ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - agbu · 2017-02-02 · «Համընդհանուր...

25
ՀԲԸՄ-Ի 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ՈՒ 110-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ (էջ 2) ՀԲԸՄ-Ի 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ (էջ 3) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՐԱԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (էջ 5) «ՀՈԳԻՍ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (էջ 6) ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ (էջ 7) ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (էջ 8) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ (էջ 9) ՀԲԸՄ 110- ԱՄՅԱԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ (էջ 10) ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (էջ 11) ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (էջ 12) ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ (էջ 14) «ՀՈԳԻՍ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂ (էջ 15) ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (էջ 17) ՀԲԸՄ-Ն ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑԵՑ ՆՈՐ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ (էջ 18) ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ (էջ 19) ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՕՐ (էջ 19) ՀԲԸՄ ԱՐԽԻՎԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ (էջ 20) ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ (էջ 21) ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Upload: others

Post on 21-Jun-2020

18 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

ՀԲԸՄ-Ի 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ՈՒ 110-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ (էջ 2)

ՀԲԸՄ-Ի 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ (էջ 3)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՐԱԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (էջ 5)

«ՀՈԳԻՍ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (էջ 6)

ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ (էջ 7)

ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (էջ 8)

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ (էջ 9)

ՀԲԸՄ 110- ԱՄՅԱԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ (էջ 10)

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻԵԼՈՒՅԹԸ (էջ 11)

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (էջ 12)

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ (էջ 14)

«ՀՈԳԻՍ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂ (էջ 15)

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (էջ 17)

ՀԲԸՄ-Ն ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑԵՑ ՆՈՐ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ (էջ 18)

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ (էջ 19)

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՕՐ (էջ 19)

ՀԲԸՄ ԱՐԽԻՎԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ (էջ 20)

ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ (էջ 21)

ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Page 2: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

2

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ՀԲԸՄ 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ՈՒ 110-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության

89-րդ Ընդհանուր Ժողովը կայացավ Նյու Յորքում,

հոկտեմբերի 27-30-ը: Ընդհանուր այս ժողովին ու առ-

ընթեր միջոցառումներին իրենց մասնակցությունը

բերեցին բազմահարյուր անդամներ, պատվիրակ-

ներ, ղեկավարներ, բարերարներ, նվիրատուներ ու

բարեկամներ միության Հյուսիսային և Հարավային

Ամերիկաների, Եվրոպայի ու Միջին Արևելքի մաս-

նաճյուղերից: Նրանց շարքերում նշմարելի էր մեծ

թվով արհեստավարժ երիտասարդների, միջազ-

գային ճանաչման արժանացած աստղերի ու Հայաս-

տանի զարգացմանն ի նպաստ կարևոր ծրագրեր

իրագործող գործարարների ներկայությունը, որոնք

իրենց մասնակցությունը բերեցին խորհրդակ-

ցություններին ու հեռանկարային քննարկումներին:

«Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն

էր կազմում Ընդհանուր ժողովի ու խորհրդակցական

հանդիպումների ու ծրագրային քննարկումների, իր

մեջ խտացնում է Հայաստանը, Արցախը, սփյուռքն ու

հայ եկեղեցին որպես մեկ համընդհանուր ազգ

հասկացություն, ինչպես նաև հայության համաշ-

խարհայնական դիրքն ու կշիռը, որոնք մեծ ներուժ են

կազմում: Միության առաջադրանքն է համա-

խմբված ջանքերով այդ կարողությունները արդյու-

նավետությամբ օգտագործել ի նպաստ հայ ազգի ու

հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը, որ

բնականաբար բերելու է նաև ազգային ինքնության

ուժեղացմանը: Այս առիթով կազմակերպված նախա-

ձեռնությունները նպատակ ունեին գնահատել իրենց

անհատական իրագործումներով հայության համաշ-

խարհային վարկը բարձրացնող անհատները, հատ-

կապես նրանց օրինակով խանդավառելու ու գործի

մղելու երիտասարդ սերնդին: Նրանք նաև ջնջում են

հայրենիք, Արցախ, սփյուռք սահմանագծումները՝ մեկ

համընդհանուր ազգ գաղափարախոսությամբ:

ՀԲԸՄ պատմության համար փուլային կարևոր

նշանակություն ունեցող 89-րդ Ընդհանուր Ժողովը

նաև հատուկ փայլք ստացավ զուգահեռ տեղի ունեցող

ՀԲԸՄ-ի հիմնադրության 110-րդ տարեդարձի առթիվ

կազմակերպված շքեղ միջոցառումներով: Հոկտեմ-

բերի 27-ի երեկոյան, «Հոգիս» գեղարվեստական

փայլուն ներկայացմամբ, Նորքի Հայորդյայց տան ու

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի

երիտասարդների մասնակցությամբ 70 հոգուց

բաղկացած խումբը ելույթ ունեցավ Նյու Յորքի Սիթի

Սենթր դահլիճում ՝ ղեկավարությամբ Պատրիկ

Մալաքյանի, իսկ հոկտեմբերի 29-ի երեկոյան

Մենհեթընի «Jazz at Lincoln center» շքեղ դահլիճում

տեղի ունեցավ գալա ընթրիք:

ԱՄՆ

Page 3: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

3

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ՀԲԸՄ 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ընդհանուր Ժողովը կայացավ Նյու Յորքի «Harvard

Club»ի սրահում: Ժողովը բացեց ՀԲԸՄ նախագահ Պերճ

Սեդրակյանը, որն իր բացման ու ողջույնի խոսքում

ամփոփեց նախորդ երկու օրերի հանդիպումների

ընթացքում տեղի ունեցած քննարկումների ոգին ու

հեռանկարային բնույթը՝ միության ազգային ռազմա-

վարությունից բխող նպատակային կողմնորոշում-

ներով: Նա մատնանշեց միության գործունեության

ընդլայնվող ծիրը, ընդհանուր կարիքներին հասնելու

անհրաժեշտությունը և համապատասխան նյութա-

կան միջոցներ ապահովելու հրամայականը, կոչ

ուղղելով միության շրջանակներին իրենց տեղական

համայնքային գործունեություններում նյութապես

ինքնաբավ լինելու ու իրենց ծրագրերը վերա-

մշակելու համամիութենական հասկացությամբ,

նախապատվություն տալով ազգային ընդհանրական

նպատակներին ու հայրենիքի զարգացմանն

ուղղված ծրագրերին:

Ժողովն ապա վավերացրեց միության երկամյա

գործունեությունների և ֆինանսական իրավիճակի

մասին տեղեկագրերը, որից հետո տեղի ունեցավ

Կենտրոնական վարչական ժողովում իրենց

ժամանակաշրջանն ավարտած անդամների

վերընտրությունն ու նոր անդամների ընտրությունը:

Կենտրոնական վարչության միացան երկու նոր

անդամներ՝ պարոնայք Էրիկ Իսրայել յան և

Արմեն Սարգսյան:

Ընթերցվեցին Ժողովի բանաձևումները, որոնք

վերահաստատեցին Միության հանձնառությունը,

գործելու ի նպաստ Հայաստանի զարգացման, նրա

սերտ գործակցությունն ու աջակցությունը Հայց.

Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, նաև

գնահատանքն ու երախտագիտությունը իր նվի-

րատուների ու անդամների հանդեպ:

Ընդհանուր ժողովի երկրորդ նիստին ներկա

գտնվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց

Կաթողիկոսը, ՄԱԿ-ի Հայաստանի Լիազոր դեսպան

Զոհրաբ Մնացականյանը, Միացյալ Նահանգներում

Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը,

Ամերիկայի Արևել յան և Արևմտյան թեմերի առաջ-

նորդներ՝ Խաժակ արք. Պարսամյանն ու Հովնան արք.

Տերտերյանը:

Ընդհանուր ժողովին ուղղված իր պատգամում

նախագահ Պերճ Սեդրակյանը ոգեկոչեց Միության 110

տարիների հաղթական իրագործումներն ու պարզեց

միացյալ ուժերով իրագործելի զորեղ ապագայի իր

տեսլականը: Նա ասաց. «Այսօր, ՀԲԸՄիությունը պատրաստ

է կրկին անգամ վստահությամբ ընդառա-ջելու համընդհանուր

հայ ազգի կարիքներուն, երբ, ավելի քան երբեք, հայութ-

յունը կդիմագրավե իրեն ներկայացող աննախընթաց

ԱՄՆ

Page 4: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

4

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

պատեհություններ և միաժամանակ իր դեմ ցցվող լրջա-

գույն սպառնալիքներ: Հայաստանի տնտեսական խոցելի

իրադրության, տարածաշրջանային քաղաքական տիրող

պայմաններուն և սփյուռքի ընդհանրապես անհաղորդ

վերաբերումին դիմաց, մենք չենք կրնար ձեռնածալ մնալ:

Կարելի չէ Հայաստանը և սփյուռքը տեսնել իրարմե անկախ:

Կենսունակ հայրենիք և ներգրավված գործունյա սփյուռք,

էապես իրարմե կախյալ, մեկ անքակտելի ամբողջություն

կկազմեն: Այս իրականություններու լույսին տակ, անհրաժեշտ

է որ ՀԲԸՄ-ն վերաքննե իր նախապատվությունները,

որոշելու համար, թե ուր պետք է կեդրոնացնե իր ճիգերը

եւ կարելիությունները: Ան նաև պետք է հստակացնե, թե

ինչպես պիտի գնահատե իր դերի և գործունեության ար-

դյունավորությունը, ի շահ հայ ազգի բարգավաճման»:

Նախագահը նաև շեշտեց թե անհրաժեշտ է, որ

ազգային այս նոր ռազմավարության շրջանակում

ՀԲԸՄ-ը որպես միավորող և համակարգող կազմա-

կերպություն, գործակցության կապեր մշակի այլ

կազմակերպությունների և հիմնարկների հետ,

զորացնելով իր ակտիվ անդամների ցանցը, ամրա-

պնդելով իր մարդկային ներուժն ու ընդլայնելով

իր հնարավորությունները: Այս ուղղությամբ նա պետք

է խորացնի իր սերտակցությունը Հայ եկեղեցու, ամրա-

պնդի կապերը ազգային կազմակերպությունների հետ:

Միջազգային ասպարեզում նույնպես, կարևոր է որ

Միությունը բազմակողմանի գործակցություններ

զարգացնի, ստեղծելու համար հավասարակշռված

մի համակարգ, որը կարող է ապահովել իր հեռահաս

նպատակների իրագործումն ի շահ հայ ինքնության

խթանման և ազգի բարգավաճման:

Իր ելույթից հետո, նախագահ Պերճ Սեդրակյանն

առ ի գնահատանք հուշաքանդակներ հանձնեց

Կենտրոնական վարչական Ժողովի անդամակցության

շրջանն ավարտած անդամներ Կարոլ Ասլանյանին,

Ժոզեֆ Պասրալ յանին և Մայքըլ Անսուրին, Միության

Սան Պաուլոյի մասնաճյուղի ատենապետ Հելիո

Պալուքյանին եւ «Նուբար Ճամբար»ի նվիրյալ գոր-

ծիչներ Բերի և Անդրեա (հանգուցյալ) Հալաջյան-

ներին: Գնահատվեցին նաև միությանը նվիրյալ

ծառայություն մատուցած պաշտոնյաներ՝ Գևորգ

Սանթուրյանն ու Վահե Քիլջյանը:

Ընդհանուր Ժողովն ավարտվեց Վեհափառ Հոր

պատգամով ու օրհնության խոսքով, որն ընթերցեց

Ամերիկայի Արևել յան Թեմի Առաջնորդ տեր Խաժակ

արք. Պարսամյանը: Իր խոսքում Վեհափառը

ուրախություն հայտնեց գնահատանքի խոսքով ՀԲԸՄ-

ի ազգանվեր գործունեությունը կրկին անգամ դրվա-

տելու առիթի համար: Նա նշեց, որ Միության ավելի

քան մեկդարյա գործունեությունը բարեզարդված է

ազգաշահ և եկեղեցանվեր արգասալի իրագործում-

ներով: Նա ասաց. «Միության հիմնադիր Պողոս Նուբար

Փաշայի և երախտարժան անդամների նվիրումով ու

ջանքերով զորացած այս կազմակերպությունն իր բա-

րեգործությունները սփռել է ընդհանուր հայ ազգի

կյանքի մեջ և այսօր հավատարիմ իր կոչմանը, շարու-

նակում է իր առաքելությունը, 110-ամյա վաստակով:

Նա ավելացրեց. «Բարեգործականը միշտ եղել է ազգային

կյանքի հրամայականների կենտրոնում, ընդառաջել է

ժամանակի պահանջներին, աշխարհի տարածքին հաս-

տատված իր կառույցների միջոցով սատար հանդիսացել

մեր ժողովուրդին, ծառայելով հայ ժողովուրդի համախմբման,

նվիրվելով սերունդների դաստիարակության և ծառայելով

ազգային ու եկեղեցական կյանքի շենացմանը»:

Վեհափառն ընդգծեց որ Բարեգործականը միշտ եղել

է Մայր հայրենիքի կողքին, սատարել եկեղեցու միության

վերահաստատմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ

Էջմիածնի ջանքերին եւ զորավիգ եղել ու նպաստել

նրա առաքելության արգասավորմանը: Իր խոսքի

ավարտին, Վեհափառը գնահատեց նախագահ Պերճ

Սեդրակյանի ազգին մատուցած աստվածահաճո

ծառայություններն ու Ս. Էջմիածնի պայծառության

բերած բացառիկ ավանդը, նրան և տիկին Վերա

Սեդրակյանին շնորհելով «Ասպետ Ս. Աջմիածնի»

տիտղոս և Հայրապետական շքանշան:

Այս առթիվ Ընդհանուր ժողովին հղած իր

շնորհավորագրում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ

Հակոբյանը նշում էր. «...Շնորհակալութիւն կը յայտնեմ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան 22,000

անդամներուն՝ որոնց ջանքերուն, անմնացորդ նուիրումին,

անտրտում ու լուռ աշխատանքին, ինքնայրումին շնորհիւ կը

գործեն, կը զարգանան եւ կը հզօրանան Հ.Բ.Ը.Մ.ի հովանիին

տակ գործող աշխարհասփիւռ կառոյցները ... Այսօր ձեր

լայնածաւալ ծրագիրները կեանքի կոչելով դուք կը

վերահաստատէք ձեր հաւատարմութիւնը Հ.Բ.Ը.Մ.ի

առաքելութեան, նեցուկ ըլլալով հայուն ու Հայրենիքին ...

Իրապէս, դուք փայլուն կերպով կ’իրագործէք ձեր կառոյցին

առջեւ դրուած խնդիրները՝ հայկական պետականութեան

կերտման մարտահրաւէրներու եւ հայութեան միջազգային

դիրքերու ամրապնդման ուղղութեամբ ...Մեծարգո’յ պարոն

Սեդրակեան, դուք Հ.Բ.Ը.Մ.ը դարձուցած էք ազգային արժէք,

եւ վստահ եմ, որ դուք կը շարունակէք «յաւերժի ճամբորդ»-ի

անոր առաքելութիւնը»:

ԱՄՆ

Page 5: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

5

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Հոկտեմբերի 27-ին, Միության Ընդհանուր ժողովին

առընթեր միջոցառումների շարքն սկսվեց միության

Նյու Յորքի կենտրոնում, ամբողջ օրվա ընթացքում տե-

ղի ունեցած պատգամավորների հանդիպումներով:

Կենտրոնական վարչության անդամներն ու պաշտո-

նեությունը տեղեկություններ փոխանցեցին ներկա-

ներին միության տարբեր գործունեությունների

բնույթի ու նպատակների մասին: Տեղի ունեցան

հատուկ խորհրդակցական հանդիպումներ, ընդ-

հանուր հաղորդակցության և լայն շրջանակներն

իրազեկ դարձնելու խնդիրների մասին, զորացնելու

համար միության աշխարհատարած կառույցների

միջև կապերը: Օրվա վերջում, Երիտասարդ Արհես-

տավարժների խմբերը նույնպես հանդիպեցին,

քննարկելու հետագա գործունեությունների

հնարավորություններն իրենց շրջանակներն աշխու-

ժացնելու ձգտումով:

Հոկտեմբերի 28-ին, Նյու Յորքի «Harold Pratt House»ում

տեղի ունեցան քննարկումներ, որոնք կենտրոնացան

ՀԲԸՄ-ի գործունեությունների ընդարձակման շուրջ:

Համաշխարհայնական (global) հասկացությամբ գոր-

ծելով Միությունը առաջ մղելու նյութի մասին խոսք առավ

Կենտրոնական վարչական Ժողովի անդամ Նուբար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՐԱԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Աֆեյանը: Համաշխարհայնական հասկացությունը, ո-

րով Հ.Բ.Ը.Միությունը վերահաստատում է Ընդհանուր

Միության հիմնական տեսլականն ու առաքելության

բնույթը, ելնում է այն իրողությունից, որ այսօր

յուրաքանչյուր հայ իր հնարավորություններով, ձեռք

բերած հաջողություններով, իրագործումներով, իր

անձի և հայկականության սահմաններից անդին,

ընդհանրական կշիռ է ներկայացնում: Միությունը

կարող է որպես հարթակ ծառայել համադրելու այդ

ուժականությունը: Անհրաժեշտ է, որ ազգային այս նոր

ռազմավարության շրջանակներում ՀԲԸՄ-ն որպես

միավորող և համակարգող կազմակերպություն,

համագործակցություն մշակի այլ կազմակերպութ-

յունների և հիմ-նարկների հետ, ուժեղացնելով իր

ակտիվ անդամների ցանցը, ամրապնդելով իր

մարդկային ներուժն ու ընդլայնելով իր նյութական

հնարավորությունները, ապահովելու համար հայ

ազգի կայուն ապագան: Առանձին խմբեր օրվա

ընթացքում քննարկեցին միության հիմնական

գործունեությունները, առաջարկելով գաղա-

փարներ, որոնք օգտակար կարող են լինել մշակու-

թային, ազգային ինքնության, կրթության և մար-

դասիրական ծառայությունների մարզերում հետագա

ԱՄՆ

Page 6: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

6

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ծրագրերի մշակման: Կենտրոնական վարչական ժո-

ղովի անդամ Արդա Հարությունյանն ամփոփեց առան-

ձին խմբերի հանդիպումների արդյունքները: Սեդա

Նազարյանը ելույթ ունեցավ միության ֆինանսական

հնարավորությունների ընդլայնման կարևորության և

դրան նպաստող միջոցառումների մասին: Նա ներ-

կաներին ներշնչեց իր անձնական փորձառությունից

բխող օրինակներով ու մատնանշեց բարերարության

միջոցով կազմակերպության և նրա անդամների ու

համակիրների լայն ցանցին առնչվելու հոգեկան

բավարարվածությունը:

Օրվա ավարտին կազմակերպվեց կլոր սեղան

նվիրված Հայաստանում մարդու իրավունքների

թեմային: Զրույցը վարեց արհեստավարժ լրագրող

Լարա Սեդրակյանը, ով հիմնադիրն է News Deeply

լրատվական ծրագրի: Կլոր սեղանը կազմակերպվել

էր մարդկային իրավանց Human Rights Watch կազ-

մակերպության մասնակցությամբ: Զեկուցաբերները

խոսեցին Հայաստանում գոյություն ունեցող մարդու

իրավունքների խնդիրների շուրջ, ծանրանալով ըն-

տանեկան բռնության, կանանց իրավունքների, առող-

ջապահական հիմնական ծառայությունների և սոց-

իալ-տնտեսական արդարության ապահովման վրա:

Զրույցին մասնակցեցին Մարդու իրավունքների

Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան,

ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանից Շիլա

Փայլանը և հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը: Ուրբաթ երեկոյան, Նյու Յորքի «City Center» դահլի-

ճում գեղարվեստական աննախընթաց ներկայացմամբ

հանդես եկան Նորքի Հայորդյայց տան և ԹՈՒՄՈ ստեղ-

ծարար տեխնոլոգիաների կենտրոնի 70 պատանիները,

ներկայացնելով իրենց տաղանդը, երաժշտական,

պարային, կրկեսային ու Տեխնոլոգիաների մարզերի մեջ:

Համույթը, որի ղեկավարն էր Պատրիկ Մալաքյանը,

խորհրդանշական գեղեցիկ կատարումներով պատ-

կերացրեց հայ ժողովուրդի պատմության ընթացքը, դր-

սևորելով հայրենիք-սփյուռք միասնության ուժա-

կանությունը: Ելույթին ներկա գտնվեցին Նյու Յորքի և

շրջակայքի հայ համայնքի հոծ բազմություն, ավելի քան

1200 հոգի:

«ՀՈԳԻՍ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԱՄՆ

Page 7: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

7

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ

Շաբաթ երեկոյի ընթրիքը տեղի ունեցավ «Jazz at

Lincoln Center» սրահում, 500 հրավիրյալների մաս-

նակցությամբ: Պաստառի վրա շարունակվող ցուցադ-

րությունների ու հանդիսավարներ Քիմ Պարտագյանի,

Անի Մանուկյանի ու Սարգիս Ջեբեջյանի կողմից

պարբերական ելույթներով, ներկաները ծանոթացան

ու խանդավառվեցին Միության պատմությամբ, անց-

յալի իրագործումներով ու ապագային ուղղված հու-

սալի փայլուն հեռանկարներով, հանձնառու գործարար

երիտասարդության մասնակցությամբ: Այս առթիվ մե-

ծարվեցին ու գնահատվեցին իրենց հաջողություննե-

րով հայության վարկը բարձրացնող ու նրա ճանաչումին

սատարող անձեր: Ամերիկյան ջազ երաժշտության

հայտնի ու մեծագույն արտադրիչներից Ջորջ

Ավագյանը, արվեստագետ և արծաթեղենների նախա-

գծող Մայքըլ Արամը, գործարար Նիկոլ Գուլաջյանն ու

ՄԱԿի Միջազգային քրեական դատարանից, մարդու

իրավունքերի պաշտպան Շիլա Փայլանը:

Հաճելի անակնկալ էր նախագահ Պերճ Սեդրակյանի

անձը, Միության հանդեպ իր ամբողջական նվիրումը,

40 տարիներ Կենտրոնական վարչական ժողովի իր

ծառայությունն ու 14 տարիների անխոնջ նախագա-

հության շրջանը բնորոշող անկեղծ ու կատակախառն

տեսաերիզը, ուր ի մի էին բերվում նրա հարազատ-

ների, Կենտրոնական վարչական ժողովի անդամների

մտերիմ վկայությունները: Տեսաերիզին առընթեր վար-

չականներ Լևոն Նազարյանն ու Երվանդ Դեմիրճյանը

սրամիտ ակնարկություններով համեմեցին ելույթը:

Այս առթիվ իր վկայությունում Արդա Նազարյանն

ընդգծեց որ Պերճ Սեդրակյանը հավանաբար հայ

ազգն իր համընդհանուր էությամբ, հայրենիք, սփյուռք

և Հայ Եկեղեցի որպես մեկ ամբողջություն ընկալելու

գաղափարախոսության ամենաիրատես, արդյու-

նավետ ու ուժեղ ջատագովն է հանդիսանում: Իր

նախագահության շրջանում նրան հաջողվեց

վերարծարծել ՀԲԸՄ-ի առաքելության հիմնական

գաղափարախոսությունը, որ ձգտում է հայության

հզորացման, համաշխարհայնական տեսլականով:

Այս տեսլականն ու նրանից բխող գաղափարա-

խոսությունն էր որ որպես խորքային միտք ուղղություն

տվեց ու դրսևորվեց Միության 89-րդ Ընդհանուր

ժողովին ու աշխատանքային հանդիպումներում ու դրանց

առընթեր 110-ամյակի տոնախմբությունների ու գեղար-

վեստական ու ընկերային միջոցառումների ընթացքում:

ԱՄՆ

Page 8: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

8

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Աշխարհի չորս անկյուններում ողջ տարվա

ընթացքում նշվելուց հետո ՀԲԸՄ 110-ամյակի

միջոցառումները եզրափակվեցին Հայաստանում:

Մեկ շաբաթ շարունակ Հայաստանն ականատես

եղավ Միության գործունեությանն ամենատարբեր

բնագավառներում: Հոբել յանին նվիրված միջո-

ցառումները տեղի ունեցան դեկտեմբերի 1-5-ը Երևանում:

Միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովր-

դական և համահայկական կազմակերպությունն է, որը

նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝

կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի

միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես

նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների

օժանդակության միջոցով տարիներ շարունակ ծանրա-

կշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեք-

ների և ավանդույթների պահպանման գործում՝ որդե-

գրելով բոլոր ժամանակների պահանջներին ու

կարիքներին համահունչ ծրագրեր:

1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր

կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաս-

տող հիմքերի ստեղծմանը: Իր պատմության ողջ ընթաց-

քում Միությունը հավատարիմ է մնացել նաև իր հիմ-

նադիրների տեսլականին՝ ներդրումներ կատարել հայ

ժողովրդի բարոյական և իմացական զարգացման

ասպարեզներում ու կենտրոնանալ բոլոր համայնք-

ներում կայուն զարգացման ծրագրերի վրա: Տես-

լական, որն այսօր նույնպես շարունակվում է՝ ի նպաստ

առավել պայծառ ապագայի կերտմանը:

Հոբել յանական միջոցառումների ծրագիրն ընդգր-

կում էր ՀԲԸՄ գործընկերների գնահատանքի օր, մա-

մուլի ասուլիս, «ՀԲԸՄ հարյուրամյա պատմություն» էլ.

գրքի շնորհանդես` Հայկական վիրտուալ համալսարանի

ներկայացմամբ, #Snapshot110 լուսանկարչական ցուցա-

հանդես, «ՀՈԳԻՍ» երաժշտական պարային ներկայացում

Օպերայի դահլիճում, «ՀԲԸՄ զրույցներ» վարչապետ Կարեն

Կարապետյանի հետ, Գալա ընթրիք–դրամահավաք,

«Օգնենք Արցախին» արշավ, բուժսարքավորումների

նվիրաբերում ՀՀ Պաշտպանության նախարարությանն ու

Սիրիահայերի բժշկական կենտրոնի պաշտոնական

բացում՝ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում։

ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 9: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

9

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Դեկտեմբերի 2-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում տեղի

ունեցավ ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված հայաստանյան

միջոցառումների շաբաթը ազդարարող մամուլի ասու-

լիս: Օրվա բանախոսներն էին ՀԲԸՄ նախագահ Պերճ

Սեդրակյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ

և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը,

ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ

Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր

նախագահ Դր. Երվանդ Զորյանը և ՀԲԸՄ Հայաստանի

գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը:

Ասուլիսն ամփոփեց Միության վերջին շրջանի

գործունեությունն ու վերահաստատեց հայրենիքին

զորավիգ լինելու ու Հայաստանակենտրոն առաքելութ-

յունը շարունակելու իր պատրաստակամությունը:

«Ուժեղ Հայաստանով է, որ կարող ենք հրապուրել մեր

երիտասարդներին գալ, մնալ ու շենացնել Հայաստանը»,

- նշեց Պերճ Սեդրակյանը: «ՀԲԸՄ-ն պատրաստ է կամուրջ

լինել Սփյուռքի ու հայրենիքի միջև` համահայկական

ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին»,-

ավելացրեց Վազգեն Յակուբյանը:

Մամլո ասուլիսի շրջանակներում ՀԲԸՄ Հայկական

վիրտուալ համալսարանը ներկայացրեց իր նոր ձեռք-

բերումը: ՀՎՀ-ի հերթական, թվով չորրորդ, էլեկտրո-

ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

նային գիրքն իր մեջ ամփոփում է Միության մեկ-

դարյա պատմությունը: 2007-ին Ֆրանսիայում տպագրված

ՀԲԸՄ մեկդարյա պատմության երկհատորյակը ՀՎՀ-ի

շնորհիվ հասանելի է արդեն էլեկտրոնային տարբերակով:

Ասուլիսին հաջորդեց նաև ևս մեկ իրադարձություն.

ամփոփվեցին մեկ ամիս առաջ ՀԲԸՄ Հայաստանի կող-

մից հայտարարաված #SNAPSHOT110 լուսանկարչական

ցուցահանդեսի արդյունքները: PicsArt-ի հետ համատեղ

կազմակերպված ֆոտոմրցույթն ամփոփեց ՀԲԸՄ սոցիա-

լական ազդեցության աշխարհագրությունը: PicsArt-ի

խմբագրական գործիքների միջոցով լուսանկարիչները

արտահայտեցին իրենց ստեղծարար միտքն ու ընդգծե-

ցին ՀԲԸՄ ներդրումը կրթության, մշակույթի, համայնքի

կառուցման, ազգային ժառանգության պահպանության

և այլ բնագավառներում: Ժյուրիի ընտրած լավագույն 20

լուսանկարները ցուցադրվեցին ՀԲԸՄ Հայաստանի

կենտրոնատեղիում:

3 լավագույններն արժանացան մրցանակների.

1-ին մրցանակ - Սանդրին Դեմիր (Ֆրանսիա)

2-րդ մրցանակ – Սարո Թաթիոս (Հայաստան)

3-րդ մրցանակ - Ռուզան Սականյան (Հայաստան)

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 10: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

10

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ՀԲԸՄ 110-ամյակի միջոցառումների շրջանակում,

դեկտեմբերի 4-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի

Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ գալա ընթրիք:

Իրենց բարձր ներկայությամբ միջոցառումը պատ-

վեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ.

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀԲԸՄ

նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ Պաշտպանության

նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ Արտաքին գործերի

նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ սփյուռքի

նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ կենտրոնական

վարչության անդամներ Վազգեն Յակուբյանը, Ռուբեն

Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և Երվանդ Զորյանը,

ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ

Յակուբյանը, ՀԲԸՄ անդամներ, բարեկամներ ու

համակիրներ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եպիսկոպո-

սաց դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ սիրիահայեր,

դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների

և միջազգային կառույցների ղեկավարներ, տարբեր

հասարակական, բարեսիրական գործընկեր կազմա-

կերպությունների ներկայացուցիչներ, այլ բար-

ձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր:

Գալա ընթրիքը ողջույնի խոսքով բացեց ՀԲԸՄ

Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ դահլիճ

ՀԲԸՄ 110- ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ

հրավիրելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին,

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀԲԸՄ

նախագահ Պերճ Սեդրակյանին: Շնորհավորական

ուղերձով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ

Սարգսյանը, իսկ 110-ամյակի առիթով ելույթ ունեցավ

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Գալա ընթրիքը առիթ էր ոչ միայն վերագնահատելու

ՀԲԸՄ-ի 110-ամյա հարուստ գործունեությունը, այլ նաև

շեշտելու Միության նոր տեսլականը, նախաձեռնու-

թյուններն ու հայաստանակենտրոն ռազմավարությունը:

Գալա ընթրիքի ընթացքում տեղի ունեցավ նաև

դրամահավաք, որով նվիրատուներն իրենց նյութական

աջակցությունը ցուցաբերեցին ՀԲԸՄ-ի ծրագրերին:

Երեկոն իրենց երաժշտական կատարումներով

գեղեցկացրին երգչուհի Սոնա Շիռոյանը և Սոնետ խումբը:

Ընթրիքի ընթացքում էկրանի վրա պարբերաբար

ցուցադրվում էին ՀԲԸՄ ինչպես անցյալի գործունեութ-

յան, այնպես էլ ներկա տարաբնույթ երիտասարդա-

կան, կրթական ու մարդասիրական ծրագրերի մասին

պատմող տեսանյութեր:

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 11: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

11

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երե-

կոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ»

