բնական աղետներ

36

Upload: arthur-mkrtchyan

Post on 02-Jul-2015

13.914 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: բնական աղետներ
Page 2: բնական աղետներ
Page 3: բնական աղետներ

Ջրհեղեղներ

Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղներըֈՋրհեղեղները բնության ուժերի գործողության հետեւանքով ցամաքի զգալի մասիժամանակավոր ջրածածկումներ ենֈՋրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այնբանով, որ որոշ չափով կանխատեսելի ենֈԴա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղիժամը, բնույթը եւ մասշտաբներըֈՋրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատեւանձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակներիճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթներըֈՀայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ուավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չենֈԱղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 եւ1997 թթ.:

Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսինտեղացած հորդ անձրեւի հետեւանքով Ողջի եւ Գեղի գետերի վարումների ջըր -

հեղեղներըֈ

Page 4: բնական աղետներ

Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական եւ գյուղատնտեսականօբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկականկառույցներնու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումներըֈՍովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում էհաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջեւֈԷլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքումշարքից դուրս են գալիսֈ Ջրամբարներում ջրի գերլցման եւ երկարատեւներգործության հետեւանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող ենառաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակմանգոտու ստեղծմանֈԽոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անումծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներֈՋրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնումեն իրենց ամրությունըֈՓայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում ենֈ

Page 5: բնական աղետներ

Վարարում, գետավարարում

Ձյան արագ հալոցքի կամ ուժեղ անձրեւի հետեւանքով գետում ջրի մակարդակիկտրուկ բարձրացում, որը հաճախ ուղեկցվում է հեղեղմամբֈ

Page 6: բնական աղետներ

Սողանք

Սողանքը երկրաμանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսայինհատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաμար, երբեմնարագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում,

գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերինֈ Սողանքը զարգանում էհողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդումֈ Սողանքի առաջացմանպատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի (գրունտի)

բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքումանտառահատումներըֈ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերիհեռացումն էֈՀայաստանի Հանրապետությունում կա տաnμեր չափերի ավելի քան 3 հազարսողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածքֈ Ակտիվսողանքային տարածքներում են գտնվում Ողջաμերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները եւ այլ բնակավայրերֈ Սողանքներնառավելապես տարածված են Դեμետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստեւ, Ազատ եւԱրփա գետերի ջրավազաններումֈ Սողանքային երեւույթներից ՀայաստանիՀանրապետության սոցիալտնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասըկազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամֈ

Page 7: բնական աղետներ

Սելավ

Սելավը կարճաժամկետ եւ բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որըձեւավորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծուժովֈ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինումֈ Ձյանարագ հալոցքի, տեղատարափ անձրեւների ժամանակ այն լցվում է ջրով, որըսարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում եւ քշում-տանումհսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչեւ75 տոկոսը)։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետեւանքների,

ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներֈ Սելավայինհեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներկանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով եւ ջրահոսքի ավազանըանտառապատելովֈ Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներֈ Տարածքիմոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանականերեւույթիցֈ

Page 8: բնական աղետներ

Քարաթափում

Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ուքայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրաֈ Բացիայդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցությանտակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններիներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժիցֈ Սովորաբարքարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասըֈ

Ձնահյուս

Ձյան ինտենսիվ հալոցքի կամ ուժեղ անձրեւների հետեւանքով (գարնանն ու աշնանը)

լեռնային μարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժում, որնեnμեմն հասնում է բնակելի հարթավայրերին եւ սպառնում բնակչության կյանքին ուառողջությանը, վնաս պատճառում տնտեսության օբյեկտներին, շրջակա բնականմիջավայրինֈՀայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն ենԲազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հոսանքներըֈՁնահյուսերի շարժման պատճառ են դառնում ձյան առատ տեղումները (50

տոկոս), փետրվար-ապրիլ ամիսների ձնահոսքերը (22,4 տոկոս), ձնաբուքերը (11,8

տոկոս), ջերմաստիճանի կտրուկ անկումները (9,4 տոկոս) եւ անձրեւները (6,4

տոկոս)։

Ձնահյուսերի հետեւանքով լրջորեն վնասվում են էլեկտրահաղորդմանգծերը, լեռնանցքային ճանապարհները եւ այլնֈ

Page 9: բնական աղետներ

Փոշեփոթորիկ

Փոշեփոթորիկն ուժեղ քամու հետեւանքով գետնահողից (գրունտից) փոշու կամավազի տեղափոխումն էֈ Տարածված է հողն ուժեղ վարած վայրերում, ավազոտ ուլյոսային (դեղնահողային) եւ այլ վայրերումֈ Հերկած տարածքներում առաջացնում էկուլտուրական մշակաբույսերի արմատների մերկացումֈ Փոշեփոթորկի դեմպայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է եւ ճիշտագրոտեխնիկանֈ

