բնական ընտրություն

15
Բնական ընտրություն

Upload: susannachalikyan

Post on 11-Jul-2015

312 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Բնական ընտրություն

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմներիաստիճանական փոփոխությունն է ժամանակիընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններինտեսակների հարմարման ճանապարհով:Վաղանցյալի մնացուկների պեղումները վկայում են, որմիլիոնավոր տարիների ընթացքում ի հայտ են եկելկենդանի էակների նոր տեսակներ, իսկ որոշտեսակներ էլ (օրինակ՝ դինոզավրերը) անհետացելեն:

Սակայն XV–XVIII դարերում, աշխարհագրականմեծ հայտնագործությունների ժամանակ, կուտակված կենդանական և բուսականաշխարհների բազմազանության մասինփաստացի նյութերը միայն հնարավորությունընձեռեցին հետազոտել կենդանական ուբուսական օրգանիզմների նման և տարբերհատկանիշները:Կենդանի էակների էվոլյուցիայիմասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջինփորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել էէվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժըբնության ինքնակատարելագործման ձգտումն է:

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտականտեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն ենժառանգականությունը, փոփոխականությունը և բնականընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել էդարվինիզմ: Ըստ Դարվինի բնական ընտրության («առավելհարմարվածների կենսունակության» ճանապարհով) տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրիպայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենցնմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների(սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար: Այդ հարմարվածանհատները սերունդ տալու ավելի մեծ հավանականությունունեն և ժառանգում են այն հատկանիշները, որոնց շնորհիվծնողներն առավել հարմարված են եղել արտաքին միջավայրին:

Այսպիսով՝ մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիներիտեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ հարմարվածանհատներով և կարող են աստիճանաբար փոխվել: Էվոլյուցիայիայդպիսի շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ կենդանիէակների նոր տեսակներ ու տարատեսակներ:

Էվոլյուցիայի հիմնական նախապայմանը օրգանիզմներիժառանգական փոփոխականությունն է, իսկ նրակառուցվածքայինմիավորը տեսակն ու պոպուլյացիան են: Էվոլյուցիայիհիմնական շարժիչ ուժը բնական ընտրությունն է: Ըստ Չարլզ Դարվինի տեսության միայն բնականընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվումեն միջավայրի պայմաններին ու նրափոփոխություններին: Հաճախ բնական ընտրությունըհամեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնումէ քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելիհարմարվածներին: Սակայն ընտրության գործողություննչի ավարտվում այդպիսի տեսանելի արդյունքներով:

Համաձայն գիտնականների ուսումնասիրությունների, եթե ընտրությունըկատարվեր միայն այդ սկզբունքով, ապա էվոլյուցիան շատ ավելի դանդաղկընթանար: Տեսությունը թերի է այն պատճառով, որ իր այդպիսի ակնառուու պարզ գաղափարով ստվերում է թողնում էվոլյուցիայի ստեղծագործականներուժը: Էվոլյուցիան ոչ միայն հեռացնում է վատ հարմարվածտեսակներին, այլև միավորում է աննշան տարբերփոփոխականությունները` ձևավորելով նրանցից արտակարգ բարդ ուկատարյալ հարմարանքներ: Բնական ընտրությունը ազդեցություն էթողնում ոչ միայն ֆենոտիպային հատկանիշների և նրանցկոդավորող գեների, այլև ժառանգական փոփոխականության և դրատեմպերի վրա:Դրա հետ բնական ընտրությունը, խիստ ասած, ազդում է ոչ թե առանձինգեների, այլ որոշակի ֆենոտիպերի վրա, որոնք ձևավորվել են ամբողջականգեների հիմքի վրա: Դրա համար էլ ամենից առաջ ընտրվումեն գենոտիպերը, որոնք տվյալ միջավայրի պայմաններում ունենբարենպաստ ռեակցիայի նորմա: Բայց յուրաքանչյուր որոշակի գենոտիպտիրապետում է միայն հատուկ փոփոխականության սպեկտրին, նաևհավանական մուտացիաների ընտրությանը:

Միջավայրի պայմանների երկարատևփոփոխականության ժամանակ բնականընտրությունը ընտրում է այն գենոտիպերը, որոնցփոփոխականության սպեկտրը ավելի էհամապատասխանում միջավայրիփոփոխականությանը: Բացի այդ, ընտրությունըարագացնում է էվոլյուցիայի տեմպերը որոշակիուղղվածությամբ` գենոմում գտնվող գեն -մուտատորների միջոցով, որոնք ազդում ենգեների` մուտացիայի ենթարկվելու արագությանվրա: Բնական ընտրության արդյունավետությանարագությունը կախված էգոյապայմաններից, օրգանիզմների բունհատկություններից:

Ընտրությունը կարելի է համեմատել վեկտորի հետ, որըբնութագրվում է մեծությամբ կամ ինտենսիվությամբ ևուղղվածությամբ: Դարվինի կողմից բնականընտրության ձևակերպումը, որպես հարմարվածներիգերապրում, ներկայումս անբավարար է արտահայտումընտրության գործունեության շատ կարևորգենետիկական հետևանքները: Բնական ընտրության` որպես էվոլյուցիայի շարժիչ ուժի հիմնականառանձնահատկությունները համարվում են`նրա հավանականության բնույթը,կուտակող,միավորող կամ ինտեգրացնող բնույթը,հարմարողական ուղղվածությունը:

Չնայած ընտրության տակ հասկանում ենքամենահարմարվածների պահպանում, բայց իրականումօրգանիզմների խմբերից միշտ չէ որ ամենաուժեղը կամամենահմուտն է ապրում և սերունդ թողնում: Նկատելիընտրության հավանականության շնորհիվ միայնանհատների խմբերից ամենահարմարվածներինառանձնացնելու միտումը և անպայման բոլորից լավհարմարված անհատին:

Բնական ընտրության երկրորդ առանձնահատկությունընրա կուտակող առանձնահատկությունն է: Սա մանրօգտակար ժառանգականփոփոխականությունների կուտակումն է, որը բերում էարդեն ձեռք բերած հատկանիշների և հատկություններիկատարելագործմանը կամ նորերի առաջացմանը: Այսառանձնահատկությունը ամենից լավ է բնութագրում էընտրության պրոցեսը` որպես ստեղծագործական պրոցես: Ընտրության երրորդ առանձնահատկությունըհատկանիշների միավորման - ինտեգրացիայի մեջ է: Օրգանիզմը իր բարդության յուրաքանչյուր մակարդակիվրա իրենից ներկայացնում է միասնության ամբողջականկառուցվածք:

Մեկ հատկանիշի ուղղությամբ ընթացող ընտրությունըանխուսափելիորեն տանում է նրա հետ կորելյատիվկապերի մեջ գտնվող մյուս հատկանիշների փոփոխությանը, հատկապես բնական ընտրության պրոցեսումօրգանիզմը էվոլյուցիայի ենթարկվում է ամբողջությամբվերցրած: Ընտրության միավորող գործունեությունըդրսևորվում է ոչ միայն օրգանիզմիէվոլյուցիայում: Տեսակը, կենսացենոզը գոյություն ունեն ևպատմականորեն զարգանում են շնորհիվ բնականընտրության միավորող հատկության:

Ընտրության չորրորդ կարևոր առանձնահատկությունն այնէ, որ նրա կուտակող ու միավորող գործունեություննընթանում է օրգանիզմների արտաքին միջավայրինհարմարվելու ուղղությամբ: Բնական ընտրությանընթացքում կարևոր են ոչ այնքան օրգանիզմների ոչնչացումըկամ պահպանումը, որքան նրանց ընտրողականբազմացումը: Էվոլյյուցիայում կարևոր նշանակություն էձեռք է բերում յուրաքանչյուր անհատի պոպուլյացիայիգենոֆոնդում ներմուծած հարստությունը: Առանցբազմացման` անհատի դերը էվոլյուցիայում ոչինչ է:

Նշանակում է, բնական ընտրությունը օրգանիզմներիընտրողական պահպանման և բազմացման պրոցես է, որիհետևանքը համարվում է օգտակար փոփոխություններիկուտակման և ինտեգրացիայի շնորհիվհարմարողականության կատարելագործումը ևտեսակառաջացումը:

Ընտրության տարբեր ձևերի, էվոլյուցիայի պրոցեսում նրանցմիջև եղած փոխհարաբերությունների մասին ուսմունքստեղծել է Շմալհաուզենը: Ներկայումս տարբերում ենքընտրության հետևյալ տեսակները`կայունացող ընտրություն,ուղղորդող կամ շարժիչ ընտրություն,դիզրուպտիվ կամ ճեղքող ընտրություն,անհատական ընտրություն, խմբակային ընտրություն:

Մարտիրոսյան ՔնարիկՉալիկյան Սուսաննա

11-3 դասարան

Աղբյուր՝ http://www.wikipedia.org/

http://www.encyclopedia.am/about.php#