Սայաթ-Նովա

24
ՍՍՍՍՍ-ՍՍՍՍ 1722-1795

Upload: lena-soghoyan

Post on 31-Jul-2015

62 views

Category:

Education


3 download

TRANSCRIPT

Page 1: Սայաթ-Նովա

Սայաթ-Նովա

1722-1795

Page 2: Սայաթ-Նովա

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան ուշ միջնադարի հայ տաղերգության և հոգևոր մշակույթի խոշոր ներկայացուցիչն է: Նա կատարելության է հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը,կամրջել միջնադարյան բանաստեղծությունը և նոր ձևավորվող պոեզիան, ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը:

Page 3: Սայաթ-Նովա

Կյանքը…..

• Սայաթ-Նովան [իսկական անունը՝ Արութին (Հարություն)] ծնվել է 1722 Թիֆլիս քաղաքում, Հալեպից Վրաստան գաղթաց մահտեսի Կարապետի և հալաբացի Սառայի ընտանիքում:

• 12 տարեկանից սովորել է ջուլհակություն, միաժամանակ տարվել է երգ-երաժշտությամբ, սովորել է նվագել սազ, թամբուր, հատկապես՝ քամանչա, որը դարձել է նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը:

Page 4: Սայաթ-Նովա
Page 5: Սայաթ-Նովա

• Սայաթ-Նովան ծառայել է պալատում, բայց ողջ էությամբ նվիրված էր հասարակ ժողովրդին. իրեն անվանել է «խալխի նոքար» (ժողովրդի ծառա), աշխատել է թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը՝ արժանանալով հոգևոր և իշխանական (թավադական) դասի որոշ ներկայացուցիչների թշնամանքին:

• Քահանա Տեր-Ստեփանոս ձեռնադրված Սայաթ-Նովան ամուսնացել է լոռեցի Մարմարի հետ, ունեցել 4 զավակ: Նա հոգևոր հովիվ է եղել Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի քաղաքում, որտեղ 1761 թ-ին ընդօրինակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:

• 1768 թ-ին՝ կնոջ մահից հետո, Սայաթ-Նովան, որպես կուսակրոն քահանա, պարբերաբար ծառայել է Հաղպատի վանքում և Թիֆլիսի Սբ Գևորգ եկեղեցում. ըստ որոշ ավանդազրույցների՝ շարունակել է մասնակցել աշուղական մրցավեճերի:

Page 6: Սայաթ-Նովա
Page 7: Սայաթ-Նովա

Երգեր (խաղեր)….

• Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր (խաղեր): Դեռևս արքունիքում նա կազմել է իր երգերի հիմնական ժողովածուն՝ դավթարը, որտեղ ամփոփված է դրանց մեծ մասը:

• Աշուղ-բանաստեղծը վրացերեն երգերում տուրք է տվել վրացական արքունիքում ընդունված ներբողային ոճին, թուրքերեն խաղերն առավելապես գրված են աշուղական բանարվեստի կաղապարներով և մեծ մասամբ աշուղական մրցավեճերի համար էին, մինչդեռ հայերեն խաղերը շենշող ու շլացուցիչ են, զգացմունքները՝ անմիջական, խոսքը՝ խրատական ու հակիրճ:

Page 8: Սայաթ-Նովա
Page 9: Սայաթ-Նովա

Բանաստեղծի մարդասիրությունն առավել վառ արտահայտվել է սիրերգերում, որտեղ նա կատարելության է հասցրել կնոջ գովքը

Թամամ աշխար պտուտ եկա, չըթողի  Հաբաշ, նազա՜նի, Չըտեսա քու դիդարի պես՝ դուն  դիփունեն բաշ, նազա՜նի, Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս,  կու շինիս ղումաշ, նազա՜նի, Էնդու համա քու տեսնողըն ասում է  վա՛շ, վա՛շ, նազա՜նի...

Page 10: Սայաթ-Նովա

Պալատում խորացել է բանաստեղծի սիրո տառապանքը. «Վունց վուր

ղարիբ բլբուլն» երգում (1758 թ.) նա կարոտով գովերգում է անհասանելի

սիրուհուն (Սայաթ-Նովան սիրահարված էր Հերակլ արքայի

քրոջը՝ Աննային)՝ ստեղծելով գովքի ու ցավի կատարյալ համաձուլվածք. 

