարդան Իկիլիկյանի ողջույնի խոսքով և

շարունակվեց ներկյացումներով և բեմադրություններով: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 160 մարդ:

Ազատան համայնքի բնակիչները կազմում էին հանդիսատեսների մեծ տոկոսը, իսկ հրավիրված

համայնքները հիմնականում համերգային համարներով մասնակցեցին:

Միջոցառմանը հանդես եկան Ալավերդու տիկնիկային թատրոնը՝ Փոքրիկ Իշխան ներկայացմամբ,

Ճամբարակ քաղաքի տիկնիկային թատրոնը՝ Կիկոսի

Մահը մյուզիքլի բեմականացմամբ, Մեծամոր համայնքի

Արևածաղիկ երգի և պարի խումբը, ինչպես նաև

Ազատան համայնքի ազգային երգի և երաժշտության

խումբը ներկայացրեց հայկական և եզդիական

երաժշտական կատարումներ:

Ծրագրի թիրախ համայնքներում մշակութային բաղադրիչով դրամաշնորհային

ծրագրերի ամփոփիչ միջոցառում

Էջ 2

Page 3: Richness through diversity newsletter

Էջ 3 Համար 5

Փորձի Փոխանակում

Հայաստանի տարբեր մարզերի համայնքներ

կարողացան ծանոթանալ մյուս համայնքների

մշակութային կյանքին, ներուժին, իրականացված

ծրագրերին և համագործակցելու հնարավորություն

փնտրել հետագա ծրագրեր իրականացնելու

համար:

Ինչպես նշեցին միջոցառման մասնակիցները.

«Կարևոր էր, ոչ միայն տեսնել մյուս համայնքներում

իրականացված ծրագրերը, այլև առավել կարևոր էր

նոր ծանոթություններ հատսատելը, քանի որ

ոգևորության և նոր ծրագրեր նախաձեռնելու

շարժիչ ուժը հաջողված օրինակներն ու մարդկային

կայուն հարաբերություններն են, որոնք նաև

ապագա են»,-մասնակից:

Բեմական համարով հանդես եկող մասնակիցներիս

նշեցին նաև. «Հրաշալի է իմանալ, որ այլ

համայնքներում ևս կան գործող տիկնիկային

թատրոններ, ինչպես նաև համույթներ, որոնք

այսպիսի տաղանդավոր սաներ ունեն մշակութային

կյանքին նոր շունչ են տալիս: Այս միջոցառումը

հնարավորոթյուն տվեց մեզ համար նոր

բացահայտոիմներ անել Հայաստանի այլ

համայնքներում մշակութային կյանքի հետ կապված

և մենք շնորհակալ ենք սրա մի մասը լինելու

համար»:

Մոտ երեք ժամ տևած միջոցառումը լի էր

ոգևորությամբ, ուրախ տրամադրությամբ և

հետաքրքրված անձանցով: Այս միջոցառումը

դրական տրամադրություն էր ստեղծել Մշակույթի

տանը և համայնքում ընդհանուր առմամբ:

Page 4: Richness through diversity newsletter

Համար 5 Էջ 4

«Կամավորության արդյունավետ կառավարում» դասընթաց-խորհրդատվություն

ՀԿ Կենտրոն Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կազմակերպությունը կազմակերպեց

«Կամավորության արդյունավետ ակառավարում» թեմայով դասընթաց: Դասընթացն իրականացվեց

Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային

իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով ծրագրի

շրջանականերում, որին իրականացվում է ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն (Ուկրաինա), ՀԿ Կենտրոն

Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կազմակերպության (Հայաստան) և

Քաղաքացիական Զարգացման և Համագործակցության Կազմակերպությունների (Հայաստան)

կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ, Արևելյան գործընկերության

մշակութային ծրագրի շրջանակներում:

Դասընթացի մասնակիցները 5 թիրախ համայնքների ներկայացուցիչներն էին: Մասնակիցները

հիմնականում երիտասարդներ էին, ովքեր արդեն իսկ

կամավորական փորձ ունեին և պատրաստ էին ընդլայնել

իրենք գիտելիքների բազան համայնքում

կամավորության խթանմանը նպաստելու համար:

Դասընթացի ուսումնական նոյւթերը և

բովանդակությունը կազմված էր այնպես, որ

մասնակիցները կարողանան դրանք օգրագործել և

կիրառել ինչպես իրենց կազմակերպություններում,

այնպես էլ ընդհանուր համայնքում կամավորության զարգացման համար:

Դասընթացի շրջանակներում բացատրվեցին և քննարկվեցին կամավորության հիմնական

հասկացությունները՝ կամավոր, կամավորական

գործունեություն, պարտականություններ ևն: Այնուհետև

քննարկվեց և պարզաբանվեց կազմակերպությունում կամ

համայնքում կամավորական ծրագրի համակարգողի

դերը և աշխատանքը կամավորների հետ: Վերջին մասում,

մասնակիցները սովորեցին կամավորական ծրագրին

առնչվող ռիսկերի գնահատման մեթոդներ և դրանց

կիրառման տեխնիկաներ:

Page 5: Richness through diversity newsletter

Դասընթացն իր կառուցվածքով բազմաբնույթ էր և ներառում էր ինքնուրույն, խմբային

աշխատանքներ, տեսական և գործնական մասեր, քննարկումներ և յուրաքանչյուր բաժնի ամփոփում:

Գործանական առաջադրանքներից մեկի շրջանակներում մասնակիցները բաժանվեցին համայնքահեն

խմբերի և յուրաքանչյուր խումբ կազմեց կամավորական զաչգացման ծրագրի նախագիծ: Արդյունքում

կազմվեցին 4 այսպիսի ծրագրեր:

Դասընթացի ընթացքում

մասնակիցները կիսվեցին իրենց

կամավորական փորձով և

գիտելքիներով: Նրանք նոր

մոտեցումներ և մարտահրավերներ

ներկայացրեցին կամավորական

գործունեության համակարգման և

կազմակերպման համար:

Դասընթացի արդյունքում պարզ դարձան յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունները և

յուրաքանչյուր համայնքային ծրագիր ունեցավ հատուկ ուղղվածություն:

Եվս մեկ գործնական աշխատանքի շրջանակներում մասնակիցները կատարեցին ռիսկերի

գնահատման վարժություն, որը նրանց հնարավորություն տվեց կիրառել տեսական գիտելքիը և

գործնականում պատկերացնել դրա կարևորությունը:

Դասընթացի ավարտին մասնակիցները նշեցին, որ

նմանատիպ թեմաներով դասընթացները կարևոր

են համայնքի և կազմակերպության

համապարփակ զարգացման համար: Նրանցից

մեկի խոսքերով. «Կամավորը համայնքի

կարևորագույն ռեսուրսներից է և կամավորների

ներուժը զարգացնելը և նրան մոտիվացնելը կարող

է համայնքի զարգացման գործում ավելի մեծ և

երկարատև արդյունք տալ, քան որևէ կոնկրետ

ծրագրի իրականացումը»,-մասնակից:

Համար 5 Էջ 5

«Կամավորության արդյունավետ կառավարում» դասընթաց-խորհրդատվություն

Page 6: Richness through diversity newsletter

Համար 5

ԱՄՍԱԹԵՐԹԸ

ՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է “ՀԿ

ԿԵՆՏՐՈՆ” ՔՀԶ ՀԿ-Ի

ԿՈՂՄԻՑ

Էջ 6 Հարցերի և

առաջարկների համար

կարող եք դիմել

www.ngoc.am կամ

www.cdpf.am

“ՀԿ Կենտրոն” ՀԿ,

Վանաձոր,

Հեռ.: +374 322 4 33 15 Էլ. փոստ: [email protected]

ՔԶՀՀ, Երևան,

Հեռ.: +374 10 57 66 70 Էլ. փոստ: [email protected]