Ստեֆան Ցվայգ

11

Click here to load reader

Upload: janna-hakobyan

Post on 04-Jul-2015

188 views

Category:

Art & Photos


0 download

DESCRIPTION

Ստեֆան Ցվայգ

TRANSCRIPT

Page 1: Ստեֆան Ցվայգ

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ .

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ , ԱՆՀԱՏ

ՈՒ ՄՏԱԾՈՂ

Page 2: Ստեֆան Ցվայգ

Ստեֆան Ցվայգը ապրել է գրական մեծահարուստ կյանք և

թողել նույնպիսի գրական ժառանգություն:

Բացառիկորեն մեծ է եղել նրա շփումների ոլորտն իր

նշանավորների հետ. Եվրոպական մի քանի լեզվի

տիրապետող, հումանիտար անբավ գիտելիքների տեր այդ

վերին աստիճանի կիրթ գրողը ծանոթ ու մտերիմ է եղել

Էմիլ Վերհարնի, Ռոմեն Ռոլանի, Մաքսիմ Գորկու, Ֆրանց

Վերֆելի, Օգյուստ Ռոդենի, Անատոլի Լունաչարսկու և

ուրիշների հետ:

Page 3: Ստեֆան Ցվայգ

Ստեֆան Ցվայգը ծնվել է 1881-ին, Վիեննայում,

գործարանատւրոջ հարուստ ընտանիքում, ստացել

հիմնավոր կրթություն: Իր գրական կոչումն ըմբռնել է

վաղ հասակից, բայց ստեղծագործական նկարագիրը

գտել է տարիներ անց:

Page 4: Ստեֆան Ցվայգ

1901-ին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝

<<Արծաթե լարեր>> բանաստեղծությունների

ժողովվածուն: Հատագայում գրել է նաև դրամաներ,

բայց իր ձիրքի հաստատումը ի վերջո գտել է

արձակում:

Page 5: Ստեֆան Ցվայգ

Եվրոպայում նրա վերջին բնակավայրը եղել է Զալցբուրգը,

ավստրիական այդ փոքրիկ, չքնաղ քաղաքը, Մոցարտի

հայրենի քաղաքը, որ այսօր այնքան հռչակված է

երաժշտական փառատոներով: 1931-ին Ստեֆան Ցվայգն

այստեղ է դիմավորել իր ծննդյան հիսնամյակը: 1934-ին,

Հիտլերյան բռնակալության հաստատումից անմիջապես

հետո, այստեղից է, իբրև վտարանդի, լքել Եվրոպան և

ապաստան գտել մյուս կիսագնդում՝ Բրազիլիայում, ուր և

ինքնասպան է եղել ութ տարի անց: Իսկ այժմ Զալցբուրգի

փառատոները բացվում են նրա անունը կրող փողոցում:

Page 6: Ստեֆան Ցվայգ

Ստեֆան Ցվայգը շատ է ճանապարհորդել. Եղել է Ամեիկայում,

Հնդկաստանում, Հնդկաչինում, Սովետական Միությունում,

եվրոպական գրեթե բոլոր երկրներում, իսկ Փարիզը եղել է իր

երկրորդ հայրենիքը: Անցնող տարիները,

ճամփորդությունները, հարստացող կենսափորձը նրա մեջ

ավելի ու ավելի են խորացրել իր վաղեմի դավանանքը՝ իր

<<Հոգու հայրենիք>> Եվրոպայի սերը, եվրոպական

կուլտուրայի պաշտամունքը, այդ կուլտուրայի միասնության

անվերապահ հավատը, մի կուլտուրա, որին նա, իբրև

համոզված եվրոպակենտրոն մտածող, բացառիկ տեղ էր

տալիս մարդկության պատմության և առաջադիմության մեջ:

Page 7: Ստեֆան Ցվայգ

Եվ հենց այդ հավատի փլուզումն էլ կործանեց նրան: Հիացումն

ու հիասթափությունը ուղիղ համեմատակն են.

Հիասթափությունը լինում է այնքան մեծ, որքան մեծ էր

հիացումը: Այնքան մեծ էր Ցվայգի հիացումն ու հավատը

Եվրոպայի ու նրա կուլտուրայի միասնության հանդեպ, որ

նույն այդ Եվրոպայում ծագած երկրորդ համաշխարհային

պատերազմը՝ այդ միասնության գահավեժ խորտակումը,

չափազանց ծանր նստեց նրա վրա: 1924-ի հունվարին,

բրազիլիական Պետրոպոլիս փոքրիկ քաղաքում, վտարանդի

Ստեֆան Ցվայգը, չդիմանալով իր փայփայած պատրանքներին

գահավեժ խորտակմանը, ինքնասպանություն գործեց իր կնոջ

հետ միասին:

Page 8: Ստեֆան Ցվայգ

Մահվանից առաջ նա գրել էր մի <<Դեկլարացիա>>, որ

բացատրում է այդ մեծ կյանքի ողբերգական վախճանի

պատճառը. դա ունեցել է ոչ թե անձնական, այլ խորապես

ըմբռնված հասարակական բնույթ, եղել է իր ՝ աշխարհից

կտրված գրողի հոգեկան ու բարյական ճգնաժամի

հետևանքը, իսկ դրա ակունքն այն էր, որ <<իր հոգու

հայրենիք Եվրոպան ոչնչացնում է ինքն իրեն>>:

Page 9: Ստեֆան Ցվայգ

Ֆրանց Վերֆելը(<<Մուսալեռան քառասուն օրը>> գրքի

հեղինակը)<<Ստեֆան Ցվայգի մահը>> հոդվածում այսպես

է բացատրել հայրենակից գրողի ողբերգությունը. <<Նա մի

մարդ էր, որ մանկական ինքնամոռացմամբ նվիրված էր

մարդասիրության կրոնին, որի շուքի տակ էր հասակ առել:

Նրա գլխավերևը շողում էր իր պատանեության անամպ

երկինքը, միակ երկինքը, որ ճանաչում ու գնահատում էր

լիբերալ լավատեսությունը: Ըստ երևույթին, այդ հոգևոր

երկնքի մռայլումը Ցվայգի համար եղավ մի հարված, որին

նա չկարողացավ դիմանալ…>>:

Page 10: Ստեֆան Ցվայգ

Մահվանից առաջ Ստեֆան Ցվայգը ավարտել է իր <<Երեկվա

աշխարհը>> գիրքը, իր հրաժեշտի երկը, որ Թոմաս Մանը

համարում էր <<մեծ գիրք>>. դա իր երիտասարդության պայծառ

տարիների մասին, նախապատերազմյան Եվրոպայի, իր

նվիրական մտերմությունների մասին պատմող մի գիրք է՝ լեցուն

հոգեպարար հուշերով և խորունկ դատողություններով, որ այնքան

հստակ ցույց են տալիս հեղինակի հումանիստական

աշխարհահայացքը և այրող ատելությունը իր պաշտելի Եվրոպան

կրակի մատնած ու իրեն 1934-ից ի վեր վտարանդի դարձրած

ֆաշիզմի նկատմամբ:

Page 11: Ստեֆան Ցվայգ

Նյութը պատրաստեց Հակոբյան Սարգիսը

10-3 ավագ դպրոց-վարժարան