սրահում մասնակցեց Հայկական բարեգործական

ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմա-

կերպված գալա ընթրիքին: ՀՀ Նախագահը հանդես եկավ

ելույթով և շնորհավորական խոսք հղեց ՀԲԸՄ անդամ-

ներին և միջոցառման բոլոր մասնակիցներին:

«Գործունեությունը սկսելով նախորդ դարի սկզբին՝

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր 150

տեղական կազմակերպություններով 110 տարի կատա-

րեց, և վստահ եմ՝ շարունակելու է կատարել անփո-

խարինելի գործունեություն: Եթե ես հիմա սկսեմ թվարկել

բոլոր այն ծրագրերը, իրականացված գործունեությունը,

ապա գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Անփոխարինելի բառը,

կարծում եմ, շատ ճիշտ բնութագիրն է այն գործունեության,

որ մի խումբ մարդիկ կարողացան իրականացնել ճիշտ

ժամանակին, գտնել այն ճիշտ ճանապարհը, որով մեծ

նպաստ բերեցին ինչպես հայապահպանությանը, այն-

պես էլ անկախ Հայաստանի, ընդհանրապես, հայ ժողո-

վրդի լինելիությանը:

Ի՞նչն է Բարեգործական ընդհանուր միության և մնա-

ցած բոլոր կառույցների տարբերությունը. իմ կարծիքով,

առաջին հերթին այս մարդիկ՝ լինեն կենտրոնական

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

վարչության ներկայացուցիչներ, թե պարզապես

անդամներ՝ բարեգործներ, երբեք որևէ ակնկալիք չեն

ունեցել և շարժվել են, առաջ են գնացել բարեգործության

շատ պարզ կանոններով` երբեք չեն ակնկալել, որ որևէ

մեկը պետք է իրենց երախտագիտություն հայտնի

բարեգործության համար և երբեք միտք չեն ունեցել իրենց

բարեգործությամբ հագուրդ տալու անձնական ինչ-ինչ

նկրտումների: Նրանք երբեք որևէ խնդիր, որևէ առիթ չեն

փնտրել սահմանափակելու մեզ համար կենսական

անհրաժեշտություն ունեցող իրենց գործունեությունը:

Երբեք որևէ խնդիր չեն ունեցել որևէ իշխանության հետ:

Սա չափազանց կարևոր հանգամանք է»,-իր խոսքում

նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայկական

բարեգործական ընդհանուր միությունն անշահախնդիր

բարեգործ է և հենց այդ մոտեցմամբ է իրականացնում

Հայաստանի և հայության զարգացման ծրագրերը:

Նախագահը մաղթեց ՀԲԸՄ-ին՝ նվիրատուների առա-

տություն և առատաձեռնություն, անդամների ստվա-

րություն: Հանրապետության Նախագահը ցանկություն

հայտնեց, որ Հայկական բարեգործական ընդհանուր

միությունը հավերժ պահանջված լինի և մշտապես

կարողանա կատարել իր առաքելությունը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 12: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

12

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Վսեմաշուք Նախագահ Սերժ Սարգսեան,

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս,

Յարգելի Ներկաներ,

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան

անունով Կ’ողջունեմ բոլորդ, մեր միութեան 110-րդ

տարեդարձին առիթով, որ այսօր մեծ ուրախութեամբ կը

նշենք նաեւ հայրենիքի մէջ:

Մեծապէս շնորհակալ ենք, որ ձեր ներկայութեամբ կը

պատուէք մեզ:

Ասկէ տասը տարիներ առաջ, այստեղ, հայրենիքի մէջ

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Նախագահ Սարգսյանը խոսեց նաև Հայկական բա-

րեգործական ընդհանուր միությունից ակնկալիքների

մասին, նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայկա-

կան բարեգործական ընդհանուր միությունը շատ ավելի

հայաստանակենտրոն դառնա, ինչից կշահեն և՛ Բարե-

գործական ընդհանուր միությունը, և՛ նրա բոլոր շահա-

ռուները: ՀՀ Նախագահը ցանկություն հայտնեց նաև,

որպեսզի Միությունն իր միջոցների մի հիմնական մասը

պահի կայուն ֆինանսական համակարգ ունեցող Հայաս-

տանում` դրանով ավելի շատ շահ ստանալով և այդպի-

սով ավելացնելով բարեգործության ծավալները: «Ցան-

կանում եմ, որպեսզի բոլորիս ձգտումները լինեն

համահունչ: Ցանկանում եմ, որ աշխատանքից ազատ

ժամերին մենք վիճենք զարգացման ճանապարհների

մասին: Ցանկանում եմ, որպեսզի բոլորս համարենք, որ

անկախ նրանից՝ մենք Նախագահ ենք, թե այլ պաշ-

տոնյա, մենք գործարար ենք, թե նվիրատու, բոլորս

համարենք, որ դա մեր ծառայությունն է, մեր

շնորհակալությունն ու երախտագիտությունն է մեր ժո-

ղովրդին, որ մեզ ծնել է»,- ասաց Նախագահ Սերժ

Սարգսյանը և մաղթեց Հայկական բարեգործական

ընդհանուր միությանը մեծ շուքով տոնել 200-ամյակը և

հետագա հոբել յանները:

էր, որ մենք կ’եզրափակէինք Միութեան մէկ դարու

ազգանուէր գործունէութեան եւ փայլուն իրագործումնե-

րուն նուիրուած մեր ձեռնարկներու շարքը:

Այսօր, դարձեալ համախմբուած ենք հայրենի հո-

ղին վրայ, անցնող տասը տարիներու իրագործում-

ներուն եւ ճակատագրական զարգացումներուն, ինչպէս

նաեւ մեր կարեւոր ու փայլուն ձեռքբերումներուն լոյսին

տակ, պարզելու մեր կողմնորոշումը եւ վերանորոգելու

մեր յանձնառութիւնը:

Մենք հպարտ ենք մեր միութեան անցեալին իրագոր-

ծած բազմաթիւ ազգային, կրթական, մշակութային եւ

մարդասիրական ծրագիրներով, որոնք իրենց խորունկ եւ

բարերար ազդեցութիւնը ունեցած են հայ ժողովուրդի

կեանքին մէջ, մեր կարողութիւններուն չափով, հասնելով

հայրենիքի մէջ թէ սփիւռքի տարածքին հայ ժողովուրդի

օրուան կարիքներուն եւ ձգտումներուն:

Այսօր սակայն, կը գտնուինք նոր հրամայականներու

դիմաց, որոնք տարբեր են իրենց բնոյթով եւ տարողութ-

եամբ: Անոնք մեզի կը թելադրեն նոր ուղղութիւններ եւ

համապատասխան գործելակերպեր:

Մեր նախորդ սերունդներու անկախ հայրենիքի երազը

իրականութիւն դարձած է այսօր: Անցնող ամիսներուն,

Հայաստան եւ Արցախ, փառաշուք տօնակատարութիւն-

ներով նշեցին իրենց անկախութեան 25-րդ տարեդարձները:

Անցնող 25 տարիներուն սակայն, ներքին, ընկերային,

տնտեսական եւ արտաքին քաղաքական եւ տարածա-

շրջանային բազմաթիւ արգելքներու պատճառով,

մասնաւորաբար Արցախի պաշտպանութեան եւ Հայաս-

տանի շրջափակումի եւ սահմանային ապահովութեան

պարտադրած պիւտճէական ծանր պարտաւորութիններուն

իբր արդիւնք, մեր երկիրը չհասաւ լիովին իրականացնելու

իր կարողութիւններու ամբողջական դրսեւորումը:

Սփիւռքը նոյնպէս դիմագրաւեց լուրջ տագնապներ:

Միջին Արեւելքի մէջ ծաւալած եւ շարունակուող զինեալ

հակամարտութիւններուն հետեւանքով, Իրաքի եւ

մասնաւորաբար Սուրիոյ մեր համայնքները, ենթարկ-

ւեցան մարդկային եւ նիւթական ծանր կորուստներու

եւ պարտադիր տեղահանութեանց, անհրաժեշտ դար-

ձնելով համազգային տարողութեամբ նիւթական եւ

կազմակերպչական արտակարգ միջոցառումներ:

Անկախ հայրենիքի առկայութիւնը եւ հայրենի իշխա-

նութեան ցուցաբերած եւ շարունակուող աջակցութիւնը,

Հայաստան ապաստանած բազմահազար սուրիահա-

յերուն համար յոյս եւ սփոփանք եղաւ, տագնապի ստեղ-

ծած դժնդակ պայմաններուն մէջ:

Սփիւռքը ընդհանրապէս, բախտորոշ կացութեան մը

մէջ կը գտնուի այսօր:

Գաղտնիք չէ, որ Միջին Արեւելեան մեր երբեմնի բար-

գաւաճ համայնքներու աստիճանական նօսրացումը եւ

ցրւումը կը շարունակուի:

Սակայն ինչ որ աւելի մտահոգիչ է, ներկայիս ընդհա-

նուր սփիւռքի կազմաւորուած եւ բարեկեցիկ համայնքնե-

րու դիմագրաւած լուրջ խնդիրն է, որ կը սպառնայ

տկարացնել զանոնք:

Ամերիկայի, Եւրոպայի եւ Ռուսիոյ մէջ, նոր սերունդի,

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 13: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

13

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ինչպէս նաեւ համայնքի յաջող տարրերու կարեւոր մէկ

տոկոսը, աստիճանաբար կը հեռանան իրենց ինքնութենէն:

Մեր ազգային, կուսակցական, եկեղեցական եւ այլ ներ-

կայ կառոյցները, չեն հրապուրեր զիրենք:

Այդ հեռացումին իբր հետեւանք, մենք կը կորսնցնենք

նաեւ նիւթական լայն կարելութիւններ, որոնք այլապէս

մաս պիտի կազմէին մեր ազգային ներուժին:

Սփիւռքի ներքին այս արտագաղթը, որ արգելք կը

հանդիսանայ համայնքներու վերանորոգումին եւ կենսու-

նակութեան, նոյնքան եւ աւելի մտահոգիչ է մեզի համար,

որքան ժողովուրդի հայրենիքէն արտագաղթը: Ներկայ

ընթացքով, սփիւռքը կը տկարանայ եւ հայրենիքը կրնայ

կորսնցնել իր ուժականութեան գլխաւոր մէկ կռուանը:

Դիմագրաւելու համար այս ընդհանրական մարտա-

հրաւէրը, կարեւոր է որ մենք ազգովին, հայրենի պետա-

կանութիւն, սփիւռք եւ եկեղեցի, միացնենք մեր ուժերը եւ

որդեգրենք համաշխարհայնական կլոպալ մտածելակերպ:

Անհրաժեշտ է նաեւ որդեգրել նոր գործելակերպեր եւ

նախաձեռնութիւններ, որոնք իրենց որակով եւ ուղղ-

ւածութեամբ, կրնան խանդավառել եւ ներգրաւել ըս-

փիւռքի բոլոր հատուածները, յատկապէս երիտասարդ

սերունդը, իրենց ինքնութեամբ հպարտ զգալու տուեալներ

ապահովելով անոնց: Բարգաւաճ եւ հզօր հայրենիքը

անկասկած կը հանդիսանայ այն խարիսխը, որ կրնայ

համախմբել, խանդավառել եւ հպարտութիւն ներշնչել:

Մենք կը շեշտենք նաեւ եկեղեցիին կարեւորութիւնը, ոչ

միայն անոր համար, որ դարերու ընթացքին Հայ Եկեղեցին

պահած է մեր ժողովուրդը, եւ եղած է մեր համայնական

ինքնութեան կորիզը, այլ որովհետեւ, ան իր աշխարհատա-

րած կառոյցներով մեր ազգի հետագայ առողջ եւ կենսունակ

գոյութեան համար, կարեւոր դեր ունի կատարելիք:

Եկեղեցին պէտք է շարունակէ երիտասարդ եւ

բարձրագոյն կրթութեամբ օժտուած հոգեւորականնե-

րու պատրաստաութեան իր աշխատանքը, մատակարա-

րելու համար երիտասարդ սերունդի հոգեւոր կարիք-

ները, կլոպալիզմի այս դարու պահանջներուն գոհացում

տուող առաջնորդութիւն ապահովելով անոնց:

Մենք համոզուած ենք, որ բարգաւաճ հայրենիք,

ներգրաւուած գործունեայ յաջող սփիւռք եւ Հայ Եկեղեցի,

էապէս իրարմէ կախեալ մէկ անքակտելի ամբողջութիւն

կը կազմեն:

Ուրախ ենք եւ Գոհունակութեամբ կը հետեւինք վերջե-

րըս Նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնութեամբ

կազմուած հայրենի նոր կառավարութեան գործունէութ-

եան, որ Վարչապէտ Կարէն Կարապետեանի գլխա-

ւորութեամբ, հաստատ քայլեր կ’առնէ, որոնք ուղղուած

են տնտեսութեան զարգացման, ընկերային, քաղա-

քացիական խնդիրներու լուծման, օրէնքի ուժեղացման եւ

մարդկային իրաւունքներու ամրապնդումին:

Այս իրականութիւններու լոյսին տակ, մեր Ընդհանուր

Միութիւնը կը վերաքննէ իր նախապատուութիւնները,

որոշելու համար, թէ ուր պէտք է կեդրոնացնէ իր ճիգերը,

որպէսզի կարենայ ստեղծել կլոպալ այն գործօն համա-

կարգը, որ ատակ է Համայնական Ազգի գաղափարին

շուրջ համախմբելու յատկապէս երիտասարդ սերունդը

եւ մեր կառոյցներէն հեռացած գործօն եւ յաջող զան-

գուածները: Ի վերջոյ յստակացնլով, թէ ինչպէս պիտի

գնահատէ իր դերի եւ գործունէութեան արդիւնաւորութ-

իւնը, ի շահ հայ ազգի բարգաւաճման:

Աւելի քան երբէք, մենք հաւատարիմ կը մնանք Հ.Բ.Ը.Մ.ի

քաջարի եւ տեսլապաշտ հիմնադիրներու իտէալներուն

եւ ձգտումներուն: Անոնք, ամենադժուար պայմաններու

տակ, յանձնառութեամբ ձեռնարկեցին ուժեղ հայրենիք

կերտելու աշխատանքին, հաստատ մնալով իրենց

հայրենակեդրոն ուղղուածութեան մէջ, նոյնիսկ երբ

Հայաստանը կը գտնուէր քաղաքական եւ իշխա-

նապետական ոչ նպաստաւոր պայմաններու տակ, շատ

անգամ հալածանքի երնթարկուելով Արեւմտեան աշ-

խարհի երկիրներու մէջ, Հայաստանի ի նպաստ իրենց

դիրքորոշումին պատճառով:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը,

այսօր վերստին կը կողմնորոշուի անոնց տեսլականով,

դիմագրաւելու համար առկայ խնդիրները, նախա-

պատուութիւն տալով Հայաստանի ընկերային տնտե-

սական զարգացման, կառչած մնալով համամարդ-

կային արժէքներու եւ շարունակելով ու ամրապնդելով

ազգային ինքնութեան պահպանումին սատարող իր

մշակութային եւ կրթական արդիւնաւոր նախաձեռ-

նութիւնները սփիւռքի մէջ:

Այս ձգտումները մեծ են եւ ծաւալուն, բայց անոնք կը

բխին մեր դէմ բարձրացող նոյնքան ծանրակշիռ

մարտահրավէրներէն: Մեր Միութիւնը, հիմնուած իր

պատմական փորձառութեան եւ իրագործումերուն վրայ,

կրկին անգամ կը ցուցաբերէ իր տոկունութիւնը եւ

ժամանակի պահանջներուն յարմարելու իր ճկունութիւնը:

Միաժամանակ, այն ինչ որ կը կատարուի մեր շուրջ,

հաղորդակցութեան եւ ճարտարարուեստի այս դարուն,

կարելիութիւն կ’ընծայէ մեր ազգին, բերելու իր յատկա-

նշական ներդրումը եւ ունենալու իր դրոշմը, ըմբռնելով եւ

գնահատելով այն չափազանց կարեւոր դիրքը, զոր որպէս

ազգ, մենք կը վայելենք այսօր, կլոպալիզմի ընձեռած

նպաստաւոր պայմաններուն մէջ:

Այդ հասկացողութեամբ է, որ առաջ կը շարժինք մենք:

Մենք կրնանք իրագործել այն, որուն ձեռնարկած ենք,

որովհետեւ կը հաւատանք մեր ազգի եւ հայրենիքի

յաւերժութեան, մեր կողքին ունինք մեր հայրենի

պետականութիւնը, մեր եկեղեցին, ի սփիւռս աշխարհի

մեր համայնքները եւ մասնաճիւղերը, մեր անդամները,

բարեկամները եւ մեր նուիրատուները:

Մենք լիովին յանձնառու ենք ամբողջական

նուիրումով կերտելու մեր Ընդհանուր Միութեան

բարեյաջող ապագան, հիմնուած մեր անցեալի

փորձառութեան վրայ, առաջնորդուած մեր տես-

լապաշտ հիմնադիրներու համաշխահայնական

կողմնորոշումներով:

Ես համոզուած եմ, որ միասնաբար, մենք պիտի

իրագործենք մեր պատմական յանձնառութիւնը ի շահ

մեր ազգի եւ հայրենիքի բարգաւաճումին:

Շնորհակալութիւն

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 14: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

14

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Դեկտեմբերի 3-ին, ՀԲԸՄ-ն իր 110-ամյակի

միջոցառումների շրջանակներում կազմակերպեց

հանդիպում-քննարկում ՀՀ վարչապետ Կարեն

Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ

սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Նախքան

հանդիպման մեկնարկը վարչապետն այցելեց ՀԲԸՄ Հա-

յաստանի կենտրոնատեղի և շրջայց կատարեց այնտեղ

տեղակայված ՀԲԸՄ Հայաստանի, «IDeA» հիմնադրամի,

«Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի

գրասենյակներում, ծանոթացավ նրանց գործունեությանը

և ծրագրերին, ողջունեց ստեղծագործ նախաձեռնութ-

յուններն ու մաղթեց հաջողություններ:

ՀՀ վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու

ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ

պատասխանատվությամբ» թեմայով ՀԲԸՄ զրույցը

նպատակ ուներ ստեղծել կառուցողական երկխո-

սության հարթակ, որպեսզի մենք՝ Հայաստանում,

Արցախում և սփյուռքում բնակվող հայերս, համընդհանուր

պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք

և գնահատենք մեր նպատակները:

ՀԲԸՄզրույցներ շարքի հերթական հանդիպումը

մեկնարկեց Կարեն Կարապետյանի ելույթով, այնուհետև

վարչապետը մոտ մեկ ժամ շարունակ պատասխանեց

քննարկմանը ներկա գտնվողների և սոցցանցերում

#AGBUtalk110 հեշթեգով հրապարակված հարցերին։

«Ինչպես է պատկերացնում վարչապետը Հայաս-

տանը քսան տարի անց» հարցին, Կարեն Կարապետյանը

պատասխանեց. «Անկախ, անվտանգ, արդար և

ինտելեկտուալ»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց

հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական,

իրավական, սոցիալական, գիտական, կրթական և

մշակութային, ինչպես նաև Հայաստան-սփյուռք

կապերին:

Զրույցը վարում էր հայտնի հեռուստամեկնաբան

Մարկ Գրիգորյանը։

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 15: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

15

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

«ՀՈԳԻՍ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ

«Ակնածանք ներշնչող հայ արվեստի վկայություն…»,

Պերճ Սեդրակյան,Հայկական Բարեգործական ընդհանուր միության նախագահ.

«Հոգիս» բազմաժանր երաժշտական ներկայացման

նյու-յորքյան առաջնախաղը տեղի էր ունեցել 2016թ. -ի

հոկտեմբերի 28-ին լեփ-լեցուն դահլիճում: Ավանդականի

և նորագույն տեխնոլոգիանաների համալրումներով

միախառնված «Հոգիս»-ը ներկայացվեց ՀԲԸՄ և Մայր

Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդյաց տան, ինչպես նաև

ՀԲԸՄ գործընկեր «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների

կենտրոնի սաների մատուցմամբ:

«Հոգիս»-ի երևանյան առաջնախաղը իրական

հավաքական ձգտում էր՝ միավորելու միջազգայյին

սահմանները: Ավելի քան 70 տաղանդավոր երիտա-

սարդներ միավորվեցին՝ կյանքի կոչելու այս անմո-

ռանալի ներկայացումը՝ համադրելով ավանդական

հայկական արվեստը ժամանակակից ակրոբա-

տիկայի շարժումների և տեխնոլոգիայի հետ:

Ֆրանսիահայ ռեժիսոր, պրոդյուսեր Պատրիկ

Մալաքյանի ղեկավարությամբ այս երաժշտական ներ-

կայացումը հանդիսատեսին ուղեկցեց մի էվոլ յուցիոն

ճամփորդության՝ ոգեշնչելով նրանց աշխարհասփյուռ

հայ երիտասարդ կատարողների հսկայական ներուժով:

Համադրելով երիտասարդ դասական պարողներին, ՀԲԸՄ

Նորքի հայորդյաց տան կրկեսային դպրոցի սաներին

և մեր գործընկեր «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիա-

ների կենտրոնի սաներին, «Հոգիս»-ը արտացոլում էր

Հայաստանում բնակվող մեր երիտասարդների բազ-

մակողմանի ձեռքբերումները, ինչպես նաև սփյուռքի

տաղանդաշատ մեր հայրենակիցների մասնակցութ-

յունը: Ներկայացմումը վկայում էր նաև նրանց համա-

խմբվածությունն ու և հայրենասիրությունը: Միասին

նրանք ներկայացնում էին մի մշակույթ և մի ազգ:

«Հոգիս»-ի պատմությունը խորհրդանշական է հայ

ժողովրդի համար, որը արտացոլվում էր երկու երի-

տասարդների սիրո պատմությամբ, ովքեր սիրահար-

վում են, բաժանվում հարկադրաբար, իսկ հետո հաղ-

թանակած վերամիավորվում են: Անվանի ֆրանսիահայ

պրոդյուսեր, «Հոգիս» ներկայացման գեղարվեստական

ղեկավար Պատրիկ Մալաքյանի մտահղացումը իրա-

կանություն դարձավ բեմականացման գծով տնօրեն

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 16: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

16

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Գրիգոր Խաչատրյանի և բալետմայստեր Արման

Ջուլհակյանի շնորհիվ, ովքեր ամիսներ շարունակ

աշխատեցին ներկայացման մասնակիցների հետ,

նախքան նրանց ելույթը: «Հոգիս»ը մտահղացվեց և

իրականացվեց Մարսեյլում, Նյու Յորքում ու Երևանում:

Ծրագրի պրոդյուսերներն էին Պատրիք Մալաքյանն ու

Անի Մանուկյանը:

««Հոգիս» ներկայացումը ակնածանք ներշնչող հայ

արվեստի, ինչպես նաև Հայաստանում և սփյուռքում

բնակվող մեր երիտասարդների մոտ ստեղծագործա-

կան ներուժի ոգեշնչման կարևորության վկայությունն

է: ՀԲԸՄ-ն հպարտանում է իր երիտասարդական

ծրագրերով և երախտապարտ է, որ հնարավորություն

ունի համագործակցելու այնպիսի կառույցների հետ,

ինչպիսիք են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը և «ԹՈՒՄՈ»

ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ իր գործու-

նեության ոլորտն էլ ավելի ընդլայնելու նպատակով:

Ներկայացման ընթացքում ցուցադրված զարմանալի

տաղանդը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ

հայ ժողովուրդն ապագայում ևս շարունակելու է

բարգավաճել մշակույթի և արվեստի բնագավառ-

ներում», ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

«Ահռելի աշխատանք է տարվել՝ համեմված գեղագիտական

ու հանդիսատեսի հանդեպ տածած անսահման հարգանքի

զգացումով: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Մելինե

Առաքել յանին, Գրիգոր Խաչատրյանին, Արման Ջուլհակյանին և

ծրագրում ընդրկված բոլոր մարդկանց այս հիանալի ներկայացման

համար: Այն արժե ներկայացնել աշխարհահռչակ բեմերում»,

ասաց «Արինա Արարատյան» պարի թատրոնի հիմնադիր

Արինա Արարատյանը:

«Ես ուղղակի հմայված էի բեմադրիչի՝ հնի և նորի, ազգայինի

և համամարդկայինի նուրբ համադրումով, որն այնքան քնքշորեն

և այնքան համոզիչ ձևով էր արված: Մարմնի և շարժման

ֆանտազիան, որտեղ մարմինն էր ճչում ձայնի փոխարեն, որտեղ

պատմությունը պատմվում էր շարժումների թելադրանքով, որտեղ

պատմությունը, ցավը, կարոտը, ողջ ընթացքը, ժամանա-

կագրությունը, տրված էր չքնաղ անցումներով: Որպես մարդ,

որպես հայ կին և մտավորական շատ մեծ հպարտություն ապ-

րեցի, որ մեր ժողովուրդը, մեր ազգային գենը նման նրբաճաշակ

և զուսպ, հասարակության ականջը չմաշեցնող, բայց միևնույն

ժամանակ նրանց սրտի դուռը բախող կենսապատումն է տվել

մեր ժողովրդի, որը պրակտիկորեն ընդգրկում էր այն ամենը, ինչ

արվել է 110 տարիների ընթացքում ՀԲԸՄ-ի կողմից», - ասաց

պատկերասրահի սեփականատեր, գրող պրոֆեսոր

Թամարա Հովհաննիսյանը :

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 17: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

17

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը դեկտեմ-բերի 5-ին այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցեցին վերակենդանաց-ման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվեցին նրանց բուժման ընթացքով: Այցի նպատակը «Օգնենք Արցախին» արշավի արդյունքների ամփոփումն ու տրամադրված բժշկական սարքավորում-ների փորձարկումն էր: Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ «Օգնենք Արցախին» արշավի շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվեց շարժական ռեանիմացիոն անվասայլակներով՝ հագեցած ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով: Համալրումը թույլ կտա նաև օդային տեղափոխման անհրաժեշտութ-յան դեպքում ավելի արագ և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին:

Ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին հատկացրել էր նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր:

Շնորհակալություն հայտնելով զինծառայողներին անձնվեր ծառայության համար՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը վստահեցրեց, որ թե՚ Հայաստանում, թե՚ սփյուռքում բանակը համայն հայության հպարտությունն է ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդի իր պարտքն է համարում աջակցել հայկական զինված ուժերին, կանգնել հայ զինվորի թիկունքին: ՀԲԸՄ նախագահը նաև

ընդգծեց, որ որպես յուրօրինակ կամուրջ մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ՀԲԸՄ-ի բարեգործական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորեց ՀԲԸՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:

Ապրիլ յան մարտական գործողություններից հետո ՀԲԸՄ-ի կատարված հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնա-կան վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ հավաքել էր ավելի քան 325.000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայկական զինված ուժերին աջակցելու նպատակով: ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին և ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: «Օգնենք Արցախին» նախաձեռնության կարևոր բաղադրիչն էր շտապ օգնության և բժշկական շարժական սարքա-վորումների ձեռք բերումը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 18: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

18

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

2016թ. -ի դեկտեմբերի 5-ին, ՀԲԸՄ Վահե Կարապետյան

կենտրոնում բացվեց «Քլոտիա Նազարեան» բժշկական

սպասարկման կենտրոնը: Այս նոր բուժսպասարկման

կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի

մասն է, որի շրջանակներում սիրիահայերը կստանան

անվճար բժշկական խորհրդատվություն: Կենտրոնում

կմատուցվեն գինեկոլոգիական, սրտաբանական,

ակնաբուժական և մանկաբուժական ծառայութուններ՝

համալրելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը:

Բժշկական կենտրոնի պաշտոնական բացմանը

ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի

նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության ան-

դամ Վազգեն Յակուբյանը, հասարակական կազմա-

կերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնա-

տար այլ անձինք և հյուրեր: Արարողության ընթացքում

թվով յոթ սիրիահայ բժիշկներ արժանացան ՀՀ սփյուռքի

նախարարության ու ՀԲԸՄ-ի կողմից շնորհակալագրերի

և հուշանվերների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի բժշկական ծա-

ռայությունների կենտրոնում կատարած կամավոր ու

արդյունավետ աշխատանքի համար: «Սիրիահայերի

հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօ-

րեն Լենա Հալաջյանը և Արուշ Եսայանը արժանացան

ՀԲԸՄ-ի կողմից տրված հուշանվերների՝ առ ի գնահա-

տանք միության կառույցներում իրենց երկարամյա ու

նվիրյալ գործունեության:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին

իսկ օրերից մեծ է եղել ՀԲԸՄ-ի ներդրումը սիրիահայերի

աջակցության գործում: Միությունն իր դռներն է բացել

բոլոր սիրիահայ ընտանիքների առջև՝ ցուցաբերելով

անհատական մոտեցում յուրաքանչյուրին: Պատերազմի

հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքների

կեցության խնդիրները հոգալու համար ՀՀ սփյուռքի

նախարարությունը ՀԲԸՄ-ի հետ համատեղ հիմնեցին

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող

կենտրոն» ՀԿ-ն, որն իր ստեղծման առաջին իսկ օրվանից

Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքներին

տրամադրել է մարդասիրական օգնություն՝

բժշկական, բնակարանային, ֆինանսական և կրթական

ծրագրերի շրջանակներում:

ՀՀ կառավարության և «Գալուստ Գյուլբենկյան

հիմնարկության հետ համատեղ ՀԲԸՄ-ն իրականացնում

է հայաստանյան բուհերում սովորող սիրիահայ ուսա-

նողների ուսման վարձավճարների փոխհատուցման

ծրագիր, որը մեկնարկել էր 2013 թ.: 2016-2017 ուսումնական

տարվա համար ՀԲԸՄ-ն ավելացրեց իր ներդրումն այս

ծրագրին՝ գումարը հասցնելով 180.000 ԱՄՆ դոլլարի: Այս

տարի Հայաստանում սովորող 437 սիրիահայ ուսանողներ

օգտվելու են ծրագրից: Այս ներդրումը հնարավորություն

է ընձեռում պատերազմի հետևանքով ծանր կացության

մեջ հայտնված և Հայաստան տեղափոխված սիրիա-

հայ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը

հայաստանյան բուհերում:

Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում

«Չերչյան ընտանիք» հիմնադրամի հետ համատեղ

ՀԲԸՄ-ն տրակտորներ, գյուղատնտեսական պարագաներ,

վառելիք և սերմեր է նվիրաբերել հողագործությամբ

զբաղվող սիրիահայ ընտանիքներին:

ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 19: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

19

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Նոյեմբերի 30-ին, ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված

միջոցառումների շրջանակում ՀԲԸՄ Երևանը կազմա-

կերպեց «Գործընկերների գնահատանքի օր»: Որպես

աշխարհում ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող

կազմակերպություն, որն իր ներկայությունն ունի ավելի քան

30 երկրների 70 քաղաքներում, ՀԲԸՄ-ի առաքելությունը

հիմնված է համագործակցութ-յան և միասնականության

վրա, ինչը շարունակում է ընդլայնել Միության շրջանակները։

ՀԲԸՄ-ն կապող օղակ է հանդիսանում ոչ միայն մեծ

կազմակերպությունների հետ համագործակցության

ու համազգային ծրագրերի իրականացման, այլ նաև

անհատներին աջակցելու միջոցով։

«Գործընկերների գնահատանքի օր»ը արժևորում էր

համագործակցությունն ու հրավիրում հայաստանյան

հին ու նոր գործընկերներին միասին վայելելու հայկական

ջազի երաժշտական երեկոն Վահագն Հայրապետյանի

և Արմեն Հյուսնունցի հետ։ Երեկոյին ներկա էին կրթութ-

յան, մշակույթի, քաղաքացիական հասարակության զար-

գացման, մարդասիրական օգնության, լրատվամիջոց-

ների և այլ ոլորտների ներկայացուցիչ մեր գործընկերները,

ինչպիսիք են Լույս հիմնադրամը, ԹՈՒՄՈ ստեղծարար

տեխնոլոգիաների կենտրոնը, Հայաստանի ֆրանսիական

համալսարանը, Deem Communications-ը, Սփյուռքի

նախարարությունը, Fruitful Armenia-ն, Մայր Աթոռ Սուրբ

Էջմիածնի Հայորդյաց տները և այլն։ Ներկա էին նաև

Impact Hub-ի և IDeA հիմնադրամի ներկայացուցիչները։

Ներկաներն ուրախությամբ վայելում էին մտերմիկ և հաճելի

մթնոլորտը, անկաշկանդ զրուցում և լսում երաժշտություն

ՀԲԸՄ գործընկերների գնահատանքի օրվա առթիվ հատուկ

ձևավորված դահլիճում։ Լուսանկարչական տաղավարի

մոտ նշմարվող զվարճալի դիմակներով մարդիկ վառ

օրինակն էին բարեկամության վերածված երկարատև

գործընկերության։

Երկուշաբթի, 7 Դեկտեմբեր 2016-ին Հայաստանում

Եվրոպական միության պատվիրակությունը և ՀԲԸՄ-ն

ստորագրեցին 2 մլն. եվրո դրամաշնորհի տրամադրման

պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում

քաղաքացիական հասարակության ձևավորմանն

աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։

Հայաստանում քաղաքացիական հասարակության

հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն

ակտիվորեն որդեգրում է նոր ռազմավարական ուղղություն,

և սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ

առաջին քայլերը։

«Քաղաքացիական հասարակության աջակցություն»

ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ

գործընկերությամբ։ Ծրագիրը միտված է տեղական

քաղաքացիական հասարակության կազմակերպութ-

յունների կարողությունների զարգացմանը, ինչպես

նաև դրանց համագործակցային հնարավորությունների

ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն

է դարձվելու սփյուռքի և տեղական ՔՀԿ-ների փորձա-

գետների միջև կապերի ստեղծմանը, գիտելիքների և

փորձի փոխանակմանը, ապահովելով Հայաստանի

քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում

սփյուռքի ավելի մեծ ներգրավումը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՕՐ

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 20: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

20

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ՀԲԸՄ 110 ամյակի եզրափակիչ հանդիսությունները

Երևանում, խորհրդանշական ավարտ ունեցան:

Չորեքշաբթի, դեկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի կեն-

տրոնատեղի այցելեցին Ցեղասպանության թանգարան-

ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու Փյունիկ հիմ-

նադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ,

բարերար Գաբրիել Չեմբերջյանը, որոնք ՀԲԸՄ Հայաստանի

նախագահ Վազգեն Յագուբյանին հանձնեցին երկու

պատմական արժեքավոր փաստաթղթեր:

Առաջին փաստաթուղթը, 22 մայիս 1906 թվակիր,

ՀԲԸՄ Հիմնադիր նախագահ Պողոս Նուբար Փաշայի

ստորագրությունը կրող բնօրինակ նամակն է ուղղված բոլոր

ազգակիցներին, որում կոչ է անում Միության մասնաճյուղեր

հիմնելու իրենց բնակած երկրներում: Երկրորդը, ՀԲԸ

Միության հայտնի «Հրաւէր Առ Համօրէն Հայս» վերնագրով

պատմական նշանակության փաստաթղթի տպագիր

օրինակն է՝ դրոշմված ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի կնիքով:

Այս փաստաթուղթն առաջին անգամ հրապարակվել է

1906թ. մայիսի 1-ին, որտեղ հրապարակավ հայտարարվում

էր նորաստեղծ Միության հիմնադրման, գործունեության

ու նպատակների մասին:

Միության համար թանկագին այս փաստաթղթերը

հայտնաբերել է Հայկ Դեմոյանը, ով Գաբրիել Չեմբերջյանի

աջակցությամբ ձեռք բերելով դրանք, միասին որոշել են

նվիրել ՀԲԸՄ-ին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու

հայրենակիցներին 110-ամյակի առթիվ այս գեղեցիկ

նվերի համար: Փաստաթղթերը խնամքով կպահվեն մեր

հարուստ արխիվի պահոցներում:

ՀԲԸՄ ԱՐԽԻՎԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆ

Page 21: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

21

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

Շաբաթ, դեկտեմբերի 17-ին, ՀԲԸ Միության շրջանակն

ու ամբողջ հալեպահայությունը հանդիսավորապես

նշեցին կազմակերպության 110-ամյակը, ինչպես նաև

միության երիտասարդական կառույցի՝ Հայ երիտասար-

դաց ընկերակցության ՀԵԸ-ի 85-ամյակը։

Միության «Գէորգ Նազարեան» հանդիսասրահը լցված

էր բազմությամբ: Միջոցառումը կրում էր «Հավերժ բարիք»

խորագիրը։ Ավելի քան մեկուկես ժամ ամբողջ սրահն

ապրեց տպավորիչ ու գեղեցիկ պահեր: Բեմում էին մեծ թվով

դերակատարներ: Հալեպահայ վաստակավոր բեմադրիչ

ու թատերագիր Մանվել Քեշիշյանի մտահղացմամբ իրա-

կանացված թատերական ներկայացումն անմոռանալի

պահեր պարգևեց ներկաներին։

ՀԲԸ Միության վարչական մարմիններն ու միավորները,

ինչպես նաև ՀԵԸ-ի արի-արենուշներն իրականացրեցին

գեղեցիկ մի տոնահանդես: Ելույթ ունեցան միության

ջութակահարների 20 հոգանոց կամերային նվագախումբը՝

Սարգիս Իսկենյանի ղեկավարությամբ, որից հետո

թատերական կարճ պատկերների միջոցով հաջորդաբար

ներկայացվեցին նախ ՀԲԸՄ-ի հիմնադիր ժողովը, միութ-

յան ծավալած որբահավաք գործունեությունը, հասնելով

մինչև կրթական առաքելությունը։ Այս բաժնի գլխավոր

դերակատարներն էի «Ադամեան» թատերախմբից Սմբատ

Երեցյանը, Ներսես Տաղլ յանը, Հուրի Բասմաջյանն ու

Արմեն Ստամպուլ յանը։

Այնուհետև ներկայացվեցին Բարեգործականի անցյալի

մասին պատմական հակիրճ ծանոթություններ, որոնց

հաջորդեցին երգչախմբային ու պարային ելույթներն

ու բանաստեղծությունների արտասանումը։ Ավարտին,

եզրափակիչ ելույթներ ունեցան ՀԲԸՄ-ի Սիրիայի Շրջա-

նակային հանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանն

ու Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանը։

Ընթերցվեցին նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի

շնորհավորական ուղերձն ու ՀԲԸՄ Հայաստանի նախագահ

Վազգեն Յակուբյանի ողջույնի ուղերձը:

ՀԱԼԵՊՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ 110 ԱՄՅԱԿԸ

ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

ՍՓՅՈՒՌՔ

Page 22: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

22

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ՀԲԸՄ 110 ԵՎ ՀԵԸ 85 ԱՄՅԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Լիբանանահայությունը 2016-ի հոկտեմբերի 16-ին

Բեյրութի Էմիլ Լահուդի անվան համագումարների

պալատում հանդիսավորապես նշեց ՀԲԸՄ 110 եւ ՀԵԸ 85

ամյակները: Նախքան գլխավոր հանդիսությունը, ՀԲԸՄ-

ՀԵԸ-ի սկաուտական շարժման խմբերը, ՀԵԸ-ի «Արին»

պարախումբն ու ՀԵԸ-ի մարզիկները, ՀԵԸ-ի փողային

նվագախմբի գլխավորությամբ ՀԲԸՄ-ի Դեմիրճյան

կենտրոնից տողանցեցին դեպի էմիլ Լահուդի համալիրը:

Տողանցքին միաժամանակ մասնակցեցին հարյուրավոր

միութենականներ:

Սրահի մուտքին ներկաները միութենական արխի-

վային նկարների միջոցով ծանոթանում էին տարբեր

բնագավառներում ՀԲԸՄ-ՀԵԸ-ի 85-ամյա գործունե-

ությանը: Հանդիսությանը ներկա էին ՀԲԸՄ-ի նախագահ

Պերճ Սեդրակյանը, Լիբանանում Հայաստանի դես-

պան Սամվել Մկրտչյանը, Լիբանանի թեմի առաջնորդ

Շահէ եպս. Փանոսյանը, էներգետիկայի և ջրային ռե-

սուրսների նախարար Արթուր Նազարյանը, ինչպես նաև

այլ նախարարներ, պատգամավորներ, լիբանանյան

քաղաքական կուսակցությունների ու բարեսիրական,

մարզական, մշակութային ու երիտասարդական

կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիսության ընթացքում պաստառի վրա ցուցա-

դրվեց ՀԲԸՄ- ՀԵԸ-ի ծնունդն ու գործունեությունը ներ-

կայացնող ֆիլմ՝ մարզական, մշակութային, երիտա-

սարդական, սկաուտական նվաճումները, փառատոնները,

հասնելով մեր օրերը: ՀԵԸ-ի Կենտրոնական վարչության

ատենապետ Վիգեն Չերչյանը (հայերեն և արաբերեն)

փոխանցեց միության խոսքը: Իր ելույթի ավարտին,

ՀԵԸ-ի ատենապետը երախտագիտության խոսք ուղղեց

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանին ու ՀԲԸՄ

Կենտրոնական վարչության անդամներին, ՀԲԸՄ-ի

Լիբանանի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ

Ժերար Թյուֆենկճյանին ու անդամներին, ինչպես նաև

ՀԲԸՄ-ՀԵԸ-ի բոլոր կառույցներին ու անդամներին:

Հանդիսության ելույթ ունեցավ Հայաստանից ժամանած

Խաչատուրյան Տրիոն:

ՀԵԸ-ի Կենտրոնական վարչության անդամ Հակոբ

Ջղըլ յանն (արաբերեն) իր խոսքը հատկապէս ՀԲԸՄ-ՀԵԸ-ի

երիտասարդության ուղղելով, մաղթեց հավատքով ու

եռանդով շարունակել ՀԲԸՄ-ՀԵԸ-ի աշխատանքները,

երիտասարդական նոր ավ յուն եւ որակ տալով

փառապանծ միությանը:

ՀԲԸՄ 110 և ՀԵԸ 85 ամյակների հոբել յանական

հանդիսության վարագույրը իջավ ՀԵԸ-ի «Արին»

պարախմբի ելույթով:

ՍՓՅՈՒՌՔ

Page 23: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

23

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

2016 թ. հոկտեմբերի 15-ին, ՀԲԸՄ Ֆրանսիայի

Կատարողական արվեստների բաժինը Փարիզի Կորտո

սրահում կազմակերպեց համերգ՝ նվիրված Հայաստանի

Հանրապեության 25 և ՀԲԸ Միության հիմնադրման

110-ամյակին։ «Արվեստագետներն արվեստագետների

համար» խորագրով համերգը համախմբեց ինը

երաժիշտների Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից,

Պորտուգալիայից և Շվեյցարիայից՝ ի նշանավորումն

երկու պատմական իրադարձությունների։

Միջոցառմանը ներկա էին հայ և ֆրանսիացի

նշանավոր անձիք, այդ թվում Փարիզում Հայաստանի

դեսպանատան խորհրդական Լևոն Ամիրջանյանը,

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը,

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի տեղակալ Հասմիկ

Մելիքսեթյանը, Իսի-լե-Մուլինոյի Հայ Ավետարանական

եկեղեցու քահանա Ջոել Միքայել յանը և ՀԲԸՄ Նյու Յորքի

կենտրոնական գրասենյակի Կատարողական ար-

վեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը

Համերգը նաև հնարավորություն ընձեռեց հանձնելու

դրամական և հատուկ պարգևներ 2016 թ. Սայաթ Նովա

միջազգային երաժշտական մրցույթի հաղթողներին։

Առաջին տեղի դափնեկիրը դարձավ Ծովինար Մկրտչյանը

(Լիբանան-Ֆրանսիա), ով նաև արժանացավ Հայաստանի

Ֆիլհարմոնիկ նվագախմբի Հատուկ մրցանակին։

Ալեքսանդրա Իրադյանը (Հայաստան-Գերմանիա)

զբաղեցրեց երկրորդ տեղը և ստացավ Կարնեգի սրահի

Հատուկ մրցանակը, իսկ Ջոշուա Մարքեզը (Ֆիլիպիններ-

ԱՄՆ) զբաղեցրեց երրորդ տեղը։

Ընտրող հանձնախումբը, կազմված միջազգային

ճանաչում ունեցող երաժիշտներից ու կոմպոզիտորներից,

ինչպիսիք են Վահան Մարտիրոսյանը և Վաչե Շառաֆյանը

Հայաստանից, Ժան Լուի Ագոբեն, Բրունո Մանտովանին և Պոլ

Մեֆանոն Ֆրանսիայից, և Ալֆոնսո Մոլինան Մեքսիակայից

հատուկ հիշատակեցին Դոհի Մունին (Հարավային Կորեա-

Գերմանիա) մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթի

բոլոր մասնակիցները պետք է ստեղծեին ութից-տասը

րոպե տևողությամբ ստեղծագործություն շվիի, լարային

քառյակի և տենորի համար՝ Գրիգոր Նարեկացու բառերով։

Հաղթող երեք ստեղծագործությունները կտպագրվեն

Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։

Երեկոյի ընթացքում իրենց խոսքով հանդես եկան

ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ

Նադիա Գործունյանը և ՀԲԸՄ Ֆրանսիայի Կատա-

րողական արվեստների բաժնի տնօրեն Քրիստիան

Էրբսլո-Փափազյանը, ովքեր շեշտեցին ՀԲԸՄ նվիրումն

արվեստին և հայկական մշակույթի պահպանման ու

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԵՎ ՀԲԸՄ 110 ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ՓԱՐԻԶՈՒՄ

ՍՓՅՈՒՌՔ

Page 24: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

24

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

տարածման գործին։ «Մեր ամենամեծ ուժը մեր մշակույթն է։

Ահա թե ինչու Կատարողական արվեստների բաժինը կարևոր է

Ֆրանսիայում և աշխարհում հայ համայնքի, մասնավորապես

հայ երաժիշտների միջև փորձի փոխանակման խրախուսման

համար։ Շատ հուզիչ է տեսնել, թե ինչպես է համայնքը վերածվում

քույրերի և եղբայրների աշխարհի ամենագեղեցիկ բանն անելու՝

միասին երաժշտություն նվագելու համար»,- ասաց համերգի

գեղարվեստական տնօրեններից Վարդուհի Երիցյանը։

Համերգի ժամանակ հնչեցին հայ և համաշխարհային

կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպի-

սիք են Բաբաջանյանը, Բրամսը, Դվորակը, Կոմիտասը

և Շումանը։ Համերգին մասնակցեց նաև Տիգրան

Համասյանը, ով կատարեց իր սպասվող ալբոմից մի նոր

ստեղծագործություն։ Համերգին հաջորդեց կոկտեյլի

երեկոն՝ կազմակերպված Մեզոն Պետրոսյանի կողմից

արվեստագետների և հովանավորների համար, որոնց

թվում էին Cabinet NAC իրավաբանական ընկերությունն

ու Menesys էլեկտրոնիկայի ընկերությունը։

ՀԲԸՄ ԿԱՀԻՐԵԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՆՇԵՑ ՄԻՈՒԹՅԱՆ 110-ԱՄՅԱԿԸ

2016 թվականի դեկտեմբերի 11-ին Հելիոպոլիսի

գրադարանում ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղը նշեց 1906

թվականին Կահիրեում հիմնված Միության հոբել յանը։

Տոնակատարությունն անցկացվեց Հայ Առաքելական

Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր

Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ կաթողիկե

առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր Ագուստինոս

Քուսանի և Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն

Մելքոնյանի հովանու ներքո, ներկայությամբ համայնքի

բարձրաստիճան անդամների և տարբեր մշակութային,

մարզական և բարեսիրական կազմակերպությունների

ներկայացուցիչների, նշանավորելով նրանց բարձր

գնահատվող աջակցությունը ՀԲԸՄ-ին։

Եգիպտոսի և Հայաստանի ազգային հիմներից և

ՀԲԸՄ քայլերգից հետո, երեկույթի մեկնարկն ազդարարեց

տիկին Լալա Նիկոլ յանը ողջույնի խոսքով, ով խնդրեց

ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք

մատուցել Ղպտի եկեղեցու ռմբակոծության հետևանքով

զոհվածների հիշատակին։

Այնուհետև խոսքը փոխանցվեց ՀԲԸՄ Կահիրեի ատե-

նապետ Վիգեն Ջիզմեջյանին, ով իր ելույթի ընթացքում

ներկայացրեց Միության գաղափարախոսությունը և

գործունեության շրջանակները աշխարհում և մասնա-

վորապես Կահիրեում։

Դոկտոր Ջիզմեջյանի ելույթից հետո ՀԲԸՄ Եգիպտոսի

Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Օնիկ

Պլըքտանյանն ընթերցեց ՀԲԸՄ նախագահ Պերճ

Սեդրակյանի ուղերձն ուղղված ՀԲԸՄ Կահիրեի մասնա-

ճյուղին՝ Միության 110-ամյակի առթիվ։

Հաջորդիվ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ նը-

վիրված Միության հիմնադիրներին, ստեղծմանը և

պատմությանը, ինչպես նաև 110-ամյա գործունեությանը

սփյուռքում, Հայաստանում և Արցախում։

Վկայականներ շնորհվեցին 20 տարի շարունակ

ՀԲԸՄ Կահիրեի անդամ եղած անձանց։ Այս արարողութ-

յունը տեղի է ունենում յուրաքանչյուր մեծ տոնակա-

տարության ժամանակ։

ՀԲԸՄ 16 անդամներ՝ Սաթենիկ Աբգարյանը, Լևոն

Ավագյանը, Արտո և Սարո Պլըքտանյանները, Լևոն Տեր

Հակոբյանը, Հրայր Տրդատյանը, Սյուզան Համամջյանը,

Հրազդան Կալենյանը, Հրանտ Քեշիշյանը, Արփի Խաչերյան-

Հաբաշը, Շահեն Մազլումյանը, Վիկտորյա Մազլումյանը,

Անի Թաշջյանը, Արի և Սարո Երզնկացյանները և Սիրանույշ

Երզնկացյանը պարգևատրվեցին։

Պարգևատրման արարողությանը հաջորդեցին ՀԲԸՄ

Կահիրեի «Ծիածան» երեխաների երգչախմբի 5 ուրախ

կատարումները՝ ղեկավարությամբ Միհրան Ղազել յանի,

գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Ղազելյան, օգնությամբ

Սյուզան Կարկուրի, ով ղեկավարեց երեխաների պարը։

Երգչախմբի ելույթից հետո տիկին Լալա Նիկոլ յանը

հրավիրեց Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն

Մելքոնյանին՝ Միհրան և տիկին Գոհար Ղազել յաններին

պարգևատրելու Սփյուռքի նախարարության վկայագրով,

«Հայկական ինքնության պահպանությունը մշակութային

համույթներում» մրցույթում ՀԲԸՄ «Ծիածան» երգչախմբի

գրաված 3-րդ տեղի համար։

ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված տոնակատարությունը

եզրափակեց ջութակահար Գիորգի Հարությունյանի և նրա

գործընկերների քառյակը, որը երեկոն ավարտեց Մոցարտի

և Կոմիտասի դասական կատարումներով:

ՍՓՅՈՒՌՔ

Page 25: ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր

25

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ

ՀԲԸՄ-ն ստեղծվել է 1906թ. և աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է

Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն պահպանում և տարածում է հայ ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով՝

իր աջակցությունը բերելով տարեկան 500,000 հայերի ողջ աշխարհում:

NEW YORK 55 East 59th St. New York, NY 10022-1112 Phone: (212) 319 6383 [email protected]

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՅՔԵՐ ԵՎ ՀՂՈՒՄՆԵՐԲոլոր նորությունները, նկարներն ու տեսանյութերը ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի մասին

/agbu.org/AGBUyerevan/ypyerevan/AGBUScoutYerevan/AGBUYSIP/AGBUDiscoverArmenia/ArmenianVirtualCollege

ԵՐԵՎԱՆՄելիք-Ադամյան 2/2

Երևան 0010, ՀայաստանՀեռ: (374 60) 72-22-22

[email protected]

Տեղեկացնում ենք, որ նյութերի ամբողջական արտատպումներ կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը ՀԲԸՄ Հայաստանի Լրատուին պարտադիր է: Բոլոր իրավունքները պահպանված են:

agbu.orgagbu.amagbu.org/armenia/scouts/agbu-internship.orgdiscoverarmenia.orgavc-agbu.org

/AGBUvideo

/agbuyerevan

/AGBUarmenia