Մրրիկ

Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որնառաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդմանգծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներումառաջանում են ալիքներֈ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկիժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջվտանգ է պարունակումֈՀայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավականտարատեսակ ենֈ Հանրապետության հյուսիս-արեւմտյան տարածքում գերակշռումեն արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝արեւմտյանֈ

Page 10: բնական աղետներ

Փոթորիկ

Անսովոր ուժի (արագությունը մինչեւ 30-50 մետր/վայրկյան) քամիֈ Իր կործանարարներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսիներկրաշարժն էֈ Փոթորկի հետեւանքով մարդիկ են զոհվում, ստանում տաnμերծանրության վնասվածքներֈ Փոթորիկը վնասում է ամուր եւ քանդում թեթեւշինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնումդաշտերը, կոտրում եւ արմատախիլ անում ծառերըֈ

Page 11: բնական աղետներ

Պտտահողմ, մրրկասյուն(թաթառ)

Օդի մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքովֈ Առաջանում է օդի ուժեղտաքացման ժամանակ բարձրացող հոսանքի շնորհիվֈ Տեղաշարժվում է 5-20 մետրվայրկյան արագությամբֈ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում է եւ միաժամանակբարձրանում պարուրաձեւ՝ գետնից վեր քաշելով փոշի, ջուր ու տարբեր առարկաներֈԻր գոյության ընթացքում, որ տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանիժամ, պտտահողմն անցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչեւ միքանի կիլոմետրֈ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում է տորնադո(իսպաներեն):

Փոթորկանք

Կարճ ժամանակով քամու կտրուկ, պոռթկուն ուժեղացում՝ նրա ուղղությանհանկարծակի փոփոխվելովֈ

Page 12: բնական աղետներ

Երաշտ

Երաշտը օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավորերեւույթ էֈ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւականժամանակամիջոցում անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանումտեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակասֈՀաճախ երաշտի նախադրյալները երեւան են գալիս նախորդ տարում՝դրսեւորվելով աշնան եւ ձմռան անբավարար տեղումներով, օդի եւ հողիխոնավության սակավությամբֈԵրաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալհանրապետության որեւէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրումարտակարգ իրավիճակի աղբյուրֈԵրաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում էզանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչհիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերիոչնչանալու վտանգըֈ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպերաշտ էրֈ

Page 13: բնական աղետներ

Խորշակ

Խորշակը խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում էտարվա տաք ժամանակֈ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60

աստիճանիցֈ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանըֈ

Page 14: բնական աղետներ

Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ

Ի՞նչ են տեխնածին բնույթի վթարներն ու աղետները եւ որո՞նք են դրանցտաnμերությունըֈ Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղիունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանըսպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցներիավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքիու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրականգործընթացի խախտման եւ շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացմանֈԱղետը ողբերգական հետեւանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծվթարֈՎթարի եւ աղետի միջեւ կտրուկ եւ խիստ ընդգծված սահման գոյություն չունիֈԳլխավոր չափանիշներն են՝ վնասի մասշտաբն եւ մարդկային զոհերիառկայությունըֈ Օրինակ, եթե երկու-երեք մեքենայի բախման ժամանակ կանվնասվածքներ, թեեւ տուժել են մարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրումզոհեր կան՝ ավտոմոբիլային աղետ էֈՎթարներն ու աղետները կարող են նյութական վնասի եւ բնակչության շրջանումկորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ իրավիճակներիաղբյուր ծառայելֈԾանոթանանք դրանցից հիմնականներինֈ

Page 15: բնական աղետներ

Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ

ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթայինվտանգավոր օբյեկտներումֈ Ճառագայթային վտանգավոր օբյեկտ ասելովհասկացվում է ցանկացած այն օբյեկտը, այդ թվում միջուկայինռեակտորը, գործարանը, որն օգտագործում է միջուկային վառելիք կամվերամշակում միջուկային նյութ, ինչպես նաեւ միջուկային նյութի պահպանմանտեղը եւ միջուկային նյութ փոխադրող տրանսպորտային միջոցը կամ իոնացնողճառագայթային աղբյուրը, որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի ունենալմարդկանց, գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաեւ շրջակա բնականմիջավայրի ճառագայթահարում կամ ճառագայթային աղտոտումֈՃառագայթային վտանգավոր օբյեկտներում վթարները կարող են ուղեկցվելգազաաէրոզոլային ամպի ելքով, որը տարածվում է քամու ուղղությամբֈՌադիոակտիվ նյութերն ամպից նստելով տեղանքի վրա՝ աղտոտում են այնֈ Ընդորում՝ ամպի տարածման գոտում հայտնված բնակչությունը ենթարկվում է ներքին ուարտաքին ռադիոակտիվ ճառագայթահարմանֈ Արտաքին ճառագայթահարումըբնութագրվում է մարդու վրա արտաքին իոնացնող ճառագայթման ներգործությամբֈՆերքին ճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի իոնացնողճառագայթումն է, որոնք օրգանիզմի ներսն են թափանցում օդի, սննդի, ջրի եւ այլնիհետֈ

