ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ...

30
«Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ», հ. VII, Երևան, 2011, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (հանձնված է տպագրության որոշ կրճատումներով) ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Լուսինե Սահակյան բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի օսմանագիտական բաժնի ղեկավար Ուղևորություն Թուրքիայի Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների բնակավայրեր 2010թ. հուլիսին մի փոքր խմբով 1 այցելեցինք Թուրքիայի Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների բնակավայրերը։ Կարճ ժամանակամիջոցում հնարավո- րություն ունեցանք որոշակի դաշտային աշխատանք կատարել Արդվինի նահանգի Խոփայի (Հոփա) գավառի Քեմալփաշայի (նախկին Մաքրիյալ) ենթաշրջանի համշեն- ցիների միջավայրում։ Նրանց նախնիները բռնի մահմեդականացվել են դեռևս 18-րդ դարում 2 և հետագայում հաստատվել այս վայրերում։ Այցելեցինք նաև Բիլբիլան 1 Մեր խմբի կազմում էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, բանասեր Քեյթի Գունդակչյանը, «Լուսակն» հրատարակչության տնօրեն, բանասեր Ռուզան Սահակյանը և ուրիշներ։ Խոփայում մեզ միացան Ստամբուլի «Ակօս» շաբաթա- թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգյանը և նրա տիկինը։ Խորին շնորհակալություն ենք հայտնում ուղևորության ընթացքում մեզ աջակցող և Բիլբիլանում ու Քեմալփաշայում հյուրընկալող մեր համշենցի բարեկամներին և նրանց ազգականներին՝ Ստամբուլի «Վով ա» երաժշտախմբի ղեկավար, երգիչ Հիքմեթ Աքչիչեքին, գրող Մահիր Օզքանին, ինչպես նաև Չամլըհեմշին և Համշեն գավառներում մեզ հյուրընկալող ստամբուլցի լրագրող ու գրող Ադնան Գենչին և Անկարայում բնակվող լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլին։ 2 Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 397։ Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ» ամսագիր, Վաղարշապատ, 1895, թիվ 7, էջ 239- 243, թիվ 8, էջ 295-297։ Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 174-175։ Լ. Խաչիկյան, Էջեր համշինահայ պատմությունից, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, թիվ 2, էջ 136-139։ Ս. Վարդանյան, Կարևոր սկզբնաղբյուր մահմեդականացված հայերի մասին, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 2004, թիվ 3, էջ 159-170։ Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդա- կանացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտու- թյուններ, հ. IV, Երևան, 2006, էջ 207-228։ Ա. Մելքոնեան, Համշէն, պատմաաշխարհագրական ակնարկ 1

Upload: cyber-aratta

Post on 28-Jul-2015

1.035 views

Category:

Documents


14 download

DESCRIPTION

ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ, Լուսինե Սահակյան

TRANSCRIPT

Page 1: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ», հ. VII, Երևան, 2011, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

(հանձնված է տպագրության որոշ կրճատումներով)

ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ

ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Լուսինե Սահակյան բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ,

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի օսմանագիտական բաժնի ղեկավար

Ուղևորություն Թուրքիայի Արդվինի և Ռիզեի նահանգների

համշենցիների բնակավայրեր

2010թ. հուլիսին մի փոքր խմբով1 այցելեցինք Թուրքիայի Արդվինի և Ռիզեի

նահանգների համշենցիների բնակավայրերը։ Կարճ ժամանակամիջոցում հնարավո-

րություն ունեցանք որոշակի դաշտային աշխատանք կատարել Արդվինի նահանգի

Խոփայի (Հոփա) գավառի Քեմալփաշայի (նախկին Մաքրիյալ) ենթաշրջանի համշեն-

ցիների միջավայրում։ Նրանց նախնիները բռնի մահմեդականացվել են դեռևս 18-րդ

դարում2 և հետագայում հաստատվել այս վայրերում։ Այցելեցինք նաև Բիլբիլան

1 Մեր խմբի կազմում էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, բանասեր Քեյթի Գունդակչյանը, «Լուսակն» հրատարակչության տնօրեն, բանասեր Ռուզան Սահակյանը և ուրիշներ։ Խոփայում մեզ միացան Ստամբուլի «Ակօս» շաբաթա-թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգյանը և նրա տիկինը։

Խորին շնորհակալություն ենք հայտնում ուղևորության ընթացքում մեզ աջակցող և Բիլբիլանում ու Քեմալփաշայում հյուրընկալող մեր համշենցի բարեկամներին և նրանց ազգականներին՝ Ստամբուլի «Վով ա» երաժշտախմբի ղեկավար, երգիչ Հիքմեթ Աքչիչեքին, գրող Մահիր Օզքանին, ինչպես նաև Չամլըհեմշին և Համշեն գավառներում մեզ հյուրընկալող ստամբուլցի լրագրող ու գրող Ադնան Գենչին և Անկարայում բնակվող լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլին։ 2 Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 397։ Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ» ամսագիր, Վաղարշապատ, 1895, թիվ 7, էջ 239-243, թիվ 8, էջ 295-297։ Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 174-175։ Լ. Խաչիկյան, Էջեր համշինահայ պատմությունից, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, թիվ 2, էջ 136-139։ Ս. Վարդանյան, Կարևոր սկզբնաղբյուր մահմեդականացված հայերի մասին, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 2004, թիվ 3, էջ 159-170։ Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդա-կանացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտու-թյուններ, հ. IV, Երևան, 2006, էջ 207-228։ Ա. Մելքոնեան, Համշէն, պատմաաշխարհագրական ակնարկ

1

Page 2: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

կոչվող նրանց ամառային արոտավայրը` յայլան, որը գտնվում էր Արդահանի

գավառում։ Ճանապարհին՝ Բաղդաշան քրդաբնակ գյուղի մոտ, մեր առջև խոյացավ

մի ազդեցիկ, կիսականգուն բերդ, որը տեղացիներն անվանում էին Բագրատունի

քալեսի (Բագրատունու բերդ)։ Շարունակելով մեր ճանապարհը՝ հասանք գրեթե

ամպամերձ լեռների գրկում գտնվող Բիլբիլանի արոտավայրը։ Այստեղ սպասվում էր

չափազանց հետաքրքիր հանդիպում։ Խոփայի գավառի տարբեր գյուղերից եկած

տարեցները հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքով երգեցին դարերի

խորքից մեր օրերը հասած ինքնատիպ մեղեդիներով խաղիկներ, ինչպես նաև պատ-

մեցին հեքիաթներ ու զրույցներ3։ Այնուհետև Արդահանից գնացինք Արտանուջի գա-

վառ, ճանապարհին կանգ առանք հայտնի Ջեհեննեմ դերեսի (Cehennem Deresi) -

Դժոխքի ձոր կիրճում, որտեղ ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր են

կոտորվել։ Հասնելով Արտանուջ՝ բարձր բլրի վրա տեսանք նշանավոր բերդը։ Եղանք

նահանգի կենտրոն Արդվին քաղաքում, ապա Քեմալփաշայի շրջանում, ուր երեք օր

հյուրընկալվեցինք Ստամբուլի «Վով ա» երաժշտախմբի ղեկավար, համշենցիների մի

շարք երգեր գրառող ու կատարող Հիքմեթ Աքչիչեքի և նրա ազգականների տանը, ուր

վայելեցինք Համշենի բարբառով խոսքն ու խաղիկ-ները։

Եղանք նաև Ռիզեի4 նահանգի Չամլըհեմշին (Ներքին Վիժե) և Արտաշեն5 գա-

վառների համշենցիների բնակավայրերում, հյուրընկալվեցինք Համշեն գավառի

Զուղա/Զուգա (այժմ՝ Չամլըթեփե) գյուղում` ստամբուլցի գրող և լրագրող Ադնան

Գենչի ազգականների տանը։ Նշենք, որ Ռիզեի վարչական միավորներից են նաև

Չայելիի (հին անունը՝ Մափավրի), Ֆընդըքլըի (հին անունը՝ Վիչե>Վիժե), Իքիզդերեի

(16-20-րդ դարեր), Համշէն եւ համշէնահայութիւն (գիտաժողովի նիւթեր), Երեւան, Պէյրութ, 2007, էջ 26-33։ 3 Բիլբիլան ամառային արոտավայրում և Խոփայի գավառում Սերգեյ Վարդանյանի հավաքած բանահյուսական նյութերը տե՛ս Ս. Վարդանյան, Բանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, «Ձայն համշենական» ամսաթերթ, Երևան, 2011, թիվ 1-2։ 4 Այսօր Ռիզեի նահանգը զբաղեցնում է 3920 կմ քառ. տարածք, ունի 11 գավառ, 349 գյուղ, 21 ավան, 2000թ. մարդահամարի համաձայն՝ 365.938 բնակիչ։ 5 Արտաշենն ունի նաև Արդաշեն, Արտաշին, Արդաշին հնչարտասանական տարբերակները, և ըստ տեղական ժողովրդական ստուգաբանության՝ տեղանունը բաղկացած է արտ (դաշտ)+ա+շեն (բնակա-վայր) բաղադրիչներից (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, İstanbul, 2005, c. 1, s. 93-94)։ Հայաստանի և հարակաից շրջանների տեղանունների բառարանում այն նույնացվում է Արտաշեկ գյուղի հետ, որը գտնվում է Արդվին քաղաքից 70-75 կմ արևմուտք (տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 498)։ Արտաշենը Սև ծովին ափամերձ գավառ է, որը մտնում է Ռիզեի նահանգի մեջ և գտնվում Ռիզե քաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա՝ արևելքում, սահմանակից լինելով Ֆընդըքլը (Վիժե), հյուսիսարևմուտքում՝ Փազար (Աթինա), արևմուտքում՝ Չամլըհեմշին (Ներքին Վիժե) գավառներին, հարավում՝ Քաջքարի լեռներին և Էրզրումի նահանգին։ Մակերեսը 742 քառ. կմ է։ Ունի 58.588 բնակիչ, 1 ավան, 38 գյուղ։ Տարվա բոլոր եղանակներին այստեղ տեղումնալից է։ Համարվում է Թուրքիայի ամենից խոնավ շրջանը։ Բնակչության հիմնական զբաղմունքը թեյամշակումն է։ Լեռնային գոտիներում զբաղվում են անասնաբուծությամբ և անտառագործությամբ (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, c. 1, s. 93-94)։

2

Page 3: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

(հին անունը՝ Քուրա-ի Սեբա), Փազարի (հին անունը՝ Աթինա), Իյիդերեի (հին անունը՝

Ասփեթ), Դերեփազարի, Գյունեյսուի (հին անունը՝Պոտոմիա) գավառները։

Կանգ առնելով Չամլհեմշին գավառաի Այդերի (Արտեր) ամառային արոտա-

վայրում, որն այսօր զբոսաշրջության կենտրոն է, այցելեցինք պատմական Զիլ

(Ներքին) բերդը6, Մաքրևիս, Չինչիվա (Շնչիվա), Չաթ (Տափ) գյուղերը։ Ողջ ուղևորու-

թյան ընթացքում առանձնակի տպավորություն էր գործում Համշենի բնաշխարհն՝ իր

յուրահատկություններով։ Թավշյա կանաչ, անանցանելի և ստվարախիտ դարավոր

անտառների գլխին քողի նման իջնող մուժը, արագահոս Ֆորթունա, Խալա, Համշեն

գետերը, նրանց վրա կառուցված հնագույն կամուրջները անասելի հմայիչ էին։

Չամլըհեմշինում ինձ հաջողվեց գրառել ու ձայնագրել ժողովրդագրական և

ազգագրական բացառիկ նյութեր, գրանցել տեղանուններ և միկրոտեղանուններ,

անձնանուններ, խաղիկներ, Համշենի բարբառի նմուշներ, նկարահանել պարեր,

լուսանկարել գյուղեր, կամուրջներ, աղբյուրներ, ջրվեժներ։ (Նշեմ, որ դաշտային

աշխատանքների իմ բոլոր ձայնագրություններն ու նկարահանումները գտնվում են

իմ անձնական արխիվում)։

Մասնավորապես, սույն ուսումնասիրության միջոցով առաջին անգամ գիտա-

կան շրջանառության մեջ են դրվում առանձնակի արժեք ներկայացնող բազմաթիվ

միկրոտեղանուններ7։

* * * Նկատենք, որ Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցի-

ները՝ 25-30,000 մարդ, խոսում են հայերենի Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով։

Միաժամանակ, նշենք, որ նրանք հայերեն տառերը չգիտեն, բացառությամբ մի քանի

մտավորականների, ովքեր գիտաճանաչողական նպատակներով սովորում են

մեսրոպյան այբուբենը։ Շնորհիվ Համշենի բարբառի պահպանման՝ այս շրջանների

համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։ Առհասարակ Խոփայի և

Բորչկայի գավառներում տարածված են մարքսիստական, ըստ այդմ՝ աթեիստական

6 Համշենահայ ազգագրագետ Ս. Հայկունին, իր գրառած մի ավանդության համաձայն, Զիլ քալեն նույնացնում է Արտաշենի բերդի հետ, գրելով, որ Բագրատունյաց թագավորական ցեղից սերած «երկու անուանի մարդ կը լինեն Համշէնի մեջ՝ Գրիգոր և Մարտիրոս»։ Մարտիրոսը որոշում է Գրիգորի աղջկան կնության վերցնել իր որդու՝ Արտաշենի համար։ Գրիգորը, սակայն, չի համաձայնվում, այդ-ժամ՝ «Մարտիրոս զինու զօրութեամբ Գրիգորի երկիրը կը մտնէ, կը պատերազմի, կը յաղթէ, կառնէ աղջիկը, կպսակե Արտաշէնի վերայ։ Արտաշէն Գրիգորի երկրի մէջ, Համշէնի մեծ գետի վերի ակներուն մօտ մի հսկա բերդ կը կառուցանէ, որ այսօր ևս Արտաշէն կասուի» (Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ» ամսագիր, Վաղարշապատ, 1895, թիվ 8, էջ 296-297)։ 7 Այս ուսումնասիրության համառոտ տարբերակները տե՛ս Սահակյան Լ., Այցելություն Համշեն, մոռացվող տեղանուններ և անձնանուններ, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2010, թիվ 9-10, նույնի՝ Ճանապարհորդություն Համշեն, «Լուսակն» հանդես, Երևան, 2010, թիվ 2, էջ 12-13։