 Յիս էլ ուրիշ յար չիմ սիրի, 

աշխարումըս դո՛ւն իս իմըն.  Թե մե շափաթ քիզ չիմ տեսնի, կու կըտրիմ քամանչիս սիմըն...

 

Page 11: Սայաթ-Նովա
Page 12: Սայաթ-Նովա

Իր խոհախրատական երգերում Սայաթ-Նովան բարձր է գնահատել բարությունը,

պատիվը, արդարությունը և բարեկրթությունը, թևավոր խոսք է դարձել նրա «Գի՜ր սիրե, ղա՜լամ սիրե, դա՜վթար

սիրե» արտահայտությունը:«Աշխարըս մե փանջարա է» երգում հանրագումարի է բերում անհատի և աշխարհի փոխհարաբերությունների մասին իր փիլիսոփայությունը.

Աշխարըս մե փանջարա է՝թաղերումեն բեզարիլ իմ,

Մըտիկ տըվողն կու խուցվի. դաղերումեն բեզարիլ իմ,

Էրեգ լավ էր, կանց վուր էսօր. վաղերումեն բեզարիլ իմ,

Մարթ համաշա մեկ չի ըլի. խաղերումեն բեզարիլ իմ...

Page 13: Սայաթ-Նովա
Page 14: Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան ստեղծագործել է աշուղական բազմաթիվ պարզ ու բարդ չափերով: Նա առաջնակարգ երաժիշտ-հորինող էր, երգիչ-կատարող և գիտեր իր ստեղծածի արժեքը.

Ամեն մարդ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ո՜ւրիշ ջըրեն է,

Ամեն մարդ չի կանա կարդա՝ իմ գիրըն ո՜ւրիշ գըրեն է,

Բո՜ւնիաթս ավազ չիմանաք՝ քարափ է, քար ու կրեն է...

  Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր խաղերի մեծագույն մասը հորինել է սեփական եղանակներով, երաժշտական տարբեր ոճերից ստեղծել է միասնական՝ սայաթնովյան ոճ, օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները:

Page 15: Սայաթ-Նովա
Page 16: Սայաթ-Նովա

XIX դարի կեսից սկզբնավորվել է սայաթնովագիտությունը, որտեղ մեծ ավանդ ունեն Գևորգ Ախվերդյանը, Հովհաննես Թումանյանը, Գևորգ Ասատուրը, Գարեգին Լևոնյանը, Նիկոլ Աղբալյանը, Մորուս Հասրաթյանը, Պարույր Սևակը, Հենրիկ Բախչինյանը և ուրիշներ, օտարազգի գիտնականներից՝ Յակով Պոլոնսկին, Վալերի Բրյուսովը, Իոսեբ Գրիշաշվիլին:

Page 17: Սայաթ-Նովա
Page 18: Սայաթ-Նովա

Վարդատոն…

Հովհաննես Թումանյանի և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ջանքերով 1913 թ-ին տոնվել է աշուղի ծննդյան 200-ամյակը, 1914 թ-ին հրատարակվել է հայերեն խաղերի ամբողջական՝ «Սայաթ-Նովա» ժողովածուն, Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ 1914 թ-ի մայիսի 15-ին Թիֆլիսի Սբ Գևորգ եկեղեցու բակում բացվել է Սայաթ-Նովայի հուշաքարը, սահմանվել է սայաթնովյան Վարդատոնը (նշվում է մայիսի վերջին կիրակի օրը):

Page 19: Սայաթ-Նովա
Page 20: Սայաթ-Նովա
Page 21: Սայաթ-Նովա

Սայաթ-Նովայի երգերը թարգմանվել են մի շարք լեզուներով, նրա մասին գրվել են գրական, երաժշտական ստեղծագործություններ, գիտական աշխատություններ, կերպարին անդրադարձել են թատրոնում, կինոյում և կերպարվեստում: Սայաթ-Նովայի անունով ՀՀ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, երաժշտական խմբեր, Արարատի մարզում՝ գյուղ:  Երևանում կանգնեցվել են «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը (1963 թ.) և կիսանդրին (2009 թ.):1963 թ-ին Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը: 1976 թ-ին նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

Page 22: Սայաթ-Նովա

Դավթար…

Page 23: Սայաթ-Նովա
Page 24: Սայաթ-Նովա

Շնորհակալություն դիտման համար…..