Page 16: բնական աղետներ

Միջուկային էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվ աղտոտումն ունի միշարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ ռադիոակտիվարգասիքների մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվամպի ոչ մեծ բարձրությունը, հաճախ ռադիոակտիվ արտանետման զգալիտեւողությունը, որը քամու ուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղայինռադիոաղտոտման սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջտեղանքումֈ Ընդ որում, տեղանքի աղտոտումը, որպես կանոն, ունի բարդբնույթ եւ այն վթարի ընթացքումդժվար է կանխատեսելֈ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային(ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմային էլեկտրակայանըֈ

Page 17: բնական աղետներ

Սիներգետիկ գործընթացներ

Բնական աղետները հաճախ ունենում են սիներգետիկ բնույթ (հունարենսիներգետիկուս՝ համաձայնեցված գործող): Այլ կերպ ասած, դա նշանակում է, որմեկ բնական երեւույթն առաջացնում է այլ երեւույթների մի ամբողջ շղթաֈ Օրինակ,

երկրաշարժը կարող է սողանքների, սելավների ու փլուզումների, այլ երեւույթներիպատճառ դառնալ, իսկ ջրածածկումները հարուցում են փխրահողերի նստումներֈՀաճախ ծագած բնական երեւույթն իր ավերիչ ուժով չի զիջում իրեն հարուցածաղետին, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում է վերջինիսֈԱյսպես, 1920 թվականին Չինաստանի Կոնսու նահանգում տեղի ունեցածերկրաշարժի ժամանակ զանգվածաμար ակտիվացան սողանքները, որոնցհետեւանքով ավերվեցին տասնյակ գյուղեր եւ զոհվեց 100 հազար մարդֈ Հաճախսիներգետիկ աղետի գումարային վնասը գերազանցում է նրա աղետալիգործընթացները կազմող յուրաքանչյուր երեւույթի պառճառած վնասների գումարը՝դրանց առանձին (ոչ սիներգետիկ) զարգացման դեպքումֈ Էլ ավելի մեծ վտանգ էստեղծվում, երբ սիներգետիկ գործընթացի մեջ է ներքաշվում տեխնոլորտըֈ

Page 18: բնական աղետներ

Բնական աղետների քանակի աճը, մի կողմից, Երկրագնդի վրա տեխնոլորտիխտության մեծացումը՝ մյուս կողմից, զգալիորեն բարձրացնում են այն բանիհավանականությունը, որ բնական աղետների ռիսկի գոտու մեջ կարող են հայտնվելԲարդ ինժեներական կառույցներ՝ ատոմային էլեկտրակայաններ, քիմիականձեռնարկություններ, նավթատարներ ու գազատարներ, ջրամբարներիամբարտակներ, վառելիքի եւ վնասակար նյութերի պահեստներ, տրանսպորտայինհամակարգեր եւ այլնֈ Ուրբանիզացված (քաղաքակենտրոնացված) տարածքներումարդյունաբերական օբյեկտների բարձր կենտրոնացման պատճառով գործնականումցանկացած տարերային աղետ ունակ է առաջացնելու մի շարք տեխնածին աղետներ՝հրդեհներ, պայթյուններ, քիմիական նյութերի արտանետումներ եւ ողողումներֈԱրդյունքում աղետի գոտում տնտեսական կորուստները կարող են էապես աճել, իսկշրջակա միջավայրի վիճակը՝ կտրուկ վատթարանալֈ Սիներգետիկ աղետըվերացնելը շատ ավելի դժվար է, քան բնական կամ տեխնածին աղետը, քանի որդրանցից որեւէ մեկի դեմ ուղղված գործողություններն անհամարժեք են եւ այս եւմյուս աղետը միաժամանակ տեղի ունենալու դեպքումֈ

Page 19: բնական աղետներ

Նույնիսկ բարձր տեխնոլոգիական ստանդարտներով եւ խիստ շինարարականպահանջներով երկրներում բնական աղետների ժամանակ տեխնիկական վթարներիկանխումը քիչ հավանական է համարվումֈ Ասածի հավաստում կարող են ծառայելՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի օրինակներըֈՆիագատում տեղի ունեցած երկրաշարժը (1964 թ. հունիս), որ տեւեց ընդամենը 15