3

Page 4: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

գաղափարները, որոնք, մեր կարծիքով, որոշակի հոգեբանական ինքնապաշտ-

պանական դեր են կատարում իսլամական-թուրքական միջավայրում։ Սակայն

նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց ծագման մասին

խոսել, կամ իրենց համարում են թուրք, իսկ լավագույն դեպքում՝ համշենցի

(հոմշեցի)8։

Այլ է պատկերը Ռիզեի նահանգի համշենցիների շրջանում։ Այստեղ թուրքա-

ցումն առավել խոր արմատներ է գցել։ Ռիզեի համշենցիները մոռացել են իրենց մայ-

րենին՝ հայերենը, և խոսում են թուրքերեն։ Ոմանք, թեև ընդունում են իրենց հայկա-

կան ծագումը, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են։ Նրանց

միջավայրում շրջանառվում է այն տեսակետը, որ նրանք սերվել են թյուրքական

ցեղերից9։ Չամլըհեմշինցի լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլը, որի գրչին է

պատկանում «Համշենցիներ, արտագնա աշխատանք և հրուշակագործություն»10

արժեքավոր պատմաազգագրական ուսումնասիրությունը, իր հոդվածներից մեկում

գրում է. «Այսօր համշենցիների մեծամասնությունը մերժում է իր հայ լինելը։ Իրակա-

նում, շրջանում օգտագործվող տեղանունների և առօրյա կյանքում կիրառվող առար-

կաների անունների չափ է նրանց տեղական հայերենը»11։ Սակայն այստեղ էլ կան

այնպիսիները, ովքեր իրենց թուրք չեն համարում, այլ ուղղակի՝ համշենցի (Hemşinli)։

Նշենք, որ այսօր էլ Ռիզեի մի շարք շրջաններում արմատական իսլամը շարունակում

է ամուր դիրքեր ունենալ12։

Տեղացիների հետ մեր զրույցներից պարզվեց, որ Ռիզեի նահանգի Սև ծովի

առափնյա շրջաններում գերակշռում են լազական բնակավայրերը, իսկ նահանգի

խորքում` լեռնային հատվածներում, հիմնականում համշենաբնակ գյուղեր են։

Սակայն պետք է արձանագրենք, որ Ռիզեի նահանգի Չամլըհեմշինի գավառի համ-

շենցիների գյուղերի մի մասն արդեն դատարկված է։ Ինչպես մեր ուղեկիցներն էին

ասում, գավառի բնակիչներից շատերը կենսական ծանր պայմանների հետևանքով և

աշխատանք գտնելու հույսով դուրս են եկել իրենց բնօրրանից և տեղափոխվել ավելի 8 Հոմշեցի ինքնանվանման մասին տե՛ս Ս. Վարդանյան, Թուրքիայի կրոնափոխ հայության թվաքանակի վերաբերյալ, հայախոս համշենցիներ, «Հանրապետական» ամսագիր, Երևան, 2009, թիվ 10, էջ 8։ 9 Այդ մասին տե՛ս նաև Özkan M., Hemşinli Kişiliği Üzerine, Hemşin Toplumunun Travması http://hamshentsi.blogspot.com/2009/01/։ Can Uğur Biryol, Hemşinliler Ermeni mi?, Radikal, İstanbul, 2005, Haziran, 12. Տե՛ս նույնի հայերեն թարգմանությունը, Ջ. Ու. Բիրյոլ, Հեմշինցիները հայե՞ր են, հեմշին-ցիների մասին։ Թուրքերենից թարգմանեց Լ. Սահակյանը, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2006, թիվ 12։ Տե՛ս նաև նույնի՝ Etnik Bir Kimlik Olarak Hemşinliler, http://hamshentsi.blogspot.com/2009/01/։ 10 C. U. Biryol, Hemşinliler Göç ve Pastacılık, Gurbet Pastası, İletişim Yayınevi, İstanbul, 2007. 11 «Bugün Hemşinliler'in büyük bir çoğunluğu Ermeni olduğunu reddediyor. Bölgede kullanılan yer adları ve gündelik yaşantıda kullanılan eşyaların isimlerine kadar yerleşik bir Ermenice var aslında» (Տե՛ս C. U. Biryol, Etnik Bir Kimlik Olarak Hemşinliler, http://hamshentsi.blogspot.com/2009/01/. 12 Քեմալ Նաբի Ունալ, Սենոզ (էքսանոս), մեկ այլ Համշեն, թարգմանեց և ծանոթագրեց Լ. Սահակյանը, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2010, թիվ 7-8։

4

Page 5: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

մեծ քաղաքներ£ Ամռանը նրանք հանգստի նպատակով ետ են վերադառնում։ Համա-

ձայն Ջ. Ու. Բիրյոլի՝ Չամլըհեմշինում ձմռանը բնակչության թիվը 2400 է, իսկ ամռան

ամիսներին հասնում է 6-7 հազարի։ Նրանից տեղեկացանք, որ ամբողջ Թուրքիայում

չամլըհեմշինցիների թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, հասնում է 30 հազարի։

Քոբոշ գյուղն ունի մշտական բնակելի 15-16 տուն, ամռան ամիսներին բնակչության

թիվը հասնում է 40-50 մարդու, Մաքրևիսում 60 տնից այժմ բնակելի է միայն 10-ը,

Չաթ գյուղում (հնում՝ Տափ) ձմռան ամիսներին ոչ ոք չի ապրում, իսկ ամռանը՝ մոտ 50

հոգի։ Ըստ Ադնան Գենչի՝ դեռևս 25 տարի առաջ Համշեն գավառի 80 տուն ունեցող

Զուգա/Զուղա (այժմ՝ Չամլըթեփե) գյուղից դուրս է եկել 40 տուն, այժմ այնտեղ

մշտական բնակելի է ընդամենը 10 տուն, իսկ 30 տուն ծառայում է որպես ամառանոց։

Միկրոտեղանունների պատմամշակութային և լեզվական արժեքը Թեև Ռիզեի նահանգում ապրող նախկինում բռնի մահմեդականացված համ-

շենցիների ներկայիս սերունդներն այսօր մոռացել են իրենց նախնիների մայրենին՝

հայոց լեզուն, կորցրել են հայկական ինքնությունը, բայց շարունակում են գործածել

իրենց բնակավայրերի՝ մեծերից ավանդված տեղանուններն ու միկրոտեղանունները,

ինչպես նաև բազմաթիվ կենցաղային բառեր։ Կան այնպիսի տեղանուններ, որոնք

երբեմն ենթարկվելով բառապատկերի լրիվ աղճատման՝ առաջին հայացքից թվում են

օտար, անհասկանալի։ Իրականում, սակայն, տեղական բարբառային կամ օտար

հնչյունական շղարշով պատված տեղանվան մեջ անթեղված է մաքուր հայկական

բառն՝ իր ձևույթներով հանդերձ։ Ըստ այդմ էլ՝ Համշենի տեղանունների վերականգ-

նումը բարդ խնդիր է, քանի որ դրանք հիմնականում կազմվել են տեղական բարբա-

ռային բառապաշարից՝ խոսվածքային հնչարտասանական նստվածքով։ Նշենք, որ

Համշենի բարբառը համարվում է հայերենի ամենից խրթին բարբառներից մեկը։ Ըստ

մեծանուն հայագետ Հ. Աճառյանի՝ այն «հարուստ է գրաբարի այնպիսի հազվագյուտ

բառերով, որ ոչ մի բարբառի մեջ կարելի չէ գտնել»13 և նրանում պահպանված գրաբա-

րյան լեզվական շերտերը14 վկայում են բարբառի հնագույն լինելու մասին։ Ինչպես

ստորև ցույց կտանք, այդ են փաստում նաև տարածաշրջանի տեղանուններում առկա

վաղնջահայկական արմատներն ու ածանցները։

Հ. Աճառյանը, ուսումնասիրելով Օսմանյան կայսրության հայահալած քաղա-

քականության հետևանքով Սև ծովի հյուսիսային ափերում հաստատված քրիստոնյա

13 Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1947, էջ 12։ 14 Նույն տեղում։

5

Page 6: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

համշենահայերի խոսակցական լեզուն, այն համարում է Համշենի ինքնուրույն բար-

բառ15, որը պատկանում է հայ բարբառների արևմտյան խմբակցության կը ճյուղին։

Խոսվել է Համշենի, Տրապիզոնի, Սամսոնի (Ջանիկ), Կիրասունի, Օրդուի տարածք-

ներում և հարակից վայրերում, Ճորոխի ավազանի բնակավայրերում։ Համշենի բար-

բառն ունի իր խոսվածքային յուրահատկություններն ու տարբերությունները16։

Ցայսօր համապարփակ չեն ուսումնասիրված Համշենի բարբառով խոսող մահմեդա-

կան համշենցիների խոսվածքները, թեև եղել են առանձին անդրադարձներ և

հոդվածներ17։ Այս բացը զգալի չափով լրացրեց Ս. Վարդանյանի 2009թ. լույս տեսած

արժեքավոր մենագրությունը18։ Գրքում հեղինակը հրապարակել է 1944թ. Աջարիայից

Միջին Ասիա աքսորված նախկինում կրոնափոխ համշենցիներից դեռևս 1980-ական

թթ. իր հավաքած բարբառային, բանահյուսական նյութերը։ Աշխատությունում տեղ

են գտել նաև Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիներից

գրառված մի շարք խաղիկներ, ինչպես նաև հեղինակի տարիների անխոնջ աշխա-

տանքի արդյունքում հավաքված Խոփայի խոսվածքի բառարանը։ Հ. Աճառյանի և Ս.

Վարդանյանի այս ուսումնասիրությունները կարևոր բանալի են եղել տեղան-

վանական մեր ճշգրտումների և բառաքննությունների համար։

Ինչպես ցույց են տալիս լեզվական փաստերը, Համշենի տեղանուններն ունեն

հնչյունական տարբերակներ՝19 Թեջինա>Թեզինա, Թոլենինչ>Թուլանըչ, Թոլե-նես>Թոլոնիս, Ջութինչ>Չութնիչ–Ջոթնես>Չոթինուր, Բալախոր>Բելահոր> Բիլա-հոր>Փարահոլ, Մեսահոր>Միսահոր, Մաքրևիչ>Մաքրևիս և այլն20։ Այս օրինակ-ները

վկայում են, որ ներկայիս Ռիզեի նահանգի համշենցիների խոսակցական լեզուն ունի

խոսվածքներ։ Նշենք, որ Ռիզեի նահանգի համշենցիների խոսակցական թուրքերենը

ևս բարբառային դրսևորում է, և իր հնչյունական համակարգով տարբերվում է

15 Նույն տեղում։ 16 Նույն տեղում, էջ 14։ 17 G. Dume՛zil, Notes sur le parler d’un Armenien musulman d’ Ardala. (Vilayet de Rize), Revue des E՛tudes Arme՛niennes, tome 2, Paris, 1965, p. 135-142. Նույնի՝ Trois re՛cites dans le parle der Arme՛niens musulmans de Hemşin. Revue des E՛tudes Arme°niennes, tome 4, Paris, 1967, p. 19-39. Նույնի՝ Dokuments Anatoliens sur les langues et les traditions du Caucase, IV. Recits lazes en dialecte d’ Arhavi (parler de Şenköy). Bibliotheque de l’E՛cole des Hautes E՛tudes, Section des Sciences Religieuses; Volume LXXIV. Paris, 1967. Նույնի՝ Un Roman Policier en Arme՛nien d’Ardala. Revue des E՛tudes Arme՛niennes, tome XX, Paris, 1986-87, p. 7-27. Bert Vaux, Homshetsma. The language of the Armenians of Hamshen, The Hemshin, Edited by Hovann H. Simonian, London and New York, 2007, p. 257-278. 18 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ), ԵՊՀ հրատ., Երևան, 2009, 428 էջ։ Ս. Վարդանյանն, ուսումնասիրելով Խոփայի համշենցիների լեզուն, եզրակացնում է, որ այն Համշենի բարբառի առանձին խոսվածք է և ունի երկու ենթախոսվածք՝ արդըլեցիների և թուրցևանցիների (այսինքն՝ Արդալա գյուղի բնակիչների և դրսեցիների), նշվ. աշխ., էջ 68։ 19 O. Yaman, Etniklik ve Hemşin Üzerine, Halkbilimi, Orta Doğu Teknik Üniversiti, Türk Halk Bilimi Topluluğu, 1998, Güz, 7, s. 56. 20 Քեմալ Նաբի Ունալ, Սենոզ (էքսանոս), մեկ այլ Համշեն, նույն տեղում։

6

Page 7: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

գրական թուրքերենից։ Գրառման ընթացքում պարզ դարձավ, որ Չամլըհեմշինի

գավառում թե´ թուրքերեն, և թե´ Համշենի բարբառային բառերն արտաբերելիս նրանց

խոսակցականում առկա է չ>ց, ջ>ձ, ծ>ձ բաղաձայնների հնչյունափոխությունը։

Թուրքերեն չիմեն (մարգագետին) բառն արտասանում են ցիմեն, չայ (թեյ) > ցայ, հայերեն խաչ՝ խաց, ծեղ>ձեղ և այլն։ Ըստ այդմ էլª այս տարածքի տեղանունների

բառաքննության համար խիստ կարևոր է հաշվի առնել նաև բարբառից եկող հնչյու-

նական առանձնահատկությունները։

Համշենի հայկական տեղանուններ են հիշատակում Մխիթարյան միաբաններ

Մինաս Բժշկյանը, Ղուկաս Ինճիճյանը21, Ղևոնդ Ալիշանը22, Հակոբոս Տաշյանը23,

ինչպես նաև Տեր Պողոս քահանա Թումայանցը24 և համշենահայ ազգագրագետներ ու

բանահավաքներ Սարգիս Հայկունին25 և Բարունակ Թոռլաքյանը26։

Տարածաշրջանում հանդիպում ենք նաև հունական ու լազական ծագում

ունեցող բազմաթիվ տեղանունների։ Ավելի ուշ այնտեղ հաստատվել են թյուրքական

ցեղերը՝ բերելով իրենց տեղանունները կամ եղածների վրա հավելել լեզվական

մակաշերտեր։ Հետագայում Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի

ղեկավար շրջանակներն այլ նահանգների տեղանունների հետ պաշտոնապես փոխել

են նաև Ռիզե կազայի գրեթե բոլոր գյուղանունները£ 1913թ. դեկտեմբերի 16-ին (2

Kanûn-ı evvel 1329) Գավառային վարչության խորհրդի կազմած Ռիզեի կազայի

նահիյեների հին և նոր տեղանունների ցուցակը գտնվում է Թուրքիայի գլխավոր

արխիվում27։ Այդ ընթացքում փոխվել են նաև Համշենի նահիյեի գյուղանունները28£

1916թ. հունվարի 5-ին Էնվեր փաշայի՝ երկրում հայկական, հունական, բուլղարական

և այլ ոչ մահմեդական տեղանունների փոփոխման հրամանագրից հետո նույն

թվականի հուլիսի 3-ին Տրապիզոնի նահանգապետարանը կազմել է 23 էջանոց մի

21 Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։ Տե՛ս այդ մասին նաև՝ Ա. Մելքոնյան, Համշեն, պատմաաշխարհագրական ակնարկ (19-20-րդ դարեր), Համշեն և համշենահայություն (գիտաժողովի նյութեր), Երևան-Պէյրութ, 2007, էջ 32-33։ 22 Ղ. Ալիշան, Տեղագիր Հայոց Մեծաց, Ս. Ղազար, 1855, էջ 39։ 23 Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1980, էջ 20-21, 71-84։ 24 Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 175։ 25 Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ», 1895, թիվ 8, էջ 296։ Նշենք, որ ցարական Ռուսաստանի, Խորհրդային Միության ռազմական, ինչպես նաև թուրքական և հայկական քարտեզների հիման վրա Համշենի հայկական տեղանունների մի ցուցակ է կազմել և հրապարակել Ա. Եղիազարյանը, տե՛ս Համամաշեն-Համշենի հայկական տեղանունները, «Ձայն համշենական», 2008, թիվ 9-10, 11-12, 2009, թիվ 1-2£ А. Егиазарян, Армянские топонимы hАмамашена-hАмшена, “Амшен-Понтос”, Выпуск второй, Краснодар, 2009, с. 94-100. 26 Բ. Թոռլաքյան, Համշենահայերի ազգագրությունը, հայ ազգագրություն և բանահյուսություն, նյութեր և ուսումնասիրություններ, հ. 13, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1981, էջ 29։ 27 A. Yüksel, Doğu Karadeniz Araştırmaları, Bayrak Matbaası, İstanbul, 2005, s. 12։ 28 K. Hoşoğlu, Köylerin Eski İsimleri, Eski İsimler Hakkında bilgiler, Rize Halk Eğitim Yayınları, 2001.