վայրկյան, քաղաքին հսկայական վնաս պատճառեցֈ Շատ շենքեր ու շինություններկորցրեցին կայունությունը եւ փլվեցինֈ Բայց դրանով աղետըչավարտվեց, որովհետեւ սկսվեցին եւ գրեթե 3 օր մոլեգնեցին զանգվածայինհրդեհներ նավահանգստում, որտեղ տեղավորված էին նավթավերամշակմանձեռնարկություններն ու նավթի պահեստարաններըֈ Դրանց մարումը դժվարացավ, քանի որնավահանգիստ տանող ճանապարհները, կամուրջներն ու մերձատար ուղիներըերկրաշարժն ավերել էրֈԴրա հետեւանքով կրակը ոչնչացրեց ոչ միայն նավթաքիմիայի օբյեկտները, այլեւավելի քան 300 բնակելի շենքերֈ Ինչ որ չափով նման իրավիճակ ստեղծվեց ԿոբեքաղաքումֈԱյստեղ 350-ից ավելի հրդեհներ ծագեցին, որոնք ոչնչացրեցին երկրաշարժիցփրկված շենքեր՝ քաղաքի խիտ բնակեցված ավելի քան 100 հեկտար տարածքի վրաֈԲայց միայն վտանգավոր բնական երեւույթները չեն ծառայում տեխնիկական ուէկոլոգիական աղետների պատճառֈ

Page 20: բնական աղետներ

Գոյություն ունի նաեւ հետադարձ կապ, երբ տեխնիկական վթարները եւ շրջակամիջավայրի արհեստական փոփոխությունները հարուցում են բնական աղետներֈՀայտնի է, որ անտառահատումները նպաստում են սողանքային գործընթացներիակտիվացմանը, կտրուկ բարձրացնում ջրհեղեղների ու փոթորկային քամիներիհավանականությունը եւ վտանգըֈ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությանավելանալը /ջերմոցային էֆեկտ/ կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսիմակարդակի բարձրացման եւ ծովային ցածրադիր ափերի տարածքներիջրաածկմանֈ Ամերիկյան գիտնականների հաշվումներով, եթե մթնոլորտումածխաթթու գազի պարունակությունը կրկնապատկվի, ապա փոթորկային քամիներիավերիչ ուժն ամբողջ երկրագնդում կաճի 40-50 տոկոսով, իսկ Մեքսիկական ծոցում՝60 տոկոսովֈՍիներգետիկ երեւույթների լայնորեն զարգացումը վկայում է բնական, տեխնիկականեւ էկոլոգիական աղետների սերտ փոխգործողության մասինֈ Այս փակհամակարգում վտանգի մի տեսակի ծագումն արագացնում է մյուսների երեւան գալըֈՀետեւաբար, այսօր առանձնահատուկ հրատապություն է ստանում անվտանգությանմիասնական տեսության եւ ապահովման գործնական մեթոդների, աղետալիերեւույթների կանխման ու վերացման նկատմամբ համալիր մոտեցման մշակմանանհրաժեշտության հարցըֈ

Page 23: բնական աղետներ

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածումկուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքումֈՏարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականումկապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետֈ Այսպես օրինակ,

հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլնէր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլնֈ Առաջին անգամերկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտելէ հին հույն փիլիսոփա Արիստոտելըֈ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացողքամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղառկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրիմակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերըֈ Այս վարկածըթեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկարժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկածֈԴրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունըֈ18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության,

որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգականալիքների շարժման արդյունքում:

Page 24: բնական աղետներ

19-20 դդ երբ երկրաբանությունը, երկրաֆիզիկան և սեյսմալոգիան սկսեցին լայնթափով զարգանալ, առաջ քաշվեցին բազմաթիվ տեսություններ՝ Երկրիկառուցվածքի և երկրաշարժերի առաջացման վերաբերյալֈՆերկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերըտեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակիզանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդապարների կարծրությանըֈ Ահա թե ինչ է գրում ռուս խոշոր գիտնական Ե.Ֆ.

Սավարենսկին. «Մինչ այժմ գոյություն չունի լիակատար հստակություն, թեհատկապես ինչպիսի կոնկրետ պրոցեսներով են պայմանավորված երկրաշարժերըֈԲավարար վստահությամբ միայն կարելի է ասել, որ դրանք կապված են Երկրիընդերքում ընթացող ֆիզիկոքիմիական պրոցեսների և թերմոդինամիկ ռեժիմիփոփոխությունների հետ»։

Page 25: բնական աղետներ

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժերԲնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետֈ Հայտնի ենտեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետկապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզմանհետևանքով առաջացող երկրաշարժեր և այլնֈՏեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որըկապված է մարդկային գործունեության հետֈ Օրինակ ռազմական կամարդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են«տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համարֈ Կամ օրինակ մեծջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկակտիվության բարձրացմանֈ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանիտարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերըֈԵրկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

Կանխատեսելի երկրաշարժեր և Անկանխատեսելի երկրաշարժերԸնդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրատեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերըֈ Կանխատեսելիհամարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ ենտալիս գրանցել տարատեսակ նախանշաններֈ Երկրաշարժերի նախանշաններից ենհամարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակիփոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազիանոմալ փոփոխությունները և այլնֈ Անկանխատեսելի են համարվում առանց որևէնախանշանների գրանցվող երկրաշարժերըֈ

Page 26: բնական աղետներ

Ի՞նչ անել երկրաշարժից առաջ

Երկրաշարժից առաջ հարկավոր է ամեն ինչ անել արդեն ստեղծվածը‚ մեր բոլորիտքնաջան‚ հանապազօրյա աշխատանքով կյանքի կոչվածը պաշտպանելու համարֈ

Հարկավոր է հիշել‚ որ երկրաշարժը չի կատարում եղանակի եւ ժամիընտրություն, այն կարող է տեղի ունենալ տարվա բոլոր եղանակներին եւ օրվացանկացած ժամիֈ Դա նշանակում է, որ այդ ժամանակ դուք կարող եք լինել տանըկամ աշխատատեղում, փողոցում կամ տրանսպորտում, արթուն կամ քնածֈ Այդ իսկպատճառով անհրաժեշտ է հաշվի առնել երկրաշարժի հնարավորհետեւանքներիցպաշտպանվելու բոլոր գոյություն ունեցող միջոցներըֈ Թույլ մի՛ տվեք‚ որերկրաշարժը ձեզ անակնկալի բերիֈ Մարդիկ օրվա մի զգալի մասն անցկացնում ենշինություններում (շենքերում), մանկապարտեզում, դպրոցում, ԲՈՒՀ-

ում, ձեռնարկությունում կամ այլ աշխատատեղում, ուրեմն սկսեք հենց դրանիցֈՊարզեք‚ թե ինչպիսի՞ շենքում եք ապրում կամ աշխատում‚ ի՞նչ պետք է անեք մինչերկրաշարժը, երկրաշարժի ընթացքում կամ դրանից հետոֈ Որպեսզի երկրաշարժըձեզ անակնկալի չբերի‚ նախօրոք մտածեք եւ պարզեք ձեր անելիքներըֈ

Page 27: բնական աղետներ

Երկրաշարժից առաջ

Ձեզ համար պարզեք‚ թե օրվա մեծ մասը որտեղ եւ ինչ տիպի շենքում եքանցկացնումֈ Հաշվի առնելով այդ շենքի առանձնահատկությունները(ցածրահարկ, բարձրահարկ‚ սեյսմակայուն կամ ոչ‚ հին կամ նոր կառույց)՝ մշակեքձեր վարքագիծը հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակֈ Նկատի ունեցեք այնհանգամանքը, որ երկրաշարժը կարող է տեւել մի քանի վայրկյանֈ• Նախապես մշակեք ընտանիքի անդամների հավաքատեղի պլան‚ որոշեք որտեղ եքդուք եւ ընտանիքի անդամները հանդիպելու‚ եթե երկրաշարժի ժամանակ իրարկորցնեքֈ• Բնակարաններում մի՛ կատարեք շենքի սեյսմակայունությունը նվազեցնողձեւափոխություններ, հատակագծային վերակառուցումներ‚ մի՛փորեք շենքի հիմքըթուլացնող նկուղներ, կրող պատերում որմնախորշեր մի՛ բացեք, տանիքներում ջրիմեծ տարողություններ մի տեղադրեքֈ• Նախապես որոշեք աշխատատեղի, բնակարանի ամենաանվտանգ եւ ապահովտեղերը‚ ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակֈ Դրանք են՝ շենքի միջինմասի հիմնական կրող պատերը, հիմնական պատերի անկյունները, դռանբացվածքները, հենասյուները եւ այլնֈ• Բնակարանների, աշխատատեղերի, շենքերի մուտքերն ու աստիճանահարթակներնազատեք մեծածավալ առարկաներիցֈ Ազատ պահեք դեպի ելք տանող միջանցքներըեւ պահեստային ելքերըֈ

Page 28: բնական աղետներ

• Բնակարանի ելքի մոտ ունեցեք պայուսակ՝ առաջին անհրաժեշտության իրերով(փաստաթղթեր, դեղարկղ, դրամ, տաք հագուստ, ծածկոց, քնապարկ,