7

Page 8: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ցուցակ, որում ընդգրկված էին Սամսոնից մինչև Արդվին ընկած տարածաշրջանի

գյուղերի հին ու նոր անունները29։ (Տեղանունների թուրքացման այս քաղաքա-

կանությանն ավելի մանրամասն անդրադարձել եմ առանձին գրքով)30։

Բ. Թոռլաքյանը ժամանակին այս առիթով գրել է, որ Համշենի շրջանի և «հետա-

գայում ողջ Պոնտոսով մեկ սփռված համշենահայերի հիմնադրած կամ նրանցով բնա-

կեցված բնակավայրերի մեծ մասի անվանումները թուրքական իշխանությունների

կողմից կա՛մ հիմնովին փոխվել են, կա՛մ էլ աղավաղվել այնպես, որ հայկականի ոչ

մի նշույլ չի մնացել»31։

Այդուհանդերձ, կատարածս գրանցումները հաստատում են, որ թուրքական

իշխանություններին այդպես էլ չի հաջողվել Չամլըհեմշինի և Արտաշենի գավառների

բնակչության հիշողությունից ամբողջությամբ արմատախիլ անել դարերի խորքից

եկած տեղանունները, մասնավորապես՝ միկրոտեղանունները։

Ադնան Գենչի «Համշեն երկրի աշխատասեր կանայք» թուրքերեն գրքի վերջում

կցված բառարանում ևս բերված են Համշենի մի շարք միկրոտեղանուններ32։ Որոշ

միկրոտեղանուններ կան նաև համշենցի ուսումնասիրող Իբրահիմ Քարաջայի

«Համշեն, պատմություն, լեզու, ավանդույթներ և սովորույթներ» գրքում33։ Իրենց

մայրենին մոռացած մահմեդական բաշ-համշենցիների խոսակցական թուրքերենում

հոլանդացի գիտնական Ուվե Բլեսինգը ևս բազմաթիվ բարբառային բառերի հետ գրի

է առել մի շարք միկրոտեղանուններ՝ Ագինչօյ, Աղփէնօչ, Աղվէչուր, Անուշդէղ, Այդէր (Արտէր), Բուչէղաչօյ, Էնթիփօս, Սանթիփօս, Հէդիփօս, Քէթմէչ, Փալաքչուր, Փալհօվիթ, Սալ, Սալէչուր, Արդէշէն, Ավէլօր, Ջէմաքդափ, Չէյմաքչուր, Գաղնութ, Գալէր, Քօյդութ, Մայք, Մէչօվիթ, Մէղվօր, Փօքութ, Սօխօվիթ։ Անձնանուններից Ու.

Բլեսինգը գրանցել է՝ Ափէլ, Ավէդիք, Առաքէլ, Արաթին-օղլու, Խօշօր-Խօշօր, Մէղդէսի-օղլու, Մաթիլ34։

Սույն ուսումնասիրության շրջանակում կներկայացնենք Ռիզեի նահանգի

Չամլըհեմշին գավառում գտնվող Այդերի (իմա՝ Արտեր, բարբառին բնորոշ ր>յ

29 A. Yüksel, նշվ աշխ., էջ 14։ Տե՛ս նաև M. Safi, Rizede Tahrir Öşür Envanteri, էջ 6-7։ A. Taşpınar, Rize Tarihi, Rize, 2004, s. 576-580. 30 L. Sahakyan, Turkification of the Ottoman Empire and the Republic of Turkey (անգլերեն, հայերեն, ռուսերեն), Montreal, Arod Books, 2010. 31 Բ. Թոռլաքյան, նույն տեղում։ 32 A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, 2 basım, İstanbul, 2010, s. 114-152. 33 İ. Karaca, Hemşin, Tarih, Dil, Gelenek ve Görenekler, İstanbul, 2006, s. 76-124. 34 U. Bläsing, Armenisches Lehngut im Türkeitürkischen am Beispiel von Hemşin, Amsterdam-Atlanta, GA, 1992, p. 91-95. Տե՛ս նույնի՝ Armenisch-Türkish Etymologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet nebst einigen Anmerkungen zum Armenischen, insbesondere dem Hemşindialekt, Amsterdam-Atlanta, GA, 1995. p. 124-139. Նույնի՝ Armenian in the vocabulary and culture of the Turkish Hemshinli (տե՛ս The Hemshin. History, society and identity in the Highlands of Northeast Turkey, Edited by Hovann H. Simonian, London and New York, 2007, p. 282, 283, 285, 287, 288, 289, 293).

8

Page 9: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

հնչյունափոխությամբ) յայլայում (ամառային արոտավայր), Մաքրևիս (ըստ Ղ. Ինճիճ-

յանի՝ Մակրեվինց35) և Չինչիվա (ըստ Ղ. Ինճիճյանի՝ Շնչիվա36), Արտաշենի գավառի

Օջե (իմա՝ Օձե-Լ. Ս.) գյուղերում գրանցած շուրջ հարյուր հայկական միկրո կամ այլ

բնորոշմամբ՝ ժողովրդական տեղանունները, որոնք գալիս են լրացնելու տեղան-

վանական վերոնշյալ ցանկերը։

Ցավոք, կան այնպիսի թուրք «գիտնականներ», ովքեր բացահայտ հայկական

միկրոտեղանվան մեջ արհեստականորեն փնտրում են թյուրքական, ղրղզական,

կարաչայական արմատներ և ածանցներ՝ նպատակ ունենալով ժխտել Համշենում

հայկականության որևէ հետքի գոյությունը։ Այդպիսի նկրտումներով աչքի է ընկնում

թուրք հեղինակ Ս. Արըջըն, որը 2008թ. հրատարակած իր «Դամբուրի պատմու-

թյուն…»37 գրքում, հետևելով հայտնի թուրք կեղծարարներ Քըրզըօղլուի38 և

Սաքաօղլուի39 մեթոդներին, Համշենի տարբեր շրջանների անգամ ակնհայտ հայկա-

կան տեղանուններն ու բառերը (մի քանի բացառությամբ) հայտարարում է թյուրքա-

կան ծագման։ Թուրք հեղինակների այդօրինակ կեղծիքները նկատել և քննադատել են

նաև Ու. Բլեսինգը40 և Ն. Մկրտչյանը41։

Նշենք, որ հայկական աղբյուրներում, հասկանալի պատճառներով, շատ քիչ

տեղեկություններ են պահպանվել միկրոտեղանունների մասին։ Հիմնականում ուշա-

դրության կենտրոնում են եղել վարչական ավելի մեծ ու հայտնի միավորները,

լեռներն ու լեռնաշղթաները, գետերն ու լճերը։ Միանգամայն իրավացի է Ս. Տեր-

Սիմոնյանը, գրելով. «…ազգագրական բազմաժանր և լայնածավալ աշխատանքնե-

րում բացակայում են ժողովրդական տեղանունների պահպանման, նրանց ծագում-

նաբանական, պատմահնագիտական, մշակութային և լեզվական հարցերին վերա-

բերող և պարզաբանող գիտական ամբողջական հետազոտություններ»42։ Ուստի, մեր

սույն ուսումնասիրությունն ունի նաև այս բացն ինչ-որ չափով լրացնելու նպատակ։

Այժմ համառոտ անդրադառնանք տեղանուն և միկրոտեղանուն հասկացու-

թյուններին։ Ինչպես հայտնի է, toponym (տեղանուն) տերմինն առաջացել է հունարեն

«topos»-տեղ և «onoma»-անուն բառից։ Ելնելով օբյեկտների մեծությունից՝ տեղանուն-

35 Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։ 36 Ղ. Ինճիճեան, նույն տեղում։ 37 S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-Purim Etimolojik Sözlüğü, Kızkulesi Yayıncılık, I Basım, İstanbul, 2008. 38 M. F. Kırzıoğlu, Selim Çağında Hopa ile Arhavi Köyleri, TFA içinde, yıl 17, cilt 10, no. 201 (Nisan 1966), İstanbul, s. 4104. 39 M. A. Sakaoğlu, Dünden Bugüne Hemşin. Karadeniz’den Bir Tarih, Yeniyurt Yayınları, Ankara, 1990. 40 U. Bläsing, Armenisch-Türkish Etymologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet nebst einigen Anmerkungen zum Armenischen, insbesondere dem Hemşindialekt, p. 129. 41 Ն. Մկրտչյան, Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում, «Ասողիկ» հրատ., Երևան, 2007, էջ 44-46։ 42 Ս. Տեր-Սիմոնյան, Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարան, «Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 2008, էջ 13։

9

Page 10: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ները բաժանվում են երկու գլխավոր խմբի՝ մակրոտեղանուններ և միկրոտեղանուն-ներ։ Մակրոտեղանունները բնության և մարդու ստեղծած խոշոր օբյեկտների,

վարչաքաղաքական միավորների անուններն են։ Կախված օբյեկտների բնույթից՝

տեղանունները բաժանվում են հետևյալ տեսակների՝ բնակավայրի անուններ՝

օյկոնիմներ (ծագել է հունարեն «oikos»-բնակարան, տուն բառից), հիդրոնիմներ

(հունարեն «hydro»-ջուր բառից) և օրոնիմներ (լեռնանուններ՝ հունարեն «oros»-լեռ

բառից)։

Միկրոտեղանունները հայտնի են միայն մարդկանց որոշակի խմբին։ Դրանք

փոքր միավորների՝ արոտավայրերի, կալերի, ճահիճների, անտառների, բլուրների,

գետակների, առվակների, հանդերի, ձորակների, ջրհորների անուններ են43։ Մասնա-

գիտական գրականության մեջ ավելի հաճախ կարելի է հանդիպել միկրոտեղանուն

տերմինի գործածությանը։ Ն. Պոդոլսկայան այն բնութագրում է հետևյալ կերպ.

«...ավելի հաճախ բնության, ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտին տրվող հատուկ

անուն է, ավելի հազվադեպ՝ մարդու ստեղծած օբյեկտին տրվող հատուկ անուն է, որ

ունի գործածության նեղ ոլորտ և գործում է միայն միկրոտարածքներում, հայտնի են

տվյալ անվանադրված միկրոօբյեկտների մոտ ապրող մարդկանց...»44։ Միկրո-

տեղանուններից շատերը բավական հին լեզվական իրողություններ են, և ինչպես

տեղանունը, միավորվում են տեղանվանական համակարգի մեջ45։

Ժողովրդական տեղանունները հատուկ անունների (ономастика) ամենից

շարժուն և հաղորդակցական բաժինն են։ Լեզվական այս փաստերը գտնվում են

աշխարհագրության, պատմության, հասարակագիտության, ազգագրության սահմա-

նագծում և այս բոլոր գիտակարգերի համար ներկայացնում են հատուկ հետաքր-

քրություն՝ մեծ հնարավորություններ ընձեռելով խորը ուսումնասիրության համար։

Դրանք հիմնականում կազմվում են տեղական բարբառային բառապաշարից և

տեղական աշխարհագրական տերմիններից46, որոնց ձևավորման մեջ որոշակի դեր

ունեն նաև հատուկ գոյականների տեսակները՝ բնակավայրերի, գետերի, լճերի և այլ

անունները։ Միկրոտեղանունների աղբյուր են համարվում նաև անձնանուններն ու

ազգանունները47։

43 Э. М. Мурзаев, Очерки топонимики, Мысль, Москва, 1974. с. 23. Ю. А. Карпенко, Свойства и источники микротопонимии//Микротопонимия, Москва, 1967. 44 Н. В. Подольская, Словарь русской ономастической терминологии, Наука, Москва, 1978, с. 86. 45 Н. В. Подольская, Словарь русской ономастической терминологии, с. 86. 46 А. И. Ященко, Лингвистический анализ микротопонимов определенного региона. Курс лекций для студентов филологических факультетов педагогических институтов, Гос. пед. ин-т, Вологда, 1977, с. 24-27. 47 Е. М. Адамович, О принципах составления региональных словарей белорусских микротопонимов // Перспективы развития славянской ономастики, Наука, Москва, 1980, с. 182-183.

10

Page 11: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Տեղանվանական այս տեսակը դրսևորվում է որոշակի շարահյուսական հարա-

բերությամբ, ունի իր խոսվածքային տարատեսակները, հաճախ հանդես է գալիս

որպես բառակապակցություն, հիմնականում կազմավորվում է բարբառային բառա-

պաշարից։ Միկրոտեղանունը, համընդհանուր ճանաչում ձեռք բերելով, կարող է

վերածվել մակրոտեղանվան48։ Կախված տվյալ տարածքի յուրահատկություններից՝

միկրոտեղանուններն ունեն իրենց դրսևորման առանձնահատկությունները։ Այսպես,

օրինակ՝ թեև նրանց հատուկ է միալեզվությունը, սակայն Ռիզեի համշենցիներից

կատարածս գրառումներում առկա են նաև թուրքերեն+բարբառային բառ կամ բար-բառային բառ+թուրքերեն կաղապարաձևերը, օրինակ՝ Բաշթուր, Թեքինդուզի, Խաչինդուզի և այլն։ Բնականաբար, բառակազմական այս կաղապարաձևն առաջացել

է լեզվական ձուլման արդյունքում49։

Միկրոտեղանուններն ավելի մանրամասն պատկերացում են տալիս տվյալ

տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսականության, բնակչության զբաղմունքի,

լեզվական իրողությունների մասին։ Առավել հաճախ օգտագործվում են առօրյա

խոսակցական լեզվում։ Ըստ ռուս տեղանվանագետ Ա. Սուպերանսկայայի՝ դրանք

«բնության կամ արհեստականորեն ստեղծված ոչ մեծ օբյեկտների անհատական

անվանումներն են, որոնք սովորաբար արտացոլում են նրանց բնույթն ու էությունը։

Միկրոտեղանունները մեկ լեզվի փաստ են և մեկ ժողովրդի ստեղծագործության

արդյունք»50։ Դրանք գոյություն ունեն ինքնուրույնաբար և ավելի շատ տեղական

բարբառի ծնունդ են։ Մասնագիտական գրականության մեջ միկրոտեղանունը բնու-

թագրվում է որպես լեզվական և պատմական փաստ, բայց ոչ համակարգված-տեղան-

վանական։ Կա նաև տեսակետ, որ միկրոտեղանունները սովորաբար ապրում են այն-

քան, որքան տվյալ տարածքում շարունակում է ապրել այդ լեզուն կրող բնակչու-

թյունը51։

Մեր ուսումնասիրությունների և այս նոր գրանցումների ընթացքում պարզ

դարձավ մի կարևոր երևույթ. եթե տարածագոտու առավել մեծ վարչական միավոր-

ների անունները՝ շրջան, ավան, գյուղ, ժամանակի ընթացքում կրել են մասնակի կամ

ամբողջական փոփոխություններ, զանազան աղավաղումներ (այս հարցերին

կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում), ապա Չամլըհեմշինի և

Արտաշենի գավառների բլուրների, ձորերի, դաշտերի, արտերի, այգիների, հանդերի,

48 48 В. С. Картавенко, Проблемы и перспективы развития топонимической терминологии, Русский язык, Известия Смоленского государственного университета, Смоленск, 2008, №3, с. 90-91. 49 Համշենցիների լեզվական ձուլման մասին տե´ս Լ. Սահակյան, Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողություն և դրսևորում, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ.V, Երևան, 2008, էջ 243-260։ 50 А. В. Суперанская, Что такое топонимика?, Наука, Москва, 1985, с. 48. 51 А. В. Суперанская, նույն տեղում, էջ 47։

11

Page 12: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

անտառների, արոտավայրերի, գետակների, առուների, աղբյուրների համշենցիների

միկրոտեղանունները, չնայած իրենց բարբառային հնչարտասանական դրսևորում-

ներին, զարմանալիորեն մնացել են ավելի մաքուր, երբեմն` անաղարտ։

Դաշտային աշխատանքի ընթացքում գրառված միկրոտեղանունների իմաստակառուցվածքային քննություն

Այդերում (Արտեր), որն այսօր Չամլըհեմշինի զբոսաշրջության գեղեցիկ

կենտրոններից է, Գելին օրթուսու (Gelin örtüsü-Հարսի քող) ջրվեժի ճանապարհի

երկարությամբ ձգվում էին փոքրիկ վաճառանոցներ։ Աշխատողները հիմնականում

տարեց համշենցիներ էին։ Այստեղ հաջողվեց նոր գրառումներ կատարել52։ Նրանցից

մեկը հիշեց հետևյալ բնիկ հայկական բառերը գաթի սէր (կաթի սեր), էձբէդուկ

(այծպտուկ, իծապտուկը՝ խաղողի տեսակ է53), նաև՝ միկրոտեղանուններ՝ Բէղլուտ (կազմվել է բաղեղ+ն+ուտ, բառամիջի ն>լ հնչյուանփոխությամբ, որը լեզվական

արագաբանությամբ աղավաղվել է՝ դառնալով բեղլուտ), Մեղո>Մեղու։ Այդերում (Արտեր) որոշ միկրոտեղանուններ գրառեցի տիկին Հանիֆե

Վազիֆից (ծնվ. 1933թ., Չամլըհեմշինում)։ Զրույցի հենց սկզբում նա շեշտեց, որ այդ

բառերը լսել է իր մեծերից, և որ դրանք շատ հին ժամանակներից են գալիս։ Նա սկսեց

արագությամբ թվարկել Չամլըհեմշինի կենտրոնից մինչև Այդեր ձգվող հողերի,

բլուրների, որոշ արոտավայրերի, այգիների, հանդերի իր մտապահած անունները։

Սակայն լեզվական ձուլումն այս շրջանում այնքան խորն է, որ դրանց մի մասի

իմաստներն արդեն մոռացվել էին ու անհասկանալի էին Հանիֆեի և զրույցի ժամա-

նակ մեզ շրջապատած մյուս համշենցի կանանց համար։

Ստորև ներկայացվում են այդ միկրոտեղանունները՝ մեր բացատրու-

թյուններով։

Աղփիափ (Ağpiap) - արոտավայրի անուն է, կարծում ենք տեղանունը կազմվել

է աղբյուր>աղբրի՝ ր-ի անկումով և ափ բառերից՝ աղբրիափ։ Ա. Գենչի բառարանում

52 Համշենցի ամուսինները տեղում յուրահատուկ կարկանդակներ էին պատրաստում վաճառքի համար։ Նրանք սիրով պատասխանեցին մեր հարցերին։ Երբ փորձեցի ճշտել, թե ինչ են մտածում իրենց ծագման մասին, ամուսինը սկսեց պատմել համշենցիների մասին կեղծարար Քըրզըօղլուի տեսակետները (Քըրզըօղլուի կեղծարարությունների մասին տե՛ս Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, էջ 208-211)։ 53 Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների բարբառում այծի դիմաց գրանցել է աձ, էձ (Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1971, էջ 170)։ Ըստ Բ. Թոռլաքյանի՝ էծպտուկ են ասում ծվաղի (ձիվաղ) տեսակներից մեկին, որն «իր անվանն է արժանացել հատիկների՝ այծի պտուկներին նման լինելու պատճառով» (Բ. Թոռլաքյան, Համշենահայերի ազգագրությունը, էջ 134)։ Համշենահայերի բարբառում էծպուտուկ են ասում նաև խաղողի տեսակին (տե՛ս Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2002, էջ 168)։

12

Page 13: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ևս հանդիպեցինք Ահփիափ, ինչպես նաև Ահբուր տեղանունների, որոնց հիմքում

հայերեն աղբյուր բառն է։ Ահփիափը, ըստ նրա, ջրառատ մարգագետնի անուն է54։

Չամլըհեմշինում աղբյուր բաղադրիչով տեղանուն է գրանցել նաև Ս. Արըջըն՝

Ջանջաղփուր/Չենչաղփուր (Cancağpur/Çençağpur)։ Այն Վարոշ բերդի, որ հայտնի է

նաև Բալայի բերդ (Kale-i Bala-Վերին բերդ) անունով, մոտակայքում գտնվող մի

շրջանի անուն է։ Կասկածից վեր է, որ այս տեղանունը կազմվել է ճանճ (մեղրա-ճանճ)+աղբյուր բառերից։ Եվ իզուր են թուրք հեղինակի՝ այս տեղանվան մեջ կարա-

չայական կամ ղրղզական արմատներ փնտրելու բոլոր ճիգերը55։

Աղփէնօս (Ağpenos) - կազմվել է աղբ>աղփ+անօց>էնօց>էնoս բաղադրիչներից՝

այսինքն՝ գոմաղբով ծածկված վայր։ Ու. Բլեսինգը նման տեղանուն է գրանցել նաև

հարևան Չայելի գավառում։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում աղփ բառը

նշանակում է բացառապես գոմաղբ, թրիք, իսկ կենցաղային աղբին ասում են

ավելուսք56։ Աղբ արմատով տեղանուններն անսովոր չեն համշենցիների շրջանում։

Հոլանդացի գիտնականը նշում է, որ թուրքերենը հայերենից փոխառել է աղբ բառը, և

թուրքական բարբառներում հանդիպում են՝ աղփուն, աղբուն, ահբուն, ահբըն, աքբուն տարբերակները։ Այս ձևերը նա նույնպես համարում է հայերենից փոխառյալ։ Աղբ բառից անգամ կազմվել են բայաձևեր՝ ahbunlamak-հողը պարարտացնել, ahbun-luk/ahpunluk-պարարտացում, ahbin tarla-պարարտացված դաշտ։

Տրապիզոնի նահանգի Արաքլը գավառի Քիզիրնոս գյուղի համշենցիների

խոսակցական թուրքերենում նույնպես պահպանվել է ահբուն57 բառը, իսկ Վաքֆը-

քեբիրի խոսվածքում գործածական է աղբ տարբերակը58։ Այս բոլորին հավելենք նաև,

որ Չայելի (հնում՝ Մափավրի) գավառի Ռաշոտ (այժմ՝ Քարաաղաջ) գյուղի մահմեդա-

կան համշենցիներն օգտագործում են աղբ բառի ախփօն բարբառային տարբերակը59։

Այրիքուր (Ayrikur) - արոտավայրի անուն է։ Կարծում ենք՝ տեղանունը կազմվել

է այր+ի (սեռ. հոլ.)+քար բաղադրիչներից։ Այսինքն՝ քարայր բառն է, դրափոխության

օրենքի համաձայն տեղի է ունեցել բառերի տեղաշարժ։ Ըստ Հ. Աճառյանի՝ այր

նշանակում է «1.քարայր, 2. ավերակ տեղեր»60։ Գ. Ջահուկյանն այր բառը դնում է

54 A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, s. 115. 55 S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-purim etimolojik sözlüğü, s. 240-241. 56 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 273, 339։ 57 Saklı Ezgiler Kizirnos, Derleme, Collection, Mecit Çeliktaş, Proje Yönetmeni: Birol Topaloğlu, İstanbul, Temmuz, 2010, s. 7. Տե՛ս նաև Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2011, թիվ 1-2։ 58 Տե´ս U. Bläsing, Armenisch-Türkisch Etimolodische…, pp. 124-125. Հմմտ. K. Emiroğlu, Trabzon-Maçka Etimoloji sözlük, Ankara, 1989, s. 33. 59 Տե´ս Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. I, İstanbul, 2005, s. 33-34. 60 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 174-175։

13

Page 14: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

վաղնջահայկական բառերի շարքում61։ Երկրորդ բաղադրիչը բնիկ հայկական քար

բառն է՝ հնչյունափոխված քուր տարբերակով։ Քար բառը հայերենի բարբառներում

ունի նաև քօյ, քոր, քուր բարբառային հնչյունափոխված դրսևորումները62։ Այրիքար

տեղանուն է հիշվում նաև Գեղամա լեռներում։ Նշենք, որ այր արմատով կան նաև մի

շարք հայկական տեղանուններ՝ Այրիգետ, Այրիձոր, Այրիսար, Այրիտակ, Այրիվան, Այրիվանք, Այրեվանք և այլն63։

Ավզաք (Avzak) - հավանաբար կազմվել է ավազան բառից։ Խոփայի համշեն-

ցիներն ավզօն են ասում գուռին, ջրավազանին64։

Ացկօղ (Aç’koğ) - կազմվել է աջ+կող/կողմ բաղադրիչներց՝ խոսվածքին բնորոշ

ջ>չ>ց բաղաձայնների հնչյունափոխությամբ և մ-ի անկումով։

Բաշթուր (Baştur) - կազմվել է բաշ (թուրք. գլխավոր, գագաթ, գլուխ,

սկիզբ)+դուռ>թուր բաղադրիչներից՝ բառասկզբի դ>թ և բառավերջի ռ>ր փոփոխութ-

յամբ, այսինքն՝ գլխավոր դուռ։ Դօձղաբակ (Dodzğabak) - կազմվել է տոսախ>դոցխի (ծառատեսակ)+բակ

բառերից։ Խոփայի համշենցիների խոսվածքում ևս պահպանվել է դոսխի ծառա-նունը65։ Ղ. Ինճիճյանը, հիշատակելով Համշենի բազմատեսակ ծառերով լի թավ

անտառների մասին, նշում է նաև տոսախ ծառատեսակը. «յորս լինի և տօսախ զարմանալի»66։ Բակ նշանակում է «տան շուրջը եղած գավիթ», նաև ունեցել է

«ոչխարների փարախ իմաստը»67։ Այս դեպքում՝ Դոձղաբակ նշանակում է տոսախի

ծառերով լի բակ, տարածք։

Գալէր (Galer) - միկրոտեղանունը կալ+էր բառն է՝ բառասկզբի կ>գ

հնչյունափոխությամբ։ Կալ նշանակում է «ցորեն կամնելու տեղ»68, այսինքն՝ ցորենը

կամով մաքրելու, հատիկները ծղոտից ազատելու տեղ69։ Ըստ Բ. Թոռլաքյանի՝

համշենցիները կալ են ասում վայրի կաղինը (խոզակաղին) կալսելու վայրին70։

Քրիստոնյա համշենցիների բարբառում Հ. Աճառյանն առանձնացնում է նաև -էր

61 Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1987, էջ 258։ 62 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 559։ 63 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 241-243։ 64 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 275։ 65 Նույն տեղում, էջ 334։ 66 Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 396։ 67 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 390-391։ 68 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1973, էջ 483։ 69 Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Գ, Երևան, 2004, էջ 12։ 70 Սովորաբար այն լինում էր թեք վայրում, որպեսզի տեղումների ժամանակ ջուրը չկուտակվի։ Կաղինը փռում էին կալում, արևի տակ չորացնում, որից հետո կալվորները կաղնի հա-տիկները անջատում էին կեղևից (Բ. Թոռլաքյան, նշվ. աշխ., էջ 132)։

14

Page 15: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

հոգնակիակերտը71։ Ս. Վարդանյանը Խոփայի համշենցիների խոսվածքում նույնպես

գրանցել է –էր հոգնակիակերտը72։ Գալեր/Գալիր անունով գյուղ է եղել նաև Բաբերդի

գավառում73։

Ընգէզութ (Ingezut) - կազմվել է ընկույզ+ուտ բաղադրիչներից։ -Ուտ

տեղանվանակազմ վերջածանցը Գ. Ջահուկյանը համարում է հնդեվրոպական

ծագման։ Այն կենսունակ ածանց է եղել նաև վաղնջահայերենում74 և բնորոշ է

հայկական տեղանուններին՝ Թեղուտ, Կաղնուտ, Լորուտ, Տանձուտ և այլն£ Համշենի

գավառում շատ տարածված է –ուտ>ութ տեղանվանակերտ ածանցը։ Հետա-

քրքրական է, որ Չամլըհեմշինում պահպանվել է ընկույզ տարբերակը։ Խոփայի

համշենցիները ընկույզին ասում են գագալ, կակալ75։ Հ. Աճառյանն ընկույզ բառը

համարում է հայկական, և հարևան լեզուներում այն փոխառված է հայերենից, քանի

որ Հայաստանը եղել է ընկույզի մշակության նշանավոր երկիր76։ Ինչպես գրում է

ծնունդով Տրապիզոնի Կյուշանա գյուղից համշենահայության ազգագրության խորա-

գիտակ մասնագետ Բ. Թոռլաքյանը, Համշենի անտառները հարուստ էին ընկույզի

ծառերով. «Ընկուզենիներ հատուկենտ տնկում էին արտերի, կաղնուտների եզրերին,

…կային բավականին տնտեսություններ, որոնք իրենց տնամերձ հողերը կամ առանձ-

ին հողամասեր հատկացնում էին ընկույզի մշակմանը, որի հետևանքով այդ վայրերը

կամ թաղերը կոչում էին ընկզնուտ կամ ընկուզնոց»77։

Թօլիքցօր (Tolik ç’or) - տեղանվան մեջ առկա են Թօլիք+ջուր>ջոր>ցոր բաղադրիչները՝ տեղական բնորոշ հնչյունափոխությամբ։ Հավանաբար տեղանվան

առաջին բաղադրիչի մեջ թոլ/թուլ բառն է, որ հայ բարբառներում նշանակում է գլոր-գլոր, գործածական է նաև թոլ անել բայական կառույցը, որ նշանակում է գլորվել78։

Իսկ երկորդ բաղադրիչը՝ ցորը, հայերեն ջուր բառն է՝ ջուր>ջոր>ցոր ՝ խոսվածքային իր

դրսևորումով։ Ըստ այդմ էլ՝ Թօլիքցօր<Թոլիքջուր նշանակում է գլգլացող, գլոր-գլոր

իջնող ջուր, առվակ։ Ու. Բլեսինգը ևս նկատել է, որ համշենցիների թուրքերեն

խոսվածքներում ջուր բառն ունի՝ ջօր, չօր, ցօր դրսևորումները։ Իսկ Հալա և Մոլավեիս

71 Ըստ Հ. Աճառյանի՝ Համշենի բարբառն ունի երեք հոգնակիակերտ ածանց՝ «-իր կամ -էր, -նիր կամ -նի և -ք» (տե՛ս Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 79)։ 72 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 156-158։ 73 Լ. Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, «Լուսակն» հրատ., Երևան, 2007, էջ 148։ 74 Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, էջ 415։ 75 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 353։ 76 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 130-131։ 77 Բ. Թոռլաքյան, Համշենահայերի ազգագրությունը, հայ ազգագրություն և բանահյուսություն, էջ 132-133։ 78 Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2002, էջ 123։

15

Page 16: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

(Մոլեվիչ) գյուղերում ջուր-ի բառավերջի ր-ն վերածվել է յ-ի՝ ջուր>չոյ79, մի երևույթ, որ

բնորոշ է Համշենի խոսվածքներին։ Քրիստոնյա համշենցիների բարբառում ջրի

դիմաց Հ. Աճառյանը գրանցել է ճուր80։ Խոփայի խոսվածքում օգտագործվում են չուր և

չույ տարբերակները81։ Մեր ուղեկից Ուղուր Բիրյոլի հետ զրույցից տեղեկացա նաև,

որ Չամլըհեմշինում՝ մոտավորապես 2600մ բարձրության վրա գտնվում է Ջէր-հօվիտ<Ջըրհօվիտ անունով արոտավայր, որտեղ կան եկեղեցու հետքեր։ Հետա-

քրքրական է, որ այս տեղանվան մեջ պահպանվել է ջուր արմատի ջէր հնչյունա-

փոխված ձևը։

Լօրութ (Lorut) - կազմվել է լօրի (ծառատեսակ)+ուտ>ութ բաղադրիչներից։

Տարածաշրջանը հարուստ է լորենիներով։

Խացթուր (Khaç’tur) - կազմվել է խաչ>խաց+դուռ>թուր բաղադրիչներից՝

տեղական խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ։ Ըստ Ղ. Ինճիճյանի՝ Տրապիզոնի

հայոց բարբառում եկեղեցի բառին որպես հոմանիշ օգտագործում էին խաչտուր բառը. «…զի զամենայն եկեղեցիս խաչտուր անուանեն անդէն գիւղականք…»82։ Համաձայն Հ. Աճառյանի՝ քրիստոնյա համշենցիների բարբառում նույնպես

գործածական է խաչդուռ բառակապակցությունը, որ նշանակում է եկեղեցու դուռ83։

Հայերենի հոմանիշների բառարանում ևս խաչդուռը նշվում է որպես եկեղեցու

հոմանիշ84։ Մինչև 1915թ. Սամսոն քաղաքի շրջակայքում եղել է Խաչդուռ անունով

համշենահայերի գյուղ85։

Ձէղօվիթ (Dzeğovit) - կազմվել է ծէղ>ձէղ+հովիտ>oվիթ բաղադրիչներից։ Ծեղ, ծիղ հայերենի որոշ բարբառներում նշանակում է հարդի շյուղ։ Համշենի բարբառում

ձէղ են ասում եգիպտացորենի ցողունին, որն օգտագործում են իբրև ձմեռվա

անասնակեր86։ Խոփայի համշենցիների խոսվածքում պահպանվել է ձաղ տարբե-

րակը87։ Տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ հովիտ, որը բնիկ հայկական հով արմատից

է կազմվել, նշանակում է «ձոր», «ցածր բլրակ», ունի նաև օվիտ տարբերակը և «երկու

79 U. Bläsing, Armenisch-Türkisch Etimologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşingebiet, p. 126. 80 Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 252։ 81 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 383։ 82 Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 387։ 83 Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 260։ 84 Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, ԵՊՀ հրատ., Երևան, 2003, էջ 263։ 85 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ, Երևան, 1988, էջ 664։ 86 Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Բ, էջ 400-401։ 87 Լ. Սահակյան, Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողություն և դրսևորում, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. V, էջ 259։

16

Page 17: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ձևով էլ մտնում է բազմաթիվ հայկական տեղանունների մեջ՝ ինչպես՝ Բալահովիտ,

Կոգովիտ, Աղիովիտ և այլն»88։

Ձիվաղնութ (Dzivağnut) - կազմվել է ձիվաղ (ձիվաղէնի-ծառատեսակ)+ն+ուտ

բաղադրիչներից։ Ծվաղենիի հնչյունափոխված ձևն է։ Խոփայի համշենցիները

ձէվաղնի ասում են դափնեկեռասենուն89։ Ունի բալի կամ կեռասի մեծության

պտուղներ, որոնք հասունանալիս սևանում են։ Ի. Քարաջայի բառարանում գրանցվել

է Ձևանութ տարբերակը (դաշտի անուն՝ Խաչափիթ գյուղում)90։

Մաղլութ (Mağlut) - կազմվել է մաղօլ բաղադրիչից՝ -ուտ>ութ ածանցի հավե-

լումով, և լեզվական արագաբանությամբ սղվել է բառի երկրորդ վանկի օ ձայնավորը՝

դառնալով մաղլութ։ Ղ. Ալիշանի՝ 1895թ. Հրա-տարակած «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» արժեքավոր ուսումնա-սիրության մեջ նշվում է մաղոլ տարբերակը. «Մորենոյ նման պտուղ վայրի. Տեղն այլ Մողլուտ կ’ըսեն ի Պոնտոս։ Նույնն է և ժուղ/ժոխ»91։

Ըստ «Հայոց լեզվի բարբառային բառարանի»՝ 1. մորենու թփի տեսակ է, 2. եր-

կար վազերով փուշ92։ Համշենի բնակիչներն ունեն նաև մի ասացվածք. «Եթե տղա չունենք, մեր տան ծուխը կմարի (բառացի թարգմ.՝ տունը կփակվի)։ Եթե մեր այգիները ծածկվեն մաղոլով, ապա մեր օջախները կխեղդվեն / Oğlumuz olmazsa evimiz kapanır. Bağımız, bahçemiz mağolluk olur, ocağımız batar»93։ Խոփայի համշեն-

ցիների խոսվածքում պահպանվել է մաղուլ տարբերակը94։ Այսպիսով, Մաղ-լութ>Մաղլուտ նշանակում է մաղոլի թփերի աճելու տեղ։

Մաղլութի թումբ (Mağluti tumb) - կազմվել է մաղօլ (մորենու թուփ)+ուտ>ութ+ի (սեռ. հոլ.) և թումբ բաղադրիչներից։ Թումբը բնիկ հայկական բառ է՝ թում արմատից։

Նշանակում է «գետի առաջ շինուած պատնէշ»,… «գերեզմանի վրայ բարձրացրած հողաթումբ», «…բլրակ, … բարձրություն, …լեռ»։ Հայերենից փոխառել են թուրքական

բարբառները, նաև քրդերենը, ասորերենը՝ «թումբ», «բլրակ, կոյտ», «մարգագետնի կամ արտի եզերքը խրամ քաշել» իմաստներով95։

Մաղլութփօս (Mağlutpos) - կազմվել է մաղօլ (մորենու թուփ)+ուտ>ութ> մաղլութ+փօս (հարթավայր) բաղադրիչներից։ Խոփայի համշենցիները փօս ասում են

հարթավայրին, հարթ տարածքին96։ Այն տարածված տեղանվանակերտ բաղադրիչ է։

88 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 166-177։ 89 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 334։ 90 İ. Karaca, Hemşin, Tarih, Dil, Gelenek ve Görenekler, s. 80. 91 Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, Վենետիկ-Ս. Ղազար, 1895, էջ 413։ 92 Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Դ, Երևան, 2007, էջ 18։ 93 Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, İstanbul, 2005, s. 804. 94 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 304։ 95 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 206։ 96 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 325։

17

Page 18: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Մէձկափօս (Medzkapos) - կազմվել է մէձ+կա+փօս (հարթավայր) բաղա-

դրիչներից, մեծ>մէձ՝ Համշենի բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ97։ Հ. Աճառ-

յանը մեծ բառը նշում է որպես բնիկ հայկական98։ Ու. Բլեսինգը գրանցել է Miç’i-ç’or -Միցի ցօր տեղանունը, որը, մեր կարծիքով, կազմվել է մեծի+ջուր բաղադրիչներից,

այսինքն՝ մեծ գետ իմաստով։ Նշենք, որ Գ. Ջահուկյանը մեծ, մեծա, մեծի հիմքերով

տեղանվանական կառույցները համարում է վաղնջահայկական ծագման99։

Մէձօվիտ (Medzovit) - կազմվել է մեծ>մէձ+հովիտ>օվիթ բաղադրիչներից։ Այս

տեղանվանը հանդիպում ենք նաև Ս. Արըջըի ցանկում, և կրկին նա մաքուր հայ-

կական բառերի մեջ փնտրում է կարաչայական արմատներ, ինչը հանգեցնում է

անհեթեթ բացատրության։ Հայերեն մեծ բառի մեջ նա տեսնում է հինգ տարեկան ցուլ

կամ ձի100։

Մացութ/Մօցութ (Motsut) - տեղանունը կազմվել է մացառ+ուտ

բաղադրիչներից։ Հայկազյան բառարանում նշվում է, որ այն ունի գավառական

տարբերակ՝ մոցառ, մատնանշում է «բազմութիւն շառաւիղաց առ արմին ծառոց»101։

Ունի նաև միցեռ, մացակ տարբերակները։ Համշենի բարբառում Հ. Աճառյանը նշում է

մացառ102։ Սակայն Չամլըհեմշինում գրառումներ կատարելիս նկատեցի, որ որոշ

բառերում տեղի է ունեցել բառամիջի ա>օ հնչյունափոխություն։ Եվ լեզվական

արագաբանությամբ մացառուտ բառը սեղմվել է՝ դառնալով մօցուտ-մացառների՝ փշոտ թփերի տեղ։ Հետաքրքրական է, որ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների

բարբառում գրանցել է «մացառլանմաք» - փայտը կամ տախտակը փշփշոտիլ, ճղճըղուիլ» բայը103։

Սալ (Sal) - տեղացիները սալ ասում են անընդհատ հոսող ջրի հետևանքով

կոկված կարծր քարին։ Սալ նշանակում է «տափակ քարի մեծ հատոր»104։ Քրիստոնյա

համշենահայերի բարբառում ևս պահպանվել է սալ ձևը՝ «մեծ և տափակ սալ քար

իմաստով»105։ Խոփայի համշենցիները օգտագործում են սալուշ (սալարկել) բայը106։

Սօթ (Sot) - սոթ նշանակում է «ուժեղ, մրրկաշունչ քամի»107։ Հայաստանում

անսովոր չեն Սոթ անունով բնակավայրերը։ Սոթ անունով գավառ է եղել Մեծ Հայքի

97 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, էջ 295։ 98 Հ. Աճառյան, նույն տեղում։ 99 Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, էջ 414։ 100 S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-purim etimolojik sözlüğü, s. 331. 101 Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1981, էջ 231։ 102 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 290։ Տե´ս նաև նույնի՝ Քննություն Համշենի բարբառի, էջ 244։ 103 Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 244։ 104 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ., Երևան, 1979, էջ 155։ 105 Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 252։ 106 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 315։ 107 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 238։

18

Page 19: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Սյունյաց աշխարհի հյուսիսարևմտյան կողմում։ Համապատասխանում է նախկին

ՀԽՍՀ Վարդենիսի շրջանին։ Սոթ անունով ձմեռանոց է եղել նաև ՀԽՍՀ Թումանյանի

շրջանում108։ Հ. Աճառյանը, մեջբերելով տեղանվան Ստեփանոս Օրբելյանի ստուգա-

բանությունը՝ «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք» («որ մշտական բուքերի և ցրտաշունչ եղանակների պատճառով

կոչվել է Սոթք»109), հավելում է, որ ՆՀԲ-ի՝ սոթ բառի «պինդ, կարծր» իմաստով,

բացատրության հետ որևէ կապ չունի110։

Ցաքութ (Ցախութ) - Ցախ+ուտ տեղանունն է, որը Համշենի բարբառում

նշանակում է անտառ։ Հ. Աճառյանը ցախ բառը համարում է բնիկ հայկական111,

Խոփայի համշենցիները ևս անտառին ասում են ցախուդ112։ Ինչպես գրում է Ղ. Ալի-

շանը, ցախ ասում են «ըստ ոմանց Բիծխի ծառն, ըստ այլոց Հացի ծառն։ Տրապիզոնի կողմեր Ցախ կոչեն Խալանչը, Erica Arborea Beruyere arborescente, որոյ երկայն բարակ ճղերուն տերեւներն խիտ խիտ մանրիկ մազեր են, և վայելուչ տեսք մ’ընծայեն թուփին, ասկէ կու շինեն աւել»113։

Փագէնդէղ (Pagendeğ) - կազմվել է փակ+են+տեղ>փագ+էն+դէղ բաղադրիչներից։

Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում փագէն ասում են փայտաշեն խոտանոցին,

պահեստին114։ Ի տարբերություն սերենդերների (փայտե սյուների վրա կառուցված

մթերանոց)115, սարբենների (սյուների վրա կառուցված փայտյա մեկ հարկանի շինու-

թյուն՝ խոտ պահելու համար) և փացխաների116, փագենները կառուցվում են անմի-

ջապես հողի վրա։ Չամլըհեմշինում կա նաև Փագէն / Բագէն անունով գյուղ117։

108 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ, Երևան, 1998, էջ 651։ 109 Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմ., ներածությունը և ծանոթագրությունները Ա. Աբրահամյանի, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986, էջ 70։ 110 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 238։ 111 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, էջ 446-447։ 112 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 320։ 113 Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 613։ 114 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 322։ Տե՛ս նաև՝ Ս. Վարդանյան, Բանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, «Ձայն համշենական» ամսաթերթ, 2011, թիվ 1-2։ 115 Սերենդերները 2-3 մ բարձրության, շուրջ 40 քմ, չորս կողմից բաց պատշգամբով շրջափակված փայտաշեն կառույցներ են։ Օդ խաղալու համար փոքրիկ պատուհանները ցանցկեն են, երբեմն հանդիպում են զարդանախշերով։ Այնտեղ պահում են եգիպտացորեն, կարտոֆիլ, լոբի, սոխ և այլն։ Մթերքը կենդանիներից ապահով պահելու համար, սերենդերի սանդուղքը շարժական է (տե´ս Վար-դանյան Ս., Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 317)։ Բացի Ռիզեից՝ սերենդերները կառուց-վում են նաև Տրապիզոնի, Գյումուշխանեի, Էրզրումի, Օրդուի, Գիրեսունի (իմա՝ Կիրասուն), Զոնգուլ-դաքի շրջաններում։ Ունի նաև սերանդեր (Տրապիզոն), սելենդեր (Գյումուշխանե, Էրզրում), սերենդի (Օրդու, Գիրեսուն, Ռիզե) սերեն (Զոնգուլդաք), սարանդեր (Համշեն, Չամլըհեմշին) հնչարտասանական տարբերակները (Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, İstanbul, 2005, s. 1022։ 116 Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, s. 967. 117 Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. I, s. 154.

19

Page 20: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Փիլինձութ (Pilindzut) - կազմվել է փիլօնչ (խոտաբույսի տեսակ)+ուտ

բաղադրիչներից։ Խոփայի համշենցիները պահպանել են փիլոնչ ձևը118։ Ա. Գենչի

բառացանկում գրանցվել է Փիլունչ - Pilunç (որպես բուսատեսակ)119։

Ղ. Ալիշանը նշում է փիլունց տարբերակը՝ տալով հետևյալ նկարագիրը.

«Տրապիզոնեցիք այս անուամբ և յատուկ մակդիրներով այլ կոչեն քանի մի տեսակ

խոտեղէն Պտերներ, որ շարք մ’են տերեւոց, որոց իւրաքանչիւրն բաժնուած ի մանրա-

ձեւ երկայն սրածայր մասեր, իւրաքանչիւր մասն այլ դարձեալի փոքրիկ տերեւներ

բաժնուած է դէմ առ դէմ, և ոմանց նա եւ այս տերեւիկքն այլ ամենամանր բաժանմունք

կամ մասեր ունին, և ամենքն ալ սուր ծայրով մի վերջանան. մէջտեղի ջիղն կամ կոթն

այլ՝ որոյ եզերքին շարուած են, նույնպէս սուր ծայր մ’ունի. շատ գեղեցիկ մանրաշար

տեսք մի կ’ընծայեն, ունի նաև Արջփիլունցն ավելի լայն է տեսքով կամ երկայն

մատներով, Եղափիլունցն կոչուի էջ Պտեր»120։

Փօղփադութ (Poğpadut) - կարծում ենք, որ տեղանունը կազմվել է փօղ + փայտ > փադ բառերից և -ուտ ածանցից, այսինքն՝ փողփայտ>փօղփադ+ուտ>ուդ։ Խոփայի

համշենցիների մոտ պահպանվել է հօղփադէնի տարբերակը121։ Ա. Գենչի բառա-

րանում գրանցվել է Փօհփէդէն - Pohpeden (որպես բույս)122։

Չափազանց հետաքրքրական է, որ փօղփէտնի տարբերակով, որպես

ծառանուն, արձանագրված է նաև Ղ. Ալիշանի՝ «Հայբուսակում», որի դիմաց նա գրում

է. «Պօղ աղաձի. այսպէս կոչուած ի Պոնտոս, քննութեան կարօտի տեսակն»123։ Բառի

առաջին արմատը հայերեն փող բառի հնչյունափոխված պող տարբերակն է, երկրորդ

բաղադրիչը թուրքերեն աղաջ (իմա՝ ağaç)- ծառ բառն է, որը տեղական խոսվածքի

օրինաչափությամբ հնչյունափոխվել է աղաձի (ağadzi), այսինքն՝ փող աղաձի, նշանա-

կում է փողի ծառ։

Ինձ հաջողվեց Չամլըհեմշինի Մաքրևիս գյուղում, գրանցել, որ

փօղփադի>փօղփէդի են ասում մի ծառատեսակի, որի ճյուղերը փողի պես սնամեջ են։

Այս ծառի ճյուղից Չամլըհեմշինի Մաքրևիս գյուղում, ինչպես ցույց տվեցին և

թուրքերենով բացատրեցին տեղացի կանայք, պատրաստում են մի սնամեջ գործիք,

որով փչում ու բորբոքում են կրակը և այն կոչում են փող։ Ըստ թուրքական «Սևծովյան

հանրագիտարանային բառարանի»՝ ունի նաև փուղ տարբերակը124։ Տեղանվան եր-

կրոդ արմատը՝ փայտ բառը, Համշենի բարբառում ունի փադ>փաթ>փէդ>փիթ

118 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 324։ 119 A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, İstanbul, 2005, 2 basım, s. 143. 120 Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 628։ 121 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 334 122 A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, s. 143. 123 Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, էջ 633։ 124 Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. II, s. 966, 967.

20

Page 21: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

հնչյունափոխված դրսևորումները։ Խոփայի համշենցիների խոսվածքներում ևս պահ-

պանվել են փայտ բառի փադ, փաթ հնչյունափոխված ձևերը125։

Քամիքէլօղ (Kamikeloğ) - կազմվել է քամի+գլուխ>քելօղ բաղադրիչներից։ Ըստ Բ.

Թոռլաքյանի՝ համշենցիները կանեփի սերմերը չորացնելուց հետո, այն մաքրում էին

կալմաղերով ու քամուն էին տալիս թեփերից անջատելու նպատակով։ «Քամուն

տալու համար կանգնում էին բարձր պատվանդանի վրա ու ամանից սերմացուն քիչ-

քիչ թափում»126։ Կարծում ենք, որ Քամիքէլօղը նման մի վայրի անուն է։

Քաշված - հավանաբար կազմվել է հայերենի քաշ բառից, որը նշանակում է

ցած, ոչ բարձր127։ Հայաստանի տեղանունների բառարանում քաշ արմատով նշված է

շուրջ երեք տասնյակ տեղանուն՝ այսպես, օրինակ՝ Քաշունիք, Քաշաթաղ, Քաշաղ, Քաշինմարգ և այլն128։

Քարափ (Karap) - տեղանունը կազմվել է քար+ափ բաղադրիչներից։ Նշենք, որ

Չամլըհեմշինում Քարափ տեղանուն է գրանցել նաև Ա. Գենչը129։ Քարափի թաշ>Քերափ թաշ տեղանուն է հիշվում նաև Արդվինի նահանգի Յուսուֆելի (նախկին

Կիսկիմ) գավառում, տեղացիներն այդպես են անվանում ժայռային զանգված ունեցող

այս տեղանքը130։

Քարէդօղ (Karedoğ) – տեղանունը կազմվել է քար+ե+դօղ>տեղ բաղադրիչներից։

Տարածագոտում քար արմատով պահպանվել են նաև այլ միկրոտեղանուններ,

ինչպես, օրինակ՝ Քարօց (ամառային արոտավայր՝ Չայելի գավառում), Քարունչ (ամառային արոտավայր՝ Չամլըհեմշին գավառում, որն ունի 13 տուն)։ Մեծ Հայքի

Սյունյաց աշխարհում Քարունջ անունով քաղաքագյուղ է հիշատակում 9-10-րդ

դարերի հայ նշանավոր պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին131։ Ի դեպ՝ Քար-ունջ/Քարունչ, Քարահունջ/Քարահունչ լեռան, գետի և գյուղի անուններ կան Սյունի-քում և Լեռնային Ղարաբաղում132։ Նշենք, որ քար արմատով հարյուրից ավելի

տեղանուն է եղել Մեծ Հայքում և Կիլիկիայում133։

Քարէդօղ տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ տեղ բառը, բնիկ հայկական է, որն

աղավաղվելով՝ վերածվել է դօղ-ի։

125 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 322։ 126 Բ. Թոռլաքյան, Համշենահայերի ազգագրությունը, էջ 130։ 127 Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 4, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1980, էջ 709։ 128 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, ԵՊՀ հրատ., Երևան, 2001, էջ 298-300։ 129 A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, էջ 135։ 130 Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. 2, s. 626. 131 Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Գ. Թոսունյանի, ԵՊՀ հրատ., Երևան, 1996, էջ 334-335։ 132 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 314-315։ 133 Նույն տեղում, էջ 309-335։

21

Page 22: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Քէթմէց (Ketmeç’) - կազմվել է գետ>քէթ+մեջ>մէց բաղադրիչներից՝ տեղական

խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ։ Ի դեպ՝ 903թ. Գետամեջ տեղանուն է

հիշատակվում Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Գեղարքունիք գավառում134։

Օցութ (Otsut) - տեղանունը կազմվել է օձ>օց+ուտ>ութ բաղադրիչներից։

Հայաստանի այլ գավառներում ևս գրանցվել են օձ արմատով տեղանուններ135, այդ

թվում՝ վերոնշյալ Օձուտ կաղապարաձևով տեղանուններ են եղել Համշենի հարևան

Խոտորջրում, Սպեր գավառում, ինչպես նաև Կարսում, Չմշկածագի շրջանում136։

* * * Հետաքրքիր լեզվական փաստեր գրառեցի Մաքրևիս գյուղի բնակիչ, տիկին

Գյոնուլ Գյուլայից։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ նրա մայրական կողմից պապը՝

Վարդանը, հարևան գյուղի քահանան (քեշիշը) էր։ Նա վկայեց նաև, որ գյուղի

մոտակայքում ժամանակին եղել է վանք, որից այժմ միայն ավերակներ են մնացել։ Նա

իր թուրքերեն խոսքում հենց վանք բառն էլ օգտագործեց։ Շրջակա միկրո-

տեղանուններից թվարկեց` Ակուփի դաղ-Հակոբի լեռ, Արանի չայըր (մարգագետին),

Դoվoր/Դoվէրի (տավար)՝ թաղամաս Չամլըհեմշինի Չինչիվա գյուղում, Խացի-նա>Խաչինա, Հացինհէդէվ>խաչի (եկեղեցու) հետևի կողմ (մի այգու անուն է, թարգմա-

նաբար ասում են նաև Քիլիսե բոսթան), Հէդէն փօս>հետևի կողմում գտնվող հարթա-վայր, Մարկօսի լէռ (ամառային արոտավայր), Մարանի (Մառանի) լէռ (ամառային

արոտավայր), Մէղօյի յայլա (Մեղվի յայլա), Մէլիքի փօս, Քօբօշ-գյուղանուն,

հավանաբար կոկոշ/գոգոշ բառի աղավաղված ձևն է, Համշենի բարբառում այդպես են

ասում խխունջի պատյանին137, Շաղդէղ (կազմվել է շաղ - ցող, եղյամ և տեղ բառերից),

Մէէվօր-Մաղհավoր (likapa - բույս, որը համշենցիներն օգտագործում են որպես

դեղամիջոց սակավարյունության բուժման համար138), Չուլինա (թաղամաս, Չամլը-

հեմշինի Չինչիվա գյուղում) տեղանունները։

Հին գերդաստաններից, ընտանիքներից, տներից հիշատակեց Ալէքսի տուն, Անտօնի տուն, Ավէթիքի տուն, Բէգիի տուն, Բօղօսի - Պողոսի տուն, Գավազի (ինչպես

բացատրեց Գյոնուլ Գյուլայը, գավազան բառի կրճատ ձևն է) տուն, Գինօսի տուն,

134 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1986, էջ 843։ 135 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 471-475։ Լ. Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, էջ 210, ։ 136 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 475։ 137 Հ. Աճառյանը Համշենի բարբառի գավառական բառերի շարքում գրանցել է նաև կոկոշ [գոգոշ] բառը (տե՛ս Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 261)։ 138 H. Aksu, Hemşinlilerin hastalıkları tedavi yöntemleri, “Bir Yaşam”, Karadeniz’in Yerel Tarih, Folklor, Biyo-grafi ve Coğrafya Dergisi, Sayı 12 Eylül-Ekim, Hopa, 2010, s. 35.

22

Page 23: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Խաչիկի տուն, Կիրակօսի տուն, Դարբինի տուն, Քօզիքի / Քօզիսի տուն, Փէտրէսի

(Պետրոսի) տուն, Փիրիկի տուն, Մազիկի տուն, Մուսիկի տուն, Փիսիկի տուն, Փօլադի տուն, Խաչիկի տուն, անձնանուններից հիշատակեց Գասպար, Թաքուշ (Թագուհի),

Խաթուն, Խաչատուր, Մարի, Մուչան, Վարդան։ Հիշեց, ինչպես ինքն էր ասում, իր

քերեգինի (keregin) - քեռակնոջ՝ Միրիէի անունը։ Հավելեց նաև Շամիրանդ անունը՝

ասելով, որ Շամիրամի փոփոխված տարբերակն է։ Նշենք, որ Չամլըհեմշին գավառի

Մոլավեյիս (Մոլեվիչ) գյուղի բնակիչներն իրենց խոսակցական թուրքերենում մի շարք

հայերեն բառերի հետ պահպանել են նաև գերդաստանների հայերեն անունները,

օրինակ՝ Գիրագոսանչ139՝ տեղական խոսվածքին բնորոշ հնչյունափոխությամբ՝

Կիրակոս>Գիրա-գոս+ենց>անց>անչ։ -Անց>ենց>ոնց ածանցը հայերենի –անք>ենք>ոնք

ածանցն է՝ սեռա-կան հոլով։ Այն գործածական է եղել նաև գրաբարում։ Ցույց է տալիս

անեզական գոյականներ՝ ստացական նշանակության, ինչպես, Խաչոյենք>Խաչոյենց

(Խաչոյի ընտանիքի մարդիկ) և այլն140։

Այնուհետև, պատմական Զիլ քալեն այցելելուց հետո բարձրացանք հայկական

աղբյուրներում հիշատակված Տափ գյուղը, որը, ինչպես գրում է Ղ. Ինճիճյանը,

«տաճիք կոչեն Չաթ»141 (այժմ ենթակա է Չամլըհեմշինին, նոր անունը՝ Սաաթ), մեզ

ուղեկցողներից իմացանք, որ բնակավայրին դիմահայաց վեր է խոյանում Գարմի[ր] սա[ր]-ը (Garmisa[r])-Կարմիր սարը։ Այդպես է կոչվում իր կարմիր քարերի

պատճառով։

Այդ բարձրադիր լեռան գագաթից ահագնացած իջնում է ջրվեժը, կամ ինչպես

համշենցիներն են ասում, չախչախանը։ Կարծում ենք՝ բառահիմքում չախչախ բառն է,

որը տարածված է նաև հայ բարբառներում, ունի չախչախիկ ձևը։ Ըստ «Հայոց լեզվի

բարբառային բառարանի»՝ նշանակում է «ջրաղացի մաս, որն իր ցնցումներով կար-

գավորում է աղացվող հատիկի հոսքը դեպի ջրաղացքար»142։ Ջրաղացից անընդհատ

գալիս են չախչախանների ձայնը և ջրի խոխոջը։ Ենթադրում ենք, որ ջրվեժի արագա-

հոս ջրի աղմուկը տեղացիները նմանեցրել են ջրաղացի չախչախի ձայներին,

այդպիսով՝ ջրվեժները կոչելով չախչախան։ Օ. Օզթուրքն իր բառարանում գրանցել է

չաքչաքա, չամչաքա բառերի հնչարտասանական տարբերակները։ Նա ևս այս բառերը

բացատրում է որպես ջրաղացի մաս, որը եգիպտացորենի հատիկներն ուղղում է

դեպի ջրաղացքար143։

139 А. Тулумджян, Хопа-хемшилы и баш-хемшилы: материалы экспедиции, «Ձայն համշենական», 2006, թիվ 1-2։ Տե՛ս նույնի՝ Земля и корни, “Анив”, журнал, Минск, 2005, N 3, с. 10. 140 Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, հ. Զ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 207։ 141 Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 397։ 142 Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Դ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2007, էջ 372։ 143 Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. 1, s. 241.

23

Page 24: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Կարմիր սարի չախչախանը թափվում է սարի ստորոտվ հոսող գետը, հենց

այստեղ, ըստ Ղ. Ինճիճյանի, միախառնվում են Բաշհամշեն և Եվողիւտ (Եղնովիտ)

գետերը ու թափվում Սև ծով144։ Գյուղի մոտակա գետի վրա պահպանվել է մի

հնագույն կամարաձև կամուրջ։ Տափ գյուղը սարի լանջին՝ տափարակ մի հատվածի

վրա է։ Տների մեծ մասը լքված է։ Կանգուն են քարե հիմքերի վրա կառուցված

ընդամենը մի քանի փայտաշեն տներ։ Գյուղում հիմնականում հին տների և

շինությունների ավերակներ են։ Գյուղն ունի սառնորակ աղբյուր։ Այնտեղ

հանդիպեցինք մի համշենցի ընտանիքի, որը եկել էր ամառային արձակուրդն

անցկացնելու։

Նշենք, որ Արդվինի նահանգի Յուսուֆելի (Կիսկիմ) գավառի Ափիշեն

(Ափ+ի+շեն) գյուղի (նոր անունը՝ Քընալըչամ) թաղերից մեկի հին անունը ևս կարմիր արմատով է՝ Կարմիր ցեխ, որ աղավաղվելով՝ դարձել է Քարմիսէր՝ բառասկզբի կ>ք հնչյունափոխությամբ։ Գյուղի կարմիր հողերի միջով հոսող գետը նույնպես ստացել է

Կարմիրջուր անունը145։

Մեզ ուղեկցող Ջան Ուղուր Բիրյոլից տեղեկացանք, որ Չամլըհեմշինի հին

անունը եղել է Հէմէգէդուր (Hemegedur)։ Հէմէգէդուր տեղանվան երկրորդ բաղադրիչը

հայերեն կտուր բառի բարբառային դրսևորումն է կտուր>գէդուր, առաջին բաղադրիչը

հավանաբար կարող է լինել Համամ աձնանունը (Համշենի իշխանության հիմնադիր

Համամ Ամատունու անունից)՝ բառավերջի մ-ի անկումով, այսինքն՝ Համամի կտուր,

տանիք, որ փոխաբերական իմաստով կարող է նշանակել Համամի տուն։ Կարծում

ենք, որ լեզվական արագաբանությամբ և տեղական խոսվածքի ազդեցությամբ դարձել

է Հեմեգեդուր, ինչպես օրինակ՝ Համամաշենը դարձել է Համշեն, (հետագայում՝

թուրքերենով՝ Հեմշին։ Ավելացնենք, որ կտուր>գթուր արմատով՝ Karagtur - Քարա (սև)+կտուր լեռնանուն է հիշվում Համշենում։ Ըստ Հ. Տաշյանի տեղադրության՝

Քարա+կտուր բարձր գագաթը գտնվում է «Բաշ - Քէօյ եւ անկէ վեր ուղիղ

հյուսիսակողմը կ’իյնայ բուն Համշէն ալ եւ իր կողերէն կը բղխի Համշէնի գետը՝

անցնելով նախ Սոգորնի և անկէ Համշեն, որոնք իրարմէ շատ հեռու ալ չեն»146։

Նշենք, որ 16-րդ դարի օսմանյան աշխարհագիր (tahrir) մատյաններում

ներկայիս Չամլըհեմշինի տարածքը կոչվել է Քարա-Հեմշին (Kara-Hemşin)147, ավելի

ուշ՝ Վիչե Աշաղը կամ Աշաղը Վիչե (Viçe Aşağı, Aşağı Viçe-Ներքին Վիժե)։

144 Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 396։ 145 Ö. Öztürk, Karadeniz, Ansiklopedik Sözlük, c. 2, s. 632. 146 Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, էջ 18-19։ 147 A. Taşpınar, Rize Tarihi, Rize, 2004, s. 124.

24

Page 25: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

* * * Չափազանց հետաքրքիր հանդիպում էր սպասվում Արտաշեն գավառի Օջե

գյուղում, որն այժմ ունի 140 տուն։ Այն գտնվում է Սև ծովին դիմահայաց բլրի վրա և

թաղված է պտղատու այգիների մեջ։ Գյուղացիներն արդեն տեղյակ էին մեր գալստյան

մասին։ Զառիվեր ճանապարհով բարձրացանք Օջեի կենտրոն, ուր մեզ պարկա-

պզուկի նվագակցությամբ իրենց շուրջպարով (հորոն) դիմավորեցին գյուղի երիտա-

սարդները։ Հավաքվել էին նաև մեծահասակները։ Կատարյալ եռուզեռ էր։ Այնտեղ

գրառումներ կատարեցի 1934թ. Փազարի148 գավառում ծնված Նուրեթթին Քեփենեքից։

Նա թվարկեց Արտաշեն գավառի ներկայիս համշենաբնակ գյուղերը. դրանք են՝

Չուքուլիթ, այժմ` Ասլանդերե, Ցուփե, այժմ` Բեյդերե (կազմում են Աբուի շրջանը) և

Բաքոս, Զենիմոշ, Ղանյա, Փիցխալա (այժմ՝ Յայլաջըլար), Քուրուփիթ/Գուրուփիթ

(այժմ՝ Շենքյոյ), Օջե։ Նշեց նաև, որ այժմ Արտաշենում ապրում է շուրջ երեք հազար

համշենցի։ Նրանց մի մասը այստեղ է հաստատվել՝ հեռանալով Չամլըհեմշինի լեռ-

նային գյուղերից։ Նուրեթթին Քեփենեքը պատմում էր, որ ընդամենը 50-60 տարի

առաջ գյուղում, ինչպես նաև իրենց ընտանիքում, բոլորը խոսում էին Համշենի

բարբառով։ Այսօր թեև մոռացել են իրենց մայրենին, բայց խոսակցական թուրքե-

րենում դեռևս պահպանել են տեղական բարբառային բառեր, ինչպես օրինակ՝ ակիշ (թոնրի շիշ), բարդի, գօդիմ (կոտեմ), դութ (թութ), էղինջ (եղինջ), խաչաչուր149

(խաչաջուր-տանձի տեսակ), մէսուր (մսուր), ղօյիզ (կորիզ), ժօխ (մոշ), փիլունց (փիլունձ-պտերազգի ծառի տեսակ), փուչակ (փչակ), քէթաման (կաթի աման) և այլն։

Հետաքրքիր է նաև, որ Օջե գյուղում առ այսօր պահպանվել է համշենցիների՝ սուլելով

հաղորդակցվելու յուրահատուկ ավանդույթը։

Ստորև ներկայացվում են նաև Նուրեթթին Քեփենեքից գրանցած միկրո-

տեղանունները՝ մեր բացատրություններով։

Ասրաթ/Արսաթ (Arsat) - արծաթ բառն է ծ>ս հնչյունափոխությամբ, առաջին

տարբերակում տեղի է ունեցել բառամիջի բաղաձայնների դրափոխություն, մի

երևույթ, որ հատուկ է հայ բարբառներին։

148 Փազարի (Աթինա) գավառը Ռիզեի նահանգի վարչական միավորներից է։ Գավառի արևելքում Արտաշենն է, արևմուտքում՝ Չայելին (Մափավրի), հարավում Չամլըհեմշինի և Համշենի գավառներն են, իսկ հյուսիսում՝ Սև ծովը։ Գավառը նահանգային կենտրոն Ռիզեից գտնվում է 38 կմ հեռավորության վրա։ Ունի 315 քառ կմ. մակերես, 32.215 բնակիչ և 20 գյուղ։ Այստեղով հոսում է Համշեն գետը, պահպանվել են հնագույն շինությունների հետքեր (Öztürk Ö., նշվ. աշխ., c. 2, s. 940-941)։ 149 Ըստ Ղ. Ինճիճյանի՝ խաչաջուր տանձի տեսակը տարածված է եղել նաև Տրապիզոնում, «որ է հիւթեղ և մեծ, մինչև երից նաև երբեմն երկուց կշռել մի օխայ…» (Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, էջ 382)։

25

Page 26: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Բախէդագ (Bakhedag) - կազմվել է բարխ (պարեխ)+տակ բաղադրիչներից,

այսինքն՝ ժայռի տակ։ Խոփայի համշենցիների բարբառում ևս ժայռին ասում են

բարխ150։ Պարեխ նշանակում է «ժայռ, լեռան ցցված մասը, քարքարոտ տեղեր151 ։ Բախէնօղ (Bakhenoğ) - տեղանունը կազմվել է բարխ (ժայռ) և օղ

բաղադրիչներից։ Օղ Համշենի բարբառում ասում են բլրին։ Նուրեթթին Քեփենեքի

նկարագրությամբ՝ խոսքը վերաբերում է ժայռոտ գագաթ ունեցող բլրի։

Գլինչխաչ (Glinçkhaç) - տեղանվան երկրորդ բաղադրիչը խաչ բառն է։ Խաչ արմատով մակրո և միկրոտեղանվանական կառույցները տարածված են Ռիզեի

համշենցիների շրջանում, օրինակ՝ Խաչ, Խաչիքար>Խաչքար, Խաչիվանք>Խաչի-վանաք, Խաչափայտ>Խաչափիթ, Խաչկուն, Խաչին+տեղ>Հազինդաղ, Խաչի բակ>Խաչի ավլա, Խաչի թիկունք-Խաչի սիրթի (թրք.՝ սըրթ նշանակում է թիկունք) և այլն։ Այս

տեղանունները մեկ անգամ ևս հաստատում են, որ Համշենը նախկինում եղել է հայ

քրիստոնեական հոգևոր կենտրոններից մեկը։

Զէմագ (Zemag) - ծմակ բառն է, որն, ըստ Հ. Աճառյանի, նշանակում է «արև չտեսած՝ շուք տեղ ձորի մեջ»152։ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենահայերի

բարբառում գրանցել է ձմագ տարբերակը153։

Թասիգօնդուզի (Tasigonduzi) - տեղանունը կազմվել է թասիկ>թասիգ (աման) + օն (սեռ. հոլ.) և դուզ (թուրք. թարգմ. հարթավայր)+ի (ածանց) բաղադրիչներից։

Հավանաբար նախնականը եղել է Թասիգօն+փօս+ի։ Փօս բառը, որ Համշենի

բարբառում նշանակում է հարթավայր, հետագայում թուրքերեն է թարգմանվել։ Ն.

Քեփենեքի նկարագրությամբ՝ տեղանքի մակերեսը թեև հարթ է, բայց ունի թասի նման

մի փոքր գոգավորություն։ Հ. Աճառյանը քրիստոնյա համշենցիների բարբառում

գրանցել է սեռական-տրական հոլովի –օն մասնիկը, որը համարժեք է հայերենի այլ

բարբառների –ան վերջավորությանը, ինչպես՝ ճնճղուկ - ջինջըղգօն, աղջիկ - ախճգօն, մուկ - մգօն, էզ - էզօն, աշուն - աշնօն և այլն։ Լեզվաբանը նշում է, որ գրական

հայերենում, ինչպես և բարբառներում այս հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ

քիչ է, իսկ Համշենի բարբառում քսանից ավելի է154։ Հետաքրքրական է, որ տեղանվան

առաջին բաղադրիչը պահպանել է բարբառի ձևաբանական օրինաչափությունը։

Տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ դյուզ (düz) բառը, ստացել է թուրքերենի երրորդ

դեմքի պատկանելության -i ածանց՝ առաջին բաղադրիչի հետ կազմելով գոյականա-

կան կապակցություն՝ հատկացուցիչ հատկացյալ փոխհարաբերությամբ (Birinci

150 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 277։ 151 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, էջ 59։ 152 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, էջ 463։ 153 Հ. Աճառյան, նույն տեղում, էջ 464։ 154 Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, էջ 95-96։

26

Page 27: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Tamlama)։ Թուրքերենի բարբառներում, ի տարբերություն գրական լեզվի, բացակայում

է ձայնավորների ներդաշնակության օրենքը, ուստի՝ դյուզ բառը –ու (-ü) ածանցի

փոխարեն ստացել է –ի (-i)։

Թէքինդուզի (Tekinduzi) - տեղանունը կազմվել է թեք+ին և դուզ բառերով։ Ն.

Քեփենեքի նկարագրությամբ՝ տեղանքն ունի թեքություն։

Խաչինդուզի (Khaçinduzi) - տեղանվան մեջ առկա են խաչ+ին և դուզ+ի

(հարթավայր) բառերը։ Հնում հավանաբար եղել է Խաչինփօս։ Խօթութ (Khotut) - կազմվել է խոտ>խոթ+ուտ>ութ բաղադրիչներից։

Մամինօղ (Maminoğ) - կազմվել է մամ (մայր, մեծ մայր)+ին և օղ (բլուր)

բաղադրիչներից, այսինքն՝ Մեծ մոր բլուր։ Մութիկամօդու (Mutikamodu) - տեղանվան մեջ առկա են մութին+կա (մթնկա-

մութ, խավար155) և մոտ բաղադրիչները։ Խոփայի համշենցիների խոսվածքում ևս

պահպանվել է լուսինկա բառի լուսնիկա տարբերակը՝ «լուսնիկա էրօնդ քիշէր» -

լուսնկա գեղեցիկ գիշեր։ Նշենք, որ մութ արմատով տեղանուններ են եղել Համշենի

հարևան Խոտորջրում, նաև Բիթլիսում, Խարբերդում, Կիլիկիայում և այլն։ Օրինակ՝

Մութ, Մութձոր, Մութնա, Մութուն156։

Ջինջուն դաղը (Cincun dağı) - կազմվել է ճնճղուկ>ճնճուղ>ջինջուղ և դաղը

(թարգմ.՝ սար) բաղադրիչներից։ Հայ բարբառներում կան ճնջուղ, ճունջուղ, ջունջիղ, ջնջօղ և այլ դրսևորումներ157։

Վարինթէվ (Varintev) - կազմվել է վար (ներքև)+ին (սեռ. հոլ.)+թև

բաղադրիչներից` ներքևի կողմ իմաստով։

Վէթքար (Vetkar) - կազմվել է վէթ (վերին)+քար բաղադրիչներից։ Խոփայի

համշենցիները ևս վերևին ասում են վէթի, վէթու158։ Վէթքար տեղանուն գրանցել է

նաև Ա. Գենչը159։

Չը[ր]քէլօղ (Çı[r]keloğ)/Չէ[ր]քէլօղ (Çı[r]keloğ) - կազմվել է

ջուր>չըր+գլուխ>քէլօղ բառերից, որ նշանակում է աղբյուրի վերևի մաս։ Այդպես են

ասում նաև Խոփայի համշենցիները աղբյուրի վերևի մասին, կամ այն վայրին,

որտեղից բխում է ջուրը160։

155 Տե՛ս Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 3, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 528։ 156 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ., Երևան, 1998, էջ 882։ 157 Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, էջ 207-208։ 158 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 319։ 159 A. Genç, Çalışkan Kadınlar Ülkesi Hemşin, 2 basım, s. 147. 160 Ս. Վարդանյան, Բանահյուսական նոր գրառումներ Թուրքիայի Արդվինի նահանգում, Մանկական խաղերգեր, «Ձայն համշենական», 2011, թիվ 1-2։

27

Page 28: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Սալէէս (Salees) - կազմվել է սալ (ողորկ)+երես բաղադրիչներից։ Համշենի

բարբառի օրինաչափությամբ բառամիջի –ր սղվել է։

Սալչուր (Salçur) - կազմվել է սալ+ջուր>չուր բաղադրիչներից։ Ա. Գենչի

բառարանում սալ արմատով գրանցվել է մեկ այլ տեղանուն՝ Սալահփուր (Salahpur),

այսինքն՝ սալ+աղբյուր161։

Փագինդագ (Pagindag) - կազմվել է բակ>փագ+ին+տակ>դագ բաղադրիչներից։

Քօփթուր (Koptur) - կարծում ենք, որ տեղանվան մեջ կոպ>քօփ (փակ)+դուռ

բաղադրիչներն են։

Օ[ղ]թնափուր (O[ğ]tnapur) - տեղանունը կազմվել է օղթն (յոթ)+աղբյուր

բաղադրիչներից՝ Համշենի բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ։

Համեմատության համար ավելացնենք, որ Տրապիզոնի Արաքլը162 գավառի

Քիզիրնոս (նոր անունը՝ Քայաջըք)163 գյուղի համշենցիները, որոնք բռնի իսլամացման

արդյունքում կորցրել են իրենց ինքնությունն ու մայրենին, մինչև այսօր իրենց խո-

սակցական թուրքերենում գործածում են հայերեն բառեր164 ու միկրոտեղանուններ՝

կարծելով, որ դրանք հունարեն են165։ Բնակիչների պատմածի համաձայն նրանց

նախնիները Քիզիրնոս են տեղափոխվել Չամլըհեմշին գավառից։ Թե երբ են Քիզիր-

նոսի համշենցիները մահմեդականացվել, ստուգ տեղեկություններ չունենք, սակայն

տեղացիների վկայությամբ, նրանք այնտեղ հաստատվել են 17-18-րդ դարերում166։

Ինչպես արդեն նշել ենք, հենց այդ դարերում է Համշենում իրագործվել զանգա-

161 A. Genç, նույն տեղում, էջ 144։ 162 Կա տեսակետ, որ Արաքլը անունը ծագել է հունական Հերակլես հերոսի անունից (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, Heyamola Yayınevi, İstanbul, 2005, I c., s. 88)։ Սակայն կարծում ենք, որ տեղանվան հիմքում Առաքել իշխանի անունն է, որը մաքուր հայկական է և աղավաղվելով՝ դարձել է Արաքլը։ Դա է հաստատում նաև 15-րդ դարի իսպանացի ճանապարհորդ Ռուի Գոնսալես դե Կլավիխոյի մի հաղորդումը, ըստ որի՝ Սամարղանդ գնալու ճանապարհին նրա պատվիրակությունը մինչև Տրապիզոն հասնելը, անցել է Առաքելի երկրով։ Առաքելն այդ հողերի տերն էր, ու «թեև նրա բնակիչները քրիստոնյա հայեր էին, սակայն վատ մարդիկ էին և ավազակաբարո»։ Նրանք մինչև հարկ չէին վերցնում, թույլ չէին տալիս, որ իրենց հողերով պատվիրակներն անցնեն։ Այստեղից Կլավիխոն անցնում է Սյուրմենե, ապա՝ Տրապիզոն (Տե՛ս Руи Гонсалес де Клавихо, Дневник Путешествия в Самарканд ко двору Тимура (1403-1406), “Наука”, Москва, 1990, с. 160.)։ 163 Այն գտնվում է գավառի կենտրոնից 30-37 կմ, իսկ նահանգի կենտրոնից 60 կմ հեռավորության վրա։ Քարադերե (Սև գետ) գավառից մոտ 30 կմ հեռավորությամբ Քիզիրնոսի կամուրջն է, որից մինչև գյուղի կենտրոն 7 կմ է: Այսօր գյուղն ունի 2.185 խառը բնակիչ (Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, II c., s. 680-681)։ 164 Saklı Ezgiler Kizirnos, Derleme, Collection, Mecit Çeliktaş, Proje Yönetmeni: Birol Topaloğlu, İstanbul, Temmuz, 2010, s. 10. H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü, “Bir Yaşam”,Sayı 12, Eylül-Ekim, Hopa, 2010, s. Տե՛ս նաև Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, «Ձայն համշենական», 2011, թիվ 1-2։ 165 “Saklı Ezgiler Kizirnos” («Քիզիրնոսի թաքնված երգեր», Ստամբուլ, 2010) խտասկավառակում ընդգրկված երգերի գրառող Մեջիթ Չելիքթաշն իր իմացած այս բառերից մոտավորապես 50-ի իմաստները հարցրել է հունարեն իմացող իր համագյուղացի ընկերոջը և պարզել, որ դրանք ոչ թե հունարեն են, այլ հայերեն (տե՛ս H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü, s. 59, Լ. Սահակյան, Քիզիրնոսի համշենցիները, նույն տեղում)։ 166 H. Aksu, Kizirnos, Araklı’da bir Hemşin köyü։

28

Page 29: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

վածային բռնի մահմեդականացումը167։ Եվ այդ ժամանակ էլ բնակչության մի մասը

ստիպված լքել է իր հայրենի բնօրրանն ու հաստատվել հարևան Քարադերե (Սև գետ)

և Սուրմենե գավառներում։ Սակայն հետագայում այդ գավառները ևս չեն խուսափել

իսլամացման դաժան քաղաքականությունից։

Քիզիրնոսի միկրոտեղանունները, թեև կրում են տեղական խոսվածքներին

բնորոշ հնչյունական մակաշերտեր, հնչյունական աղավաղումներ, սակայն դրանք

հայերեն են ինչպես իրենց բաղադրիչներով, այնպես էլ կառուցվածքով։ Այսպես

օրինակ՝ Գարնութ (Garnut) - կազմվել է կաղին+ուտ բաղադրիչներից, կաղնուտ > գարնութ։ Գումդէղ (Gumdeğ) – կազմվել է գոմ>գում+տեղ>դէղ բաղադրիչներից։

Էղրութ - կազմվել է էղի կամ եղի+ութ բաղադրիչներից։ Համշենի բարբառում էղի են

ասում դեռահաս կաթնահաս ցորենին168։ Թէհքութ (Tehkut) – կազմվել է թեղի+ուտ

բաղադրիչներից։ Լէնդէրէվ (Lenderev) - կազմվել է լայն>լեն+տերև>դէրեվ բաղա-

դրիչներից։ Հաչօվիթ (Haçovit) - կազմվել է խաչ+հովիտ>օվիթ բառերից։ Ղօրղուտ -

տեղանվան մեջ առկա է կորկոտ (ձավար) բառը։ Խոփայի համշենցիների խոսվածքում

գործածական է գորգոտ հնչարտասանական տարբերակը169։ Մօնութ (Monut) –

կազմվել է մոնի (կաղնու տեսակ)+ուտ>ութ բաղադրիչներից։ Վէժօն (Vejon) – կազմվել

է վիժ արմատից և -ան ածանցից։ Հայերեն վէժ նշանակում է «հոսանք, սահանք,

ցայտումն»170։ Վէժ>Վըժ արմատով տեղանունները տարածված են եղել նաև Մեծ

Հայքում՝ Վժան, Վժնա դաշտ, Վժնաջուր, Վժանա վանք, Վժանիս, Վժենիս, Վժնաբերդ, Վժինիս171։ Վէրիփօս (Veripos) - կազմվել է վերի+փոս (հարթավայր) բառերից։ Ուս -

հավանաբար սա նույն՝ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում գործածվող ուսի բառն է, որ ասում են ձնահյուսին172։ Բառի բացատրությունն ավելի է հիմնավորվում

այն հանգամանքով, որ լեռնային Քիզիրնոսում ձմեռը խստաշունչ է և ձնառատ173։

Քէրէնքաշ - կազմվել է քերեն>գերան+քաշել, կտրել բառերից, այսինքն՝ գերան

կտրելու տեղ։

Քիզիրնոսի շրջակա միկրոտեղանուններն իրենց կառուցվածքով, հնչյունական

դրսևորումներով հար և նման են Չամլըհեմշին և Արտաշեն գավառներում մեր գրա-

167 Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, էջ 207-228։ 168 Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Ա, էջ 368։ 169 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…, էջ 283։ 170 Նոր բառգիրք հայկազեան լեզուի, ԵՊՀ հրատ., Երևան, 1981, հ. 2, էջ 820։ 171 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, էջ 804։ 172 Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը…,, էջ 322։ 173 Saklı Ezgiler Kizirnos, s. 10։

29

Page 30: ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԿՐՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ռած տեղանուններին։ Լեզվական այս նմուշները ևս հաստատում են, որ Քիզիրնոսի

համշենցիների նախնիները եկել Համշենի գավառից։

* * *

Այսպիսով, սույն ուսումնասիրության մեջ քննության ենթարկված

միկրոտեղանունները, թեև կրում են տեղական խոսվածքներին հատուկ հնչարտա-

սանական մակաշերտեր և ժամանակի ընթացքում ենթարկվել են նաև թուրքերենի

հնչյունական որոշակի ազդեցությանը, այդուհանդերձ, նրանցում պահպանվել են

հայկական արմատներ, տեղանվանակազմ և քերականական հատկանիշներ, որոնք

կարևոր նյութ կարող են մատուցել հայ տեղանվանագիտությանն ու բարբառա-

գիտությանը, լույս սփռել Համշենի պատմության մի շարք խնդիրների պարզաբան-

ման վրա։

Ինչպես ցույց տվեց կատարված վերլուծությունը, Համշենի տեղանունների բա-

ռաքննության համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանցում առկա տեղական խոս-

վածքային հնչյունական յուրահատկությունները, իմաստային, քերականական, բա-

ռակազմական առանձնահատկությունները, ինչը հիմնականում անտեսում են թուրք

հեղինակները։ Մասնավորապես, սույն տեղանվանագիտական քննությամբ հերքվում

են որոշ թուրք գիտնականների մտացածին բացատրությունները։

Միկրոտեղանունները, կամ ժողովրդական տեղանունները, հայոց պատմա-

կան հիշողության և մշակութային ժառանգության մասն են։ Հետևաբար, դրանց

ուսումնասիրությունը պետք է ընդգրկվի հայ պատմաբանասիրության օրակարգում,

հատկապես այն պատճառով, որ դրանց մեծ մասը, գտնվելով թուրքական միջավայ-

րում, ժամանակին չգրանցվելու դեպքում սերնդափոխության հետևանքով դատա-

պարտված է մոռացության։

30