ռադիոընդունիչ, լապտերիկ, նոր մարտկոցներ եւ այլն)։

• Ստորին հարկերի պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձրեք շարժականֈ• Բնակարաններում եւ աշխատատեղերում ճիշտ տեղադրեք կահույքըֈ Բարձր եւծանր կահույքը, ջահերն ու լուսամփոփները, այն բոլոր իրերը‚ որոնք ցնցումներիցկարող են շրջվել, պոկվել, հատուկ հարմարանքներով լավ ամրացրեքֈ Ծանրառարկաները տեղադրեք դռներից հեռու, ամուր ամրացրեք հատակին կամպատերին, քանի որ դրանք‚ տեղաշարժվելով կամ շրջվելով‚ կարող են փակել ելքըֈ• Ծանր եւ դյուրաբեկ առարկաները տեղադրեք պահարանների ներքեւիդարակներումֈ• Մահճակալները տեղավորեք կրող պատերին կից, պատուհաններից հեռուֈՄահճակալների վերեւում ծանր շրջանակներով նկարներ‚ հայելիներ կամ դարակներմի կախեքֈ• Կենցաղային տեխնիկայի սարքերն իրարից բաժանեք փափուկ միջադիրներովֈԱմուր ամրացրեք տաք ջրի տարաներըֈ

Page 29: բնական աղետներ

• Տան էլեկտրականության եւ գազի ընդհանուր անջատիչները տեղադրեք բոլորինհասանելի տեղում‚ որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անջատելբոլորը միասինֈ Սովորություն դարձրեք մշտապես գազն ու էլեկտրական սարքերնընդհանուր վահանակից անջատելֈ• Դյուրավառ հեղուկները պահեք հերմետիկ, մետաղյա տարաներումֈ• Բոլոր այն տեղերը, ուր կարող է հրդեհի վտանգ առաջանալ՝ ազատեք դյուրավառառարկաներից եւ նյութերիցֈ• Բաց եւ մատչելի տեղում ունեցեք կրակմարիչներ եւ ընտանիքի բոլոր անդամներինսովորեցրեք դրանց օգտագործման ճիշտ ձեւըֈ• Տանը միշտ ունեցեք լապտերիկ, շարժական ռադիոընդունիչ եւ նոր մարտկոցներֈ• Եթե ունեք դպրոցահասակ երեխաներ, բացատրեք‚ թե ինչ պետք է անեն նրանք‚ եթեերկրաշարժի ժամանակ դպրոցում ենֈ• Նախօրոք սովորեք եւ ուրիշներին էլ սովորեցրեք տուժածներին առաջին օգնությունցույց տալու միջոցներն ու ձեւերըֈ

Page 30: բնական աղետներ

Եթե որոշել եք, որ կարող եք դուրս գալ շենքից

• Նախօրոք զննեք տան եւ աշխատատեղի շրջակայքը‚ որոշեք եւ մեկընդմիշտ հիշեքայն բաց տարածքները՝ հրապարակ, պուրակ, մարզահրապարակ եւ այլն, որոնքկարող են անվտանգ լինել երկրաշարժի ժամանակ տնից դուրս անցկացնելուհամարֈ• Նախապես մտածեք‚ թե երկրաշարժի ժամանակ ինչպես եք հնարավորին չափ կարճժամանակում եւ արագ դուրս գալու այն շենքից, որտեղ ապրում եք, աշխատում կամսովորումֈ Հիշեք, առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերից կարող եք դուրս գալֈ

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Չափազանց դժվար է երկրաշարժի առաջին պահերին մնալ նորմալ հոգեվիճակումֈԲայց հարկավոր է ուժ գտնել պահելու սառը դատողությունը՝ հիշելով‚ որ կարող ենքփրկել մեզ եւ ուրիշներին‚ նրանց‚ ովքեր կարող են ունենալ մեր օգնության կարիքըֈԽուճապի մի մատնվեքֈ Խուճապն ինքնին երկրաշարժի պես եւ երկրաշարժի չափվնասաբեր էֈ Երկրաշարժի ժամանակ առաջացած առաջին զգացողությունն ուցանկությունը շենքից արագ հեռանալն էֈ Դա ճիշտ է հատկապես պակաս դիմացկունշենքերում գտնվողների համարֈ Դա ճիշտ է‚ բայց ոչ միշտ է հնարավոր անել‚ հատկապես‚ եթե ապրում եք բարձրահարկի վերին հարկերումֈ

Page 31: բնական աղետներ

• Եթե ներսում եք‚ մնացեք այնտեղ եւ պատսպարվեք նախապես որոշված անվտանգտեղերումֈ Առաջին ցնցման ավարտից հետո անմիջապես դուրս եկեք բնակարանիցֈ• Շենքի ստորին հարկերում գտնվելիս անմիջապես դուրս եկեքֈ Հագնվելու համարավելորդ ժամանակ մի կորցրեքֈ Վերցրեք անհրաժեշտ իրերով պայուսակը եւհեռացեք բաց տարածքֈ Դուրս գալու հնարավորություն չունենալու դեպքումպատսպարվեք ապահով տեղերում՝ հեռու մնալով արտաքին պատերից եւպատուհաններիցֈ• Եթե բարձր հարկերում եք (4-րդ եւ ավելի) եւ ժամանակը չի հերիքի դուրս գալուհամար‚ մի ցատկեք պատուհանիցֈ Հեռու մնալով արտաքինպատերից, պատուհաններից‚ վայր ընկնող‚ թափվող առարկաներից՝ պատսպարվեքեւ ցնցումների ավարտին սպասեք՝ բնակարանի նախապես որոշած անվտանգտեղերումֈ Կանգնեք շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, դրանցովկազմված անկյունների‚ հենասյուների մոտ‚ մտեք սեղանի կամ մահճակալի տակֈ• Արագ հեռացեք անկյունային սենյակներից‚ ապակեպատ միջնորմներից‚ դռների եւլուսամուտների բացվածքներից‚ աստիճանավանդակներից եւ վերելակներիցֈՀեռացեք չամրացված կահույքից եւ այն առարկաներից‚ որոնք կարող են վայր ընկնելֈ• Ստորգետնյա ցնցումներից արթնանալիս օգտվեք միայն գրպանի լապտերիկից՝հնարավոր հրդեհներից եւ պայթյուններից խուսափելու համարֈ Անմիջապես փակեքգազի եւ ջրի փականները, անջատեք էլեկտրականությամբ աշխատող սարքերըֈ• Եթե փոշի է բարձրացել եւ կա խեղդվելու վտանգ‚ հագուստով ծածկեք ձերշնչուղիներըֈ

Page 32: բնական աղետներ

• Եթե դրսում եք‚ շարժվեք դեպի բաց տարածք, հնարավորին չափ հեռու մնացեքէլեկտրահաղորդալարերից եւ խոշոր շինություններիցֈ• Մի փորձեք մտնել շենք որեւէ մեկին օգնելու համար‚ սպասեք ցնցումներիավարտինֈ Եթե շենքից հեռանալիս մոռացել եք վերցնել որեւէ կարեւոր իր‚ միվերադարձեքֈ Ուժեղ երկրաշարժերը հաճախ կարճատեւ‚ երբեմն րոպեներիտարբերությամբ իրար հաջորդող ցնցումներ ենֈ Հիմնական հարվածից խարխլվածշենքը կարող է փլվել հաջորդ ավելի թույլ ցնցումներիցֈ• Եթե մարդաշատ հասարակական վայրում եք, մի շտապեք դեպի ելքը, բոլորը չենհասցնի միասին դուրս գալֈ Հետեւեք վերոհիշյալ ցուցումներինֈ• Եթե երկրաշարժի ժամանակ մեքենա եք վարում, արագ կանգնեցրեք այնճանապարհի եզրին‚ եթե կարող եք՝ գտեք բնակավայրից հեռու որեւէ բաց տարածք,

որքան հնարավոր է խուսափեք խոշոր կառույցներից, էլեկտրասյուներից,

կամուրջներիցֈ Իսկ եթե բնակավայրերից հեռու եք‚ հնարավոր փլուզումներից ուքարահոսքերից խուսափելու համար մեքենան մեծ թեքություններից եւ ցցունժայռալանջերից հեռու կանգնեցրեքֈ• Նույն կերպ պետք է վարվեն նաեւ հասարակական փոխադրամիջոցներիվարորդներըֈ Նրանք պետք է անմիջապես բացեն դռները, իսկ ուղեւորներըմեքենայից դուրս գալիս պետք է խուսափեն ավելորդ հրմշտոցից՝ նկատի ունենալով,

որ մեքենայի մեջ կամ դրսում անվտանգության չափը նույնն էֈ

Page 33: բնական աղետներ

«Հայաստանը շատ խոցելի է բնական աղետներիտեսանկյունից»

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ՄԱԿ-ի մշտականհամակարգող Դաֆինա Գերչևան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանըստորագրեցին 2 փաստաթուղթ` Աղետների կառավարման, պատրաստվածության ևարձագանքման գործողությունների վերաբերյալ համաձայնագիր և Հնարավորաղետների ժամանակ օպերատիվ տեղեկատվության տրամադրման և ընդհանուրհաղորդակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

«Փաստաթղթերը ուրվագծում են աջակցությունը, որ կտրամադրվի ՄԱԿ-ի կողմիցհամակարգին, և հստակ միջոցառումները, որ համագործակցության ընթացքումկիրագործվեն»,- ասաց Դ. Գերչևան` կարևորելով բոլոր ներգրավված կողմերիհամակարգված աշխատանքը:

Դ. Գերչևայի խոսքերով` ՄԱԿ-ի և ԱԻՆ-ի համագորածկցությունն ունի ավելի քան 10

տարվա պատմություն. «Այդ ժամանակաշրջանում մեր ձեռքբերումները մեծ են եղել, բայց անելիքները նույնպես դեռ շատ են»:

Ըստ նրա` Հայաստանը շատ խոցելի է բնական աղետների տեսանկյունից`

երկրաշարժ, ջրհեղեղ և այլն: Բնական աղետների խորքային պատճառներից մեկըկլիմայի փոփոխությունն է: Դ. Գերչևան նշեց, որ արտակարգ իրավիճակներումարագ և գործուն արձագանքելը շատ կարևոր է, և այդ համատեքստում շատ մեծ էհամակարգի կարևորությունը:

Page 34: բնական աղետներ

Էպիկական մասշտաբների տորնադո

Առնվազն 45 մարդ է զոհվել տասնյակ տորնադոների հետեւանքով, որոնք անցածշաբաթվա վերջին գրոհել են ԱՄՆ հարավարեւելյան նահանգները: Տարերքի զոհ ենդարձել վեց նահանգի բնակիչներ:

Առավելապես տուժել է Հյուսիսային Կարոլինան. գրանցված ավելի քան 100

մրրկահողմերից 60-ը տեղի են ունեցել այդ նահանգի տարածքում:

Տորնադոն սովորական բան է ԱՄՆ-ի համար, սակայն անցածշաբաթվանը, ականատեսների պատմածներով, դուրս էր տարերքի սովորականդրսեւորման շրջանակներից: CNN հեռուստաընկերությանօդերեւութաբանը, տեղեկացնելով Հյուսիսային Կարոլինայում մոլեգնող տորնադոյիհետեւանքների մասին, դրանք անվանել է «էպիկական»:

Տորնադոների առաջացման պատճառը եղել է հզոր ամպրոպային ճակատը, որնապրիլի 14-ից մրրիկներ էր առաջացնում իր ճանապարհին:

Page 35: բնական աղետներ

Սեյսմոլոգները Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում գրանցել են 10-ից ավելերկրաշարժ

Հայ սեյսմոլոգները մարտի 3-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածումՀայաստանի տարածքում գրանցել են 10 երկրաշարժ, որոնք եղել են երեք և ավել բալհզորությամբ:

Մարտի 3-ժին 4-5 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանում,

Թելավի քաղաքից 36կմ հեռավորության վրա: Մյուս շաբաթ վրաց-ադրբեջանականսահմանում գրանցվել է երկու երկրաշարժ, որոնք էպիկենտրոնում կազմել են 4 բալիսկ մարտի 5-ին նույն շրջանում գրանցվել է երեք բալանի երկրաշարժ:

4 բալանի երկրաշարժ գրանցվել է նաև Թուրքիայում, Վան քաղաքից 60կմհեռավորության վրա: Մարտի 5-ին թեթևակի ցնցումներ են եղել իրանի և թուրքիայիսահմանում:

Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել մարտի 7-ին, Թուրքական Բուլանիկ քաղաքից 41կմդեպի հարավ-արևելք:

Page 36: բնական աղետներ

8.8 բալանի երկրաշարժ Ճապոնիայում

Նոր հզոր ցնցումներ են գրանցվել Տոկիոյում: Ուրբաթ օրը (այսօր) տեղի ունեցածերկրաշարժը կազմել է 7.9 բալ, որի հզոր ցնցումները զգացվել են Տոկիոյում:

Ճապոնիայի իշխանությունները հայտնում են տուժածների և ավերածություններիմասին: Փոշու մեծ ամպ է բարձրացել Տոկիոյի կենտրոնում: Որոշ շրջաններումխափանված է ռադիոկապը:

6 մետրանոց ցունամին հասել է Հոկայդո կղզուն: Ավելի ուշ սպասվում է մեկ մետրբարձրությամբ ևս մեկ ցունամի:

Ճապոնիայի ցունամին կարող է հասնել մինչև Ռուսաստանի ափերը, հայտնում էցունամիի մասին տեղեկացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնը:

Կուրիլներում հայտարարվել է ցունամիի վտանգ:

Միյագիում գրանցվել է 10 մետր բարձրությամբ ցունամի:

Ճապոնիայում ճանապարհների որոշ հատվածներ փուլ են եկել ծովը:

Տոկիոյում չի աշխատում Նարիտա օդանավակայանը:

Կուրիլներում սպասվող ցունամիի բարձրությունը կարող է հասնել 3 մետրի:

Ճապոնիայի որոշ շրջաններում ցունամիի բարձրությունն արդեն անցել է 10 մետրը: